PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաքնված ակումբցին 38

VisTolog
28.01.2012, 21:01
Բարև ձեզ: Ակումբում հայտնվելուս մասին ոչ մի հարց չտաք, չեմ պատասխանելու :P
Կյանքում ուրախ եմ, ինձ տխուր շատ քիչ կտեսնեք, բայց նյարդայնացած վիճակ մեկ-մեկ պատահում է :angry
Փորձեմ մի քանի հարցի հիմիկվանից պատասխանել, որ շատ զահլա չտանեք ու լուրջ հարցերի վրա մտածեք :))
Երաժշտություն- Լսում եմ տարբեր ոճերի երաժշտություն
Գրականություն- սիրում եմ տարբեր գրողների գրվածքները
Կենդանիներ- սիրում եմ տարբեր կենդանիների
Հա, դուք էլ եք չէ՞ մտածում, որ թույն տիպ եմ :B

Լուսաբեր
28.01.2012, 21:08
Հա, դուք էլ եք չէ՞ մտածում, որ թույն տիպ եմ :B
Ես չմտածեցի, թույն տիպ լինելու համար հստակ ու կողմնորոշվածա պետք լինել առնվազը, նկարագրությունից նման տպավորություն չստացա :pardon

Ameli
28.01.2012, 21:12
Թույն տի՛պ, աղջիկը որ ասեր հաստատ աչքիցս կընկներ, նենց որ արական սեռի ներկայացուցիչ ես չէ՞ /ասա այո կամ ոչ/

Բանակում ծառայե՞լ ես
Կենդանի պահու՞մ ես տանը

Agni
28.01.2012, 21:12
Բարև ձեզ: Ակումբում հայտնվելուս մասին ոչ մի հարց չտաք, չեմ պատասխանելու :P
Կյանքում ուրախ եմ, ինձ տխուր շատ քիչ կտեսնեք, բայց նյարդայնացած վիճակ մեկ-մեկ պատահում է :angry
Փորձեմ մի քանի հարցի հիմիկվանից պատասխանել, որ շատ զահլա չտանեք ու լուրջ հարցերի վրա մտածեք :))
Երաժշտություն- Լսում եմ տարբեր ոճերի երաժշտություն
Գրականություն- սիրում եմ տարբեր գրողների գրվածքները
Կենդանիներ- սիրում եմ տարբեր կենդանիների
Հա, դուք էլ եք չէ՞ մտածում, որ թույն տիպ եմ :B
«Թույն տիպ »լինելու պահը գրավիչ էր :)), բայց այնուհանդերձ ի՞նչ շեշտված հետաքրքրություններ ունես…

armen9494
28.01.2012, 21:36
Թույն տի՛պ, աղջիկը որ ասեր հաստատ աչքիցս կընկներ, նենց որ արական սեռի ներկայացուցիչ ես չէ՞ /ասա այո կամ ոչ/

Ես էլ եմ ըտենց մտածում, չնայած հնարավոր ա, որ ինքն էլ ա էդքանը մտածել, դրա համար մթոմ տրյուկ ա արել :think

Դիմակ, քեզ էն ստանդարտ դարձած առաջին հարցս եմ տալու՝ խորոված սիրու՞մ ես :)) :nyam

Դիմակ
28.01.2012, 21:39
Թույն տի՛պ, աղջիկը որ ասեր հաստատ աչքիցս կընկներ, նենց որ արական սեռի ներկայացուցիչ ես չէ՞ /ասա այո կամ ոչ/

Բանակում ծառայե՞լ ես
Կենդանի պահու՞մ ես տանը

1. լավ լոգիկա էր :) այո
2. ոչ
3. այո

Դիմակ
28.01.2012, 21:40
«Թույն տիպ »լինելու պահը գրավիչ էր :)), բայց այնուհանդերձ ի՞նչ շեշտված հետաքրքրություններ ունես…

Կոմպլիմենտի համար մերսին, անհասկանալի հարց էր :pardon

Դիմակ
28.01.2012, 21:41
Ես էլ եմ ըտենց մտածում, չնայած հնարավոր ա, որ ինքն էլ ա էդքանը մտածել, դրա համար մթոմ տրյուկ ա արել :think

Դիմակ, քեզ էն ստանդարտ դարձած առաջին հարցս եմ տալու՝ խորոված սիրու՞մ ես :)) :nyam

խորված սիրում եմ, ընենց որ ինձ էլ կարաս քո հետ էն անմարդաբնակ կղզի տանես :))

Ameli
28.01.2012, 21:44
Սովորում ես դրա համար չես ծառայե՞լ
թե ուղղակի չես ծառայել
կամ գուցե տարիքդ չի հասել

armen9494
28.01.2012, 21:56
խորված սիրում եմ, ընենց որ ինձ էլ կարաս քո հետ էն անմարդաբնակ կղզի տանես :))

Ուրեմն դու անմարդաբնակ կղզու թեմաներում էլ կաիր :think
Բայց ես ուտողներին չէի տանում, ես որս անողի էի ման գալիս :D

armen9494
28.01.2012, 22:23
Դիմակ, ակումբը որ փակ էր, դու ֆեյսբուքի ակումբի չատում եղե՞լ ես :)

Դիմակ
28.01.2012, 22:45
Սովորում ես դրա համար չես ծառայե՞լ
թե ուղղակի չես ծառայել
կամ գուցե տարիքդ չի հասել

տարիքս

Դիմակ
28.01.2012, 22:46
Դիմակ, ակումբը որ փակ էր, դու ֆեյսբուքի ակումբի չատում եղե՞լ ես :)

այո:B

Ameli
28.01.2012, 22:51
ուրեմն այստեղից ենթադրություն, որ դեռ 18 չկաս

Սպորտով զբաղվում ե՞ս

VisTolog
28.01.2012, 22:54
ուրեմն այստեղից ենթադրություն, որ դեռ 18 չկաս

Սպորտով զբաղվում ե՞ս

:D :))

Ես էլ եմ ուզում հարցեր տամ::beee

Դիմակ, ձախլի՞կ ես թե՞ աջլիկ. թե՞ հոգով ձախլիկ, ֆիզիկապես աջլիկ:

Ameli
28.01.2012, 23:03
:D :))

Հա բայց խի՞ ես ծիծաղում որ :beee ...................................................... :oy

Դիմա'կ, դու հարցերին պատասխանի, չշեղվես :))

Arpine
28.01.2012, 23:13
Կարո՞ղ եմ ասել ով է թաքնված:oy

Դիմա՛կ, դու ակումբում օրագիր ունե՞ս:

Լուսաբեր
28.01.2012, 23:28
Դիմակը Արմեննա :ՃՃ

Գեա
28.01.2012, 23:30
էրեխեք ջան այս խաղը ինձ մի անեկդոտ հիշեցրեց .
նապը լոգիկայի մասին գիրքը թևի տակ դրած անտառով գնում է, հանդիպում է աղվեսին:Սա էլ գրքի վերնագիրը կարդում է ու.
-էդ իչ ա էդ լոգիկան ?
Նապն էլ ,թե.
-Դե ասենք , օրինակ դու լուցկի ունես?
Աղվեսը
_հա, բա ոնց~
նապն էլ , թե.
- Ըհը, դե եթե լուցկի ունես, ուրեմն ծխող ես , դե եթե ծխում ես ուրեմն կոֆե էլ ես խմում, եթե ծխել ու կոֆե խմել ես սիրում, ուրեմն հնարավոր չի որ կաֆե , բար-մար գնալիս չլինես, դե էնտեղ էլ լիքը աղջկերք կան, ուրեմն աղջկերքի հետ լավ ես, այսինքն կոնկրետ բաբնիկ ես: էս էլ քեզ լոգիկա:
Աղվեսը էս մտքերի տակ մնացած քայլում ա անտառով , մեկ էլ արջնա դեմ գալիս
Աղվեսն էլ թե
_Այ արջ դու կոֆե սիրում ես ?
Արջը
_Չէ~
_Յա ~այ արջ ախպեր էդ դու իմպոտենտ ես ??

հա ինչ հարց էի ուզում տալ??? դիմակ ջան ծխում ես???:D

Դիմակ
28.01.2012, 23:31
Սպորտով զբաղվում ե՞ս

Ավելի շատ ոչ, քան այո

Դիմակ
28.01.2012, 23:32
:D :))

Ես էլ եմ ուզում հարցեր տամ::beee

Դիմակ, ձախլի՞կ ես թե՞ աջլիկ. թե՞ հոգով ձախլիկ, ֆիզիկապես աջլիկ:

Հարցեր տու, բայց բացահայտել չկա :))
Աջլիկ եմ ֆիզիկապես, հոգեպես աջ ու ձախ չունեմ, մենակ մեջտեղ ա :))

Դիմակ
28.01.2012, 23:33
Կարո՞ղ եմ ասել ով է թաքնված:oy

Ի՞նձ ես հարցնում. եթե սա հարց ա, ուրեմն կարող եք:)

Դիմա՛կ, դու ակումբում օրագիր ունե՞ս:
ունեմ

Դիմակ
28.01.2012, 23:33
Դիմա'կ, դու հարցերին պատասխանի, չշեղվես :))

ես չեմ էլ պատրաստվում, իմ նման կարգապահ դիմակ չկա :D

Դիմակ
28.01.2012, 23:34
էրեխեք ջան այս խաղը ինձ մի անեկդոտ հիշեցրեց .
նապը լոգիկայի մասին գիրքը թևի տակ դրած անտառով գնում է, հանդիպում է աղվեսին:Սա էլ գրքի վերնագիրը կարդում է ու.
-էդ իչ ա էդ լոգիկան ?
Նապն էլ ,թե.
-Դե ասենք , օրինակ դու լուցկի ունես?
Աղվեսը
_հա, բա ոնց~
նապն էլ , թե.
- Ըհը, դե եթե լուցկի ունես, ուրեմն ծխող ես , դե եթե ծխում ես ուրեմն կոֆե էլ ես խմում, եթե ծխել ու կոֆե խմել ես սիրում, ուրեմն հնարավոր չի որ կաֆե , բար-մար գնալիս չլինես, դե էնտեղ էլ լիքը աղջկերք կան, ուրեմն աղջկերքի հետ լավ ես, այսինքն կոնկրետ բաբնիկ ես: էս էլ քեզ լոգիկա:
Աղվեսը էս մտքերի տակ մնացած քայլում ա անտառով , մեկ էլ արջնա դեմ գալիս
Աղվեսն էլ թե
_Այ արջ դու կոֆե սիրում ես ?
Արջը
_Չէ~
_Յա ~այ արջ ախպեր էդ դու իմպոտենտ ես ??

հա ինչ հարց էի ուզում տալ??? դիմակ ջան ծխում ես???:D

Չէ, իմպոտենտ եմ :D

Գեա
28.01.2012, 23:44
Չէ, իմպոտենտ եմ :D
յա:o:D
իսկ քեֆի սեղանին ձեռդ առաջինը մսին ես տանում թե սալաթին

armen9494
28.01.2012, 23:45
Դիմակը Արմեննա :ՃՃ
այ ձեր ցավը տանեմ, թե խաղ ենք խաղում, խաղանք, չեմ ջոկում սրա կայֆը ո՞րն ա, միանգամից սկսում եք անուն տալ, էդ ինչի՞ց ենթադրեցիք որ ես եմ :beee

Չէ, իմպոտենտ եմ :D

ցավակցում եմ :D

Դիմակ մազերդ խուճու՞ճ ա :))

Ameli
28.01.2012, 23:50
Դիմա՞կ, հըլը խոստովանի, կարող ա էս քո 2րդ դիմակն ա, էլի էս դիմակ-դիմակ խաղացե՞լ :acute

armen9494
29.01.2012, 00:08
Դիմակ սովորու՞մ ես, եթե այո, ապա ո՞րտեղ:

Դիմակ
29.01.2012, 09:40
յա:o:D
իսկ քեֆի սեղանին ձեռդ առաջինը մսին ես տանում թե սալաթին

Նայած ժամանակ նայած սեղան՝ սալաթ թե միս ի՞նչ կապ ունի կարևորը համով լինի :D

Դիմակ
29.01.2012, 09:41
այ ձեր ցավը տանեմ, թե խաղ ենք խաղում, խաղանք, չեմ ջոկում սրա կայֆը ո՞րն ա, միանգամից սկսում եք անուն տալ, էդ ինչի՞ց ենթադրեցիք որ ես եմ :beee

ցավակցում եմ :D

Դիմակ մազերդ խուճու՞ճ ա :))

նայած երբ ոնց ուզեմ:P

Դիմակ
29.01.2012, 09:42
Դիմա՞կ, հըլը խոստովանի, կարող ա էս քո 2րդ դիմակն ա, էլի էս դիմակ-դիմակ խաղացե՞լ :acute

չեմ խոստովանում :angry

Դիմակ
29.01.2012, 09:43
Դիմակ սովորու՞մ ես, եթե այո, ապա ո՞րտեղ:

Պոլիտեխնիկում

laro
29.01.2012, 11:19
Դիմակ, դուք մի՞շտ եք ակտիվ եղել Ակումբում :

Գեա
29.01.2012, 11:20
Նայած ժամանակ նայած սեղան՝ սալաթ թե միս ի՞նչ կապ ունի կարևորը համով լինի :D
Չնայած դիմակը երկրորդ հարցից արհեստավարժ ձևով խուսանավեց, բայց մի բան ասեմ գնամ , եթե սխալ եմ կներես դիմակ ջան , բայց ոնց գցում բռնում եմ, դու աղջիկ ես, հետն էլ մեծ աչքերով::)

Ameli
29.01.2012, 11:55
չեմ խոստովանում :angry

Աղա՛, ինչի՞ կջղայինանաս որ :D

Դիմակ
29.01.2012, 14:53
Դիմակ, դուք մի՞շտ եք ակտիվ եղել Ակումբում :

Եթե բացատրեք, թե միշտը ո՞րն է, կպատասխանեմ հարցին:)

Դիմակ
29.01.2012, 14:54
Չնայած դիմակը երկրորդ հարցից արհեստավարժ ձևով խուսանավեց, բայց մի բան ասեմ գնամ , եթե սխալ եմ կներես դիմակ ջան , բայց ոնց գցում բռնում եմ, դու աղջիկ ես, հետն էլ մեծ աչքերով::)

:think

Դիմակ
29.01.2012, 14:55
Աղա՛, ինչի՞ կջղայինանաս որ :D

ուրիշ նորմալ հարց մտածեք, սրա պատասխանը չեմ գտնում, համ էլ ես ձեզ ինչ աղա:8

Arpine
29.01.2012, 14:59
Դիմա՛կ, պատահաբար Smokieն չե՞ս:oy

Նարե91
29.01.2012, 15:00
Դիմա՛կ, իսկ կասե՞ս, թե մոտավորապես քանի՞ կիլոգրամ ես:))

Rammstein
29.01.2012, 15:05
:think

Դիմակ, որ բացահայտվես, կհիշացնես քեզ միայն սմայլերից կազմված գրառման համար տուգանային տամ: :) :))

Ameli
29.01.2012, 15:25
ուրիշ նորմալ հարց մտածեք, սրա պատասխանը չեմ գտնում, համ էլ ես ձեզ ինչ աղա:8

Իսկ ես գտել եմ, ջղայինանում ես որովհետև բացահայտող հարց ա, ի դեպ որից որ խուսափեցիր :))

Լավ, մի կարգին հարց եմ տալիս. բոյդ ինչքա՞ն ա

Դատարկություն
29.01.2012, 15:27
Անունդ Մ տառովա? :oy

laro
29.01.2012, 16:50
Եթե բացատրեք, թե միշտը ո՞րն է, կպատասխանեմ հարցին:)
Հարցս կոնկրետացնեմ. վերջին մեկ տարում դու ակտիվ ես եղել, թե՞ վերաբացումից հետո ես ակտիվացել :)

Դիմակ
29.01.2012, 22:01
Դիմա՛կ, իսկ կասե՞ս, թե մոտավորապես քանի՞ կիլոգրամ ես:))

գումի շուկա չեք եկել :sad

Դիմակ
29.01.2012, 22:02
Դիմակ, որ բացահայտվես, կհիշացնես քեզ միայն սմայլերից կազմված գրառման համար տուգանային տամ: :) :))

լսել եմ, որ ձեր ուշքը գնում ա տուգանային շռայլելու համար :beee

Դիմակ
29.01.2012, 22:03
Իսկ ես գտել եմ, ջղայինանում ես որովհետև բացահայտող հարց ա, ի դեպ որից որ խուսափեցիր :))

Լավ, մի կարգին հարց եմ տալիս. բոյդ ինչքա՞ն ա

երևի 180-190 սմ

Դիմակ
29.01.2012, 22:04
Անունդ Մ տառովա? :oy

տանս հասցեն էլ տամ ու պըռծ :sad

Դիմակ
29.01.2012, 22:04
Հարցս կոնկրետացնեմ. վերջին մեկ տարում դու ակտիվ ես եղել, թե՞ վերաբացումից հետո ես ակտիվացել :)

Վերաբացումը չէր, որ բացեց իմ աչքերը :)) մինչև այդ էլ եմ եղել կակումբում

Ameli
29.01.2012, 22:38
երևի 180-190 սմ

Արդեն հետաքրքիր ա :hands

Ինչի՞ց ես վախենում, մենակ չասես անվախ ես, թե չէ քաջ նազարի տեղը կդնեմ քեզ :D …

Արևհատիկ
29.01.2012, 22:45
Ամեն դեպքում ինձ էլ ա թվում, որ դիմակը Արմենն ա: Ասեմ, ինչու:
Դիմակը ասում ա, որ տղա ա, սիրում ա խորոված և այլն համով բաներ ուտել :)), պոլիտեխնիկում ա սովորում, բոյով ա, բանակում չի ծառայել, որովհետև տարիքը չի հասել: Եթե Արմենը 1994թ.-ին է ծնվել, ուրեմն էս տարի նոր պիտի 18 տարին լրանա, ՖԲ-ի չաթում եղել ա, ակումբում էլ օրագիր ունի:

Հակառակ դեպքում, ինձ թվում ա, դիմակը առնվազն մեկ հարցի սխալ ա պատասխանել :)

Դատարկություն
29.01.2012, 23:04
Բայց Դիմոն հաստա՞տ տղայա :D

Դիմակ
29.01.2012, 23:40
Արդեն հետաքրքիր ա :hands

Ինչի՞ց ես վախենում, մենակ չասես անվախ ես, թե չէ քաջ նազարի տեղը կդնեմ քեզ :D …

չէ անվախ չեմ, ռեալ եմ նայում էս կյանքին, վախենում եմ ղժղժ կնանիքից :D

Դիմակ
29.01.2012, 23:41
Բայց Դիմոն հաստա՞տ տղայա :D

:think
(Rammstein 2-րդ տուգանայինս :()

armen9494
29.01.2012, 23:46
Ամեն դեպքում ինձ էլ ա թվում, որ դիմակը Արմենն ա: Ասեմ, ինչու:
Դիմակը ասում ա, որ տղա ա, սիրում ա խորոված և այլն համով բաներ ուտել :)), պոլիտեխնիկում ա սովորում, բոյով ա, բանակում չի ծառայել, որովհետև տարիքը չի հասել: Եթե Արմենը 1994թ.-ին է ծնվել, ուրեմն էս տարի նոր պիտի 18 տարին լրանա, ՖԲ-ի չաթում եղել ա, ակումբում էլ օրագիր ունի:

Հակառակ դեպքում, ինձ թվում ա, դիմակը առնվազն մեկ հարցի սխալ ա պատասխանել :)

:( որ իմ հերթը հասնի, էն ժամանակ դուք կտենաք իմ խաղը:)
ես իմ դիպվածը սենց անկապ չէի գրի:(

Դատարկություն
29.01.2012, 23:48
:think
(Rammstein 2-րդ տուգանայինս :()
Դիմո, դու գիտես, որ տենց անորոշ պատասխաններով տատս էլ կարա խաղա?:D
Ասում եմ՝ անունդ Մ տառովա՞, ասում ես՝ մնումա հասցես ասեմ: Է ասա, կարևորը դու իմ հարցին նորմալ պատասխանի :pardon

Ameli
29.01.2012, 23:49
չէ անվախ չեմ, ռեալ եմ նայում էս կյանքին, վախենում եմ ղժղժ կնանիքից :D

Ղժղժ կյանքը ո՞րն ա

Մանուլ
29.01.2012, 23:56
:( որ իմ հերթը հասնի, էն ժամանակ դուք կտենաք իմ խաղը:)
ես իմ դիպվածը սենց անկապ չէի գրի:(

Դժվար թե մարդ ուրիշի գրած դիպվածը անկապ անվաներ: Նենց որ, չնայած մենակ առաջին ու վերջին էջն եմ կարդացել, համարյա համոզված եմ, որ դու ես :):

armen9494
29.01.2012, 23:59
Դժվար թե մարդ ուրիշի գրած դիպվածը անկապ անվաներ: Նենց որ, չնայած մենակ առաջին ու վերջին էջն եմ կարդացել, համարյա համոզված եմ, որ դու ես :):

Մանուլ ջան էս խաղ ա, ու չեմ կարծում, որ դիմակը կնեղանա դրանից :pardon
ես որ լինեմ դիմակ՝ հաստատ կարաս իմ գրածին անկապ ասես՝ եթե իհարկե ըտենց մտածես :D
իսկ ես ըտենց էլ մտածում եմ, կներես դիմակ, եթե նեղացրի :)

Ameli
30.01.2012, 00:01
Բայց մի րոպե երեխեք, եթե բացահայտում են միանգամից պիտի խոստովանի չէ՞, ոչ թե չեմուչում անի:

armen9494
30.01.2012, 00:07
Դիմակ ղարաբաղցի՞ ես:)

armen9494
30.01.2012, 00:09
Բայց մի րոպե երեխեք, եթե բացահայտում են միանգամից պիտի խոստովանի չէ՞, ոչ թե չեմուչում անի:

Ամ ինչքան գիտեմ մի երեք թե չորս հոգի պիտի ասեն, նոր բացվի:
Եթե միանգամից անուն տալով լինի, կարելի ա ամենաառաջինի մեջ սաղ ակումբցիների անունները դնել, որ կպավ, կպավ :))

Arpine
30.01.2012, 00:11
Դիմ նիկդ հայատա՞ռ է:
իսկ ինձ վարկանիշ տվել ե՞ս:D

Դատարկություն
30.01.2012, 13:32
Իսկ ինձ թվումա Դիմոն աղջիկա ու ինքը Մանուլնա:oy Չգիտեմ, մի ձև զգում եմ :oy

Նարե91
30.01.2012, 13:37
գումի շուկա չեք եկել :sad
իյաաաաաա.. բայց դու ինչի՞ ես խտրականություն դնում չեմ հասկանում... բոյի հետ կապված հարց տվողը շուկա Է՞ր եկել, որ իրա հարցին պատասխանեցիր:angry

Արևհատիկ
30.01.2012, 13:37
Իսկ ինձ թվումա Դիմոն աղջիկա ու ինքը Մանուլնա:oy Չգիտեմ, մի ձև զգում եմ :oy
Բայց Մանուլը Պոլիտեխնիկում չի սովորում:
Մեկ էլ Մանուլի բոյը 180-190 սմ չի :))

Դատարկություն
30.01.2012, 14:07
Բայց Մանուլը Պոլիտեխնիկում չի սովորում:
Մեկ էլ Մանուլի բոյը 180-190 սմ չի :))
Մանուլին ինչկա? :D

armen9494
30.01.2012, 14:27
Իսկ ինձ թվում ա, որ դիմակը Սմոքին ա. եթե ինքն էլ չի, ուրեմն ես դիմակին չեմ ճանաչում: Իսկ Սմոքին Պոլիտեխնիկու՞մ ա սովորում:)

Արևհատիկ
30.01.2012, 20:12
Դիմակ, քնած ես մնացել? Արի էս մարդկանց հարցերին պատասխանի :))

Դիմակ
30.01.2012, 22:33
Էս ինչքա՜ն եք գրել, մի րոպեով աչքս թերթեցի ու :))

Ղժղժ կյանքը ո՞րն ա

ղժղժ կնանիք (կանայք) :D ահավոր վախում եմ :D

Դիմակ
30.01.2012, 22:33
Դիմակ ղարաբաղցի՞ ես:)

ոչ:)

Դիմակ
30.01.2012, 22:34
Դիմ նիկդ հայատա՞ռ է:
իսկ ինձ վարկանիշ տվել ե՞ս:D

1.Չէ
2.Ոնց որ թե չէ, չեմ հիշում :(

Դիմակ
30.01.2012, 22:37
Դիմակ, քնած ես մնացել? Արի էս մարդկանց հարցերին պատասխանի :))

ես էլ չզգացի, թե աչքս ոնց էր կպել :}

Ameli
30.01.2012, 23:36
Դիմակ, սիրում ե՞ս ականջակալներով երգ լսել,

կրոնի թեմաներում ակտիվ ե՞ս, կամ գոնե ժամանակ առ ժամանակ գրառումներ անում ե՞ս:

Դիմակ
31.01.2012, 00:28
Դիմակ, սիրում ե՞ս ականջակալներով երգ լսել,

կրոնի թեմաներում ակտիվ ե՞ս, կամ գոնե ժամանակ առ ժամանակ գրառումներ անում ե՞ս:

1. համակարգչի դիմաց լսում եմ, բայց հնարավորության դեպքում (երբ ուրիշներին չեմ խանգարում) չեմ դնում, որովհետև դրանք վնաս են տալիս մեր առողջությանն ու նյարդային համակարգին
2. ակտիվ չեմ, հնարավոր է, որ գոնե մի գրառում գտնեք, բայց ես չեմ հիշում

Arpine
31.01.2012, 00:29
Դիմո, տարիքդ 18-ից ցածր ա թե՞ բարձր(կոնկրետ ասա՛, ցածր կամ բարձր):
Անկապ օրագրում գրառում անո՞ւմ ես (Այո՛, թե ո՛չ)
Հանդիպումներին գնո՞ւմ ես:
Քո կարծիքով տղաներն են խելացի, թե՞ աղջիկները…Ճ(թե՞ հավասար)(խաբել չկա՛)
:)

Դիմակ
31.01.2012, 00:35

1. ցածր
2. այո
3. այո
4. դժվար հարց, կպատասխանեմ անկեղծ: Մի լավ ասացվածք կա՝ ասում ա վատ ազգ չի լինում, լինում են լավ ու վատ մարդիկ:) Նույն ձևով էլ լինում են և խելացի տղաներ, և խելացի աղջիկներ: Իսկ ընդհանուր առմամբ խելոք տղամարդիկ ավելի շատ են լինում, քան կանայք, որովհետև կանայք երեխա են դաստիրակում, զբաղվում տան գործերով, իսկ տղամարդիկ աշխատում ու էդ աշխատանքի ընթացքում շատ բաներ սովորում և բացահայտում՝ ահա թե ինչի են կին գիտնականները ավելի քիչ: Ընենց չի, որ կանանց ուղեղը ընդունակ չի նման տեսակ բաներին:)

Arpine
31.01.2012, 00:57
Այ ապրես:D
Լավ ասացվածք ա:)
Ես քեզ հետ, ակումբում ինչ-որ ձևով շփում ունեցել ե՞մ:

հ.գ. ինձ թվումա չէ:think

Դիմակ
31.01.2012, 01:00
Այ ապրես:D
Լավ ասացվածք ա:)
Ես քեզ հետ, ակումբում ինչ-որ ձևով շփում ունեցել ե՞մ:

հ.գ. ինձ թվումա չէ:think

ճիշտն ասած չեմ հիշում:(

VisTolog
31.01.2012, 01:17
Ոնց որ ես էլ եմ գուշակում Դիմակն ով ա::think:D

Դիմակ
31.01.2012, 12:02
Ոնց որ ես էլ եմ գուշակում Դիմակն ով ա::think:D
:beee
էս հարցերը պրծան :}

Arpine
31.01.2012, 12:06
4. դժվար հարց, կպատասխանեմ անկեղծ: Մի լավ ասացվածք կա՝ ասում ա վատ ազգ չի լինում, լինում են լավ ու վատ մարդիկ:) Նույն ձևով էլ լինում են և խելացի տղաներ, և խելացի աղջիկներ: Իսկ ընդհանուր առմամբ խելոք տղամարդիկ ավելի շատ են լինում, քան կանայք, որովհետև կանայք երեխա են դաստիրակում, զբաղվում տան գործերով, իսկ տղամարդիկ աշխատում ու էդ աշխատանքի ընթացքում շատ բաներ սովորում և բացահայտում՝ ահա թե ինչի են կին գիտնականները ավելի քիչ: Ընենց չի, որ կանանց ուղեղը ընդունակ չի նման տեսակ բաներին:)

Երևիթե տղայի պատասխան ա.

Դիմո 2010-ից շուտ ես գրանցվել թե՞ ուշ:

Դիմակ
31.01.2012, 12:37
Երևիթե տղայի պատասխան ա.

Դիմո 2010-ից շուտ ես գրանցվել թե՞ ուշ:

էդ որտեղից իմանամ ?:esim
լավ, գտա, 2010-ին

Ֆոտոն
31.01.2012, 15:30
1. Դիմակ, տարվա ո՞ր եղանակն ես սիրում:
2. Ձյուն սիրում ե՞ս:
3. Ձմռանը գլխարկ դնում ե՞ս:
4. Մրսկան ե՞ս:
5. Էս պահին սիրահարված ե՞ս, կամ ընկեր ունե՞ս: (Եթե չես ուզում, կարող ես չպատասխանել: )

Դիմակ
31.01.2012, 16:14
1. Դիմակ, տարվա ո՞ր եղանակն ես սիրում:
2. Ձյուն սիրում ե՞ս:
3. Ձմռանը գլխարկ դնում ե՞ս:
4. Մրսկան ե՞ս:
5. Էս պահին սիրահարված ե՞ս, կամ ընկեր ունե՞ս: (Եթե չես ուզում, կարող ես չպատասխանել: )

1. աշուն, գարուն, ձմեռ
2. այո
3. ոչ
3. այդքան էլ չէ
5. ոչ

Ameli
31.01.2012, 16:31
Ակումբում հարցազրույց տվե՞լ ես:

unknown
31.01.2012, 16:48
Դիմակ Արցախում եղել ես՞:think

Դիմակ
31.01.2012, 17:13
այո, այո :)

Նարե91
31.01.2012, 19:27
Դիմա՛կ, մի հարց եմ տալիս, բայց նորմալ կպատասխանես լա՞վ
Երեկ երեկոյան ժամը քանիսի՞ն ես տուն մտել:

Դիմակ
31.01.2012, 19:34
Դիմա՛կ, մի հարց եմ տալիս, բայց նորմալ կպատասխանես լա՞վ
Երեկ երեկոյան ժամը քանիսի՞ն ես տուն մտել:

Ճիշտն ասած արդեն անձնականին վերեբերող հարցեր եք տալիս, կասկածներ չհարուցելու համար այս հարցին կպատասխանեմ, բայց նման տիպի հարցերին էլ չեմ պատասխանի:
Որ ճիշտը ասեմ՝ չեմ էլ հիշում, մի բան հաստատ եմ հիշում՝ 8-ից հետո էր: Երևի 9-10 կողմերն էր:

Ambrosine
31.01.2012, 19:56
Կարապետ, դու՞ ես :think

VisTolog
31.01.2012, 20:39
Կարապետ, դու՞ ես :think

Խի մենակ Կարոնա՞ 19ից փոքր::))

Ambrosine
31.01.2012, 22:22
Խի մենակ Կարոնա՞ 19ից փոքր::))
Չէ, ակումբում իմ վերջին ծանոթների 90%-ն ա 19-ից փոքր :)) Բայց իրենցից Կարապետն ա Արցախում եղել, համակարգչային ծրագրերից գլուխ ա հանում ու հնարավոր ա, որ հենց Պոլիտեխնիկում էլ սովորում ա :P

Հարց` դիմակ ջան, քո ծննդյան օրը հունիսի 14-ն ա՞ :clean:

Ambrosine
01.02.2012, 15:38
Դիմակը կարծում ա, թե գլուխը ազատեց :acute

Դիմակ, էլի հարցեր եմ ավելացնում` վերջին անգամ նկատողություն դեկտեմբերի՞ն ես ստացել: Ռա՞մշն ա տվել:
Որ չհարցնես` ոնց նայեմ, միանգամից ասեմ :))` անձնագրիդ խախտումներ բաժնում կարող ես նայել: Եթե ստացել ես 2011թ. դեկտեմբերին, 0 միավոր ա, բայց փետրվարին նոր պիտի ավարտվի նկատողությունդ, ապա արի ու "հանձնվի", մինչև ես գամ ու հաստատ ասեմ` ով ես :))

Դիմակ
01.02.2012, 16:01

չգիտեմ երբ ա տվել, բայց դեկտեմբերին ավարտվող նկատողություն ունեմ :sad
էս բացահայտվելու պահը այքան էլ հաճելի չի :D

Նաիրուհի
01.02.2012, 16:09
Դիմակն Արմենն է։ Ու եթե հա, ուրեմն շնորհակալ եմ, որ իմ անունով էդպես էլ չերդվեց :D

armen9494
01.02.2012, 16:27
Էսքանից հետո էլ ի՞նչ խոսամ, ընենց եք պատին դեմ տվել, մարդ բան չի կարում ասի :D
Նաիրուհի, երդվելը իմ համար սուրբ բան ա, ու ես չեմ կարող սուտ երդվել, ջհանդամը թե էս խաղը վարի չի գնա ;)

Արևհատիկ, մալադեց, դու էս խաղում մի ուրիշ կարգի մաստեր կլասս ցույց տվեցիր :hands

Ամեն դեպքում ինձ էլ ա թվում, որ դիմակը Արմենն ա: Ասեմ, ինչու:
Դիմակը ասում ա, որ տղա ա, սիրում ա խորոված և այլն համով բաներ ուտել :)), պոլիտեխնիկում ա սովորում, բոյով ա, բանակում չի ծառայել, որովհետև տարիքը չի հասել: Եթե Արմենը 1994թ.-ին է ծնվել, ուրեմն էս տարի նոր պիտի 18 տարին լրանա, ՖԲ-ի չաթում եղել ա, ակումբում էլ օրագիր ունի:

Հակառակ դեպքում, ինձ թվում ա, դիմակը առնվազն մեկ հարցի սխալ ա պատասխանել :)

Էս կարդալուց հետո առաջին բանը, որ մտքիս եկավ՝ հանձնվելն էր :D
Բայց դե ասեցի մի քիչ էլ երկարացնեմ խաղը :D

Բոլորիցդ շատ շնորհակալ եմ, հաճելի էր :love
Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում խաբեցի՝ նամնավանդ հանդիպման ժամանակ :oy

Հ.Գ. շուտ եմ ասել՝ խփել չկա :tomato