PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. «Քյարփինջահավաք Տունը…»



Claudia Mori
08.02.2012, 12:54
Սա հատուկ նպատակով գրված պատմվածք է, որը նվիրվել է իմ երկու լավագույն ընկերներին, ովքեր ամուսնացել են 2011թ.-ի սեպտեմբերին: Ինձ ուղղակի հետաքրքիր է, եթե դուք այն ընթերցեք որպես սովորական ստեղծագործություն, ինչ տպավորություն կստանաք;)

Նախաբան

Սա մի պատմվածք է, որը որպես այդպիսին դժվար կլինի ամբողջացնել մեկ ժանրի մեջ: Սա հնարավորինս ոչ իրական ձեւով ամենաիսկական իրականության արտացոլումն է բառերի տեսքով: Հնարավոր է, որ այս գործի հիմքում ընկած պատմությանը ոչ տեղյակ մարդիկ այն ընդհանրապես «քլունգների» ենթարկեն, բայց, ով գիտի նախապատմությունը աստիճանաբար ու պարբերաբար կստանա գերագույն հաճույք, չնայած մինչեւ վերջին էջը մեկ-մեկ ինքն էլ կուզի քլունգով հարվածել հեղինակին:

Ով ամբողջությամբ ըմբռնի իմաստը, նշանակում է ինքն էլ է այս գրքի հերոսներից եւ նա կգնա Դավիթաշենի մոստի մոտ ու բարձր կգոռա ՝ Ո՛Չ ՔԼՈՒՆԳՆԵՐԻՆ ԵՒ ԱՅՈ՛ ՔՅԱՐՓԻՆՋԱՍԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ…
Հարգանքներով՝ Չեզոք Վերլուծող


Քյարփինջ առաջին

Քյարփինջահավաք Տան մանկությունը



Բարեւ, Մեր անունը Տուն է: Երբ փոքր էինք ու քիչ մը երիտասարդ, բնակվում էինք միանագամից 2 հասցեներում եւ ունեինք երկու ընտանիք, բայց միշտ գիտեինք, որ հետագայում մի տան մեջ ենք ապրելու եւ միեւնույն ժամանակ նախկին հասցեները չենք կորցնելու: Իսկ այդ Տունը մեծ հեղինակություն է վայելելու ու հրաշագործների, ծրագրավորողների, փիլիսոփաների, հայրենասերների, իրավաբանների, տնտեսագետների ու շատ ուրիշ ՈւՐԻՇ մարդկանց հավաքատեղի է դառնալու:

Հարցե՞ր են առաջանում: Ոչինչ սա դեռ մեր պատրաստած ծաղկեփնջի մի Աստրագալուսն է, դուք էլ ընթերցողներով հարացասեր հասարակություն եք:

Թեւ մենք մեր ամբողջ էությամբ բնագետ ենք, բայց այս պատմվածքը գրելիս առաջին անգամ կլինենք հումանիտար մտածելակերպի մարդ, քանի որ սա միայն մեր պատմվածքը չէ, սա մեր եւ մեր նման քյարփինջասերների պատմվածքն է:

Ուրեմն այսպես, մանուկ տարիքից մեզ կոչում էին Տուն, քանի որ սիրում էինք ամեն ինչ կառուցել: Բակում բոլորը դույլերով էին խաղում, հալամուլա, պահմտոցի ու նման բաներ: Մենք էլ էինք խաղում, բայց միշտ մի խաղ կար, որը մենակով էինք վայելում՝ տներ էինք կառուցում հողից: Բայց մի քիչ մեծացանք ու զգացինք, որ այդ տները հաստատուն չեն ու որոշեցինք քյարփինջով տուն կառուցել: Ու մինչ բոլորը խաղում էին ավտոմեքենաներով ու տիկնիկներով, մեր խաղալիքները «քյարփինջներն» էին՝ վարդագույն եւ սեւ տուֆից «քյարփինջներ»: Եթե մյուսները Ձմեռ պապիից կոնֆետ ու քաղցր բաներ էին ուզում, մենք «քյարփինջ» էինք ուզում, որի դիմաց տալիս էինք շատ խոստումներ մեր Քյարփինջ պապին:

Խոստանում էինք, որ քյարփինջը մեզ պետք չէ կտուրից մարդկանց գլխին գցելու, կամ սահմանային պատեր կառուցելու համար: Ոչ էլ քյարփինջներով կալանավայրեր էինք ուզում ստեղծել:

Ասում էինք՝ մենք շատ-շատ քյարփինջով ծիրանի կորիզ ջարդենք, որ մամաները մուրաբա փակեն: Ասում էինք, որ քյարփինջով կառուցելու ենք երեխաների համար այնպիսի մանկապարտեզներ, որ իրենք երբեք չզգան, որ ունեն առողջական խնդիրեր, որ ծնողազուրկ են, որ այս կյանքում չկան ուրախ բաներ:

Խոստանում էինք, որ քյարփինջներով կստեղծենք պատեր, բայց ոչ թե մեծահարուստների դղյակները զարդարող պատեր, այլ մեր երկիրը ու մեր հարազատների անվտանգությունը ապահովող մի հսկա պարիսպ: Խոստանում էինք, որ կստեղծենք նաեւ թափանցիկ պատեր, որ երեւակայական թռիչք ունեցող մերպեսները, կարողանան անցնել նրա միջով ու բարձաձայն բղավեն այդ մասին ամբողջ աշխարհով:

Ու այսպես ամեն տարի խոստումներ տալով հավաքում էինք Քյարփինջ պապի բերած բոլոր քյարփինջները: Պահում ու փայփայում էինք դրանք մեր երկու «չուլաններում» ու ամեն օր հաշվում էինք դրանց քանակը: Ամեն օր քյարփինջներին նստած դպրոցական դասեր էինք սովորում, մի տեսակ լավ էր ստացվում նրանց հետ ու նրանց կողքին, քանի որ գիտեինք, որ տարիներ հետո հո՜ տուն չենք կառուցելու, հո՜ տուն չենք կառուցելու:

Մեր հյուրերն էլ մեզ «կինդեր» բերելու փոխարեն քյարփինջ էին բերում, կամ մի «կինդեր» ու մի քյարփինջ, որովհետեւ եթե չբերեին, մենք իրենց գլխին քյարփինջ էինք սարքում, կամ ուղղակի մունաթ գալով, կամ էլ հումորներով 10:0 էի անում:

Հետո մեծացանք, մութ ու ցուրտ տարիներ եկան, նման բաներ, էլ ի՜նչ Քյարփինջ պապի…բայց հետո էլ սկսեցինք սովորել դպրոցում ու լուծում գտանք: Բոլոր ստացած հինգերի դիմաց ծնողներից քյարփինջ էինք ուզում, դասատուներից էլ: Դե քյարփինջը հացի նման թանկ չէր, քանի որ այդ քյարփինջից միայն մենք էինք ուզում, մինչդեռ մեր հասակակիցիները «սնիկերս» ու «թվիքս» էին երազում: Մենք էլ մտածում էինք՝ սպասեք քյարփինջները հավաքենք, տուն սարքենք, հետո հո՜ Բաունտի չենք ուտելու, հո՜ Բաունտի չենք ուտելու:

Claudia Mori
08.02.2012, 12:56
Քյարփինջ երկրորդ

Քյարփինջահավաք Տունը ուսանողական ու ջահել տարիներին


Հետո քյարփինջներ սկսեցին տալ դասախոսները, ընկերները: Լավ հեղինակություն էինք հավաքել: Եթե մեկի մականունը Ճուտ էր, մյուսինը Մառոզ, մերը շատ երկար էր ու շատ յուրօրինակ՝ ով մեզ տեսնում էր, ասում էր՝ վա՜յ Քյարփինջահավաքը: Ոնց որ ասեին՝ Համազա՜սպ, մենք էլ հո~ քթներս չէինք ցցում, հո~ չէինք ցցում:

Մեկ էլ մի օր՝ հերթական քյարփինջը ստանալիս, տեսանք, որ քյարփինջին միանգամից 2 ձեռք մեկնվեց, ու ասեցինք, սպասի էս ի՞նչ է կատարվում. մենք գիտեինք թե մի հոգի ենք, պարզվեց մենք երկուսն ենք ու այստեղ մեր ուղեղների բոլոր քյարփինջները խառնվեցին իրար: Բայց, որ գլուխներս բարձրացրեցինք …Ա՜յ այդտեղ ամեն ինչ սկսվեց՝ գլխներից ոնց որ քյարփինջով տային, բայց հեչ չցավաց, միայն վայր ընկանք ու գլխներիս վերեւում սկսեցին քյարփինջաձեւ սրտիկներ թռչել: Ու միայն մի բան ենք հիշում, որ երկուսով հաշվում էինք՝ մեկ սրտի քյարփինջ, երկու սրտի քյարփինջ, երեք սրտի քյարփինջ…մինչեւ հասկացանք, որ մեր շուրջ բոլորը ծիծաղող քյարփինջաձեւ մարդիկ են կանգնած:


