Մուտք

Դիտել ողջ տարբերակը : www.RadioMAO.am



Universe
22.01.2012, 22:32
Ռադիո MAO-ն հայկական ԱՌՑԱՆՑ online ռադիո է (եթեր չի հեռարձակվում FM հաճախականությամբ, սակայն հեռանկարներ կան):

Տեխնիկակական, ծրագրային ու առցանց հեռարձակման աշխատանքներն ավարտել եմ, այժմ փորձնական եթերներ են հեռարձակվում: ներկայումս ռադիոն ունի բավականին մեծ ռադիոհաղորդավարների աշխատակազմ, որոնք էլ կապահովվեն ռադիոյի որակյալ եթերը:

Խնդրում եմ առաջարկներ անել, գնահատել հեռարձակման որակը (128/256 KB/S) etc..

Universe
31.01.2012, 00:03
ԱՅՍՕՐ, 24.00 հենց հիմա, ՓՈՐՁՆԱԿԱՆ ուղիղ եթեր Ռադիո մաօի եթերում

0david0
31.01.2012, 00:15
Էտ ջօօմլայի նշանը փոխել չի լինում? :8

Universe
31.01.2012, 01:05
Էտ ջօօմլայի նշանը փոխել չի լինում? :8
Ի՛նչ նշան

Universe
31.01.2012, 23:28
Հա՜.. Էտ փորձնականա, էսօր վաղը լրիվ ամեն ինչով փոխվելույա

Universe
02.02.2012, 15:28
http://radiomao.am/
Լ (http://radiomao.am/)րիվությամբ փոխել եմ:
Այսպես ավելի լավա իմ կարծիքով: + էլ նավիգացիա չկա, միայն մեկ էջում, պարզ, մատչելի ու առանց ռեֆռեշ

keyboard
02.02.2012, 15:31
http://radiomao.am/
Լ (http://radiomao.am/)րիվությամբ փոխել եմ:
Այսպես ավելի լավա իմ կարծիքով: + էլ նավիգացիա չկա, միայն մեկ էջում, պարզ, մատչելի ու առանց ռեֆռեշ
Լավ է, բայց Վահագն-ը փոքրատառ է գրված :B

Universe
02.02.2012, 15:48
Լավ է, բայց Վահագն-ը փոքրատառ է գրված :B
Փոխեցի, thx:)

keyboard
02.02.2012, 15:50
Խնդրեմ,


Ներկա պահին՝ Ìàêsèì - &#..

Էս մենակ իմ մոտա՞ սենց։

Universe
02.02.2012, 16:31
Խնդրեմ,



Էս մենակ իմ մոտա՞ սենց։
Չէ, յունիկոդով գրված երգերն են միայն տենց ցույց տալիս: Երկուշաբթի օրվանից, արդեն ամեն ինչ իր տեղը կլինի: հիմա ֆայլերի հավաքագրմամբ են զգաղվում էտ մասին պատասխանատուները:

Ի դեպ, շաբաթ օրը փորձնական 3-4 ժամանոց ուղիղ եթեր ենք կազմակերպում: Տեսնենք ոնց կստացվի: Երեկոյան եթեր կմտնենք, ու կարծում եմ, որ ԲՈԼՈՐ տեխնիկական հարցերն ու խնդիրներն այժմ լուծել եմ: Մնում է միայն կայքում ավելացնել մեկ բաժին ևս ու վերջ:

Նարե91
02.02.2012, 17:08
Լավ կլինի, որ էս փոքրիկ շտկումներն էլ անես, որ ամեն ինչ տեղը տեղին լինի........ եթե իհարկե դրանով դու ես զբաղվում;)



Մեր ռադիոն նախատեսված է այն լսարանի համար, ովքեր իրենց ազատ ժամանակը անց են կացնում ինտերնետում, չեն պատկերացնում իրենց առօրյան առանց սոց.ցանցերի և առհասարակ մշտապես փնտրտուքների մեջ են`որոնելով հաճելի երաժշտություն, հակիրճ տեղեկատվություն,ինտերակտիվ շփում և վիրտուալ ընկերներ:Մեր նպատակն է Ռադիո ՄԱՈ-ն դարձնել այնպիսի գործոն, որը ցանկացած պահի կդառնա ձեր հաճելի ու երևի միակ զրուցակիցը:Ռադիո ՄԱՈ-ն դառնալու է ձեր լավագույն ընկերը վիրտուալ աշխարհում:Այնպես որ, եթե դուք ընկերասեր եք և առավոտյան արթնանալուն պես շտապում եք բացել սոց.ցանցերի ձեր էջերը, ապա մտնելով ինտերնետ` մի' մոռացեք www.radiomao.am կայքի մասին,եկեք միասին վայելենք մի բաժակ տաք ռադիո:

Ռադիո ՄԱՈ-ն հանդիսանում է առաջին ուսանողական ռադիոն, և ողջ գործընթացում ընդգրկված են հիմնականում ուսանողներ: Այնպես որ, եթե դու ունես հետաքրքիր մտքեր,յուրահատուկ գաղափարներ, նոր ռադիո նախագծեր,ուրեմն առանց հապաղելու, կա՛պ հաստատիր մեզ հետ:

Universe
02.02.2012, 18:16
Լավ կլինի, որ էս փոքրիկ շտկումներն էլ անես, որ ամեն ինչ տեղը տեղին լինի........ եթե իհարկե դրանով դու ես զբաղվում;)



Մեր ռադիոն նախատեսված է այն լսարանի համար, ովքեր իրենց ազատ ժամանակը անց են կացնում ինտերնետում, չեն պատկերացնում իրենց առօրյան առանց սոց.ցանցերի և առհասարակ մշտապես փնտրտուքների մեջ են`որոնելով հաճելի երաժշտություն, հակիրճ տեղեկատվություն,ինտերակտիվ շփում և վիրտուալ ընկերներ:Մեր նպատակն է Ռադիո ՄԱՈ-ն դարձնել այնպիսի գործոն, որը ցանկացած պահի կդառնա ձեր հաճելի ու երևի միակ զրուցակիցը:Ռադիո ՄԱՈ-ն դառնալու է ձեր լավագույն ընկերը վիրտուալ աշխարհում:Այնպես որ, եթե դուք ընկերասեր եք և առավոտյան արթնանալուն պես շտապում եք բացել սոց.ցանցերի ձեր էջերը, ապա մտնելով ինտերնետ` մի' մոռացեք www.radiomao.am (http://www.radiomao.am) կայքի մասին,եկեք միասին վայելենք մի բաժակ տաք ռադիո:

Ռադիո ՄԱՈ-ն հանդիսանում է առաջին ուսանողական ռադիոն, և ողջ գործընթացում ընդգրկված են հիմնականում ուսանողներ: Այնպես որ, եթե դու ունես հետաքրքիր մտքեր,յուրահատուկ գաղափարներ, նոր ռադիո նախագծեր,ուրեմն առանց հապաղելու, կա՛պ հաստատիր մեզ հետ:
Նար ջան, անկեղծ ասեմ մենակ էտ մասը ես չեի գրել,ա սել էի գրել տվեկլ էին:
Շատ ապրես դու, ու անչափ շնորհակալ եմ գիտես :*
երաժշտություն - Մենակ էս պահը չհասկացա :think

Նարե91
02.02.2012, 19:35
Նար ջան, անկեղծ ասեմ մենակ էտ մասը ես չեի գրել,ա սել էի գրել տվեկլ էին:
Շատ ապրես դու, ու անչափ շնորհակալ եմ գիտես :*
երաժշտություն - Մենակ էս պահը չհասկացա :think
Դե ուղղակի կայքում «թ» տառը բաց էր թողնված;)

Ապե Ջան
03.02.2012, 04:18
Կարողացա լսել մոտ 30 րոպե: Հենց հնարավորություն լինի էլի կլսեմ, երբ լիովին նորմալ հունի մեջ կընկնի…
Կարծում եմ պրոեկտը կաշխատի, միայն պետք ա ամեն ինչ սկզբնականի նման յուրահատուկ լինի:

Աթեիստ
03.02.2012, 09:21
Առաջարկում ու խնդրում եմ երգերի թեգերը խմբագրել, որ հայկական երգերի մասին ինֆորմացիան հայերեն լինի, ոչ թե «Silva - Heru heru»։

Universe
03.02.2012, 11:52
Առաջարկում ու խնդրում եմ երգերի թեգերը խմբագրել, որ հայկական երգերի մասին ինֆորմացիան հայերեն լինի, ոչ թե «Silva - Heru heru»։
Շնորհակալ եմ առաջարկի համար Աթիեստ :)
Ներկայումս դա մի փոքր տեխնիկական խնդիր է, քանի որ Radio encoder ը UTF-8 չէ, իսկ Stream արվող երգերի Descr. & Titles utf-8 էն, դա էլ հենց առաջացնում է նման խնդիր:
Անպայմանորեն դա կփոխարինեմ հիմնական՝ UTF-8 ով:
Ներկայումս բացի լատինատառ բառերից այլ բառեր գրելիս առաջանում է խնդիր USerfront ում տառերի արտապատկերման հետ: Ինչ որ անորոշ սիմվոլներ են ցուցադրվում:

Universe
03.02.2012, 11:54
Կարողացա լսել մոտ 30 րոպե: Հենց հնարավորություն լինի էլի կլսեմ, երբ լիովին նորմալ հունի մեջ կընկնի…
Կարծում եմ պրոեկտը կաշխատի, միայն պետք ա ամեն ինչ սկզբնականի նման յուրահատուկ լինի:
Շաբաթ օրը, երեկոյան մի քանի ժամանոց ուղիղ հեռարձակում եմ անելու:
Ուզում եմ հիմնականում հաղորդավարների պատրաստվածության վրա համոզված լինեմ, որ դրանից հետո ամեն երեկո /դեռևս առավելագույնը/ նման ուղիղ եթերներ կազմակերպվի:
Ստուդիայում մի փոքր կապի խնդիր կա, բայց, հետագայում անպայման օնլայն զանգեր էլ կնդունենք, հիմա դեռ եղածը խելքը բերենք, նոր անցնենք հեռանկարային լրացումներին:

Universe
05.02.2012, 16:57
Երեկ տեղի ունեցավ Ռադիո ՄԱՈ ի 4-ժամանոց ՕՆԼԱՅՆ միացումը, և կարողացանք նաև կազմակերպել ՕՆԼԱՅՆ զանգ՝ դեմի ստուդիա ու օնլայն հեռարձակում, առավելագույնը 3-5 վայրկյան սպասմամբ:
Առաջին հաջողությունը դա թերևս համագործակցությւոնների ու հովանավորության բազմաթիվ առաջարկներն էին, սակայն սա համարում եմ դեռ շատ քիչ:
Հուսով եմ որ առաջիկայում ռադիոն իրեն էլ ավելի կարդարացնի...
Այժմ աշխատում ենք ավելի բարձր մակարդակով ապահովել թե՛ ռադիոյի հեռարձակումը ու թե՛ Userfront ի հնարավորությունները:

Ստորև ՁԵԶ եմ ներկայացնում Ռադիո ՄԱՈ ի վերջին 3 օրվա վիճակագրությունը՝ ըստ ՒՈՆԻԿԱԼ այցելությունների թվի:
Սա ևս համարում եմ ՄԵԾ առաջընթաց, ընդամենը մի քնաի օր առաջ օնլայն հեռարձակման անցած ռադիոյի համար...
http://radiomao.am/radiomao.PNG

Universe
10.04.2012, 23:39
Այս ժամանակահատվածում Ռադիո «ՄԱՈ» ի այցելությունների թիվը ավելի քան տասնապատկվել է, տասնապատկվել է նաև ռեսուրսների պահանջը, որն անհրաժեշտ է ռադիոն կայուն պահելու համար, սակայն, ինչպես տեսնում ենք, ռեսուրս էտո դլյա նաս նե պռաբլեմա :))
Համագործակցում, և շուտով նոր համագործակցության պլաններ ենք կազմում հայտնի և ոչ այնքան ընկերությունների հետ:
Եթե կան առաջարկներ, առաջարկում եմ համագործակցություն հիմնականում ԲԱՐԴԵՐԱՅԻՆ տարբերակով: Առաջարկների համար խնդրում եմ դիմել ՊՐԻՎԱՏ ով...
Ընկերության կողմից արվող առաջարկի/համագործակցության համար խնդրում եմ ուղարկել առաջարկը admin [շնաձուկ] radiomao.am հասցեին կամ դիմել պրիվատ:

Universe
10.04.2012, 23:42
Ի դեպ, օրեկան այցելությունների թիվը հասնում է մի քանի հազարի, իսկ օնլայն ռադիոլսողների թիվը ևս պակաս չէ...

Մեր ռադիոն տեղադրել են ավելի քան 50 կայքերում, որոնց օրեկան այցելությունների թիվը մոդ/հավասար է 20/800-ի:
Ռադիոն լսում են նաև արտասահմանում, մասնավորապես ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան /որպես սահմանից դուրս)) /
Այս ամենի մասին մանրամասն ՝պրիվատ