PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆուտբոլը և բարեգործությունը



Ambrosine
28.01.2012, 23:26
Այս թեմայում կտեղադրենք բարեգործական խաղերի մասին հայտարարություններ: Հնարավոր է, որ մենք էլ մի օր նման խաղեր կազմակերպենք :):

Բարեգործական հանդիպում. Realmadrid.am - "Օգնենք հայ մանուկներին Հ/Կ"

Կիրակի (29 հունվար 2012)` 15:00 - 18:00



Ինչպես հայտնի է, Realmadrid.am-ը ոչ միայն հայալեզու մադրիդիստների հանդիպման լավագույն վայրն է, այլ նաև կառույց է, որը պարբերաբար հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով: Realmadrid.am-ը և "Օգնենք հայ մանուկներին" ՀԿ-ն նախաձեռնել են հերթական միջոցառումը, որը լավագույն հնարավորությունն է ոչ միայն բարություն անելու համար, այլև հիանալի առիթ միմյանց տեսնելու, հանդիպելու, ծանոթանալու և վիրտուալ շփումն իրականի վերածելու համար: Աջակցե՛ք Realmadrid.am-ի ու "Օգնենք հայ մանուկներինի" այս նախաձեռնությանը:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու բարեգործական ֆուտբոլային հանդիպման “Օգնենք հայ մանուկներին” ՀԿ-ի և Ռեալի հայաստանյան երկրպագուների realmadrid.am կայքի թիմերի միջև, որը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 15:00, Խուլուհամրերի դահլիճում (հասցեն`Ե. Կողբացի 65):

Հանդիպումը կազմակերպվում է քաղցկեղից բուժվող 6-ամյա Էլեն Դիլանյանին օգնելու նպատակով: Էլենի հիվանդության մասին ամբողջ ինֆորմացիան, ինչպես նաև բժշկական փաստաթղթերը կարող եք գտնել հետևյալ հղումներով.

http://mikbarc.livejournal.com/ (ռուսերենով)
http://elendilanyan.posterous.com/pages/documents (անգլերենով)

Բարեգործական խաղի ողջ հասույթը փոխանցվելու է Էլենի ֆոնդին:

http://www.facebook.com/events/286839398038805/

Անգամ եթե չկարողանաք անձամբ ներկա գտնվել, հնարավորության դեպքում մեկի միջոցով փոխանցեք: Էականը գումարի չափը չէ:

Ambrosine
15.12.2012, 20:37
http://realmadrid.am/site/img/news/sargis%20copy.jpg




Դեկտեմբերի 28-ին ժամը 14:30-ից «Խուլ ու համրերի կենտրոնի» մարզադահլիճ


Մադրիդի «Ռեալ»-ի հայսատանյան ֆան ակումբի ու Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվում է բարեգործական ֆուտբոլային հանդիպում 2.5 տարեկան Սարգիս Ղարախանյանին օգնելու համար: Մրցելու են Realmadrid.am կայքի թիմն ու տնտեսագիտության ֆակուլտետի առաջնության հաղթողը՝ 4-րդ կուրսի թիմը:

Կարատեի մարզիչ-մանկավարժ Արման Ղարախանյանի 2.5 տարեկան բալիկը` Սարգիսը, Գերմանիայում շտապ բուժման կարիք ունի: Երեխայի մոտ ծնվելուց հետո հայտնաբերվել է գոտկասրբանային հատվածի ողնուղեղային ճողվածք (spina bifida-meningocele), երեք օրական Սարգիսը վիրահատվել է, սակայն վիրահատությունից մեկ ամիս անց պարզվել է, որ երեխայի մոտ սկսվել է հիդրոցեֆալիա (գլխի ջրգողություն): Երեխան կարիք ունի շտապ էնդոսկոպիկ վիրահատական միջամտության, որը հնարավոր է իրականացնել միայն արտասահմանում. Գերմանիայում վիրահատության գումարը կազմում մոտ 40.000 դոլար, որը ընտանիքը չի կարող վճարել:

Դիմում ենք բոլորին սատարելու Արմանի ընտանիքին՝ փրկելու փոքրիկ Սարգիսի կյանքը: Դեկտեմբերի 28-ին ժամը 14:30-ից «Խուլ ու համրերի կենտրոնի» մարզադահլիճում տեղի կունենա բարեգործական ֆուտբոլային հանդիպումը: Մուտքը ազատ է լինելու, իսկ դահլիճում տեղադրված կլինեն հատուկ արկղեր՝ Սարգիսի համար գումար նվիրաբերելու համար:

Խնդրում ենք անտարբեր չգտնվել մարդկային ճակատագրի նկատմամբ ու Ձեր փոքրիկ լուման ներդնել երեխայի բուժման համար:

Աղբյուր (http://realmadrid.am/site/?page=articlesshow&id=7622&pg=1)