Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ է փոխվում ամուսնանալուց հետո

Ֆոտոն
22.01.2012, 00:24
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=53839&d=1327177292

Մինչև ամուսնանալը շատերս չենք պատկերացնում, թե ինչ է մեզ սպասում հարսանիքի օրվանից հետո:

Շատերս սխալ պատկերացումներ ունենք կամ էլ քարացած կանխակարծիք:

Եկեք այս թեմայում գրենք, թե ինչը կփոխվի մեր կարծիքով կամ ինչն է փոխվել ամուսնանալուց հետո::)

53839

boooooooom
22.01.2012, 00:58
Ամուսնանալուց հետո
1. Ընկերներս կորան
2. Սնունդս փոխվեց
3. Նպատակներս փոխվեցին
4. Հինն ու նորը ուզում են ինձ կիսեն 2 մասի
Երևի էլի շատ բաներ կարելի էր գրել, բայց գրել չեմ սիրում

Rammstein
22.01.2012, 01:20
Չգիտեմ` ինչը կփոխվի, բայց պիտի ձգտեմ նրան, որ ոչինչ չփոխվի, այսինքն` ում որ պիտի սիրահարվեմ ու ամուսնանամ, ամուսնությունից հետո էլ տենց սիրահարված մնամ ու բնականաբար` փոխադարձ:
Ամուսնությունը իմ համար ընդամենը բյուրոկրատիա ա: Եթե ես մի օր ամուսնանամ ու իմ կյանքը բաժանեմ երկու փուլի, ապա դա կլինի ոչ թե ամուսնությունից առաջ եւ հետո, այլ փոխադարձ սեր ունենալուց առաջ եւ հետո: :)

Թեմայի հետ մի թեթեւ կապված մի հատ անեկդոտ.
Ուրեմն երկու ընկեր պատահաբար հանդիպում են: Իրար վաղուց տեսած չեն լինում, սկսում են հարցուփորձ անել.
– Դե պատմի, ի՞նչ կա, ի՞նչ ես անում…
– Հեչ, իմ մոտ լրիվ նույնն ա, քո մո՞տ ինչ կա:
– Դե ես էլ վերջերս ամուսնացա…
– Հա՞, շնորհավորում եմ: Բայց մի հատ ասա էլի, էդ ամուսնությունը, ո՞նց ա, ի՞նչ ա, լավ բան ա՞:
– Շատ լավ ա, չես պատկերացնի: Ուրեմն ամեն օր գործից հոգնած գալիս եմ դուն, կինս ժպիտը դեմքին դուռը բացում ա: Հետո գնում նստում եմ, տաք ճաշը բերում դնում ա դիմացս ու խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա, խոսում ա…
:))

Chuk
22.01.2012, 01:31
Չգիտեմ` ինչը կփոխվի, բայց պիտի ձգտեմ նրան, որ ոչինչ չփոխվի, այսինքն` ում որ պիտի սիրահարվեմ ու ամուսնանամ, ամուսնությունից հետո էլ տենց սիրահարված մնամ ու բնականաբար` փոխադարձ:
Ամուսնությունը իմ համար ընդամենը բյուրոկրատիա ա: Եթե ես մի օր ամուսնանամ ու իմ կյանքը բաժանեմ երկու փուլի, ապա դա կլինի ոչ թե ամուսնությունից առաջ եւ հետո, այլ փոխադարձ սեր ունենալուց առաջ եւ հետո: :)
Տնաշեն, եթե բան չպիտի փոխվի, էլ ինչի՞ ես ամուսնանում կամ էդ «բյուրոկրատիայի» միջով անցնում :)

Իսկ եթե լուրջ, ապա ոնց կարող ա չփոխվի: Ամուսնանալը զուտ էդ բյուրոկրատիան չի, թղթաբանությունը չի: Ամեն դեպքում ապրելակերպի փոփոխություն ա: Կոպիտ ասած եթե վաղը գնաս մի հյուրանոցում մի ամիս մնաս, էլի ինչ-որ բան փոխվելու ա կյանքումդ, իսկ սա հյուրանոց չի, սա նոր տուն ա (որը կարող ա և ֆիզիկապես հին տունդ լինի), նախկին սիրելիիդ ու ներկայիս ամուսնուդ (կնոջ) հետ շատ ու շատ ավելի ժամանակ անցկացնել ա, հին ահագին բաներից կտրվել ա, վաղը մյուս օրը երեխեք են, նոր բարեկամներ են (խնամիների տեսքով), նոր պարտականություններ ու քո նկատմամբ նոր պարտականություններ են, նոր հաճույքներ են ու նոր տհաճություններ են: Ռամշ, կարճ ասեմ. ուղղակի չի կարող էական փոփոխություն չլինել, լինելու ա, ամեն դեպքում :)

Rammstein
22.01.2012, 02:12

Ես կոնկրետացրել էի, թե ինչի անփոփոխությանն եմ ձգտելու: :) Ապրելակերպի փոփոխությունը չեմ հաշվում, դա ցուցակիդ դուրս ա, առանց դրա չի լինի:

Mephistopheles
22.01.2012, 07:59
Սեքսը… առաջ տարատեսակներն էին շատ, տեղերը, պոզաները… օրինակ կնոջս տանը, իստիտուտում, պարկտիկայի ժամանակ, դասերից հետո, դարսերից առաջ, պերերիվին, դուրս գալուց առաջ, տուն տանելուց հետո, քննությունից առաջ, քննությունից հետո, դաշնամուրի վրա, պոդօկոննիկին 7-րդ հարկի, չփագրվող եկեղեցու մոտ, ներսում, Ջանիս Ջոփլինի տակ, Լեդ Զեփփելինի տակ…

Իսկ հիմա տանը, կռավաթին, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի… Կիրակի, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի…

…միգուցե հետո էլ Հունվար, փետրվար, մարտ……

Դեկադա
22.01.2012, 08:16
Փոխվում ա ամեն ինչ: Ինձ համար ամուսնությունը ամենաերկար էտապն ա որ անցնում են: Առաջի հերթին փոխվում ա հարաբերությունները: Անգամ ում սիրահարված ես նրա նկատմամբ ևս փոփոխություններ են լինում: Ապրելով մի տանիքի տակ ամեն ինչ ավելի քան իրական ա դառնում, սերը, հայացքները: Պատասխանատվությունը մեծանում ա: Սեփական եսը մղվում ա երկրորդ պլան, մանավանդ երեխաների ծնվելու հետ միասին: Ամուսնությունն ամենադժվար «քննությունն» ա: Ցանկացած սխալի համար հետագայում «պատասխան» են տալիս: Ավելի հաճախ նախկին հարաբերությունները, ընկերները կորչում են: Հիմնականում մնում են բարեկամական կապերը, էն էլ առավել մտերիմների հետ: Ի հայտ են գալիս նորերը: Սկսում ես ադապտացվել նորին, աստիճանաբար դուրս մղելով հինը: Նույնիսկ օրվա ռեժիմն ա փոփոխության երնթարկվում: Համարյա իսպառ վերանում ա ինչ որ բան սիրել-չսիրելը: Ես չեմ էլ հիշում թե ինչ եմ սիրում/ սննունդը նկատի ունեմ/ ինչ չեմ սիրում: Ես հիմա կարելի է ասել ամեն ինչ էլ սիրում եմ: Իմիջն ա փոփոխության ենթարկվում: Մի խոսքով ամենադժվար փորձաշրջանն ա ամբողջ կյանքի համար:

Shah
22.01.2012, 08:58
ուզում էի արդեն զարմանամ որ պատասխանատվություն բառը դեռ ոչ մեկ չէր գրել, վերջում տեսա Դեկադայի գրառման մեջ...
միանշանակ պատասխանատվությունն ա մեծանում, ավելի շատ պատասխանատվությունը մարդ ինքը իր նկատմամբ: առաջ «на_ура» գործողությունների թիվն ավելի շատ էր, իսկ հիմա էդ նա_ուռաները կամաց-կամաց դառնում են «յոթ_անգամ_չափիր_մի_անգամ_կտրիր»:

հ.գ. մի անգամ ևս խորհուրդ եմ տալիս նայել ռուսական «Ինչի մասին են խոսում տղամարդիկ» ֆիլմը, էդ ֆիլմի դիպուկ ցինիզմը ինձ շատ ա դուր գալիս:

Ֆոտոն
22.01.2012, 14:26
Մինչև ամուսնանալը երևի բոլորն անցնում են սկզբնական սիրահարվածության, մի քիչ լուրջ կապ, ծնողների հետ ծանոթացման, իրար չհասկանալու, հետո ոնց որ հասկանալու, կռիվ-հաշտություն, ավելի մտերմություն ու լիքը նմանատիպ փուլերով: Փուլից փուլ անցումը մշտապես փոփոխություն է, որին ամեն անգամ պետք է ադապտացվել: Կարծում եմ՝ մինչամուսնական շրջանը տանելն ավելի դժվար է, քան արդեն հավասարակշռության ու ներդաշնակության եկած հարաբերությունները:

Նոր տուն, նոր ճաշ կամ նոր ընկերների շրջանակը իհարկե էական է, բայց իմ համոզմամբ, ավելի շատ աշխարհընկալումն է փոխվում, մտերիմի նկատմամբ վերաբերմունքը: Աշխարհի կենտրոնը եսից դեպի ընտանիք է փոխվում:

Եթե ինձ հարցնեն՝ կուզեի՞ նորից այս փուլերն անցնել, հաստատ կասեի, որ իհարկե հիմա ավելի լավ է: Վերջերս մամաս հարցրեց՝ հայրական տանն էր լա՞վ, թե՞ ամուսնու տանը: Հայրիկս զայրացավ էդ հարցից. լավ կլինի՞ էդ հարցը քեզ տամ (մամայիս էլի: :) ) Ես ասեցի՝ իհարկե լավ ա. ընտրածդ, սիրածդ մարդու հետ ավելի հեշտ ա ապրելը: Նույնն էլ մամաս պատասխանեց հայրիկիս առանց երկմտելու:

Մինչև ամուսնանալը. ամեն օր իրար զանգում եք ու տենց էլ չեք կշտանում: Իրար հետ հաճախ խոսում ու համարյա ոչինչ չեք ասում: Ամեն հանդիպումից հետո ճանապարհելու խնդիրը կա: Տնեցիք ջղայնանում են ուշացող աղջկա վրա, մյուս կողմից, հանդիպումն էնքան կարճ է, որ իրարից էդպես էլ չեք հագենում: Ու էդպես շարունակ: Ժամանակը շատ դժվար է ճիշտ կազմակերպելը: Մնում է աղջկա կամ տղայի դասերն էլ դրանից տուժեն մի քիչ, ամեն ինչ լարվում է:

Ամուսնանալուց հետո. այլևս ոչ ոք չի ուշանում, կարոտը նվազում է, ջերմությունը շատանում: Ծնողների վերաբերմունքը դառնում է մշտապես օգնող, հասկացող, ջերմացնող: Կարոտող կողմը դառնում են հեռու ապրող ծնողները: Արդեն փոխվում է նաև այն տան նկատմամբ վերաբերմունքը, որում ապրում են: Երեխայի հոգեբանությունից տանտիրոջ են վերածվում: Տան մաքրությունը, հարմարավետությունը դառնում են ավելի առաջնային: Արդեն իրերի նկատմամբ փոխվում է վերաբերմունքը: Ձգտում ես չփչացնել, զգույշ լինել, փչացածը սարքել կամ ավելի սիրունացնել: Փորձում են տնտեսել: Ապագայի պլաններն էլ պտտվում են ընտանիքի շուրջը: Նոր աշխատանքը արդեն հարմարեցվում է ընտանիքի պահանջներին: Հագուկապը ևս էդ տեսանկյունից է ընտրվում: Նույնիսկ ֆորումում գրվածները էդ հայացքով են ստուգվում: Անկախ քեզանից այն մարդկանց հետ ես շփվում, ում որ սիրելիդ հավանություն է տալիս: Մեկ էլ «բա ե՞րբ ես ամուսնանում» հարցը փոխարինվում է «նորություն չունե՞ք» հարցով: :D

Reh32
22.01.2012, 18:00
Ֆոտոն հուսադրող ես գրել, թե չէ արդեն սկսում էի իսկապես վախենալ ::Դ

Cassiopeia
22.01.2012, 18:24
Ամուսնանալուց հետո մոտս միայն դրական փոփոխություններ են եղել։ Ու ամենակարևոր փոփոխությունները՝ սկզբում Կորյունի, ապա նաև շուտով աղջնակիս լույս աշխարհ գալն է։ Առաջ, երբ պարզապես դուստր էի, կյանքումս մի տեսակ անհոգություն կար, ամուսնությունից հետո հոգսի հետ միաժամանակ ավելացավ պատասխանատվությունը, որը հոգսն ինչ-որ առումով հաճելի է դարձնում։
Ես սիրում եմ մեր ամուսնական օջախը ու հիմա ինձ շա՜տ խորթ է թվում հայրական տանը գիշերելու հանգամանքը (ամուսնական 3 ու կես տարիների ընթացքում միայն մեկ անգամ եմ գիշերել հայրական տանը)։

Ripsim
22.01.2012, 18:41
Կարծում եմ, ամուսնությունից հետո որոշ բաներ բարդանում են, որոշները՝ հեշտանում բնականաբար: Բայց այ թե ընդհանուր կերպարը լավանում է, թե վատանում՝ դա կախված է նախնական տրամադրվածությունից: Եթե ամուսնանաս այն մտքով, որ ամուսնությունդ քեզ երջանկացնելու է, ապա ամենայն հավանականությամբ, հիասթափություններ շատ կունենաս, քանի որ ոչ թե ամուսնությունն է, որ քեզ պետք է երջանկացնի, այլ դու պետք է երջանկացնես քո ամուսնությունը: Իսկ դրա համար, ինչպես և ցանկացած այլ բնագավառում հաջողությունների հասնելու համար (կրթություն, կարիերա, առողջություն...) պետք է աշխատել և աշխատել: Ամեն շաբաթվա վերջում ինքդ քեզ հարցնելը, թե ինչ ես արել այս շաբաթ քո ամուսնությունը ավելի երջանկացնելու համար, կարծում եմ վատ սովորույթ չի:)

Cassiopeia
22.01.2012, 20:51
Մարդու հոգեբաննությունն է փոխվում ամուսնանալուց հետո։ Այն, ինչ մինչ ամուսնանալը անձնականացված չէր, ամուսնանալուց հետո դառնում է անձնական։ Արդեն դու ինքդ պատասխանատու ես քո ընտանիքի առջև, ոչ թե տնեցիքի։ Ու պատասխանատվությունն ավելի է մեծանում, երբ ապրում ես առանձին, քո նորաստեղծ ընտանիքում չկա տարեց սերնդի ներկայացուցիչ ու կողմնակի այլ ազգական։
Ամուսնանալուց հետո մարդու աշխարհայացքն է փոխվում շրջակա ամեն ինչի հանդեպ։ Մի պարզ օրինակ. եթե մինչ ամուսնանալը մարդը կանցներ որևէ խանութի կողքով, պարզապես ցուցափեղկին նայելով, ապա ամուսնանալուց հետո փորձում է ցուցափեղկում առկա իրի օգտակարությունը գնահատել սեփական տան տեսակետից։ Մինչ ամուսնանալն այդ պարտականությունն ընկած էր տան մեծերի (հայր, մայր, տատ, պապ) վրա։
Ամուսնանալուց հետո ուզում ես ամեն ինչ անես, որպեսզի ամուսինդ լավ զգա իրեն սեփական օջախում։ Մինչ ամուսնանալը չկա այդ երբեմն նույնիսկ մինչև հրաշագործության հասնող երևույթը։ Մինչև ամուսնանալը դու ինքդ ես ուզում գնալ տուն ու լավ զգալ, առանց մատդ-մատի տալու։
Ամուսնացած մարդն ավելի շատ ապրում է իր ընտանիքի կյանքով, քան սեփական։

nune'
27.01.2012, 02:09
Ամուսնացած չեմ ու դեռ չեմ էլ պատրաստվում, բայց կարծում եմ ամեն ինչ կտրուկ կփոխվի:ճ

Ambrosine
27.01.2012, 02:23
Եթե փոփոխություններ շատ պիտի լինեն, չեմ ամուսնանա: Կհամաձայնեմ միայն տան հասցեն փոխել:

Ձայնալար
27.01.2012, 13:39
Ամուսնանալուց հետո չեմ հիշում, բայց երեխա ունենալուց հետո ամեն ինչը փոխվում ա: Ընդ որում սկսում ա փոխվել, երբ դեռ երեխան սաղմնային վիճակում ա: Ավելի հեշտ ա ասել ինչը չի փոխվում :D Բայց նենց ընդհանուր վատ չի, եթե ուզում եք դուք էլ ամուսնացեք :))

Cassiopeia
27.01.2012, 13:49

Բագ, իսկ էդ դեպքում ի՞նչն ա փոխվում տղամարդկանց մեջ... Շա՜տ հետաքրքիր ա։

Ձայնալար
27.01.2012, 13:56
Բագ, իսկ էդ դեպքում ի՞նչն ա փոխվում տղամարդկանց մեջ... Շա՜տ հետաքրքիր ա։

Ոչմիբան, Վեր ջան, ոնց տավար կանք, տենց էլ մնում ենք :D

Ariadna
27.01.2012, 14:13
Իմ կյանքում հիմնական փոփոխությունը էն ա, որ էլ տնից չեմ ուշանում, բայց միևնույն ժամանակ, էլ չեմ էլ գնում ընկերուհիներիս կամ ընկերներիս հետ իմ հավեսին ֆռֆռալու, որ մի հատ էլ ուշանամ :D Հա, մեկ էլ որ էլ տխուր դեմքերով չեն հարցնում՝ նորություն չունե՞ս :)) Իսկ այ էրեխուց հետո փոփոխությունները ավելի շատ են. ինչքան որ երջանկություն ա պարգևում, էնքան էլ հոգսը, մտածմունքներն ու վախերն են ավելանում։ Ամեն դեպքում շարունակում եմ մտածել, որ ինչքան ուշ ամուսնանաս ու երեխա ունենաս, էնքան ավելի ճիշտ է, ամեն դեպքում հոգսը մեծանում ա, ու էն ինչ կարող ես անել մինչև ամուսնությունն ու հատկապես մինչև երեխա ունենալը, դրանից հետո էլ հաստատ չես անի։ Թեկուզ անկապ ու աննպատակ փողոցում քայլելը, ու մի քանի երթուղային միտումնավոր բաց թողնելը, շատ բան չեմ ասում, հետո հոգնած տուն մտնելը ու միանգամից գնալ քնելը :))) Մի խոսքով էդ անկախությունը հաստատ էլ չես ունենում։

Հ.Գ. Ըհն, զարթնեց, դե արի քո հավեսին գրառում արա՝ անկապ ու աննպատակ :))

Peace
27.01.2012, 17:22
Բոլոր հեքիաթներն ավարտվեցին ամուսնությամբ: Դրանից հետո կյանքը սկսվեց:

Ուլուանա
28.01.2012, 01:54
Հետաքրքիր թեմա է։ Ինձ արդեն թվում էր, թե էս բաժնում հետաքրքիր թեմաներ այլևս չեն կարող բացվել :))։

Իմ դեպքում փոփոխությունը մեծ էր հիմնականում էն պատճառով, որ ամուսնանալս ու ԱՄՆ տեղափոխվելս, կարելի է ասել, համընկան, իսկ ամբողջ կյանքում Հայաստանում ապրած լինելուց հետո ԱՄՆ–ում բնակություն հաստատելն ահռելի փոփոխություն էր ինձ համար, ու դրանից արդեն բխեցին մնացած բոլոր փոփոխությունները, որոնք անմիջականորեն կապված չեն ամուսնանալու հետ։ Եթե ամուսնանալուց հետո շարունակեի Հայաստանում ապրել, ինձ թվում է՝ լուրջ փոփոխություններ առանձնապես չէին լինի... մինչև երեխայիս ծնվելը, բնականաբար :))։ Երեխայի ծնվելուց հետո, ինչպես արդեն ասվեց վերևում, համարյա ամեն ինչ է փոխվում. կարծես ամբողջ կյանքդ սկսում է պտտվել երեխայիդ շուրջ։

Ընկերության առումով վերաբերունքի, մոտեցման առումով հաստատ ոչինչ չի փոխվել, էդ մեկը կարող եմ ասել, ուղակի Հայաստանում չլինելու պատճառով հազվադեպ եմ իրականում հանդիպում ընկերներիս։

Հա, կոնկրետ իմ մեջ մի կարևոր բան է փոխվել ամուսնանալուց հետո։ Մինչ այդ իմ մեջ բավական ուժեղ էր նստած սեփականատիրության զգացումը։ Ամեն ինչի իմն էի ուզում ունենալ, թեկուզ քիչ, թեկուզ փոքր, բայց ԻՄԸ։ Իրերի համատեղ օգտագործման միտքն ինձ հեչ դուր չէր գալիս. մինչև իմ սեփականը չունենայի, չէի հանգստանում։ Գերադասում էի որոշ բաներից ինձ զրկել՝ փոխարենը ձեռք բերելով ինչ–որ իր, որը միայն իմը կլիներ։ Ու ինչ որ իմն էր, պիտի միայն իմը լիներ։ Չէի սիրում, երբ ընտանիքում որևէ մեկն իմ իրերից օգտվում էր։ Խոսքն այն իրերի մասին է, որոնք ընտանիքում սովորաբար ընդհանուր են կամ կարող են ընդհանուր լինել։ Բայց հետաքրքիր է, որ դեռ չամուսնացած, երբ արդեն ընկերություն էի անում ապագա ամուսնուս հետ, սեփականատիրության զգացումը կամաց–կամաց սկսեց խամրել, «իմը» հասկացությունն սկսեց աստիճանաբար իր տեղը զիջել «մեր»–ին։ Իսկ ամուսնանալուց հետո կարծես ընդհանրապես վերացավ... Հիմա էնքան բաներ կան, որ, մտածում եմ, հեշտ ու հանգիստ կարող եմ իմն ունենալ, բայց էլ չեմ ուզում, ուղղակի կարիքը չեմ զգում մի տեսակ։ ՄԵՐԸ լրիվ բավարարում է։ :)

Գալաթեա
28.01.2012, 02:49
Բոլոր հեքիաթներն ավարտվեցին ամուսնությամբ: Դրանից հետո կյանքը սկսվեց:

Բոլորովին պարտադիր չի:
Եթե դուք կյանք ասելով, ի տարբերություն հեքիաթի, բացասական իմաստ եք ներդնում, որպես ամուսնացած մարդ թույլ տվեք չհամաձայնել: Ես շատ հաճախ ամուսնուս շնորհիվ ինձ հեքիաթում եմ զգում դեռ: Ես, համենայն դեպս, չեմ զգում, որ կենցաղը փչացնում է ամեն ինչ, ինչպես ընդունված է համարել: Ինձնից ու ամուսնուցս է կախված՝ կանցկացնենք մենք մեր օրը առօրյա դժվարությունների վրա խորանալով, թե ամեն ինչ կանենք, որ դա կուլ չտա մեզ:

Ես ինչ այս թեման բացվել ա՝ մտածում եմ՝ կարող եմ արդյոք որևէ կոնստրուկտիվ բան գրել, թե ինչն ա փոխվել իմ կյանքում:
Բայց մի տեսակ դեռ չկա գրելու՝ կոնկրետ փոփոխությունների հետ կախված :)

Peace
28.01.2012, 13:43
Կյանք ասելով չեմ դնում իմաստ հատուկ բացասական: Ոչ էլ դրական: Կյանք ասելով նկատի ունեմ հենց կյանք՝ դրական ու բացասական միախառնված:

Ինչ վորաբերվում է հեքիաթին, երբ ոտքդ տան շեմից դուրս ես դնում ու տեսնում մարդկային արյունով հոսող բարակ առվակ, բառիս բուն իմաստով, երբ տեսնում ես զավակ կորցրած ծնողը ինչպես է խելագարի պես վազում այս ու այն կողմ, չի մնում էլ հեքիաթ: Ոչ էլ հեքիաթում գտնվելու տրամադրություն է մնում: Դու հասկանում ես, որ կյանք ես մտել ռեալ:

Rammstein
28.01.2012, 14:53
Ամեն դեպքում շարունակում եմ մտածել, որ ինչքան ուշ ամուսնանաս ու երեխա ունենաս, էնքան ավելի ճիշտ է, ամեն դեպքում հոգսը մեծանում ա, ու էն ինչ կարող ես անել մինչև ամուսնությունն ու հատկապես մինչև երեխա ունենալը, դրանից հետո էլ հաստատ չես անի։

Չնայած ամուսնացած չեմ, երեխա չունեմ :)), բայց երեխա ունենալու առումով համաձայն եմ` կարծում եմ` կարելի ա չվռազել, իսկ այ ուշ ամուսնանալու հետ հեչ համաձայն չեմ: Ի՞նչ անպայման ա անմիջապես ամուսնանալուց հետո անցնել երեխա ունենալու գործին: Եթե մարդիկ իրար սիրում են, ինո՞ւ չամուսնանան, հետո երբ որ կորոշեն, էդ ժամանակ էլ երեխա կունենան: Ես հաստատ կնախընտրեմ էս տարբերակը:

Ֆոտոն
28.01.2012, 15:12
Հարգելի Peace, Astgh և Reh32,

Ձեր գրառումներից երևում է, որ ամուսնացած չեք: :))

5-6 տարի առաջ նույնիսկ չէի ուզում ամուսնանալու մասին մտածել: Ոչ մի տղայի չէի հավանում, այսինքն՝ աղջիկներին էլ չէի հավանում: Լիքը բան միայն վատ տեսանկյունից էին երևում: Ինչպես Ուլուանան նշեց, մինչև ամուսնանալը ինքներս մեզ ենք «աշխարհի կենտրոն» զգում, ուզում ենք ոչինչ չփոխվի, մեր իրերը միայն մերը լինեն և այլն: Իսկ սիրող մարդու հոգեբանույթունն այլ է: Այնպես որ, պետք չի սվիններով ընդունել ապագայում լինելիք փոփոխությունները, քանի որ դրանք իրենց ժամանակին դիտվում են որպես հաճելի ու սովորական:
Օրինակ՝ ինձ մոտ ո՛չ թե հեքիաթից իրականություն է փոխվել, ա՛յլ վատատես-լավատեսից դեպի իրական հեքիաթ, որը ես չեմ պատկերացրել ու մտքովս չի էլ անցել երազել: Մտքովս չէր անցնում, որ երբևէ այդքան շատ կանհանգստանամ, երբ ամուսինս կուշանա կամ հոգնածությունից չի ժպտա: Ճաշ եփել կամ տուն հավաքելը շատ աղջիկների մոտ տհաճությամբ է ընդունվում: Իսկ հետո ամուսնուն հաճոյանալու, ամուսնու բերանը «քաղցրացնելու» միջոց է դառնում: Մտքովս չէր անցնի, որ անհամբերությունից դրսի դռան կողքով անընդհատ կանցնեմ ու գլազոկից կնայեմ, որ մինչև ամուսնուս մտնելը ես բացեմ դուռն ու իրեն գրկեմ: :)

Ֆոտոն
28.01.2012, 15:17
Չնայած ամուսնացած չեմ, երեխա չունեմ :)), բայց երեխա ունենալու առումով համաձայն եմ` կարծում եմ` կարելի ա չվռազել, իսկ այ ուշ ամուսնանալու հետ հեչ համաձայն չեմ: Ի՞նչ անպայման ա անմիջապես ամուսնանալուց հետո անցնել երեխա ունենալու գործին: Եթե մարդիկ իրար սիրում են, ինո՞ւ չամուսնանան, հետո երբ որ կորոշեն, էդ ժամանակ էլ երեխա կունենան: Ես հաստատ կնախընտրեմ էս տարբերակը:

Ռամշ, համաձայն եմ: ԲԱՅՑ... :)) Շատ դժվար է շրջապատին բացատրել, որ երեխա դեռ չեք ուզում ունենալ, դեռ ուղղակի ապրում եք իրար հետ: Մյուս կողմից էլ, երբ ունես սիրած մարդ, ցանկություն է առաջանում նրանից երեխա ունենալ: Այդ ցանկությունը համարվում է սիրո վառ վկայություն:

Նարե91
28.01.2012, 15:30
Ամուսնանալուց հետո. այլևս ոչ ոք չի ուշանում, կարոտը նվազում է, ջերմությունը շատանում:

Ինձ միշտ թվացել ու մինչև հիմա էլ թվում է, որ հենց էդ կարոտի նվազումը կարող է հանգեցնել նրան, որ սերը ավելի թուլանա, խամրի... մտածել եմ, որ չամուսնացած ժամանակ սիրահարները ավելի ուժգին են սիրում միմյանց, իսկ ամուսնանալուց հետո սերը կամաց-կամաց մարում է:( գուցե սխալ եմ, համենայնդեպս էդպիսի պատկերացում ունեմ ամուսնության վերաբերյալ:

Նարե91
28.01.2012, 15:33
Ռամշ, համաձայն եմ: ԲԱՅՑ... :)) Շատ դժվար է շրջապատին բացատրել, որ երեխա դեռ չեք ուզում ունենալ, դեռ ուղղակի ապրում եք իրար հետ:
Մանավանդ մեր հայ հետաքրքրասեր ու բամբասկոտ հասրակության մեջ... ինչ լեգենդ ասես՝ չեն հյուսի էդ ամուսնական զույգի շուրջ:D

Դեկադա
28.01.2012, 15:35
Հեքիաթից իրական...հայրական օջախում ամեն ինչ «հեքիաթային» ա թվում, որովհետև ծնողները հնարավորինս երեխաների ներկայությամբ չեն քննարկում խնդիրները, ընտանիքի հոգսը երեխաների ուսին չի: Իսկ ամուսնանալուց հետո արդեն ստիպված եք լինում ինքներդ լուծել ձեր խնդիրները իսկ ծնողները կարող են օգնել կամ նաև չօգնել էտ հարցերում: Հայրական տանը չես մտածում եփելու մասին, պարզապես կարող ես մի ամբողջ սառնարանի պարունակությունը « վարի տալ» համով աղցան սարքելու վրա ու սպասել գովասանքների: Իսկ ամուսնանալուց հետո մտածում ես վաղվա օրվա մասին նաև: Պարզապես ամուսնանալուց հետո հեիքաթները ինքներդ եք ձեզ համար ստեղծում ու սկսում եք գնահատել ամեն պահը, ինչին շատ հաճախ անփութորեն եք վերաբերել մինչ էտ: Իսկ երեխաներից հետո արդեն սեփական կյանքը այնքան անփութորեն ու գեղեցիկ մի կողմ ենք գցում, որ անգամ փոշմանելու տեղ էլ չի լինում, որովհետև արդյունքում օգտվում են միայն երեխաները:

murmushka
28.01.2012, 15:47
երկու օր է անցնում եմ այս թեմայի կողքով ու.... ուզում եմ հասկանամ ինչն է փոխվել իմ մեջ մեկ տարվա ընթացքում,
ամեն ինչ ու միաժամանակ ոչինչ, ժամանակը սկսել է կատաստրոֆիկ չհերիքել, չնայած դեռ երեխաներ չունենք, բայց ընկերների հետ շփումը ցավոք հասել է մինիմումի, զգացմունքների մեջ ոչինչ չի փոխվել, այն դարձել է ավելի վստահ, ավելի բովանդակալից, դեռ շարունակում է սիրտս թրթռալ, երբ հեռախոսիս վրա գրվում է նրա անունը, ուղղակի հիմա այլևս դու մենակ չես, միայն քեզ համար պատասխանատու չես, քայլերդ արդեն ավելի մտածված են, դու արդեն պատասխանատու ես ապագա երեխաներիդ համար նույնպես։ Մեկ մեկ պակասում է խենթությունը, բայց դե դա կարելի է նաև կազմակերպել
ընդհանուր առմամբ փաստորեն ոչինչ չի փոխվել, կարծում եմ սա նաև ամուսնուս շնորհիվ, քանի որ չի փորձել փոխել ինձ, հարգել է իմ ես–ը, գնահատել իմ ինքնությունը.... այսպիսի բաներ

Peace
28.01.2012, 15:56
Հարգելի Peace, Astgh և Reh32,

Ձեր գրառումներից երևում է, որ ամուսնացած չեք:
Իսկ կարելի է իմանալ ինչից այդպես կարծեցիր: :)

Լուսաբեր
28.01.2012, 16:35
Ամուսնությունից հետո ամենամեծ փոփոխությունը մեր տանը՝ երեխաներն են :love:
Ռամշ ջան, երբ մենք ամուսնանում էինք, մենք մեզ համար որոշել եինք երեխաներ 3 տարի հետո ունենալ, մինչև էտ ապրել ուղղակի իրար համար, որովհետև 6 տարի սպասել էինք, որ միասին լինենք, բայց արի ու տես ամուսնությունից հետո մի քանի ամիս էր անցել, երբ բալիկ ունենալու ցանկություն ունեցանք: ՄԻ տարվա մեջ էլ 2ը ունեցանք իհարկե:D ու հիմա ասեմ, որ այլ կերպ վարվելու հնարավորություն ունենայի նույն կերպ կվարվեի: Երեխաները ինչքան հոգսաշատ են դարձնում կյանքդ, նույնքան էլ իմաստալից ու հաճույք են պարգևում:
Հետո մի շատ կարևոր բան էլա փոխվել ինձ համար, դա մայրիկիս հետ ավելի ջերմ հարաբերություններն են, ինչքան էլ մինչև դա մոտ ես լինում մամայի հետ, երեխաներ ունենալուց հետո ավելի շատ ես կապվում մամային:
Ամուսնիդ դառնումա քեզ ամենամոտ մարդը, քո առաջին աջակիցը, ընկերդ:
Ամուսնությունը ասում են նաև սիրո համար փորձություն ա: Ես հիմա ավելի շատ եմ սիրում, ավելի շատ եմ գնահատում ունեցածս, ավելի եմ հարգում սիրելիիս: Ու էս ինչ ասում եմ փոխադարձի մեջա:
ՈՒղղակի մարդիկ կան ընտանիքի մարդ են, իրենց համար առաջնայինը կյանքում դառնումա դա, ես էտպիսինն եմ, ինձ համար առաջինը ամուսինս ու երեխաներս են նոր մնացած բոլոր-բոլոր բաները....

Մնացածն էլ թե ինչա լինում ամուսնությունից առաջ ու հետո, Ֆոտոնը ընտիր ներկայացրելա, ոնց որ հատուկ դրել նկարելա կյանքս :D

հ.գ, երբեմն մտածում եմ՝ ո՞նց եմ մինչև պսակվելս ապրել այ մարդ :D

Ուլուանա
28.01.2012, 16:58
Հեքիաթից իրական...հայրական օջախում ամեն ինչ «հեքիաթային» ա թվում, որովհետև ծնողները հնարավորինս երեխաների ներկայությամբ չեն քննարկում խնդիրները, ընտանիքի հոգսը երեխաների ուսին չի: Իսկ ամուսնանալուց հետո արդեն ստիպված եք լինում ինքներդ լուծել ձեր խնդիրները իսկ ծնողները կարող են օգնել կամ նաև չօգնել էտ հարցերում: Հայրական տանը չես մտածում եփելու մասին, պարզապես կարող ես մի ամբողջ սառնարանի պարունակությունը « վարի տալ» համով աղցան սարքելու վրա ու սպասել գովասանքների: Իսկ ամուսնանալուց հետո մտածում ես վաղվա օրվա մասին նաև: Պարզապես ամուսնանալուց հետո հեիքաթները ինքներդ եք ձեզ համար ստեղծում ու սկսում եք գնահատել ամեն պահը, ինչին շատ հաճախ անփութորեն եք վերաբերել մինչ էտ: Իսկ երեխաներից հետո արդեն սեփական կյանքը այնքան անփութորեն ու գեղեցիկ մի կողմ ենք գցում, որ անգամ փոշմանելու տեղ էլ չի լինում, որովհետև արդյունքում օգտվում են միայն երեխաները:
Ոչ բոլորի դեպքում է էդպես լինում։ Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե մարդկանց քանի տոկոսի դեպքում է հայրական տանը հեքիաթ լինում, իսկ ամուսնանալուց հետո հեքիաթը կտրուկ ու դաժան կերպով ավարտվում, բայց իմ հայրական տանը հոգսերի տեսակետից երբեք էլ հեքիաթ չի եղել. վաղ մանկուց էլ հոգսերի համն զգացել ենք ու ապրել դրանցով, ծնողներս երբեք էլ չեն խուսափել մեր ներկայությամբ ընտանեկան խնդիրներ ու դժվարություններ քննարկելուց։ Իհարկե, որոշ վերապահումներով, բայց հիմնականում ընտանեկան խնդիրները քննարկել ենք միասին ու փորձել միասին ելք գտնել։ Ու կարծում եմ՝ ճիշտ են արել։ Էլ չեմ ասում, որ շատ առումներով խուսափել հնարավոր էլ չէր։ Օրինակ, եթեօրվա հացի խնդիր կա, դու ոչ մի կերպ չես կարող էնպես անել, որ երեխադ դա չիմանա, կամ եթե շաբաթներով լույս չունեք, որովհետև լույսի վարձը չեք վճարել, երեխադ չի կարող դա չիմանալ։ Ու էդպես կյանքի նկատմամբ անիրական հեքիաթային պատկերացումներ ոչ լինում են, ոչ էլ հետո դառնորեն փուլ գալիս։ Ինձ համար, օրինակ, էդ առումով նույնիսկ հակառակն է եղել. հեքիաթն ամուսնանալուց հետո է սկսվել։ Իհարկե, հեքիաթ ասելով՝ չենք հասկանում հոգսերից զուրկ, փափկասուն կյանք, բայց հոգսերս հաստատ չեն ավելացել ամուսնանալուց հետո (եթե չասեմ, որ նույնիսկ պակասել են սկզբնական շրջանում), ուղղակի դրանց բնույթն է փոխվել։ Այ, իսկական հոգսերը սկսվել են երեխա ունենալուց հետո, դրա մասին արդեն ասել եմ, բայց երևի ավելորդ չի լինի մեկ անգամ էլ ասել։
Մի բան երևի կարելի է համոզված պնդել, ու բոլորի դեպքում էլ հավանաբար ճիշտ կլինի. երեխա ունենալուց հետո գիտակցում ես, որ մինչ այդ ամուսնական կյանքդ հանգստավայրում անցկացրած անհոգ ժամանակահատվածի էր նման, ինչքան էլ որ դժվար եղած լինի, դրանից հետո էդ շրջանն անհոգ է թվալու, էնպես եթե դեռ երեխա չունեք, բայց պատրաստվում եք ունենալ, վայելեք էդ անհոգ ժամանակաշրջանը հնարավորինս լիարժեք, էդպիսին էլ չեք ունենալու :))։ Ուրիշ բան, որ երեխա ունենալն էլ իր հերթին այլ երջանկություն է, աննախադեպ ու աննկարագրելի հաճելի զգացողություններ, բերկրանք, որ ոչ մի այլ բանի հետ համեմատել չես կարող, բայց, մեկ է, հոգսաշատ։ Համենայնդեպս, կարծում եմ, առողջ հարաբերությունների դեպքում հնարավոր է հոգսերի կույտի մեջից էլ հեքիաթ որսալ ու ընտանեկան ներդաշնակությունը պահպանել :)։

Ուլուանա
28.01.2012, 17:04
Ամուսնությունից հետո ամենամեծ փոփոխությունը մեր տանը՝ երեխաներն են :love:
Ռամշ ջան, երբ մենք ամուսնանում էինք, մենք մեզ համար որոշել եինք երեխաներ 3 տարի հետո ունենալ, մինչև էտ ապրել ուղղակի իրար համար, որովհետև 6 տարի սպասել էինք, որ միասին լինենք, բայց արի ու տես ամուսնությունից հետո մի քանի ամիս էր անցել, երբ բալիկ ունենալու ցանկություն ունեցանք: ՄԻ տարվա մեջ էլ 2ը ունեցանք իհարկե:D ու հիմա ասեմ, որ այլ կերպ վարվելու հնարավորություն ունենայի նույն կերպ կվարվեի: Երեխաները ինչքան հոգսաշատ են դարձնում կյանքդ, նույնքան էլ իմաստալից ու հաճույք են պարգևում:
Հետո մի շատ կարևոր բան էլա փոխվել ինձ համար, դա մայրիկիս հետ ավելի ջերմ հարաբերություններն են, ինչքան էլ մինչև դա մոտ ես լինում մամայի հետ, երեխաներ ունենալուց հետո ավելի շատ ես կապվում մամային:
Ամուսնիդ դառնումա քեզ ամենամոտ մարդը, քո առաջին աջակիցը, ընկերդ:
Ամուսնությունը ասում են նաև սիրո համար փորձություն ա: Ես հիմա ավելի շատ եմ սիրում, ավելի շատ եմ գնահատում ունեցածս, ավելի եմ հարգում սիրելիիս: Ու էս ինչ ասում եմ փոխադարձի մեջա:
ՈՒղղակի մարդիկ կան ընտանիքի մարդ են, իրենց համար առաջնայինը կյանքում դառնումա դա, ես էտպիսինն եմ, ինձ համար առաջինը ամուսինս ու երեխաներս են նոր մնացած բոլոր-բոլոր բաները....

Մնացածն էլ թե ինչա լինում ամուսնությունից առաջ ու հետո, Ֆոտոնը ընտիր ներկայացրելա, ոնց որ հատուկ դրել նկարելա կյանքս :D

հ.գ, երբեմն մտածում եմ՝ ո՞նց եմ մինչև պսակվելս ապրել այ մարդ :D
Լավ ես գրել :)։
Սկզբում մտածում ես, թե ոնց ես մինչև էդ ապրել առանց ամուսնուդ։ Երեխա ունենալուց հետո էլ մտածում ես, թե ոնց ես էդքան ժամանակ ապրել առանց երեխայիդ։ Ես որ հետադարձ հայացքով նայում եմ մինչև երեխա ունենալն ապրած կյանքիս, նենց մի տեսակ անգույն ու անիմաստ ա թվում ամբողջը, թեև իրականում, իհարկե, էդպիսին չի եղել, ուղղակի համեմատության մեջ էդպիսին ա թվում, որովհետև երեխան կյանքիդ լրիվ նոր իմաստ ա տալիս։

Reh32
28.01.2012, 17:47
ես ակումբից եմ աղջիկ ուզում վերջ, հիմա մնումա նման մի թեմա բացել :) :D

Rammstein
28.01.2012, 18:07
Ռամշ, համաձայն եմ: ԲԱՅՑ... :)) Շատ դժվար է շրջապատին բացատրել, որ երեխա դեռ չեք ուզում ունենալ, դեռ ուղղակի ապրում եք իրար հետ:

Անկեղծ ասած` ուզում էի գրառմանս մեջ նշեի, որ խորապես անտարբեր եմ շրջապատի կարծիքի նկատմամբ, բայց չուզեցի մարդիկ մտածեն, որ նախապաշարմունքներ ունեմ: :))
Հիմա եւս մեկ անգամ ասում եմ, ոչ մեկի գործը չի, թե ես իմ ապագա կնոջ հետ երբ կորոշենք երեխա ունենալ: Դա ընտանիքի ներքին խնդիրն ա, մաքսիմում ամուսինների ծնողները կարան հետաքրքրվեն, թե երբ են տատիկ ու պապիկ դառնալու, ուրիշ ոչ ոք իրավունք չունի էդ հարցում քիթը խոթելու: Ես երբ որ ամուսնանամ ու մեկը նման հարց շոշափի, էս նույնը իրան եմ ասելու, ինչքան ուզում ա թող վիրավորվի:

Մյուս կողմից էլ, երբ ունես սիրած մարդ, ցանկություն է առաջանում նրանից երեխա ունենալ: Այդ ցանկությունը համարվում է սիրո վառ վկայություն:

Էստեղ առարկություն չունեմ, սա սուբյեկտիվ զգացողություն է, Ֆոտոն ջան: :) Չեմ բացառում, որ ամուսնանալուց հետո ես էլ կարող է ուզեմ շուտ երեխա ունենալ, բայց հիմա տենց չեմ մտածում:

Chuk
28.01.2012, 18:30
Մի օր երևի ես էլ էստեղ երկար ու բարակ կգրեմ, թե ինչն ա փոխվել, ու ինչը չի փոխվել (մինչև էդ անալիզ ա պետք ահագին անել), բայց հենց նոր մի հատ էլ փոփոխություն նկատեցի :))

Ուրեմն որ մինչև ամուսնանալս թրաշս սովորականից քիչ մը շատ էր գալիս, մայրս միանգամից վրաս ջղայնանում ու ուղարկում էր թրաշվելու: Հիմա որ սովորականից քիչ մը շատ ա եկել, կնիկս ասում ա, հանկարծ չթրաշվես, մորուք պահի, տեսնենք ոնց կնայվի :))

Ֆոտոն
28.01.2012, 18:36
Բոլոր հեքիաթներն ավարտվեցին ամուսնությամբ: Դրանից հետո կյանքը սկսվեց:

Իսկ կարելի է իմանալ ինչից այդպես կարծեցիր: :)

Եթե հեքիաթ է եղել մինչ այդ, դեռ կարելի է հասկանալ, բայց որ դա ավարտվում է, դրա հետ չեմ կարող համաձայնվել: Հեքիաթն ինքներս ենք մեր մտքերում ստեղծում: Ու եթե ցանկություն կա, հետո էլ կարելի է ստեղծել: Եթե էդպես չի, խնդրում եմ ավելի մանրամասնեք: :)

Ֆոտոն
28.01.2012, 18:38
Անկեղծ ասած` ուզում էի գրառմանս մեջ նշեի, որ խորապես անտարբեր եմ շրջապատի կարծիքի նկատմամբ, բայց չուզեցի մարդիկ մտածեն, որ նախապաշարմունքներ ունեմ: :))
Հիմա եւս մեկ անգամ ասում եմ, ոչ մեկի գործը չի, թե ես իմ ապագա կնոջ հետ երբ կորոշենք երեխա ունենալ: Դա ընտանիքի ներքին խնդիրն ա, մաքսիմում ամուսինների ծնողները կարան հետաքրքրվեն, թե երբ են տատիկ ու պապիկ դառնալու, ուրիշ ոչ ոք իրավունք չունի էդ հարցում քիթը խոթելու: Ես երբ որ ամուսնանամ ու մեկը նման հարց շոշափի, էս նույնը իրան եմ ասելու, ինչքան ուզում ա թող վիրավորվի:

...

Ես էլ եմ քեզ պես մտածում, բայց իրականում շրջակա կարծիքները ազդում են, թեկուզ ներվայնացնելու մակարդակով: Ծնողների հետաքրքրությունն էլ պակաս անհանգստացնող չի: Ամեն պահ, գոնե ենթագիտակցաբար, աշխատում ենք մեր ծնողներին դուր գալ:

E-la Via
28.01.2012, 18:41
Այստեղ մի քանի անգամ հնչեց, որ ամուսնությունից հետո երկրորդ պլան է մղվում սեփական անձը:
Իհարկե ամուսնանալուց հետո լուծվել ընտանիքիդ ՝ ամուսնուդ, երեխաներիդ մեջ բնական բան է, բայց լուծվելու հետ մեկտեղ՝ կարծում եմ պետք է ամեն գնով փորձես պահպանել քո տեսակը, ձևը, դեմքը: Հա, նորմալ հարաբերությունների դեպքում, պարզ է, որ ամուսինդ չի փորձի փոխել քեզ, պարզ է նաև, որ շատ փոփոխություններ ինքնըստինքյան կկատարվեն հետդ, բայց այ ինձ հետաքրքիր է, որքանո՞վ եք կարողանում առօրյա հոգսերի, առկա բազում առաջնային խնդիրների մեջ պահպանել ձեր անհատականությունը: Եվ ոչ միայն պահպանել, այլ նաև կատարելագործվել:

Peace
28.01.2012, 19:56
Եթե հեքիաթ է եղել մինչ այդ, դեռ կարելի է հասկանալ, բայց որ դա ավարտվում է, դրա հետ չեմ կարող համաձայնվել: Հեքիաթն ինքներս ենք մեր մտքերում ստեղծում: Ու եթե ցանկություն կա, հետո էլ կարելի է ստեղծել: Եթե էդպես չի, խնդրում եմ ավելի մանրամասնեք: :)
Այո չի ստեղծվում հեքիաթ, եթե չկա մթնոլորտ համապատասխան: Այս պահին այն երկրում, որում որ մենք գտնվում ենք, արդեն վաղուց տեղի են ունենում նվազագույնից մինչև ամենավերջին ճիչի այլանդակություններ: Իսկ նման մթնոլորտում հեքիաթ հյուսել ես անկարող եմ:Ու թեև չոչի ելած արհամարանքը հանդեպ պատերազմի ու դրա հեևանքների, մեզ հեռացրել է հեքիաթներից, բայց դա չի նշանակում, որ մենք չենք զգում, մենք էլ զգում: Զգում ենք կյանքը ավելի խորքից, ավելի ուժեղ ու բուռն ավելի, դուրս հեքիաթներից:

Դեկադա
28.01.2012, 20:26
Ոչ բոլորի դեպքում է էդպես լինում։ Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե մարդկանց քանի տոկոսի դեպքում է հայրական տանը հեքիաթ լինում, իսկ ամուսնանալուց հետո հեքիաթը կտրուկ ու դաժան կերպով ավարտվում, բայց իմ հայրական տանը հոգսերի տեսակետից երբեք էլ հեքիաթ չի եղել. վաղ մանկուց էլ հոգսերի համն զգացել ենք ու ապրել դրանցով, ծնողներս երբեք էլ չեն խուսափել մեր ներկայությամբ ընտանեկան խնդիրներ ու դժվարություններ քննարկելուց։ Իհարկե, որոշ վերապահումներով, բայց հիմնականում ընտանեկան խնդիրները քննարկել ենք միասին ու փորձել միասին ելք գտնել։ Ու կարծում եմ՝ ճիշտ են արել։ Էլ չեմ ասում, որ շատ առումներով խուսափել հնարավոր էլ չէր։ Օրինակ, եթեօրվա հացի խնդիր կա, դու ոչ մի կերպ չես կարող էնպես անել, որ երեխադ դա չիմանա, կամ եթե շաբաթներով լույս չունեք, որովհետև լույսի վարձը չեք վճարել, երեխադ չի կարող դա չիմանալ։ Ու էդպես կյանքի նկատմամբ անիրական հեքիաթային պատկերացումներ ոչ լինում են, ոչ էլ հետո դառնորեն փուլ գալիս։ Ինձ համար, օրինակ, էդ առումով նույնիսկ հակառակն է եղել. հեքիաթն ամուսնանալուց հետո է սկսվել։ Իհարկե, հեքիաթ ասելով՝ չենք հասկանում հոգսերից զուրկ, փափկասուն կյանք, բայց հոգսերս հաստատ չեն ավելացել ամուսնանալուց հետո (եթե չասեմ, որ նույնիսկ պակասել են սկզբնական շրջանում), ուղղակի դրանց բնույթն է փոխվել։ Այ, իսկական հոգսերը սկսվել են երեխա ունենալուց հետո, դրա մասին արդեն ասել եմ, բայց երևի ավելորդ չի լինի մեկ անգամ էլ ասել։
Մի բան երևի կարելի է համոզված պնդել, ու բոլորի դեպքում էլ հավանաբար ճիշտ կլինի. երեխա ունենալուց հետո գիտակցում ես, որ մինչ այդ ամուսնական կյանքդ հանգստավայրում անցկացրած անհոգ ժամանակահատվածի էր նման, ինչքան էլ որ դժվար եղած լինի, դրանից հետո էդ շրջանն անհոգ է թվալու, էնպես եթե դեռ երեխա չունեք, բայց պատրաստվում եք ունենալ, վայելեք էդ անհոգ ժամանակաշրջանը հնարավորինս լիարժեք, էդպիսին էլ չեք ունենալու :))։ Ուրիշ բան, որ երեխա ունենալն էլ իր հերթին այլ երջանկություն է, աննախադեպ ու աննկարագրելի հաճելի զգացողություններ, բերկրանք, որ ոչ մի այլ բանի հետ համեմատել չես կարող, բայց, մեկ է, հոգսաշատ։ Համենայնդեպս, կարծում եմ, առողջ հարաբերությունների դեպքում հնարավոր է հոգսերի կույտի մեջից էլ հեքիաթ որսալ ու ընտանեկան ներդաշնակությունը պահպանել :)։

Ան. ջան ախր ես հեքիաթը չակերտի մեջ էր դրել:Պարզապես մանր մունր օրինակներով ուզեցա ցույց տամ թե ինչ կարան նկատի ունենան հեքիաթ բառի տակ:

Իմ կյանքը լրիվ տարբերվում ա վերջի գրառումիցս, նկատի ունեմ հեքիաթ կոչվելուց: Ինձ համար պարզապես հիմա ուրիշ արժեքներ են ավելի կարևոր ու առաջնային: Ես իմ կյանքից չխոսեմ, բայց քո գրառումը ահագին նման է/ր/ իմ կյանքին::):

Ripsim
28.01.2012, 20:40
Բայց ինչ լավ է, որ այս թեմայի գրառումները կարդալուց հետո, ավելի դրական ես նայում ամուսնությանը: Թե չէ կյանքում այնպիսի դեպքերի ես հանդիպում...:(
Ուրախ եմ, որ շատերդ երջանիկ եք ձեր ամուսնական կյաքնում!:)

ministr
28.01.2012, 21:04
Բայց ինչ լավ է, որ այս թեմայի գրառումները կարդալուց հետո, ավելի դրական ես նայում ամուսնությանը: Թե չէ կյանքում այնպիսի դեպքերի ես հանդիպում...:(
Ուրախ եմ, որ շատերդ երջանիկ եք ձեր ամուսնական կյաքնում!:)

Хорошее дело браком не назовут :D

Ամուսնությունն ինքնին դրական երևույթ է, իսկ լավն ու վատը կախված է ամուսիններից, բնավորություններից, աշխարհայացքից, մտածելակերպից... մի խոսքով ահագին բաներից: Ու եթե այսքան բան համընկնում է, պետք է հավատալ, որ իրոք բախտդ բերել է )))

Ուլուանա
28.01.2012, 21:21
Այստեղ մի քանի անգամ հնչեց, որ ամուսնությունից հետո երկրորդ պլան է մղվում սեփական անձը:
Իհարկե ամուսնանալուց հետո լուծվել ընտանիքիդ ՝ ամուսնուդ, երեխաներիդ մեջ բնական բան է, բայց լուծվելու հետ մեկտեղ՝ կարծում եմ պետք է ամեն գնով փորձես պահպանել քո տեսակը, ձևը, դեմքը: Հա, նորմալ հարաբերությունների դեպքում, պարզ է, որ ամուսինդ չի փորձի փոխել քեզ, պարզ է նաև, որ շատ փոփոխություններ ինքնըստինքյան կկատարվեն հետդ, բայց այ ինձ հետաքրքիր է, որքանո՞վ եք կարողանում առօրյա հոգսերի, առկա բազում առաջնային խնդիրների մեջ պահպանել ձեր անհատականությունը: Եվ ոչ միայն պահպանել, այլ նաև կատարելագործվել:
Սեփական անձի՝ երկրորդ պլան մղվելն ու անհատականությունը կորցնելը տարբեր բաներ են, way ջան։ Իհարկե, մարդիկ կան, որ ամուսնանալուց հետո անհատականությունն էլ են կորցնում դրա հետ մեկտեղ կամ առանց դրա։ Էդ արդեն ուրիշ հարց է։ Ամեն դեպքում էդ երկուսը նույնացնել պետք չի։ Բայց որ համատեղ կյանքի ընթացքում կամ թեկուզ մինչև ամուսնանալը, երբ արդեն միասին են լինում, մարդիկ ինչ–որ չափով սկսում են նմանվել իրար, կարծում եմ՝ անժխտելի է։ Պարտադիր չի, որ լրիվ նմանվեն կամ կորցնեն անհատականությունը, պարզապես հայացքներով, ճաշակներով, նախասիրություններով կամա թե ակամա մի տեսակ մոտենում են իրար, թեև իրենք կարող են և չնկատել էդ երևույթը, որովհետև սովորաբար շատ սահուն, աննկատ կերպով է տեղի ունենում, ու ավելի լավ կողքից է երևում։ Դա, ըստ իս, վատ բան չի, եթե, իհարկե, մեկի անհատականությունն էդ ընթացքում կուլ չի գնում մյուսինին։ Էդ երևույթն ինչ–որ առումով նույնիսկ անհրաժեշտ է ու անխուսափելի, որովհետև ընտանիքի համերաշխությունը մասամբ նաև դրանով է ապահովվում։ Ամուսիններից յուրաքանչյուրն ինչպիսին էլ լինի, մյուսի հետ ապրելու համար պիտի գոնե մի քիչ նմանվի նրան։ Անհատականության կորուստն, իմ կարծիքով, տեղի է ունենում էն դեպքում, երբ հիմնականում մեկն է մյուսին նմանվում, այսինքն՝ մեկամյուսացումը (էս բառը ես եմ հորինել (http://www.akumb.org/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=1454413&viewfull=1#post1454413) :))) փոխադարձ չի լինում, ու հավասարակշռությունը խախտվում է, այսպես ասած։

Mephistopheles
29.01.2012, 02:26
Ամեն ինչն ա փոխվելու, որովհետև չի կարա չփոխվի… անհնար է… ու սա չի նշանակում որ դեպի վատը պիտի փոխվի անպայման… ամուսնությունից հետո "նա" դառնում է այն մեկը որ կարող է քեզ անսահման երջանկացնել ու նաև ափերից հանել, որովհետև "նա" և "նրա" կարծիքն ամենակարևորն է դառնում քեզ համար… "նա" դառնում է քեզնից ավելի կարևոր, ուզես թե չուզես…

… եթե սա կա, իմացի լատարեն շահել ես… սրան ասում են սեր… dirty little thing called love

Joanna
17.03.2012, 13:18
Շատերը կարող են չհամաձայնել ասածներիս հետ, այնուամենայնիվ ուզում եմ կիսվել մտավախություններով: Ամուսնացած չեմ, բայց նախաշեմին եմ, բայց էնպիսի ճնշող մտքեր եմ ունենում, որ մարմնովս սարսուռ է անցնում: Վախենում եմ չհարմարվել ամուսնուս ընտանիքի հետ (նրանց նախասիրությունների, ճաշակի, ապրելաոճի,կենցաղի): Պատրաստվում ենք ապրել միասին բազմանդամ ընտանիքում: Ես բնավորությամբ չհամակերպվող եմ, եսակենտրոն ու չզիջող: Առանձնանալու հեռանկարը շատ աղոտ է թվում՝ ելնելով պայմաններից: Ամեն անգամ մի նոր պատճառ եմ գտնում վիճելու ու հեռացնելու ՆՐԱՆ ինձանից, երբ մտովի պատկերացնում եմ ինձ նրանց տանը: Շատ եմ տանջվում մտքերից, նույնիսկ մտածում եմ, որ չեմ սիրում նրան, բայց առանց նրա էլ չեմ պատկերացնում: Ոչ մի դրական բան չեմ տեսնում ամուսնացած լինելու մեջ:

Tirim-tim
17.03.2012, 13:32

Ես էլ ամուսնացած չեմ, նախաշեմին էլ չեմ: Բայց մի պարզ բան` այն մարդը, ում ընտրել ես, մեծացել է այդ ընտանիքում և այդ ընտանիքի սովորությունների, արժեքների կրողն է, այդ ընտանիքի մի մասն է:
Միասին ապրելը դժվար բան է, բայց որքան որ Ձեզ համար է դժվար, այնքան էլ տղայի ընտանիքի համար է դժվար: Եթե այլ հնար չկա, խաղաղ ապրելու համար պարտավոր եք որոշ բաներ Դուք զիջեք, որոշ բաներ ընտանիքը, ուր մուտք եք գործում: Կարծում եմ լավ կլինի նախ պատկերացնեք Ձեզ այդ ընտանիքում, հետո նոր ամուսնանաք:

Հ.Գ. Ձեզ հաջողություն ու համբերություն եմ մաղթում :)

Դավիթ
17.03.2012, 19:47
Շատերը կարող են չհամաձայնել ասածներիս հետ, այնուամենայնիվ ուզում եմ կիսվել մտավախություններով: Ամուսնացած չեմ, բայց նախաշեմին եմ, բայց էնպիսի ճնշող մտքեր եմ ունենում, որ մարմնովս սարսուռ է անցնում: Վախենում եմ չհարմարվել ամուսնուս ընտանիքի հետ (նրանց նախասիրությունների, ճաշակի, ապրելաոճի,կենցաղի): Պատրաստվում ենք ապրել միասին բազմանդամ ընտանիքում: Ես բնավորությամբ չհամակերպվող եմ, եսակենտրոն ու չզիջող: Առանձնանալու հեռանկարը շատ աղոտ է թվում՝ ելնելով պայմաններից: Ամեն անգամ մի նոր պատճառ եմ գտնում վիճելու ու հեռացնելու ՆՐԱՆ ինձանից, երբ մտովի պատկերացնում եմ ինձ նրանց տանը: Շատ եմ տանջվում մտքերից, նույնիսկ մտածում եմ, որ չեմ սիրում նրան, բայց առանց նրա էլ չեմ պատկերացնում: Ոչ մի դրական բան չեմ տեսնում ամուսնացած լինելու մեջ:

Բա պատկերացրու, որ տղայի ծնողներն էլ կարող են այդպես լինել, հատկապես եթե իրենց տանն եք ապրելու...չեմ ել ուզում մտածել, թե ինչ կլինի::)

Malxas
24.03.2012, 13:12
Մեջբերումը Երվանդ Օտյանի «Վաճառականի մը նամակները» վիպակից է: ;)

« Գալով Մելինեի դժբախտ ըլլալու խնդրին, ասիկա լոկ երևակայական է…
Երջանկությունը ի՞նչ բանի մեջ կը կայանա. նախ՝ աս պետք է որոշել: Դուն կըսես թե՝ ամուսնության մեջ երջանկությունը կը կայանա փոխադարձ սիրո և հավատարմության մեջ: Ասիկա համոզում մըն է, որ քեզի պես անփորձ երիտասարդները կունենան մինչև իրենց ամուսնության առաջին գիշերը, իսկ կիները քիչ մը ավելի երկար ժամանակ: ... »

Մովսես
02.05.2012, 08:27
Ամուսնանալուց հետո
1. Ընկերներս կորան
2. Սնունդս փոխվեց
3. Նպատակներս փոխվեցին
4. Հինն ու նորը ուզում են ինձ կիսեն 2 մասի
Երևի էլի շատ բաներ կարելի էր գրել, բայց գրել չեմ սիրում

դեպի լավը, հուսով եմ ;)

Varzor
02.05.2012, 12:14
Դե մեկի համար փոխվում է, մեկի համար էլ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում բացի ֆինասական ծախսերի "աննկատ" ավելացումից :))
Ամուսնացած լինելը լավ բան է, ավելի ճիշտ այդքան էլ վատ բա չէ :))
Իսկ պապա լինելը, այն էլ սիրված ու կարոտված պապա` արքայություն է ;)

Apsara
02.05.2012, 12:52
Ամուսնության հետ կապված փոփոխությունները կախված են նրանից, թե այդ ամուսնության հիմքում ինչ է ընկած: Երեք էջ սիրո և վստահության վրա հիմնված ամուսնությունների օրինակներ կարդացի, կարող եմ մեկն էլ ավելացնել, երևի կարիքը չկա:

Չեն գրել այնպիսի մարդիկ, ում մոտ ամուսնությունից հետո ժպտալը երազանք է դարձել: Երբ զույգերը հասկացել են, որ սերը իրենց մոտ թվացյալ է եղել, հիմա էլ կենցաղը եղածը կերել է, բայց դա ոչ ոք չի բարձրաձայնում, այլ իրար խոսքերով են կծում, վատագույն դեպքում երեխաները ականատես են լինում ու հասկանում:

Կամ էլ ամուսնությունից հետո պարզվում է, որ քո հերոս սիրեցյալը կամազուրկ է հայրական տանը, ու ձեր նորաստեղծ ընտանիքը կարծես թե դառնում է հի ընտանիքի ստրուկը…

Այնպես որ երկու պայման հաստատ պարտադիր է, որ քո հեքիաթը հյուսես, ինչքան էլ որ հոգսշատ լինի այն.
1. ընտանիք սիրո և վստահության վրա հիմնված:
2.Այդ ընտանիքի առանձին զարգանալու և բազմանալու հնարավորություն առանց կողմնակի անձանց և կարծիքների:

հ.գ. Ես տենց էլ ծույլիկ, էգոիստ ու դեպրեսված մնացի: Նենց որ եթե ինձ հարցնեն որ հետ գնանք ժամանակով, նորից կամուսնանա՞ս, կպատասխանեմ՝ ես այդ սխալը կրկին չեմ գործի

StrangeLittleGirl
15.06.2012, 15:29
Էս թեման կարդալուց հետո ասում եմ՝ ոչ ամուսնությանը, ոչ երեխա ունենալուն: Չէ, ես չեմ կարա ուրիշի ներկայությունը հանդուր=եմ իմ տանը, ինչքան էլ սիրեմ իրան:

soultaker
16.06.2012, 01:51
Էս թեման կարդալուց հետո ասում եմ՝ ոչ ամուսնությանը, ոչ երեխա ունենալուն: Չէ, ես չեմ կարա ուրիշի ներկայությունը հանդուր=եմ իմ տանը, ինչքան էլ սիրեմ իրան:

Կարողա շատ ավելի լավ լիներ եթե ամեն ինչ այլ կերպ ընդունված լիներ, ասենք ամուսնանալուց հետո ապրեին իրենց տներում, ու երեխաները առաջին ասենք 7 տարին ապրեին մոր մոտ, հետո հոր, հետո` իրենց սեփական տանը: Առաջին հայացքից կարողա թվա թե անհնար կլիներ, բայց շատ հնարավորա որ տենց ապրելակերպին սովորելուց հետո մեր հիմիկվա կանոնները արդեն տարօրինակ թվային:

Ուլուանա
16.06.2012, 02:08
Էս թեման կարդալուց հետո ասում եմ՝ ոչ ամուսնությանը, ոչ երեխա ունենալուն: Չէ, ես չեմ կարա ուրիշի ներկայությունը հանդուր=եմ իմ տանը, ինչքան էլ սիրեմ իրան:
Ամբողջ հարցն էլ էն ա, որ էն մարդը, ում հետ որոշում ես ապրել մի տանը, արդեն վաղուց ուրիշ չի լինում քեզ համար, այլ հարազատ մեկը։ Եթե դեռ ուրիշ ա, կամ զգում ես, որ ուրիշ էլ մնալու ա, ուրեմն հաստատ չարժե։ Իսկ երբ հարազատ ա դարձած լինում, «հանդուրժելու» մասին արդեն խոսք լինել չի կարող, իմ կարծիքով։

StrangeLittleGirl
18.06.2012, 02:06

Թող հարազատ կոչվի, ինչ ուզում ա կոչվի: Ես ուզում եմ իրիկուններն իմ տանը մենակ մնալ ու առավոտյան մենակ արթնանալ: Դրանք օրվա էն սուրբ պահերն են, որ ոչ մեկի ներկայությունը չեմ հանդուրժի: :))

Mephistopheles
18.06.2012, 02:36
Թող հարազատ կոչվի, ինչ ուզում ա կոչվի: Ես ուզում եմ իրիկուններն իմ տանը մենակ մնալ ու առավոտյան մենակ արթնանալ: Դրանք օրվա էն սուրբ պահերն են, որ ոչ մեկի ներկայությունը չեմ հանդուրժի: :))

WOW!!!....Այսինքն ուզում ես որ ամուսինդ գիշերները ուրիշի տանը կամ ուրիշ տեղ անցկացնի՞… հը՛… դու իմ նման ամուսնու համար շատ հարմար կնիկ կլնես…

StrangeLittleGirl
18.06.2012, 02:49
WOW!!!....Այսինքն ուզում ես որ ամուսինդ գիշերները ուրիշի տանը կամ ուրիշ տեղ անցկացնի՞… հը՛… դու իմ նման ամուսնու համար շատ հարմար կնիկ կլնես…
Չէ, ուզում եմ ամուսին չունենալ :D համ էլ շրջանակից դուրս մտածի: կարող ա ես եմ ուրիշ տեղ անցկացնում :D

armen9494
18.06.2012, 15:46
Չէ, ուզում եմ ամուսին չունենալ :D համ էլ շրջանակից դուրս մտածի: կարող ա ես եմ ուրիշ տեղ անցկացնում :D

էդի վափշե կայֆ ա :D բայց գոնե գալուդ ժամը կասես, որ մարդդ իրա անելիք տենա :))

Apsara
19.06.2012, 00:11
Էս թեման կարդալուց հետո ասում եմ՝ ոչ ամուսնությանը, ոչ երեխա ունենալուն: Չէ, ես չեմ կարա ուրիշի ներկայությունը հանդուր=եմ իմ տանը, ինչքան էլ սիրեմ իրան:

Բյուր, ամուսնանալ իրոք չարժի, էդ լրիվ ֆիկտիվ ա, ամուսնությունը դա սոց. հասկացություն ա ըստ ինձ էն էլ սիրո սոց. դրսևորումը: Էնպես որ քեզ սեր եմ ցանկանում
Բայց այ երեխաների պահով, սխալ ես, գուցե չարժե մայրանալ վաղ տարիքում, բայց երբ քառասունին մոտ կին դառնաս ու զգաս, որ շուտով կարող ա էլ հնարավորություն չունենաս սերունդ տալու, հաստատ արժե երեխա ունենալ, թեկուզ առանց ամուսին:

Mephistopheles
19.06.2012, 00:15
Չէ, ուզում եմ ամուսին չունենալ :D համ էլ շրջանակից դուրս մտածի: կարող ա ես եմ ուրիշ տեղ անցկացնում :D

OK… շրջանակից դուրս կմտածեմ… ես կմանամ տանը դու կգնաս ուրիշ տեղ կգիշերես… համ էլ մարդդ չեմ…

ivy
19.06.2012, 00:30
Երեք էջ սիրո և վստահության վրա հիմնված ամուսնությունների օրինակներ կարդացի, կարող եմ մեկն էլ ավելացնել, երևի կարիքը չկա:

Չեն գրել այնպիսի մարդիկ, ում մոտ ամուսնությունից հետո ժպտալը երազանք է դարձել: Երբ զույգերը հասկացել են, որ սերը իրենց մոտ թվացյալ է եղել, հիմա էլ կենցաղը եղածը կերել է, բայց դա ոչ ոք չի բարձրաձայնում, այլ իրար խոսքերով են կծում, վատագույն դեպքում երեխաները ականատես են լինում ու հասկանում:

Էս թեմայում չեմ գրել, որովհետև գրելու հետաքրքրություն չի առաջացնում:
Խնդրում եմ անտեղի ենթադրություններ չանել մարդկանց գրել-չգրելու պատճառների վերաբերյալ: ;)

Իսկ ինչ վերաբերվում է ժպտալուն, ապա դրա համար ինձ ոչ ամուսնությունն է պետք, ոչ ուրիշ մարդիկ. ես ինձ լրիվ հերիք եմ: :)

keyboard
19.06.2012, 00:42
Ամուսնանալուց առաջ մենակ տնեցիք էին խոսում վրես, հիմա նաև համակուրսեցիս:
Առավոտները, որ աչքս բացում եմ, նայում եմ կողքս պառկածա, մտածում եմ, էս համակուրսեցիս ստեղ ինչ գործ ունի:D

StrangeLittleGirl
19.06.2012, 11:26
Բյուր, ամուսնանալ իրոք չարժի, էդ լրիվ ֆիկտիվ ա, ամուսնությունը դա սոց. հասկացություն ա ըստ ինձ էն էլ սիրո սոց. դրսևորումը: Էնպես որ քեզ սեր եմ ցանկանում
Բայց այ երեխաների պահով, սխալ ես, գուցե չարժե մայրանալ վաղ տարիքում, բայց երբ քառասունին մոտ կին դառնաս ու զգաս, որ շուտով կարող ա էլ հնարավորություն չունենաս սերունդ տալու, հաստատ արժե երեխա ունենալ, թեկուզ առանց ամուսին:
Աաաա, ես չեմ ուզում ամուսնանալ/որևէ մեկի հետ ապրել, որ ձեռ ու ոտս չկապվի, պիտի ուզենամ էրեխա՞ ունենալ, էն էլ առանց ամուսին, որ վաբշե ձեռ ու ոտս կապվի: Ժողովուրդ, հասկացեք, որ մարդիկ տարբեր են: Կա մարդկանց տեսակ, որոնք ստեղծված են ընտանեկան երջանկության համար, ու իրանց կյանքը տենց էլ պետք ա լիներ (ու դա լրիվ դրական ա): Կա մարդկանց մի ուրիշ տեսակ, որ ոչ մի տեղ չի սթրվում, ու ամուսնությունը/ընտանիք ունենալն իրանց համար նման ա բանտի: Տարածված ստերեոտիպ ա, որ ցանկացած կին ուզում ա սերունդ տալ, իսկ որոշակի տարիքից հետո փոշմանում ա: Կան կանայք, որ երբեք էլ չեն ուզեցել, անգամ վաթսուն տարեկանին հասնելուց հետո` շատ լավ հասկանալով, որ իրանց ապրելակերպով իրանք չեն կարա լավ մայր լինել:

Ուլուանա
19.06.2012, 18:58

Էդ ամեն ինչը ճիշտ ես ասում, Բյուր, բայց կա նաև մի երրորդ տեսակ, որը սկզբում քո նշած երկրորդ տեսակին ա պատկանում կարծես, բայց զուտ էն պատճառով, որ դեռ չի հանդիպել էնպիսի մարդու, որի հետ կուզենար ընտանիք ստեղծել՝ թեկուզ ձեռուոտը կապելով ու ընդհանրապես ամուսնանալուց, երեխա ունենալուց բխող մնացած բոլոր հետևանքներով։ Համենայնդեպս, դեպքեր գիտեմ, երբ մարդն էդպիսին ա եղել, բայց ի վերջո հանդիպել ա նենց մեկին, որի հետ ամուսնանալն ու ապրելն ավելի կարևոր ա դարձել, քան էն ազատությունը, որ կունենար առանց դրա։ Ես, իհարկե, չեմ պնդում, թե դու անպայման էդ տեսակն ես, բայց և չեմ բացառում։

Mephistopheles
19.06.2012, 22:06
ամուսնանալուց հետո կնգադ կարաս ջիգյարով ծեծես… արդեն քո սեփական կնիկն ա ու ոչ ոք իրավունք չունի քեզ ասի ինչ անես կնգադ հետ

StrangeLittleGirl
20.06.2012, 02:27
Էդ ամեն ինչը ճիշտ ես ասում, Բյուր, բայց կա նաև մի երրորդ տեսակ, որը սկզբում քո նշած երկրորդ տեսակին ա պատկանում կարծես, բայց զուտ էն պատճառով, որ դեռ չի հանդիպել էնպիսի մարդու, որի հետ կուզենար ընտանիք ստեղծել՝ թեկուզ ձեռուոտը կապելով ու ընդհանրապես ամուսնանալուց, երեխա ունենալուց բխող մնացած բոլոր հետևանքներով։ Համենայնդեպս, դեպքեր գիտեմ, երբ մարդն էդպիսին ա եղել, բայց ի վերջո հանդիպել ա նենց մեկին, որի հետ ամուսնանալն ու ապրելն ավելի կարևոր ա դարձել, քան էն ազատությունը, որ կունենար առանց դրա։ Ես, իհարկե, չեմ պնդում, թե դու անպայման էդ տեսակն ես, բայց և չեմ բացառում։
Ախր էդ ամեն ինչն ընտրության հարց ա: Պիտի մի օր որոշես, որ էդ մարդու հետ կյանքդ կապում ես: Պիտի մեկին ավելի շատ սիրես, քան քո ազատությունը: Ես չափից դուրս էգոիստ եմ ու չափից դուրս շատ եմ սիրում իմ ազատությունը, որ կարողանամ մի ուրիշ մարդու էդ ազատությունից շատ սիրել ու հրաժարվել դրանից: Ու նենց չի, որ նախադեպը չի էղել: Ես ընտրել եմ ազատությունս:

Sagittarius
20.06.2012, 02:55
http://www.theentertainingelf.com/photos/3-stages-of-a-mans-life.jpg

մերսի, ես նախընտրում եմ before :pardon

nune'
20.06.2012, 21:57
Ինձ թվում ա էս հարցին ավելի շատ ամուսնացածները կարող են պատասխանել, բայց հաստատ լիքը բան փոխվում ա, ու ինձ թվում ա մի հատ կարգին ստրես կսկսվի մոտդ:ՃՃՃՃՃՃՃՃՃ

Տրիբուն
22.06.2012, 00:43
[COLOR="#2F4F4F"] Ես շատ հաճախ ամուսնուս շնորհիվ ինձ հեքիաթում եմ զգում դեռ: Ես, համենայն դեպս, չեմ զգում, որ կենցաղը փչացնում է ամեն ինչ, ինչպես ընդունված է համարել:

Ես էլ քո ամուսնուց ունենայի, ինձ հեքիաթում կզգայի: :oy

Լիլ, չի տփու՞մ:

Տրիբուն
22.06.2012, 00:44
5-6 տարի առաջ նույնիսկ չէի ուզում ամուսնանալու մասին մտածել: Ոչ մի տղայի չէի հավանում, այսինքն՝ աղջիկներին էլ չէի հավանում:

Յանիմ էս հավանածդ ի՞նչ ա:

Գալաթեա
22.06.2012, 01:16
Ես էլ քո ամուսնուց ունենայի, ինձ հեքիաթում կզգայի: :oy

Լիլ, չի տփու՞մ:

Էդ ես ե՞մ գրել :o
Խմած եմ էղել:

Գալաթեա
22.06.2012, 01:27
Ես էլ քո ամուսնուց ունենայի, ինձ հեքիաթում կզգայի: :oy

Լիլ, չի տփու՞մ:

Տփում ա Տրիբուն ձյա, աչքիս թայն էլ հանում ա: Ամեն անգամ :bl

Ժող, գտա կարդացի Տրիբունի մեջբերած գրառումս ու ամեն մի բառս հաստատում եմ:
Ինձ մոտ, իմ ու Սասի մոտ, ամուսնությունից հետո փոխվել ա մենակ մի հարկի տակ ապրելը: Միմյանց կողքին արթնանալը, որ ամենահավես բանն ա: Իրար դետալների հասնող ճշտությամբ ճանաչելը, որ թվում ա թե պետք ա ձանձրացներ, բայց արի ու տես, որ չէ:

Չգիտեմ ժող, ժենիծես, տապիպես, մեկ ա չեք կարա, մորյա նետու:
Ամեն մեկն իր օրինակն ա ունենալու, իր "ամուսնանալուց հետոն" ու որպես կանոն՝ երկկողմանի համբերության ու առանց ժալետի ներդրման դեպքում դա լավ ու սիրուն "ամուսնանալուց հետո" ա լինում:

Mephistopheles
22.06.2012, 02:53
Յանիմ էս հավանածդ ի՞նչ ա:

հա… համոզված եմ որ էդ աննամուսը սաղ կնգա ցեղին յա տուգանել ա, յա էլ արգելափակել ա… մեր Ֆոտոնի համար շատ բան չի փոխվել, բայց իրա գերդաստանի համար շատ բան ա փոխվել…

Տրիբուն
22.06.2012, 12:34
Էդ ես ե՞մ գրել :o
Խմած եմ էղել:

Իսկ ես լավ էլ օյաղ էի գրելուց: :( Ուզում էի մի խելոք բան գրեի, ջահելներին խելք ու խրատ տայի, էն էլ գրելու պահին հասկացա, որ արդեն վաղուց մոռացել եմ, թե ամուսնանալուց առաջ ոնց էր, որ մի հատ էլ կարանամ ասեմ, թե ամուսնանալուց հետո ինչ փոխվեց կամ չփոխվեց:

Աննամառիա
29.06.2012, 11:41
նախքան ամուսնանլը տղամարդիկ ավելի ուշադիր են լինում իրենց սիրած էակի նկատմամբ, բայց հարսանիքից հետո կարծես թե հանգստանում են, մոռանում են նույնիսկ ծննդյան օրը, չեն ջերմացնում, նույնիսկ կարծիք է սնեղծվում որ սերը սառել է :(

Cassiopeia
29.06.2012, 12:14
նախքան ամուսնանլը տղամարդիկ ավելի ուշադիր են լինում իրենց սիրած էակի նկատմամբ, բայց հարսանիքից հետո կարծես թե հանգստանում են, մոռանում են նույնիսկ ծննդյան օրը, չեն ջերմացնում, նույնիսկ կարծիք է սնեղծվում որ սերը սառել է :(

Նայած տղամարդ։ Իմ տղամարդը էնպիսին ա, ինչպես եղել ա մինչ ամուսնությունը, դեռ մի բան էլ ավել։ :)

Գլուխ գովալ չլինի, բայց մինչ օրս դեռ չեմ հանդիպել ամուսնուս նման ընտանիքին նվիրված անձնավորության, ով իր մի ազատ րոպեն անգամ ընտանիքի հետ անցկացնելը գերադասում է ընկերների հետ անցկացնելուց։

Աննամառիա
29.06.2012, 12:18
ես ուրախ եմ ձեր համար թող եդպես էլ շարունակվի բայց իրականում կան էնպիսիները որնց մասին ես գրել եմ

keyboard
29.06.2012, 20:44
նախքան ամուսնանլը տղամարդիկ ավելի ուշադիր են լինում իրենց սիրած էակի նկատմամբ, բայց հարսանիքից հետո կարծես թե հանգստանում են, մոռանում են նույնիսկ ծննդյան օրը, չեն ջերմացնում, նույնիսկ կարծիք է սնեղծվում որ սերը սառել է :(
Սերը կարա սառի,վերանա, վերափոխվի,ցնդի,իրականում եղած էլ չլինի, մինչև ամունսւոթյունը խաբկանքի պես բան լինի, բայց էդ ամեն ինչից զատ էլ, մեկա հարգանքն ու անձի մեծարումը մնումա, թե ամունանալուց առաջ, թե ամուսնանալուց հետո,իսկ եթե էդ հարգանքն էլ չկա ուրեմն թող մարդն ինքն իրա մեջ փնտրի էդ սխալը, թող ինքը մտածի ու հասկանա, թե ինչն ա սխալ արել, որ իրան էնքան չեն հարգում, որ ծննդյան օրն են մոռանում:

Աննամառիա
29.06.2012, 21:00
Իհարկե ես քեզ հետ ամաձայն եմ միայն կարծում եմ որ ծննդյան օրը կարան մոռանան անուշադրությունից

keyboard
29.06.2012, 21:08
Իհարկե ես քեզ հետ ամաձայն եմ միայն կարծում եմ որ ծննդյան օրը կարան մոռանան անուշադրությունից
Եթե մարդուն հարգում ես, չէս կարա իրա նկատմամբ անուշադիր լինես, մանավանդ ամուսնու կամ կնոջ

հ.գ չշեղվենք թեմայից ;)

Artgeo
29.06.2012, 22:08
Սեքսը:
Կրիտիկական օրերը, նրանք այլևս ժամանակավոր չեն:

Gayl
08.07.2012, 04:05
Միանշանակ կյանքս մի քանի ամսով կվերածվի դժողքի, իսկ հետո երևի կհասկանա, որ ինձ չի կարող փոխել և չհամակերպվելու դեպքում երևի կհեռանա կամ էլ կապրենք ուրախ և երջանիկ:D

Էլիզե
08.07.2012, 17:33
Նայած տղամարդ։ Իմ տղամարդը էնպիսին ա, ինչպես եղել ա մինչ ամուսնությունը, դեռ մի բան էլ ավել։ :)

Գլուխ գովալ չլինի, բայց մինչ օրս դեռ չեմ հանդիպել ամուսնուս նման ընտանիքին նվիրված անձնավորության, ով իր մի ազատ րոպեն անգամ ընտանիքի հետ անցկացնելը գերադասում է ընկերների հետ անցկացնելուց։

Ասեմ՝ վերոնշյալը գալիս ա նաև կնոջից, կինը էնպիսի մթնոլորտ ա ստեղծում տանը, որ ամուսինը միշտ ուզում ա շտապի տուն՝ սիրելի ընտանիքի մոտ...

Հ.Գ. Մեծ–մեծ խոսալուս մի նայեք, տրամաբանությամբ են դատում :))

Աննամառիա
08.07.2012, 18:10
ճիշտ ա

Արէա
09.07.2012, 17:16
http://i.imgur.com/t0arK.jpg
:))

հովարս
09.07.2012, 23:46
Շատ բան կախված է ընտրությունից, եթե ճիշտ ընտրություն է կատարվում այդ դեպքում կյանքի գույները ավելի են պայծառանում, երջանկությունն էլ կրկնապատկվում է, եթե սխալ ընտրություն է կատարվում՝..., լավագույն դեպքում բաժանվում են: Եւ մեծ դեր է խաղում նաև սոցիալական վիճակը, ազատի վրա շատ բաներ չեն ազդում, բայց ամուսնացածի մոտ ամենափոքրիկ նեղությունը կարող է ճակատագրական լինել(ըստ մարդու համբերության չափսերի)