Քյարփինջ երրորդ

Քյարփինջահավաք Տան հիմքերը դրվեցին, կամ եկեք մի քիչ լրջանանք


Այդ օրվանից մենք միասին սկսեցինք քյարփինջ հավաքել: Մրցակցելը անիմաստ էր, երկուսս էլ չէինք զիջում իրար: Հետո ընկերացանք, ես իրան է կանչում մեր տուն քյարփինջներս տեսներ, հետո ինքն էր կանչում: Մի քանի ամիս հետո հասկացանք, որ մեր քյարփինջները բավականին նման են ու քանի որ երկուսս էլ շատ էինք ուզում Տուն կառուցել, որոշեցինք միավորել մեր քյարփինջները ու կատարել մեր կյաքնի երազանքը:

5 տարի տեւեց մեր շինարարությունը, քանի որ մենք ուղղակի տնակ չէինք ուզում մենք երեք հարկանի մեծ տուն էինք ուզում՝ շատ ամուր հիմքերով: Բայց դրա համար բացի քյարփինջներից մեզ անհրաժեշտ էր ձու: Սկզբում բոլոր ձվերը դասավորել էինք մեծ սառնարանում ու դրանք սառել էին: Մի քիչ երկարեց մեր գործը, որովհետեւ ձու ջարդելու փոխարեն հում ձու էինք կլպում, հետո հալեցնում ու շաղախի տեսքով ամրացնում էինք մեր շարած պատերը:

Տարիներ եղան, որ ստիպված էինք առանձին առանձին այդ գործերը անել, քանի որ մեզնից մեկը գնաց Բանակ: Դա հեռավոր երկիր է, որտեղ կարելի է լիքը քյարփինջ կուտակել, բայց դրա դիմաց 2 տարի պետք էր դիմանալ տարբեր կեղծ քյարփինջների գոյությանը:

Ստացվեց, վերադարձավ ու շարունակեցինք կառուցել տան երկրորդ հարկը ու հասան կտուրին: Բայց մինչ կտուրին հասնելը ասենք, թե ինչ կա այդ տան մեջ ու շրապատում:

Բակ
Մեր տան բակը շատ մեծ է, ու մեր բակում կան տարբեր մրգատու ծառեր, բանջարեղեններ: Ոնց որ ՖԲ-ի ֆերման լինի: Մենք ունենք նաեւ ընտանի կենդանիներ, հավատարիմ շներ, խաղողի մի մեծ թուփ, որի ներքո դրված է մեր ճոճանակը: Ու շատ ծաղիկներ՝ գունավոր, ցանցառ, սիրուն…Մեր բակը անընդհատ ընդարձակվում է, քանի որ մենք քյարփինջասերներով ապագայում դեռ շատ տներ ենք կառուցելու, քանի որ կա գերնպատակ՝ հիմնադրել քյարփինջահավաքների քաղաք:

Նկուղ
Մեր տան նկուղում կան շատ դարակներ, որտեղ դասավորում ենք մեկը մեկից համով մուրաբաներ, կոմպոտ ու պարտադիր սմբուկի խավիար: Այստեղ նաեւ միշտ կա տնական գինի ու տեկիլա՝ Առիվաաաաաաաաա:

Առաջին հարկ
Այս հարկի անունը Սմայլիկ ենք դրել, քանի որ պատերը դեղին են, այստեղ տրամադրությունը միշտ առավոտվա պես թարմ է: Անգամ եթե պատերին տեսնեք գրած «Զմունաթ» բառը, չեք տխրի, քանի որ…քանի որ ոչ մեկի դեղին պատին նման բառ գրած չէ, հետո դեղինն այնքան շատ է, որ հարեւանները խոսում են, որ այս տան տերերը «Լույս» անունով մրցույթի ժամանակ առաջին տեղն են գրավել՝ հաղթելով արեւին: Այս սենյակում կա մի մեծ ֆիլմադարան, մեկ էլ երգերի ձայնագրման ստուդիա: Շուրջ բոլորը թղթեր են թափված ու գրիչներ, այս սենյակը կերտողը սիրում է մտքեր ու գաղափարներ հավաքել իր նպատակների պահարանի թոթոլ դարակներից մեկի համար: Այս սենյակում է ապրում Մովսես Գորգիսյանը, այս սենյակում է ծածանվում հայոց եռագույնը:
Հ.Գ. Հա մեկ էլ այս սենյակի պատին թվեր են իրար գումարում, հանում, բաժանում, բազմապատկում:

Երկրորդ հարկ, կամ եկեք նորից ջրիկանանք
Աաաաաաա…այ սա մեր խուճուճ սենյակն է: Պատերը էլի դեղին են, բայց խուճուճ դեղին: Այս սենյակում կա լիքը խորհուրդ, համբերություն, սեր, հավատ, հույս: Այս սենյակում կան լիքը առեղծվածներ, ոնց որ գանձերի կղզին լինի: Այս սենյակի դեղին պատերին չես գտնի Զմունաթ, զի պատին գրված են լիքը հումորներ: Օրինակ՝

Մեռան այ մարդ ստեղ՝ ԱՄՆ-ում իրար դատի տալով, դարձելա առօրյա գործերից մեկը: "Գնամ դատարան գամ հաց սարքեմ ..." :)
‎-Հայաստանում ինչ տեսարժան վայրեր կան?
-Մատենադարան, Պատմության թանկարան, Գառնի, Տաթև, Նորավանք, Գանձասար ...
-Իսկ Նոյի տապանը?
:DDDDDDDDDDD հա, մեր բալկոնում դրածա, Նոյն էլ մեջը .... :))))))))))))))))))

-Բարև Ձեզ, ես ձեր էքսկուրսավարն եմ: Մենք մեր էքսկուրսիան կսկսենք 5 րոպեից հենց այստեղից: Ես Ձեզ կտամ կապույտ քարտ, դուք այն պիտի պահեք Ձեր մոտ և հիշեք նրա գույնը: Երբ ես կասեմ մոտենան կապույտ քարտով ուղեվորները Դուք կնայեք Ձեր քարտի գույնը և եթե այն կապույտ լինի` կմոտենաք ինձ: Եթե ոչ (նենց կարողա փոխվեր գունը էլի:)` հավանաբար դուք ուրիշ խմբին եք պատկանում և կարիք չկա ինձ մոտենալու: Դուք կմոտենաք համապատասխան էքսկուրսավարին, բայց քանի որ ես Ձեզ հիմա տալիս եմ կապույտ գույնի քարտ, ուրեմն դուք կմոտենաք ինձ երբ ես կանչեմ ....
ԼՐԻՎ ԴԱՈՒՆԻ ՏԵՂ ԵՆ ԴՆՈՒՄ ... ընդամենը հարցրեցինք էքսկուրսիան այստեղից է սկսվում թե ոչ

Այսօր ընդմիջման էի գնացել երեք չինացիների հետ:
Չինացի - Դուք հայերդ քրիստոնյա եք?
Ես - Այո:
Չինացի - Կաթոլիկ?
Ես - Ոչ, մենք որ քրիստոնեություն էինք ընդունում կաթոլիկ ու ուղղափառ չկար (կարճ մեջբերում մեր պատմությունից) :)
Չինացի - Օօօօ այդքան շուուուտ եք դարձել քրիստոնյա? Քրիստոսից առաջ ? ... թե հետո?
Ես համարյա ընկնում եմ աթոռից, հենա-հենա կուլ եմ տալիս ձողիկը ...
Ես ձեր ամերիկյան կրթության ....
Հ.Գ. Հա մեկ էլ այս սենյակի պատին թվեր են իրար գումարում, հանում, բաժանում, բազմապատկում:

00 կամ մուսաների սենյակ
Սա այն զրոների համադրությունն է, որտեղ ծնվում են այս պատմվածքի նման քյարփինջներ: Հա, մեկ էլ օգտագործում են իսկական նպատակներով:

Լոգարան
Նկուղի գինին շատ խմելուց հետո հյուրերին ուղարկում ենք այստեղ, երբ արտասանում են «Մարոն», ասում են՝ երեխեք, ես չհասկացա, կամ երբ հյուրերը կռիվ են անում իրար հետ: Հա, մեկ էլ օգտագործում են իսկական նպատակներով:

Երրորդ հարկ
Այս հարկի մասին տեղեկությունները հույժ գաղտնիք են: Սա հարկ է, որտեղ կարող են մտնել միայն տան բնակիչները: Ցանկացած պապարացիություն ու նման անքյարփինջ բաներ կպատժվեն խստագույնս՝ կկտրվեն քյարփինջի թոշակից ու կուտեն միայն այգու խաղողը:


Հարգանքներով՝ Տուն

Ձեղնահարկ
Այստեղ մեծ աստղադիտարան է, լիքը գրքեր…այստեղ կատարվող երազանքներ են, այստեղ ՍԵՐ է…



Վերջաբան
Ձեղնահարկը կառուցվեց եւ տունը շահագործման հանձնվեց 2011թ.-ի սեպտեմբերի 3-ին: Երկնքից ընկավ երեք քյարփինջ, ի՞նչ տարբերություն, թե որը ում համար ընկավ, կարեւորը ոչ մեկի գլխին չընկավ: