PDA

Դիտել ողջ տարբերակը : Osho Ошо Օշո...



Kaskadovich
24.02.2007, 01:01
հարգանքներս նման ԱՆՆՄԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ .... Նա պատկանում է 20-րդ դարի մեջ ամենամեծ ներդրումներ կատարած 100 մարդկանց շարքին... Հիանում եմ նրա ամեն նախադասությամբ...ես իրա ֆանատն եմմմմմմմմմ )

Philosopher
24.02.2007, 08:27
Օշոն իսկապես մեծ գործիչ է և իսկապես 20–րդ դարի ամենավառ դեմքերից մեկը։ Հատկապես կարևոր են Օշոյի դիտարկումները կրոնի՝ ընդհանրապես և առանձին կրոնների վերաբերյալ՝ մասնավորապես, որոնք նրան դարձնում եմ մարդկության մեծագույն ազատ մտածողներից մեկը։

Լոս
26.02.2007, 23:10
ճիտտն ասած ինձել դուր եկավ։ մեծ հաճույքով եմ կարդացել ամեն տող։

Rhayader
28.02.2007, 09:46
ճիտտն ասած ինձել դուր եկավ։ մեծ հաճույքով եմ կարդացել ամեն տող։

Քեզ տփոց ա հասնում;)

Հարգում եմ ձեր քնքուշ զգացմունքնըրը իրա նկատմամբ, բայց ինձ դուր չեկավ իրա պսեվդոճշմարտուտյունները: Ավելի լավ ա Կոելիո ու Անտոն Շանդոր ԼաՎեյ կարդաք… ԻՄ ԽՈրին համոզմամբ… Զեպի ականջը կանչի…

E-la Via
12.07.2009, 16:54
հարգանքներս նման ԱՆՆՄԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ .... Նա պատկանում է 20-րդ դարի մեջ ամենամեծ ներդրումներ կատարած 100 մարդկանց շարքին... Հիանում եմ նրա ամեն նախադասությամբ...ես իրա ֆանատն եմմմմմմմմմ )

Ճիշտն ասած զարմացա, երբ հանդիպեցի Ձեր գրածին: Ես արդեն հույսս կորցրել էի գտնել որևէ մեկին, ով կարում է Օշո ուհիանում նրանով: Սիրտս ուրախությամբ է լցվում, երբ վերցնում եմ նրա գրքերը, ամեն անգամ Աստծոն շնորհակալություն եմ հայտնում, որ նրան մեզ է պարգևել: Միշտ ցանկացել եմ քննարկել մարդկանց հետ նրա գրքերը, ուսմունքը: Եթե Դուք էլ կցանկանաք, հաղորդագրություն թողեք:
Շնորհակալ եմ:

Sambitbaba
02.11.2014, 14:03
Տխուր է, որ նման թեման արդեն հինգ տարի ոչ ոք չի այցելել։ Պատահաբար հանդիպեցի այսօր ու որոշեցի թարմացնել։ Միևնույն է, չեմ կարծում, որ հնարավոր լինի այն առանձնապես ակտիվացնել, և տխուր փորձը ցույց է տալիս, որ այն մեծ հնարավորություններ ունի մոնոլոգ-թեմա դառնալու, բայց ինչևէ, եթե գտնվեին նրանք, ովքեր կօգնեին ինձ թարգմանված հատվածներ տեղադրել այստեղ, շատերը հնարավորություն կունենային ծանոթանալ զարմանալի Օշոյի աննկարագրելի փիլիսոփայությանը։

Եթե դեմ չեք, եկեք թարգմանությունները տեղադրենք "Հարցեր Օշոյին" ընդհանուր վերնագրի տա՞կ...



ՀԱՐՑԵՐ ՕՇՈՅԻՆ


Ինչու՞ են բոլոր մեծ վարպետները հայտնվել Արևելքում:

ՕՇՈ. – Որովհետև մարդկությունը դեռևս մասնատված է: Արևելքը`ինտրովերտ է: Արևմուտքը` էքստրավերտ: Մարդը` ճեղքված է, իսկ միտքը` մտագար: Ահա թե ինչու բոլոր մեծ վարպետները հայտնվեցին Արևելքում, իսկ բոլոր մեծ գիտնականներն` Արևմուտքում: Արևմուտքը զարգացրեց գիտությունը և կատարելապես մոռացավ հոգու մասին; նա հետաքրքրվում է նյութով, բայց բոլորովին ուշադրություն չի դարձնում ներքին, սուբյեկտիվ պրոցեսների վրա: Նա ամբողջովին կենտրոնացած է օբյեկտի վրա: Այնպես որ բոլոր մեծ գիտնականները ծնվում են Արևմուտքում:

Արևելքը չափազանց ուժեղ կենտրոնացել է հոգու վրա և մոռացել է առարկայականի, նյութի, աշխարհի մասին: Դա թույլ է տվել հայտնվել մեծ հոգևոր վարպետներին, բայց այդպիսի իրավիճակը բանի պետք չէ, այդպես չպետք է լինի: Մարդը պետք է ամբողջական լինի: Այլևս չի կարելի նրան թույլ տալ մնալ միակողմանի: Մարդը պետք է անկայուն լինի. ոչ էքստրավերտ, և ոչ էլ ինտրովերտ: Մարդը պետք է լինի և մեկը և մյուսը: Ներքինն ու արտաքինը, եթե նրանք միասին են, մեծագույն հափշտակիչ փորձ են տալիս:

Մարդ, ով շատ չի թեքվում ներքինի կամ արտաքինի կողմը, ի վիճակի է հավասարակշռություն ձեռք բերել: Նա միաժամանակ կարող է թե գիտնական և թե միստիկ լինել: Դա այն է, ինչ տեղի է ունենալու, դա այն է, ինչ արդեն սկսել է տեղի ունենալ: Մենք դրա համար դաշտ ենք նախապատրաստում: Ես կուզենայի տեսնել մարդու, ով ոչ արևելյան է, ոչ արևմտյան, որովհետև լինել արևելյան` ասես թե նշանակում է դեմ լինել արևմտյանին, իսկ դա անճոռնի է: Լինել արևմտյան` նշանակում է դեմ լինել արևելյանին, և դա էլ է անճոռնի: Ամբողջ Երկիրը պատկանում է մեզ, իսկ մենք պատկանում ենք Երկրին: Մարդ պետք է ուղղակի մարդ լինի, մարդ պետք է ուղղակի լինի մարդ` կատարյալ և ամբողջական: Եվ այդ ամբողջականությունից ծագում է ծաղկունքի նոր ձևը:

Արևելքը տառապում է. ամենուր դուք կարոող եք տեսնել սով, աղքատություն; Արևմուտքը տառապում է. դուք կարող եք արևմտյան մտքերում տեսնել լարվածություն, տագնապ, ցավ… Արևմուտքը շատ աղքատ է ներքնապես, Արևելքը շատ աղքատ է արտաքնապես: Աղքատությունը` զարհուրելի բան է: Ներքին է դա թե արտաքին` նշանակություն չունի, աղքատությունն անթույլատրելի է: Մարդ պետք է հարուստ լինի, թե ներսից և թե դրսից: Մարդ պետք է հարուստ լինի իր բոլոր տարածքներում:

Պատկերացրեք միայն մարդու, ով միաժամանակ կլիներ Ալբերտ Այնսթայնն ու Գաուտամա Բուդդան: Ուղղակի խորհրդածեք դրա հնարավորության վրա` իսկ դա հնարավոր է: Իրականում, եթե Այնսթայնը փոքր ինչ երկար ապրեր, նա միստիկ կդառնար: Նա սկսեց մտորել ներքինի մասին, նա հետաքրքրվեց ներքինի գաղտնիքով: Որքա՞ն երկար կարելի է հետաքրքրվել արտաքինի գաղտնիքով: Եթե դուք իրոք հետաքրքրվում եք գաղտնիքով, ուրեմն վաղ թե ուշ կառընչվեք ներքինի հետ:

Աշխարհի իմ ըմբռնումը կայանում է նրանում, որ աշխարհը չպետք է ոչ արևելյան և ոչ էլ արևմտյան լինի, ոչ ներքին և ոչ էլ արտաքին, ոչ ինտրովերտ և ոչ էլ էքստրավերտ` այն պետք է ներդաշնակ լինի և ամբողջական: Բայց անցյալում այդպես չի եղել: Ահա թե ինչու է այս հարցն այդքան կարևոր:

Դուք հարցնում եք. “Ինչու՞ են բոլոր մեծ վարպետները հայտնվել Արևելքում:” Որովհետև Արևելքը համակված է ներքինով` ի վնաս արտաքինի: Բնական է, եթե շատ դարերի ընթացքում դուք համակված եք ներքինով, ուրեմն կծնեք Բուդդային, Նահարջունային, Շանկարային, Քաբիրին: Դա բնական է:

Եթե համակված եք արտաքինով ի վնաս ներքինի, կծնեք Այնսթայնին, Էդդինգտոնին, Էդիսոնին, ինչը նույնպես լրիվ բնական է: Բայց դա սխալ է մարդկային էության ամբողջականության տեսանկյունից: Ինչ-որ բան կորցվում է: Մարդ, ով աճում է ներքնապես, բայց ուշադրություն չի դարձնում արտաքինի վրա, տհաս, անհետաքրքիր է մնում արտաքինից: Եվ միևնույն բանը տեղ ունի նաև այն մարդու դեպքում, ով հաջողության է հասել, մեծ աճ է ապրել նրանում, ինչ վերաբերվում է ֆիզիկային, քիմիային, մաթեմատիկային, բայց ներքնապես դեռ չի ծնվել անգամ, դեռևս գտնվում է որովայնում:

Ահա իմ ուղերձը ձեզ. դեն նետեք այդ բաժանումն Արևելքի և Արևմուտքի, դեն նետեք բաժանումը ներքինի և արտաքինի: Անկայուն դարձեք, հոսեք: Թող շարժումը, հոսքն ինքը` ձեր կյանքը դառնա: Հասանելի մնացեք թե ներքինի և թե արտաքինի համար միաժամանակ:

Հենց այդ պատճառով եմ ես ուսուցանում սեր և խորհրդածում: Սերը` ճանապարհ է դեպի դուրս, խորհրդածումը` ճանապարհ է դեպի ներս: Միաժամանակ սիրո և խորհրդածման մեջ գտնվող մարդուն մտագարություն չի սպառնում: Նա ամբողջական է, կատարյալ: Նա իրոք ունի հոգի:

Rhayader
04.11.2014, 14:50
Եկել եմ, որ ֆիքսեմ, որ նախորդ գրառումս արել եմ ոչ սթափ վիճակում (կոնկրետ, ծիծաղից աթոռից ընկնում էի «Օշոն իսկապես մեծ գործիչ է և իսկապես 20–րդ դարի ամենավառ դեմքերից մեկը։ Հատկապես կարևոր են Օշոյի դիտարկումները կրոնի՝ ընդհանրապես և առանձին կրոնների վերաբերյալ՝ մասնավորապես, որոնք նրան դարձնում եմ մարդկության մեծագույն ազատ մտածողներից մեկը» դիտարկումը կարդալուց):

Օշոյին ես բավականին հարգում եմ որպես լավ մարկետոլոգ, նույն կերպ, ինչ Կոելիոն ու մնացածները: Նա կարողացել է դեպքի խելոք արտահայտությամբ ասված տրիվիալ պսևդոճշմարտությունը տգետ մարդկանց ծախելու գործը հասցնել նոր մակարդակի:

Թերարժեքության կոմպլեքսով տառապող, հուսահատ կերպով իրենց խելացի զգալ ցանկացող, բայց սեփական ուսումնասիրություններ անելու համար չափազանց ծույլ մարդիկ (ինչպես Բրեդբերիի «Ֆարենհեյտ 451»-ում գրքի ավելի ու ավելի կրճատ տարբերակ կարդացողները) ցանկանում են, որ մեկը ծամի-դնի իրենց բերանն ամեն ինչ: Որովհետև մարդիկ սիրում են, որ իրենց փոխարեն մտածեն:

Դրա շնորհիվ կան Բլավացկայա, Օշո, Կոելիո, Ռերիխներ, Անի Բեզանտ, Մարշալ Էփլուայտ և այլն:

Կարդալով Օշոյի դիտարկումները սեքսուալ դիրքերի մասին, ծիծաղս զոռով էի զսպում. ինքը «գեղեցիկ դատողություններ» էր անում մոդայիկ, պսևդոֆեմինիստական ոճի մեջ, չկարողանալով գիտակցել սեռերի հոգեբանական ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները: Նման դատողությունները կօգնեին Օշոյին այն ժամանակաշրջանի ԱՄՆ-ում հիպպի-ֆեմինիստուհիներին անկողին քաշել, բայց բացի այդ դեմոգրաֆիայի աղջիկներ «կպցնելուց» ուրիշ բանի պարզապես պիտանի չեն:

Ի վերջո, հենց Օշոն էր, որ 93 Ռոլս-Ռոյս ավտոմեքենաների հավաքածու ուներ :) սեր, հավասարություն, նյութականից հրաժարում, ասկետիկ կյանք ու... 93 Ռոլս-Ռոյս: Ու բիոտեռորիստական հարձակում (սննդի ախտահարում սալմոնելլայով՝ ընտրությունների վրա ազդելու նպատակով) Դալլասի քաղաքացիների նկատմամբ: Ու թմրադեղերի վաճառք:

Մա Ավայի վկայությունից դատարանում.


"She [Sheela] came back to the meeting and ... began to play the tape. It was a little hard to hear what he was saying ... And the gist of Bhagwan's response, yes, it was going to be necessary to kill people to stay in Oregon. And that actually killing people wasn't such a bad thing. And actually Hitler was a great man, although he could not say that publicly because nobody would understand that. Hitler had great vision."

էս էլ ոնց էր ինքը փորձում, օրենքից թաքնվելու նպատակով, փախնել Բերմուդյան կղզիներ. 1985 թվի հոկտեմբերի 28-ին Ռաջնիշն ու փոքր թվով սանյասիններ ձերբակալվում են Հս. Կարոլինայի թռիչքուղուց վարձված Learjet ինքնաթիռով թռիչք կատարելու փորձի ժամանակ: Մինչ այդ մտավախություններ կային, որ եթե Օշոյին փորձեն ձերբակալել իր համայնքում, առավել ֆանատիկ հետևորդները կանանց ու երեխաների «մարդկային վահան» կկազմեն, ու բռնությունն անխուսափելի կդառնա (Դավիթ Կորեշի ու Ճյուղավորված Դավիդիանների դեպքը՝ Wacko Siege, հետագա ուսումնասիրության համար): Ինքնաթիռի վրա, բացի փախնողներից, գտնվել են. 58 հազար դոլար կանխիկ փող, 35 ժամացույցներ ու թևնոցներ՝ 1 մլն դոլար գումարային արժողությամբ: Արդյունքում նա էժան պրծավ՝ 400 հազար դոլար տուգանք, դեպորտացիա ԱՄՆ-ից՝ մոտակա հինգ տարում առանց թույլատվության չվերադառնալու պայմանով:

Դեպորտացիայից հետո 21 երկիր հրաժարվեցին Օշոյին ապաստան տալ, ինչից հետո նա վերադարձավ Հնդկաստան ու սկսեց արտահայտել սեփական վառված տուտուզը՝ ճառում սկսեց պնդել, որ «աշխարհը պետք է հրեշ Ամերիկային տեղը դնի», ու որ «Ամերիկային կամ պետք է լռեցնել, կամ էլ Ամերիկան աշխարհի վերջը կտա»: Իրոք, փոքրոգի աբիժնիկություն, որը ձեր ներկայացրած «սուրբ մարդու» պատկերի հետ այնքան էլ չի բռնում:

Rhayader
04.11.2014, 14:51
Կարճ ասած, ես այս թեման պատրաստվում եմ բարուրի մեջ խեղդել, եթե դեմ չեք :) եթե դեմ եք, առավել ևս :)

Sambitbaba
04.11.2014, 20:15
Կարճ ասած, ես այս թեման պատրաստվում եմ բարուրի մեջ խեղդել, եթե դեմ չեք :) եթե դեմ եք, առավել ևս :)

Վարվիր, ինչպես կուզես։ Չնայած... բարուրի մասին մի քիչ շատ էր ճոռոմ՝ թեման արդեն յոթ տարեկան է և արդեն իսկ խեղդված։ Ուրիշ հարց, եթե մեկը փորձեր այն վերակենդանացնել... Բայց ինչևէ, ամեն մարդ անում է այն, ինչ հարմար է գտնում անել, և նմանապես, գտնում է այն, ինչ փնտրում է։ Եվ զարմանալի ոչինչ չկա նրանում, որ յուրաքանչյուր թեմայում դու թեմայի աղբից ես խոսում. որովհետև քո փնտրածը հենց այդ է։ Բացառությամբ, եթե թեման լինի աղբի մասին, դու կարող ես խոսել աղբի գեղեցկությունից և օգտակարությունից էլ...
Օրինակ, եթե սկսենք խոսել Բլավացկայայից, ինչ խոսք, որ նրա մասին հարյուրավոր գրքերից դու կհիշատակես նրանք, որոնք շան լափ են թափում նրա գլխին, ճի՞շտ է։ Կբերես նրա տանն աշխատողների վկայությունները, թե ինչպես է նա՝ նրանց օգնությամբ իրականացրել իր ֆոկուսները և այլն, համապատասխանաբար վճարելով նրանց։ Բայց քո մտքով երբեք չի անցնի անգամ, որ հնարավոր է, որ աշխատողներին վճարել են հենց նրանք, ում այդքան անհրաժեշտ էր տարածել այդ կեղծ տեղեկությունները, - քո ինչի՞ն է պետք. դրա մեջ հետաքրքրություն չկա, այդպիսի մոտեցումը ամեն ինչ շատ ավելի պրոզաիկ է դարձնում։
Շուտով ես քեզ մի նոր արենա էլ կհատկացնեմ աղբդ լցնելու համար. սկսում եմ Ռերիխների "Կենդանի Բարոյականության Ուսմունքը, կամ Ագնի Յոգա" գրքերի թարգմանությունը, - այ, այնտեղ լա՜վ կարող ես լայնածավալվել։

Բայց, հասկանում ես, Ռայ, բոլորին չէ, որ հետաքրքիր է Ալիստեր Քրոուլի կարդալ, - ես ավելին կասեի. շատ քչերին է հետաքրքիր։ Քեզ առայժմ կարող է այդպես թվալ, բայց քչերին հետաքրքրող ոչ ամեն ինչ է, որ անհասկանալի է իր խորը իմաստության պատճառով և այդ պատճառով է անհետաքրքիր։ Քեզ իհարկե, կարող է այդպես թվալ, բայց դա չի նշանակում, որ ճիշտը հենց դու ես։ Ու գիտես, այս ընկերը երևի այն անձնավորությունն է, ում մասին այնքան աղբ կարելի է գտնել, որ ուրիշ ոչ ոգու մասին այդքան չես գտնի։ Եվ առանձնապես փնտրել էլ պետք չի ճիշտն ասած... ՈՒղղակի ալարում եմ ու ժամանակս եմ ափսոսում։ Նույնիսկ Օշոյին ու Կոէլիոյին պաշտպանելու համար (թու՜, նորից Կոելիո... թե էս խեղճ Կոէլիոյից ինչ ես ուզում... էնպիսի տպավորություն է, թե քեզ անձնական վիրավորանք է հասցրել. ում քրֆես, ձեռի հետ մի հատ էլ Կոելիոյին ես քրֆում։ Էրնեկ հավեսիդ...) ։ Հետո, ես նրանցից ոչ մեկի ֆանատն էլ չեմ, ուղղակի հարգում եմ որոշակիորեն, այդքանը։

Բայց առավել կարևորն ինձ համար հետևյալն է. եթե ես խոսում եմ Ֆրունզիկ Մկրտչյանի հոյակապ դերասան լինելուց, ուրեմն թքած ունեմ այն բանի վրա, որ մեկը կարող է քիթը խոթել նրա կեղտոտ սպիտակեղենի մեջ ու աշխարհով մեկ բղավել նրա ալկոհոլիզմի մասին։ Նման օրինակներ լիքը կարելի է բերել, բայց զզվում եմ դրանից ու այս մեկն էլ արդեն օվերդոզ է ինձ համար՝ կներես։

Եվ նմանապես, եթե ես ջանք եմ թափել ու թարգմանել եմ Օշոյի պատասխանը հարցին, թե ինչու՞ են բոլոր մեծ վարպետները հայտնվել Արևելքում, ուրեմն կարծում եմ հասկանալի՞ է այսուհետ, որ թքած ունեմ, թե քանի Ռոլս Ռոյս ուներ նա (թե՞ դու նրան ավելի կհարգեիր, եթե նա Ժիգուլիով ման գար), այլ շատ ավելի հետաքրքիր կլիներ լսել քո կամ մեկ ուրիշի կարծիքն այն մասին, թե ինչու՞ են բոլոր մեծ վարպետները հայտնվել Արևելքում։:(

Rhayader
10.11.2014, 20:53
Սամ, կարևոր տարբերություն կա Ֆրունզիկի դերասանության/անձնական կյանքի ու ուրիշներին ապրել սովորեցնողի անձնական կյանքի միջև: + խոսքը բնավ կեղտոտ սպիտակեղենի մասին չէր գնում, կամ նույնիսկ անձնական կյանքի:

Խոսքը գնում էր մատերիալ արժեքները ժխտողի՝ փող աշխատելու ու իշխանության մանիայի մասին: Բարություն քարոզողի՝ անմեղ մարդկանց սպանելու պատրաստակամության մասին:

Խոսքը գնում էր նրա մասին, որ մեկը միամիտների ականջներից լապշա էր կախում՝ իրենց գրպանները զգալի չափով թեթևացնելու նպատակով: Նույն կերպ, ինչպես Բլավացկայան, որն ինքն ինչպե՞ս էր արտահայտվում: Հա, «էշերի նման պատրաստ են ականջներով ծափ տալ»:

Sambitbaba
11.11.2014, 01:31
Սամ, կարևոր տարբերություն կա Ֆրունզիկի դերասանության/անձնական կյանքի ու ուրիշներին ապրել սովորեցնողի անձնական կյանքի միջև: + խոսքը բնավ կեղտոտ սպիտակեղենի մասին չէր գնում, կամ նույնիսկ անձնական կյանքի:

Խոսքը գնում էր մատերիալ արժեքները ժխտողի՝ փող աշխատելու ու իշխանության մանիայի մասին: Բարություն քարոզողի՝ անմեղ մարդկանց սպանելու պատրաստակամության մասին:

Խոսքը գնում էր նրա մասին, որ մեկը միամիտների ականջներից լապշա էր կախում՝ իրենց գրպանները զգալի չափով թեթևացնելու նպատակով: Նույն կերպ, ինչպես Բլավացկայան, որն ինքն ինչպե՞ս էր արտահայտվում: Հա, «էշերի նման պատրաստ են ականջներով ծափ տալ»:

Ես կուզենայի, որ դու մի անգամ ևս ուշադիր կարդայիր քյոյնա քրիստոնեա Սոլովյովի այդ միտքն ամբողջովին, և այդ պատճառով թող ինձ ներեն մոդերները, որ բերում եմ այն ռուսերեն.
«Что ж делать, — говорила она, — когда для того, чтобы владеть людьми, необходимо их обманывать, когда для того, чтобы их увлечь и заставить гнаться за чем бы то ни было, нужно им обещать и показывать игрушечки… Ведь будь мои книги и „Теософист“ в тысячу раз интереснее и серьёзнее, разве я имела бы где бы то ни было и какой бы то ни было успех, если б за всем этим не стояли феномены? Ровно ничего бы не добилась и давным-давно поколела бы с голоду. Раздавили бы меня, … и даже никто не стал бы задумываться, что ведь и я тоже существо живое, тоже ведь пить-есть хочу… Но я давно уж, давно поняла этих душек-людей, и глупость их доставляет мне громадное иногда удовольствие… Вот вы так „не удовлетворены“ моими феноменами, а знаете ли, что почти всегда, чем проще, глупее и грубее феномен, тем он вернее удается. Я могу вам рассказать на этот счёт когда-нибудь такие анекдоты, что животики надорвете от смеху, право! Громадное большинство людей, считающих себя и считающихся умными, глупы непроходимо. Если бы знали вы, какие львы и орлы, во всех странах света, под мою свистульку превращались в ослов и стоило мне засвистеть, послушно хлопали мне в такт огромными ушами!…»

Իսկ հիմա ասա, խնդրում եմ, մի՞թե "Գաղտնի Վարդապետության" հեղինակ Բլավացկայան...

Կներես, այստեղ պետք է շեղվեմ, քանզի Սոլովյովի, Գորջոնսի, քո և շատ ու շատ ուրիշների ասելով, "Գաղտնի Վարդապետությունը" ոչ թե թելադրվել է Բլավացկայային Սպիտակ Եղբայրության մահաթմաների կողմից (ինչպես խոստովանում է ինքը Բլավացկայան), որովհետև մահաթմաները, ինչպես վերջիններս (և դու) են ասում, դա Բլավատսկայայի ֆոկուսներն են, - այլ գրվել է հենց իր, նույն այս վերջիններիս կողմից որպես "կիսաանգրագետ" գնահատված Բլավացկայայի կողմից (հերթական ցնդաբանություն, քանզի ինչպե՞ս կարող էր կիսագրագետը գրել մի քանի հազար էջանոց մի գիրք, որի մեջ ավելի քան քսան հազար մեջբերում կա տարբեր աղբյուրներից, ընդ որում հիմնականում այնպիսի աղբյուրներից, որոնք սովորական մարդուն նույնիսկ ճարելն էր նրա ժամանակներում անհնար... Ստացվում է, որ Բլավացկայային քարկոծողները ջանք չեն խնայում համենայն դեպս բոլոր կողմերից քարկոծել նրան (նույնիսկ հակասելով իրենց իսկ տրամաբանությանը), որպեսզի որ կողմից էլ մոտենաս հարցին, այդ կողմն էլ քարկոծված լինի։ Ինչևէ։

Եվ ուրեմն, ի՞նչ ես կարծում. մարդ, որ կարողացել է գրել "Գաղտնի Վարդապետությունը" կամ "Քողազրկված Իզիդան", - արդյո՞ք անկարող էր Սոլովյովի առջև արտահայտվել ավելի նորմալ խոսքերով, փոխարենը դուրս տալու ինքնավարկաբեկիչ այս մանկական թոթվանքը, որովհետև, որքան հասկանում եմ, նրանց հանդիպումը տեղի է ունեցել Բլավացկայայի կյանքի վերջերում, և ինչ խոսք, որ նա արդեն հասցրել էր իր հանդեպ հերյուրանքների մեծ փորձ կուտակել, ընդ որում երբեմն իրեն շատ ավելի մոտիկ մարդկանց կողմից անգամ, քան Սոլովյովն էր։
Հա, և ինչու՞ հարգարժան Սոլովյովը չբացահայտեց "փիս Բլավացկայա տոտային" վերջինիս կյանքի օրոք, այլ բացեց իր բերանը նրա մահից հետո միայն...

Մահաթմա Գանդին ասել է, որ երջանիկ կլիներ դիպչել Բլավացկայայի զգեստի փեշին...


Բայց հարցը ոչ Սոլովյովն է, Ռայ, ոչ էլ Գանդին... Հիմա դու կարող ես հազար հատ "սոլովյով" մեջբերել Օշոյի համար էլ, ես էլ հազար հատ "գանդի"... Իմա՞ստը...

Իսկ դու կոնկրետ ի՞նչ ես կարծում կոնկրետ հարցի մասին, Ռայ, հենց ասենք, վերևի հարցն ու Օշոյի պատասխանը, կամ մեկ այլ հարցի մասին (Բլավացկայայի միտք, այլ ոչ թե կեղտաջուր նրա վրա) կամ մեկ այլ հարցի մասին (Քրոուլիի միտք, այլ ոչ թե կեղտաջուր նրա վրա) կամ մեկ այլ...

Նորից եմ ասում. ես թքած ունեմ, թե ինչպես է ապրել նրանցից յուրաքանչյուրը։ Ինձ համար կարևոր է, թե ինչ են իրենցից հետո նրանք թողել ինձ համար։ Եվ ամենակարևորը. թե ինչպես եմ ես ինքս գնահատում ինձ համար նրանց թողածը։ Ինձ միակ ցուցմունք տվողը ես եմ, ինձ կյանք սովորեցնողը ես եմ։ Այդ ես եմ ընտրում, թե ինչ կվերցնեմ կամ չեմ վերցնի նրանց ժառանգությունից, և դրա համար ես գերադասում եմ օգտվել իմ սեփական տրամաբանությունից, այլ ոչ թե նրանց կեղտոտ սպիտակեղենից։


Հ.Գ. Ինչևէ, լավ է, որ պատասխանեցիր։ Թե չէ սովորաբար ես քո պատասխաններին սպասում եմ, ինչպես պատերազմում զոհված զինվորի մայրն է սպասում իր որդու վերադարձին...:)

Rhayader
11.11.2014, 14:57
Ախ այդ Գանդին, հին ռասիստն ու անչափահաս աղջիկներին բառիս բուն իմաստով կլիզմա անելու սիրահարը:

Սոլովյովը Բլավացկայայի հետ մոտիկ էր բավականաչափ, որ կյանքի օրոք չխանգարի Լենա տյոտյային ուտել-խմել, իսկ այ, երբ Լենա տյոտյան սեփական հիմարությունից (բժիշկների չէր դիմում, մեռնելու պահին ինչ հիվանդություն ասես՝ ուներ, ենթադրվում է նաև, որ սիֆիլիս) ոտքերը տնկեց, արդեն իմաստ չուներ թույլ տալ իր գրքերին մարդկանց հիմարացնել: Ռացիոնալ պատճառ է:

Rhayader
11.11.2014, 15:16
Կրոուլիի ամենամեծ քննադատներից մեկը Սոմերսեթ Մոեմն էր, ինքն ասում էր՝ «Կրոուլին անտանելի ստախոս է, ու ամենաանտանելին այն է, որ նրա ամենաանհավատալի սուտը ճշմարտություն է դուրս գալիս»: Կրոուլիին շատ դժվար էր շառլատանության մեջ մեղադրելն, էլի + մարդը փող չէր աշխատում իր գաղափարների վրա, հակառակը՝ ամբողջ փողը ծախսում էր ուսումնասիրումների ու հրապարակումների վրա: Կրոուլիի աշակերտներից, ասենք, Պարսոնսը պինդ հրթիռային վառելիքի հայտնագործողն է: Բլավացկայայի ու Օշոյի հետևորդների ու աշակերտների մեջ իրենցից ավելի դատարկապորտ մարդիկ են միայն:

Մյուս կողմից, Կրիշնամուրտիի դեպքը հիշենք: Խեղճ մտավոր հետամնաց երեխային քիչ էր մնում նոր մեսսիա հայտարարեին, մինչև ինքը բավականաչափ խելոք ու ազնիվ դուրս չեկավ, որ իրենց «хрен вам а не мессия» չարեց, ու չգնաց :D Նամանավանդ երբ հասկացավ, որ Լիդբիտերն ու Բեզանտը հասարակ պեդոֆիլներ են:

Իմ բերածները կեղտ ու հերյուրանքներ չեն, այլ փաստեր ու քրեական գործեր, փաստեր, որոնք Օշոն ինքը փորձել է օգտագործել կազմակերպության ներքին պայքարում իր հակառակորդի դեմ, մինչև հակառակորդը կբացահայտեց, որ ինքն Օշոյի սենյակում թաքնված տեսախցիկ ու միկրոֆոն է դրել ու ամեն ինչ ձայնագրել: Սրանք փաստեր են, որոնց դեմ դատարանում նույնիսկ Օշոն չի որոշել պայքարել (Alford plea-ն նշանակում է՝ մարդն իր մեղքը չի ընդունում, բայց ընդունում է մեղադրական դատավճիռը, քանի որ բոլոր ապացույցներն իր դեմ են), մենակ հենց արդեն Ամերիկայում չէր, սկսել է շնահաչ տալ իր ֆանատիկների առաջ:

Հիմա մի քիչ Օշո ցիտենք:


"Hitler’s violence was far more peaceful" than (for example) the violence which erupted in India after independence from the British Crown; Hitler "killed people in the most up-to-date gas chambers, where you don’t take much time. Thousands of people can be put in a gas chamber, and just a switch is pressed ... Within a second, you evaporate. The chimneys of the factory start taking you, the smoke – you can call it holy smoke – and this seems to be a direct way towards God."

Osho, From Death to Deathlessness – Answers to the Seekers on the Path, English Discourse series, 1985, chapter 15

http://www.oshorajneesh.com/download/osho-books/world_tour_talks/From_Death_to_Deathlessness.pdf

Մի հատ կարդացեք էլի 15-րդ գլուխը, լրիվ պարզ կլինի:


"homosexuals, because they were perverted, created the disease AIDS." "They can live in their own world, in their own way, and be happy, but they should not be allowed to move in the wider society, spreading all kinds of dangerous viruses."

Rajneesh, Hari Om Tat Sat – The Divine Sound That is the Truth, Discourse 6


"As a homosexual, you are not even a human being ... You have fallen from dignity."

Rajneesh, From Bondage to Freedom - Answers to the Seekers on the Path, English Discourse series, 1985, chapter 16

Սա էլ հո հերյուրանքներ չեն, իր սեփական խոսքերն են: Ու երկակի մեկնաբանություն չեն ընդունում, էլի:

Rhayader
12.11.2014, 21:58
Թեմայում արտահայտածս մտքերը, փաստերն ու մնացած ամեն ինչը կոմպիլյացիա արեցի հոդվածի տեսքով, որն ավելի հասանելի ու ամբողջական է շարադրված, «կպնողական» բաներն ավելի քիչ են: Անգլերեն տեքստին զուգահեռ էլ հայերեն թարգմանություն է կցված:

http://songoffall.blogspot.com/2014/11/osho.html

Խնդրեմ:

Sambitbaba
13.11.2014, 10:15
Ախ այդ Գանդին, հին ռասիստն ու անչափահաս աղջիկներին բառիս բուն իմաստով կլիզմա անելու սիրահարը:

Մեկ անգամ ևս հաստատում ես, որ ամեն մեկը գտնում է այն, ինչ փնտրում է։ Օքեյ, հարց չկա։ Ու եթե մեր այս զրույցի մասնակիցները միայն ես ու դու լինեինք, կասեի, որ ամեն ինչ նորմալ է։ Բայց քանի որ ոմանք հետևում են մեր զրույցին, ստիպված եմ ավելացնել, որ երբ մեկին ցիտում ես ընդամենը նրան վարկաբեկելու պատճառով, առավել ևս, երբ դու քեզ սովորություն ես դարձրել քեզ չհետաքրքրող բաների մեջ միայն դա փնտրելը, - դու ազնվորեն չես վարվում արդեն իսկ հենց քո հանդեպ, էլ ուր մնաց ուրիշների, ովքեր չեն կարդացել այն, ինչ դու ես կարդացել, և հիմա՝ շնորհակալություն քեզ, - արդեն չեն էլ կարդա...

Ես միտք չունեմ արդարացնել ոչ ոգու՝ ոչ Գանդիին, ոչ Օշոյին, ոչ Բլավացկայային, ոչ Քրոուլիին, - ոչ ոգու։ Ու նաև չեմ ուզում մեղադրել ոչ ոգու։ Ուղղակի ջանում եմ յուրաքանչյուրից վերցնել այն, ինչ կարող եմ վերցնել։ Եթե մեկի մոտ հանդիպում եմ մի հետաքրքիր մտքի, եթե ինձ դուր է գալիս մեկի մի գաղափար, որն ինչ-որ ջերմություն է տալիս ինձ, ես համարում եմ, որ այդ մարդու մեջ էլ ինչ-որ բան այրվել է անշուշտ այդ ջերմությունն ինձ փոխանցելու համար, և ես շնորհակալ եմ այդ մարդուն դրա համար, հասկանու՞մ ես։ Բայց ես սիրում եմ ինքս հասկանալ, ինքս զգալ, ինքս ապրել այդ ջերմությունը։ Եվ այդ պատճառով գերադասում եմ առաջնորդվել ոչ թե ինչ-որ մեկի ասածով, լինի ասողը դու կամ Հիսուս՝ ոչ մի կապ չունի, - այլ ինքս ընկալել այն, ինչ ասում է սկզբնաղբյուրը։ Եթե ցանկանում եմ կիսվել քեզ հետ նրանով, ինչը ջերմացրել է ինձ, ես քեզ ասում եմ ոչ թե իմ կարծիքը դրա մասին, այլ հնարավորինս աշխատում եմ նեկայացնել քեզ սկզբնաղբյուրը, ընդ որում կոնկրետ այն, ինչն ինձ ջերմություն է պատճառել։ Որովհետև ես պատասխանատու չեմ նրա համար, թե ինչ է ասել թվարկածս մարդկանցից յուրաքանչյուրն իր ամբողջ կյանքի ընթացքում. կոնկրետ Օշոյի բոլոր զրույցները վեց հարյուրից ավել գիրք են կազմում, որոնցից ես առյաժմ միայն երեքն եմ կարդացել։ Մեկը՝ "Հրաշքներ որոնելիս", - չջերմացրեց։ Բայց երկուսը՝ "Մանանեխի սերմը" և "Ադամանդե սուտրան", հսկայական ջերմություն պարգևեցին։ Եվ նույնիսկ այդ դեպքում, ես ոչ թե ցիտում եմ նրանք, այլ... "Մանանեխի սերմի" համարյա մեկ քառորդն արդեն թարգմանել եմ և նվիրել քեզ։ Առանց որևէ սեփական կարծիքի. ինքդ վերցրու այն, ինչ հարմար կգտնես։ Եթե չգտնես էլ, չեմ նեղանա։ Վերջիվերջո, ամեն մեկն իր ջերմության աղբյուրներն ունի։
Իսկ այն, ինչ չի ջերմացնում, ուղղակի անցնում եմ կողքով, առանց վատաբանելու։ "Մայն կամպֆը" չջերմացրեց"։ "Վհուկների մուրճը" չջերմացրեց։ "Օրենքի գիրքը", "Ստերի գիրքը"՝ չջերմացրեց։ Եվ Աստված նրանց հետ։ Բայց պախարակելու համար ցիտելու ոչ մի ցանկություն չունեմ, իսկ կարելի էր լիքը...



"Hitler’s violence was far more peaceful" than (for example) the violence which erupted in India after independence from the British Crown; Hitler "killed people in the most up-to-date gas chambers, where you don’t take much time. Thousands of people can be put in a gas chamber, and just a switch is pressed ... Within a second, you evaporate. The chimneys of the factory start taking you, the smoke – you can call it holy smoke – and this seems to be a direct way towards God."

Osho, From Death to Deathlessness – Answers to the Seekers on the Path, English Discourse series, 1985, chapter 15
http://www.oshorajneesh.com/download...thlessness.pdf

Մի հատ կարդացեք էլի 15-րդ գլուխը, լրիվ պարզ կլինի:

Կարդացի. պարզ է։ Երկու խոսքով ասեմ, ոչ թե քեզ համար, իհարկե, այլ նրանց, ովքեր մասնակցում են մեր զրույցին։ Մոտավորապես իմաստը.

Մարդկության պատմության մեջ մեծագույն հրեշ Հիտլերի կյանքում էլ կան դրվագներ, որոնց համար մենք թե Գանդիին և թե շատ այլ հոգևոր գործիչների սրբերի շարքին ենք դասել։ Ու նաև, Հիտլերը բուսակեր էր։ Նա երբեք ալկոհոլ չէր օգտագործում։ Վարում էր ասկետի կյանք։ Բայց ոչ բուսակերությունը, ոչ ասկետի կյանքը, ոչ ցելիբատը, ոչ կրթությունը չկարողացան փոխակերպել Ադոլֆ Հիտլերին։

Համարյա սրբացրած Գանդին էլ իր անձնական կյանքում այնքան թերություն ուներ, որ ոմանք նրան էլ կարող էին հրեշ համարել (Օշոն նշում է նրա հարաբերությունները կնոջ, մեծ որդու հետ)։ Իսկ սրբերի կյանքով ապրող վանականների շնորհիվ է, որ աշխարհը սովորեց ալկոհոլին. շատ լավագույն գինիներ պատրաստվել են հենց մենաստանների ամբարներում։ Իմ կողմից ավելացնեմ, որ աշխարհի լավագույն լիկյորներից մեկը սարքել են բենեդիկտյան վանականները և այն հենց այդպես էլ կոչվում է՝ “Բենեդիկտին”։ Վենետիկի մեր հայ Մխիթարյաններն էլ իրենց հոյակապ լիկյորն ունեն. Այնքան հավեսով է խմվում, որ չես հասկանում, թե երբ հասցրեցիր “մխիթարվել”. Ես այն հենց այդպես էլ կոչեցի այն. “Մխիթարիչ”։

Մեծագույն հրեշ Հիտլերի գաղափարի համար՝ նրա երկրում զոհվել է մեկ միլիոն մարդ (խոսքն ամբողջ աշխարհի զոհերի մասին չէ)։
Համարյա սուրբ Գանդիի գաղափարի համար՝ նրա երկրում զոհվել է մեկ միլիոն մարդ։
“Սուրբ ինկվիզիցիան” կրակի վրա այրել է միլիոնավոր կանանց։
“Սուրբ” քրիստոնեությունն իր գաղափարների համար միլիոններով այլակրոններ է սպանել։ Նույն կերպ են վարվել նաև այլ “սուրբ” կրոններ էլ։

Հա, իմիջիայլոց, եզրակացություններ էլ պետք չի անել, և երևի ավելի ազնիվ կլիներ ցիտել գոնե այն մասն էլ, որտեղ ինքը՝ Օշոն խոսում է Հիտլերին Գանդիի կամ տերտերների հետ համեմատելու մասին.

"Ես մեղադրում եմ տերտերներին, երբ համեմատում եմ նրանց Հիտլերի հետ։ Ես մեղադրում եմ Գանդիին, երբ համեմատում եմ նրան Հիտլերի հետ։ Ես չեմ փառաբանում Ադոլֆ Հիտլերին։ Ես օգտագործում եմ նրան որպես համեմատություն։ Այն, ինչը դուք հիմք եք ընդունում սրբին հարգելու համար՝ Հիտլերը լիովին կատարում է։ Այն, ինչի համար դուք խոնարհվում եք Գանդիի հրաշալի հոգու առջև՝ Հիտլերն էլ է տիրապետում։ Եվ սակայն դա չխանգարեց նրան դառնալ մեծագույն հրեշը մարդկության պատմության մեջ։ Եթե այդ ամենը չփոխակերպեց Հիտլերին, ինչպե՞ս կարող էր փոխակերպել Գանդիին և վանականներին։ Այս ամենն անիմաստ է այն դեպքում, երբ մարդու փոխակերպումը խախտված է”։

Կներես, Ռայ ջան, առայժմ սրա վրա կանգ առնեմ, լա՞վ։ Հեչ ժամանակ չկա, ու դրա հետ մեկտեղ չեղածն էլ ապարդյուն կորում է, համենայն դեպս ինձ համար՝ լրիվ անիմաստ, քանզի ստիպողաբար ոնց որ Օշոյի դատապաշտպանը դարձա, իսկ դա ինձ ոչ հետաքրքրում է, ոչ էլ պետք է։ Այս պատասխանն էլ, արդեն երրորդ օրն է, ապարդյուն փորձում եմ ավարտել և ուղարկել… Եթե ճիշտ է այն ամենն, ինչ ասում ես նրա մասին, կարող եմ ցավալ ուղղակի, համաձայն եմ, ինչ-որ տեղ հիասթափվել էլ նրանից։ Բայց նա երբևիցէ իմ հերոսը չի էլ եղել՝ նախկին գրառումներիս մեջ ինչ-որ տեղ նույնիսկ ասել եմ այդ մասին։ Բայց այդ ամենից հետո անգամ՝ այն, ինչ ինձ դուր է եկել մինչև տվածդ տեղեկությունները, շարունակում է դուր գալ, ու հաստատ, մտքովս անգամ չանցավ դադարել “Մանանեխի սերմի” թարգմանությունը։ Նաև հնարավորությանս սահմաններում հարց ու պատասխաններից էլ կաշխատեմ թարգմանել ու տեղադրել… ինձ պես սեփական գլխով մտածել չսիրող անկյալների համար։

Sambitbaba
13.11.2014, 11:06
Սոլովյովը Բլավացկայայի հետ մոտիկ էր բավականաչափ, որ կյանքի օրոք չխանգարի Լենա տյոտյային ուտել-խմել, իսկ այ, երբ Լենա տյոտյան սեփական հիմարությունից (բժիշկների չէր դիմում, մեռնելու պահին ինչ հիվանդություն ասես՝ ուներ, ենթադրվում է նաև, որ սիֆիլիս) ոտքերը տնկեց, արդեն իմաստ չուներ թույլ տալ իր գրքերին մարդկանց հիմարացնել: Ռացիոնալ պատճառ է:

Вс. Соловьев и Е. П. Блаватская

На основании личного знакомства с Е. П. Блаватской Всеволод Соловьев, в 1892—1893 годах, то есть уже после ухода Е. П. Блаватской из жизни, в журнале «Русский вестник» опубликовал серию очерков о встречах с ней, под общим названием «Современная жрица Изиды». В 1893 году эти очерки вышли отдельной книгой, с посвящением «Лондонскому „Обществу для психических исследований“ и всем внимательным читателям», а в 1895 году ОПИ издало в Лондоне английский перевод под редакцией Уолтера Лифа.[154] В книге сообщается, что во время одной из встреч Вс. Соловьева с Е. П. Блаватской, Елена Петровна высказала ему следующее:
(կարդա քո վերևում մեջբերածը)։

Однако эта книга Вс. Соловьева подверглась резкой критике со стороны читающей публики. Русский публицист и литературный критик В. П. Буренин, который не был в числе сторонников Е. П. Блаватской, так отозвался о Вс. Соловьеве и его книге:


«Грязи, и притом самой бесцеремонной, наш изобличитель (Соловьев) валит на „современную жрицу Изиды“… столько, что её достало бы, вероятно, для целого огромного кургана над свежей могилой этой русской женщины, которая, даже взяв в расчёт все её увлечения и заблуждения, вольные и невольные, всё же была женщина очень талантливая и замечательная… В своём усердии к изобильному излиянию грязи г. Вс. Соловьев как будто даже забывает, что покойная была женщина, быть может, и очень слабая, очень грешная, но… достойная уважения и симпатии уже по тому одному, что таких женщин у нас немного, такие женщины у нас из ряда вон. <…> читая разоблачения г. Соловьева, я часто невольно приходил к такому заключению: или г. Вс. Соловьев … говоря выражением из одной комедии, „охотно привирает“; или же во время своего знакомства с жрицей Изиды он… находился не совсем в здоровом состоянии»[156].

Также о публикациях Вс. Соловьева отозвался и увлекавшийся эзотерическими учениями русский философ и писатель[157] П. Д. Успенский:


«Е. П. Блаватская была необыкновенная личность, описать которую во всей её полноте и изгибах мог бы только большой художник… Книжка Всеволода Соловьева „Современная жрица Изиды“, по которой многие знают о Блаватской, полна мелкой, не совсем понятной для читателя злобы, и вся состоит из сыщнического описания подсматриваний, подглядываний, выспрашиваний у прислуги и, вообще, мелочей, мелочей и мелочей, которые проверить читатель не может. А главное, то есть книги Блаватской, её жизнь и её идеи, точно совсем не существуют для автора… Что бы ни говорили и что бы ни писали о теософическом движении, оно несомненно имеет большие положительные стороны».[158]

С опровержением книги Вс. Соловьева выступила и сестра Е. П. Блаватской — В. П. Желиховская. В своей книге «Е. П. Блаватская и современный жрец истины: Ответ г-жи Игрек (В. П. Желиховской) г-ну Всеволоду Соловьеву» В. П. Желиховская приводит письма Вс. Соловьева к Е. П. Блаватской, которые, как утверждает Желиховская, показывают, что обвинения выдвинутые им против её сестры являются фальсификацией и клеветой.[159]

В Русском биографическом словаре (1896—1918) отмечается, что к очеркам Вс. Соловьева (впрочем, как и к книге В. П. Желиховской) «нужно относиться с крайней осторожностью»[97].

Սա էլ, թե Ելենա Ռերիխն ինչ է ասել այդ թեմայով.

"Упоминаемая Вами книга Соловьёва о Е.П.Блаватской у меня имеется. В воспоминаниях, написанных друзьями и сотрудниками Е.П.Блаватской, встречается определённая характеристика этого недостойного типа. Он очень добивался быть принятым в ученики, но Вл. М. не разрешил Е.П.Блаватской приближать его и даже неоднократно предупреждал её о его скрытых свойствах. Конечно, мелкое самолюбие не могло простить Е.П. такого отказа. Его книга является лучшим свидетельством невежества и низости автора. Думаю, что начинать шевелить эту грязь сейчас не полезно и даже определённо вредно. …Защита Е.П.Блаватской должна сейчас состоять в широком распространении её трудов. Вся же грязь, которой жалкая посредственность закидывает каждого выдающегося деятеля, сама отпадёт с течением времени и с наступлением срока для нового сдвига сознания. …Чем больше личность, тем больше предательств и ярой клеветы вокруг неё. Именно, как говорится, клевета несётся за великим человеком, как пыль за всадником". (А.И. Клизовскому, 24.02.39, т. 6, стр.348)


Իմ կողմից ավելացնեմ, որ ես այդ ամենի մեջ չեմ տեսնում ոչ մի տրամաբանություն։ Ե.Պ.Բ-ի տված ինֆորմացիան, չխոսենք արդեն այդքան ինֆորմացիա հավաքելու համար նրա ծախսած ժամանակը, նրա հազարավոր էջեր կազմող գրական ժառանգությունը, որը սիրելի էր անգամ քյառթու Տոլստոյին ("Книги известные. В них много хорошего, нехорошо только то, что они говорят о том, чего не дано знать человеку".)... Այդ ահռելի աշխատանքը կատարելու հետ մեկտեղ, ո՞րն է այդ կնոջ շառլատան լինելու իմաստը, նպատակը, մղումը... Մի՞թե այդ ամենը հնարավոր է հեչ անել Սոլովյովի երկու հիմար տողով...

Հիվանդությունները (սիֆիլիս, սպիդ, էբոլա, և այլն)...
Քեզ համար անընդունելի է, իհարկե, բայց դա հետևանքն է մահաթմաների հետ շփման։ Նույնպիսի վիճակի մեջ է եղել նաև Ելենա Ռերիխը, և իր այդ վիճակը նա մանրակրկիտ նկարագրել է իր "Հրեղեն փորձ" գրքում։ Նուրբ ոլորտներից եկած մահաթմաների նուրբ թրթիռները շատ վտանգավոր էին նրանց հետ տարիներ շարունակ շփվող կոպիտ ֆիզիկական ոլորտի մարմինների համար։ Եվ ոչ միայն նրանք են ունեցել այդ շփման հիվանդագին ազդեցությունը։ Մահաթմա Կութ Հումին, Ե.Պ.Բ-ի և Սիննեթի հետ մի քանի տարիներ շփումից հետո, վերականգնման երկարաժամկետ պրոցես է անցել բացարձակ միայնության մեջ։

Rhayader
13.11.2014, 12:55
Սամ, մուրակամիություն ես անում: Էն որ քթի խլինքի մեջ էլ կարելի է այնքան խորանալ, որ կյանքի իմաստը գտնես: Բլավացկայան անգրագետ էր իր սեփական ոլորտում. ինքը սկզբում պնդում էր, որ իր ուսուցիչները բուդդիզմից են գալիս, հետո՝ որ գալիս են հինդուիզմից: Իրականում այդ ուսուցիչների գաղափարը գալիս է ջայնիզմից: Ինքը Հնդկաստանում եղած ժամանակ լսել էր պատմություններ, միստիֆիկացրել դրանք, խառնել եվրոպական բոհեմային մասսայի գաղափարների հետ և այլն: «Ահռելի աշխատանք», «հսկայական ժառանգություն» ասածդ ընդամենը թուղթ մրոտել է: Դրա մասին մի անգամ ես արդեն գրել եմ՝

Պատկերացրեք տասնիններորդ դարի վերջի Եվրոպան: Վիկտորիական շրջան, արևելյան փիլիսոփայական ուղղությունները մոդայիկ են դառնում, մոդեռնիստները հարձակվում են եկեղեցու վրա, քրիստոնեական ապոլոգետիկները պնդում են, որ եկեղեցին է աղավաղել քրիստոնեության գաղափարները, և այլն: Բուդդիզմի անվան տակ Եվրոպա են հասնում հինդուիզմի ու ջայնիզմի գաղափարներ: Բոլոր ազգերը հայտնաբերում են, որ իրենք արիացի են: Կատարյալ խառաշփոթություն: Լիքը բաներ, որոնց կիսաբոհեմական, կիսաինտելլիգենտ մասսան ցանկանում է հավատալ՝ նրանցից, ովքեր որոշում են, որ բժշկությունը վատ է, իսկ ժողովրդական բուժակությունը՝ լավ, քանի որ բնության մոտ է, քաղքենի մի շերտ, որը սկսել է, գոնե մոդայի խաթր, ձգվել դեպի բնությունը, բայց ձգտումն այնքան անկեղծ չի, որ քաղաքային հարմարությունները թողնեն ու գնան գյուղում ապրելու: Բուսակերություն՝ «կենդանիներին սպանելը դաժան է» հիմնավորմամբ:

Պարարտ հող է հերթական պսևդոգիտակրոնական ուղղության համար: Ու մի ռուս կին՝ Ելենա Բլավացկայան, անորոշ զբաղմունքի (օրինակ՝ գյուղերում հոգի կանչելով փող աշխատող), անորոշ կարգավիճակի (կազմակերպված ամուսնությունից փախած), անորոշ ճակատագրի, բավականաչափ ճարպիկ է գտնվում, որ իր գրքում հայտարարի եվրոպացիներին արիացի, Տիբեթը՝ արիացիների ծագման վայր, որ բոլոր կրոնները նույն բանին են գալիս, ու էլի լիքը բաներ: Հիմնված Խիստ Հին ու Խիստ Իմաստուն, ինչպես նաև Խիստ Գաղտնի գրքի վրա:

Թեոսոֆիայի ուղղությամբ շատ չեմ ծավալվի՝ նրա քննադատության վրա կարելի է գրքեր գրել: Կանդրադառնամ ուղղության հետևորդներին: Թեոսոֆիայի հետևորդների մեջ քիչ են մարդիկ, ովքեր կարդացել են թեոսոֆիայի հիմնադիրների գրքերը, շատ են նրանք, ովքեր լսել են դրանց մասին: Ինչն ինքնին բավականին հիմար երևույթ է: Այլ կերպ ասած, ուղղությունը հիմնականում տարածվում է բանավոր վերապատմման ու անձնական ազդեցության/բրեյնուոշինգի շնորհիվ: Փորձը ցույց է տալիս, որ որոշակի տարիքից երիտասարդ թեոսոֆները, հենց սկսում են ուսումնասիրել կրոնական ու փիլիսոփայական ուղղությունները, որոնց մասին խոսվում է թեոսոֆիայում, միանգամից թշնամանքով են համակվում թեոսոֆիայի նկատմամբ ու այն ռադ են անում: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն գիտակցաբար խաբում են:
http://songoffall.blogspot.com/2011/06/blog-post_9869.html

Գանդին, եթե նույնիսկ սուրբ չհամարվեր, ինձ համար կմնար խիստ տհաճ երևույթ (վիշնուիստ լինելու, կաման՝ սերը զզվելի համարելու ու Կամա աստծո տաճարները թրիքի մեջ թաղելու պլանների համար): Մայր Թերեզան կմնար հետամնաց ֆանատիկոս ու շառլատան, դաժան ու արյունարբու մարդ:

Ինչպես քրիստոնեությունն է իր արյունոտ անցյալից «մաքրագործվել» իր մեջ «լավը փնտրողների» միջոցով, այնպես էլ Հիտլերն է «մաքրագործվում» ժամանակակից նեո-հիտլերիզմ ուղղության միջոցով: Իրենք էլ Հիտլերի մեջ են լավը փնտրում: Բայց ոչ քրիստոնեության, ոչ էլ Հիտլերի գաղափարների էությունը չի փոխվել, ու իրենք ընդամենը ադապտացվում են, որ կենդանի մնան նոր ժամանակներում: Ու միշտ կա վտանգ, որ իշխանություն ձեռք բերելու դեպքում իրենք կդառնան նույն հրեշն, ինչ եղել են: Իրանի իսլամական հեղափոխությունը՝ դրա օրինակ ոչ վաղեմի ու ակնառու օրինակ:

Ինձ հետաքրքիր չի, թե քեզ ինչն է «տաքացրել» ու ինչը չի «տաքացրել»: Ինձ հետաքրքիր է ավելի շատ, թե հեղինակն ինչքանով է ազնիվ եղել ինքն իր ու իր ընթերցողի հետ: Ինձ հետաքրքիր է մարդկանցից իդոլների բարձրացումը դատարկ տեղը: Որովհետև երբ Օշոյի նման շահամոլ սրիկային, պոտենցիալ մասսայական մարդասպանին սուրբ են դարձնում, միանգամից պարզ է, թե մյուս «արյունարբու սրբերն» իրենցից ինչ են ներկայացվել ու ինչպես են «մաքրագործվել»:

Իհարկե, ինչպես հոդվածումս նշեցի, մեր բանավեճը վերածվում է սրան.


https://www.youtube.com/watch?v=nM6DBVKsChg

Եթե դու փորձում ես փաստերի դեմ իռացիոնալ դրական վերաբերմունքով ու համառությամբ պայքարել, ֆիքսեմ, որ ես ավելի համառ եմ ու կարող եմ այսպես հավերժ շարունակել, իսկ քո «սրբերի» (արի իրենց «լրբեր» անվանենք) կյանքն այնքան լի է իրենց իրական էությունը բացահայտող էպիզոդներով, որ դրա վրա հավերժ կարելի է ծավալվել:

Sambitbaba
15.11.2014, 21:16
Սամ, մուրակամիություն ես անում:
Լավ է արդեն այն, որ կոելիոյություն չեմ անում...:)
Այո, ամեն ինչի մեջ կյանքի իմաստը կա, որովհետև ամեն ինչ հենց կյանք է, որ կա, և Մուրակամին չէ, որ դա հիմնել է։ Ուսուցիչների "գաղափարը" գաղափար չէ, այլ հենց իրենք Ուսուցիչներն են, և միայն Բլավացկայան չէ, որ շփվել է նրանց հետ։ Պատմության մեջ լիքը կարելի է հանդիպել նման դեպքերի, որոնք հիմնականում հերքված կամ վարկաբեկված են հերթական սոլովյովների կողմից։ Ամենաշատ փաստերը կան Սեն-Ժերմենի մասին, ում, վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ամենամեծ ավանտյուրիստներից մեկը կհամարես։ Էլ Մորիան, Կութ Հումին և ուրիշներ ոչ միայն Ե.Պ.Բ.-ի հետ են շփվել։ Երկար տարիներ նրանք կապի մեջ են եղել Ելենա և Նիկոլայ Ռերիխների հետ և այդ կապի արդյունքն է "Կենդանի Բարոյականության Ուսմունքը, կամ Ագնի Յոգան"։ Եվ այսօր էլ նրանց կարող ես գտնել քո "սիրելի" "մագնիսական հրեշտակների" շարքում։
Չնայած, սրանք էլ հերթական թուղթ մրոտողներ են, չէ՞, - ի՞նչ իմաստ ունի սրանց մասին խոսելը։ Իսկ այ, ասենք, ԼաՎեյը, որ համամարդկային գաղափարները (աստվածաշնչայիններից էլ՝ չխորշելով) վերցրել ու "սատանայական պատվիրաններ" է սարքել (կներես, ոչ պատվիրաններ. իր "պատվիրաններին" նա խորամանկորեն "մեղքեր" անունն է տվել, - դե, ինչ-որ բանով Մովսեսից պետք էր տարբերվել, չէ՞), - սա արդեն թուղթ մրոտող չէ, սրա առջև արդեն կարելի է խոնարհվել։ Սրա արածը՝ գերագույն ազնվություն է։


Թեոսոֆիայի հետևորդների մեջ քիչ են մարդիկ, ովքեր կարդացել են թեոսոֆիայի հիմնադիրների գրքերը, շատ են նրանք, ովքեր լսել են դրանց մասին: Ինչն ինքնին բավականին հիմար երևույթ է: Այլ կերպ ասած, ուղղությունը հիմնականում տարածվում է բանավոր վերապատմման ու անձնական ազդեցության/բրեյնուոշինգի շնորհիվ: Փորձը ցույց է տալիս, որ որոշակի տարիքից երիտասարդ թեոսոֆները, հենց սկսում են ուսումնասիրել կրոնական ու փիլիսոփայական ուղղությունները, որոնց մասին խոսվում է թեոսոֆիայում, միանգամից թշնամանքով են համակվում թեոսոֆիայի նկատմամբ ու այն ռադ են անում: Ոչ ոք չի սիրում, երբ իրեն գիտակցաբար խաբում են:

Լավ ես ասում։ Բայց կարո՞ղ ես ասել մի ուսմունքի մասին, որին ասածդ չէր վերաբերվի։ Հեռու գնալ էլ պետք չի. շա՞տ քրիստոնյաներ ես ճանաչում, որ կարդացել են Աստվածաշունչը... Եվ ինչու՞ էր պետք ասածդ հենց թեոսոֆիայի վրա բարդել, եթե ոչ նրան հերթական անգամ աղբի մեջ թաթախելու համար։ Ինչակամիություն ես դու՞ անում, Ռայ...

Ուզում էի գտնել այն տեղերը, որտեղ Բլավացկայան ինքն է խոսում հոգի կանչելու և սպիրիտիզմի վնասների մասին, հորդորում է չզբաղվել դրանով... Բայց շատ տգետ եմ կոմպյուտերային հարցերում և երկու օրվա որոնումներս ապարդյուն էին։ Հետո էլ, միևնույն է, իմաստ չունի։ Դեմ չեմ, այն, ինչ տեսնում ես, դրա մասին կարող ես խոսել մեծագույն վարպետությամբ, և փառք Աստծո, ուզածդ հարցում "փաստեր" գտնելու և ասածդ փաստացիորեն ապացուցելու հարցում էլ ինձ պես անշնորհք չես։ Բայց աշխարհին դու նայում ես վերևում ցույց տվածդ ասպետի սաղավարտի նեղ անցքերի միջից միայն, իսկ այնտեղից քեզ կարող են տեսանելի չլինել դիմնացինիդ ոչ ձեռքերը և ոչ էլ թևերը։ Բայց ոչինչ, ամենաթունդ ասպետն անգամ մի օր իր սաղավարտը հանում է։



Հ.Գ. Հա, մոռացա Հիտլերի մասին...
Ոչ մի նորմալ մարդ չի կարող Հիտլերի մեջ լավ բան գտնել։ Եվ բոլորովին էլ արժանապատվություն չի ասել, որ Հիտլերը՝ հրեշ էր, - երևի կհամաձայնվես, որ դա նոր գաղափար չի ու բոլորս էլ շատ լավ գիտենք այդ։
Բայց երբ ես ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի մոտ, ում ասած ինչ-որ բաներ ես հարգել եմ, ինձ "տաքացրել" է, - եթե ես նրա մոտ հանդիպում եմ մտքի, որ Հիտլերը՝ դրախտում է, - ես ինձ ոչ թե պատիժ եմ կանգնեցնում այն բանի համար, թե ինչպե՞ս էի մինչև օրս հավանել այդ հանցագործի գաղափարները, այլ փորձում եմ խորանալ հարցի մեջ, փորձում եմ հասկանալ, թե ի՞նչն է նրան դրդել ասել այդ "հիմար" միտքը, որի համար նրան գնդակահարելն էլ քիչ է։
Թող նորից մուրակամիություն եմ անում, Ռայ ջան, բայց ամեն ինչ իր տրամաբանական պատասխանն էլ ունի, սիրելիս, նույնիսկ Հիտլերի դրախտում լինելը։ Եվ խոսքն այստեղ բոլորովին Հիտլերի մասին չի, հասկանու՞մ ես։ Խոսքն Իրական Աշխարհի մասին է։

Ուղղակի գոյություն չունի ուրիշ տեղ, բացի դրախտը։

Rhayader
19.11.2014, 02:23
Այո, ամեն ինչի մեջ կյանքի իմաստը կա, որովհետև ամեն ինչ հենց կյանք է, որ կա, և Մուրակամին չէ, որ դա հիմնել է։ Ուսուցիչների "գաղափարը" գաղափար չէ, այլ հենց իրենք Ուսուցիչներն են, և միայն Բլավացկայան չէ, որ շփվել է նրանց հետ։ Պատմության մեջ լիքը կարելի է հանդիպել նման դեպքերի, որոնք հիմնականում հերքված կամ վարկաբեկված են հերթական սոլովյովների կողմից։ Ամենաշատ փաստերը կան Սեն-Ժերմենի մասին, ում, վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ամենամեծ ավանտյուրիստներից մեկը կհամարես։ Էլ Մորիան, Կութ Հումին և ուրիշներ ոչ միայն Ե.Պ.Բ.-ի հետ են շփվել։ Երկար տարիներ նրանք կապի մեջ են եղել Ելենա և Նիկոլայ Ռերիխների հետ և այդ կապի արդյունքն է "Կենդանի Բարոյականության Ուսմունքը, կամ Ագնի Յոգան"։ Եվ այսօր էլ նրանց կարող ես գտնել քո "սիրելի" "մագնիսական հրեշտակների" շարքում։

Մի մեծ շառլատանից անցնում ես երկրորդ մեծ շառլատանական զույգին :D Ժողովուրդ, ծանոթացեք, Ագնի Յոգա: Յոգա անվան տակ լիքը բան կա հայտնի, Պատանջալիի աշտանգայից բխող դպրոցները (ութ դիսցիպլինաներով), կրիշնաիտների/վիշնուիտների յոգաները, ու, վերջապես, Ռերիխների յոգան, որի իմաստն է՝ յոգա չանել, բայց յոգայի մասին մտածել ու յոգայի մասին գրքեր գրել: 19-րդ դարի վերջ/20-րդ դարի սկզբի ծույլ պսևդոինտելեկտուալների զբաղվումքը, ես այն անվանում եմ մտավոր մաստուրբացիա:


Լավ ես ասում։ Բայց կարո՞ղ ես ասել մի ուսմունքի մասին, որին ասածդ չէր վերաբերվի։ Հեռու գնալ էլ պետք չի. շա՞տ քրիստոնյաներ ես ճանաչում, որ կարդացել են Աստվածաշունչը... Եվ ինչու՞ էր պետք ասածդ հենց թեոսոֆիայի վրա բարդել, եթե ոչ նրան հերթական անգամ աղբի մեջ թաթախելու համար։ Ինչակամիություն ես դու՞ անում, Ռայ...

Անհամեմատ ավելի շատ քրիստոնյաներ են կարդացել աստվածաշունչը, տոկոսային հարաբերակցությամբ: Ես դժբախտություն եմ ունեցել շփվել մոտ 40 թեոսոֆների հետ, իրենցից միայն 2-ն էին ինչ-որ բան կարդացել:


Ուզում էի գտնել այն տեղերը, որտեղ Բլավացկայան ինքն է խոսում հոգի կանչելու և սպիրիտիզմի վնասների մասին, հորդորում է չզբաղվել դրանով... Բայց շատ տգետ եմ կոմպյուտերային հարցերում և երկու օրվա որոնումներս ապարդյուն էին։ Հետո էլ, միևնույն է, իմաստ չունի։ Դեմ չեմ, այն, ինչ տեսնում ես, դրա մասին կարող ես խոսել մեծագույն վարպետությամբ, և փառք Աստծո, ուզածդ հարցում "փաստեր" գտնելու և ասածդ փաստացիորեն ապացուցելու հարցում էլ ինձ պես անշնորհք չես։ Բայց աշխարհին դու նայում ես վերևում ցույց տվածդ ասպետի սաղավարտի նեղ անցքերի միջից միայն, իսկ այնտեղից քեզ կարող են տեսանելի չլինել դիմնացինիդ ոչ ձեռքերը և ոչ էլ թևերը։ Բայց ոչինչ, ամենաթունդ ասպետն անգամ մի օր իր սաղավարտը հանում է։

Նախկին շառլատան-մեդիումը խոսում է մեդիում լինելու վնասներից: Հիշում եմ մի մեդիումի, որ էկտոպլազմայից ձեռք էր կարողանում կանչել (իրականում սեփական վագինան մոդիֆիկացիա էր արել ձեռքի պրոտեզ շարժելու համար): Վախենում եմ մտածել, թե Լենա տյոտյան ինչով էր մարդկանց խաբում:

http://weeklyrot.wordpress.com/2008/07/27/vaginal-ectoplasm-and-teleplasmic-third-hands-the-history-behind-mignola%E2%80%99s-johann-krauss/

Ախ այդ չարաճճի էկտոպլազման:


Հ.Գ. Հա, մոռացա Հիտլերի մասին...
Ոչ մի նորմալ մարդ չի կարող Հիտլերի մեջ լավ բան գտնել։ Եվ բոլորովին էլ արժանապատվություն չի ասել, որ Հիտլերը՝ հրեշ էր, - երևի կհամաձայնվես, որ դա նոր գաղափար չի ու բոլորս էլ շատ լավ գիտենք այդ։
Բայց երբ ես ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի մոտ, ում ասած ինչ-որ բաներ ես հարգել եմ, ինձ "տաքացրել" է, - եթե ես նրա մոտ հանդիպում եմ մտքի, որ Հիտլերը՝ դրախտում է, - ես ինձ ոչ թե պատիժ եմ կանգնեցնում այն բանի համար, թե ինչպե՞ս էի մինչև օրս հավանել այդ հանցագործի գաղափարները, այլ փորձում եմ խորանալ հարցի մեջ, փորձում եմ հասկանալ, թե ի՞նչն է նրան դրդել ասել այդ "հիմար" միտքը, որի համար նրան գնդակահարելն էլ քիչ է։

Ոչ մեկին էլ գաղափարի կամ խոսքի համար պետք չի գնդակահարել: Ամեն մեկն էլ կարող է ապուշ մտքեր ունենալ:

Բայց, ասենք, ես, ունենալով իմ սեփական ապուշ մտքերը, որոնք շատ ավելի նորմալ են, քան Օշո ձյաձյայինը, ինձանից ուսուցիչ, սուրբ, կուլտի ղեկավար չեմ երևակայում: Ես մարդկանց չեմ սովորացնում ապրել իմ կյանքի Միակ Անհերքելի Ճշմարտությամբ:

Իմ ու Օշոյի, Բլավացկայայի, Ռերիխի ու մնացած զիբիլների միջև ակնհայտ տարբերությունը նրանում է, որ ես արտահայտում եմ իմ մտքերը: Իրենք ստիպված են իրենց մտքերը մարդկանց ուղեղը մտցնելու համար անապացուցելի ապացույցներ հորինել՝ ուսուցիչներ, տիբեթյան գաղտնի գրքեր (խ** թե գաղտնի գիրքը ռուսական շպիոններին ցույց կտային Տիբեթում, իսկ Լենա տյոտյան ու Ռերիխները հենց ռուսական կայսրության հետախուզության հետ էին համագործակցում), ու կարիք չունեմ ինձ դնել աստվածային էակի տեղ, որ ինձ հավատան: Երբ իմ խոսքը կասկածի տակ են առնում, ես փորձում եմ ապացուցել: Դրա համար ես խելոք մարդ եմ, իսկ իրենք՝ ավանտյուրիստներ: Իսկ իրենց հավատացողները՝ դյուրահավատներ, թուլամորթներ կամ էլ քեզ նման ռոմանտիկներ:

Sambitbaba
19.11.2014, 06:30
Կարճ ասած, ես այս թեման պատրաստվում եմ բարուրի մեջ խեղդել, եթե դեմ չեք :) եթե դեմ եք, առավել ևս :)

Օքեյ, Ռայ ջան։ Խեղդեցիր։
Բայց ոչ թե թեման։ Թեման խեղդելու համար պետք է սեփական մտքեր արտահայտել։ Իսկ դու տեղեկություններ ես տալիս շրջապատի աղբի մասին։
Դու ի՛նձ խեղդեցիր։ Այլևս ուժ չմնաց անիմաստ դեբատների համար։

Երևի թե մենք "թեմա" բառի տակ տարբեր բաներ ենք հասկանում. դու՝ որպես խելոք, Օշոյի 93 ավտոմեքենաները, ես՝ որպես ռոմանտիկ, Օշոյի գրքերը։ Միգուցէ ճիշտը դու ես՝ դե, ես քո խելքը չունեմ։ Բայց քո հասկացած թեման փակ էր արդեն տարիներ շարունակ, իսկ ես փորձում եմ կենդանացնել այն, ճիշտ է, իմ հասկացածով, բայց և այնպես... Այնպես որ, դու շարունակիր խեղդել, իսկ ես կշարունակեմ կենդանացնելու փորձերս։ Իսկ դու խեղդիր... և այդպես շարունակ։

Ափսոս, ամեն ինչի մասին չէր, որ ասացիր։ Սպասում էի։ Բայց ոչինչ, ինչ արած։

Իսկ որպես հաղթանակիդ նշան հենց հիմա կտեղադրեմ մի նոր հարց և Օշոյի պատասխանը։:)

Sambitbaba
19.11.2014, 06:40
Օշո,
Արդյո՞ք ամեն ինչ կարգին է աշխարհի հետ։ Եվ ի՞նչ է պետք անել սիրո հետ։ Երբ դու ասում ես,
որ աշխարհի հետ ամեն ինչ կարգին է, ինձ թվում է, որ իրոք այդպես է։ Եթե մեկ ուրիշն է ասում կամ ես ինքս, դա լրիվ այլ կերպ է ընկալվում։


ՕՇՈ. – Դա կախված է նրանից, թե ով է ասում։ Երբ ես ասում եմ, որ աշխարհի հետ ամեն ինչ կարգին է, ես ձեզ թեորիա չեմ առաջարկում, այլ կիսվում եմ ձեր հետ նրանով, ինչ ինքս եմ տեսնում։ Ես կիսվում եմ ձեր հետ իմ փորձով։ Այն պահերին, երբ դուք բաց և հասանելի եք ինձ, ձեր մոտ նույնպես նման մի տեսիլք է հայտնվում; իմ տեսածից ինչ-որ բան թափանցում է ձեր մեջ։ Ինչ-որ մի պահ դուռը բացվում է, և դուք ասում եք. “Այո, այդպես է”։

Եթե ասում է մեկ ուրիշը և, ընդ որում, շարադրում է ոչ սեփական հայացքը… Եթե դուք ինչ-որ մեկին ասում եք մի բան, բայց դա ձեր սեփական տեսակետը չէ, այլ ընդամենը փոխառված աշխարհայացք, ձեր խոսքերը հարկ եղած տպավորություն չեն թողնի։

Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղից է դա գալիս, աղբյուրից; ոչ թե նրանից, թե ինչ եք դուք ասում, այլ նրանից, թե ով է ասում։ Դուք կարող եք կրկնել Հիսուսի խոսքերը, բայց ոչ ոգու մտքով չի անցնի ձեզ խաչ բարձրացնել։ Ինչու՞։ Դուք կարող եք արտասանել ամբողջովին Լերան քարոզը, և ձեզ ձեռք չեն տա։ Հենց դրանով են զբաղված շատ մարդիկ ամբողջ աշխարհում՝ քրիստոնեա հոգևորականները, քարոզիչները, Եհովայի վկաները։ Ամենատարբեր մարդիկ անում են այդ՝ քարշ են տալիս իրենց հետ Նոր Կտակարանը, մեջբերում են այն, կրկնում են նրա խոսքերը, բայց ոչ ոք նրանց խաչ չի բարձրացնում։ Ինչու՞։ Ի՞նչ տեղի ունեցավ, երբ այդ խոսքերն ասաց Հիսուս։ Այն ժամանակ այդ խոսքերում հուր կար։ Հիսուս կիսվում էր իր տեսիլքներով։ Երբ դուք կրկնում եք դրանք, ոչ մի տեսիլք չկա; դրանք բառեր են, ոչ ավելին։ Նրանց մեջ չկա կիրք, չկա ուժ, չկա ձեր ճշմարտությունը։ Ճշմարտությունը գալիս է միայն փորձի միջով։

Դուք հարցնում եք. “Արդյո՞ք ամեն ինչ կարգին է աշխարհի հետ”։ Երբ ես ասում եմ, որ ամեն ինչ կարգին է, ի՞նչ նկատի ունեմ։ Ես նկատի ունեմ, որ դա միակ աշխարհն է և ոչ մի այլ աշխարհ չկա։ Դուք համեմատելու ոչինչ չունեք։ Կարգին է թե կարգին չէ՝ գործին չի վերաբերվում։ Դա միակ աշխարհն է, որ կա, ուրիշը չկա։ Դուք չեք կարող համեմատել, ավելի լավն է այն կամ վատը։ Համեմատությունն անհնար է։ Համեմատությունը տեղին է, եթե կա երկու աշխարհ։

Այդ պատճառով, եթե ես ասում եմ, որ աշխարհի հետ ամեն ինչ կարգին է, ես նկատի ունեմ, որ համեմատելու ոչինչ չկա։ Ինչու՞ են մարդիկ ասում, որ այս աշխարհը սխալ է։ Որովհետև նրանք իրենց մտքերում ուտոպիա են ստեղծել և աշխարհը համեմատում են այդ ուտոպիայի հետ։ Նրանք պատկերացում ունեն այն մասին, թե ինչպես պետք է ամեն ինչ լինի, և այժմ նրանց ոչինչ ճիշտ չի թվում, որովհետև չի համապատասխանում իրենց ուտոպիստական գաղափարին։ Եթե, մտածում եք դուք, մարդ չորս աչք ունենար… Եվ դա ձեզ խիստ տրամաբանական է թվում. երկու աչք էլ հետևից։ Այդ դեպքում ամեն ինչ սխալ է՝ մարդ ընդամենը երկու աչք ունի, իսկ պետք է չորսը լինի։ Նշանակում է, նրա հետ ինչ-որ բան կարգին չէ։ Բայց մարդ նույնն է մնացել; ուղղակի դուք ստեղծեցիք գաղափար, իսկ այն պիտանի չեղավ։

Մարդ պետք է ապրի յոթանասուն տարուց ավել։ Ինչու՞։ Երբ դուք որոշեք, որ մարդ պետք է ապրի յոթ հարյուր տարի, այդ ժամանակ յոթանասուն տարին շատ աղքատ տեսք կունենա։ Բայց ինչու՞։ Ի՞նչ պետք է դուք անեք այստեղ ամբողջ յոթ հարյուր տարի։ Մի՞թե դուք համարում եք, որ վնաս և ավերածություն անելու համար յոթանասուն տարին բավական չէ։ Մտածեք միայն յոթ հարյուր տարի ապրող Ադոլֆ Հիտլերի մասին…

Հենց որ ձեր մոտ ծագում է մի գաղափար, նպատակ, այդ ժամանակ ամեն ինչ այնպես չէ, ինչպես հարկն է։ Ես ոչ մի գաղափար չունեմ, ես ուտոպիա չեմ ստեղծում, այլ բացարձակ իրական եմ։ Իմ մտքում իդեալներ չկան։ Եվ այդ պատճառով ինձ համար գոյություն ունի միայն մեկ աշխարհ, որտեղ վարդերը՝ կարմիր են, ծառերը՝ կանաչ, իսկ մարդիկ՝ այնպիսին, ինչպիսին կան։ Եվ այդ աշխարհը բացարձակապես սքանչելի է։

“Արդյո՞ք ամեն ինչ կարգին է աշխարհի հետ։ Եվ ի՞նչ է պետք անել սիրո հետ”։

Սիրո հետ շատ բան կարելի է անել։ Դուք կարող եք սիրել միայն այն ժամանակ, երբ աշխարհի հետ ամեն ինչ կարգին է։ Երբ աշխարհի հետ ամեն ինչ կարգին չէ, դուք քաղաքագետ եք դառնում։ Քաղաքագետը կախման մեջ է աշխարհի սխալ կառուցվածքի մասին գաղափարից. նա պետք է հեղափոխություն կատարի, փոխի իրերի կարգը, ամեն ինչ իր տեղը դնի, պետք է գերազանցի Աստծոն։ Այդպիսին է քաղաքագետի խելքը։ Քաղաքագետը սեր չունի, ամեն ինչին նա վերաբերվում է անհավանությամբ և դատապարտմամբ։

Հոգևոր միտքն ազատ է ամեն տեսակ դատապարտումներից։ Հիսուս ասում է. “Մի դատեք”։ Հոգևոր միտքը չի դատում, չի մեղադրում, հետևաբար, նա սիրելու ընդունակ է։ Եվ հիշեք. նույնը կատարվում է նաև ձեր հետ՝ դուք կարող եք սիրել միայն այն ժամանակ, երբ չեք դատում։ Եթե մեղադրելու հետ կապված չափազանց շատ գաղափարներ ունեք, դուք երբեք չեք կարողանա սիրել։ Դուք կսկսեք ձեր գաղափարները պարտադրել նրան, ով ձեր սիրո զոհը կդառնա։ Նույնիսկ երբ երեխա ունենաք, դուք անմիջապես մշակման կենթարկեք նրան, կսկսեք ղեկավարել, լավացնել նրան։ Եվ դուք նրան կավերեք։ Հենց այդպես է ձեզանից ամեն մեկն ավերվել ծնողների և հասարակության կողմից։

Եթե դուք սիրահարվում եք մի կնոջ, անմիջապես սկսում եք ավելի լավը դարձնել նրան, բարձրացնել այն մակարդակի վրա, որին նա պետք է համապատասխանի։ Եվ կինն, անշուշտ, նույնպես մեծ կատարելագործող է։ Եթե դուք կնոջ սիրո զոհը դառնաք, այդ ժամանակ դուք արդեն չեք լինի։ Այդ ժամանակ նա ավելի լավը կդարձնի ձեզ այնքան, որ ձեզանից մի ինչ-որ լրիվ այլ բան կսարքի։ Մի քանի տարի անց դուք արդեն չեք կարողանա ճանաչել ինքներդ ձեզ։ Նա կսկսի սղոցել ձեզ, մշակել, տանել իր գիծը և անընդհատ հիշեցնել. պահիր քեզ այսպես, ասա սա, խոսիր այս կերպ։

Այն, ինչը դուք սեր եք անվանում, իրականում փորձ է քիչ թե շատ փոխակերպել դիմացինիդ։ Դուք շարունակում եք պնդել, որ ցանկանում եք փոխել նրան, որովհետև սիրում եք։ Դա բացարձակ սուտ է։ Եթե սիրում եք մեկին, երբեք չեք ուզենա նրան փոխել։ Սերն ընդունում է ուրիշին այնպիսին, ինչպիսին նա կա։ Սերն ուրիշին հարգանքով է վերաբերվում։

Եթե աշխարհը, որտեղ դուք ապրում եք, ձեզ ձեռք է տալիս, դուք կսիրեք այդ աշխարհը։ Հեղափոխականները, քաղաքագետները չեն կարող այն սիրել; միայն հոգևոր գիտակցությամբ օժտված մարդիկ են սիրելու ընդունակ ։ Եվ երբ դուք սիրում եք, սկսում եք տեսնել, որ աշխարհն ավելի լավն է նույնիսկ, քան դուք կարծում էիք։ Այդ ժամանակ դուք ավելի շատ եք սիրում և գտնում եք, որ այն արտակարգ սքանչելի է, այլ ոչ թե “կարգին է”։ Ավելի շատ սեր է ծագում… և կամաց-կամաց դուք հայտնաբերում եք, որ աշխարհը՝ անհետացել է։ Որ աշխարհը՝ հենց ինքն Աստված է։

Rhayader
20.11.2014, 00:12
Օքեյ, Ռայ ջան։ Խեղդեցիր։
Բայց ոչ թե թեման։ Թեման խեղդելու համար պետք է սեփական մտքեր արտահայտել։ Իսկ դու տեղեկություններ ես տալիս շրջապատի աղբի մասին։

Սեփական մտքեր արտահայտել ուրիշի մտքերի մասին: Միտքception, լրիվ:

Ես կարիք չունեմ իդեաներ արտահայտել ֆիքսելու համար, որ մեկը ոչ թե ազնիվ փիլիսոփա, միստիկ, կամ այլ բան է, այլ ստախոս ու շառլատան: Երևի նորից ապացուցենք Գոդվինի օրենքը, բայց հիշենք Հիտլերին: Ու սրանով ես նպատակ չունեմ Օշոյին համեմատել կամ հավասարացնել Հիտլերին, իսկ թե ինչ եմ ուզում ասել, շատ արագ պարզ կլինի:

Հիտլերի տարբեր գրվածքների մեջ, անշուշտ, լիքը լավ մտքեր կլինեն: Ի վերջո, գերմանացիք հիմարներ չէին, ոչ էլ հրեշներ: Իրենց թուլությունների վրա էր պետք խաղալ, օգտագործել վախերն ու երազանքները՝ անհրաժեշտ ուղու վրա մղելու համար: Մյուս կողմից, Վալոդի ո*ի մասին (http://songoffall.blogspot.com/2011/08/blog-post_03.html) իմ թարգմանած տեքստը հո միայն քրիստոնյաներին չի՞ վերաբերում:


Ես. «Միգուցե ձեր բարեկամ Պետրոսն ի՞նքն է այս ամենը հորինել»:

Հովիկ. «Ոչ մի դեպքում: Հինգերորդ կետն ասում է, որ Վալոդն այս ցուցակն ինքն է թելադրել: Ի միջի այլոց, երկրորդ կետն ասում է՝ ալկոհոլը չափավոր օգտագործիր, չորրորդը՝ ճիշտ սնվիր, իսկ ութերորդը՝ ձեռքերդ լվացիր զուգարան գնալուց հետո: Բոլորը գիտեն, որ այդ ամենը ճիշտ է, ուրեմն մնացածն էլ է ճիշտ»:

Կարճ ասած, իհարկե, Հիտլերը գրել է բաներ, որոնց հետ մարդիկ կհամաձայնեին: Ճիշտ թե սխալ, մարդիկ ուզում էին դա լսել ու դա ճիշտ կհամարեին: Հասարակ մարկետինք է: Ամենահեշտը դրա համար «հայտնի ճշմարտություններ» (իմա՝ աֆորիստիկ տոնով տավտոլոգիաներ) բարբառելն է: Օշոն իր մարկետինգով Հիտլերից հեռու չի հասել:

Բայց, ինչ լավ միտք էլ որ արտահայտի Հիտլերը, մենք ունենք ի հակադրություն դրա հետևյալը. Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հոլոկոստ, այլ ջարդեր, մասսայական սպանություններ, ռեպրեսսիաներ: Ու դրանք բոլորը Հիտերի արտահայտած «լավ մտքերի» հետևանքն են:

Օշոն Հիտլերից տարբերվում է մի քանի բանով: Նախ, ես ավելի շուտ կհավատամ, որ Հիտլերն էր իր կարծիքով մարդկության բարիքի օգտին գործում, քան Օշոն (Հիտլերը գոնե ասկետ էր ու մինչև վերջ գնաց՝ իր գաղափարին զոհաբերելով նաև իր կյանքը): Շատ հավանական է՝ նա իր գլխում իրեն հերոս էր տեսնում, փրկիչ, լինելով իրականությունից հեռացած մասսայական մարդասպան: Օշոյի մասին նույնը չի կարելի ասել: Նա մտադիր էր մինչև վերջ քամել մարդկանց, ովքեր միամտություն էին ունեցել հավատալ իրեն: 93 Ռոլս-Ռոյս, թանկարժեք ձեռքով սարքած ժամացույցներ, սեփական անունով քաղաք, ֆանատիկների բանակ, և այլն: Բարեբախտաբար, չնայած իր ջանքերին, չկարողացավ հասնել կամ գոնե մոտենալ Հիտլերին մարդկության դեմ գործած հանցանքների քանակով, բայց դե: Մարկետինգային մոդելը. ահա թե ինչ է ընդհանուր Օշոյի, Բլավացկայայի, Ռերիխների միջև:

Այլ կերպ ասած, ինչ «լավ միտք» էլ արտահայտի Օշոն, եթե ինքը որպես մարդ կապիկի արտաթորանքից քիչ արժեք ունի, իր գրածներն էլ նույն արժեքն ունեն, այնինչ, ասենք, Բուդդայի մի «մու»-ի մեջ մինչև հիմա էլ իմաստ են փնտրում աշակերտները:


Դու ի՛նձ խեղդեցիր։ Այլևս ուժ չմնաց անիմաստ դեբատների համար։
Ցանկացած դեբատի մեջ կա երեք մակարդակ՝ էթոս, պաթոս, լոգոս: Դու մակարդակներից ոչ մեկին չանդրադարձար՝ փոխարենը պահանջելով, որ ես քննարկեմ մի մարդու գաղափարները, ում նման գաղափարներ արտահայտելու իրավունքն ու կոմպետենտությունը ես կասկածի տակ եմ դնում: Դու դեբատ անել չգիտես, ես ինձ համար նույնիսկ զարմանալի համբերությամբ տանում եմ քո բանավեճի ոլորտում անգրագիտությունը, շարունակում հանգիստ բացատրել, թե ինչի մասին եմ խոսում, բավականին միամիտ կերպով հույս ունենալով, որ դու երբևէ ասածս կհասկանաս:

Օրինակ, երբ ես օգտագործեցի մուրակամիություն անել (իմա՝ քթից պտռածի մեջ տիեզերքի հանելուկներ փնտրել) արտահայտությունը, դու այն փորձեցիր օգտագործել իմ գրածի նկատմամբ, առանց փորձելու հասկանալ: Ես չգիտեմ, դու ծուլանում ես մտածել, թե վախենում ես հանկարծ միանգամից սխալ դուրս գալ, ու խնամքով կառուցած նյուէյջային հավատալիքներիդ համակարգը միանգամից ճաք տա, ի վերջո, մարդիկ իրենց մոլորություններն ավելի կատաղի են պաշտպանում, քան համոզմունքները: Բայց ես ակնհայտ նկատում եմ, որ իմ ասածներն ասես ականջներիդ մոտով անցնեն, ու դա վիրավորական է: Մյուս կողմից, դու միանգամից շրջանցում ես արգումենտները, շրջանցում ես սուր անկյունները: Մոտավորապես նկարագրեմ սա ինչ տեսք ունի իմ տեսանկյունից.

Ռեյ. Սամ, էս տորթը թխած խոհարարի ձեռնոցներն են, որոնց վրա խմորի հետքերից բացի նաև թրիքի հետքեր են, սա էլ տեսանյութ է, որտեղ տեսնում ես, թե ինչպես է խոհարարը ձեռքերը թաթախում թրիքի մեջ, նոր հունցում խմորը:

Սամ. Բայց Ռայ, նայիր, տորթի վրա ինչ գեղեցիկ, ախորժաբեր բալեր են:


Երևի թե մենք "թեմա" բառի տակ տարբեր բաներ ենք հասկանում. դու՝ որպես խելոք, Օշոյի 93 ավտոմեքենաները, ես՝ որպես ռոմանտիկ, Օշոյի գրքերը։ Միգուցէ ճիշտը դու ես՝ դե, ես քո խելքը չունեմ։ Բայց քո հասկացած թեման փակ էր արդեն տարիներ շարունակ, իսկ ես փորձում եմ կենդանացնել այն, ճիշտ է, իմ հասկացածով, բայց և այնպես... Այնպես որ, դու շարունակիր խեղդել, իսկ ես կշարունակեմ կենդանացնելու փորձերս։ Իսկ դու խեղդիր... և այդպես շարունակ։

Ես կարող եմ հավերժ շարունակել, Սամ, ու վատագույն դեպքում՝ ես կարող եմ քեզանից երկար ապրել: Ես միտք չունեմ քեզ համոզել ինչ-որ բանում: Նախ, ինչպես ֆիքսեցի, դու կամ չես կարդում իմ գրածը, կամ վախենում ես գրածիս մասին մտածել/պատասխանել: Երկրորդ՝ ես բավականաչափ արգումենտացիա եմ բերել, որ դու ինքդ քեզ, եթե պետք լինի, համոզես, ի վերջո, հասուն մարդուն մանկապարտեզի դաստիարակ պետք չի, ինքը կարող է իր համար որոշել, ինչին է հավատալու, ու ինչին ոչ:

Իմ նպատակը դա չի: Իմ նպատակն է այս թեման խեղդել: Սպանել: Թույլ չտալ օշոյաֆան-սանյասինակերպ նյուէյջերների հավաք: Նախազգուշացնել նրանց, ովքեր հիմար չեն, բայց նաև հակում ունեն մարկետինգին զոհ գնալ:

Ափսոս, ամեն ինչի մասին չէր, որ ասացիր։ Սպասում էի։ Բայց ոչինչ, ինչ արած։

Իսկ որպես հաղթանակիդ նշան հենց հիմա կտեղադրեմ մի նոր հարց և Օշոյի պատասխանը։:)[/QUOTE]

Sambitbaba
20.11.2014, 05:50
Դու դեբատ անել չգիտես, ես ինձ համար նույնիսկ զարմանալի համբերությամբ տանում եմ քո բանավեճի ոլորտում անգրագիտությունը, շարունակում հանգիստ բացատրել, թե ինչի մասին եմ խոսում, բավականին միամիտ կերպով հույս ունենալով, որ դու երբևէ ասածս կհասկանաս:

Օրինակ, երբ ես օգտագործեցի մուրակամիություն անել (իմա՝ քթից պտռածի մեջ տիեզերքի հանելուկներ փնտրել) արտահայտությունը, դու այն փորձեցիր օգտագործել իմ գրածի նկատմամբ, առանց փորձելու հասկանալ: Ես չգիտեմ, դու ծուլանում ես մտածել, թե վախենում ես հանկարծ միանգամից սխալ դուրս գալ, ու խնամքով կառուցած նյուէյջային հավատալիքներիդ համակարգը միանգամից ճաք տա, ի վերջո, մարդիկ իրենց մոլորություններն ավելի կատաղի են պաշտպանում, քան համոզմունքները: Բայց ես ակնհայտ նկատում եմ, որ իմ ասածներն ասես ականջներիդ մոտով անցնեն, ու դա վիրավորական է: Մյուս կողմից, դու միանգամից շրջանցում ես արգումենտները, շրջանցում ես սուր անկյունները։

Շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Հասկանում եմ, իմ ասածները ինձ վերադարձրեցիր, նախապես թարգմանելով քո լեզվով։ Նույնիսկ զարմացած եմ, որ այսքան երկար ժամանակ չէիր անում։:) Պաշտպանելու էլ ոչինչ չունեմ, իմ համոզմունքները հենց դրանով են տարբերվում քոնից։ Եվ դրա համար, ես իմ համոզմունքների մասին ուղղակի խոսում եմ, իսկ դու, քոնի մասին խոսելու փոխարեն սկսում ես հայհոյել իմը... Համեցիր։


Ես կարող եմ հավերժ շարունակել, Սամ, ու վատագույն դեպքում՝ ես կարող եմ քեզանից երկար ապրել:
Իմ՝ քեզանից երկու անգամից ավելի մեծ լինելն արդեն իսկ թույլ չի տալիս բառ անգամ հակառակն ասել քո գերազանց մտքին։ Բայց կարող եմ զգուշացնել. զգույշ եղիր, նման փիլիսոփայությամբ ուժեղ ներվեր են պետք գոնե իմ տարիքին հասնելու համար։


Ես միտք չունեմ քեզ համոզել ինչ-որ բանում:
Բայց համոզեցիր։ Երևի թե օշոյաֆան-սանյասինակերպ նյուէյջերությունս թողնեմ (չնայած Օշոյին իզուր ես կպցնում) և անցնեմ ինքնահավան-բաֆոմետակերպ սատանիստների շարքերը։

Rhayader
22.11.2014, 13:53
Շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Հասկանում եմ, իմ ասածները ինձ վերադարձրեցիր, նախապես թարգմանելով քո լեզվով։ Նույնիսկ զարմացած եմ, որ այսքան երկար ժամանակ չէիր անում։:) Պաշտպանելու էլ ոչինչ չունեմ, իմ համոզմունքները հենց դրանով են տարբերվում քոնից։ Եվ դրա համար, ես իմ համոզմունքների մասին ուղղակի խոսում եմ, իսկ դու, քոնի մասին խոսելու փոխարեն սկսում ես հայհոյել իմը... Համեցիր։։

Սամ, ես չեմ հայհոյում, ու ինքդ էլ գիտես, որ քեզ չափից դուրս լավ եմ վերաբերվում, որպեսզի հայհոյեմ:

Խնդիրն այն է, որ կա կոնկրետ շեմ, որից հետո ինձ համար անհնարին է դառնում ինչ-որ բան քննարկելը, ու փոխարենը ես սկսում եմ փաստարկել, թե ինչու դա քննարկման ենթակա չի: Վերևում ես մանրամասն նշել եմ, թե ինչու Օշոյի որոշ «լավ» գաղափարները չեն նշանակում, որ Օշոն այն մարդն է, ում կարելի է որպես «ուսուցիչ» դիտարկել:

Ավելին ասեմ. իր բոլոր «լավ» մտքերին, վստահ եմ, դու արդեն եկել էիր նախքան Օշոյին կարդալը: Ու երբ կարդացիր, քեզ մոտ հարազատության զգացողություն առաջացավ, ու դու շարունակեցիր կարդալ իրեն, հարազատության զգացողությունն ու փափուկ բնավորությունը ստիպեցին քեզ առավել հանդուրժողական մոտենալ իր մտքերին, որոնց հետ համաձայն չէիր, ու հիմա հենց դրա համար էլ իրեն պաշտպանում ես: Ցավոք, Օշոն մահացել է. իր հետ անձնական շփումը, կարծում եմ, քեզ կբերեր հիասթափության: Ոչ միանգամից, իհարկե, բայց ժամանակի հետ դու կտեսնեիր իր գաղափարական սնանկությունը:


Իմ՝ քեզանից երկու անգամից ավելի մեծ լինելն արդեն իսկ թույլ չի տալիս բառ անգամ հակառակն ասել քո գերազանց մտքին։ Բայց կարող եմ զգուշացնել. զգույշ եղիր, նման փիլիսոփայությամբ ուժեղ ներվեր են պետք գոնե իմ տարիքին հասնելու համար։

Ու նորից դու չես ընկալում իմ ասածի իմաստը: Իմ ասածն այն էր, որ եթե ցանկանում ես ինձ հաղթել, համառությունը մի դարձրու քո զենքը, իսկ ժամանակը՝ քո մարտադաշտը: Երկու ոլորտներում էլ ես ակնհայտ առավելություն ունեմ: Ուրիշ զենք և ուրիշ մարտադաշտ փնտրիր:


Բայց համոզեցիր։ Երևի թե օշոյաֆան-սանյասինակերպ նյուէյջերությունս թողնեմ (չնայած Օշոյին իզուր ես կպցնում) և անցնեմ ինքնահավան-բաֆոմետակերպ սատանիստների շարքերը։

Եթե կարծում ես, որ իմ այսքան խոսելու նպատակը քեզ «հավատափոխ» անելն էր, չարաչար սխալվում ես: Ավելին, եթե դու դառնայիր ինձ նման, ես կորուստի զգացողություն կունենայի: Ի վերջո, քո մեջ լիքը ունիկալ դրական բան կա, որը կկորեր, եթե դու դառնայիր ինձ նման:

Կարծում ես՝ ես չե՞մ ցանկանում «ավելի լավ աշխարհ»: Կարծում ես՝ ես չե՞մ գիտակցում, որ այդ «ավելի լավ աշխարհում» ինձ նման մարդկանց համար տեղ չէր լինի, իմ ամբողջ դառնությամբ ու պեսսիմիզմով: Ես կարող եմ քանդել հին աշխարհի իլլյուզիաները, բայց նոր աշխարհ կարող են բերել քեզ նման մարդիկ: Ես ընդամենը ուզում եմ, որ դու ավելի ինքնավստահ լինես ու ավելի խտրական՝ տարբեր շառլատանների նկատմամբ: Թողնես «հին աշխարհի» բեռը, չարությունը, դառնությունը, վախերը:

Այդ տեսանկյունից, ես ընդամենը գայլ եմ, որը բացահայտում է գառան մորթի հագած գայլերին :) դու գառ ես, ով իրենց պաշտպանում է: Բայց ես ինքս անելիք չունեմ գառների հասարակության մեջ: Եթե ես սկսեմ «գառային մտքեր» արտահայտել, սովորեցնել մարդկանց ապրել, երբ ինքս փորձիս վրա տեսնում եմ, որ իմ տարբերակն անխուսափելի էր, բայց բնավ ոչ կատարյալ, ես ոչ մի բանով չեմ տարբերվի Օշոյից ու Բլավացկայայից:

Ինքդ ցանկացար, որ մտքերս հայտնեմ :)

Sambitbaba
22.11.2014, 21:26
Սամ, ես չեմ հայհոյում, ու ինքդ էլ գիտես, որ քեզ չափից դուրս լավ եմ վերաբերվում, որպեսզի հայհոյեմ:
Ռեյ ջան, ազնվորեն, ինձ շատ հուզեցիր...
Ինձ ասած խոսքերովդ հուզեցիր այնքան, որ կգրկեի ու պինդ կրծքիս կսեղմեի քեզ հարազատ որդու նման։
Քեզ ասած խոսքերովդ հուզեցիր այնքան, որ կվերցնեի ու պատառ-պատառ կանեի քեզ հարազատ հոր պես։
Իսկ սրտի խորքում... շատ կուզենայի քեզ պես ընկեր ունենալ...:)


Ավելին ասեմ. իր բոլոր «լավ» մտքերին, վստահ եմ, դու արդեն եկել էիր նախքան Օշոյին կարդալը:
Համաձայն եմ։ Հնարավոր է, սիրելիս։ Որովհետև այս աշխարհում ամեն ինչ արդեն իսկ ասված է հենց ամենասկզբից, ես սա լրիվ լուրջ եմ ասում։ Ու երբ սկսում ես խորանալ քո մեջ, կամաց-կամաց սկսում ես բացահայտել, որ այնտեղ ամեն ինչ էլ կա։
Եվ խելոք գրքերի նպատակը ոչ թե քեզ մի բան սովորեցնելն է, այլ ներսիդ խառնիխուռն մտքերից հուլունք սարքելն ու վզիդ կախելը։ Իսկ Օշոյի գրքերն ունեն այդ ունակությունը։ Խոսքս երկու գրքի մասին է առայժմ, "Մանանեխի սերմը" և "Ադամանդյա սուտրան", մեկը Հիսուսի, մյուսը Բուդդայի մասին։ Ասել եմ արդեն, բայց կրկնեմ. ես իրոք որ ծանոթ չէի նրա կյանքին, ով և ինչ լինելուն, և իրոք որ հիասթափություն էին քո տված տեղեկությունները։ Չեմ կարծում, թե ամեն ինչ հենց այդպես է որ կա, բայց եթե նույնիսկ դրանց տաս տոկոսը միայն համապատասխանի իրականությունը, արդեն իսկ բավական է հիասթափության համար, ես լրիվ համաձայն եմ քեզ հետ...
Բայց նույնիսկ այդքանից հետո, նշածս այս երկու գրքերը (հնարավոր է, որ ապագայում դրանց թիվն ավելանա) երբեք չեն կորցնի իրենց իմաստնությունն ինձ համար։


Ու նորից դու չես ընկալում իմ ասածի իմաստը: Իմ ասածն այն էր, որ եթե ցանկանում ես ինձ հաղթել, համառությունը մի դարձրու քո զենքը, իսկ ժամանակը՝ քո մարտադաշտը: Երկու ոլորտներում էլ ես ակնհայտ առավելություն ունեմ: Ուրիշ զենք և ուրիշ մարտադաշտ փնտրիր:
Ոչ, Ռեյ ջան... Տես, դու էլ չես ուզում ընկալել իմ ասածը։ Եթե ես փորձեմ անգամ մենամարտել քեզ հետ, ուրեմն արդեն իսկ պարտված եմ... Ես չունեմ քո ուժը, քո եռանդը, քո գիտելիքները, քո տաղանդը, քո... ինքդ շարունակիր։ Երևի նույնիսկ աշխարհի հանդեպ քո սերն է ավելի մեծ, քան իմը, որովհետև ես այն աշխատում եմ կուտակել, իսկ դու այն արդեն իսկ ունես քո մեջ։
Եթե ես հաղթեցի այս վեճի մեջ, միայն ինքս ինձ։ Բացատրեմ։
Կներես, որ վերջին գրառումս շատ պրովոկացիոն էր։ Ուղղակի եկավ մի պահ, որ սկսեցի կասկածել, կմնա՞ս արդյոք դու քո բարձունքի վրա... Մնացիր, ու ես անչափ ուրախ եմ, քանզի դրանով դրանով օգնեցիր ինձ հաղթել իմ կասկածները։


Եթե կարծում ես, որ իմ այսքան խոսելու նպատակը քեզ «հավատափոխ» անելն էր, չարաչար սխալվում ես: Ավելին, եթե դու դառնայիր ինձ նման, ես կորուստի զգացողություն կունենայի: Ի վերջո, քո մեջ լիքը ունիկալ դրական բան կա, որը կկորեր, եթե դու դառնայիր ինձ նման:
Կարծում ես՝ ես չե՞մ ցանկանում «ավելի լավ աշխարհ»: Կարծում ես՝ ես չե՞մ գիտակցում, որ այդ «ավելի լավ աշխարհում» ինձ նման մարդկանց համար տեղ չէր լինի, իմ ամբողջ դառնությամբ ու պեսսիմիզմով: Ես կարող եմ քանդել հին աշխարհի իլլյուզիաները, բայց նոր աշխարհ կարող են բերել քեզ նման մարդիկ: Ես ընդամենը ուզում եմ, որ դու ավելի ինքնավստահ լինես ու ավելի խտրական՝ տարբեր շառլատանների նկատմամբ: Թողնես «հին աշխարհի» բեռը, չարությունը, դառնությունը, վախերը:
Միակ պահը, որտեղ կարող եմ ասել քեզ, որ սխալ ես, այ, հենց սա է։ Կներես։
Շատ վատ է, որ չես ուզում ինձ "հավատափոխ" անել։ Դու շատ լուրջ մարդ ես, և այդ պատճառով, եթե չես ուզում ինձ "հավատափոխ" անել, ուրեմն ունես երկու տարբերակ. կամ վստահ չես քո "հավատի" վրա, կամ էլ չէիր ուզենա, որ ուրիշն էլ քո "հավատի" ծանրությունը կրի իր ուսերին... Ես կարծում եմ, որ ավելի շուտ քեզ մոտ երկրորդ տարբերակն է, Ռեյ... Եվ այդ պատճառով մի բան կասեմ։ Կներես, որ ընդգծում եմ սա, բայց դա շատ կարևոր է ինձ համար, ու ես շատ եմ ուզում, որ գոնե երկու անգամ սա կարդաս. Եթե վաղն ամբողջ աշխարհը ցանկություն հայտնի գնալ քո հետևից, իսկ դու հրաժարվելու տարբերակ չունես, - ուրեմն պատրա՞ստ ես արդյոք տանել աշխարհին այնտեղ, ուր ուրախ կլինեիր տանել։
Եթե համարում ես, որ սա քարոզի պես մի բան է, ջնջիր հիշողությունիցդ։ Բայց ինձ թվում է, որ լավ կլիներ, եթե ամեն մեկը համարձակվեր այս հարցը տալ ինքն իրեն...


Այդ տեսանկյունից, ես ընդամենը գայլ եմ, որը բացահայտում է գառան մորթի հագած գայլերին :) դու գառ ես, ով իրենց պաշտպանում է: Բայց ես ինքս անելիք չունեմ գառների հասարակության մեջ: Եթե ես սկսեմ «գառային մտքեր» արտահայտել, սովորեցնել մարդկանց ապրել, երբ ինքս փորձիս վրա տեսնում եմ, որ իմ տարբերակն անխուսափելի էր, բայց բնավ ոչ կատարյալ, ես ոչ մի բանով չեմ տարբերվի Օշոյից ու Բլավացկայայից:
Սա ոչ թե երկրորդ սխալդ է, այլ այն առաջինի շարունակությունը։:P
Որովհետև կարո՞ղ ես ասել, թե ինչն է պատճառը, որ մթի, չարի իշխանի անունը՝ Լուսաբեր է։ Լույս բերող։ Ինչպե՞ս, Ռեյ...
Նույնիսկ մենք՝ շատ հաճախ գիտենք, թե ինչ է բերելու մեզ մեր այս կամ այն խոսքը, միտքը, արարքը... ՀԻսուս նախապես գիտեր, որ եկել է խաչ բարձրանալու համար, գիտեր, թե ով է իրեն դրանում օգնելու... Իսկ ինչպե՞ս կարող էր Աստված չիմանալ, որ նա, ում ինքը Լուսբեր անունն է տալիս, ի վերջո իր դեմ է դուրս գալու և դառնալու է Մթի Իշխա՞ն...
Ռեյ, չե՞ս կարծում, որ պատմությունը դեռ չի ավարտվել...;)


Ինքդ ցանկացար, որ մտքերս հայտնեմ :)
Եվ անսահման ուրախ եմ դրա համար։
Ազնվորեն ասած, ես համարում էի, որ շատ բաներ ավելի անձնական բնույթի են և անհույս սպասում էի, որ կպատասխանես նամակով, բայց երկրորդ անգամ դու շշմեցրիր ինձ հենց նրանով, որ այդ բարիերն էլ անցար...
Հետո էլ ասում ես, մտածեմ քեզ հաղթել...
Ձե՞ռք ես առնում...:8:o

Sambitbaba
25.11.2014, 20:50
Օշո,
Մի՞շտ է, որ գիտելիքը վտանգավոր է։


ՕՇՈ. – Ոչ միշտ։
Գիտելիքը վտանգավոր չէ, վտանգավոր է գիտակությունը։
Գիտենալն այնքան էլ վատ բան չէ, բայց չհիշել, որ կյանքը՝ գաղտնիք է, - իրոք որ վտանգավոր է։
Իսկ գիտելիքը ոչ միշտ է վտանգավոր։
Երբեմն այն կարող է նույնիսկ լավ օգնել։

Տրիբուն
25.11.2014, 21:47
Օշո,
Մի՞շտ է, որ գիտելիքը վտանգավոր է։


ՕՇՈ. – Ոչ միշտ։
Գիտելիքը վտանգավոր չէ, վտանգավոր է գիտակությունը։
Գիտենալն այնքան էլ վատ բան չէ, բայց չհիշել, որ կյանքը՝ գաղտնիք է, - իրոք որ վտանգավոր է։
Իսկ գիտելիքը ոչ միշտ է վտանգավոր։
Երբեմն այն կարող է նույնիսկ լավ օգնել։

Ներողություն, որ խառնվում եմ: Ես էս Օշոյի մասին կյանքում չէի լսել, կարող ա շառլատան ա, կարող ա առաքյալ: Բայց էս վերջին տեղադրված հարց ու պատասխանից տխմարության հոտ ա գալիս: Հարցը տեղով աբսուրդային ա, դե պատասխանն էլ նույն ոգով:

Rhayader
25.11.2014, 22:41
Ու երբ դուք սիրով եք զբաղվում, ու տղամարդը կնոջ վերևում է... դա անվանում են միսսիոներական դիրք: Արևելքում սկսեցին գիտակցել նրա այլանդակությունը, որ տղամարդն ավելի ծանր, բարձրահասակ և ուժեղ է. նա կտրորի այդ փխրուն էակին: Արևելքում միշտ հակառակն էր. կինը վերևից: Տղամարդու քաշով ճզմված, կինն անշարժ է: Միայն տղամարդն է շարժվում, այնպես որ օրգազմի է հասնում մի քանի վայրկյանի ընթացքում, իսկ կինը պարզապես լաց է լինում: Նա զուգընկեր էր, բայց նրան չներգրավեցին դրա մեջ: Նրան օգտագործեցին:

Օշո, «Սուրն ու Լոտոսը», զրույց #5

Սկսե՞մ քննարկել այս ցիտատի բուլշիթի աստիճանը :D

Չեմ ուզում թողնել միսիոներական դիրքի երկրպագուի տպավորություն, բայց ֆիքսեմ իր հետ կապված մի քանի փաստ. տղամարդը կնոջը ճզմելու աստիճանի գերազանցում է քաշով շատ հազվադեպ դեպքերում: Նույն հավանականությամբ կինն էլ, նամանավանդ մեր ժամանակներում, կարող է տղամարդուն ճզմել:

[այստեղ պատկերացնել 300 կիլոգրամանոց կնոջ նկար, որը սեքսով է զբաղվում 60 կիլոգրամանոց տղամարդու հետ]

Երկրորդ կետն այն է, որ արմունկների վրա սեղմվելիս տղամարդը կարողանում է կարգավորել իր քաշի ազդեցությունը կնոջ վրա:

Երրորդ կետն այն է, որ կինն, իմ պրակտիկայի մեջ, սիրում է այդ դիրքում առաջացող ճնշման զգացողությունը:

Չորրորդը՝ քաշի կարգավորման շնորհիվ, լավ զուգընկերոջ հետ կինն ազատ շարժվելու հնարավորություն ունի:

Այլ կերպ ասած, այս տեքստը կարող էր գրել կամ սեռական առումով անփորձ մարդը, կամ սեռական առումով անփորձ ու միամիտ մարդկանց համար:

Հիմա անդրադառնանք չարաբաստիկ արևելքին: Ի՞նչ արևելք: Արաբստա՞ն: Ճապո՞նիա: Հնդկաստա՞ն: Չինաստա՞ն: Վստահ եմ, հեշտ կտեսնեք, որ սեռական վարքն ու էթիկան խիստ տարբեր են այս երկրներում:

Անդրադառնանք Օշոյի հայրենի Հնդկաստանին: Այստեղից է ծագում Կամա սիրո աստվածությանը նվիրված տաճարների փորագրությունների վրա հիմնված Վատսյայանային վերագրվող «Կամա Սուտրա» գիրքը:

Կամա Սուտրայի (http://www.sacred-texts.com/sex/kama/kama206.htm) չորրորդ գլուխը վերնագրված է «OF THE DIFFERENT WAYS OF LYING DOWN, AND VARIOUS KINDS OF CONGRESS», կարճ ասած, բնութագրում է սեռական դիրքերը: Չորրորդ գլուխը սկսում է հետևյալ կերպ.


On the occasion of a 'high congress' the Mrigi (Deer) woman should lie down in such a way as to widen her yoni, while in a 'low congress' the Hastini (Elephant) woman should lie down so as to contract hers. But in an 'equal congress' they should lie down in the natural position. What is said above concerning the Mrigi and the Hastini applies also to the Vadawa (Mare) woman. In a 'low congress the woman should particularly make use of medicine, to cause her desires to be satisfied quickly.

The Deer-woman has the following three ways of lying down:



The widely opened position
The yawning position
The position of the wife of Indra

When she lowers her head and raises her middle parts, it is called the 'widely opened position'. At such a time the man should apply some unguent, so as to make the entrance easy.

When she raises her thighs and keeps them wide apart and engages in congress, it is called the 'yawning position'.

When she places her thighs with her legs doubled on them upon her sides, and thus engages in congress, it is called the position of Indrani and this is learnt only by practice. The position is also useful in the case of the 'highest congress'.

Միանգամից սկսում է «կինը ներքևում» դիրքերի քննարկումից: Առանց շռայլելու «այլանդակություն», «ճզմել» և այլ բառեր:

Կարճ ասած, իր զրույցի այս հատվածում Օշոն ընթերցողի ականջներից առատ լապշա է կախել :)

Sambitbaba
26.11.2014, 05:54
Սկսե՞մ քննարկել այս ցիտատի բուլշիթի աստիճանը :D

Ցավոք, լրիվ համաձայն եմ քեզ հետ, Ռեյ ջան...

Եվ ուրախ եմ, որ ինձ հանդիպած նրա առաջին գիրքը դա չի եղել, որովհետև այդ մեջբերումիցդ հետո հաստատ այլևս Օշո չէի կարդա։

Լսիր, միգուցէ պետք է նրա գրքերի խրոնոլոգիա՞ն նայել։ Կարո՞ղ է, կյանքի վերջին նրա յանը տարել է...

Rhayader
26.11.2014, 11:47
Ցավոք, լրիվ համաձայն եմ քեզ հետ, Ռեյ ջան...

Եվ ուրախ եմ, որ ինձ հանդիպած նրա առաջին գիրքը դա չի եղել, որովհետև այդ մեջբերումիցդ հետո հաստատ այլևս Օշո չէի կարդա։

Լսիր, միգուցէ պետք է նրա գրքերի խրոնոլոգիա՞ն նայել։ Կարո՞ղ է, կյանքի վերջին նրա յանը տարել է...

Էլի տարբերակ է :) ինքը Նեպալում է սա գրի առել, այսինքն՝ 1985-86 թվականներին:

Rhayader
26.11.2014, 18:04
Գիտա Մեհտայի «Carma Cola: Marketing the Mystic East» գիրքն էի կարդում, շատ հետաքրքիր նկատողություններ է անում Օշոյի մասին: Գիրքը խորհուրդ եմ տալիս բոլորին, որոնք պատրաստվում են արևելյան որևէ ավանդույթ կամ պրակտիկա ուսումնասիրել, չօգտվելով սկզբնաղբյուրներից :)

Sambitbaba
25.12.2014, 21:54
Օշո,
Ինչու՞ մարդիկ դիմավորում են ամեն նորը մեծ դժկամությամբ և վախով, փոխարենն ուրախանալու դրան։


Նորը ձեր ներսում չի, որ ծնվում է, այն գալիս է անդրսահմանից։ Այն ձեր մասնիկը չէ։ Նորի գալու հետ մեկտեղ ձեր անցյալը բախտախաղի է դրվում։ Նորը ոչ մի կերպ կապված չէ ձեր հետ, այստեղից էլ վախը։ Դուք ապրում էիք որոշակի կերպով, մտածում էիք որոշակիորեն, ստեղծել էիք ձեր հավատամքների վրա հիմնված հարմարավետ գոյատևություն։ Եվ հանկարծ մի ինչ-որ նոր բան թակում է ձեր դուռը։ Այժմ կյանքի ձեր համար սովորական դարձած մոդելը քարուքանդ է լինելու։ Եթե թույլ տաք նորին ներս մտնել, դուք այլևս երբեք նախկինը չեք լինի, նորն ամբողջովին կփոխի ձեզ։

Դա վտանգավոր է։ Երբեք չգիտես, թե նորի հետ հանդիպումն ինչով է վերջանալու։ Հինը սովորական և հեշտճանաչելի է; դուք նրա հետ այնքան երկար եք ապրել, որ այն ձեզ հարազատ է դարձել։ Իսկ նորի մասին ձեզ ոչինչ հայտնի չէ։ Այն կարող է ընկեր լինել, իսկ կարող է նաև թշնամի՝ ով գիտի։ Եվ ոչ մի միջոց չկա իմանալ նրա մասին ինչ-որ բան։ Միակ միջոցը նրա մասին իմանալ՝ թույլ տալ նրան տեղի ունենալ; այստեղից էլ ամբողջ տագնապն ու վախը։

Եվ նմանապես դուք չեք կարող բացասել նրան, քանզի հինը մինչև օրս ձեզ չի տվել այն, ինչ փնտրում եք։ Հինը խոստացել է շատ բան, բայց խոստումներն ի կատար չեն ածվել։ Հինը ճանաչելի է, բայց խղճուկ։ Նորը կարող է անսովոր լինել ձեր համար, բայց կա հավանականություն, որ ձեզ վայելություն կբերի։ Եվ այսպես, դուք չեք կարող ոչ հրաժարվել նրանից, ոչ ընդունել այն։ Դուք տատանվում եք, դողում եք վախից, ձեր ներսում ուժեղ ցավ է առաջանում։ Այդ ամենը բնական է, դրանում սխալ ոչինչ չկա։ Այդպես եղել է միշտ, և միշտ այդպես կլինի։

Փորձեք հասկանալ նորի անհրաժեշտությունը։ Այս աշխարհում յուրաքանչյուրը նոր բան է ուզում, քանի որ ոչ ոք բավարարված չէ հնով։ Ոչ ոք չի կարող բավարարված լինել հնով, որովհետև, ինչ էլ որ այն լինի, նրա մասին ամեն ինչ դուք գիտեք։ Երբևիցէ լինելով ճանաչված, այն ամբողջ ժամանակ կրկնվում է; լինելով երբևիցէ ճանաչված, այն դառնում է տաղտկալի, միապաղաղ։ Դուք ցանկանում եք ազատվել հնից, դուք փորձություններ, արկածներ եք տենչում։ Դուք ցանկանում եք նորը դառնալ, բայց, չնայած դրան, բավական է նորը թակի դուռը, դուք հետ եք նահանջում, փախչում եք նրանից, թաքնվելով հնի պաշտպանության ներքո։ Ահա թե որն է երկընտրանքը։

Ինչպե՞ս մենք նորը դառնանք։ Չէ՞ որ ամեն մեկը ցանկանում է նորը դառնալ։ Դրա համար խիզախություն է պետք, և ոչ հասարակ, այլ արտակարգ խիզախություն։ Բայց աշխարհը լիքն է վախկոտներով, այդ պատճառով մարդիկ դադարել են աճել։ Ինչպե՞ս դուք կարող եք աճել, եթե վախկոտ եք։ Ամեն նոր հնարավորության դեպքում, գոցելով վախից աչքերդ, դուք հետ եք նահանջում։ Ինչպե՞ս ուրեմն կարող եք աճել։ Ինչպե՞ս կարող եք լինել։ Դուք ուղղակի ձևանում եք, թե կաք։ Իսկ քանի որ չեք կարող աճել, դուք պետք է դրան փոխարինող մի բան գտնեք։ Դուք չեք կարող աճել, բայց կարող է աճել ձեր բանկային հաշիվը՝ դա փոխարինում է։ Դրա համար խիզախություն պետք չէ, այդպիսի փոխարինումն ամբողջովին համաձայնեցված է ձեր վախկոտության հետ։ Եվ ձեր բանկային հաշիվը շարունակում է աճել, իսկ դուք կարծում եք, թե այդ դուք եք աճում։ Դուք ավելի պատկառելի եք դառնում։ Ձեր համբավն ու փառքը շարունակում են աճել, և դուք մտածում եք, թե դու՞ք եք աճում։ Դուք ուղղակի մոլորեցնում եք ձեզ։ Ռեր համբավը՝ դուք չեք, և ձեր փառքն էլ՝ դուք չեք։ Ձեր բանկային հաշիվը ձեր էությունը չէ։ Բայց բավական է մտածեք ձեր էության մասին, և անմիջապես սկսում եք դողալ վախից։ Սակայն, եթե ցանկանում եք աճել, պետք է մի կողմ նետեք ձեր ամբողջ վախը։

Ինչպե՞ս նորը դառնանք։ Մենք ինքնստինքյան նորը չենք դառնում։ Նորը կողքից է գալիս, ասենք, Աստծոց։ Նորը գալիս է գոյից։ Միտքը միշտ հին է։ Միտքը չի կարող նոր լինել, քանզի այն իր մեջ անցյալն է կուտակում։ Նորը դրսից է գալիս; այն աստվածային նվեր է։ Այն գալիս է անդրսահմանայինից և անդրսահմանայինին է պատկանում։

Անհայտ և անճանաչելի անդրսահմանայինը ձեր ներսը թափանցելու հնարավորություն ունի։ Այն դեպի ձեզ մուտք ունի, որովհետև դուք երբեք կտրված ու մեկուսացված չեք եղել նրանից; դուք կղզի չեք։ Դուք կարող էիք մոռանալ անդրսահմանայինի մասին, բայց անդրսահմանայինը ձեզ չի մոռացել։ Երեխան կարող է մոռանալ մոր մասին, բայց մայրը երեխային երբեք չի մոռանում։ Ամբողջի մասը կարող է մտածել. “Ես առանձին եմ”, բայց ամբողջը գիտի, որ մասն իրենից առանձին չի։ Ամբողջը մուտք ունի դեպի դուք։ Այն անընդմեջ շփման մեջ է ձեր հետ։ Ահա թե ինչու նորը շարունակում է գալ, չնայած դուք նրան նույնիսկ չեք էլ ընդունում։ Այն գալիս է ամեն առավոտ և ամեն երեկո։ Այն գալիս է հազար ու մի ձևով։ Եթե ունեք աչքեր, ուրեմն կտեսնեք, որ այն գալիս է դեպի ձեզ անդադար։

Գոյատևությունն անդադար հորդում է ձեր վրա, բայց դուք զնդանված եք ձեր անցյալի մեջ։ Դուք այնտեղ ասես գերեզմանում լինեք։ Դուք անզգա եք դարձել։ Ձեր վախկոտության պատճառով դուք կորցրել եք ձեր զգայունակությունը։ Լինել զգայունակ՝ նշանակում է անընդհատ զգալ նորը, ապրել քեզ վրա նրա թրթիռները, կրքոտ ցանկանալ այն։ Եվ այդ ժամանակ ծնվում է արկածի ծարավը, և դուք սկսում եք շարժվել դեպի անհայտը, պատկերացում չունենալով անգամ, թե ուր եք գնում։

Միտքը համարում է, թե դա խելագարություն է։ Միտքը համարում է, որ աննպատակահարմար է հինը լքելը։ Բայց աստվածայինը միշտ նոր է և միշտ գտնվում է ներկայում։ Ահա թե ինչու Աստծո հանդեպ մենք անցյալ կամ ապագա ժամանակը չենք կիրառում։ Չենք կարող ասել. “Աստված կար” կամ “Աստված կլինի”։ Նա միշտ թարմ է, անարատ։ Եվ նա մուտք ունի մեր մեջ։

Հիշեք, ձեր կյանք մտնող ամեն նոր բան՝ աստվածայինի ուղերձ է։ Եթե դուք ընդունում եք այն, ուրեմն՝ հոգևոր եք։ Եթե մերժում եք, ուրեմն հոգևոր չեք։ Մարդուն պետք է փոքր ինչ ևս չլարվել այդ նորն ընդունելու համար, փոքր ինչ ևս բացվել, որպեսզի թույլ տա նորին մտնել իր մեջ։ Զիջեք ճանապարհն աստվածայինին, թույլ տվեք նրան մտնել ձեր մեջ։

Աղոթքի կամ խորհրդածման ամբողջ իմաստը հենց դրանում է՝ դուք բացվում եք, դուք ասում եք “այո”, դուք ասում եք. “Ներս մտիր”։ Դուք ասում եք. “Ես երկար եմ սպասել, և երախտապարտ եմ քեզ, որ եկար”։ Միշտ ընդունեք նորը մեծագույն ուրախությամբ։ Նույնիսկ եթե նորն անհանգստություն է ձեզ պատճառում, միևնույն է, պետք է ընդունել նրան։ Եթե նույնիսկ նորը ձեզ ինչ-որ սխալի է տանում, պետք է այն ընդունել, որովհետև սխալների վրա մենք սովորում ենք և հաղթահարելով դժվարությունները, աճում ենք։ Նորը միշտ դժվարություններ է բերելու։ Հինը ոչ մի դժվարություն չի բերում՝ ահա թե ինչու եք դուք այն ընտրում։ Այն սփոփանք է ձեր համար, թաքստոց։

Միայն խորինս և համապարփակ ընդունված նորն է ի վիճակի փոխակերպել ձեզ։ Դուք չեք կարող ստիպել նորին ձեր կյանքը մտնել; նորն ինքնիրեն է գալիս։ Դուք կարող եք կամ ընդունել նրան, կամ մերժել։ Եթե մերժում եք, դուք մնում եք ինչպես քար՝ փակ և մեռած։ Եթե ընդունում եք նրան, դառնում եք ծաղիկ, սկսում եք բացվել… և երբ բացվեք՝ դա ձեր համար տոն կլինի։

Միայն նորն ընդունելը կարող է փոխակերպել ձեզ, այլ ճանապարհ չկա։ Բայց հիշեք, դա ընդհանուր ոչինչ չունի ոչ ձեր, ոչ էլ ձեր ճիգերի հետ։ Բայց ոչինչ չանել՝ չի նշանակում ընդհանրապես դադարել գործել; դա նշանակում է գործել առանց անցյալից եկող ցուցմունքի կամ խթանի։ Նորի հետազոտումը չի կարող հասարակ հետազոտություն լինել, քանզի հետազոտության օբյեկտն է նորը։ Ինչպե՞ս կարող եք այն հետազոտել։ Դուք նրա մասին ոչինչ չգիտեք, երբեք նրա հետ չեք հանդիպել։ Նորի հետազոտությունը պետք է բաց հետազոտություն լինի։ Ձեզ ոչինչ հայտնի չէ նրա մասին։ Պատք է սկսել անգիտության վիճակից և շարժվել անմեղորեն, ինչպես իր առջև բացվող հնարավորություններից հուզմունք ապրող երեխան՝ և այդ հնարավորություններն անսահման են։

Նորը ստեղծելու համար դուք ոչինչ անել չեք կարող. ինչ էլ անեք, ամեն ինչ հին կլինի, ամեն ինչ կլինի անցյալից։ Բայց դա չի նշանակում, որ դուք պետք է դադարեք գործել։ Ոչ, դա նշանակում է գործել, չունենալով ոչ ցուցմունք, ոչ ազդակ անցյալից: Գործեք, չունենալով ցուցմունք և ազդակ անցյալից, - և դա կնշանակի, որ դուք գործում եք մեդիտատիվ կերպով: Գործեք ինքնակայորեն: Որոշումը թող ընդունի ձեր ներկա պահը:

Դուք չեք պարտադրում ձեր որոշումը, քանզի այդ դեպքում դա կլինի որոշում անցյալից, և այն քարուքանդ կանի նորը: Դուք ուղղակի գործում եք տվյալ պահին ինչպես երեխա: Բացարձակապես հրաժարվեք ձեզանից հանուն ներկա պահի՝ և ամեն օր նոր հայտնաբերություններ կանեք, կլցվեք նոր լույսով, նոր խորաթափանցությամբ: Եվ այդ նոր ունակությունները կսկսեն ձեզ փոխել: Մի անգամ, հանկարծ, դուք կտեսնեք, որ ամեն նոր պահի դուք նոր եք: Հինն այլևս չի կառչում ձեզանից: Եվ դուք, եղյամի կաթիլի պես, թարմ և պատանի եք:

Հիշեք. բուդդան ապրում է պահից պահ: Դա նման է օվկիանոսում հսկայական ալիքի հայտնվելուն: Այն բարձրանում է, հույսերով ու երազանքներով, ապրելով մեծագույն ուրախություն և պարելով, որպեսզի դիպչի աստղերին: Խաղալով ինչ-որ ժամանակ, այն անհետանում է: Հետո նորից է բարձրանում, որպեսզի ևս մեկ պահ ապրի: Նորից կատարում է իր պարը և նորից անհետանում է: Այդպես արտահայտվում է աստվածայինը… հատնվում է, անհետանում է, հայտնվում է և նորից անհետանում է: Այդպիսին է բուդդայի գիտակցությունը: Ամեն պահի այն հայտնվում է, որոշակի կերպով արձագանքում է ձեր մեջ, և ահա արդեն չկա: Հետո նորից հայտնվում և անհետանում է:

Երկու պահերի մեջ կա տարածություն; այդ տարածության մեջ բուդդան անհետանում է: Ես ձեզ մի խոսք եմ ասում և՝ անհետանում եմ: Հետո մի ուրիշ խոսք եմ ասում՝ և նորից այստեղ եմ… Իսկ հետո նորից անհետանում եմ: Ես արձագանքում եմ ձեր մեջ, և նորից ես չկամ: Հետո նորից արձագանք, և նորից չկամ: Այդ ինտերվալները, այդ դատարկությունները ձեզ թույլ են տալիս բացարձակ թարմ մնալ, քանզի միայն մահն է ընդունակ ձեզ կատարելապես կենդանի դարձնել:

Մի անգամ դուք կմեռնեք՝ յոթանասուն տարի հետո: Այդ յոթանասուն տարիների ընթացքում դուք, բնականաբար, ահագին աղբ կկուտակեք: Բուդդան մահանում է ամեն պահ, այդ պատճառով նրա մեջ ոչ մի աղբ չի կուտակվում, ընդհանրապես ոչինչ չի կուտակվում, և ոչինչ նրա սեփականությունը չի դառնում: Ահա թե ինչու Բուդդան ասում է, որ նախանշաններին տիրելը՝ խաբեություն է, այնպես ինչպես յուրաքանչյուր տիրում` կապված է անցյալի հետ: Չտիրել նախանշանների՝ նշանակում է բուդդա լինել:

Մտամուխ եղեք միայն. ձեր կյանքի ամեն պահ ծագում է ձեր շնչառության հետ մեկտեղ: Դուք շնչում եք, արտաշանչում եք: Նորից եք շնչում և նորից արտաշնչում եք: Ամենը ներշնչումը` կյանք է, իսկ ամեն արտաշնչում` մահ: Դուք ծնվում եք ամեն ներշնչման և մահանում եք ամեն արտաշնչման հետ: Թույլ տվեք ձեր ամեն պահին կյանք և մահ լինել: Այդ ժամանակ դուք միշտ նոր կլինեք:

Բայց այդ նորն ընդհանուր ոչինչ չունի ձեր անցյալլի հետ, ձեր ցանկությունների, ծրագրերի և մղումների հետ: Այն ինքնակայորեն է գործում: Այն ռեակցիա չէ ինչ-որ բանի, այն ուղղակի արձագանք է գտնում ձեր մեջ: Ամենն, ինչ դուք մտածում եք, ապավինելով անցյալի վրա, հին է, այդ պատճառով, եթե ելնեք միայն ձեր փորձից, նոր ոչինչ ստեղծել չեք կարողանա: Նորը զգալու համար անհրաժեշտ է վերջ դնել հնին, կտրել կապդ անցյալի հետ, ինքդ քեզ հետ: Դա ամենն է, ինչ մենք կարող ենք անել: Բայց դա իրոք ամենն է, դա` ամենն է: Հնի հեռանալուց հետո նորը կարող է գալ, իսկ կարող է նաև չգալ: Դա նշանակություն չունի: Նորը ցանկնալն ինքը` արդեն հին ցանկություն է: Նույնիսկ հարցը նորի մասին` հին ցանկություն է:

Բուդդային նորը չի հետաքրքրում: Նրա մեջ “Սա պետք է ահա այսպես լինի” տիպի ոչ մի ցանկություն չկա: Երբ կա ցանկություն, դուք կսկսեք հարմարեցնել այն մի ինչ-որ գաղափարի հետ, կսկսեք խաբել ինքներդ ձեզ: Ընդունեք կյանքն առանց որևէ ցանկության: Ընդունեք կյանքն առանց պայմանների: Ընդունեք կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա` յաթհա բհութամ *, - և անընդհատ կփոխվեք, անընդհատ կերիտասարդանաք:


- - - - - - - - - -
*բառացիորեն` իրականություն: Յաթհա-բհութա-նյանա-դասսանա – իմաստություն է, որը ծագում է, երբ սկսում ես տեսնել իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա:

Sambitbaba
25.12.2014, 21:55
Դա է վերածննդի իսկական իմաստը: Եթե հասկանում եք դա, հիշողությունից, ձեր հոգեբանական հիշողությունից ազատ կլինեք: Հիշողությունը` մեռած բան է: Հիշողությունը ճշմարտությու չէ և լինել այն երբեք չի կարող, քանի որ ճշմարտությունը միշտ կենդանի է, այն ինքը կյանքն է: Հիշողությունն անըդհատ վերադառնում է նրան, ինչն այլևս չկա: Այն ստիպում է մեզ ապրել ցնորական աշխարհում, որի մեջ մենք ամփոփված ենք և որը մեր բանտն է: Իրականում, մենք էլ հենց այդ աշխարհն ենք։ Հիշողությունը ստեղծում է պրոբլեմների մի ամբողջություն և անվանում է այն “ես” կամ “էգո”։ Եվ բնականաբար, այդ կեղծ էությունն ամբողջ ժամանակ վախենում է մահից: Ահա թե ինչու եք դու վախենում նորից։

Այդ “եսն” է վախենում, այլ ոչ թե ձեր իսկական էությունը։ Էությունը վախ չունի, բայց ունի վախ էգոն, որովհետև էգոն շատ է վախենում մեռնել։ Այն արհեստական է, անցողիկ և կազմված է պատահական ֆրագմենտներից։ Ցանկացած պահի այն կարող է մասնատվել։ Եվ երբ ձեր մեջ նորն է մտնում, էգոն սկսում է վախենալ։ Էգոն վախենում է, քանզի կարող է զոհվել։ Ինչ-որ կերպ նրան հաջողվում է պահպանել իրեն, բայց ահա գալիս է նորը և կարող է ամբողջովին քարուքանդ անել ձեր էգոն։ Ահա թե ինչու դուք չեք ընդունում նորն ուրախությամբ։ Էգոն չի կարող ուրախությամբ ընդունել իր մահը։ Ինչպե՞ս նա կարող է սեփական մահն ուրախությամբ ընդունել։

Քանի դեռ չեք հասկացել, որ դուք ձեր էգոն չեք, չեք սովորի ընդունել նորը։ Հենց տեսնեք, որ էգոն` ձեր հիշողությունն է անցյալի մասին և ուրիշ ոչինչ, որ դուք` ձեր հիշողությունը չեք, որ հիշողությունը` բիոհամակարգչի պես մի բան է, որ դա մեքենա է, մեխանիզմ, պրագմատիկ ինչ-որ բան… Իսկ դուք գտնվում եք դրա սահամաններից դուրս… Դուք` գիտակցություն եք, այլ ոչ թե հիշողություն։ Հիշողությունն ամփոփված է գիտակցության մեջ, իսկ դուք գիտակցությունն ինքն եք։

Օրինակ, դուք տեսնում եք, որ ինչ-որ մեկն անցնում է ճանապարհով։ Դուք ճանաչում եք նրա դեմքը, բայց չեք կարող անունը հիշել։ Եթե լինեիք հիշողություն, իհարկե, անունն էլ կհիշեիք։ Բայց դուք ասում եք. “Ես ճանաչում եմ դեմքը, բայց անունը չեմ հիշում”։ Հետո մտնում եք ձեր հիշողությունն ու սկսում եք փորփրել այն, և հանկարծ անունը դուրս է գալիս մակերես և դուք ասում եք. “Այո, սա նրա անունն է”։ Հիշողությունը` ձեր գրառումներն են։ Դուք նա եք, որ կարդում է իր գրառումները, բայց դուք ինքը հիշողությունը չեք։

Բավական հաճախ պատահում է, որ դուք, հիշելով ինչ-որ բան, չափազանց ուժեղ եք լարվում։ Եվ չեք կարողանում վերհիշել այդ, քանի որ հենց լարումը, հենց ուժ ներդնելը թույլ չի տալիս հիշողությանը ազատ արձակել անհրաժեշտ ինֆորմացիան։ Դուք ամեն կերպ ջանում եք վերհիշել ինչ-որ մեկի անունը, իսկ այն ոչ մի կերպ չի վերհիշվում, նույնիսկ եթե, ինչպես դուք եք ասում, պտտվում է ձեր լեզվի ծայրին։ Դուք հասկանում եք, որ գիտեք այդ անունը, բայց այն առաջվա պես չի վերհիշվում։

Դա տարօրինակ է։ Եթե դուք ձեր հիշողությունն եք, ուրեմն ո՞վ է ձեզ խանգարում վերհիշել այդ անունը և ինչու՞ այն ձեր միտքը չի գալիս։ Եվ այդ ո՞վ է ասում. “Ես գիտեմ այն, բայց այն դեռևս իմ միտքը չի գալիս”։ Եվ սկսում եք ջանալ ավելի ուժեղ, և որքան ավելի ուժեղ եք ջանում, այնքան ավելի դժվար է այն ձեզ տրվում։ Հետո ձեզ այդ ամենը ձանձրացնում է, դուք գնում եք այգի ման գալու և հանկարծ, նայելով վարդի թփին, վերհիշում եք անունը։

Ձեր հիշողությունը` դուք չեք։ Դուք` գիտակցություն եք, իսկ հիշողությունը` այն է, ինչ ամփոփված է նրա մեջ։ Բայց հիշողությունը` էգոյի կյանքի համար անհրաժեշտ էներգիա է։ Իհարկե, հիշողությունը հին է, և այն վախենում է նորից։ Նորը կարող է ձեզ մոլորության մեջ գցել, այն կարող է լինել այնպիսին, որ անհնար կլինի այն մարսել։ Նորը կարող է ինչ-որ անախորժություններ բերել։ Դուք ստիպված կլինեք նորից ու նորից հարմարվել նրան, ինչ-որ բան փոխել ձեր մեջ։ Իսկ դա թվում է դժվար։

Որպեսզի ընդունես նորը, պետք է ապանույնացվես էգոյի հետ։ Հենց որ ապանույնացվեք, ձեր համար միևնույնը կլինի, կմեռնի՞ էգոն, թե կենդանի կմնա։ Էգոն` մեխանիզմ է։ Օգտագործեք այն, բայց թույլ մի տվեք որ նա օգտագործի ձեզ։ Էգոն ամբողջ ժամանակ վախենում է մահից, քանի որ ինքն անցողիկ է։ Այստեղից էլ վախը։ Վախը գոյությունից չի ծագում, այն չի կարող գոյությունից ծագել, որովհետև գոյությունը` կյանքն է։ Ինչպե՞ս կարող է կյանքը վախենալ մահից։ Կյանքը մահի մասին ոչինչ չգիտի։

Էգոն արհեստական է, անցողիկ և կազմված է տարբեր բեկորներից, այն պատրանքային է և կեղծ։ Եվ բացի այդ… և բացի այդ… էգոյի մահը` դա ուղղակի թույլատրման վիճակ է, դա մահ է, որը մարդուն կենդանի է դարձնում։ Մեռնել էգոյի մեջ, նշանակում է ծնվել գոյության մեջ, աստվածայինի մեջ։

Նորը` գոյատևման համհարզն է, նորը` գոյատևման ուղերձն է։ Կտակարան է։ Ականջ դրեք նորին, քայլեք նրա հետ միասին։ Ես գիտեմ, որ վախենում եք։ Ընդդեմ վախի միաբան եղեք նորի հետ։ Այդ ժամանակ ձեր կյանքն ավելի ու ավելի կհարստանա, և մի անգամ դուք կկարողանաք ազատ արձակել ձեր մեջ թաքնված մեծությունը։

Sambitbaba
08.01.2015, 20:01
Օշո,
Ի՞նչ նկատի ունես դու,
երբ ասում ես, որ կյանքը կատարյալ է:


Ես նկատի ունեմ հենց դա: Կյանքը կատարյալ է: Բայց ես հասկանում եմ, թե ինչու ծագեց այդ հարցը: Այն ծագեց, որովհետև դուք որոշակի գաղափարներ ունեք կատարելության մասին, իսկ կյանքը դրանց չի համապատասխանում, այդ պատճառով էլ դուք կյանքը ոչ կատարյալ եք համարում:

Երբ ես կյանքը կատարյալ եմ անվանում, նկատի չունեմ, որ այն համապատասխանում է կատարելության մասին իմ պատկերացմանը`դրա վերաբերյալ ես որևէ գաղափարներ չունեմ: Երբ ես կյանքը կատարյալ եմ անվանում, ուղղակի նկատի ունեմ, որ նրան ոչինչի հետ համեմատել չես կարող, ոչ մի նմուշ չկա: Այդ կյանքը` ամենն է, ինչ կա; այն պարտավոր է կատարյալ լինել:

Ձեր “կատարելությունը” միշտ կապ ունի համեմատության հետ; իմ “կատարելությունը”` ուղղակի փաստի հաստատում է, համեմատության հետ ոչ մի կապ չունի: Դուք համեմատում եք, դուք ասում եք. “Այո, սա կատարյալ է, իսկ սա կատարյալ չէ”, և արդեն ունեք կատարելության չափանիշ:


Ես լսել եմ սուֆիական վանականի մասին, ով, սրճարանում մարդկանց հետ զրուցելիս, մեջբերեց մի հին սուֆիական ասույթ. “Կյանքը կատարյալ է, ամեն ինչ կատարյալ է, ամեն մեկը կատարյալ է”:

Մի կուզիկ մարդ լսեց նրա խոսքերը: Նա վեր կացավ ու ասաց. “Նայի՛ր ինձ վրա: Ես` ապացույցն եմ նրա, որ կյանքը կատարյալ չէ: Նայի՛ր ինձ վրա: Մի՞թե սա բավական չէ, որ հերքի կյանքի կատարելության մասին քո գաղափարը: Նայիր ինձ վրա` տես, թե ինչ այլանդակ եմ ես և որքան ծանր է ինձ համար: Ես կուզիկ եմ”:

Սուֆին նայեց նրան ու աաց. “Բայց դու ամենակատարյալ կուզիկն ես, ում ես երբևիցէ տեսել եմ”:


Ամենակատարյալ կուզիկը…

Հենց որ դուք սկսում եք տեսնել կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա, և երբ պատկերացում չունեք այն մասին, թե ինչպիսին պետք է այն լինի, ամեն ինչ կատարյալ է դառնում: Նույնիսկ անկատարելությունն է կատարյալ: Երբ ասում եմ, որ կյանքը կատարյալ է, ես նկատի ունեմ հասարակ մի բան. հենց որ սկսում եք համեմատել այն իդեալի` կատարելատիպի հետ, դուք անկատարելություն եք ստեղծում:

Եթե դուք պնդում եք, որ մարդ պետք է 190 սանտիմետր հասակ ունենա, իսկ նա չի համապատասխանում դրան, այդ ժամանակ բարդություն է ծագում: Կամ եթե ունեք գաղափար, որ մարդ պետք է ընդամենը 150 սանտիմետր հասակով լինի, իսկ նա չի համապատասխանում դրան, ուրեմն նորից դժվարություն է ծագում: Կյանքն ուղղակի կա: Մի ծառ աճում է մինչև ամպերը, մյուսը փոքրիկ է մնում: Բայց ամեն ինչ կատարելապես սքանչելի է, ամեն ինչ այնպիսին է, ինչպիսին պետք է լինի, այդ պատճառով իմ մտքում ոչ մի “պետք է” չկա: Ես ուղղակի տեսնում և ընկալում եմ կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա: Ես ոչ մի գաղափար չունեմ այն մասին, թե ինչպիսին այն պետք է լինի: Ահա թե ինչու եմ ասում, որ այն այնպիսին է, ինչպիսին կա: Ուրիշ կյանք գոյություն չունի:

Եվ դա իմ ուղերձն է. դեն նետեք համեմատությունները, դեն նետեք ձեր գնահատականները, հակառակ դեպքում խեղճ ու թշվառ եք մնալու, և դա` ձեր դատողությունների ու համեմատությունների շնորհիվ միայն: Նայեք կյանքին, առանց նրան դատելու: Ո՞վ եք դուք, որ դատեք: Ի՞նչ գիտեք կյանքի մասին: Ի՞նչ գիտեք ձեր մասին: Դատապարտելը բխում է ձեր գաղափարից, որ իբր ամեն ինչ գիտեք; դատապարտելը` ձեր ամենագետ լինելու արդյունքն է:

Նայեք կյանքին անգիտության վիճակում, անգիտության վիճակից: Նայեք կյանքին զարմանքով` և ձեր համար անսպասելիորեն այն կատարյալ կդառնա: Այո, երբեմն ամպամած է, բայց այդ ամպերն էլ կատարյալ են: Իսկ երբեմն արևոտ է, և դա նույնպես կատարյալ է: Երբեմն անձրև է գալիս, իսկ երբեմն չի գալիս, բայց այդ ամենը կատարյալ է: Այն, ինչ կա, բարեմաղթանք է: Համատրամադրված լինել այդ բարեմաղթանքի հետ, նշանակում է լինել աղոթքի մեջ:

Sambitbaba
15.01.2015, 20:55
Օշո,
Մարդկանց մասին դու երբեմն ասում ես, որ նրանք նորից բաց են թողնում շատ բան
և իրենց կյանքն անտեղի են ապրում: Դա ընկալվում է այնպես, որ իբր կա ինչ-որ նպատակ, ինչ-որ կետ,
որը կարելի է աչքից բաց թողնել կամ որին կարելի է հասնել: Իսկ հետո նորից ասում ես,
որ չկա ոչ մի նպատակ, որ ամեն ինչ ուղղակի կա, այդ պատճառով`
ինչպե՞ս ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել:


Դուք նորի՛ց բաց եք թողնում: Այն պահին, երբ հարցնում եք. “Ինչպե՞ս”, - դուք բաց եք թողնում: Իմաստն այն չէ, որ պատկերացնեք ձեզ մի կետ, որին պետք է հասնել, այն է իմաստը, որպեսզի պարզեք, որ ոչ մի “ինչպե՞ս” լինել չի կարող, որովհետև “այն”(կետը, նպատակը) արդեն այստեղ է: Ձեզ պետք է միայն ընկնել լռության տարածքը, որպեսզի կարողանաք տեսնել: Ձեզ պետք է ներկա պահ ընկնել, երբ ոչինչ չեք անում, ոչ մի տեղ չեք գնում, չեք ձգտում ինչ-որ բան ուղղել, - երբ դուք ուղղակի լարված չեք: Այդ դադարի մեջ, այդ թուլության պահին` “այն” այստեղ է: Դա ճանաչումն է; ոչ թե հասկացումը, այլ ճանաչումը, որովհետև խորը ձեր ներսում դուք արդեն “այն” եք և միշտ այդ եք եղել:

Հարցրեք “Ինչպե՞ս”, - և նորից բաց կթողնեք, որովհետև “ինչպես”-ը ենթադրում է ինչ-որ գործունեություն: Չկա անհրաժեշտություն որևէ մեթոդի, որևէ ճանապարհի, որևէ տեխնիկայի: Բոլոր տեխնիկաները, ճանապարհներն ու մեթոդները պետք է դեն նետվեն: Դուք պետք է լիակատար լռության վիճակում գտնվեք, որպեսզի կարողանաք լսել ձեր դեռևս թույլ ներքին ձայնը: Այն միշտ ձեր մեջ է, բայց ձեր ցանկություններն այնպիսի աղմուկ են բարձրացնում, որ դուք ձեր սեփական երաժշտությունը լսել չեք կարողանում:

Մի հարցրեք “Ինչպե՞ս”, - և դեն նետք բոլորը մեթոդները, որոնք կուտակել եք, տալով այդ հարցը: Ուղղակի ընկեք լուռ տարածություն: Դա ճարպիկ հնարանք է, այլ ոչ թե տեխնիկա: Հետևելով արևածագին, նստեք ուղղակի լռության մեջ ու նայեք; ի՞նչ կարող ես այստեղ անել: Լուսինն է շողում երկնքում` ուղղակի պառկեք խոտին և եղեք լուսնի հետ; և այդ սպիտակ լողացող ամպերը… ուղղակի եղեք նրանց հետ: Եվ ծտերն են երգում, երեխաներն էլ խաղում են… և ձեզ պետք չէ ոչինչ անել:

Պասսիվ մնացեք: Երբ պասսիվ եք, գալիս է աստվածայինը: Մնացեք կանացի: Երբ կանացի եք, գալիս է աստվածայինը: Մի՞թե չեք նկատել դա: Բուդդան շատ կանացի տեսք ունի, Կրիշնան շատ կանացի տեսք ունի: Ինչու՞: Որովհետև դա փոխաբերություն է: Նրանք կանացի, նրբագեղ են պատկերված, որպեսզի ցույց տրվի նրանց ներքին որակը` դյուրըմբռնողություն:

Երբ ինչ-որ բան եք անում, դուք ագրեսիվ եք: Երբ ոչինչ չեք անում, ագրեսիվությունը բացակայում է: Աստվածայինը նվաճել չի կարելի; դուք կարող եք միայն թույլ տալ, որ աստվածայինը նվաճի ձեզ:

Sambitbaba
11.02.2015, 21:35
Օշո,
Կարո՞ղ է խորհրդածումը (մեդիտացիա) կրքոտ լինել:


Այո, և դա խորհրդածման գոյության միակ միջոցն է: Կիրքը` էներգիա է, կիրքը` կրակ է, կիրքը` կյանք է: Եթե խորհրդածում եք անփութորեն, առանց կիրք, առանց կրակ, - ոչինչ տեղի չի ունենա: Եթե աղոթում եք ձևականորեն, աղոթքը սրտից բխող սեր չի լինի, այն անիմաստ, աբսուրդ մի բան կլինի:

Եթե աղոթում եք Աստծոն առանց կիրք, ձեր և Աստծո միջև կապ չի հաստատվի: Միայն կիրքը կարող է կամուրջ դառնալ, միայն ծարավը, ուժեղ ցանկությունը միայն: Որքան ավելի ուժեղ է ձեր ծարավը, այնքան ավելի մեծ է Աստծո հետ միասնանալու հնարավորությունը: Եթե ձեր ծարավն անսահման է, եթե ինքերդ եք դարձել ծարավ և ձեր ամբողջ էությունը համակված է կրքով, միայն այդ ժամանակ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ` այդ լարվածության, այդ հարյուր աստիճանում եռացող կրքի պահին:

Անտարբեր մի եղեք: Մարդիկ ապրում են անտարբեր կյանքով և այդ պատճառով միջակություն են մնում: Եթե ցանկանում եք դուրս պրծնել միջակության սահմաններից, ապրեք մեծ կրքով: Ինչ էլ անեք, կրքոտ արեք: Երգում եք` երգեք կրքոտ: Սիրում եք` սիրեք կրքով: Նկարում եք` ներդրեք ձեր ամբողջ կիրքը: Խոսում եք`խոսեք կրքոտ: Եթե խորհրդածում եք` կրքոտ խորհրդածեք:

Եվ ինչ էլ որ անեք, եթե ձեր մեջ ներկա է կիրքը, դուք կսկսեք կապի մեջ մտնել անդրսահմանայինի հետ: Եթե նկարում եք ներդրած ձեր ամբողջ կիրքը, ձեր նկարչությունը խորհրդածում կլինի: Անհրաժեշտություն չկա մի ինչ-որ այլ խորհրդածման: Եթե պարում եք բացարձակ կրքով, այնպես, որ պարողն անհետանում է և միայն պարն է մնում, դա խորհրդածում է` այլ խորհրդածում պետք չէ, ոչ մի տեղ պետք չէ գնալ, յոգայի ոչ մի դիրք պետք չէ... Հենց դա է յոգի վիճակը. պարողն անհետացել է, իսկ պարը մնացել է: Դա մաքուր էներգիա է, թրթռուն էներգիա:

Այդ վիճակում դուք կապի մեջ եք մտնում: Ինչու՞ եք այդ վիճակում կապի մեջ մտնում: Որովհետև, երբ կիրքը մեծ է, էգոն մահանում է: Էգոն կարող է գոյություն ունենալ միայն միջակ մտքերում; էգոիստ են միջակ մարդիկ միայն: Իսկապես մեծ մարդիկ էգոիստ չեն, նրանք չեն կարող էգոիստ լինել: Բայց նրանց կյանքը բացարձակապես այլ ուղղություն ունի, այլ տարածք` այլ կրքեր:

Խորհե՞լ եք դուք արդյոք "կիրք" և "կարեկցանք" բառերի վրա: Կիրքը փոխակերպվում է կարեկցանքի: Կիրքը քվանտային թռիչք է կատարում և դառնում է կարեկցանք` բայց այդ քվանտային թռիչքը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ դուք հասնում եք եռման կետին, երբ ջուրը գոլորշի է դառնում: Դա նույն այն էներգիան է, որը սկզբում գոյություն ունի որպես կիրք, իսկ հետո` որպես կարեկցանք: Կարեկցանքը կրքին հակառակ չէ; դա կիրք է, որը չափահաս է դարձել, դա կիրք է, որը ծաղկել է: Դա կրքի գարունն է: Ես ամբողջովին կրքի կողմն եմ: Արեք ամենն, ինչ կուզեք, միայն թե կորեք կրքի մեջ, մոռացեք ձեզ նրանում, լուծվեք նրա մեջ: Եվ այդ տարրալուծումը ձեր փրկությունը կդառնա:

Sambitbaba
23.07.2015, 09:55
Օշո՜-Օշո՜...


https://www.youtube.com/watch?v=6D7rWLzloOI

Rhayader
25.07.2015, 14:02
Եկա, որ հիշեցնեմ, թե ինչպես օշոֆիլները ԱՄՆ տարածքում ամենամեծ բիոտեռորիստական հարձակման կազմակերպիչներն են

https://en.wikipedia.org/wiki/1984_Rajneeshee_bioterror_attack

Ռուֆուս
26.08.2015, 14:14
Օշո՜-Օշո՜...


https://www.youtube.com/watch?v=6D7rWLzloOI


հարգանքներս նման ԱՆՆՄԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ .... Նա պատկանում է 20-րդ դարի մեջ ամենամեծ ներդրումներ կատարած 100 մարդկանց շարքին... Հիանում եմ նրա ամեն նախադասությամբ...ես իրա ֆանատն եմմմմմմմմմ )

Կներեք, եթե էս կլոունն ա 20-րդ դարի ամենամեծ ներդրում արած մարդկանցից մեկը, մարդկության հույսն ու ապագան, մարդկությունն իրոք դատապարտված ա:

Sambitbaba
26.08.2015, 19:03
Կներեք, եթե էս կլոունն ա 20-րդ դարի ամենամեծ ներդրում արած մարդկանցից մեկը, մարդկության հույսն ու ապագան, մարդկությունն իրոք դատապարտված ա:

Մարդկության հույսն ու ապագան ես ու դու էլ ենք, Ռուֆ ջան, և ավելի լավ կլիներ, որ հենց դրա վրա կենտրոնանայինք:
Հակառակ դեպքում նույնիսկ կլոուն լինելու էլ չենք արժանանա:

Անուն դնելը շատ է հեշտ:
Իսկ անուն հանե՞լը...

Ռուֆուս
26.08.2015, 19:51
Ամեն մարդ չի, ով արժանի ա, որ անուն հանի: Ու ամեն անուն հանած մարդ չի, ում արժի սենց ակտիվորեն ՊՌ անել:

Sambitbaba
26.08.2015, 21:47
Ամեն մարդ չի, ով արժանի ա, որ անուն հանի:
Արժանի... ա: Բոլորը: Ուղղակի քեզ համար մեկն է արժանի, իսկ ինձ համար` մեկ ուրիշը:
Ու յուրաքանչյուրին մենք գնահատում ենք ոչ թե նրա արժանիքներով, այլ մեզ համար ավելի թանկ արժեքներով:
Կամ նրանով, ինչ ինքներս ենք ցանկանում տեսնել:


Ու ամեն անուն հանած մարդ չի, ում արժի սենց ակտիվորեն ՊՌ անել:
Եկ ձեռնամուխ չլինենք ուրիշնեի փոխարեն և այդ նույն ուրիշների համար ընտրություն կատարելուն: Թող ամեն մարդ ընդառաջվի իր մտքով:


Գիտե՞ս, թե ինչն է ափսոս, Ռուֆ: Այս թեման այնքան հետաքրքիր կարող էր լինել... Ու շատ եմ ափսոսում, որ ժամանակ չունեմ այն ավելի ակտիվ պահելու համար:
Որովհետև շատ դժվար է գտնել Օշոյի պես հայտնի ու հակասական մեկ այլ անձնավորություն, ում մասին կարելի էր խոսել տարբեր տեսանկյուններից: Երբ գտա ու թարմացրեցի այս թեման, բոլորիցդ խնդրեցի հնարավորինս օգնել նոր նյութեր տեղադրելու հարցում:

Ռեյն օգնեց: Լավ էր, լիքը աղբ հանեց ու հիանալի ցուցադրեց Օշոյի մյուս կողմն էլ:
Բայց որքան էլ պախարակենք Օշոյին այդ աղբի համար, միևնույն է, չենք կարող հերքել Կասկադովիչի խոսքերն էլ. Օշոն հսկայական հետք է թողել այսօրվա մտավոր աշխարհում:

Եվ ինձ, ասենք, շատ հետաքրքիր կլիներ իմանալ, դու կոնկրետ նրա մտավոր ժառանգության հետ որևէ խնդիրներ ունե՞ս: Խոսքս այս տեղադրածս վիդեոն չէ, կամ, ասենք, Ռեյի հիշեցրած` Օշոյի զառանցանքները սեքսի մասին: Խոսքս այն ժառանգությանն է վերաբերվում, որով Օշոն կայացել և հայտնի է դարձել ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար: Ծանո՞թ ես, ասենք, "Ադամանդյա սուտրային", կամ "Մամանեխի սերմին", կամ "Հրաշքի որոնումներին", կամ "Առյուծի մռնչոցին" և այլն: Դրանցից ո՞ր մեկը կարող ես կլոունադայի դասագիրք համարել: Եվ ինչու՞:

Օշոն վաղուց արդեն չկա: Ու գիտե՞ս թե ինչ եմ մտածում:
Ժամանակի հետ ավելի ու ավելի քիչ են լինելու նրանք, ում հետաքրքիր կլինի, թե որքան բացասական բաներ է արել Օշոն: Որովհետև, ոնց էլ գցես-բռնես, նա այլևս Ռոլս Ռոյս կուտակել չի կարող, այլևս ուտելիք թունավորել չի կարող...
Բայց նրա գրքերը հրատարակվել են, հրատարակվում են ու կշարունակեն հրատարակվել, քանզի մարդիկ կարդացել են, կարդում են ու կշարունակեն կարդալ դրանք:

Իհարկե, կարող ես ասել, որ գրքերն էլ մտավորապես են թունավորում:
Բայց այդ դեպքում կխնդրեի, որ ավելի կոնկրետ խոսես այդ մասին, ընդ որում, սեփական, այլ ոչ թե քոփի/փեյսթ արած կարծիքով:

Sambitbaba
14.03.2016, 20:45
Օշո,
Ի՞նչ է նշանակում հանձնվել քեզ:


Հանձնվել ինձ` նշանակում է հրաժեշտ տալ նրան, ինչ դուք չունեք, սակայն կարծում եք, թե ունեք: Իրականում դուք չունեք էգո, չունեք "ես", չունեք էություն: Դուք իրոք դրանք չունեք: Դուք գտնվում եք պատրանքի մեջ, որ իբր բաժան եք գոյատևումից: Այդ բաժանումը չկա: Եթե ձեզ բաժանեն գոյատևումից, դուք չեք կարող ապրել մի պահ անգամ: Դուք չեք կարող ապրել կղզու պես: Դուք մասն եք ամբողջի: Այդ ամբողջն անընդհատ մասնակցում է ձեր գոյատևմանն, անընդմեջ իր էներգիան սփռելով ձեր վրա: Բայց ձեր մեջ ապրում է գաղափար` "ես առանձին եմ":

Այդ "եսը" պետք է ինձ հանձնվի: Եվ քանի որ դուք ոչ մի "ես" չունեք, դուք ստիպված եք ուղղակի բաժանվել պատրանքից: Թույլ տվեք կրկնել. ես ցանկանում եմ վերցնել ձեզանից այն, ինչ դուք չունեք: Իսկ այն, ինչ ունեք, ցանկանում եմ հետ վերադարձնել: Ես ցանկանում եմ ձեզ հետ վերադարձնել ձեր իրականությունը; դուք նրա մասին մոռացել եք: Իսկ ձեր անիրականությունը ցանկանում եմ խլել ձեզանից:

Հիշեք. երբ ձեր էգոն հանձնվում է, դուք ոչինչ չեք կորցնում, դուք ձեռք եք բերում` ձեռք եք բերում իրականություն: Պատկերացրեք, որ քնած էիք ու երազ էիք տեսնում, իսկ ես եկա ու արթնացրեցի ձեզ: Ձեր երազն անհետացավ: Բայց մի՞թե դուք ինչ-որ բան կորցրեցիք: Երազը ձեզ համար ոչ մի նշանակություն չուներ, այն իրականություն չէր: Դա երազ էր, ընդամենը երազ, իսկ հիմա դուք բացում եք աչքերդ, և ահա այն` առավոտը, և ծագում է արևը, և թռչուններն են երգում, և ծառերն են ուրախանում նոր օրվան:

Ես տալիս եմ ձեզ այն, ինչ կա, և վերցնում եմ այն, ինչ չկա: Ես արթնացնում եմ ձեզ: Դուք ոչինչ չեք կորցնում: Եվ հիշեք. ես դրանից օգուտ չունեմ: Մի մտածեք, որ եթե դուք հանձնվեք, ես ինչ-որ բան կստանամ, - ես ոչինչ չեմ ստանա: Երբ ես արթնացնեմ ձեզ, ձեր երազը կչքվի, բայց իմը չի դառնա: Հակառակ դեպքում ես ձեզ երբեք չէի խնդրի հանձնվել; հակառակ դեպքում ես ուղղակի կավերվեի, կսպանվեի:



Մի շատ նվվացող մարդ հյուր եկավ ընկերոջը: Ընկերը շատ էր վախենում նրանից, քանզի նրա հետ շփման փորձ արդեն ուներ: Նվվկանն ահագին զզվեցրեց նրան, շաղակրատեց մի քանի ժամ շարունակ, իսկ հետո, գնալիս, ասաց.
- Տարօրինակ է: Երբ եկա, գլուխս ցավում էր, իսկ հիմա ցավն անհետացել է:
Ինչին զոհը` տանտերը, - պատասխանեց.
- Մի անհանգստացիր, հիմա այն ինձ մոտ է: Ոչ մի տեղ չի կորել:


Երբ դուք հրաժեշտ եք տալիս ձեր էգոյին, այն ինձ չի անցնում: Երբ դուք ազատվում եք գլխացավից, ես այն չեմ վերցնում: Այնպես որ ժլատություն մի արեք: Մի մտածեք, թե ձեր հանձնվելուց ես կհարստանամ: Ես ոչինչ չեմ ստանում: Այն, ինչից դուք հրաժարվում եք` ոչինչ է: Բայց, հանձնվելով, դուք շատ բան եք ստանում: Դուք ձեռք եք բերում իրականություն, դուք ձեզ եք վերադարձնում ձեր իսկական էությունը:

Sambitbaba
19.04.2016, 06:25
Օշո,
Բուդդան ասում է, որ այն, ինչ մենք կանք, արդյունքն է նրա, ինչ մենք մտածում ենք մեր մասին: Մեր "եսը" ստեղծված է մեր մտքերից: Եթե մարդ մաքուր մտքեր ունի,
երջանկությունը ստվերի պես հետևում է նրան: Ինչպե՞ս սա հարաբերակցել ոչ-մտքի հետ: Տիրապետելով հստակ մտածողության և կառավարելով մտքերը, մենք կարող ենք հասնել երջանկության,
բայց դրա հետ մեկտեղ ոչ-միտքը, թվում է, ամբողջովին հակադրվա՞ծ է կառավարվող մտքին:



Նախ և առաջ, գոյություն ունեն մտքի երեք հնարավոր տարբերակներ: Առաջինը` չար միտքն է, որն ապրում է ավերումներով, որը մտածում է ավերելու մասին, որը հաճույք է ստանում մարդկանց տառապանքներ պատճառելուց: Բուդդան ասում է, որ դժբախտությունը ստվերի պես քայլում է այդպիսի մտքի հետևից: Եթե ցանկանում եք ինչ-որ մեկին դժբախտացնել, դուք, վերջին հաշվով, դժբախտացնելու եք ձեզ: Եթե դուք դեմ եք գոյատևմանը, գոյատևումը դեմ է լինելու ձեզ, որովհետև գոյատևումը` հայելի է, այն արտացոլում է ամենն, ինչ անում եք դուք:

Եթե դուք վիրավորում եք ինչ-որ մեկին, վիրավորանքները կվերադառնան և կփլվեն ձեր վրա: Եթե գեղեցիկ երգ եք երգում, երգը կվերադառնա և իր գեղեցկությունը կնվիրի ձեզ: Ինչ էլ դուք անեք, ամենը հազարապատիկ ձեզ է վերադառնում: Ինչ էլ որ ցանեք, հնձելու եք հազարապատիկը: Այդ պատճառով չարին հաջորդում է դժբախտությունը, չար մտքին հաջորդում է դժոխքը: Չար միտքն` այն միտքն է, որը հաճույք է ստանում տանջելուց, ավերելուց, սպանելուց: Տամեռլանը, Չինգիզխանը, Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը` չար մտքեր են:

Կա նաև սուրբ միտք` չար մտքի հակադրությունը, լիակատար հակադրությունը: Դա արարիչ միտքն է, նա ուրախանում է, երբ մարդկանց երջանիկ է տեսնում: Նա օգնում և ծառայում է ուրիշներին, երջանկացնում է նրանց: Այդպիսի` սուրբ մտքին, ստվերի պես հետևում է երջանկությունը:

Բայց կա մի ինչ-որ բան էլ, ինչի մասին դուք չգիտեք: Եթե առկա է երջանկությունը, ուրեմն ինչ-որ տեղ նրա հետևում թաքնված է դժբախտությունը: Եթե կա դժբախտություն, ուրեմն երջանկությունն էլ ինչ-որ տեղ մոտակայքում է: Նրանք գոյություն ունեն միասին: Չար մտքին հետևում է դժբախտությունը, դժոխքը, բայց դժոխքի հետևում թաքնված է դրախտը: Սուրբ մտքին հետևում է երջանկությունը, բայց երջանկության հետևում դժբախտությունն է թաքնված, քանզի նրանց բաժանել անհնար է: Դրանք երկու տարբեր երևույթներ չեն:

Ինչպե՞ս դուք կարող եք լինել երջանիկ, եթե չգիտեք, թե ինչ ասել է դժբախտ լինել: Եթե մոռացել եք, թե ինչ է դժբախտությունը, ուրեմն չեք հիշում նաև, թե ինչ է երջանկությունը: Եթե չգիտեք, թե ինչ է նշանակում հիվանդություն, տկարություն, դուք չեք կարող հասկանալ, առո՞ղջ եք արդյոք, արդյո՞ք լավ եք ձեզ զգում: Դա անհնար է: Որպեսզի համոզված լինեք, որ առողջ եք, պետք է անցնեք հիվանդության միջով:

Դուք չեք կարող սպիտակ կավիճով գրել սպիտակ պատի վրա: Չէ, իհարկե, գրել դուք կարող եք, բայց ոչ ոք ի վիճակի չի լինի ձեր գրածը կարդալ, նույնիսկ ինքներդ: Սպիտակ կավիճով գրելու համար ձեզ սև գրատախտակ է պետք: Այդ սև գրատախտակը ֆոն է ծառայում: Այդ դեպքում ամենն, ինչ գրված է սպիտակ կավիճով, տեսանելի է դառնում: Այդպես էլ կյանքում է. ձեր երջանկությունը, սպիտակ կավճի պես, սև ֆոնի կարիք ունի: Սուրբ մարդը երջանիկ է, բայց նրա երջանկությունը` կավիճով գրած գրություն է, իսկ դժբախտությունը նրա համար նման է ֆոնի: Առանց դժբախտության նա երբեք չէր իմանա, որ երջանիկ է; առանց հակադրության իմանալ այդ անհնար է:

Այնպես որ, վերջին հաշվով, սուրբ միտքն ու չար միտքը` երկու միտք չեն, այլ միևնույն մեդալի երկու կողմերը: Սուրբն ու արատավորը գոյատևում են միասին: Յուրաքանչյուր ակնթարթ սուրբը կարող է մեղավոր դառնալ, իսկ արատավորը` սուրբ: Տարածություն նրանց մեջ չկա բոլորովին, նրանք հեռավոր հարևաններ չեն: Նրանք իրար շատ մոտ են ապրում, նրանք շատ են մոտիկ: Սահմանը նրանց մեջ ջնջված է:

Մտքի երրորդ տարատեսակը` ոչ-միտքն է: Նրանում սրբի և արատավորի, երջանկության և դժբախտության բաժանում չկա: Երկվությունը դեն է նետված: Եվ այդ ժամանակ կա միայն լռութուն և անդորր: Եվ այդ ժամանակ կա միայն հանգիստ, և չկա ոչ մի իրարանցում: Հիշեք. նույնիսկ երջանկությունն իրարանցում է, նույնիսկ երջանկությունը տենդ է հիշեցնում: Երջանկությունը դուր է գալիս ձեզ, դա հասկանալի է, բայց այն տենդ է հիշեցնում, այն անհանգիստ է: Դուք չե՞ք նկատել: Երբ երջանիկ եք, սկսում եք դրանից հոգնել: Ժամանակ առ ժամանակ` դա շատ է լավ, բայց դուք չեք կարող երկար երջանիկ մնալ: Վաղ թե ուշ կշտանում եք երջանկությունից: Այն հոգնեցնում է:

Եթե չափազանց երջանիկ եք, գիշերը չեք կարող քնել: Ճիշտ նույնպես, եթե դժբախտ եք, քունը փախնում է ձեզանից և դուք լիցքաթափվել չեք կարողանում: Երջանկությունը դեպի լարվածություն է տանում: Թե երջանկությունը, և թե դժբախտությունը հոգնեցուցիչ են: Երբ դուք հոգնում եք երջանկությունից, դեպի դժբախտություն եք շարժվում: Երբ զզվեցնում է դժբախտությունը, սլանում եք դեպի երջանկություն: Ահա այդպես էլ տատանվում է կյանքի ճոճանակը` մի ծայրահեղությունից դեպի մյուսը: Ոչ-միտքը` լրիվ այլ բան է: Այն ընդհանուր ոչինչ չունի մտքի, երջանիկի կամ դժբախտի, սրբի կամ արատավորի հետ:

Հիշու՞մ եք: Երբ Բոդհիդհարման եկավ Չինաստան, կայսր Վուն նրան մի քանի հարց տվեց: Դրանցից մեկը հետևյալն էր. "Ես հիմնել եմ շատ մենաստաններ, կառուցել եմ բազմաթիվ տաճարներ: Զոհաբերել եմ ամբողջ հարստությունս Բուդդայի ուսմունքը տարածելու վրա: Ի՞նչ ես կարծում, դրանք սու՞րբ գործեր են":

Բոդհիդհարման ծիծաղեց և ասաց. "Ի՞նչ սուրբ բան կա դրանում: Դա բիզնեսի պես մի բան է: Դու ծրագրեր ես կառուցում հետմահու կյանքի համար, հուսում ես դրախտ ընկնել: Դրանում, ինչպես և մնացած ամեն ինչում, սուրբ ոչինչ չկա":

Ի՞նչ նկատի ունի Բոդհիդհարման: Նա ասում է, որ ձեր այսպես կոչված սուրբ գործերի հետ սերտորեն կապված են արատավոր գործերն էլ, որովհետև ձեր ներսում ծագող` ինչ-որ բան ի կատար ածելու ցանկությունն ինքը, - արատավոր է արդեն:

Բոդհիդհարմայի պատասխանը կայսրին շփոթմունքի մեջ գցեց ու զայրացրեց: Նա ասաց. "Նա` սուրբ չէ և անհատ չէ: Նա` բացարձակ դատարկություն է: Ինչպե՞ս նրա մեջ կարող է սրբություն լինել: Այդ դեպքում սրբությունը կեղտի պես մի բան կլիներ: Նա բացարձակապես հանգիստ է, նա` դատարկություն է":

Ոչ-մտքի վիճակը ոչ սրբազան է, ոչ արատավոր: Բուդդան ոչ սուրբ է, ոչ էլ մեղավոր: Նա երկվության սահմանների դուրս պրծավ: Նա` ինքն անսահմանությունն է:

Այնպես որ, խնդրում եմ, հիշեք. դուք կարող եք չար միտքը սուրբ միտք դարձնել, բայց դա իսկական փոխակերպում չի լինի: Առայժմ դա ընդամենը որակի խնդիր է; դուք դեռևս մտքի սահմաններից դուրս չեք եկել: Միայն ոչ-միտքը կարող է ձեզ ազատագրել:

Այդ պատճառով մի փորձեք սուրբ դառնալ: Սրբերն իրականում սրբության չեն տիրապետում: Մի փորձեք դառնալ սուրբ, որորվհետև բոլոր ձեր ջանքերը ոչ այլ ինչ են, քան էգոյի ճարպիկ քայլ` միտքը նոր և շատ խորամանկ խաղ է սկսում: Ուղղակի դեն նետեք այդ ամբողջ հիմարությունը սուրբ կամ մեղավոր լինելու մասին: Մնաս բարով ասեք թե սրբին, թե մեղավորին: Մնաս բարով ասեք մթին ու լույսին, դրախտին և դժոխքին:

Եվ այդ ժամանակ ձեր առջև կբացվի լրիվ նոր մի աշխարհ, որի մասին դուք չեք երազել անգամ: Բացարձակ անդորրի ու հանգստի աշխարհ, աշխարհ, որտեղ չկա անհանգստություն, որտեղ նույնիսկ ծփանք չկա վերևում: Այդ վիճակն էլ կա հենց բուդդայությունը: Նրանում չկա ցավ, չկա հաճույք, որովհետև հաճույքը ցավից ոչնչով չի տարբերվում, իսկ ցավը ոչնչով չի տարբերվում հաճույքից:

Այդ դեպքում ի՞նչ կա այնտեղ: Այդ մասին Բուդդան ոչինչ չի ասում: Այդ մասին ոչինչ ասել չի կարելի, - ինչ էլ ասվի, երկվության մասը կլինի: Եթե ասեք, որ դա երանություն է, ուրեմն կմտածեք, որ դա տառապանք չէ: Եթե ասեք, որ դա լույս է, ուրեմն մտածելու եք, որ մութ չէ: Եթե ասեք ամառ է, ուրեմն կմտածեք, որ ձմեռ չէ: Եթե ասեք, որ ծաղիկ է, այդ ժամանակ մտածելու եք, որ մոլախոտ չէ: Բայց միշտ մտածելու եք երկվության սահմաններում:

Բուդդան այդ մասին բացարձակապես ոչինչ չի ասում: Պատճառն այն է, որ դա կարող է արտահայտվել միայն լռության միջոցով: Դա` լռությունն է: Ինչպե՞ս կարող եք արտահայտել լռությունը ձայների օգնությամբ:

Sambitbaba
25.04.2016, 21:13
Օշո,
կա՞ արդյոք որևէ կապ գիտակցման և բնազդական զգոնության միջև,
որը երբևիցէ անհրաժեշտ էր մարդուն կենդանի մնալու համար:


Որոշակի կապ կա: Գոյություն ունի ֆիզիկական բիոլոգիական բնազդական իմաստություն: Դու այն չես գիտակցում, բայց քո մարմինը հրաշքներ է գործում ամեն ակնթարթ...

Եթե ընդամենը վեց րոպեի ընթացքում որոշակի քանակության թթվածին ուղեղ չթափանցի, գիտակցությունը կվերանա: Նրա բջիջները կախված են թթվածնից: Քնած է մարմինը թե արթուն, նա անընդհատ անհրաժեշտ քանակության թթվածին է մատակարարում ուղեղին` ոչ քիչ, ոչ շատ: Որտեղ է արյուն անհրաժեշտ, որքան` մարմինն ամեն ինչի մասին ինքնուրույն հոգ է տանում, և քեզանից դա կախված չէ: Ինչպես սնունդը դարձնել արյուն, միս, ոսկորներ, ներվեր` մարմինը բոլոր այդ գաղտնիքները գիտի:

Նույնիսկ գիտնականները դեռ հեռու հետևում են: Կարո՞ղ ես հացը արյուն դարձնել` դու մեծագույն հրա՛շք կգործես: Հիսուս ընդամենը ջուրը գինի դարձրեց, և նրան մեծագույն հրաշագործ սարքեցին, իսկ քո մարմինը հազարավոր փոխակերպումներ է կատարում: Մարմինը քեզ չի հարցնում, թե ինչ վիտամիններ` ուր ուղարկի, - դու այդ մասին անհանգստանալու կարիք չունես: Մարմինն ունի իր սեփական իմաստությունը, և այդ մեծագույն իմաստությանը հարկ է հագանքով վերաբերվել:

Ինչպես մարմինն ունի սեփական իմաստություն` մենք այն բնազդ ենք անվանում, - ճիշտ նույնպես իմաստություն ունի հոգին էլ: Մենք այն ներըմբռնում (ինտուիցիա) ենք անվանում: Քո գիտակցությունը` փոխառված բան է, բնազդին կամ ներըմբռնմանը մոտ ոչինչ նա չունի: Նա ընդամենն անընդհատ ամենատարբեր տեղեկություններ կուտակող մի համակարգիչ է: Բայց նա հսկայական իշխանություն ունի քեզ վրա, քանզի տիրապետում է ամենին, ինչ դու գիտես: Եթե այդ ամենը ջնջենք, դու ապուշ կդառնաս, չես իմանա անգամ, թե ով ես, ուր և ինչու ես գնում: Եվ ուրեմն ի՞նչն է բանը:

Գիտակցությունը գործում է իր կուտակած գիտելիքներին համապատասխան, նա փոխառված ինչ-որ բան է: Մարմինը գործում է այնպես, ինչպես բնությունն է սահմանել, և հոգին էլ գործում է այնպես, ինչպես սահմանել է բնությունը: Իսկ նրանց միջև գտնվում է որպես համակարգիչ գործող գիտակցությունը: Ծառայի դերում նա լավ է, բայց որպես տեր` վտանգավոր է շատ:

Հենց որ սկսում է աշխատել քո հոգուն յուրահատուկ ներըմբռնումը, գիտակցությունն անմիջապես հասկանում է, թե ով է տերը: Գիտակցելով այն, նա շատ լավ ծառա է դառնում` չէ՞ որ շատ որակյալ է: Նա ընդամենը մեխանիզմ է: Իհարկե, կարող է հրաշքներ էլ գործել, բայց դրա համար նրան տեր է անհրաժեշտ: Առանց տիրոջ գիտակցությունը երևակայում է, թե ինքն է գլխավորը, և դա խնդիրներ է ծնում: Նա ոչ մի տեր էլ չէ: Նա նույնիսկ սեփական բնական իմաստություն չունի: Նույնիսկ մարմինն ավելի լավ վիճակում է գտնվում:

Պետք է պայծառացում ներդնել հոգու մեջ և ամենայն ակներևությամբ ցույց տալ գիտակցությանը, որ նոր կենսաձևը հնից շատ ավելի լավ է: Մարմինը միշտ գործում է բնականորեն, սակայն գիտակցությունը երբեմն փորձում է մարմնի տերը դառնալ: Հենց դրան են ձեզ մղում բոլոր կրոնները: Բոլոր սուրբ գրերը լիքն են ուսմունքներով, թե ինչպես մարմինը որոշակի կարգապահության ենթարկել: Կուսակրոնությունը` գիտակցության գաղափարն է, մարմինն այդ մասին ոչինչ չգիտի: Եվ գիտակցությունը մարմնին հաղթել չի կարողանում... մարմինը դիմադրում է ճնշմանը և սկսում է գործել աննորմալ, այլասերված: Մարմինը շատ անմեղ է: Հենց գիտակցությունը` այդ հոգևորականը, փիլիսոփան, խրատատուն, - փորձում է խառնվել, ուր պետք չէ:

Հոգին չի խառնվում ինքը և երբ գիտակցությանն էլ թույլ չի տալիս խառնվել մարմնի գործերին, դու իմաստության անխախտելի կոթող ես դառնում: Քո մարմինն արդեն իսկ համակարգավորված է բնության հետ, իսկ հիմա գիտակցությունն էլ դադարում է խանգարել նրան: Գիտակցությունը նույնպես համակարգավորվում է քո բարձրագույն գիտակցության` հոգու հետ, քո պայծառացման հետ: Քո ամբողջ էությունը մաքուր լույսի հեղեղ է դառնում:

Դա է ամբողջ խնդիրը... մարդուն ամբողջականություն դարձնել, լույսի հեղեղ:

Sambitbaba
04.05.2016, 19:01
Օշո,
Մի քանի տարի առաջ, յոգայի և խորհրդածման շնորհիվ ես բարձրագույն վիճակներ ապրեցի, այնպիսի, որոնք միայն աղոթքը կարող է տալ: Իմ ամբողջ էությունը երանություն էր ապրում`
ամեն ինչ աստվածային էր, ամեն ինչ սեր էր և երանություն: Հետո ինչ-որ պատճառով ես դուրս եկա այդ վիճակից և նորից հայտնվեցի մութ դաշտավայրում:
Ինչ-որ բան այնպես չգնաց: Ես մեղավորություն եմ զգում, և ինձ շատ դժվար է նորից բարձրանալ:
Խնդրում եմ, մեկնաբանիր սա:


Եթե ձեր լռությունն ու երանությունը հրահրված են ինչ-որ պատճառով, նրանք անպայման կվերանան: Այն, ինչ պատճառ ունի, հավերժական լինել չի կարող: Դուք այդ վիճակին էիք հասել յոգայի և խորհրդածման շնորհիվ, և դա բնական իրադարձություն չէր: Այն արհեստական էր, պատահական: Նույնքան պատահական, որքան, եթե ընդունեիք թմրադեղ, որը հետո կդադարեր ձեր վրա ազդել:

Նույն բանը կարող է տեղի ունենալ նաև յոգայի շնորհիվ, շնորհիվ սովելու, շնորհիվ յուրաքանչյուր տեխնիկայի, որը որոշել եք կիրառել: Դրանք լավ են անցողիկ տպավորություն թողնելու համար, ընդամենն անցողիկ տպավորություն; բայց դա չի կարող ձեր մշատական վիճակը լինել, այն չի կարող ձեր գիտակցվածությունը դառնալ:

Այնպես որ այստեղ ոչ մի խնդիր չկա, այստեղ ամեն ինչ պարզ է: Այդ վիճակը պետք է անցներ, ամեն ինչ կարգին է: Միակ բանը, որ սխալ է, - ձեր վերաբերմունքն է դրա հանդեպ: Դուք կարծում էիք, որ յոգայի ու խորհրդածման օգնությամբ ընդունակ կլինեք հավերժական ինչ-որ բան ստեղծել: Դա անհնար է: Ամենն, ինչ ստեղծված է, վաղ թե ուշ վերանալու է:

Հավերժականը գալիս է, երբ դուք ոչ մի ջանք չեք ներդնում: Հավերժականը տեղի չի ունենում, այն պատահում է: Երբ դուք դուրս կգաք տեխնիկաների և մեթոդների սահմաններից, երբ դեն կնետեք դրանք, երբ կհասնեք մեն-միակ բանի ըմբռնմանր, - որ բավական է ուղղակի լինել, որ ինչ-որ բան անելու ոչ մի անհրաժեշտություն չկա, որ բոլոր արարածներն ի սկզբանե բուդդաներ են... Երբ հասկանաք, որ ձեզ պետք չէ ինչ-որ տեղ հասնել, որ դուք արդեն այնտեղ եք, որ դա արդեն տեղի է ունեցել, - այդ ժամանակ դուք դադարում եք լարվել:

Եվ այդ դադարը չպետք է մեթոդ լինի: Դուք չպետք է դադարեք լարվել յոգայի օգնությամբ: Ըմբռնումն ինքը թուլացնում է արդեն, ըմբռնումն ինքնին լիցքաթափություն է: Դուք լիցքաթափվում եք, լարվածությունը վերանում է: Դուք ապրում եք ձեր սովորական կյանքով` ցախ եք կտրում և ջուր եք կրում ջրհորից, կերաքուր եք սարքում և ուտում եք, քնում եք և սիրում եք: Դուք ապրում եք առանց ինչ-որ արտասովոր բանի կրքոտ ցանկության:

Եվ մի սքանչելի օր` ահա այն, այդ վիճակը, չնայած դուք ոչինչ չեք արել: Մի անգամ հանկարծ` ահա այն: Մի օր դուք բացում եք ձեր աչքերը, և այն այստեղ է` և այլևս երբեք ձեզ չի լքի: Բայց այն պետք է գա ինքնիրեն; հակառակ դեպքում, եթե դուք կառավարեք նրան, այն կգա ու կգնա, այն ընդամենն անցողիկ տպավորություն կլինի, առկայծում:

Դուք ասում եք. "Մի քանի տարի առաջ, յոգայի և խորհրդածման շնորհիվ ես բարձրագույն վիճակներ ապրեցի, այնպիսի, որոնք միայն աղոթքը կարող է տալ": Դրանք վիճակներ էին, որոնք դուք էիք ստեղծել, դրանք ձեր երազներն ու ցնորքներն էին` և դուք պատկերացրեցիք, որ հասել եք ինչ-որ բանի: "Իմ ամբողջ էությունը երանություն էր ապրում": Բայց դուք այնտեղ էիք: Դուք ապրում էիք այդ երանությունը, դուք այնտեղ էիք: Դուք չվերացաք: "Ամեն ինչ աստվածային էր": Դուք հավանաբար լսել եք, դուք երևի թե կարդացել եք այդ մասին: Մեկնաբանությունների հանդեպ հակում ունեցող ձեր միտքը հայտնել է ձեզ, որ այդ ամենը աստվածային սեր էր և երանություն: Այդ ամենն ընդամենը մտքի մակերեսին ծնվող գաղափարներ են: Եթե ամեն ինչ իրոք աստվածային է, էլ ի՞նչ իմաստ կա ասելու, որ ամեն ինչ աստվածային է: Ուրեմն ամեն ինչ արդեն աստվածային է, որ կա, այդ մասին խոսելու կարիք արդեն չկա: Յուրաքանչյուր ասված խոսք միայն վկայում է այն մասին, որ ամեն ինչ այնքան էլ աստվածային չէ: Խոսքերը վկայում են այն մասին, որ դուք ուղղակի ձև եք թափում, խաբում եք ձեզ:

Այո, դրանում, հավանաբար, կար ինչ-որ բան նման երջանկության, ստեղծված յոգայով ու խորհրդածմամաբ, կար ուրախությանը նման ինչ-որ բան, և այդ ուրախության վրա դուք պրոյեկցեցիք ձեր փիլիսոփայությունը` դա աստված է, դա հոգևորն է, դա սեր է և երանություն: Եվ մի քանի օր վայելում էիք ձեր երազը` դա հենց իսկական երազ էր:

"Ինչ-որ պատճառով ես դուրս եկա այդ վիճակից": Ոչ թե ինչ-որ պատճառով: Ամեն ինչ շատ պարզ է. ստիպված ես դուրս գալ այդ վիճակից, քանզի անհնար է հավերժ քնի մեջ ապրել` ոչ ոք հավերժ քնի մեջ ապրել չի կարող: Ոչ մի երազ հավերժ չի, այլ կերպ, ո՞րը կլիներ տարբերությունը երազի և արթնության միջև: Երազն անցողիկ է: Վաղ թե ուշ արթնանում ես, բացում ես աչքերդ, և երազն այլևս չկա, կա սովորական կյանք:

"Ես դուրս եկա այդ վիճակից և նորից հայտնվեցի մութ դաշտավայրում": Այնտեղ, արևի լույսով լուսավորված գագաթներին` դուք էիք, և մութ դաշտավայրում էլ եք դուք: Մի բան է մնում անփոփոխ` դուք: Մութ դաշտավայրերը կամ լուսավոր գագաթները` ոչ մի նշանակություն չունեն; այն, ինչ ունի նշանակություն, դուք եք` ձեր էգոն: Էգոն` մութ դաշտավայրում է, էգոն` լուսավոր գագաթին է, և էգոն` երազներ ստեղծել շարունակողն է:

Թույլ տվեք ձեզ մի բան ասել. ոչ մի մութ դաշտավայր էլ չկա: Եթե ամեն ինչ աստվածային է, էլ ի՞նչ մութ դաշտավայրեր: Իսկ եթե կան մութ դաշտավայրեր, ինչպե՞ս կարող է ամեն ինչ աստվածային լինել: Չկան ոչ մութ դաշտավայրեր, ոչ լուսավոր գագաթներ; այդ ամենն էգոյի խաղերն են: Նա իրեն ծայրահեղությունից ծայրահեղություն է գցում, մի կետից մյուսը: Երբ դուք կտեսնեք, որ ձեր քաղցր պատրանքները` երազ են, որ ձեր մղձավանջները` երազ են, կարթնանաք և թափ կտաք ձեր վրայից այդ երազը: Այդժամ դուք առաջին անգամ կապ կհաստատեք իրականության հետ:

Բայց հիշեք. այն պահին, երբ ներկա է իրականությունը, դուք բացակայում եք: Հասկանալու համար դա միակ չափանիշն է, մեկ ուրիշը չկա: Դա միակ չափանիշն է. եթե կա իրականության ապրում, ուրեմն դուք այնտեղ չեք, անհնար է ձեզ այնտեղ հայտնաբերել: Դուք ամբողջովին բացակայում եք: Երանությունը կլինի, իսկ դուք` ոչ: Չի լինի ոչ ոք, ով կկարողանար ասել. "Ես երանություն եմ ապրում": Աստված կլինի, բայց դուք` ոչ: Չի լինի ոչ ոք, ով կկարողանար ասել. "Ամեն ինչ աստվածային է": Հիշեք:

Եվ դա կարող է պատահել միայն, դա չի կարելի անել: Դուք այդ անել չեք կարող: Արված բանն արհեստական է, այն գոյություն ունի որոշ ժամանակ միայն, իսկ հետո վերանում է: Սարքված բանն` էժան է: Միայն մտածեք, թե ինչն եք անում: Երբ զբաղվում եք յոգայով, ի՞նչ եք անում: Կանգնում եք գլխի վրա: Ինչպե՞ս գլխի վրա կանգնելը ձեզ կպայծառացնի: Ինչպե՞ս...

Գլխի վրա կանգնելը կարող է խթան ծառայել, կարող է շոկային թերապիայի պես մի բան լինել: Արյան մեծ կուտակումը գլխում կարող է բերել մտքի կարճատև կանգառի` կդադարեք մտածել: Արյան այդպիսի հանկարծական հո՛սք: Կանգնած եք գլխի վրա, դե, արյունն էլ կուտակվում է: Գլուխն էլ չի կարողանում դա հաղթահարել, դա ասես հեղեղ լինի: Այդ պատճառով էլ ինչ-որ պահ միտքը կանգ է առնում: Եվ այդ կանգառի պահին ձեր մոտ ծագում է զգացում. "Ես ուրախ եմ, ես երանության մեջ եմ, ամեն ինչ աստվածային է": Բայց որքա՞ն կարող եք կանգնած մնալ գլխի վրա: Ու եթե նույնիսկ սովորեք երկար ժամանակ մնալ այդպես կանգնած, միտքը նույնպես աստիճանաբար կսովորի դրան և կսկսի մտածել: Դուք կշարունակեք մնալ կանգնած գլխի վրա և միաժամանակ մտածել:

Երբ ես փոքր էի, շատ-շատ երկար կանգնած էի մնում գլխի վրա: Սովորել էի: Դա այնքան սովորական էր դարձել, որ մի անգամ այդպես գլխի վրա կանգնած քնեցի: Դա համարյա անհնար է: Երբ այդ մասին պատմեցի մի ծերուկի, ով մեր գյուղում լավ յոգ էր համարվում, նա ասաց. "Դա անհնար է, ինձ հետ երբեք նման բան չի պատահել: Քնել, գլխի վրա կանգնած..." Ծերունին ասաց. "Դա անհնար է": Բայց ինձ հետ դա պատահել է: Ես ոչ միայն քնեցի, դա այնքան սովորական էր դարձել, որ ես նույնիսկ երազ էի տեսնում: Այնպես որ, եթե չափազանց երկար եք կանգնում գլխի վրա, սովորում եք դրան, և այն ուրախությունը, որն ապրել էիք ամենասկզբում, այլևս երբեք չի կրկնվի:

Խորհրդածելով, ինչի՞ եք դուք ձգտում: Ինչպե՞ս կարող եք պայծառացման հասնել խորհրդածման, յոգայի, աղոթքի, պասի, դիետայի օգնությամբ: Ոչ, պայծառացումը շատ ավելի հեռու է, աստղերից էլ հեռու: Իսկ այդ մանր-մունր բաները շատ երկրային են: Այո, նրանք կարող են մաքրել ձեզ ներսից ու դրսից, բայց պայծառացման չեն հասցնի: Կարող են ուրախության մի քանի րոպեներ պարգևել, բայց այդ ուրախությունը չի կարելի մեկնաբանել որպես երանություն, որովհետև դուք այնտեղ ներկա եք:

Յոգայով զբաղվելուց ես ձեզ ետ չեմ համոզում, դա լավ է մարմնի համար: Եվ չեմ համոզում ձեզ չխորհրդածել, դա էլ շատ օգտակար է, դա մաքրում է ձեզ: Բայց մի կարծեք, որ յոգայի ու խորհրդածման շնորհիվ դուք աստված կստեղծեք: Աստծոն չի կարելի ստեղծել: Բայց դուք կմաքրվեք, և ավելի մեծ հնարավորություն կունենաք այն բանի համար, որ աստվածայինը պատահի:

Բայց աստվածայինը գալիս է այն ժամանակ միայն, երբ դուք նրան չեք սպասում: Երբ նրան չեք փնտրում, երբ նստած եք ուղղակի: Ոչինչ չեք անում, ու ձեր մտքում չկա ոչ մի ցանկություն` նույնիս ցանկության փոքրիկ պատառիկ` լինել ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը, պայծառանալ և այլն, - երբ դուք ուղղակի կաք, և հանկարծ դա պատահում է: Դա միշտ անսպասելի է: Դա ձեզ համակում է: Բայց դուք արդեն չկաք; պայծառացումը կա, իսկ դուք չկաք: Աստված կա, իսկ դուք` չկաք:

Sambitbaba
06.05.2016, 17:07
Օշո,
Վերջին օրերը, երբ դու արտասանում ես "վկայություն" բառը, այն ինձ վրա նույնպիսի ազդեցություն է գործում, ինչպես վերջերս գործում էին
"սեր" և "փոխհարաբերություններ" բառերը: Ես լսում եմ այդ բառը, և այն դառնում է իմ ներսում մի ինչ-որ շատ կարևոր բան
սնուցանող սնունդ:
Դրանու՞մ է արդյոք Վարպետի արվեստը` արթնացնել քաղց, որի մասին մարդ առաջ չգիտեր:


Այո, Մարիշա: Վարպետի պարտականությունը հենց այն է, որպեսզի օգնի ձեզ գիտակցել սեփական ծարավը, սեփական քաղցը, սեփական ձգտումները, որոնց դեմքին դուք առաջ նայել չէիք համարձակվում:

Վարպետի արվեստը հենց այն է, որպեսզի մարդ ապրի այն ծարավն ու քաղցը, որոնք կմղեն նրան մուտք գործել սեփական էության մեջ, - քանզի եթե նա չթափանցի սեփական էության մեջ, ուրեմն կմնա կույր և դատապարտված կլինի ապրել մթի մեջ: Նա ստիպված կլինի կրել ծննդյան տառապանքը, կրել մահվան տառապանքը, և կրել բոլոր այն տառապանքները, որոնք տեղի են ունենում այս երկուսի միջև:

...Դուրս բերել քեզ տառապանքների սահմաններից, բացել քո առջև ամբողջ երկնքի կապույտը... ստեղծել քո մեջ անհաղթահարելի ձգտում` քանզի ով գիտե... հնարավոր է, վաղը ես այստեղ չեմ լինի; հնարավոր է, վաղը դու չես լինի այստեղ: Չի կարելի համոզված լինել վաղվա մեջ, - եթե մարդ ուզում է ինչ-որ բան անել, նա պետք է հավաքի իր ողջ ուժերն ու անի հենց այս պահին:

Հասնել սեփական կենտրոնին` սա այն խնդիրը չէ, որը կարելի է թողնել վաղվան: Մնացած ամեն ինչ կարելի է հետաձգել, բայց ոչ սեփական կենտրոն մուտք գործելը, քանզի հենց դա է մեր կյանքի նպատակը: Դա միակ արժանի նպատակն է: Եվ դա քո սեփական աղբյուրն է, այնպես որ եթե դու բավական ջանք ներդնես այն գտնելու համար, անպայման կգտնես:

Ոչ ոք չի կարող բուդդա չդառնալ, - եթե միայն չթողնես դա վաղվան: Կարելի է թողնել վաղվան, թողնել հաջորդ կյանքին, բայց վաղ թե ուշ, այս հարյուրամյակում կամ մեկ ուրիշ, սեփական բնության հետ կապից դուք չեք խուսափի:

Ուրեմն ինչու՞ չանել այդ հենց հիմա:

Sambitbaba
09.05.2016, 07:24
Օշո,
Ճշմարի՞տ է արդյոք, որ մեր հակումը` նույնացնել մեզ մեր մարմնի
և/կամ մտքի հետ, - միակ բանն է, որ խանգարում է մեզ
միասնություն գտնել ամենայն գոյի հետ:


Այո: Ինքնանույնացունը մարմնի հետ, գիտակցության հետ, ունեցվածքի հետ, ընտանիքի հետ, ընկերների հետ` յուրաքանչյուր նույնացում քեզ դուրս է տանում: Ամենն, ինչին դու տիրում ես, մնում է դրսում. կինդ, ամուսինդ, երեխաներդ, մարմինդ (քո մարմինն էլ քեզանից դուրս է գտնվում), գիտակցությունդ (գիտակցությունդ էլ քեզանից դուրս է գտնվում):

Միակ բանը, որ քեզանից դուրս չի գտնվում`քո վկայությունն է: Զգոնություն ուղղակի` ահա քո բուդդան: Նույնացումը նշանակում է, որ դու դադարել ես քո վկայությունը և ընկել ես կախվածության թակարդը: Դրանում է մեր ողջ աղքատությունը, դրանում է մեր ստրկությունը:

Sambitbaba
18.05.2016, 22:29
Օշո,
Վկայությունը` ուսուցում է, թե՞ վերհիշողություն:


Թե մեկը, և թե մյուսը; բայց միաժամանակ ոչ այն, և ոչ էլ այն:

Թե մեկը և թե մյուսն է այն իմաստով, որ սկզբում քեզ պետք է սովորել մտնել քո ներքին տաճարը: Իսկ հետո դու պետք է անընդհատ հիշես, - քանզի մարդուն նորից ու նորից մոռանալն է հատուկ: Բայց, երբ վերհիշողությունը լռակյաց շնչառություն է դառնում քո ներսում, այն պահին, երբ դու սկսես շնչել և արտաշնչել քո ներսի բուդդային, այդ ժամանակ արդեն այն` վկայությունը, - ոչ ուսուցում է և ոչ վերհիշողություն:

Այն ուղղակի դու ես:

Դու ոչնչի չես հասել, ոչինչ չես հայտնաբերել; դա միշտ այստեղ էր: Հիշում ես դու նրա մասին կամ ոչ` այն միշտ այստեղ է:

Հենց այդ պատճառով է, որ ձէնը ոչինչ լուրջ չի ընդունում: Ի՞նչ տարբերություն: Այս կյանքում կամ գալիք կյանքերիցդ մեկում դու անպայման կդառնաս բուդդա:

Բուդդան` Նոր Մարդն է:

Նա` ապագայի մարդն է:

Ամբողջ մարդկային գիտակցությունը շարժվում է դեպի բուդդայությունը:

Որքան էլ տարօրինակ լինի, բայց դա արդեն քո մեջ է, ուղղակի դու այդ չես գիտակցում: Այդ պատճառով վարպետը կարող է քեզ օգնել:

Դա նույնն է, ինչ եթե խուտուտ տաս: Վարպետի աշխատանքը հենց այն է, որ ձեզ խուտուտ տա: Գիտե՞ք, թե ինչ ուրախություն է դա` խուտուտ տալ տաս հազար բուդդաների...

S.L.V.
18.05.2016, 22:50
Դուք արդեն հասել եք սամադխիին` "բարձրագույն կետին"?

Sambitbaba
18.05.2016, 23:01
Դուք արդեն հասել եք սամադխիին` "բարձրագույն կետին"?

:o...

S.L.V.
18.05.2016, 23:13
:o...

?))) Դա հարց էր, ոչ թե պնդում )

Sambitbaba
18.05.2016, 23:24
?))) Դա հարց էր, ոչ թե պնդում )

:o...

S.L.V.
18.05.2016, 23:59
:o...

Ու? ) Չեք ուզում պատասխանել?

Sambitbaba
19.05.2016, 00:58
Ու? ) Չեք ուզում պատասխանել?
Երկու անգամ պատասխանեցի, սիրելիս:

Ախր, հարցդ հնչում է մոտավորապես այսպես. "Նինթենդոյի (կամ Սուպեր Մարիոյի) ո՞ր մակարդակին ես հասել"... Իսկ ես ուղղակի ապրում եմ իմ կյանքը, առանց կոմպյուտերային խաղերի: Եվ ուրեմն, քո հարցին էլ ի՞նչ կերպ պատասխանեմ...

Հասնել սամադհիին` բարձրագույն կետին, նշանակում է լինել ամբողջական: Իսկ մենք բոլորս էլ արդեն իսկ ամբողջական ենք: Ուղղակի ոչ միշտ է, որ գիտենք այդ:

Բայց եթե դու կամ ես չգիտենք, թե ինչ է քաջահավը, դա չի նշանակում, որ քաջահավեր չկան:

Դու ասում ես հասնել բարձրագույն կետին... Հասնե՞լ:

Գիտե՞ս, մեր կյանքում լիքը "բարձրագույն կետեր" կան, որոնց համարյա անհնար է հասնել, բայց շատ ավելի մեծ հավանականություն կա այդ "բարձրագույն կետը"... լինել:

Ամբողջ կյանքերս տառապում ենք, ձգտելով հասնել. երջանկության, իմաստության, սիրո, լույսի, չգիտեմ ինչի... շատերն այդպես էլ չեն հասնում...

Իսկ եթե համարես, որ ինքդ ես այդ երջանկությունը, իմաստությունը, սերը, լույսը... Տես, թե ինչպես է ամբողջ կյանքդ փոխվում. քեզ ոչնչի պետք չէ ուրեմն հասնել, քեզ պետք չէ ոչինչ անել: Ամեն ինչ լրիվ հակառակ տեսքով է քեզ պատկերանում: Ամեն ինչ արդեն քեզանից է սկսում բխել, քո գործողություններում դու արդեն ելնում ես նրանից, ինչ կաս ինքդ:

Երբ ելնում ես "երջանկությունից", անում ես որոշակի բաներ, որովհետև երջանիկ ես, ինչը հակադիր է նրան, ինչ դու անում ես, հուսալով, որ քո այդ արածը քեզ երջանիկ կդարձնի:
Երբ ելնում ես "իմաստությունից", անում ես որոշակի բաներ, որովհետև իմաստուն ես, ինչը հակադիր է նրան, ինչ դու անում ես, հուսալով, որ քո այդ արածը քեզ իմաստուն կդարձնի:
Երբ ելնում ես "սիրոց"...
Երբ ելնում ես "լույսից"...

Իսկ երբ դու ինքդ` երջանկությունն ես, իմաստությունն ես, սերն ես ու լույսը, - սկսում ես քեզանից անկախ երջանկություն, իմաստություն, սեր ու լույս սփռել քո շուրջ:

Դու սկսոում ես տալ: Դու դադարում ես պահանջել:

Ջո՞կ...;)

S.L.V.
19.05.2016, 02:39
Գիտենալու ու գիտակցելու ( հասկանալու ) տարբերություն կա: Ես հասկանում եմ ինչ եք ասում, բայց կա մտավոր գիտելիք ( են որ դու մտածում ես որ դա տենցա ) ու կա հասկացողություն, երբ որ դու ջոկում ես որ դա տենցա: Մտավոր գիտելիքն առանց փորձի ոչինչ չի տալիս, խնդիրը մնումա:

Գրառումս դրա համար էի չակերտների մեջ վերցրել, որովհետև մի կերպ պետք էր հասկացնել ինչի մասինա հարցս: Հասկանում եմ, որ դա նենց բան չի, ինչը որ չկա, ու ինչին որ պետքա հասնել, բայց իմ մոտ օրինակ էտ հասկացողությունը մտավոր մակարդակի վրայա, քանի որ հլը հասկացողություն չկա իմ մոտ: Իսկ մի միտքը մյուսով փոխելու մեջ իմաստ չեմ տենում, միտքը միտքա, ու մտքից բացի ուրիշ ոչինչ չի տալի, խնդիրը մնումա:

S.L.V.
19.05.2016, 02:44
Իսկ երբ դու ինքդ` երջանկությունն ես, իմաստությունն ես, սերն ես ու լույսը, - սկսում ես քեզանից անկախ երջանկություն, իմաստություն, սեր ու լույս սփռել քո շուրջ:

Դու սկսոում ես տալ: Դու դադարում ես պահանջել:

Ջո՞կ...;)

Ես չեմ ուզում ինչ որ բան տալ, կամ վերցնել, ու չեմ կարծում որ, սերն ու լույսը խավարին ու սիրո բացակայությանը զիջում են ինչ-որ բանով: Ամեն մեկն իր տեղն ունի, ոնց որ ցերեկը լույսա պետք որ աչքտ բան տենա, տենց էլ գիշերը խավարնա պետք որ հանգիստ քնես:

Ընդամենը մի բանի եմ ուզում հասնել - էտ էնա որ ուղեղս հանգստացնեմ, նադայելա արել, առավոտնից իրիկուն խոսումա, գլուխս տարավ :D :D :D Չնայած փորձում եմ որոշ տեխնիկաներ ու ժամանակավորապես հանգստացնում, բայց կարճ ժամանակ անց նորից սկսվումա ու ասենք մի կես օր մինիմումն անցնումա որ ջոկում եմ որ նորից նույն քաքի մեջ եմ ընկել :D :D :D

Sambitbaba
19.05.2016, 03:54
Գիտենալու ու գիտակցելու ( հասկանալու ) տարբերություն կա: Ես հասկանում եմ ինչ եք ասում, բայց կա մտավոր գիտելիք ( են որ դու մտածում ես որ դա տենցա ) ու կա հասկացողություն, երբ որ դու ջոկում ես որ դա տենցա: Մտավոր գիտելիքն առանց փորձի ոչինչ չի տալիս, խնդիրը մնումա:

Գրառումս դրա համար էի չակերտների մեջ վերցրել, որովհետև մի կերպ պետք էր հասկացնել ինչի մասինա հարցս: Հասկանում եմ, որ դա նենց բան չի, ինչը որ չկա, ու ինչին որ պետքա հասնել, բայց իմ մոտ օրինակ էտ հասկացողությունը մտավոր մակարդակի վրայա, քանի որ հլը հասկացողություն չկա իմ մոտ: Իսկ մի միտքը մյուսով փոխելու մեջ իմաստ չեմ տենում, միտքը միտքա, ու մտքից բացի ուրիշ ոչինչ չի տալի, խնդիրը մնումա:

Եկ "դուք"-ով չխոսենք, ինչ կլինի...


բայց կա մտավոր գիտելիք
Մտավոր գիտելիք: Այսինքն այն, ինչ գիտի միտքը: Այսինքն, մտքիդ գիտելիքը: Բայց միտքդ` դու չես: Եվ ստացվում է, որ երբ "դու մտածում ես որ դա տենցա", - դու ընդամենը կարծում ես, որ "դու մտածում ես որ դա տենցա": Իսկ իրականում միտքդ է "մտածում որ դա տենցա", իսկ դու դա վերագրում ես քեզ:


ու կա հասկացողություն, երբ որ դու ջոկում ես որ դա տենցա
Արդյո՞ք հասկացողություն է դա: Ավելի ճիշտ չէ՞ր լինի ասել զգացում. "երբ որ դու ջոկում ես որ դա տենցա":
Երբ "մտածում ես որ դա տենցա", - դա գալիս է մտքից: Դրանք մտքի` արտաքին աշխարհից կուտակած գիտելիքներն են: Եկ անվանենք դա արտաքին գիտելիքներ:
Երբ "ջոկում ես որ դա տենցա", - դա գալիս է հոգուց: Դրա աղբյուրը` ասածդ սամադհին է, իմ ասած ամբողջականությունը, իսկ դրա պարունակությունը կարելի է անվանել ներքին գիտելիքներ:

Արտաքին գիտելիքները դու ձեռք ես բերում: Ընդ որում, սկզբում սովորում է միտքդ, ըմբռնում է յուրովի, ըստ քո էգոյի հայեցողության, իսկ հետո իր հասկացած-չհասկացածը սովորեցնում է քեզ: Իսկ ներքին գիտելիքները դու ձեռք չես բերում, դու դրանք բացահայտում ես, իսկ ավելի ճիշտ` վերհիշում ես: Քանզի նրանք արդեն քո մեջ կան: Ներքին գիտելիքները քո մեջ են այն պատճառով, որ դու ամբողջականություն ես, այսինքն, անբաժանելի ես մնացած ամեն ինչից: Եվ ստացվում է, որ ոնց էլ գցում-բռնում ես, մտքիդ առաջարկած արտաքին գիտելիքներն էլ արդեն քո մեջ են ու դու դրանց կարիքը չունես:

Գիտեմ, այս ասածներս սկզբում ցնդաբանության են նման: Արտաքին գիտելիք... ներքին գիտելիք... Ամբողջ խնդիրն այն է, որ ներքին գիտելիքները միշտ ծածկված են արտաքին գիտելիքների դիմակի տակ: Ու քանի դեռ չես պատռել այդ դիմակը, իրական դեմքը երբեք չես տեսնի: Եվ ամենավատն այն է, որ շատ դժվար է այդ դիմակը պատռել: Բայց, հավատա, անհնար չէ:


Գրառումս դրա համար էի չակերտների մեջ վերցրել, որովհետև մի կերպ պետք էր հասկացնել ինչի մասինա հարցս: Հասկանում եմ, որ դա նենց բան չի, ինչը որ չկա, ու ինչին որ պետքա հասնել, բայց իմ մոտ օրինակ էտ հասկացողությունը մտավոր մակարդակի վրայա, քանի որ հլը հասկացողություն չկա իմ մոտ: Իսկ մի միտքը մյուսով փոխելու մեջ իմաստ չեմ տենում, միտքը միտքա, ու մտքից բացի ուրիշ ոչինչ չի տալի, խնդիրը մնումա:

Պատկերացրու, դեմդ մի լաբիրինթոսի նկար է դրված` հինգ ելքով, որոնցից ընդամենը մեկը ելք ունի: Եթե մի մուտքը փորձել ես ու տեսել, որ դա ելք չունի, առնվազն մեկ անգամ ևս կարող է փորձես, չէ՞, մտածելով, որ կարող է ինչ-որ շրջադարձի ժամանակ սխալվել ես, - հո հազար անգամ չե՞ս փորձելու: Այլ մուտք կսկսես փորձել, չէ՞...

Այլ մուտք մտիր:


Հ.Գ. Ուզում եմ խոստովանել, որպեսզի քեզ մոտ սխալ կարծիք չկազմվի իմ մասին: Դաո, ձէն, յոգա, բուդդիզմ... Արևելյան մտքին ես շատ ջերմությամբ եմ վերաբերվում, բայց և այնպես դա իմը չէ: Ծանոթ չլինելով քո գիտելիքներին, կարող է գալ մի պահ, որ քեզ հիասթափեցնեմ, այնպես որ որոշեցի նախապես տեղյակ պահել... :)

S.L.V.
19.05.2016, 04:20
Հիասթափվելու խնդիր չկա, ես ուղղակի ուզում եմ հասկանամ, եթե դու իսկապես կարողացել ես այդ դիմակը պատռել ու տեսնել իրական դեմքը, ուրեմ կարող ես ինձ էլ օգնել, դա եմ փորձում հասկանալ ))

Յոգա, Դզեն ու մնացած սիստեմաները շատ բան են տալիս, բայց եթե գործ ունես մարդու հետ, ով իր անձնական փորձով հասելա են բանին, ինչին դու ես ուզում հասնել, խնդիրն ավելիա հեշտանում:

Նենց որ տարբերություն չեմ տենում գիտելիքների համակարգերի միջև: Դրանք բոլորը նույն բանի մասին են խոսում տարբեր լեզուներով:

Ես հասկանում եմ, որ միտքը ես չեմ, որովհետև այդ միտքը "իմ մեջա ծնվում ու անհետանում": Հասկացողություն նկատի ունեմ հենց էտ ջոկելը էլի )))

Դա զգացում չի, էտի հենց ջոկելնա, էտ ուրիշ բառով չեմ կարա ասեմ:

Օրինակ կարող եմ բերել գիտակցված ու կառավարելի երազներից: Նման փորձ պրակտիկայի արդյունքում շատ եմ ունեցել: Են որ պահի տակ ջոկում ես որ երազի մեջ ես, ետ զգացողություն չեմ կարա անվանեմ: Նույն ձև էլ վստահ եմ որ սամադխինա, որ պահի տակ ջոկում ես որը որանցա )))) Այ էտ ջոգելու պահը իմ մոտ չի եղել:

"Մնացածից" անբաժանելությունը ենթադրումա, որ դու գործ ունես քեզանից դուրս ինչ-որ օբյեկտի հետ: Բայց այդ ամբողջը ուղեղը ընկալում է 5 զգայարանների միջոցով: 5 զգայարանները դրանք կենտրոններ են, որտեղից ուղեղը ստանումա էլեկտրա մագնիսական ու բիոսիգնալներ ու դրանց միջոցով ընկալում "շրջակա" միջավայրը: Այսինքն ուղեղը գործ ունի միայն էլ. մագնիսական ու բոիսիգնալների հետ:

Անգամ եթե գոյություն ունեն արտաքին օբյեկտներ, ուղեղը` ընկալիչը, ընկալումա դրանց կոպյաները իր մեջ, դրանով իսկ մենք երբեք չենք կարող համոզվել, այդ սիգնալները գալիս են արտաքին աղբյուրներից, թե ուղեղի ստեղծագործությունն են: Ու դրա վառ ապացույցը հենց երազներն են: Երազներն ապացուցում են, որ ուղեղը կարող է առանց որևէ արտաքին աղբյուրի ստեղծել 5 զգայարանների վրա հիմված տեսարաններ, հավատալ որ դա իրականա ու գործել այդ հորինված միջավայրում` հորինված մարմնի միջոցով:

Արթուն վիճակում մենք նույն 5 զգայարաններով ենք ընկալում ամեն ինչ, ինչ որ մեզ թվումա, որ մեզանից դուրսա: Բայց իրականում այն ինչի հետ մենք առնչվում ենք, գտնվումա մեր ներսում:

Ստացվումա որ ամեն ինչ, ինչի հետ որ ուղեղը թվումա թե փոխգործակցումա, գտնվումա ուղեղի ներսում: Դրանով իսկ ամեն ինչի մեկ լինելը ապացուցվումա:

Ստացվումա որ ամեն ինչ քո ներսումա, բոլոր գիտելիքներն ու հնարավորությունները: Դա էլ եմ հասկանում, բայց սամադհիի համար անհրաժեշտ ջոկելու պահը հլը չի եղել իմ մոտ: Միգուցե տարբերակներ առաջարկես? )

Հա, կստատի, հոգինել եթե կա, մնացած ամեն ինչի պես ներսումա, որովհետև այն ինչ ընկալվումա, դա քո ներսումա, դու հոգին չես: Բայց քանի որ հոգին դա ընդամենը հասկացողությունա ու չկա նենց բան, որի մասին կարաս ասես հենա էս հոգինա, ես համարում եմ դա հորինված գաղափար: Չնայած դա էական նշանակություն չունի: Դու դու ես, հոգին միտքա, պատկերացում ընդամենը:

Լաբիրինթոսի պահով հասկանում եմ իհարկե, բայց ամեն մի ելքը տենց 5 հատ շարունակություն ունի ու տենց հլը որ ելքը չի երևում, էտ ամեն մի ելքը փորձելու իմաստ կլինի եթե մնում ես ինքդ քո հետ, բայց եթե կա մեկը որ գիտի որտեղա ելքը խնդիրը միանգամից հեշտանումա:

Sambitbaba
19.05.2016, 04:21
Ես չեմ ուզում ինչ որ բան տալ, կամ վերցնել
Վերևում արդեն գրել էի, որ երբ դու արդեն ինչ-որ բան ես, ուրեմն քեզ պետք չէ ինչ-որ բանի հասնել, ինչպես նաև` ինչ-որ բան անել: Իսկ ասածդ տալը կամ վերցնելը` նույնպես ինչ-որ բան անել է:
Երբ դու արդեն ինչ-որ բան կաս, այդ առումով դու արդեն ոչինչ չես անում: Դա չի նշանակում, որ դու ընդհանրապես ոչինչ չես անում, բայց ինչ էլ անես, արածդ արդեն բխում է նրանից, ինչ դու կաս:

Արևը ոչ ուզում է, ոչ էլ չի ուզում լույս տալ, ուղղակի նա ինքը հենց լույս է, որ կա: Եվ, քանի որ նրա էությունը` լույսն է, նա, ուզի թե չուզի, լուսավորում է:

Եվ եթե դու էլ էությամբ արդեն լույս ես, այլևս չես կարող ուզել կամ չուզել, վերցնել կամ տալ, դու ուղղակի կաս այդ լույսը: Եվ, ուզենաս թե չուզենաս, կապ չունի արդեն: Դու լուսավորում ես:


չեմ կարծում որ, սերն ու լույսը խավարին ու սիրո բացակայությանը զիջում են ինչ-որ բանով: Ամեն մեկն իր տեղն ունի
Ճշմարիտ է: Որովհետև մեկի առկայության դեպքում է միայն, որ մենք կարող ենք ճանաչել մյուսին: Առանց խավարի երբեք չէինք իմանա, թե ինչ է լույսը: Առանց ձախի` աջը, առանց վարի` վերը, առանց սառի` տաքը:
Բայց դրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ նաև, որ մութ իրականում չկա, որ մութը` լույսի բացակայությունն է ընդամենը: Այսինքն` անիրականություն:

S.L.V.
19.05.2016, 04:28
Վերևում արդեն գրել էի, որ երբ դու արդեն ինչ-որ բան ես, ուրեմն քեզ պետք չէ ինչ-որ բանի հասնել, ինչպես նաև` ինչ-որ բան անել: Իսկ ասածդ տալը կամ վերցնելը` նույնպես ինչ-որ բան անել է:
Երբ դու արդեն ինչ-որ բան կաս, այդ առումով դու արդեն ոչինչ չես անում: Դա չի նշանակում, որ դու ընդհանրապես ոչինչ չես անում, բայց ինչ էլ անես, արածդ արդեն բխում է նրանից, ինչ դու կաս:

Արևը ոչ ուզում է, ոչ էլ չի ուզում լույս տալ, ուղղակի նա ինքը հենց լույս է, որ կա: Եվ, քանի որ նրա էությունը` լույսն է, նա, ուզի թե չուզի, լուսավորում է:

Եվ եթե դու էլ էությամբ արդեն լույս ես, այլևս չես կարող ուզել կամ չուզել, վերցնել կամ տալ, դու ուղղակի կաս այդ լույսը: Եվ, ուզենաս թե չուզենաս, կապ չունի արդեն: Դու լուսավորում ես:


Ճշմարիտ է: Որովհետև մեկի առկայության դեպքում է միայն, որ մենք կարող ենք ճանաչել մյուսին: Առանց խավարի երբեք չէինք իմանա, թե ինչ է լույսը: Առանց ձախի` աջը, առանց վարի` վերը, առանց սառի` տաքը:
Բայց դրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ նաև, որ մութ իրականում չկա, որ մութը` լույսի բացակայությունն է ընդամենը: Այսինքն` անիրականություն:
Նույն ձևով կարող եմ ասել որ լույսը խավարի բացակայություննա, այդ բառախաղն իրականում մեզ ոչինչ չի տալիս: Դրանք ընդամենը պատկերացումներ են, մտքեր: Լույսն իր համար ենա ինչ-որ այա, ու եթե դրան պատկերացում կպցնենք, կամ անուն, այդ պատկերացումը չի դառնա ինքը:

Իմաստ չեմ գտնում լույս ու խավար իրարից տարբերելու մասին մտածել:

Ես հասկանում եմ, որ քեզ պետք չի հասնել նրան ինչ-որ դու կաս, բայց գոնե չհասկանաս թե դու ինչ կաս?? ))) Հարցը հասկանալու մեջա, ոչ թե դառնալու ձգտման:

Sambitbaba
19.05.2016, 06:14
Հիասթափվելու խնդիր չկա, ես ուղղակի ուզում եմ հասկանամ, եթե դու իսկապես կարողացել ես այդ դիմակը պատռել ու տեսնել իրական դեմքը, ուրեմ կարող ես ինձ էլ օգնել, դա եմ փորձում հասկանալ ))
Հաստատ կարող եմ ասել մի բան. դիմակը` բացահայտել եմ: Իսկ երբ նրան բացահայտում ես, նա արդեն կամաց-կամաց սկսում է ինքնապատառոտվել: :)


Յոգա, Դզեն ու մնացած սիստեմաները շատ բան են տալիս, բայց եթե գործ ունես մարդու հետ, ով իր անձնական փորձով հասելա են բանին, ինչին դու ես ուզում հասնել, խնդիրն ավելիա հեշտանում:
Հարցը քո անկյալությունը չէ, :P բայց եթե խոսում ես ձէնից...
Ձէնի մեծագույն վարպետներից մեկի` Իսանի, ոչ պակաս մեծ աշակերտը`Կյոձանը, պայծառացավ Իսանի մահվան օրը միայն... Քառասուն տարուց ավել Իսանը Կյոձանին այդպես էլ ոչինչ չասաց...
Սա` եթե խոսում ենք ձենից::aha


Ես հասկանում եմ, որ միտքը ես չեմ, որովհետև այդ միտքը "իմ մեջա ծնվում ու անհետանում": Հասկացողություն նկատի ունեմ հենց էտ ջոկելը էլի )))
Դա զգացում չի, էտի հենց ջոկելնա, էտ ուրիշ բառով չեմ կարա ասեմ:
Լավ, եկ ասենք` Սրտի Ձայն: Բայց վախենամ, հոգու պես սրան էլ մի անուն կպցնես...:8


Օրինակ կարող եմ բերել գիտակցված ու կառավարելի երազներից: Նման փորձ պրակտիկայի արդյունքում շատ եմ ունեցել: Են որ պահի տակ ջոկում ես որ երազի մեջ ես, ետ զգացողություն չեմ կարա անվանեմ: Նույն ձև էլ վստահ եմ որ սամադխինա, որ պահի տակ ջոկում ես որը որանցա )))) Այ էտ ջոգելու պահը իմ մոտ չի եղել:
"Մնացածից" անբաժանելությունը ենթադրումա, որ դու գործ ունես քեզանից դուրս ինչ-որ օբյեկտի հետ: Բայց այդ ամբողջը ուղեղը ընկալում է 5 զգայարանների միջոցով: 5 զգայարանները դրանք կենտրոններ են, որտեղից ուղեղը ստանումա էլեկտրա մագնիսական ու բիոսիգնալներ ու դրանց միջոցով ընկալում "շրջակա" միջավայրը: Այսինքն ուղեղը գործ ունի միայն էլ. մագնիսական ու բոիսիգնալների հետ:
Անգամ եթե գոյություն ունեն արտաքին օբյեկտներ, ուղեղը` ընկալիչը, ընկալումա դրանց կոպյաները իր մեջ, դրանով իսկ մենք երբեք չենք կարող համոզվել, այդ սիգնալները գալիս են արտաքին աղբյուրներից, թե ուղեղի ստեղծագործությունն են: Ու դրա վառ ապացույցը հենց երազներն են: Երազներն ապացուցում են, որ ուղեղը կարող է առանց որևէ արտաքին աղբյուրի ստեղծել 5 զգայարանների վրա հիմված տեսարաններ, հավատալ որ դա իրականա ու գործել այդ հորինված միջավայրում` հորինված մարմնի միջոցով:
Արթուն վիճակում մենք նույն 5 զգայարաններով ենք ընկալում ամեն ինչ, ինչ որ մեզ թվումա, որ մեզանից դուրսա: Բայց իրականում այն ինչի հետ մենք առնչվում ենք, գտնվումա մեր ներսում:
Կառավարվող երազների մասին գիտեմ, բայց երբեք մեջը չեմ խորացել: Ինձ թվում է, որ արտակարգ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ վտանգավոր թեմա է: Այնպես որ, եթե զգում ես, որ դա քոնը չէ, ուրեմն անիմաստ է խորանալու ռիսկին դիմել: Իսկ ինձ "սամադհիս" ասեց, որ իմը չէ...:(
Բայց և այնպես համոզված եմ, որ կառավարելի երազների թեման հենց այն պատճառով եկավ լույս աշխարհ, որ մենք հասկանանք, որ ասածդ 5 զգայարաններով մենք ընկալում ենք ոչ ամեն ինչ, իսկ վեցերորդով` գիտականորեն չընդունվածով-որովհետև- չապացուցվածով, ընկալում ենք շատ ու շատ ավելին, քան ընկալում ենք ընդունված հինգով: Ինտուիցիա... չէ, ինձ ավելի դուր է գալիս հայերենը` ներըմբռնողություն, ու նաև համահունչ է տեսողությանը, լսողությանը, հոտառությանը: Ես այն նույնպես ինտրոցեպտիվ զգայարանների կարգին կդասեի, քանզի այն անմիջական կապ ունի մարդու ներքնաշխարհի հետ: Հա, ֆիզիկական մարմնի ներսում դա սրտի, թոքի կամ պլոճիկի պես կոնկրետ տեղ չի գրավել: Բայց չէ՞ որ մենք խոսում ենք քո ներքնաշխարհի, այլ ոչ թե քո մարմնի ներքին աշխարհի մասին... Տես, դու արդեն համաձայնվեցիր, որ դու` քո միտքը չես: Հավատա, շատ ավելի հեշտ է համաձայնվել, որ դու քո մարմինն էլ չես:

Կարծում եմ, որ կառավարելի երազները նաև նրա համար են, որ դու քո հասկացած հինգ զգայարաններին քեզ հետ տանես երազ, որպեսզի նրանք այնտեղ հասկանան այն, ինչ չեն հասկանում քո արթուն ժամանակ: Եվ գիտե՞ս, թե ինչու է դա այդքան կարևոր... Որովհետև ոչ թե երազներն են հաջորդում իրականությանը, այլ քո իրականությունն է հաջորդում քո երազներին: Այսինքն, երազներին կարելի է անվանել նաև նախազգուշացումներ: Եվ որքան ավելի շատ բան հասկանաս քո երազներից, այնքան ավելի նախապատրաստված կլինես քո վաղվա օրվան: Ինչու իրականությունը դրան չի՞ համապատասխանում: Իրականությունը` համապատասխանում է, ուղղակի մեր հինգ զգայարաններով մենք ընկալում ենք իրականության` ցավոք, - շատ փոքրիկ մասը միայն... Գիտականորեն ապացուցված մասը:
Բայց գիտականորեն ապացուցված է մի բան էլ: Կներես, ճիշտ թվերը չեմ հիշում, բայց ասենք թե, լա՞վ: Մեր ուղեղը` մեր հինգ զգայարանների օգնությամբ, ի վիճակի է ընկալել մեկ վայրկյանում, ասենք, հինգ բայթ ինֆորմացիա: Բայց իրականում մեր շուրջ տեղի է ունենում, ասենք, հինգ հարյուր գեգաբայթ ինֆորմացիա: Պատկերացնու՞մ ես. հինգ բայթն ուր, հինգ հարյուր գեգաբայթն ուր... Ու տես, թե ամենահետաքրքիրն ինչն է:
Եթե դու քեզ ամբողջի մաս չես համարում, ուրեմն քոնն է քո ուղեղի ընդունած հինգ բայթը միայն: Իսկ եթե համարում ես քեզ ամբողջի մասը, ուրեմն լրիվ հինգ հարյուր գիգն էլ քոնն է: Ջո՞կ... Այստեղ կախարդական խոսքը` համարելն է:


Ստացվումա որ ամեն ինչ, ինչի հետ որ ուղեղը թվումա թե փոխգործակցումա, գտնվումա ուղեղի ներսում: Դրանով իսկ ամեն ինչի մեկ լինելը ապացուցվումա:
Այս բանաձևդ ուղղակի հոյակապ էր: Ազնիվ խոսք: Կարելի է որպես ցիտատ օգտագործել ուրիշների հետ խոսելիս:


Ստացվումա որ ամեն ինչ քո ներսումա, բոլոր գիտելիքներն ու հնարավորությունները: Դա էլ եմ հասկանում, բայց սամադհիի համար անհրաժեշտ ջոկելու պահը հլը չի եղել իմ մոտ: Միգուցե տարբերակներ առաջարկես? )
Կարող եմ հիշեցնել միայն. մի փորձիր անել, այլ փորձիր լինել: Եղի՛ր այդ անտեր սամադհին ու հարցեր չեն մնա:

Sambitbaba
19.05.2016, 07:53
Հա, կստատի, հոգինել եթե կա, մնացած ամեն ինչի պես ներսումա, որովհետև այն ինչ ընկալվումա, դա քո ներսումա, դու հոգին չես: Բայց քանի որ հոգին դա ընդամենը հասկացողությունա ու չկա նենց բան, որի մասին կարաս ասես հենա էս հոգինա, ես համարում եմ դա հորինված գաղափար: Չնայած դա էական նշանակություն չունի: Դու դու ես, հոգին միտքա, պատկերացում ընդամենը:
Կստատի:

Քանի դեռ դու համարում ես, թե հոգին կամ կա կամ չկա, ուրեմն մոռացիր համ սամադհին համ էլ մեր այս ամբողջ խոսակցությունը: Չէ, ես պատրաստ եմ հաճույքով շարունակել մեր զրույցը, բայց դու ուղղակի իզուր ժամանակ ես ծախսելու...

Նախ, հոգին ներսում չէ: Հոգին համ ներսում է, համ դրսում: Դու համակված ես հոգով:
Եթե քեզ ծանոթ է մեր` ոչ թե սովետականացված "Սասունցի Դավիթ", այլ իրական "Սասնա Ծռեր" էպոսն իր բոլոր տարբերակներով, - ուրեմն հիշում ես, թե մեր էպոսի իրական հերոս Փոքր Մհերն ինչ է ասում, հովվի հետ զրուցելիս: Գարին` պոպոքի և պոպոքը` ձմերուկի չափ դառնալու հետ մեկտեղ, նա ասում է ամենակարևորը, որն է. "Երբ որ ես դուրս գամ, արդեն ոչ թե հոգին կլինի մարդու մեջ, այլ մարդը` հոգու մեջ": Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ես կարծում... ինձ թվում է, որ նշանակում է մի բան միայն, որ մենք կվերհիշենք, թե Ով Ենք Մենք Իրականում:

Երկրորդ, հոգին հասկացողություն չէ: Հոգին` էներգիա է: Ավելի ճիշտ, ոչ թե ընդամենն էներգիա, այլ էներգիաների համակարգ: Ես գիտեմ նրանցից երեքի մասի, եթե ավելի շատ են, - կներես...

1. Աուրա: Ոմանք այս բառը հայերեն թարգմաննում են որպես լուսոլորտ: Կարող է, դեմ չեմ: Առավել ևս, որ այսօր այն տեսանելի է ոչ քչերին և ասում են, որ իրոք, լույս է տալիս... Իմիջիայլոց իհարկե, առաջներում էլ է այն տեսանելի եղել, և դրա ապացույցն է սրբապատկերները շրջապատող ոսկեգույնը (կարծում եմ, որ եթե քիչ ավելի խորանանք, կհայտնաբերենք, որ ամենաառաջին սրբապատկերները շրջապատված են եղել ծիրանագույնով): Եվ, իհարկե, մեկ անգամ ևս հաստատում է Փոքր Մհերի խոսքերի ճշմարտությունը:
Աուրան` մեր ֆիզիկական մարմինը պահպանող էներգիան է, և դա նշանակում է, որ այն ավելի ամուր է, քան մեր մարմինը: Ասում են, որ մեր յուրաքանչյուր հիվանդություն` մեր աուրայի սահմանաշերտի վրա ինչ-որ տեղի վնասվածք է առաջին հերթին, այսինքն, առաջին հերթին վնասվում է աուրան, հետո նոր հիվանդանում է մարմինը: Եվ այդ պատճառով, ես ավելի մեծ հաճույքով աուրան հայերեն կթարգմանեի որպես "Ամուրը", - այսինքն, մեզանից (մարմնից, հոգուց, մտքից և այլնից) ամենա-ամուրը, պինդը:
2. Կունդալինի: "Հնդկերենից" թարգմանվում է որպես Լուսաբեր Օձ: Սա` մեր հոգին, միտքը և մարմինն իրար կապող էներգիան է և առանց նրա մենք չէինք կարողանա ապրել մեր մարմնավորված վիճակում: Հավանաբար գիտես, որ քնած վիճակում բնակվում է առաջին չակրայի տակ, իսկ երբ զոռ ես տալիս հոգևորին, այսինքն, սկսում ես քայլել դեպի սամադհի, - արթնանում է եկու օձերի տեսքով ու ոլոր-մոլոր սկսում է բարձրանալ, չակրաներն առնելով իր մեջ:
3. Մերկաբա: Սկիզբ է առնում մեր կենտրոնից և շարունակվում է մինչև անվերջություն: Մերկաբան` մեր կապն է Ամբողջի հետ, կուզես` Տիեզերք կոչիր այդ Ամբողջը կամ կոչիր ինչ կուզես: Եվ հենց այդպես էլ կարելի է թարգմանել. Մեր կաբա - Մեր կաբը - Մեր Կապը:

Եվ Երրորդ: Ոմանք ասում են, որ Հոգին և Բարձրագույն Եսը` նույն բանն են: Ու չեմ կարծում, որ սա բացատրության կարիք ունի...:)


Լաբիրինթոսի պահով հասկանում եմ իհարկե, բայց ամեն մի ելքը տենց 5 հատ շարունակություն ունի ու տենց հլը որ ելքը չի երևում, էտ ամեն մի ելքը փորձելու իմաստ կլինի եթե մնում ես ինքդ քո հետ, բայց եթե կա մեկը որ գիտի որտեղա ելքը խնդիրը միանգամից հեշտանումա:

Սխալ կարծիքի ես Ելքի մասին::) Շատ ավելի հեշտ է հինգ մուտքը, քան մի ելքը... Հինգ մուտքից ամեն մեկի վրա կարող ես հինգ տարի ծախսել, բայց այդ ելքը` միակը, կգտնես: Իսկ հենց որ գտա՜ր...

Աշխարհը սկսվում է քեզանից: Աշխարհը սկսվում է քո դռնից: Աշխարհը սկսվում է քո այդ միակ Ելքից: Այդ ելքի առջև է ամբողջ աշխարհը, հասկանու՞մ ես... Դու ի վիճակի՞ ես գոնե հաշվել դեպի այդ ամբողջ աշխարհը տանող քո բոլոր ճանապարհները: Դու գիտե՞ս, թե որն է այն միակ, ճշմարիտ, իսկական` Քո Ճանապարհը... Գիտե՞ս...


Նույն ձևով կարող եմ ասել որ լույսը խավարի բացակայություննա
Չես կարող, քանզի դա բառախաղ չի:

Լույսը` մթի, և մութը` լույսի փոխարկելու համար, քո բոլոր գործողությունները կապված են լույսի հետ: Դու փակում ես լույսի ճանապարհը, բացում ես լույսի ճանապարհը; միացնում ես լույսը, անջատում ես լույսը: Իսկ ի՞նչ կարող ես անել խավարի հետ: Կարո՞ղ ես:


Ես հասկանում եմ, որ քեզ պետք չի հասնել նրան ինչ-որ դու կաս, բայց գոնե չհասկանաս թե դու ինչ կաս?? ))) Հարցը հասկանալու մեջա, ոչ թե դառնալու ձգտման:
Կորիզը գիտի՞, թե ինչ է ծիրանը, մինչև ծիրան չի դառնում: Նա մտածու՞մ է արդյոք ծիրան դառնալու մասին: Ոչ, նա ուղղակի դառնում է: Եվ դառնալով, անմիջապես պարզում է, որ ինքը` ծիրան է:
Ծիլը գիտի՞, թե ինչ է ծառը, մինչև ծառ չի դառնում: Նա մտածու՞մ է արդյոք ծառ դառնալու մասին: Ոչ, նա ուղղակի դառնում է: Եվ դառնալով, անմիջապես պարզում է, որ ինքը` ծառ է:
Սերմը գիտի՞, թե ինչ է մարդը, մինչև մարդ չի դառնում: Նա մտածու՞մ է արդյոք մարդ դառնալու մասին: Ոչ, նա ուղղակի դառնում է: Եվ դառնալով, անմիջապես պարզում է, որ ինքը` մարդ է:
Ուղղակի հետևիր նրանց օրինակին...:)

S.L.V.
19.05.2016, 12:04
Ես հասկացա քո տեսանկյունը :) Ամեն դեպքում շնորհակալություն, որոշ հարցերում իսկապես օգնեցիր: Կարող եմ շատ հարցերի շուրջ բանավիճել ( հոգու գոյ., լույս-խավար և այլն), բայց դրա իմաստն իսկապես չկա ուղղակի: Իմ կարծիքով իսկապես անիմաստ բառախաղ ա ստացվում :) Համենայն դեպս քո ասածներից որոշ եզրակացություններ արեցի:

Sambitbaba
22.05.2016, 20:44
Օշո,
Երկու ամիս ես ապրել եմ անանուն հարբեցողների համայնքում`
Ֆրանսիայի մի քանի համայնքներում: Բոլոր այդ մարդիկ անհաջողության են մատնվել` ատելությունը դարձել է սիրոց ավելի ուժեղ: Ես զգում էի, որ,
ապրելով կոլեկտիվ որոշումներ ընդունող, ընդհանուր սեփականություն ունեցող և սեքսի հանդեպ ազատամիտ խմբում,
կկարողանամ ներքնապես ավելի քիչ դատարկված լինել: Ի՞նչ ես դու՛ մտածում համայնքի կյանքի մասին:


Խնդիրն այն չէ, թե որտեղ եք դուք ապրում, խնդիրը` ձեր մեջ է: Դուք կարող եք գալ համայնք և բերել ձեզ հետ ձեր բոլոր խնդիրները: Համայնքում ապրող մյուսներն էլ, ճիշտ ինչպես դուք, եկել են այնտեղ իրենց բոլոր խնդիրներով: Վաղ թե ուշ այդ խնդիրները մակերես դուրս կգան: Այդ արտաքին բաները չեն կարող օգնել: Նրանք միայն ուշադրություն են շեղում: Իրական փոփոխությունը պետք է տեղի ունենա ձեր ներսում` համայնքում, թե ոչ համայնքում, կարևոր չէ: Իսկական փոփոխությունը պետք է տեղի ունենա ձեր էության ամենախորքում: Միայն եթե այնտեղ է տեղի ունենում, կյանքը կարող է այլ դառնալ; հակառակ դեպքում այն չի փոխվի:

Հարցում ասվում է. "Բոլոր նրանք անհաջողության են մատնվել": Նրանք "անհաջողության են մատնվել", քանի որ այնտեղ ձեզ հետ ոչինչ տեղի չի ունեցել: Իրականում նրանք անհաջողության չեն մատնվել: Այն, ինչը դուք անհաջողություն եք անվանում, ապացուցում է միայն, որ դուք հիասթափված եք, քանի որ նրանք ձեր սպասումները չեն արդարացրել: Իսկ ի՞նչ էիք դուք սպասում: Դուք ենթադրում էիք, որ բավական է ընդամենն ապրել համայնքում, և ձեր խնդիրները կլուծվեն: Ոչ, չի օգնի ոչ համայնքը, ոչ ճամփորդությունը Հիմալայներ, ոչ էլ քարանձավում ապրելը: Կյանքին պետք է վերաբերվել շատ գործիմացորեն: Դուք պետք է տեսնեք ձեր խնդիրները, պետք է հասնեք մինչև նրանց արմատները, դուք պետք է ոչնչացնեք այդ խնդիրների սկզբնաղբյուրն ինքը, և միայն այդ ժամանակ` այդ ժամանակ դա կարող է պատահել որտեղ ասեք:

Դուք դրա՞խտ էիք փնտրում: Հենց դրանով են մարդիկ զբաղված դարերի ընթացքում: Նրանք իրենց չեն փոխում, նրանք դրախտ են տենչում, բայց ուր էլ նրանք գան, ամենուր դժոխք են ստեղծում: Նրանք հենց կան այդ դժոխքը: Հարցն այն չէ, որ վերջիվերջո գտնեք այդ դրախտն ինչ-որ տեղ: Մինչև այն չլինի ձեր մեջ, նրան ոչ մի տեղ չեք գտնի:


Ինձ մի հոյակապ ասույթ են ուղարկել...


Մի անգամ ես ճանաչում էի մի մարդու, ով ամբողջովին վճարված ճամփորդություն էր շահել դեպի դրախտ և դժոխք: Նրան հարցրեցին, թե ու՞ր կուզենար նա գնալ սկզբից: "Սկզբից կուզեի գնալ դժոխք", - պատասխանեց նա: Եվ այդպես եղավ:

Հենց որ նա ժամանեց դժոխք, նրա աչքերի առջև վիթխարի տեսարան բացվեց: Նա գտնվում էր ճաշկերույթի մի մեծ դահլիճում, որտեղ դրված էին ամենահնարավոր ուտեստներով լի երկար սեղաններ: Սեղանի շուրջ նստած էին մարդիկ, պատառաքաղները բռնած ուտեստների վրա, որոնք գայթակղիչ ծխում էին և լցրել էին օդն ամենահրաշալի հոտերով, - բայց ոչ ոք չէր ուտում:

Մարդը զարմացած էր, բայց երբ ուշադիր նայեց, նկատեց, որ բոլոր մարդիկ արմունկի հոդերի կաթվածք ունեն: Նրանք ջանում էին, ինչպես կարող են, բայց ոչ մի կերպ չէին կարողանում ուտելիքը մոտեցնել բերանին:

"Ահա թե ինչ է ուրեմն դժոխքը, - մտածեց նա: - Ապրել աշխարհում, որտեղ առատորեն կա ամենն, ինչ կուզես, և դրա հետ մեկտեղ, չունենալով ուտելու հնարավորություն, մեռնել սովից":

Վերադառնալով ժոխքից, այդ մարդը խնդրեց իրեն դրախտ տանել: Դրախտում նա տեսավ նույնպիսի հսկայական ճաշկերույթի դահլիճ, նույնպիսի ամենահնարավոր ուտելիքներով լիքը երկար սեղաններ: Նայելով ինչպես հարկն է, նա նկատեց, որ մարդիկ տառապում են արմունկի հոդերի նույնպիսի կաթվածքով: "Սա դրա՞խտն է", - գոչեց նա որքան ուժ ուներ: Բայց, ավելի մոտենալով, այդ մարդը մի տարբերություն նկատեց: Նա նկատեց, որ դրախտի և դժոխքի մեջ կա շատ փոքր մի տարբերություն, որն ամեն ինչ փոխում է: Նա տեսավ, որ դրախտում մարդիկ կերակրում են մեկմեկու:

Նրանք նույնպես կաթվածահար էին, բայց կերակրում էին իրար: Նրանք չէին կարող հասցնել ուտելիքը սեփական բերանին, բայց կերակրում էին ուրիշներին` իսկ ուրիշները կերակրում էին իրենց:

Դա միակ տարբերությունն էր, բայց այդ տարբերությունը ներքին փոփոխությունների արդյունք դարձավ` խորը ներսում ծնվեց կարեկցանքը: Քանի դեռ դուք չեք դարձել կարեկցող, որտեղ էլ լինեք, կլինեք դժոխքում: Երբ կիրքը փոխակերպվել է կարեկցանքի... այդ ժամանակ, որտեղ էլ լինեք, կլինեք դրախտում: Դա միակ դրախտն է, որ կա:

Sambitbaba
06.06.2016, 19:27
Օշո,
Մի՞թե դու չես ձանձրացել, չես զզվել օր օրի վրա պատասխանել միևնույն հարցերին, այն դեպքում երբ մենք նստել ենք այստեղ խցանված ականջներով,
փակ աչքերով ու սեղմված բերաններով, անընդունակ հասկանալ ուղերձն այն մասին, որ պատասխաններ գոյություն չունեն: Դու շարունակում
ես հիացնել մեզ քո թարմությամբ, որը նման է առավոտյան շաղին, իսկ մենք, կույր, խուլ և անօգնական ինչպես միշտ, անընդունակ
ենք, հազվադեպ պահերը չհաշված, մասնակից լինել քո հրաշալիությանը:


Առաջին. ես չկամ, այդ պատճառով ես չեմ կարող ձանձրանալ և ոչինչ ինձ չի կարող զզվեցնել: Ձանձրություն զգալու համար նախ և առաջ պետք է լինել: Որքան մեծ է ձեր "եսը", այնքան շատ եք ձանձրանում, որքան փոքր է ձեր "եսը", այնքան քիչ եք զզվում: Ահա թե ինչու երեխաները ծերերից ավելի քիչ են ձանձրանում: Նրանք ամբողջ ժամանակ խաղում են միևնույն խաղալիքների հետ, վազվզում են միևնույն թիթեռների հետևից, հավաքում են նույն ծովախեցիները: Եվ չեն ձանձրանում:

Դուք երբևիցէ պատմե՞լ եք երեխային մի ինչ-որ պատմություն: Լսելով մեկ անգամ, հետո նա ամբողջ ժամանակ խնդրում է. "Պատմիր մեկ անգամ էլ..." Եվ որտեղ էլ նրան հանդիպեք, նա խնդրելու է. "Պատմիր այն պատմությունը: Այն ինձ դուր է գալիս": Ինչու՞ երեխան չի ձանձրանում: Որովհետև "ես" չունի: Կամ "եսը" կա, բայց շատ քիչ արտահայտված տեսքով; նրա էգոն դեռ չի զարգացել: Էգոն` այն գործոնն է, որը ձանձրույթ է ստեղծում:

Կենդանիները չեն ձանձրանում, ծառերը չեն ձանձրանում, իսկ ի՞նչ նոր բան կարող է լինել կենդանիների ու ծառերի կյանքում: Վարդի թուփը տարեցտարի նույն վարդերն է տալիս, և թռչունն էլ ամեն առավոտ ու երեկո նույն երգն է երգում: Իսկ կկուն ընդհանրապես մեկ նոտա ունի: Միայն այն էլ կրկնում է նա` այդ միապաղաղ հնչյունը: Բայց ոչ մի կենդանի չի ձանձրանում, ոչ մի ծառի ձանձրույթը չի համակում: Բնությունը ձանձրույթի մասին ոչինչ չգիտի: Ինչու՞: Որովհետև բնությունը չունի էգո:

Բուդդան չի ձանձրանում, Հիսուս չի ձանձրանում, քանզի նրանք դեն են նետել իրենց էգոները: Բնության մեջ էգոն դեռ չի զարգացել, իսկ Բուդդան այն արդեն դեն է նետել: Բուդդան ու բնությունը` համարյա նույն բանն են: Ես ասում եմ "համարյա", որովհետև միայն մեկ տարբերություն կա` մեծ նշանակություն ունեցող, բայց միայն մեկ տարբերություն: Այդ տարբերությունը գիտակցվածությունն է: Բնությունը չունի էգո, բայց նա անգիտակից է, իսկ Բուդդան չունի էգո, բայց նա գիտակից է:

Երբ դուք գիտեք, որ չկաք, ո՞վ կարող է ձեր մեջ ձանձրանալ, ու՞մ կարող է զզվեցնել ինչ-որ բան: Ահա թե ինչու ես կարող եմ գալ ամեն առավոտ ու պատասխանել ձեր հարցերին: Ես չեմ ձանձրանում: Ես չեմ կարող ձանձրանալ: Համարյա քսանհինգ տարի ես արդեն ձանձրույթ չեմ զգում: Ես մոռացել եմ նրա համը, չգիտեմ, թե ինչ է դա:


Երկրորդ. հարցերը միշտ նույնը չեն: Նրանք նույնը լինել չեն կարող` նրանք գալիս են տարբեր մարդկանցից, ինչպե՞ս կարող են նույնը լինել: Այո, բառերը կարող են երբեմն լինել նույնը, բայց հարցերը` ոչ: Երկու մարդ այնքան տարբեր են իրարից, ինչպե՞ս նրանք կարող են նույն հարցը տալ: Նույնիսկ եթե բառերը նույնն են, նույնիսկ եթե ձևակերպվել են նույն կերպ, նրանք` հիշեցնում եմ ձեզ, - նույնը լինել չեն կարող:

Հիմա այս հարցը տվեցիք դուք; ուրիշ ոչ ոք այն տալ չէր կարող: Ոչ ոք այս ամբողջ մեծ հողագնդի վրա այն տալ չէր կարող: Այդ հարցը տալու համար դուք էիք պետք: Ձեր էությամբ դուք միակն եք: Դուք եզակի եք:

Այդ պատճառով հիշեք. ամեն անձ եզակի է: Այդ հարցերը նույնն անվանելն անքաղաքավարություն է: Ես հարգում եմ ձեր հարցերը: Նրանք նույնը չեն: Նրանց մեջ միայն իրենց յուրահատուկ նրբերանգներ կան, նյուանսներ, բայց ձեզ շատ խորաթափանց աչքեր են պետք, որպեսզի դրանք տեսնեք, այլ կերպ ոչինչ չեք տարբերի:

Երբ դուք նայում եք ձեր շուրջ ու տեսնում եք, որ բոլոր ծառերը կանաչ են, ձեզ թվում է, թե նրանք կանաչ են միանմա՞ն: Նշանակում է, դուք ընդունակ չեք տարբերել գույները: Ուրեմն դիմեք նկարչի, հարցրեք այդ մասին նրան, և նա կասի ձեզ. "Նրանք բոլորը կանաչ են տարբեր կերպ: Կանաչի հազարավոր նրբերանգներ կան, տարբեր տոներ, տարբեր նյուանսներ: Երկու միևնույն կանաչ գույնի ծառեր ընդհանրապես գույություն չունեն": Միայն նայեք ձեր շուրջ և կտեսնեք. այո, ամեն կանաչ գույն տարբերվում է մյուսից:

Նույնն էլ հարցերի հետ է: Եվ նույնիսկ եթե նույն մարդը նորից ու նորից նույն հարցը տա, հարցը նույնը լինել չի կարող, որովհետև դուք ամբողջ ժամանակ փոխվում եք: Անփոփոխ ոչինչ գոյություն չունի: Դուք երկու անգամ նույն գետը մտնել չեք կարող, և չեք կարող նորից նույն մարդուն հանդիպել: Դուք չեք կարող նույն հարցը տալ վաղը, որովհետև վաղը դուք ուրիշ եք արդեն: Գանգեսը կհոսի, շատ ջուր կգնա: Տվյալ պահին այդ հարցը կարևոր է, վաղն այն կարող է անտեղի լինել; գիտակցության մակերեսին մի այլ բան կհայտնվի:

Մարդ նման է կրակի անընդհատ փոխվող բոցին, և այդ պատճառով չի կարող միշտ նույն հարցը տալ: Բայց դուք պետք է այնուամենայնիվ խորքը նայեք: Ես երբեք միանման հարցերի չեմ հանդիպել: Ու միշտ շատ հուզվում եմ ձեր հարցերից: Միշտ զարմանում եմ, ինչպե՞ս է ձեզ հաջողվում տալ դրանք:

"Մի՞թե դու չես ձանձրացել, չես զզվել օր օրի վրա պատասխանել միևնույն հարցերին, այն դեպքում երբ մենք նստել ենք այստեղ խցանված ականջներով, փակ աչքերով ու սեղմված բերաններով, անընդունակ հասկանալ ուղերձն այն մասին, որ պատասխաններ գոյություն չունեն":

Հենց այն պատճառով որ դուք նստել եք այստեղ "խցանված ականջներով, փակ աչքերով ու սեղմված բերաններով, անընդունակ հասկանալ ուղերձը", դա ինձ համար մարտահրավեր է դառնում: Դա մեծ արկած է: Դուք համառ եք, և ես էլ եմ համառ: Հարցն այն է, թե ո՞վ կհաղթի: Կամ դուք ամբողջ ժամանակ կմնաք փակ, կամ էլ մի անգամ կխղճաք ինձ և կլսեք... կբացեք ձեր ականջները, ձեր սրտերը, գոնե մի փոքր: Դա պայքար է: Դա մենամարտ է, որ տեղի է ունենում վարպետի և աշակերտների միջև` մշտական ճակատամարտ:

Բայց աշակերտը չի կարող հաղթել: Ոչ ոք երբեք չի լսել, որ աշակերտը հաղթի: Նա կարող է ժամանակ ձգել, կարող է խույս տալ, բայց երբեք չի կարող հաղթել: Եվ որքան ավելի շատ եք խույս տալիս, այնքան ավելի անխուսափելի է դառնում ձեր պարտությունը: Ես ներխուժում եմ ձեր մեջ տարբեր ճանապարհներով: Ուղղակի շարունակեք նստել այստեղ խցանված ականջներով, փակ աչքերով ու փակ սրտով` ուղղակի մնացեք այստեղ և վերջ: Ուղղակի եղեք այստեղ: Վաղ թե ուշ, մի սքանչելի օր դուք ուղերձը կլսեք:

Որքա՞ն երկար կարող եք փակ աչքերով մնալ: Ասում են, որ երբ մարդ համառ է իր հիմարության մեջ, նա իմաստուն է դառնում: Դուք համառ եք: Մի անգամ, չնայած ձեր համառության, դուք կլսեք ինձ: Ահա թե ինչու եմ ես շարունակում խոսել ամեն առավոտ, ամեն երեկո, տարեցտարի:

Եվ դուք բողոքու՞մ եք. "...անընդունակ ենք հասկանալ ուղերձն այն մասին, որ պատասխաններ գոյություն չունեն": Դուք կհասկանաք այդ ուղերձն այն ժամանակ միայն, երբ ձեր մտքի մեջ հարցեր չեն մնա, ավելի շուտ` ոչ մի կերպ: Ինչպե՞ս կարող եք հասկանալ, որ պատասխաններ չկան, եթե ինքներդ դեռ ունեք հարցեր: Հարցն ինքն արդեն պատասխան է նախորոշում: Հարցը` պատասխան փնտրելն է: Տալով հարց, դուք ենթադրում եք, որ կա պատասխան, այլ կերպ ինչպե՞ս կարող էր հարց լինել: Հարցն ինքնին գոյություն ունենալ չի կարող, այն միշտ կախվածության մեջ է պատասխանից կամ, ծայրահեղ դեպքում, պատասխանի հնարավորությունից:

Միայն այն ժամանակ, երբ դուք հասկանում եք, որ ձեր մեջ էլ հարցեր չկան, կլսեք պատասխանն այն մասին, որ պատասխաններ չկան: Եվ այդ ժամանակ միայն կտեսնեք, որ դուք ոչինչ չեք հարցնում, իսկ ես ոչինչ չեմ պատասխանում: Լիակատար լռություն կտիրի: Բոլոր այս հարցերն ու պատասխանները ձեզ երազ կթվան:

Բայց քանի դեռ տալիս եք հարցեր, ես պետք է պատասխանեմ: Դա միակ միջոցն է օգնել ձեզ ազատվել ձեր հարցերից: Հիշեք. իմ պատասխանները պատասխաններ չեն, նրանք` ուղղակի հնարանք են: Իմ պատասխանները պատասխաններ չեն, քանզի ես լավ գիտեմ, որ հարցեր գոյություն չունեն: Բոլոր հարցերը կեղծիք են: Նրանք ձեզ թվում են, ինչպես երազն է թվում: Բայց երբ դուք հարցնում եք, ես հարգանքով եմ վերաբերվում ձեզ: Պատասխանում եմ: Իմ պատասխանը` հարգանք է ուղղակի ձեր հանդեպ, և իմ պատասխանը` հնարանք է: Այն օգնում է ձեզ տեսնել, թե ինչպես է հարցն աստիճանաբար վերանում:

Մի սքանչելի օր դուք հանկարծ կարթնանաք, և ոչ մի հարց չի լինի: Այդ օրը դուք կհասկանաք, որ ես ոչինչ չեմ պատասխանել: Ոչ մի հարցի պատասխանել չի կարելի, որովհետև գոյություն ունեցող ոչ մի հարց չկա: Գոյատևումը հարցերի կարիք չունի: Դա հանելուկ է` չկա ոչ մի խնդիր, այլ կա սեր, կա կյանք:

Եվ դուք ասում եք. "Դու շարունակում ես հիացնել մեզ քո թարմությամբ, որը նման է առավոտյան շաղին, իսկ մենք, կույր, խուլ և անօգնական ինչպես միշտ, անընդունակ ենք, հազվադեպ պահերը չհաշված, մասնակից լինել քո հրաշալիությանը":

Այդ հազվադեպ պահերը բավական են: Այդ կարճ պահերը` հույս են: Այդ կարճ ակնթարթներին ես ձեր մեջ կմտնեմ: Այդ կարճ ակնթարթներն աստիճանաբար ավելի ու ավելի երկարատև կդառնան: Եվ մի անգամ դուք կհայտնաբերեք, որ այդ կարճ ակնթարթներն այլևս հաղթել են ձեզ:

Նույնիսկ եթե մեն-միակ ակնթարթ իմ և ձեր մեջ կապ է հաստատվել, դա բավական է, դա ավելի քան բավական է: Նույնիսկ թեթև շփումն ինձ հետ ձեր մեջ կրակ կվառի: Այդ փոքրիկ կայծն ամբողջովին կայրի ձեր էգոն` մինչև նրա ուղնուծուծը:

Sambitbaba
22.06.2016, 06:15
Օշո,
Ես հաճույք չեմ ստանում Բուդդայի սուտրաներից: Նրանք չոր են,
բարդ ու դժվար: Մի՞թե ճշմարտությունը պարզ ու
հասկանալի չէ:


Ճշմարտությունը պարզ է, և ճշմարտությունը բարդ է: Ըստ էության, այն բարդ է հենց այն պատճառով, որ պարզ է: Այն այնքան պարզ է, իսկ ձեր միտքն այնքան բարդ է, որ դուք չեք կարողանում հասկանալ, թե ի՞նչ եք անընդհատ բաց թողնում: Այն այնքան պարզ է, որ դուք նրա վրա ուշադրություն չեք դարձնում: Այն այնքան պարզ է, որ դուք անցնում եք նրա կողքով, բացարձակապես չգիտակցելով, որ ճշմարտության կողքով եք անցել:

Ճշմարտությունը պարզ է, որովհետև այն ակներև է: Բայց պարզ` չի նշանակում հեշտ: Այդ պարզությունը շատ բարդ է: Եթե նրա մեջ չմտնեք, դուք կկորչեք նրա մեջ, կարող եք նրանից երբեք դուրս չելնել: Այդ պարզության մեջ խորություն կա, այն ծանծաղ չէ: Եվ այդ պարզության մեջ մուտք գործելու համար դուք ստիպված եք բաժանվել շատ-շատ բաներից, իսկ բաժանվել նրանցից` դժվար է:

Օրինակ, ինչու՞ են Բուդդայի սուտրաները ձեզ դժվար թվում: Որովհետև նրանք տրամաբանական չեն: Եթե դուք կարողանաք բաժանվել ձեր տրամաբանությունից, նրանք պարզ կդառնան: Դժվարությունը ձեր մտքից է սերում, այլ ոչ թե Բուդդայի սուտրաներից: Բուդդան շատ պարզ մարդ է: Նա ուղղակի արձանագրում է փաստերը: Բայց խնդիրը ձեր մեջ է, խնդիրն այն է, որ դուք այդ հասարակ փաստը չեք կարողանում ընդունել: Դուք ձեր գաղափարներն ունեք: Եվ այդ գաղափարները խոչընդոտներ են ստեղծում:

Դուք ասում եք. "Ինչպե՞ս դա կարող է լինել: Եթե այդ մարդը ճիշտ է, ուրեմն իմ ամբողջ տրամաբանությունը սխալ է": Եվ չեք կարողանում դա ընդունել: Ձեր կրթությունը, դաստիարակությունը` ամենը հենված էր տրամաբանության վրա, իսկ նա հայտարարում է բացարձակապես անտրամաբանական բաների մասին: Բուդդան դրա հետ ոչինչ անել չի կարող: Այն բարձրության վրա, այն ամբողջականության մեջ տրամաբանություն գոյություն չունի: Նա ի՞նչ կարող է անել: Այն ամբողջականության և լիության մեջ ամեն ինչ պարադոքսային է: Այնտեղ հակադրությունները միանում են, հակասությունները լրացնում են մեկմեկու: Ի՞նչ կարող է նա անել: Նա միայն ասում է այդ մասին: Խնդիրը ձեր մեջ է` քանզի դուք ուզում եք, որ այդ ճշմարտությունները ձեր տրամաբանությանը համապատասխան տրվեն:

Պատկերացրեք, որ միջնակարգ դպրոցի աշակերտը դասի ժամանակ հայտարարում է.
- Ես չեմ ընդունում Ալբերտ Այնսթայնի ֆորմուլան:
- Չ՞ես ընդունում, - հարցնում է ուսուցիչը: - Ինչու՞:
- Դե... նախ, այն հետաքրքիր չէ, և երբ դուք այն բացատրում եք, իմ քունը միշտ տանում է: Երկրորդ, այն համաչափ չէ: Նայե՛ք հապա նրան: E = mc2 Ֆորմուլայի մի մասում Այնսթայնը տեղադրել է միայն մեկ մեծություն, իսկ մյուս մասում` ամբողջ երե՛ք: Դա նրբագեղ չէ: Ինչու՞ նա այդ երեք նշաններից մեկը ձախ կողմ չտեղափոխեց, որպեսզի ֆորմուլան ավելի համաչափ դարձնի: Ահա թե ինչու ես նրան տանել չեմ կարող:

Եվ այսպես, աշակերտը հրաշալի հարց է բարձրացրել: Ֆորմուլան անհամաչափ է. "Ի՞նչ հավասարություն է դա: Նրա մասերը հավասար չեն: Դա էսթեթիկ չէ: Մի մեծության հասարակ տեղափոխումը հավասարության մյուս կողմը` թույլ կտա բարելավել հավասարությունը, այն ավելի համաչափ դարձնել":

Աշակերտը բացարձակապես չի հասկանում, թե ինչի մասին է խոսում, չնայած նրա խոսքերը տրամաբանական են թվում: Բայց Այնսթայնի այդ ֆորմուլան գոյություն ունի ոչ թե ձեր ճաշակը բավարարելու համար: Նրա նպատակն է` պատկերել իրականությունը: Եթե այն ձանձրալի է ձեզ համար, դա ցույց է տալիս միայն, որ դուք շատ սահմանափակ եք և նրա խորաթափանցությունը չեք հասկանում: Ասում են, որ միայն տասներկու հոգի են հասկանում Այնսթայնի հարաբերականության տեսությունը: Ամբողջ մոլորակի վրա` միայն տասներկու՛սը:

Ճշմարտությունը հասարակ է, բայց երբ խորանում եք նրա մանրամասների մեջ, այն դժվար է դառնում: Սուրբ Ավգուստինն ասել է. "Ամեն մեկը գիտի, թե ինչ է ժամանակը: Ես նույնպես գիտեմ, բայց երբ ինչ-որ մեկը հարցնում է. Ի՞նչ է ժամանակը, փորձիր ինձ բացատրել, - ես շփոթվում եմ":

Դուք էլ գիտեք, թե ինչ է ժամանակը, դուք ապրում եք ըստ ժամանակի: Առավոտյան վեցին վեր եք կենում, երեկոյան տասնմեկին պառկում եք քնելու, ցերեկվա մեկին ճաշում եք: Գնում եք գործի, վերադառնում եք տուն: Օգտվում եք ժամանակից, ամեն ինչ նրա մասին գիտեք, բայց կարո՞ղ եք արդյոք բացատրել, թե ինչ բան է դա: Այն պահին, երբ պատրաստվում եք ինչ-որ բան ասել ժամանակի մասին, այն անորսալի է դառնում: Դուք երբեք այն չեք տեսել, երբեք չեք բռնել ձեր ձեռքին: Երբեք չեք կարող կառչել նրանից: Ի՞նչ է ուրեմն այն` ժամանակը:

Ավգուստինը ճշմարիտ է. խնդիրը ծագում է այն պահին, երբ փորձոում եք բացատրել, թե ինչ է ժամանակը: Լույսը, դա այնքան պարզ բան է, այն ամենուր է, այն պարում է ծառերի բներին, նրանով լիքն է ամբողջ երկինքը: Փորձեք բացատրել դա կույրին` նա կձանձրանա և կասի. "Վերջ տուր, անհեթեթ բաներ ես ասում": Դուք կհայտնաբերեք, որ բառերով շատ դժվար է լույսի մասին պատմել: Լավ, մի կողմ թողնենք լույսը: Դա գիտական թէեմա է, այն կարող է ձեզ չհետաքրքրել:

Դուք սիրել եք, դուք գիտեք, թե ինչ է սերը: Պե՛տք է սիրեիք` ծայրահեղ դեպքում պետք է սիրեիք ձեր մորը, հորը, քրոջը, ինչ-որ մի կնոջ, ձեր կնոջը, ամուսնուն, երեխաներին: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է սերը: Ոչ, անմիջապես համրանում եք: Անմիջապես կորցնում եք ձեր ամբողջ խելամտությունը` ասես ինչ-որ մեկը շշմեցրել է ձեզ: Դուք կաթվածահար եք լինում: Ի՞նչ ասել է սեր: Դուք կարո՞ղ եք դա սահմանել:

Սեր ապրում է յուրաքանչյուրը, այս կամ այն չափով, բայց ոչ ոք չի կարող սահմանում տալ նրան: Նիրվանա ընդունակ է ապրել ոչ ամեն մեկը` այն հազվադեպ է պատահում, - և Բուդդան փորձում է բացատրել ձեզ, թե ինչ բան է նիրվանան:

Ճշմարտությունը հասարակ է, բայց հենց այն պահին, երբ դուք փորձում եք բացատրել, այն դառնում է դժվար: Սակայն հիշեք. դուք այստեղ եք ոչ միայն զվարճանալու համար: Ես դեմ չեմ զվարճանքներին` նրանք լավ են, երբ ժամանակին են: Բայց պահանջվում է ավելի մեծ բան, քան զվարճանքն է, միայն դա ձեր պայծառացումը կդառնա: Զվարճանքը` շատ ցածր պահանջ է: Պայծառացումը` բարձրագույն պահանջն է: Եթե դուք ուղղակի մի զվարճանքից մյուսին եք անցնում, ուրեմն մնալու եք սահմանափակ և երբեք չեք աճի: Ժամանակ առ ժամանակ ուղղակի անհրաժեշտ է սուզվել կյանքի, սիրո, լույսի խորքերը, պետք է ընկղմվել Աստծո մեջ: Ժամանակ առ ժամանակ պետք է լուծվել հավերժության մեջ, որպեսզի զգաս նրա համը: Միայն դա է ձեզ հասուն դարձնում:

Ես հասկանում եմ ձեր բարդությունները: Դուք ասում եք. "Ես հաճույք չեմ ստանում Բուդդայի սուտրաներից": Այդ դեպքում սովորեք ստանալ: Սովորեք հաճույք ստանալ վեհ բաներից: Գոյություն ունեն վեհ բաներ: Եթե ցանկանում եք հաճույք ստանալ հնդկական երաժշտությունից, պետք է սովորեք դրան: Չեք կարող ուղղակի գնալ և հաճույք ստանալ դրանից, անհրաժաշտ է որոշակի նախապատրաստում, դուք պետք է սովորեք ընկալել այն: Այն այդքան պարզ բան չէ: Այն ըմբռնման կարիք ունի... մեղեդու և լռության խորն ըմբռնում` քանզի երաժշտությունը բաղկացած է մեղեդուց և լռությունից: Այն` ոչ միայն ձայներն են, այն իր մեջ նաև լռություն է պարունակում:

Երաժշտությունն ավելի բարձր ու խորն է դառնում, երբ իր մեջ ավելի շատ լռություն ունի: Այդ դեպքում նա արթնացնում է ձեր ներքին լռությունը, այդ ժամանակ նա թափանցում է ձեր սիրտը, այդ ժամանակ նրա շնորհիվ մտքերը կանգ են առնում և խելքն անհետանում է... Բայց ձեզ պետք է սովորել, ձեզ պետք է անցնել որոշակի կարգավիճակի միջով, դուք պետք է ավելի խորհրդածող դառնաք: Եվ այդ ժամանակ ի վիճակի կլինեք հաճույք ստանալ երաժշտությունից: Իսկ եթե ցանկանում եք հաճույք ստանալ հենց հիմա, բայց պատրաստ չեք դրան, մի մեղադրեք երաժշտությանը:

Մի ասեք, թե Բուդդայի սուտրաները ձանձրալի են, ուղղակի խոստովանեք ձեզ, որ առայժմ անկարող եք ընդգրկել նրանց լիությունը, ընդունակ չեք նայել այդքան բարձր, պատրաստ չեք հաղթահարել գիտակցության այդ բարձրագույն գագաթը: Բուդդան խոսում է ամենաբարձր գագաթից: Դուք պետք է դուրս սողաք ձեր մութ բներից: Դուք պետք է բարձր սարերը բարձրանաք, միայն այդ ժամանակ կկարողանաք հասկանալ այդ արևային սուտրաները:

Դա դժվար է, որորվհետև դուք բացարձակապես նախապատրաստված չեք այդպիսի ըմբռնմանը, և այդ պատճառով երբեմն կձանձրանաք: Պայքարեք ձեր ձանձրույթի հետ, քարուքանդ արեք այն, դուրս վանեք նրան ձեզանից: Դուք պետք է Բուդդայի հետ համաչափ քայլեք, պետք է ջանաք տեսնել այն, ինչ տեսնում է նա: Տեսնելով այդ, դուք իրականացված կդառնաք:

Sambitbaba
25.07.2016, 21:28
Օշո,
Արդյո՞ք մեր տուն վերադառնալու միակ խոչընդոտը չէ կասկածը,
որ մենք դեռ տանը չենք, և ինչն էլ հենց ամրապնդվում է մեզ շրջապատող մարդկանց նմանատիպ կասկածներով:


Կասկածը միակ բանն է, ինչը խանգարում է ձեզ, - կասկածը, որ մենք այնպիսին չենք, ինչպիսին պետք է լինենք, կասկածը, որ աստվածայինը կարող է մեր մեջ գտնվել: Ինչպե՞ս Աստված կարող է մեր մեջ լինել: Չէ՞ որ մեզ սովորեցրել են, որ Աստված այնտեղ է, յոթերորդ երկնքում, և, շրջապատված տավիղ նվագող և ալելուիա երգող հրեշտակներով, նստած է ոսկե գահի վրա:

Նա այստեղ չէ, նա ինչ-որ տեղ հեռվում է: Նա մեծ է, նա հզոր է, նա հավերժական է: Ինչպե՞ս այդպիսի Աստված կարող է լինել մեր սրտում: Այդքան փոքրիկ սրտում: Մենք այնքան այլանդակ ենք, այնքան զազրելի, և անընդհատ դատապարտում ենք մեզ հազար ու մի միջոցներով: Ինչպե՞ս նա կարող է մեր մեջ լինել: Եթե Աստված մեր մեջ է, որտե՞ղ է ուրեմն բնակավում սատանան: Կասկածանք...

Երբ ինչ-որ մեկն ասում է, որ Աստված ձեր մեջ է, դուք չեք կարող դա ընդունել: Դուք լսել եք դա բազում անգամներ, լսել եք, թե ինչպես է Հիսուս ձեզ ասում. "Աստծո արքայությունը ձեր ներսում է": Բայց նույնիսկ քրիստոնյաներն այդ չեն լսում: Նույնիսկ Հիսուսի ամենամոտ հետևորդները, նույնիսկ նրա աշակերտներն ամբողջ ժամանակ հարցուփորձ են անում Հիսուսին երկնքում ապրող Աստծո մասին, և Հիսուոս չի հոգնում կրկնել անվերջ. "Նա ձեր ներսում է": Իսկ նրանք նորից շարունակում են խոսել երկնքի Աստծո մասին ու հարցնում են. "Երբ մենք մահանանք, ինչպե՞ս ենք ապրելու դրախտում: Ո՞վ է կանգնելու Աստծո աջ կողմը: Ինչպիսի՞ն կլինի մեր դիրքը: Ո՞վ կլինի այնտեղ: Ինպիսի՞ վերարքայություն է լինելու այնտեղ": Իսկ Հիսուս չի հոգնում կրկնել. "Նա ձեր մեջ է": Բայց ոչ ոք դրան չի հավատում, որովհետև ձեզ չեն սովորեցրել հավատալ ինքներդ ձեզ:

Սկսած ծննդից, ձեզ հեռացրել են ձեր իսկական էությունից: Բոլորը դատել են ձեզ` ծնողները, ուսուցիչները, հոգևորականները, քաղաքագետները: Բոլորը մեղադրել են ձեզ: Բոլորն ասել են. "Դու՛: Այնպիսին, ինչպիսին կաս, դու լավը չե՛ս: Դու պետք է լա՛վը դառնաս: Դու պետք է հասնես կատարելության":

Ձեր առջև դրել են նպատակներ, և այդ նպատակների ու կատարելության իդեալների պատճառով դուք շարունակում եք մնալ դատապարտված ու հուսաբեկված: Ինչպ՞ես դուք կարող եք ընդունել ուղերձն այն մասին, որ աստվածայինը ձեր մեջ է, որ դուք արդեն տանն եք, որ դուք երբեք ձեր տունը չեք լքել, որ ամեն ինչ լավ է այնպես, ինչպես կա: Ուղղակի մի լարվեք, և աստվածայինը կհայտնվի ձեր ներսում: Ոչ այն է, թե փնտրեք ու հետազոտեք, ուղղակի դադարեք լարվել, և աստվածայինը ձեր հետ կլինի:

Ձեզ կհամակեն կասկածները. "Աստված իմ մե՞ջ է: Իսկ հայրս ասում էր. "Դու ամենազզվելի երեխան ես այս քաղաքում": Մայրս ողբում էր. "Ինչու՞ դու չմեռար: Դու ընտանիքի անեծքն ես, դու ընտանիքի ամոթն ես: Մենք ափսոսում ենք, որ քեզ կյանք ենք տվել"": Իսկ ձեր ուսուցիչները միշտ կրկնում էին, որ դուք հիմարներ եք, որ դուք տգետներ եք, ապուշներ եք: Եվ տերտերներն էլ հաստատում էին, որ անխուսափելիորեն դժոխք եք ընկնելու, որ դուք մեղյալներ եք:



Վերջերս կարդացի մի հնդիկ միստիկի մասին, ում քրիսոտեական եկեղեցի
էին հրավիրել: Քարոզից հետո քրիստոնեական վանականը բարձրաձայն դիմում է ծխականներին.

- Դուք բոլորդ մեղյալնե՛ր եք: Ծնկի եկեք և աղոթ՛եք: Ծնկի՛ և աղոթե՛լ:

Բոլորը ծնկի են իջնում, բացի հինդուիստ միստիկը: Քահանան նայում է նրան ու հարցնում.

- Մի՞թե դուք չեք մասնակցում մեր աղոթքին:

Վերջինս պատասխանում է.

- Ես պատրաստվում էի մասնակցել, բայց ես մեղյալ չեմ: Եվ ոչ մի մեղյալ այստեղ չեմ տեսնում: Ես պատրաստվում էի միանալ ձեզ, բայց հիմա դուք դա անհնար դարձրեցիք ինձ համար:
Ես չեմ կարող ծնկի գալ: Ես մեղյալ չեմ: Աստված` իմ ներսում է; ես չեմ կարող այդքան անհարգալից լինել Աստծո հանդեպ: Ես աղոթում եմ միայն հանուն Աստծո, ով իմ ներսում է: Ես չեմ աղոթում
հանուն ինչ-որ բանի: Իմ աղոթքը երախտագիտություն է այն ամենի համար, ինչ Աստված արդեն տվել է ինձ: Դա իմ երախտագիտությունն է այն բանի համար, որ նա ինձ ընտրել է
որպես իր օթևան, որ նա ինձ այնպիսի հարգանք է ցուցաբերել, որ իր մասնիկն է դարձրել, այն բանի համար, որ նա պատկանում է ինձ: Ես պատրաստ եմ աղոթել,
պատրաստ եմ ծալել ծնկերս, բայց ես մեղյալ չեմ, որովհետև դա այդպես չէ:



Ձեզ ներշնչել են, որ դուք մեղյալներ եք, որ, եթե Հիսուս ձեզ չփրկի, դուք անպայման կընկնեք դժոխք: Ձեզ այնքան հաճախ ու շատ են մեղադրել, որ երբ Արևելքի այս ուղերձը ներխուժում է ձեր էության մեջ, դուք սկսում եք կասկածել. "Դա անհնար է: Ե՞ս: Ես երբեք չեմ լքել իմ տու՞նը: Կարող է Բուդդայի վերաբերյալ դա ճիշտ է, կարող է Հիսուսի վերաբերյալ ճիշտ է դա, բայց իմ վերաբերյա՞լ: Չէ՞ որ ես մեղյալ եմ":

Ոչ ոք մեղյալ չէ: Նույնիսկ եթե դուք ընկնում եք կյանքի ամենամռայլ վիճակների մեջ, դուք աստվածային եք ինչպես միշտ: Դուք չեք կարող կորցնել ձեր աստվածայնությունը, նրան հրաժեշտ տալու միջոց դուք չունեք: Այն` ինքը ձեր էությունն է: Այն` նյութն է, որից դուք ստեղծված եք:

Դուք հարցնում եք. "Արդյո՞ք մեր տուն վերադառնալու միակ խոչընդոտը չէ կասկածը, որ մենք դեռ տանը չենք, և ինչն էլ հենց ամրապնդվում է մեզ շրջապատող մարդկանց նմանատիպ կասկածներով":

Այո, այդ կասկածը հաստատում են բոլորն, ովքեր շրջապատում են ձեզ: Ահա թե ինչու եմ ես ասում, որ սերը գոյություն ունի այն ժամանակ միայն, երբ ինչ-որ մեկը ձեր մեջ աստվածայինն է ընդունում: Երբ ինչ-որ մեկը հաստատում է ճշմարտությունն այն մասին, որ դուք աստվածային եք: Եթե ինչ-որ մեկը, պնդելով, որ դուք աստվածային չեք, ձեր վզին է փաթաթում հակառակը, դա սեր չէ: Այդ մասին կարող է ասել ձեր մայրը, այդ մասին կարող է ասել ձեր հայրը, նշանակություն չունի: Եթե ինչ-որ մեկը ձեզ ինքնադատապարտման գաղափար է տալիս, այդ մարդը թունավորում է ձեզ: Եթե ձեզ չեն ընդունում այնպիսին, ինչպիսին կաք, եթե ինչ-որ մեկն ասում է, որ Աստված կսիրի ձեզ այն դեպքում միայն, եթե դուք համապատասխանեք ինչ-որ որոշակի պահանջների, ուրեմն այդ մարդը քայքայում է ձեզ; նա ձեր թշնամին է` զգուշացեք նրանից:

Sambitbaba
06.12.2016, 21:04
Օշո,
օրվա վերջում ես միշտ պահանջ եմ զգացել ոչ մեծ նվերի՝ մի քիչ գարեջուր, ծխախոտ կամ թմրադեղեր: Հիմա դա ինձ այլևս հաճույք չի պատճառում,
չնայած ինչ-որ նման բան, ինչ-որ հաճույք ստանալու ցանկությունը մնացել է: Որտեղի՞ց է այդ ցանկությունը, և ի՞նչը կհագեցնի այն:



Ոչինչ չի հագեցնի: Գոյություն ունի ցանկությունների խորամանկ մեխանիզմ, որը պետք է հասկանալ: Ցանկությունը գործում է այնպես, որ կապում է ձեր երջանկությունը մի ինչ-որ պայմանի հետ. "Ես երջանիկ կդառնամ, եթե ունենամ այս մեքենան, այս կնոջը, այս տունը": Ցանկության իրականացումն ազատում է ձեր երջանկությունը պայմաններից: Դուք թեթևացում եք ստանում ու սկսում եք ձեզ լավ զգալ: Իրականում ամենն, ինչ արեցիք, - մի կողմ վանեցիք ձեր երջանկությանը խանգարող անպետք խոչընդոտները: Բայց կանցնի շատ քիչ ժամանակ, և դուք կբռնեք ձեզ հետևյալ մտքի վրա. "Եթե ես նորից խոչընդոտ ստեղծեմ, իսկ հետո այն վերացնեմ, նույնպիսի ուժեղ թեթևություն կզգամ, ինչպես անցյալ անգամ": Ահա թե ինչպես է դա տեղի ունենում. ցանկությունները, եթե նույնիսկ իրականանում են, բերում են նորանոր ցանկությունների առաջացմանը:

Հետևու՞մ եք մտքին: Սկզբում դուք ստեղծում եք պայման: Դուք ասում եք. "Մինչև այս կնոջը չստանամ, երջանիկ չեմ լինի: Ես կարող եմ լինել երջանիկ միայն այս կնոջ հետ": Հետո սկսում եք միջոցներ ձեռնարկել այդ կնոջը ստանալու համար: Եվ որքան ավելի դժվար է դա, այնքան ավելի ուժեղ է ձեր խանդավառությունը, այնքան ավելի ուժեղ է ձեր հուզմունքը: Որքան ավելի դժվար է դա, այնքան ավելի մեծ մարտահրավեր է ձեզ համար: Որքան ավելի դժվար է, այնքան ավելի մեծ է զգացումը, որ ձեր ամբողջ կյանքը խաղասեղանի վրա է դրված: Եվ իհարկե, որքան ավելի շոշափելի է հույսը, այնքան ավելի մեծ է այդ կնոջը տիրանալու ցանկությունը: Այնքա՜ն ծանր է դա, այնքա՜ն դժվար: Պետք է որ դրա տակ մի հսկայական բան թաքնված լինի, ահա թե ինչու է դա այդքան ծանր, այդքան դժվար: Դուք շարունակում եք փափագել, և մի սքանչելի օր ստանում եք այդ կնոջը:

Հաջորդ օրը, երբ նա արդեն ձերն է դարձել, "Ես կարող եմ լինել երջանիկ միայն այս կնոջ հետ" պայմանը հանվում է: Այդ պայմանը հերթում առաջինն էր ձեզ համար: Հիմա դուք արդեն նվաճել եք կնոջը և թեթևություն եք զգում: Հետապնդելու անհրաժեշտություն այլևս չկա, դուք հասել եք ձեր նպատակին, արդյունքը ձեր ձեռքին է; դուք ձեզ լավ եք զգում՝ որովհետև թեթևություն է եկել:




Մի անգամ ես հանդիպեցի զբոսնող Մոլլա Նասրեդինին, որը բարձր հայհոյում էր ու կնճռոտվել էր ցավից: Հարցրեցի նրան.
- Ի՞նչ է պատահել: Ինչ է, գլու՞խդ է ցավում, փո՞րդ, թե՞ էլի ինչ-որ բան:
- Չէ, ոչինչ, - պատասխանեց նա: - Ամբողջ հարցը կոշիկներս են, նրանք շատ են փոքր:
- Ուրեմն ինչու՞ ես դրանք հագել:
Եվ նա ասաց.
- Օրվա վերջին, երբ հանում եմ կոշիկներս, այնպիսի՜ թեթևություն եմ զգում: Աստված իմ, դա այնպիսի... այնպիսի հաճույք է: Բայց դա՝ իմ միակ հաճույքն է, և ես չեմ կարող դրանից հրաժարվել: Կոշիկներս մի համար փոքր են: Դա իսկական դժոխք է,
բայց երեկոյան նրանց շնորհիվ ես դրախտ եմ ընկնում: Երբ գալիս եմ տուն, հանում եմ կոշիկներս ու ինձ գցում եմ թախտին, այդ ժամանակ ասում եմ ինձ. ես ազա՜տ եմ: Այնքա՜ն սքանչելի է դա:




Ահա թե ինչով եք դուք զբաղված: Դուք ստեղծում եք ցավ, ստեղծում եք տանջանքներ, հետապնդումներ, տենդ, հետո գալիս եք տուն, հանում եք կոշիկներդ և ասում. "Ի՜նչ լավ է: Սքանչելի՜ է: Ես ազա՛տ եմ": Բայց որքա՞ն երկար դա կարող է տևել: Դուք թեթևություն եք ապրում մի պահ ընդամենը, հետո նորից սկսում եք կրքոտ նույն ցավը ցանկանալ:

Հետո այդ կինն արդեն հետաքրքիր չէ ձեզ համար, որովհետև դուք նրան արդեն ձեռք եք բերել: Եվ այլևս չեք կարող ձեր առջև նույն պայմանը դնել: Չեք կարող ասել. "Եթե ես ստանամ այդ կնոջը, երջանիկ կլինեմ", որովհետև նա արդեն իսկ ձերն է: Հիմա դուք սկսում եք արդեն նայել մեկ ուրիշի կնոջ հետևից և մտածում եք. "Այ, եթե ունենայի այս կնոջը..." Հիմա դուք արդեն գիտեք այդ հնարանքը. սկզբում պետք է դնեք պայման, որն անհրաժեշտ է եջանկության համար, հետո համառորեն հետևեք այդ պայմանին, և դրանից հետո ինչ-որ ժամանակով կգա թեթևությունը: Անիմաստ է այդ ամենը: Հասկացող մարդը տեսնում է, որ պայմաններ հորինելու ոչ մի անհրաժեշտություն չկա, դուք կարող եք երջանիկ լինել առանց որևէ պայմանի: Ինչու՞ շարունակել ման գալ նեղ կոշիկներ հագած ու շարունակել տանջվել հանուն այն բանի, որ օրվա վերջում միայն թեթևություն ստանաք: Ինչու՞ չկրել այդ թեթևությունն ամբողջ օրվա ընթացքում: Ինչու՞ թեթևություն չունենալ ամբողջ ժամանակ: Բայց այդ դեպքում դուք այն չեք զգա, ահա թե որն է խնդիրը: Թեթևություն զգալու համար ձեզ կոնտրաստ է պետք: Հակառակ դեպքում դուք կլինեք երջանիկ, բայց չեք զգա դա:

Ահա իրոք երջանիկ մարդու սահմանումը. իսկապես երջանիկ մարդը նա է, ով երջանկության մասին ոչինչ չգիտի, ով երջանկության մասին երբեք չի լսել, ով այնքան երջանիկ է, այնքան անպայմանորեն է երջանիկ, որ ուղղակի չի կարող գիտենալ այն մասին, որ ինքը երջանիկ է: Միայն դժբախտ մարդիկ են ասում. "Ես երջանիկ եմ, ինձ մոտ ամեն ինչ հիասքանչ է": Երջանիկ մարդը երջանկության մասին ոչինչ չգիտի: Այն ուղղակի կա, այն միշտ նրա հետ է: Ինչպես շնչառությունը:

Մի՞թե դուք ձեզ երջանիկ չեք զգում այն պատճառով, որ շնչում եք: Ուրեմն սեղմեք մատներով ձեր քիթը: Մի քանի անգամ խորը շունչ քաշեք և պահեք ձեր շնչառութույնը՝ և շարունակեք պահել, շարունակեք պահել: Սկսվում է հոգևարք: Իսկ դուք շարունակեք պահել ձեր շնչառությունը: Եվ այդ ժամանակ այն հանկարծակի դուրս է պրծնում, և այնքա՜ն ուրախալի է այդ պահը: Սա հիմարություն է, բայց սա այն է, ինչ անում են բոլորը: Ահա թե ինչու եք դուք ձեր երեկոյան նվերին սպասում:

Երջանկությունն այստեղ-է-և-հիմա, այն ինչ-որ պայմանների կարիք չունի: Երջանկությունը բնական բան է: Ուղղակի հասկացեք, թե որն է իմաստը: Նրան պայմաններից կախվածության մեջ մի դրեք: Մնացեք երջանիկ առանց որևէ պատճառի: Երջանիկ լինելու համար պատճառ փնտրելու անհրաժեշտություն դուք չունեք: Ուղղակի եղեք երջանիկ:

Ծառերը երջանիկ են, նրանք երեկոյան իրենց գարեջուրն ու սիգարետը չեն ստանում, բայց նրանք բացարձակապես երջանիկ են: Նայե՛ք... Թե քամին, թե արևը, թե ավազահատիկները երջանիկ են, ծովերն էլ երջանիկ են, և աշխարհիս երեսին ամեն ինչ երջանիկ է, բացի մարդը, - որովհետև ոչ մեկը ոչ մի պայման չի դնում: Ուղղակի եղեք երջանիկ:

Եթե չեք կարող երջանիկ լինել, ուրեմն գոնե անկատարելի պայմաններ մի ստեղծեք, - որպեսզի դժվարություններ չավելացնեք: Այս դեպքում ճիշտ է Նասրեդինը. թող այդպիսի մանրուքներ լինեն: Ես հասկանում եմ նրան: Նա շատ ավելի խելոք է, քան դուք կարծում եք: Այնքան հասարակ բան է դա՝ կոշիկները մի համար փոքր են; այնքան համեստ միտք է դա, որը ոչ ոք չի կարող խանգարել ձեզ իրագործել, - իսկ երեկոյան կողմ դուք արդեն երջանիկ եք: Ընդամենը մանրուքներ, հորինեք փոքրիկ հնարանքներ, և կլինեք այնքան երջանիկ, որքան ցանկանաք:

Բայց դուք ասում եք. "Ես երջանիկ կլինեմ միայն այն ժամանակ, երբ այս հսկայական տունն իմը կլինի": Դուք ձեր առջև մաշտաբային պայման եք դնում: Այն իրագործելու համար կարող են երկար տարիներ անցնել, դուք կհոգնեք, ուժազուրկ կլինեք, և մինչև հասնի ձեր ցանկությունների դղյակը մտնելու պահը, դուք կարող եք արդեն մահամերձ լինել: Ահա թե ինչ է տեղի ունենում: Դուք իզուր ծախսում եք ձեր ամբողջ կյանքը, և այդ հսկայական տունը ձեր գերեզմանն է դառնում: Դուք ասում եք. "Մինչև միլիոն դոլար չունենամ, երջանիկ չեմ լինի": Եվ ուրեմն ստիպված եք շատ աշխատել և ամբողջ կյանքներդ ծախսել դրա վրա: Մոլլա Նասրեդինն ավելի գիտակից է: Հորինեք փոքրիկ պայմաններ և ստացեք այնքան երջանկություն, որքան ցանկանաք:

Եթե հասկանում եք այդ ամենը, ուրեմն ոչ մի պայմանների կարիք չկա: Ուղղակի հասկացեք ամենակարևորը. բոլոր այդ պայմանները ձեզ երջանիկ չեն դարձնում, նրանք ուղղակի թեթևություն են բերում ձեզ: Բայց այդ թեթևությունը մշտական չի լինի, ոչ մի թեթևություն մշտական լինել չի կարող: Այն տևում է մի քանի ակնթարթ միայն: Մի՞թե դուք նորից ու նորից չեք բախվում դրա հետ: Ուզում էիք մեքենա գնել; և ահա այդ մեքենան կանգնած է ձեր բակում, ամբողջ մեկ օր: Երկու օր անց այն երկու օրով հին կլինի, և բոլոր հարևանները տեսել են այն արդեն, և բոլորն արդեն բարձր գնահատել են: Եվ ամեն ինչ վերջացե՛լ է արդեն: Հիմա արդեն նրա մասին ոչ ոք չի խոսում: Ահա թե ինչու ավտոմեքենաների գործընկերությունները շարունակում են ամեն տարի նորանոր մոդելներ արտադրել՝ որպեսզի ձեր համար նոր պայմաններ ստեղծեն:

Մարդիկ շարունակում են երազել նոր իրերի մասին, միայն որպեսզի թեթևացում ձեռք բերեն՝ և թեթևացումը հասանելի է: Դուք այս պատմությունը լսե՞լ եք:




Ոչ հեռու ծառից, որի տակ նստած էր մուրացկանը, փչացավ հարուստի ավտոմեքենան: Քանի վարորդը զբաղված էր այն վերանորոգելով, հարուստը որոշեց դուրս գալ մեքենայից: Իսկ մուրացկանն այդ ժամանակ, ծառին հենված, շարունակում էր
իր հանգիստը: Թեթև քամի էր փչում, արևը շողում էր և ամեն ինչ սքանչելի էր: Հարուստը մոտեցավ ծառին, նստեց մուրացկանի կողքին ու հարցրեց նրան.
- Ինչու՞ դու չես աշխատում:
Ինչի՞ համար, - պատասխանեց մուրացկանը:
Հարուստն ասաց.
- Եթե աշխատես, փող կունենաս:
- Ինչի՞ համար, - հարցրեց մուրացկանը:
Հարուստն ինչ-որ շփոթմունք զգաց և շարունակեց.
- Երբ ունես փող, կարող ես մեծ հաշիվ ունենալ բանկում:
Բայց մուրացկանը նորից հարցրեց.
- Ինչի՞ համար:
Հարուստն ավելի շատ շփոթվեց:
- Ինչպե՞ս թե ինչի: Այդ ժամանակ դու կարող ես, երբ ծերանաս, անցնել թոշակի, և կարող ես հանգստանալ:
- Բայց, - ասաց մուրացկանը, - ես հիմա է՛լ հանգստանում եմ: Ինչու՞ սպասեմ ծերությանն ու զբաղվեմ այդ հիմարություններով: Փող կուտակեմ, անհանգստանամ բանկի հաշվիս համար, իսկ հետո, վերջապես, հանգստանամ:
Մի՞թե դու չես տեսնում՝ ես հիմա էլ հանգստանում եմ: Ինչու՞ սպասեմ:




Ինչու՞ սպասել երեկոյին: Եվ ինչու՞ սպասել գարեջրին: Ինչու՞ չխմել ջուր և ստանալ հաճույք, քանի խմում եք այն:

Դուք լսե՞լ եք այն պատմությունը, թե ինչպես Հիսուս ջուրը գինի դարձրեց: Քրիստոնյաներն այն չեն հասկացել: Նրանք կարծում են, թե Հիսուս իրոք ջուրը գինի է դարձրել: Այդպես չէ: Նա, ամենայն հավանականությամբ, սովորեցրել է իր աշակերտների նույն գաղտնիքին, ինչին հիմա ես եմ ձեզ սովորեցնում: Նա, հավանաբար, ասել է նրանց. "Խմեք ջուրն այնպիսի ուրախությամբ, ասես այն գինի լինի":

Դուք կարող եք խմել ջուրն այնպիսի ուրախությամբ, որ այն կարող է արբեցնել ձեզ: Փորձե՛ք: Հասարակ ջուրը կարող է ձեզ արբեցնել: Դա ձեզանից է կախված՝ ոչ թե գարեջրից կամ գինուց: Եվ եթե դուք այդ չեք հասկանում, հարցրեք հիպնոսիչներին: Նրանք գիտեն: Եթե հիպնոսացված մարդուն տաս ջուր և ասես, որ դա գինի է, նա կգինովնա՝ ջրից:

Այսօր բժիշկները գիտեն պլացեբոյի էֆեկտի մասին, և երբեմն պլացեբոյի արդյունքներն ուղղակի փակուղի են բերում: Մի հոսպիտալում փորձ կատարեցին: Քսան հոգուց բաղկացած մի խմբի տալիս էին դեղեր, իսկ նույն հիվանդություններն ունեցով մեկ այլ քսանհոգանոց խմբի տալիս էին ջուր՝ ուղղակի տեսնելու համար, կազդի՞ արդյոք ջուրը: Ոչ բժիշկը, ոչ հիվանդները չգիտեին, թե որտեղ է ջուրը, որտեղ դեղերը, չէ՞ որ եթե բժիշկը գիտենար, այդ դեպքում նույնիսկ նրա վարքը կփոխվեր: Տալով ջուր, նա այդ լուրջ չէր ընդունի, և դա կարող էր հիվանդների մեջ որոշ կասկած հարուցել: Այդ պատճառով ոչ բժիշկը, ոչ էլ հիվանդները ոչինչ չգիտեին:

Եվ հրաշքն այն է, որ թե ջուրը, և թե դեղամիջոցներն օգնեցին հավասար քանակով հիվանդների: Երկու խմբում էլ երկրորդ շաբաթվա սկզբին քսան հիվանդներից տասնյոթն առողջացել էին: Իսկ ավելի զարմանալի է այն, որ նրանք, ովքեր ջուր էին խմել, ավելի երկար մնացին առողջ, քան նրանք, ովքեր դեղեր էին ընդունել:

Ի՞նչ տեղի ունեցավ: Ինչու՞ ջուրն այդքան լավ օգնեց: Ամբողջ բանն այն է, որ դեղամիջոցի օգնելու գաղափարը հենց իր դեղամիջոցի մեջ չէ: Եվ քանի որ ջուրն ընդամենը ջուր է, այն չի կարող վնաս պատճառել: Իսկ դեղը պատճառում է: Ահա թե ինչու մարդիկ, ում դեղեր էին տվել, սկսեցին հետ վերադառնալ: Նրանց մեջ սկսեցին ծնունդ առնել նոր ցանկություններ, նոր հիվանդություններ, նոր խնդիրնեեր... քանզի յուրաքանչյուր դեղամիջոցի ընդունում ձեր համար առանց հետևանքների անցնել չի կարող: Իսկ ջուրը չի կարող բերել ոչ մի հետևանքների: Դա՝ մաքուր հիպնոս է:

Ցանկացած սովորական գործողություն կարելի է փոխակերպել՝ առավոտյան զբոսանքն էլ կարող է արբեցուցիչ լինել: Իսկ եթե առավոտյան զբոսանքը ձեզ չի արբեցնում, ուրեմն ինչ-որ բան այն չէ հենց ձեզ հետ: Վարդի թփի հասարակ դիտարկումը կարող է արբեցուցիչ լինել: Եվ եթե դա ձեզ չի արբեցնում, ուրեմն ոչինչ ձեզ արբեցնել չի կարող: Երբ նայում եք երեխայի աչքերի մեջ՝ դա էլ կաերող է արբեցուցիչ լինել:

Սովորեք ամեն պահ ապրել ուրախությամբ: Մի ընկեք արդյունքների հետևից, դրանք չկան: Կյանքը ոչ մի տեղ չի շարժվում, կյանքը նպատակներ չունի: Կյանքը նպատակին հասնելու միջոց էլ չի, կյանքը՝ այն է, ինչ տեղի է ունենում այստեղ-և-հիմա: Ապրեք այն: Ապրեք այն ամբողջովին, գիտակցված, ուրախությամբ՝ և դուք իրականացված կդառնաք:

Հարկ չկա մի կողմ դնել իրականացումը, հակառակ դեպքում դուք երբեք իրականացված չեք լինի: Իրականացմանը պետք է հասնել հենց այժմ՝ այժմ կամ երբեք:

Sambitbaba
25.04.2017, 20:38
Օշո,
Կարո՞ղ է արդյոք մեկնումեկը պնդել, որ ճանաչել է Աստծոն:


Եթե դուք ճանաչել եք Աստծոն, ձեր կյանքն ինքը կվկայակոչի այդ մասին, այդ մասին հայտարարելու կարիք դուք այլևս չունեք: Ամեն դեպքում, այդ մասին հարցնելու անհրաժեշտություն չկա: Եթե այնուամենայնիվ գալիս է անհրաժեշտություն այդ մասին ասել, այն գալիս է՝ դուք ի՞նչ կարող եք անել: նա, ով ճանաչել է Աստծոն, ոչինչ չի որոշում, նա չի որոշում նույնիսկ, պե՞տք է հայտարարի այդ մասին, թե ոչ: Նա, ով ճանաչել է Աստծոն, դեն է նետել իր խելքը: Հիմա, ինչ էլ պատահի, նա Աստծո մեջ է արդեն, նա ամբողջովին Աստծո մեջ է: Եվ եթե հայտարարելու անհրաժեշտությունը գալիս է, այն գալիս է:




Այդպիսի անհրաժեշտություն ծագել էր Մանսուրի մոտ: Նա հայտարարեց. "Ես Աստված եմ": Նրա վարպետ Ջունիադը փորձեզ կանխազգուշացնել նրան. "Մանսուր, դա ճիշտ չէ: Դու փորձանքի մեջ կընկնես: Ես էլ եմ Աստված, բայց այդ մասին երբեք չեմ ասում: Չէ՞ որ դու գիտես այս մահմեդականներին, որոնք ապրում են քո շուրջ, - նրանք կսպանե՛ն քեզ":

Բայց Մանսուրը պատասխանեց. "Ես ի՞նչ կարող եմ անել: Երբ Նա ասում է, ես ի՞նչ կարող եմ անել: Դա անսպասելիորեն է տեղի ունենում, նա տիրում է ինձ և հայտարարում է իր մասին":

Ջունիադն այնպես վախեցավ, որ Մանսուրին վռնդեց իր դպրոցից:

"Հեռացիր այստեղից, - ասաց նա: - Մի ուրիշ տեղ գնա: Դու փորձանքի մեջ կընկնես և իմ գլխին էլ փորձանք կբերես":

"Ի՞նչ կարող եմ ես անել, - ուսերը թափ տվեց մանսուրը: - Եթե Նա ցանկանում է փորձանքն ընկնել, ես ի՞նչ կարող եմ ասնել":

Եվ նա ընկավ փորձանքը: Բայց ճշմարիտ է այն, որ նա ոչինչ անել չէր կարող: Վերջին պահին, խաչի վրայից, նա նորից հայտարարեց. "Ես Աստված եմ, - և ծիծաղեց:

Ամբոխից մեկը գոռաց. "Եթե դու հրաժարվես, եթե ասես, որ սխալ էիր, երբ քեզ Աստված էիր հայտարարում, այդ ժամանակ կա հույս, որ քեզ կներեն":

Նա ծիծաղեց և ասաց. "Բայց ի՞նչ կարող եմ անել ես: Աստված է այդ մասին հայտարարում":



Եվ դուք ինձ հարցնում եք. "Կարո՞ղ է արդյոք մեկնումեկը պնդել, որ ճանաչել է Աստծոն": Եթե պնդում է Աստված՝ լավ է: Եթե Աստված լռում է, խնդրում եմ, դուք էլ լռեք: Թողեք դա Նրան:



Ահա թե ինչ է գրում Դոնալդ Ուոլթերսը.

"Մի քանի տարի առաջ հանդիպեցի քեֆը լավ մի մարդու, որը սեփական կարևորության մեծ զգացումով շաղակրատում էր այն մասին, թե ինչպես փրկել մարդկությունը: Չեմ հիշում ինչ կապակցությամբ,
բայց ես հիշատակեցի, որ իմ կյանքում հանդիպել եմ, հավանաբար, վեց մարդու, ովքեր ճանաչում էին Աստծոն: Զրուցակիցս վեր տնկեց իր մեծ, մազապատ ձեռքն ու ինքնավստահ, կոպիտ ձայնով արտասանեց.
"Սարսռա՛: Հենց նոր դու հանդիպեցիր յոթերորդին":

Հետո Դոնալդ Ուոլթերսն ասում է, որ նա չէր կարողանում հավատալ, որ այդ մարդը ճանաչել է Աստծոն: Նա համարում է, որ եթե դուք ճանաչել եք Աստծոն, արդյո՞ք այդպես կոպիտ և ինքնավստահորեն կհայտարարեք այդ մասին. "Սարսռա՛: Հենց նոր դու հանդիպեցիր յոթերորդին":



Բայց ես այլ կարծիք ունեմ: Դա հնարավոր է... քանի որ երբեմն Աստված հանդես է գալիս նաև կոպիտ կերպարով; երբեմն նա շատ նուրբ է, երբեմն շատ կոպիտ: Աստված կարող է արտահայտվել ցանկացած տեսքով և ցանկացած ձևի մեջ: Երբեմն նրա ձեռքերը շատ հարթ են, երբեմն՝ շատ մազակալած: Նա տարբեր կերպարանքներով է արտահայտվում: Նրա ուղիներն անիմանալի են:

Այնպես որ, եթե նա ուզում է իր մասին հայտարարել ձեր միջոցով, բարձրացեք տան տանիքն ու թույլ տվեք նրան այդ անել: Բայց եթե նա չի ցանկանում, իսկ դուք ինքնակամ ձեզ Աստված եք հայտարարում, փորձանքի մեջ կընկնեք: Եթե նա ցանկանում է փորձանքն ընկնել, դա նրա գործն է, բայց մի որոշեք նրա փոխարեն, հակառակ դեպքում դուք հերթական անգամ էգոյի սարքած ծուղակն եք ընկնելու:

Կարդալով Դոնալդ Ուոլթերսի պատմությունը, ես շատ էի խղճում մարդուն, որն ասաց. "Սարսռա՛: Հենց նոր դու հանդիպեցիր յոթերորդին":

Ուոլթերսը նրա մասին կշտամբանքով է գրում: Նա համարում է, որ դա սխալ ճանապարհ է: Ո՞վ է որոշում, թե որ ճանապարհն է ճիշտ: Ոչ ոք: Ո՞վ եմ ես, որ ձեզ ասեոմ, որ չպետք է ձեզ Աստված հայտարարեք: Եթե նա այդ է ուզում, ո՞վ եմ ես, որ ձեզ ճանապարհ ցույց տամ: Թող նրա կամքը կատարվի:

Բայց միշտ հիշեք. դա չպետք է ձեր որոշումը լինի: Եթե որոշում եք դուք, դա ընդամենը նշանակում է, որ Աստծոն չեք ճանաչել: Այդ դեպքում միտքը ձեզ հետ իր չար կատակն է խաղում, արթնացնելով ձեր մեջ վեհության մեծագույն մոլուցքը: Այդ ժամանակ միտքը ցնորվում է:

Sambitbaba
21.05.2017, 21:10
S.L.V.-ի հետ զրույցի ժամանակ հիշատակել էի մարդու երեք էներգետիկ դաշտերի մասին իմ հասկացածը: Այսօր ստացվել է այնպես, որ նոր եզրահանգումներ եմ արել: Ինձ համար իհարկե, և առանց գիտական փաստարկների, բայց և այնպես կարևոր եմ համարում,
որ եթե կարծիքս փոխել եմ, ուրեմն հին գրառումս էլ վերանորոգեմ...:)


Հոգին հասկացողություն չէ: Հոգին` էներգիա է: Ավելի ճիշտ, ոչ թե ընդամենն էներգիա, այլ էներգիաների համակարգ: Ես գիտեմ նրանցից երեքի մասի, եթե ավելի շատ են, - կներես...

1. Աուրա: Ոմանք այս բառը հայերեն թարգմաննում են որպես լուսոլորտ: Կարող է, դեմ չեմ: Առավել ևս, որ այսօր այն տեսանելի է ոչ քչերին և ասում են, որ իրոք, լույս է տալիս... Իմիջիայլոց իհարկե, առաջներում էլ է այն տեսանելի եղել, և դրա ապացույցն է սրբապատկերները շրջապատող ոսկեգույնը (կարծում եմ, որ եթե քիչ ավելի խորանանք, կհայտնաբերենք, որ ամենաառաջին սրբապատկերները շրջապատված են եղել ծիրանագույնով): Եվ, իհարկե, մեկ անգամ ևս հաստատում է Փոքր Մհերի խոսքերի ճշմարտությունը:
Աուրան` մեր ֆիզիկական մարմինը պահպանող էներգիան է, և դա նշանակում է, որ այն ավելի ամուր է, քան մեր մարմինը: Ասում են, որ մեր յուրաքանչյուր հիվանդություն` մեր աուրայի սահմանաշերտի վրա ինչ-որ տեղի վնասվածք է առաջին հերթին, այսինքն, առաջին հերթին վնասվում է աուրան, հետո նոր հիվանդանում է մարմինը: Եվ այդ պատճառով, ես ավելի մեծ հաճույքով աուրան հայերեն կթարգմանեի որպես "Ամուրը", - այսինքն, մեզանից (մարմնից, հոգուց, մտքից և այլնից) ամենա-ամուրը, պինդը:
2. Կունդալինի: "Հնդկերենից" թարգմանվում է որպես Լուսաբեր Օձ: Սա` մեր հոգին, միտքը և մարմինն իրար կապող էներգիան է և առանց նրա մենք չէինք կարողանա ապրել մեր մարմնավորված վիճակում: Հավանաբար գիտես, որ քնած վիճակում բնակվում է առաջին չակրայի տակ, իսկ երբ զոռ ես տալիս հոգևորին, այսինքն, սկսում ես քայլել դեպի սամադհի, - արթնանում է եկու օձերի տեսքով ու ոլոր-մոլոր սկսում է բարձրանալ, չակրաներն առնելով իր մեջ:
3. Մերկաբա: Սկիզբ է առնում մեր կենտրոնից և շարունակվում է մինչև անվերջություն: Մերկաբան` մեր կապն է Ամբողջի հետ, կուզես` Տիեզերք կոչիր այդ Ամբողջը կամ կոչիր ինչ կուզես: Եվ հենց այդպես էլ կարելի է թարգմանել. Մեր կաբա - Մեր կաբը - Մեր Կապը:

Աուրա - սա մեր այն էներգիան է, որով շրջապատված է մեր մարմինը: Կամ՝ պարուրված է: Իսկ պարուրված և բարուրված բառերը միևնույն նշանակությունն ունեն, չէ՞: Եվ ուրեմն ստացվում է, որ այսօրվա հայերենով Աուրան՝ ոչ այլ ինչ է, քան հենց ինքը, մարդու Բարուրը

Կունդալինի - Եթե հնդիկները դա թարգմանել են որպես "Լուսաբեր Օձ", դա իրենց գործն է: Բայց փորձենք պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում այդ Կունդալինին: Քանի դեռ մարդ իր հոգևոր աճը չի սկսել, կունդալինին քնած է առաջին, սեռական չակրայի տակ: Ի՞նչ է չակրան: Գոյություն ունեցող (ինձ հանդիպած) երևի թե հազարավոր նկարներում բոլոր չաակրաները պատկերված են լուսատու գնդերի տեսքով, և խորհրդածմանը (մեդիտացիա) քիչ թե շատ տեղյակ յուրաքանչյուր ոք կարող է հաստատել դա: Եվ ուրեմն, հոգևոր աճի դեպքում այս լուսատու գնդերը, սկսած առաջինից, աստիճանաբար սկսում են գործել: Իսկ Կունդալինին անմիջապես արթնանում և շրջապատում, ֆիկսում է արդել գործել սկսած չակրա-գունդը: Հաստատում է, որ հերթական գունդը՝ կա: Ասում է. Գունդը Լինի՛:

Մերկաբա - սրա մասին կարծիքս մնացել է նույնը ՝ Մեր Կապը Տիեզերքի հետ:

Եվ ուրեմն.

Բարուրը - Աուրա
Գունդը-Լինի - Կունդալինի
Մեր-Կապը - Մերկաբա

Կարծում եմ, որ երեք անվանումներն էլ բուն հայերեն ծագում ունեն, որովհետև նրանցից յուրաքանչյուրը լիովին բացատրում է իր գործունեության, նշանակության իմաստը:

Sambitbaba
24.05.2017, 21:25
Օշո,
Ինչու՞ քո զրույցների ժամանակ ես միշտ քնում եմ: Երբեմն ես չեմ կարողանում չհամեմատել ինձ նրանց հետ, ովքեր նստած են բացարձակապես անշարժ, և կուլ են տալիս ամենն, ինչ դու ասում ես: Դրանից ինձ թվում է, որ ես դեռ
շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու: Հատկապես զգում եմ դա այն ժամանակ, երբ մարդիկ մոտենում են ինձ զրույցից հետո և ասում. "Այսօր ցնցող զրույց էր, ճի՞շտ է": Միգուցէ ավելի ճիշտ կլինի, որ ես ուղղակի ընդունե՞մ այն փաստը, որ այս դահլիճը՝ շատ լավ տեղ է ինձ համար, որպեսզի քնե՞մ:


Սա կատարյալ տեղ է: Մի անհանգստացեք նրանց մասին, ովքեր մոտենում են ձեզ և ասում են ինչ-որ բան, նրանք, հավանաբար, կատակում են: Քնեք որքան ուզում եք: Նրանք հավանաբար փորձում են ձեզ շփոթեցնել, նախանձ արթնացնել ձեր մեջ: Իրականում նրանք, ավելի շուտ, նախանձում են ձեզ՝ դուք այնքան պինդ քնած եք և նույնիսկ խռռացնում եք, իսկ այդ խեղճերը նստած են ուղղակի: Նրանք փորձում են ձեզ շփոթեցնել: Մի անհանգստացեք: Շարունակեք քնել: Դուք երկար ճանապարհ ունեք անցնելու, բայց ոչ թե ինչ-որ տեղ, այլ քնի մեջ:



Ներկայացումն ավելի ու ավելի ձանձրալի էր դառնում, երբ հանդիսատեսներից մեկը հանկարծ բարձր ծափահարեց: Նրա հարևանը հարցրեց.
- Ինչու՞ դուք այդ արեցիք:
- Ներեցեք, - պատասխանեց ծափահարողը: - Ես արեցի դա, որ չքնեմ:


Դուք չեք պատկերացնում, թե մարդկանց համար որքան դժվար է պահել իրենց արթուն վիճակում: Ուղղակի գնացեք ձեր քուն, հանգստացեք նրա մեջ: Եթե ընդունեք այն ամբողջությամբ, դա մեծ փորձ կլինի:

Միտքը միշտ կոֆլիկտ է ստեղծում: Եթե դուք քնած չեք, միտքն ասում է. "Ես զգում եմ, որ հիմա վատ չէր լինի քնել": Իսկ եթե քնել եք, միտքը հետո անպայման կասի. "Դու ինչ-որ բան բաց թողեցիր, դու այդ չպետք է անեիր": Միտքը միշտ կոնֆլիկտ է ստեղծում, շփում: Նա երբեք գոհ չի լինում: Դեն նետեք միտքը: Եթե քունը գալիս է բնականաբար, թույլատրեք նրան լինել: Հենց այդ ընդունման և մտքի անհետանալու մեջ դուք կլսեք Ադամանդե սուտրան:*

Պատանջալին** ասում է, որ քունը՝ համարյա սամադհի*** է: Բարի, խորը քունը և սամադհին տարբերվում են մի բանով միայն. սամադհիի մեջ մարդ գիտակցում է, իսկ քնի մեջ՝ ոչ: Բայց գիտակցված կարելի է լինել նաև քնի մեջ: Մի ստեղծեք ձեզ խնդիրներ, մի բաժանեք ձեզ: Եթե քունը չի գալիս, լավ է, մնացեք արթուն, և դա ձեզ չի ստիպի լարվել: Եթե քունը գալիս է, ուրեմն քնեք, մի ջանացեք արթուն մնալ: Ես չեմ ասում ձեզ, որ դուք պետք է աշխատեք քնել, եթե քուններդ չի տանում: Ընդունեք ամենն, ինչ տեղի է ունենում: Ընդունեք իրականությունն այնպիսին, ինչպիսին այն կա տվյալ պահին: Ամբողջովին եղեք տվյալ պահի մեջ:

Դա է իմ ուղերձը՝ ամբողջովին տվյալ պահի մեջ լինել: Այդ գաղափարը. "Ես չպետք է քնեմ", - որտեղի՞ց է այն: "Հոգևոր բան չէ դա՝ քնել սեմինարի ժամանակ": Ինչու՞: Քունը՝ կատարելապես հոգևոր զբաղմունք է, հիանալի հոգևոր զբաղմունք: Քունը նույնքան լավ բան է, որքան նստել ու տրվել մտորումների; երազներ տեսնելը նույնքան լավ բան է: Երազը՝ մտածելու ավելի բնական, ավելի վառ ձև է: Ուրիշները կշտամբում են ձեզ, որ դուք երազներ եք տեսնում: Ձեզ համար մեկ չէ՞: Վայելեք ձեր երազները, քնեք, հանգիստ եղեք:

Մի անգամ շնորհիվ այդ հանգիստ վիճակի դուք կսկսեք դառնալ գիտակցված և զգոն, բայց այդ զգոնությունն այլ որակ կունենա: Այն ստիպողաբար չի լինի, այն ուղղակի կգա: Մի անգամ, սեմինարի ժամանակ դուք՝ խորը քնից թարմացած ու երիտասարդացած՝ հանկարծ կբացեք աչքերդ, և ինչ-որ բան՝ ուղղակի հասարակ մի խոսք, - կարող է մտնել ձեր էության մեջ ու ձեզ փոխակերպել:

Ամբողջ Ադամանդե սուտրան ոչ պիտանի դարձավ, երբ Հայ Նենգը լսեց չորս տող, - դա նրա համար բավական էր: Երբեմն բուդդայի մի խոսքն էլ է բավական; այն, նետի պես, խոցում է ձեր սիրտը, և դուք այլևս նախկինը չեք:

Այնպես որ մի անհանգստացեք: Հանգստացեք, ինչպես հարկն է: Եվ եթե դուք լավ հանգստանաք ու աչքերդ բացեք՝ երբեմն դա պատահում է, - կարող է տեղի ունենալ հանդիպումը ձեր և իմ մեջ: Եվ դուք քնից հետո կլինեք այնքան թարմ, չմտածող, չիմացող, թե ով եք դուք...

Մի՞թե դա ձեզ ծանոթ չէ: Երբեմն այդպես առավոտներն է լինում. երբ արթնանում եք, ձեզ պետք է մի քանի վայրկյան, որպեսզի իմանաք, թե ով եք դուք, մտքին որոշ ժամանակ է անհրաժեշտ, որ խելքի գա: Երբեմն դուք նույնիսկ չեք կարողանում հասկանալ, թե որտեղ եք գտնվում: Յուրաքանչյուր ոք, արթնանալով գիշերվա կեսին, կարող է չիմանալ, թե ով է և որտեղ է: Խելքի գալու համար անհրաժեշտ կլինի մի քանի վայրկյան:

Հնարավոր է, մի սքանչելի օր հենց քնի միջից դուք կլսեք իմ ձայնը: Հանկարծ կարթնանաք, չհասկանալով, թե ով եք դուք և որտեղ եք գտնվում: Դա հենց այն պահն է, երբ ես կարող եմ մտնել ձեր մեջ:

Այդ պատճառով մի անհանգստացեք, ամենը, ինչ տեղի է ունենում, - ճիշտ է: Ես ընդունում եմ ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք, ես ձեր համար ոչ մի "դուք պետք է" չունեմ:

- - - - - - - -
* Ադամանդե սուտրա - Գաուտամա Բուդդայի լավագույն սուտրաներից, որի մեկնաբանության ընթացքում էլ հենց տեղի է ունենում այս զրույցը:
** Պատանջալի - յոգայի հիմնադիրը Հնդկաստանում մ.թ.ա. II դարում:
*** Սամադհի - վիճակ, երբ անհետանում է սեփական անհատականության գաղափարը (բայց ոչ թե գիտակցությունը) և ծնվում է ընկալողի և ընկալվող ամեն ինչի ամբողջականությունը:

Sambitbaba
02.12.2020, 04:49
* * *


Մի մարդ կար ՝ մի հասիդ, թաքնագետ, որը փոխ առ փոխ ապրում էր վեց ամիս Գոմորում և վեց ամիս Սոդոմում: Նա դիմեց Աստծուն և ասաց Նրան.

- Իսկ հնարավոր չե՞ս համարում Դու արդյոք, որ այս երկու մեծ քաղաքներում կարող են հարյուրավոր կատարելապես նորմալ, իմաստուն մարդիկ ապրել: Մի՞թե Դու մտադրված ես նրանց նույնպես ոչնչացնել պարզապես այն բանի համար, որ մյուսներն արատավոր են: Բայց դա մեծ անարդարություն կլինի, կատարյալ անարդարություն, և անբարեգութ կլինի Քո կողմից: Մեկ անգամ և՛ս մտածիր այս մասին:

Աստված չէր մտածել այն մասին, որ այս երկու մեծ քաղաքներում, գրեթե նույնքան մեծ, որքան Հիրոսիման և Նագասակին, հավանաբար կգտնվեն հարյուր խելացի, այլասերվածության չհակված, գիտակցից ապրող մարդիկ: Նրանք նույնպես կվախճանվեն, իսկ դա չի համապատասխանում Նրա աստվածային ծրագրին, դա պարզապես սարսափելի կլինի: Այդ ժամանակ Աստված ասաց.

- Եթե դու ապացուցես, որ կա հարյուր բարեպաշտ մարդ, ես չեմ ոչնչացնի այդ երկու քաղաքները:
- Իսկ եթե ընդամենը հիսուն մարդ լինի, Դու նրանց կկործանե՞ս, - հարցրեց հասիդը:

Աստծված տարակուսել էր թաքնագետ-հասիդի հարցից: Նա ասաց.

- Նույնիսկ եթե հիսուն կգտնես ...
- Իսկ եթե ընդամենը քսանհի՞նգ, ասաց թաքնագետը: - Դա ի՞նչ նշանակություն ունի: Քանա՞կն է կարևոր են Քեզ համար, թե որակը: Դու քանակի՞ մասին ես հոգում, թե որակի:
- Իհարկե, որակի մասին, - պատասխանեց Աստված:

Եվ հասիդն ասաց.

- Եթե կարևորը որակն է, ապա, ճշմարիտն ասած, ես միակ մարդն եմ, որն այլասերված չէ, ապրում է բնական, արդար կյանքով: Բայց ես հերթով ապրում եմ վեց ամիս Գոմորում և վեց ամիս Սոդոմում: Եվ Դու դեռ մտադրվա՞ծ ես ավերել այդ երկու քաղաքները:
Աստված երբեք նման խելամիտ մարդու չէր հանդիպել: Հասիդն այնպես արեց, որ Աստծո համար մեկը դարձավ հարյուրին հավասար: Միայն հրեան կարող է նման բան անել: Հրեաները գիտեն սակարկել, և նա սակարկեց: Այս պատմության ուղղափառ վարկածի համաձայն՝ Աստված ոչնչացրեց այդ քաղաքները, բայց ըստ թաքնագետների վարկածի՝ ոչ: Մարդիկ փրկվեցին, քանի որ նույնիսկ մեկ արժանապատիվ մարդու, նույնիսկ մեկ՝ իմաստությամբ լի մարդու, Աստված չէր կարող ոչնչացնել, թող նույնիսկ ամբողջ քաղաքը թաղվել էր մեղքի մեջ:



* * *

Sambitbaba
25.01.2021, 06:48
“Զ'առատուշտրա, պարող աստված” գրքից


Երբ ես սովորում էի համալսարանում, սովորաբար վեր էի կենում վաղ, առավոտյան ժամը երեքին: Համալսարանը շրջապատված էր սարերով, և գիշերվա ժամը երեքին ճանապարհները դատարկ էին, չկար ոչ մի շարժում: Սովորաբար ես վազում էի մի քանի մղոն:

Կամաց-կամաց ուսանողները սկսեցին հարցնել.

- Ի՞նչ նպատակով ես դու այդ անում:

Ես ասացի.

- Նպատա՞կ: Դա այնպիսի հաճույք է, երբ քո վրա փչում է թեթև քամին լուռ, աստղերով լի գիշերը, ու ճանապարհին էլ ոչ մի ավտոմեքենա չկա; ծառերն էլ երկու կողմից խորը քնած են: Դա մի հեքիաթային աշխարհ է, ու պարել քամուն ընդառաջ...

Նրանցից ոմանք հետաքրքրվեցին. "Մի օր պետք է փորձել":

Աստիճանաբար ձևավորվեց մի խում մոտ երկուսուկես տասնյակ ուսանողներից, որոնք նույնպես սկսեցին պարել ճանապարհներին:

Համլսարանի ճաշարանի վարիչը կանչեց ինձ և ասաց.

- Ես ձեզանից ուտելիքի, կաթի, թեյի վճար չեմ վերցնի, նույնիսկ ձեր հյուրերից էլ չեմ վերցնի: Բայց վերջ տվեք այն, ինչ սկսեցի՛ք: Այս քսանհինգ երիտասարդները սովորաբար ուտում էին երկու, ամենաշատը երեք բլիթ, իսկ հիմա ամեն մեկը քսանն է ուտում: Դուք ինձ կսպանեք. ես ընդամենն աղքատ կապալառու եմ. իսկ հիմա այդ քսան երիտասարդներն ուտում են համարյա թե նույնքան, որքան կուտեին երկու հարյուրը: Խղճացե՛ք ինձ:

Ես ասացի.

- Ինձ շատ դժվար է նրանց խանգարել, որովհետև նրանք ճաշակել են այդ հաճույքը:

Նա ասաց.

- Պետք է մի բան անել, հակառակ դեպքում ես կսնանկանամ: Մտածե՛ք իմ երեխաների, կնոջ, ծերունի ծնողներիս մասին:

Ես ասացի.

- Ստիպված եմ գնալ փոխ-վարչապետի մոտ, որովհետև ես չեմ կարող նրանց արգելել: Նրանց քանակն իրոք ավելանում է, որովհետև նրանք բոլորին հայտնում են այդ նորությունը. "Մենք հիմարներ էինք, որ ամենակարևոր ժամանակը ծախսում էինք քնի վրա; իսկ առավոտյան քամու առջև աստղերի տակ պարելն այնքան հիանալի է, մենք երբեք նման սքանճահամակ ապրումներ չենք ունեցել: Առողջությունն՝ ընդամենը հետևանք է: Մենք զգում ենք, որ մեր գիտակցությունն ավելի սուր է դառնում, բայց դա էլ երկրորդական է: Մթի մեջ այդ առավոտյան պարը մենք կատարում ենք ոչ թե նրա համար, որ սրենք մեր բանականությունը կամ կատարելագործենք մարմինն ու այն ավելի ատլետիկ դարձնենք":

Ես ստիպված էի բացատրել փոխ-վարչապետին, որ այդ դժբախտ կապալառուն մեծ բարդություներ ունի, և փոխ-վարչապետը պարտավոր է հոգալ, որպեսզի նրան բավականաչափ միջոցներ հատկացնեն; չէ՞ որ այդ պարող ուսանողները շուտով ավելի քան երկու հարյու՛ր կդառնան:

Փոխ-վարչապետն ասաց.

- Բայց դա դժվար է: Եթե դուք փոխակերպեք ամբողջ համալսարանը, կսնանկանա ոչ միայն այդ կապալառուն, կսնանկանա ամբողջ համալսարանը: Քսա՛ն բլիթ ամեն ուսանողի համար:

Ես ասացի.

Բայց ի՞նչ կարող եմ անել ես:

Նա հարցրեց.

- Իսկ ո՞րն է այդ ամենի նպատակը:

Ես ասացի.

- Դա աննպատակ գործունեություն է. եկեք մի անգամ:

Նա ասաց.

- Լավ, վաղը կգամ:

Կապալառուին ես նույնպես ասացի.

- Դուք էլ եկեք:

Նրանք երկուսն էլ միացան մեզ և ասացին.

- Ա՜խ, Աստված, դա իրոք որ սքանչելի է: Այդ լռությունը, այդ աստղերը, ոչ մի ավտոմեքենա, ոչ մի վախ, որ ինչ-որ մեկը նայում է քեզ... Կարելի է ուղղակի պարել փոքրիկ մանչուկի պե՛ս:

Փոխ-վարչապետն ասաց կապալառուին.

- Ես միջոցներ ձեռք կառնեմ: Դուք վնասներ չեք կրի, մի անհանգստացեք: Ես հասկացա, որ նրանց, ով սա փորձել է, խանգարել անհնար է:

Այդ ժամանակից ի վեր փոխ-վարչապետը երբեմն միանում էր մեզ: Իսկ երբ փոխ-վարչապետն ու մի քանի պրոֆեսոր միացան մեզ, դա արդեն հեղինակավոր բան դարձավ:

Երբ անձրև էր գալիս, ես սովորաբար քայլում էի դատարկ փողոցներով; և շուտով մի քանի հոգի առանց անձրևանողների սկսեցին քայլել ինձ հետ միասին՝ ուղղակի վայելելով անձրևը:

Փոխ-վարչապետն ինձ ասաց.

- Ահա, հիմա դուք ավելի մեծ անախորժություն եք ստեղծում: Շուտով ինձ մոտ կգա արդեն լվացքատան աշխատողը: Որտեղի՞ց եք դուք այդ գաղափարները վերցնում: Անձրև ամեն տարի էլ գալիս է: Ես այստեղ եմ տաս տարի, բայց ձեզանից առաջ ոչ ոք անձրևի տակ չի քայլել; և դուք տարածում եք այդ միտքը, որ անձրևի տակ քայլելը՝ այնքա՜ն սքանչահամակ ապրում է:

Ես ասացի.

- Եկեք մի անգամ:

Նա ասաց.

- Դուք մեծագու՜յն առևտրական եք: Ես չեմ էլ պատրաստվում գալ, որովհետև գիտեմ, որ դուք ճիշտ եք:

Սակայն նա եկավ: Ես հարցրեցի.

- Ի՞նչ պատահեց:

Նա ասաց.

- Ես չեմ կարող հաղթել գայթակղությունը. իսկ ի՞նչ, եթե ես ինչ-որ բան կորցնում եմ: Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես չեմ եղել անձրև տակ, ամպերի տակ, կայծակի տակ:

Նա ծեր էր, բայց հսկայական հաճույք ստացավ: Նա գրկեց ինձ, բերեց իր տուն և ասաց.

- Դուք թեթևակի խելագար եք, դրանում կասկած չկա; բայց ձեր գաղափարների մեջ հաստատ կա ինչ-որ բան: Բայց խնդրում եմ, համալսարանում այս գաղափարը մի տարածեք; հակառակ դեպքում բոլոր ուսանողները կլքեն լսարանները և անրևի տակ քայլելու կգնան:

Դա այնքան սքանչելի էր, պարել անձրևի տակ քամուն ընդառաջ...

Կյանքի մեջ ոչ մի պատճառ չկա:

Sambitbaba
24.02.2021, 07:35
“Զ'առատուշտրա, պարող աստված” գրքից


Ես հիշեցի մի հնդկական կայսրի, Ագբարի մասին: Նրա ինքնակենսագրությունը կոչվում է Ագբարնամա, և այնտեղ ասվում է, որ իր ամբողջ կյանքում նա շատ հետաքրքրված էր բոլոր ստեղծագործ մարդկանցով: Նրա արքունիքում էին գտնվում երկրի մեծագույն բանաստեղծները, ամենաիմաստուն մարդիկ, մեծ երգիչներ, երաժիշտներ, պարողներ: Նրա արքունիքը հավանաբար կայսերական արքունիքներից ամենահարուստն էր:

Թանսենը նրա պալատական երաժիշտն էր, իսկ Թանսենին բոլորն անգերազանցելի էին համարում: Նրա երաժշտությունը մոգական էր, նրանում ինչ-որ հիպնոսացնող ուժ կար, և Ագբարը չէր կարողանում հագենալ, չնայած ամեն օր լսում էր նրան:

Մի երեկո, ուշ, երբ Թանսենը հեռանում էր պալատից, Ագբարն ասաց նրան.

- Թանսեն, ես քեզ երբեք չեմ ասել, բայց մի միտք բազմիցս գլուխս է եկել: Ես չեմ կարող պատկերացնել, որ ինչ-որ մեկը քեզանից լավ նվագի; դա պարզապես անհավանական է: Բայց, ներիր ինձ... ես մտածում եմ. եթե քո ուսուցիչը կենդանի է, ես կցանկանայի տեսնել նրան, ով քեզ երաժշտություն է սովորեցրել, ում մոտ դու դասընթաց ես անցել: Ո՞վ գիտի, միգուցե քո ուսուցիչն ավելի մեծ երաժիշտ է, չնայած ես չեմ պատկերացնում, թե ինչ-որ մեկը կարող է քեզ գերազանցել:

Թանսենը պատասխանեց.

- Իմ ուսուցիչը կենդանի է և, կհավատաք դուք ինձ, թե ոչ, ես ուղղակի փոշի եմ նրա ոտքերի տակ: Ես չեմ էլ կարող մտածել անգամ ինձ համեմատել նրա հետ, - այնքան մեծ է տարբերությունը:

Ագբարը շատ հուզվեց, նա ասաց.

- Հրավիրիր նրան պալատ, մենք կընդունենք նրան, կպարգևատրենք, մեծ տոն կսարքենք:

Թանսենը պատասխանեց.

- Դժվար է դա, քանի որ նա սանյասին է. նա ապրում է պալատին շատ մոտ՝ Յամունա գետի ափին, մի փոքրիկ տնակում: Նրա անունը Հարիդաս է, և նա երբեք չի երգում, երբեք չի նվագում, եթե դա տեղի չի ունենում ինքնաբուխ. պատվերով նա երբեք չի նվագի: Այնպես որ, դա շատ է դժվար:

Եթե քեզ իրոք հետաքրքիր է, ապա մեզ հարկ կլինի նստել նրա խրճիթի կողքին վաղ առավոտյան, ժամը երեքին, քանի որ այդ ժամին նա արթնանում և լողանում է գետում, իսկ հետո` ուսուցիչն ունի իմաստության աստվածուհու փոքրիկ արձանը, - նա նվագում է այդ արձանի առջև: Այս ժամին այնտեղ ուրիշ ոչ ոք չկա: Ձեզ անհրաժեշտ է թաքնվել տնակի ետևում, ծառերի մեջ, որովհետև, եթե նա նկատի, որ ինչ-որ մեկը լսում է իրեն, նա ոչ կերգի, ոչ էլ կնվագի իր գործիքների վրա: Նա խենթ է:

Բայց երբևէ լսե՞ լ եք, որ մեծ ստեղծագործողը խելագար չլինի: Նրանց մեջ կա որոշակի խելագարություն, աշխարհի աչքերին նրանք աննորմալ են:

Ագբարն այնպիսի անհամբերության մեջ էր ընկել, որ ասաց.

- Այս գիշեր մենք կգնանք: Մի գնա տուն: Այստեղ քնիր, իսկ ժամը երեքին մենք կլինենք նրա խրճիթի մոտ:

Կայսրը, մեծագույն կայսրը, - նա կառավարում էր ամբողջ Հնդկաստանը, - գնում էր երաժշտություն լսելու... գողի պե՛ս: Եվ երբ նա լսեց այն, - Թանսենը չհավատաց իր աչքերին. Ագբարի աչքերից հորդեցին արցունքները, ուրախության և էքստազի արցունքները:

Վերադարձին Ագբարը Տանսենին ասաց.

- Եթե քո երաժշտությունը մոգություն է, ապա Հարիդասի երաժշտությունը` հրաշք է: Բայց որտեղի՞ց այդպիսի տարբերություն: Մինչև օրս ես կարծում էի, որ անհնար է մտածել անգամ, որ ինչ-որ մեկը քեզանից ավելի մեծ երաժիշտ է: Հիմա մտածում եմ, որ դու անհուսալիորեն հետ ես մնացել: Այդ աղքատ սանյասինը, քո ուսուցիչը, ինչ-որ շատ անորսալի մի բան ունի, և հենց դա կանգնեցրեց իմ մտածողությունը: Ես ամբողջովին մոռացել էի ժամանակի մասին: Ես մոռացել էի, որ մեծ կայսր եմ: Այս մի քանի ակնթարթները մեծագույնն էին իմ կյանքում: Ո՞րն է պատճառը, որ դու չես կարող հասնել այդպիսի բարձունքների:

Պատասխանն արժե հիշել: Թանսենն ասաց.

- Ամեն ինչ շատ պարզ է: Ես երգում ու նվագում եմ, որպեսզի քեզանից ինչ-որ բան ստանամ: Ես աղքատ եմ. Իմ մեջ ագահություն կա: Երաժշտությունը ես վաճառում եմ; ես երգում եմ, քանի որ ուզում եմ ինչ-որ բան ստանալ: Նա երգում է, քանի որ ինչ-որ բան ստացել է: Նա կայսր է: Նրա երգը ծնվում է սրտի լիությունից, այլ ոչ թե սոված ագահությունից:

Նրա երաժշտությունը ծնվում է սիրո առատությունից, առանց որևէ այլ պատճառի; մաքուր ուրախությունից, ինչպես բուրմունքն է բխում ծաղկից: Այն չի վաճառվում, և տարբերությունը հենց սա է:

Ես հիանալի տեխնիկա ունեմ: Ես սովորել եմ նրա ամբողջ տեխնիկան, իմ տեխնիկայի մեջ թերություններ չկան: Բայց իմ սիրտը դատարկ է: Ինձ անծանոթ է այդ էքստազը, ես չեմ ապրել այդ գոյությունը, աստվածայինն ինձ չի դիպչել:

Նա լրիվ խենթ է: Նա արբած է աստվածայինով, և երաժշտությունը նրանից դուրս է թափվում առանց որևէ ջանքի, ինքնաբուխ կերպով: Ահա թե ինչու նրան հնարավոր չէ պատվիրել:

Sambitbaba
10.02.2022, 05:19
"ՍԻՐԱՀԱՐՎԵԼՈՎ ՄԹԻՆ" գրքից


Մի անգամ Ալեքսանդր Մակեդոնացուն ասացին, որ մոտակայքում ապրում է մի ինչ-որ արտասովոր թաքնագետ և որ արժի նրան այցելել։ Թաքնագետի անունն է Դիոգենես, նա միշտ մերկ էր և բնակվում էր գյուղի ծայրամասում։
Ալեքսանդրը գնաց նրան տեսակցելու։ Վաղ առավոտ էր, և թաքնագետը մերկ պառկած էր բաց երկնքի տակ։ Արևը պայծառ շողում էր և նա արևային լոգանք էր ընդունում։ Երբ Ալեքսանդրը կանգնեց նրա կողքին, նրա ստվերն ընկավ Դիոգենեսի վրա։ Ալեքսանդրն ասաց

- Հավանաբար դու չգիտես, որ ես՝ Ալեքսանդր Մեծն եմ։ Ես եկել եմ քեզ այցելելու։

Դիոգենեսը բարձր ծիծաղեց և գոչեց իր շանը, որը նստած քր նրա խրճիթում, և ասաց նրան.

- Եկ և լսիր այս մարդուն, որն ինքն իրեն մե՛ծ է անվանում։ Նույնիսկ շներն ընդունակ չեն այդպես սխալվել։

Ալեքսանդրը ցնցված էր։ Մարդը, որը նույնիսկ հագուստ չունի, համարձակվում է նման բան ասել Ալեքսանդր Մեծի՞ն։ Նրա ձեռքը ձգվեց դեպի սուրը։
Դիոգենեսն ասաց.

- Թող սուրդ իր տեղում մնա, իզուր ուժերդ մի ծախսիր. սրերը՝ նրանց համար են, ովքեր վախենում են մեռնել։ Ես դուրս եմ եկել այն տեղի սահմաններից, որտեղ կարող է մահ պատահել, ես դեն եմ նետել երազները, որոնք մահ են ծնում։ Այդ երազների համար ես արդեն մեռել եմ։ Այժմ ես գտնվում եմ այն տեղում, որի մեջ մահ չկա։ Թող սուրդ պատյանում մնա։ Իզուր ուժերդ մի վատնիր։

Մի՞թե ինչ-որ մեկը կարող է խոսել Ալեքսանդրի հետ այս կերպ։ Եվ Ալեքսանդրի նման կտրիճը ստիպված է սուրը հետ դնել պատյանի մե՛ջ։ Այդպիսի մարդու առջև ավելորդ բան էր սուրը։ Դիոգենեսի նման մեկի առջև նրանք, ովքեր սրերով են, նման են խաղալիքներով խաղացող երեխաների։
Ալեքսանդրը հարցրեց.

- Կարո՞ղ եմ ես քեզ համար ինչ-որ բան անել։

Դիոգենեսը պատասխանեց.

- Ի՞նչ կարող ես դու անել։ Ի՞նչ կարող էիր դու անել։ Դու կարող ես անել ընդամենը մեկ բան՝ քիչ կողմ քաշվիր, որովհետև ես արևի լոգանք էի ընդունում, իսկ դու փակում ես արևի լույսը։ Եվ հիշիր. երբեք խոչընդոտ մի եղիր ինչ-որ մեկի արևի լույսի առջև։

Ալեքսանդրն ասաց.

- Ես գնամ, բայց առաջին անգամ եմ տեսնում մի մարդու, ում առջև ես ինձ զգում եմ ինչպես այն ուղտը, որն առաջին անգամ սար է տեսել։ Իմ կյանքում ես շատ մարդկանց եմ հանդիպել, մեծամիտ մարդկանց, և ես ստիպեկ եմ նրանց խոնարհվել իմ առջև, բայց քո առջև… Եթե Աստված ինձ նորից կյանք պարգևի, ես կխնդրեմ հաջորդ անգամ ինձ ստեղծել Դիոգենես։

Դիոգենեսը պատասխանեց.

- Դու էլ իմ պատմությունը լսիր. եթե Աստված գա ինձ մոտ խոնարհած ձեռքերով, դնի գլուխը ոտքերիս և խնդրի ինձ դառնալ Ալեքսանդր Մեծ, ես կպատասխանեմ, որ ավելի լավ է ինձ ընդհանրապես չարարե՛լ։ Բայց նախքան դու կգնաս, ես ուզում եմ հարցնել քեզ, ու՞ր ես դու այդպես շտապում, այդքան աղմկոտ և այդպիսի մեծ բանակով։

Երջանիկ դեմքով և փայլքն աչքերի մեջ Ալեքսանդրը պատասխանեց.

- Դու հարցնում ես ի՞նձ։ Ես գնում եմ Փոքր Ասիան նվաճելու։

Դիոգենեսը հարցրեց.

- Իսկ ի՞նչ ես դու անելու հետո։
- Հետո կնվաճեմ Հնդկաստանը։
- Իսկ հետո՞։
- Չինաստանը։
- Իսկ հետո՞։
- Հետո ես կնվաճեմ ամբողջ աշխարհը։
- Այդ դեպքում վերջին հարցը. իսկ ի՞նչ ծրագիր ունես դրանից հետո։
- Այդքան հեռու ես դեռ չեմ մտածել։ Բայց, քանի որ դու հարցրեցիր, կարծում եմ, որ դրանից հետո ես կհանգստանամ։

Դիոգենեսը շուռ եկավ դեպի իր շունը հետևյալ խոսքերով.

- Այս ի՜նչ խելակորույց մարդ է կանգնած այստեղ մեզ մոտ։ Մենք հանգստանում ենք, առանց աշխարհը նվաճելու, իսկ այս մարդն ասում է, որ սկզբից կնվաճի աշխարհը, հետո նոր կհանգստանա։

Հետո նա ասաց Ալեքսանդրին.

- Նույնիսկ իմ շունն է հանգստանում, նույնիսկ ես եմ հանգստանում։ Դու ինչ է՝ խելքդ գցե՞լ ես։ Չէ՞ որ վերջիվերջո դու պատրաստվում ես հանգստանալ։

Ալեքսանդրը պատասխանեց.

- Իհարկե, ես ցանկանում եմ հանգստանալ։

Դիոգենեսը շարունակեց.

- Աշխարհը քո հանգստին չի խանգարում։ Խնդրւմ եմ, մնա մեզ հետ, մեր խրճիթում բավականաչափ տեղ կա։ Այստեղ նույնիսկ ևս երկու մարդ կտեղավորվեին։

Աղքատի խրճիթը միշտ շատ ավելի մեծ է հարստի պալատից։ Հարստի պալատում դժվար է նունիսկ ինչ-որ մի հոգու տեղավորել։ Նրա պալատը բավական ընդարձակ չէ նույնիսկ մի հոգու համար՝ իրականում, նույնիսկ հենց իր, հարստի։ Իսկ աղքատի խրճիթը հսկայական է։
Թաքնագետը շարունակեց.

- Այստեղ շատ տեղ կա, և մենք երկուսով կարող էինք հարմարավետ ապրել։ Խնդրում եմ, մնա մեզ հետ։ Ու՞ր ես դու ճանապարհ ընկել առանց ինչ-որ անհրաժեշտության։ Ի՞նչ ես քեզ համար դժվարություններ սարքում։

Ալեքսանդրը պատասխանեց.

- Քո առաջարկը շատ հրապուրիչ է հնչում։ Քո համարձակությունը, քո արժանապատվությունը և այն, ինչ ասում ես, թափանցում են իմ միտքը։ Բայց ես արդեն հաղթահարել եմ ճանապարհի կեսը, ինչպե՞ս կարող եմ հետ դառնալ կես ճանապարհից։ Բայց ես կաշխատեմ շուտով վերադառնալ։

Դիոգենեսն ասաց.

- Ինչպես կամենաս։ Բայց ես շատ ճանապարհորդների եմ տեսել, և նրանցից ոչ մեկը հետ չի վերադարձել։

Վերադարձե՞լ է արդյոք ինչ-որ մեկը սխալ ճանապարհից։ Եվ եթե դուք մտածում եք, որ գիտակից եք, բայց չեք կարող հետ վերադառնալ սխալ ճանապարհից, դա ուղղակի նշանակում է, որ դուք դեռ գիտակից չեք։ Ենթադրեք, որ հենց հիմա մարդն ընկնելու է ջրհորը, նա գնաց սխալ ճանապարհով և նրա առջևում՝ ջրհոր է։ Ջրհորի մասին նա չգիտի։ Եթե ինչ-որ մեկը նրան ասի. "Մի գնա այն կողմ, այնտեղ ջրհոր է", - մի՞թե այդ մարդը կպատասխանի. "Ես արդեն հաղթահարել եմ ճանապարհի կեսը, ինչպե՞ս կարող եմ հետ վերադառնալ"։ Ոչ, նա անմիջապես հետ կվերադառնա։ Եթե ինչ-որ մեկը ոտքը դնում է հողի վրա օձի կողքին, և ինչ-որ մեկն ասում է. "Մի գնա այն կողմ, այնտեղ, մթի մեջ, օձ կա", - մի՞թե սա կասի. "Բայց ես արդեն քայլել եմ դեպի այն կողմը, ինչպե՞ս հիմա հետ վերադառնամ"։

Դիոգենեսը շարունակեց.

- Ալեքսանդր, երազանքներն անվերջ են, իսկ մարդու կյանքը՝ կարճ։ Կյանքը մոտենում է ավարտին, իսկ երազանքները երբեք չեն իրականանում։ Դա քո ընտրությունն է։ Բայց երբ էլ դու վերադառնաս, մեր տունը բաց կլինի քեզ համար։ Այս խրճիթում դռներ չկան։ Նույնիսկ եթե մենք քնած լինենք, չանհանգստանաս, համեցիր, հանգստացիր։ Եվ եթե դու նույնիսկ չգտնես ինձ այստեղ… Ոչ մի գրավական չկա՝ այսօր արևը երկնքում է, իսկ վաղը կարող է այնտեղ չլինել, այս խրճիթի վրա սեփականություն մենք չենք ձևակերպել։ Բայց դու կարող ես վերադառնալ եւ մնալ այստեղ։ Խրճիթն այստեղ կլինի։

Ալեքսանդրն էությունը հասկանալ չկարողացավ։ Իրականում նրանք, ովքեր ապրում են երազների աշխարհում, հայտնվում են մեծ բարդության մեջ, երբ մոտենում են ճշմարտության մարդուն, որովհետև նրանց լեզուները տարբեր են։ Բայց Ալեքսանդրն, ամենայն հավանականությամբ, ցնցված էր։
Հնդկաստանից վերադառնալիս նա մեռավ ինչ-որ տեղ ճանապարհին, տուն վերադառնալ նա չկարողացավ։ Կույր ճամփորդությունները երբեք հաջողությամբ չեն ավարտվում, մարդեու կյանքը մոտենում է ավարտին։ Եվ ճշմարտությունն այն է, որ բազում կյանքերի ընթացքում մենք ճամփորդել ենք կուրորեն, մենք մահացել ենք նորից ու նորից, իսկ հետո նորից սկսել ենք հետապնդել չիրականացված երազանքները։
Եթե մարդ գիտենար, թե ինչով է զբաղվել անցյալ կյանքերում, ներկա կյանքն ամբողջովին կանգ կառներ, որովհետև նախկինում նա ճիշտ նույնն է արել, նույն հիմարությունները։ Նույն թշնամությունը, նույն մտերմությունը, նույն վազքը հարստության հետևից, փառքի հետևից, կարգավիճակի… Ոչ ոք չգիտի, թե ամեն մարդ քանի անգամ է անցել մահվան միջով։ Այդ պատճառով բնությունը կարգավորել է այնպես, որպեսզի դուք մոռանաք ձեր անցյալ կյանքերը, որպեսզի կարողանաք մասնակցել գործերի նույն շրջապտույտում, որով շարժվել եք բազմաթիվ անգամներ։ Եթե դուք իմանաք, որ այդ ամենն արել եք արդեն շատ անգամներ, ամեն ինչ կատարելապես անիմաստ կդառնա։
Ալեքսանդր Մեծը մահացավ։
եվ նույն օրը մահացավ նաև Դիոգենեսը։ Եվ կատարվեց անհավատալին… Նրանց մահից հետո մի պատմություն հայտնի դարձավ Հունաստանում։ Պատմությունն այն մասին, որ մի սովորական մարդ, թաքնագետ, շատ բան ասաց Ալեքսանդրին, արդեն տարածվեց Հունաստանում, իսկ հետո նրանք մահացան նույն օրը։ Նրանց մահից հետո ինչ-որ մեկը տարածեց մի այլ պատմություն, իբր նրանք հանդիպեցին դրախտի դարպասների մոտ…


Շարունակելի

Sambitbaba
10.02.2022, 05:21
Դարպասի առջև Ալեքսանդրը Դիոգենեսի առջև էր կանգնել, քանի որ մեռել էր մեկ ժամ ավելի շուտ։ Իր հերթին սպասելիս, նա բարձր ծիծաղ լսեց։ Նրա սիրտը թպրտաց։ Նրան ծանոթ էր այդ ծիծաղը, դա այն մարդու՝ Դիոգենեսի ծիծա՛ղն էր։
Դիոգենեսից բացի, ոչ ոք այդպես ծիծաղել չէր կարող։ Իրականում մեր ծիծաղը՝ իսկական չէ։ Անընդհատ տառապանքների և լացի մեջ գտնվող մարդու ծիծաղը, անշուշտ, պետք է կեղծ լինի։ Մակերեսին ծիծաղ է, իսկ խորքում՝ արցունքներ։ Նույնիսկ ծիծաղին արցունքներ են խառնված։ Նրա ծիծաղը միշտ կեղծ է։ Միայն նա, ում ծիծաղը թափանցել էր Ալեքսանդրի էության մեջ, կարող է ծիծաղել իսկապես։
երբ մեկը, ում սիրտը լիքն է տառապանքով, փորձում է ծիծաղել մակերեսին, նա ընդամենը ջանք է գործադրում, նա ուղղակի ջանում է մոռանալ իր վիշտը։
Ծիծաղը պատկանում է այնպիսի մարդկանց, ինչպիսին է Դիոգոնեսը։ Ալեքսանդրը դողաց։ Եվ նա զգաց, որ այդ օրն իրեն անախորժություններ են սպասվում։ Իրենց վերջին հանդիպման ժամանակ Ալեքսանդրը հագնված էր որպես կայսր, իսկ Դիոգենեսը մերկ էր։ Այսօր իրավիճակն այլ էր՝ Ալեքսանդրը նույնպես մերկ էր։ Նրանք երկուսն էլ մերկ էին։ Դիոգենեսը միշտ մերկ էր եղել, այնպես որ այժմ նույնպես չէր ամաչում իր մերկությունից։ Ալեքսանդրը հետ նայեց և նույնպես ծիծաղեց, որպեսզի թաքցնի իր շփոթմունքը։
Դիոգենեսն ասաց.

- Վե՛րջ տուր ծիծաղիդ։ Դա կեղծ ծիծաղ է։ Ամբողջ կյանքդ դու զբաղված էիր կեղծ բաներով, և նույնիսկ հետմահու էլ քո ծիծաղը կեղծ է։ Վե՛րջ տուր։

Ալեքսանդրը շատ էր անհանգիստ։ Նա ասաց.

- Ես երջանիկ եմ, որ նորից հանդիպեցի քեզ։ Ինչ հրաշալի է դա։ Հազվադեպ բան է, որ կայսրը հետմահու հանդիպի մերկ ֆակիրին Ադամանդե Դարպասների առջև։ Հավանաբար, նման բան տեղի է ունենում առաջին անգամ։

Դիոգենեսը պատասխանեց.

- Դու ճիշտ ես։ Բայց դու սխալվում ես այն բանի վերաբերյալ, թե ով է այստեղ կայսրը, իսկ ով՝ աղքատը։ Ներկա իրավիճակում կայսրը կանգնած է հետևում, իսկ աղքատը՝ առջևում։ Դու եկար այստեղ, ամեն ինչ կորցնելուց հետո։ Ամենը, ինչ դու ցանկանում էիր, նվաճում էր ընդամենը երազի մեջ։ Իսկ ես այստեղ եմ եկել լիակատար իրականացումից հետո, քանզի դադարել եմ երազել և գտել եմ այն, ինչե երազից սահմաններից այն կողմ է գտնվում։


- - - - - - -

Մեր ամբողջ վազքը պատկանում է երազների աշխարհին։ Հասնելով աղմկոտ փառքի և բարձր կարգավիճակի, մարդ ի՞նչ կշահի։ Ի՞նչ տեղի կունենա։ Ի՞նչ իմաստ կա նրանում, եթե մի քանի մարդ խոնարհվում են ձեր առջև, մեծարում և հարգում են ձեզ։ Ոչինչ տեղի չի ունենա։ Իսկ մի ինչ-որ կարևոր բան, ինչը կարող է տեղի ունենալ շնորհիվ ներքին որոնումների, հետաձգվում է կատաղի վազքի պատճառով։
Երբ մարդիկ գալիս են ինձ մոտ, նրանք տրտնջում են. «Այն, ինչ դու ասում ես, ճիշտ է, բայց մենք ազատ ժամանակ չունենք։ Որտեղի՞ց ժամանակ գտնենք ներդիտարկումների համար։ Որտեղի՞ց ժամանակ գտնենք ճշմարտության որոնումների համար։ Որտեղի՞ց այն գտնենք»։ Նրանց ժամանակը կուլ են տալիս նրանց երազանքները։ Նրանք ասում են. «Որտեղի՞ց ժամանակ գտնենք ճշմարտության համար»։
Ի՜նչ տարօրինակ և անհավանական պնդում է։ Երազներն այնքան ամուր են տիրել նրանց մտքին, որ հրամայում են ժամանակի և ոչ մի ակնթարթ չառանձնացնել։ Իսկ ինչու՞ են երազները գործում այդ կերպ։ Որովհետև եթե ձեր կյանք ներթափանցի ճշմարտության գոնե մեկ շող, այդժամ ոչ միայն երազանքը, այդժամ ողջ անրջող միտքը կանհետանա։
Այն հօդս կցնդի։ Այդ պատճառով մի փոքր հնարավորություն անգամ մի տվեք նրան։ Շարունակեք զբաղեցնել ձեզ մրցավազքով, շարունակեք փախչել։ Մի մրցավազքը չավարտած, սկսեք մյուսը։ Միտքն ասում է. «Նախքան մի երազը կանցնի, արթնացրու ևս մեկ երազ»։ Չէ՞ որ եթե ճշմարտության գոնե մեկ շող թափանցի երկու երազների միջև, կփոխվի ամեն ինչ։ Ամեն ինչ կփոխակերպվի։ Կարևոր չէ, թե որքան խորն են ձեր երազները՝ արթնացման նույնիսկ թեթևակի ցնցումն էլ չի կարող նրանց փրկել։
Այդ պատճառով այսօր, այս երրորդ հանդիպման ժամանակ, ես ցանկանում եմ ձեզ ասել. Եթե դուք ցանկանում եք շարժվել ներս դեպի ճշմարտություն, սկզբում ձեզ պետք է ընդունել, որ ձեր երազները՝ երազ են։ Եվ դուք ստիպված կլինեք հարցնել ձեզ. սնուցու՞մ եք դուք արդյոք ձեր երազներին։ Դուք ստիպված կլինեք փնտրել ներսում, որպեսզի համոզվեք, սնուցու՞մ եք դուք արդյոք ձեր երազների արմատները։ Ուժեղացնու՞մ եք դուք արդյոք ձեր երազները։ Ապրու՞մ եք արդյոք երազների մեջ հանուն երազների։ Դուք ստիպված կլինեք տալ ձեզ այդ հարցերը։ Եթե ձեր որոնումն ընթանում է ճշմարիտ ուղղությամբ, միտքը գալիս է ըմբռնման և գիտակցությունը սկսում է սահմանազատել երազը։ Այն պահին, երբ գալիս է գիտակցումը, որ երազը՝ երազ է, - մրցավազքն ավարտվում է։
Որպեսզի տարրալուծվեք երազների մեջ, դուք պետք է գտնվեք պատրանքի մեջ, որ նրանք իրական են։ Իրականում երազներն այնքան թույլ են, որ ձեր վրա գերիշխել չեն կարող, եթե միայն չձևանան իրականություն։ Եթե դուք ցանկանում եք, որ դիմակահանդեսը վարի սուտը, նա պետք է ճշմարտության հագուստը հագնի։ Եթե նույնիսկ անազնվությունն է ցանկանում գերիշխել շուկայում, նա պետք է կախի ցուցանակ. «Մեր քաղաքականությունն է՝ ազնվությունը»։ Եթե նույնիսկ ցանկանում եք վաճառել կեղծ կարագ, ձեզ անհրաժեշտ է իսկական կարագի՛ խանութ բացել։
Երազները, սուտը և ողջ անկարևորը՝ այնքան թույլ են, այնքան անզոր են, որ միշտ ստիպված են փոխ առնել ճշմարտության ոտքերը։

Ես լսել եմ մի պատմություն…

Sambitbaba
25.07.2022, 02:52
"ՈւՍՈւՑՉԻ ՈՏՔԵՐԻ ՄՈՏ" գրքից


Նա մեծահարուստի որդի էր և ապրում էր չլսված շքեղության մեջ, բայց հետո հագեցավ այդ ամենից: Եվ ահա, մի օր, երբ նա լսեց Բուդդային, աշակերտության մասին մտքից նրա սիրտը թրթռաց:

Այնուամենայնիվ, դա ընդամենը ցնորամտություն էր: Երբ մարդիկ սիրահարվում են, սիրահարվում են նաև Ուսուցչին, սակայն մեղրամիսը հետո անցնում է: Ուստի երեք-չորս օր հետո, երբ մեղրամիսն անցավ, երիտասարդը սկսեց մտածել, թե որքան հիմար է նա վարվել։ Ի՞նչ։ Մինչ օրս նա ապրում էր հարմարավետության, շքեղության մեջ, շրջապատված գեղեցիկ կանանցով, հարստությամբ՝ ամենով, - իսկ հիմա նա պարզապես մուրացկան է, դատապարտված մուրալ ուտելիքի և կացարանի մասին։ Գիշերը Բուդդայի շուրջ մինչև տասը հազար վանականներ էին հավաքվում։ Մարդիկ քնում էին որտեղ պատահի և այնպիսի աղմուկ էր, որ նա չէր կարողանում քնել ամբողջ գիշերը՝ չէ՞ որ նրան երբեք չէր վիճակվել քնել մարդկանց այդպիսի բազմության մեջ:

Նա երիտասարդ էր, և, հետևաբար ստացավ ամենահեռավոր տեղը, իսկ ծերերն ավելի լավ տեղերում էին տեղավորվում։

Չորրորդ գիշերը նա արդեն լրիվ կորցրել էր ինքնատիրապետումը և մտածեց. «Ահա, կգա առավոտը, և ես կասեմ Բուդդային. այս ամենն ինձ համար չէ: Ես անկարող եմ քնել. մոծակներն այնքան շատ են այստեղ, տեղ չկա, և հետո մարդիկ այս բոլոր, մեկ գալիս են, մեկ գնում…»

Հաջորդ առավոտ նա մոտեցավ Բուդդային: Բուդդան նայեց նրան և հարցրեց. «Դե ինչ, նորից մոծակնե՞րը»: «Ի՞նչ է նշանակում «նորից»», - հարցրեց երիտասարդը։
«Քո անցյալ կյանքում դու նույնպես չէիր կարողանում ներդիտարկել մոծակների պատճառով: Այդ չնչին արարածների պատճառով...», - ասաց Բուդդան։
Երիտասարդը ցնցված էր. Նա փակեց աչքերը և նրա առաջ հառնաց այդ տեսարանը՝ նա տեղափոխվել էր իր անցյալ կյանք։ Նա տեսավ իրեն-վանականին, իսկ մոծակները չափազանց աներես էին, ներդիտարկողների այդ վաղեմի թշնամիները, - և այդ պատճառով նա դադարեց ներդիտարկել։
Երիտասարդը բացեց իր աչքերը, խոնարհվեց Բուդդային և ասաց. «Ոչ, այլևս ո՛չ: Այս անգամ ես չեմ ընկրկի»: