Դիտել ողջ տարբերակը : Աստղեր և մարդիկ
Բարև Ձեզ կուզենաի մի հետաքրքիր թեմայի շուրջ խոսեինք
շատերս ենք լսել ու ինքներս բազմիցս համոզվել ենք, որ եթե օրինակ մարդ ծնվում է հունվարին՝ ջրհոս նշանի տակ, ապա իրեն բնորոշ են որոշակի հատկություններ։ Շատերը բնութագրում են մարդկանց իրենց ծնված ամսով և հաճախ դա համընկնում է։
ով է տեղյակ ինչով է դա բացատրվում ?
Արևի և լուսնի, Երկիր մոլորակի շուրջ որոշակի դասավորությունների դեպքում մարդկանց մոտ առաջ են գալիս առանձին հատկանիշեր` օրինակ, որոշ օրերին մենք զգում ենք անպատճառ հոգնածություն, մեկ այլ դեպքում` դառնում ենք չափազանց դյուրագրգիռ: Այսինքն լուսնային և, ավելի շատ արևային ռեակցիաներն ազդում են մարդու սկզբնական վիճակի վրա: Կարելի է ենթադրել, որ սաղմի վերջնական ձևավորման ժամանակահատվածում նման ռեակցիաների ի հայտ գալը ձևավորում է նորածինների մեջ տվյալ ռեակցիային հատուկ ունակությունները, որպես սկզբնական վիճակ, որը հետագայում դառնում է մանուկի սովորական վիճակը:
Այս ռեակցիաները կարելի է հետևել լուսնային շրջանների և արեգակնային տարվա տարբեր ժամանակահատվածներում:

Շատ շնորհակալ եմ պատասխանի համար!
Իսկ տեղյակ եք այդ վատ տրամադրության կամ այլ զգացմունքների պատճռներից ?
Ինչպես կամ ինչով է այդ ամենը ազդում մարդու վրա ?
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար!
Խնդրեմ!
Իսկ տեղյակ եք այդ վատ տրամադրության կամ այլ զգացմունքների պատճռներից ?
Ինչպես կամ ինչով է այդ ամենը ազդում մարդու վրա ?
Գաղտնիք չէ, որ տիեզերքում ամեն բան կապված է, հետևաբար կարելի է ենթադրել, որ լուսնի լույսն ու արևային ճառագայթները (միգուցե, ազդեցության իրենց մասնաբաժիններն ունեն այլ մոլորակներից և աստղերից եկող ճառագայթները նույնպես), որոնք, իրականում տարբեր տեսակի և հաճախության էներգիաների փնջեր են ազդում են մեր մոլորակի, համապատասխանաբար, նաև մարդկանց վրա: Կախված վերջիններիս հոգեկան և ֆիզիոլոգիական վիճակներից այդ փնջերը կարող են առաջացնել ամենատարբեր զգացողություններ և տրամադրության փոփոխություններ: Ամենայն հավանականությամբ, նման էներգետիկ փնջերն ազդում են մարդու ուղեղի և ներվային համակարգերի վրա, այդպիսով իսկ լիակատար իշխանություն հաստատելով նրա նկատմամբ: Ազդեցությունը տեղի է ունենում դասական ֆիզիկայի օրենքների համաձայն: