PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր նորություններ նորաձևության աշխարհից



Peace
10.02.2012, 02:10
Սա մի զգեստ է, որը սահմանել է նոր ռեկորդ, որպես ամենամեծ հագուստ: Զգեստը կշռում է 50 կգ. և ունի 45 մետր երկարություն: Մոդելը հարթակ է բարձրացել երկու երիտասարդների օգնությամբ:
Ես չգիտեմ այս զգեստով ուր կարելի է գնալ, բայց որ տպավորիչ է, դա փաստ է: Պոչիկն էլ լավն է մի տեսակ: :)

53881 53882

Valentina
10.02.2012, 21:02
Ցանցառ ա զգեստը ստեղծողը :D

Ֆոտոն
10.02.2012, 21:14
Ես չհասկացա, թե էդ 45 մետր կտորն ինչի վրա է ծախսվել: Տեսքից այդքան ծավալուն չի:

Chuk
10.02.2012, 22:03
Ես չհասկացա, թե էդ 45 մետր կտորն ինչի վրա է ծախսվել: Տեսքից այդքան ծավալուն չի:
Երևի ծալքերի վրա, ուրիշ կողմերից նկարներ.
http://www.arabstoday.net/en/images/files/2(41).jpg
http://www.arabstoday.net/en/images/32(246).jpg

Գալաթեա
10.02.2012, 22:19
Սիրուն ա: Կարմիր :love

Peace
12.02.2012, 01:33
Ծալքերի մասում կտորը 2 տակ է, հետևաբար էդ մասերում կտորի կրկնակի ծախս կա: Բացի այդ, հագուստն էլ երևի իրականում շատ է ավելի "փարթամ" է, քան նկարներում կա:

Ներսես_AM
12.02.2012, 02:29
Իսկ էս զգեստի իմաստը ո՞րն է։ :)

Peace
12.02.2012, 02:35
Չինացի նկարիչ Liu Bolin Ամերիկյան բազարի համար արել է ֆոտոշարք, որի հերոսները հայտնի դիզայներներ են:

Alber Elbaz

53896

Jean Paul Gaultiern ev Maria Grazia Chiuri

53898


Pier Paolo Picciolin Valentionic

53897



Liu Bolin հերոսներին նկարում է միջավայրին համահունչ:

Գալաթեա
12.02.2012, 02:37
Իսկ էս զգեստի իմաստը ո՞րն է։ :)

Ամեն ինչի մեջ իմաստ մի փնտրի, Ներս, փիլիսոփա կդառնաս :)

Peace
12.02.2012, 02:42
Իսկ էս զգեստի իմաստը ո՞րն է
Զարմացնելը: :)

Ներսես_AM
12.02.2012, 03:00
Ամեն ինչի մեջ իմաստ մի փնտրի, Ներս, փիլիսոփա կդառնաս :)

Բա ի՞նչ անեմ։ Քառասունհինգ կիոլանոց աղջկա վրա իրա քաշի զգեստ են հագցրել, երկու հոգի էլ հետևից քարշ են տալիս։


Զարմացնելը: :)

Լավ։ ։) ես չզարմացա ։)

Peace
12.02.2012, 13:01
Լավ։ ։) ես չզարմացա ։)
Դու չզարմացար, բայց ինձ զարմացրեցիր: Այդ ո՞նց է որ վերջակետ ես դրել կողքը փակագիծ ու դա սմայլիկ չի եղել:

Peace
14.02.2012, 02:09
Ասում եմ, ժողովուրդ, բայց անուշադիր եք էլի: #8 գրառման մեջտեղի նկարի վերևում գրել էի՝ Jean Paul Gaultiern և Maria Grazia Chiuri: Ոչ ոք չհարցրեց՝ բայց էդտեղ ո՞ւր է Մարիա...

Peace
15.02.2012, 15:45
Ասում եմ, ժողովուրդ, բայց անուշադիր եք էլի: Հակառակ դեպքում թեև Լիուն արտակարգ վարպետությամբ թաքցրել է Մարիայի կանացի կերպարը, բայց սուր աչքը պետք է, որ նկատեր Մարիայի կրծքերը ու կոշիկները կանացի ու գուցե գրեր՝ հեն է, նստած է այնտեղ Մարիան...

Ripsim
16.02.2012, 17:05
Չինացի դիզայներ Կսյաո Ֆանը շատ օրգինալ ձևով է ամուսնության առաջարկ արել իր ընկերուհուն,նա պատրաստել էր մի զգեստ բաղկացած 9999 հատ վարդերից:

http://www.image-share.com/upload/1291/238.jpg (http://www.image-share.com/ijpg-1291-238.html)

Facebook-ից :)