PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Էնթոնի Դե Մելլո



Sambitbaba
11.01.2012, 09:24
ԷՆԹՈՆԻ ԴԵ ՄԵԼԼՈ

Ամեն մի այստեղ ներկայացված փոքրիկ պատմություն՝ սուֆիական, հասիդական, բուդդիստական, ձեն կամ քրիստոնեական, - կարող է դառնալ թող փոքրիկ, բայց կարևոր քայլ դեպի արթնացումը, ըմբռնումը, սերը:

Իզուր չէ, որ այս անեկդոտ-աղոթքները հավաքել է ճիզվիտ-վանականը:



“ԳՈՐՏԻ ԱՂՈԹՔԸ” ԳՐՔԻՑ


ԲԱԼԵՏԱՅԻՆ ԱՂՈԹՔ

Մի Վարպետ իր աշակերտների հետ նստած էր համերգադահլիճում: Նա ասաց իր աշակերտներին.
“Դուք լսել եք շատ աղոթքներ, դուք արտասանել եք շատ աղոթքներ: Այս երեկո ես կցանկանյի, որ դուք տեսնեք աղոթքը”:

Այդ ակնթարթին բարձրացավ վարագույրը և սկսվեց բալետը:

Sambitbaba
11.01.2012, 09:48
ԴԵՊԻ ՄԵՔՔԱՆ ՈՒՂՂՎԱԾ ՈՏՆԱԹԱԹԵՐԸ

Մի անգամ մի սուրբ սուֆի ուխտագնացության ճանապարհվեց Մեքքա: Քաղաքի ծայրամասին էր, երբ, ուժասպառ երկար քայլելուց, նա պառկեց ճանապարհի կողքին՝ հանգստանալու: Արդեն քնի մեջ էր, երբ անպատշաճորեն նրան հրմշտեց զայրացած մի ուխտագնաց: “Այն ժամանակ, երբ բոլոր հավատացյալները Մեքքայի կողմն են հարգալից խոնարհում իրենց գլուխները, դու դեպի սրբատեղն ես ուղղել ոտքերդ: Այս ի՞նչ մուսուլման ես դու:

Սուֆին չշարժվեց տեղից. նա ուղղակի բացեց աչքերն ու ասաց. “Եղբայր, բարի եղիր, ուղղիր ոտնաթաթերս այնտեղ, որտեղ նրանք ուղղված չեն լինի Տեր Աստծո վրա”:

Sambitbaba
11.01.2012, 11:23
ՎԻՇՆՈՒ ԱՍՏԾՈ ՀԵՏԵՎՈՐԴԻ ԱՂՈԹՔԸ

“Աղաչում եմ Քեզ, Տեր, ներել ինձ իմ երեք գլխավոր մեղքերը. Առաջին, ուխտագնացություն եմ կատարել քո շատ սրբատեղեր, մոռանալով, որ Դու ամենուր ես; երկրորդ, ես հաճախ եմ դիմել քեզ խնդրանքներով, մոռանալով, որ Դու ինձանից ավելի շատ ես հետաքրքրված իմ բարեկեցությամբ; և վերջապես, ես ներում եմ խնդրում քեզանից, գիտենալով, որ Դու ներում ես մեզ մեր մեղքերը, արդեն մինչև մենք կհասցնենք նրանք կատարել:”

Sambitbaba
12.01.2012, 07:53
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՍՏՎԱԾ ՕԳՆՈՒՄ ԳՅՈՒՂԻՆ

Գյուղի քահանան սուրբ մարդ էր: Դժվար րոպեին մարդիկ միշտ նրա մոտ էին շտապում մի խորհուրդ ստանալու համար: Այդժամ նա առանձնանում էր ինչ-որ մի տեղ անտառում և կարդում էր իր կախարդական աղոթքը: Աստված միշտ լսում էր այդ աղոթքը և օգնում էր գյուղին:

Նրա մահից հետո մարդիկ, ընկնելով փորձանքի մեջ, սկսեցին դիմել նրան փոխարինողին, որը սուրբ մարդ չէր, բայց գիտեր այն խորհրդավոր տեղն անտառում և գիտեր կախարդական աղոթքը: Նա ասում էր. “Տեր Աստված, Դու գիտես, որ ես սուրբ չեմ: Բայց չէ՞ որ Դու այդ պատճառով իմ համագյուղացիներին փորձանքի մեջ չես թողնի: Լսիր աղոթքս և եկ օգնության”: Աստված լսում էր այդ աղոթքը և օգնում էր գյուղին:

Երբ այս քահանան էլ մահացավ, գյուղացիները սկսեցին գնալ նրա հետնորդի մոտ, որը գիտեր միայն կախարդական աղոթքը, բայց չգիտեր այն գաղտնի տեղն անտառում: Նա ասում էր. “Աստված, մի՞թե տեղը Քեզ համար ինչ-որ նշանակություն ունի: Մի՞թե յուրաքանչյուր տեղ այս երկրի վրա սրբություն չի ձեռք բերում հանուն Քո ներկայության: Լսիր իմ աղոթքը և եկ օգնության”: Եվ նորից Աստված լսում էր այդ աղոթքը և օգնում էր գյուղին:

Երբ քահանան մահացավ, դժվար րոպեին մարդիկ գնում էին նրա հետնորդի մոտ, որը չգիտեր խորհրդավոր տեղն անտառում և չգիտեր գաղտնի աղոթքը: Նա ասում էր. “Մի՞թե ինչ-որ թախանձանքներ կարող են գերազանցել սրտի ցավը: Լսիր իմ աղոթքը և եկ օգնության”: Եվ նորից Աստված լսում էր այդ աղոթքը և և օգնում էր գյուղին:

Երբ այս վերջինն էլ մահացավ, ծանր րոպեներին մարդիկ սկսեցին դիմել արդեն նրան փոխարինողին: Այս քահանան հույսն ավելի շատ դնում էր փողի, այլ ոչ աղոթքի վրա: Նա ասում էր Աստծոն. “Ի՞նչ Աստված ես դու, եթե հեշտորեն կարող ես լուծել բոլոր խնդիրները, որոնք ինքդ էլ ծնել ես, բայց հրաժարվում ես մատդ անգամ շարժել, քանի դեռ մենք չենք սկսել շողոքորթել, քծնել և աղաչել քեզ: Իհարկե, դու կարող ես վերաբերվել մարդկանց այնպես, ինչպես կքմահաճես”: Դրանից հետո նա անմիջապես անցնում էր բուն հարցին:

Եվ նորից Աստված լսում էր այդ աղոթքը և օգնում էր գյուղին:

Sambitbaba
12.01.2012, 17:36
ԱՂՈԹՔՆԵՐԻ ԵՎ ԱՂՈԹՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

* * *

ՏԱՏԻԿ. – Աղոթո՞ւմ ես դու արդյոք ամեն գիշեր:
ԹՈՌՆԻԿ. – Իհա՛րկե:
- Իսկ ամեն առավո՞տ:
- Ո՜չ, ցերեկները ես չեմ վախենում:

* * *

Աստվածավախ պառավը պատերազմից հետո. “Աստված գթասիրտ էր մեր նկատմամբ: Մենք երկար աղոթում էինք նրան, այդ պատճառով ռումբերն ընկնում էին քաղաքի մյուս ծայրում:”


* * *

Հիտլերի կողմից հրեաներին հետապնդելն այնքան անտանելի էր դարձել արդեն, որ երկու հրեա որոշեցին նրան սպանել: Ճանապարհին, որտեղով պետք է անցներ ֆյուրերը, նրանք դարան մտան մի հարմար տեղ և հանգամանորեն ստուգեցին իրենց զենքը: Բայց Հիտլերը երկար չէր երևում, և Սամուէլին մի սոսկալի միտք եկավ. “Յոսյա, - ասաց նա ընկերոջը, - աղոթիր, որ Հիտլերի հետ հանկարծ վատ բան պատահած չլինի…”

* * *

Ընտանիքում ամենանյա ավանդույթ էր դարձել աստվածավախ հորաքրոջը զբոսախնջույքի հրավիրելը: Բայց այդ տարի նրանք մոռացել էին անել այդ: Իսկ երբ վերջին րոպեին այնուամենայնիվ հրավիրեցին նրան, հորաքույրն ասաց. “Արդեն ուշ է: Ես աղոթել եմ, որ անձրև գա:”

Sambitbaba
13.01.2012, 08:13
ԵՐԿՈՒՍԸ ԼՍՈՒՄ ԵՆ: ՈՉ ՈՔ ՉԻ ԽՈՍՈՒՄ

Մի ծերունի ժամերով անշարժ նստում էր եկեղեցու մի անկյունում:
Մի անգամ եկեղեցու սպասավորը հարցրեց նրան, թե ի՞նչ է իրեն ասում Աստված:
- Աստված ոչինչ չի ասում: Նա միայն լսում է, - հետևեց պատասխանը:
- Լավ, այդ դեպքում ի՞նչ ես դո՛ւ ասում Նրան:
- Ես էլ ոչինչ չեմ ասում: Ես միայն լսում եմ:


Աղոթքի չորս աստիճանները.

. Ես խոսում եմ՝ դու լսում ես:
. Դու խոսում ես՝ ես լսում եմ:
. Ոչ ոք չի խոսում՝ երկուսն էլ լսում են:
. Ոչ ոք չի խոսում՝ ոչ ոք չի լսում. Լռություն:

Sambitbaba
14.01.2012, 09:49
ԱԳԲԱՐՆ ՈՒ ՆԱՄԱԶԸ

Ագբարը, Մոնղոլիայի կայսրը, մի անգամ որս էր անում անտառում: Երբ եկավ երեկոյան աղոթքի ժամը, նա իջավ ձիուց, գետնին փռեց գորգը, ծնկի եկավ ու սկսեց աղոթել, ինչպես այդ անում է ամեն մի բարեպաշտ մուսուլման:

Ճիշտ այդ ժամանակ անտառով մի գեղջկուհի էր վազում: Նա շատ էր անհանգստացած իր ամուսնու համար. վերջինս տնից դուրս էր եկել դեռ առավոտյան և մինչև այժմ չէր վերադարձել: Կինն այնքան էր անհանգիստ, որ չնկատեց ծնկաչոք կայսրին, վազելիս դիպավ նրան, ընկավ, հետո արագ ոտքի կանգնեց և, ներողության ոչ մի խոսք չասելով անգամ, նորից վազեց անտառ:

Ագբարը բարկացավ, որ իրեն խանգարեցին աղոթել, բայց, լինելով ուղղահավատ մուսուլման, նա չխախտեց օրենքը. նամազի ժամանակ ոչ մեկի հետ չխոսել:

Ագբարն արդեն վերջացրել էր աղոթելը, երբ այն կինը հետ վերադարձավ. նա ուրախ զրուցում էր ամուսնու հետ, որին վերջապես գտել էր: Կինը շատ զարմացավ և վախեցավ, տեսնելով կայսրին ու ն րա շքախումբը: Ագբարն ազատություն տվեց իր զայրույթին ու գոչեց կնոջ վրա. “Բացատրիր քո անհարգալից վերաբերմունքն իմ նկատմամբ, թե ոչ՝ ես կկարգադրեմ պատժել քեզ:”

Անսպասելիորեն կինը կորցրեց իր վախը: Նա նայեց Աբգարի աչքերի մեջ ու ասաց. “Իմ կայսր, ես այնքան վախեցած էի ամուսնուս անհետանալու պատճառով, որ ոչ միայն չնկատեցի քեզ, այլ նույնիսկ չեմ էլ հիշում, թե ինչպես եմ սայթաքել քեզ վրա:

Բայց այդ ժամանակ դու ամբողջովին խորասուզված էիր քո աղոթքի մեջ՝ ուղղված Ամենաբարձրյալին, ով անհամեմատելիորեն իմ ամուսնուց ավելի կարևոր է: Եվ ինչպե՞ս այդքան կարևոր ակնթարթին դու կարողացար նկատել ինձ:”

Կայսրն ամոթած լռեց: Ավելի ուշ նա խոստովանեց ընկերներին, որ այն գեղջկուհին, որը կրթություն չուներ և մոլլա էլ չէր, սովորեցրեց իրեն ճշմարիտ աղոթքին:

Sambitbaba
15.01.2012, 18:15
@ @ @

Ոչինչ չի կարող գերազանցել սրբությունը նրա, ով սովորել է ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին որ այն կա:

Կյանք կոչվող թղթախաղում հարկ է ձգտել հաղթել այն խաղաթղթով, որը որ քեզ է ընկել:

Իսկ նա, ով երազում է խաղալ ոչ թե իր խաղաթղթով, այլ նրանով, որը որ ցանկալի կլիներ ունենալ, - կյանքում անհաջողակ կդառնա:

Մեզ չեն հարցնում, ցանկանո՞ւմ ենք արդյոք մենք խաղալ: Այստեղ ընտրություն չկա: Այլ հարց է՝ ինչպե՛ս խաղալ:

Sambitbaba
16.01.2012, 08:08
ՑՈՒՐՏ ՕՐԸ՝ ՄՐՍԵԼ

Մի անգամ, մի շատ ցուրտ օր, ռաբբին և նրա աշակերտները տաքանում էին խարույկի մոտ:
Աշակերտներից մեկը, կրկնելով իր ուսուցչի ուսմունքը, գոչեց.
- Ես հաստատ գիտեմ, թե ի՛նչ է հարկավոր անել այսպիսի ցուրտ օրը:
- Ի՞նչ, - հարցրեցին բոլորը:
- Տաքանա՛լ: Բայց ես գիտեմ նաև, թե ի՛նչ է հարկավոր անել, եթե տաքանալ հնարավոր չէ:
- Ի՞նչ:
- Մրսել:

Մեզ շրջապատող աշխարհը հնարավոր չէ ոչ մերժել, ոչ ընդունել:
Փախչել նրանից՝ նույնն է, ինչ փախչել սեփական ոտքերից:
Ընդունել նրան՝ նույնն է, ինչ համբուրել սեփական շրթունքները:
Քեզ հարկավոր է միայն մեկ բան. նայել, հասկանալ և՝ հանգստանալ:

Sambitbaba
17.01.2012, 18:54
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՎԻՇԱՊԻ ՀԵՏ

Մի մարդ գալիս է բժշկի մոտ ու պատմում է նրան, որ ամեն գիշեր իրեն հյուր է գալիս մի հսկայական երեքգլխանի վիշապ: Եվ դա այնքան սարսափելի է այցելուի համար, որ նա չի կարողանում քնել գիշերները և արդեն գտնվում է նյարդային խանգարման եզրին: Նա սկսել է նույնիսկ ինքնասպանության մասին մտածել:

- Կարծում եմ, որ կարող եմ Ձեզ օգնել, - ասում է հոգեբույժը, - բայց պարտավոր եմ զգուշացնել. բուժումը կտևի մեկից երկու տարի, և դրա արժեքն է երեք հազար դոլար:

- Երե՜ք հազար դոլար, - գոչեց այցելուն: - Մոռացե՛ք ամենն, ինչ ես այստեղ դուրս եմ տվել: Այդ գնով ես ավելի լավ է տուն կվերադառնամ և ընկերություն կհաստատեմ վիշապի հետ:

Sambitbaba
17.01.2012, 19:03
@ @ @

Պատմում են, որ մի սուրբ, դուրս գալով տանից իր հոգևորական պարտականությունները կատարելու համար, ամեն անգամ ասում էր.
“Իսկ հիմա, Տեր Աստված, ես հրաժեշտ եմ տալիս Քեզ: Ինձ ժամանակն է գնալ եկեղեցի”:

Sambitbaba
19.01.2012, 08:07
ՎԱՆԱԿԱՆՆ ՈՒ ԹՌՉՈՒՆԸ

Մի անգամ վանականը, վանքի շուրջ զբոսնելիս, լսեց թռչնի երգը:
Հմայված, նա ականջ դրեց: Նրան թվաց, որ նախկինում երբեք չի լսել, իսկապես չի լսել, թռչնի երգը:
Երբ երգը վերջացավ, նա վերադարձավ վանք և ի սարսափ իրեն պարզեց, որ եղբայր-վանականների համար օտար է դարձել, իսկ նրանք էլ, իրենց հերթին, չէին ճանաչում վանականին:
Բավական ժամանակ անցավ, մինչև կպարզվեր. նա վերադարձել էր հարյուրամյակներ հետո: Վանականն այնքան էր խորասուզվել թռչնի երգի մեջ, որ ժամանակը նրա համար կանգ էր առել և նա հավերժություն էր սուզվել:

Աղոթքը կատարյալ է դառնում, երբ դրսևորվում է արտաժամանակայինը: Ատրաժամանակայինն ի հայտ է գալիս, երբ ընկալումը պայծառանում է: Ընկալումը պայծառանում է, երբ այն մթագնացված չէ նախախնամություններով և անձնական կորստի կամ օգուտի մասին մտորումներով: Այդժամ երևան է գալիս կախարդանքը և սիրտը լցվում է հիացմունքով:

Sambitbaba
19.01.2012, 18:26
@ @ @

…ուժասպառ փայտահատը շարունակում էր կոտորել փայտերը բթացած կացինով, որովհետև ժամանակ չուներ մի պահ կանգ առնել ու սրել կացինը:

Sambitbaba
20.01.2012, 22:31
ԿՐՈՆԻ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐԸ

Մի երկրում սկսեցին հալածել հավատացյալներին՝ նրանց կրոնական համոզմունքների պատճառով: Եվ այդժամ Կրոնի երեք Հիմնասյուները՝ Սուրբ Գիրքը, Պաշտամունքը և Բարեգործությունը, - գնացին Աստծո մոտ, վախենալով, որ ստեղծված իրավիճակը կոչնչացնի կրոնը և իրենք էլ կդադարեն գոյատևել:

“Կարիք չունեք անհանգստանալու, - պատասխանեց Աստված: - Ես պատրաստվում եմ երկիր ուղարկել մեկին, ով ավելի հզոր է, քան դուք բոլորդ միասին վերցրած”:

“Իսկ ի՞նչ է այդ Վեհապետի անունը”:

“Ինքնաճանաչում: Նրա հղացումները շատ ավելի նշանակալից կլինեն, քան ձեր գործերից յուրաքանչյուրը”, - պատասխանեց Աստված:

Sambitbaba
21.01.2012, 20:10
ՈՐՍՈՐԴՆԵՐԻ ԹՌԻՉՔԸ

Մի անգամ երկու որսորդ մի օդանավ վարձեցին, հեռավոր անտառային գոտին հասնելու համար: Երկու շաբաթ անց օդաչուն վերադարձավ՝ նրանց հետ տանելու: Հայացք նետելով նրանց որսի ավարին, նա ասաց.

- Օդանավը չի կարող մի գոմեշից ավել բարձրացնել: Դուք ստիպված եք մեկն այստեղ թողնել:

- Բայց անցյալ տարի օդաչուն համաձայնվեց վերցնել երկու այս չափի գոմեշների, - սկսեցին վիճել որսորդները:

Օդաչուն մտորումների մեջ ընկավ: Վերջիվերջո նա ասաց.

- Լավ: Եթե անցյալ տարի ձեր մոտ ամեն ինչ ստացվել է, ուրեմն պետք է այս տարի էլ ստացվի:

Օդանավը փորձեց բարձրանալ երկու ուղևորի և երկու գոմեշների հետ, բայց, չկարողանալով հավաքել հարկավոր բարձրությունը, մխրճվեց մոտակա սարին: Մի կերպ դուրս պրծնելով օդանավի բեկորներից, որսորդներն իրենց շուրջը նայեցին: Եվ մեկն ասաց մյուսին.

- Ի՞նչ ես կարծում, որտե՞ղ ենք մենք:

Նրա ընկերը նայեց շուրջն ու ասաց.

- Կարծում եմ, մոտ երկու մղոն ենք հեռու այն տեղից, որտեղ ընկանք անցյալ անգամ:


Այլ ենթադրություններ էլ.


ՔԵՌԻ ՋՈՐՋԸ

Մի ընտանեկան զույգ վերադառնում էր քեռի Ջորջի թաղումից, որի հետ կողք-կողքի ապրել էին քսան տարի: Իր կենդանության օրոք վերջինս այնքան անտանելի մեկն էր, որ հազիվ քարուքանդ չարեց նրանց ընտանիքը:

- Ցանկանում եմ քեզ մի բան ասել, սիրելիս, - ասաց ամուսինը: - Եթե ես քեզ այդքան չսիրեի, մեկ օր անգամ չէի հանդուրժի քո այդ քեռի Ջորջին:

- Իմ քեռի Ջորջի՜՜՜ն, - սարսափով գոչեց կինը: - Իսկ ես կարծում էի, թե քեռի Ջորջը… ք՜ո քեռին է:

Sambitbaba
22.01.2012, 20:08
ՀԻՊՊԻՆ ԵՎ ԿՈՇԻԿԸ

Մի մարդ նստեց ավտոբուս և տեսավ իր կողքին հիպպիի նմանվող մի տղայի: Վերջինիս մեկ ոտքին միայն կոշիկ կար:
- Տղաս, կարծես թե դու կորցրել ես կոշիկդ:
- Ոչ, հայրիկ: Ես այն գտել եմ:

Այն, ինչն ինձ համար ակնհայտ է, դեռևս ճշմարտություն չի հանդիսանում:

Sambitbaba
27.01.2012, 08:46
ԴԺԲԱԽՏ ՈՍՏՐԵՆ

Մի ոստրե մի մարգարիտ տեսավ՝ օվկիանոսի հատակի ճեղքերից մեկում վռված: Մեծ ջանքերի գնով նրան հաջողվեց դուրս հանել մարգարիտը ճեղքից: Նա դրեց մարգարիտն իր կողքին, ջրիմուռի տերևի վրա: Ոստրեն գիտեր, որ մարդիկ զբաղված են մարգարիտների որսով և մտածեց. “Մարդիկ կտեսնեն մարգարիտը, կվերցնեն այն, իսկ ինձ ձեռք չեն տա”:

Վերջապես մոտ լողաց մարգարիտների որսորդը: Նրա աչքերն առաջին հերթին ոստրեներ էին փնտրում, այլ ոչ թե ջրիմուռի տերևի վրա դրված մարգարիտներ:

Նա շտապ վերցրեց դատարկ ոստրեն, իսկ իսկական մարգարիտը դանդաղ սահեց-ընկավ այն ճեղքը:


Դու հաստատ գիտես, թե որտեղ փնտրել: Այդ պատճառով քեզ չի հաջողվում գտնել Աստծոն:

Sambitbaba
28.01.2012, 21:24
ՋՐԻ ՎՐԱ ՔԱՅԼՈՂ ՇՈՒՆԸ

Մի մարդ առաջին անգամ որսի վերցրեց իր շանը: Շուտով նրան հաջողվեց մի բադ խփել, որն ընկավ ջուրը: Շունը ջրի վրա ման գալով գնաց, վերցրեց բադին ու բերեց տիրոջը:

Որսորդը շատ զարմացավ: Հետո նա մի բադ էլ խփեց: Եվ նորից, քանի նա զարմանքից աչքերն էր տրորում, շունը քայլեց ջրի վրայով ու բերեց բադին:

Այդպես էլ չհավատալով տեսածին, հաջորդ օրը նա իր հարևանին որսի հրավիրեց: Եվ ամեն անգամ, երբ նա կամ հարևանը թռչուն էին խփում, շունը ջրի վրայով քայլում ու բերում էր այն որսորդներին: Շան տերը ոչինչ չէր ասում: Հարևանն էլ չէր խախտում լռությունը: Վերջապես, ի վիճակի չլիներով այլևս զսպել հուզմունքը, տերը հարցրեց. “Նկատեցի՞ր դու արդյոք ինչ-որ յուրահատուկ բան շանս վարքի մեջ”:

Հարևանը մտահոգված տրորեց դունչը: “Այո՜, - վերջապես ասաց նա, - ես հասկացա՛, թե ինչում է բանը: Դե, շունդ ուղղակի լող տալ չգիտի՜՜՜”:


Սուտ է, թե իբր կյանքում քիչ է կախարդանքը: Հենց հակառակը, այն լիքն է գաղտնիքներով, և յուրաքանչյուրը, ով կդադարի ընկալել ամեն ինչ որպես ինքնին հասկանալի մի բան, անմիջապես կտեսնի դա:

Sambitbaba
29.01.2012, 18:47
ԹՂԹԱԽԱՂԻ ՍԻՐԱՀԱՐ ՇՈՒՆԸ

- Ի՜նչ խելոք շուն ունես, - ասաց մի մարդ, տեսնելով, որ ընկերը թուղթ է խաղում իր շան հետ:

- Այնքան էլ խելոք չէ, որքան թվում է, - հետևեց պատասխանը: - Ամեն անգամ, երբ լավ թղթեր են գալիս նրան, սկսում է պոչը խաղացնել:

Sambitbaba
03.02.2012, 08:53
ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԸՆՏՐՅԱԼ ԱԶԳ ԼԻՆԵԼ

Իննսուներկուամյա Գոլդշտեյնը տարել էր Լեհաստանի ջարդերը, Գերմանիայի համակենտրոնացման ճամբարները և տասնյակ այլ հակասեմիտական ելույթներ:
- Տեր իմ, - աղաչեց նա մեկ անգամ: - Ճշմարի՞տ է արդյոք, որ մենք Քո ընտրյալ ազգն ենք:
Եվ պատասխանեց նրան Երկնային Ձայնը.
- Այո, Գոլդշտեյն, հրեաները՝ իմ ընտրյալ ազգն են:
- Դե, ուրեմն, միգուցէ արդեն ժամանակն է մեկ ուրիշի՞ն ընտրե՜լ…

Sambitbaba
04.02.2012, 22:06
ԺԼԱՏ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԻ ԱՂՈԹՔԸ

Եթե Ամենաբարձրյալը, թող լուսավոր մնա հավերժ Նրա սուրբ անունը, տար ինձ հարյուր հազար դոլար, - տաս հազարը ես կբաժանեի աղքատներին:
Երդվում եմ, կտայի՛:
Բայց եթե Ամենաբարձրյալը, հավերժ փառք Նրան, ինձ չի հավատում, - ուրեմն թող նախապես պահի այդ տաս հազարը և ուղարկի ինձ մնացածը:

Sambitbaba
07.02.2012, 17:46
@ @ @

- Ի՜նչ սքանչելի երեխա ունես:
- Երեխան հե՜չ: Դու դեռ նրա լուսանկարները չես տեսել:

Բառերը (և աշխարհայացքները)՝ դրանք անհատական հատկանիշներ են, այլ ոչ իրականության արտացոլումը: Արևելյան միստիկներն ասում են. երբ իմաստունը ցույց է տալիս Լուսինը, հիմարը ցույց տվող մատն է տեսնում:


@ @ @

Բառերը՝ իրականության անհամազոր արտացոլումն են:
Մարդը կարծում էր, որ գիտի, թե ինչ է Թաջ Մահալը, քանզի նրան ցույց էին տվել մարմարի մի կտոր և ասել էին, որ Թաջը՝ նման կտորների հավաքածու է: Մեկ ուրիշ մարդ համոզված էր, որ գիտի, թե ինչ ասել է Նիագարայի ջրվեժը, որովհետև դույլի մեջ Նիագարայի ջուրն էր տեսել…

Sambitbaba
08.02.2012, 18:08
ՀԱՐԲԱԾԸ ՆԱՅՈՒՄ Է ՑԱԾ՝ ԼՈՒՍՆԻՆ

Մի անգամ մի հարբած անցնում էր կամուրջի վրայով, երբ պատահաբար հանդիպեց իր ծանոթին: Ընկերները հենվեցին կամուրջի ճաղաշարին ու սկսեցին զրուցել:
- Լսիր, իսկ ի՞նչ է այնտեղ, ներքևում, - հանկարծ հարցրեց հարբածը:
- Լուսինը, - պատասխանեց ընկերը:
Հարբածը նորից ցած նայեց, չհավատալով տեսածին, ճոճեց գլուխն ու ասաց.
- Լավ, համաձայն եմ: Բայց բացատրիր ինձ. ինչպե՞ս եմ ես կարողացել այսքան բարձր թռչել:

Մենք համարյա երբեք չենք տեսնում իրականությունը: Այն, ինչ տեսնում ենք, - նրա արտացոլումն է խոսքերի և գաղափարների ձևով, ինչը մենք ընկալում ենք որպես իրականություն: Աշխարհը, որի մեջ մենք ապրում ենք, - դա առաջին հերթին մտավոր կառուցվածք է:

Sambitbaba
08.02.2012, 18:09
@ @ @

Նա, ով ապավինում է բառերին,
ով ապրում է բառերով,
առանց նրանց ուղղակի կմեռնի:

Sambitbaba
10.02.2012, 18:48
ՎԵՐՋԻՆ ՆՇԱՆԱԲԱՆԸ

Մի անգամ մի աղքատ, անցորդից դրամ խնդրեց մի բաժակ սուրճի համար: Եվ ահա, թե ինչ պատմեց նա՝ նրան.
- Նախկինում, պարոն, ես շատ հաջողակ բիզնեսմեն էի, ճիշտ ինչպես Դուք: Ես համառորեն աշխատում էի առավոտից մինչև երեկո: Աշխատասեղանիս վրա ես ամրացրել էի իմ նախանշանը. “ՄՏԱԾԻ՛Ր ՍՏԵՂԾԱՐԱՐ, ԳՈՐԾԻ՛Ր ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ, ԱՊՐԻ՛Ր ԽԻԶԱԽ”: Ահա, այդ նախանշանով ես ապրում էի և փողը դեպի ինձ էր հոսում ջրի նման: Իսկ հետո… հետո… (նրա մարմինը ցնցվեց հեծկլտանքից)… հավաքարարուհին դեն նետեց նախանշանս աղբի հետ միասին:

Երբ ավլում ես տաճարի բակը, հին թերթեր կարդալու համար կանգ մի առ: Երբ մաքրում ես քո սիրտը, բառերով խաղալու համար կանգ մի առ:

Sambitbaba
13.02.2012, 19:04
@ @ @

Մի քրիստոնեա միստիկ սիրում էր Աստվածաշնչի մասին ասել հետևյալը. “Որքան էլ որ ճաշացուցակը համեղ թվա, ուտելու համար այն պիտանի չէ”:


@ @ @

Քանի որ լեզվի մեջ գոյություն ունի “իմաստություն” բառը, մարդիկ կարծում են, որ գիտեն, թե ինչի մասին է խոսքը: Բայց, հասկանալով “աստղագիտություն” բառի նշանակությունը, ոչ ոք աստղագետ չի դառնում:


@ @ @

Եթե փչես ջերմաչափի վրա, կարելի է գրանցել նրա ցուցմունքների մեծացումը: Բայց դրանով սենյակը չես տաքացնի:

Sambitbaba
17.02.2012, 18:24
“ԵՍ” ԿՈՉՎՈՂ ՀԻԵՐՈԳԼԻՖԸ

Ճապոնական մի գրադարանում ամեն օր կարելի էր տեսնել մեդիտացիակի մեջ խորասուզված մի վանականի:
- Ես երբեք չեմ տեսել, որ դու սուտրաներ կարդաս, - մի օր հարցրեց գրադարանավարը:
- Ես երբեք չեմ սովորել կարդալ, - պատասխանեց վանականը:
- Ինչպիսի՜ խայտառակություն: Քեզ պես վանականն անպայմա՛ն պետք է կարդալ գիտենա: Ցանկանո՞ւմ ես, որ ես քեզ սովորեցնեմ:
- Այո: Պատասխանիր ինձ, - հարցրեց վանականը, ցույց տալով ինքն իրեն, - ո՞րն է այս հիերոգլիֆի իմաստը:

Ինչո՞ւ վառել ճրագը, եթե երկնքում շողում է վառ արևը: Ինչո՞ւ ջրել հողը, եթե անձրևը ողողում է այն իր առվակներով:

Sambitbaba
18.02.2012, 19:07
@ @ @

Աշակերտ. – Ո՞րն է տարբերությունը գիտենալու և լուսավորվելու միջև:
Ուսուցիչ. – Գիտեցող մարդն օգտվում է ջահով, ցույց տալով նրանով ճանապարհը: Լուսավորված մարդն ինքն է ջահ դառնում:

Sambitbaba
19.02.2012, 21:09
ԻՆՉՊԵ՞Ս ԿՌԱՀԵՑԻՐ

Մի քամոտ օր պարաշյուտիստը թռավ ինքնաթիռից. պոռթկուն քամու ուժը նրան շատ կիլոմետրեր հեռու նետեց վայրեջքի համար նախատեսված տեղից: Նրա պարաշյուտը կառչեց ծառից, և նա ստիպված էր մի քանի ժամ կախված մնալ Աստծոց մոռացված տեղում, անընդհատ աղերսելով օգնության մասին:
Վերջապես մի անցորդ երևաց:
- Ինչպե՞ս ես դու հայտնվել ծառի վրա, - հարցրեց նա:
Պարաշյուտիստը բացատրեց: Հետո հետաքրքրվեց, թե որտե՞ղ է ինքը գտնվում:
- Ծառի վրա, - հետևեց պատասխանը:
- Լսի՛ր: Դու, հավանաբար, եկեղեցակա՜ն ես:
Անծանոթը խիստ զարմացավ:
- Ճիշտ է: Իսկ ինչպե՞ս կռահեցիր:
- Շատ հեշտ. այն, ինչ դու ասում ես, մի կողմից՝ ճշմարտություն է, իսկ մյուս կողմից՝ կատարյալ անօգուտ է:

Sambitbaba
29.02.2012, 22:50
ԹԵ ԻՆՉ ԷՐ ՆՎԱԳՈՒՄ ԵՐԱԺԻՇՏԸ

Մի խումբ ընկերներ չինական ռեստորանում հաճույքով լսում էին երաժիշտների նվագը: Հանկարծ մենակատարարն սկսեց մի նվագ նվագել. բոլորին այն ծանոթ էր, բայց ոչ ոք չէր կարողանում հիշել նվագի անունը: Ընկերները կանչեցին կոկիկ հագնված մատուցողին ու խնդրեցին իմանալ, թե ինչ է նվագում երաժիշտը: Պարող քայլվածքով մատուցողն անցավ դահլիճով և շուտով վերադարձավ՝ հաղթական ժպիտը երեսին: Եվ բարձր շշնջաց. “Ջութա՛կ”:

Գիտնականի ներդրումը հոգևորի մեջ:

Sambitbaba
04.03.2012, 07:55
@ @ @

Մի եպիսկոպոս բողոքում էր. Ուր էլ գնար Հիսուս, այնտեղ հեղափոխություն էր սկսվում; ուր էլ գնամ ես, ինձ թեյ են առաջարկում...

Sambitbaba
05.03.2012, 22:37
@ @ @

Ավաղ, փորձը ցույց է տալիս, որ մեր կրոնական համոզմունքները նույնպիսի կապ ունեն մեր անձնական սրբության հետ, ինչպես սմոքինգը՝ մարսողության հետ:

Sambitbaba
09.03.2012, 02:29
ՌԱԲԲԻԻ ՈՐԴԻՆ՝ ՔՐԻՍՏՈՆԵԱ Է

Ռաբբի Աբրահամն ապրում էր օրինակելի կյանքով: Երբ եկավ նրա ժամանակը, նա, ստանալով իր համայնքի բարեմաղթանքները, հրաժեշտ տվեց այս աշխարհին: Ծխականները նրան սուրբ էին համարում. նրանք ենթադրում էին, որ միայն ռաբբիի շնորհիվ է, որ իրենց վրա Աստծո շնորհն է իջել:

Իսկ Այն Կողմում աշխուժություն էր տիրում. հրեշտակներն աղմկոտ դիմավորում էին կազմակերպել ռաբբիի համար: Սակայն այդ տոնակատարության ժամանակ ռաբբին ինչ-որ տխուր ու միայնակ էր թվում: Նա կախել էր գլուխը ձեռքերին, և մխիթարանքի խոսքեր անգամ չէր ցանկանում լսել: Վերջապես, շրջապատված անսահման Բարությամբ և Սիրով, նա կանգնեց Դատաստանի Գահի առջև: Եվ այդ պահին նա լսեց զարմանալիորեն փափուկ մի ձայն.

- Ի՞նչն է քեզ տագնապ պատճառում, որդյակս:

- Տեր իմ, - պատասխանեց ռաբբին, - ես արժանի չեմ բոլոր այս մեծարանքներին: Չնայած այն բանին, որ մարդիկ իմ կյանքը օրինակելի էին համարում, այն անհաջող ընթացավ, քանի որ իմ միակ որդին, անկախ իմ օրինակից և ջանքերից, հրաժարվեց մեր հավատից և քրիստոնեա դարձավ:

- Թող դա այլևս չմտահոգի քեզ, որդյակս: Ես գերազանց հասկանում եմ քեզ. չէ՞ որ Իմ Սեփական Որդին էլ՝ վարվեց հենց այդպես…

Sambitbaba
10.03.2012, 22:32
ՌԱԲԲԻԻ ՄԵԾ ԵՐԱԶԱՆՔԸ

Մի անգամ Բելֆաստում, Իռլանդիա, կրոնական թեմայով թեժ վեճի մասնակիցներն էին կաթոլիկ քահանան, բողոքական պաստորը և հրեական ռաբբին: Անսպասելիորեն նրանց մեջ հայտնվեց հրեշտակն ու ասաց. “Աստված ձեզ Իր օրհնությունն է հղում: Մտածեք մի ցանկություն հանուն ձեր համընդհանուր խաղաղության, և Ամենաբարձրյալն ի կատար կածի այն”:

Բողոքականն ասաց. “Թող մեր սքանչելի կղզուց անհետանան բոլոր կաթոլիկները: Այնժամ հավերժ խաղաղություն կտիրի”:

Կաթոլիկն ասաց. “Թող սուրբ իռլանդական հողի վրա ոչ մի բողոքական չմնա: Այնժամ կղզին խաղաղություն ձեռք կբերի”:

- Դե, իսկ դո՞ւ… Ինչո՞ւ ես լռում, ռաբբի, - հարցրեց նրան հրեշտակը: - Դու ունե՞ս որևէ ցանկություն:

- Ոչ, - պատասխանեց ռաբբին: - Եթե ի կատար ածվեն այս երկու պարոնների ցանկությունները, ես շատ գոհ կլինեմ:


Փոքրիկ տղան. “Դու պրեսբիտերեկա՞ն ես”:
Փոքրիկ աղջիկը. “Ոչ: Մենք ինչ-որ ուրիշ զզվելի բանի ենք պատկանում”:

Sambitbaba
21.03.2012, 07:03
@ @ @

Ցավոք, շատ մարդկանց մոտ կրոնասիրությունը բավարար է ատելության համար և բավարար չէ՝ սիրո համար:

Sambitbaba
03.04.2012, 18:02
ԱՊԱԳԱ ՀԱՅՐԵՐԸ

Մի քանի ապագա հայրեր անհանգիստ նստած են ծննդատանը: Բուժքույրը նրանցից մեկին նշան արեց և ասաց.
- Շնորհավորում եմ, դուք տղա ունեցաք:
Սպասողներից մեկը մի կողմ նետեց ամսագիրը, վեր թռավ տեղից և գոչեց.
- Սպասեք, ի՞նչ եք դուք անում: Ես նրանից երկո՜ւ ժամ առաջ եմ եկել:

Ավա՜ղ, մեր կյանքում ոչ ամեն ինչ է հնազանդվում կարգուկանոնին:

Sambitbaba
07.04.2012, 18:02
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ

Մի անգամ մի մեծ բանկի պրեզիդենտն ընկավ հիվանդանոց: Նրա տեղակալներից մեկը եկավ տեսակցության և մի լուր բերեց հետը.
- Հաղորդում եմ բարևներ դիրեկտորների Խորհուրդի կողմից՝ արագ ապաքինման և երկար տարիների կյանքի լավագույն բարեմաղթանքներով: Այդ պաշտոնական որոշումն ընդունվել է քվեարկումով, տասնհինգ հոգու մեծամասնությամբ՝ ընդդեմ վեց դեմի և երկու ձեռնպահի:

Կդադարե՞նք մենք արդյոք երբևիցէ մեր փորձերը՝ այրել կրակը, թրջել ջուրը, ավելացնել գույներ վարդին…

Sambitbaba
10.04.2012, 01:48
ԱՎԵԼԻ ՇԱՏ ՄԱՐԴԻԿ ՎԵՐՑՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ

- Մայրիկ, ես եղբայր եմ ուզում:
- Բայց չէ՞ որ դու արդեն ունես եղբայր:
- Ես մի եղբայր էլ եմ ուզում:
- Դե, անմիջապես ոչինչ չի ստացվի: Պետք է որոշ ժամանակ սպասել:
- Իսկ ինչո՞ւ դու չես կարող անել այնպես, ինչպես հայրիկն է անում գործարանում:
- Այսի՞նքն:
- Ավելի շատ քեռիներ ընդունել աշխատանքի…

Sambitbaba
14.04.2012, 20:14
ՍԵՐՄԵՐ, ԱՅԼ ՈՉ ՊՏՈՒՂՆԵՐ

Մի կին երազում տեսավ, թե ինքը մտել է հենց նոր բացված մի խանութ, որտեղ վաճառասեղանի առջև կանգնած է ինքը՝ Աստված:
- Ի՞նչ ես Դու այստեղ վաճառում:
- Ամենն, ինչ սիրտդ կցանկանա, - պատասխանեց Աստված:
Դժվարությամբ հավատալով կատարվելիքին, կինը որոշեց խնդրել այն, ինչի մասին մարդ կարող է երազել միայն:
- Ցանկանում եմ մտքի հանգստություն, սեր, երջանկություն; ցանկանում եմ լինել իմաստուն և ոչնչից չվախենալ, - ասաց նա:
Քիչ մտածելով, նա շարունակեց.
- Եվ ոչ միայն ինձ համար, այլ նաև աշխարհի բոլոր մարդկանց համար:
Աստված ժպտաց.
- Դու Ինձ սխալ հասկացար, թանկագինս: Այստեղ պտուղներ չէ, որ վաճառվում են: Այստեղ վաճառվում են միայն սերմեր:

Sambitbaba
20.04.2012, 18:27
ՄՈՑԱՐՏԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մի անգամ մի երիտասարդ երգահան եկավ Մոցարտի մոտ։ Նա ցանկանում էր իմանալ, թե ինչպե՞ս զարգացնի իր տաղանդը։
- Կարծում եմ, հարկավոր է սկսել հասարակ կոմպոզիցիաներից, - խորհուրդ տվեց Մոցարտը։ - Օրինակ, երգերից։
- Բայց չէ՞ որ դուք դեռ երեխա ժամանակ արդեն սիմֆոնիաներ եք ստեղծել, - բողոքեց երիտասարդը։
- Այո, դուք ճիշտ եք։ Բայց չէ՞ որ ես ոչ մեկից խորհուրդ չեմ հարցրել, թե ինչպես զարգացնեմ իմ տաղանդը։

Sambitbaba
27.04.2012, 08:40
ԱՍՏՎԱԾ ԳՈԼՖ Է ԽԱՂՈՒՄ

Մի անգամ, եկեղեցական ծիսակատարությունից հետո, Աստված և սուրբ Պետրոսը գնացին գոլֆ խաղալու։ Առաջինը հարվածը կատարեց Աստված։ Նա այնպիսի մի հզոր հարված հասցրեց, որ գնդակը թռավ մինչև դաշտի հեռավոր անկյունը։

Չհասցրեց գնդակը դիպնել գետնին, երբ թփերից դուրս թռավ մի նապաստակ, հափշտակեց գնդակն ու փախավ անտառ։ Հանկարծ երկնքից քարի պես ցած ընկավ մի արծիվ, ճանկեց նապաստակին ու նորից երկինք սլացավ։ Որսորդը նշան բռնեց ու հրացանազարկ արեց արծվին։ Արծիվը ճանկերից բաց թողեց նապաստակին։ Վերջինս ընկավ գետնին, նրա բերնից դուրս թռավ գնդակն ու ընկավ ուղիղ գնդափոսիկը։

Սուրբ Պետրոսը շուռ եկավ դեպի Աստված և ջղայնացած ասաց.

- Վերջացրու՛ այդ ծեծկռտոցը։ Դու այստեղ գոլֆ խաղալո՞ւ ես եկել, թե՞ Քեզ ցուցադրելու։


Իսկ դո՞ւք։ Ցանկանո՞ւմ եք արդյոք հասկանալ կյանքի խաղը, թե՞ ուղղակի հիմարի եք տալիս, հավատալով տարբեր հրաշքների։

Sambitbaba
04.05.2012, 19:51
ՋՐՄՈՒՂԱԳՈՐԾՆ ՈՒ ՆԻԱԳԱՐԱՅԻ ՋՐՎԵԺԸ

Արհեստավորի ուսումնարանը հենց նոր ավարտած մի երիտասարդ ինքնավստահ ջրմուղագործի՝ մեկ անգամ բերեցին տեսնելու Նիագարայի ջրվեժը։ Մեկ րոպե նայելով ջրվեժին, նա ասաց. “Կարծում եմ, գլուխ կհանեմ”։

Sambitbaba
08.05.2012, 17:57
ՏԻԿԻՆ ՊԱՄՖԵՄՓԹՈՆՆ ՍՊԱՍՈՒՄ Է ԸՆԿԵՐՈՋԸ

Տիկին Պամֆեմփթոնը թեյի էր հրավիրել մի ծանոթ պարոնի։ Նա լավ վարձատրեց իր սպասավորուհուն և ասաց.
- Վերցրու սա։ Երբ լսես, որ ես օգնություն եմ կանչում, կարող ես տուն գնալ։

Sambitbaba
20.05.2012, 03:22
ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Իննսուներկուամյա հոգևորականին քաղաքում հարգում էին բոլորը։ Փողոցում հանդիպելիս, մարդիկ խորը խոնարհվում էին նրա առջև. նա սուրբ էր և անբասիր համբավ ուներ։
Մի անգամ նա անհետացավ։ Այնպիսի տպավորություն էր, որ նա ուղղակի չքացել է օդում, - քաղաքի բնակիչների կողմից կազմակերպված ինտենսիվ որոնումները ոչինչ չտվեցին։ Բայց մեկ ամիս անց հոգևորականն ինքը հայտնվեց։
- Տե՛ր Աստված, սուրբ հա՜յր, - գոչեցին նրան տեսնողները։ - Ո՞ւր էիք դուք այս ամբողջ ամիս։
- Բանտում, - հանգիստ պատասխանեց հոգևորականը։
- Ինչպե՞ս թե բանտում։ Ախր դուք ճանճի՛ անգամ չէք նեղացնի։
- Դա երկար պատմություն է, - պատասխանեց ծերունին։ Ես գնացքի տոմս էի գնել և սպասում էի կայարանում, երբ շլացուցիչ գեղեցկության մի աղջիկ տեսա, որին ուղեկցում էր ոստիկանը։ Նա չափեց ինձ հայացքով, հետո շուռ եկավ դեպի ոստիկանն ու ասաց. “Ահա՛ նա”։ Եթե ճշմարիտն ասեմ ձեզ, ես այնքան էի շոյված, որ ինձ վրա վերցրեցի մեղքը։

Sambitbaba
22.05.2012, 17:45
ԹԵ Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՈՆԻ ՏԻՏՂՈՍԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԲԱՆ ԼԻՆԵԼ

Բրիտանական մի ազդեցիկ քաղաքական գործիչ անդադար նեղում էր Դիզրաէլիին, որպեսզի վերջինս իրեն բարոնի տիտղոս տա։ Դիզրաէլին չէր կարող իկատար ածել այդ մարդու խնդրանքը, և վերջիվերջո նրան հաջողվեց մերժել մարդուն այդ հարցում, դրա հետ միասին չվիրավորելով խնդրողի զգացմունքները։ Դիզրաէլին ասաց.

- Ցավում եմ, որ չեմ կարող ձեզ բարոնի տիտղիս տալ, բայց ես կտամ ձեզ առավել արժեքավոր մի բան. կարող եք ասել ձեր մոտիկներին, որ ես ձեզ բարոնի տիտղոս առաջարկեցի, իսկ դուք հրաժարվեցիք այն ընդունել։

Sambitbaba
02.06.2012, 22:33
@ @ @

Երբ կոշիկիդ չափսը համապատասխանում է քեզ,
ոտքիդ մասին մոռանում ես;
երբ գոտուդ չափսը համապատասխանում է քեզ,
մեջքիդ մասին մոռանում ես;
երբ ամեն ինչ շուրջդ
ներդաշնակության մեջ է,
դու մոռանում ես
քո էգոյի մասին։
Ուրեմն,
ինչի՞դ է պետք
քո
ճգնավորությունը։

Sambitbaba
23.06.2012, 02:42
ՆԻՍՏԵՐՈՒՍԸ ՓԱԽՉՈՒՄ Է ՎԻՇԱՊԻՑ

Մեծ Նիստերուսը, եգիպտական անապատի սուրբ հայրերից մեկը, մի անգամ ման էր գալիս անապատում, շրջապատված իր բազմաթիվ աշակերտներով, որոնք նրան Աստծո կուսակալն էին համարում։

Անսպասելիորեն նրանց առջև մի վիշապ հայտնվեց, և բոլորը ցանուցիր փախան։

Անցան շատ տարիներ; Նիստերուսը մահանում էր անկողնում։ Այդ պահին աշակերտներից մեկը հարցրեց նրան.

- Հայր, մի՞թե դու վախեցար այն օրը, երբ մենք հանկարծակի հանդիպեցինք վիշապին։

- Ոչ, - պատասխանեց մահացողը։

- Ուրեմն ինչո՞ւ դու փախար մեզ հետ միասին։

- Ես մտածեցի, որ ավելի լավ է հիմա փախչեմ վիշապից, քան հետո՝ իմ սեփական սնափառությունից։

Sambitbaba
02.08.2012, 09:43
@ @ @

- Այդ ի՞նչ ես թևիդ տակ բռնել:
- Տանս դուռն է: Ես կորցրել եմ բանալիները և տանում եմ այն արհեստանոց, որ նոր կողպեքներ դնեն:
- Զգույշ, չկորցնես դուռդ: Հակառակ դեպքում՝ չես կարողանա տուն մտնել:
- Գիտես, համենայն դեպս, լուսամուտս բաց եմ թողել:

Sambitbaba
02.08.2012, 09:50
@ @ @

Աստված, ինչպես նաև գեղեցկությունը, թաքնված է դիտողի ներսում:

Sambitbaba
12.08.2012, 09:06
Ի՞ՆՉՆ ԵՆՔ ՄԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ՈՒՐԻՇՆԵՐԻ ՄԵՋ

Մայրը.
- Ինչո՞վ ես դու հրապուրում քո ընկերուհուն։
- Նա համարում է, որ ես գեղեցիկ եմ, տաղանդավոր, խելոք և հիանալի պարում եմ։
- Իսկ ի՞նչն է նրա մեջ հրապուրում քեզ։
- Այն, որ նա համարում է, որ ես գեղեցիկ եմ, տաղանդավոր, խելոք և հիանալի պարում եմ։

Sambitbaba
24.08.2012, 07:40
ՆՎԵՐ ՄԱՅՐԻԿԻՆ

Մի ութամյա աղջիկ ծախսեց իր հավաքած փողը մայրիկին նվեր գնելու համար։ Մայրիկը շատ էր ուրախացել, չէ՞ որ նա այդքան աշխատանք է անում տանը, իսկ ոչ ոք բարի խոսք անգամ չի ասում։
Հավանաբար, աղջիկը հասկացել էր դա, որովհետև նա ասաց.
- Դու այնքան շատ ես աշխատում, մայրիկ, իսկ ոչ ոք քեզ չի գովում։
- Դե, հայրիկդ էլ է շատ աշխատում…
- Այո, բայց նա դրա շուրջ այդքան աղմուկ չի բարձրացնում։

Sambitbaba
08.11.2012, 02:47
Բարեպաշտ գործեր անել՝
ընդունակ են շատերը:
Բայց շատ քչերն են ընդունակ
բարեպաշտ մտածել:

Sambitbaba
12.11.2012, 04:49
ՀԵԾԱՆՎԻ ԳԻՆԸ

- Ասում են, հեծանիվդ վաճառե՞լ ես:
- Այո:
- Ինչքանո՞վ:
- Երեսուն բաքսով:
- Լրիվ տրամաբանությանը մոտ գին է:
- Իհարկե, վատ գին չէ, բայց եթե ես իմանայի, որ այդ տիպը չի վճարի, - երկու անգամ ավելի բարձր գին կուզեի…

Sambitbaba
24.01.2013, 10:55
ՈՏՔԻ ՑԱՎԸ ԵՎ ՏԱՐԻՔԸ

Բժիշկ.
- Ձեր ոտքի ցավի դրդապատճառը տարիքն է:

Պացիենտ.
- Ինձ հիմարի տեղ մի դրեք, բժիշկ: Երկրորդ ոտքս առաջինից ավելի երիտասարդ չի:

Sambitbaba
18.02.2013, 12:41
“ԻՆՉՈՒ՞ Է ԵՐԳՈՒՄ ԹՌՉՈՒՆԸ” ԳՐՔԻՑ


ՔՈ ՄԻՐԳՆ ԻՆՔԴ ԿԵՐ

Մի անգամ աշակերտը բողոքեց.
- Ուսուցիչ, դու շատ պատմություններ ես պատմում, բայց երբեք չես բացահայտում նրանց իսկական իմաստը:
Եվ պատասխանեց Վարպետը.
- Իսկ ի՞նչ կասեիր դու, եթե քեզ մի միրգ առաջարկեին, բայց սկզբում քիչ ծամեին այն:

Sambitbaba
20.02.2013, 02:40
ԻՆՉՈՒ՞ Է ԵՐԳՈՒՄ ԹՌՉՈՒՆԸ

Աշակերտները շատ հարցեր էին տալիս Աստծո մասին:
Եվ պատասխանեց Վարպետը.
- Աստոն չի ճանաչում ոչ ոք, ճանաչել Աստծոն մտքով` անհնար է: Յուրաքանչյուր պնդում Նրա մասին, յուրաքանչյուր պատասխան ձեր հարցերին` ընդամենը Ճշմարտության աղավաղում կլինի:
Աշակերտները տարակուսած էին:
- Ուրեմն ինչու՞ ես դու ընդհանրապես խոսում Նրա մասին:
- Իսկ ինչու՞ է երգում թռչունը: Ոչ թե այն պատճառով, որ նա ցանկանում է հայտարարել ինչ-որ բանի մասին, այլ այն պատճառով, որ նա երգ ունի երգելու:

Հասկանալ անհրաժեշտ է գիտնականի՛ խոսքերը: Վարպետի խոսքերը հասկանալ պետք չէ: Վարպետին պետք է լսել, ճիշտ այնպես, ինչպես լսում ես քամու շրշյունը ծառերի գագաթներին, գետի աղմուկը, ծտերի երգը: Վարպետի խոսքերը սրտիդ խորքում արթնացնում են այն, ինչ գտնվում է յուրաքանչյուր գիտության սահմաններից այն կողմ:

Sambitbaba
22.02.2013, 09:24
ԽԱՅԹԸ

Մի սուրբ հրաշքով սովորել էր խոսել մրջյունների լեզվով: Մի անգամ նա մոտեցավ մի մրջյունի, որն արտաքինից շատ խելոք մրջյունի տեսք ուներ, և հարցրեց.

- Ի՞նչ տեսք ունի Ամենաբարձրյալը: Ինչ-որ բանով նմա՞ն է Նա արդյոք մրջյունի:

Մրջյունը պատասխանեց.

- Ամենաբարձրյա՞լը: Ո՜չ իհարկե: Հասկանում ես, մենք, մրջյուններս, ընդամենը մեկ խայթ ունենք: Իսկ Ամենաբարձրյալն ունի ամբողջ երկու՛սը:


Հնարավոր հետ գրություն.

Երբ գիտնական-մրջյունին հարցրեցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում դրախտը, նա հանդիսավոր կերպով արտասանեց. “Այնտեղ մենք կլինենք համարյա ինչպես Ամենաբարձրյալը, մենք երկու խայթ կունենաք, բայց քիչ ավելի փոքր”:

Հարցը, թե դրախտային մրջյունի մարմնի կոնկրետ ո՞ր մասում է գտնվելու երկրորդ խայթը, թեժ վեճերի տեղիք է տալիս տարբեր կրոնական դպրոցների միջև:

Sambitbaba
04.03.2013, 07:38
ԱՌՆԵՏՆ ՈՒ ՓԻՂԸ


Փիղը հաճույքով ընկղմվեց լճի մեջ: Հանկարծ նրան մոտեցավ մի առնետ և սկսեց պահանջել, որ նա դուրս գա այնտեղից:

- Չեմ ուզում, - պատասխանեց փիղը:
- Կրկնում եմ, դուրս եկ անմիջապես, - իրենն էր պնդում առնետը:
- Բայց ինչու՞, - չէր հասկանում փիղը:
- Հետո կիմանաս: Իսկ այժմ անմիջապես դուրս եկ ջրից:
- Չեմ էլ մտածի:

Վերջիվերջո, տնքտնքալով, փիղը դուրս եկավ ջրից ու հարցրեց.

- Դե, ի՞նչ է պատահել:
- Գիտես, ցանկանում էի տեսնել, հո դու՞ չես իմ լողազգեստը հագել:



Ավելի շուտ փղին հարմար կլինի առնետի լողազգեստը, քան Աստծոն` մեր պատկերացումներն Իր մասին:

Sambitbaba
30.04.2013, 05:22
ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱՂԱՎՆԻՆ

Մի անգամ թագավորը Նասրեդինին վարչապետ նշանակեց: Օրերից մի օր, պալատի այգում զբոսնելիս, Նասրեդինը նկատեց արքայական բազեին:
Նախկինում երբեք նա այդպիսի տարօրինակ աղավնի չէր տեսել: Այդ պատճառով բերեց մկրատը և կտրեց բազեի ճանկերը, կտուցն ու թևերը:
- Այժմ դու պատշաճ թռչնի տեսք ունես, - գոհ ասաց նա: - Երևում է, քեզ վատ էին խնամել:

Եթե դու այնպիսին չես, ինչպես բոլորը, նշանակում է, քեզ հետ ինչ-որ բան այն չէ:

Sambitbaba
30.04.2013, 05:29
@ @ @

Երկու մարդ խորասուզվեցին կրոնի մեջ:
Մեկը կենդանի մնաց, իսկ մյուսը խեղդվեց:

Sambitbaba
18.05.2013, 05:36
ՀԻՄԱՐ ՁԿՆԻԿԸ

- Կներեք, - մի անգամ հարցրեց փոքրիկ ձկնիկը մեծին, - իսկ Դուք չգիտե՞ք, թե ինչպես կարելի է գտնել օվկիանոսը:
- Օվկիանոսն այնտեղ է, որտեղ դու հիմա գտնվում ես, - պատասխանեց մեծ ձուկը:
- Հենց այստե՞ղ: Բայց սա ընդամենը ջուր է: Իսկ ես ցանկանում եմ Օվկիանո՜սը գտնել, - հիասթափված հոգոց հանեց ձկնիկն ու լողաց էլի ինչ-որ տեղ փնտրելու:


Նա եկավ Վարպետի մոտ: Նա ասաց: “Երկար տարիներ ես փնտրել եմ Աստծոն: Ես փնտրել եմ Նրան ամենուր. Սարերի կատարներին, անծայրածիր անապատներում, մենաստանների լռության մեջ և աղքատների ապաստարաններում”:

- Եվ ի՞նչ, գտա՞ր, - հարցրեց Վարպետը:
- Ոչ, չգտա: Իսկ դու՞:

Ի՞նչ կարող էր պատասխանել դրան Վարպետը: Երեկոյան արևը լուսավորում էր սենյակն իր ոսկե շողերով: Ճնճղուկների երամը ծլվլում էր թզենու տերևների մեջ: Հեռվից լսվում էր մայրուղիով ընթացող ավտոտրանսպորտի աղմուկը: Կողքին սպառնալի ճվճվաց սոված մոծակը… Իսկ այդ մարդը նստել այստեղ և ասում է, թե չի կարող գտնել Աստծո՛ն:

Որոշ ժամանակ անց հիասթափված մարդը հեռացավ, էլի ինչ-որ տեղ փնտրելու…

* * * * *

Ոչինչ մի փնտրիր, փոքրիկ ձկնիկ: Փնտրելու ոչինչ չունես: Մի բան է քեզ պետք` շուրջդ նայել:

Sambitbaba
11.06.2013, 20:43
ՓՆՏՐԻՐ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԿՈՐՑՐԵԼ ԵՍ

Հարևանը հանդիպեց Նասրեդդինին` չորեքթաթ ինչ-որ բան փնտրելիս:

- Ի՞նչ ես փնտրում, մոլլա:
- Բանալիս:

Սկսեցին փնտրել երկուսով: Քիչ անց հարևանը հարցրեց.

- Իսկ որտե՞ղ ես կորցրել:
- Տանը:
- Ամենակարո՜ղ Աստված… Իսկ ինչու՞ ես այստեղ փնտրում:
- Այստեղ ավելի լավ է երևում:


Փնտրիր Աստծոն այնտեղ, որտեղ կորցրել ես Նրան:

Sambitbaba
23.06.2013, 19:53
ԿԵՆԴԱՆԻ ԿՈՒՌՔԸ


Հին հնդկական պատմությունն ասում է.

Նավաբեկության ենթարկված առևտրականին ալիքը դուրս բերեց Շրի-Լանկայի ափը, որտեղ տիրակալ էր Վիբհիշանան, Հրեշների արքան: Տեսնելով առևտրականին, նա ոգևորված գոչեց.
- Օհո՜… Նա ճիշտ նույնպիսին է, ինչպես իմ աստված Ռաման: Նույնպիսի մա՜րդ է:
Վիբհիշանան արքայական հագուստներ հագցրեց առևտրականին, վրան կախեց թանկարժեք զարդեր և սկսեց երկրպագել նրան ինչպես Աստծո:

Հնդկական միստիկ Ռամակրիշնան պատմում է. “Երբ ես առաջին անգամ լսեցի այս պատմությունը, ես աննկարագրելի ուրախություն ապրեցի: Եթե կարելի է պաշտել կավե կուռքին, ուրեմն ինչու՞ չի կարելի երկրպագել Աստծոն` մարդու մեջ:

Sambitbaba
09.08.2013, 17:10
ՍԱՏԱՆԱՆ ԵՎ ՆՐԱ ԸՆԿԵՐԸ

Սատանան ընկերոջ հետ դուրս էր եկել զբոսնելու: Նրանք մի մարդ տեսան, ով կռացավ ու մի բան վերցրեց գետնից:
- Ի՞նչ գտավ այդ մարդը, - հարցրեց ընկերը:
- Մի կտոր Ճշմարտություն, - պատասխանեց սատանան:
- Մի՞թե դա քեզ չի մտահոգում, - հարցրեց ընկերը:
- Ոչ, - պատասխանեց սատանան, - նա դրանից հավատամք կսարքի:

Կրոնական հավատամքը` ցուցաձող է Ճշմարտության ճանապարհին: Եթե մարդ կառչում է այդ ձողից, այլևս կդադարի փնտրել Ճշմարտությունը. նա համոզված է, որ արդեն գտել է այն:

Sambitbaba
26.10.2013, 18:45
ԲԱԴԻ ԱՊՈՒՐ


Մի հեռու բարեկամ հյուր եկավ Նասրեդինին և նվեր բերեց մի բադ: Բադը պատրաստեցին և կերան:

Շուտով սկսեցին մեծաքանակ հյուրեր գալ և ամեն մեկը ներկայանում էր. “ես ընկերն եմ այն մարդու, ով քեզ բադ էր բերել”: Բնականաբար, ամեն մեկը հույս ուներ ուրախ ընդունելություն և առատ հյուրասիրություն ստանալ:

Նասրեդինը երկար հանդուրժում էր անկոչ հյուրերին: Բայց մի անգամ մի անծանոթ եկավ ու ասաց.

- Ես՝ քեզ բադ բերող բարեկամիդ ընկերոջ ընկերն եմ:

Եվ, ինչպես մյուսները, նստեց ու սկսեց հյուրասիրություն սպասել:
Նասրեդինը նրա առջև դրեց եռացրած ջրով կաթսան:

- Սա ի՞նչ է, - հարցրեց անծանոթը:
- Դա ապուր է այն ապուրից, որը եփված է այն բադից, որն ինձ քո ընկերոջ ընկերն էր բերել, - պատասխանեց Նասրեդինը:



Ես լսել եմ մարդկանց մասին, ովքեր դարձել են աշակերտները մի մարդու աշակերտների, ով աստվածային փորձ է ապրել:

Կարելի՞ է արդյոք ինչ-որ մեկի միջոցով համբույր փոխանցել:

Sambitbaba
20.12.2013, 04:22
ԳՈՒՐՈՒԻ ԿԱՏՈՒՆ


Ամեն անգամ, երբ գուրուն և նրա աշակերտները հավաքվում էին աղոթելու, աշրամ էր մտնում կատուն և շեղում էր նրանց աղոթքից: Դե, գուրուն էլ կարգադրեց աշակերտներին աղոթքի ժամանակ կապել կատվին:

Գուրուի մահից հետո՝ ըստ սովորության կատվին շարունակում էին կապել: Իսկ երբ կատուն էլ սատկեց, նրա փոխարեն մի նոր կատու բերեցին աշրամ, որպեսզի Աստծո հետ շփման ժամանակ հանգամանորեն ի կատար ածեն գուրուի հրահանգները:

Անցան դարեր: Գուրուի հետնորդները գիտական աշխատություններ գրեցին, որոնց մեջ նշվում էր, որ Աստծոն երկրպագելու համար առանձնահատուկ կարևորություն ունի աղոթքի ժամանակ կատվին կապելը:

Sambitbaba
06.03.2014, 04:41
@ @ @


- Երկինքը վկա, դու ինչ է, չե՞ս զգում: Բեղերդ այրվում են:
- Գիտեմ ես, գիտեմ: Ինչ է, չե՞ս տեսնում, ես աղոթում եմ անձրևի համար:

Sambitbaba
06.03.2014, 05:46
ԱՆՕԳՆԱԿԱՆ ԱՂՎԵՍԸ
Արաբական միստիկ Սաադիի հեքիաթը.


Մի անգամ մի մարդ անտառում մի աղվես տեսավ, որը թաթեր չուներ: Մարդուն շատ հետաքրքրեց, թե ինչպե՞ս է այդ աղվեսը կարողացել կենդանի մնալ: Եվ հանկարծ նա մի վագր տեսավ, բերանին մի թռչուն: Վագրը կերավ մի քիչ, իսկ մնացածը տվեց աղվեսին:

Հաջորդ օրը նույնպես Աստված վագրին ուղարկեց աղվեսին կերակրելու: Մարդը խորհեց Աստծո գթասրտության մասին ու մտածեց. “Ես էլ պառկեմ անկյունում և հույսս դնեմ Աստծո գթասրտության վրա”:

Մի ամբողջ ամիս նա մնաց պառկած անկյունում և արդեն համարյա մահամերձ էր, երբ հանկարծ մի Ձայն լսեց. “Դու, որ գնում ես սխալների և մոլորությունների արահետով: Բացիր աչքերդ և տես ճշմարտությունը: Օրինակ վերցրու վագրից, այլ ոչ թե աղվեսից”:

* * *

Փողոցում ես մի կիսամերկ երեխա տեսա: Նա քաղցած էր և դողում էր ցրտից: Ես զայրացա և դիմեցի Աստծոն. “Ինչու՞ ես Դու թույլատրում սա: Ինչու՞ ոչինչ չես նախաձեռնում”:
Աստված ոչինչ չպատասխանեց: Բայց գիշերը ես լսեցի Նրա ձայնը. “Ես նախաձեռնել եմ: Ես ստեղծել եմ քեզ”:

Sambitbaba
04.05.2014, 06:46
ԴԻՈԳԵՆԵՍ


Դիոգենեսը պատրաստվում էր ճաշել: Նրա ճաշը բաղկացած էր հացից և ոսպից: Նրան մոտեցավ մի այլ փիլիսոփա, Արիստիպը, ով արքայական փոլիսոփա էր և բարեկեցիկ կյանք էր վարում:

- Սովորիր սիրաշահել արքային, և քո ուտելիքը միայն ոսպը չի լինի, - ասաց Արիստիպը:
- Սովորիր ոսպ ուտել, և ստիպված չես լինի շողոքորթել արքայի առջև, - պատասխանեց Դիոգենեսը:

Sambitbaba
12.05.2014, 21:18
ՈՍԿԵ ԱՐԾԻՎԸ


Մի անգամ մի մարդ արծվի ձու գտավ և դրեց թխսկան հավի տակ: Արծվի ձագը մեծացավ հավի ճուտերի հետ և շատ նմանվեց նրանց. նա կչկչում էր նրանց պես, հողի մեջ որդեր էր փնտրում, թափահարում էր թևերն ու փորձում էր թռչել...

Անցան տարիներ: Մի անգամ արդեն մեծացած արծիվն օդում մի հպարտ թռչուն տեսավ: Արտասովոր նրբագեղությամբ այդ թռչունը հաղթահարում էր քամու պոռթկումները, միայն հազվադեպ թափահարելով ոսկե թևերը:

Զմայլված, հարցրեց արծիվը. “Ո՞վ է դա”:

- Դա արծիվն է, բոլոր թչռունների արքան, - պատասխանեց հարևանը: - Նա պատկանում է երկնքին: Իսկ մենք, հավերս, հողին ենք պատկանում:

Այդպես էլ արծիվն ապրեց ինչպես հավ և մեռավ ինչպես հավ, քանզի հավատում էր, որ հավի ծնունդ է:

Sambitbaba
19.05.2014, 19:50
ԲԱԴԻԿԸ


Սուֆիական սուրբ Թաբրիզին իր մասին այսպիսի պատմություն էր պատմում.


Մանկությունից ինձ անհաջողակ էին համարում: Ոչ ոք, կարծես թե, ինձ չէր հասկանում: Նույնիսկ հայրս մի անգամ ինձ ասաց. “Դու ոնց որ թե ապուշ չես, որ քեզ գժանոց տանք, բայց այնքան բարեպաշտ չես նաև, որ մոլլա դառնաս: Ի՞նչ անեմ քեզ հետ...”

Ես պատասխանեցի. “Մի անգամ բադի ձուն դրեցին թխսկան հավի տակ: Երբ բադիկը դուրս եկավ ձվից, նա հավի հետևից հասավ լճակի եզրին և ուղիղ ջուրը թռավ: Խեղճ հավը սկսեց վախեցած ու անզոր կչկչալ ափին: Լսիր ինձ, թանկագին իմ հայր, ես դուրս եկա օվկիանոս և այնտեղ գտա իմ տունը: Մի՞թե ես մեղավոր եմ, որ դու որոշեցիր ափին մնալ”:

Sambitbaba
03.06.2014, 07:23
ԱՂԻՑ ՏԻԿՆԻԿԸ


Աղից տիկնիկը ճամփորդեց հազար մղոն և կանգ առավ ծովի ափին:
Երբևիցէ նման ոչինչ չտեսած, նա հմայված էր այդ շարժուն հեղուկ զանգվածով:

- Ո՞վ ես դու, - հարցրեց նա ծովին:
- Եկ այստեղ, և ինքդ կտեսնես, - ժպտալով պատասխանեց ծովը:

Տիկնիկը մտավ ջուրը: Որքան ավելի հեռու էր նա գնում, այնքան ավելի էր լուծվում ծովում, մինչև նրանից մնաց ընդամենը մի փոքրիկ պտղունց: Ամբողջովին անհետանալուց պահ առաջ նա հիացմունքով գոչեց.

- Այժմ ես գիտեմ, թե ով եմ ե՜ս:

Sambitbaba
31.07.2014, 04:55
ՍՐՏԻ ՆՈՊԱ


Քեռի Թոմը թույլ սիրտ ուներ: Երբ բարեկամներն իմացան, որ նրան միլիարդ դոլար ժառանգություն է հասել, չէին ցանկանում ասել նրան այդ մասին, վախենալով, որ այդպիսի նորությանը նրա սիրտը չի դիմանա: Նրանք խորհրդի գնացին քահանայի մոտ, և վերջինս հավաստիացրեց նրանց, որ հենց ինքն, ինչպես հարկն է, ամեն ինչի մասին կհոգա:

- Ասա ինձ, Թոմ, - ասաց հայր Մերֆին, - եթե Աստված ցանկանար պարգևատրել քեզ և ուղարկեր միլիարդ դոլար, ի՞նչ կանեիր դու այդ փողի հետ:
- Կեսը կտայի եկեղեցուն, հայր իմ:

Այստեղ չդիմացավ հայր Մերֆիի սիրտը:

Sambitbaba
05.08.2014, 21:06
ՀԻՍՈՒՍԻ ՀԱՅԱՑՔԸ


Ղուկասի Ավետարանում կարդում ենք.


Պետրոսն ասաց. “Ո՛վ մարդ, չգիտեմ այդ ի՛նչ ես խոսում”: Եվ նույն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց: Տերը դարձավ և նայեց Պետրոսին... և Պետրոսը դուրս եկավ ու դառնորեն լաց եղավ:


Ինձ Աստծո հետ սեղմ կապեր են կապում. ես շփվում են Նրա հետ, շնորհակալություն եմ հայտնում Նրան, օգնություն եմ խնդրում:

Սակայն ինձ երբեք չի լքել այն տհաճ զգացումը, ասես Նա ցանկանում է, որ ես նայեմ Իր վրա... Իսկ ես չէի նայում: Ես խոսում էի, բայց շուռ էի գալիս մի կողմ, երբ զգում էի, որ Նա ինձ է նայում: Ես վախենում էի Նրա աչքերում դատապարտումը տեսնել սեփական մեղսագործ արարքներիս կամ ինչ-որ պահանջ. միգուցէ, ես պետք է ինչ-որ բան անեմ:

Մի անգամ խիզախությու՛ն հավաքեցի և նայեցի Նրա վրա: Ես ոչ մի դատապարտում չտեսա: Ոչ մի պահանջ: Նրա աչքերն ուղղակի ասում էին ինձ. “Ես սիրում եմ քեզ”:

Եվ, Պետրոսի պես, ես դուրս եկա և լացեցի դառնորեն:

Sambitbaba
19.08.2014, 06:02
ՈՍԿԵ ՁՈՒՆ



Սուրբ Գրքում կարդում ենք.


Եվ ասաց Աստված. Մի ֆերմեր մի սագ ուներ, որն ամեն օր ոսկե ձու էր ածում: Բայց նրա ժլատ կնոջ համար դա քիչ էր. օրն ընդամենը մեկ ձու՞: Այդ պատճառով նա սպանեց սագին, հուսալով տիրանալ միանգամից բոլոր ձվերին:

Այդպիսի՜ն է Աստծո Փառքի խորությունը:

Լսելով այս պատմությունն, աթեիստը քմծիծաղ տվեց. “Ոսկե ձվեր ածող սա՞գ: Դա մեկ անգամ ևս ապացուցում է Սուրբ Գրերի անմտությունը”:

Կարդալով այս պատմվածքը, կրթված-աստվածաբանն ասաց. “Եթե Աստված պատմել է այդ սագի մասին, նշանակում է, այդպես էլ եղել է, որքան էլ անհեթեթ այն չթվա: Դու, իհարկե, իրավունք ունես հարցնել, թե ինչպե՞ս ձուն, որը մեկ վայրկյան անգամ չի դադարել ձու լինելուց, կարող է ոսկու որակներ ունենալ: Տարբեր փիլիսոփայական դպրոցներ տարբեր կերպ կբացատրեն դա: Այս դեպքում մարդուց, նախ և առաջ, պահանջվում է հավատ դեպի գաղտնիքը, որը տրամաբանորեն չես բացատրի”:


Ասում են, ոգեշնչված այդ պատմությամբ, հոգևորականը ոտքի տակ էր տալիս քաղաքներ ու գյուղեր, համոզելով բնակիչներին հավատալ, որ մարդկության պատմության մեջ երբևիցէ Աստված ոսկե ձվեր է ստեղծել:

Ավելի լավ է պատմես մարդկանց, թե որքան կործանիչ է ժլատությունը, քան փորձես ստիպել հավատալ ոսկե ձվերին:

Sambitbaba
25.08.2014, 17:51
ԵՍ ԱՅՍՏԵՂ ԱՆՑՈՐԴ ԵՄ


Մի ամերիկացի տուրիստ այցելեց լեհ նշանավոր ռաբբի Հոֆետց Խաիմին:
Տուրիստը զարմանքով պարզեց, որ ռաբբիի կացարանն ընդամենը գրքերով լիքը մի սենյակ ունի: Սեղան, նստարան` ահա ամբողջ կահույքը:

- Ռեբե, իսկ ու՞ր է քո կահույքը, - զարմացավ ամերիկացին:
- Իսկ քո՞նը, - հարցրեց իմաստունը:
- Ի՞մը: Բայց չէ՞ որ ես անցորդ եմ այստեղ: Ես այստեղ տուրիստ եմ:
- Ես նույնպես:

Sambitbaba
28.09.2014, 19:11
ԱԴԱՄԱՆԴԸ


Մի անգամ մի սանյասին* հասավ մի գյուղի և գիշերելու համար տեղավորվեց մի ծառի տակ։ Հանկարծ նրան մոտ վազեց մի գյուղացի և գոչեց.

- Քա՛րը, քա՛րը։ Տու՛ր ինձ թանկարժեք քարը։
- Ի՞նչ քար, - չհասկացավ սանյասինը։
- Երեկ գիշեր Շիվա աստվածը եկավ երազիս և ասաց, որ երբ մթնի, ես դուրս գամ գյուղի ծայրամաս, և որ սանյասինն ինձ կտա մի քար, որն իմ ամբողջ կյանքում ինձ հարուստ կդարձնի։
- Երևի Շիվան սա նկատի ուներ, - ասաց սանյասինը, ձեռքը մտցրեց իր պայուսակն ու այնտեղից մի քար հանեց։ - Երեկ երեկոյան ես գտա այն անտառում։ Վերցրու, եթե ցանկանում ես։

Գյուղացին սկսեց հետաքրքրությամբ զննել քարը։ Դա աշխարհի ամենամեծ ադամանդն էր, մարդու գլխի չափի։
Ամբողջ գիշեր գյուղացին շուռումուռ եկավ անկողնում, չկարողանալով աչք կոծել։ Արշալույսին նա արթնացրեց սանյասինին, վերադարձրեց ադամանդն ու ասաց.

- Տուր ինձ այն հարստությունը, որի շնորհիվ դու այնքան հեշտորեն բաժանվեցիր ադամանդից։

- - - - - - - - - -
*Սանյասին – մարդ Ճանապարհի: Մարդ, ով հրաժարվել է ամեն աշխարհիկից և իր կյանքը նվիրել է Աստծո իրացմանը:

Sambitbaba
04.10.2014, 20:50
ԿՐՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌԸ


Ընկերոջս հետ այցելեցինք կրոնների համաշխարհային տոնավաճառը։ Դա առևտրական տոնավաճառ չէր, բայց մրցակացությունը մոլեգին էր։

Հրեական ցուցադրափեղկի մոտ բաժանվող ագիտացիոն թռուցիկների վրա ասվում էր, որ Աստված կարեկցում է բոլորին, բայց հրեաները՝ նրա ընտրյալ ազգն են։ Միայն հրեաները։ Ուրիշ ազգ ընտրյալ լինել չի կարող։

Մահմեդականների ցուցադրափեղկի մոտ մենք իմացանք, որ Ալլահը գթասիրտ է բոլորի հանդեպ, իսկ Մուհամմեդը նրա միակ մարգարեն է եղել։ Փրկություն կստանա նա, ով կլիսի միայն Տիրոջ մեծագույն մարգարեին։

Քրիստոնեաները բացատրեցին մեզ, որ Աստված Սեր է և որ առանց եկեղեցու՝ փրկություն չի կարող լինել։ Դարձիր ծխական, հակառակ դեպքում դժոխք կընկնես։
Վերադարձի ճանապարհին ես հարցրեցի ընկերոջս, թե ինչ է մտածում նա Աստծո մասին։ Նա պատասխանեց.

- Աստված դաժան է և մոլեռանդական։


Վերադառնալով տուն, ես դիմեցի Աստծոն.

- Ինչպե՞ս Դու կարող ես հաշտվել այդ ամենի հետ։ Մի՞թե չես տեսնում, որ դարեր շարունակ մարդիք անպատվում են քեզ։

Աստված պատասխանեց.

- Այդ Ես չեմ կազմակերպել տոնավաճառը։ Ճշմարիտն ասած, Ես կամաչեի այնտեղ հայտնվել։

Sambitbaba
23.10.2014, 20:57
ՀԻՍՈՒՍ՝ ՖՈՒՏԲՈԼ ԴԻՏԵԼԻՍ


Մի անգամ Հիսուս ասաց, որ երբեք ֆուտբոլի խաղի չի եղել։ Այդ պատճառով ընկերոջս հետ նրան մի խաղի հրավիրեցինք։ Դա անզիջելի խաղ էր բողոքական “Ռազմիկների” և կաթոլիկական “Խաչակիրների” միջև։

“Խաչակիրներն առաջինը բացեցին հաշիվը։ Հիսուս շատ ուրախացավ և նույնիսկ վեր նետեց իր գլխարկը։ Երբ “Ռազմիկները” հավասարեցրին հաշիվը, Հիսուս նորից ուրախացավ և նորից վեր նետեց գլխարկը։

Դա շփոթեցրեց մեր հետևոում նստած հանդիսատեսին։ Նա ձեռքը դրեց Հիսուսի ուսին ու հարցրեց.

- Դու ու՞մ կողմից ես, ընկեր։
- Ե՞ս, - հուզված գոչեց Հիսուս։ - Ոչ ոգու։ Ես ուղղակի վայելում եմ խաղը։

Մարդը շուռ եկավ դեպի հարևանն ու ասաց.

- Տեսնու՞մ ես այս աթեիստին։


Խաղից հետո մենք հարցրեցինք Հիսուսին.

- Դու մի՞շտ ես չեզոքություն պահպանում։
- Ես ժողովուրդների կողմից եմ, այլ ոչ թե կրոնների, - պատասխանեց Հիսուս։ - Մարդկանց կողմից եմ, այլ ոչ թե կրոնական տոների։

Sambitbaba
13.07.2015, 08:43
Ա՜Խ, ՄԵՂՔԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ...


Հրեական միստիկ Բաալ Շեմը մի արտասովոր աղոթք ուներ:

"Հիշիր, Տեր իմ, - ասում էր նա, - ես անհրաժեշտ եմ Քեզ ճիշտ նույնքան, որքան Դու ես անհրաժեշտ ինձ: Ու՞մ էի աղոթելու ես, եթե չլինեիր Դու: Իսկ ո՞վ կաղոթեր Քեզ, եթե չլիներ Բաալ Շեմը":


Ես ուրախանում եմ,
երբ գիտակցում եմ,
որ,
եթե չմեղանչեի,
Աստված ինձ ներելու
հնարավորություն չէր ունենա:

Sambitbaba
16.08.2015, 21:02
“ԵՐԲ ԱՍՏՎԱԾ ԾԻԾԱՂՈՒՄ Է”
ԳՐՔԻՑ



@ @ @


Ընտանիքը ռեստորան էր եկել ճաշի: Մատուցողուհին ընդունեց պատվերը մեծերից, իսկ հետո շուռ եկավ դեպի նրանց յոթամյա որդին:

- Դուք ի՞նչ եք ցանկանում պատվիրել:

Տղան ամաչկոտ նայեց մեծերին և ասաց.

- Ես կուզեի հոթ-դոգ...

Չհասցրեց մատուցողուհին գրի առնել պատվերը, երբ մեջ ընկավ տղայի մայրը.

- Ո՛չ մի հոթ-դոգ: Բերեք նրա համար բիֆշտեքս և գազարով կարտոֆիլի պյուրե:

Մատուցողուհին հաշվի չառավ նրա խոսքերը:

- Հոթ-դոգը դուք ցանկանում եք մանանեխո՞վ, թե կետչուպով:

- Կետչուպով:

-Մեկ րոպեից կվերեդառնամ, - ասաց մատուցողուհին և գնաց խոհանոց:

Սեղանի շուրջ խլացուցիչ լռություն տիրեց: Վերջապես տղան նայեց ներկաներին և ասաց.

- Գիտե՞ք ինչ: Նրան թվում է, թե ես իսկական եմ:

Sambitbaba
19.08.2015, 19:58
ԾԱՓԱՀԱՐՈՂ ՀՐԵՇՏԱԿԸ


Հինավուրց լեգենդը պատմում է, որ, երբ Աստված տեղծում էր աշխարհը, նրան մոտեցան չորս հրեշտակներ:

Առաջինը հարցրեց. "Ինչպե՞ս ես դու այդ անում":
Երկրորդը հարցրեց. "Ինչու՞ ես դու այդ անում":
Երրորդը հարցրեց. "Կարո՞ղ եմ ես քեզ օգնել":
Չորրորդը հարցրեց. "Արժե՞ արդյոք դրանով զբաղվել":

Առաջին հրեշտակը գիտնական էր, երկրորդը` փիլիսոփա, երրորդն ալտրուիստ էր, իսկ չորրորդն` անշարժ գույքի գործակալ:

Հինգերորդ հրեշտակը հիացմունքով նայում էր արարմանը և ծափահարում էր ամբողջ սրտով:

Այս մեկը` միստիկ էր:

Sambitbaba
25.08.2015, 19:22
ՄՈՐ ԱՊՏԱԿՆԵՐԸ

Փոքրիկ տղան նետի պես սուրում էր փողոցով: Թեքվելով շենքի անկյունը, նա բախվեց մի անցորդի հետ:

- Աստվա՛ծ իմ, - գոչեց անցորդը: - Ու՞ր ես այդպես սլանում:
- Տուն, - պատասխանեց փոքրիկը: - Շտապում եմ, որովհետև մայրս պետք է ինձ ծեծի:
- Դու այդպես շտապում ես տուն, որովհետև ցանկանում ես ստանալ մորդ ապտակնե՞րը...
- Ոչ: Բայց եթե հայրս ինձանից շուտ տուն գա, ուրեմն ապտակողը նա կլինի:


Երեխաները` մեր հայելին են: Երբ նրանք ապրում են սիրո մթնոլորտում, նրանք արտացոլում են այն: Իսկ երբ սեր չկա, երեխաներն արտացոլելու ոչինչ չունեն:

Sambitbaba
12.09.2015, 07:38
ՓՇԱԼԱՐԵ ՑԱՆԿԱՊԱՏ


Գուրուի ներկայությամբ մի երիտասարդ գիտնական պարծենում էր ժամանակակից գիտության նվաճումներով:

- Շուտով մենք կկարողանանք թռչել, ճիշտ ինչպես թռչունները, - ասում էր նա: - Կարող ենք անել այն, ինչ անում են թռչուննե՛րը:
- Բացառությամբ, որ մեզ չի հաջողվի նստել փշալարե ցանկապատի վրա, - ասաց գուրուն:

Sambitbaba
06.12.2015, 06:30
ԿՈՒՅՐ ՄԱՐԴՈՒ ԼԱՊՏԵՐԸ


Հին ժամանակների Ճապոնիայում մարդիկ թղթե լապտերներ էին օգտագործում: Թուղթն ամրացվում էր բամբուկի փայտիկներին և այդպիսով պաշտպանում էր մոմի լույսը:
Պատահեց այնպես, որ մի կույր մարդ ընկերոջը հյուր էր գնացել: Արդեն մութ էր, և տանտերը նրան խորհուրդ տվեց լապտեր վերցնել:
Լսելով այդ առաջարկը, կույրը խնդաց:

- Ախր ինձ համար մեկ է` ցերեկ է դրսում թե գիշեր, - ասաց նա: - Ինչի՞ս է լապտերը պետք:
- Ճիշտ ես, - պատասխանեց ընկերը: - Անձամբ քեզ, տանդ ճանապարհը գտնելու համար այն պետք չի գա: Բայց մեկ ուրիշին լապտերը կօգնի մթի մեջ քեզ հետ չբախվել:

Կույրը ճանապարհ ընկավ լապտերը ձեռքին: Անցավ շատ քիչ ժամանակ, երբ մեկը բախվեց նրան ու վայր գցեց:

- Հե՛յ, անշնորհ, - գոչեց կույրը: - Դու ինչ է, չե՞ս տեսնում լապտերը:
- Եղբայր, - պատասխանեց անծանոթը, - քո լապտերը հանգել է:


Ավելի անվտանգ է քայլել սեփական մթի մեջ, քան ուրիշի լույսի տակ:

Sambitbaba
18.01.2016, 22:49
ՍՈԿՐԱՏԵՍԸ ՇՈՒԿԱՅՈՒՄ


Լինելով իսկական փիլիսոփա, Սոկրատեսը հավատում էր, որ իմաստունը բնազդաբար համեստ կյանք է վարում: Նա ինքը նույնիսկ կոշիկ չէր հագնում, չնայած միշտ գնում էր շուկա նայելու առուծախվող ամենատարբեր ապրանքները:
Երբ նրա ընկերներից մեկը հարցրեց, թե ինչու է նա այդպես վարվում, Սոկրատեսը պատասխանեց. "Ինձ դուր է գալիս գնալ այնտեղ և գիտակցել, թե առանց որքա՜ն իրերի ինձ հաճելի է ապրել":


Հոգևորն արտահայտվում է ոչ թե այն գիտելիքից, թե ինչ ես դու ցանկանում: Հոգևորն արտահայտվում է այն ըմբռնումից, թե ինչ քեզ պետք չէ:


Պատմությանը հայտնի են մարդիկ,
ովքեր հարստացրել են կյանքը
ոչ միայն իրենց, այլև ուրիշների համար
նրանով, որ փաստորեն ոչինչ չունեին:

Sambitbaba
24.01.2016, 10:07
@ @ @

Չկա ավելի մեծ երջանկություն, քան տխրելու պատճառների բացակայությունը:

Չկա ավելի մեծ հարստություն, քան ուրախանալը նրան, ինչ ունես:

Sambitbaba
05.03.2016, 22:00
ՇՈՈՒ` ԱՂՈԹՔԻ ԳՈՐԳԻ ՎՐԱ


Մի անգամ գետի ափին հանդիպեցին բասրեցի Հասանն ու Ռաբիյա ալ-Ադավիյան: Հասանն իր աղոթքի գորգը գցեց ջուրը, կանգնեց վրան և ասաց.

- Ով Ռաբիյա, եկ աղոթենք միասին:

Ռաբիյան պատասխանեց.

- Ով Հասան, ինչու՞ ես դու քեզ պահում ինչպես շուկայի վաճառորդ: Դա փոքրոգությունից է:

Այս խոսքերի հետ միասին նա իր գորգն օդ նետեց, թռավ նրա վրա և գոչեց.

- Եկ այստեղ, Հասան: Թող մարդիկ տեսնեն մեզ:

Բայց Հասանն այդպես անել չէր կարող; նա խորասուզվեց լռության մեջ: Ռաբիյան, ցանկանալով շահել նրա սիրտն, ասաց.

- Ով Հասան, ձուկը կարող է անել այն, ինչ արեցիր դու, իսկ ճանճը` այն, ինչ ես արեցի: Իսկական աշխատանքը թե մեկի և թե մյուսի սահմաններից դուրս է ընկած; հենց դրանով մենք պետք է զբաղվենք:

Sambitbaba
31.08.2016, 22:38
ՍԱՐԻ ՎՐԱՅԻ ԱՍՏՂԸ


Կար-չկար, մի ճգնավոր կար, ով ձեռք չէր տալիս հացին կամ ջրին, քանի դեռ արևը կանգնած էր երկնքում: Եվ, ասես թե որպես նրա ճգնավորության աստվածային խրախուսանք, հարևան սարի գագաթին վառվեց մի աստղ, որը տեսանելի էր նույնիսկ օրը ցերեկով: Սակայն ոչ ոք չգիտեր, թե որտեղից է այն հայտնվել:

Մի անգամ ճգնավորը որոշեց բարձրանալ սարը: Գյուղացի փոքրիկ մի աղջիկ համառորեն խնդրեց, որպեսզի նա իրեն էլ վերցնի: Տոթ օր էր, և շուտով երկուսն էլ ցանկացան խմել: Մարդը տվեց ջուրը երեխային, բայց վերջինս ասաց, որ կխմի միայն նրա հետ միասին: Դժվար վիճակի մեջ ընկավ խեղճը: Նա չէր ցանկանում խախտել իր պասը, բայց նաև չէր կարողանում նայել երեխայի տառապանքներին: Վերջիվերջո նա մի քանի կում խմեց: Եվ աղջիկը խմեց նրա հետ միասին:

Երկար ժամանակ ճգնավորը չէր համարձակվում վեր նայել, վախենալով, որ աստղն անհետացել է: Բայց որոշ ժամանակ անց նա այնուամենայիվ նայեց սարի գագաթին: Եվ պատկերացրեք նրա զարմանքը, երբ նա սարի վրա վառվող երկու՛ վառ աստղ տեսավ:

Sambitbaba
10.05.2017, 17:15
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՆԱՆՑ ՀԱՆԴԵՊ

Հանդիպում են երկու փոքրիկ տղա:
- Դու քանի՞ տարեկան ես, - հարցնում է մեկը:
- Հինգ: Իսկ դու՞:
- Չգիտեմ:
- Չգիտես, թե քանի տարեկա՞ն ես:
- Հը-ըն:
- Իսկ կանայք քեզ հետաքրքրու՞մ ես:
- Հը-ըն:
- Ուրեմն չորս տարեկա՛ն ես:

Sambitbaba
15.06.2017, 23:30
ԳՆԱՑՔԸ ՖՈՐԴԵՄՈՒՄ ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆՈՒՄ

Ուղևորը թռավ դեպի Նյու-Յուրք ճանապարհվող գնացքը և ասաց վագոնավարին, որ գնում է Ֆորդեմ:
- Շաբաթ օրերը գնացքը Ֆորդեմում կանգ չի առնում, - ասաց վագոնավարը, - բայց ես գիտեմ, թե ձեզ ինչ է պետք անել: Երբ գնացքը դանդաղեցնի ընթացքը Ֆորդեմի կայարանում, ես կբացեմ դուռը և դուք դուրս կթռչեք: Զգուշացնում եմ, որոշ ժամանակ ձեզ պետք է վազել գնացքին համընթաց, հակառակ դեպքում կընկնեք և լավ կվնասվեք:
Ֆորդեմում դուռը բացվեց, ուղևորը թռավ դուրս և սկսեց վազել գնացքի կողքին: Տեսնելով այդ, մեկ ուրիշ վագոնավար բացեց դուռն ու ներս քաշեց վազողին: Գնացքն արագացրեց իր ընթացքը:
- Բախտդ բերեց, բարեկամս, - ժպտաց վագոնավարը: - Շաբաթ օրերը գնացքը Ֆորդեմում կանգ չի առնում:

Sambitbaba
16.08.2017, 23:10
ՄԱՀԸ ՇՈՒԿԱՅՈՒՄ


Բաղդադի մի վաճառական իր ծառային շուկա էր ուղարկել գնումներ կատարելու համար: Վերջինս հետ վերադարձավ, վախից դողալով:

- Տեր իմ, - ասաց նա, - շուկայում ես հանդիպեցի մի անծանոթի: Նայելով նրա դեմքին, ես տեսա որ դա՝ Մահն է: Նա մի սպառնող շարժում կատարեց իմ ուղղությամբ ու գնաց: Ես շատ վախեցա: Խնդրում եմ, տեր իմ, մի ձի տուր ինձ, ու ես անմիջապես կգնամ Սամարրա, հնարավորինս հեռու այստեղից, հեռու Մահից:

Անհանգստացած տերը մի արագընթաց ձի նվիրեց նրան: Ծառան թռավ թամքին ու սլացավ նետի պես:
Նույն երեկոյան վաճառականն ինքը գնաց շուկա և հանդիպեց ամբոխի մեջ անիմաստ թափառող Մահին:
Առևտրականը մոտեցավ Մահին և ասաց.

- Այսօր առավոտյան դու սպառնացող շարժում ես կատարել իմ ծառայի ուղղությամբ: Ի՞նչ է դա նշանակում:
- Դա սպառնացող շարժում չէր, պարոն, - պատասխանեց Մահը: - Տեսնելով նրան այստեղ, Բաղդադում, ես ուղղակի զարմացա:
- Իսկ ի՞նչ զարմանալի բան կա դրանում: Նա այստեղ էր ապրում:
- Հասկանում եմ, բայց այսօր, քիչ ավելի ուշ, մենք նրա հետ հանդիպելու ենք Սամա՛րրայում:

Sambitbaba
17.08.2017, 18:42
ՍՊԻՏԱԿՆԵ՞ՐԸ, ԹԵ ՍԵՎԵՐԸ


Հովիվն արածեցնում էր իր ոչխարներին, երբ նրա կողքով մի անծանոթ անցավ:

- Ի՜նչ գեղեցիկ ոչխարներ ունեք, - ասաց անցորդը: - Կարելի՞ է, մի երկու հարց տամ նրանց մասին:
- Իհարկե, - պատասխանեց հովիվը:
- Ինչ եք կարծում, օրեկան քանի՞ մղոն են քայլում ձեր ոչխարները:
- Որո՞նք, սևե՞րը, թե սպիտակները:
- Սպիտակները:
- Սպիտակ ոչխարներն օրեկան մի չորս մղոն կքայլեն:
- Իսկ սևե՞րը:
- Սևերը նույնպես:
- Իսկ, ձեր կարծիքով, օրեկան որքա՞ն խոտ են նրանք ուտում:
- Որո՞նք, սևե՞րը, թե սպիտակները:
- Սպիտակները:
- Դե, սպիտակներն օրեկան մի չորս ֆունտ կուտեն:
- Իսկ սևե՞րը:
- Սևերը նույնպես:
- Իսկ տարեկան որքա՞ն բուրդ են նրանք տալիս:
- Որո՞նք, սևե՞րը, թե սպիտակները:
- Սպիտակները:
- Դե, սպիտակները մի վեց ֆունտ տարեկան կտան:
- Իսկ սևե՞րը:
- Սևերը նույնպես:

Անցորդը շատ էր զարմացած:

- Ասացեք, իսկ ինչու՞, իմ հարցերին պատասխանելիս, դուք այդքան տարօրինակ կերպով առանձնացնում եք սև ու սպիտակ ոչխարներին:
- Հասկանում եք, - պատասխանեց հովիվը, - դա շատ բնական է: Սպիտակ ոչխարներն իմն են:
- Ահա՜, թե ինչ: Իսկ սևե՞րը:
- Սևերը նույնպես:


Մարդկային միտքը միշտ հիմար բաժանումներ է կատարում այնտեղ, որտեղ Սերը՝ Մեկ Բան է տեսնում:

Sambitbaba
25.09.2017, 18:44
ԻՆՉՊԵՍ ԳՐԱԶԸ ՏԱՆԵԼ


- Երեկ գրազ եկա կնոջս հետ տաս դոլարի վրա, որ մինչև կեսգիշեր տուն կվերադառնամ:
- Ե՞վ...
- Ես թույլ տվեցի, որ նա հաղթի:

Sambitbaba
23.01.2018, 22:49
"ԻՄԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՐՈՊԵՆ"
ԳՐՔԻՑ

ՆԵՐԴԻՏՈՂԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԻ
ԺՈՂՈՎԱԾՈՒ



- Կարելի՞ է արդյոք մեկ րոպեում հասնել իմաստության:
- Իհարկե, կարելի է, - պատասխանեց Վարպետը:
- Բայց չէ՞ որ մեկ րոպեն շատ է քիչ:
- Հիսունինը վայրկյանով ավելի է, քան պետք է:

Վհատված աշակերտներին վարպետն ավելի ուշ բացատրեց.
- Որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի նայեք լուսնին:
- Ուրեմն ինչու՞ են պետք հոգևոր որոնումների այդ բոլոր տարիները:
- Աչքերը բացելու համար, հնարավոր է, կպահանջվի ամբողջ կյանքը: Բայց տեսնելու համար մի ակնթարթն էլ բավական է:

Sambitbaba
24.01.2018, 17:46
ՀՐԱՇՔՆԵՐԸ


Մի մարդ երկար ճանապարհ անցավ ցամաքով ու ծովով, որպեսզի անձամբ համոզվի Վարպետի արտասովոր ունակությունների վրա:

- Ի՞նչ հրաշքներ է կատարել քո Վարպետը, - հարցրեց նա մի աշակերտի:
- Նայած, թե ինչն ենք մենք հրաշք անվանում: Ձեր երկրում ընդունված է հրաշք համարել այն, երբ Աստված կատարում է ինչ-որ մեկի կամքը: Իսկ մեզ մոտ համարվում է հրաշք, երբ ինչ-որ մեկը կատարում է Աստծո կամքը:

Sambitbaba
25.01.2018, 09:55
ՊԱՏՐԱՆՔ

- Ինչպե՞ս հասնել Հավերժական Կյանքի:
- Մեր կյանքը հենց ինքը՝ Հավերժական Կյանքն է: Եղիր ներկայի մեջ:
- Բայց մի՞թե հիմա ես ներկայի մեջ չեմ:
- Ոչ:
- Ինչու՞ ոչ:
- Որովհետև դու չես ազատագրվել անցյալից:
- Ինչու՞ ես պետք է հրաժարվեմ անցյալից: Այնտեղ ամեն ինչ չէ, որ վատ է:
- Անցյալը պետք է դեն նետել ոչ թե այն պատճառով, որ այն վատն է, այլ այն պատճառով, որ այն մեռած է:

Sambitbaba
26.01.2018, 17:52
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ

- Ես ցանկանում եմ Ճշմարտության ուսուցիչ դառնալ:
- Իսկ դու պատրա՞ստ ես հանդուրժել ծաղրուծանակը, օտարացումն ու սովը մինչև քառասունհինգ տարեկանդ:
- Պատրաստ եմ: Բայց ասա ինձ, իսկ ի՞նչ կլինի քառասունհինգից հետո:
- Դու ուղղակի կսովորես այդ ամենին:

Sambitbaba
27.01.2018, 05:16
ԲԱՆՏԸ

- Դու շատ ես հպարտանում քո ինտելեկտով, ասաց Վարպետն աշակերտին: - Դրանով դու ինձ հիշեցնում ես բանտարկյալի, որը հպարտանում է, որ նստած է մեծ խցում:

Sambitbaba
30.01.2018, 00:30
ՄԻԱՍՆԱՑՈՒՄ

- Ինչպե՞ս հասնել Աստծո հետ միասնացման:
- Որքան համառորեն ես դրան ձգտում, այնքան ավելի ես հեռանում Նրանից:
- Իսկ ինչպե՞ս հաղթահարել այդ տարածությունը:
- Գիտակցելով, որ ոչ մի տարածություն չկա:
- Նշանակու՞մ է արդյոք դա, որ ես և Աստված՝ մեկ ենք:
- Ոչ թե մեկ: Բայց ոչ էլ երկու:
- Ինչպե՞ս է դա հնարավոր:
- Արևը և նրա լույսը, օվկիանոսը և ալիքները, երգիչը և նրա երգը՝ մեկ չեն: Բայց երկուս էլ չեն:

Sambitbaba
30.01.2018, 10:55
ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ


Վարպետն ասաց իրեն երկրպագող աշակերտին.

- Լույսն արտացոլվում է պատից: Ինչու ուրեմն խոնարհվել պատի առջև: Ուղղիր ուշադրությունդ լույսի ակունքի վրա:

Sambitbaba
30.01.2018, 20:00
ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

- Ամբողջապես մոռացիր քո անցյալի մասին՝ և կպայծառանաս, - ասաց Վարպետը:
- Ես այդպես էլ անում եմ, միայն թե աստիճանաբար:
- Աստիճանաբար կարելի է աճել միայն: Պայծառացումը՝ ակնթարթային է:


Ավելի ուշ Վարպետը բացատրեց.

- Քեզ անհրաժեշտ է ցատկե՛լ: Փոքրիկ քայլերով անդունդը հաղթահարել անհնար է:

Sambitbaba
31.01.2018, 08:34
ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ


Աշակերտին, որն անվերջ քննադատում էր բոլորին, Վարպետն ասաց.

- Եթե կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել քեզ, այլ ոչ թե ուրիշներին: Ավելի հեշտ է ինքդ կոշիկ հագնես, քան ամբողջ երկրագունդը ծածկես խալիներով:

Sambitbaba
01.02.2018, 19:42
ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ


Մի մարդ ցանկանում էր անպայման իսկական Վարպետի աշակերտ դառնալ և, որոշելով ստուգել, թե որքանով է ճիշտ իր ընտրությունը, հետևյալ հարցը տվեց Վարպետին.

- Կարո՞ղ ես դու ինձ բացատրել, թե որն է կյանքի նպատակը:
- Ոչ, չեմ կարող, - հետևեց պատասխանը:
- Այդ պեպքում գոնե ասա՝ ո՞րն է նրա իմաստը:
- Չեմ կարող:
- Իսկ կարո՞ղ ես ասել ինչ-որ բան մահվան բնույթի և հետմահու կյանքի մասին Այն Կողմում:
- Չեմ կարող:


Հիասթափված այցելուն հեռացավ: Աշակերտները շփոթության մեջ էին. ինչպե՞ս կարող էր Վարպետն ինչ-որ մեկի առջև իրեն այդքան անհրապույր դրսևորել:
Վարպետը հանգստացրեց նրանց, ասելով.

- Ի՞նչ օգուտ նրանից, որ գիտես կյանքի նպատակն ու իմաստը, եթե երբեք նրա համը չես ճաշակել: Ավելի լավ է կարկանդակն ուտես, քան դատողություններ անես նրա մասին:

Sambitbaba
04.02.2018, 22:45
ՕԴԸ


Ամեն օր աշակերտը միևնույն հարցն էր տալիս.

- Ինչպե՞ս ես գտնեմ Աստծոն:

Եվ ամեն օր ստանում էր միևնույն հանելուկային պատասխանը.

- Ցանկության միջով:
- Բայց ես ծարավի եմ գտնել Աստծոն իմ ամբողջ սրտո՛վ: Ինչու՞ ես մինչև օրս չեմ գտել Նրան:

Մի անգամ Վարպետն ու աշակերտը լողանում էին գետում: Հանկարծ Վարպետն աշակերտի գլուխն ընկղմեց ջրի մեջ և որոշ ժամանակ պահեց այնտեղ: Խեղճ աշակերտը հուսահատորեն փորձում էր դուրս պրծնել:
Հաջորդ օրը Վարպետը, չսպասելով աշակերտի ամենօրյա հարցին, առաջինը հարցրեց.

- Ինչու՞ էիր այդպես դիմադրում, երբ ես պահել էի գլուխդ ջրի տակ:
- Որովհետև ինձ օդ չէր հերիքում:
- Երբ Աստված անհրաժեշտ լինի քեզ այնպես, ինչպես օդը, դու անպայման Նրան կգտնես:

Sambitbaba
05.02.2018, 19:52
ԹԱՔՍՏՈՑ


Վարպետը դեռևս կյանքի օրոք դարձավ լեգենդ: Պատմում են, որ ինքն Աստված մի անգամ նրանից խորհուրդ հարցրեց.

- Ես ցանկանում եմ մարդկանց հետ պահմտոցի խաղալ: Հարցրեցի հրեշտակներիս, թե որտեղ է ավելի լավ թաքնվել: Ինձ առաջարկեցին տարբեր տեղեր. օվկիանոսի խորքում, ամենաբարձր սարի կատարին, լուսնի հակառակ կողմում և հեռավոր աստղի վրա: Իսկ դու ի՞նչ խորհուրդ կտայիր:

Վարպետը պատասխանեց.

- Թաքնվիր մարդու սրտում՝ այնտեղ նա հաստատ չի մտածի Քեզ փնտրել:

Sambitbaba
07.02.2018, 19:40
ՉԲՌՆՈՒԹՅՈՒՆ


Մի գյուղում օձի խայթոցից այնքան շատ մարդ էր տուժել, որ քչերն էին համարձակվում դաշտ դուրս գալ: Ասում են, մի Վարպետ սանձահարեց օձին ու համոզեց նրան խաղաղասեր դառնալ:

Գյուղի բնակիչները շուտով տեսան, որ օձն անվնաս է դարձել: Նրանք սկսեցին քարեր նետել նրա վրա ու քաշքշել պոչից:

Մի գիշեր, ծեծված, հազիվ կենդանի, օձը Վարպետի տուն սողաց: Վարպետը լսեց նրա բողոքներն ու ասաց.

- Բարեկամս, մարդիկ դադարել են վախենալ քեզանից՝ և դա վա՛տ է:
- Բայց չէ՞ որ դու ինքդ սովորեցրեցիր ինձ բռնություն չցուցաբերել:
- Ես ցանկանում էի, որ դու դադարես կծել՝ բայց ո՛չ ֆշշացնել:

Sambitbaba
08.02.2018, 19:28
ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ


- Գոյություն ունեն զարգացման երեք մակարդակներ, - ասաց Վարպետը, - ֆիզիկական, հոգևոր և աստվածային:
- Ի՞նչ է նշանակում ֆիզիկական մակարդակ, - անհամբեր հարցրեցին աշակերտները:
- Այդ մակարդակի վրա դու նայում ես ծառերին՝ և տեսնում ես ծառեր, նայում ես սարերին՝ և տեսնում ես սարեր:
- Իսկ հոգևո՞ր:
- Այդ մակարդակի վրա տեսնում ես իրերի էությունը՝ ծառերը դադարում են լինել ծառեր, սարերը դադարում են լինել սարեր:
- Իսկ աստվածայի՞ն:
- Իսկ դա էլ հենց Պայծառացումն է, - քմծիծաղեց Վարպետը: - Ծառերը նորից դառնում են ծառեր, իսկ սարերը՝ սարեր:

Sambitbaba
09.02.2018, 19:27
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Վարպետն իր աշակերտի հետ դուրս եկավ ճամփորդության: Գյուղի ծայրամասում նրանց հանդիպեց երկրի Տիրակալը: Եզրակացնելով, որ Վարպետն ու աշակերտը դուրս են եկել իրեն դիմավորելու, Տիրակալն ասաց.

- Հարկ չկար անհանգստանալ իմ մասին:
- Դուք սխալվում եք, ձերդ մեծություն, - պատասխանեց աշակերտը: - Մենք ճամփորդության ենք գնում: Բայց եթե գիտենայինք ձեր գալը, անպայման կդիմավորեինք:

Վարպետը ոչ մի խոսք չասաց: Միայն երեկոյան կողմ նա հարցրեց աշակերտին.

- Ի՞նչ անհրաժեշտություն կար ասել, որ մենք չէինք պատրաստվում նրան դիմավորել: Դու տեսա՞ր, թե ինչպես նա շփոթվեց:
- Բայց մի՞թե մենք կարող էինք նրան չասել ճշմարտությունը: Այդ դեպքում մենք ուղղակի կխաբեինք Տիրակալին:
- Ոչ, պատասխանեց Վարպետը, - նա ինքը կխաբեր իրեն:

Sambitbaba
10.02.2018, 18:06
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ


- Օգնիր մեզ գտնել Աստծոն:
- Այդ բանում ոչ ոք ձեզ օգնել չի կարող:
- Ինչու՞:
- Մի՞թե ինչ-որ մեկը կարող է օգնել ձկանը, որպեսզի նա գտնի օվկիանոսը:

Sambitbaba
11.02.2018, 19:43
@ @ @


- Ինչպե՞ս օգնել աշխարհին:
- Հասկացիր նրան:
- Իսկ ինչպե՞ս հասկանալ աշխարհը:
- Շուռ եկ նրանից:
- Այդ դեպքում ինչպե՞ս ծառայել մարդկանց:
- Հասկացիր ինքդ քեզ:

Sambitbaba
12.02.2018, 21:58
ԱՐՏԱՔՍՈՒՄ


Վարպետին վտարեցին երկրից. իշխանությունները նրա ուսմունքը չէին խրախուսում:

Աշակերտները հետաքրքրվեցին, թախծու՞մ է նա արդյոք հայրերնիքի մասին: Վարպետը պատասխանեց.

- Ոչ:
- Բայց չէ՞ որ մարդուն հատուկ է թախծել հարազատ տան մասին:
- Բավական է հայտնաբերել, որ քո տունը՝ Տիեզերքն է, - և այլևս երբեք քեզ վտարանդի չես զգա:

Sambitbaba
13.02.2018, 19:27
ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ


Վարպետին դուր էր գալիս, երբ մարդիկ ընդունում էին իրենց անգիտությունը:

- Իմաստությունն աճում է սեփական անգիտությունը ճանաչելուն ուղիղ համեմատականորեն:

Երբ նրան խնդրեցին բացատրել, նա ասաց այսպես.

- Եթե դուք նկատել եք, որ այնքան խելոք չեք այսօր, որքան ձեզ թվում էր երեկ, նշանակում է, որ այսօր դուք ավելի իմաստուն եք դարձել:

Sambitbaba
14.02.2018, 19:02
ՍԵՐԸ


- Ի՞նչ պետք է անել, որպեսզի մեր սերն անցնի ժամանակի փորձությունները, - հարցրեցին երիտասարդ ամուսինները Վարպետին:
- Սիրեք ոչ միայն մեկմեկու, այլև ձեզ շրջապատող աշխարհը, - պատասխանեց Վարպետը:

Sambitbaba
16.02.2018, 18:48
ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ


- Ինչպե՞ս հոգևորը կարող է օգնել աշխարհիկ մարդուն, ինչպիսին ես եմ, - հարցրեց բիզնեսմենը Վարպետին:
- Այն կօգնի քեզ ավելի հարուստ դառնալ, - պատասխանեց Վարպետը:
- Բայց ինչպե՞ս:
- Սովորեցնելով ավելի քիչ ցանկանալ:

Sambitbaba
17.02.2018, 19:22
ՀԱՄԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ


Մենաստան գնալ ցանկացող մարդկանց Վարպետը սովորաբար համոզում էր այդ չանել:

- Գրքերից օգուտ քաղելու համար բոլորովին պարտադիր չէ ապրել գրադարանում:

Sambitbaba
18.02.2018, 20:12
ԸՆԹԱՑՔ


Աշակերտները ճնշված էին: Նրանք գիտեին, որ Վարպետը շուտով մեռնելու է:

Բայց Վարպետն ասաց ժպիտով.

- Մի՞թե դուք չգիտեք, որ մահն առանձնահատուկ թովչանք է տալիս կյանքին:
- Ոչ: Մենք կուզեինք, որ դու երբեք չմեռնեիր:
- Իսկական ամեն բան պետք է մահանա: Նայեք ծաղիկներին. չեն մահանում միայն արհեստականները:

Sambitbaba
19.02.2018, 19:00
ԿԱՊԱՆՔՆԵՐ


- Ինչպե՞ս ես ազատ դառնամ:
- Պարզիր, թե ով է քեզ կապել:

Մեկ շաբաթ անց աշակերտը վերադարձավ և ասաց.

- Ինձ ոչ ոք չի կապել:
- Ուրեմն էլ ինչու՞ ես հարցնում ազատագրվելու մասին:

Դա աշակերտի պայծառացման պահն էր, որը հանկարծակի ազատագրվեց:

Sambitbaba
20.02.2018, 20:26
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒԹՅՈՒՆ


Վարպետը մեծագույն հարգանքով ընդունեց իրեն այցելող պրոֆեսորներին, բայց թույլ չտվեց ներգրավել իրեն գիտական բանավեճերի մեջ:
Զարմացած աշակերտներին նա ավելի ուշ բացատրեց.

- Կա՞ արդյոք իմաստ ջրհորում ապրող գորտին պատմել օվկիանոսի մասին: Կամ իրենց սեփական համոզմունքներով սահմանափակված մարդկանց՝ Աստծո մասին:

Sambitbaba
21.02.2018, 18:31
ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ


Չնայած և Վարպետը սիրում էր իր բոլոր աշակերտներին, բայց նաև չէր թաքցնում, որ իր հոգուն ավելի մոտ են նրանք, ովքեր ապրում են "աշխարհում", այլ ոչ մենաստանում, - ընտանիքավոր մարդիկ, առևտրականները, ֆերմերները:
Երբ նրան խնդրեցին բացատրել, նա պատասխանեց.

- Առօրեական կյանքում ձեռք բերված հոգևորն անհամեմատ ավելի բարձր է նրանից, որը ձեռք է բերվում մենաստանի լռության մեջ:

Sambitbaba
22.02.2018, 22:23
ԸՄԲՌՆՈՒՄ


- Ի՞նչ ստացար Պայծառացումից:
- Ուրախություն:
- Իսկ ի՞նչ է ուրախությունը:
- Ըմբռնում. երբ կորցրել ես ամեն ինչ, հասկանում ես, որ ընդամենը խաղալիք ես կորցրել:

Sambitbaba
23.02.2018, 18:21
ԼՌՈՒԹՅՈՒՆ


Այցելուների կուտակումից մենաստանում երբեմն աղմկոտ էր դառնում: Դա նյարդայնացնում էր աշակերտներին, բայց ոչ Վարպետին, որին, թվում է, հավասարապես դուր էին գալիս թե լռությունը, և թե աղմուկը:
Դժգոհ աշակերտներին նա մի անգամ ասաց.

- Լռությունը՝ ոչ թե ձայների բացակայությունն է, այլ էգոյի բացակայությունը:

Sambitbaba
24.02.2018, 20:26
ՏՈՆ


- Ի՞նչ կտա ինձ հոգևորը, - Վարպետին հարցրեց հարբեցողը:
- Անալկոհոլային արբեցում, - հնչեց պատասխանը:

Sambitbaba
25.02.2018, 21:18
ԽՈՍՔԵՐ



Աշակերտները տարված քննարկում էին Լաո-ձիի ասացվածքը.

"Նա, ով գիտի, չի խոսում; նա, ով խոսում է, չգիտի":

Երբ ներս մտավ ուսուցիչը, նրանք հարցրեցին նրան, թե ինչ են նշանակում այդ խոսքերը:

- Ձեզանից ո՞վ գիտի, թե ինչ հոտ ունեն վարդերը:

Բոլորը գիտեին:
Այդ ժամանակ նա առաջարկեց.

- Պատմեք այդ մասին:

Ոչ ոք ոչ մի խոսք չասաց:

Sambitbaba
26.02.2018, 19:36
ԴԱՏԵԼ


- Ինչպե՞ս սովորել ներել:
- Մի դատիր՝ և ներելու կարիք էլ չի լինի:

Sambitbaba
27.02.2018, 19:52
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ


- Ինչպիսի՞ բարձրագույն գործ կարող է կատարել մարդը:
- Նստել ու ներդիտարկել:

Բայց Վարպետին հազվադեպ էին տեսնում նստած ներդիտարկելիս: Նա անընդհատ զբաղված էր՝ աշխատում էր տանն ու դաշտում, ընդունում էր այցելուների և գրքեր էր գրում: Նույնիսկ հաշվապահություն էր անում մենաստանում:

- Ինչու՞ ուրեմն դու ինքդ ամբողջ ժամանակդ անց ես կացնում աշխատանքի մեջ:
- Երբ աշխատում ես, կարիք չունես նստել ու ներդիտարկել:

Sambitbaba
28.02.2018, 18:34
ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ


Մի հետաքրքրասեր աշակերտ ընկճվել էր նրանից, որ Վարպետը հաճախ է իրեն քննադատում:

- Ականջ դիր քննադատողի խոսքերին: Քննադատողը կբացահայտի քեզ համար այն, ինչ քեզանից թաքցնում են մտերիմներդ, - ասաց Վարպետը:

Ավելի ուշ նա ավելացրեց.

- Սակայն քննադատությունը չպետք է քեզ ճնշի: Քննադատների պատվին հուշարձաններ չեն կանգնեցնում: Հուշարձաններ կանգնեցնում են քննադատվողների պատվին:

Sambitbaba
01.03.2018, 19:41
ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ


Մեծ հույսեր կապելով Վարպետի հետ հանդիպման հետ, այցելուն հիասթափված էր. նա լսեց ընդամենն իրեն հասցեագրված մի քանի ծամծմված արտահայտություններ:

- Ես այստեղ եկա Վարպետ որոնելու, - բողոքեց նա աշակերտին, - իսկ գտա սովորական մարդու՝ այնպիսի, ինչպես բոլորն են:

Աշակերտը պատասխանեց.

- Վարպետը՝ կոշկակար է, որը կաշվի անվերջանալի պաշար ունի: Բայց ձևում ու կարում է նա քո ոտքի չափսով:

Sambitbaba
03.03.2018, 18:58
ԱՂՈԹՔ


Վարպետն անընդմեջ քննադատում էր մարդկանց պատկերացումներն Աստծո մասին:

- Եթե ձեր Աստված գալիս է ձեզ օգնության և հանում է ձեզ փորձանքից, - կրկնում էր նա, - ուրեմն վաղուց ժամանակն է փնտրել իսկական Աստծո:

Երբ նրան խնդրեցին բացատրել, նա պատմեց մի պատմություն.


Մի մարդ հեծանիվը թողել էր շուկայում առանց հսկողության, իսկ ինքը գնացել էր առևտուր անելու:
Հեծանիվի մասին նա հիշեց մյուս օրը միայն՝ և վազեց շուկա լրիվ համոզված, որ այն վաղուց գողացել են: Բայց հեծանիվը կանգնած էր ճիշտ նույն տեղում, որտեղ նա թողել էր այն:
Լի ուրախությամբ, նա շտապեց մոտակա տաճար, որպեսզի դրա համար շնորհակալություն հայտնի Աստծուն: Իսկ երբ դուրս եկավ տաճարից, հայտնաբերեց, որ հեծանիվն անհետացել է:

Sambitbaba
04.03.2018, 20:14
ՁԵՌՆԱԾՈՒԹՅՈՒՆ


Վարպետը համբերատար լսեց, թե ինչպես մի կին բողոքում է իր ամուսնուց:

- Քո ամուսնությունը, թանկագինս, կլիներ շատ ավելի երջանիկ, եթե դու ամենալավ կինը լինեիր:
- Իսկ ի՞նչ պետք է ես անեմ:
- Վերջ տուր նրան ամենալավ ամուսինը սարքելու ջանքերիդ:

Sambitbaba
05.03.2018, 19:19
ԱՆԻՐԱԶԵԿՈՒԹՅՈՒՆ


Վարպետն անդադար կրկնում էր. Աստծո ճանապարհին ընկած ամենամեծ խոչընդոտն ինքը "Աստված" բառն ու հասկացությունն է:

Դա վրդովեց տեղի քահանային, և նա եկավ Վարպետին պատասխանի կանչելու:

- Մի՞թե "Աստված" բառը չի կարող մեզ բերել դեպի Աստված, - հարցրեց քահանան:
- Կարող է, - հանգիստ ասաց Վարպետը:
- Ինչպե՞ս ուրեմն կարելի է միաժամանակ համ օգնել, համ էլ խանգարել:

Վարպետը պատասխանեց.

- Ավանակը կարող է քեզ հասցնել դռանը, բայց չի կարող օգնել, որ դու ներս մտնես:

Sambitbaba
06.03.2018, 20:52
ՍՆԱՓԱՌՈՒԹՅՈՒՆ


Վարպետը հաճախ էր հիշեցնում իր աշակերտներին, որ սրբությունը, ինչպես նաև գեղեցկությունը, իսկական է միայն այն ժամանակ, երբ իրեն չի գիտակցում: Նա սիրում էր հաճախ բարձրաձայն կարդալ հետևյալ բանաստեղծությունը.

Վարդը ծաղկում է այն պատճառով, որ վարդ է,
չհարցնելով, թե ինչու
և չզուգվելով,
որ գրավի մեկնումեկի ուշադրությունը:

Ու նաև սիրում էր կրկնել հետևյալ ասացվածքը. "Սուրբը սուրբ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ այդ մասին չի իմացել":

Sambitbaba
07.03.2018, 19:28
ԱՂԵՏՆԵՐԸ


- Աղետները կարող են նպաստել հոգևոր աճին ու պայծառացմանը, - ասաց Վարպետը:

Եվ նա մի այսպիսի պատմություն պատմեց.

Ամեն օր թռչունը թաքստոց էր գտնում հսկայական անապատի կենտրոնում կանգնած մի չոր ծառի ճյուղերի մեջ: Մի անգամ վրա հասած մրրիկը արմատախիլ արեց այդ ծառը: Եվ թաքստոց գտնելու համար խեղճ թռչունը ստիպված էր թռչել հարյուրավոր մղոններ՝ մինչև վերջապես հասավ մի այգի, որտեղ կարկաչում էր առվակը և բուրարձակում էին մրգերի տակ ճկռած ծառերը:

- Եթե չոր ծառը փրկվեր մրրիկից, ոչ մի ուժ թռչունին չէր ստիպի լքել հայրենի վայրը, - ամփոփեց Վարպետը:

Sambitbaba
08.03.2018, 19:24
ՀԱՆՃԱՐԸ


Մի գրող եկավ մենաստան, որպեսզի գիրք գրի Վարպետի մասին:

- Ասում են, դու հանճար ես: Դա ճի՞շտ է, - հարցրեց գրողը:
- Կարելի է այդպես էլ ասել, - ծիծաղով պատասխանեց Վարպետը:
- Իսկ ի՞նչն է մարդուն հանճար դարձնում:
- Տեսնելու ունակությունը:
- Տեսնելու՝ ի՞նչ:
- Թրթուրի մեջ՝ թիթեռին, ձվի մեջ՝ արծվին, մեղավորի մեջ՝ սրբին:

Sambitbaba
09.03.2018, 20:25
"ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՐՈՊԵՆ"
ԳՐՔԻՑ

ՆԵՐԴԻՏՈՂԱԿԱՆ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԻ
ԺՈՂՈՎԱԾՈՒ



- Այս մարդը հիմարություն է դուրս տալիս, - հայտարարեց այցելուն Վարպետի հետ հանդիպումից հետո:
- Դու էլ հիմարություն դուրս կտայիր, եթե փորձեիր արտահայտել Անարտահայտելին, - պատասխանեց նրան աշակերտներից մեկը:


Երբ այդ մասին այցելուն հարցրեց անձամբ Վարպետին, ստացավ այսպիսի պատասխան.

- Ամեն մեկը կարող է հիմարություն դուրս տալ: Գլխավորը՝ չանես այդ լուրջ տեսքով:

Sambitbaba
10.03.2018, 20:14
@ @ @



Սեփական թերությունները բացահայտելու լավ միջոց է՝ գտնել այն, թե ինչը քեզ դուր չի գալիս ուրիշների մեջ, - ասում էր Վարպետը:


Մի անգամ նա այսպիսի պատմություն պատմեց: Մի օր նրա կինը կոնֆետների տուփը դրել էր խոհանոցի դարակին, բայց արդեն մեկ ժամ անց նկատել էր, որ տուփը նկատելիորեն թեթևացել է: Կոնֆետների ամբողջ ներքին շերտը ճարպկորեն տեղափոխվել էր նոր խոհարարուհու բեռուբարձը պսակազարդող թղթե տոպրակի մեջ: Չցանկանալով խոհարարուհուն անհարմար վիճակը գցել, բարյացկամ տանտիրուհին ուղղակի հետ վերցեց կոնֆետներն ու տուփը տեղափոխեց պահարան, որպեսզի այլևս ոչ ոքու չգայթակղի:

Նույն երեկոյան ընթրիքից հետո խոհարարուհին հայտարարեց, որ հեռանում է գործից:

- Ինչու՞: Ի՞նչ է պատահել, - հարցրեց նրան Վարպետը:
- Ես չեմ աշխատում մարդկանց մոտ, որոնք գողանում են գողացածը, - հպարտ պատասխանեց այդ կինը:

Sambitbaba
11.03.2018, 21:53
@ @ @


Գիշերային կողոպտիչը պատրաստվում էր կոտրել սեյֆը, բայց հանկարծ դռան վրա մի երկտող տեսավ.
"Խնդրում եմ, մի կոտրեք: Սեյֆը բաց է: Ուղղակի պտտեք բռնակը":
Չհասցրեց նա ձեռք տալ բռնակին, ինչ նրա վրա ընկավ ավազով լի մի պարկ, վառվեց լույսը, իսկ շչակի ոռնոցը ոտքի հանեց ամբողջ մերձակայքը:
Երբ Վարպետը գնաց այցելելու խեղճին բանտում, նա տեսավ, որ վերջինս շատ է ընկճված:

- Ինչպե՞ս դրանից հետո հավատաս մարդկանց, - տրտնջում էր գող-անհաջողակը:

Sambitbaba
13.03.2018, 19:59
@ @ @


Պայծառացած մարդը, - ասաց Վարպետը, - նա է, որը յուրաքանչյուր անթարթ ճիշտ գիտի, թե որտեղ է գտնվում, իսկ դա հասարակ խնդիր չէ՛:

Եվ նա պատմեց իր ընկերոջ մասին, որը ծանոթների մեծ շրջապատ ուներ: Ընկերն արդեն ութսունն անց էր, բայց, չնայած պատկառելի տարիքին, նա հաճույքով տասնյակ երեկույթների հրավերքներ էր ընդունում: Մի անգամ հերթական ընդունելության ժամանակ նրան հարցրեցին, թե էլի քանի հանդիպում է նա ծրագրավորել այդ երեկո:

- Վեց, - պատասխանեց տարեց ջենտլմենը, չկտրելով հայացքը փոքրիկ նոթատետրից:
- Իսկ ի՞նչ եք այնտեղ փնտրում, հարցրեցին նրան: - Ցանկանում եք իմանալ, թե ուր եք գնալու հետո՞:
- Ոչ, - պատասխանեց անկոտրում ծերունին: - Ցանկանում եմ հիշել, թե որտեղ եմ գտնվում հիմա:

Sambitbaba
14.03.2018, 16:29
@ @ @


Վարպետն աշակերտի հետ անցնում էին կույր աղքատի կոքով: Վերջինս, մայթին նստած, ողորմություն էր խնդրում:

- Տուր նրան մի բան, - ասաց Վարպետը:

Աշակերտը մի մետաղադրամ նետեց մուրացկանին:

- Դու պետք է, ի նշան հարգանքի, հանեիր գլխարկդ, - ասաց Վարպետը:
- Ինչու՞, - չհասկացավ աշակերտը:
- Այդպես պետք է վարվել միշտ, երբ ողորմություն ես տալիս:
- Բայց չէ՞ որ նա կույր է:
- Իսկ ի՞նչ, եթե նա ձևացնում է:

Sambitbaba
15.03.2018, 18:11
@ @ @


- Ինչպե՞ս սովորել հավատալ Նախախնամությանը:
- Հավատալ Նախախնամությանը, - պատասխանեց Վարպետը, - նույնն է, ինչ առանց կոպեկի գրպանում գնալ թանկ ռեստորան ու պատվիրել մի դյուժին ոստրեներ այն հույսով, որ նրանց մեջ կգտնես մարգարիտ և կվճարես ճաշիդ համար:

Sambitbaba
16.03.2018, 18:23
@ @ @


Տիրակալը լքեց իր վեհասքանչ նստավայրը , եկավ Վարպետի մոտ և պահանջեց, որ նա իրեն ուսուցանի:

- Ի՞նչ ես դու ցանկանում սովորել ինձ մոտ, - հարցրեց Վարպետը:
- Իմաստություն:
- Ա՜հ, բարեկամս: Ինչիսի՜ հաճույքով ես կանեի այդ բանը, եթե ոչ մի հանգամանք:
- Ի՞նչ հանգամանք:
- Իմաստության անհնար է սովորեցնել:
- Նշանակում է, այստեղ ես սովորելու բան չունե՞մ:
- Իմաստություն կարելի է սովորել: Բայց այն ահնար է սովորեցնել:

Sambitbaba
17.03.2018, 19:40
@ @ @


Նվիրվածությունը խեղում է ընկալումը՝ Վարպետը ստիպված էր այդ մասին խոսել հաճախ:
Եվ մի անգամ աշակերտներին բախտ վիճակվեց ստանալ այդ խոսքերի ճշմարտությունը հաստատող հիանալի մի օրինակ: Վարպետը հարցրեց մի կնոջ.

- Ինչպե՞ս է ձեր դուստրը:
- Ա՜խ, իմ սիրելի աղջնակը: Նա այնքա՜ն երջանիկ է: Այնքա՜ն սքանչելի ամուսին ունի: Նա նվիրել է նրան ավտոմեքենա, գնել է զարդեր, որոնց մասին նա երազում էր, վարձել է սպասավորներ: Նա նախաճաշ է մատուցում աղջկաս անկողնում, աղջիկս կեսօրից շուտ անկողնուց վեր չի կենում: Ամուսին չէ, այլ իսկական արքայա՛զն:
- Իսկ ինչպե՞ս է ձեր որդին:
- Ա՜խ, իմ խեղճ տղաս: Ա՜յ, թե փնթփնթան կին ձեռք գցեց... Նա տվել է նրան ամենն, ինչ այդ կինը ցանկանում էր. ավտոմեքենա, զարդեր, սպասավորների մի բանակ: Իսկ սա մինչև կեսօր վե՛ր է ընկած անկողնում: Եվ նույնիսկ վեր չի կենում, որ ամուսնուն գոնե նախաճա՛շ պատրաստի:

Sambitbaba
21.03.2018, 20:52
@ @ @


- Ինչու՞... ինչու՞... ինչու՞, - զարմացած հարցնում էր աշակերտը, երբ իմացավ, որ Վարպետը պահանջել է իրենից լքել մենաստանն աշակերտ ընդունվելուց ընդամենը մեկ օր անց:

- Քեզ Վարպետ պետք չէ:
Ես կարող եմ քեզ ցույց տալ ճանապարհը,
բայց անցնել այն կարող ես դու միայն:
Ես կարող եմ քեզ ցույց տալ, թե որտեղ կա ջուր,
բայց խմել կարող ես դու միայն:
Ի՞նչ ես կորցնում ժամանակդ ու նայում
ինձ վրա երազկոտ աչքերով:
Դու ճանապարհը գիտես: Գնա՛:
Ջուրը հենց առջևումդ է: Խմի՛ր:

Sambitbaba
22.03.2018, 19:47
@ @ @


Վարպետը երբեք առիթը բաց չէր թողնում, որպեսզի մեկնաբանի լսած արտահայտությունն Աստծո մասին: Աստծո մասին բոլոր արտահայտությունները նա համարում էր Անարտահայտելիի բանաստեղծական կամ խորհրդանշական արտահայտում: Բայց մարդիկ անգիտակցորեն ընդունում են դրանք որպես աստվածայինի բառացի նկարագրություն:

Քարոզիչն ասաց.

- Ես վստահ եմ, որ Աստված իմաստուն է և բարի:

Վարպետն առարկեց.

- Ուրեմն ինչու՞ է նա անօգնական չարի դեմ:
- Որտեղի՞ց ես իմանամ, - պատասխանեց քարոզիչը, - ես ինչ է, թաքնագե՞տ եմ:


Ավելի ուշ Վարպետն ուրախացրեց իր աշակերտներին մի պատմությամբ.

Երկու մարդ լռության մեջ թեյ էին խմում: Որոշ ժամանակ անց նրանցից մեկն ասաց.

- Կյանքը նման է մի ափսե սառած ապուրի:
- Սառած ապուրի՞, - հարցրեց մյուսը: - Ինչու՞:
- Ի՞նչ իմանամ, պատասխանեց առաջինը: - Ես ինչ է, փիլիսոփա՞ եմ:

Sambitbaba
04.07.2020, 20:40
@ @ @


Մի անգամ Վարպետն անդրարադձավ հնդկական հասկացությանն այն մասին, որ աշխարհի արարումը՝ "լիլա" է, Աստծո խաղը; իսկ Տիեզերքը՝ Նրա խաղադաշտն է: Հոգևորի նպատակն է, ասում էր նա, - կյանքը խաղ դարձնելը:
Խստակեցության կողմնակցի համար դա չափազանց թեթևսոլիկ բան թվաց.

- Ի՞նչ է ուրեմն ստացվում, կյանքում աշխատանքի համար տեղ չկա՞:
- Իհարկե, կա: Բայց աշխատահնքը հոգևոր է դառնում միայն այն ժամանակ, և այն վերածվում է խաղի:

Sambitbaba
05.07.2020, 23:10
@ @ @


- Մարդիկ դժբախտ են գլխավորապես այն պատճառով, որ անբացատրելի հաճույք են ստանում իրենց տառապանքներտից, - ասաց Վարպետը:

Նա պատմեց այն մասին, թե ինչպես մի անգամ ճանապարհորդում էր գնացքով վերին հարկում: Գիշերը նա ոչ մի կերպ չէր կարողանում քնել, որովհետև ներքին հարկում մի կին անվերջ տնքում էր.

- Ա՜խ, ինչպե՜ս եմ ես ցանկանում խմել... Աստված ի,մ, ինչպե՜ս եմ ես ցանկանում խմել...

Խղճալի ողբը չէր դադարում ոչ մի րոպե: Վերջիվերջո Վարպետը սողաց ցած, ցուրտ միջանցքով հասավ մինչև վագոնի ծայրը, երկու մեծ թղթե բաժակ ջուր լցրեց և, հետ վերադառնալով, հանձնեց դրանք տառապյալին:

- Տիկին, խնդրե՛մ, խմեք այս ջուրը:
- Աստվա՛ծ ձեզ պահապան, պարոն: Շնորհակալ եմ:

Վարպետը նորից բարձրացավ իր տեղը, հարմար տեղավորվեց և արդեն ըկղմվում էր քաղցր նիրհի մեջ, երբ ցածից նորից լսվեց ողբը.

- Ա՜խ, ինչպե՜ս էի ես ցանկանում խմել... Աստված ի,մ, ինչպե՜ս էի ես ցանկանում խմել...

Sambitbaba
06.07.2020, 20:48
@ @ @


- Տերտերն ասում է, որ եկեղեցին՝ միակ տեղն է, որտեղ պետք է աղոթել:
- Տվյալ դեպքում քո տերտերը՝ լավագույն խորհրդատուն չէ, - պատասխանեց Վարպետը:
- Բայց չէ՞ որ նա գիտի, թե ինչ է ասում:

Ի պատասխան Վարպետը մի դեպք պատմեց իր կյանքից: Մի անգամ մի երկրում նա երկու ուղեցույց գնեց: Տեսնելով այդ, ուղեվարը կիտեց հոնքերը.

- Այս ուղեցույցը շատ վատն է: Իսկ մյուսը՝ լավն է:
- Ինչու՞, այնտեղ ավելի շատ տեղեկություննե՞ր կան:

Ուղեվարը թափահարեց գլուխը.

- Այս ուղեցույցի մեջ ասված է, որ ուղեվարին պետք է տալ հիսուն ցենտ: Իսկ մյուսի մեջ՝ հինգ դոլար:

Sambitbaba
08.07.2020, 02:21
@ @ @


Ձեր՝ կրոնական կազմակերպություն մտնելու միակ իմաստն այն է, որպեսզի մաքուր խղճով խուսափեք կրոնից, - ասաց Վարպետը:
Եվ նա պատմեց իր զրույցը մի աշակերտուհու հետ, որը հենց նոր ամուսնացել էր շրջիկ գործակատարի հետ:

- Նա գեղեցի՞կ է, - հարցրել էր Վարպետը:
- Ինչպես ասել... ամբոխի մեջ առանձնահատուկ ինչ-որ բանով աչքի չի ընկնում:
- Հարու՞ստ է:
- Միգուցե և հարուստ է, բայց բավական ժլատ:
- Իսկ վատ սովորություններ ունի՞:
- Ահավոր շատ ծխում է և խմում:
- Ոչինչ չեմ հասկանում: Եթե նա արժանավայել ոչինչ չունի, ուրեմնբ ինչու՞ ես նրա հետ ամուսնացել:
- Նա ամբողջ ժամանակ գործուղումների մեջ է; փաստորեն երբեք տանը չի լինում: Ահա և ստացվում է՝ ես ամուսնացած եմ, բայց ամուսնությունն ինձ բոլորովին չի ծանրաբեռնում:

Sambitbaba
15.07.2020, 19:41
@ @ @


Վարպետը հիմնականում դասավանդում էր ասույթներով ու պատմվածքներով: Ինչ-որ մեկը հարցրեց նրա աշակերտին, թե որտեղից է նա դրանք փոխ առնում:

- Աստծոց, - հնչեց պատասխանը: Երբ Աստված քեզ սարքում է բուժարար, Նա քեզ բուժվողներ է ուղարկում; երբ Նա քեզ ուսուցիչ է սարքում, ուղարկում է քեզ աշակերտներ; երբ Աստված համարում է, որ քո նախասահմանումն է՝ լինել Վարպետ, Նա քեզ ասույթներ է ուղարկում:




@ @ @


Վարպետին խնդրեցին մեկնաբանել Հիսուսի խոսքերն այն մասին, որ պետք է հրաժարվել սեփական ծնողներից: Նա պատասխանեց.

- Դժվար թե դուք կգտնեք ավելի մեծ թշնամի, քան ձեր ծնողներն են:

Եվ նա պատմեց, թե ինչպես մի անգամ նա զրույցի բռնվեց մի կնոջ հետ, որը մանկասայլակի վրա երկու փոքրիկներ էր տանում:

- Ի՞նչ սքանչելի տղաներ ունեք: Քանի տարեկան են:
- Բժիշկը՝ երեք, իսկ իրավաբանը՝ հինգ, - պատասխանեց կինը:

Sambitbaba
15.07.2020, 19:43
@ @ @


Աշակերտներին, որոնք պարզամտորեն ենթադրում էին, որ ցանկության դեպքում ամեն ինչի կարող են հասնել, Վարպետն ասաց.

- Ամենալավը, ինչը կա կյանքում, կախված չէ ձեր ցանկությունից կամ կամքից:

Ըստ ցանկության մենք կարող ենք ուտել, բայց քազցի զգացումը գալիս է ոչ թե մեր կամքով:
Ըստ ցանկության մենք կարող ենք անկողին մտնել, բայց մեր ուժերից վեր է մեզ ստիպել քնել:
Ըստ ցանկության մենք կարող ենք հաճոյախոսություն անել, բայց հիացմունք հրահրելը մեր կամքից կախված չէ:
Ըստ ցանկության մենք կարող ենք գաղտնիք պատմել, բայց ցանկությունը մեզ չի ստիպի վստահություն ստանալ:
Ըստ ցանկության մենք կարող ենք ինչ-որ մեկին ծառայություն մատուցել, բայց կամքի ոչ մի լարումով սիրո հասնել չի կարելի:

Sambitbaba
15.07.2020, 19:45
@ @ @


Վարպետը երբեք ոչ ոքի հետ չէր վիճում, քանզի գիտեր, որ վիճողները ոչ թե Ճշմարտությունն են փորձում գտնել, այլ միայն ձգտում են ապացուցել իրենց իրավացիությունը: Մի անգամ նա ցույց տվեց վեճի "արժեքը".

- Կարագով հացն ընկնում է կարագը վե՞ր, թե վար:
- Իհարկե, վար:
- Ո՛չ, վեր:
- Իսկ ե՛կ ստուգենք:

Հացին կարագ քսեցին և գցեցին օդ: Հացն ընկավ կարագը վե՛ր:

- Ես հաղթեցի՛:
- Միայն այն պատճառով, որ ես սխալ թույլ տվեցի:
- Ի՞նչ սխալ:
- Կարագը սխալ կողմի վրա էի քսել:

Sambitbaba
16.07.2020, 19:55
@ @ @


- Կրոնական հավատքը, - ասում էր Վարպետը, - ոչ թե Իրականության հաստատում է, այլ ակնարկ, հուշում մարդկային ըմբռնման սահմաններից այն կողմ գտնվող ոմն գաղտնիքի վերաբերյալ: Կարճ ասած, կրոնական հավատքը՝ մատ է, որը Լուսինն է ցույց տալիս:

Որոշ հավատացյալներ այդ մատն ուսումնասիրելուց ավելի առաջ երբեք չեն ընթանում:

Ուրիշները զբաղված են նրանով, որ ծծում են այդ մատը:

Երրորդներն այդ մատն օգտագործում են նրա համար, որպեսզի իրենց աչքերը հանեն: Այդ կույրերը կրոնի հետևորդներն են:

Եվ միայն շատ քչերն են ընդունակ վերացարկվել մատից ու տեսնել այն, ինչ այդ մատը ցույց է տալիս, - այս վերջինները դուրս են ելնում հավատի սահմաններից և աստվածանարգողների համբավ են ձեռք բերում:

Sambitbaba
18.07.2020, 02:43
@ @ @


- Ո՞րն է, քո կարծիքով, աշխարհի ամենամեծ մեղքը, - ինքնահավանորեն հարցրեց տերտերը:
- Ուրիշներին մեղավոր համարելը, - պատասխանեց Վարպետը:

Sambitbaba
18.07.2020, 19:39
@ @ @

- Բոլոր մարդիկ մոտավորապես նույնն են՝ թե լավերը, և թե վատերը, - ասաց Վարպետը, որը տանել չէր կարողանում, երբ պիտակներ են կպցնում:
- Բայց մի՞թե կարելի է մի հարթակի վրա դնել սրբին և մեղավորին, - տարակուսած հարցրեց աշակերտը:
- Մենք բոլորս մի հեռավորության վրա ենք գտնվում արևից: Կարծում ես, այդ տարածությունը կկրճատվի՞, եթե դու երկնաքերի տանիքը բարձրանաս:

Sambitbaba
19.07.2020, 18:20
@ @ @



- Հանուն ճշմարտության ես համաձայն են ճանապարհվել ցանկացած ուղղությա՛մբ, - խանդավառ ասաց աշակերտը:

Վարպետը հաճելիորեն զարմացել էր:

- Ե՞րբ ես ճանապարհ ընկնում:
- Հենց որ դու ասես ինձ, թե ուր գնամ:
- Կարծում եմ, քեզ պետք է գնալ այնտեղ, ուր քեզ ցույց է տալիս քո քիթը:
- Հմ: Իսկ որտե՞ղ կանգ առնեմ:
- Որտեղ ուզում ես:
- Եվ ինչ, այնտեղ ճշմարտությու՞ն կգտնեմ:
- Դե հա: Այն կանգնած կլինի ուղիղ քո քթի առջև և կնայի քո կույր աչքերի մեջ:

Sambitbaba
20.07.2020, 22:02
@ @ @



- Դժվա՞ր է հասնել պայծառացման:
- Նույնքան դժվար է, որքան տեսնել այն, ինչը գտնվում է ուղիղ քո առջև:
- Մի՞թե դժվար է տեսնել այն, ինչ գտնվում է ուղիղ քո առջև:

Ի պատասխան Վարպետն անեկդոտ պատմեց.

Աղջիկը հարցնում է իր ընկերոջը.
- Դու ինձ մոտ ինչ-որ նոր բան նկատեցի՞ր:
- Նոր զգե՞ստդ:
- Ոչ:
- Կոշիկնե՞րդ:
- Ոչ: Ուրիշ բան:
- Հանձնվում եմ:
- Ես հակագազ եմ հագել:

Sambitbaba
21.07.2020, 21:47
@ @ @


- Առաջընթացը ոչ թե լուծում, այլ բազմապատկում է մարդու խնդիրները, - ասաց մի արհմիութենական գործիչ, որը Վարպետին տարել էր տեսնելու, թե ինչպես են ակոս փորում ժամանակակից տեխնիկայի օգնությամբ:
- Այս մեքենան խլել է մի քանի տասնյակ մարդու աշխատանքը, - ասաց այդ բարենորոգիչը: - Այն պետք է ոչնչացնել և աշխատանք տալ բահով զինված հարյուր հողափորների:
- Շատ ճիշտ է, - արձագանքեց Վարպետը, - իսկ ավելի լավ կլիներ այստեղ բերել թեյի գդալով զինված հազար մարդու:

Sambitbaba
24.07.2020, 03:50
@ @ @



Քարոզիչը Վարպետի մոտ եկավ լուրջ մտադրությամբ՝ հստակ հավաստիացումներ ստանալ նրանից, որ նա հավատում է Աստծոն:

- Դու հավատու՞մ ես, որ Աստված գոյություն ունի:
- Իհարկե, հավատում եմ, - պատասխանեսց Վարպետը:
- Դու հավատու՞մ ես, որ ամեն ինչ ստեղծել է Նա:
- Այո, այո: Իհարկե հավատում եմ:
- Իսկ ո՞վ է ստեղծել Աստծոն:
- Դու:

Քարաոզիչը սարսափահար եղավ այդ խոսքերից.

- Դու լրջորեն ուզում ես ասել, որ այդ ե՞ս եմ ստեղծել Աստծոն:
- Այն Աստծոն, որի մասին դում մշտապես մտածում և խոսում ես, - հանգիստ պատասխանեց Վարպետը:

Sambitbaba
24.07.2020, 20:03
@ @ @



Վարպետին հոգներցրել էին զրույցներն այն մարդկանց հետ, որոնք պատրաստ էին մինչև իրենց օրերի վերջն անվերջ պնդել Աստծո գոյության մասին կամ վիճել Նրա ծագման մասին, դրա հետ մեկտեղ արհամարհելով ինքնագիտակցման կարևորագույն խնդիրը, որն ի վիճակի է ազատագրել մարդուն և բացել նրան սիրո համար:
Մի խմբի, որը Վարպետին խնդրում էր պատմել իրենց Աստծո մասին, նա ասաց.

- Ցավոք, դուք ավելի շատ ձգտում եք խոսել Աստծո մասին, քան տեսնել Նրան: Եվ դուք Նրան տեսնում եք այնպիսին, ինչպիսին Նրան պատկերում է ձեր երևակայությունը, այլ ոչ այնպիսին, ինչպիսին նա կա իրականում: Բայց Աստված տեսանելի է բոլորի համար, Նա չի թաքնվում: Ինչու՞ ուրեմն դատարկաբանել: Բացեք աչքներդ և նայեք:

Ավելի ուշ նա ավելացրեց.

- Աստծոն տեսնելը՝ աշխարհի ամենահասարակ բանն է: Պետք է ընդամենը ազատագրվել սեփական պատկերացումներից Նրա մասին:

Sambitbaba
26.07.2020, 03:46
@ @ @



Աշակերտը հարցրեց Վարպետին.

- Ինչպե՞ս ազատագրվել ուտելու և հագնվելու անհրաժեշտությունից:
- Մենք ուտում ենք: Մենք հագնվում ենք:
- Չեմ հասկանում:
- Եթե չես հասկանում՝ հագնվիր ու կեր:

Ավելի ուշ Վարպետն ավելացրեց.

- Դու երբեք չես վեհանա նրանից, ինչից խուսափում ես:

Եվ ավելի ուշ.

- Նա, ով ձգտում է վեհանալ լավ պատրաստված ուտեստի և լավ կարված հագուստի վրա, հոգևոր լինել չի կարող:

Sambitbaba
26.07.2020, 22:01
@ @ @



Մեկնաբանելով Հիսուսի արտահայտությունը "մժղուկները քամող և ուղտերը կուլ տվող*" մարդկանց մասին, Վարպետը պատմեց, որ մի անգամ, պատերազմի ժամանակ, նա որոշ մարդկանց թաքցրել էր եկեղեցու նկուղում: Ամբողջ օրը մարդիկ անց էին կացրել այնտեղ նստած, իսկ շուրջ բոլոր անընդմեջ արկեր էին պայթում: Երեկոյան կողմ երկու մարդ այլևս չկարողացան համբերել և ասացին.

- Վերջ, մենք այլևս չենք կարող: Ռմբակոծում են թե ոչ, մենք տուն ենք գնում:

Նրանք լքեցին թաքստոցը, բայց արդեն երեք րոպե անց հետ վերադարձան:

- Տեսնում եմ, փոխեցիք մտքներդ, - ժպտաց Վարպետը:
- Այո, - բարկացած պատասխանեցին նրանք, - դրսում անձրև է սկսվել:



@ @ @



- Վարպետն այնքա՜ն երջանիկ է թվում:
- Երբ ազատագրվում ես այնպիսի բեռից, ինչպիսին է էգոն, շա՜տ ավելի ուրախ ես քայլում:

- - - - - - -
* Մատթեոս. ԻԳ-24

Sambitbaba
27.07.2020, 23:30
@ @ @



Հարցրեցին Վարպետի կարծիքը ժամանակակից տեխնիկայի մասին: Նա մի պատմություն պատմեց.
Ցրված պրոֆեսորն ուշանում էր դասախոսությունից: Նա ցատկեց տաքսու մեջ և գոչեց.

- Քշի՛ր: Հնարավորինս արա՛գ:

Տաքսին ընթանում էր ամբողջ արագությամբ, երբ հանկարծ պրոֆեսորը հիշեց, որ վարորդին չի հայտնել հասցեն: Նա գոչեց վարորդին.

- Իսկ դուք գիտե՞ք, թե ուր եք գնում:
- Ոչ, պարոն, բայց ես սլանում եմ ամբողջ արագությա՛մբ:

Sambitbaba
28.07.2020, 20:48
@ @ @



- Եվ այնուամենայնիվ, ի՞նչ է պայծառացումը:
- Իրականությունը ոչ աղավաղված տեսնելու ունակությունը:
- Իսկ մի՞թե մենք իրականությունը տեսնում ենք ոչ այնպիսին, ինչպիսին այն կա:
- Օ՜, ոչ: Շատերը տեսնում են ոչ թե իրականությունը, այլ իրենց պատկերացումը նրա մասին:
- Իսկ ի՞նչ տարբերություն:
- Տարբերությունը հետևյալն է. մի բան է մտածել, որ խեղդվում ես մոլեգնած ծովում, և լրիվ այլ բան է գիտենալ, որ չես խեղդվի, քանի որ մի քանի կիլոմետր շառավիղով քո շուրջ ջուր ընդհանրապես չկա:

Sambitbaba
29.07.2020, 19:44
@ @ @


Հոգեբույժը եկավ Վարպետի մոտ.

- Ինչպե՞ս եք դուք հաղթում նեվրոզները, - հարցրեց նա:
- Ես ազատում եմ նրանցից:
- Բայց ինչպե՞ս:
- Խնդիրները լուծելու փոխարեն, ես ավերում եմ նրանց ծնող էգոն:
- Իսկ ինչպե՞ս ես ոչնչացնեմ իմ էգոն:
- Սեփական մտքերիդ բանտից տեղափոխվիր զգացմունքներիդ աշխարհ, - պատասխանեց Վարպետը:

Sambitbaba
30.07.2020, 20:26
@ @ @


Վարպետը նայեց իր առջև նստած քարոզչին: Սա իր հավատի մոլեգին հետևորդն էր և ինքնահավանորեն ենթադրում էր, որ բարի գործեր է կատարում:

- Բարեկամս, ես երբեմն մտածում եմ, որ երբ մեռնելու ժամանակը գա, դու կմահանաս, այդպես էլ չիմանալով, թե ինչ է կյանքը, - ասես թե կյանքն անցել է քո կողքով:

Հետո նա ավելացրեց.

- Ավելին. դու քայլում էիր մի ուղղությամբ, իսկ Կյանքը՝ հակառակ:



@ @ @


Երբ քարոզիչը սկսեց խոսել Բարի Լուրերի մասին, Վարպետն ընդհատեց նրան.

- Այդ ի՞նչ բարի լուրեր են, եթե այդքան հեշտ է ընկնել դժոխք և այդքան դժվար՝ դրախտ:

Sambitbaba
02.08.2020, 20:52
@ @ @



Վարպետը լավ էր գլուխ հանում ամենից, ինչ տեղի է ունենում աշխարհում: Մի անգամ նրան խնդրեցին բացատրել իր մի սիրելի ասույթը. "Լավ է մարդու համար թե վատ՝ որոշում է ինքը":
Նա պատասխանեց.

- Այն, ինչ մարդիկ հրմշտուք են անվանում գնացքում, գիշերային պանդոկում դառնում է մթնոլո՛րտ:



@ @ @



Որպես միևնույն աքսիոմայի լուսաբանում նա պատմեց, որ մի անգամ երեխա ժամանակ պատահաբար լսել էր, թե ինչպես իր հայրը, որը հայտնի քաղաքական գործիչ էր, կտրուկ քննադատեց ընդդիմադիր կողմն անցած իր կուսակցության մի անդամի:

- Բայց հայրիկ, դու դեռ երեկ գովաբանում էիր այն մարդուն, որը լքեց ընդդիմադիր խումբը և միացավ քո կուսակցությանը:
- Որդյակս, քեզ պետք է հնարավորինս շուտ հասկանալ մի հասարակ ճշմարտություն. Նա, ով անցնում է մեկ այլ կուսակցություն, դավաճանել է յուրայիններին: Նա, ով մտնում է մեր շարքերը, - փոխել է իր համոզմունքները:

Sambitbaba
04.08.2020, 02:01
@ @ @



- Պայծառացման երկրում գիտելիքները պետք են ոչ ավելի, քան մահակները ժամանակակից պատերազմում: Այստեղ միայն գիտակցվածություն է անհրաժեշտ, - ասաց Վարպետը:

Եվ իր ասածը նա ամրապնդեց պատմվածքով իր մի աշակերտուհու մասին, որ իրեն տնային սպասավորուհի էր վերցրել Մոնղոլիայից փախստական մի աղջկա: Շուտով նա հիասթափված բացահայտել էր, որ աղջիկը չի կարողանում օգտվել փոշեծծիչից, չգիտի, թե ինչպես են աշխատում խառնիչն ու լվացքի մեքենան:

- Դու գոնե ինչ-որ բան կարո՞ղ ես անել, - հարցրեց հուսահատված տանտիրուհին:

Աղջկա դեմքը լուսավորվեց հպարտ ժպիտով.

- Ես կարող եմ կթել մայր ուղտի՛ն, - պատասխանեց նա:

Sambitbaba
06.08.2020, 20:46
@ @ @


Վարպետը պնդում էր, որ աստվածաբանները չափից շատ են նվիրված իրենց համոզմունքներին. նրանք հեշտությամբ փակում են աչքերը ճշմարտության վրա, և նույնիսկ եթե հանկարծ հայտնվի Մեսսիան, նրանք նրան կհերքեն:



@ @ @


- Ի՞նչ պետք է անել, որ հասանես Աստծուն:
- Աստվածայնությունը գործողությամբ չի հասանվում՝ հասանելու համար պետք է կարողանալ տեսնել:
- Ո՞րն է ուրեմն գործելու իմաստը:
- Այն, որպեսզի արտահայտես աստվածայինը, այլ ոչ թե հասանես:

Sambitbaba
08.08.2020, 01:21
@ @ @



Գիշերը կինը հրում է ամուսնուն.

- Վեր կաց, ծածկիր լուսամուտը: Դրսում ցուրտ է:

Ամուսինը հոգոց է՝ հանում.

- Ա՜խ, Աստծո սիրո: Եթե ես ծածկեմ լուսամուտը, դրանից ինչ է, դրսում կտաքանա՞:

Sambitbaba
10.08.2020, 04:13
@ @ @


- Ինչու՞ դու երբեք չես սովորեցնում ներել, - հարցրեց քարոզիչը Վարպետին:
- Ես միայն դրան էլ հենց սովորեցնում եմ:
- Բայց ես երբեք չեմ լսել, որ դու ողբաս կատարած մեղքի մասին:
- Զղջումը՝ ափսոսանք չէ անցյալի մասին: Անցյալը մեռած է և արժանի չէ նույնիսկ մեկ վայրկյան ափսոսանքի: Իսկ զղջումը՝ դա մտքի փոխակերպում է. կատարելապես այլ հայացք աշխարհի վրա:

Sambitbaba
10.08.2020, 21:24
@ @ @



- Հպարտ եմ նրանով, որ ես՝ անհողդողդ դատավոր եմ:
- Մի՞թե դրանով հպարտանում են:
- Իսկ մի՞թե ոչ:
- Ոչ: Թե լավ, և թե վատ դատավորը մի ընդհանուր թերություն ունի. նա դատում է:

Sambitbaba
12.08.2020, 20:21
@ @ @


Երբ աշակերտներից մեկը խախտեց վարքի կանոնները, բոլորը մտածում էին, որ որպես մյուսներին խրատ Վարպետը նրան կպատժի: Բայց քանի որ ամբողջ ամսվա ընթացքում այդպես էլ պատիժը չհետևեց, վրդովված աշակերտները եկան Վարպետի մոտ:

- Մենք չենք կարող հենց այնպես մոռանալ նրա արարքի մասին: Վերջիվերջո, Աստված մեզ աչքեր է տվել:
- Ճշմարիտ է: Բայց Նա ձեզ կոպեր է՛լ է տվել:



@ @ @


- Մի՞թե ոչինչ չի կարելի անել, որպեսզի հասնես պայծառացման:
- Ինչու՞ ոչ, - բարյացկամորեն պատասխանեց Վարպետը: - Կարելի է պատկերացնել, որ դու՝ մեծահասակ տիկին ես, որը սեղմում է վագոնի պատը, որպեսզի արագացնի գնացքի ընթացքը:

Sambitbaba
13.08.2020, 20:20
@ @ @


Քարոզիչը եռանդով բողոքում էր Վարպետի ուսմունքի դեմ այն մասին, որ մարդն ի վիճակի չէ արագացնել պայծառացումը:

- Իսկ մի՞թե դու չես ասում այն մասին, որ աշխարհում ամեն ինչ՝ Աստծո նվերն է, որ մեր բարեպաշտությունը՝ Նրա ողորմածությունն է, - հարցրեց նրան Վարպետը:
- Ճիշտ է, բայց ես քարոզում եմ նաև այն, որ Աստված մեր մասնակցությունն է պահանջում:
- Ա՜հ: Դա նույնն է, ինչ փայտահատը պահանջի, որ իր փոքրիկ տղան օգնի իրեն իր ֆսֆսոցո՛վ, - ուրախ պատասխանեց Վարպետը:

Sambitbaba
15.08.2020, 06:01
@ @ @



Պարզվեց, որ նորեկների համար ամենադժվարն էր ընտելանալ նրան, որ Վարպետը բացարձակապես հասարակ մարդ էր և ոչնչով ուրիշներից չէր տարբերվում: Նա ուրախանում էր կյանքին և այնպիսի բուռն հաճույք էր ստանում, որ բոլորովին չէր համընկնում սուրբ մարդու մասին նրանց պատկերացման հետ:

Նորեկներից մեկն իր նկատառումներով կիսվեց մի աշակերտի հետ և լսեց այսպիսի պատասխան.

- Ստեղծելով Վարպետ, Աստված նրա մեջ մարդուն չի ոչնչացնում:

Sambitbaba
16.08.2020, 00:12
@ @ @


- Ինչպիսին ըմբռնումն է, այնպիսին էլ՝ գործողությունը: Փոխել պետք է ոչ թե գործողությունը, այլ աշխարհայացքը:
- Իսկ ի՞նչ է պետք անել այն փոխելու համար:
- Ուղղակի հասկանալ, որ աշխարհի ընկալման քո միջոցը թերություններ ունի:

Sambitbaba
16.08.2020, 21:09
@ @ @



- Բոլորը գիտեն, որ ես ոչնչից չեմ վախենում, - ասաց Տիրակալը, - բայց, խոստովանեմ, մի վախ այնուամենայնիվ իմ մեջ առկա է... մահվան վախը: Ի՞նչ է մահը:
- Որտեղի՞ց իմանամ:
- Բայց չէ՞ որ դու՝ պայծառացած Վարպե՛տ ես:
- Հնարավոր է: Բայց դեռևս ոչ մեռած:

Sambitbaba
17.08.2020, 20:00
@ @ @


Գիտնականը մի վավերագրեկան ֆիլմ ցույց տվեց Վարպետին ժամանակակից գիտության նվաճումների մասին:

- Այսօր մենք կարող ենք ոռոգել անապատները, - ցնծում, էր նա, - սանձահարել Նիագարայի ջրվեժի ուժը, որոշել հյուլեի և հեռավոր աստղի քիմիական բաղադրությունը: Սարերի հետևում չէ նաև բնության լիակատար հպատակեցու՛մը:

Ֆիլմը տպավորություն թողեց, բայց Վարպետը տխուր էր:
Ավելի ուշ նա ասաց.

- Ինչու՞ հպատակեցնել բնությանը: Բնությունը՝ մեր բարեկամն է: Ինչու՞ մեր ամբողջ այդ էներգիան չուղղենք մարդկության միակ թշնամու՝ վախի վրա:

Sambitbaba
18.08.2020, 20:00
@ @ @


Մի ընկերության տնօրենը հարցրեց Վարպետին հաջողակ կյանքի գաղտնիքի մասին:

- Ամեն օր մեկ մարդու երջանիկ դարձրու, - խորհուրդ տվեց վերջինս:

Րոպե անց Վարպետն ավելացրեց.

- ...հատկապես, եթե այդ մարդը... դու ինքդ ես:

Sambitbaba
19.08.2020, 22:23
@ @ @


Ինչ-որ մեկը հարցրեց, թե ինչու է Վարպետն այդքան զգուշավորությամբ վերաբերվում կրոնին: Մի՞թե կրոնն ամենասքանչելի բանը չէ, ինչ ունի մարդկությունը:

- Ամբողջ լավը և ամբողջ վատը՝ ահա թե ինչ է տալիս կրոնը, - խորհրդավոր պատասխանեց Վարպետը:
- Ինչու՞ ամենավատը:
- Որովհետև որպես կանոն մարդիկ դառնում են բավականաչափ կրոնավոր, որպեսզի ատեն, բայց ոչ բավականաչափ հոգևոր, որպեսզի սիրեն:

Sambitbaba
20.08.2020, 23:03
@ @ @


Միանգամ աշակերտը առդեմ հարց տվեց Վարպետին.

- Դու հասե՞լ ես պայծառացածության:
- Որտեղի՞ց ես իմանամ:
- Բայց ուրիշ էլ ո՞վ գիտի, եթե ոչ դու:
- Հարցրու նորմալ մարդուն՝ այդյո՞ք նա նորմալ է, և նա կվստահեցնի քեզ, որ նորմալ է: Հարցրու խելագարին՝ նորմա՞լ է նա արդյոք, և նա՛ էլ կվստահեցնի քեզ, որ նորմալ է:

Ընդ որում Վարպետը բարձր ծիծաղեց:
Հետո նա ասաց.

- Եթե դու գիտակցում ես, որ նորմալ չես, ուրեմն դու այնքան էլ աննորմալ չես, ճի՞շտ է: Եթե դու համարում ես, որ սուրբ ես, ուրեմն դու այնքան էլ սուրբ չես, ճի՞շտ է: Սրբությունը երբեք ինքն իրեն չի գիտակցում:

Sambitbaba
21.08.2020, 22:39
@ @ @


Վարպետն ասում էր, որ կրոնի դժբախտություններից մեկն այն է, որ այն մարդկանց բաժանել է ազգերի և աղանդների:
Նա սիրում էր պատմել մի փոքրիկ տղայի մասին, որը հարցրեց նույնքան փոքրիկ մի աղջկա.

- Դու պրեսբիտերիակա՞ն ես:
- Ո՛չ, - հպարտորեն պատասխանեց վերջինս, - մենք այլ զզվելի բանի ենք պատկանում:

Sambitbaba
22.08.2020, 23:52
@ @ @


- Պատմիր մեզ սեքսի մասին:
- Նրանց համար, ով հասկանում է սեքսից, սեքսն աստվածային է:
- Իսկ ո՞վ է հասկանում սեքսից:
- Ծաղիկների կողքը նստած գորտը չի կռահում մեղրի մասին, որը հավաքում են մեղուները:

Sambitbaba
23.08.2020, 23:30
@ @ @


- Ո՞րն է գլխավոր խոչընդոտը դեպի ճշմարտություն տանող ճանապարհին:
- Փաստերի աչքերի մեջ նայելու ցանկության բացակայությունը:

Եվ Վարպետը պատմեց մի ծանրամարմին կնոջ մասին, որը ցած իջավ կշեռքից և ասաց.

- Եթե հավատանք այս չափող տախտակին, ես պետք է տաս սանտիմետրով ավելի բարձրահասակ լինեմ:

Ավելի ուշ նա պատմեց մեկ այլ կնոջ մասին, որը վերջիվերջո որոշեց ինչ-որ բան ձեռնարկել իր քաշը գցելու համար՝ նա դադարեց կանգնել կշեռքի՛ն:

Sambitbaba
24.08.2020, 20:07
@ @ @


Վարպետը պնդում էր, որ մարդկանց մեծամասնությունը փնտրում է ոչ թե արթնացման և գործունեության ուրախությունը, այլ սիրո և համակրանքի հարմարավետությունը: Եվ պարզաբանեց այդ միտքը պատմվածքով իր փոքրիկ աղջկա մասին, որը պահանջում էր, որ ամեն երեկո քնից առաջ հայրիկն իր համար հեքիաթներ կարդա:
Մի անգամ Վարպետը միտք հղացավ ձայնագրել այդ հեքիաթները մագնիտոֆոնի ժապավենի վրա: Փոքրիկ աղջնակը սովորեց միացնել մագնիտոֆոնը, և մի քանի օր ամեն ինչ ընթանում էր շատ լավ: Բայց մի օր երեկոյան աղջիկը մոտեցավ հորը և նրան մեկնեց հեքիաթների գիրքը:

- Բայց չէ՞ որ, սիրելիս, դու գիտես, թե ինչպես միացնել մագնիտոֆոնը:
- Այո, գիտեմ, - պատասխանեց աղջնակը, - բայց ես չեմ կարող նստել նրա ծնկներին:

Sambitbaba
25.08.2020, 21:42
@ @ @


Բարոյական դաստիարակության մասին Վարպետը պատմեց հետևյալը.

"Երբ ես դեռահաս էի, հայրս նախազգուշացրեց ինձ, որ քաղաքի որոշ տեղերում վտանգավոր է գտնվել: Նա ասաց.

- Որդիս, գիշերային պանդոկներ չայցելես:
- Ինչու՞, հայրիկ:
- Որովհետև այնտեղ կտեսնես այն, ինչ քեզ չի հետևում տեսնել:

Բնական է, դա շարժեց իմ հետաքրքրությունը: Ես գնացի գիշերային պանդոկ, հենց որ հարմար պատեհ հանդիացավ":

- Եվ ինչ, տեսա՞ր արդյոք այն, ինչ քեզ չէր հետևում տեսնել, հետաքրքրվեցին աշակերտները:
- Իհարկե տեսա: Ես այնտեղ տեսա հո՛րս:

Sambitbaba
26.08.2020, 19:10
@ @ @


- Իմ նախորդ ուսուցիչն ինձ սովորեցրել է ընդունել կյանքն ու մահը:
- Ուրեմն ինչու՞ ես ինձ մոտ եկել:
- Որպեսզի սովորեմ ընդունել այն, ինչ գտնվում է այդ երկուսի մեջտեղում:

Sambitbaba
28.08.2020, 00:32
"ԳԻՏԱԿՑՈՒՄ"
ԳՐՔԻՑ

ՆԵՐԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ, ԱՌԱԿՆԵՐ,
ՊԱՅԾԱՌԱՑՈՒՄՆԵՐ





ԱՐԹՆԱՑՈՒՄ

Հոգևորն արթնություն է ենթադրում: Իր ամբողջ կյանքի ընթացքում մեծամասնությունը մեզանից խորը քնած է: Մարդիկ ծնվում են, ապրում, ամուսնանում են, ծնում են երեխաներ, մահանում են՝ և այդ ամենը քնի մեջ: Նրանք, այդպես էլ ոչ մի անգամ չարթնացածները, երբեք չեն ճանաչել մարդկային կյանքի գեղեցկությունն ու թովչանքը: Գաղտնիք չէ, որ բոլոր հասյալները՝ լինեն դրանք կաթոլիկ-քրիստոնյաներ կամ ինչ-որ այլ կրոնների հետևորդներ՝ միահամուռ են մի բանում. աշխարհում ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է: Ամենուր թագավորում է քաոսը, բայց ամեն ինչ կարգին է: Բավականին տարօրինակ պարադոքս է: Դժբախտաբար, մարդկանց մեծամասնությունը չի հասկանում, որ "ամեն ինչ կարգին է" այն պատճառով միայն, որ մենք բոլորս քնած ենք: Եվ մղձավանջային երազ ենք տեսնում:

Մի տարի առաջ իսպանական հեռուստատեսության ինչ-որ հաղորդման մեջ ես մի հետաքրքիր պատմություն լսեցի: Հայրը ծեծում է որդու սենյակի դուռը. "Ջե՛յմս, արթնացի՛ր': "Չե՛մ ուզում, հայրիկ", - պատասխանում է վերջինս: "Քեզ ժամանակն է դպրոց գնալ, վե՛ր կաց": "Դե չե՛մ ուզում ես դպրոց գնալ", - պատասխանում է Ջեյնմսը: "Ինչու՞": "Երեք պատճառներով, - ասում է որդին: - Նախ, այնտեղ շատ ձանձրալի է, երկրորդ, այնտեղ ինձ ձեռք են առնում, և երրորդ, ես ուղղակի ատում եմ այդ դպրոցը": "Այդ ժամանակ ես կասեմ երեք պատճառներ, թե ինչու դու պետք է գնաս դպրոց: Նախ, դա քո պարտականությունն է: Երկրորդ, շուտով դու արդեն կդառնաս 45 տարեկան: Եվ երրորդ, դու դպրոցի տնօրենն ես":

Վե՛ր կացեք, արթնացե՛ք: Դուք արդեն մեծացել եք: Դուք արդեն բավականին հասուն եք, որպեսզի չքնեք: Արթնացե՛ք: Խաղալիքները թողեք երեխաներին:

Մի հավատացեք նրան, ով ասում է, որ իբր դեմ չէ մեծանալ: Մի՛ հավատացեք: Միակ բանը, որ պետք է մարդկանց, - որ ինչ-որ մեկը վերանորոգի իրենց սիրելի խաղալիքները: "Հետ տվեք կնոջս: Վերադարձրեք աշխատանքս և ծախսած փողերս: Վերադարձրեք բարի անունս և անցյալ հաջողություններս": Ահա թե ինչ է նրանց պետք՝ նորից տեր դառնալ իրենց խաղալիքներին: Եվ ուրիշ ոչինչ: Ցանկացած հոգեբան կհաստատի սա. իրականում մարդիկ լիակատար ապաքինում չեն ուզում: Նրանց միայն սփոփանք է պետք. չէ՞ որ բուժումը ոչ քիչ տանջանք է պատճառում:

Դուք ինքներդ գիտեք, թե ինչպես չես ուզում առավոտներն արթնանալ: Վերմակի տակ այնքան ջերմ ու հարմարավետ է: Մեկը ձեզ արթնացնում է՝ և դժգոհությունից բացի դուք ուրիշ ոչինչ չեք զգում: Ահա թե ինչու իմաստուն ուսուցիչը երբեք չի արթնացնում քնածներին: Ցանկանալով մոտենալ իմաստությանը, ես նույնիսկ չեմ էլ փորձի ձեզ քնից արթնացնել: Դա իմ ծրագրի մասը չի կազմում, չնայած և գոչում եմ ես. "Արթնացե՛ք": Իմ խնդիրն է՝ անել իմ գործը, վարել իմ երաժշտական դերերգը: Եթե դուք կարողանաք օգտվել իմ աշխատանքից՝ գերազանց է, չեք կարողանա՝ ընդունեք ցավակցություններս: Ինչպես ասում է արաբական առակը, "այգու վարդերին և ճահճի տատասկներին միևնույն անձրևն է սնուցում":

Sambitbaba
28.08.2020, 21:47
ԿԱՐՈ՞Ղ ԵՄ ԱՐԴՅՈՔ ԵՍ ՁԵԶ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ


Ձեզ թվաց, թե ես ցանկանում եմ ինչ-որ մեկին օգնե՞լ: Բոլորովին ո՛չ: Ո՛չ, ո՛չ, ու մեկ անգամ ևս ո՛չ: Ոչ ոքի օգնել ես չեմ պատրաստվում: Չեմ պատրաստվում նաև վնաս պատճառել: Եթե ինչ-որ բան գնացել է ձեր օգտին կամ վնասին, նշանակում է, օգնել կամ վնասել եք ձեզ դուք ինքներդ՝ դուք և միայն դու՛ք: Կարծում եք, մարդիկ ձեզ օգնու՞մ են: Այդ էր մնացել պակաս: Աջակցու՞մ են ձեզ: Նույնպես ոչ:

Իմ սեմինարներից մեկի մասնակիցն էր մի միանձնուհի: Մի անգամ նա գանգատվեց.

- Ես բոլորովին աջակցություն չեմ զգում մայրապետի կողմից:
- Դուք ի՞նչ ի նկատի ունեք, - հարցրեցի ես:
- Ես դասավանդում եմ նորադարձուհիներին, և նա երբեք մեզ մոտ չի գալիս: Ես ոչ մի անգամ նրանից բարի խոսք չեմ լսել:

Ես պատասխանեցի այսպես.

- Եկեք, մի փոքրիկ տեսարան խաղանք: Ասենք թե ես անձամբ ճանաչում եմ ձեր մայրապետին: Եվ գիտեմ, թե ինչպես է նա ձեզ վերաբերվում: Եվ ահա ձեր մայրապետի անունից ես ասում եմ ձեզ. "Իսկ դուք գիտե՞ք, Մերի, թե ինչու ես ձեզ մոտ չեմ գալիս: Որովհետև ձեր աշխատանքի համար ես կատարելապես հանգիստ եմ՝ ի տարբերություն մյուսներից, ձեր պարտականություններից դուք գերազանց գլուխ եք հանում: Այստեղ ամեն ինչ դուք եք կառավարում՝ նշանակում է, ես անհանգստանալու կարիք չունեմ": Ձեզ սա դու՞ր է գալիս:
- Շատ է դուր գալիս, - պատասխանեց միանձնուհին:
- Լավ է ուրեմն, - շարունակեցի ես: - Իսկ հիմա կարո՞ղ եք մեկ րոպե դուրս գալ: Սա նույնպես խաղի կանոններից մեկն է:

Երբ նա դուրս եկավ, ես մյուսներին պատմեցի իմ ծրագրի մասին.

- Ես դեռևս մայրապետ եմ, պայմանավորվեցի՞նք: Իսկ հենց նոր դուրս գնացած Մերին՝ նորադարձուհիների ամենավատ դաստիարակն է մեր թեմի ամբողջ պատմության ընթացքում: Եվ նրա նորադարձուհիների մոտ ես չեմ գնում այն պատճառով, որ իմ ուժերից վեր է նայել նրա աշխատանքին: Դա ուղղակի սարսափելի է: Իսկ բաց խոսել նրա հետ ես չեմ կարող՝ նորադարձուհիների համար դրանից ավելի վատ կլինի: Մենք մարդ ենք պատրաստում Մերիին փոխելու համար՝ նա կարող է անցնել աշխատանքի մեկ կամ երկու տարի հետո: Հիմա ես այդ ամենը կասեմ Մերիին, որպեսզի նրան աջակցեմ: Դուք ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:
- Դա իրոք ամենալավ բանն է, ինչ կարելի է անել տվյալ իրավիճակում, - պատասխանեցին սեմինարի մասնակիցները:

Ես հրավիրեցի Մերիին սենյակ և մեկ անգամ ևս հետաքրքրվեցի նրա տրամադրությամբ:

- Ես հիանալի տրամադրություն ունեմ, - պատասխանեց նա:

Խե՜ղճ Մերի: Նա համոզված էր, որ մենք իրեն կարեկցում ենք: Իսկ չէ՞ որ ամբողջ բանն այն է, որ մեր շատ մտքեր ու զգացումներ՝ մեր երևակայության խաղն են, ոչ ավելի: Դա վերաբերվում է նաև արտաքին աշխարհից օգնության մասին համոզմունքին:

Դուք ենթադրում եք, որ ձեր օգնությունը մարդկանց բացատրվում է նրանց հանդեպ ձեր սիրո՞վ: Այդ դեպքում ես նորություն ունեմ ձեզ համար: Մարդը ձեր սիրո առարկա երբեք չի դառնա: Սիրել դուք կարող եք այս կամ այն մարդու անհատական և հուսադրող կերպարն ընդամենը: Մտամուխ եղեք միայն. դուք սիրում եք ոչ թե մարդուն, այլ ձեր հորինած պատկերը: Հիշեք, թե ինչպես է սերն անցնում: Պատկերը փոխվում է, այնպես չէ՞: "Ես այնքա՜ն էի հավատում քեզ, իսկ դու ինձ լքեցիր: Ինչպե՞ս կարողացար", - ասում եք դուք նրան: Հավատացե՞լ եք դուք արդյոք իրականում մեկնումեկին: Ոչ ոքի և երբեք: Հերի՛ք եղավ: Այդ ամենը ուղեղներ լվանալու հասարակական ծրագրի մասն է: Դուք ոչ ոքի չեք հավատում և վստահում եք միայն սեփական դատողություններին: Դե ուրեմն էլ ինչի՞ց եք բողոքում: Դուք ուղղակի չունեք համարձակություն ասել ձեզ. "Իմ բոլոր գնահատականները՝ դատարկ բան են": Այնքան էլ գովելի չէ, ճի՞շտ է: Եվ դուք ընտրում եք "Ինչպե՞ս դու կարող էիր այդպես վարվել" տարբերակը:

Ահա և ստացվում է, որ իրականում մարդիկ չեն ցանկանում հասունանալ, չեն ցանկանում իսկապես փոխվել, չեն ցանկանում իրոք երջանիկ լինել: Մի անգամ ինձ իմաստուն խորհուրդ տվեցին. "Եթե դուք անախորժություններ չեք փնտրում, ուրեմն մի փորձեք նրանց երջանիկ դարձնել: Մի սովորեցրեք խոզին երգել՝ դուք ընդամենը ժամանակ եք ծախսում: Եվ կբարկացնեք խոզին": Ես՝ ինչպես այն պարոնն եմ, որը մտավ պանդոկ, հարմար տեղավորվեց և հանկարծ կողքի հարևանի ականջի մեջ տեսավ մի բանան՝ բանան ականջի մե՛ջ: Պարոնը մտածում է. "Ջահելին պետք է ասել բանանի մասին: Բայց ոչ, իմ ի՞նչ գործն է": Սակայն բանանի մասին միտքը նրան հանգիստ չի տալիս: Եվ ահա, մի երկու բաժակ գցելուց հետո, նա դիմում է երիտասարդին. "Կներեք, ձեր ականջի մեջ՝ պատկերացնու՜մ եք, - բանա՛ն կա": "Ի՞նչ", - հարցնում է երիտասարդը: "Ձեր ականջի մեջ բանան կա": "Ինչ ասացի՞ք", - կրկին հարցնում է երիտասարդը: "Բանա՛ն կա ականջումդ, - գոռում է պարոնը: "Ասացեք բարձր, - խնդրում է տղան, - ականջիս մեջ բանա՛ն կա":

Այսպիսով, ջանքերն իզուր են: "Վերջ, հերիք է, բավ է", - պնդում եմ ես ինձ: Ասա, ինչ ուզում ես ասել և ռադ եղիր: Կկարողանան օգտվել՝ շնորհավորանքներս, չեն կարողանա՝ ցավակցություննե՛րս":

Sambitbaba
29.08.2020, 23:03
ԽԵԼԱՄԻՏ ԷԳՈԻԶՄ


Եթե դուք իրոք ցանկանում եք արթնանալ, ուրեմն առաջինը, ինչ ես ձեզ կխնդրեմ, - գիտակցել ձեր արթնանալ չցանկանալը: Առաջին քայլը դեպի արթնացում կայանում է հենց նրանում, որպեսզի ազնվորեն խոստովանեք ձեզ, որ ավելի հաճելի է քնած լինել: Չէ՞ որ դուք չեք ձգտում երջանկության: Կուզե՞ք մի փոքրիկ փորձություն, ընդամենը մեկ րոպե տևող: Կարող եք փակել աչքերդ, իսկ կարող եք և բաց պահել՝ դա էական չէ: Պատկերացրեք ձեզ մոտիկ և թանկագին մի մարդու, որին դուք շատ եք սիրում: Ասեք նրան մտովի. "Ինձ համար երջանկությունն ավելի թանկ արժե, քան դու": Եվ տեսեք, թե ինչ ստացվեց. "Ես ավելի շատ ցանկանում եմ երջանիկ լինել, քան ապրել քեզ հետ: Եթե ես կարողանայի ընտրել, կընտրեի երջանկությունը": Որևէ մեկը, երբ ասում էր սա, իրեն էգոիստ զգա՞ց: Կարծում եմ, շատ շատերը: Այժմ տեսնու՞մ եք, թե որքան է զոմբիացված ձեր ուղեղը: Տեսեք, թե որքան ուժեղ է ձեր մեջ համոզմունքը. "Ինչպե՞ս ես կարող եմ այդքան ինքնասեր լինել": Բայց եկեք պարզենք, թե երկուսից ո՞վ է իրականում էգոիստ: Պատկերացրեք, որ ձեզ ասում են. "Դու ընտրում ես երջանկությունը, այլ ոչ ի՞նձ: Ինչպե՞ս դու կարող ես այդքան էգոիստ լինել": Մի՞թե դուք չեք ցանկանա պատասխանել դրան, ասենք. "Կներես, բայց ինչպե՞ս դու կարող ես այդքան էգոիստ լինել և պահանջել, որ ես գերադասեմ քեզ իմ սեփական երջանկությա՛նը":

Ժամանակին մի կին ինձ պատմել է իր զարմիկի մասին, որը ճիզվիտ-հոգևորական էր Միլուոկիում: Իր ամեն քարոզ նա սկսում էր այսպես. "Սերը փորձարկվում է ինքնազոհաբերմամբ, իսկ չափվում է ինքնահրաժարումով": Հիանալի՛ է:

- Դուք կցանկանայիք, որ ես զոհաբերեմ իմ երջանկությունը հանուն ձեր հանդեպ սիրո՞, - հարցրեցի ես այդ կնոջը:
- Այո, - պատասխանեց նա:

Դե, մի՞թե հմայիչ չէ դա: Որքա՜ն սքանչելի կարող էր դասավորվել նրա հետ մեր կյանքը: Հանուն սիրո նա կզոհաբերեր իր երջանկությունը, ես՝ իմը; արդյունքում երկու դժբախտ մարդ ավել կլիներ, բայց միևնույն է՝ կեցցե սե՛րը: