PDA

Դիտել ողջ տարբերակը : Ժողովրդից՝ ա՞զգ, թե՞ խառնամբոխ

movsal08
14.01.2012, 01:02
Անկախացանք,հռչակագրից բացի լավ բան չի արվել,փոխանակ դառնաինք ազգ, հատ հատ կոտրվել ու դարձել ենք խառնամբոխ (Կարող եք պնդել որ դա այդպես չէ)
Թեման բացել եմ հայրիկիս խնդրանքով:

Hayazn
14.01.2012, 02:23
Անկախացանք,հռչակագրից բացի լավ բան չի արվել,փոխանակ դառնաինք ազգ, հատ հատ կոտրվել ու դարձել ենք խառնամբոխ (Կարող եք պնդել որ դա այդպես չէ)
Թեման բացել եմ հայրիկիս խնդրանքով:
Դուք ցանկանում եք բարցրաձայնել սովետական մարդու առժանապատվության մասին :
Ես ձեզ հասկացա , բայց այսօր ժամանակ չունեմ , հետո կմիանամ ձեզ :

movsal08
14.01.2012, 15:43
Դուք ցանկանում եք բարցրաձայնել սովետական մարդու առժանապատվության մասին :
Ես ձեզ հասկացա , բայց այսօր ժամանակ չունեմ , հետո կմիանամ ձեզ :
Խոսքը սովետին չի վերաբերվում,դուք ճիշտ չհասկացաք

Moonwalker
14.01.2012, 16:05
Խոսքը սովետին չի վերաբերվում,դուք ճիշտ չհասկացաք

Միգուցե մանրամասնե՞ս. հասկանանք ինչ ենք քննարկում (ու ընդհանրապես քննարկում ենք, թե ոչ)::esim

Chuk
14.01.2012, 17:52
Անկախացանք,հռչակագրից բացի լավ բան չի արվել,փոխանակ դառնաինք ազգ, հատ հատ կոտրվել ու դարձել ենք խառնամբոխ (Կարող եք պնդել որ դա այդպես չէ)
Թեման բացել եմ հայրիկիս խնդրանքով:
Առաջին հերթին համաձայն չեմ հայրիկիդ պնդմանը, որ հռչակագրից բացի «լավ բան չի արվել», որովհետև չնայած բազում ձախողումներին, իրավիճակերի վատթարացումներին ու խնդիրներին բազում դրական տեղաշարժեր էլ են եղել, որոնց մասին եթե պետք է, կարող ենք խոսել էլ, բայց միայն այն բանից հետո, երբ հասկանամ, թե ինչ է նշանակում, որ «հատ-հատ կոտրվել ու խառնամբոխ ենք դարձել»: Խառնանբոխը ո՞րն է: Հատ-հատ կոտրվելը ո՞րն է: Ընդհանրապես ի՞նչ է նշանակում ազգ չենք դարձել: Ազգ էինք, ազգ էլ կանք: Բայց նաև մի երկրում ենք ապրում, որտեղ այլ ազգեր էլ կան ու դա էլ ենք հռչակել: Բացարձակ չեմ հասկանում միտքը, ունեմ որոշ ենթադրություններ, որոնք չեմ ուզում բարձրաձայնել, քանի դեռ չի պարազբանվել:

movsal08
14.01.2012, 21:14
Նախ աեմ որ ես իմ մտքերը դժվար եմ արտահայտում,բացի դա ամբողջը չեմգրում քանի որ ցանկանում եմ մի մասը գրել հետո:
Բուն թեման դիտարկում եմ հետևյալ տեսանկյունից:
Հավաքական մտածելակերպի ազգային և ժողովրդական աստիճաններից և դրա բացակայությունը խառնամբոխ մակարդակից:Եռաստիճան համեմատություններով քննարկումը կարող է ի ցույց դնել մեր հզոր չօգտագործված պոտենցիալը և բացահայտելու այն ծուղակները, որտեղ հաճախակի հայտնվում ենք խմբովի:
Թեման կսպառվի, երբ դադարենք ասելուց որ <<Երկիրը երկիր չի>> կամ էլ Չարենցի ասած <<Գերված ենք մենք՝ ոչ ստրուկ>> շրջվի և ուղեղով դառնանք ստրուկ...

Hayazn
14.01.2012, 22:14
Խոսքը սովետին չի վերաբերվում,դուք ճիշտ չհասկացաք
Իմ խոսքն էլ սովետին չի վերաբերում այլ սովետական մարդուն որը ուներ բարձր առժանապատվություն :
Իսկ անկախացումից հետո երբ սովետական մարդը դարձավ « կոմերցիաի զոհ » « ինչպես այն մարդը որը ամբողջ կյանքում չմուշկներով է սահել հանկարծ տեսավ որ դահուկներ է հագել և գտնվում է սարի գագաթին » ահա այդ ժամանակ ազգը դարձավ խառնամբոխ , իսկ մարդիք դարձան « մասխարա » փոխեցին իրենց դեմքը և բոլոր հնարավոր միջոցներով սկսեցին վեզել դրամի հետևից :

Mephistopheles
15.01.2012, 01:00
Անկախացանք,հռչակագրից բացի լավ բան չի արվել,փոխանակ դառնաինք ազգ, հատ հատ կոտրվել ու դարձել ենք խառնամբոխ (Կարող եք պնդել որ դա այդպես չէ)
Թեման բացել եմ հայրիկիս խնդրանքով:

Ճիշտն ասած պապադ վատ խնդիր չի բարձրացրել… ուղղակի հարցն այստեղ հետևյալն է

1. Ժողովուրդ

2. ազգ

3. հասարակություն

պետականության համար հասարակությունն ավելի էական է… նրա մեջ կատող են մտնել ժողովուրդներ և ազգեր… մեր առաջ հասարակության խնդիր է դրված…

Կարծում եմ որ ամենակենսական հարցն այսօր Հայաստանում կարող է սա լինել…

Ambrosine
15.01.2012, 01:03
Էլի իմ սրտից թեմա... :)) Բիձայի թեմայի նման ա` "ի՞նչ անենք` ազգովի խելքի գալու համար" :think

Ինչքան հասկանում եմ, էս մարդը ցանկանում է խոսել մեր` որպես ազգ չկայանալուց: Ազգ մի հասկացեք էթնիկ պատկանելությունը: Հասկացեք քաղաքացիությունը և պետության հանդեպ պարտքը կատարելը: Ես միշտ էլ ասել եմ, որ յուրաքանչյուր եզդի հնարավոր է, որ ավելի լավ ՀՀ քաղաքացի լինի, քան` շատ հայեր: Մենք ուղղակի չգնահատեցինք անկախությունը ու չենք գնահատում: Ինձ համար ողբերգություն է, երբ մեծերը ասում են, թե` մեր ինչի՞ն էր պետք անկախությունը, հեն ա երշիկը էժան էր, հացը` երկու կոպեկ, ծամոն էլ չկար, ապրում էինք, էլի... Ես կարծում էի, որ այդքան երկար ժամանակ անկախություն չունեցած ազգը կդողար էս հարստության վրա, բայց արի ու տես, որ շատերը համաձայն են անգամ ՌԴ անկլավ դառնալուն: Սովետի մարդը, ասում եք, ուներ բարձր արժանապատվություն, իսկ ինչո՞վ փոխվեց: Կոմերցիան միգուցե դեր ունեցել է, բայց չեմ կարծում, որ հիմնական պատճառը դա է: Դասախոսս մի լավ խոսք ունի` մենք չկարողացանք օգտագործել այն դրական էներգիան, որ կուտակել էինք Արցախյան շարժման և պատերազմի ընթացքում: Մենք սպառեցինք դա, հիմա չգիտեմ` ուր ենք գնում:

Hayazn
15.01.2012, 04:00

Նախ և առաջ հարկավոր է լիակատար անկախությունը տարբերել սահմանափակ անկախությունւց , որը իրականում մենք այսօր ունենք և էլի փառք ԱՍՏՎԱԾ-ին , թէ չէ մեզ վաղուց կերած կլինեին , քանի որ լիակատար անկախությանը տիրապետելու համար կամ հզոր բանակ պետք է ունենալ « որը կարողանա ինքնուրույն դիմադրել թշնամաբար տրամադրված հարևաններին » կամ նպաստավոր աշխարհագրական դիրք , իսկ դրանցից որ մեկը ունենք , իհարկե ոչ մեկը :
Հետևաբար սահմանափակ անկախուփթյունը սահմանափակ հնարավորություն է ընձեռնում և այդ սահմանափակ անկախությամբ հեռու չես գնա , քանի դեռ ազատության չափորոշիչը շզթաի երկարությունն է :
ԵՎ դրա համար էլ մեծահասակները գիտակցելով այս իրականությունը , երանի են տալիս սրանից առաջ մեր չունեցած անկախությանը , այլ ոչ թէ պատճառը երշիկի երկարությունն է կամ գինը :
Շատ ուրիշ ազգեր էլ կդառնան ՀՀ-ի լավ քաղաքացի եզդիների կողքին եթե այսպես շարունակվի , որովհետև Հայը Հայաստանից հեռանում է առաջին հնարավորության դեպքում և երկիրը դատարկվում է Հայերից մեր աչքի առջև և միայն այդ հանգամանքը բավական է որ շատերը զղջան այն բանի համար , որ անկախացել ենք :
Դասախոսիտ էլ հարգանքներով հաղորդիր , որ եթե չթույլատրեն ոչ մի կուտակած բան էլ չես կարող օգտագործել , մեր հզոր բարերարի համար մենք միայն նոր նվաճելիք շուկա ենք և ուրիշ ոչինչ: