PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաքնված ակումբցին 37



VisTolog
22.01.2012, 12:11
Բարև, համա՛յնք::hi

Ես մարդ եմ (գոնե փորձում եմ լինել), պատկանում եմ եվրոպեոիդ ռասայի արմենոիդ տիպին: Ղարաբաղցի չեմ: Ինքս ինձ հանգիստ ու հավասարակշռված կբնորոշեի: Չար լեզուները խոսում են, որ ուրիշի աչքերում բավական գոռոզ ու ինքնահավան, անտարբեր ու մելանխոլիկ կիբորգի տպավորություն եմ թողնում: Ավելի բարի լեզուները հակադարձում են, որ հետաքրքիր զրուցակից եմ, լավ հռետոր, բայց դե անգամ իրանք հաճախ կրկնում են, որ տափակ հումոր ունեմ (:oy): Բնորոշ հատկանիշս է լարված ժամանակ ձախ ոտքիս անկառավարելի դողը: Էլ ի՞նչ ասեմ... հա, լավ ծանոթ ունեմ ամենավերևում ու մեկ-մեկ ԽԾԲ-ն ահագին օգնում ա: Սերիալներ նայում եմ, բայց բնականաբար ձև եմ տալիս, թե էդ իմ պատվից ցածր ա: Լսում եմ աուդիոգրքեր, որովհետև միջակ գործերի համար ափսոսում եմ աչքերս: Լաքապատած փայտ եմ սիրում ու օրական 1-2 լիտր Բջնի եմ ներմուծում օրգանիզմ:
Ակումբցի եմ էլի, ինձ լավ ակումբցի եմ համարում, բայց ընդհամենը մի քանի հոգու գիտեմ ռեալում:
Կանխելով ձեր հնարավոր հարցը՝ ասեմ, որ ակումցու կարգավիճակը չէի փոխի Ռեալ-Բարսելոնա խաղի 3 տոմսի հետ, որովհետև օբյեկտիվորեն երկու թիմերից էլ Ըզզվում եմ, հատկապես երկրորդից:
Դե՞, ո՞վ եմ ես::))

Ameli
22.01.2012, 12:24
Դիմա՛կ, պատահաբար ձեր տանը Սուսանիկ չկա, նենց սիրուն, պուպուշ աչոնիկ, բոլորին ուրախացնող, հը՞ն, չկա՞ :))

Դիմակ
22.01.2012, 12:42
Դիմա՛կ, պատահաբար ձեր տանը Սուսանիկ չկա, նենց սիրուն, պուպուշ աչոնիկ, բոլորին ուրախացնող, հը՞ն, չկա՞ :))

Է՜հ-է՜հ, փափկասուն պարմանուհի, չգիտե՞ս որ գոտկատեղից հարվածներն արգելվում են: Ցավոտ տեղերին մի՛ խփեք, ի: :beee
Բա չլիներ::pardon
Չէ, չէ Էլիզեն չեմ (ոնց-որ թե)::))

Arpine
22.01.2012, 12:51
Դիմա՛կ, ուսանող ես չէ՞:
Կենսաբանություն սիրում ե՞ս:

armen9494
22.01.2012, 12:57
վայ, էս ոնց որ տոչնի ժամի էլ եկա :))
Դիմակ ջան իմ կառոննի հարցը տամ՝ խորոված սիրու՞մ ես :))
Էս բացահայտելու հետ կապ չունի, ուղղակի ուզում եմ իմանամ արժի՞ քո հետ քեֆի գնալ :D
Որ ղարաբաղցի չես, էդ լավ ա :D

Ուրեմնս դիմակ ախպեր քեզ հաջող բացահայտում եմ ցանկանում, էն երկու բրոզուերների "գաղտնիքն" էլ չօգտագործես, մի քիչ երկար խաղանք էլի :D

Դիմակ
22.01.2012, 12:59
Դիմա՛կ, ուսանող ես չէ՞:

Հա, որովհետև մտածում եմ որ ամեն մարդ՝ անկախ տարիքից, մինչև ի մահ, կախաղան ուսանում է::aha


Կենսաբանություն սիրում ե՞ս:

Հա սիրում եմ: Ամեն ինչ փոքր ժամանակ մի ծրագիր-խաղից սկսվեց. Դարվինի մասին էր (օ՜, աստվածներ ինչքան ժամանակ ա անցել:( ):

unknown
22.01.2012, 13:03
Դիմակ պատահաբար Աստղը չես՞:think

Դիմակ
22.01.2012, 13:03
Դիմակ ջան իմ կառոննի հարցը տամ՝ խորոված սիրու՞մ ես :))

Եթե խորոված ասելով նկատի ունես էդ խեղճ կենդանու դիակի խանձած միսը, պիտի ասեմ՝ չէ::nea Ամենամոտիկը խորոված ձուկ եմ սիրում: Նենց որ քեֆի ցուցակից ինձ ջնջի::))


Ուրեմնս դիմակ ախպեր քեզ հաջող բացահայտում եմ ցանկանում, էն երկու բրոզուերների "գաղտնիքն" էլ չօգտագործես, մի քիչ երկար խաղանք էլի :D

:beee

Դիմակ
22.01.2012, 13:04
Դիմակ պատահաբար Աստղը չես՞:think

Չէ, բայց մեջս ինչ որ «աստղային» բան կա:::love

unknown
22.01.2012, 13:05
իսկ Ղարաբաղում եղել ես:think

Ameli
22.01.2012, 13:06
Է՜հ-է՜հ, փափկասուն պարմանուհի, չգիտե՞ս որ գոտկատեղից հարվածներն արգելվում են: Ցավոտ տեղերին մի՛ խփեք, ի: :beee
Բա չլիներ::pardon
Չէ, չէ Էլիզեն չեմ (ոնց-որ թե)::))

Վայ, կներես պարոն դիմակ, թե՞ տիկին/օրիորդ :)) , Էլիզեի ֆիրմային ողջույնով ուզում էիր շեղե՞լ :acute

armen9494
22.01.2012, 13:06
Եթե խորոված ասելով նկատի ունես էդ խեղճ կենդանու դիակի խանձած միսը, պիտի ասեմ՝ չէ::nea Ամենամոտիկը խորոված ձուկ եմ սիրում: Նենց որ քեֆի ցուցակից ինձ ջնջի::))

չէ:angry խորոված ասելով ի նկատի ունեմ խոզի չալաղաջը քաշած շամփուրի վրա ու կրակի վրա սիրուն ձևով կարմրացրած :nyam




:beee
ըհը, խայծը կուլ տվեցիր, իմացանք որ իգական սեռի ներկայացուցիչ ես :D

Arpine
22.01.2012, 13:08
Փաստորեն Դիմակը արական սեռի ներկայացուցիչ է և ինձնից մեծ տարիքային տարբերություն չունի, այնպես չէ՞:

Իսկ ի՞նչ ոճի երաժտություն ես լսում:

armen9494
22.01.2012, 13:08
Վայ, կներես պարոն դիմակ, թե՞ տիկին/օրիորդ :)) , Էլիզեի ֆիրմային ողջույնով ուզում էիր շեղե՞լ :acute

և ոչ միայն ողջույնով, էս դիմակը ուրեմն իմ կարծիքով ինչ-որ ղարաբաղային թեմայից շատ խոսացող ա, միգուցե նաև արմատներով ընդեղից ա, բայց քանի որ փաստացի թղթերով գրած ա, որ ինքը երևանցի ա, էդ փաստը իր դիպվածի մեջ գրել ա, որ մեզ շեղի :))

Արէա
22.01.2012, 13:14
Սերիալներ նայում եմ, բայց բնականաբար ձև եմ տալիս, թե էդ իմ պատվից ցածր ա:

Հո պատահաբար Lion-ի չսիրած սերիալի մասին չի խոսքը :)

armen9494
22.01.2012, 13:15
Փաստորեն Դիմակը արական սեռի ներկայացուցիչ է և ինձնից մեծ տարիքային տարբերություն չունի, այնպես չէ՞:


մի րոպե, էդ ինչի՞ց վերցրիր :esim

Դիմակ
22.01.2012, 13:20
իսկ Ղարաբաղում եղել ես:think

Թերևս


Վայ, կներես պարոն դիմակ, թե՞ տիկին/օրիորդ :)) , Էլիզեի ֆիրմային ողջույնով ուզում էիր շեղե՞լ :acute

:xoratapanc


չէ:angry խորոված ասելով ի նկատի ունեմ խոզի չալաղաջը քաշած շամփուրի վրա ու կրակի վրա սիրուն ձևով կարմրացրած :nyam

Վառ օրինակ թե ինչպես երկու տարբեր մարդիկ, նույն բանին նայելով, տարբեր բաներ են տեսնում::pardon


ըհը, խայծը կուլ տվեցիր, իմացանք որ իգական սեռի ներկայացուցիչ ես :D

Ինչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս: Մարդ կա ուրիշ կերպ ա մտածում՝


Փաստորեն Դիմակը արական սեռի ներկայացուցիչ է և ինձնից մեծ տարիքային տարբերություն չունի, այնպես չէ՞:


Իսկ ի՞նչ ոճի երաժտություն ես լսում:

Թաթուլ, Վլե, Տոտիկ... երբ որ երթուղայինում եմ:
Դիսկո, տեխնո ու էլի զրթ-զիբիլ... երբ ակումբում եմ:
Ռաբիս... երբ քեֆի եմ (9494-ի ասած խանձած դիակի ներկայությամբ):
Դուդուկ... երբ թաղման եմ:
Հարևանի երեխու դաշնամուրը... երբ տանն եմ:


և ոչ միայն ողջույնով, էս դիմակը ուրեմն իմ կարծիքով ինչ-որ ղարաբաղային թեմայից շատ խոսացող ա, միգուցե նաև արմատներով ընդեղից ա, բայց քանի որ փաստացի թղթերով գրած ա, որ ինքը երևանցի ա, էդ փաստը իր դիպվածի մեջ գրել ա, որ մեզ շեղի :))

Շերլո՞կ::unsure


Հո պատահաբար Lion-ի չսիրած սերիալի մասին չի խոսքը

Նաև :pardon

armen9494
22.01.2012, 13:22
Շերլո՞կ::unsure


Չէմիչէ, Պուարո :D

(էս ուզում էի ասեի, որ գիրք էլ եմ կարդացել) :8

Ameli
22.01.2012, 13:31
:xoratapanc

Սա պատասխան չէ :beee

Ես քո ֆբուկային ընկերների մեջ կա՞մ :D մենակ չասես դու կիմանաս :angry , թե չէ որ նեղացել եմ չէ՜ :cry

Arpine
22.01.2012, 13:45
Փաստորեն Դիմակը արական սեռի ներկայացուցիչ է և ինձնից մեծ տարիքային տարբերություն չունի, այնպես չէ՞:


:nono
հարցիս պատասխանիր:

armen9494
22.01.2012, 13:51
Արփինե ջան էդ դու ինչի՞ց վերցրիր, որ դիմակը արական սեռի ներկայացուցիչ ա :unsure

Դիմակ
22.01.2012, 13:58
Սա պատասխան չէ :beee

Ես քո ֆբուկային ընկերների մեջ կա՞մ :D մենակ չասես դու կիմանաս :angry , թե չէ որ նեղացել եմ չէ՜ :cry

Ֆբուկյան ընկեր չկա: Կա ընկեր ու չընկեր ռեալում: Իրականություն ու միայն իրականություն: The foolish read to escape reality; the wise surrender to it. (յանի ես էլ եմ կարում Արմեն ջան::P)


:nono
հարցիս պատասխանիր:

Հոգով դեռ մանուկ եմ, իսկ սեռս արդեն հասկացել եք (կա՛մ դու, կա՛մ Արմենը):
Ու ընդհանրապես շատ ծանրակշիռ երկու հուշում արդեն արվել ա: Մեկը դիպվածում, մյուսը պատասխաններից մեկում: Ուղղակի ուշադիր կարդացեք:;)

Ameli
22.01.2012, 14:04
Ֆբուկյան ընկեր չկա: Կա ընկեր ու չընկեր ռեալում: Իրականություն ու միայն իրականություն: The foolish read to escape reality; the wise surrender to it.

Հիմի մենք ռեալում ենք ընկերնե՞ր :o

Դիմակ
22.01.2012, 14:07
Հիմի մենք ռեալում ենք ընկերնե՞ր :o

Ոչ:B

armen9494
22.01.2012, 14:09
Մի հարց տամ էլի, էս ուղղակի հետաքրքիր ա՝ ԽԾԲ-ն ի՞նչ ա :pardon

Լավ, անցնենք մի փոքր ավելի գործնական հարցին՝ դիմակ, գրառումներդ ինձնից շա՞տ են, թե քիչ

armen9494
22.01.2012, 14:11
Ամել ջան մի 90%-ով կարող եմ ասել, որ քո FB-ուկյան ընկերների մեջ ինքը կա, որովհետև իր հարցերի պատասխանելու ձևից երևում ա, որ եթե չլիներ ուղղակի պարզ, հասարակ կգրեր "չէ" :B
Բայց դե էս հաստատ չի, որովհետև դիմակը կարող ա շատ ավելի խորաթափանց միտք ունի ու հասկանալով, որ մենք էդքանը կհասկանանք, ըտենց պատասխան ա տվել :esim

Դիմակ
22.01.2012, 14:14
Մի հարց տամ էլի, էս ուղղակի հետաքրքիր ա՝ ԽԾԲ-ն ի՞նչ ա :pardon

ԽԾԲ (http://chtesutyun.arnet.am/index.php?title=%D4%BD%D5%AE%D5%A2)


Լավ, անցնենք մի փոքր ավելի գործնական հարցին՝ դիմակ, գրառումներդ ինձնից շա՞տ են, թե քիչ

Գրառումների քանակն ու որակը Ակումբում, իմ համար գոնե, հաշվիչի ցուցմունքով չի որ որոշվում է: Բայց եթե էդքան հետաքրքիր ա՝ շատ են:

Արևհատիկ
22.01.2012, 14:17
Դիմա'կ,
1. դու հին ակումբցի ես, թե նոր? :))
2. ամուսնացած ե՞ս, երեխա ունե՞ս:

Դիմակ
22.01.2012, 14:22
1. դու հին ակումբցի ես, թե նոր? :))

Չուկի համեմատ նոր եմ, վերջին գրանցված Tamplier-ի համեմատ՝ հին::))


2. ամուսնացած ե՞ս, երեխա ունե՞ս:

Երեխա չունեմ, բայց ոնց որ թե ամուսնանալուս էլ էդքան շատ չի մնացել::cry

Ameli
22.01.2012, 14:24
Ոչ:B

:fool , Բա խի՞ :unsure

Իսկ իմ և Ձեր միջև նամակագրական կապ եղել ա, թեկուզ մի հատիկ նամակ, ակումբի շրջանակներում իհարկե :))

Արևհատիկ
22.01.2012, 14:24
Չուկի համեմատ նոր եմ, վերջին գրանցված Tamplier-ի համեմատ՝ հին::))

Դե էդ հարցին մի հատ էլ իմ համեմատ պատասխանիր:P

Տարիքով ինձնից մեծ ե՞ս, թե փոքր :think

armen9494
22.01.2012, 14:37
Դիմ, գիտե՞ս որ ձյուն ա գալիս :love:ton:

Դիմակ
22.01.2012, 15:14
:fool , Բա խի՞ :unsure

Իսկ իմ և Ձեր միջև նամակագրական կապ եղել ա, թեկուզ մի հատիկ նամակ, ակումբի շրջանակներում իհարկե :))

Վերջերս եմ մաքրել նամակներս, իմ հավի հիշողությամբ հաստատ բան չեմ կարող ասել: Կարողա և եղել ա::think


Դե էդ հարցին մի հատ էլ իմ համեմատ պատասխանիր:P

Արի չէ էլի::))


Տարիքով ինձնից մեծ ե՞ս, թե փոքր :think

+/- 5 տարի


Դիմ, գիտե՞ս որ ձյուն ա գալիս :love:ton:

Չի գալիս::esim

unknown
22.01.2012, 15:17
Դիմակ կարողա Կապանից ես:thinkհարցին կպատասխանես այո կամ ոչ:)

armen9494
22.01.2012, 15:21
Ինչի Կապանու՞մ էլ հիմա ձյուն չի գալի՞ս :D

Դիմակ
22.01.2012, 15:22
Դիմակ կարողա Կապանից ես:thinkհարցին կպատասխանես այո կամ ոչ:)

Հա բայց ինչի՞ իմպերատիվով:unsure

Չէ ղափանցի չեմ:

Արևհատիկ
22.01.2012, 15:24
Դիմակ, դու ակումբում մոդերատոր ե՞ս :8

Դիմակ
22.01.2012, 15:28
Դիմակ, դու ակումբում մոդերատոր ե՞ս :8

Խի՞ տենց ցածր որ::redhat

Arpine
22.01.2012, 15:33
Արփինե ջան էդ դու ինչի՞ց վերցրիր, որ դիմակը արական սեռի ներկայացուցիչ ա :unsure

Չեմ կարող ասել կոնկրետ ինչի, բայց ինձ թվումա ես չեմ սխալվում:B, բայց նաև հնարավորա, որ ինձ սխալ ա թվում:

Դիմա՛կ, դիվանագիտությունը մի կողմ թող, ու ինձ ասա մենք զրուցարանում խոսել ենք չէ՞:

armen9494
22.01.2012, 15:38
Խի՞ տենց ցածր որ::redhat

Քեզ Չուկի տեղը մի դիր, արդեն ուշ ա :D
Երկրորդն էլ կրկնում եմ նախադասությունը, որը համարյա բոլոր դիմակներին ա ասվել՝ ստեղ հարցերը մենք ենք տալիս :B

CactuSoul
22.01.2012, 15:43
Խի՞ տենց ցածր որ::redhat
Դիմա՛կ, մականունդ արվեստի և երկրաբանության հետ կապ ունի՞ (արտաքուստ):8

Դիմակ
22.01.2012, 15:50
Դիմա՛կ, դիվանագիտությունը մի կողմ թող, ու ինձ ասա մենք զրուցարանում խոսել ենք չէ՞:

Արփինե ջան, անկեղծ չեմ հիշում: Զրուցարանում ակտիվ եղել եմ (ավելի շատ անցյալում, քան հիմա): Մեր ակտիվության շրջանները ոնց որ թե չեն համնկնում, բայց հնարավոր ա, որ խոսացած լինենք: Մեկ-մեկ հիմա էլ ջրիկանում եմ (ժամանակի ու հավեսի առկայության պայմաններում)::pardon


Դիմա՛կ, մականունդ արվեստի և երկրաբանության հետ կապ ունի՞ (արտաքուստ):8

Նիկս արվեստի հետ ասոցիատիվ կապ ունի:

Moonwalker
22.01.2012, 16:03
Դիմա՛կ, մականունդ արվեստի և երկրաբանության հետ կապ ունի՞ (արտաքուստ):8

Փաստորեն ArtGeo-ն չես, Դիմա՛կ::))

Իսկ գարեջուր սիրում ես::think

Դիմակ
22.01.2012, 16:06
Իսկ գարեջուր սիրում ես::think

Դրա մեծ ֆանատը չեմ (տրամաբանական էլ չէր լինի), բայց «за компанию» խմում եմ::)

Արէա
22.01.2012, 16:16
Եթե չեմ սխալվում քո իրական ավատարը, ներկա պահին (ու արդեն երկար ժամանակ է) սև ու սպիտակ է, Դիմակ: Այո՞, թե՞ ոչ :

Arpine
22.01.2012, 16:18
Դիմակ, ինձ թվումա գիտեմ թե ով ես… բայց չեմ բացառում, որ սխալ գիտեմ, …Դ

Բժշկությանը ո՞նց ես վերաբերվում, այսինքն սիրում ես հետաքրքրված ես, որպես մասնագիտություն:

CactuSoul
22.01.2012, 16:23
Փաստորեն ArtGeo-ն չես, Դիմա՛կ::))
Բայց ինչո՞ւ, Moonwalker, ասում է՝ նիկը արվեստի հետ ասոցիատիվ կապ ունի: Կարծում եմ՝ հենց ինքն է: :)

Moonwalker
22.01.2012, 16:24
Դիմակ, ինձ թվումա գիտեմ թե ով ես… բայց չեմ բացառում, որ սխալ գիտեմ, …Դ

Բժշկությանը ո՞նց ես վերաբերվում, այսինքն սիրում ես հետաքրքրված ես, որպես մասնագիտություն:

+1 Freeman:think

Դիմակ
22.01.2012, 16:29
Եթե չեմ սխալվում քո իրական ավատարը, ներկա պահին (ու արդեն երկար ժամանակ է) սև ու սպիտակ է, Դիմակ: Այո՞, թե՞ ոչ :

Սև-սպիտակ չի::pardon


Բժշկությանը ո՞նց ես վերաբերվում, այսինքն սիրում ես հետաքրքրված ես, որպես մասնագիտություն:

Բժշկությամբ հետաքրքրված եմ, բայց միայն հետաքրքրված:


Բայց ինչո՞ւ, Moonwalker, ասում է՝ նիկը արվեստի հետ ասոցիատիվ կապ ունի: Կարծում եմ՝ հենց ինքն է: :)


+1 Freeman:think

Նեա, ոչ մեկն եմ, ոչ՝ մյուսը::nea Ու ընդհանրապես մոտիկ չեք, է՜:

armen9494
22.01.2012, 16:30
+1 Freeman:think

-1 Freeman, դիմակը աղջիկա :))

unknown
22.01.2012, 17:22
Դիմակ դու impression-նն ես՞:think

Դիմակ
22.01.2012, 17:27
Դիմակ դու impression-նն ես՞:think

Չէ
Բայց, ժողովուրդ, եկեք լոտո չսարքենք: Անընդհատ մականուններ հարցնելով հետաքրքիր չի::pardon

VisTolog
22.01.2012, 17:30
Չէ
Բայց, ժողովուրդ, եկեք լոտո չսարքենք: Անընդհատ մականուններ հարցնելով հետաքրքիր չի::pardon


Մտածեցի կանցնի էդ «սովորությունը»: Ժող, ուղիղ հարցեր չենք տալիս, տալու դեպքում էլ Դիմակը կարող է չպատասխանել:

Arpine
22.01.2012, 17:31
Դիմ ավատարս հավանում ե՞ս:

Peace
22.01.2012, 17:32
Դիմակ, քո նկարը ակումբում կա՞: Ակնոցներո՞վ:

Արևհատիկ
22.01.2012, 17:40
Դիմա՛կ, դու ինձ իրականում տեսել ե՞ս:

Հոգեբանությամբ հետաքրքրված ե՞ս:

Քո իրական մականունը 6 տառից երկար է, թե կարճ?

ՀԳ. Նախկինում նման հարցերը թույլատրելի էին, նենց որ պիտի պատասխանես :))

Դիմակ
22.01.2012, 17:59
Դիմ ավատարս հավանում ե՞ս:

Անկե՞ղծ, չէ՛: Չեմ սիրում մուլԾիկոտները:


Դիմակ, քո նկարը ակումբում կա՞: Ակնոցներո՞վ:

Կարծեմ կա, բայց ակնոցներով չի: Թեև երբեմն ակնոց հագնում եմ:


Դիմա՛կ, դու ինձ իրականում տեսել ե՞ս:

Ոչ


Հոգեբանությամբ հետաքրքրված ե՞ս:

Հա, հատկապես պոլիսոմնոգրաֆիայով:


Քո իրական մականունը 6 տառից երկար է, թե կարճ?

Առավելագույնը որ կարող եմ ասել՝ բաղկացած է 4+ տառից:

Peace
22.01.2012, 18:01
Կարճատեսի՞:

Դիմակ
22.01.2012, 18:07
Կարճատեսի՞:

Այո, բայց ինձ շատ քչերն են ակնոցով տեսել:

Peace
22.01.2012, 18:15
Դու ինչ-որ հեռուստաընկերության տաղավարում նկարահանման եղե՞լ ես:

unknown
22.01.2012, 18:17
Դիմակ շոկոլադ սիրում ես՞

CactuSoul
22.01.2012, 18:20
Դիմակ, դու ակումբում մոդերատոր ե՞ս :8

Խի՞ տենց ցածր որ::redhat
Հիմա տես, Դիմակ ջան, ես չեմ՝ դու ես, փաստացի ասում ես, որ մոդերատորից բարձր ես, չէ՞: Հետևաբար ադմին ես, ծայրահեղ դեպքում՝ ավագ մոդերատոր: Այս էջում (http://www.akumb.am/showgroups.php) ասված է, որ ադմիններ են Chuk-ը, ArtGeo-ն և Testik-ը: Դե, Testik-ին բոլորս գիտենք, ինքը չի կարող լինել, Chuk-ին նման չի գրելաոճը, մնաց կասկածել ArtGeo-ի վրա, քանի որ art-ն էլ արվեստ է նշանակում: Բայց ոճը էլի շատ նման չի, ուղղակի իրենից սպասելի է:
Իսկ ավագ մոդերներին բացառում եմ, քանի որ, եթե չեմ սխալվում, երեքն էլ Ղարաբաղյան արմատներ ունեն:
Մի խոսքով, չգիտեմ:8

Peace
22.01.2012, 18:23
Ինքը երևի բոյը նկատի ունի: :))

CactuSoul
22.01.2012, 18:23
Հա, ու մեկ էլ, անկախ տրամաբանությունից, ինձ ուղղակի թվում է, որ Յոժիկյան (http://www.akumb.am/member.php/7173-*e-uka*)ն է դիմակով:pardon

Դիմակ
22.01.2012, 18:25
Դու ինչ-որ հեռուստաընկերության տաղավարում նկարահանման եղե՞լ ես:

Մի 4-5 հեռուստաընկերության նկարահանումների մասնակցել եմ:


Դիմակ շոկոլադ սիրում ես՞

Հա, բայց ոչ կաթնային:


Հիմա տես, Դիմակ ջան, ես չեմ՝ դու ես, փաստացի ասում ես, որ մոդերատորից բարձր ես, չէ՞:

Ես տենց բան չեմ ասում, դու ես տենց հասկանում::))


Ինքը երևի բոյը նկատի ունի: :))

Հա, բոյս էլ քիչ չի 185+


Հա, ու մեկ էլ, անկախ տրամաբանությունից, ինձ ուղղակի թվում է, որ Յոժիկյան (http://www.akumb.am/member.php/7173-*e-uka*)ն է դիմակով:pardon

Ուփս::D Ես էլ եմ «յոժ», բայց ինքը չեմ:

Peace
22.01.2012, 18:26
Որոնցից մեկը Շանթում է՞ր:

CactuSoul
22.01.2012, 18:30
Լավ, դե դու հիմա էն ասա՝ մականունիդ մեջ «ոչ տրադիցիոն» նշաններ կա՞ն, թե՞ չէ: :P

Դիմակ
22.01.2012, 18:31
Որոնցից մեկը Շանթում է՞ր:

Այո, նման բան էլ է եղել::)


Լավ, դե դու հիմա էն ասա՝ մականունիդ մեջ «ոչ տրադիցիոն» նշաններ կա՞ն, թե՞ չէ: :P

Միայն տառեր են: Թե ինչ լեզվով՝ չեմ ասի::P

Peace
22.01.2012, 18:32
Միլիոնատեր էի՞ր ուզում դառնալ: :)

Դիմակ
22.01.2012, 18:35
Միլիոնատեր էի՞ր ուզում դառնալ: :)

Ե՞ս, ոչ::nea

Peace
22.01.2012, 18:40
Ոնց չէ՞: :) 2010 թվականին ես գրանցվել ակումբում չէ՞:

unknown
22.01.2012, 18:40
Դիմակ ծխում ես՞

Դիմակ
22.01.2012, 18:54
Ոնց չէ՞: :) 2010 թվականին ես գրանցվել ակումբում չէ՞:

:)) Դե միանգամից ասա՝ ում վրա ես կասկածում՝ ասեմ չէ, հանգստացի:


Դիմակ ծխում ես՞

Բարեբախտաբար չէ:

Valentina
22.01.2012, 18:57
Ինձ թվում ա Moonwalker-ն ա:

Peace
22.01.2012, 19:08
Առայժմ չեմ ուզում անուն գրել: Դու ավելի լավ է իմ հարցին պատասխանիր, առանց ցրելու: :)

2010 թվականին ես գրանցվել ակումբում, չէ՞:

Moonwalker
22.01.2012, 19:15
Ինձ թվում ա Moonwalker-ն ա:

Բինգո՜:clap

Ես եմ՝ Մուն էֆենդին: Երկու բան կար, որից ահագին հեշտ գուշակվում էր՝

1.
Լաքապատած փայտ եմ սիրում ... - Շախմատ
2.
Չէ, բայց մեջս ինչ որ «Աստղային» բան կա:::love - թուրքերենը

Մականվանս ու արվեստի ասոցիատիվ կապն էլ պարզ ա՝ Moonwalker->Մ. Ջեքսոն->արվեստ:

Բա ո՞նց ջոկեցիր, Վալենթայնա:think

Valentina
22.01.2012, 19:23
Բինգո՜:clap

Ես եմ՝ Մուն էֆենդին: Երկու բան կար, որից ահագի հիշտ գուշակվում էր՝

1. - Շախմատ
2. - թուրքերենը

Մականվանս ու արվեստի ասոցիատիվ կապն էլ պարզ ա՝ Moonwalker->Մ. Ջեքսոն->արվեստ:

Բա ո՞նց ջոկեցիր, Վալենթայնա:think

Ոչ լաքապատված փայտն եմ ջոկել ոչ էլ թուրքերենը, էն որ ասեցիր բոյդ քիչ չի `185+, հետ գնացի դիպվածը նորից կարդացի, որտեղ դիմակն ասում էի որ աուդիոգրքեր ա լսում, որովհետև տ գրքերն էտան չկան որ աչքերը փչացնի դրանց համար, Բջնի ա "ներմուծում" օրգանիզմ :D ներմուծել բառը մենակ դու կարայիր ստեղ օգտագործեիր :))
դե քչից շատից ես էլ էի մի ժամանակ ակտիվ զրուցարանում :))

Moonwalker
22.01.2012, 19:28
Ոչ լաքապատված փայտն եմ ջոկել ոչ էլ թուրքերենը, էն որ ասեցիր բոյդ քիչ չի `185+, հետ գնացի դիպվածը նորից կարդացի, որտեղ դիմակն ասում էի որ աուդիոգրքեր ա լսում, որովհետև տ գրքերն էտան չկան որ աչքերը փչացնի դրանց համար, Բջնի ա "ներմուծում" օրգանիզմ :D ներմուծել բառը մենակ դու կարայիր ստեղ օգտագործեիր :))
դե քչից շատից ես էլ էի մի ժամանակ ակտիվ զրուցում :))

Գիտեի, որ բոյը պետք չի գրել:tuu
Ափսոս, լավն էր: Չնայած վաղը քննության եմ. խանգարում էր: Ահագին օգնեցիր, սպասի վարկեմ::P

Հ.Գ. նոր դիպված ուղարկեք Վիսթին շարունակենք:

Արևհատիկ
22.01.2012, 19:30
Կակտուսի հարցից հետո, ես էլ էի քեզ կասկածում: Արդեն ուզում էի ասեի թուրքերենի հետ ոնց ե՞ս :))
Բայց, որ մականվանդ երկարությունը ասիր 6-ից շատ ա, բացահայտվում էիր :beee

Լավ էր, ապրես :clap

Arpine
22.01.2012, 21:48
Բինգո՜:clap


1. - Շախմատ




Մուն լավ շոու էր …Ճ
Դիպվածդ համարյա անգիր էի արել :D

բայց խաբեցիր մենք զրուցարանում չենք խոսել …Ճ