Chuk
27.01.2012, 00:19
4 օր ակումբը չգործեց: Ու բնականաբար անհրաժեշտ է ներկայացնել պատճառները:
Հաշվի առնելով, որ ձեզնից շատերը հասկանալի պատճառներով չգիտեն կայքերի աշխատելու ձևերը, կաշխատեմ տերմինների շատ չօգտագործել, իսկ օգտագործած տերմիններն էլ բացատրել:
Մի քանի օր առաջ մենք մեզ հոստինգ տրամադրող (բնականաբար գումարի դիմաց) կազմակերպությունից, որն արտասահմանյան է, ստացանք նամակ, որ իբր ակումբում ինչ-որ բան սխալ ենք կազմակերպել, դրա պատճառով իրենց սերվերները կախվում են: Շատ կարճ ու մոտավոր ասեմ, որ հոստինգն այն է, երբ քեզ որոշակի համակարգչում (սերվեր) տրամադրում են տարածք, քո կայքն այնտեղ տեղադրելու համար:
Մի քանի օր մենք ուսումնասիրեցինք (հիմնականում Ներսես_АМ-ը) ու ոչ մի անոմալ բան չհայտնաբերեցինք: Կայքն աշխատում էր նույն կերպ, ինչպես աշխատել էր դրանից կես տարի առաջ, ինչպես աշխատել էր դրանից ընդամենը 1.5 ամիս առաջ: Սա հատուկ եմ նշում, որպեսզի հասկանալի լինի իրավիճակի անսպասելիությունն ու տարօրինակությունը: Ամբողջ հարցն այն է, որ հոստինգի համար վերջին վճարումը մենք կատարել էինք հենց 1.5 ամիս առաջ, վճարել էինք առաջիկա կես տարվա համար ու մեզնից վճարը հանգիստ ընդունել էին, չէին ասել, որ գիտեք, ձեր կայքը մեր սերվերը ծանրաբեռնում է: Ինչևէ: Մենք պատասխանեցինք ու հայտնեցինք, որ որևէ խնդիր չենք գտնում ու առաջարկեցինք իրենց օգնել մեզ, պարզել խնդիրը:
Մի քանի նամակներից հետո նրանք հայտարարեցին, որ մեր բազայի չափն է շատ մեծ ու անհրաժեշտ է կրճատել, կամ էլ անցնել ավելի հզոր սերվերների, լրացուցիչ գումարի դումաց: Լրացուցիչ գումար ասվածն է նախկինից նվազագույնը մոտ 4 անգամ ավելի թանկ տարբերակ է (իրենց կազմակերպության առաջարկածը): Ինչևէ: Բազան կրճատելը այնքան էլ իրատեսական չէր, իրենց առաջարկած բոլոր օպտիմիզացման տարբերակները մենք վաղուց ի վեր կիրառում ենք, իսկ գրառումներ ու նման բաներ ջնջել մեծ քանակով նախ ռեալ չէր, հետո այնքան էլ ճիշտ չէ ակումբի դեպքում: Ընտրեցինք հոստինգի ավելի լավ տարբերակի անցնելու ուղին՝ իրենց սերվերում, առնվազն մի ամսով:
Ինչու՞ այսպես: Մինչ մենք կքննարկեինք այլ տարբերակները, այդ թվում այլ հոստինգների անցնելու տարբերակները, ակումբը կլիներ անհասանելի: Իսկ մենք ուզում էինք հնարավորինս շուտ վերադառնալ «եթեր»: Ու մտածեցինք, որ ամենաարագ տարբերակը կլինի հենց նույն կազմակերպության այլ, ավելի հզոր ծառայությունից օգտվելը, կայքի մի սերվերից մյուսը տեղափոխելն էլ իրենց վստահելով: Մտածում էինք, որ սրանից ավելի արագ հնարավոր չի լինի:
Ինչ իմանայինք, որ էսպես ձգձգվելու է: Ինչևէ: Քաղաքացին (Սասունը) այս ողջ ընթացքում իր վրա վերցրեց տեխնիկական խնդիրներով զբաղվելու ու բանակցությունների հարցը, որը պետք է ասեմ, որ մենակ իրա նման հանգիստ մարդը կարող էր անել, որովհետև ընթացքում իրենց սպասարկողները մի լավ ներվայնացնում ու նյարդայնացնում էին:
Ի վերջո էս խնդիրը լուծվեց ու մնում էր վերջին քայլը, akumb.am-ը դոմեյնը (հասցեն) այս նոր հոստինգի հետ կապելը:
Ահա այստեղ էլ, պարզվեց, նոր խոչընդոտն է, արդեն հայկական կազմակերպության հետ: Նրանց համակարգը պարզապես չի ընդունում այն հասցեավորումը, որն ուզում ենք հանձնարարել, գրելով որ սխալ հասցե ենք գրել: Ցերեկը մի քանի անգամ զանգելուց հետո ի վերջո գնացի այդ կազմակերպություն: Զանգերին ուղղակի չէին պատասխանում (պարզվեց, որ իմ զանգելու ժամանակ «միջոցառում» ունեին): Այստեղ ինձ ընդունեցին շատ լավ ու քաղաքավարի բացատրեցին, որ հոստինգ տվող կազմակերպությունը սխալ է արել նաստրոյկաներն ու ինձ ասացին, թե նրանցից ինչ է պետք պահանջել: Սասունը նորից խոսեց հոստինգի կազմակերպության հետ, նրանք հավաստիացրին (ու ապացուցեցին), որ հայկական կազմակերպության արած նաստրոյկաներն արված են: Նորից զանգեցի ու հայտնեցի այս մասին: Հետո էլի զանգեցի: Ինձ հավատացնում են, որ զբաղվում են այդ հարցով ու փորձում են հասկանալ թե ինչից է:
Բայց էս ընթացքում հասցրինք իմանալ, որ միայն ակումբում չի, որ խնդիրը ծագել է, այլ կայքեր էլ ունեն նույն խնդիրը, ու անձամբ ես համոզված եմ, որ դա մեր հայկական կազմակերպության թերացումն է:
Ինչևէ: Մինչ այս խնդիրը կլուծվի, մենք որոշեցինք ակումբը հասանելի դարձնել գոնե www.akumb.org հասցեով: Շուտով akumb.am-ը ժամանակավոր կվերահասցեավորենք այս հասցեին, որպեսզի ցանկացած մեկը akumb.am մտնելիս ընկնի akumb.org: Բայց սա քանի դեռ խնդիրը չի լուծվել, որովհետև մենք իհարկե պետք է ամեն ինչ անենք հին հասցեում հանդիպելու համար:
Ավարտելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում օգնել են ինձ, հատկապես Սասունին, ում արած գործն ուղղակի անգնահատելի է, ու Ներսեսին: Նաև շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ֆեյսբուքում նախաձեռնեցին, կազմակերպեցին ու մասնակցեցին դրամահավաքին, օգնելով մեզ այս դժվար պահին:
Շնորհակալություն բոլորիդ: