Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Անվերնագիր....



Alex-Grig
18.01.2012, 19:42
Շնորհակալ եմ, Տեր, որ դեռ կամ, ապրում եմ,
ՈՒ օրերիս գումարը կարգին թիվ է կազմում,
Ու չնայած պոռնիկ բախտն ինձնից դարձյալ փախչում է,
Բայց փայլում է դեռ աստղս մշուշում....

Շնորհակալ եմ Տեր, որ ուղին իմ խորդուբորդ,
Չնդհատեցիր կեսճամփին, օրերում իմ ջահել,
ՈՒ չնայած տեսա և արհավիրք և սուգ,
Բայց ծովում այս ահարկու դեռ կարող եմ նավել.

Շնորհակալ եմ Տեր, որ իմ ուղին խավար,
Դու դարձրիր լույս, ու տվիր ինձ արև,
Արևն այդ տվեց ինձ ջերմություն ու հույս,
ԵՎ իր կողքին, ահա, չորս աստղեր է վառել.....

Շնորհակալ եմ, Տեր, որ դեռ կամ, ապրում եմ,
ՈՒ խնդրում եմ, թույլ տաս, դեռ' մի քիչ էլ ապրեմ,
Մինչև տեսնեմ աստղերս մեծացած,
ՈՒ դրանից հետո, քո կամոք, կհանգնեմ......05.11.2110

26.06.2011 20:51

Alex-Grig
18.01.2012, 21:40
Երբ շուրջդ նայես ու էլ չտեսնես,

Մտերիմներիդ, որ եղել են միշտ,
Երբ շուրջդ փնտրես սիրելիներիդ
Որոնց սիրել ես....
Տրտում հայացքով մի նայիր երկինք,

Մի ասա ափսոս, որ նրանք չկան,
Ապրիր' գոհության խորհրդով վսեմ,
Ասա, փառք Աստծո, որ նրանք ԵՂԱՆ......




12.01.2012 22:03

Alex-Grig
18.01.2012, 21:48
Վերջին վայրկյանից մի վայրկյան առաջ,
Ինչ կգա արդյոք աչքերիս դիմաց,
Ցավ ու արցունքներ,կամ ուրախ մի պահ,
Կամ-ինչ հենց ես, Կամ-ինչու հիմա....

Կամ մի մեծ նախանձ վասն ապրողաց,
Գուցե թե զղճում, կամ թե ափսոսանք.
Արդյոք սա վերջն է, թե սկիզբը նորի,
Մի թ'ե իմ հոգին անդարձ կկորի....

Ինչ է ինձ սպասում այն անհայտ հեռվում,
Մութ' ու սարսափներ, թե արև ու լույս...
Կդառնամ ես կեր որդերին ագահ,
Թե կսավառնեմ ամպերից էլ վեր...

Մի բան գիտեմ ես, հաստատ, հավաստի,
Ինչ էլ որ անես, մահից չես փախչի,
Ընդունիր այն գոհ, հանդարտ ու վսեմ....

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻԻՆ---ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ....22.03. 2007

01.06.2011 23:10

Alex-Grig
18.01.2012, 21:50
Նայում նայում, չեմ ճանաչում
Հայլու միջից սառն ու մաքուր,
Ով է այդպես ինձ լուռ նայում,
ՈՒմ աչքերն են այդպես թախծոտ

ԵՎ ինչու է այսքան տխուր,
Լուռ նվագը սրտիս լարի,
Մահամերձի լուռ հառաչ է,
Որ տնքում է,բայց չի լալիս...

Ախ հետ եկեք ուրախ 0րեր,
Զիլ գարուններ վառ ամառվա
Թող չտնքա խոր աշունը,
Պատուհանին իմ ձմեռվա.....

Alex-Grig
18.01.2012, 21:51
ԲԱՅՑ ԻՆՉ ԼԱՎ ԵՂԱՎ, ՈՐ ԵՍ ԾՆՎԵՑԻ
ՈՒ ՏԵՍԱ ԱՐԵՎ ՈՒ ՏԵՍԱ ԼՈՒՍԻՆ,
ԺՊՏԱՑԻ ՄԱՐԴԿԱՆՑ, ԻՄԱՑԱ ԲԱՐԻՆ
ՍԵՐ ՎԱՅԵԼԵՑԻ, ՉԱՐԻՆ ԲԱԽՎԵՑԻ...

ԱՐԵՑԻ ՀԻՄԱՐ ԱՐԱՐՔՆԵՐ ԲԱԶՈՒՄ,
ՈՒ ԳԵՏՆԱՏԱՐԱԾ ԽՆԴՐԵՑԻ ԱՍՏԾՈՒՆ
ՄԵՂՔԵՐՍ ՆԵՐԵԼ, ԲԱՅՑ ԻՆՁ ՉՆԵՐՎԵՑ,
ՃԱԿԱՏԻՍ ՄԵՂՔԻ ԽԱՐԱՆ ԴՐՈՇՄՎԵՑ...

ՈՒ ԱՅԴ ՍԵՎ ՄԵՂՔՈՎ ԱՆԴՈՒՆԴ ՆԵՏՎԵՑԻ,
ԲԱՅՑ ԾՆԿԻ ՉԵԿԱ, ՆՈՐԻՑ ԱՊՐԵՑԻ,
ՈՒ ԻՄ ՄԵԾ ԱՍՏԾՈՒՆ ՓԱՌԱԲԱՆԵՑԻ...

ԲԱՅՑ ԻՆՉ ԼԱՎ ԵՂԱՎ, ՈՐ ԵՍ ԾՆՎԵՑԻ....




25.02.2011 18:05


29.05.2011 13:45

Alex-Grig
17.04.2012, 20:16
Երեխայի պես խաբվեցի մեկեն
Ու եկա ընկա էս անհաս հեռուն
Կարոտս խեղդած հոգուս մեջ թաքուն
Ծիծաղով աչքիս արցունքն եմ մաքրում....

Ախ գնամ փարվեմ իմ փոշոտ քարին,
Կեղտոտ ու քանդված իմ փողոցներին,
Տանջվածու տխուր հայերիս գրկեմ,
Հարբեմ ու դարդից մինչ ի լույս երգեմ....

Ախ ոնց եմ զզվել ես էս կուշտ կյանքից,
Անհոգ, անտարբեր էս բութ դեմքերից,
Չէ էլ չեմ կարող, չէ էլ չեմ ուզում,
Գնամ ու մեռնեմ իմ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.....

Alex-Grig
19.04.2012, 20:07
....թող որ մեռնեմ մի անգամից... Պ. ՍԵՎԱԿ

Թե պիտի մեռնեմ, թող մեռնեմ այսօր,
Երբ մութ է դրսում, ու մութ է հոգիս,
Թե չէ դժվար է հեռանալ լույսով,
Երբ լույսը հոգիդ լցնում է հույսով...

Դժվար է գնալ, երբ գարուն է վառ,
երբ ողջ աշխարհն է քնից արթնանում,
Ու քեզ այրում է լուռ, տխուր տագնապ,
Ու աչքերդ են ցավիդ մեջ մարում...

Թե պիտի մեռնեմ, մեռնեմ գիշերով
Թաքուն իմ ցավը գրկած հոգուս մեջ,
Ու առավոտը նոր օրը բացի
Ծածկելով դանդաղ գրքի լուռ մի էջ.....

17.12.2010

Alex-Grig
19.04.2012, 20:20
Չգնահատված լինելը ցավ չէ,
Երախտազրկված լինելն է ցավոտ,
Երբ արածներդ չնչին են թվում
Իսկ չարածներդ մեծ ու ահավոր...

Երբ արած մեղքդ ծանր քարի պես
Կախում են վզիդ, ու քեզ չեն՝ ներում,
Երբ ամբողջ կյանքդ նվեր ես բերում,
Վերցնում են սիրով-- ու քեզ չեն սիրում.....

Երբ ապրած կյանքդ արդեն քո աչքին,
Դառնում է մանր, դառնում անիմաստ....

....Սիրելիներն են մեզ անխոս մորթում,
Հետո նույն սիրով լաց լինում վրադ........

10.06.11

Alex-Grig
20.04.2012, 19:56
Նորից սիրտս ուժգին խփեց,
Չէ, ապրում եմ, դեռ չեմ մեռել,
Երբ շողն աչքիդ դիպավ աչքիս,
Սիրտս մեկեն դարձավ ջահել...

Ախ' ինչքան է այդպես եղել,
Ինչքան սիրտ եմ կոտրել, գերել,
Քանի անգամ սիրտս է գերվել......
Չէ, ապրում եմ, դեռ չեմ մեռել::love

Alex-Grig
15.09.2012, 01:37
Ես էս կյանքի ցավը տանեմ,

Տանեմ՜ տանեմ գցեմ խոր փոս,
Վրան մի մեծ սև քար դնեմ,
Վրան գրեմ ,,Հազար ափսոս ,,.....
Հազար ափսոս, այն օրերին,
Որ հեռացան, կորան անտես,
Որ վատնեցի, որ մսխեցի,

Քեֆում հարբած ջահելի պես...
Հազար ափսոս չհասկացա,

Որն էր չարը, որը բարին,
Ինչ լիաբուռ կյանքից ստացա,
Կիսատ-պռատ տվի մահին...
Մարգարիտներն ինձ ընծայված
Ողջը լցրի խոզերի դեմ,
Ինչ ունեի չպահեցի
Ինչ սիրեցի կորավ անհետ...
Խառն ու խոտոր, թարս ու շիտակ,
Եղած չեղած տանուլ տվի,
Թղթախաղի սեղանի մոտ,
Կյանքս անհոգ գրավ դրի.....
Ծախծխեցի թանկ ու էժան,

Դեռ մի բան էլ նվեր տվի,

Մնաց տակը մի կիսատ խելք,

Ու մի հիմար երգ, երևի..........

23.12.11

Alex-Grig
15.09.2012, 01:41
Ախ, ոնց եմ ուզում ամեն ինչ թողնել

Ամեն ինչ ջնջել, ամեն վատ մերժել,
Անցյալս նետել, ապագաս գրկել,
Անհոգ ու ջահել նոր-նորից սկսել......
Հանգիստ ու թեթև, խութերից անցնել,
Սխալ քայլերս նախօրոք հաշվել
Լավերին գրկել, վատերին վանել,
Լինել խելացի ու խելոք ապրել....
Սիրել լոկ նրան ով քեզ է սիրում,
Մութն ընկնելուն պես խելոք ետ գալ տուն
Հայհոյանքներով բերան չաղտոտել,
Զավակին սիրել, ծնողին հարգել...
Լինել զուսպ ու լուրջ, ազնիվ ու շիտակ,

Դանակ չպահել երբեք բարձի տակ,

Ստեղծել, արարել, բարի գործ անել,
Ու բամբասանքով մարդ չխարանել......
Այնպես եմ ուզում այս ամենն անել,
Կյանքս տալ մարդկանց, բան չխնայել......

Մի զույգ թևեր էլ որ մեջքիս աճեն,
Հրեշտակների կարգին կդասվեմ...........

Alex-Grig
19.09.2012, 21:20
Մենք եղել ենք, կանք, կմնանք
Ու հավերժ ենք լինելու,
Ինչքան էլ որ ցավից ոռնաք,
ՄԵԿ Է ՄԵՆՔ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ....

Կացնահարեք քնած մարդկանց,
Լակեք՝ արյունը զոհի,
Բորենիներ ստոր, տմարդի,
ՄԵԿ Է ՄԵՆՔ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ...

Չեք փրկվելու դուք մեր ձեռքից,
Պատասխան եք դեռ տալու,
Պիտի՝ չոքեք հայի զարկից,
ՄԵԿ Է,ՄԵՆՔ ԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ.....

Alex-Grig
25.09.2012, 02:06
,














Ես չեմ սիրում, հատկապես, այն մարդ-տեսակ կոչվածին

Ում տգիտությունն անսահման, հիմարությունն անբեկ,
Եկել ձուլվել է ամուր, ու շաղաղվել է ընդմիշտ,
Հաստակաշի որկորի հաստ կողերի արանքում.....


Երբ չես կարող համոզել, ու չես կարող դու պնդել
Որ մածունն այս անարատ, իրոք, ունի սպիտակ գույն,
Ու երբ ցանում ես պատրանք, արտաշնչում ես հույսեր,
Դրանից քո երազը միս ու արյուն չի ստանում....

Ախ ոնց անեմ ես քեզ հետ, ինչ խոսքերով համոզեմ
Ոնց բացատրեմ, որ արդեն, ես հոգնել եմ այս կռվից,
Երբ սուսերս են բթացել ու նիզակս է կոտրվել
Անիմաստ ու ապարդյուն բութ վահանիդ զարկելուց..........











08.01.2012 23:52

Alex-Grig
25.09.2012, 02:15
Ես ոչ պոետ եմ, ոչ էլ բանաստեղծ,

Տողերն այս ամեն սրտիցս են քամվել,

Երբ որ հույզերս ինձ շատ են խեղդում,

Կաթիլ առ կաթիլ թղթին եմ հանձնում.....

Մի եղեք շատ խիստ ու լուրջ քննադատ,
Ինքս ինձ համար եմ տողերն այս երկնել,
Թե ինչ է ստացվել, կամ ինչ չի ստացվել

Համենայն դեպս ազնիվ եմ եղել.....
Իմ գրածները ինձ' են պատկանում,
Մի փնտրեք' այնտեղ ուրիշի մտքեր,

Ես միշտ գրել եմ ինչ մտածել եմ,

Ինչ թելադրել է իմ խելառ հոգին......

Alex-Grig
25.09.2012, 02:18
Կյանքի խնջույքի ուրախ սեղանից

Իմ ընկերները քիչ-քիչ հեռացան,
Եկան նոր հյուրեր, ավելի հարգի,
Մեր շարքերնն արդեն եղան ցիր ու ցան....
Դեռ երեկ մենք էինք սեղանի գլխին,
Մեր' համար էին երգերը երգվում,

Մերն էր կենածը, լիքն էր մեր թասը,
Մենք էինք տերը Կյանքի խնջույքում....

Ախ ինչ ուրախ էր սկիզբը խնջույքի,
Մատռվակ էինք, ուրախ թամադա,
Հիմա մղվել ենք դռներին մոտիկ,
Ու մեր դիմաց էլ դրված բան չկա....
Ախ ուր Գնացիք իմ լավ ընկերներ,
Ուր եք Հրաչ, Սեթ, Ավիկ ու Սամո,
Ոնց անցավ, գնաց, ջնջվեց ամեն բան,
Խնջույքը դարձավ քելեխի սեղան...

Մենք լավ ապրեցինք, ու լավ քեֆ արինք
Լիքը բաժակներ գինով պարպեցինք,

Ավաղ վերջացավ մեր ուրախ քեֆը,
Քեֆը ավարտվեց.... Մեր կյանքն էլ հետը......









27.12.2011 15:24

Alex-Grig
25.09.2012, 02:21
Անցյալ, անցար, բան չթողիր,
Հիշողություն-երկար, անվերջ՜,
Ինչեր՜ եղան, ովքեր եղան,
Ավաղ մնաց հուշերի մեջ....
Ներկա, դու էլ բան չես ասում,
Շուտ անցնում ես, դառնում անցյալ,

Հետք չես թողնում, հուշ ես դառնում,
Օրերի մեջ, հանգիստ, անցավ....


Իսկ դու գալիք, դու ապագա,
Քեզ չգիտեմ, բայց չեմ սիրում,
Դու շատ քիչ ես, ու շատ արագ,
Ոնց գալիս ես, այնպես գնում...

Ինչ՞ հասկացանք մեր ապրածից,
Կյանքի գրքից թերթված մի էջ,
Մենք ներկա ենք, իսկ վաղն, ավաղ
Լուռ կկորչենք անցյալի մեջ........

16.01.12

Alex-Grig
28.09.2016, 22:26
Ինձ համար դու նույնն ես,նույնն ես մնացել,
Այն աղջիկը լուսավոր ու ցեղեցիկ,
Տարիներն են լոկ կողքովդ լուռ անցել,
Թեթև շնչով քնքույշ դիպել մազերիդ....

Դու ինձ համար դարձյալ նույնն ես մնացել,
Տարիները թող լուռ անցնեն ու գնան,
Գեղեցկությանդ դեմ նրանք գիտեմ անզոր են,
Իսկ մեր սերը չունի վախճան չունի մահ.....

Alex-Grig
28.09.2016, 22:43
Օրը կգա ես կգնամ, այպես է կարգն աշխարհի,
Ով որ իմ հորը տարել է, մի օր ինձ էլ կտանի.....
Ոչ տխրում եմ, ոչ վշտանում, անտարբեր եմ հիմա ես,
Ամեն ինչ սուտ ու ունայն է, օդ բարձրացող ծխի պես...

Պիտի գնամ որ տեղ բացվի, թոռնիկներիս լուսերես,
Որ սեղանս ղեկավարի ավագ որդիս, ինչպես ես,
Որ աղջիկս տատիկ դառնա, իր թոռներին գուրգուրի,
Որ իմ սերն ու իմ գորովը Տիեզերքի մեջ չկորի...

Կգա օրը ես կգնամ, ու ոչ մի բան չի փոխվի
Ոչ արևը էլ լույս չի տա, ոչ էլ օրը չի մթնի,
Ես կգնամ ուրախ սրտով, դուք մնացեք երջանիկ,
Ինձ միշտ հիշեք, մի մոռացեք, իմ սիրելի ընտանիք....

Alex-Grig
28.09.2016, 23:59
Թե ինչու եմ լալիս և ու՞մ համար,
Եվ ում համար է հոգիս մրսում,
Ժամանակն է, ինքս իմ խղճամ,
Ձմեռվա օրով չմնամ դրսում...

Մի քիչ լաց լինեմ մաքուր արցունքով,
Հոգուս աղտոտված պատերը մաքրեմ,
Ինքս ինձ ժպտամ տխուր ժպիտով,
Ինքս ինձ ներեմ ինքս ինձ սիրեմ...

Դուք դեռ կմնաք ուրախ, երջանիկ,
Իսկ ես գնում եմ, էլ չեմ դառնալու,
Ժամանակն է, որ ինքս ինձ խղճամ
Թե որ ոչ մեկը էլ չի խղճալու....

Alex-Grig
29.09.2016, 00:08
Իմ կորած կյանքի ճամփեքին խավար
Լուռ ու հուսահատ գնում եմ անդարձ,
Փնտրում եմ օրեր, որ ավաղ անցան,
Փնտրում եմ մարդկանց, որ արդեն չկան....

Խոսքեր եմ փնտրում, որ բնից թռած
Թռչունների պես կորան սև մթում,
Որոնք հետ չեն գա, չեն երգի ուրախ
Իմ հիշողության ավերված բնում...

Գնում եմ մենակ, առանց ուղեկից,
Հանգիստ ու վստահ, առանց արցունքի
Այնտեղ որ չկա վիշտ ու տառապանք,
Ուր հոգիս հավերժ հանգիստ կգտնի...

Alex-Grig
29.09.2016, 21:37
Մութը ընկավ,օրը մթնեց,
Ասել է թե այն ավարտվեց....
Ինչ որ ուներ նա մեզ թողեց
Ու հայտնի չէ ուր գլորվեց...

Չեմ դժգոհում անցած օրից,
Ինչ կարող էր այն էլ թողեց,
Ոչ շռայլ էր, ոչ էլ հիշվող,
Օրերի մեջ դատարկ մի օր...

Կարևոր չի որ այն գնաց
Կարևոր է թե ինչ մնաց
Ինչ կմնա հենց մեզանից
Ու կբացվենք՞ արդյոք նորից.....

Alex-Grig
29.09.2016, 21:46
Հիմար խորհուրդներ տղաներիս....

Կամ' աղոթիր, կամ' մեղք գործիր,
Բայց ոչ երկուսն էլ միասին,
Կամ սուտ ասա, կամ էլ լռիր',,
Բայց մի գոռա ճշտի մասին...

Թև տուր դու քո երազներին,
Ինքդ մնա հողի վրա,
Մի պատմիր այն ինչ չգիտես,
Թե ասելու էլ բան չկա....

Թե սիրում ես, սիրիր անկեղծ,
Ու մի խառնիր սերը թույնին,
Կեղծ ժպիտով, խոսքերով կեղծ...
Ինչ որ ցանես-այն կհնձես....

Դու միշտ թամբած քո ձին պահիր,
Որ ուր պետք է այնտեղ հասնես,
Թե ձի չունես, ոտքով գնա,
Դա լավ է քան էշից ընկնես.....

Alex-Grig
29.09.2016, 21:54
Բարև թախիծ, բարով եկար,
Թավշի նման գրկիր հոգիս,
Պաշտպանիր ցուրտ հայացքներից,
Դու ջերմացրու հոգիս, թախիծ....

Գրկիր,գգվիր հոգուս թախիծ
Խոցված է նա ու վիրավոր,
Թռան՝ փախան սեր ու երազ
Հոգուս քանդված ավեր բնից...

Զարկվեց հոգիս սիրո ցավից
Ատելության անդունդն ընկավ
Գալարվեց սառն հայացքներից
Ու քո փափուկ գիրկը ընկավ...

Արի մեկտեղ ապրենք թախիծ,
Մեկ տեղ ապրենք մեկ տեղ մեռնենք
Թող քո դալուկ ջերմությունից
Շիրմիս ճերմակ վարդեր աճեն....

Alex-Grig
29.09.2016, 22:03
Մեծ աշխարհի իմ անկյունը,
Փոքրիկ այգիս, համեստ տունը
Այգուս միջին ծաղիկ ու ծառ,
Տանս միջին լույս է պայծառ

Տանս միջին մի ջերմ կրակ
Մի սիրուն կին, մի արեգակ
Ու զավակներ-իմ սրտի սյուն,
Ու թոռնիկներ սիրուն՜ սիրուն՜....

Ողջ աշխարհի հետ չեմ փոխի,
Հարստության կամ թե փողի
Մեծ աշխարի իմ անկյունը
Փոքրիկ այգիս, համեստ տունը......

Alex-Grig
29.09.2016, 22:07
ԻՄ Խաշի կենածը...

Լույսը բացվեց, մութը ցրվեց,
Ահա նորից նոր օր սկսվեց,
Ինչ կբերի, ինչ՞ կտանի,
Չար՞ կլինի այն, թե՞ բարի...


ԻՆՉ ԷԼ ՈՐ ԼԻՆԻ, ՓԱՌՔ ՏԱՆՔ ՄԵՆՔ ԱՍՏԾՈՒՆ
ՈՐ ՄԵԶ ՎՐԱ ԴԵՌ ՆՈՐ ՕՐ Է ԲԱՑՎՈՒՄ....

Alex-Grig
30.09.2016, 15:06
Մարդու բնույթը, նրա խոր հոգին
Հասու չէ մտքիս,անհաս է սրտիս,
Ինչպես՞ կարող է իր հոգում լինել,
ԵՎ այդքան շատ չար, և լինել բարի....
Հայրս մեկնեց ինձ խորհուրդ այդ վսեմ,
ՈՒ պատմեց ասքը հին ու իմաստուն,
Մարդու հոգու մեջ զույգ գայլ են ապրում,
Հսկա ու անսանձ իրար են խեղդում...
Մի գայլը սև է, ինչպես սև գիշեր,
ՈՒ լիքն է քենով, չարով, նախանձով,
Դավաճանությունն է աչքերից թափում,
ՈՒ բաց երախը թույնով է լեցուն....
Իսկ մյուս գայլըլույսի պես ճերմակ,
Լի է բարությամբ, ազնվությամբ վես,
Կյանքով է լեցուն,լեցուն է հույսով,
Ու ճշմարտությամբ, ու սիրով անշեջ.....
ԵՎ անհաղթ ուժով, համառ, աննահանջ,
Կռվում են մարդու հոգում կատաղի,
Ոչ հանձնվում են, ոչ էլ նահանջում,
Գայլերն այդ երկու, իրար չեն հաղթում....
Իսկ ով՞ կհաղթի կռվում այդ դաժան,
Եվ ով կտիրի մեր հոգուն անտես,
Հենց նա' կհաղթի, ասաց ինձ հայրս,
Նա է հաղթողը ում դու կերակրես......

20.04.12

Alex-Grig
30.09.2016, 15:15
Եշբորս հիշատակին


Ամեն տարին տարվա վրա
Իր փոշին է լուռ դնում,
Ախ իմ ցավն է, որ անթեղված
Կրակի պես չի մարում....
Ես ծերանում ու հոգնում եմ,
Դու ջահել ես միշտ մնում,
Ինչ անեմ,որ իմ սև ցավը
Տարվա հետ է մեծանում...
Տարիներն ինձ հեռացնում են,
,,Կյանք,, կոչվող այս սին բանից,
Բայց ավելի մոտեցնում են,
Մեր հանդիպման սուրբ ժամին,
Երբ մենք իրար բան չենք ասի,
Լուռ կգրկվենք սրտագին,
Ու այդ պահին գուցե հանգչի
Սիրտս այրող ցավը հին.....

15.12. 2001

Alex-Grig
30.09.2016, 15:19
Մեկ է,ոչինչ չես հասցնի,
Ոչ քո վերջին խոսքը ասել,
Ոչ թանկանոց, լավ կոնյակիդ
Վերջին լցված գավը քամել....
Չես հասցնի ծպտուն հանել,
Մեկից կնկնես խորը փոսը,
Երևի թե լոկ հասցնես,
Ասես վերջին քո ,,ափսոս,,-ը.....
Դե որ դա է, էլ ինչի լանք,
Ու ափսոսանք կյանքն ու գավը,
Սիրենք', սիրվենք', խմենք', ջարդենք'
ես էս կյանքի տիրու նանը.....

20.05.2013

Alex-Grig
30.09.2016, 15:23
ՀՐԱՉԻՆ....

Առվույտների մեջ վազելիս,
Արտույտներով հիացած.
Ոտքս քարին ես խփեցի,
Ու շմփացի հողին թաց...
Ես չգիտեմ այս դիպվածում,
Ով է արդյոք մեղավոր,
Քարը անշունչ, հողը խոնավ,
Թե արտույտը իր երգով....
Փաստ է սակայն, որ ընկնելով,
Ու փարվելով թաց հողին,
Ես գրկեցի մի ողջ աշխարհ,
ՈՒ լուռ ցնծաց իմ հոգին....
...............................
.................................
Հիմա, ավաղ,այդ ամենը
Լոկ հուշեր են իմ հոգում,
Օրն այդ պայծառ, հողն այդ խոնավ,
Մնացին իմ անցյալում....
Էլ չեմ վազի, չեմ ծիծաղի
Էլ չի հրճվի իմ հոգին,
Օրը անցավ, կյանքս անցավ,
Ես մնացի թաց հողին........

15.12.2014

Alex-Grig
30.09.2016, 15:25
Ինչի՞ վրա ենք մենք ուրախանում
Որ մեր ժամերը սահում են գնում՞,
Որ մեր օրերը թռչում են՞ անդարձ,
Այնտեղ, որտեղից չկա վերադարձ.....

Տարեդարձներ ենք նշում ցնծալի,
Մոմերն ենք հաշվում մեր ճոխ տորթերի,
Պարում ենք երգում, լի գավեր պարպում,
Իրար երջանիկ, լավ օրեր մաղթում...

Այնքան անհոգ ենք, այնքան խնդալի,
Կարծես մեր կյանքը վերջ-վախճան չունի,
Կարծես պիտ ապրես տաս հազար տարի,
Ու կյանքիդ մոմը երբեք չի մարի...

Այնպես ենք մսխում մեր կյանքը միակ
Կարծես աշխարհն ենք առել ոտքի տակ,
ՄԻ ՑՆԾԱ, ՈՎ ՄԱՐԴ, ԿԱՆԳ ԱՌ, ԵՏ ՆԱՅԻՐ,
ՀԱՍԵԼ ԵՍ ՎԵՐՋԻԴ, ԴՈՒՌԸ ԲԱՑ ՄՏԻՐ.....

06.01 2015

Alex-Grig
30.09.2016, 15:36
Քիչ է մնացե, անցնում է օրը
քիչ է մնացել,
Ախ ու վախերի ժամանակ չկա
քիչ է մնացել....
Ախ ինչու եկանք ու ուր՞ ենք գնում
քիչ է մնացել....
Վերջին կանգառն է գնացքս հասնում
քիչ է մնացել.......
Բայց դեռ շատ քաղցր է հնչում մեղեդին
քիչ է մնացել.....
Արդեն հեռվից են օրերս զնգում
քիչ է մնացել.......
Գլխիս մեջ, ավաղ, այս հիմար միտքն է
քիչ է մնացել.....
Ժամանակ չկա, ցանկություն չկա'
ք ի չ է մ ն ա ց ե լ.......
14.12.11

Alex-Grig
30.09.2016, 15:48
Ու հենց նույն պահին, երբ հարյուր հազար
Լուռ, հոգնած փղեր իրենց կնճիթով
Ջուր էին քաշում Գանգեսի միջից
Ու արբեցումի անհուն բերկրանքով
Դեպի արևը, ոսկե շիթերով
Նետում էին ջուրը սառը հաճույքով.....
Ու ես հասկացա, կրկին հասկացա,
Որ խոնարհումն ու հեզությունը
Տուրք է լոկ սիրո ու անմեղության...
Եվ դեռ պիտի գա մի այլ սեր, ուրիշ,
Ու պիտի այրի ճակատը նրա...
Եվ երազներիս միջից գոռացի
-Նորից չեն ծնվում-ծնվում են կրկին....
Ու Ձեզ եմ ասում, որ լավ հասկանաք
Ու Գանգեսին էլ փոխանցեք հարկավ
Այն ճշմարտության ժանգոտ բանալին
Որ ես սիրում եմ միայն.....Ինդոսին....



Նվիրում եմ քույրիկիս

Alex-Grig
02.10.2016, 00:10
Կաթիլ-կաթիլ, փաթիլ-փաթիլ
Փշուր-փշուր անցավ գնաց,
Ողջը մաշվեց, ողջը հալվեց,
Մեկ էլ տեսա բան չմնաց....

Ախ՜ ինչ շատ էր, ինչ՜ առատ էր
Ծովի պես էր, ավազի չափ,
Ինձ թվում էր թե անհատ է-
Ծով ավազից մնաց մի ափ....

Մեկ էլ տեսա, որ սա վերջն է,
Կյանքիս գրքի էջն է վերջին
ՈՒ ամբարած իմ ցորենից
Միայն մի բուռ հարդը մնաց....

Էն էլ շուտով աշնան քամին,
Կթռցնի, ցրիվ կտա,
Ու իմ լիքը, շռայլ կյանքից,
Արդեն ոչ մի բան չի մնա.....


17.06.11

Alex-Grig
26.11.2016, 21:27
Ես ամեն օր եմ փառք տալիս Աստծուն
Որ կյանքիս ճամփան քեզ հետ եմ անցնում,
Որ առավոտս քեզնով է սկսվում,
Որ ամեն պահս քեզնով է լեցուն....

Որ զավակներիս հենց դու ես ծնել,
Քո նուրբ ձեռքերն են արցունքս սրբել,
Երբ մութ է եղել ինձ լույս ես բերել
Որ ինձ սիրել ես, տարել ու ներել....

Ես ամեն օր եմ փառք տալիս Աստծուն....