PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբն աստիճանաբար վերադառնում է



Chuk
27.01.2012, 00:19
4 օր ակումբը չգործեց: Ու բնականաբար անհրաժեշտ է ներկայացնել պատճառները:

Հաշվի առնելով, որ ձեզնից շատերը հասկանալի պատճառներով չգիտեն կայքերի աշխատելու ձևերը, կաշխատեմ տերմինների շատ չօգտագործել, իսկ օգտագործած տերմիններն էլ բացատրել:

Մի քանի օր առաջ մենք մեզ հոստինգ տրամադրող (բնականաբար գումարի դիմաց) կազմակերպությունից, որն արտասահմանյան է, ստացանք նամակ, որ իբր ակումբում ինչ-որ բան սխալ ենք կազմակերպել, դրա պատճառով իրենց սերվերները կախվում են: Շատ կարճ ու մոտավոր ասեմ, որ հոստինգն այն է, երբ քեզ որոշակի համակարգչում (սերվեր) տրամադրում են տարածք, քո կայքն այնտեղ տեղադրելու համար:

Մի քանի օր մենք ուսումնասիրեցինք (հիմնականում Ներսես_АМ-ը) ու ոչ մի անոմալ բան չհայտնաբերեցինք: Կայքն աշխատում էր նույն կերպ, ինչպես աշխատել էր դրանից կես տարի առաջ, ինչպես աշխատել էր դրանից ընդամենը 1.5 ամիս առաջ: Սա հատուկ եմ նշում, որպեսզի հասկանալի լինի իրավիճակի անսպասելիությունն ու տարօրինակությունը: Ամբողջ հարցն այն է, որ հոստինգի համար վերջին վճարումը մենք կատարել էինք հենց 1.5 ամիս առաջ, վճարել էինք առաջիկա կես տարվա համար ու մեզնից վճարը հանգիստ ընդունել էին, չէին ասել, որ գիտեք, ձեր կայքը մեր սերվերը ծանրաբեռնում է: Ինչևէ: Մենք պատասխանեցինք ու հայտնեցինք, որ որևէ խնդիր չենք գտնում ու առաջարկեցինք իրենց օգնել մեզ, պարզել խնդիրը:

Մի քանի նամակներից հետո նրանք հայտարարեցին, որ մեր բազայի չափն է շատ մեծ ու անհրաժեշտ է կրճատել, կամ էլ անցնել ավելի հզոր սերվերների, լրացուցիչ գումարի դումաց: Լրացուցիչ գումար ասվածն է նախկինից նվազագույնը մոտ 4 անգամ ավելի թանկ տարբերակ է (իրենց կազմակերպության առաջարկածը): Ինչևէ: Բազան կրճատելը այնքան էլ իրատեսական չէր, իրենց առաջարկած բոլոր օպտիմիզացման տարբերակները մենք վաղուց ի վեր կիրառում ենք, իսկ գրառումներ ու նման բաներ ջնջել մեծ քանակով նախ ռեալ չէր, հետո այնքան էլ ճիշտ չէ ակումբի դեպքում: Ընտրեցինք հոստինգի ավելի լավ տարբերակի անցնելու ուղին՝ իրենց սերվերում, առնվազն մի ամսով:

Ինչու՞ այսպես: Մինչ մենք կքննարկեինք այլ տարբերակները, այդ թվում այլ հոստինգների անցնելու տարբերակները, ակումբը կլիներ անհասանելի: Իսկ մենք ուզում էինք հնարավորինս շուտ վերադառնալ «եթեր»: Ու մտածեցինք, որ ամենաարագ տարբերակը կլինի հենց նույն կազմակերպության այլ, ավելի հզոր ծառայությունից օգտվելը, կայքի մի սերվերից մյուսը տեղափոխելն էլ իրենց վստահելով: Մտածում էինք, որ սրանից ավելի արագ հնարավոր չի լինի:

Ինչ իմանայինք, որ էսպես ձգձգվելու է: Ինչևէ: Քաղաքացին (Սասունը) այս ողջ ընթացքում իր վրա վերցրեց տեխնիկական խնդիրներով զբաղվելու ու բանակցությունների հարցը, որը պետք է ասեմ, որ մենակ իրա նման հանգիստ մարդը կարող էր անել, որովհետև ընթացքում իրենց սպասարկողները մի լավ ներվայնացնում ու նյարդայնացնում էին:

Ի վերջո էս խնդիրը լուծվեց ու մնում էր վերջին քայլը, akumb.am-ը դոմեյնը (հասցեն) այս նոր հոստինգի հետ կապելը:

Ահա այստեղ էլ, պարզվեց, նոր խոչընդոտն է, արդեն հայկական կազմակերպության հետ: Նրանց համակարգը պարզապես չի ընդունում այն հասցեավորումը, որն ուզում ենք հանձնարարել, գրելով որ սխալ հասցե ենք գրել: Ցերեկը մի քանի անգամ զանգելուց հետո ի վերջո գնացի այդ կազմակերպություն: Զանգերին ուղղակի չէին պատասխանում (պարզվեց, որ իմ զանգելու ժամանակ «միջոցառում» ունեին): Այստեղ ինձ ընդունեցին շատ լավ ու քաղաքավարի բացատրեցին, որ հոստինգ տվող կազմակերպությունը սխալ է արել նաստրոյկաներն ու ինձ ասացին, թե նրանցից ինչ է պետք պահանջել: Սասունը նորից խոսեց հոստինգի կազմակերպության հետ, նրանք հավաստիացրին (ու ապացուցեցին), որ հայկական կազմակերպության արած նաստրոյկաներն արված են: Նորից զանգեցի ու հայտնեցի այս մասին: Հետո էլի զանգեցի: Ինձ հավատացնում են, որ զբաղվում են այդ հարցով ու փորձում են հասկանալ թե ինչից է:

Բայց էս ընթացքում հասցրինք իմանալ, որ միայն ակումբում չի, որ խնդիրը ծագել է, այլ կայքեր էլ ունեն նույն խնդիրը, ու անձամբ ես համոզված եմ, որ դա մեր հայկական կազմակերպության թերացումն է:

Ինչևէ: Մինչ այս խնդիրը կլուծվի, մենք որոշեցինք ակումբը հասանելի դարձնել գոնե www.akumb.org հասցեով: Շուտով akumb.am-ը ժամանակավոր կվերահասցեավորենք այս հասցեին, որպեսզի ցանկացած մեկը akumb.am մտնելիս ընկնի akumb.org: Բայց սա քանի դեռ խնդիրը չի լուծվել, որովհետև մենք իհարկե պետք է ամեն ինչ անենք հին հասցեում հանդիպելու համար:

Ավարտելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում օգնել են ինձ, հատկապես Սասունին, ում արած գործն ուղղակի անգնահատելի է, ու Ներսեսին: Նաև շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ֆեյսբուքում նախաձեռնեցին, կազմակերպեցին ու մասնակցեցին դրամահավաքին, օգնելով մեզ այս դժվար պահին:

Շնորհակալություն բոլորիդ:

yerevanci
27.01.2012, 09:05
ուռաաաաաա :ok

Chuk
27.01.2012, 16:23
Ժողովուրդ ջան, ուրեմն մյուս խնդիրն էլ լուծվեց: Արդեն հասցեավորումը փոխել ենք akumb.am-ի (հասցեավորում ասելով նկատի ունեմ, որ nameserver-ները դրել ենք նոր սերվերինը): Հիմա ընդամենը մնում է ինչ-որ ժամանակ սպասել, մինչև էդ տվյալները թարմանան պրովայդերների մոտ, ու շատ շուտով մենք նորից հասանելի կլինենք akumb.am հասցեով:

Moonwalker
27.01.2012, 16:47
Հո՛ւհ... վերադառնում ենք կյանքի նորմալ ընթացքին: Թե չէ արդեն ուզում էի գրանցվել Սֆաթդավթարում::))
Մերսիներ ու խոնարհում© բոլոր մարդկանց, ովքեր աշխատել են խոչնդոտների վերացման վրա::hi

Chelovek84
27.01.2012, 18:13
Hostgator-ը բայց շատ hostgator-ն է։ Սա ինձ հայտնի առաջին դեպքը չէ այս հոսթինգի վրա։ Մտածեք այլ հոսթինգ տեղափոխվելու մասին։

Վահե-91
27.01.2012, 18:17
ամեն անգամ լոգին լինելուց էսա բերում, չնայած նշում եմ որ հիշի իմ լոգինն ու կոդը
http://4put.ru/pictures/max/252/775904.jpg

Chuk
30.01.2012, 10:43
Ուրախ եմ տեղեկացնել, որ ակումբը իր բնականոն աշխատանքը վերականգնում է akumb.am հասցեում:
Մասնավորապես կարծում եմ, որ այլև չեն լինի մուտքի խնդիրներ:

Tig
30.01.2012, 14:13
Արտակ ջան իսկ հետագա ամիսների վճարների հարցերը ինչպե՞ս են կարգավորվելու:

Chuk
05.02.2012, 21:09
Արտակ ջան իսկ հետագա ամիսների վճարների հարցերը ինչպե՞ս են կարգավորվելու:
Տիգ ջան, այդ ուղղությամբ որոշակի քայլեր եմ ձեռնարկում, որի մասին չեմ ցանկանում խոսել, մինչև վերջնական հստակեցումը: Առաջիկա օրերին այդ մասին ես կտեղեկացնեմ:

Chuk
05.02.2012, 21:11
Ակումբցիներ ջան,
շատերդ, գիտեմ, նկատել էիք, որ նոր սերվեր տեղափոխվելուց հետո չի լինում փոխել ավատարը, ինչպես նաև ակումբից չեք ստանում նամակներ (Email), դրանք կլինեին շնորհավորական, գաղտնաբառի վերականգնման համար, բաժանորդագրությունների մասին ծանուցող, թե այլ:

Ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ այդ խնդիրները լուծված են:
Ցավոք այս օրերին email-ը հաստատող նամակ չի գնացել նաև նոր գրանցված մասնակիցներին, ինչը առաջիկայում «ձեռքով» կանենք:

Խնդրում եմ նման նոր խնդիրներ նկատելու դեպքում տեղեկացնել:

impression
05.02.2012, 21:24
ժող, բա էդ դրամահավաքը ե՞րբ արեցիք, որ ես չիմացա... ինչ ամոթ ա :(

Chuk
05.02.2012, 21:33
Ցավոք այս օրերին email-ը հաստատող նամակ չի գնացել նաև նոր գրանցված մասնակիցներին, ինչը առաջիկայում «ձեռքով» կանենք:
Ի հավելումն.
Տեղեկացնեմ, որ այս օրերին գրանցված այն 36 անձանց, ում email-ի հաստատման համար նախատեսված նամակները չէին ուղարկվել (սրանք հիմնականում mail.ru և rambler.ru ծառայություններից օգտվող մեյլերն էին) փոքր ուշացումով ուղարկվեցին այդ նամակները:

Malxas
05.02.2012, 23:50
Ակումբի չգօրծելու օրերին մի երկու անգամ մտել եմ ֆեյսբուքի էջը, բայց կատարված դրամահավաքին տեղյակ չեմ եղել: Ինչևէ, եթե մոտ ապագայում նորից նման անհրաժեշտություն առաջանա՝ պատրաստակամությունն եմ հայտնում օգտակար լինել:

Chuk
07.02.2012, 22:42
Արտակ ջան իսկ հետագա ամիսների վճարների հարցերը ինչպե՞ս են կարգավորվելու:


ժող, բա էդ դրամահավաքը ե՞րբ արեցիք, որ ես չիմացա... ինչ ամոթ ա :(


Ակումբի չգօրծելու օրերին մի երկու անգամ մտել եմ ֆեյսբուքի էջը, բայց կատարված դրամահավաքին տեղյակ չեմ եղել: Ինչևէ, եթե մոտ ապագայում նորից նման անհրաժեշտություն առաջանա՝ պատրաստակամությունն եմ հայտնում օգտակար լինել:
...


Տիգ ջան, այդ ուղղությամբ որոշակի քայլեր եմ ձեռնարկում, որի մասին չեմ ցանկանում խոսել, մինչև վերջնական հստակեցումը: Առաջիկա օրերին այդ մասին ես կտեղեկացնեմ:

Խնդրում եմ կարդացեք այստեղ (//www.akumb.am/showthread.php/53773-Մենախոսություն-կամ-ադմինական-մտորումներ?p=2322919&viewfull=1#post2322919)

Varzor
08.02.2012, 16:09
...
Խնդրում եմ կարդացեք այստեղ (//www.akumb.am/showthread.php/53773-Մենախոսություն-կամ-ադմինական-մտորումներ?p=2322919&viewfull=1#post2322919)
Թող ինձ ների մեծն Ամենատորը, շատ չհամարի իմ ունայն գոյությունն այս ակումբի տարածքում ու էս մի զարկն էլ ինձ բաշխի :))
Հղումը սխալ է` չի բացվում պիտի լինի այսպես (www.akumb.am/showthread.php/53773-Մենախոսություն-կամ-ադմինական-մտորումներ?p=2322919&viewfull=1#post2322919)

dvgray
28.08.2013, 03:50
երևի ամենահարմարը ստեղ ա իմ էն ասելիքի համար, որ Ակումբում մի նոր ու իմ համար շատ ողջունելի բան եմ նկատում, որ

1. Վիճելի հարցերի շուրջ կարող է ծավալվել բավականին "ծանր" հարվածներ, որոնք կարող են լինել նաև գոկատեղից ներքև
2. Ու դա չի խանգարում, որ տեղն եկած տեղը իրար գնահատենք, իրար շնորհակալություն ասենք ու միասին անկեղծորեն կատակենք

Ես ուրախ եմ, որ այդ ամենը ոչ մի տհաճ հետևանքներ չի թողնում մասնակիցների միջև:

Սա բավականին բարձր մարդային որակների նշան է