Դիտել ողջ տարբերակը : Փետրվարի 23
Եկեք չմոռանանք,որ այսոր փետրվարի 23-ն է. Տղեք ձեր ու իմ տոնը շնորհավոր:B
բոլոր տղաների տոնը շնորհավոր:)
Շնորհավոր,բայց ես մեր տոնը չի ժողովուրդ:Մերը հունվարի 28-ին էր:Փետրվարի 23-նախկին Սովետական Միության և այժմյա Ռուսաստանի Դաշնության բանակի օրն է
քանի որ շատերս ծնվել ենք հենց խորհրդային միությունում, շնորհավոր:
Արտակին ու Հովոյին առանձին շնորհավորանք
Չգիտեմ, թե ինչքանով է մեր տոնը, բայց ոչինչ, շնորհավորում եմ բոլոր տղաներին։;)
Զգացի՞ք, հիմնականում մենակ տղաներն են իրար շնորհավորում :))
Հ. Գ.
Մոդերատորական։ Tumbler, «Դար» ակումբում չեն ողջունվում տրանսլիտով թեմաների վերնագրերն ու գրառումները։ Տրանսլիտով վերնագիրն արդեն խմբագրել եմ։
StrangeLittleGirl
23.02.2007, 23:02
Դե լավ, որ տղաները շատ չնեղվեն, շնորհավոր :P
Բայց որ դուք չլինեիք, կյանքը հիասքանչ կլիներ :D :D :D
Որ ասեմ՝ էսօր մոտ 6 տղա ինձ շնորհավորել են էդ տոնի առթիվ կհավատա՞ք: Ի՞նչ անեմ, մի հավատացեք, բայց տենց ա :D : Առավոտվանից հիշում եմ, բայց մոռանում եմ շնորհավորեմ, խեղճ տղերքն էլ պրյամոյ նամյոկ են անում :lol :
Շնորհավոր, հարգելի տղաներ ջան (դե մեկ էլ ինձ շնորհավոր :D ) :
Շնորհավոր,բայց ես մեր տոնը չի ժողովուրդ:Մերը հունվարի 28-ին էր:Փետրվարի 23-նախկին Սովետական Միության և այժմյա Ռուսաստանի Դաշնության բանակի օրն է
Դե լավ դու ել փրփուրներից մի կախվի.:)
Այսօր նույնիսկ Սերժ Սարգսյանը ծաղիկ ա դրել անհայտ զինվորի հիշատակին
Չգիտեմ, թե ինչքանով է մեր տոնը, բայց ոչինչ, շնորհավորում եմ բոլոր տղաներին։;)
Զգացի՞ք, հիմնականում մենակ տղաներն են իրար շնորհավորում :))
Հ. Գ.
Մոդերատորական։ Tumbler, «Դար» ակումբում չեն ողջունվում տրանսլիտով թեմաների վերնագրերն ու գրառումները։ Տրանսլիտով վերնագիրն արդեն խմբագրել եմ։
Դե ոնց ջոկեցի, եթե մենք իրար չշնորհավորենք, շատ չեն հիշի մեզ:D
Շնորհավորում եմ տղաներ...հատկապես մեր բանակայիններին՝ Չուկին ու Հովոյին...
ամենալավն եմ ձեզ ցանկանում՝ինչպես անձնական կյանքում, այնպես էլ գործերում...
Հարգելի տղաներ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ:)
Բոլորիդ ցանկանում եմ ամենայն լավն ու բարին:)
/կներեք որ ուշացումով:)/
Ես էլ եմ ուշացումով շնորհավորում բոլոր տղաներին;)
Ցանկանում եմ առողջություն, հաջողություն ուսման մեջ և գործերում, նաև՝փոխադարձ ու հարատև ՍԵՐ:
Ծառայող ակումբցիներին էլ՝ մնացած մաղթանքներիս հետ մեկտեղ բարի վերադարձ:)
Շնորհավորում եմ «Կարմիր բանակին», որը այնքան անմեղ մարդկանց է սպանել խորհրդային տարիներին, նրա չլինելու առթիվ:
Ու խնդրում Ակումբի անդամներին, այօսրվա հայկական բանակը չխառնել խորհրդային բանակի հետ: Որքան էլ, որ շատ լինեն ցավալի նմանությունները, որոնք, համոզված եմ, ապագայում կվերանան:
Հեթանոս Հրեշտակ
25.02.2007, 03:13
Բայց ժող, 23-ը նաեվ Հայ Զինվորի օրն է, էնպես որ շնորհավորելու առիթ կա, բայց բանակում ծառայած/ողներին
Ո՛չ, սա հայ զինվորի օրը չէ:
Հայոց բանակի ու մասնավորապես նաև հայ զինվորի օր ունենք՝ հունվարի 28-ը, որն իրոք տոն է, բայց որը, ցավոք, մեր մոտ ազգային արժեքների ինքնագիտակցության կայացած չլինելու պատճառով շատերը դեռ չեն ընկալում:
Ես սա ասում եմ ոչ միայն որպես Հայաստանի քաղաքացի, այլև որպես ներկայումս հայոց բանակում ծառայող հայ զինվոր: Սա մեր տոնը չէ:
քաղաքացի
25.02.2007, 15:40
Ես չեմ շնորհավորում, որովհետև ես չեմ ծառայել, առավել ևս կարմիր բանակում: :)
Ո՛չ, սա հայ զինվորի օրը չէ:
Հայոց բանակի ու մասնավորապես նաև հայ զինվորի օր ունենք՝ հունվարի 28-ը, որն իրոք տոն է, բայց որը, ցավոք, մեր մոտ ազգային արժեքների ինքնագիտակցության կայացած չլինելու պատճառով շատերը դեռ չեն ընկալում:
Ես սա ասում եմ ոչ միայն որպես Հայաստանի քաղաքացի, այլև որպես ներկայումս հայոց բանակում ծառայող հայ զինվոր: Սա մեր տոնը չէ:
Դեռ լավ է, որ փետրվարի 23-ն էլ պաշտոնական տոնացույցի մեջ ընդգրկված չէ, ինչպես ՊԱԿ–ի օրը:[
Լավ, այդ դեպքում ես շնորհավորում եմ մեր պապերին, որ կռվել են կարմիր բանակում մի բանի համար, որին հավատում էին։ :)
Արժանապատվության խնդիր է
Հայ ժողովուրդն առ այսօր նշում է փետրվարի 23-ը: Արդեն 15 տարի է՝ անկախ Հայաստանը սեփական բանակ ունի, բայց մենք, միեւնույն է, փետրվարի 23-ն ենք նշում: Այսինքն՝ սովետական կարմիր բանակի օրը: Որովհետեւ մեզ համար զինվոր լինելն ընդամենը ծառայություն է, իսկ ծառայել կարելի է միայն օտարին: Արժանապատվության խնդիր է:
... Տաքսու վարորդն ասում է, որ այլեւս չի կարող ապրել Հայաստանում եւ անպայման Ռուսաստան է գնալու: Խնդիրը միայն նյութականը չէ: Փառք Աստծո՝ կարողանում է ընտանիքի օրվա հացը հասցնել, բայց դա անում է սեփական արժանապատվության հաշվին: Թե օրը քանի անգամ է ստիպված լինում հանդուրժել 18-19 տարեկան լկտիների (ինքն ավելի կոպիտ է արտահայտվում՝ կասկածի տակ դնելով վերոհիշյալ երիտասարդների ծնողների բարոյական նկարագիրը), դժվար է ասել: Բայց ամեն անգամ հանդուրժելով, զգում է, որ իր զսպված հայհոյանքներից հետո երիտասարդների լկտիությունն ավելանում է: Արժանապատվության խնդիր է, ու եթե արժանապատվություն ունենաս, Հայաստանում չպիտի ապրես:
Հենց նոր համալսարանն ավարտածը հասկանում է, որ եթե ուզում է Մալաթիայի տոնավաճառից բացի որեւէ այլ տեղ աշխատել, պիտի կամ պատշաճ հագնվի (եթե տղա է), կամ պատշաճ հանվի (եթե աղջիկ է), ու անպայման՝ ընդունվի ՀՀԿ շարքերը: Արժանապատվության խնդիր է: Եվ արժանապատվություն ունեցողները գերադասում են գնալ Հայաստանից: Գյուղացին անձրեւի ու կարկուտի տակ մշակում է իր բաժին մի կտոր հողը ու վստահ է, որ սոված չի մնա: Բայց իր երեխան պիտի իր մշակած բերքի շնորհիվ գնա ու համալսարան ընդունվի, ու գյուղացին հասկանում է՝ իր երեխան կարող է Հայաստանում որեւէ բանի հասնել միայն ու միայն սեփական արժանապատվությունը տրորելու միջոցով: Եվ գերադասում է հեռանալ Հայաստանից ու իր մի կտոր հողը մշակել օտար ափերում: Արժանապատվության խնդիր է: Ուսուցիչը պիտի գերազանց գնահատի մոտակա հաստավիզի երեխային, որովհետեւ եթե ընդվզի՝ այդ նույն հաստավիզի «բարեգործություններով» ապրող տնօրենը նրան կազատի աշխատանքից: Եթե հարմարվում ես՝ մնա եւ գերազանց նշանակիր, չես հարմարվում՝ ազատվիր աշխատանքից ու հեռացիր Հայաստանից: Արժանապատվության խնդիր է:
Հարմարվելն ամենահեշտն է: Իշխանությունները հարմարվողների համար նույնիսկ «հատուկ պայմաններ» են ստեղծել: Այսինքն՝ բարոյական հիմնավորումներ են հորինել: «Սա մեր Հայրենիքն է», «որտեղ հաց՝ այնտեղ կաց» եւ այլն: Ու զարմանալի բան՝ հայ ժողովուրդը Հայրենիքի մասին հարյուրավոր ասացվածքներ ունի, բայց արժանապատվության մասին ոչ մի հատ»:
Իսկ մենք ունե՞նք արժանապատվություն: Եթե ունենք, ուրեմն չպետք է հանդուրժենք այս իշխանություններին: Չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի ամենաինտելեկտուալ զբաղմունքը տուռնիկներից կախվելը լինի, չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն առանձնապես ոչնչով չտարբերվի չինական ռեստորանի գովազդային ցուցանակից, չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը գիտակցական կյանքի զգալի մասն անցկացնի Մոնտե-Կառլոյի կազինոներում, չպետք է թույլ տանք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը զբաղվի ծառատունկով եւ այլն:
Այլընտրանք չկա: Կամ մենք չենք հանդուրժում այս ամենը եւ դուրս ենք գալիս պայքարի, կամ մենք հանդուրժում ենք, բայց չենք համակերպվում եւ հեռանում ենք Հայաստանից: Արժանապատվության խնդիր է: Իսկ արժանապատվություն ունեցողները, որպես կանոն, ընտրում են պայքարը: Որովհետեւ փախչել՝ նշանակում է հրաժարվել սեփական արժանապատվությունից, իսկ հրաժարվելով՝ կարելի է նաեւ այսօրվա Հայաստանում գոյատեւել:
ՀՐԱՅՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
http://chi.am/news/070223/07022301.htm
Vive L'Armenie
27.02.2007, 01:07
Կներեք, ուշացումով բայց ուզում եմ շնորհավորել բոլոր տղաների և Կարմիր բանակի տոնը: Ցանկանալով Ձեզ ամենալավն ու բարին, չէ՞ որ տղաների շնորհիվ է որ Հայրենիքը պաշտպանված է :
ՀՆՈՐՀԱՎՈՐ :clap ՇՆՈՐՀԱՎՈՐ :clap ՇՆՈՐՀԱՎՈՐ :clap