PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբցիներ, դեն նետեք IE6 և IE7 բրոուզերները



Chuk
06.02.2012, 10:23
Բրոուզերների զարգացմանը, լեզուների հնարավորությունների զարգացմանը զուգահեռ շատանում են Internet Explorer բրոուզերների 6-րդ և 7-րդ տարբերակների դեմ պայքարի, բոյկոտի օջախները:

vBulletin համակարգը (որի հենքի վրա է աշխատում նաև ակումբը) դեռևս շարունակում էր դրանց աջակցումը:
Սակայն մի քանի օր առաջ (փետրվարի 2-ին) vBulletin-ի թիմը տեղեկացրեց, հայտարարեց, որ սկսած vBulletin 4.2 տարբերակից դադարեցնելու են այդ բրոուզերների աջակցումը: Իմ խորին համոզմամբ սա անհրաժեշտ ու ճիշտ քայլ է: Ակումբը ևս այդ ժամանակ անցնելու է vBulletin 4.2-ին, ինչը նշանակում է, որ այն ակումբցիները, ովքեր օգտագործումն են 6-րդ և 7-րդ տարբերակների բրոուզերները, այցելելով ակումբ ինչ-որ անհոդաբաշխ պատկեր են տեսնելու:

Խորհուրդ եմ տալիս բոլոր այդ ակումբցիներին անմիջապես անցնել առավել ժամանակակից բրոուզերների օգտագործման (այդպիսիք կարող եք բեռնել network.am (http://network.am/Categories/Internet/Browser) պորտալից, կամ էլ բրոուզերների մայր կայքերից՝ անվճար):

Ընդ որում հատուկ նշեմ, որ սա Ձեր համար օգտակար է լինելու ոչ միայն ակումբ մտնելու համար, այլ ընդհանրապես՝ ժամանակին համընթաց քայլելու համար. այս բրոուզերները տալիս են բազում առավելություններ:

Իրականում ակումբում շատ քիչ են նման բրոուզերներ օգտագործողները. IE6 և IE7 օգտագործողները վերջին ամսվա տվյալներով ընդհանուր օգտագործողների 1.07 տոկոսն է, ընդ որում, հավանաբար, մեծ մասը ոչ մշտական այցելուներ:

Սակայն հնարավոր ցանկացած անհարմարությունից խուսափելու համար հարկ համարեցի այսօրվանից տեղեկացնել ու ազդարարել այս մասին, խորհուրդ տալով, որ եթե այդ բրոուզերներն եք օգտագործում, փոխեք:

Universe
06.02.2012, 11:34
Արտակ ջան, քո թույլտվ8յամբ մի բան ավելացնեմ:
Որ հա՜ ասում են, իբր թե, նոր բրոուզերը՝ IE 9 ը ամբողջությամբ HTML5 է Support անում, ասեմ, որ դա մասամբ սուտ է, քանի որ ինքս սկսել եմ տարբեր կայքերում օգտագործել HTML5 & CSS3 , սակայն IE9 ում ինչպես միշտ ՇԱՏ հաճախակի խնդիրներ են առաջանում արտապատկերման հետ կապված:

Կոնկրետ ինձ մոտ, Moz border shadow և border-radius հրամանների արտապատկերումը շատ վատ է տեղի ունենում:

Նույն կերպ նաև HEADER & FOOTER թեգերի առանց ID & CLASS տալու դեպքում CSS-ում տրվող հրամանները չեն ազդում այդ նույն՝ HEADER & FOOTER ների վրա:

Այնպես որ, մենք մնում ենք միևնույն կարծիքին, որ IE-ն մշակվել է հատուկ Microsoft ընկերության մասնագետների կողմից այն պատճառով, որպեսզի Windows ՕՀ ից օգտվողները կարողանան դրանով բեռնել այլ բրոուզերներ, մասնավորապես՝ Google Chrome:)

VisTolog
06.02.2012, 12:28
Ինչպես ասվում է՝



http://img703.imageshack.us/img703/7767/35169internetexplorer.jpg

:))

Rammstein
06.02.2012, 13:10
Կոնկրետ ինձ մոտ, Moz border shadow և border-radius հրամանների արտապատկերումը շատ վատ է տեղի ունենում:

Եթե չեմ սխալվում, moz-border-radius-ը միայն Ֆայրֆոքսն ա հասկանում: vBulletin 4-ի մինչեւ չգիտեմորերորդ վերսիա էդ radius-ները միայն Մոզիլլան ու Քրոմն էին հասկանում (մեկ էլ երեւի Սաֆարին), որտեւ միայն moz-border-radius, մեկ էլ webkit-border-radius սթայլերով էին սարքել: IE-ն ու Opera-ն ուղղանկյուն էին ցույց տալիս: Հետո չգիտեմ որերորդ վերսիայում մտցրեցին նաեւ border-radius սթայլը ու IE-ն ու Opera-ն էլ սկսեցին կլոր անկյունները ցույց տալ: Իսկ կոնկրետ moz-border-radius-ը կարաս Chrome-ի Inspect Element-ում նայես, կտեսնես, որ չի հասկանում:
Նույնը` box-shadow-ի (moz-box-shadow, webkit-box-shadow) համար:

Varzor
06.02.2012, 14:50
Հարգելի ակումբակիցներ:
Անձամբ հանդիսնանում եմ մի քանի հեղինակավոր միջազգային "անկախ" փորձագիտական լաբորատորիաների բաժանորդ ու պարբերաբար ստանում եմ բրաուզերների տեխնիկական հագեցվածության ու պաշտպանվածության վերաբերյալ հաշվետվություններ:
Վերջին ստացածներս վերաբերվում են 2011թ. 3-րդ քառորդի ամփոփիչ տեստերին:
Որոշ նշումներ անեմ.
1. IE 9.0 - հաշվի առնելով նաև այս բրաուզերի համար նախատեսված AppReputation ներդիրը, համարվում է ամենաանվտանգ բրաուզեր, սակայն արագագործության տեսանկյունից բավականին տարբեր կարծիքներ կան:
Բայց իրականում յաս բրաուզերի "տպավորիչ" արդյուքները ընդամենը մյուսների ավելի հին տարբերակների հետ համեմատելու արդյունք են (օր` համեմատում են Chrom 10-ի, կամ firefox 4- հետ` հիմարություն)
2. Chrome - այս բրաուզերի նոր տարբերակների թողարկման հաճախականությունը ինքնին բավականին ցայտուն նկարագրում է իրավիճակը: Չնայած նրան, որ Google-ի կողմից բավականին արագ արձագանքում են առկա խնդիրներին, սակայն միշտ կա "թերի" տեղ: Մայքրոսոֆթից խոնավություն են քաշել :))
Անվտանգության մակարդակը ոնց որ գնալով բարձրանում է, բայց դե դեռ հեռու է "հուսալի" լինելուց:
3. Opera - մասնագետների կարծիքով ամենավտանգավոր բրաուզերն է, խնդիրներին արձագանքումը բավականին դանդաղ:
4. Firefox - տարբերակից տարբերակ լավ ու վատ է, միջին անվտանգություն ունի, վերջին տարբերակն էլ բավականին ֆունկցիոնալ է ու արագագործ: Բացի այդ ունի բավականին մեծ ընդլայնոււմների (ընդ որում անվճար) շտեմարան
5. Safari - միշտ միջին դիրքերում գտնվող, սակայն վերջերս բավականին դիրքերը թուլացրաց բրաուզեր է: Չնայած նրան, որ ունի տեխնոլոգիական հետաքրքիր լուծուներ, այնուամենայնիվ ընդհանուր տեսանկյունից բավականին հետ է մնացել: Իսկ անվտանգության բարձր լինելը ընդամենը թվացյալ է, քանր որ դա ոչ թե բրաուզերի, այլ դրա աշխատելու միջավայր օպերացիոն համակարգի արժանիքն է:

Հ.Գ.
Արդյուքների ֆայլերը մեծ են, դրա համար էլ ակումբ չեմ գցում: Ում հետաքրքրում է, թող ՊՄ-ով գրի` նամակով կուղարկեմ: Մենակ չեմ կարող ուղարկել 2011թ. վերջին քառորդի նյութերը` ըստ բաժանորդագրության պայմանի իրավունք չունեմ:

Ռուֆուս
06.02.2012, 15:08
Վարզոր, ուզում ես ասել, նորմալ բրաուզեր գոյություն չունի՞ :o

Մի խոսքով, ժողովուրդ Քրոմ օգտագործեք, կամ էլ ծայրահեղ դեպքում Ֆայրֆոքս:

Rammstein
06.02.2012, 15:15
Վարզոր, ուզում ես ասել, նորմալ բրաուզեր գոյություն չունի՞ :o

Մի խոսքով, ժողովուրդ Քրոմ օգտագործեք, կամ էլ ծայրահեղ դեպքում Ֆայրֆոքս:

Արդեն անցանք մեր բրաուզերները ռեկլամ անելո՞ւն: :))

Opera օգտագործեք, ժողովուրդ, մաքսիմում` Ֆայրֆոքս: :P

Արէա
06.02.2012, 15:24
Արդեն անցանք մեր բրաուզերները ռեկլամ անելո՞ւն: :))

Opera օգտագործեք, ժողովուրդ, մաքսիմում` Ֆայրֆոքս: :P

Բացի IE-ից մնացածի մեջ առանձնապես մեծ տարբերություն չկա կոնտենտը ցուցադրելու տեսանկյունից: Ճիշտ է, էջի ստեղծման փուլում opera-ն մի քիչ կոտոշները ցույց է տալիս, բայց նորմալ պատրաստած էջը բոլորն էլ միատեսակ են ցուցադրում: Մեկին, կամ մյուսին առավելություն տալը ավելի շատ սովորությունից է կախված:

Գալաթեա
06.02.2012, 15:26
Նոր ե՞մ նետել :)

Varzor
06.02.2012, 15:26
Վարզոր, ուզում ես ասել, նորմալ բրաուզեր գոյություն չունի՞ :o

Ինչ ասել է "Նորմալ"?? կան առավելություններ և թերություններ: Այս պահին չկա բրաուզեր, որը բոլորին գերազանցում է արագագործությամբ, ֆունկցիոնալով ու պաշտպանվածությամբ: Ու դա ես չեմ ասում ;)
Իսկ անձնական նախըտրությունս այս պահին հետևյալ հերթականությամբ է
1. Firefox
2. IE 8.0

Քրոմը ընդհարապես չեմ էլ ուզում բացեմ` ոչ մի առավելություն չի տալիս ինձ, իսկ թերությունները շատ են, մասնավորապես տակից "զիբիլ" է քաշում:

sarhov
06.02.2012, 15:40
իմ համար ամենալավը մնւոմա Մոզիլան...միայն հավելումները ամեն ինչ արժեն..

Varzor
06.02.2012, 16:28
իմ համար ամենալավը մնւոմա Մոզիլան...միայն հավելումները ամեն ինչ արժեն..
Մանավանդ բեռնման հետ կապված հավելումները (Downloadhelper+ConverterHelper, Download status bar + Download Manager Tweak)

Chuk
06.02.2012, 16:47
Եկեք էս թեման չսարքենք բրոուզերների քննարկման հերթական թեմա, նման թեմաներ մենք ունենք ՏՏ բաժնում:

Այս թեման կոչված է ընդամենը կոչ անել փոխել IE6 և IE7 բրոուզերները, այն մարդկանց, ովքեր դեռ դրանցից են օգտվում: Անշուշտ մեզնից ամեն մեկը կարող է մի շարք առավելություններ բերել այս կամ այն բրոուզերի օգտին, բայց իրականում այս բրոուզերներից ցանկացած այլ բրոուզերի անցնելն էլ (խոսքը IE ավելի բարձր, Chrome, FF, Opera, Safari մասին է) արդեն խիստ դրական է: Դրանցից յուրաքանչյուրն էլ բավական լավն է, յուրաքանչյուրի օգտին էլ կարելի է բերել հոգուտ և դեմ փաստարկներ՝ այդպես էլ չգալով ընդհանուր հայտարարի:

Varzor
06.02.2012, 17:20
Չուկ ջան, իսկ մյուս բրաուզերների որ տարբերակից սկսած կարող ենք օգտագործել?
Ասենք Firefox 3.6-ը կաշխատի? (սա Linux-ների պահով է անհրաժեշտ):

Chuk
06.02.2012, 17:56
Չուկ ջան, իսկ մյուս բրաուզերների որ տարբերակից սկսած կարող ենք օգտագործել?
Ասենք Firefox 3.6-ը կաշխատի? (սա Linux-ների պահով է անհրաժեշտ):
Տեղեկություն չունեմ, սակայն կարծում եմ, որ այո:
Ամեն դեպքում եթե կան նոր տարբերակները, ապա այդքան էլ իմաստավորված չէ պահել հինը:

Լինուքսի համար էլ.. կարծում եմ այլ բրոուզերներ էլ կան: Ես լինուքսի յուզեր չեմ:

Varzor
06.02.2012, 18:00
Տեղեկություն չունեմ, սակայն կարծում եմ, որ այո:
Ամեն դեպքում եթե կան նոր տարբերակները, ապա այդքան էլ իմաստավորված չէ պահել հինը:
Լինուքսի համար էլ.. կարծում եմ այլ բրոուզերներ էլ կան: Ես լինուքսի յուզեր չեմ:

Այլ բրաուզերներ կան, բայց ամենալավը Firefox-ն է: Ուղղակի որոշակի դեսկթոփ կլիենտների համար ՕՀ-ները "պռաշիվկա" արած են ու բրաուզերի տարբերաը հնարավոր չի փոխել:
Ուղղակի ճշտեմ` եթե տվյալ բրաուզերը ունի vBulletin 4.2 աջակցումը, ապա կաշխատի? (չնայած, եթե էդ vհիվանդաթերթիկ 4.2-ը նոր է, ուրեմն` հաստատ չի աշխատի :( )

Universe
06.02.2012, 18:21
Այլ բրաուզերներ կան, բայց ամենալավը Firefox-ն է: Ուղղակի որոշակի դեսկթոփ կլիենտների համար ՕՀ-ները "պռաշիվկա" արած են ու բրաուզերի տարբերաը հնարավոր չի փոխել:
Ուղղակի ճշտեմ` եթե տվյալ բրաուզերը ունի vBulletin 4.2 աջակցումը, ապա կաշխատի? (չնայած, եթե էդ vհիվանդաթերթիկ 4.2-ը նոր է, ուրեմն` հաստատ չի աշխատի :( )
Firefox-ը ամենավտանգավորնա համարվել 2011 թվականին չէ՞...

Varzor
07.02.2012, 10:32
Firefox-ը ամենավտանգավորնա համարվել 2011 թվականին չէ՞...
Դե տարբեր տեստերով տարբեր արդյունքներ են, բայց գերակշռող մասում Օպերան է վերջին տեղում: Բանը նրանումն է, որ Օպերան թույլ է տալիս օգտագորողի (օգտատիրոջ :)) )ֆայլերը հասանելի դարձնել ինտերնետում:
Տեստի արդյունքների օրինակ`
53861

Universe
07.02.2012, 14:40
Դե տարբեր տեստերով տարբեր արդյունքներ են, բայց գերակշռող մասում Օպերան է վերջին տեղում: Բանը նրանումն է, որ Օպերան թույլ է տալիս օգտագորողի (օգտատիրոջ :)) )ֆայլերը հասանելի դարձնել ինտերնետում:
Տեստի արդյունքների օրինակ`
53861
Իսկ իմ կարծիքով ամենավտանքավոր բանը ստեղ ռութերնա, ավելի շուտ ռութերի լոգերը :)) Https forever )))

Artgeo
08.02.2012, 00:19
Ամենավտանգավորը չայնիկ յուզեռն ա, անկախ ՕՀ ից ու բրաուզերից:

Շնորհակալ եմ տեղեկության համար, էսա IE5-ս թարմացնեմ: