PDA

Դիտել ողջ տարբերակը : Վայ քու, արա՛… Էլի ինքնազոհողությու՞ն… Դու՞, թե՞ ես



Մարկիզ
06.02.2012, 21:20
Հետաքրքիր ա, ու՞ր ես… Չկաս, չես զանգում: Չես զանգում հենց այսօր… Դու պետք ա, որ ինձ մի քանի ժամ առաջ զանգած լինեիր: Հետաքրքիր խաղ եք խաղում դուք՝ ընկերուհիներով: Խաղն ա շատ լուրջ, ահավոր լուրջ: Սովոր չեմ… Այսպես լուրջ երբեք չի եղել: Կզանգե՜ս… Ու՞ր պետք ա «փախչես»: :)

Լավն ա էլի ձեր թայֆան: Միշտ սիրել եմ… ու սիրում եմ :)

Հա, չմոռանամ: Երբեք չկասկածես. ես քեզ սիրում եմ (հա՛, հաստատ): :)

Ափսոս, սրա վերջը չգիտեմ: Անգամ ամենաֆանտաստիկ ու «գունագեղ» (:))) երազներում չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ է լինելու հետո… Հա, բա հետո՞… Վերջը՞…

Մեռնեմ, թե հավատում եմ, որ քո մատը խառը չէ այս ամենում:

:)

Մարկիզ
07.02.2012, 18:07
Ժամը 17:35, 07.02.2012

Փաստորեն զանգեցիր: Հետաքրքիրն այն է, որ ոչ մի խոսք այդ ամենից: Ախր այսօր քիչ թե շատ կարևոր իրադարձությունն էլ կատարվեց (Ղ), որի մասին դու հաստատ տեղյակ կլինեիր: Նվազագույնը տեղյակ կլինեիր, սեր իմ… Եթե ոչ ավելին…;) Բայց այսօրվա իրադարձությունից (Ղ) էլ ոչ մի խոսք չարտաբերեցիր: Չնայած, հավանականություն մի չնչին կա, որ դա քո կամքից անկախ է եղել ու ինքդ էլ տեղյակ չես:

Տպավորություն մի ստեղծիր, որ ինձ հավատում ու վստահում ես անմնացորդ: Այսինքն՝ տպավորություն մի ստեղծիր, որ դու չես խաղում իմ հետ ու ինձ վերաբերվում ես, որպես քո միակ ու անկրկնելի սեր, այլ կերպ ասած՝ ընկեր: Խաղում ես ու այն էլ ինչպե՜ս ես խաղում… Գազանի պես…

Ընդամենը 1 տոկոս հավանականություն կա, որ դու չես խաղում, իսկ ես հոգեբույժի դիմելու կարիք ունեմ, այսինքն՝ զառանցական մտքեր ունեմ:
Կասկածելի ես ահավոր: Հիմա ասեմ, թե ինչու.


Զանգում և խոսում ես ինչ-որ լիցքավորման սարքից. :))
Զանգում և խոսում ես մի երևույթից (նկատի ունեմ՝ ընկերուհուդ հետ կապվածը), որն ինքդ էլ համոզված ես դրա անհնարինության մեջ… ու գոնե 99 տոկոսով համոզված ես, որ նման քայլ ես չեմ կատարի:


1-ինը՝ հեչ: 2-րդը կարևոր է այս դեպքում: Նպատակդ ո՞րն է: :) Էլի ինքնազոհությու՞ն… Թե՞ ուղղակի հերթական փորձն առ այն, թե ինչքան եմ ես քեզ նվիրված, հավատարիմ ու սիրահարված:

Հաջորդ քայլդ չեմ տեսնում: Դժվար է քո հետ, բայց նաև հետաքրքիր: Ամենադժվարն այն է, որ ես քո հաջորդ քայլը չեմ կանխագուշակում գոնե մոտավորապես: Իսկ այդ զգացողությունն ինձ օտար է: Ինձ զգում եմ այնպես, ինչպես մութ անտառում մոլորված մարդը: Սովոր չեմ այս վիճակին: Ես միշտ նախաձեռնել եմ ու «հարձակվել», «գրոհել»… Հիմա հասկանում եմ, որ պետք է միայն պաշտպանվել ու սպասել: Շախմատային պարտիա ես սկսել, որտեղ ես սևերով եմ խաղում և խաղի սկզբից ի վեր խաղում եմ առանց զույգ նավակների::)

Սիրում եմ քեզ…

:)

Մարկիզ
08.02.2012, 03:13
Ժամը 02:40, 08.02.2012

Բարդ ա էլի իմ գործը: Երեկ ժամը 9:00-ին գնացել եմ աշխատանքիս վայրը: Ամբողջ գիշեր մնացել եմ այնտեղ: Այսօր 17:00-ի կողմերը տուն եմ եկել: Ժամը 20:00-ին էլի գնացել… :)) Ու տուն եմ մտնում հիմա: Պրիտոմ, ահագին ժամանակ է, որ թարգել եմ հիմարություններ անելն ու իմ առօրյան տուն-գորձին է: Իմ նմանին չեք տեսել դեռ, հարգելի ամեն ինչից տեղյակ ու ամեն ինչից խաբար ձեր անընդունակության պատճառով այդպես էլ չմասնագիտացած ու ցինիկացած էակներ: Դա սիրելիս էլ կփաստի: Սիրելիս էլ աշխարհ տեսած, աշխարհն ու ահագին մարդ ոտքի տակ տված դեմք… :)) Ուզում եմ ասել, որ ես շատ աշխատասեր եմ, եթե կուզեք նույնիսկ աշխատամոլ: Լավն ա գործս… Հետաքրքիր ա: Երևի դրանից ա, որ այսպիսին եմ:)

Ապրում եմ միջինոտ վիճակագրական աշխատավոր-աշխատասերի համեստ ու ոչնչով աչքի չընկնող ապրելակերպով՝ ոչ մի պոռնիկ (http://jamanc.com/load/karaoke_akowmbner/ella_night_club_18/ella_night_club_18/42-1-0-52) ու ոչ մի տիպի ալկոհոլային խմիչք իմ կյանքում կարգախոսով::))

Հա, ինչ-որ շատ իմ մասին խոսեցի…:)) Ի՞նչ էի ասում… Հա, հիշեցի… Սիրելիս, դու չեկար, չնայած, ասացիր, որ ուշ երեկոյան երևի կայցելես: Ու զարմանալի է, ոչ էլ զանգեցիր… Ինչ-որ սկսել ես խուսափել, հա՞, ինձնից… :)

Երկար մտածեցիր քայլդ անելուց առաջ: Չլինի՞ մեր շախմատային պարտիայում ինիցիատիվան տալիս ես ինձ: :)

Ախր ես հո հիմար չեմ: Չեմ մոռացել. խաղում եմ սևերով ու առանց երկու նավակի: Հանգի՜ստ մտածիր… Ես շտապելու պատճառ չունեմ: Կհամբերեմ: :) Իսկ կարո՞ղ ա՝ մի քանի հոգով եք մտածում քայլդ անելուց առաջ: Դժվար թե… Դու «միայնակ» ես, թայֆիդ հետ չես:

Ես քեզ սիրում եմ…

:)

Մարկիզ
08.02.2012, 23:04
Սե՜րս… :) Զանգեցիր… ու այցելեցիր: Ապրե՛ս: Անհանգիստ էի, լարված: Եկար, ամբողջ լարվածությունս անցավ: Հա, ճիշտ ես: Հավատում եմ քեզ, սեր իմ, այդ ամենի հետ դու միգուցե ուղղակի կապ չունես: Հավատում եմ երդումիդ: Բայց մեկ ա, կարծում եմ՝ դու տեղյակ էիր:;)

Դու ահագին գիտեիր, չնայած սկզբում վարքդ այնպիսին էր, թե իբր տեղն էլ չես բերում, թե ինչի մասին է խոսքը (Մ): Բայց հետո չգիտես ինչու ամեն ինչ (անցած-գնացած բաներ) այնքա՜ն լավ պատմեցիր: Պատմեցիր ոչ վաղ անցյալի՝ (մեկ ամսյա վաղեմության) դեպքերն այնպիսի մանրամասնությամբ, որ հավանական է՝ ամեն ինչը շատ լավ էլ գիտեիր: Գոնե այն, ինչ կատարվել էր (Մ): Չեմ հասկանում, դեպքից հետո ինչու՞ ես թաքցնում, որ գիտես: Ախր արդեն բոլորը մեր շրջապատում ու ոչ միայն մեր շրջապատում գիտեն… Իսկ դու (ծիծաղելի է նույնիսկ :D) իբր չես էլ լսել, նոր ես լսում ու ինձնից… Էս քայլիդ նպատակը չհասկացա: Անիմաստ է թվում: :) Չնայած, դու դժվար թե անիմաստ քայլ կատարես: Մի հեռավոր նպատակ կունենաս… Կամ էլ միգուցե դու էլ ես երբեմն անիմաստ արարքներ կատարում, սեր իմ:

Լավն էր էսօրվանը: Դզեց երեկվա իրադարձության (Ղ) հետ կապված քո մեկնաբանությունը: Լավն էր:

Մեր ապագայի վերաբերյալ լավատեսական խոսքերդ ինձ ստիպում են ավելի ու ավելի սիրել քեզ ու ձեր թայֆեն:

:)

Մարկիզ
10.02.2012, 01:48
Սիրելի՞ս… :) Էսօրվա զանգիդ նպատակն այդպես էլ չհասկացա: Իրոք մի նման բան էլ էր լինելու՞ թե հերթական խաբուսիկ քայն ես կատարում: Չհասկացա: Եթե հերթական խաբուսիկ քայլն ես կատարում, ապա ներիր, բայց դա փոքր-ինչ էժան ու մանկական է թվում: Ճիշտ չեմ ասու՞մ: Եթե քայլիդ նպատակն ընդամենը իմ վրա տպավորություն թողնելն է, ապա դա երեխայական է: Իսկ եթե քայլիդ նպատակը իմ մեծ եղբոր վրա տպավորություն թողնելն ու նրա մոտ քո մաքրության մասին վստահություն առաջացնելն է, ապա դա էժան է ու քո նմանին վայել չէ: Մյուս կողմից էլ, միգուցե ստիպվա՞ծ ես այդպիսի էժան խաղեր խաղալ:

Հուսամ, որ նման բան լինելու էր ու դու փորձում ես կանխել դա՝ իմ նկատմամբ քո սիրուց դրդված: Ախր շատ եմ ուզում, որ դու այն լինես, ինչ ես եմ ուզում իմ ամբողջ սրտով ու հոգով: Ախր շատ եմ սիրում քեզ: Այսքան հիասթափություններից հետո (քո հետ կապված չէ) շատ եմ ուզում, որ դու անշահախնդիր ու լավը լինես:

Մի բան դզեց էսօր: Այն, ինչի մասին ասում էր էն մյուս ավագ եղբայրս… :)) Հետաքրքիր է, դու իրո՞ք համոզված ես, որ մեծ եղբայրս ասում է հաճախ այն, ինչ պետք չէ ասել և ասում է այնտեղ, որտեղ պետք չէ ասել: Թե՞ ուղղակի ասացիր… Բայց մեկ ա, դուրս եկան խոսքերդ անկախ ամեն ինչից:

Սիրելիս, անհամբեր մարդիկ կարծում են, որ դու հերթական կամ հին սիրածներիս նման մեկն ես: Դու իրենց կասե՞ս, որ այդպես չէ: Մտածում են, որ ես «կացին» եմ, «գերի» ու «առանձնահատուկ հարիֆ» (:))) Չեն հասկանում, որ ես վաղուց ազատագրվել եմ ու դարձել առաջվա սուր դանակը: Դե հա, էդ ազատագրման մեջ դու էլ բավականին մեծ դեր ունես, բայց, սիրելիս, ամենամեծ նպաստն իմ ազատագրման մեջ էն «առանձնահատուկ անհամբերինն է»: Հա, ես դրա մասին քեզ ոչինչ չեմ պատմել: Երևի դա քեզ այդքան չէր էլ հետաքրքրի:

Բայց զարմանալի չէ, որ «առանձնահատուկ անհամբերս» իմ մասին այդքան թյուր կարծիքի է: Արժանի եմ: Ես եմ մեղավոր իմ «կացնային» ու անողնաշարին բնորոշ պահվածքով: :))

Եվս մեկ անգամ հիշեցնեմ. ես քեզ շա՜տ եմ սիրում:

:)

Մարկիզ
10.02.2012, 17:34
Վայ, :D… Սերս, քիչ առաջ էս ի՜նչ անասուն սևանցի էին բերել: Հարբած էր ահավոր ու հետն էլ նատուռայով տականք (կյողական էր էթըմ): Կարող էի օգնել, բայց չօգնեցի, որովհետև նատուռայով տականք էր: Դուրն էկել էի: էն կարգի էի դուրն էկել, որ ինձ հրավիրում էր Սևան… ամառը: Դե, սենց ջահել-մահել, նիհար-միհար տղա ենք, մտածում ա՝ էդ ա… :)) Երևի մտածեց՝ տղերքին եմ սիրում::))

Բախտը բերեց մըլիցեքի հետ էր… Ինքն էլ ի՞նչ: Եղած-չեղածը մարշրուտկի շոփեր: Հարբած, ծովը ծնկներից մարշրուտկի շոփեր, ով էս ձյուն-բուք-բորանին ուղևոր էր տեղափոխում, մեղմ ասած, անջատված վիճակում: Աչքն էլ հանեցի: Երևի մեկ կամ երկու տարի մեքենա չի կարող քշել, կնգա վրայի ոսկիներն էլ լոմբարդ կտանի… :)) Ես էլ էի մի ժամանակ երբեմն հարբում, բայց հաստատ մարդկանց կյանքը չէի վտանգում կամ մարդկանց անհարկի գրեթե չէի վիրավորում ու նեղացնում: Բ. Տ.-ին պետք է թղթի վրա գրել, որ նա «Բ. Տ.» է ու այդ թուղթը տալ ձեռքը… Թող ամեն անգամ նայի էդ թղթին ու հիշի, թե ինքն ով է::))

Օֆ… Հոգնել եմ…

Հա, քեզ զանգել էի… Հետաքրքիրն այն է, որ չես պատասխանում, բայց հետո ինքդ զանգում ես: Տեսնես՝ ինչ մտածեցիր զանգելուց առաջ… Երևի մտածեցիր՝ օրերդ լրացել ա, դրա համար եմ զանգել: Այսինքն՝ զանգել եմ, որ հիշեցնեմ… Չէ, կարևորը, համոզվեցիր, որ այդպես չէ: Խոստացար, որ ուշ երեկոյան կգաս: Տեսնեմ…

Երեկ ամբողջ օրը լարված պահեցիր, հասկացրեցիր, որ կտեսնես մեծ եղբորս… Բայց այդպես էլ ոչ մի բան: Աչքիս ճիշտ էի: Աչքիս էժան խաղ էր դա ու հիմա հասկանալով, որ էժան քայլ ես կատարել, մի տեսակ վատ ես զգացել: Հա՞… Կտեսնենք այսօր, եթե իհարկե այցելես:

Մեկ էլ… :)) Բա ասում էիր էն տականքը (Ղ) քոնն ա: Մատները, ձեռքերը՜… Գլուխ էիր գովու՞մ, թե՞ մեծ եղբորս ընկերներն են մեծ եղբորս մոտ գլուխ գովում: Ժամանակը ցույց կտա: Մյուս կողմից էլ հնարավոր է, որ էդ տականքը (Ղ) բոլորիցդ էլ խելոք է ու մատների վրա խաղացնում է թե քեզ, թե նրանց: Կամ էլ՝ քոնն է, բայց ցույց է տալիս, թե նրանց մոտ նրանցն է քո կամ ձեր իսկ պահանջով… Եթե վերջին տարբերակն է, ապա ուրեմն դու կամ դուք վերջն եք:

Զգոնությունս չեմ կորցնի::)) Եթե անգամ համոզված լինեմ, որ դու ինձ իրոք սիրում ես, մեկ ա, զգոնությունս չեմ կորցնի: Չեմ մոռացել, որ նավակներս չկան… Չնայած, ահավոր եմ սիրում քեզ, բայց չեմ մոռացել. դիրքերս շատ թույլ են: Հազիվ ունակ եմ պաշտպանվելու: Խաղ չունեմ: Փակել ես բոլոր հնարավոր նպատակային քայլերիս ճանապարհները:

:)

Մարկիզ
11.02.2012, 14:49
Սերս, նախ, մերսի, որ երեկ եկար ու ամբողջ գիշեր մնացիր իմ սենյակում իմ հետ: 8 ժամ: Այդքան նույնիսկ մարդը կնգա հետ չի մնում: Շատ շնորհակալ եմ: Քիչ հետո կանդրադառնամ իմ և քո միասին անցկացրած գիշերվա մանրամասնություններին: Հիմա սեր իմ, թույլ անդրադառնալ մեկ այլ կարևոր մոտավորապես տենց մի տարի մի ամսվա առաջ ի հայտ եկած խնդրի, որն իրականում ես անլուծելի դարձրեցի իմ անկրկնելի գրեթե մեկ տարի տևած «իմբեցիլության սրացման» պատճառով: Թարսի պես «իմբեցիլության ռեցիդիվս» համընկավ էդ խնդրի առաջացման և լուծման տարբերակների փնտրտուքների հետ, որն էլ հենց ստեղծեց նախապայմաններ խնդրի անլուծելի դառնալու համար: Ես ի՞նչ մեղավոր եմ. իմբեցիլը կարո՞ղ է խնդիր լուծել: :)) Հասկացիր, սե՛ր, ես մեղավոր չեմ: Այդպես եղավ, ստացվեց: Չէի ուզում, բայց, մեկ էլ ուզում էի: Չգիտեմ, գժվել ու հիմարացել էի: Սեր իմ միգուցե դու արդեն իսկ խորացել և ճշտել ես իմ «իմբեցիլության սրացման» ողջ պատմությունը, բայց դու հաստատ ոչինչ չգիտես այդ նույն ժամանակահատվածում առաջացած խնդրի մասին: Չեմ պատմել: Համոզված եմ, դա քեզ չէր հետաքրքրի առանձնապես, բայց հաստատ կլսեիր ինձ և ուրախ կլինեիր, եթե ես այդ խնդրի լուծումը գտած լինեի: Ախր…

Մի բան ասե՞մ: Սեր իմ, մեկ այլ բան էլ կա, որն ավելի կարևոր է: Ճիշտն ասած, չէի ուզում դրա մասին խոսել: Բայց ասեմ. հասկացողը կհասկանա:

Վախենում եմ: Շատ եմ վախենում: Հիասթափեցնելուց եմ վախենում… Դու կհասկանաս ինձ: Բայց, այ, խնդրիս առարկան դժվար թե ամենայն խորությամբ դա ընկալի: Խնդրիս առարկան ի՞նչ իմանա, թե ես ինչ եմ… :( Այնպես որ՝ իմբեցիլությանը զուգահեռ կար մեկ այլ գործոն, որը կրծել ու շարունակում է կրծել հոգիս… Իսկ եթե հանկարծ ու՞… Հա, հիմա կասես. ««Եթե հանկարծ ու… »-ն քեզնից է կախված ու եթե դու մնաս քո պես, ապա «եթե հանկարծ ու…»-ն երբևէ քեզ չի սպառնա…»

Չգիտեմ, մեկ ա, վախենում եմ: Լինելով երկու հարյուրի պատասխանատու՝ էդ մեկի համար վախենում եմ: ՉԵՄ ԽԱԲՈՒՄ… ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ:

Եթե երկու հարյուրին թողնեմ, էլ վախենալու բան չեմ ունենա… Ամբողջ հարցն այն է, որ ես այդ երկու հարյուրին շատ եմ սիրում, միգուցե կյանքիցս շատ: Չեմ ուզում թողնել երկու հարյուրին, շատ լավ հասկանալով, որ այդ երկու հարյուրը թունավորում են կյանքս, հալումաշ են անում ինձ ու ստիպում, որ վախենամ… Բայց ստիպում են նաև, որ ես լինեմ ես: Հասկացիր, սե՛ր, եթե ես ես չլինեի, ես հաստատ քեզ չէի հետաքրքրի: Ես նույնիսկ նրանց համար հետաքրքիր չէի լինի, ինչ մնաց քո կամ ձեր: Խնդրիս լուծումը կգտնեի կամ արդեն իսկ գտած կլինեի, բայց ես ես չէի լինի, այսքան հալումաշ եղած, թունավորված կենսակերպով ու այսքան վախկոտ չէի լինի:

Երևի իմ խնդիրն ուրիշը լուծի… Տա՛ Աստված… Բոլոր խնդիրները թող ճիշտ լուծվեն: :)

Իսկ միգուցե ուրիշներին հերթ չտամ՞: :))

Սե՛ր, դու բոլորին բացատրի, որ ես քեզ չեմ սիրում ու նաև ասա, թե ինչու՞ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%A2%D1%80%D1%83%D0%B4) ես դու իմ սիրելին (էլ փակագծերը չեմ բացում, սե՛ր, դու ինձ իրավունք չես տվել ու երբեք իրավունք չեք էլ տա): Թե չէ, մարդիկ գիտեն ջրագնդակի դարպասապահ եմ: :love

Իսկ գիշերվա մանրամասների մասին մի քիչ ուշ կգրեմ, սեր իմ: Թող՝ մի հատ լավ վերհիշեմ ամեն ինչ: Ութ ժամ: Դեռ այդպես չէր եղել: Գլուխս պայթում է…

:)

Մարկիզ
12.02.2012, 16:45
Սերս… Իրենց ծննդավայրերին հարող դաշտավայրերի պես հարթ ուղեղ ունեցող, արական սեռական օրգաններ ունեցող մի-երկու կին արարածներ (կնատղամարդիկ) կարծում են, թե ես տափակ եմ, պարծենկոտ, ինքնահաստատման կարիք ունեցող, իսկ էմոցիաներս ու վարքս էլ խիստ փոփոխական են ու աննորմալ:

Այ գժվեմ, ինքնահաստատվեմ վրադ էնքան մինչև գլխուղեղումդ մի քանի ծալք-մալք ավելանա: :)) Սա, սե՛ր, էն մարդկանցից ա, որ իրենց դասարանում ամեն օր տփոց ա կերել, որի արդյունքում օրական մի հատիկ ծալք վերացել ա: Դրա համար էլ բացի ուղեղահարթությունը, նրա մոտ դասարանցիների նկատմամբ անցյալից մնացած չարությունն այսօր վեր է ածվել մարդկանց նկատմամբ չարության ու քինախնդրության՝ հիշաչարության: Նորից ու նորից՝ այ հա՛վ: Գլխիդ մի խաթա եմ բերելու… Գոնե միայն ուղեղահարթ լինեիր: Բայց չէ, փաստորեն հիշում էլ ես: Այն էլ հիշում ես ինձ ու ամեն պատեհ անպատեհ առիթի հիմարավուն ձևերով արտահայտում… Չես էլ ամաչում, յեքա էշ ես: Թու՛… :[

Հա, սեր, հիշաչարություն ասացի ու հիշեցի մեկին էլ… :)) Բարև, մուահ… Ո՞նց ես, այ ապուշ: Դեռ քեզ մարդկանց հետ մանիպուլյացիաներ կատարելու իրավունք ես վերապահու՞մ: Կարևորը, հասկանաս, որ դու այդքան չկաս: Այդքան բարձր չես: Վերջիվերջո, ո՞վ ես դու: Չգիտեմ, որքան է քո էգոիստ ու մեծամոլական զառանցական մտքեր ծնող գլխուղեղին հասանելի, բայց իմացիր նենց չէր, որ ես հիշաչար էի… Ուղղակի դու փորձեցիր մանիպուլյացիաներ անել իմ հետ, դրա համար էլ կերար: Մի տարուց ավել անցել էր, տեղդ հանգիստ վեր ընկնեիր էլի… Հիմա էլ ոնց որ թե նորից սկսե՞լ ես: Բա ո՜նց կարաս հանգիստ տեղդ վեր ընկնես, մի տարի համարյա անցել ա չէ՞…:)) Հիմա՛ր, այդքան հիմարի նմա՞ն եմ… Հայելուն նայիր ու ինձ պատասխանիր: Նմա՞ն ենք մենք իրար այդքան, որ կարծում ես, թե ես հիմար եմ: Սեր, սրան բացատրիր, որ ինձ հետ ընդամենը երեք հոգի են կարողացել մանիպուլյացիա անել՝ Ադամի կնիկը, դու (դուք) ու «առանձնահատուկս»… Դե, վերջինը կիսատ թողեց ամեն ինչ::love

Սիրելիս, ամաչում եմ միշտ հարցնել. կարող ա՞ Ադամի կնիկն էլ էր ձեր թայֆից: Ախր ինչ-որ հեշտ ստացվեց նրա հետ ամեն կապված ամեն ինչ: Այն, որ էն ուժեղ տղային (Ս) ընկեր ես համարում, ավելի է հիմնավորում կասկածներս: Չգիտեմ…

Վայ հա, մոռացել էի… Մեկը կար, պետք է խոնարհվեր… Չմոռանալով, որ այսօր կիրակի է ու այսքան պայծառ, գեղեցիկ օր, ասենք՝ խոնարհվիր գոնե մի հարյուր անգամ: Խոնարհվելուց առաջ համեցիր ապացուցվելու ու համոզվելու գոնե մի հարյուր անգամ խոնարհվելուդ անհրաժետության մեջ: Կարող ես անգամ ձեր տանը՝ հայելու դեմը, կամ խոհանոցում խոնարհվել: Բայց նայիր, հանկարծ խոստումդ չդրժես: Դա երևի քեզ հատուկ էլ չէ, ի տարբերություն մեծ-մեծ խոսացող, հաստագլուխ կնատղամարդկանց:

Յա՜խկ, էս ինչ վատն եմ ու դաժան::[ Բայց «առանձնահատուկիցս» էլ հո դաժան չեմ: Էդ ի՜նչ արեցիր էդ «խեղճին»:Թաղեիր գոնե, այ ան«խիղճ» անհամբեր:

Էսքանը պետք էր գրել, որ հետո չմոռանամ, սիրելիս: Մեր էն գիշերվա ու այսօրվա մասին՝ քիչ հետո: Գործից նոր եմ եկել, սոված եմ::))

:)

Մարկիզ
12.02.2012, 21:28
Մեր նախանցած գիշերվա հանդիպումն այնքան երկարատև ու բովանդակալից էր, որ տեղի ունեցածի բոլոր էպիզոդներին, դրանց վերաբերյալ իմ մտորումներին արժե անդրադառնալ հերթականությամբ՝ վերլուծելով յուրաքանչյուր դրվագն ամենայն մանրամասնությամբ:

1) Փաստորեն Ղ-ի վերաբերյալ միտքս ճիշտ էր: Նրանց մոտ էր քո կամ ձեր ասելով, սե՛ր: Արդեն ասել էի… Ուրեմն դու կամ դուք վերջն եք: Նրանց մոտ, այն էլ այդ վիճակում… Հետաքրքիր է, դու քո սենյակում գտնվելիս ես լսե՞լ այդ «Բարև, արա ա՛յ…»-ը, թե՞ նրանց մոտից էդ տականքի դուրս գալուց հետո… :)) Դե զգացել ես, ես շատ հետաքրքրասերն եմ… Ամեն դեպքում լավն ես, շա՜տ լավը: Ու էլի եմ կրկնում, դուք վերջն եք: Բայց հետաքրքիր է այն, որ էդ տականքը կարող է իմ նկատմամբ տականքություն անել: Դա՞ ինչ ունի իմ դեմ… Չնայած, հո զուր չեմ տականք ասում: Ես ի՞նչ արժեք ունեմ էդ տականքի ու նրա նմանների համար: Նման մարդիկ ինձ առանց խղճի խայթի մատաղ կանեն:

2) Ամենանրանցի մասին խոսքերդ ինձ ստիպեցին խորը մտածել: Օդ-օդ խոսու՞մ էիր, թե՞ իրոք ճիշտ ես ասում: Ճի՞շտ է արդյոք, որ նրանց մասնակցությունը կնվազի ու աստիճանաբար կվերանա: Հաշվի առնելով մինչև հիմա խոսքերիդ հիմնավորված լինելն ու այն հանգամանքը, որ խոսքերդ միշտ կատարվածին համարժեք են եղել, ես քեզ հավատում եմ ու վստահում: Իսկ մեր գիշերվա այս էպիզոդի հետ կապված՝ ժամանակը ցույց կտա, սիրելիս: Մեկ-մեկ կասկած է առաջանում ինձ մոտ: Միթե՞ դու ինձ (և ոչ միայն…) այդքան շատ ես սիրում, որ նման քայլերի ես պատրաստ: Դա էլ ժամանակը ցույց կտա: Այս էպիզոդի մեխը վերջին չորս ամիսների մասին քո հարցն էր, որի պատասխանը քեզ շա՜տ զարմացրեց: Փաստորեն, այո, այդպես է: Ամեն ինչ անհամեմատ լավ է թվում: Բայց թվում է: Չնայած, ստեղծված իրավիճակում դա էլ է մեծ առաջընթաց: Դե դու գիտես, արդեն ասել եմ ու ինքդ էլ, նախքան իմ ասելը, գիետեիր համարյա ամեն ինչ:

3) Էն հին եղածի մասին ինչ-որ կցկտուր խոսքեր ասացիր ու շատ արագ անցար: Բա հատուկ դրա հետ կապված զանգել էիր: Նույնիսկ մեծ եղբորս էիր ուզում տեսնել: Այդպես էլ մնաց անհասկանալի: Դե ես էլ համեստ եմ, էլ չխորացա՝ հասկանալով, որ այդ երեկո դու ավելի շատ բան ինձ չես ասի: Հիշատակեցիր էն ինձ շատ սիրող մորաքրոջս: Ճի՞շտ էին խոսքերդ, թե՞ ոչ… Թե՞ ուղղակի փորձում էիր հասկանալ նրա մեղավորության չափը այն ամենում: Բայց դա քո ինչի՞ն է պետք…

4) Հարազատներիցդ խոսեցիր: Հետաքրքիր էր: Նույնիսկ խոստացար, որ ինձ հետաքրքրող լավ իրեր կնվիրես: Դա մեզ ավելի է մտերմացնում ու հանգստացնում:

5) Շեշտեցիր, որ դու կարող ես ինձ տանել անգամ աշխարհի մյուս ծայրը, եթե պետք լինի՝ նույնիսկ Ֆլորիդա կամ Կուբա… Օրինակում շեշտեցիր, ու ինձ թվաց, որ օրինակովդ ինձ, իմ տրամադրվածությունն ես փորձում քո նկատմամբ:

6) Հա՜, ամենակարևորն ու լուրջն իմ համար այդ երեկո լավագույն ընկերներիցս մեկի «երկրպագուի» մասին քո տեղեկացվածությունն ու խոսքերն էին: Սա շա՜տ կարևոր է: Դե ես էլ քեզ ասացի, թե ինչու այդ մեկին չեմ սիրում: Զարմացա, որ դու ինձնից այլ պատասխան չէիր էլ ակնկալում և իմ պատասխանը քեզ անսպասելի չթվաց: Հա, ես այդ կարծիքին եմ: Ինձ թվաց, որ դու ինչ-որ բան գիտես, որն ինձ չասացիր՝ լավ իմանալով դրա իմ համար կարևոր լինելը: Իսկ միգուցե ինձ թվա՞ց… Եսի՞մ: Խոսքերդ, որոնք նախորդեցին ձեր տուն զանգելուդ: Խոսքերդ… Մինչև հիմա ականջներումս են: Չնայած, շատ պահաջկոտ չլինեմ, սիրելիս, ինձ քո ռեակցիան էլ էր հերիք մեծ առումով::))

Սկսում եմ հասկանալ, որ միգուցե դու ընդհանրապես ինձ հետ խաղալու նպատակ չես էլ ունեցել: Լուրջ խաղալու նպատակ: Ուղղակի երևի սիրում ես ինձ (ու ոչ միայն…) ու մեկ-մեկ երեխայական խաղեր ես խաղում մեր ժամանակն ավելի հետաքրքիր անց կացնելու և ինձ ավելի լավ ճանաչելու համար: Հա, հասկանում եմ, որ երբեմն քեզ շատ կասկածելի եմ թվում և անվստահություն առաջացնում քո մոտ: Բայց հասկացիր, ես ինքս ինձ ու բոլոր հարազատներիս խոստացել եմ լինել միշտ շատ զգույշ: Եվ մեր խոսակցությունների ընթացքում որոշակի հարցերից խուսափելը կամ դրանք շրջանցելը բխում է իմ զգուշավորությունից: Այնքան ժամանակ զգույշ կլինեմ, մինչև հազար տոկոսով համոզված կլինեմ քո մաքրության ու անկեղծության մեջ:

Այսօր անտրամադիր էիր ու մտածկոտ: Հուսով եմ մտախոհ լինելուդ պատճառը ես չեմ կամ էլ մասնավորապես քո կողմից ընկերուհուդ օգնությանը հաջորդած վարքագիծս : Հնարավոր է, որ իրոք այդքան անտրամադիր լինելդ պայմանավորված էր դժվար աշխատանքով:

Ի դեպ, այսօր դու ինձ երկրորդ անգամ ուղղակիորեն և երրորդ անգամ ընդհանրապես առաջարկեցիր այն, ինչ ես քեզնից սպասում էի, սիրելիս: Չգիտեմ… Դեռ մտածում եմ: Ախր մի ամբողջ կյանք է պետք ապրել: Մտածել է պետք: Դժվար է, որքան էլ սիրեմ: Դժվար ընտրություն է:

:)

Մարկիզ
13.02.2012, 13:06
Սիրելիս, սրանց երեսը պադոշից ա: Հնարավոր չի: Երբ ինքնաքննադատություն չունեցող «տուպոյները» և չկայացած, վախկոտ գյադա-գյուդեքը շատվոր են լինում, դժվար է շատ նրանց ապացուցելը, որ նրանք այն են, ինչ արդեն նշեցի: Իրենց պահում են բորենիների շայկայի նման (բորենին էլ էր, չէ՞ Աֆրիկայում ապրում :))), գումարած մարդ էակին հատուկ բանականության որոշակի դրսևորումները, միմյանց քծնելն (իրար հասկացնելով-բան) ու մարդ էակին հատուկ անամոթությունը:
Նման ձև իրենց պահում են մեր քուչի պիվի շշերը ձեռներին պըպըզած լակոտ-լուկուտը, ովքեր, տեսնելով իրենցից լավ առումով տարբերվող մեկ այլ ջահելի, նախանձից, չարությունից, չկայացածությունից դրդված և իրենց «գերազանցությունը» նրա նկատմամբ ցուցադրելու համար, վրա են տալիս մի քանի հոգով (բորենիներով) ու սկսում ծեծել:

Սիրելիս, այ սրանց վարքագիծն այդպիսին է հիմա: Սրանք ունեն նույն այդ լակոտ-լուկուտի հոգեբանությունը, այն տարբերությամբ միայն, որ սրանք ավելի «բարեկիրթ» են, «խարամանկ» ու «կարդացած» (չակերտներ են սրանք): Դաժե էնքան «խելք» ունեն, որ իրար բան-ման են հասկացնում (յա՛խք, չկայացած աբիժնիկներ): :)) Բայց մի հատ կարևոր բան կա: 18-19 տարեկան թուլեն, կյանքից ճիշտ դասեր քաղելով, տարիների ընթացքում կարող է նորմալ մարդ դառնալ, իսկ սրանք (40-ին մոտ յեքա էշերը) երբեք նորմալ մարդ չեն դառնա, որովհետև սպառել են իրենց նորմալ մարդ դառնալու ռեսուրսները…

Չէ, սերս, սրանք իմ համար կարևոր չեն: Չնախատես, որ ես աշխատանքիս ժամին նստած ինչ-որ անէական բաներից եմ խոսում: Ուղղակի այս պահին շատ զբաղված չեմ: Համ էլ մի քիչ լիցքաթափվել էր պետք:

Երեկոյան կարևոր բան պետք է ասեմ: Չմոռանամ հանկարծ:

:)

Մարկիզ
14.02.2012, 01:40
Երեկվա մեր խոսակցության մի շատ հետաքրքիր (բայց ոչ շատ կարևոր) դրվագի մասին մոռացել էի: Խոսակցությունը էն տղաների փոխհարաբերությունների «կեղծ» լինելու մասին էր: Մասնավորապես ես շեշտեցի, որ այդ տղաների փոխհարաբերություններում ազնվության կաթիլ չկա և նրանք շարժվում են այնպես, ինչպես իրենց պետք է: Դու քո առաջին օրինակում իմ ծանոթներից մեկի (Ե) անունը հիշատակեցիր և խիստ համոզված տոնով ասացիր. «… էդ տղաների տան դռները միշտ բաց են: Ու՞ր պետք է գնան: Չէ՞ որ այդտեղ տղերքը ամեն ամիս շահում են: Դու գիտես քո ծանոթի (Ե) հետ ինչու՞ են այդքան լավ վերաբերվում այդ տղաները: Որովհետև նա (իմ ծանոթը) այդ տղաներին պետք է: Թե չէ, նա ինքն իրենով ոչինչ է»:

Հետո, չգիտես ինչու, հանկարծ երկրորդ օրինակը բերեցիր. «Էն մի հատ լուսնոտ կար, գիտես դա տղերքի ինչի՞ն էր պետք, որ շարունակում էին շփվել նրա հետ…»:

Դրան ինչու՞ հիշատակեցիր: Այն, որ դու հաստատ լուսնոտին կճանաչես, փաստ է: Բայց ինչու՞ հիշեցիր և նրա անունը քո օրինակում տվեցիր: Իմ և քո ընդհանուր ծանոթերի մեջ այնքան մարդիկ կան, որ կարող էիր օրինակիդ մեջ հիշել: Եվ ի՞նչ գիտեիր, որ ես նրան ճանաչում եմ կամ գոնե նրա մասին տեղեկություններ ուենմ: Ինչու՞ հենց այդ մեկը.

1) Իրականում, պատահական օրինակ էր, որը ես իմ բնավորության և կասկածամտության պատճառով չափից դուրս լուրջ ընդունեցի: Մի քիչ անհավատելի է քո կողմից, բայց քիչ հավանականություն կա, որ նպատակային չես հիշատակել:

2) Օրինակդ պատահական չէր, սիրելիս և դու ինձ ապացուցեցիր, որ անգամ դրա մասին ես տեղյակ այդքան մանրամասնությամբ… :)) Իսկ միգուցե այն աստիճան, որ նույնիսկ խոսել ես էն արնախում տականքի հե՞տ: Այս մեկը՝ դժվար թե: Երևի ուղղակի իմացել ես վերջինիս աշխատավայրը, հետո էլ մնացածը…

Սրանք այդքան էլ կարևոր չեն, սեր իմ:

Հա, մի բան էլ… Էն առանձնահատուկիս Պակիստանի (:))) մասին մանկապարտեզային ու նաև նեղ մասնագիտական զրույցները դզեցին… :) Չգիտեի, փաստորեն, նա էլ է մեր քաղաքացիական հասարակության մի մասնիկ ու նույնիսկ կարծիք էլ է արտահայտում: Այս մեկն իրոք անակնկալ էր… :))

Կզանգես վաղը, սիրելիս… (http://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D0%BE%D0%BB%D1%8C%D1%88%D0%B0%D1%8F_%D0%9B%D1%83%D0%B1%D1%8F%D0%BD%D0%BA%D0%B0)

:)

Մարկիզ
15.02.2012, 00:32
Սիրելիս, ապրես, որ զանգեցիր ու եկար: Ծանր աշխատանքային օրվանից հետո եկար ու նվերներն էլ բերեցիր: Շնորհակալ եմ քեզնից շատ: Զգացված եմ շատ և գրքերի, և ֆիլմի համար: Ֆիլմը կդիտեմ այսօր անպայման: Կդիտեմ ու կասեմ, թե հատկապես ինչու է այն քեզ դուր եկել: Այսինքն՝ քեզ դուր է եկել ֆիլմի հերոսը՞, թե՞ ֆիլմում աշխատանքիդ մասին պատմող դրվագները (:))), որոնք, ինչպես դու ես ասում, իրականին շատ մոտ են: Ամեն դեպքում, կդիտեմ և կարծիքս այստեղ կգրեմ: Գրքերի համար էլ եմ շատ շնորհակալ, որովհետև դա ինձ ապացուցում է, որ խաղալու «չունես» այլևս իմ հետ կամ խաղալու նպատակ ընդհանրապես չես էլ ունեցել:

Աչքիս իրոք սիրում ես ինձ ու ոչ մի խաղ էլ չկար իրականում: Ես էլ ինձ ներշնեչել էի, որ խաղում ես… :)

Սեր իմ, այնքան ենք մտերմացել, որ կարծում եմ ավելորդ զգուշավորությունը կարող է վնաս հասցնել մեր փոխհարաբերություններին:

Վերջն ես: Ինչպես որ ասացիր Ա.-ին. «… դեռ էն Դավոյի՝ բոյովի հետ ա տալի-առնու՞մ…»: Սպանեց ինձ էս խոսքդ: :))

Վերջը թող լավ լինի: Հա, վերջը թող լավ լինի երկուսիս համար էլ…

:)

Մարկիզ
15.02.2012, 17:56
Սիրելիս, այսօր ամենանրանցն էր եկել մեզ այցելության: Դե ինձ էլ տեսավ: Ամենավերջում հասցրեցի տեսնել նրան: Իսկը քո ասածն էր՝ թիթիզ-միթիզ: :) Մեծ եղբորս վարքից եմ անհանգստանում: Մի տեսակ «միշտ պատրաստակամ եմ» վիճակն էր նրա մոտ: Միգուցե իրավիճակն է այդպիսին, դրա համար է իրեն այդպես պահում: Չդատեմ նրա վարքը: Վերջիվերջո, մեծերին լսել է պետք:

Բայց կամքից ուժեղն է երևում: Հետաքրքիր է, ինչու՞ էր եկել: Ի՞նչ ուներ գալու: Անհասկանալի է: Նրա առաջվանը չեկավ այդպես էլ, սա ինչու՞ էր եկել, այն էլ հիմա… Մի տեսակ մտահոգ թվաց ինձ, մի քիչ էլ «ստռախովկաներով» ու նաև ամաչկոտ: Հո բան չես (չեք) ասե՞լ… :))

Ինչ-որ դեսից-դենից, «խաբարեմից» էր խոսել նախքան գնալս: Մերոնք էլ լուրջ էին ընդունել: Իսկ միգուցե ճիշտը լուրջ ընդունե՞լն է: Ինձ թվում է, եթե անգամ նրա նպատակը միայն «վախեցնելն» է և մեզ ցուցադրելը, որ մեր նկատմամբ անտարբեր չէ, մեկ է, նրա խոսքերը լուրջ ընդունելը ճիշտ է: Կանեմ անպայման:

Այսօր այնպես արեցի, որ մեր սիրային փոխհարաբերություններին խանգարող վերջին խոչընդոտը վերանա: Եվ այդպես էլ եղավ. վերացավ:

Լավ, քիչ մը պարապ եմ: Տեսնեմ սրանք ինչ են ասում, խախանդվե՞լ են, թե՞ դեռ իրար բան-ման են հասկըցնում… :))

:)

Մարկիզ
18.02.2012, 23:36
Ամսի 16-ին կայացած հանդիպումն ու այդ հանդիպման ժամանակ քո էն 6 րոպեի մասին պատմությունդ շոկ առաջացրեց իմ մոտ: Ասում ես՝ բազմոցին, հա՞… Դա՜: Անսպասելի էր: Փաստորեն… Իսկ եթե դու իմանայիր նաև այն, թե ինչի համար էր փաստորեն նա եկել (Ց), կարող ա գիտակցության կորուստ լինի քո մոտ, սիրելիս::)) Սա՝ ըստ որոշ տվյալների::))

Չնայած, կարող է և դու գիտես, ուղղակի չբարձրաձայնեցիր: Այս կարծիքս ավելի է ամրապնդվում, քանի որ դու այդ մասին ինձ պատմեցիր հենց հատկապես այդ օրը: Թե ինչու էր հատկապես նա եկել, ես իմացել եմ հենց այդ օրը՝ մեր հանդիպումից մի քանի ժամ առաջ էն «չարից» (Ա): Լավն էր, չէ՞, անվանումը::))

Բա հարց է առաջանում. ինչու՞ ես դու մեծ առումով նրանով այդքան հիացած: Հա, հասկացանք, հզոր դեմք է: Բայց, փաստորեն, թերություններ էլ ունի ու, որքան հասկանում ենք ես ու դու, հատկապես այս պարագայում ու իր դեպքում շա՜տ լուրջ թերություններ: Ու դու (դուք) չես (չեք) խանգարի նրա ընթացքին: Միգուցե խանգարեք, եթե այս ամենն ինչի մասին խոսում եմ հաստատ ու հարյուր տոկոսանոց լինի: Մյուս կողմից էլ շատ հավանական է, որ ոչինչ էլ իրականում չկա և նա լրիվ անթերի է:

Չարն էլ էլի չարություններ է անում: Երկու ժամ: Ընդամենը երկու ժամ էր չկայի և մայր ու որդին եկան-գնացին: Պատահականություն չի թվում, սեր: Ի՞նչ, զանգել ու կանչե՞լ էր: Գրեթե համոզված եմ, որ զանգել է այդ մամայի ընկերուհուն և նրա միջոցով հրավիրել՝ ցույց տալով, որ խիստ անհանգստացած է մոր և որդու մի քանի օր տևած բացակայությամբ: Քիչ հավանականություն կա, որ նախօրոք են պայմանավորվել, որ կզանգի այն դեպքում, երբ չարը լրիվ միայնակ կլինի: Ավելի քիչ հավանականություն կա, որ մոր և որդու գալը հենց այդ ժամանակահատվածում լրիվ պատահականություն էր: Տեսնենք, ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչ է եղել: Հիշենք, դա ամսի 17-ին էր: Այդ օրը ես գնացել էի Մ-ի մոտ: Դու էլ եկար 17-ին: Նորմալ էր:

Ամսի 16-ի նվերների համար շատ շնորհակալ եմ: :)

Սիրելիս, ես այդքան միամիտ չեմ: Ինչու՞ ես գիշերվա կեսին հանկարծ զանգում ու հարցնում, թե ես որտեղից գիտեմ «մուտ..»-ին: Այն էլ այնքան ես զանգում, որ հետո ինձ ասում ես. «Կես ժամ էդ ու՞մ հետ էիր խոսում»: Այնինչ խոսացողն ընդամենը այդտեղի ոչնչություն բամբասկոտներից մեկն էր երևի: Ինչ-որ բան քեզ անհանգստացրե՞ց հենց նրա հետ կապված, թե՞ ուղղակի փորձում էիր համոզվել ես դեռ իմ տեղում եմ, թե ոչ… Մի անհանգստացիր, ես քեզ շա՜տ եմ սիրում:

:)

Մարկիզ
19.02.2012, 22:44
Այ մարդ, այսօր ինչու՞ եմ մի ուրիշ տիպի քնքույշ ու ինձ անհամապատասխան ռոմանտիկ… Չեմ հասկանում: Այն էլ՝ այս աստիճան (http://www.youtube.com/watch?v=UsLRsng6dGI): :))

Սիրելիս, ի՞նչ կա… Ո՞նց ես: Այսօր ինձ քեզնից հանգիստ ես տվե՞լ: Մի քիչ տարօրինակ է: Բան-ման եղած չլինի հանկարծ: Ինձ կխփեմ: Հազիվ քեզ գտել, սիրահարվել եմ: Չնայած, այդ դու ես ինձ գտել… :))

Չարի մասին եմ շատ մտածում: Ի՞նչ անեմ… Խաղա՞մ: Երևի էն մայր ու որդու խնդիրը մի քիչ բարդ բանաձևով լուծեմ: Բանաձևս ինձ ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ էր տեղի ունենալու: Հետաքրքիր կլինի հատկապես այդ մոր ընկերուհու ռեակցիան: Դե մի ոչինչ էլ դա է, բայց ձեռի հետ ոչինչներին էլ ցույց կտամ իրենց իրական տեղը և հասկանալի կդարձնեմ, որ այդ ճանապարհը սխալ էր ու ինձ համար մի քիչ վիրավորական: Թող՝ վազեն այնքան, որքան ես կուզեմ…

Այն վահանն ինձ պետք է, սեր… Մի մոռացիր վահանիս մասին:

:)

Մարկիզ
22.02.2012, 18:20
Էդ ի՜նչ օր էր էդ ամսի 20-ը: Էդ ի՜նչ երեկո էր, էդ ի՜նչ գիշեր էր ու ի՜նչ լուսաբաց: Քեզնից շնորհակալ եմ և միաժամանակ նաև նեղացած: Պետք չէ ինձ լսել, երբ ես գտնվում եմ նման հոգեվիճակում: Ավելի ասեմ՝ հակացուցված և վտանգավոր է ինձ լսել, երբ ես այդպիսին եմ: Նման վիճակում ես խիստ անկանխատեսելի եմ և չափից դուրս համարձակ (խիզախ): Էհ… :)) Վաղուց չէի խմել այդպես: Երևի՝ դու էլ:

Լրիվ ստորագրություն ես, սիրելիս… :D Չէի սխալվում, փաստորեն:

Փաստորեն, ահագին մտերիմ ես ամենանրանցի հետ: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչու՞ էիր այդքան փնովում նրան և հատուկ մատնանշում նրա թերությունները: Ափսոս, այդ օրը հոգեվիճակս այդպիսին էր, թե չէ առավել ուշադիր կլինեի: Ահագին անուշադիր էի: Ինչևէ…

Հետաքրքիր է, այն ուժեղ տղան՝ ընկերդ (Ս), լավ գիտենալով, որ դու այնտեղ ես իմ հետ, ինչու՞ չեկավ: Նրա չգալն իմ հետ էր կապվա՞ծ, թե՞ ամենայն հավանականությամբ ուղղակի ժամանակ չուներ և չէր կարող գալ:

Սիրելիս, նույնիսկ չեմ հիշում, թե կոնկրետ ինչից ենք խոսել էական: Ինձ թվում է էական ոչինչ էլ չի եղել: Երևի ամենաէականն այն էր, որ մեկս մեկի սկսեցինք ավելի լավ ճանաչել: Իհարկե, իմ բնավորությունն ու խառնվածքը քո համար ավելի շատ գաղտնազերծվեց, քան քոնը՝ իմ համար: Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, ինձ էլ ամաչելու ոչինչ չունեմ: Այդպիսին եմ ես… Դե, դու էլ այդպիսին ես: Նորմալ է ամեն ինչ, սերս:

Երևի անակնկալ էր քո համար էն «կումիրիս» մասին իմանալդ (Ե): Անսպասելին նրա հետ ծանոթանալուդ կամ նրան տեսնելուդ ցանկությունն էր: Միթե՞ չգիտես: Կամ, լա՛վ, եթե անգամ չգիտես ու երբեք չես տեսել, ի՞նչիդ է պետք նրան տեսնելդ ու ճանաչելդ:

Այսօրը… Խաղացի մայր և որդու խաղը: Ես չէի սխալվում: Իմ ինտուիցիան ինձ ե՞րբ է խաբել: :)) Չարի ռեակցիան ծիծաղելի էր: Նրա առաջին խոսքը. «Իսկ մեծ եղբայրդ գիտե՞ր նրան…»: Հետաքրքրվում էր, որ հասկանա՝ ես եմ խաղ սկսե՞լ, թե՞ այլ պատճառ կա… :)) Չէր սպասում, որ այդքան խելացի կլինեմ ու իր անազնիվ նպատակներն այդպես հեշտ ջրի երես կհանեմ՝ միաժամանակ նաև խանգարելով նրանց իրականացմանը: Դե ես էլ քիչ-քիչ հասկանում եմ, թե ով եմ առհասարակ ես: Չարը ինձ այնքան է թեագնահատում, որ մոր և որդու մասին իմ պատասխանից հետո համարյա միանգամից՝ տաս րոպե անց, նեղսրտած, մի փոքր ցայտնոտային (առանց լավ մտածելու, որ իր էմոցիոնալ վարքից հետո ես եզրակացություններիս մեջ ավելի վստահ կլինեմ) և «դատապարտված» տեսքով ասում է. «…բայց մոր ընկերուհին ասում էր, որ նրանք շատ…»: :) Հիմար մարդ:

Ուրախ եմ ու նաև շատ շնորհակալ, որ զանգեցիր, ճիշտ խորհուրդ տվեցիր և, չնայած այն օրվա քո ապրած հիասթափություններին (կարծում եմ մի քիչ հիասթափված ես ինձնից), խոստացար, որ կգաս՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ մենք սիրում ենք միմյանց:

:)

Մարկիզ
26.02.2012, 17:37
Շատ բան կա ասելու քեզ, սիրելիս… Շնորհակալ եմ, որ այդքան վստահում ես: Շնորհակալ եմ քո նկատմամբ կասկածներիս աստճանական ու գրեթե վերջնական փարատման համար: Հա, գիտեմ, դեռ չես հավատում, որ քեզ լիարժեք վստահում եմ… Բայց դե, ինձ էլ հասկացիր… Շատ բարդ է դա… Վստահել հարյուր տոկոսո՞վ, այն էլ այսքանից հետո… Հարցեր ու հարցեր: Հարցերս, որոնք պատասխան են պահանջում.

1) Ինչու՞ մի քանի օր առաջ ինձ խնդրեցիր, որ հանկարծ մեծ եղբայրս չիմանա, որ դու ամենանրանցի հետ մտերիմ ես: Ու փաստորեն իրոք մտերիմ ես: Հիմա ասեմ, թե ինչու փաստորեն: Միգուցե քո աշխատանքի բնույթից է, բայց ամեն դեպքում, եթե նա իրեն թույլ է տալիս զանգել քեզ կեսգիշերին մոտ, ուրեմն մտերմություն ձեր մեջ կա: Իսկ միգուցե նա գիտի մեր (իմ և քո) կապի մասին, սեր: Քիչ հավանական է, բայց… Նրա մասին ինձ վատ բաներ ասելուդ իմաստը ո՞րն էր: Որ տեսնեիր՝ ես ինչ եմ ասու՞մ: Ստուգու՞մ էիր: Իսկ միգուցե ստուգելով չսահմանափակվես և նույնիսկ նրան պատմե՞ս այն բառերը, որոնք ես եմ ասել նրա մասին քեզ: Չգիտեմ, սիրելիս, չգիտեմ:

2) Ի՞նչ գիտեիր էն մեքենաների մասնագետին: Ու որտեղի՞ց գիտեիր, որ մեծ եղբայրս այս պահին նրան կարող է պիտանի լինել: Երկու տարբերակ կա: Ամենանրանցն է քեզ պատմել կամ էլ գործի բերումով (...) լսել և իմացել ես: Երկրորդ տարբերակը քիչ հավանական է թվում: Որովհետև, ինձ այդ մասին հարցնելիս, դու շեշտեցիր այդ մեքենաների մասնագետին ամբողջությամբ: Ու չեմ կարողանում հասկանալ. այդքան բան որտեղի՞ց գիտես:

3) Ի՞նչ գիտեիր, որ այն կիսագիժը ուշ-ուշ է գալու: Այստեղ էլ երեք հնարավոր տարբերակ կա: Էլի նրանք են քեզ ասել կամ էլ էն տարիքով տղեն: Չլինի՞ էն տարիքով տղեն մոտ է քո հետ… Եվ վերջապես, երրորդ հնարավոր տարբերակն էլ (…): Սենց չի լինի, սերս: Սկսում եմ խանդել::))

Էլի հարցեր կան, կհիշեմ ու հարցերս կգրեմ: Հարցերիցս մեկը շատ կարևոր է:

Վերջում ասեմ, որ շատ շնորհակալ եմ 25-ի առավոտյան հարազատներիդ հետ ծանոթացնելու համար: Շատ ուրախ եմ, որ ծանոթացա եղբորդ հետ: Լավ տղա էր շատ: Շնորհակալություն, սիրելիս:

:)

Մարկիզ
27.02.2012, 23:36
Հետաքրքիր օր էր: Սիրուն, ուրախացնող սկզբով ու խիստ կասկածներ, անվստահություն առաջացնող կեսօրով և վերջնամասով օր էր… :)) Վերջին զանգդ: Բարձրախոս միացնելդ քո ֆիրմային ձևերով… Ինձ թվա՞ց, թե՞ իրականություն էր… Ձայնս արձագանքեց, սիրելիս: Հեռախոսով քո համար բառերիս արտաբերումից մեկ ակնթարթ հետո նույն բառերս էի լսում, որոնք «հարվածում էին» ՁԵՐ մի քանի տասնյակ վայրկյան տևող լռության «պատին», այնուհետև անդրադառնում և լսափողի միջոցով քերում թմբկաթաղանթս::))

Ո՞վ էր կողքդ… Մեկը, ում ես չե՞մ ճանաչում: Թե՞ ճանաչում եմ: Եթե ճանաչում եմ, ապա վատ է: Եթե չեմ ճանաչում, էլի վատ է: Ամեն դեպքում վատ է, որովհետև դու կողքինիդ լսեցրեցիր բառերս: Դավաճանու՞մ ես… Գլուխ ես գովու՞մ, որ իմ նմանին կարողացել ես սիրահարացնել ու «կպցնել»… Իսկ միգուցե ոչ մի բարձրախոս էլ չկար ու դու միայնակ էիր… Եվ հիմա իմ զառանցանքանման մտքերն են կրկին սղոցում նյարդերս: Չգիտեմ, զգույշ ու քիչ վստահող կլինեմ այնքան ժամանակ, մինչև ևս մեկ անգամ քեզ կփորձեմ: Մի լուրջ փորձություն է պետք մտածել… Ուֆ, հազիվ մի քիչ հանգիստ ապրում էի… :)

Ու ընդհանրապես, այսօրը… Ի՞նչ է, դու այդպիսի վերաբերմունքի չէի՞ր սպասում այսօր: Սպասում էի՜՜՜ր: Գիտեիր, որ այդպես էլ լինելու է: Այդ դեպքում ինչու՞ էիր խաղում ու ձև բռնում, թե իբր դա քո համար անսպասելի էր: Բայց մեկ ա, լավ էր ամեն ինչ: Կասկածամիտ պահվածքդ այնտեղ՝ Չարի մոտ::D Ծիծաղեցրեց դա ինձ: Միթե՞ չես հասկանում, որ որքան էլ խելք ու խորամանկություն ունեմ, մի տաս այդքան էլ ազնվություն, պարկեշտություն ու հավատարմություն ունեմ… Սիրելիս, ես քեզ ե՞րբ եմ խաբել կամ դավաճանել…;)

Կեսօրից հետո զանգերդ… Չլինի՞ (…): Էդ ի՞նչ էր… Տանը պառկած վիճակում անընդհատ զանգելուդ և առաջին հայացքից անգամ քո համար ոչ այնքան կարևոր հարցեր ուղղելուդ իմաստն ինձ անհայտ է: Էն ձյունանուշի (Ռ) մասին հարցերը իրոք քո համար կարևո՞ր են: Ձյունանուշի մասին տեղյակ էիր (50), բայց չգիտեիր, թե նա որտեղ է: Դա էլ է զարմանալի… Չգիտեմ… Էլ հավես էլ չունեմ խորանալու: Հոգնել եմ…

Հոգնել եմ: Կամ սիրիր և հավատարիմ եղիր ինձ, կամ էլ ռադդ քաշի մյուս սիրեցյալներիդ գիրկը… :))


Խաբում եմ, սե՛ր: Մնա՛ իմ հետ: Նրանց էլ սիրիր, բայց ամենաշատը ինձ սիրիր ու նվիրվիր, որովհետև ես քո նկատմամբ հենց այդպիսին եմ:

:)

Մարկիզ
28.02.2012, 20:53
Մեր ֆուտբոլի հավաքականը երկրորդ կազմով սերբերին կրվեց 0:2, սիրելիս: Երկրորդ խաղակեսում մերոնք մորթում էին Սերբիայի հավաքականի հիմնական կազմին՝ Այաքսի, Չելսիի, Վերդերի, Օսասունայի և այլ ուժեղ ակումբների ֆուտբոլիստներին: Սիրում եմ ֆուտբոլը, ի տարբերություն քեզ… ;) Վաղը հիմնական տղերքը կսպանեն:

Լավ, ֆուտբոլը՝ մի կողմ: Դու ի՞նչ գիտեիր, որ ձյունանուշը (Ռ) դեմքն էպիլյացիա ա արել: :D Ի՜նչ դեմք ես բայց դու…

Մի հարց տամ, սե՛ր: Էդ ինչու՞ էիր զանգել ու հարցնում էն ախմախ 5,5-ի պահով: Չգիտե՞ս, որ ես մոռացկոտ չեմ… Ի՞նձ ես փորձում::)

Մեկ էլ էն մեկ ամսվա վաղեմության դեպքը ձեր հետ կապված, որ Չարի նախկին ընկերն էր (Վ) զարմանալիորեն հեռախոսով զանգել ու ասել, ի՞նչ է իրենից ներկայացնում: Ի դեպ, դա վերոնշյալ նախկին ընկերոջ նշանածի մորեղբոր կինն էր գնացել և լավության կարգով պատմել:

Երևի վաղը կպատմես, չէ՞… Ամեն դեպքում կխնդրեմ, որ պատմես ինձ, որից հետո կերևա որքան ազնիվ ես դու իմ նկատմամբ: Պատասխանիցդ կերևա, ու կապ չունի պատմելու՞ ես, թե՞ ոչ: Եթե համոզվեցի, որ դու դեռ խաղում ես իմ հետ, խոստանում եմ այլևս երբեք քեզ չեմ վստահի… Կսիրեմ քիչ ու միչ, բայց այլևս չեմ վստահի:;) Կասկածելին այն է, որ պահանջում ես ինձնից չասել դրա (քո «ճշտումների» և հետագա կանխարգելող քայլերի) մասին մեծ եղբորս: Միևնույն ժամանակ շատ լավ գիտես (ինձ այդպես է թվում), որ ես ամեն ինչ չէ, որ պատմում եմ: Դուրս է գալիս, որ դրա հետ կապված զանգիդ նպատակն ընդամենը իմ վրա տպավորություն գործելն էր: Կամ էլ միգուցե ես չարաչար սխալվում եմ: Ներիր, սիրելիս, եթե ես քո հարցում այսքան սխալվում եմ: Հասկացի՛ր ինձ, ես արդեն մեծ դժվարությամբ եմ վստահում մարդկանց:

Էս առանձնահատուկս ի՞նչ ա անում::) Հասկանում եմ իբր… Բայց հավանական է, որ լավ չեմ հասկանում: Միգուցե ինչ-որ թազա դեմքեր կան… Սիրելիս, առանձնահատուկս տեղյակ չի, որ ես քեզ իր մասին պատմել եմ, երբ բացատրում էի, որ նրանց («ձեր») (:D) սեռը հազար անգամ ավելի խելացի, շրջահայաց ու ամենակարևորը, նպատակասլաց են, քան մեր («մեր») սեռը::))

Չգիտեմ, սե՛ր, չգիտեմ…

:)

Մարկիզ
02.03.2012, 22:20
Սիրելիս, լավ չի, որ հիվանդ ես… 29-ին կրկին հիմարություն արեցինք: Ասա, թե ով ա քեզ ասում իմ խելքին ընկիր: Ի՞նչ գործ ունես իմ հետ (չնայած, մեկը լինի, ինձ ասի, թե ինչ գործ ունեմ ես քո հետ)… :)

29-ի գերմանացու հետինը դզեց ինձ: Էդ ի՞նչ էր… Էդ ո՞վ էր… Իրո՞ք: Չմոռանամ, անպայման հարցնել քեզ: Եթե «իրոք», ապա խոսքեր չունեմ:
Չէ, վերջն ես: Համոզվում եմ քիչ-քիչ: Համարյա սկսել եմ քո պես մտածել: Կամ էլ դու ես քեզ այնպես պահում, որ ինձ թվա, թե իմ ու քո մտածելակերպերը համընկնում են: Չգիտեմ…

01-ին կարելի էր և այդպես չանել: Ճիշտ կլիներ, եթե դու ինձ չլսեիր: Պետք չէր: Չնայած, դա ինձ ահագին բան տվեց, բայց մի քանի հոգու մոտ հարցերի մի ամբողջ կույտ առաջացրեց: Դե, դու գիտես ում մասին եմ ասում…

Փորձությունս էր իբր: Ինձ թվում է անցար: Չգիտեմ, բայց մեկ ա, չես դադարեցնում զարմացնել: Վախենում եմ եղածը մոռանալ ու կրկին ընկնել կասկածների գիրկը:

Մեծ եղբորս հետ հանդիպման մասին մանրամասն պատմածդ վերջն էր:

01-ը հետաքրքիր էր: Հետաքրքիր էր էն տականքը (Ղ), ով փաստորեն այնքան էլ տականք չէ իրականում: Հետաքրքիր էր էն քո հարազատը ու նրա վարքը: Իսկ ամենահետաքրքիրը թերևս էն երկուսն էին, նրանց պահելաձևը և դեպքերի հետագա ընթացքը, այն ընթացքը, որը ես քո մոտ կանխագուշակեցի և ասացի: Փաստորեն, իմ ասածով եղավ: Լավ էր, գոնե նախքան այդ օղակի քեզ հասնելը, մենք պայմանավորվել էինք մեր քայլերի մասին: Հետաքրքրանում է կյանքս: Պետք է հաշվենկատ, շրջահայաց ու զգուշավոր լինել: Ա՜խ, գործս: Աշխատանքս ինձ շատ է հոգնեցնում: Չի թողնում, որ մի լավ զբաղվեմ քեզնով, մեզնով… Արձակուրդ է պետք ինձ: Պատկերացնու՞մ ես, սե՛ր, արդեն 4 տարի է (2008-ից), որ ես չեմ հանգստանում: Վերջին 2 տարին ընդամենը հաշված օրեր եմ տանը մնացել: Չնայած, երևի հենց դրա համար ես դու ինձ այդքան սիրում: Ախր աշխատանքս էլ եմ սիրում, գիտես:

Մնում է, մի փոքր ազատ ժամանակ վիզ դնել՝ արձակուրդիկ-բան, որ մեր փոխհարաբերություններով մի լավ զբաղվեմ::))

:)

Մարկիզ
12.03.2012, 23:15
Դու էլ սկսեցի՞ր խաբել ինձ… :)) Արա՛, դե ես «մազոխիստանման» բան եմ էլի: Ո՜նց եմ սիրում, որ ինձ խաբում են, խաբում ու անընդհատ խաբում… Ես էլ խաբնվում եմ, խաբնվում ու նորից խաբնվում… Սիրում եմ: Խաբվում եմ, ցույց տալով, որ խաբվեցի, որ ստացվեց խաբել ինձ, որ ինձնից ուժեղ է ինձ խաբողը: :)) Հա, այդպիսին եմ:

Միայն մեկ բայց, սիրելիս: Էդ խաբողները մինչև հիմա միշտ վերջում խոստովանում են, որ խաբել են կամ փորձել են խաբել: Խոստովանում են մի տեսակ ամաչելով, գլուխները խոնարհելով, ներողամտությունս հայցելով…;) Քո դեպքում՝ չգիտեմ: Դե դու ահագին տարբեր ես մյուսներից: Հնարավոր է, որ երբեք ոչինչ էլ չխոստովանես:

Որպեսզի ավելորդ հարցեր չառաջանան քո մոտ, ասեմ, թե իմ կարծիքով որ հարցում ես դու ինձ խաբում: Ճի՞շտ է արդյոք, որ դու այստեղ չես… Ու այստեղ նորից պետք է խոսեմ իմ պարանոյալ մտքերից: Իսկ միգուցե դու ընդհանրապես ինձ չես էլ խաբում… Կերևա՝ ժամանակը ցույց կտա:

Այսօր մի տեսակ ուրիշ էիր: Լավն էիր: Հետաքրքիր է, այդպիսին ես քեզ չէի տեսել: Մոռացե՞լ էիր հանել, թե՞ հատուկ էիր այդպես թողել, որ ես տեսնեմ: Մի բան էլ. ինչու՞ ես այդ աստիճան ֆիքսվել այդ երկուսի վրա: Ինչու՞ ես այդքան զզվում ու ատում դրանց: Իրական պատճառն է մի քիչ հետաքրքիր: Հավատա, որ իրոք մի քիչ է հետաքրքիր, սիրելիս:

Էհ, խալխը չորս օր հանգստացավ, ես էդ չորս օրն էլ աշխատեցի: Մեղք եմ…

Էս ի՜նչ եմ լսում, էս ի՜նչ եմ տեսնում, սե՛ր: :) Ճիշտն ասած, առավոտյան էի տեսել::) Առանձնահատուկս դրդել ա… Դրդել ա, բայց ես էլ դրան էի սպասում, դա էի ուզում… Ճիշտ է ասում: Մի հարցում է սխալվում ընդամենը: Ես դա ուզում էի միայն մի պատճառով: Հանգիստ էի ուզում` դադար… Մի քիչ հանգստություն բոլորից ու ամեն ինչից: Ախր դժվար միամյակ էր: Մեկ տարի անընդհատ աշխատանք՝ ամեն օր, ամեն ժամ… Ու այդ ամենը իմ կողմից գիշեր-ցերեկ իրականացվող մե՜ծ արկածախնդրության ու հիմարության ֆոնին: Հանգիստ էի ուզում: Ուզում էի ուժերս հավաքել… Հարյուր տոկոսով մաքրվել էդ «կեղտից», մոռանալ ամեն ինչ ու նորը նոր ուժերով սկսել:

Իսկ միգուցե ես շատ կոպտորեն սխալվում եմ, ու տեսածս իրականում ընդհանրապես իմ հետ կապ էլ չունի: Այսինքն՝ տեսել եմ այն, ինչ ցանկացել եմ տեսնել: Ոչինչ, եթե անգամ սխալվում եմ: Առաջին անգամը չեմ սխալվում: Սովոր եմ…;)

Սիրելիս, քեզ տաք պահիր, որ շուտ լավանաս: Համ էլ չմոռանաս. պայմանավորվել ենք այսօր, որ ամռանը միասին Փարիզ ենք մեկնելու: :))

Նոր նկատեցի… Դրա համար եմ խմբագրում: Հըլը էս երգչուհու աչքերը նայիր, սիրելիս… (http://www.youtube.com/watch?v=KHGBzkZGWBY&feature=related)

Մարկիզ
15.03.2012, 00:42
Ու՜ֆ, վերջը, դու ինձ հոգեբուժարան ես «ուղեգրելու»… Դու, կյանք ջան (:))), լրիվ դերիդ մեջ ես մտել: Արդեն չես էլ թաքցնում «անընդհատ»՝ ամեն ժամ, րոպե ու վայրկյան, դերիդ մեջ լինելը:

Երեկ փոքր-ինչ հիասթափված էիր ու տխուր: Հոգնե՞լ ես… :) Բա որ ասում եմ (ենք), չես (չեք) հավատում: Կարևորը, հասկանում ես, որ դրանում դու (դուք) մյուսներիցս հարյուր անգամ մեղավոր ես (եք): Երեկվա խոսացածդ հաստատ խաղ չէր: Բժիշկ եմ, տեսնում էի պարզ, որ խոսքերդ սրտիցդ են: Քեզ ո՞վ էր ասում՝ էդքան տռուբա ծռի… :))

Այսօր

1) Ինչու՞ ես այդքան մանրամասն հարցուփորձ անում իմոնցից: Ինչի՞դ է պետք: Իմ հետ ես խաղու՞մ: Սե՛ր, չես տեսնու՞մ, որ մեր ամեն հանդիպման մեկ սպիտակ մազ ավել է լինում գլխիս… Մեղք չե՞մ: Վստահեցնում ես դու ինձ, հետո էլ այնպես ես քեզ պահում, որ քո վստահեցրած վստահությունը ի չիք է դառնում ու զրոյանում: Քիչ հետո կրկին վստահեցում ու հետո էլի նույնը…

2) Լա՛վ, միթե՞ դա էդքան ապուշ ա… Առաջին անգամն է տեսնում էն առաջին օրը ու… Լուրջ ես ասու՞մ: Չես խաբու՞մ… Բայց դժվար թե խաբես: Ոչ թե որովհետև դու ինձ չես խաբի, այլ որովհետև ես էլ եմ համոզվել, որ շատ հարցերում ապուշ է, սիրելիս: Ասա՝ հիմար, եթե այդպիսի բան կյանքում չես էլ արել, ինչու՞ ես անկապ պարծենում: Ի՞նչ է տալիս դա քեզ: Գոնե քո ասածով լինի: Այսքանից հետո խելք հավաքի ու նորմալ պսագվի՝ պրծնենք մենք էլ, ինքն էլ: Հիմա՛ր: Բայց էդ հարցում չես էլ խաբի… Թե չէ ընդհանուր առմամբ ձեր համար մարդկանց խաբելը սովորական բան է:

3)Այսօրվա ամենաթույնը մեր բաժանման պահին շուրթերիցդ հնչած խոսքերն էին. «Լավ ա լինելու, սերս: Էսքան ժամանակ երբ էիր տեսել, որ նրանք երկուսով գան ու չափեր վերցնեն»… :)) …
Դու ես կազմակերպե՞լ, կյանքս: Աղչի, էս ո՜վ ես դու… :))

Սե՛ր, եթե այդպես է, ուրեմն դու իրոք վերջն ես…

Էսօր էսի՜նչ մի թավուր եմ գրում ու խոսում::D

:)

Մարկիզ
15.03.2012, 02:23
Սե՛ր, մի բան մոռացա ասել: Տաս օրից ավել է մտադրվել եմ կիսվել, բայց անընդհատ մոռանում եմ խոսել դրա մասին::)

Ինչու՞ է մարդկանց միշտ թվում, որ իրենք դիամցինից խելացի են, ջոգող և ինչու՞ է միշտ մարդկանց թվում, որ իրենք ունակ են դիմացինին մատների վրա խաղացնել: Դե, սիրելիս, երևի հասկացար, որ «դիմացինը» ես էմ:

Չեմ կարողանում ընկալել նրանց մտածելակերպը: Մեկ թվում են ռոմանտիկ, մեկ էլ հաջորդ պահին հասկանում ես, որ նրանցից սառնասիրտն ու պրագմատիկը չկա: Հետո հանկարծ գիտակցում ես, որ նրանք ռոմանտիկից էլ մի բան ավել են ու հետո էլի թվում են խիստ պրագմատիկ ու նպատակասլաց, երբեմն անգամ եսասեր, նախանձ, չար:

Ինչու՞ երբ ես մի համարյա տաս տարի առաջ առաջին անգամ կյանքումս աղջկան գրկեցի ու իրա համար իբր անսպասելիորեն համբուրեցի, դրեց ու էնպես քթաբերանախառը չափալախեց, որ քիչ էր մնում՝ քթիցս արյուն գար: Բայց մի կես րոպե չանցած, գրկեց ու էնպես համբուրեց, որ շուրթերս կապտեցին: :oy:love

Ինչու՞ եք դուք այդպիսին, սե՛ր::))

Մեկ-մեկ մտածում եմ, որ լուչշե մարդ գոմիկ ըլներ… :8 :D

Էհ, գնամ քնելու: Ինտուիցիաս ե՞րբ է ինձ խաբել… :)) Վաղը, գիտես, հետաքրքիր օր է սպասվում, սիրելիս:

:)

Մարկիզ
07.04.2012, 16:34
Ջա՜ն… (http://www.youtube.com/watch?v=5C9qBENqZMg) :dance

Տուն եկա վերջապես: Հանգիստ եմ, վերջապես… Շատ չարչարվեցի… Գիշեր-ցերեկ, գիշեր-ցերեկ…:read:drinks

Սրա տակ 7-8-րդ դասարանում պարում, քեֆեր էինք անում, սե՛՛՛ր… :))

… Նենց չի, որ քեզ մոռացել էի… Ուղղակի բան չկար գրելու առանձնակի… Դե շոկի մեջ էի… Ի՞նչ գրեի::) Շոկի մեջ էի, որովհետև հասկացա ու մաշկիս վրա զգացի, որ դու վերջն ես: Սկսած «ծննդիս նվերից» (ամենանրանցին ամենավերջինի սարքումից), վերջացրած ավտովթարների պրովոկացիաներով…:))) Էլ չեմ ասում, էն շակալի (պյոսի) ճակատագիրը և այլն… Ու ընդհանրապես, շնորհակալ եմ ճակատագրիցս, որ քեզ հանդիպել եմ, սիրելիս: Էլ ի՞նչ գրեմ… Ի՞նչ ասեմ… Բա՜ն չկա գրելու կամ ասելու::) Հատ-հատ չեմ անդրադառնում:

Իսկ մնացածը կարևոր չի էդքան էլ…

Հետաքրքիր է, դու կարդու՞մ ես գրառումներս, սիրելիս: Ինձ, չգիտես ինչու, թվում է, որ դու գրածներս էլ ես կարդում: Միգուցե սխալվում եմ, բայց դե, ամեն դեպքում…

Անարժան ակումբցիներից (էն որ իրենք էնքան բարի՜-բարի են, որ իրավունք ունեն վատից խոսելու՝ իրենք լինելով անբարոյական ու սրիկա) ու չակումբցիներից (էն որ տեղով անասուն ա, բայց ինձ անասուն ա ասում) չեմ խոսում:

Ստեղ մի հատ հարց ծագեց: Փաստորեն, քո թույլ տեղն էլ ա ականջդ… Իմն էլ… Կարող ա՞ ես էլ եմ կին… Այ, էն ինձ անասուն ասողից հարցրու ու կտեսնես, որ իմ թույլ տեղն էլ ա ականջս…:))))
Նմաններին կանդրադառնամ ուշոտ ու երևի այլ թեմաներում::))

Շնորհակալ եմ ամեն ինչի համար, սե՛ր:

:)

Մարկիզ
29.04.2012, 16:02
Սե՛ր, փաստորեն, կարդում ես… :)

Դու շա՜տ լավն ես: Ներիր ինձ քեզ չվստահելու ու «դավաճանելու» համար: Ներիր… բայց, խնդրում եմ, մի՛ ասա. «Որ ներեմ, էլի կանես»:

Շատ վատ էի, շատ: Այդքան վատ ես երբեք չէի եղել…


Չեմ անի նման բան երբեք: Ես քեզ իրոք շա՜տ եմ սիրում:


Կանդրադառնամ մնացած ամեն ինչին ամենայն մանրամասնությամբ, հենց ուժերս ու մտքերս հավաքեմ:

:)

Մարկիզ
25.05.2012, 22:32
Սե՛ր, էս ի՜նչ ես (եք) անում… :D:o

Ընդունում եմ, հասկանում եմ և արդեն համոզված եմ, որ դուք ՎԵՐՋՆ ԵՔ:

Ես կապրեմ մեր երկրում (http://www.youtube.com/watch?v=tnmHcD3HBmU) (Հետդ խմելու ու քեֆ անելու հավես առաջացավ):

;)

Մարկիզ
26.05.2012, 16:19
Առանձնահատուկս, բան չմնաց…;)

Մի կորի! (http://www.youtube.com/watch?v=8o-NJ4--daE)… Իմ պահապան հրեշտակ:

Մարկիզ
28.05.2012, 00:07
...

Մարկիզ
28.05.2012, 10:36
Սե՛ր, հաշվի առնելով, որ իրականում մենք երկուսս էլ նորմալ կողմնորոշմամբ արական սեռի ներկայացուցիչներ ենք, «թյուրիմացություններից» խուսափելու համար քեզ այլևս «սեր» չեմ ասի և այսուհետ քեզ այստեղ կասեմ Պրո (Պարույրի կարճ տարբերակն է և կարդացվում է «Պըրո»)::))
Թե չէ հավես չունեմ… Մեկ էլ, մեկը էշ-էշ շշկռվի ու արդյունքում ինքն էլ խաբար չլինի, թե ոնց օրիենտացիան ու սեռը փոխվեց…:D

… Լավ, անցնենք առաջ:

Ասում ես. «Արա՜, վայ քու՛, էս յապոնչիկն ա՜, էս ով ա՜»: :D
Ի՜նչ լավ ես բնութագրում նրանց:;) Ոնց ասի՞ր: Տկարամիտների բանակը՞…:D Ռուսերեն ո՞նց կլինի «տկարամիտ»::D

Դա՜… Պրո ջան:

Անկախ ամեն ինչից, Պրո ջան, դու ինձ շա՜տ, շատ բան ես տվել: Այնքան շատ եմ սովորել ես քեզնից, որ բառերով սովորածս նկարագրելն ու հերթով գրելն ուղղակի անհնար է::) Քեզնից սովորածս ինձ ապագայում դեռ շատ է պետք գալու:Չնայած, արդեն հիմա էլ շատ ու շատ հարցերում ես քեզնից ստացածով եմ առաջնորդվում:

Շնորհակալություն քեզ, որ ինձ վստահում ես շատ հարցերում, երբեմն անգամ այնպիսի հարցերում, որոնք ինձ ընդհանրապես չեն վերաբերվում:
Շնորհակալություն քեզ այն ամենի համար, ինչ դու անում ես մեր ու մասնավորապես իմ համար:
Շնորհակալություն քեզ այն ամենի համար, որ դու արել ես մեր երկրի համար:
Շնորհակալություն ճակատագրիս, որ ինձ բախտ է վիճակվել քո հետ ծանոթանալ, մտերմանալ, շփվել ու ընկերանալ: Ասել եմ արդեն. քո նման երկրորդը չկա: Դու վերջն ես:;)

Մի ժամանակ անընդհատ գրում էի. «Ես քեզ սիրում եմ»: Հիմա փաստորեն չեմ կարող այդպես գրել::( :)))

Լավ, ոչինչ:


… Սրտանց ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի… Ու լավ կլինի:

:)

Մարկիզ
29.05.2012, 02:15
... Ու մենք` ես ու երևի դու (գոնե կօգնես), առանձնահատուկս, կգրենք էս գիրքը (նովելը, պատմվածքը կամ չգիտեմ...)

Ու հաստատ կավարտենք (գոնե կօգնես):

Դե մերն էլ մեկ ուրիշը կգրի... Միգուցե հենց մեր գրած գրքի հերոսը:


Պրո ջան, ներող, էսօր նեղացած էի... ;) Չեմ սիրում ստրկատիրությունը ու մասնավորապես այն, երբ մարդկանց հետ մանիպուլյացիաներ անելն ու նրանց մոլախոտի տեղ դնելը դառնում է սովորական նույնիսկ մեծ եղբայրների կողմից: Հիմա մտքումդ կասես` մեկը լինի քո (այսինքն` իմ) ասած մեծ ախպերներին մեծ ախպեր լինի: Ի դեպ, ես իմ մասին էնքան չեմ մտածում, որքան էդ բուտկում եղած մնացածի... Ազնիվ խոսք:

Ինչևիցե, ապագան իմն ու քոնն է... ;)

:)

Մարկիզ
12.06.2012, 19:33
Լավ մարդու հաստիք էլ ունե՞ք… :D

Պրո ջա՞ն, լավ կլինի: Չմտածե՛ս:;)

30 տարի կոմունիստաֆեոդալական հասարակարգում ապրած, այդ հասարակարգում հարմարված, ադապտացված, ագահ ու հիմար, բայց «լավ մարդկանց» սկսել եմ ջղայնացնել… Ինչու՞: Չեմ ուզում ապրել այնպես, ինչպես իրենք: Խելք ունենան, շատ չեն ջղայնանա…

Մի հատ շուրջներդ նայեք, այ «լավ մարդիկ»: Ո՞ր դարն է հիմա: Չե՞ք կարծում, որ խելքի գալու ժամանակն է:

Հա՛, ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԴՈՒՔ ԵՔ ԱՊՐՈՒՄ:

Հաջորդ անգամ եթե նման ապուշություն մտքովդ անցնի, ՈՉԽԱ՛Ր, կհանձնարարես դրա իրականացումը քո որդուն կամ դստերը (ինձնից ու ընկերներիցս այնքան էլ փոքր չեն): Ե՛զ, հերս երեխուդ հետ նման կերպ չէր վարվի: Ստրուկդ չեմ:

Լավ է, գոնե հասկանում ես, որ քո պլաններով չի ընթանում ու չի էլ ընթանա երբեք: 21-րդ դարն է դուրսը, հիմարներ: Հերիք է:

Պրո ջան, լավ ա լինելու… Բան չմնաց:;)

Ախր ես քեզ ամեն ինչ չեմ ասել «լավ մարդկանց» ու մեր փոխհարաբերությունների մասին::)

Մարկիզ
22.06.2012, 17:38
Դա՜… Մոտ ենք արդեն լավ ավարտին: Էդ «լավ ավարտ» կոչվածն ինձնից ու առաջին հերթին քեզնից է կախված: Խելք, կայունություն ու սառը դատողություն է պետք մեզ: Մի քիչ… Որոշ ժամանակ էլ համբերություն ու ՎԵՐՋ:
Ուզում եմ համոզված լինես, որ քո համար սրտանց ցավում էի, քեզնով ապրում և վերջին ամիսներին իմ ցերեկն ու գիշերը կառուցում էի միայն քո շուրջ: Չնայած, երևի իմ խոսքերն ավելորդ են ու դու ինքդ դա շատ լավ գիտես: Չեմ ուզում առաջ ընկնել, բայց շատ եմ ուզում, որ ամեն ինչ քո համար լավ լինի: Ու նորից եմ ուզում քեզ շնորհակալություն հայտնել ինձ այս աստիճան վստահելուդ համար…

Փաստորեն միջնեկ եղբայրդ էր…:) Հետաքրքիր է, թե ինչու չէիր սկզբներում ասում:

Փաստորեն էն երկու սրիկաները քեզ ընդամենը գիտեին այնքան, ինչքան գիտեին էնքան որ… Հետաքրքիր է, թե այս մեկն ինչու չէիր էն ժամանակ ասում:

… և այլն, և այլն…

Չեմ ուզում մանրամասնությունների հետևից ընկնել հիմա, որովհետև ուժ ու ունակություն այս պահին չունեմ: Հոգնել եմ ահավոր: Մի օր կնստենք գիրք կգրենք՝ ամենայն մանրամասնություններով նկարագրելով ու վերհիշելով մեր փոխհարաբերությունների յուրաքանչյուր դրվագը: Կինո էլ կնկարահանենք… (:))) Կարծեմ ծանոթ ունես էդ ասպարեզում:

:)

Մարկիզ
05.04.2013, 23:34
ԼԱՎ Է, ՈՐ ՈՉ ՄԵԿՍ ՉԻՆՔՆԱԶՈՀՎԵՑԻՆՔ, ԱՅԼ ԴԱՐՁԱՆՔ ԸՆԿԵՐՆԵՐ… :)) Ո՞Վ ԿՄՏԱԾԵՐ ԱՄԵՆԱՍԿԶԲՈՒՄ:

Ախր նման բաներ մարդկանց կյանքում կամ մեկ անգամ են լինում, կամ ընդհանրապես չեն լինում:

Անցանք առաջ… :)

Մարկիզ
06.04.2013, 00:10
Ախր ի՞նչ գրեմ քո մասին, այ իմ հերոսուհի: :)

Գիտե՞ս՝ որքա՜ն եմ կարոտել քեզ… Թվում է՝ երեկ էր… Ժամանակը կանգնած է: Այո, երբ նայում եմ պատից կախված օրացույցին, գիտակցում եմ, որ բավականին երկար ժամանակ է անցել: Ուղղակի ես այդ ժամանակը չեմ զգացել: Հասկանում եմ, որ մարդու կյանքն է այդպես անցնում: Ամիսները, տարիները… Միայն քո հետ կապվածն է թարմ ու անջնջելի: Ամեն ինչ այնպես թարմ է, ինչպես երեկվա տեղի ունեցածը: Դու ինձ հետ ես միշտ, անընդհատ, ամեն վայրկյան, չես լքում ինձ գեթ մեկ ակնթարթով… Բոլոր քայլերս նախ քո հետ համաձայնեցնում եմ, նոր իրականացնում: Առանց քեզ ես ես չեմ: Կիսատ եմ:

Երբ զգում եմ, որ գործողությունն առանց քեզ հետ համաձայնեցնելու եմ կատարում, մի անասելի վախ է մտնում մեջս: Հասկանում եմ, որ հնարավոր է՝ նեղանաս ու գնաս վերջնականապես: Ու խուսափում եմ կատարել այդ քայլը: Խառնվում եմ իրար, փնտրում եմ քեզ, մի կերպ գտնում ու ուշադիր նայում աչքերիդ… Նրանք՝ աչքերդ, ինձ ճիշտ որոշում կայացնելու հնարավորություն են տալիս: Քո խոնավ ու փայլուն աչքերը…

Ես վախենում եմ միայն քեզ կորցնելուց: Գիտես՝ ես վախ չունեմ: Գիտես նաև, թե ինչու ես վախ չունեմ: Վախենալու ունակությունս դաժանաբար հանել են իմ ներսից: Հանել են՝ առանց ինձ հարցնելու:

ՄԻԱՅՆ վախենում եմ քեզ նեղացնելուց: Վախենում եմ, որովհետև կմնամ կիսատ:

Չի մոռացվել, չի ջնջվել ոչ մի դրվագն ու վայրկյանը… Քո պատճառով իմ ժամացույցի սլաքները չեն շարժվում:

:)

Մարկիզ
06.04.2013, 16:05
Աստղազարդ այն երկինքը՜… (http://www.youtube.com/watch?v=hTgCi8XWoKw&feature=share)

Մարկիզ
07.04.2013, 01:52
Նայում եմ քո էս վերջին լուսանկարին ու անջատվում: Չեմ հասկանում՝ ինչու: Չէ, դու շատ սիրուն ես, շա՜տ… Սիրուն աչքեր, սիրուն դեմք, սիրուն մռութ, խելացի ու շա՜տ խորաթափանց աչքեր և այլն…

Բայց դե ախր շատ մարդիկ կան, ովքեր սիրուն են: Ասենք՝ դերասանուհիներ, երգչուհիներ, մոդելներ: Նայում, նայում եմ դրանց լուսանկարներին, բայց ոչ մի բան իմ ներսում չի փոխվում: Նայում եմ նաև հին ու նոր սիրուն ծանոթուհիներիս լուսանկարներին, էլի բան չի փոխվում:

Չեմ հասկանում՝ ինչու: Քեզ նայելիս մի տեսակ նվաղում եմ, դառնում մի քնքուշ էակ, փիսո, վագրիկ…:)))) Հիպնոզվում եմ, կաթվածահար լինում, չեմ կարողանում հայացքս կտրել աչքերիցդ: Ու այնպե՜ս դժվար է լուսանկարդ փակելը: Այնպե՜ս դժվար է… Փաստորեն ինձ նախկինում անծանոթ ու նախկինում ինձ մոտ ծիծաղ առաջացնող զգացմունքը տենց է լինում… :8

Լա՛վ, ախր էս ի՞նչ արեցիր… :)) Քո արածը դուրդ եկա՞վ…

Մարկիզ
07.04.2013, 23:34
Ակսելերացիա (http://ru.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BA%D1%81%D0%B5%D0%BB%D0%B5%D1%80%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F)

Այս երևույթն ի՜նչ արեց մարդկությանը… Սաղին խառնեց իրար: :)))

Մենք բոլորս զարմանում ենք հիմա, թե այդ ինչպես է ստացվել, որ հիմա երեխաները տաս կամ քսան տարի առաջվա իրենց հասակակակիցներից ավելի շատ բան են հասկանում, իմանում, ավելի ընդունակ են, շուտ են հասունանում ու արագ զարգանում: Օրինակ՝ նայում եմ իմ երկու տարեկանի նկարներին ու զգում եմ, որ ես այն ժամանակ ահագին միամիտ եմ եղել քրոջս դստրիկից, ում երկու տարին մի քանի օրից կլրանա: Հիշում եմ, թե ես ինչով էի զբաղվում վեց-յոթ տարեկանում, համեմատում եմ ինձ ընկերոջս դստեր հետ, ով յոթ տարեկան դեռ չկա ու հասկանում եմ, որ ես շատ դեբիլ երեխա եմ եղել ու համեմատության եզր անգամ չկա::8

Հիմա դրա համար եմ ասում: Զարմանալ պետք չէ, երբ տասնվեց տարեկան աղջնակը քաջատեղյակ է բուդդիզմից, գիտի անգլերեն ու ֆրանսերեն, լսում է բավականին բարդ ու դժվար հասկանալի երաժշտություն, շատ լավ հասկանում է միջանձնային հարաբերությունները, տիրապետում է մարդկանց հետ շփման նրբություններին, համացանցում կարող է գտնել ցանկացած մարդու, կարդում է գրքեր, որոնք ես խուսափում եմ կարդալ, քանի որ վախենում եմ չհասկանալ:

Հիմա մտածում եմ՝ դա ակսելերացիա՞ է, թե՞ չափազանց խելացի, հաշվենկատ և «ակսելերացիայի» քողով ծածկված պոկերի կամ շախմատի հերթական պարտիա: :)))

Չգիտեմ… Բայց ես կուզեմ, որ դրա անունն ակսելերացիա չլինի: :)))

Մարկիզ
08.04.2013, 00:38
Ախր հասկացեք, հոգնել եմ: Հերիք է էլի… Ինչքա՞ն կարելի է մարդուն «սպանել»: Ես հասկանում ու գիտակցում եմ, որ ինքս եմ ինձ էշ-էշ մատուցում ձեր զոհասեղաններին, որ ինձ հերթական անգամ սպանեք, բայց դե դուք էլ մի քիչ բարի գտնվեք ու մի սպանեք էլի… Հասկացեք դուք էլ՝ այո, այդքան «հիմար եմ»: Ի՞նչ անեմ ախր: «ԻՆՁ ԷԼ ՄԻ՛ ՍՊԱՆԵՔ, ԽՂՃԱՑԵՔ» բառերով պլակատ կախեմ վզիցս, նոր ման գա՞մ… Ու նենց մի հավեսո՜վ եք էդ դանակը մտցնում: Նե՜նց մի երանելի «դաժան» ժպիտով: Զոհն էլ է անգամ իրեն լավ զգում, որ այդպիսի ուրախություն պարգևեց ձեզ: Լավ, ախր բայց ինչքան կարելի է՞… Բա մարդը մարդու հետ տենց կվարվի՞… :))) Մարդիկ, դաժան մի եղեք այդքան:

Քանի անգամ այդպիսի զոհասեղանի պառկեցի ախր… Հաշվե՞լ եք գոնե: Այնպես խելոք էլ պառկում եմ: Դուք էլ սպասում եք հենց այդ պահին, դանակը հանում եք ու ուղիղ սիրտս մտցնում՝ առանց խղճի խայթի: Վաաա՜խ… Ախր այդքանից հետո մի հատ էլ ասում եք՝ «Դու ԶՈՀ չես»: Ախր բա ի՞նչ եմ, որ զոհ չեմ: Ես դաժե կասեի ՆԱՀԱՏԱԿ եմ… :)))

Ախր ինչի՞… :8

Մարկիզ
09.04.2013, 00:42
Լինում են այնպիսի մարդիկ, ում համարում եք ինչ-որ տեղ իդեալ: Այսինքն՝ ուզում եք նրանց նմանվել, նրանցից սովորում եք աշխատելաոճ, ապրելաոճ: Ցանկանում եք ձեզ տեսնել այնպիսին, ինչպիսին նա է: Բայց մի օր է գալիս, երբ այդ մարդուց հիասթափվում եք՝ տեսնելով նրա ստոր ու սրիկա որևիցե գործողություն, ու այդ պահին դուք ձեզ ինչ-որ չափով վիրավորված եք զգում, քանի որ ձեր «երազանքի մարդը» պարզվում է՝ ընդամենը շարքային սրիկա է: Ամեն անգամ երբ նման թեմայով խոսք է գնում, հիշում եմ մի դեպք:

Ուրեմն՝ մի այդպիսի «իդեալ» (ընկեր) ունեի, ումով հպարտանում էի ու փորձում ահագին բանով նրան նմանվել: Հետո լսում եմ նրա մասին մի պատմություն ու այնպես եմ հիասթափվում, որ նույնիսկ անթաքույց զզվանքով ու ատելությամբ էի սկսել նրա հետ հարաբերվել: Ու այդ մարդը մինչև այսօր էլ չգիտի, որ այդ միջադեպը իր նկատմամբ իմ ներկայիս վերաբերմունքի պատճառներից մեկն է:

Բոլորս ենք փող ու մեծ հնարավորություններ սիրում: Բոլորս էլ ենթագիտակցաբար ու գիտակցաբար ցանկանում ենք ունենալ հզոր ու մեծ հնարավորություններով ծանոթներ, մտերիմներ, ընկերներ: Երբ մեր նկատմամբ ինչ-որ մեկը լավ արարք է կատարում, նորմալ տրամաբանություն և բարոյականություն ունեցող մարդը երախտապարտ է լինում իր նկատմամբ լավ արարք կատարած մարդուն: Մի խոսքով… Հիմա պատմությունս:

Ուրեմն՝ այդ «իդեալիս» (ով հորս թայն է համարյա) ժամանակին լավություն արած մեկը (ով այդ պահին էլ ահագին հարուստ է, բայց նենց չի, որ հզոր է) գալիս է նրանից օգնություն ստանալու: Էս «իդեալս» էլ իբր օգնում է: Այս հարուստը «իդեալիս» մոտ իր աշխատակցուհիներից (ստորադասներից) մեկին է տեսնում: Շատ սիրունատես, բարձրահասակ, գեղեցիկ մարմնով, բայց շատ բարոյական ու կիրթ աղջկա: Դե բնական է՝ հայ տղամարդկանց բնորոշ ձևերով «իդեալիս» հարցնում է, թե ով է այդ աղջիկը և այլն: Ընդամենը մեկ օր անց էդ հարուստը ունենում է աղջկա հեռախոսահամարը, որը բոլորին էլ պարզ է, թե ով կարող էր տված լիներ: Զանգում է, տեղ է հրավիրում, բայց դե այդ աղջիկը միշտ մերժում է ու փորձում կուլտուրական ձևերով կարճ կապել՝ հաշվի առնելով, որ իր վերադասի ընկերն է:

Իսկ մի քանի օր անց «իդեալս» բակում, հարուստին ճանապարհելիս, արդեն տուն գնացող իր աշխատակցուհուն (ով «իդեալիս» դուստր կսազար) համարյա զոռով, կտեր տալով, նստեցնում է հարուստի շքեղ մերսեդեսը ասելով. «Ազիզ ջան, հենա Ասքանազի հետ էլ գնա: Ինքը քեզ հանգիստ կտանի տուն»:

Ո՜չ մի բան… Բան էլ չեղավ: Այդ աղջիկը մերժեց, հարուստը յան տվեց: Նորմալոտ մարդ էր…:)))

Ուղղակի այս պատմությունը ինձ համար ահազանգ էր, որ ես իմ իդեալի հարցում սխալվել եմ ու դա իմ աչքերում նրա պոլի շոր դառնալու նախաբանն էր: :)))

Ու նա պոլի շոր դարձավ նաև այս պատմության երկու գլխավոր հերոսների համար. բնական է, որ աղջիկը կսկսի չհարգել նրան, որքան էլ ցույց չտա: Դե իսկ հարուստն էլ չի հարգի, որովհետև ժամանակի ընթացքում լա՜վ էլ հասկացել էր, թե որքան բարոյական ու լավ աղջկա էր իր «ընկերը» իրեն պուտանկի պես պաս տալիս:

Քեզ (http://www.akumb.am/showthread.php/62478-%D5%8E%D5%A1%D5%B5-%D6%84%D5%B8%D6%82-%D5%A1%D6%80%D5%A1%D5%9B%E2%80%A6-%D4%B7%D5%AC%D5%AB-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A6%D5%B8%D5%B0%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%9E%D5%B6%E2%80%A6-%D4%B4%D5%B8%D6%82%D5%9E-%D5%A9%D5%A5%D5%9E-%D5%A5%D5%BD?p=2346097&viewfull=1#post2346097) պատմել էր էս պատմությունը: Քեզ (http://www.akumb.am/showthread.php/62478-%D5%8E%D5%A1%D5%B5-%D6%84%D5%B8%D6%82-%D5%A1%D6%80%D5%A1%D5%9B%E2%80%A6-%D4%B7%D5%AC%D5%AB-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A6%D5%B8%D5%B0%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%9E%D5%B6%E2%80%A6-%D4%B4%D5%B8%D6%82%D5%9E-%D5%A9%D5%A5%D5%9E-%D5%A5%D5%BD?p=2399219&viewfull=1#post2399219) էլ էի վայ թե պատմել (չեմ հիշում, ներիր)… Դե ասի՝ ակումբին էլ պատմեմ… :))

Մարկիզ
11.04.2013, 00:30
Երբեմն տպավորություն է, որ սիրտս կպայթի.. Չեմ կարող այլ կերպ, պիտի դիմանամ, ամեն ինչ քո հետ կապված 0-ից սկսեմ: Այլ տարբերակ սիրտս ու ուղեղս չեն ուզում...

Եթե 0-ից չսկսեմ, դա կլինի ամբողջ եղած-չեղածի շարունակությունը, որտեղ իմ և քո համա անկախ մեր կամքից բացասական էլ կար շատ…

Ուզում եմ այս անգամ ամեն ինչ իդեալական լինի, որ էլ միմյանց ներվեր չսղոցենք (հավեսդ չունեմ :)) ), հետո մտածեմ թազա 0-ից սկսելու մասին…

Մարկիզ
12.04.2013, 00:34
… Ու նենց մի հավեսո՜վ եք էդ դանակը մտցնում: Նե՜նց մի երանելի «դաժան» ժպիտով: Զոհն էլ է անգամ իրեն լավ զգում, որ այդպիսի ուրախություն պարգևեց ձեզ: Լավ, ախր բայց ինչքան կարելի է՞… Բա մարդը մարդու հետ տենց կվարվի՞… :))) Մարդիկ, դաժան մի եղեք այդքան:

Քանի անգամ այդպիսի զոհասեղանի պառկեցի ախր… Հաշվե՞լ եք գոնե: Այնպես խելոք էլ պառկում եմ: Դուք էլ սպասում եք հենց այդ պահին, դանակը հանում եք ու ուղիղ սիրտս մտցնում՝ առանց խղճի խայթի: Վաաա՜խ… Ախր այդքանից հետո մի հատ էլ ասում եք՝ «Դու ԶՈՀ չես»: Ախր բա ի՞նչ եմ, որ զոհ չեմ: Ես դաժե կասեի ՆԱՀԱՏԱԿ եմ… :)))
Լսի՛ր, աղջիկ ջան… :)) Ես հասկանում եմ, որ դու հասկանում ես, որ ես քեզ շատ եմ սիրում: Այնուամենայնիվ…

Հիմա ես քո զոհասեղանին եմ, բայց շա՜տ երկար ես սպասեցնում: Հերիք ա հա՞ էդ դանակը ձեռդ օդում ֆռցնես անկապ՝ միաժամանակ խնդալով, ուրախանալով, կայֆավատ լինելով ու հրճվելով: Կոխի սիրտս, թող էթա… Ինչքա՞ն սպասեմ… Ներվերս խախտվեց… Հիվանդ սարքեցիր: Գործդ արա, վերջացրու: Պարտադիր պետք է հոգեկան հիվանդ դարձնես, հետո՞ սպանես…

Սպանիր՝ յուրաքանչյուրս գնանք մեր գործերին::)

Մարկիզ
12.04.2013, 18:12
Այսօրվանից քեզ անվանակոչում եմ «ղումարբազ», սիրածս աղջիկ…

Հուսով եմ՝ քեզ ավելի սրտամոտ ու հոգեհարազատ բնորոշում է::))

Գիտե՜ս…

Մարկիզ
15.04.2013, 02:25
Երբ ուզում ես կրկին քեզնով անել սիրելիիդ (վիճել եք լուրջ ու բաժանվել), փորձում ես քայլերդ այնպես դասավորել, որ նախ՝ սխալներդ չկրկնես և երկրորդ՝ փորձում ես հակառակ սեռերի փոխհարաբերությունների վրա ազդող տարբեր գործոններով հարստացնել զինանոցդ ու օգտագործել դրանք:

Բայց դրան զուգահեռ, քեզնից և նրանից չկախված դրանց օգտագործման արդյունավետության հավանականությունն ավելի է նվազում, որովհետև դեպքերն այլ ընթացք են ստանում… Զտարյուն հայի բախտ::8

Դե հիմա արի՝ թազա բան մտածի:

Հեղափոխություն եմ ուզում…Լուրջ…

Մարկիզ
15.04.2013, 23:46
Նախանշաններին հավատացող եմ: Այս ժամանակաշրջանում տեսնել մեկին, ով հիմա քեզ է փոխարինում, ի՞նչ կնշանակեր: Տեսնել մեկին, ում հետ թեկուզ պատահական հանդիպելու հավանականությունը շա՜տ ցածր է: Տեսնել մեկին, ում տեսել եմ քո մոտ, ում հետ դու ես ինձ ծանոթացրել:

Ի՞նչ կնշանակեր…

Մյուս կողմից էլ… Էդ «նախանշանների քաշվածն» եմ ախր…

Բայց, մեկ ա, հավատում եմ, որ լավ է լինելու: Այդ հույսն ու հավատը դու ես ինձ տվել…

Մարկիզ
16.04.2013, 23:49
Բա ես էլ անհանգստացել էի… Լավ է՝ տուն հասար::)) Թե ասա՝ էս անձրևին դուրսն ում էիր կորցրել: Մտափոխվեցի. հեղափոխություն չեմ ուզում: Քեզ եմ ուզում::))

Էսօր անունդ կարդացի: Գրած էր արդեն… Ծնկներս թուլացան:

էս ի՞նչ արիր դու ինձ…

Մարկիզ
18.04.2013, 01:01
-Ի՜նչ սիրուն ծաղիկ ես դու, կակաչ: Դու կակաչ ես չէ՞,-ասաց երիտասարդը՝ հմայված նայելով ծաղկին…
-Հեռու մնա ինձնից: Ես սիրուն եմ, բայց աղաչում եմ քեզ՝ գործ մի ունեցիր ինձ հետ:
Երիտասարդը մեկն էր այսօր քիչ հանդիպող այն տղաներից, ովքեր մի այլ կարգի ռոմանծիկ են սիրում են գիշերները էշ-էշ նայել աստղերին, կարդալ սիրավեպեր, քաղել դաշտային ծաղիկներ ու նվիրել աջիկներին:

Տղան զարմացած ու վախեցած հետ քաշվեց ծաղկից: Այդ պահին հիշեց վերջերս լրիվ պատահաբար համացանցում կարդացած հոգեբուժության վերաբերյալ ռեֆերատի «Ընկալման խանգարումներ» պարագրաֆը: «Միթե՞ ինձ թվաց… Ես միայնակ եմ ախր». մտածեց երիտասարդը՝ նայելով շուրջը: Մոտակայքում շնչավոր էակ չկար… Այդ վայրը արագորեն լքելու, փախչելու անզուսպ ցանկություն առաջացավ: Մի վերջին անգամ նայեց ծաղկին և արագ քայլերով սկսեց հեռանալ, երբ լսեց նույն նուրբ ու քաղցր ձայնը.

-Գնու՞մ ես…
Լսելով ձայնը՝ երիտասարդը շրջվեց և նայեց ծաղկին…
-Մի վախեցի՛ր: Մոտ արի: Թույլ տուր խոսել քո հետ: Դու այնպիսին չես, ինչպես բոլորը: Դու ոչ ստանդարտ ես:
Հմայված և զարմանքից քար կտրած երիտասարդը դանդաղ վախեցած քայլերով մոտեցավ ծաղկին ու հազիվ լսելի ձայնով արտաբերեց.
-Դու կակա՞չ ես: Դու խոսել գիտե՞ս:
-Այո՛, ես կակաչ եմ: Ու խոսել գիտեմ բոլոր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, չինարեն… Ճիշտ է, տեղացի չենք: Ես Հայաստան եմ եկել Ոսկե կիսալուսնուց: Մեր ցեղը ոսկեկիսալուսնեցի է… Բայց բոլոր լեզուներով խոսում եմ ես էլ, մեր սաղ ցեղն էլ:
Տղայի աչքերը փայլում էին:
-Սիրուն աչքեր ունես դու, Պողոսիկ,-հեգնական հայացքով նայելով տղային՝ ասաց կակաչը:
-Անունս էլ գիտե՞ս,-հարցրեց տղան:
-Այո՛, Պողոսիկ… Ընդհանրապես, ես քո բոլոր մտքերը կարդում եմ: Կօգնե՞ս ինձ… Բայց դա ռիսկային է մի քիչ:
-Ասա՛, սիրու՜ն, ինչո՞վ պետք է քեզ օգնեմ,-հարցրեց արդեն սիրահարվող Պողոսիկը:
-Պոկիր ինձ: Հոգնել եմ ապրելուց: Պոկիր ինձ, չորացրու, ապա մի քանի օր անց իմ չորացած մասնիկներից թուրմ պատրաստիր ու յուրաքանչյուր օր այդ թուրմից խմիր: Այդպես և ինձ կօգնես, և դու քեզ առույգ ու լավ կզգաս: Բայց հիշիր՝ երբ իմ բոլոր չորացած մասնիկները կպրծնեն, այլևս ինձ չհիշես, կմոռանաս: Հոգնել եմ ապրելուց: Օգնի՛ր ինձ, Պողոսիկ: Արմատներս էլ կհանես: Դրանք էլ կչորացնես:
-Ախր ինչու՞…
-Պողոսիկ, հավեսդ չունեմ: Կամ արա այն, ինչ խնդրում եմ, կամ էլ ռադդ քաշիր ու գնա:
Պողոսիկը հմայված էր, հիպնոզված, հիմարացած, երջանկացած: Ինքնաքննդատությունը զրոյի էր ձգտում:
Ձեռքը մոտեցրեց ծաղկի ցողունին, որ իրականություն դարձնի նրա թախանձագին խնդրանքը, երբ կակաչն արդեն հաբռգած հեգնական տոնով ասաց.
-Հա, ի դեպ, Պողոս (Պողոս ասենք, յեքա մարդ ես), հիշիր սա՝ կմոռանաս ինձ: Հիշի՛ր… Դե հիմա պոկի՛ր… Սպանիր ինձ, սպանիր, սիրելիս:

1 տարի անց

-Մեռնում եմ… Փրկե՛ք… Ոսկորներս ջարդվում են, մկաններս ոլորվում են, աղիներս քիչ է մնում դուրս գան… Մարմինս սառը քրտինքի մեջ կորած է: Ի՞նչ անեմ… Փրկե՜ք… Չեմ դիմանում այս ցավերին…
-Քեզ միայն սա կօգնի,-ասաց սպիտակխալաթավորը՝ սեղանին դնելով ինչ-որ սրվակ, որի վրա գրված էր «Omnopon (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%BC%D0%BD%D0%BE%D0%BF%D0%BE%D0%BD)», քիչ ներքևում՝ Պակիստան (http://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%BE%D0%BB%D0%BE%D1%82%D0%BE%D0%B9_%D0%BF%D0%BE%D0%BB%D1%83%D0%BC%D0%B5%D1%81%D1%8F%D1%86):
-Սա ի՞նչ է,-ուժգին ցավ արտահայտող ձայնով հարցրեց հիվանդը:
-Քեզ չասացի՞՝ արմատներս հանիր: Քեզ չասացի՞՝ կմոռանա՛ս ինձ անպայման… Չնայած, այդ ո՞վ է կարողացել ինձ մոռանալ, որ դու մոռանայիր-սպիտակխալաթավորի փոխարեն պատասխանեց սրվակը,-թույլ եք դուք, մարդիկ: Շատ թույլ եք:

Մարկիզ
22.04.2013, 23:32
ՕՐԱԳԻՐՍ… Թե ասա՝ ես ո՞ր օրվա օրագիր գրողն էի կամ ես ո՞ր օրվա սեր-սերիկ խաղացողն էի::))

Ուրեմն՝ պաշտոնապես հայտարարում եմ օրագիր բացելու պատճառների մասին: Շուրջ մեկ տարի առաջ ինձ հետ միջադեպ եղավ: Այդ միջադեպն ինձ համար շոկային էր ու անչափ լուրջ: Ձեր կյանքում հաստատ այդպիսի բան եղած չի լինի, չեմ էլ ուզի… :D

Այդ դեպքից հետո կյանքս փոխվեց, իսկ այդ դեպքից հետո տեղի ունեցող դեպքերի շարանը անմիջականորեն կապ ունեին միմյանց հետ: Ինձ անհրաժեշտ էր լինել չափազանց սառնարյուն, չափազանց հաշվենկատ ու զգույշ: Կյանքի, մահվան հարց էր: Ազնիվ խոսք: Որոշեցի ինձ հետ կատարվող դեպքերը գրել: Նախնական շրջանում որոշեցի գրել տետրում կամ բլոկնոտում: Բայց հետո, չգիտես ինչու, որոշեցի գրառումներս կատարել ակումբում: Օրագրային գրառումների նպատակն այն էր, որ իմ առօրյայից ոչ մի դրվագ իմ կողմից մոռացության չմատնվեր: Պետք էր ամբողջը հիշել, համադրել, համեմատել, հասկանալ և վերլուծել: Այդպես բացեցի այս օրագիրը:

Այստեղ գրված բոլոր գրառումները (բացի վերջին գրառումներից:love) ինձ հետ կատարված իմ կողմից նշված
լուրջ դեպքերի նկարագրությունն են կոդերով: Ինչու՞՝ կոդերով: Որովհետև այն ինչ կատարվում էր ինձ հետ, որևիցե մեկին ուղղված չէր (չհաշված մի քանի դեպքեր) ու ակումբի հետ գրեթե կապ չուներ: Ինչևիցե, կոդերով գրառումներ կատարելու իմաստն այն էր, որ ես հիշեմ իմ գրածները ու հետագայում վերլուծեմ՝ օր առ օր, շաբաթ առ շաբաթ…

Կոդերով էլի եմ գրել… Երբեմն կոդերով կամ ենթատեքստերով գրածներս ուղղված են եղել ակումբցիներին (այստեղ չկան այդպիսինները կամ համարյա չկան), բայց դրանք հասկանալի են եղել որոշ ակումբցիների՝ նրանց, ում ուղված են այդ գրառումները: Այսինքն՝ եղել են կոնկրետ մարդիկ, ովքեր այդ գրառումները 100 տոկոսով հասկացել են:

Իմ օրագրում տեղ գտած անհասկանալի կոդավորումների մասին ասացի: Այն որևիցե կապ չի ունեցել ակումբի կամ ակումբցիների հետ (համարյա :) ): Ուղղակի դրա համար պատճառ չեմ ունեցել: Այսինքն՝ խոսել փակ ու չվերծանվող կոդերով ինչ-որ մարդկանց հետ, ինձ հարկավոր չի եղել: Այստեղի «սերը» կամ «Պրոն» լրիվ այլ մարդիկ են ու որևիցե կապ չունեն ակումբի հետ:

Այս ամենը գրեցի, որովհետև երբեմն ես չեմ հասկանում, թե ինչն է պատճառը, որ մարդիկ այստեղ կոդերով են գրում: Եթե քեզ ոչ ոք չի ճանաչում այստեղ, եթե որևիցե մեկը չգիտի, որ դու այստեղ գրառում ես կատարում ու դու ոչ մեկին (մեր լեզվով ասած) այստեղ ասելու կամ հասկացնելու բան չունես, ինչու՞ ես կոդերով գրում: Իմը ասացի՝ կյանքի, մահվան հարց էր: :) Քոնն էլ՞… Ինչու՞ ես ինքդ քեզ ու քո ընթերցողին կանգնեցնում կոդեր վերծանելու դժվար ու բարդ խնդիրների առաջ: Հատկապես, եթե այստեղ ոչ մեկին բան չունես ասելու… Առավել ևս, որ քոնը հաստատ կյանքի և մահվան հարց չէ: ԻՄԸ ԿՅԱՆՔԻ ՀԱՐՑ ԷՐ: Այո, այդպես ծիծաղելով (ուրախ սմայլիկներով, խնդմնդալով) լուրջ, բարդագույն ու «պարտությունը մահ է» հնարավոր վերջաբանով խաղ էր: Քոնn ինչ է՞… Կամ ձերը ինչ է՞…

Ես որ ասում էի՝ կյանքս կինո ա, չէիք հավատում: Կյանքս կինո ա (հիմա՝ այլևս ոչ. հոգնել ենք::)) ): Քո (ձեր) կյանքն էլ է կինո՞…

Պարզ եղեք էլի… ՊԱՐԶ: Դժվա՞ր է: Կամ էլ հակառակ դեպքում կարելի է ՓԱՍՏԵԼ, որ դու (դուք) էլ ես (եք) խաղում ինչ-որ մեկի հետ, ինչ-որ մեկի համար, կամ էլ, քիչ հավանական է, քո (ձեր) մոտ էլ է կյանքի ու մահվան հարց: Կոդեր, կոդեր, կոդեր…

Խնդիրն այստեղ այն չէ, թե դրանք ում են ուղղված: Դա կարևոր չէ: Խնդիրը նրանում է, որ վերջում չպարզվի հանկարծ, որ կոդերդ գրում ես (եք), հետո էլ դու (դուք) ինքդ (ինքներդ) վերծանում: Դա մի քիչ խելքին մոտ չէ: Եթե այստեղ գրում ես հանելուկներ, ուրեմն՝ գրում ես ինչ-որ մեկի համար:

Ի դեպ, ռացիոնալ ու սառը դատողությամբ մարդիկ (ինչպիսին ակումբի հիմնական մասն են) սովորաբար նման կերպ իրենց չեն պահում ու ցանկացած հարց կամ գրառում ծանրութեթև արված է (իմ պես չեն:))): Ու երբ սառնարյուն մարդն է սկսում նման ոճով գրել, դու քիչ է մնում` խելագարվես, որովհետև հնարավոր չէ, որ այդ կոդերն անիմաստ լինեն կամ միայն իր համար գրված լինեն (ինչպես իմ դեպքում էր): Ես ինձ համար եմ գրել, որովհետև լուրջ էր (պատճառն ասացի) … Բայց դա անցավ, չմեռանք… :))

Անհասկանալի է այդպես գրելու պատճառը: Մեկդ կբացատրե՞ք… :)

Մարկիզ
28.04.2013, 02:09
Կյանքը շա՜տ հետաքրքիր բան ա: Երևի հետաքրքիր է, դրա համար էլ սիրում ենք: Հետաքրքիր չլիներ, էլ ինչու՞ էինք ձգտում ապրել անգամ ամենավատ տրամադրության պայմաններում ու ամենածանր վիճակում: Հետաքրքիր է ապրել՝ անկախ ամեն ինչից:

Ես շատ եմ սիրում կյանքը, չնայած այս իմ ծանր վիճակին: © Ս. Ս.

Դու շատ ուժեղ ես: Սա ասում էիր արցունքներից խոնավացած աչքերով: Կունենա՞մ ես այդքան ուժ: Երևի ուժ ունեմ, մնում է համբերություն էլ ունենալ: Իմ դեպքում ամենադժվարը համբերությունն է: Չգիտեմ: :8

Շատ ուժեղ ես: Քո նմանը չկա:

Մարկիզ
02.05.2013, 01:43
Խելագարացրիք… :hands

Գնամ՝ ընկերոջս դիմեմ, բուժման կուրս անցնեմ: Բախտս բերի՝ սուր ու անցողիկ վիճակ լինի, խրոնիկական դարձած չլինի հանկարծ, թե չէ իմ ողջ կյանքիս բուժման ու խնամքի ծախսերը դուք եք հոգալու, ձեզ կհոգացնեմ:))
:D

Մարկիզ
08.05.2013, 01:59
Էդ ամեն տեղ ինձ ես փնտրու՞մ… :)) Հետո՞… Գտա՞ր… :))))))

Քեզ ինչ կա՞: Դու կգտնես՝ ուր էլ լինեմ…

:)

Հա, քիչ մնաց՝ մոռանայի: Գիտե՜ս… *

Մարկիզ
09.05.2013, 01:15
… ու ընդհանրապես պետք չէ երբեք ռիթմը խախտել: Նման հարցերում պետք է լինել խիստ պատասխանատու: Հարգի՛ր դիմացինիդ: :))

Նույն բանն է, եթե ես նախկինում յուրաքանչյուր օր օրական բուժական դեղաչափը ստանալու նպատակով ինձ այցելող հիվանդի դեղամիջոցը հանկարծ մի օր չնշանակեի ու ասենք՝ նշանակեի նախորդ օրը: Բա հիվանդս իրեն ո՞նց կզգար: Դոզաներն ընդունելը պետք լինի խիստ կանոնավոր: Դոզաներ նշանակողն էլ պետք լինի պատասխանատու այսպիսի հարցերում:

Դա ինչի՞ նման կլինի… :)

Մարկիզ
10.05.2013, 03:38
Այ քեզ բա՜ն…

Մարդ ենք, իրավունք չունե՞նք մեր ընկեր սպաների հետ (http://www.youtube.com/watch?v=zQ6Tt-lSgqc) Հաղթանակի օր նշելու: Էս ի՞նչ բանտ էր, տո՛::))

Այ քեզ բա՜ն… Էս ի՜նչ կռիվ-ղալմաղալ էր… :))))))))))

Մարկիզ
10.05.2013, 03:46
Լավ երգ ա… (http://www.youtube.com/watch?v=AwjMGyQaE7w)))))))))))))

Մարկիզ
11.05.2013, 01:06
2042 թ. Բազմոցին նստած ես՝ ճերմակահերս, դիտում եմ Բարսելոնա-Ռեալ հանդիպումը: Կնիկս, ով ֆուտբոլասեր չի ու բնականաբար թքած ունի Բարսայի վրա էլ, Ռեալի վրա էլ, հետս կռիվ ա անում ու համոզում, որ իմ հագուստից եկող ծխահոտի պատճառն իմ ծխելն է, իսկ ես փորձում եմ բացատրել նրան, որ դրա պատճառը երեկ ընկերներիս հետ փակ վայրում երկար ժամանակ նստելն է: Տենց կռիվ արեց-կռիվ արեց ու հաց չտվեց՝ ուտեմ: Բայց կնիկս առաջվա նման լավն ա: Դե մինչև հիմա յոգա ա պարապում, ո՜նց լավը չլինի… :))
Ոչինչ աղջիկս հաց կտա: Փեսաս ստեղ չի: Գործուղման ա, կարծեմ… Աղջիկս էլ մեր տանն է:

Կողքս ֆռֆռում է կանաչաչյա դստրիկիս կանաչաչյա դուստրը: Կանաչաչյա դուստրս ինձ է քաշել, ֆուտբոլ սիրում է ու ինձ հետ խաղն է նայում՝ երբեմն իր կանաչաչյա դստրիկին խոսքով ցուցումներ տալով ու զգուշացնելով… Տղես էլ կանաչաչյա չի ու չի պսակվել դեռ: Բայց ուզում ա՝ պսակվի էս արդեն մի երկու տարի ա: Գիշերներն սկսել ա ուշ տուն գալ: Երևի սիրածներ ունի: Հենա, հիմա պատրաստվում ա, որ էլի տնից դուրս գա այս ուշ ժամին: Ո՜նց եմ հիմա հասկանում ծնողին: Այ, հիմա եմ հասկանում՝ ինչ է զգում ծնողը նման դեպքերում:

Էսօրվա երազս էր: :)

Հոգնեեեեեեեե՜լ եմ… Կանաչ աչքերով ճուտ եմ ուզում: :)))

Մարկիզ
13.05.2013, 01:39
Ինչու՞ եմ ես հիմա պատժվում: Ինչու՞… Ախր էն 10 պատվիրանն ազնվորեն պահպանել եմ: Ի՞նչ վատ բան եմ արել:

Լավ, հասկանում եմ՝ ինչ եմ արել: Բայց պատժվել՝ պատժվել: Գոնե այսպես չպատժվեմ: Ախր մեղք եմ էլի: Մի պատժիր էլի, խնդրում եմ: Հերիք է: Հանձնվում եմ, ստրուկդ եմ, ծառադ եմ, ճորտդ եմ, վասալդ եմ… Էլ ի՞նչ ասեմ ու … անեմ: Կուզե՞ս դրեսերովկա արած շունիկ դառնամ, խոսքի՝ պիտբուլ, կամ շոտլանդական հովվաշուն, կամ էլ օրինակ՝ սուս-փուս ձուկ: Ընդ որում՝ էն ակվարիումի ամենաներքևում հանգիստ ու անշարժ լռվցնող ձկներից: Սանիտար կամ հավաքարար են ասում դրանց: Էն որ՝ յա եղած, յա չեղած… Հաց էլ չեն ուտում: Մենակ թե, այսպես մի պատժիր էլի… Եթե կուզես՝ կարող եմ նույնիսկ կապիկ աշխատել:

Մնաց` վարդգեսգասպարիություն անեմ ու պըրծ: Հա, էդ ա մնացել: Գամ, սիրուն մի պլակատ դոշիս խփեմ ու պառկեմ գետնին կամ էլ անկապ գոռգոռամ: Բալքիմ խայտառակ լինելու վտանգից խուսափելու համար դադարես այսպես պատժել:

:))

Հ.Գ. Թվարկածս կենդանիների մեջ եղջերավորներ չփնտրել:

Մարկիզ
08.01.2014, 01:15
Ես շա՜տ վատ եմ եղել, որ այստեղ գրել եմ... Ահավոր վատ: Երկու տարբեր պատմություններ են՝ տարբեր ժամանակաշրջաններում (միմյանցից մոտ մեկ տարվա տարբերությամբ):

Սա բառի բուն իմաստով օրագիր ա եղել: Ստեղ ես մտքեր էի գրում, որովհետև ալարում էի տետրի մեջ գրիչով գրել: :)))))) Էս օրագրի առաջին կեսի մասին ա խոսքս: Պետք էր այդ մտքերը գրել չմոռանալու, վերլուծելու և իրադարձությունները համեմատելու համար: Երկրորդ կեսը սեր ա: Խփնվել էի::)))) Ու զարմանալի մի բան կա, շա՜տ զարմանալի: Հիմա ասեմ.

Այս օրագրի առաջին կեսը համարյա կյանքի ու մահվան խնդիր է եղել: Ու դա ահավոր դժվար է, բարդ: Աննկարագրելի է՜::) Դա անցել է անհետևանք, եթե հաշվի չառնեմ մի երկու տասնյակ սպիտակ մազը:

Երկրորդի պահով՝ խփնված էի, սիրում էի... Չնայած, հիմա էլ եմ սիրում նույն մարդուն, բայց դա արդեն լրիվ այլ պատմություն է՝ նոր ու առանց ցավ::) Այս պատմության արդյունքում սպիտակել է մոտ երեսուն մազ::)))

Հա, զարմանալիի մասին... Զարմանալին այն է, որ երբ համեմատում եմ այս օրագրի առաջին և երկրորդ կեսերն ու գնահատում յուրաքանչյուր ժամանակահատվածի իմ ապրումներն ու հոգեվիճակը և համեմատում դրանք, պարզվում է՝ ես առաջին շրջանում այնպիսի դաժան ապրումներ չեմ ունեցել (երբ կյանք ու մահ էր), այն աստիճան վատ չեմ եղել, ինչպիսին եղել են սիրո հետ կապված ապրումներս ու ցավերս: Բա՛... :)))))

Հ.Գ. Ես ալեհեր չեմ դարձել իրականում, փոխաբերական իմաստով եմ ասում՝ սպիտակել է... :)

Հ.Գ 2 Շուտ-շուտ օրագրերում գրառումներ գրեն, գնա ռադ լինի էս օրագիրս ակումբի արխիվների խորխորատներում: Չտենամ ես էլ սրան :))))))))))))))

Մարկիզ
18.02.2014, 00:27
Լավ մարդու հաստիք էլ ունե՞ք…

Պրո ջա՞ն, լավ կլինի: Չմտածե՛ս:



Աստված հոգիդ լուսավորի, ընկերս: