PDA

Դիտել ողջ տարբերակը : Դրուիդների հորոսկոպը



Ameli
03.02.2012, 19:03
Ես էլ շատերի պես մատներիս արանքով եմ նայում հորոսկոպներին, մեծ նշանակություն չեմ տալիս, բայց երբ առիթ է ընձեռնվում կարդում եմ, ու կարդացածս էլ հաջորդ րոպեին մոռանում, դե երևի հիմնականում կարդում ենք նրա համար, որպեսզի համեմատականներ անցկացնենք:
Դրուիդների հորոսկոպ մի քիչ ուրիշ է, այստեղ դու ոչ թե կենդանի ես, այլ ծառ :} , երբ կարդացի այս հորոսկոպը շատ հավանեցի, իմ մասին լավ-լավ բաներ էր ասում :oy /:D/, երևի դա էլ է պատճառներից մեկը, որ կարդում ենք. ուզում ենք գովեստի խոսք լսել, կամ ուղղակի կողքից որևէ մեկի կարծիքը մեր մասին: Լավ, էլ չեմ երկարացնի, ստորև կներկայացնեմ այն 22 ծառերը, որոնք էլ ըստ դրուիդների ներկայացնում են մեզ ;)

Ameli
03.02.2012, 19:27
Խնձորենի (23.12-01.01, 25.06-04.07)

Հազվագյուտ է բարձր լինում, աչք է շոյում, նրա մեջ համակրելի շատ բան կա, բարեկազմ է, շատ հմայիչ և սրտացավ: Ներշնչում է սեր, նույնիսկ այն դեպքում, երբ դրա մասին ինքն անգամ չի մտածում (ինչը հազվագյուտ է պատահում):
Խնձորենին շատ զգացմունքային , քգայուն ծառ է: Սերը նրան հետաքրքրում է ինչպես տեսականորոն, այնպես էլ անշուշտ և գործնականորեն: Հաճախ որոշում է ամուսնանալ առանց դիմացինի նկատմամբ մեծ զգացմունքներ ունենալու (Խնձորենին բազմակողմանի ծառ է), սակայն դա չի նշանակում սիրուց և զգացմունքներից վերջնականորեն հրաժարում:
Եթե նա պատահաբար հանդիպի մեկին, որը համապատասխանի նրա ոգուն և ճաշակին, ապա նրանց ամուսնությունը երջանիկ կլինի: Խնձորենին միշտ նվիրված է սիրուն մինչև խոր ծերություն:
Անշահախնդիր է, անհաշվենկատ ու դյուրահավատ: Կտա իր վերջին շապիկը, կկիսի իր վերջին պատառ հացը: Այս ամենով հանդերձ, սակայն Խնձորենին միամիտ է: Չմտածելով վաղվա օրվա մասին, նա ապրում է օր օրի վրա, երբեմն պարտքեր է անում և մոռանում դրանց մասին, ինչը առհասարակ նրա համար բնական է: Նա ֆանտազիայով հարուստ, կյանքով ուրախացող փիլիսոփա է և չի ձգտում որևէ մեկին ո՛չ զարմացնել, ո՛չ էլ համոզել: Սակայն նրան որպես թեթևսոլիկի մեկը մի ընդունեք: Խնձորենին ինտելիգենտ, մտածկոտ և տրամաբանող է, ունի հակում գիտության նկատմամբ: Կարդում է այն ամենը ինչ վերաբերում է իրեն հետաքրքրող բնագավառին: Նրա գիտելիքները զարմանալիորեն լայն են, սակայն նա չի էլ ձգտում որևէ մեկին զարմացնել, պարզապես ամեն ինչ կարդում է իր հետաքրքրասիրությունը հագեցնելու համար: Գիտական տեսությունը պարզապես նրան հետաքրքրում է այնքանով, որքանով որ լավ խոհանոցը: Այս աշխարհի հաճույքները գերադասում է հանդերձյալ աշխարհի երանություններից:
Հուզական բնագավառում սիրում է բազմազանություն: Միապաղաղ երջանկությունը առանց թերությունների ձանձրույթ է պատճառում: Կարևոր է իմանալ, որ այդ անմիջական աղջիկը կամ համակրելի տղան սիրում է ժամանակ առ ժամանակ իր կյանքում ինչ-որ դժվարություններ ստեղծել:
Խնձորենու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ սրտակցությունը, ինտելեկտուալությունը, մտածկոտությունը, տրամաբանությունը, վերլուծական խելքը:
Խնձորենու նշանի տակ են ծնվել ռուբենսը, Հենրիխ 8-րդը, Ռուսսոն, Ժորժ Սանդը, Մ.Նեկսեն:

Tirim-tim
03.02.2012, 19:34
Եկեք սահուն կերպով անցնենք հոկտեմբեր ամսվան, հետաքրքիր է, թե ինչ ծառ եմ։ Ուզում եմ բալենի լինել :)

Ameli
03.02.2012, 19:47
Բրգաձև Սոճի (02.01-11.01, 05.07-14.07)

Սիրունատես է, ավելի շատ սառը խիստ գեղեցկությամբ, սիրում է հին զարդեր, ինչպես նաև հանգցրած լամպեր, օծանելիքների հոտը, հին իրեր և վեհությամբ լեցուն տոներ: Քմահաճ է և հեշտ չէ նրա հետ շփվելիս նաև համատեղ կյանքում: Նրա մոտ զարգացած է մեկուսացածության զգացումը, այդ իսկ պատճառով հաճախ է իրեն միայնակ զգում, նույնիսկ մեծ կոլեկտիվում: Քիչ է ենթարկվում կողմնակի ազդեցությանը, սակայն հազվագյուտ է արտահայտում իր տեսակետը, չի առանձնանում իր զրուցասիրությամբ և աշխույժությամբ: Անչափ հպարտ է, դրած նպատակներին հասնելու մեջ շատ համառն է:
Սիրո մեջ հազվադեպ է բավարարվում: Պահանջկոտ և լռակյաց է: Միշտ ցանկանում է կյանքից շատ ստանալ, քանի որ գիտի իր արժանիքների մասին, և այդ նրան հաճախ հաջողվում է: Երբեմն պատահում է, որ նա ուժեղ սիրահարվում է, և այդ ժամանակ նրա ամբողջ աշխարհը կործանվում է: Նրա սերը կարող է անսահման լինել:
Բացառիկ խելոք է, ունի վերլուծական ընդունակություններ, գիտական հակումներ, սակայն ոչ միշտ է հաջողության հասնում: Պատահում է, որ աշխատում է մի այնպիսի բնագավառում, որը ոչ մի կապ չունի նրա հակումների ու մասնագիտության հետ:
Աշխատանքին վերաբերում է լրջորեն և՛ իր պարտաճանաչությամբ, և՛ մանրակրկտությամբ հասնում է որոշակի բարձունքների:
Սովորաբար ընտրում է ամենադժվար լուծումները: Դժվար իրավիճակներ ստեղծել իր և ուրիշների համար՝ ահա այս է նրա հակումը:
Վեհանձն է, ինչ էլ որ պատահի, ամբողջովին կարելի է նրան վստահել: Ցանկացած իրավիճակում չի կորցնում հոգու արիությունը, հույսը և հավատը: Բրգաձև Սոճին վեր է ամեն մանրուքից: նա պահանջկոտ է և մանր հաճույքներին գերադասում է մեծ բավարարվածությունը:
Բրգաձև Սոճու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ ինտելեկտուալ մտածելակերպը, հակումը դեպի վերլուծությանը, տրամաբանությունը, մենակեցությունը:
Բրգաձև Սոճու նշանի տակ են ծնվել՝ Ժաննա դ՛ Արկը, Ա.տոլստոյը, Ջ.Գոլսուորսին, Նապոլեոն Բոնապարտը:

Ameli
03.02.2012, 20:09
Սնձենի (01.04-10.04, 04.10-13.10)

Փխրուն արտաքինի տակ թաքնված է բավականին դիմացկուն բնավորույթուն: Լավիկն է ու հմայիչ, իսկ թեթև քայլվածքից կարելի է դատել նրա մասին և ճանաչել նրան: Ժպիտը երբեք չի իջնում նրա դեմքից, ոչ այնքան ներքին ուրախությունից, որքան ինքնատիրապետման շնորհիվ: Կարողանումէ ընդգծել սեփական արժանիքները, սիրում է լավ հագնվել: Ունի լավ ճաշակ:
Արագ վարժվում է փոփոխվող հանգամանքներին: Սիրում է հարազատներին ուրախություն պատճառել, նույնիս ի վնաս իրեն: Եսասեր չէ, ակայն ինչ-որ չափով եսակենտրոն է: Ինքնուրույն է, բայց երբեմն իրեն դնում է կախյալ վիճակում: Միևնույն ժամանակ ձգտում է ինքնուրույն կյանքի: Պատասխանատվության մեծ զգացումն ստիպում է նրան իրեն մեղավոր զգալ կատարվածի համար:
Շփումները նրա հետ դժվար են, իսկ փոխհարաբերությունները՝ բարդ: Նա պարզունակ չէ:
Նա տարբերվում է արտաքին ազդեցությունների նկատմամբ դյուրազգացությամբ, գեղեցիկի նկատմամբ սիրով, լոյալությամբ և բարեհամբուրությամբ: Նրան միշտ կարելի է վստահել: Երբեմն դյուրահավատ է լինում և թույլ է տալիս իրեն շահագործել: Սիրո մեջ շատ բան է տալիս և շատ էլ պահանջում: Մշտապես ստուգում է իր զգացումը: Նրան խաբել չի կարելի:
Սնձենին չի դավաճանի: Նրա անձնական կյանքը շատ հարուստ է: Լի է վաղվա օրվա մասին հոգսերով: Շրջահայաց է, ինչը հաճախ մտածել է տալիս նրա հետ ունենալիք ամուսնական կապերի մասին: Շատ խելացի է և հաճախ շատ տպավորիչ: պատահում է, որ իր ծրագրերից որոշ բաներ չի իրականացնում՝ խրվելով առօրյա կյանքի հորձանուտը:
Սնձենու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ զգայունությունը, խելքը, ֆանտազիան, համադրելու հակումը, կռահողականությունը, երևակայությունը:
Սնձենու նշանի տակ են ծնվել Գոգոլը, Կոլոնտայը, Ռախմանինովը, Անդերսենը, Զոլյանը, Մ.Բարանդոն, Գրեգորի Պեկը, Դիդրոն, Լե Կորբյուլյեն, Վերդին:

Ameli
03.02.2012, 21:38
Թխկենի (11.04-20.04, 14.10-23.10)

Ճշտապահ, խնամված, երբեմն նույնիսկ մի փոքր գրավիչ: Հաճախ լինում է այնտեղ, որտեղ առավել հետաքրքիր է: Հետևում է նորաձևությանը: Արտաեռանդով և առույգությամբ, աննկուն է: Թխկին, ինչպես ասում են, միշտ իրադրության տերն է: Նրան կարելի է դասել անհատապաշտների թվին: Թեկուզ և իր էությամբ Թխկին զուսպ և վեհերոտ է, բայց կարող է ընդունել վտանգավոր որոշումներ, որոնց հիմքում ընկած է ոչ այնքան նյութականը, որքան կենսական հետաքրքրությունը: Չի սիորւմ տանը նստել, հաճույքով ծանոթանում է նոր մարդկանց հետ: Կարողանում է մարդկանց անկեղծության մղել: Չպետք է վախենալ, եթե նրան որևէ բան են հայտնել, նա երբեք չի դատապարտում ուրիշի արարքները և ուրիշի գաղտնիքները չի բացահայտում:
Սովորաբար լի է պլաններով, հաճախ անսովոր և տարօրինակ: Սիրում է բազմատեսակ նորություններ, խանդավառությամբ պաշտպանում է ամեն մի նոր գաղափար, բայց ինքը հազվագյուտ է իրականացնում սեփական նախագծերը: Սական դա չի խանգարում իր լայն հորիզոններից բավարարություն ստանալուն: Նրա մեջ կա նաև ցինիզմի նշույլ: Նա չի սիրում հասարակական կարծիքը և չի վախենում նրանից: Ընդհակառակը, նա սիրում է , որ իր մասին խոսեն:
Սիրո հարցում պարզ չէ: գնում է զարմանալի և աննախատեսելի ուղիներով: Բայց դա չի նշանակում, որ նա չի կարող երջանկություն գտնել, եթե հանդիպի նմանօրինակ մտածելակերպով և ճաշակով պարտնյորի: Ունի հստակ և խորաթափանց խելք: Չնայած որ պրոբլեմներ շատ ունի, զուրկ չէ ո’չ երևակայությունից, ո’չ կռահելու ունակությունից: Մի խոսքով բազմակողմանի բնավորություն ունի:
Թխկիի նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ աշխույժ բնավորություն, հումորի զգացում, դեդուկցիայի ընդունակություն, վերլուծական խելք:
Թխկիի նշանի տակ են ծնվել Եկատերինա Մեդիչին, Լեոնարդո Դա Վինչին, Անատոլ Ֆրանսը, Չ.Չապլինը, Լոկրեցիա Բորջին, Լենպոլդ Ստոկովսկին:

Ameli
03.02.2012, 21:50
Ընկուզենի (21.04-30.04, 24.10-02.11)

Բնականությունը նա արժանիք չի համարում: Նա հոգ է տանում ոճի, նուրբ ու նրբաճաշակ գործելակերպի մասին, իսկ իրականում պարզապես երկչոտ է: Ընկուզենին հաճախ լի է հակասություններով, քմահաճ է, ագրեսիվ, եսասեր: Սակայն նա միաժամանակ հյուրասեր է, բարեհամբույր, համարձակ իր ծրագրերով:
Նա կարող է լինել ինչպես լոյալ և հավատարիմ, այնպես էլ փոփոխական: Երբեք հայտնի չէ ինչպես նա կվարվի այս կամ այն դեպքում և ինչպես նրա հետ վերաբերվել:
Առանց որևէ պատճառի սեր և ընկերություն է նվիրում և զրկում նրանցից: Երբեմն սիրում է ինքը տառապել և հաճույքով ստիպում է տառապել ուրիշներին: Նա անպայման սիրում է դժվարացնել իրավիճակը: Տառապելով իր բացառիկությունը ցուցաբերելու ցանկությամբ՝ խանդոտ և բարեհամբույր ընկուզենին աչքի է ընկնում իր հավասարակշռվածությամբ: Եթե սիրում ես նրան կամ ընկերական հարաբերությունների մեջ ես նրա հետ, ապա մշտապես ենթակա են անակնկալները: Զբաղվիր նրանով, եթե զգում ես, որ կարող ես նրա վրա հակազդել, հակառակ դեպքում, նա ամբողջովին քեզ իր կամքին կենթարկի:
Կյանքում հրաշալի ստրատեգ է: Ճիշտ է գնահատում իր մտադրությունների հետևանքները, անում է նենգ գործողություններ, թույլ չի տալիս իրեն խղճի խայթ զգալ: Հաճախ շրջապատողներին իրեն է ենթարկում արագ գործելակերպով: Սակայն հանդիպում են նաև մեղմահեզ Ընկուզենիներ:
Ձգտում է, որպեսզի իր կյանքը առօրեական (սովորական) չլինի: Չի վախենում ռիսկից, չի ձգտում դուր գալ, չի ընդունում փոխզիջումներ, չի քայլում արդեն բացված ճանապարհներով: Ընկույզենին շատ ընկերներ ունի, ինչպես նաև շատ թշնամիներ: Գտնում է, որ միայն ինքն իրեն կարող է վստահել: Ձգտում է պահպանել սեփական անկախությունը և մեկուսացածությունը: Երբեմն այնպիսի անձ է դառնում, որին չի կարելի չնկատել և որին պետք է հաշվի առնել:
Ընկուզենու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ համարձակությունը, դիտողականությունը, կազմակերպական ընդունակությունները:
Ընկուզենու նշանի տակ են ծնվել Կանտը, Եկատերինա 2-րդը, Ելիզավետա 2-րդը (անգլիական), Շեքսպիրը, Պագանինին, Կոլումբոսը, Դոստոևսկին:

Ameli
04.02.2012, 01:42
Ծփի (12.01-14.01, 15.17-25.07)

Բարձր, բարձրակազմ, գեղեցիկ: Շատ համակրելի է շրջապատի համար, բայց ինչ-որ զսպող բան ունի իր մեջ: Սակայն առանձնապես իրեն չի էլ հետևում, հանձնվում է պարզունակ, հաճախ չի կարողանում բաժանվել իր հին սվիտերից:
Ծփին պահանջախնդիր չէ և չի սիրում իր կյանքը դժվարացնել: Նա աչքի է ընկնում իր հանգստությամբ ու հավասարակշռությամբ: Առավել ցատկուն թերությունը դանդաղկոտությունն է: Հակումը դեպի բարոյախոսությունը նրա ամենասարսափելի բնավորության գիծն է:
Շիտակ ու բաց է, զինաթափում է իր առատաձեռնությամբ: հավատում է մարդկային բարությանը: Այն գործը, որը նա միշտ պաշտպանում է միշտ ազնիվ է, և նա հավատում է, որ վաղ թե ուշ ճանաչման կհասնի: Առավել ուժեղ, քան մյուսները վերապրում է անհաջողությունը: Կարողանում է շատ բան անել իր հարազատների օգտին, ունի պատասխանատվության խիստ զգացում:
Զգացմունքների մեջ կրքոտ է, կարող է նաև բռնկվել: Եթե նրա ընտրությունը հաջող լինի, ապա նա կարող է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի սերը նրա տան մեջ ապրի իր ադամանդե հարսանիքը:
Սիրում է ղեկավարել և շատ քիչ ենթարկվել: Ազդում է ուրիշների վրա և հաճախ օգտվում է իր ազդեցությունից: Մարդկանց ղեկավարելու գործում հմուտ է: Նրա պահանջները մեծ են այնքան, որքան այն սերը, որ նա տալիս է:
Նրա նկատմամբ համբերատար եղիր, նա դրան արժանի է: Կարողանում է շատ նվիրված լինել: Ունի պայծառ գիտակցություն և հմուտ ձեռքեր: Աչքի է ընկնում կենդանի, կոնկրետ և գործնական մտքով: Ունի հումորի զգացում և շատ հաճախ այդ զգացումը փրկում է նրան հիասթափության պահին:
Նրա կյանքը հաճելի է և առանց ցնցումների է լինելու, այսինքն այնպիսին կլինի, ինչպիսին ինքն է իրեն ցանկանում:
Ծփիի նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ դիտողականությունը, կազմակերպական ընդունակությունները, ռեալիզմը:
Ծփիի նշանի տակ են ծնվել՝ Մոլիերը, Էդգար Պոն, Ալբերտ Շվեցերը, Ստենդալը:

Ameli
04.02.2012, 02:20
Նոճի (25.01-03.02, 26.07-04.08)

Բարեկազմ, ամուր, ուժեղ հղկված ուրվագծով և պարզ, կանոնավոր դիմագծեչով: Նրբաճաշակ է, սակայն նրա մեջ քաղաքակրթությունից անկեղծ մարդու ինչ-որ բան կա: Բավարարվում է քչով և համակերպվում է իրավիճակներին; Կարող է ապրել ցանկացած պայմաններում և միաժամանակ լինել երջանիկ: Արագ է հասունանում և ինքնուրույնություն ձեռք բերում:
Հաջողությանը կյանքում նշանակություն չի տալիս, չի ձգտում փառքի, փողի: Ցանկացած միակ բանը երջանկությունն է: Խուսափում է այն ամենից, ինչ կարող է պրոբլեմների առաջ կանգնեցնել:Սիրում է ամառային զբոսանքները, կենդանիներին և որսորդությունը: Նրան կարելի է տեսնել մակույկում՝ կարռթը գցած: Եվ չնայած դրան, նա միայնություն չի սիրում: Ձգտում է իր կյանքը դասավորել այնպես, որպեսզի բազմանդամ ընտանիքում լինի կամ թե (երիտասարդ հասակից) ընկերների մշտական շրջապատում: Դյուրազգաց չէ: Ավելի հաճախ ինչ-որ չափով կոպիտ է, բայց հոգեկան ջերմությունից զուրկ մարդ չէ, խիստ բայց միաժամանակ և հանգիստ է: Հասարակության մեջ հաճելի է: Նրա ներկայությունը հանգստացնող ազդեցություն ունի:
Նոճին սիրում է երազել և ավելի շուտ թույլ է տալիս, որ կյանքի հորձանուտը իրեն տանի, քան թե ինքն է կազմակերպում: Խորասուզված է երազանքների մեջ, մտքերով միշտ ինչ-որ տեղ է գտնվում: Խուսափում է սուր բանավեճերից, անկախ վեճի առարկայից: Ըստ էության նրա բնավորության ճկունությունը այն է, ինչ փնտրում են նրա մեջ: Անհասանելի է իր նվիրվածությամբ: Հավատարիմ է իր սիրուն, ընկերությանը, հիշողություններին, և եթե որևէ մեկին իր զգացմունքները արտահայտի, ապա առանց վարանելու կարելի է դիմել նրա օգնությանը:
Նրա կրթվածությունը մտահայեցական բնույթ ունի: Սիրած զբաղմունքը՝ ցանկացած թեմայի շուրջ դատողություններ անելն է: Կարծիքները մտածված են և խելացի:
Նրա կյանքը առավելապես հանգիստ ու հավասարաչափ է ընթանում նրանց միջավայրում, ում ինքը սիրում է:
Նոճու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ զգացմունքի անփոփոխությունը, վերլուծական միտքը, կոռեկտությունը, ռեֆլեքսիվությունը, կրթվածությունը, տրամաբանությունը:
Նոճու նշանի տակ են ծնվել՝ Շուբերտը, Մոցարտը, Ռոմեն Ռոլանը, Ռուզվելտը, Լուի Արմստրոնգը:

Հ.Գ. Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը :))

Ameli
04.02.2012, 12:50
Բարդի (04.02-08.02, 05.08-13.08)

Դեկորատիվություն, բարեկազմություն և գեղեցկություն վաղ երիտասարդ հասակից: տարիների ընթացքում, սակայն, ինքն իրեն համար պրոբլեմներ է ստեղծում: Շատ զգայուն է ժամանակի ընթացքի նկատմամբ, չափազանց վաղ է սկսում վախենալ ծերությունից: Միայն շրջապատողների լավ վերաբերմունքը կարող է օգնել, այդ իսկ պատճառով հարկավոր է ուշադրությամբ ընտրել այն մարդկանց, որոնց հետ պետք է շփվի:
Հարկավոր է զգուշություն սուսաբերել նաև գտնվելու վայրը փոխելիս, ոչ բոլոր միջավայրում է Բարիդին բարենպաստ աճում: Բարդին իրեն վատ է զգում նեղվածության մեջ, սակայն չի սիրում ապրել առանձնացած: Ընկերների կարիք է զգում, բայց տանջվում է այն մարդկանց շրջանում, որոնց ինքը չի ընտրել: Շատ զգայուն է ազատության սահմանափակման նկատմամբ և հեշտությամբ հոռետեսության գիրկն է ընկնում: Ձգտում է ցույց չտալ այդ, սակայն ոչ ոքի երկար ժամանակ չի կարող թյուրիմացության մեջ գցել:
Նրա սերը զգայուն է ամենաաննշան անախորժության նկատմամբ և նույնիսկ մանրուքները նրան կարող են հավասարակշռությունից հանել: Երբեմն ինքն իրենով հիանում է, բայց հաճախ նրան հաջողվում է այդ թաքցնել և դրա մեջ նա յուրօրինակ բավարարվածություն է զգում:
Խիզախությունն ու հպարտությունն օգնում են նրան լուծել ամենաբարդ խնդիրները և նրա դեմքին հազվագյուտ կարելի է անհանգստություն նկատել: Նրանք, ովքեր նրան քիչ գիտեն, հաճախ նրան ուրախ և հանգիստ մարդու տեղ են դնում:
Նա նյութապաշտ չէ, այլասերության հակում ունի: Ընդ որում հրաշալիորոն կազմակերպված է և չի մոռանում ապագայի մասին: Ամուսնության մեջ դժվար երջանկություն ունի, շատ զգայուն է և չափից ավելի անկախ: Ամուսնական վեճերի ընթացքում նրա զենքը անտարբերությունն է, որը լրացնում է ժպիտով և կատակով: Եթե չի կարողանում այլ բան անել, պարտնյորի նկատմամբ անբարյացակամության հակում ունի:
Ունի բնածին նուրբ խելք, որը երբեք չի ծերանում: Նրա սկզբունքայնությունը և քննադատական միտքը կարող են երբեմն ազդել նրա պատվախնդրության վրա: Բժիշկների մեջ շատ կան բարդիներ:
Բարդու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ անկախության զգացումը, հակումը դեպի նյարդաթուլացածությունը, երազանքը և համադրությունը, ինտուիցիան և երևակայութոյւնը:
Բարդու նշանի տակ են ծնվել Մենդելեևը, Ժյուլ Վեռնը, Ա.Հիչկոկը, Սալվադոր Դալին:

Ameli
04.02.2012, 13:28
Պնդուկենի (Թփակաղնի) (22.03-31.03, 24.09-03.10)

Հաճախ թույլ, անբարետես է: Իր «Եսը» չի հակադրումուրիշների կարծիքին: Բայց եթե մոտիկից ծանոթանաս նրան, ապա հնարավոր չէ չհրապուրվել նրանով, չնկատել նրա յուրօրինակ խելքը:
Պնդուկենին բավարարվում է քչով, հարմարվում է կյանքի բոլոր պայմանների հետ և ամեն ինչ հասկանում: Նրա արտաքինը համարյա կախարդական ներգործություն է ունենում: Եթե ցանկանա, ապա կարող է դուս գալ, կարողանում է ստիպել, որ իրեն սիրեն: Բարի է, իմաստուն, համբերատար, սակայն կարող է լինել նաև վտանգավոր, չար, վնասող: Նրա ամբողջ կախարդանքը՝ սպիտակ կամ սև, կախված է նրա տրամադրությունից կամ սեփական քմահայճույքից: Պնդուկենին անմնացորդ բարի կամ չափազանց չար է, այդ իսկ պատճառով էլ այն մարդկանց, ովքեր ծնվել են այդ նշանի տակ, միջին դարերում, առանց պատճառի հաճախ մեղադրում էին կախարդության մեջ: Կապվելով մեկի հետ անում է ամեն ինչ, որպեսզի նրա կյանքը թեթևացնի: Բայց զգուշացիր, եթե չարժանանաս նրա համակրանքին:
Չնայած իր համեստությանն ու զսպվածությանը, կյանքը բացատրում է ոչ այնպես, ինչպես ուրիշները և երբեմն էլ նրանց կամքին «հակառակ»:
Նույնիսկ, երբ նրան սիրում են նա անհանգստության զգացում է առաջացնում: Կարողանում է կռահել ամենանվիրական մտքեր, հանդես գալ ամենաանսպասելի առաջարկություններով, անում է այնպես, ար նրանից կարելի է ամեն ինչ սպասել: Խիստ անհավասարակշռված է, կարող է շատ նախաձեռնող լինել, բայց կարող է ամեն ինչ թողնել և լողալ հոսանքով: Դրանում ինքն իրեն հաշիվ է տալիս, եթե նույնիս իրեն ներկայացնում է որպես շատ հաշվենկատ մարդ:
Սիրո մեջ կարող է լինել ամենասիրված կամ ամենատանջող պարտնյոր: Բնավորությունը շատ փոխելու հակում ունի: Զբաղվիր նրանով, եթե չես վախենում հնարավոր վտանգներից: Եթե համատեղ կյանքը նրա հետ անգամ հանգստություն չբերի, ապա չափազանց գրավիչ կլինի:
Ունի բազմակողմանի գիտելիքներ, սովորում է և ամեն ինչ ըմբռնում է չափազանց արագ և հեշտ: Բայց միայն նրա բարի կամքից է կախված կօգտագործի արդյո՞ք իր գիտելիքները օգտավետ և ամբողջությամբ:
Պնդուկենու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ համադրելու ունակությունը, կռահողականությունը, երևակայությունը:
Պնդուկենու նշանի տակ են ծվել Տոսկանինին, Մարսել Մարսոն, Ռաֆայել, Գոյան, Վան Գոգը, Հայդնը, Պրոսպեր Մերիմեն, Գրեհեմ Գրինը, Նելսոնը, Սոֆի Լորեն, Սերվանտեսը:

Ameli
04.02.2012, 18:04
Փոշնի (09.02-18.02, 14.08-23.08)

Ճյուղատարած, հզոր և թեկուզ ոչ շատ, բարեկազմ, հաստատուն և գեղեցիկ բույսի տպավորություն է թողնում: Առանց դժվարության համակերպվում է ցանկացած պայմանների: Ճիշտ է, նա էլ է երազում հարմարավետության մասին, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է գիշերել բաց երկնքի տակ: Լավ առողջություն ունի: Ամենուրեք նա իրեն զգում է ինչպես տանը և չգիտի, թե ինչ բան է ամաչկոտությունը: Դինամիկ է, վստահ է, ստիպում է իր հետ հաշվի նստել, միաժամանակ շատ զգայուն է իր անձին վերաբերող կատակի նկատմամբ և այնքան էլ չի հասկանում դրանք:
Սիրում է ապշեցնել, անակնկալի բերել, լինել համընդհանուրի ուշադրության կենտրոնում, պատրաստ է ցանկացած զոհողության դրան հասնելու համար: Գտնում է , որ միայն ինքը պետք է որոշումներ ընդունի և ասի վճռական խոսքը: Մեծ հաջողությամբ է լուծում ամենադժվար հարցերը: Չի զգում վտանգը, անշրջահայաց է և ընդունակ մխրճվել չնախատեսված իրավիճակների մեջ: Բարեբախտաբար, կարողանում է դրանցից հեշտությամբ դուրս գալ: Հպարտ է, ինքնահավան, շիտակ, միաժամանակ անուղղելի լավատես, ինչը հաճախ բերում է անզգույշ քայլերի, ինչպես գործնական, այնպես էլ անձնական կյանքում: Ունի չափազանցության հակված բնավորություն: Արտաքին ինքնուրույնության հետ միասին ուրիշի ազդեցության տակ ընկնելու հակում ունի: Լինում է այնպես, որ ղեկավարվելով հմուտ ձեռքով, դառնում է ուրիշի կամակատար:Փոշնու մեջ կան շատ հերոսներ և տառապյալներ:
Ենթարկվելով ուրիշի ազդեցությանը, նա ինքը նույնպես ուրիշների վրա ազդելու ընդունակություն ունի: Շրջապատի վրա արթնացնող ազդեցություն ունի: Շատ համառ է և պատկանում է այն անձանց թվին, ովքեր միշտ իրավացի են:
Զգայուն է, դյուրընկալ և դյրազգաց, կարող է մտերմանալ առմիշտ և այդ սերն ընկալում է մեծատառով: Մնացած բոլոր բաները ընկալում է որպես հաճելի և մեծ նշանակություն չունեցող ժամանակ անցկացնելու միջոց: Բարեկիրթ է և ընդունակ պրոբլեմն ընկալել համադրությամբ: Ապշեցուցիչ է այն, թե նա ինչ արագությամբ է մտածում և որոշում ընդունում: Հաճախ ցուցաբերում է բարձր վարպետության հակումներ, բացառապես երաժշտության բնագավառում: բոլոր դեպքերում նա տարբերվում է ռիթմի մեծ զգացողությամբ: Ծնվաինելով արկածների համար՝ սովորաբար վարում է շարժուն և բազմաբնույթ աշխատանքային գործունեություն:
Թոշնու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ իմպուլսայնությունը, լավատեսությունը, բարեկրթությունը, դեդուկցիայի ընդունակությունը:
Թոշնու նշանի տակ են ծնվել Գալիլեյը, Բրեխտը, Դարվինը, Կոստյուշկոն, Գյոթեն, Գլեուրենը:

Ameli
04.02.2012, 18:19
Սոճի (19.02-28/29.02, 24.08-02.09)

Նրբին ուրվագիծ, գեղեցիկ, դեկորատիվ: Կարողանում է ընդգծել իր արժանիքները: Սիրում է տունը, արժեքավոր իրեր, գեղեցիկ ինտերիերը: Հաճախ այն սիրելի տունը, առանց որի նա չի կարող զարգանալ, իր համար ստեղծում է ինքը: Ասում են, որ նա գիտի թե ինչ է ուզում, որ ալիքների հուրձանուտով չի ընթանում, որ չի բավարարվում նրանով, ինչ կյանքն է տալիս: Հնազանդության ոչ մի նշան չունի, ընդունակ է պայմանները պլանավորել և ենթարկել իր պահանջներին: Խիզախ է, դիմադրությունն ընդունում է գլուխը բարձր պահած և չի ընկճվում: Խիզախության և վտանգի ենթարկվելու ընդունակության շնորհիվ միշտ ընթանում է առջևից: Աշխատանքում հաջողություն ունի, անկախ ընտրոծ գործունեության բնույթի:
Սոճուն հատուկ է համառությունը, որով նա ընթանում է իր ընտրած ուղիով և որից դժվար է նրան հանել: Կարող է դուրս գալ ամենադժվար իրավիճակներից, շատ արագ և անսխալ է իր գործեղություններում:
Այդ ամենի հետ միասին, ունի խորաթափանց միտք, կարգավորված մտածելակերպ, լավ կազմակերպիչ է: Դրած նպատակին հասնելու համար կարողանում է հարկավոր ջանքեր գործադրել և որպես օրենք հասնում է դրանց: Ցանկացած, նույնիսկ սիրային, անախորժություններից կարողանում է պատվով դուրս գալ: Սոճու նշանը չափազանց բարենպաստ է կանանց համար:
Սոճու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ գեղագիտական խելքը, կազմակերպական ջիղը, վերլուծելու հակումը:
Սոճու նշանի տակ են ծնվել Կոպեռնիկոսը, Վաշինգտոնը, Շոպենը, Շոպենհաուերը, Կառուզոն, Էլիզաբեթ Թեյլորը, Կոնֆուցին, Նապոլեոնի մայրը:

Ameli
04.02.2012, 18:50
Ուռենի (01.03-10.03, 03.09-12.09)

Իր երաժշտական մելանխոլիկ գեղեցկությամբ ուռենին շատ համակրելի և ինքնատիպ է: Նույնիսկ եթե միայն տեսքն է որոշում նրա հրապույրը (հատկապես եթե Ուռենին կին է), ապա նրա մեջ ինչ-որ խորհրդավորություն ես զգում: Նա լի է անորոշ մտքերով, գիտակցված ցանկություններով, որոնք երբեմն ինքն էլ չի կարող որոշել:
Շատ զգայուն է, սիրում է արևի ջերմությունը, ջրի մոտիկությունը: Զգայուն է բոլոր հոտերի և ճաշակների նկատմամբ: Կարող է օգտագործել րոպեական ուրախությունը, ինչպես ոչ բոլորն են կարող, և իրեն չի զրկում դրանցից և ոչ մեկից: Չպետք է հավատալ Ուռենու արտաքին գեղեցկությանը: Չնայած դրան, նա գործունյա և վճռական է, լավ գիտի թե ինչ է ուզում: Երբեք ոչ ոքի ոչինչ չի պարտադրում, քանի որ նրա մոտ զարգացած է հարգանքի զգացումը ուրիշների նկատմամբ և ցանկություն չունի հրամայելու:
Նա ինչ-որ բանով նման է բանաստեղծի: Նրա մելանխոլիկ խրատականությունը մոտեցող աշնան և վաղանցիկ կյանքի նկատմամբ չի կարելի ընդունել չափազանց լրջորեն և հոռետեսության արտահայտություն համարել: Ուռենին բավականին դժվարին գործընկեր է, քանի որ արագ հարմարվելու ընդունակություն չունի և չի սիրում փոխզիջումներ:
Նրա անպաշտպանություննու անօգնականությունը հաճախ տակտիկական միջոցներ են: Ժամանակ առ ժամանակ զվարճանալու համար, իսկ երբեմն էլ իր օգուտի համար հիանալիորոն իրեն դրսևորում է որպես թույլ անձնավորություն: Ընդհանրապես կյանքում կարողանում է լավագույնս պաշտպանել:
Զգացմունքների մեջ ավելի շատ ռոմանտիկ է, քան սենտիմենտալ: Սիրում է զգայական հաճույքներ, դրանց մեջ բանաստեղծական երանգներ է մտցնում: Ուռենին չի սիրում առօրյա, անգույն զգացմունքներ: Նա ունի դերասանական ընդունակություններ, կռահողականությու և հարուստ երևակայություն: Երբեմն լավ հոգեբան է, ինչը որոշակի խորաթափանցության հետ հնարավորություն է տալիս նրան կռահել ուրիշի մտքերը և ցանկությունները: Նրա կյանքը կարող էր շատ հանգիստ ընթանալ, եթե սիրային տառապանքների մեծ հակում չունենար: Սակայն չպետք է նրա բողոքները լուրջ ընդունել՝ տառապանքներով չհամեմված զգացմունքները նա չի գնահատում:
Ուռենու նշանի տակ ծնվածնեորի բնորոշ գծերն են՝ կռահողականությունը, հարուստ երևակայությունը:
Ուռենու նշանի տակ են ծնվել Սմետանան, Ելիզավետա 1-ինը (անգլիական), Մորիս Շևալյեն:

Ameli
04.02.2012, 19:03
Լորենի (11.03-20.03, 13.09-22.09)

Չափազանց հմայիչ է և կարողանում է դրանից օգտվել կարող է ցանկացած մարդու խելքահան անել: Երազում է կայուն, ապահովված, հարմարավետ կյանք և հաճախ իրեն հաշիվ չի տալիս, որ այդ ամենը նրա համար մեծ նշանակություն չունեն: Նա հեշտությամբ է հարմարվում ցանկացած պայմանների: Բավական է, որ նա մի վրան ունենա, այնտեղ իսկույն ընտանեկան հարմարութոյւններ կստեղծի: Առերես հանգիստ, նույնիսկ մի քիչ կամքից թույլ, լռակյաց վախկոտ լինելով հանդերձ միաժամանակ անվրդով և հոռետես է: Հաճախ Լորենին ամբողջ կյանքն անցկացնում է ձանձրույթի զգացողությամբ: Դա նրա հիմնական թշնամին է:
Անկայուն է, հատկապես զգայուն է շողոքորթության նկատմամբ: Լի է հակադրություններով, շատ դժվար է հասկացվում: Մի բան նրա մեջ անժխտելի է, նա շատ գրավիչ է, նրա հետ շփվելը չափազանց հաճելի է և հեշտ: Հագեբանական հարմարավետության (կոմֆորտ) է բխում նրանից: Լորենին համբերատար ունկնդրում է զրուցակցին, հարգանքով է վերաբերվում իր հարազատներին, չի ձգտում նրանց հրամայել: Նրան բոլորը սիրում են նաև այն ժամանակ, երբ նույնիսկ նրա վրա չի կարելի այնքան էլ հույս դնել:
Ունի գործնական խելք, հակումներ տեխնիկայի նկատմամբ, հնարամիտ և ճշտապահ է: Եթե կյանքի ճանապարհին հանդիպի հոգեհարազատ մարդու, ապա ամուսնական կյանքը կարող է նրան վերադարձնել հավասարակշռությունը, ազատել հակասություններից: Միաժամանակ, ունի սեփական արժանապատվության ուժեղ զգացում: խանդոտ է, երբեմն առանց պատճառի:
Լորենու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ դիտողականությունը, ռեալիզմը, կազմակերպական ունակությունները:
Լորենու նշանի տակ են ծնվել Ա.Էյնշտեյնը, Լյուդովիկ 14-րդ

Ameli
04.02.2012, 19:29
Հասմիկ (01.05-14.05, 03.11-11.11)

Շարժուն է, աշխույժ և մարդամոտ, դեպի իրեն է գրավում ազատ և հմուտ զրույցով, անկախ կամքի դառնում է ուշադրության առարկա:
Սովորաբար հենց նրանից են ակնկալում հասարակության մեջ անկաշկանդ իրադրության ստեղծում: Բոլորին նա ներկայանում է որպես հավասարակշռված, զվարթ և առանց կենսական պրոբլեմների անձնավորութուն: Միայն ամենամոտ մարդիկ գիտեն, որ նա ըստ էության զգայուն է և ընդունակ հիասթափվելու: Այդ իսկ պատճառով Հասմիկը որքան էլ որ ցանկանա թաքցնել դա, չի ստացվի: Նա հոռետես է:
Այն, ինչ ուրիշների մոտ համարվում է անվստահություն, նրա մոտ այն վերափոխվում է շրջահայացության և հանգցնում զգույշ և հեռատես գործունեության: Այն, ինչ ուրիշների մոտ համարվում է կասկածամտություն, նրա մոտ այն խորը թաքցրած ռեզերվ է: Նա, ինչպես ոչ ոք հասկանում է դիվանագիտության առավելությունները և ուրիշների հետ ներդաշնակ հարաբերություններ ստեղծելու նշանակությունը: Ցավոք սրտի, այդ արժանիքները իր սեփական տանը շատ քիչ են բացահայտվում: Այստեղ նա անկախությունն է համարում իր պահանջները բավարարելու միջոց: Չի սիրում իրեն կապված զգալ, չի սիրում սահմանափակություններ, պարտականությունները ճնշում են նրան, չնայած այն հանգամանքին, որ միշտ ենթարկվում է իր պարտքի պարտականություններին:
Նրան խորթ չէ պատասխանատվության զգացումը, սակայն այն հաճույք չի պատճառում նրան: Հասմիկի մոտ ամուսնական կյանը այնքան էլ հեշտ չէ: Հատկապես, որ նա արագ է հիասթափվում: Սիրում է երեխաներ և իրեն լավ է զգում նրանց հետ: Կյանքից շատ բան չի սպասում, երեխաների հետ մեծ հույսեր է կապում: Ամենադժվար հարցերն անգամ կարողանում է նրանց բացատրել շատ պարզ ու հասարակ, այդ անում է ջանասիրաբար և խելամտորեն: Կյանքում երեխաները բերում են նրան ամենամեծ ուրախությունն ու բավարարվածությունը:
Հասմիկը նյութապաշտ չէ, սակայն հաճախ լավ է վաստակում: Աշխատանքից չի վախենում, նրա կրթվածությունն ու կենդանի խելքը բարձր են գնահատվում ղեկավարության կողմից:
Հասմիկի նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ վերլուծեղ խելքը, կրթվածությունը (կապված երևակայության հետ), կռահողականությունը:
Հասմիկի նշանի տակ են ծնվել Մակիավելլին, Սենկևիչը, Ֆրոստը, Մարտին Լյութեր Կինգը:

Ameli
05.02.2012, 21:20
Շագանակենի (15.05-24.05, 12.11-21.11)

Շագանակենին շատ գեղեցիկ է, սակայն չի ձգտում շրջապատին հմայել իր գրավչությամբ: Ընդարձակության կարիք ունի, լի է կենսունակությամբ և ուժով: Արդարության նկատմամբ բնածին զգացում ունի, ամեն մի բռնություն դրա նկատմամբ նրա մոտ ակամա բողոք է առաջացնում: Նա պատրաստ է իր իրավացիությունը պաշտպանել բոլոր միջոցներով, չմտածելով հետևանքների մասին: Անբարյացակամ վերաբերմունք ունի հաշվենկատության, ամեն տեսակի դիվանագիտական ու տակտիկական խորամակությունների նկատմամբ, ինչը հաճախ նրա դեմ է լարում մարդկանց: Ուրիշների հետ շփվելիս ճկունության բացակայությունը հանգեցնումէ նրան, որ նա շատ զբաղմունքներ (աշխատանքներ) է փոխում և շատ հիասթափություններ է ապրում, որոնք նա երկար է հիշում, քանի որ շատ տպավորվող և զգայուն է:
Չնայած հաստատակամությանը և համբերությանը, նա կամակոր չէ: Շրջահայաց է և հեռատես, ինչի շնորհիվ էլ նյութական պրոբլեմներ չունի: Մեծ նշանակություն է տալիս բարոյականությանը ր չնայած իր զգայունությանը, հաճախ հակված է խստակեցության: Նրա մեջ անսպասելին կենսական հարմարավետության ձգտումն է:Երբեմն կյանքին չհարմարվածի տպավորություն է թողնում, սակայն դա անբարյացակամության, իր և ուրիշների նկատմամբ անվստահության պատճառով:
Շագանակենին կամակոր է փոխըմբռնման հասնելու համար և հաճախ վայելում է անպարտաճանաչ մարդու համբավ: Հնարավոր է, որ դա կապված է ուրիշներին զարմացնելու նրա մոլությամբ: Ուզում է, որ իրեն շատ սիրեն, իսկ ինքը իսկականից կարող է միայն մեկ անգամ սիրել, այդ իսկ պատճառով է նա դժվարությամբ է երջանկություն գտնում: Սիրո պահանջը և միաժամանակ այն վախը որ նրան կարող են չսիրել, դժվարացնում է նրա հարաբերությունը պարտնյորի հետ: Նրա այդ զգացումները արտահայտվում են նրա վրդովեցուցիչ վարվելաձևը և հաճախ չի հասկացվում շրջապատի կողմից:
Մտավոր կյանքը կոնկրետ և գործուն է, որը հիմնված է դիտարկումների վրա: Շնորհալի է, արագ և ճշգրիտ, սակայն երազելու և փիլիսոփայելու հակում էլ ունի: Նրա կյանքում շատ բան կախված է շրջապատից, նրա ընդունակությունները ամբողջությամբ բացահայտվում են այն դեպքում, երբ հարազատները նրան լրիվ հասկանում և կարեկցում են:
Շագանակենու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ խիզախությունը, դիտողականությունը, իրատեսությունը, խորաթափանցությունը, կազմակերպական ընդունակությունները:
Շագանակենու նշանի տակ են ծնվել Վոլտերը, Ռուսոն, Բալզակը, Հենրի Ֆոնդան, Պյեր Կյուրին, Լոմոնոսովը, Ստիվենսոնը:

Ameli
06.02.2012, 15:41
Հացենի (23.05-03.06, 22.11-01.12)

Դա հրաշալի է, հզոր ծառ է: Հաճելի տեսք ունի, վայելչակազմ է, նրբագեղ և շարժումների մեջ ազատ: Ինքն իրեն դուր է գալիս: Սակայն մշտապես նրա հետ ապրելն դժվար է: Ունի կենդանի բնավորություն և չափազանց պահանջկոտ է: Ցանկանումէ, որ իր մասին մտահոգվեն, մտածեն և ապրեն այնպես, ինչպես իրեն է դուր գալիս, ունի միայն այն ինչն ինքն է ուզում: Իսկ քանի որ ինքնուրույն ու ազատ կյանքի ձգտում ունի, ապա բոլորը չէ, որ դա հեշտությամբ են տանում:
Ծիծաղում է կյանքի դժվարությունների վրա, ինչը անպատասխանատվության և կամազրկության տպավորություն է ստեղծում: Սակայն դա միայն առերևույթ է: Հացենին շատ լավ գիտի ինչ է ուզում, և առավել ևս, թե ինչ չի ուզում: Ինքնասեր է այն ամենում, ինչ վերաբերում է սեփական հաջողությանը և բարեկեցությանը:
Սեփական երջանկության հարցում այնքան եսասեր է, որ նպատակին հասնելու համար կարող է տրորել այն ամենը, ինչ խանգարումէ իրեն: Եսասեր է, սակայն ոչ ժլատ: Առատաձեռն է, կիսվում է իր ունեցածով:
Այդ քմահաճ անձը սիրո հարցում միանգամայն այլ հատկանիշներ է ցուցաբերում՝ հաշվենկատ է, հաստատուն, շրջահայաց: Մի խոսքով այդ բնագավառում Հացենին ամենամեծ հաջողությունն ունի և կարողանում է լավ ընտրել, կշռադատել բոլոր «կողմ և դեմ-երը: Նրա ամուսնությունը սիրելով, նաև մուսնություն է բանականությամբ: Հազվագյուտ է սխալվում և մեծ ջանքեր է թափում ընտանեկան կյանքը կազմակերպելու համար, և դա նրան հաճախ է հաջողվում: Նրա խելքը առաջին հերթին հենվում է կռահողականության վրա: Յուրօրինակ է և երևակայությամբ լի: Սնձենու, Ուռենու և Ընկուզենու նման, Հացենին նույնպես խորաթափանցության արտակաչգ ձիրք ունի: Հաճախ սիրում է մարգարեի դեր խաղալ, և երբ կատարվում է նրա կանխագուշակությունը, ապա նրա խելքի և խորաթափանցության փառքը ավելի է ամրապնդվում:
Հացենին միշտ մի թեթև խաղում է ճակատագրի հետ: Սակայն այս ծառը վստահելի է, մի վախեցեք թաքնվել նրա ստվերում:
Հացենու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ կրթվածությունը, համադրելու ձգտումը, կռահողականությունը, երևակայությունը:
Հացենու նշանի տակ են ծնվել Դե Գոլը, Ջոն Քենեդին, Մարկ Տվենը:

Firegirl777
06.02.2012, 15:48
Կարծում եմ, հաջորդը Թզենին է, այսինքն ես :)

VisTolog
06.02.2012, 15:56
Շագանակենի::secret


Իսկ ընդհանրապես որն էլ կարդաք, ձեր հատկություններից շատերը կգտնեք, այնպես որ էս նույննա, ինչ թերթերում գրվող աստղագուշակը:

Ameli
06.02.2012, 15:58
Բոխի (04.06-13.06, 02.12-11.12)

Գեղեցիկ ծառ է, սակայն առանց հատուկ հմայքի: Երիտասարդ հասակում հաճախ գեղեցիկ է լինում, սակայն ժամանակի հետ կորցնում է այդ հատկությունը: Բոխին իր շրջապատի նկատմամբ ներողամիտ է: Դա գեղեցկության սիրահարի տիպար է: Նրա ուշադրությունը գրավում է ավելի շատ ձևը, քան թե բովանդակությունը: Անձնական կյանքում նրան առավելապես հետաքրքրում է անձնական գերազանցությունը:
Կարգապահության և ենթարկվելու նկատմամբ արտահայտված հակում ունի: Սիրում է պարգևները, երազում է պարգևատրումների և մեծարանքների մասին, կարոտ է ուրիշների հիացմունքին: Առավելապես նա սիրում է ենթարկվել սահմանական կարգուկանոնին, այդ իսկ պատճառով էլ հազվագյուտ է նախաձեռնող լինում: Որոշում ընդունելիս նա վախենում է հանկարծ սխալ թույլ չտա: Ընդ որում օժտված է պատասխանատվության և արդարության զգացումով: Չի սիրում համընդհանուր ընդունված կանոններից շեղվել, դժկամությամբ է խոտորվում ուղիղ, փորձված ճանապարհից: Նոր գաղափարներին վերաբերում է զգուշությամբ, միաժամանակ դեմ է «Էհ, ինչ ուզում է լինի» դրույթին:
Սիրո մեջ տարբերվում է իր մեծագույն առաքինությամբ: Զգացմունքը պատասխանատու գործ է համարում: Նա լավ և հաճելի պարտնյոր է: Իսկ եթե կյանքը ստիպի նրան ընտրություն կատարել սիրո և պարտքի միջև, որպես օրենք ընդունում է երկրորդը:
Բոխու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ կրթվածությունը կռահողականությունը, երևակայությունը, դերասանական հակումը: Բոխու նշանի տակ են ծնվել Կոռնելը, Մյուսսեն, Թ.Մաննը, Պ.Գոգենը, Ա.Խաչատրյանը, Շումանը, Ու. Դիսնեյը, Մարիա Ստյուարտը, Հորացիոսը, Ռոբերտ Կոխը:

Ameli
06.02.2012, 16:32
Թզենի (14.06-23.06, 12.12-21.12)

Սա նրբանկատ, արտահայտիչ գծերով ծառ է: գեղեցկությամբ չի փայլում, բայց և աննկատ չի մնում: Թզենին որոշ ճափով տպավորվող է և որոշակի թերություններով, ուստի և միշտ և ամեն տեղ չէ, որ իրեն լավ է զգում: Թառամում է անբարենպաստ պայմաններում: Դժվարությունները դժվար է տանում: Լցվելով տխրությամբ և դառնությամբ՝ թոշնում է: Այդպիսի պայմաններում նրա պաշտպանական համակարգը թուլանում է և հարկավոր է չափազանց ուշադիր լինել, որպեսզի ծառը չոչնչանա: Ունի ոիժեղ զարգացած ընտանեկան զգացում: Իր մոտիկների (հարազատների) հետ մշտական շփման կարիք է զգում, նույնիսկ, եթե նրանք ի վիճակի չեն այդ գնահատելու և արդարացնելու նրա հույսերը: Նա կայունության պահանջ է զգում, չնայած, որ ինքն ամեն ինչում չէ, որ կայուն է:
Բնավորությունը դյուրազգաց և ներողամիտ է: Երբեմն դրա համար հատուցում է իր հոգեկան հանգստությամբ և կյանքի ուրախություններով, նամանավադ, որ գայթակղություններին դիմադրություն է ցույց տալիս: Թեկուզ և կայուն չի (հաճախ մտքերով), սակայն ձգտում է հստակ կատարել ամենօրյա պարտականությունները: Նրան կարելի է վստահել: Աշխատում է ջանասիրաբար, թեկուզ և հոգու խորքում ծույլ է: Բռնկվող է և լի բարի մտադրություններով, սակայն կյանքն անցկացնում է իր սեփական թերույունների դեմ մշտական պայքարում:
Թզենին իրատես է և մշտապես գործունյա ու ձեռներեց: Այս ծառը իսկական գանձ է իր հարազատների համար: Նա լավ պտուղներ է տալիս: Այն տնկիր քո այգում և մշտապես խնամիր՝ չես զղջա: Նա այն մարդկանց թվին է պատկանում, ում հետ կարելի է ամուսնանալ: Սակայն նրանից հրաշքներ մի սպասիր, նա ռոմանտիկ սիրահարվածների թվին չի պատկանում: Հասարակ զգացմունքներն ավելի է գնահատում, քան թե ինչ-որ ֆանտազիա: Թերություններից զուրկ յուրաքանչյուր ծառ, եթե հասկանա նրան, ապա լավ զույգ կկազմի: Սակայն ուշադիր եղեք, Թզենին շատ նեղացկոտ է:
Թզենու նշանի տակ ծնվածների բնորոշ գծերն են՝ իմպուլսայնությունը, Գործնական խելքը, դիտողականությունը, իրատեսությունը, կազմակերպական ընդունակությունները:
Թզենու նշանի տակ են ծնվել Հ.Հայնեն, Բեթհովենը, Է.Պիաֆը, Բ.Բրանդտը, Ֆ.Գարսիա Լորկան, Գրիգը, Ստրավենսկին: