PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոստանդին Երզնկացի



tigran1
28.01.2012, 09:30
Երզնկացու ստեղծագործական ժամանակաշրջանը առանձնահատուկ է, քանի որ 13-րդ դարում Հայաստանը գտնվումէր Մոնղոլների լծի տակ: Նա հայ գրականության մոռացված գանձերից է: Այսօր էլ նրա ժամանակներից յոթը դար հետո Երզնկացու պատգամները ավելի քան տեղին են և պիտանի: Նրա տաղեը կարդալուց հետո համոզվում ես, որ Երզնկացին այն բացառիկ մեծություններից է, որի պատգամները ճշմարիտ են բոլոր ժամանակների համար: Եթե չենք ուզում կործանվել կյանքի դաժան հարվածներից, եկեք Երզնկացուն դարձնենք մեր կյանքի փարոս և նրա նման Աստծուց խնդրենք օգնություն:

Երզնկացու պարզ և անմիջական ոճի մեջ արտացոլվում է իր խոցված, խռոված բայց չնաշխարհիկ հոգին: Երզնկացին մենախոսում է՝ սուզվելով իր հոգու խորքերը, բացելով իր ներքնաշխարհի դռները: Նա Քրիստոսից օգնություն է խնդրում որ լուսավորի իր շրջապատը և մարդկանց տանի ճշմարտության, փրկության ուղիով: Երզնկացին կատարում է աստվածային գործ: Նա նվիրյալ հավատացյալ է, արդարամիտ և բարի անձնավորություն: Ցավոք սրտի նրան չեն հասկացել ու չեն գնահատել իր մտերիմները, քանի որ ինչպես ինքն է ասում ապրել է հիմարներով շրջապատված: Ակնհայտ է նրա միայնությունը և սրտի վիշտը:

Իմիջիայլոց, գրաբար հայերենը շատ գեղեցիկ ու հարուստ է, իսկ Երզնկացու ամեն մի բառ այնքան տեղին և խորիմաստ է որ ամեն մի տող արդի հայերենով վերարտադրելիս աշխատել ենք հնարավորին չափ պահպանել նրա միտքը՝ թեկուզ շեղվելով ուղղագրական կանոններից:


http://www.myonearmenia.org/Literature/kyerznkatsi/AboutKY.php