PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերիալներում ցուցադրվող բռնության կադրեր



Tig
09.02.2012, 14:04
Առաջարկում եմ այս թեմայում տեղադրել սերիալներում ցուցադրվող բռնության և այլ անմարդավայել կադրերը ու անցկացնել դրանց վերաբերյալ քննարկումներ:

Օրինակ սկսենք սրանից :[ Նայեք 2:00-ից

http://www.youtube.com/watch?v=HM6RWZ3tjCw&feature=related&fb_source=message

Tig
12.02.2012, 23:54
http://usarmeniatv.com/post/id/26174/

Առաջին րոպեներից նայեք:

einnA
13.02.2012, 00:03
Tig ջան, անկեղծ ասած, չեմ նայել ու նայելու ցանկություն չունեմ անգամ: Չեմ կարծում, որ սրա մասին պետք է դնել ու հատուկ քննարկում անցկացնել. ախր սրա ի՞նչը քննարկես, թե ինչու՞ է ու ի՞նչ ձևով է մարդ սպանում կամ լուտանքներ թափում կամ ինչու՞ են ցույց տալիս, թե արդյոք արժի ցույց տալ, թե ոչ... իմաստը ո՞րն է:

Tig
13.02.2012, 10:31
Tig ջան, անկեղծ ասած, չեմ նայել ու նայելու ցանկություն չունեմ անգամ: Չեմ կարծում, որ սրա մասին պետք է դնել ու հատուկ քննարկում անցկացնել. ախր սրա ի՞նչը քննարկես, թե ինչու՞ է ու ի՞նչ ձևով է մարդ սպանում կամ լուտանքներ թափում կամ ինչու՞ են ցույց տալիս, թե արդյոք արժի ցույց տալ, թե ոչ... իմաստը ո՞րն է:

Թեման բացել եմ, զուտ այս դրվագները հավաքագրելու նպատակով, քանի որ սա և սրա նման բաները օրենքի (http://www.gov.am/u_files/file/kron/tv&radio.pdf) խախտումներ են: Կա նախաձեռնություն, որը նախապատրաստվում է այս ամենի մասով դատական հայցեր ներկայացնի և նյութեր են պետք...;)

Ֆոտոն
13.02.2012, 10:51
Հովանավորությամբ ստեղծված հեռուստառադիոհաղորդումներում կարող եննշվել տեղեկություններ հովանավորի մասին, ներկայացվել խորհրդանիշեր,
մակագրություններ, կարճ հայտարարություններ միայն հաղորդման սկզբում և
վերջում, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուրը մեկ րոպե տևողությամբ:

Այսպիսի կետ էլ կա օրենքումգովազդների վերաբերյալ, որը կարծես ամեն ժամվա մեջ առնվանզն մեկ անգամ խախտվում է:

Ֆոտոն
13.02.2012, 10:58
Այս կետի մասին եք ասում:


1. Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`
.
.
.
.
6) բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող
հաղորդումներ հեռարձակելու նպատակներով:


Ընդհանրապես, կարծում եմ, չարժի միայն մի կետի վրա ֆիքսվել: Մի քանի խախտում հաստատ կգտնվի, եթե մանրամասն տնտղվի:
Եթե դեմ չեք, կարելի է այս թեմայում օրենքի այլ խախտումներ էլ քննարկել՝ կապված հեռուստաընկերությունների հետ:

Tig
13.02.2012, 11:33
Կարելի է նույնիսկ թեմայի անունը փոխել՝ "Հեռուստատեսության և ռադիայի մասին օրենքը և օրինախախտումները"...:think

Մասնավորապես այս հոդվածի վրա կենտրոնանալով:

Հոդված 22. Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման
անթույլատրելիությունը
1. Արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել`
1) իշխանությունը բռնի զավթելու, Հայաստանի Հանրապետության
սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և տապալելու քարոզչության,
2) ազգային, ռասայական և կրոնական թշնամանք կամ երկպառակություններ
սերմանելու,
3) պատերազմ քարոզելու,
4) քրեորեն պատժելի կամ գործող օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր
տարածելու,
5) պոռնկագրություն տարածելու,
6) բռնության և դաժանության պաշտամունք պարունակող կամ քարոզող
հաղորդումներ հեռարձակելու նպատակներով:
Բացառություն կարող են լինել պատմափաստավավերագրական նյութերի
օգտագործումն ու ցուցադրումը:
2. Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները և սարսափ ու ակնհայտ
բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության,
մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր
բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ բաժանորդային
հեռարձակման, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն: Նման
հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում են օրենքով:
3. Պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի
հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից
արգելվում է: