Դիտել ողջ տարբերակը : Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
armen9494
28.01.2012, 00:32
Չեմ սիրում նման տոները խիստ ձևակերպված ձևով շնորհավորել ու չեմ կարծում, որ մոտս կստացվի, շատերը կան, որ իրոք լավ կարողանում են ձևակերպել իրենց խոսքը, թող իրենք գրեն;)
Իսկ ես հասարակ ձևով, բայց ամբողջ սրտով ուզում եմ շնորհավորեմ մեր բանակի բոլոր կարգին տղեքի տոնը... առաջ միգուցե այդքան չկարևորեի այս տոնը, բայց հիմա սկսել եմ "զգալ" նման տոների կարևորությունը, որովհետև ինձ շատ հարազատ մարդիկ՝ իմ ընկերները հիմա ծառայում են, ԾԱՌԱՅՈւՄ :clap
Հալալ ա ձեզ տղեք ջան, միշտ պինդ կացեք, երբ էլ խոսամ ձեր հետ, միշտ այ ըտենց ուրախ ձենով, տրամադրություններդ բարձր;)
Մի երազանք ունեմ, ուզում եմ վաղը բոլոր ծառայող ընկերներիս հետ խոսեմ, իրոք շատ կարևոր ա էս օրը դառել իմ համար, երանի ստացվի:
Ambrosine
28.01.2012, 00:59
Բանակը մեր պետության այն միակ ինստիտուտն է, որ նաև գործով է ապացուցել իր արդյունավետությունն ու անպարտելիությունը: Մնացած բոլոր ինստիտուտներից հենց բանակի գոյությունն է միակ արդարացվածը. կարող ենք անգամ առանց նախագահի, կամ առանց պառլամենտի, բայց առանց բանակի չենք կարող: Հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում բանակը մեր ամեն ինչն է` և մեր երկրի անվտանգության երաշխավորը, և թշնամու դեմ վստահ խոսելու հնարավորություն տվողը: Պառլամենտում եթե անգամ իրար ծեծեն, մեզ դա քիչ կհետաքրքրի, բայց բանակի հետ կապված ամեն մանրուք հասարակական հնչեղություն է ստանում, որովհետև մեր գոյության հույսը կապել ենք հենց այս ինստիտուտի հետ:
Շնորհավորում եմ ամբողջ հայությանը` սեփական ջանքերի շնորհիվ անպարտելի բանակ կազմավորելու համար: Շնորհակալություն բոլոր ժամկետային զինծառայողներին, բոլոր նրանց, ովքեր անգամ չնչին ներդրում են ունեցել` մեր բանակի կայացման գործում:
Շնորհավոր բոլորիս. ի վերջո բոլորս էլ մեր հայրենիքի զինվորներն ենք :):
18-ամյակին ասում էինք, թե հայոց բանակին բանակ են տանում, փաստորեն հիմա էլ զորացրվեց հայոց բանակը:) եթե , իհարկե, լավ ա ծառայել
Շնորհավոր :bux:
Մի օր,երբ ոգևորված հայրենասիրական թեմայով մեր հարևաններից մեկի հետ ուղղակի թեթևակի բանավիճում էի, երեկոյան մաման ասաց.
-Աստված ջան, ինչ կլինի ես պատերազմ էլ չտենամ:
-Ի՞նչ մտքովդ անցավ, մամ:
- Որ պատերազմ լինի, առաջինը դուք կգնաք, ես չեմ թողնի, խայտառակ կլինեմ... :))
Ես զինվորն եմ իմ երկրի, ու էսօր իմ տոնն է:
Zhor(ARM)
28.01.2012, 01:32
Շնորհավոր :)
yerevanci
28.01.2012, 10:03
Ինչքան մեծնում եմ, այնքան ավելի ու ավելի եմ համոզվում մեր բանակի կարևորության համար: Տոնդ շնորհավոր Հայոց բանակ, լինես միշտ ուժեղագույնը ու որ ամենակարևորն է երբեք չկորցնես քո հավատը սեփական ժողովրդի առաջ:
http://www.yerkirmedia.am/userfiles/19.09.11-7385%D5%A6%D5%B8%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD%20%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A9%D5%AB%D5%BC%20%20copy.jpg
Մենք տորթ առանք բանակի ձևավորմամբ, քիչ հետո կնստենք, կխմենք մեր բոլոր զինվորների կենացը, կկտրենք տորթիկը ու երևի թե կյանքում առաջին անգամ սուրճն ու տորթը կունենան «բանակային համ»: Շնորհավոր բոլորին::)
Ասում են՝ հզոր ես, մարտունակ ես, թշնամուն դիմակայել կարող ես... հա բա էդպես էլ պիտի լիներ....չէ՞ որ այսoր 20-դ բոլորեցիր;)... ՇՆորհավոր 20-ամյա ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ ջաաաաաան:)
murmushka
28.01.2012, 13:15
Շնորհավորում եմ, բոլորին՝ մեզ, ծառայած ու ծառայող տղաներին ու նաև նրանց, ովքեր զոհվեցին ինչպես խաղաղ պայմաններում այնպես էլ թշնամու գնդակից
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հայոց բանակը քսան տարեկան չէ, այլ մի քանի հազար տարեկան: Հայոց բանակը գրեթե հասակակից է հայ ժողովրդին: Այսօր մեր բանակի վերակազմավորման քսանամյակն է, ինչի առիթով էլ շնորհավորում եմ բոլորիս:
Նաիրուհի
28.01.2012, 13:30
Դեղին ծաղիկները աչքով էին անում: Մոտեցա: Ծաղկավաճառը երկու տղամարդու էր սպասարկում:
-Ախպերս, լավ մեխակները ջոկի, էլի, Եռաբլուր ենք գնում: Մեր ընկերոջ ծնունդն է. Արծվաշենում զոհվեց:
Ծերունին դողացող ձեռքերով առանձնացրեց ամենասիրուն մեպակները:
-Ինձ մի փունջ ձնծաղիկ տվեք, խնդրում եմ: Դուք Եռաբլուր եք գնում, չէ՞:
-Հա, ի՞նչ իմացաք:
-Լսեցի: Տղերքին բարևեք, հա՞:
Արդեն շատ զարմացած.
-Եռաբլուրի հետ ինչ-որ կապ ունե՞ք:
Զարմանալու հերթն իմն էր.
-Ի՞նչ կապ:
-Դե եսիմ, ինչ-որ կապ ունե՞ք, որ տղերքին բարև եք ուղարկում:
-Ամենամեծ կապն ունեմ. հայ եմ: Ուրիշ կապ ունենալու կարիք կա՞…
Շրջվեց դեպի ընկերը.
-Լսեցի՞ր՝ ինչ ասաց: Փաստորեն հիմա էսպիսի ջահելներ էլ կան... Ախպեր ջան, մեր օրիորդից ծաղիկների համար փող չվերցնես, ես կտամ...
Կարմրատակած փորձեցի հրաժարվել:
-Էս ծաղիկները ես չեմ տալիս, աղջի՛կս, տղերքն են քեզ նվիրում... (http://www.akumb.org/showthread.php/54543-%D4%B1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BA-%D6%85%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D6%80-5?p=2175528&viewfull=1#post2175528)
...
Էսօր առաջին հերթին ձեր տոնն է, տղե´րք, ու էն զինվորի, որ հիմա ցրտի ու սեփական վախի հետ կռիվ է տալիս սահմանին, ու նրա, ով պատրաստվում է դա անել...
Շնորհավո´ր, երկի´րս, շնորհավո´ր, որ ունեցար ու դեռ ունես էս սերունդը, որ քեզ երբեք թույլ չի տա կասկածով ու վախով նայել ապագայիդ։
ՁԵՐ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ, ՏՂԵ´ՐՔ...
Կեցցե՛ն հայոց ազգը շահած, պահած, պահպանած, պաշտպանած, կյանքը չխնայած հայոց մարտիկները, զինվորները, սպաները, գեներալները, ու, առհասարակ, բոլոր-բոլորը, ում շնորհիվ Հայաստանը պահպանել է իր գոյությունը ու կպահպանի:
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛նք մենք բոլորս: :)
:bux:
Խորին շնորհակալությունս եմ հայտնում մեր ազգի հերոսներին, մեր բանակի կազմավորմանը նպաստող յուրաքանչուր հայի, ազգիս բանակին մաղթում են բազկի զորություն, իսկ հենց ազգիս միաբանություն և միմյանց հանդեպ փոխհանդուրժողականություն:
Անգաղափար Արմենիան մեր բանակի "պատվին" "Նվագախմբի տղաներ" կոչվող ապուշություննա ցույց տալիս :angry
Ծնունդդ շնորհավոր, մեր թանկագին բանակ, ու լիքը հաջողություն և ուժ քեզ :hands