PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաքնված ակումբցին 40



VisTolog
05.02.2012, 13:40
Բարև ձեզ:): Դիմակ Թաքնվածյանն եմ, ինչպես տեսնում եք ծնվել եմ ու ապրում եմ Հայաստանում, ինչի համար ուրախ և հպարտ եմ: Ունեմ մեկ քիթ, մեկ բերան, երկու աչք, երկու ականջ, ոտքեր և ձեռքեր, պատկերացնում եք չէ՞: Միայն այսքանը չունեմ, բայց սահամանափակվենք այսքանով :)) :
Ասում են, որ փոքր տարիքում « խելքի կտոր» եմ եղել ու հիմա էլ նենց ոչինչ:oy:)) :Սիրում եմ մուլտֆիլմեր: Շատ եմ սիրում ոչ զզվելի կենդանիներին, հատկապես շներին: Ունեմ շատ երազանքներ, հուսով եմ ,որ կկատարվեն: Հավատում եմ Աստծուն: Աշխատում եմ դատել սառը, լինել հնարավորինս անկեղծ. ատում եմ սուտը: Խառնվածքով սանգվինիկ եմ, հիմնականում ուրախ եմ լինում, հավասարակշռված եմ բնույթով: Մարդկանց շուտ եմ վստահում, ինչն իմ վատ կողմերից է: Ասեմ, որ փորձում եմ ուղղվել և տեսնում եմ արդյունքը :) : Շուտ եմ հիասթափվում, բայց համառ եմ և ուշ եմ հանձնվում: Սիրում եմ ժպտալ: Մարդու մասին, առաջին հերթին,կարծիք կազմում եմ իր կոկիկությունից, մաքուր արտաքինից ելնելով: Բծախնդիր եմ ամեն հարցում: Ինձ ազատ կարող են վստահել գաղտնիքներ, ասում են, որ հիանալի հոգեբան կլինեմ:

Եվ վերջում. ուշ բացահայտեք ինձ, լա՞վ ;)

Skeptic
05.02.2012, 13:49
Դիմակ, դու Ֆրիմա՞նն ես: :}

Freeman
05.02.2012, 13:50
Բարև ձեզ:): Դիմակ Թաքնվածյանն եմ, ինչպես տեսնում եք ծնվել եմ ու ապրում եմ Հայաստանում, ինչի համար ուրախ և հպարտ եմ: Ունեմ մեկ քիթ, մեկ բերան, երկու աչք, երկու ականջ, ոտքեր և ձեռքեր, պատկերացնում եք չէ՞: Միայն այսքանը չունեմ, բայց սահամանափակվենք այսքանով

Աչքիս տղա ա:))
Չնայած ոճն ավելի շատ աղջկա հիշեցրեց

Հարց. Դու իգական սեռի ներկայացուցիչ ե՞ս

Էս հարցը մենակ սենց ա պետք տալ, որ կռուտիտ չանեն :))

Դատարկություն
05.02.2012, 13:50
Գրածից աղջիկա երևում :))
Դիմակ հոգեբան ես? (հոգեբան հասկացության տակ մտնում է նաև ապագա հոգեբան, կամ մանկավարժ-հոգեբանը, սոցիալ-հոգեբանը):))
վայ, վերջին պահը չէի կարդացել :DD

Arpine
05.02.2012, 13:58
Մի տեսակ ամելիական էր…Ճ

Դիմակ, «Ինչ երգ ես այս պահին լսում» թեմայում գրառում անո՞ւմ ես:

Moonwalker
05.02.2012, 14:00
99%-ով աղջիկ ես::))

Մականունդ Ժան-Պիեռ Ժյոնեի հետ կապ ունի: Չխաբե՛ս::acute

Freeman
05.02.2012, 14:11
Դիմակ, դու Ֆրիմա՞նն ես: :}
Ես ֆլեգմատիկ եմ :sad

Դիմակ, ֆսսսսս ֆսսսսսսսսսս :))

Claudia Mori
05.02.2012, 15:03
Դե աթեիստ չես ոչ էլ այլ կրոնի ես դավանում, կարելի է արդեն շատ ակումբցիների բացառել:))

Lusinamara
05.02.2012, 15:32
Կա՛մ Ամելին ա, կա՛մ Կարինեն :8:D

Դիմակ
05.02.2012, 16:12
Աչքիս տղա ա:))
Չնայած ոճն ավելի շատ աղջկա հիշեցրեց

Հարց. Դու իգական սեռի ներկայացուցիչ ե՞ս

Էս հարցը մենակ սենց ա պետք տալ, որ կռուտիտ չանեն :))
Պատասխան. Այո :)

Դիմակ
05.02.2012, 16:13
99%-ով աղջիկ ես::))

Մականունդ Ժան-Պիեռ Ժյոնեի հետ կապ ունի: Չխաբե՛ս::acute
Դուք սխալվում եք :)

Դիմակ
05.02.2012, 16:13
Մի տեսակ ամելիական էր…Ճ

Դիմակ, «Ինչ երգ ես այս պահին լսում» թեմայում գրառում անո՞ւմ ես:
Այո :)

Դիմակ
05.02.2012, 16:15
Գրածից աղջիկա երևում :))
Դիմակ հոգեբան ես? (հոգեբան հասկացության տակ մտնում է նաև ապագա հոգեբան, կամ մանկավարժ-հոգեբանը, սոցիալ-հոգեբանը):))
վայ, վերջին պահը չէի կարդացել :DD
Խնդրում եմ ուշադիր կարդալ վերջին տողը և կատարել խնդրանքս :)
Հնարավոր է, չի բացառվում :)

Lusinamara
05.02.2012, 16:23
Դիմակ, տարիքդ քսանից բա՞րձր է, թե՞ ցածր:ok

Claudia Mori
05.02.2012, 17:23
Կա՛մ Ամելին ա, կա՛մ Կարինեն :8:D

Ես համեստորեն կլռեմ, թող դիմակը պատասխանի:D

Իսկ եթե լուրջ, դիմակը կարծում եմ Ագնին է;)

laro
05.02.2012, 17:47
Դիմակ դու առաջին անգամ ե՞ս խաղում :)

Դիմակ
05.02.2012, 17:50
Դիմակ, տարիքդ քսանից բա՞րձր է, թե՞ ցածր:ok
Քսանից ցածր :)

laro
05.02.2012, 19:10
Դիմակ դու առաջին անգամ ե՞ս խաղում :)
Դիմակ, ու՞ր ես :) Արի իմ հարցին էլ պատասխանի, կողմնապահություն ե՞ս անում :angry

Դատարկություն
05.02.2012, 19:20
Խնդրում եմ ուշադիր կարդալ վերջին տողը և կատարել խնդրանքս :)
Հնարավոր է, չի բացառվում :)
:oy բայց ես ուզում եմ բացահայտել:)) ինձ թվումա համարյա գիտեմ :)) նիկդ անունիդ հետ կապ ունի?:))

Գեա
05.02.2012, 19:29
ինչքան հիշում եմ Արփինեն հոգեբանություն բաժնում ահագին գրառումներ ու հարցեր է արել: Մի խոսքով հաստատ հետաքրքրված է հոգեբանությամբ :

Դիմակ
05.02.2012, 19:30
:oy բայց ես ուզում եմ բացահայտել:)) ինձ թվումա համարյա գիտեմ :)) նիկդ անունիդ հետ կապ ունի?:))
Դու շատ բան չե՞ս ուզում :angry

Դատարկություն
05.02.2012, 19:34
Դու շատ բան չե՞ս ուզում :angry
Ուզում եմ :oy

Դիմակ
05.02.2012, 19:38
Դիմակ, ու՞ր ես :) Արի իմ հարցին էլ պատասխանի, կողմնապահություն ե՞ս անում :angry
Նկատի ունես մինչև խաղի «վերածնունդը», թե...

Դիմակ
05.02.2012, 19:39
Ուզում եմ :oy
Ուզի, ուզի կանցնի :P

Valentina
05.02.2012, 19:47
Դիմակ քաղցր թե՞ կծու:

laro
05.02.2012, 20:19
Դիմակ քաղցր թե՞ կծու:
Վերածննդից հետո:

Valentina
05.02.2012, 20:22
Լարո ջան նոր գրել էիր քաղցր :D
Բրաուզերների ֆոկուսը չստացվեց? :))

armen9494
05.02.2012, 20:24
Այ ձեր ցավը տանեմ, էս մարդը բառացիորեն խնդրեց, որ իրեն ուշ բացահայտեն, էդքան դժվա՞ր ա:angry
Դիմակ ջան, գիտեմ որ ինձ բացահայտելու ժամանակ դու ակտիվ գործունեությամբ իմ դեմ էիր, բայց ես հիմա քո կողմից եմ :))


Լարո ջան նոր գրել էիր քաղցր :D
Բրաուզերների ֆոկուսը չստացվեց? :))
Որ դու էլ չասեիր, կպայթեի՞ր :beee

Դիմակ ջան չբացահայտվես, ինչքան կարաս ֆռցրու :D

Valentina
05.02.2012, 20:25
Այ ձեր ցավը տանեմ, էս մարդը բառացիորեն խնդրեց, որ իրեն ուշ բացահայտեն, էդքան դժվա՞ր ա:angry
Դիմակ ջան, գիտեմ որ ինձ բացահայտելու ժամանակ դու ակտիվ գործունեությամբ իմ դեմ էիր, բայց ես հիմա քո կողմից եմ :))

:beee վերջում էլ ես մեղավոր դուրս գամ

laro
05.02.2012, 20:26
Կորչեն բրաուզերները :angry:[:angry

laro
05.02.2012, 20:27
Դատարկություն հազար անգամ ներողություն գրածներիս համար ;)

Valentina
05.02.2012, 20:33
Հա լավ մի տխրեք, հաջորդ դիմակը ես կլինեմ :D

Ժունդիայի
05.02.2012, 20:43
Թխի, թող՝ գա Լարո ջան: :D

laro
05.02.2012, 20:45
Լա՜վ, շատ մի ուրախացեք....ավելի լավ ա փորձեք իրական Դիմակին գտնել :D ( ոնց- որ շատ համը հանեցի, հա՞ :D )

armen9494
05.02.2012, 20:48
Թխի, թող՝ գա Լարո ջան: :D

Աչքիս մի քիչ շուտ ուրախացար :)) քո պատմությունը էս խաղի մեջ պիտի լեգենդային մնա :D

Դիմակ
05.02.2012, 20:52
Էս որոշել եք առանց ինձ խաղա՞ք :o
Valentina- քաղցր, չնայած կծու էլ եմ սիրում :

Դիմակ
05.02.2012, 21:26
Լա՜վ, շատ մի ուրախացեք....ավելի լավ ա փորձեք իրական Դիմակին գտնել :D ( ոնց- որ շատ համը հանեցի, հա՞ :D )
Ոնց-որ շատ չե՞ս մեջ ընկնում :angry տեղդ հանգիստ նստի :ok

armen9494
05.02.2012, 21:27
ոնց եմ սիրում, որ էս խաղը սենց խառնաշփոթ ա դառնում :D
Դիմ, ասե՞լ եմ չէ, ես քո կողմից եմ :D
Ընենց որ քեզ հարցեր տա՞մ, թե չէ :))

Freeman
05.02.2012, 21:32
Ոնց-որ շատ չե՞ս մեջ ընկնում :angry տեղդ հանգիստ նստի :ok

Դիմակ, հարց

Գտնել ոչ լրիվ դոմինանտության դեպքում կրկնակի հետերոզիգոտ (AaBb) զույգի խաչասերումից ստացվող սերնդում ֆենոտիպային ձևերի քանակական հարաբերությունը :

Valentina
05.02.2012, 21:32
Դիմակ ինձ իրականում տեսել ես?

Դատարկություն
05.02.2012, 21:35
Դիմակ, հարց

Գտնել ոչ լրիվ դոմինանտության դեպքում կրկնակի հետերոզիգոտ (AaBb) զույգի խաչասերումից ստացվող սերնդում ֆենոտիպային ձևերի քանակական հարաբերությունը :
Ֆրիմեն, Մենդելը արդեն շուտվանից մեռելա :))

Freeman
05.02.2012, 21:39
Ֆրիմեն, Մենդելը արդեն շուտվանից մեռելա :))

Դե ես չեմ ասում գնա լոբի ցանի ստուգի, թող հաշվի:))

Դու «խաչասերում » բառի վրա եկա՞ր :D

unknown
05.02.2012, 21:58
Ուզում էի գրեի Անժելնա /Լարոն/ ենել :pardon

unknown
05.02.2012, 22:00
Դիմակուհի ջան Արցախում եղել ես:think:)

Նարե91
05.02.2012, 22:49
Դիմակ աղջիկ, վերջը չասիր ես լավն էի, թե չէ? պատասխանիր այո կամ ոչ

Arpine
06.02.2012, 00:45
ինչքան հիշում եմ Արփինեն հոգեբանություն բաժնում ահագին գրառումներ ու հարցեր է արել: Մի խոսքով հաստատ հետաքրքրված է հոգեբանությամբ :

Այո, բայց ոչ:


Դիմակ, որևէ երաժշտական գործիք նվագում(ել) ե՞ս:

laro
06.02.2012, 16:40
Դիմակ, հարց

Գտնել ոչ լրիվ դոմինանտության դեպքում կրկնակի հետերոզիգոտ (AaBb) զույգի խաչասերումից ստացվող սերնդում ֆենոտիպային ձևերի քանակական հարաբերությունը :
Ա՜յ որ Դիմակը չպատասխանի, ես կփորձեմ պատասխանել :)
Դիմակ ջան էսպիսի մի հարց. Որ ինձ բռնես, ի՞նչ կանես երեկվա արարքիցս հետո :D

Դիմակ
06.02.2012, 20:14
Դիմակուհի ջան Արցախում եղել ես:think:)
Ոչ, ցավոք չեմ եղել:

Դիմակ
06.02.2012, 20:15
Դիմակ աղջիկ, վերջը չասիր ես լավն էի, թե չէ? պատասխանիր այո կամ ոչ
Այո, ինչու՞ ոչ :D

Նարե91
06.02.2012, 21:18
Այո, ինչու՞ ոչ :D
եսիմ, մարդ ես էլի
հարց. բա խի՞ ես սենց պասիվ

Դիմակ
06.02.2012, 21:35
եսիմ, մարդ ես էլի
հարց. բա խի՞ ես սենց պասիվ
Իմ ակտիվությունը ձեր ակտիվությամբ է պայմանավորված ;)

0david0
06.02.2012, 22:27
Իմ ակտիվությունը ձեր ակտիվությամբ է պայմանավորված ;)

Դե որ արդեն գիտենք ով ես, էլ ինչի անկապ տեղը կնոպկեքի գլխին խփենք :img

Նարե91
06.02.2012, 22:30
Իմ ակտիվությունը ձեր ակտիվությամբ է պայմանավորված ;)
ես էլ կասեի հակառակը... երևի քո մեջ է խնդիրը, գուցե դու ե՞ս անհետաքրքիր խաղում;), որ ակումբցիներն ակտիվ չեն
լավ ամեն դեպքում կրկին ես կուղղեմ հարցս.
Հարգելի՛ս, դուք հորոսկոպի ո՞ր նշանի տակ եք ծնվել::think

armen9494
06.02.2012, 22:31
Դե որ արդեն գիտենք ով ես, էլ ինչի անկապ տեղը կնոպկեքի գլխին խփենք :img

:)) բա որ ասում եմ :D
Ես քեզ ամենասկզբից էլ ճանաչեցի :aha

Լավ, վերջնական՝ կառոննի հարցը տամ, դիմ ինձ ռելաում տեսե՞լ ես:)

armen9494
06.02.2012, 22:34
ես էլ կասեի հակառակը... երևի քո մեջ է խնդիրը, գուցե դու ե՞ս անհետաքրքիր խաղում;), որ ակումբցիներն ակտիվ չեն
լավ ամեն դեպքում կրկին ես կուղղեմ հարցս.
Հարգելի՛ս, դուք հորոսկոպի ո՞ր նշանի տակ եք ծնվել::think

դիմոյիս բան չասեք :beee

Նարե91
06.02.2012, 22:39
դիմոյիս բան չասեք :beee
ինչի ճանաչում ե՞ս:o

armen9494
06.02.2012, 23:20
ինչի ճանաչում ե՞ս:o

հա :beee

armen9494
07.02.2012, 14:59
Դիմ կուզե՞իր իրար հետ խաշի գնաինք :nyam

laro
07.02.2012, 15:16
Դիմ կուզե՞իր իրար հետ խաշի գնաինք :nyam
Հա Արմեն ջան, բա ոնց :) Մի օր անպայման կգնանք :)
Էս խաղը շա՜տ հետաքրքիր խաղ կլիներ, եթե բրաուզերները չխառնեի....ափսոս :(
Ես էի, ի՞նչ ասեմ :) Գուցե ձեզ համար հետաքրքիր չէր խաղը, չգիտեմ. իմ անուշադրությունից եկավ ձեր անհետաքրքրությունը :)
Շնորհակալություն ամեն դեպքում :) Անկասկած ես կարող էի այս խաղը շարունակել և բոլոր կասկածները ցրել վրայիցս. բայց էսքան սուտ ասելն իմ համար չի, չեմ կարողանում ;) Կներեք ամենայն հավանականությամբ անհետաքրքիր խաղի համար,լա՞վ :

laro
07.02.2012, 15:18
դիմոյիս բան չասեք :beee
Արմե՜ն, մերսի ....:love Ամեն ինչի համար շնորհակալություն :)

laro
07.02.2012, 15:34
Դիմակ, հարց

Գտնել ոչ լրիվ դոմինանտության դեպքում կրկնակի հետերոզիգոտ (AaBb) զույգի խաչասերումից ստացվող սերնդում ֆենոտիպային ձևերի քանակական հարաբերությունը :
Ֆրիմեն ջան ահա և ինձ ուղղված հարցի պատասխանը. 1:2:1 :)

armen9494
07.02.2012, 15:39
Անժ չէ, աչքիս իրոքից քեզ էս դիմակը սպանելու ա :D

laro
07.02.2012, 15:45
Անժ չէ, աչքիս իրոքից քեզ էս դիմակը սպանելու ա :D
:) որ բռնեց քառատելու ա Արմեն ջան :)

armen9494
07.02.2012, 15:46
:) որ բռնեց քառատելու ա Արմեն ջան :)

նիտրոգլիցիրինո՞վ :D

laro
07.02.2012, 15:48
նիտրոգլիցիրինո՞վ :D
Արի թողնենք, թող էտ ինքը որոշի :D

armen9494
07.02.2012, 15:51
Դիմակ որտե՞ղ ես սովորում

Դիմակ
07.02.2012, 15:53
նիտրոգլիցիրինո՞վ :D
Սնդիկային թունավորում :think Չէ, ավելի լավ ա քառատեմ:
Լարո մի հատ էլ մեջ ընկար, խաղս կթողնեմ, կգամ պլաններս կիրագործեմ, եղա՞վ :angry

Դիմակ
07.02.2012, 16:11
Դիմակ որտե՞ղ ես սովորում
Էնտեղ :P

VisTolog
07.02.2012, 18:01
Շնորհակալություն Լարոյին մասնակցության համար::)

Rammstein
07.02.2012, 19:51
Մոդերատորական. Թեման փակվում է Opera բրաուզերի միջոցով: