PDA

Դիտել ողջ տարբերակը : Թաքնված ակումբցին 36



VisTolog
20.01.2012, 21:30
Լինում է չի լինում, մի խաղ է լինում: Այդ խաղի գլխավոր հերոսը Դիմակ մականունով ակումբցին է լինում: Նա ներկայացնում է իր դիպվածը, որի մեջ չեն պարունակվում անձնական տվյալներ: Դիպվածը տեղադրվում է թեմայում, իսկ մյուս ակումբցիները հարցերի միջոցով փորձում են գուշակել թե ով է Դիմակի տակ թաքնված:

Արգելվում է Դիմակին տալ այնպիսի հարցեր, որոնք կարող են միանգամից բացահայտել նրան:

Շտապի՛ր ուղարկել քո՛ դիպվածը::))

VisTolog
21.01.2012, 15:36
Դիպվածը:



Չգիտեմ, բայց պապուս թվերից վրեքներս նավս կա: Մերոնք պատմում են որտեղ էլ, որ բնակվել են, տան տանիքը Ամեն Աստծո տարի կաթացել է: Երբ տատիկս խորհրդային տարիներին տուն է ստացել, չգիտեմ զուգադիպություն է, թե ճակատագրի հեգնանք, բնակարանը ստացել է 9-րդ հարկում: Այդեղ եմ ապրել կյանքիս կեսից ավելին, ու հիշում եմ, որ քաղաքում տոլ ու ձութ չկար, որ տանիքը պաշտպանելու համար այդ նյութերով չիզոլացնեինք: Վերջին մի քանի տարիներին տեղափոխվել ենք սեփական տուն, ու կարծես` ազատվել էինք այդ չարաբաստիկ երևույթից, սակայն նավսը 7-ը պոռտ էն կողմ է գնում, ու կաթիլքի սպառնալիքը տարիներ շարունակ ստվերի պես մեզ է հետևում:

Գալաթեա
21.01.2012, 15:59
Վայ, հին հավեսին թեմա :)

Սնունդի մասին չի գրել, բայց Արմենն ա թվերով:

armen9494
21.01.2012, 16:20
այ ձեր ցավը տանեմ, թե խաղ ենք խաղում, խաղանք, չեմ ջոկում սրա կայֆը ո՞րն ա, որ հլը բան չեք հարցրել ու միանգամից սկսում եք անուն տալ, էդ ինչի՞ց ենթադրեցիք որ ես եմ, սաղ օրը մեր տանն եք, տեսե՞լ եք, թե մեր տանիքը ոնց ա կաթում :beee

Լավ, ես հարցեր կտամ, Դիմակ ջան քեզ միանգամից իմ ամենասիրելի հարցը կտամ՝ խորոված սիրու՞մ ես :nyam
Էլ չսկսես փիլիսոփայել՝ ինչի՞ խորոված, մարդու թե օրանգուտանի: Ի նկատի ունեմ ավանդական, հայկական խոզի խորոված :nyam

Հլը դու էս հարցին պատասխանի, տենանք մնացածի հետ ինչ ենք անում:)

Ֆոտոն
21.01.2012, 16:35
Դիմակ, դու գրական փորձ ունե՞ս:

Arpine
21.01.2012, 16:38
Դիմակ, ինձ հետ երբևէ խոսել ե՞ս:

Դիմակ
21.01.2012, 16:54
Վայ, հին հավեսին թեմա :)

Սնունդի մասին չի գրել, բայց Արմենն ա թվերով:

Գալաթեա ջան, ուրախ եմ, որ ձեզ ժպիտ պարգևեց այս թեման: Բայց պետք է հիասթափեցնեմ և ասել, որ սխալվում եք:



այ ձեր ցավը տանեմ, թե խաղ ենք խաղում, խաղանք, չեմ ջոկում սրա կայֆը ո՞րն ա, որ հլը բան չեք հարցրել ու միանգամից սկսում եք անուն տալ, էդ ինչի՞ց ենթադրեցիք որ ես եմ, սաղ օրը մեր տանն եք, տեսե՞լ եք, թե մեր տանիքը ոնց ա կաթում :beee

Լավ, ես հարցեր կտամ, Դիմակ ջան քեզ միանգամից իմ ամենասիրելի հարցը կտամ՝ խորոված սիրու՞մ ես :nyam
Էլ չսկսես փիլիսոփայել՝ ինչի՞ խորոված, մարդու թե օրանգուտանի: Ի նկատի ունեմ ավանդական, հայկական խոզի խորոված :nyam

Հլը դու էս հարցին պատասխանի, տենանք մնացածի հետ ինչ ենք անում:)

Բարև Արմեն ինննսունչորս իննսունչորս: Չեմ փիլիսոփայի, պարզապես կասեմ, որ այո´ սիրում եմ խորոված:


Դիմակ, դու գրական փորձ ունե՞ս:

Ֆոտոն, հարգելիս, ի՞նչ է ասել «գրական փորձ ունես»: Նկատի ունեք գիրք տպե՞լ եմ արդյոք, գրողների միության անդա՞մ եմ կամ՝ ստեղծագործողի անկյունում սեփական գրվածքնե՞րս եմ հրապաակել: Կմանրամասնե՞ք:


Դիմակ, ինձ հետ երբևէ խոսել ե՞ս:

Արփինե, սիրելիս, սա առաջին մեր երկխոսությունն է: Եթե տարիքս ինձ չի դավաճանում, իհարկե:

armen9494
21.01.2012, 16:59
Կամ ես դիմակին չեմ ճանաչում, կամ էլ իր "սիրելիսներով" դիմակը փորձում ա փոխել իր ոճը :))
ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին:)

Դիմակ դու Հայաստանու՞մ ես ապրում:

Դատարկություն
21.01.2012, 17:01
Դիմակ, քեզ Վիստը բացատրել ա 2 բրոուզերների գաղտնիքը? :))

Դիմակ
21.01.2012, 17:09
Կամ ես դիմակին չեմ ճանաչում, կամ էլ իր "սիրելիսներով" դիմակը փորձում ա փոխել իր ոճը :))
ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին:)

Դիմակ դու Հայաստանու՞մ ես ապրում:

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես

Արմեն իննսունչորս իննսունչորս ջան, ես ողջ էությամբ, հոգով, սրտով Հայաստանում եմ բնակվում: Եվ իհարկե դու դիմակին ճանաչում ես, դիմակին շատերն են ճանաչում:


Դիմակ, քեզ Վիստը բացատրել ա 2 բրոուզերների գաղտնիքը? :))

Երեկ հանդիպեցինք, բան չասեց: :angry

armen9494
21.01.2012, 17:12
Դիմակ իգական սեռի ներկայացուցի՞չ ես

Դիմակ
21.01.2012, 17:39
Դիմակ իգական սեռի ներկայացուցի՞չ ես

Մարդկանց «սիրելիս» և «հարգելիս» կոչելը քեզ բան չեն ասու՞մ:

armen9494
21.01.2012, 18:31
Մարդկանց «սիրելիս» և «հարգելիս» կոչելը քեզ բան չեն ասու՞մ:

մարդկանց սիրելիս և հարգելիս կարող է ասել և՛ իգական սեռի ներկայացուցիչները, և՛ արական: Եվ երկրորդ՝ հարցեր ստեղ մենք ենք տալիս:P
Ընենց որ նորից եմ հարցնում. դիմակ դու արակա՞ն սեռի ներկայացուցիչ ես, թե՞ իգական:)

ի դեպ՝ նոր ավատարդ լավն ա ;)

Freeman
21.01.2012, 18:49
Դիմակ, դու ինձանից շուտ ե՞ս գրանցվել ակումբում:

Ժունդիայի
21.01.2012, 18:49
ը, և՛ արակ

Freeman
21.01.2012, 18:51
Մորս արու զավակն եմ։
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ :Դ :Դ
էս մեզ ե՞ս ձեռ առնում, թե՞ դու ես))))))))))))

Arpine
21.01.2012, 19:05
Արփինե, սիրելիս, սա առաջին մեր երկխոսությունն է: Եթե տարիքս ինձ չի դավաճանում, իհարկե:

Իհարկե ո՞չ:8

Զրուցարանում գրառում անո՞ւմ ես:

Freeman
21.01.2012, 19:07
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ :Դ :Դ
էս մեզ ե՞ս ձեռ առնում, թե՞ դու ես))))))))))))
Դիմա՜՜կ :)

Ժունդիայի
21.01.2012, 19:08
։ժող բրաւզերս խառնեցի ու պալիտ եղա։ ներող կլինեք սենցել ա պատահում.

VisTolog
21.01.2012, 19:11
Դիմակ, քեզ Վիստը բացատրել ա 2 բրոուզերների գաղտնիքը? :))


։ժող բրաւզերս խառնեցի ու պալիտ եղա։ ներող կլինեք սենցել ա պատահում.
:))


Ապագա դիմակներ ջան, ինչքան էլ որ ձեր վրա վստահ լինեք, երկու մականունները միաժամանակ մի բացեք: Էդ մի 15 րոպեն որ «Ելք» սեղմեք ու դուրս գաք ձեր իսկական պրոֆիլից, մեծ բան չի փոխվի:

armen9494
21.01.2012, 19:25
այ ցավտ տանեմ, արել, արել էիր, շարունակեիր ու ընենց շիլաշփոթ սարքեիր, որ մթոմ Ժունդիային սաղ քեզ խառնեց իրար :D
Լավ խաղալու դեպքում Ժուդիայիի վրայից կասկածները լրիվ կցրեիր :hands

Նաիրուհի
21.01.2012, 19:28
Անհամեստ հարց. փաստորեն Դիմակն իրավունք ունի՞ հարցերին սխալ պտասխանել :)

Freeman
21.01.2012, 19:32
։ժող բրաւզերս խառնեցի ու պալիտ եղա։ ներող կլինեք սենցել ա պատահում.
Սենց ավելի հետաքրքիր էր:)) սպասենք հաջորդին:

armen9494
21.01.2012, 19:32
Իսկ դու Բրազիլիայում չե՞ս ապրում :unsure

լավ, երևի ստեղ ես եկել, որ դիպվածում էլ գրել էիր, որ երեկ Վիստի հետ ես հանդիպել: Ասեմ, որ "սխալդ" շարունակելով իրոք կարող էիր լավ շիլաշփոթ սարքել, շատերը կմտածեին, որ դու հայաստանում չես ու կասկածից դուրս կլինեիր :))
Իսկ ով էլ որ իմանար, թող սուս մնար :D

VisTolog
21.01.2012, 19:41
Անհամեստ հարց. փաստորեն Դիմակն իրավունք ունի՞ հարցերին սխալ պտասխանել :)

Ոչ ու հնարավորինս պատասխանը պետքա վիճելի չլինի: Եթե խոսքը Հայաստանում լինել-չլինելու մասինա, Դիմակը չնշեց, որ ֆիզիկապես էլ Հայաստանում չի:

Rammstein
21.01.2012, 19:53
Մոդերատորական. թեման փակվում է: