PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ես գիտեմ», որ կյանքը հեշտացել է. իրազեկու՞մ, թե՞ նախընտրական արշավ

Chuk
03.02.2012, 16:34
Երկու օր առաջ լուրերից տեղեկացանք, որ.

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Ես գիտեմ» հանրային իրազեկման արշավի մեկնարկը:

Նախաձեռնության նպատակն է բնակչությանն իրազեկել կառավարության կողմից 2007-2012 թթ. ընթացքում հանրային կառավարման ոլորտում իրականացված ավելի քան 25 բարեփոխման մասին:

Այդ բարեփոխումներից են իրավաբանական անձանց գրանցումը, վարորդական իրավունքի ստացման կարգի փոփոխությունը, հարկերի վճարումը և այլն:

Արշավն իրականացվում է «Ամերիա» խորհրդատվական ընկերության կողմից` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
«Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ նախաձեռնության մեկնարկից հետո սկսվելու է գովադզային արշավ, և որպես հարթակ օգտագործելու են թե հեռուստաընկերությունները թե համացանցը:

Ըստ ծրագրի ղեկավարների` քաղաքացիները շատ հաճախ հանդիպում են խոչընդոտների, սակայն երբ նրանք տեղեկացված են լինում, ամեն ինչ այլ է դառնում:

Արշավը կտևի մեկ ամիս, այն կարժենա ընդհանուրև առմամբ 100 հազար դոլար:
Աղբյուր՝ tert.am (http://www.tert.am/am/news/2012/02/01/government/)

Հեռուստատեսություն չեմ նայում, բայց հավանաբար արդեն ցուցադրում են հոլովակները, որոնք յութուբում էլ կան, իսկ էսօր արդեն մեզ բոլորիս հասանելի ու համացանցում գովազդվում է «ես գիտեմ (http://www.esgitem.am/)» կայքը, որտեղ մեզ ժպտալով տեղեկացնում են, թե 2007-2012 թթ. ընթացքում ինչքա՜ն է հեշտացել կյանքը (իրականում իսկապես ընտրված են ու ցուցադրվում են որոշակի աշխատանքներ հեշտացնող փոփոխությունները):

Բայց ծագում է բնական հարցը. ինչու՞ այս իրազեկումը սկսվեց նախընտրական շրջանում, ընդ որում երբ պաշտոնական քարոզչությունը դեռ չի մեկնարկել: Սա սովորական իրազեկու՞մ է, թե՞, այնուամենայնիվ, նախընտրական արշավ:

KiLa
03.02.2012, 17:44
Չուկ ջան, վաղուց է արդեն, որ այս ու դրա նման ամեն ինչ օգտագործվում է ճիշտ որպես քաղաքական գովազդ: Մի՞ թե այս դեպքը միակն է:
Մի երկու օր առաջ, հեռոստատեսությամբ լսեցի, որ՝. ,,երկու օրից, սուրբ Սարգսի տոնին, տեղի կունենա եկեղեցական տոնախմբություն, որը կկատարվի Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո՛՛... Փորձեցի բառացիորեն անել մեջբերումը, բայց կներեք եթե ինչ որ բան այնպես չստացվեց: Կարևորը իմաստը այս էր և դուք հասկացաք: Պատկերացնու՞մ եք: Նույնիսկ սրբությունները չեն հարգվում այսօրվա այս անամոթների կողմից... Մի հարցնող լինի. ինչու՞: Ո՞վ է Սերժ Սարգսյանը, ինչու՞ եկեղեցական տոնակատարությունը պետք է տեղի ունենա նրա հովանու ներքո: Երևի վաղն էլ արդեն պատարագ մատուցելը կկատարվի նրա բարձր հովանու ներքո: Չեմ զարմանա: Ես արդեն վաղուց չեմ զարմանում: Այ եթե լավ բան տեսնեմ նրանց կողմից, կզարմանամ... ու ինչպես կզարմանամ...

Freeman
03.02.2012, 18:15
Բայց ծագում է բնական հարցը. ինչու՞ այս իրազեկումը սկսվեց նախընտրական շրջանում, ընդ որում երբ պաշտոնական քարոզչությունը դեռ չի մեկնարկել: Սա սովորական իրազեկու՞մ է, թե՞, այնուամենայնիվ, նախընտրական արշավ:

Կուտ ա:)) ոնց որ միշտ մեր սիրելի կառավարությունը կատարում ա երևացող ոչ շատ անհրաժեշտ ու ծախսատար փոփոխություններ ու դրանց անվանում «բարեփոխում»:

Աթեիստ
03.02.2012, 20:23
Ես եմ պարանոյի՞կ, թե ուրիշներին էլ ա հունից հանում որոշ հայերի էս էշ խասյաթը, որ, օրինակ, պետական մարմինները չեն կարում նորմալ տրանսլիտ անեն։
ոչ թե esgitem, այլ yesgitem, ոչ թե echmiadzin, այլ ejmiatsin, ոչ թե hovtamedj, այլ hovtamej:

Թեմայից դուրս ա, բայց շատ ա ներվայնացում, չդիմացա։

Chuk
03.02.2012, 20:28

Արտ ջան, ինձ էլ ա ներվայնացնում, բայց օբյեկտիվ լինելու դեպքում պետք ա նաև նկատենք, որ տրանսլիտի հստակ կանոններ ուղղակի գոյություն չունեն, ու կան տառադարձման բազում տարածված ձևեր:

Chuk
03.02.2012, 20:36
Մի՞ թե այս դեպքը միակն է:
Միա՞կը: Եթե միակը լիներ, ես գուցե ինձ թույլատրեի ինքս ինձ միամիտի տեղ դնել ու սա զուտ պատահականություն համարել:

Ինչո՞վ է տարբերվում մյուսներից ու ինչու՞ առանձին թեմա բացեցի: Որովհետև կարծես թե նման կերպ հրապարակայնացված, բացեիբաց տեսքով եզակիներից է:

Ինչևէ, ես բոլորովին դեմ չէի լինի, եթե թեման ծավալվեր ու այստեղ ներկայացվեին նախընտրական քարոզչության բոլոր դեպքերը, որոնք խախտում են օրենքը: Ընդ որում՝ բոլոր ուժերի կողմից, ոչ միայն ընդդիմության: Թեմայի նման ընթացքի դեպքում կարելի կլինի մտածել թեմայի վերնագիրն ու առաջնորդողը փոխելու մասին:

Տրիբուն
04.02.2012, 02:07
Որովհետև կյանքն իրոք հեշտացել ա: Ու ոչ միայն հեշտացել ա, այլ նաև էժանացել ա, ավելի արդարացի ա դառել, երջանկացել ա .........
Ես, սիրում եմ իմ երկիրը ու հատկապես վարչապետին ..

davidus
04.02.2012, 11:15
Ես, սիրում եմ իմ երկիրը ու հատկապես վարչապետին ..

Իրան պետք ա շուտափույթ տեղյակ պահել սրա մասին։ :D

Հ.Գ. Էդ ագիտացիայի վրա ծախսած 100.000 դոլարով կարելի էր մի հատ էլ եվրոզուգարան կառուցել։ Էֆեկտը հաստատ ավելի մեծ կլիներ։

keyboard
04.02.2012, 12:59
Հարցի պատասխանը պարզից էլ պարզ է, մարդիկ ռեալ սկսել են վախենալ իրենց աթոռների ու պապական փոխանցվող պաշտոնների համար:
Բայց դե Հայաստանում դա միշտ էլ սովորական է եղել, միշտ ընտրություններից առաջ գյուղացին դառնում է երկրի կարևորագույն և վճռորոշ դեմքը, սակայն ընտրություններից հետո ցույց տվեք մի պատգամավորի կամ իշխանության ներկայացուցչի, որ գյուղացուն այցի է գնում և հետաքրքրվում նրա խնդիրներով:
Մեր ժողովուրդը սովոր է խաբվել, քանզի այլնտրանք չեն թողնում մարդկանց, սակայն հավատացած եմ, որ մարդիկ կսկսեն ավելի ռեալ գնահատել երևույթները:
Հիմա դուք տեսեք թե ինչ ծախսեր ու հանդիպումներ են կազմակերպվելու մարզերում, գյուղերում: Հրապարակները ծփալու են էս երկիրը խուժանների,բռնապետերի ու ավազակապետերի լուծից ազատողների կոչերով ու գոռունգոչյուններով:
Սակայն այդ գումարներով, որոնք այդ գոռալուն մեծ լսարան ապահովելու ու աննպատակ քարոզների համար են ծախսվում կարելի է իրականում օգնել հենց այդ գյուղացուն, ով հույսը Աստծուն ապավինած սպասում է եղանակի բարենպաստ պայմաններին, որ գոնե այս տարում վերջապես ազատվի բանկի լուծից, որի վարկը լինելով տարեկան 24% ուղղակի քամում է գյուղացուն:
Ես համոզված եմ, որ ժողովրդի շահերը այս պարահայում վերջինն են, անգամ մտածում եմ, որ սկի հաշվի էլ չեն առնվում:

Շինարար
04.02.2012, 13:58
Հ.Գ. Էդ ագիտացիայի վրա ծախսած 100.000 դոլարով կարելի էր մի հատ էլ եվրոզուգարան կառուցել։ Էֆեկտը հաստատ ավելի մեծ կլիներ։Էդ 100.000 դոլարը հաշվեին, որպես Թեղուտի ու Շնողի բնակիչների հողահարկի ու չգիտեմինչ հարկերի մի տարվա, գուցե ավելիի, փոխհատուցում, ու թողային էդ մարդիկ ապահով զգան ին-որ գյուղատնտեսական գործ ձեռնարկելիս, հետո էլ չասեին, թե բա ոնց ապրե՞ն:

Տրիբուն
04.02.2012, 17:22
Ժողովուրդ ջան, ստեղ հարցը 100.000 դոլարը, չի: Մեր երգրում օրական մի քսան հատ տենց 100.000 ա անիմաստ ու աննպատակ թալանվում ու վատնվում:

Հարցը նրանում ա, որ մինչը ընտրությունները բոլորով ականատես ենք լինելու մի նոր սերիալի, որը կոչվելու ա <նախագահ-վարչապետ-ոստիկանապետ> շոու:

Ու պարզվելու ա, որ մենք բոլորս ապրում ենք աշխարհի ամենահարուստ, ամենաերջանիկ, ամենաօրինական երկրում: Իսկ էն, որ աղքատությունը 56% ա հասել, դա հո մեր իշխանությունների մեղքը չի - համաշխարհային ճգնաժամ ա, թուրք-մուրք, թամբալ ժողովուրդ, որը չի լսում վարչապետի հորդորները ու ավելի ակտիվ չի մեկնում արտագնա աշխատանքի:

davidus
04.02.2012, 17:59
Էդ 100.000 դոլարը հաշվեին, որպես Թեղուտի ու Շնողի բնակիչների հողահարկի ու չգիտեմինչ հարկերի մի տարվա, գուցե ավելիի, փոխհատուցում, ու թողային էդ մարդիկ ապահով զգան ին-որ գյուղատնտեսական գործ ձեռնարկելիս, հետո էլ չասեին, թե բա ոնց ապրե՞ն:

Ապեր... հանրային գերակա շահը զուգարան ա պահանջում.. ի՞նչ գույքահարկ:

KiLa
04.02.2012, 18:38
Որովհետև կյանքն իրոք հեշտացել ա: Ու ոչ միայն հեշտացել ա, այլ նաև էժանացել ա, ավելի արդարացի ա դառել, երջանկացել ա .........
Ես, սիրում եմ իմ երկիրը ու հատկապես վարչապետին ..

Բարի չէիք լինի նշել, թե հատկապես ո?ր բնագավառում է կյանքը ավելի հեշտացել, գուցե փոխենք մեր գտնված ,,տեղը''...
Կուզեյի իմանալ նաև. ի?նչն է էժանացել և այդ ու?մ արդարացիությունն է այդպես երջանկացրել մեզ...
Այսինք կներեք, իրոք որ այսօր գույն ու դրոշակ փոխելը անչափ հեշտացել է; ինչպես նաև հեշտացել է ,,Դրանցից'' ինչ որ մեկի բանակին զինվորագրվելը, որը կրկին մի լավ բանի չի բերելու...
Էժանացել է մարդու ձայնի արժեքը, մարդու իրավունքը... Ավելի արդարացի է դարձել մեր պատիժը, այո-այո, պատիժը, որը ստանում ենք մեր վերաբերմունքի ու ձայներ վաճառելու պատճառով... իսկ թե սրանից հետո ինչպե?ս է մեզ այցելում երջանկությունը, չգիտեմ...

Շինարար
04.02.2012, 19:11
Ժողովուրդ ջան, ստեղ հարցը 100.000 դոլարը, չի: Մեր երգրում օրական մի քսան հատ տենց 100.000 ա անիմաստ ու աննպատակ թալանվում ու վատնվում:

Իմ ասելն էլ ա էդ, Տրիբուն ջան:

Տրիբուն
06.02.2012, 09:55
Բարի չէիք լինի նշել, թե հատկապես ո?ր բնագավառում է կյանքը ավելի հեշտացել, գուցե փոխենք մեր գտնված ,,տեղը''...
Կուզեյի իմանալ նաև. ի?նչն է էժանացել և այդ ու?մ արդարացիությունն է այդպես երջանկացրել մեզ...
Այսինք կներեք, իրոք որ այսօր գույն ու դրոշակ փոխելը անչափ հեշտացել է; ինչպես նաև հեշտացել է ,,Դրանցից'' ինչ որ մեկի բանակին զինվորագրվելը, որը կրկին մի լավ բանի չի բերելու...
Էժանացել է մարդու ձայնի արժեքը, մարդու իրավունքը... Ավելի արդարացի է դարձել մեր պատիժը, այո-այո, պատիժը, որը ստանում ենք մեր վերաբերմունքի ու ձայներ վաճառելու պատճառով... իսկ թե սրանից հետո ինչպե?ս է մեզ այցելում երջանկությունը, չգիտեմ...

Որ ուշադիր լինեք կնկատեք մեր նախագահի իմաստուն արտաքին ու ներքին քաղաքականության արդյունքները: Այ օրինակ հեսա լիքը չիանակ ավտուբուս կլինի քաղաքում, իսկ Ֆրանսիական սենատը սուսուփուս, գլուխը կախ ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Երջանիկ չե՞ք: Որ մեր նախագահն իմաստուն քաղաքականության չվայելեր, սենց երջանիկ կլինեի՞ք:

Mephistopheles
09.02.2012, 00:44
Ես կարծում եմ որ անչափ կարևոր է իրազեկել մեր ազգաբնակչությանը, նրան տեղյակ պահել մեր իշխանությունների կատարած բազում բարեփոխումների մասին: Ակնհայտ է մեր կյանքի պայմանների առաջընթացը: Չնայած դրան շատերը փորձում են ցեխ նետել՝ մրոտել ոչ միայն մեր իշխանություններին ու նախագահին այլև նրա ազգականներին մասնավորապես նրա եղբայր Ալեքսանդր Սարգսյանին որի արդյունքում նրա երկու հոնքերն իրար են միացել ու ստացել ահա այսպիսի տեսք…

53874

Harcaser
28.02.2012, 02:40
Այո, կյանքը հեշտացել է՝ համեմատած իննսունականների հետ:

Sagittarius
28.02.2012, 03:15
Այո, կյանքը հեշտացել է՝ համեմատած իննսունականների հետ:

Մոզամբիկում ավելի քիչ սոված կա, քան Սոմալիում :think