PDA

Դիտել ողջ տարբերակը : «Հայ-ռուսական միավորում» հասարակական կազմակերպություն

AsikoNar
19.01.2012, 22:31
Հարգելի Ակումբի անդամներ. Ձեզ եմ ներկայացնում <<Հայ-Ռուսական միավորում>> հասարակական կազմակերպությունը, որը դավանում է ձախակողմյան գաղա-փարախոսությանը: Մեր նպատակն է ստեղծել Հայաստան-Ռուսաստան-Բելոռուս-Ղազախստան միությունը:
Ընդհանուր գաղափարախոսությանն ավելի մանրամասն ծանոթանալու, առաջարկություններ անելու համար կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կերպ.
Քաղաք Երևան Մամիկոնյանց 38 , հեռ. 096 21 91 79 Նարեկ Վարազդատյան / Մամլո քարտուղար/, 099 277 095 Ռոբերտ Ահարոնյան / ՀԿ-ի նախագահ/, [email protected]

AsikoNar
19.01.2012, 22:50
Կազմակերպության նախագահ` Ռոբերտ Ահարոնյան53827

AsikoNar
19.01.2012, 22:55
Նախագահի տեղակալ Աշոտ Ամիրյան 53828

AsikoNar
19.01.2012, 22:58
Նախագահի տեղակալ Սամվել Նադարյան 53829

AsikoNar
19.01.2012, 23:10
Մամլո քարտուղար, նախագահի խորհրդական Նարեկ Վարազդատյան

dvgray
20.01.2012, 01:26
Հարգելի Ակումբի անդամներ. Ձեզ եմ ներկայացնում <<Հայ-Ռուսական միավորում>> հասարակական կազմակերպությունը, որը դավանում է ձախակողմյան գաղա-փարախոսությանը: Մեր նպատակն է ստեղծել Հայաստան-Ռուսաստան-Բելոռուս-Ղազախստան միությունը:
Ընդհանուր գաղափարախոսությանն ավելի մանրամասն ծանոթանալու, առաջարկություններ անելու համար կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կերպ.
Քաղաք Երևան Մամիկոնյանց 38 , հեռ. 096 21 91 79 Նարեկ Վարազդատյան / Մամլո քարտուղար/, 099 277 095 Ռոբերտ Ահարոնյան / ՀԿ-ի նախագահ/, [email protected]
չեմ հասկանում թե
ձախակողմյան գաղա-փարախոսությանը ի՞նչ կապ ունի
Հայաստան-Ռուսաստան-Բելոռուս-Ղազախստան միությունը հետ:

ու ինչու՞ հենց
Հայաստան-Ռուսաստան-Բելոռուս-Ղազախստան միությունը և ոչ թե ասենք "Հայաստան-Իրան-Իրաք-Աֆղանստան միությունը" կամ "Հայաստան-Մոլդովա-Գերմանիա-Տաջիկստան միությունը" ՞՞՞

Lion
20.01.2012, 10:02
Զգուշանում եմ ես նման բաներից... :think Սկսվում է երջանիկ ժպիտով ու հիանալի հեռանկարների մասին խոսակցություններով, իսկ կարող է վերջանալ... մարդու լեզուն էլ չի պտտվում, որ ասի, թե ինչով... :(

AsikoNar
20.01.2012, 16:06
Ուրեմն պատասխանեմ մեծ սիրով: Այդ միությունը Եվրասիական երկրների միությունն է, մեր նպատակն է, որպեսզի ՀՀ-ն անդամակցի այդ միությանը և մտնենք միասնական ռուբլու գոտի: Համագործակցությունը կոչվում է Evrazes: Եթե կցանկանաք ավելի մանրամասնորեն տեղեկանալ կարող գրել մեր մաիլին, կամ զանգահարել

Lev
20.01.2012, 22:42

Ռուբլու գոտի ասելով նկատի ունեք, որ ՀՀ բոլոր ապրանքների ու ծառայությունների գները կարտահայտվե՞ն ՌԴ ռուբլով, ու Հայկական դրամը դու՞րս գա շրջանառությունից: Եվ ընդհանրապես ռուբլու գոտի մտնելը ի՞նչ կտա Հայաստանին: Մի քանի առավելություններ կնշեի՞ք:

AsikoNar
21.01.2012, 11:22
Իհարկե, կնշեմ մեծ սիրով: Ռուբլու գոտի անցնելու դեպքում Ռուսաստանի աջակցությամբ և պատվերներով կվերաբացվեն ՀՀ-ում գործող մի շարք գործարաններ, մարդիկ ապահովված կլինեն աշխատանքով, մինչդեռ ներկայիս պահին ՀՀ-ում առկա է ավելի քան 1.300.000 անգործունյա: 1 կարևոր առավելություն ևս. կվերանա ՀՀ դրամը և ինչ վերաբերում է ավանդներին կստանանք էլ ավելի բարենպաստ փոխհատուցում, քան ներկայիս կառավարության որոշումն է: Մենք չունենք անձնական շահեր, մեր միակ շահը դա մեր Հայ ազգի շահն է:

My World My Space
21.01.2012, 11:26

էդ անգործունյա ասելով ի նկատի ունեիր անգործունա՞կ, թե՞ գործազուրկ... նախքան որևէ բան փիառ անելը խորհուրդ կտայի ուշադիր սերտել էդ ոլորտի տերմիանաբանությունը, թէ չէ դուրս ա գալիս, որ հայստանի հալալ կեսը անգործունակ ա...

Rammstein
21.01.2012, 12:35
Կարճ ասած` առաջարկում եք մեր ունեցած մի քիչ անկախությունից էլ հրաժարվենք:

AsikoNar
21.01.2012, 13:01
Ում է պետք մեր ունեցած անկախությունը, երբ երկրում իշխում է օր օրի զարգացող օլիգարխիկ համակարգը??? Ես շատ լավ ծանոթ եմ մեր գաղափարախոսությանը և պետք չի ինձ խորհուրդներ տալ: Այո ՀՀ-ում կա ավելի քան 1.300.000 գործազուրկ: Մնացածն էլ թողնում եմ ձեր խղճին...

Lev
21.01.2012, 13:20
Իհարկե, կնշեմ մեծ սիրով: Ռուբլու գոտի անցնելու դեպքում Ռուսաստանի աջակցությամբ և պատվերներով կվերաբացվեն ՀՀ-ում գործող մի շարք գործարաններ, մարդիկ ապահովված կլինեն աշխատանքով, մինչդեռ ներկայիս պահին ՀՀ-ում առկա է ավելի քան 1.300.000 անգործունյա: 1 կարևոր առավելություն ևս. կվերանա ՀՀ դրամը և ինչ վերաբերում է ավանդներին կստանանք էլ ավելի բարենպաստ փոխհատուցում, քան ներկայիս կառավարության որոշումն է: Մենք չունենք անձնական շահեր, մեր միակ շահը դա մեր Հայ ազգի շահն է:
Մի քանի հարց ունեմ.
1. Ինչու՞ է Հայկական դրամի վերացումը դիտվում որպես առավելություն:
2. Կարծու՞մ եք գործարանների բացումով գործազրկության մակարդակը վերջապես իրոք կհավասարվի բաղձալի 7%-ին:
3. Ի՞նչ հիմքերով եք Հայաստանին միացնում Ռուսաստանին, Բելառուսին ու Ղազախստանին: Հնարավոր է, որ Ռուսատանը, Բելառուսը և Ղազախստանը տնտեական զարգացման հավասար մակարդակ ունենան, բայց Հայաստանը ավելի ցածր մակարդակի վրա է գտնվում: Ինչպես նաև նույն կերպ կարող էինք միանալ եվրոյի գոտուն, ինչու՞ չենք միանում:

Ներսես_AM
21.01.2012, 17:17
Հարգելի Ակումբի անդամներ. Ձեզ եմ ներկայացնում <<Հայ-Ռուսական միավորում>> հասարակական կազմակերպությունը, որը դավանում է ձախակողմյան գաղա-փարախոսությանը: Մեր նպատակն է ստեղծել Հայաստան-Ռուսաստան-Բելոռուս-Ղազախստան միությունը:
Ընդհանուր գաղափարախոսությանն ավելի մանրամասն ծանոթանալու, առաջարկություններ անելու համար կարող եք կապվել մեզ հետ հետևյալ կերպ.
Քաղաք Երևան Մամիկոնյանց 38 , հեռ. 096 21 91 79 Նարեկ Վարազդատյան / Մամլո քարտուղար/, 099 277 095 Ռոբերտ Ահարոնյան / ՀԿ-ի նախագահ/, [email protected]

Իմ կարծիքով եթե, այստեղ թեմա ես բացել և ուզում ես քննարկել, ապա հարցերին պատասխանելու փոխարեն գրել «ավելի մանրամասնորեն տեղեկանալու համար կարող եք գրել մեր մաիլին, կամ զանգահարել»-ու փոխարեն պետք է այստեղ գրես, որ բոլորն էլ կարդան տեսնեն:

1. Ի՞նչ է նշանակում «ձախակողմյան գաղափարախոսություն»: Իմ իմացած ձախակողմյան գաղափարախոսության կրողը պիտի որ ԱՄՆ-ի, առնվազն Եվրոպայի կողմնակից լիներ:
2. Կարելի՞ է գաղափարախոսությունը այստեղ ներկայացնել:
3. Կարելի՞ է ՀԿ-ի ղեկավար կազմի կենսագրական տվյալները ներկայացնել:

Ուրեմն պատասխանեմ մեծ սիրով: Այդ միությունը Եվրասիական երկրների միությունն է, մեր նպատակն է, որպեսզի ՀՀ-ն անդամակցի այդ միությանը և մտնենք միասնական ռուբլու գոտի: Համագործակցությունը կոչվում է Evrazes: Եթե կցանկանաք ավելի մանրամասնորեն տեղեկանալ կարող գրել մեր մաիլին, կամ զանգահարել
Իմ կարծիքով հաշվի առնելով վերջին տարիների տնտեսական ցուցանիշները, ավելի նպատակահարմար է մտնել Չինական Յուանի գոտի: Ինչի՞ց ելնելով է ընտրվել հենց ռուսական ռուբլու գոտին:

Իհարկե, կնշեմ մեծ սիրով: Ռուբլու գոտի անցնելու դեպքում Ռուսաստանի աջակցությամբ և պատվերներով կվերաբացվեն ՀՀ-ում գործող մի շարք գործարաններ, մարդիկ ապահովված կլինեն աշխատանքով, մինչդեռ ներկայիս պահին ՀՀ-ում առկա է ավելի քան 1.300.000 անգործունյա: 1 կարևոր առավելություն ևս. կվերանա ՀՀ դրամը և ինչ վերաբերում է ավանդներին կստանանք էլ ավելի բարենպաստ փոխհատուցում, քան ներկայիս կառավարության որոշումն է: Մենք չունենք անձնական շահեր, մեր միակ շահը դա մեր Հայ ազգի շահն է:
1․ Կբացատրե՞ք ռուբլու գոտի մտնելու և գործարաններ բացելու միջև կապը: Ինչն է խանգարում Ռուսաստանին հենց հիմա բացել գործարան: ՀՀ դրամը ռուսական ռուբլու չե՞ն կարող փոխարկել: Թող օրինակ Արմենթելից հարցնեն: Որպես վերջին տարբերակ ես անվճար կօգնեմ իրենց այդ բարդ մաթեմատիկական գործողությունը կատարել:
2. Մանրամասն խնդրում եմ ՀՀ դրամի վերացման առավելությունների մասին: Ու նաև դրա բացասական կողմերի մասին:
3. Ավանդների մասին ոչ ոք չէր հարցրել, բայց խնդրում եմ մի քիչ ավելի մանրամասն: Ձեր գրածից բան չհասկացա:

Ում է պետք մեր ունեցած անկախությունը, երբ երկրում իշխում է օր օրի զարգացող օլիգարխիկ համակարգը??? Ես շատ լավ ծանոթ եմ մեր գաղափարախոսությանը և պետք չի ինձ խորհուրդներ տալ: Այո ՀՀ-ում կա ավելի քան 1.300.000 գործազուրկ: Մնացածն էլ թողնում եմ ձեր խղճին...

1. Ձեր կարծիքով երկրում իշխում է օլիգարխիկ համակարգը: Ձեր կարծիքով ի՞նչպիսի համակարգ է իշխում Ռուսաստան-Բելոռուս-Ղազախստանում:
2. 1.300.000 գործազուրկների թվի աղբյուրը նշեք: