PDA

Դիտել ողջ տարբերակը : DC++



Barbar
13.01.2012, 09:39
Ժամանակին այս ծրագրում հայկական hub կար, որտեղից բազում ծրագրեր, խաղեր, ֆիլմեր և երաժշտություն եմ քաշել: Չիմացողների համար ասեմ, որ DC++ ծրագիրը իր բնույթով շատ նման է արդեն ձեզ հայտնի տորրենտին, որը օգնում է իրար օգնելով փոխանակել file-ներ: Տարբերությունը կայանում է նրանում, որ DC++ ծրագիրը բաժանված է մի շարք hub-երի միջև, որոնք տարբեր «սենյակներ» են, իրենց մշտական այցելուներով: Հենց այդ «սենյակներում» էլ, տեղի է ունենում file-ների փոխանակումը:

Դուք այցելելով համապատասխան hub/սենյակ` կարող եք ընտրել online գտնվող մասնակիցներից մեկին, մուտք գործել նրա տվյալների այն բազան, որը ինքն է նախատեսել մյուս մասնակիցների հետ կիսվելու համար: Դա կարող է լինել ծրագրեր, ֆիլմեր, երաժշտություն, խաղեր և այլն:

Միանգամից ասեմ, որ մի քանի տարի է, ինչ DC++ մուտք չեմ գործել և շատ նրբություններ ինքս էլ մոռացել եմ: Մի քանի տարի առաջ հայկական միակ hub-ը փակվեց և էլ հայկական ֆիլմերով և երաժշտությամբ կիսվելու հնարավորություն չկար, իսկ մնացած նյութերը կարելի էր քաշել, նաև այլ ծրագրերից: Եթե ինչ որ մեկը գիտի հայկական hub, որը գործում է այս ծրագրի շրջանակներում` խնդրեի կիսվել այս թեմայում?

Ստորև տեղադրում եմ մի կայք, որը մանրամասն բացատրում է, թե ինչպես պետք է բեռնել և հետագայում աշխատացնել DC++ ծրագիրը:
http://hub.armtorrent.com/haykakan-hab.html

Բացատրության մեջ ամեն ինչ ճիշտ է, բացի հայկական hub-ի հասցեից, որը չի աշխատում: Որպես այլընտրանքային hub, կարող եք օգտագործել այլ «սենյակներ» որոնք նշված են այս կայքում.
http://dchublist.ru/hubs/?page=1

Dr_Arut
06.04.2012, 07:50
Այո բացատրությունը ճիշտ է, ինչպես և հաբը աշխատող է արդեն 2 տարուց ավել: Չեմ պատկտերացնում թէ ոնց է որ չեք կարողացել միանալ, երևի 20գբ շարե չէք արել և 10 սլոտ չեք բացել: