PDA

Դիտել ողջ տարբերակը : Մանկատներ



Tig
09.01.2012, 16:33
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել մանկատներին վերաբերվող հարցեր:

Ամանորից առաաջ "Պարենք Հայերեն" նախաձեռնությունով երկու անգամ այցելել ենք Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ու երեխեքին մի քանի պար սովորացրել: Դրանից հետո մանկատուն ասվածը ուղեղիցս դուրս չի գալիս: Ճիշտ է իրավիճակի շատ մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ մանկատուն ասված երևույթում շատ սխալ ձևով են առաջնորդվում: Չգիտեմ օրենսդրությամբ դա կարգավորվո՞ւմ է, թե ոչ, բայց ինձ հուզում են հետևյալ հարցերը: Երեխան չափահաս դառնալով և դուրս գալով մանկատնից, հայտնվում է դեպրոսիվ վիճակում: Քանի որ մինչ այդ նրա համար ամեն ինչ արել են, և արել են "բոլորը": Չափահաս դառնալով և զրկվելով այդ հովանավորչությունից աղջկներից շատերը դառնում է անբարոյական, տղաներից շատերն էլ՝ հանցագործ: Մանկատան երեխաները բացի ընտանեկան սեր ասվածից ոչ մի պակաս բան չեն ունենում: Մենք տեսանք լավ կահավորում, տեխնիկա, սնունդն ու հագուստն էլ նորմալ են, զբաղվածության պակաս էլ չունեն: Բայց նրանց ապագայով ոչ ոք չի հետաքրքրվում: Ինկատի ունեմ նրանց որևէ մասնագիտություն չի սովորեցվում, որով հետագայում նրանք կարող են աշխանք գտնել: Կարծում եմ մանկատներում բավականին մեծ ֆինանսներ են առկա, և ավելի նպատակահարմար կլիներ այդ ֆինանսները օգտագործվեին համապատասխան մասնագերներ վարձելու համար, որոնք երեխաներին որևէ կիրառական արհեստ, մասնագիտություն կսովորեցնեին: Սա կնպաստի նաև աշխատատեղերի շատացմանը: Կարծում եմ ճիշտ կլիներ նաև, որ մանկատնից հետո երեխաները հնարավորություն ունենաին անվճար սովորել նաև ուսումնարաններում, իսկ առավել ընդունակները ԲՈՒՀ-երում: Եվ ուսման ժամանակ նրանց տրվեր հանրակացարաններ: Ինչպես նաև կարծում եմ կարելի է կենտրոնանալ մանկատան տղաներին զինվորական որևե մասնագիտություն սովորեցնելուն: Կարծում եմ հեռավոր սահմանամերձ վայրեր նրանց ուղարկել աշխատելու համար ավելի նպատակահարմար կլինի, ու քանի որ նրանք քաղաքում իրենց կապող բան չունեն, կարծում եմ նրանց աշխատանքը առավել արդյունավետ կստացվի: Իսկ նրանք քանի որ ծնողազուրկ են նույնիսկ զորակոչման ենթական չեն...

Arpine
09.01.2012, 23:25
Շատ արդիական թեմա է:), և շատ ցավոտ:
Մանկատներում, կարելի ասել, որ երեխաները հիմնականում ոչ մի բանի պակաս չեն ունենում, բացառությամբ ամենակարևորի: Պայմանները, որտեղ ապրում են, լավ են, իմ տեսածով, մի փոքր հագուստները էնքանել նորմալ չէին:
Երբ դառնում են չափահաս, կապ չունի ունեն գնալու տեղ թե ոչ, նրանք պարտավոր են, համապատասխան դիմում ներկայացնելով, լքել մանկաունը: Նրանց տրվում է որոշակի, չնչին գումար, ճշգրիտ չեմ հիշում, որ կարողանան սկզբում ապրել: Սակայն մանկատունը պարտավոր է հետևողական լինել, թե մանկատնից դուրս գալով, որտեղ է ապրելու,ինչ է անելու իրենց սանը:
Բայց ծնողազուրկ լինելը բանակում ծառայելուն չի խանգարում: Այսինքն, եթե որևէ այլ խանգարող հանգամանք չկա, տղաները գնում են բանակ: Այս դեպքում աղջիկների վիճակն ավելի վատ է:
Ինչ վերաբերում է մասնագիտություն ստանալուն, նրանք սովորում են, իհարկե ոչ բոլորը: Չեմ կարող ճշգրիտ ասել, բայց հավանաբար, անվճար: Այսինքն հիմա նրանցից մի քանիսը ինձ հետ նույն բուհում են սովորում:):

Tig
10.01.2012, 10:20
Շատ արդիական թեմա է:), և շատ ցավոտ:
Մանկատներում, կարելի ասել, որ երեխաները հիմնականում ոչ մի բանի պակաս չեն ունենում, բացառությամբ ամենակարևորի: Պայմանները, որտեղ ապրում են, լավ են, իմ տեսածով, մի փոքր հագուստները էնքանել նորմալ չէին:
Երբ դառնում են չափահաս, կապ չունի ունեն գնալու տեղ թե ոչ, նրանք պարտավոր են, համապատասխան դիմում ներկայացնելով, լքել մանկաունը: Նրանց տրվում է որոշակի, չնչին գումար, ճշգրիտ չեմ հիշում, որ կարողանան սկզբում ապրել: Սակայն մանկատունը պարտավոր է հետևողական լինել, թե մանկատնից դուրս գալով, որտեղ է ապրելու,ինչ է անելու իրենց սանը:
Բայց ծնողազուրկ լինելը բանակում ծառայելուն չի խանգարում: Այսինքն, եթե որևէ այլ խանգարող հանգամանք չկա, տղաները գնում են բանակ: Այս դեպքում աղջիկների վիճակն ավելի վատ է:
Ինչ վերաբերում է մասնագիտություն ստանալուն, նրանք սովորում են, իհարկե ոչ բոլորը: Չեմ կարող ճշգրիտ ասել, բայց հավանաբար, անվճար: Այսինքն հիմա նրանցից մի քանիսը ինձ հետ նույն բուհում են սովորում:):

Արփինե ջան, իսկ քեզ հետ սովորողները, որտե՞ղ են ապրում: Ու արդյոք բոլորին են ապահովում ապրելու տեղով մանկատնից դուրս գալուց հետո: Վերջերս Կարինե Իոնեսյանը մի տեսանյութ էր պատրաստել, թե մանկատան սաներին ինչպիսի բնակարաններ էին տվել...

Հետաքրքիր է այս հարցը ի՞նչ օրենքով է կանոնակարգվում: Կարծում եմ այստեղ էլ օրենքը շատ լղոզված կլինի ու անհրաժեշտ կլինեն օրենքի մշակումներ իրականացնել...:think

Agni
10.01.2012, 10:42
Արփինե ջան, իսկ քեզ հետ սովորողները, որտե՞ղ են ապրում: Ու արդյոք բոլորին են ապահովում ապրելու տեղով մանկատնից դուրս գալուց հետո: Վերջերս Կարինե Իոնեսյանը մի տեսանյութ էր պատրաստել, թե մանկատան սաներին ինչպիսի բնակարաններ էին տվել...

Հետաքրքիր է այս հարցը ի՞նչ օրենքով է կանոնակարգվում: Կարծում եմ այստեղ էլ օրենքը շատ լղոզված կլինի ու անհրաժեշտ կլինեն օրենքի մշակումներ իրականացնել...:think
Տիգ ջան, ես մի ժամանակ ԲՀԿ գիտեի, որ զբաղվում էր էտ հարցով… Էջմիածնում սեփական տուն էին գնել / «Մեր տունը» անունը էդպես էր/ ու Գավառի մանկատան աղջիկներից այդտեղ էին ապրում 18տ.ից հետո: Ուսում էին ստանում ու տարբեր դասեր էին ունենում հենց տանը: ԱՆձամբ գնացել եմ մի քանի անգամ, բայց մի 4 տարի առաջ: Էտ ամենը արվում էր բարեգործների կողմից:
Ինչքանով հիշում եմ, պետության կողմից հանրակացարաններում են տեղ հատկացնում նրանց , դե պայմաններն էլ ահավոր են ուղղակի:

keyboard
10.01.2012, 10:46
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել մանկատներին վերաբերվող հարցեր:

Ամանորից առաաջ "Պարենք Հայերեն" նախաձեռնությունով երկու անգամ այցելել ենք Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ու երեխեքին մի քանի պար սովորացրել: Դրանից հետո մանկատուն ասվածը ուղեղիցս դուրս չի գալիս: Ճիշտ է իրավիճակի շատ մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ մանկատուն ասված երևույթում շատ սխալ ձևով են առաջնորդվում: Չգիտեմ օրենսդրությամբ դա կարգավորվո՞ւմ է, թե ոչ, բայց ինձ հուզում են հետևյալ հարցերը: Երեխան չափահաս դառնալով և դուրս գալով մանկատնից, հայտնվում է դեպրոսիվ վիճակում: Քանի որ մինչ այդ նրա համար ամեն ինչ արել են, և արել են "բոլորը": Չափահաս դառնալով և զրկվելով այդ հովանավորչությունից աղջկներից շատերը դառնում է անբարոյական, տղաներից շատերն էլ՝ հանցագործ: Մանկատան երեխաները բացի ընտանեկան սեր ասվածից ոչ մի պակաս բան չեն ունենում: Մենք տեսանք լավ կահավորում, տեխնիկա, սնունդն ու հագուստն էլ նորմալ են, զբաղվածության պակաս էլ չունեն: Բայց նրանց ապագայով ոչ ոք չի հետաքրքրվում: Ինկատի ունեմ նրանց որևէ մասնագիտություն չի սովորեցվում, որով հետագայում նրանք կարող են աշխանք գտնել: Կարծում եմ մանկատներում բավականին մեծ ֆինանսներ են առկա, և ավելի նպատակահարմար կլիներ այդ ֆինանսները օգտագործվեին համապատասխան մասնագերներ վարձելու համար, որոնք երեխաներին որևէ կիրառական արհեստ, մասնագիտություն կսովորեցնեին: Սա կնպաստի նաև աշխատատեղերի շատացմանը: Կարծում եմ ճիշտ կլիներ նաև, որ մանկատնից հետո երեխաները հնարավորություն ունենաին անվճար սովորել նաև ուսումնարաններում, իսկ առավել ընդունակները ԲՈՒՀ-երում: Եվ ուսման ժամանակ նրանց տրվեր հանրակացարաններ: Ինչպես նաև կարծում եմ կարելի է կենտրոնանալ մանկատան տղաներին զինվորական որևե մասնագիտություն սովորեցնելուն: Կարծում եմ հեռավոր սահմանամերձ վայրեր նրանց ուղարկել աշխատելու համար ավելի նպատակահարմար կլինի, ու քանի որ նրանք քաղաքում իրենց կապող բան չունեն, կարծում եմ նրանց աշխատանքը առավել արդյունավետ կստացվի: Իսկ նրանք քանի որ ծնողազուրկ են նույնիսկ զորակոչման ենթական չեն...


Հետմանկատան առօրյա. 4500 դոլար 12 աղջիկների կարիքները հոգալու, կրթելու ու դաստիարակելու համար

Հայաստանում գործող մանկատների սաները 18-ը լրանալուն պես բախվում են դառը իրականության հետ` նրանք հիմնականում տեղ չեն ունենում գնալու: Եվ սա այն դեպքում, երբ պետությունը պարտավորված է նրանց տնով ապահովել, բայց… Անշուշտ 90-ականների իրավիճակն այս իմաստով ավելի ծայրահեղ էր և, օրինակ, 90-ականների սկզբին մանկատունը լքած չափահաս երիտասարդներն այլ տեղ, քան փողոցում քնելն էր, չունեին: Նրանցից շատերը 2000-ականների կեսերից կարողացան ստանալ բնակարան, թեև շատերը մինչև հիմա հերթի են:

Էջմիածնի «Մեր տուն» հասարակական կազմակերպությունը, որ հիմնադրվել է 2005թ-ին, իսկ 2006թ-ից արդեն անցել հիմնական մարտավարության` 4 տարի պայմանագրով իր հյուրընկալ քողի տակ է առնում մանկատան նախկին, բացառությամբ աղջիկ սաների, թերևս նմանատիպ եզակի կառույցն է Հայաստանում: Այն գործում է բացառապես բարեգործական հիմունքներով, իսկ նպատակը մեկն է` կրթել, դաստիարակել ու օգնել կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Այդպես, այսօրվա դրությամբ «Մեր տանը» բնակվող 12 աղջիկներից բոլորը կամ սովորում են` օրինակ Էջմիածնի Գր.Լուսավորիչ համալսարանի «Մանկավարժություն» ֆակուլտետում, կամ ավարտել են այն, կամ էլ ուսանում են արհեստ` գորգագործություն, վարսավիրական գործ և այլն:

Նախապատմությունը սկիզբ է առնում 1988թ-ի աղետալի երկրաշարժից. դրանից հետո է, որ ԱՄՆ-ում բնակվող Ջուլի Աշեկյանը հանձն է առնում օգնել ոչ միայն աղետի պատճառով որբ մնացած, այլև բոլոր ծնողազուրկ երեխաներին` Հայաստանի Երեխաների Հովանավորության ծրագրի ազգային կոորդինատորի կարգավիճակով.

«Սա այն տարիներն էին, երբ պետությունը ծայրահեղ վատ վիճակում էր ու մանկատաները, պատկերացրեք, ինչ օրեր էին քաշում...երեխաները պետությունից ցամաք հաց էին ստանում ու այն պահում բարձի տակ, որպեսզի առավոտյան էլ ուտելու բան ունենան: Ծրագրի շրջանակում շուրջ 15 հազար երեխաների օգնություն ցուցաբերվեց, ինչպես նաև օժանդակեցին չորս կարևոր` Գավառի, Գյումրիի, Նոր-Նորքի և Խարբերդի մանկատներին»,-Panorama.am-ին պատմեց «Մեր տան» հկ հիմնադիր նախագահ Տիգրանուհի Կարապետյանը: Հենց սրանով է բացատրվում այն, որ 18 տարին լրացած և «Մեր տուն» պայմանագրով տեղափոխվող աղջիկներից գրեթե բոլորին տիկին Կարապետյանը ճանաչում է դեռ փոքրուց:

Միայն նյութական օգնությունը չէ, որ կարևոր է մանկատան երեխաներին ` նրանց պետք է ուժ տալ, սիրել, ճիշտ կողմնորոշել կյանքում: Ու ըստ այդմ էլ, նշում է մեր զրուցակիցը, եկավ նման կառույց ստեղծելու անհրաժեշտությունը` նախ, 1999թ-ին Գավառի մանկատան հենց հարևանությամբ ծրագրի շրջանակում բնակարան գնվեց, ինչը մի խումբ մարդկանց պատասխանն էր այն ամենին, ինչ լսում էին, որ կատարվում է մանկատան շրջանավարտ աղջիկների հետ: Իսկ 2006-ին էլ արդեն կառուցվեց «Մեր տունը». «Սա միջանկյալ օղակ է, որպեսզի այստեղից քիչ թե շատ դժվարություններին պատրաստ անհատ դուրս գա»:
Բացի այս, սա ոչ միայն կրթական ծրագիր է, այլև ուղղված թրաֆիկինգի դեմ, քանի որ, նշեց Տ.Կարապետյանը, եղել են աղջիկներ, որոնք մանկատնից հետո հայտնվել են , օրինակ, Դուբայում` մարմնավաճառի կարգավիճակում: Նման դեպքերի կրկնումը բացառելու նպատակը ևս դրված է «Մեր տան» գոյության մեջ:

Անցած 5 տարիներին այստեղ ապրել ու կրթություն է ստացել 22 աղջիկ, նրանցից 7-ն արդեն ամուսնացել են: Սա Տիգրանուհին ամենամեծ պարգևն է համարում իր աշխատանքի, քանի որ սրանով, առաջինհերթին, ապացուցում է բոլորին` առկա կարծրատիպերը մանկատան երեխաների առումով կոտրվում են ու կամաց-կամաց մեր կյանքից հեռանում.
«Ես կարող եմ կոնկրետ մեր պահով ասել, որ իսկապես Էջմիածնում մեզ հաջողվեց քիչ թե շատ կոտրել գոյություն ունեցող կարծրատիպերը: Բայց, երբ սկսում էինք մտավախությունը բավականին մեծ էր, օդում լարվածություն կար` դե, մտածում էին, ծնողազուրկ աղջիկներ են և այլն: Թեև կարծում եմ հասարակությունն իր մեջից բոլոր կարծրատիպերը խոցելի այս խմբի նկատմամբ դեռ չի վերացրել, դեռ ժամանակ է պետք»:

Ինչ վերաբերում այս պատմության ֆինանսական ու, ըստ այդմ, ամենակարևոր հատվածին, ապա հիմնադիր-նախագահը չի խուսափում խոսել դրա մասին: Գոյությունը պահպանելու համար անհրաժեշտ բարեգործական միջոցները ստացվում են ԱՄՆ-ից, սակայն Ջ.Աշեկյանը տառապում է քաղցկեղով ու օր օրի նրա առողջական վիճակն ավելի է ծանրանում: Այնպես որ պետության աջակցությունը ամենևին էլ չէր խանգարի: Բայց այսպես էլ դեռ կարողանում հոգալ աղջիկների կարիքները` կրթության տալ, հագուստ գնել, սննդով ապահովել և այլն.

«Ամիսը ստանում եմ 4500 դոլար` 12 երեխայի, 7 աշխատողների, հարկերի, կոմունալ վճարումներ և այլնի համար»,-թվարկեց նա: Այնուհետ ցանկացավ ներկայանալ այն դիրքից, թե ճիշտ չէ միշտ մտածել ու ասել, որ պետությունը պետք է անի և այլն .
«Այո, պետք է անի, բայց եթե հնար չունի, ապա ի՞նչ անես»,- եզրակացրեց նա ու ավելացրեց`«Մեր տան» աղջիկները շահառու են ու սպասում են, թե երբ պետությունից կստանան իրենց բնակարանը:

Յուրատիպ այս կառույցի հոգեբան Մարգարիտա Հովսեփյանն էլ պատմեց այն աշխատանքի մասին, որ տանում է ամեն օր, քանի որ 18 տարիների ընթացքում չափազանց շատ են կարծրատիպերը, որ արմատավորվում են այս աղջիկների մոտ: Թեև լավագույն գնահատականն այն է, որ գոյության հինգ տարիներին և ոչ մի աղջիկ տուն մտնելուց հետո ետ չի վերադարձվել կամ ժամանակից շուտ չի լքել այն` վարքի կամ այլ խնդիրների պատճառով: Ինչ վերաբերում է այս հարկի տակ հաճախակի ամուսնություններին, ապա տիկին Հովսեփյանը դա համաչափ է համարում, քանի որ, նախ, հետաքրքրությունը «Մեր տան» նկատմամբ մեծ է, իսկ բացի այդ էլ `նրանք իսկապես լավ ընտանիքի կին ու մայրեր են դառնում.
«Մանկատուն անցած կինը երբեք չի կարող պատկերացնել, որ իր երեխան կարող է նույն ճակատագրին արժանանալ իր որոշման արդյունքում»,-հավելեց նա:

... «Մեր տանն» այսօր ապրում է 12 աղջիկ, սակայն կազմակերպության ծրագրերում է գնել լրացուցիչ տուն ու ավելացնել բնակիչների քանակը:






Աղբյուր` Panorama.am

Նման կազմակերպություններ թիվը գնալով կավելանա հուսով եմ, "Երեխան պետք է ապրի ընտանիքում" ծրագրի շրջանակներում բավականին խնդիրներ լուծվել են և լուծման փուլում են։

keyboard
10.01.2012, 12:33
«Մեր տնից» սիրելիի տուն. հերթական ուրախությունը մանկատան նախկին սաների կյանքում (լուսանկարներ)

Արդեն 5-րդ տարին է, ինչ Էջմիածնի սրտում իր գոյությունը հաստատած «Մեր տուն» հասարակական կազմակերպության հյուրընկալ տունը հոգ է տանում մանկատան 18-23 տարեկան նախկին սաների հետագա ճակատագրի մասին: Նոյեմբերի 11-ին «Մեր տունը» կտոնի իր 5-րդ տարեդարձը, թեև մինչ այդ էլ այս պատերում ուրախության առիթները պակաս չեն:

Շաբաթ օրը «Մեր տանը» ուրախություն էր` այստեղ բնակվող Գավառի մանկատան նախկին սան, 21-ամյա Հերիքնազի նշանադրությունն էր: Հերիքին, ինչպես նրան իր ընկերուհիներն են կանչում, կնության էր եկել տանելու Արմենը, նրա հետ էլ, դարերով եկած ավանդույթի համաձայն, մայրը, քույրը ու մոտիկ ազգականները: Նշանդրեքի արարողությունն էլ հավաքվածների ջերմությունից վերածվեց իսկական հարսանիքի` տեր հայրը կար, հարսի քողը կար, էլ ի՞նչ էր պետք: Մանավանդ, որ առաջիկայում Հերիքնազն ու Արմենը մեկնելու են Կրասնոդար, Արմենի եղբոր մոտ, որտեղ էլ արդեն պաշտոնապես կհայտարարվեն ամուսիններ:
Ընդամենը մեկ տարի առաջ, 2010թ-ի սեպտեմբերին էր, որ աղջիկը Գավառի մանկատնից տեղափոխվեց «Մեր տուն» ու այստեղ էլ, փաստորեն, երկար չմնաց: Երկու օր առաջ արդեն Հերիքնազը գլուխը կախ ընդունում էր տեր հոր օրհնանքն ու աղոթքը, այն էլ ի~նչ օրհնություն: Պարզվեց, որ տեր հայրը «Մեր տան» փեսացուն է, քանի որ երեք տարի առաջ, դարձյալ հոկտեմբերի 15-ին այս հյուրընկալ կառույցից իրեն կյանքի ընկեր էր ընտրել Իռային ու նրանց առաջնեկը մեկ տարի անց ծնվել էր դարձյալ հոկտեմբերի 15-ին.

«Մոգական ու ուրախություն բերող թիվ է մեզ համար այս օրը.... Թեև, կարծում եմ, մոգական է հենց «Մեր տունը», դրա համար այստեղ տիրող ջերմությունը նման առիթների պակաս չի թողնում»,-Panorama.am-ին պատմեց հկ հիմնադիր նախագահ Տիգրանուհի Կարապետյանը: Դե իսկ հյուրասենյակում փակցված ցուցափեղկը` «Մեր տան երջանկությունը» ու «Մեր տան թոռնիկները» կարգախոսով, ասվածի պատկերավոր ապացույցն է` իր գոյության 5 տարիների ընթացքում սա արդեն 7-րդ ամուսնական զույգն է, որին հասունության շեմին կանգնած աղջիկներին մայր փոխարինած Տիգրանուհին տալիս է իր համաձայնությունը:

«Մեզ մոտ մի ավանդույթ ունենք` ամեն փեսա իր հետ մեկին պետք է բերի... Ու ասեմ, որ դա գործուն ավանդույթ է»,- տոնական սեղանի շուրջ, երբ պաշտոնական մասն արդեն ետևում էր, կատակով պատմեց Տիգրանուհին:

«Մեր տունը» բարեգործական կազմակերպություն է, որը հովանավորվում է ԱՄՆ-ի կողմից: Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց հկ նախագահը` ամսական 4500 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ ընթացիկ ծախսերի ու աղջիկների կարիքները հոգալու համար: Սակայն բացի այս, այն առաջին իսկ օրվանից մեծ հետաքրքրություն է առաջացրել սուրբ քաղաքի բնակիչների կողմից, ովքեր առիթ-անառիթ, բայց իրենց հետքը թողնում են այստեղ ապրող 12 աղջիկների առօրյայում: Այդպես, Հերիքնազի ու Արմենի նշանադրությանը հրավիրվածների թվում էին նաև «Մեր տան» ժամանակով ապացուցված իսկական ընկերներ, էջմիածնաբնակ եղբայրներ Վազգենն ու Արսենը` «Ոսկե կացին»-ի խանութպանները, ովքեր ցանկացած ծննդյան կամ նշանդրեքի արարողությանը, ամանորյա տոներին ու անգամ անառիթ Տիգրանուհու կողքին են.

«Ի՞նչ անենք, ի՞նչ է պետք, ինչի՞ կարիք ունեք... ես թե’ Արսենից ու Վազգենից, թե’ նրանց նման շատերից այս հարցն այնքան հաճախ եմ լսում ու այնքան եմ ուրախանում, որովհետև թևութիկունք ունեմ, գիտեմ, որ ցանկացած պահի մեզ հասնող կա: Դա ամենամեծ գնահատականն է, որ կարող է ունենալ «Մեր տունը»»,- կիսվեց նախագահը, ում թեև աղջիկները «դու»-ով էին դիմում, բայց ընդգծված հարգանքով:

Նշանադրության արարողությանը եկել էր «Մեր տան» մյուս մեծ բարեկամ, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դուստրը` Նոնա Սարգսյանը: Պարզվեց, որ պաշտոնյայի դստերը, որ երեք բալիկ է մեծացնում, ամենևին էլ առիթ չի փնտրում այստեղ հյուրընկալվելու, աղջիկների որպիսիությունը պարզելու ու նրանց հետ ընկերական շրջապատում ուղղակի սրճելու համար: Ի դեպ, տնօրենը տեղեկացրեց, որ առաջիկա հարսանեկան արարողությանը անպայման ոստիկանապետին են հրավիրելու` նա ևս ակտիվ մասնակցություն է ունենում աղջիկների կյանքում:

Աղջիկներին բազմիցս այցի է եկել ՀՀ նախագահի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, հոգսերին տեր է կանգնում Էջմիածնի քաղաքապետը, իսկ սկզբում, երբ «Մեր տունը» հայտարարեց իր մասին, Էջմիածնում մի տեսակ էին նայում դրան` դե միայն աղջիկներ, այն էլ 18 տարեկան, այն էլ` մանկատնից: Բայց ժամանակը, ճիշտ դրվածքը, ներքին խիստ կանոնադրությունը (օրինակ` ժամը 18.00-ից հետո բոլորը պարտավոր են լինել «Մեր տանը», այցի գնալը կամ հյուր ընդունելը միայն նախագահի համաձայնությամբ և այլն), ինչպես նաև հենց աղջիկների վարքն ու բարքը ապացուցեցին, որ դա արդեն վաղուց հնացած կարծրատիպեր են.... Ու այդպես էլ ապրում են` հոգսից հոգս, ուրախությունից ուրախություն, «Մեր տնից» կամ սեփական, կամ էլ ամուսնու տուն:

Իսկ մինչ այդ աղջիկները (Արփինեն, որ երկու տարի առաջ «Զատիկ» մանկատնից է այստեղ տեղափոխվել ու այսօր սովորում է Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչ համալսարանում, Անին, որ «Մեր տան» հնաբնակներից մեկն է` այստեղ է եկել Գավառի մանկատնից 2007թ-ին, նույն Գավառից տեղափոխված Վարսիկը, փոքր Հասոն, Լուսինեն ու Սյուզաննան, ով այստեղ է եկել Բյուրեղավանի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունից» ու մյուսները) պարում ու ուրախանում են ու մտովի փորձում կռահել, թե հաջորդ ո՞ւմ հերթն է:

Թեև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հերիքնազի գցած հարսի քողը ծվարեց բոլոր այս աղջիկների գլխավերևում ու այդպես էլ չընկավ որևէ մեկի ձեռքը` նրանք բոլորն էլ այս ջերմ տնից են կնության գնալու:
Ի դեպ, հավանաբար հաջորդ շաբաթ էլ այստեղ քեֆ-ուրախություն լինի` 2006թ. նոյեմբերին Գավառի մանկատնից այստեղ տեղափոխված Անիին պատրաստվում են նշանել: Ամեն դեպքում ընտրյալը վաղուց է դրան պատրաստ:



Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լիա Խոջոյան

Աղբյուր` Panorama.am
Կայքում նկարներ էլ կան, ես ներկա էի, նենց լավ անցավ։

keyboard
10.01.2012, 12:43
«Մանկատան շրջանավարտներին բնակարան հատկացնելու համար բյուջեն փող չունի. բայց նախարարությունը ելք է գտել»

2012թ-ի պետական բյուջեի նախագծով, սոցիալական պաշտպանությանը հատկացվելիք գումարների մեջ, չգիտես ինչու, բացակայում են միջոցներ, որոնք պետությունը` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պետք է ուղղեր մանկատների շրջանավարտներին բնակարաններով ապահովելուն: Նշենք, որ այդ ծրագիրն իրականացվում է արդեն 2003թ-ից:
Եվ ահա ուսումնասիրելով նախագիծը «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այս կապակցությամբ այսօրվա քննարկմանը հարց ուղղեց նախարար Արթուր Գրիգորյանին` «բա ի՞նչ է լինելու այն շահառուների հետ, որ մինչև հիմա հերթի են և հույս ունեն բնակարան ստանալ պետությունից»:

Ի դեպ, պատգամավորն ավելքացրեց, որ սա էլ երկրորդ տարին է, որ գումարներ այդ նպատակով չեն հատկացվում:
«Այո, շատ ճիշտ եք նկատել` 2012թ-ին մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու համար բյուջեով համապատասխան ծախս նախատեսված չէ, ինչպես և չի եղել նախատեսված 2010-ին և 2011-ին: Սակայն մենք` կառավարությունը, 2011թ-ին րոշում կայացրեց, թե ինչ ձևով պետք է մանկատան շրջանավարտների բնակարանների խնդիրը կարգավորվի»,- արձագանքելով տիկին Բախշյանին նշեց նախարարը:
Մի շարք ուսումնասիրություններից հետո կառավարությունը որոշում է կայացրել, նախ, ստեղծել սոցիալական բնակարանային ֆոնդ, որը ձևավորման փուլում է.

«Օրինակ, Գյումրիի Մուշ թաղամասում նորակառույց շենքի շինարարության ավարտից հետո վեց բնակարաններ հատկացվեց մանկատան շրջանավարտներին: Բացի սրանից, հինգ բնակարան էլ ունենք նախկինում չավարտված, այսօր իսկ ավարտված Լոռիում և 12 բնակարան էլ առաջիկայում կհատկացվի Մարալիկում»,- թվարկեց նա:

Հիշեցնենք, որ Մարալիկի սոցիալական բնակարանին է սպասում նաև Panorama.am-ի վերջին հրապարակումների հերոս, մանկատան շրջանավարտ ու հաշմանդամ 42 -ամյա Կարենը, ով 1991թ-ից Նոր-Նորք վարչական շրջանում բնակվում է թիթեղյա տնակում ու սպասում, թե երբ է բնակարան ստանալու:

Նշենք, որ 2003թ-ից մինչ օրս մանկատան շրջանավարտներին պետության կողմից տրվել է թվով 150 բնակարան և 2013թ-ին նրանցից ոմանք կկանգնեն խնդրի առաջ` ի՞նչ է լինելու հետո: Քանզի պայմանագրով բնակարանները տրված են 10 տարի ժամկետով: Ա. Բախշյանը բարձրացրեց նաև այս հարցը.

«Մենք ուսումնասիրել ենք նաև այդ խնդիրը և պարզել, որ դրանցից 28-ն այսօր չեն ծառայում իրենց նպատակին, իսկ հերթագրված կան 300 երեխաներ: Եվ որպեսզի մենք կարողանանք ճիշտ քայլերի գնանք, ապա իմ կողմից հանձնարարվել է գտնել բոլոր այդ շահառուներին, որպեսզի հստակ լինի այդ 28 բնակարանների ճակատագիրը»,- տեղեկացրեց նախարար Գրիգորյանը ` «հստակ»-ի տակ նկատի ունենալով, որ գուցե այդ 28-ը վերադարձվի պետության ֆոնդ ու ըստ այդմ տրվի այլ շահառուների: Սակայն.
«Կարծում եմ սխալ է ասել, որ կոնկրետ 28-ն էլ կվերադարձնենք, բայց այդ թվից 15 բնակարանը մենք հաստատ ետ կվերցնենք, որպեսզի հաջորդական այլ շահառուին ապահովել բնակարանով»:

Վերջնական արդյունքները նախարարությունը կհրապարակի մինչև դեկտեմբերի 10-ը:

Աղբյուր` Panorama.am

Arpine
10.01.2012, 12:59
Արփինե ջան, իսկ քեզ հետ սովորողները, որտե՞ղ են ապրում: Ու արդյոք բոլորին են ապահովում ապրելու տեղով մանկատնից դուրս գալուց հետո: Վերջերս Կարինե Իոնեսյանը մի տեսանյութ էր պատրաստել, թե մանկատան սաներին ինչպիսի բնակարաններ էին տվել...

Հետաքրքիր է այս հարցը ի՞նչ օրենքով է կանոնակարգվում: Կարծում եմ այստեղ էլ օրենքը շատ լղոզված կլինի ու անհրաժեշտ կլինեն օրենքի մշակումներ իրականացնել...:think

Ինձ հետ սովորողները դեռևս մանկատանն են: Ի դեպ, կային երեխաներ, որոնք չնայած նրան, որ արդեն 19, 20 էին բայց մանկատանն էին: Օրենքին դեմ է, բայց մանկատան ղեկավարության կողմից մարդկային արարք: Հակառակ դեպքում աղջիկները փողոցում էին:
Տների հարցը շատ ցավոտ է պետության համար, ըստ օրենքի պետությունը պետք է տներ տրամադրի նրանց չափահաս դառնալուց հետո: Էս հարցին վերջնական լուծում դեռ չկա:
Առաջարկություն է եղել, որ երեխաները մանկատնից հեռանան ոչ թե 18 այլ`23 տարեկանում (http://www.lorinews.com/2011/12/218.html)

Tig
10.01.2012, 13:23
Աղբյուր` Panorama.am
Կայքում նկարներ էլ կան, ես ներկա էի, նենց լավ անցավ։

Հովո ջան, հղում դիր մենք էլ նայեն էլի:

keyboard
10.01.2012, 13:37
Հովո ջան, հղում դիր մենք էլ նայեն էլի:

Խնդրեմ (http://www.panorama.am/am/society/2011/10/17/engigment/)

Arpine
10.01.2012, 14:07
Աղբյուր` Panorama.am

Նման կազմակերպություններ թիվը գնալով կավելանա հուսով եմ, "Երեխան պետք է ապրի ընտանիքում" ծրագրի շրջանակներում բավականին խնդիրներ լուծվել են և լուծման փուլում են։

Շատ լավ կլինի, որ ավելանան, և գործեն ոչ միայն աղջիկների համար:
Տղաներն էլ բանակից վերադառնում են և հայտնվում «օդից կախված» վիճակում (http://www.lorinews.com/2011/12/blog-post_8299.html)
շարունակություն՝
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ 20-ԱՄՅԱ ՈՐԲ ՏՂԱՅԻՆ (http://www.lorinews.com/2011/12/20.html):

Claudia Mori
10.01.2012, 14:16
http://www.youtube.com/watch?v=ZWSvTt1avHk&feature=related


http://www.youtube.com/watch?v=4chEjlqMG9I&feature=related


http://www.youtube.com/watch?v=syFMgTFQ_dE&feature=related

«Զատիկ» մանկատունը կդառնա երեխաների աջակցության կենտրոն19.12.2011http://www.hra.am/i/up/23b26bae71a5df76cf72ed9dfd0dfecc.jpg
Հարցազրույց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանկատան շրջանավարտների աջակցության ի՞նչ ծրագրեր է իրականացնում:

Ընդհանրապես հասարակությունը ծանոթ է միայն բնակմակերեսով ապահովելու ծրագրին, այնինչ դա ընդհանուր ծրագրի մի մասն է միայն, իսկ ծրագիրը կոչվում է այսպես ՝ «Աջակցություն և խորհրդատվություն ՀՀ մանկատան խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին», որն ունի հետևյալ բաղադրիչները՝ մասնագիտական կողմնորոշում ու վերապատրաստում, հոգեբանական աշխատանքներ, իրավաբանական ու նյութական աջակցություն: Օրինակ՝ մանկատնից դուրս գալուց հետո 50 հազար դրամ տալիս ենք, որ կարողանան առաջնահերթ խնդիրները լուծել, երբեմն տալիս ենք նաև միանվագ դրամական օգնություն՝ կրթաթոշակի տեսքով, եթե երեխան օրինակ՝ ընդունվել է ուսումնական հաստատություն: Մենք այս աշխատանքները պատվիրակում ենք հասարակական կազմակերպություններին՝ ժամանակին դա «Ֆորում» ՀԿ-ն էր, իսկ այժմ այդ հարցերով զբաղվում է Հայ օգնության միությունը՝ ՀՕՄ-ը:

Մանկատան շրջանավարտին նախ և առաջ կացարան է անհրաժեշտ։ Այսօր մոտ 250 երեխա դեռ չունի կացարան, բնակարան ստացած 40 երիտասարդների մի մասն ապրում է՝ բողոքելով անմխիթար պայմաններից, իսկ մի մասն ընդհանրապես չի բնակվում այդ տներում: Որտե՞ղ և ովքե՞ր են թերացել այս գործում:

ՀՀ վերահսկիչ պալատն այնպիսի բաներ ներկայացրեց իր հաշվետվության մեջ, որոնք ճշմարտությանը չէին համապատասխանում: Իրենք ասում էին, որ անտեղի ծախսեր են արվել, այնինչ մենք այդ բնակարանների գումարը հետ վերցրեցինք: 2003թ-ից ամեն տարի մոտ 300 միլիոն դրամ է պետությունը տրամադրել մանկատան 1991-2003թթ. շրջանավարտներին բնակարանով ապահովելու համար, ովքեր կամուրջների տակ էին ապրում ու շատ անմխիթար վիճակում էին: Բայց այդ ժամանակ չէին մտածում, որ ծրագիրը շատ բարդություններ կունենա: Այսպես էր՝ մրցույթ հայտարարվեց, տարբեր ընկերություններ շահեցին այն ու պետք է սկսեին բնակարաններ գնել, այն ժամանակ, երբ մեկ սենյականոց բնակարանների գինը հասավ գրեթե երկու սենյականոց բնակարանների գնին: Մենք ստուգումներ անցկացրեցինք և այն կազմակերպությունները, որոնք հրաժարվեցին մեզ հետ աշխատել, գումարը վերադարձրեցին, իսկ ովքեր թերացան իրենց գործում, գումարից բացի նաև տուգանքներ մուծեցին, այսինքն պետությունը դրանից ոչ մի կաթիլ չի տուժել:

Ինչու՞ արդեն երկու տարի է բյուջեով կոնկրետ գումար չի հատկացվում մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու համար, այն դեպքում, երբ դրա համար հատուկ 1 միլիարդ 3 միլիոն դրամ գումար էր հատկացվել, որոնք դուք վերագանձել եք բնակարանային ծրագիրը տապալած կազմակերպություններից:

2008-ից այդ գումարը պետք է հատկացվեր, որ մինչև 2010թ. ծրագիրը շարունակվեր, բայց տնտեսական ճգնաժամը պատճառ դարձավ, որ գումարն այդտեղ չուղղորդվի, իսկ հետո կառավարությունը որոշեց փոխել իր գործունեության ձևը՝ հաշվի առնելով այս հարցի շուրջ բարձրացած անառողջ աղմուկը: Ամեն դեպքում մենք բնակարաններ ենք տրամադրել մոտ 150 շրջանավարտի, վերջին բնակարանները տվել ենք էջմիածնում ու Մասիսում այն շրջանավարտներին, ովքեր ընտանիքներ ունեն: Ես ինքս եղել եմ այդ վիճելի բնակարաներում, որոնք ընդամենը 10 տոկոս են կազմում:

Մեկ ամիս առաջ 28, իսկ այժմ արդեն 10 բնակարան դուք պատրաստվում եք վերաբաշխել: Այդ բնակարանների տերերից ոմանք ասում են, որ նման բնակարանում ապրել հնարավոր չէ: Արդյոք պատրատվու՞մ եք վերանորոգել դրանք, ինչպես նաև այն բնակարանները, որտեղ բնակվող շրջանավարտները շարունակում են բողոքել:

Շրջանավարտները ստորագրել են, որ ընդունում են բնակարանն այնպես, ինչպես իրենց տվել են, այդ դեպքում ոչինչ չենք կարող անել, բացի այդ՝ չենք կարծում, որ այդ բնակարաններն իրոք վատ վիճակում են: Իսկ ինչ վերաբերում է այդ 10 բնակարաններին, մենք պատրաստվում ենք դիմել տարբեր կազմակերպությունների ու ինչքան հնարավոր է վերանորոգել, բացի այդ կան շրջանավարտներ, ովքեր պատրաստ են հոգալ վերանորոգման ծախսերն ինքնուրույն:

Մեր նախարարությունում բացվել է հատուկ աշխատանքնային խումբ, որը հանդիպում է շրջանավարտների հետ ու փորձում լսել իրենց խնդիրները: Այստեղ պարզ է դառնում, որ հնարավոր չէ մի ձևով լուծում տալ բոլորի խնդիրներին, օրինակ՝ մեկը ասում է, որ իրեն տանք մարզի բնակարանի գումարը և ցածր տոկոսադրույքով հիպոտեկային վարկ, և ինքը տուն կգնի Երևանում: Չմոռանանք նաև, որ մեր խնդիրն է զբաղվել նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարանով ապահովելու հարցով: Մենք ունենք այդպիսի մոտ 120 շահառու, որոնից միայն 6 հոգու ենք կարողացել ապահովել բնակարանով:

Վերջիվերջո, ինչպե՞ս և ե՞րբ է մանկատան 250 շրջանավարտների և առանց ծնողական խնամքի մնացած մոտ 115 երեխաների ապրելու կացարան ունենալու հարցը լուծվելու։

Մենք նոր հայեցակարգ գրեցինք, քանի որ պարզ էր արդեն, որ նախարարությունից դուրս կան ռիսկեր: Որոշեցինք, որ պետական կառույցները, երբ կառուցում են սոցիալական տներ, դրանց մի մասը հատկացնեն մեզ, մենք էլ կտրամադրենք շրջանավարտներին: Այն երեխաները, ովքեր հիմա դրսում են հայտնվել, խնդրում ենք, որ մանկատան տնօրենները օգնեն, մինչև մյուս բնակարանները կկառուցվեն։ Գյումրիում 6 բնակարան շուտով կհատկացնենք Գյումրիի մանկատան շահառուներին, իսկ 12 բնակարան Մարալիկում արդեն պատրաստ է, ուղղակի ջրամատակարարման հարցը դեռ լուծված չէ, սպասում ենք: Մի բան հաստատ է, որ Երևանում հաստատ բնակարան չենք տրամադրելու:

Մենք այժմ ունենք 7 պետական մանկատուն և 800 երեխա, որոնցից 550-ը մտավոր խնդիրներ ունեցող երեխաներ են: Այս տարի կլինի 15-20 շրջանավարտ ու այդ քանակն արդեն քչանում է:«Զատիկ» մանկատանը 3 տարի առաջ կար 110 երեխա, այսօր՝ 35 երեխա։ Կառավարության որոշմամբ՝ այն հունվարից կդառնա երեք ուղղությամբ աշխատող մի հաստատություն՝ ցերեկային խնամքի կենտրոն, դժվար վիճակում հայտնված երեխաների ժամանակավոր (միչև 6 ամիս) կացարան և բնակատեղի նաև ավագ մանկատան 30 սաների համար, ովքեր մինչև 2014թ. կավարտեն։ Եւ «Զատիկը» կդառնա երեխաների զարգացման ու աջակցության կենտրոն: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մանկատները պակասեն ու այդ երեխաները խնամք ստանան ընտանիքներում, քանի որ հիմնականում այդ բոլոր երեխաները ծնողներ են ունենում:

http://www.hra.am/hy/interview/2011/12/19/zatik

Arpine
10.01.2012, 15:18
բնակարան բնակտարածք:[, խնդիրը թողած ինչերով են արդարանում:
Ինձ հետաքրքիր, այս խնդիրը հավանաբար ԽՍՀՄ-ում էլ է եղել, իսկ ի՞նչ լուծումներ էին տրվում այն ժամանակ: Խոսքը բնակարանների մասին է:

Շինարար
10.01.2012, 18:34
Ժողովուրդ, 21-22 տարեկան մի տղա կա, ծնունդով Գյումրեցի, Վանաձորի մանկատան շրջանավարտ, աշխատող տղա է, եթե աշխատանք ունենա: Գիտեմ, որ էս ֆորումում վանաձորցիները շատ քիչ են, բայց եթե աշխատանքի հարցով որևէ մեկդ կարող եք օգտակար լինել, խնդրում եմ գրեք ինձ: Էս տղան գիշերում ա տանիքներում, նույնիսկ գումարի հարցով աջակցության չեմ ուզում որևէ մեկին դիմել, որովհետև գիտեմ՝ էնքան է աշխատանք ունենա, իր գլուխը կպահի, չնայած եթե գոնե մեկ-երկու ամսով հնարավոր լիներ բնակատեղու հարց լուծել, ժամանակ կլիներ աշխատանքի հարցով զբաղվելու: Թվում ա, թե հասուն տղա է, թող գլխի ճարը տեսնի, բայց էդպես երևի մտածում ա մեր պետությունը, իսկ ինքը իրենով հետաքրքրվող որևէ մեկը չունի; Ընկերներիցս մեկը հոդված է գրելու, էս երկու օրը կայքում հայտնվի, հղումը կդնեմ: Վանաձորցիներ ջան, համենայն դեպս էստեղ էլ եմ գրում, ի՞նչ կարող ենք անել:

keyboard
11.01.2012, 13:07
Գավառի մանկատան նախկին սաները ունեն բնակարաններ` խոնավ, նեղվածք, բայց սեփական. մնում է լուծել հասարակությանն ինտեգրվելու խնդիրը

Էջմիածնի ծայրամասում է գտնվում Չարենցի 6-ի առաջին հայացքից սովորական հինգ հարկանի բնակելի շենքը, սակայն միայն առաջին հայացքից, քանզի երբ փնտրում էինք 50-60-րդ բնակարանները վերջին մուտքում, պարզվեց, որ դրանք ամենևին էլ մուտքում չեն տեղակայված: Շենքի առաջին հարկում խորհրդային տարինրին եղել են պահեստներ, սակայն երկու տարի առաջ այդ պահեստները հապշտապ վերափոխվել են մեկ սենյականոց 11 բնակարանների. 2009թ-ից այստեղ են բնակվում մանկատան շրջանավարտները:

Այն, որ մանկատան նախկին սաներին «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակում տրամադրվող բնակարանները, մեղմ ասած, ապրելու պիտանի չեն` խոնավ է, նկուղում է կամ, հակառակը` տանիքի տակ, տարրական հարմարություններից զուրկ և այլն, գրվել ու ասվել է բազմաթիվ անգամներ, այդ թվում նաև պետական մակարդակով: Հիշեցնենք, որ , օրինակ, ՀՀ Վերահսկիչ պալատը հատուկ ուսումնասիրությունից հետո ընդգծել էր, որ ծրագրով ձեռք բերված և շահառուներին տրամադրված բնակարանների փաստացի վիճակն ու կնքված պայմանագրերով առաջադրված պայմանների համեմատական վերլուծությունն արձանագրել է մի շարք անհամապատասխանություններ և շեղումներ: Բայց ինչպես տեսանք, դրանից ոչինչ իրականում չի փոխվում:

Մեր այցելած շենքի առաջին հարկում տեղակայված բնակարանները խոնավ էին ու զրկված անգամ արևի լույսից, քանզի դրանցում ընդամենը մեկ պատուհան կար: Բացի այս, ինչպես մեզ պատմեցին շահառուները` Գավառի մանկատան նախկին սաներ Ժաննա Վարդանյանը, Դմիտրի Զուևը, Արթուր Ղասաբյանի կինը և մյուսները, պետության տրամադրած բնակարաններում էլեկտրական լարերը փոխելու ենթակա են, քանի որ ալյումինից են, իսկ դա նշանակում է, որ հզոր էլեկտրասարք միացնելու դեպքում հավանականություն կա, որ կմնան առանց էլեկտրաէներգիայի.

«Գեյզեր էլ չենք կարողանում տեղադրել դրա պատճառով, բայց դե բոլոր բնակարաններում գրեթե փոքր երեխա կա… Ստիպված պետք է ինքներս մեր հաշվին փոխենք էլեկտրալարերը»,- Panorama.am-ին ասաց տիկին Ժաննան:
Սակայն ոչ բոլորն են ունակ վերանորոգման անգամ ամենաչնչին հարցը լուծել, քանզի աշխատանք գտնելը, ինչպես իրենք են ասում, իրենց կարգավիճակի անձանց համար շատ դժվար է` նույն Ժաննան քանի տարի է չի կարողանում աշխատանք գտնել: Մի քանի տարի առաջ, ճիշտ է, որոշել էր խնամատար դառնալ ու մանկատնից երեխա վերցնել, սակայն նրան ասացին, որ ծրագիրը սառեցվել է:

«Ես ինքս այնտեղից եմ, գիտեմ ինչ է ընտանիքը մանկատան երեխայի համար: Բացի այս էլ լսել էի, որ պետությունը նաև վարձատրում է և դրանով կլուծվեր նաև իմ աշխատանք փնտրելու հարցը, սակայն չստացվեց»:

Իսկ ահա նրա հարևանը`Դ.Զուևը, ևս բնակարանը ստացել է երկու տարի առաջ ու հիմա ապրում է հարազատ քրոջ հետ` դարձյալ մանկատան շրջանավարտի, որը դեռևս սպասում է, թե ե՞րբ իր հերթը կհասնի: Դմիտրին դարձյալ Գավառի մանկատան շրջանավարտ է, ընդ որում ինչպես և Ժաննան ու մյուսները, նրանք դուրս են գրվել մանկատնից 90-ականներին և տարիներ շարունակ ապրել ուր որ պատահի, մինչև հանգրվանել են թեկուզ խոնավ, բայց իրենց տանը:

«Մինչև տուն ստանալս ապրել եմ որտեղ պատահի, քնել պադվալներում, մեքենաներում, բենզալցակայաններում…ու հիմա, այդքանից հետո, բնական է, որ գոհ եմ» ,- պատմեց նա:

Դմիտրին նշեց նաև, որ անգամ աշխատանք ունի` Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ բաժնում է աշխատում, այնպես որ բնակարանի հետ կապված որոշակի խնդիրներից չի ուզում դժգոհել` անցյալն ավելի դառն է եղել.
«Բայց, օրինակ, մեր երեխեքին րևանի 16-րդ թաղամասում են տուն տվել, այ դա խայտառակություն ա` խոնավ, համարյա նկուղային հարկա, առնետներով լի, կաթումա, արևի լույս ընդհանրապես չկա….ահավոր ա էնտեղ»,- նաև տեղեկացրեց նա:

Ի դեպ, գրեթե բոլորը իրենց պատմությունը ներկայացնելիս, ընդգծում էին, որ 16-րդ թաղամասի բնակարանների համեմատ իրենցը թագավորական պալատներ են, թեպետ, հասկանալի է, պալատների նշույլ անգամ մենք չտեսանք:

Ինչևէ, Դմիտրին չի բողոքում իր բնակարանից, փոխարենը բողոքեց նրանից, որ իրենց` մանկատան սաներին, միշտ հեռու են պահում հասարակությունից:

«Շատ կարելի է լսել, թե մանկատան երեխաները պիտի ինտեգրվեն հասարակություն, նրանք էլ մեր նման են և այլն, և այլն, բայց փաստացի անում են հակառակը»,- ու բացատրեց` մատնանշելով այն հանգամանքին, որ բնակարանները թեկուզ Չարենցի 6-րդ շենքում են, բայց մյուս կողմից էլ շենքից տարանջատված, քանզի մուտքերը բակի կողմից են հարմարեցված:

«Նույնիսկ շքամուտքից չեն սարքել մեր մուտքերը, կարծես մեզ էլի առանձնացնում են բոլորից ու դրանով ևս հիշեցնում, որ մենք մանկատնից ենք»,- նեղսրտած ընդգծեց Ա.Ղասաբյանի կինը:

Վերջինիս ամուսինը, նախքան այս բնակարան ստանալը, ևս Դմիտրիի ճակատագիրն է ունեցել` քնել է որտեղ պատահի ու հիմա դրա պատճառով առողջությունն է քայքայված, մեջքի ուեղ ցավեր ունի, բայց բժշկի դիմել չի կարող` ֆինանսական նման միջոցներ չկան, բալիկ էլ նույն այդ ֆինանսների պակասից ելնելով դեռ չեն ունենում:

Մինչդեռ, հիշեցնենք, ՀՀ Կառավարության 04.04.2004թ-ի թիվ 318-Ն «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշմամբ առանց ծնողական խնբամքի մնացած երեխաների ու նրանց թվին պատկանող անձինք, ինչպես նաև մանկատներում ու ծերանոցներում խնամվողները դասվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում: Բայց սրա մասին մեր զրուցակիցները նույնիսկ չէին էլ նշել, այնպես որ տարիներ շարունակ հիվանդությունները կուտակել ու խորացրել էին, քանզի բժշկի գնալու փող չեն ունեցել:

Բայց կյանքը շարունակվում է: Գավառի մանկատան նախկին սաներն այսօր սպասում են, թե ե՞րբ վերջապես պետությունն իր խոստումը կկատարի ու կգազաֆիկացնի իրենց բնակարանները, քանզի նույն այդ ինտեգրման սկզբունքի գաղափարախոսությունից ելնելով` շենքը վաղուց գազ ունի, միայն իրենք են, որ սպասում են: Դ.Զուևը նշեց, որ ամեն անգամ, երբ գազաֆիկացման հարցը բարձրացնում են, նրանց ասում են, թե գումարը փոխանցվել է «Հայռուսգազարդ»-ին և դեռևս փետրվարին գազաֆիկացումը պետք է ավարտին հասցված լիներ, սակայն արդեն հունիս է ու «ձեն-ձուն» չկա:

Ի դեպ, Էջմիածնի քաղաքապետն էլ իր կողմից խոտսացել է բոլոր բնակարաններին գազի վառարաններ նվիրել, ու հիմա մեր հերոսները սպասում են, թե ե՞րբ «Հայռուսգազարդ»-ը կսկսի գործընթացը (եթե, իհարկե, գումարը իսկապես հասել է հասցեատիրոջը), որ գոնե այս ձմեռ մի փոքր խոնավությունը կարողանան կոտրել ու մանուկներին զերծ պահել հիվանդանալուց:
Հղումը (http://panorama.am/am/society/2011/05/24/flats/)
Աղբյուր` Panorama.am

Arpine
12.01.2012, 01:06
Ամեն երեխա, մանկատանը լինելով խնամակալ կամ հովանավոր է ունենում, կլինի դա Հայաստանից թե արտերկրից/ հիմնականում արտերկրիցա լինում/, մտածում եմ իսկ եթե նրանց դիմեն, հետագայում դրսում չմնալու համար: Բացի այդ եթե որոշակի տարիներ հովանավոր են կանգնում տվյալ երեխային, մի՞թե նրանց չի հետաքրքրում երեխայի հետագա ճակատագիրը:think:

Շինարար
12.01.2012, 09:50
Ամեն երեխա, մանկատանը լինելով խնամակալ կամ հովանավոր է ունենում, կլինի դա Հայաստանից թե արտերկրից/ հիմնականում արտերկրիցա լինում/, մտածում եմ իսկ եթե նրանց դիմեն, հետագայում դրսում չմնալու համար: Բացի այդ եթե որոշակի տարիներ հովանավոր են կանգնում տվյալ երեխային, մի՞թե նրանց չի հետաքրքրում երեխայի հետագա ճակատագիրը:think:Արփինե ջան, էրեխեքը մանկատնից մեծ մասամբ դուրս են գալիս կյանքին անպատրաստ, էն հասարակ բանը, որ գնանք գրանցվեն զբաղվածության կենտրոնում, որ գործազրկության նպաստ ստանան ու հետագայում եթե հարմար գործ կամ ծրագիր լինի, ընդգրկվեն, իրանք չգիտեն, զբաղվածության կենտրոնն ինչ ա չգիտեն: Էս քանի օրը 2 նման երեխայի, երեխա էլ ասում եմ, 21 տարեկան, հետ շփվեցի, ու զգացի, որ էս մարդիկ ընդհանրապես պատրաստ չեն կյանքին` իրար հակապատկեր լինելով իսկ, մեկը ժիրը, աշխույժ, մի քիչ խորամանկ, մյուսը` դինջ, դինջ, համեստ: Էն մեկը բանակից էր եկել, քանի որ գրանցվելու տեղ չուներ, սկի չէր կարում անձնագիրը ստանար, դու պատկերացնո?ւմ ես աբսուրդը, օրենքով նենց ա, որ նա բանակից հետո, այսինքն 18-ը լրանալուց հետո պետք ա ապահովված լինի բնակատեղով, բնակատեղին չկա, անձնագիր էլ չկա:

Arpine
12.01.2012, 14:12
Արփինե ջան, էրեխեքը մանկատնից մեծ մասամբ դուրս են գալիս կյանքին անպատրաստ, էն հասարակ բանը, որ գնանք գրանցվեն զբաղվածության կենտրոնում, որ գործազրկության նպաստ ստանան ու հետագայում եթե հարմար գործ կամ ծրագիր լինի, ընդգրկվեն, իրանք չգիտեն, զբաղվածության կենտրոնն ինչ ա չգիտեն: Էս քանի օրը 2 նման երեխայի, երեխա էլ ասում եմ, 21 տարեկան, հետ շփվեցի, ու զգացի, որ էս մարդիկ ընդհանրապես պատրաստ չեն կյանքին` իրար հակապատկեր լինելով իսկ, մեկը ժիրը, աշխույժ, մի քիչ խորամանկ, մյուսը` դինջ, դինջ, համեստ: Էն մեկը բանակից էր եկել, քանի որ գրանցվելու տեղ չուներ, սկի չէր կարում անձնագիրը ստանար, դու պատկերացնո?ւմ ես աբսուրդը, օրենքով նենց ա, որ նա բանակից հետո, այսինքն 18-ը լրանալուց հետո պետք ա ապահովված լինի բնակատեղով, բնակատեղին չկա, անձնագիր էլ չկա:

Հա պարզա Տիր, բայց եթե մեզնից մեկին էլ էդպես, 18 տարեկանում, թողնեն էլի չենք կարողանա ապրել, մի քանի բացառությունները չեմ ասում: 18 տարեկանում չափահաս ենք այսինքն« մեր գլխի տերն ենք»(ամեն դեպքում սենց պիտի լինի), բայց ոնց էդպես կլինի, երբ ընդամենը 1-2 տարիա ինչ դպրոցը ավարտում ենք, իսկ մասնագիտություն ստանալը անհնարա: Նույնն էլ իրենցը:
Ոզում եմ ասեմ, որ հիմնականում, ապրելով մանկատանը ավելի են «կոփվում»: Էդ դժվարությունների մեջով անցնելով ավելի շուտ են մեծանում: 9 տ երեխան հետս նենց էր խոսում մնացել էինք զարմացած: Չեմ բացառում, որ ինքը բացառություն էր, բայց մեծ մասամբ էդպես են լինում, հատկապես, երբ մի քիչ խելացի են լինում: Իսկ թե ինչքան են մտածում իրենց ապագայի մասին չեմ կարող ասել:
Քո նշած տարբերակն էլ իրոք ցավալիա, ինքը բանակում չէ՞ր մտածում, թե վերջում ո՞ւրա գնալու, արդեն ահագին մեծ են չէ: Չնայած մտածեր ինչ աներ: Ու առանց այն էլ ուրիշների ծնողները գալիս են տեսակցության իրենը՝ ոչ, զանգում են, ինչ-որ բան են ուղարկում իրենը՝ ոչ…

Tig
12.01.2012, 14:36
Հա պարզա Տիր, բայց եթե մեզնից մեկին էլ էդպես, 18 տարեկանում, թողնեն էլի չենք կարողանա ապրել, մի քանի բացառությունները չեմ ասում: 18 տարեկանում չափահաս ենք այսինքն« մեր գլխի տերն ենք»(ամեն դեպքում սենց պիտի լինի), բայց ոնց էդպես կլինի, երբ ընդամենը 1-2 տարիա ինչ դպրոցը ավարտում ենք, իսկ մասնագիտություն ստանալը անհնարա: Նույնն էլ իրենցը:
Ոզում եմ ասեմ, որ հիմնականում, ապրելով մանկատանը ավելի են «կոփվում»: Էդ դժվարությունների մեջով անցնելով ավելի շուտ են մեծանում: 9 տ երեխան հետս նենց էր խոսում մնացել էինք զարմացած: Չեմ բացառում, որ ինքը բացառություն էր, բայց մեծ մասամբ էդպես են լինում, հատկապես, երբ մի քիչ խելացի են լինում: Իսկ թե ինչքան են մտածում իրենց ապագայի մասին չեմ կարող ասել:
Քո նշած տարբերակն էլ իրոք ցավալիա, ինքը բանակում չէ՞ր մտածում, թե վերջում ո՞ւրա գնալու, արդեն ահագին մեծ են չէ: Չնայած մտածեր ինչ աներ: Ու առանց այն էլ ուրիշների ծնողները գալիս են տեսակցության իրենը՝ ոչ, զանգում են, ինչ-որ բան են ուղարկում իրենը՝ ոչ…

Արփինե ջան, չեմ կարծում, թե մանկատան երեխեքը առավել կոփված են լինում... Հոգեբանորեն նրանք ավելի խոցելի են: Նայի մինչ չափահաս դառնալը նրանց համար ամեն ինչ անում են, բայց նրանց ոչ ոք չի ասում, թե մանկատնից դուրս ինչպես պիտի ապրի, ինչ դժվարությունների կհանդիպի ու ինչքան կարևոր է ոչ լավ սովորի մասնագիտություն ունենա... Այսինքն եթե նույնիսկ ասում էլ ենմ նրանք իրենք աչքի առաջ չունեն այդ օրինակը որպիտի ընդօրինակեն...

Կարծում եմ ամենաճիշտ տարբերակը մանկատները վերացնելն է: Մանկատներին հատկացվող գումարներով ու միջոցներով, շատ ընտանիքներ ավելի լավ կդաստիարակեն և ավելի լավ հիմք կդնեն այդ երեխաներին ապագա կայուն մարդ դարձնելու համար:

Ripsim
12.01.2012, 15:58
Արփինե ջան, չեմ կարծում, թե մանկատան երեխեքը առավել կոփված են լինում... Հոգեբանորեն նրանք ավելի խոցելի են: Նայի մինչ չափահաս դառնալը նրանց համար ամեն ինչ անում են, բայց նրանց ոչ ոք չի ասում, թե մանկատնից դուրս ինչպես պիտի ապրի, ինչ դժվարությունների կհանդիպի ու ինչքան կարևոր է ոչ լավ սովորի մասնագիտություն ունենա... Այսինքն եթե նույնիսկ ասում էլ ենմ նրանք իրենք աչքի առաջ չունեն այդ օրինակը որպիտի ընդօրինակեն...

Համաձայն եմ այս մտքի հետ միանշանակ, սակայն երբեմն պատահում են համեմատաբար հաճելի բացառություններ...Ամռանը հանգստանում էի միջին կարգի հանգստյան տանը, որտեղ կային ծնողազուրկ, 15-17 տարեկան երեխաներ: Նրանք ևս ունեին հովանավոր, որի նկատմամբ իրոք անսահման հարգանքով էի լցվել: Երեխաներից յուրաքանչյուրը տիրապետում էր ինչ-որ մի բանի, որը հետագայում հաստատ կօգներ նրան գումար աշխատել: Այդ կինը զգացել էր երեխաներից յուրաքանչյուրի ունակությունները և ուղղորդել նրան այդ ուղղությամբ: Մեկը պարուհի էր, մյուսը կար ու ձևով էր զբաղվում, երրորդը` տարբեր լեզուներով բավականին հաջող թարգմանություններ էր անում...Այսինքն այդ երեխաները 18 տարեկանից հետո հաստատ ինչ-որ չափով կիմանան ինչպես ապրել, գոյատևել...

Շինարար
12.01.2012, 16:03
Հա պարզա Տիր, բայց եթե մեզնից մեկին էլ էդպես, 18 տարեկանում, թողնեն էլի չենք կարողանա ապրել, մի քանի բացառությունները չեմ ասում: 18 տարեկանում չափահաս ենք այսինքն« մեր գլխի տերն ենք»(ամեն դեպքում սենց պիտի լինի), բայց ոնց էդպես կլինի, երբ ընդամենը 1-2 տարիա ինչ դպրոցը ավարտում ենք, իսկ մասնագիտություն ստանալը անհնարա: Նույնն էլ իրենցը:
Ոզում եմ ասեմ, որ հիմնականում, ապրելով մանկատանը ավելի են «կոփվում»: Էդ դժվարությունների մեջով անցնելով ավելի շուտ են մեծանում: 9 տ երեխան հետս նենց էր խոսում մնացել էինք զարմացած: Չեմ բացառում, որ ինքը բացառություն էր, բայց մեծ մասամբ էդպես են լինում, հատկապես, երբ մի քիչ խելացի են լինում: Իսկ թե ինչքան են մտածում իրենց ապագայի մասին չեմ կարող ասել:
Քո նշած տարբերակն էլ իրոք ցավալիա, ինքը բանակում չէ՞ր մտածում, թե վերջում ո՞ւրա գնալու, արդեն ահագին մեծ են չէ: Չնայած մտածեր ինչ աներ: Ու առանց այն էլ ուրիշների ծնողները գալիս են տեսակցության իրենը՝ ոչ, զանգում են, ինչ-որ բան են ուղարկում իրենը՝ ոչ…Արփինե ջան, ինքը բանակում նստած մտածում էր, թե ուր ա գնալու, ասած քեզ` ինչ անի: Սա արդեն իր մտածելունը չի, կա օրենք, պետք ա գրանցված լինի, օրենքով պետությունը տուն ա տալու, տունը չի տալիս, ինքը տեղ չունի գրանցվելու, նույն պետությունը հետևելով օրենքին, որ գրանցված չի, անձնագիրը չի տալիս, բա:)

Tig
12.01.2012, 16:23
Մանկատան սաների օթևանի վերաբերյալ նախարարության պատասխանը (http://hetq.am/arm/interviews/9090/#.Tw7ArrAbng0.facebook)
Քրիստինե Աղալարյան
13:40, 12 հունվարի, 2012

Շուրջ 2 ամիս առաջ «Զատիկ» մանկատան ավելի քան 15 շրջանավարտ ստիպված է եղել հեռանալ մանկատնից և ապաստան գտնել որտեղ պատահի: Մանկատան տնօրենը շրջանավարտներին ասել է, որ ինքն այլևս իրավունք չունի նրանց մանկատանը պահելու, քանի որ երեխաների 18 տարին լրացել է: Անօթևան մնացած շրջանավարտները դիմել էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ակնկալելով նրա աջակցությունը: Այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էինք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ստորև ներկայացնում ենք մեր հարցերն ու նախարարության պատասխանները:

Ինչո՞ւ են մանկատան շրջանավարտներին առանց բնակարանով ապահովելու պահանջել դուրս գալ մանկատնից:

ՀՀ օրենսդրության համաձայն` մանկատունը բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն է, որն իրականացնում է մինչև 18 տարեկան երեխաների խնամքն ու դաստիարակությունը: «Զատիկ» մանկատան այն շրջանավարտները, ովքեր պետության կողմից բնակմակերեսով դեռևս չեն ապահովել` մանկատան ղեկավարությունը բարեգործական ծրագրերի շրջանակներում հնարավորինս ապահովում է կացարաններով:

Ինչպե՞ս է նախարարությունը պատրաստվում լուծել այս խնդիրը:

Հարկ է նշել, որ 2010-2011 թվականների պետական բյուջեներով առանց ծնողական խնամքի մնացած, բնակարանի կարիք ունեցող երեխաների բնակարանային խնդիրների լուծման համար առանձին տողով միջոցներ չեն նախատեսվել:

ՀՀ կառավարության կողմից 2011 թվականի մարտի 31-ին հաստատվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն իրավասություն վերապահելու մասին» N 341_ն որոշումը, համաձայն որի «Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում կառուցված բազմաբնակարան շենքերից մեկսենյականոց 6 բնակարանները առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող հաշվառված անձանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության N 983_Ն որոշմամբ սահմանված կարգով բաշխում և հատկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

ՀՀ Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվող անհրաժեշտ բնակարանների քանակը հաստատելու մասին» N 1051_Ն որոշման համաձայն հաստատվել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերով անհրաժեշտ բնակարանների քանակը:

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերով նախատեսվում է հանրապետության տարբեր բնակավայրերում սոցիալական բնակֆոնդի համար կառուցված բնակարաններից մանկատան շրջանավարտներին տրամադրել բնակարաններ: Այս եղանակով 2011 թվականի ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Գյումրի / 6 բնակարան/ և Մարալիկ /12 բնակարան/ քաղաքներում բնակարան է տրամադրվել մանկատան շրջանավարտների համար:

ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակմակերես տրամադրել ՀՀ Լոռու մարզի մանկատան շրջանավարտներին:

Ի կատարումն ՀՀ վարչապետի 30.09.2011թ. թիվ 02/14.2/16001-11 հանձնարարականի ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքների բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանների տրամադրման նպատակով ՀՀ Լոռու մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ Կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի թիվ 1051_Ա որոշմամբ հաստատված 60 առանց ծնողական խնամքի մնացած անձանց շրջանում:

Համաձայն ուսումնասիրության արդյունքի, բնակարանի կարիք ունեցող թվով 60 առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանցից միայն մեկ անձ է համաձայնել ստանալ նախատեսված բնակմակերեսը, իսկ 13-ը նախընտրել են ստանալ առանձին բնակարաններ:

Հայտնում ենք, որ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (29.05.1996թ.) և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (24.09.2002թ. ՀՕ-421-Ն) 9-րդ հոդվածի համաձայն 18 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ովքեր չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն: Համաձայն ՀՀ Կառավարության «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 983_Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով սահմանված է, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան՝ մեկսենյականոց բնակարանի կամ բնակելի տան (բնակարանում) մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածությունը:

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տեղեկացվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետությունը առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանով ապահովելու պարտավորություններ չունի` այլ կարող է տրամադրել նաև մեկ սենյակի չափով առանձնացված բնակելի տարածություն:

Այս պահի դրությամբ մանկատան առանց բնակարանի քանի՞ շրջանավարտ կա Հայաստանում:

Առանց ծնողական խնամքի մնացած բնակմակերեսի կարիք ունեցող պետության կողմից հաշվառված շրջանավարտների թիվը շուրջ 200 է:

Աղբյուր՝ hetq.am

Arpine
12.01.2012, 17:47
Արփինե ջան, չեմ կարծում, թե մանկատան երեխեքը առավել կոփված են լինում... Հոգեբանորեն նրանք ավելի խոցելի են: Նայի մինչ չափահաս դառնալը նրանց համար ամեն ինչ անում են, բայց նրանց ոչ ոք չի ասում, թե մանկատնից դուրս ինչպես պիտի ապրի, ինչ դժվարությունների կհանդիպի ու ինչքան կարևոր է ոչ լավ սովորի մասնագիտություն ունենա... Այսինքն եթե նույնիսկ ասում էլ ենմ նրանք իրենք աչքի առաջ չունեն այդ օրինակը որպիտի ընդօրինակեն...

Կարծում եմ ամենաճիշտ տարբերակը մանկատները վերացնելն է: Մանկատներին հատկացվող գումարներով ու միջոցներով, շատ ընտանիքներ ավելի լավ կդաստիարակեն և ավելի լավ հիմք կդնեն այդ երեխաներին ապագա կայուն մարդ դարձնելու համար:

Այն, որ հոգեբանորեն խոցելի են լրիվ համաձայն եմ: Բայց Տիգ ջան, ինչ եք կարծում մինչև չափահաս դառնալը, ընտանիքում, երեխայի համար ոչինչ չեն անում, ավելին, շատ ավելի շատ են անում և ոչ միայն մինչը չափահաս դառնալը այլ մինչև 22 23 և ավելի: Ու նրանք չեն էլ մտածում աշխատանքի մասին ուր մնաց կարողանան աշխատել: Իսկ այդ երեխաները տեսնում են գիտեն, որ մի օր գնալու են: Էնտեղ էլ լիքը խմբակներ կան՝ պարի, ասեղնագործության, կար ու ձևի և ան, որոնց մասնակցում են: Հետո էլ իմացանք, որ անգլերենի առանձին պարապող ունեն:

Tig
12.01.2012, 18:32
Այն, որ հոգեբանորեն խոցելի են լրիվ համաձայն եմ: Բայց Տիգ ջան, ինչ եք կարծում մինչև չափահաս դառնալը, ընտանիքում, երեխայի համար ոչինչ չեն անում, ավելին, շատ ավելի շատ են անում և ոչ միայն մինչը չափահաս դառնալը այլ մինչև 22 23 և ավելի: Ու նրանք չեն էլ մտածում աշխատանքի մասին ուր մնաց կարողանան աշխատել: Իսկ այդ երեխաները տեսնում են գիտեն, որ մի օր գնալու են: Էնտեղ էլ լիքը խմբակներ կան՝ պարի, ասեղնագործության, կար ու ձևի և ան, որոնց մասնակցում են: Հետո էլ իմացանք, որ անգլերենի առանձին պարապող ունեն:

Արփինե ջան, խմբակները լուրջ մասնագիտություն չեն տալիս, այլ հարց է, որ դրա հիմքի վրա շարունակեն սովորել...
Իսկ այ ընտանիքներում ամեն ինչ անում են, բայց ընտանիքներում երեխաները օրինակ ունեն իրենց աչքի առաջ, թե ինչպիսին պիտի լինի ընտանիքի հայրը կամ մայրը... Իրական օրինակից լավ ուսուցիչ չկա:

Tig
19.01.2012, 15:37
Մանկատնից պատերազմ, պատերազմից փողոց ու մինչ օրս` առանց անձնագիր (վիդեո) (http://hetq.am/arm/articles/9156/?fb_comment_id=fbc_10150694765464466_24614626_10150696798804466#f3a9666c1)
Քրիստինե Աղալարյան
16:40, 14 հունվարի, 2012

Իգոր Ղահրամանյանին Նոր տարվա նախաշեմին աշխատանքից ազատել են, որովհետև նա անձնագիր չունի:

«Քանի տարեկան ես» հարցին Իգորը կատակով է ապատասխանում. «25-ից հետո էլ չեմ հաշվել», բայց քիչ անց մոտավոր ասում է՝ երևի 35: Իգորը մանկատան շրջանավարտ է: Դուրս է եկել մանկատնից 1991 թվականին: Տեղավորվել է հանրակացարանում, շուտով զորակոչվել է Հայոց բանակ: Իգորը Արցախյան պատերազմի ժամանակ առաջին գծում է եղել՝ հատուկ նշանակության ջոկատում, նույնիսկ երկու պատվոգիր ունի, բայց դա էլ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համար հիմք չի հանդիսանում, որ Իգորին անձնագիր տան:

«էս երկիրն ինձ անձնագիր չի տալիս, որովհետև չունեմ ծննդական, բայց աչքերս ինչ բացել եմ, Հայաստան եմ տեսել: Ծառայել եմ այս երկրում, էդ դեպքում ինչի՞ չեն տալիս: Ուզածս ի՞նչ է, թղթի մի կտոր, որ ես այսօր աշխատանքս կայուն պահեմ»,- ասում է Իգորը:

Իգորն իր ծնողների և վաղ տարիքի մասին քիչ տեղեկություններ ունի: Միայն գիտի, որ ծնողները Ուկրաինայի հայեր են եղել, ինքն էլ մինչև 5-6 տարեկանն այնտեղ է ապրել: Թե ինչ է տեղի ունեցել ծնողների միջև և ինչպես է հայտնվել մանկատանը, չգիտի, միայն հիշում է իրեն արդեն մանկատանն ապրելիս:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և անձնագիր տալու համար ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պահանջում է Իգորի ծննդականը: Իգորը պապի միջոցով նախկինում կարողացել է ծննդական ստանալ, սակայն երբ անօթևան է եղել և փողոցներում գիշերել, կորցրել է: Անձնագրային և վիզաների վարչությունում Իգորին ասել են, որ կարող է իր ծննդականը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան միջոցով կրկին ստանալ, իսկ դեսպանատունն այդ հարցման համար 100 դոլարի սահմաններում պետական վճարներ է պահանջում: Իգորը չի կարողանում վճարել, և անձնագրի հարցը մինչ օրս առկախ է: Հենց անձնագիր չունենալու պատճառով զրկվել է մի շարք աշխատանքներից: Իգորին երեկ Անձնագրային և վիզաների վարչություն են կանչել, բայց ձեռքին 100 դրամ չունի, որ տանից դուրս գա: Իգորն ասում, է, որ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել՝ պահակությունից սկսած մինչև շինարարություն և «էլեկտրիկություն»: Իգորը փայտից քանդակներ է սարքում, արծաթից՝ իրեր: «Ես ամեն ինչ կարող եմ, կյանքի բերումով ամեն ինչ սովորել եմ, միայն թե մի աշխատանք լինի»,- ասում է Իգորը:

Որպես մանկատան շրջանավարտ նրան բնակարանով չեն ապահովել, չնայած «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի շահառու է: Պատերազմից վերադառնալուց հետո փողոցներում է ապրել, գիշերել է որտեղ մի քիչ տաք ու հարմար է եղել: 5 տարի առաջ իր կատարած աշխատանքի դիմաց Իգորին տվել են Թբիլիսյան խճուղում գտնվող հանրակացարանի նախկին շենքի առաջին հարկի փոքր խուցը: Հանրակացարանի «ժեխանոց» կոչված սենյակը Իգորն է նորոգել փոքր-ինչ, կահավորել և իր համար ապրելու կացարան սարքել:

Շուրջ 12 քմ սենյակը ձմռան ցրտերին չի ջեռուցում, որովհետև չի կարողանում վճարել սպառած էլեկտրաէներգիայի գումարը: Սենյակը լուսավորելու համար հարևանի տնից մի գիծ է անցկացրել մինչև կարողանա մարել կուտակված պարտքերը: Հատակի կարպետը մշտապես թաց է, նկուղում խողովակներ են տրաքել, ջրերի խոնավությունը ներթափանցում է սենյակ, իսկ ներս մտնելուց խոնավաության հոտ ես զգում: Սենյակում շարժվելու տեղ չկա, մտնելուն պես պետք է նստես, որ տեղավորվես: Չնայած այս ամենին, Իգորի մոտ գիշերելու են գալիս մանկատան շրջանավարտներ, որոնց համար Իգորը վերմակներ է պահում: Այս պայմանների պատճառով է, որ Իգորը չի կարողանում իր երեխաներին իր տուն բերել: Նա երեք երեխա ունի, որոնք ապրում են կնոջ հետ՝ նրա հայրական տանը:

Իգորն ամաչում է, որ մանկատան սան է: Նա այդ փաստը միշտ թաքցնում է հատկապես աշխատանքի անցնելու ժամանակ: Սեփական փորձով է համոզվել՝ երբ ասել է մանկատանն է մեծացել, չնչին աշխատավարձով սևագործ աշխատանքների են ընդունել: Իսկ երբ թաքցրել է այդ փաստը, համեմատաբար լավ աշխատանք է գտել: Նա այդ փաստը թաքցրել է նաև այն ժամանակ, երբ օթևան չի ունեցել և կայարաններում է քնել, մուտքերում, երբեմն էլ դրսում: Իսկ երբ քնելու տեղ չի ունեցել, փորձել է միջադեպեր ստեղծել, որպեսզի ոստիկանությունում հայտնվի, այնտեղ գիշերի, որովհետև ոստիկանության խցերն ավելի տաք են, քան բացօթյա նստարանները կամ շենքերի մուտքերը:


http://www.youtube.com/watch?v=-P2aUM0gUr0&feature=player_embedded

Աղբյուր՝ hetq.am

keyboard
31.01.2012, 16:57
Որդեգրված հայ մանուկների ճակատագիրն արտերկրում իսկապե՞ս հիանալի է

«ԱՄՆ-ում սպանվել է Ռուսաստանից որդեգրված 8-ամյա երեխան. նա մահացել է դանակի բազմաթիվ հարվածներից», «Կանադայում սպանվել է որդեգրված ռուս երեխան», «Վեց տարի տևեց երկու լեսբուհիների դատական քաշքշուկը, որոնցից ամենքը պայքարում էր Կազախստանից որդեգրված երեխայի մայրը կոչվելու համար» և այլն: Նմանատիպ լուրեր` որդեգրված երեխաների սպանությունների, նրանց նկատմամբ իրականացրած բռնությունների, այլասերված գործողությունների, նրանց` իբրև առանձին օրգանների դոնորներ դարձնելու ու մնացածի մասին պարբերաբար գրում է հատկապես ռուսական մամուլը, իսկ ռուսաստանյան դատարաններում բազմաթիվ են տվյալ փաստերով քրգործերը:


Բայց հայաստանյան ԶԼՄ-ներում երբևէ նմանատիպ տեղեկություն Հայաստանից որդեգրված երեխաների ճակատագրի վերաբերյալ չի եղել. այնպիսի տպավորություն է, որ հայ մանուկները օտար-ամայի ճամփեքում, ի տարբերություն իրենց ռուսաստանցի հասակակիցների, լավ բախտի ու ճակատագրի են արժանանում:

Արդյո՞ք դա այդպես է:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ևս այս հարցերով հետաքրքրվել ու համապատասխան հարցում է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` պարզելու` իսկապե՞ս ամեն ինչ այդքան հրաշալի է, որքան կարելի է ենթադրել տհաճ ու արյունոտ լուրերի բացակայությունից:

Ա.Բախշյանը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե վերջին տարիներին քանի՞ երեխա է որդեգրվել և տեղափոխվել արտերկիր և ի՞նչ մարմին է վերահսկում որդեգրված երեխաների հետագա ճակատագրերը:

Նախարարի պատասխանից տեղեկանում ենք, որ այո` ամեն ինչ ավելի քան հրաշալի է (թու-թու-թու).
«Մինչ օրս թե ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը և թե կենտրոնական մարմինը (Արդարադատության նախարարությունը-խմբ.) որդեգրված երեխաների իրավունքների և օրինական շահերի խախտման վերաբերյալ որևէ հաղորդում չեն ստացել, երեխայի վերադարձի դեպք չի արձանագրվել, դեռ ավելին` կան բազմաթիվ փաստեր, զեկույցներ, նամակներ և լուսանկարներ որդեգրված երեխաների նկատմամբ իրականացված խնամքի և հոգատարության, որդեգրողների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարման մասին»,-մասնավորապես ասված է Հ.Թովմասյանի պատասխան նամակում:

Նախարարը նաև տեղեկացնում է, որ կենտրոնական մարմինը իր գործունեությունը իրականացնում է 2010թ. ապրիլից (2007-09թթ. վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է պատկանում) և այդ տարվա ընթացքում օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրվել է 69 երեխա` 41 աղջիկ և 28 տղա, իսկ 2011թ-ին 63 երեխա` 42 աղջիկ և 21 տղա.

«Ընդ որում , օտարերկրյա քաղաքացիների (որոնց թվում քիչ չեն ազգությամբ կամ ծագումով հայերը) կողմից որդեգրված երեխաների գերակշիռ մասը ունեցել են առողջական խնդիրներ,մասնավորապես ավելի հաճախ են արձանագրվում այնպիսի հիվանդություններ կամ ֆիզիկական արատներ, ինչպիսիք են վերջույթների բացակայությունը, վերին քիմքի փեղեքումը, էնցեֆալոպաթիա (ուղեղի բորբոքում), հիդրոցեֆալիա (ուղեղի թաղանթի ջրգողություն) դաունի սինդրոմ, սրտի բնածին արատ և այլն»,- նշում է նաև Հ.Թովմասյանը:

Ինչ վերաբերվում է որդեգրված երեխաների հետագա ճակատագրին հետևելուն, ապա տեղեկանում ենք, որ ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 150-րդ հոդվածի և Կառավարության 2010թ. թիվ 269-Ն որոշման պահանջների համաձայն օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքից դուրս որդեգրված ՀՀ քաղաքացի երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությունը, միջազգային իրավունքի նորմերով թույլատրվող սահմաններում իրականացնում են ՀՀ հյուպատոսական հիմնարկները, որտեղ նշված երեխաները մինչև չափահաս դառնալը գտնվում են հաշվառման մեջ:
Ո՞րն է պատճառը, որ ի տարբերություն հետխորհրդային այլ երկրներից որդեգրած երեխաների դժբախտ ճակատագրերի, հայ մանուկները, այն էլ նմանատիպ արատներով, ոչ միայն հետաքրքրություն են առաջացնում ու ցանկություն որդեգրելու, այլև նորմալ ընտանեկան միջավայր են վայելում (ինչը թերևս ենթադրելի է նախարարի նամակից):

Գուցե այն, որ, ինչպես նախարար Թովմասյանն է տեղեկացնում, որդեգրողների թվում քիչ չեն ազգությամբ կամ ծագումով հայերը: Կամ գուցե, ի տարբերություն Ռուսաստանի և այլ երկրների, որոնց մանուկները որդեգրվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից, Հայաստան պետության կողմից որդեգրող-թեկնածուների առաջ քաշվող իրավական պահանջները և մնացածն ավելի բարձր են:

Հոդվածում առկա հարցադրումներն ամենևին էլ չեն նշանակում, որ վերը շարադրված փաստերը չեն ուրախացնում, այն է` հայ մանուկներին չեն սպանում, չեն ծեծում կամ բռնաբարում, կամ էլ օրգանների համար չեն մասնատում: Պարզապես մտավախություն կա` արդյո՞ք իրականում գործ չունենք տեղեկատվության պակասի կամ դրա քողարկման հետ: Ի վերջո հայ ենք չէ. երբ ամեն ինչ շատ լավ է, մտածում ես` «այստեղ մի բան էն չի»:

Panorama.am-ը ևս կդիմի նախարարությանը` որոշ հարցադրումների առումով պարզաբանումներ ստանալու համար:



Հեղինակ` Լիա Խոջոյան



Աղբյուր` Panorama.am
Ամբողջական նյութը այտեղ (http://panorama.am/am/society/2012/01/31/adoption-armenia/)

Tig
17.02.2012, 14:22
Մանկատան շրջանավարտ աղջիկը հայտնվել է փողոցում. (http://www.lorinews.com/2012/02/blog-post_6563.html)
2/17/2012 09:49:00 AM

Վանաձորի մանկատան նախկին սան, 22-ամյա Աննա Վարդեւանյանը 4 տարի առաջ դուրս գալով մանկատնից, այսօր գիշերում է որտեղ պատահի:
Աննան պատմում է, որ ծնողներն իրեն մանկատուն են հանձնել 1995թ-ին: Քրոջ հետ միասին Աննան նախ եղել է Արթիկի մանկատանը, այնուհետ արդեն Սոս մանկական գյուղում ու վերջում տեղափոխել են Վանաձորի մանկատուն:

Աննայի խոսքով, ծնողների հետ կապ չեն ունեցել, նրանք չեն եկել իրենց տեսակցության: <Մեզ ասեցին, որ հրաժարվենք ծնողներիցս, որ մեզ որդեգրեն, բայց ծնողներս չէին հրաժարվում մեզնից>,-NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց նա:

Չափահաս դառնալուց հետո Աննան բոլոր շրջանավարտների նման մանկատնից դուրս գալով, հայտնվել է փողոցում, չունենալով նույնիսկ գիշերելու տեղ:

Ծանոթների միջոցով գտել է մորն ու խորթ հորը <Մեկ ամիս գրեթե այնտեղ մնացի, բայց չէին ուզում, որ իրենց մոտ մնայի, հերացուս ինձ չէր ընդունում, մայրս էլ ոչինչ չկարողացավ անել, որ ինձ պահեր, հետո իրենք սոցիալապես անապահով էին, դրա համար էլ...>,- պատմեց Աննան, ավելացնելով, որ մոր ընտանիքում գնալով վեճերն ավելի են շատացել, ու իրեն սկսել են ծեծի ենթարկել ու կարճ ժամանակ անց վռնդել են տնից. <Մայրս ոչինչ չարեց, որ ինձ իր մոտ պահեր, ինձանով չի հետաքրքվում, դրսում էլ տեսնելիս չտենալու էր տալիս…>:

Մոր տնից դուրս գալուց հետո Աննային գիշերելու տեղ են տվել հարեւանները: «Քույրս ամուսնացել էր Ծաթեր գյուղում, որոշեցի գնալ իրենց տուն, ավտոբուսից որ իջա, քրոջս հեռախոսը էլ չէր պատասխանում, նստեցի քարի վրա ու սկսեցի լաց լինել»,- պատմում է Աննան: Նույն այդ ավտոբուսում Աննան մի կնոջ պատմում է իր տխուր կյանքը, ով Աննային տանում է իր տուն ու բնակության տեղ տալիս:

Մոտ մեկ ամիս է, ինչ Աննան ապրում է Ալավերդի քաղաքի Շնաձոր անունը կրող թաղամասում` 64-ամյա Մարիետա Թումանյանի տանը: Կինը երկրորդ կարգի հաշմանդամ է, ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, ձմռան այս օրերին բնակարանը չի ջեռուցում` վառելիք չունենալու պատճառով:

Մարիետա Թումանյանը որոշել է գնալ ծերանոց, սակայն քաջ գիտակցում է, որ Աննան գնալու տեղ չունի: Այս օրերի ընթացքում նա մտերմացել է Աննայի հետ ու ընդունում էնրան հարազատ երեխայի նման: «Ես իմ մարդկությունն արել եմ, բայց հիմնական չեմ կարող պահել իրեն, որովհետեւ ես ի վիճակի չեմ, չեմ կարող»,-թղթակցի հետ զրույցում նշեց Մարիետա Թումանյանն, ակնկալելով որեւէ ոգնություն 22-ամյա որբ աղջկա համար:

Ինքը` Աննան, ասում է, որ ընգրկված է մանկատան շրջանավարտներին տրվող բնակարանների հերթացուցակում ու ցանկանում է, որ գոնե կարճ ժամանակահատվածով, թեկուզեւ վարձով բնակարան ունենա, որպեսզի կարողանա աշխատել ու ապրել:

<Ես ավել բան չեմ ուզում, մենակ գիշերելու տեղ, որպեսզի աշխատեմ, ու կարճ ժամանակ անց արդեն ես ինքս կվճարեմ իմ տան վարձը>,-նշեց նա:


http://www.youtube.com/watch?v=vAjD9KEMYbA&feature=player_embedded

keyboard
20.02.2012, 14:20
Մանկատան 22-ամյա շրջանավարտը մահացել է թոքաբորբից (http://panorama.am/am/society/2012/02/20/a-carukyan/)


Էս ի՞նչ անտերությունաաաաաաաաա․․․․․

Claudia Mori
20.02.2012, 23:53
Մանկատան շրջանավարտ է մահացել. պատճառը կյանքի անբարենպաստ պայմաններն են

20.02.2012Խոնավ և չջեռուցվող պայմաններում ապրելու և աշխատելու հետևանքով ոտքի վրա թաքնված թոքաբորբ տանելուց հետո երեք օր առաջ մահացել է Գավառի մանկատան շրջանավարտ 22-ամյա Արթուր Ծառուկյանը. այս մասին www.hra.am (http://www.hra.am/) -ին հաղորդեց Հայ օգնության միության (ՀՕՄ) երևանյան գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը:

Ծառուկյանը մեկն էր մանկատան այն 250 շրջանավարտներից, ովքեր մինչև այսօր բնակարան չեն ստացել պետության կողմից:

«Ծառուկյանը շատ համեստ ու հպարտ տղա էր: Երբեք չէր գալիս մեզ մոտ ու պահանջներ ներկայացնում, աշխատում էր Գաջի գործարանում ու իր ընկերոջ հետ վարձով բնակվում էր մոտակա տներից մեկում: Վերջին անգամ, որ տեսել էինք շատ հյուծված էր, կարծում եմ նաև, որ երկար ժամանակ սոված է եղել: Իր ընկերը հիմա հոգեբանական շատ վատ վիճակում է, ու այժմ իր հետ աշխատում են մեր հոգեբանները»,- ասում է Աննա Մնացականյանը:

Եթե մանկատան շրջանավարտ աղջիկներից մի մասին շարունակում են պահել մանկատներում, մինչև բնակության վայրի հարցը լուծվի, ապա շատ ավելի ծանր վիճակում են հայտնվում տղաները, ովքեր բանակից վերադառնալուց հետո հայտնվում են փողոցում՝ բառի բուն իմաստով:

Օրինակ՝ «Զատիկ» մանկատան սան Դավիթ Սիմոնյանը բանակից վերադառնալուց հետո մեծ դժվարությամբ կարողացել է տեղավորվել Զեյթունի հանրակացարանում, որտեղից նրան կարող են ցանկացած պահի դուրս հանել, եթե վարձը չտա:

Դավիթն աշխատանք չի կարողանում գտնել, իսկ տան վարձը փակում են ընկերները, մեկ- մեկ էլ մանկատան տնօրենն է օգնում ՝Աշոտ Մնացականյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից բողոքում են, որ շրջանավարտները հրաժարվում են բնակվել մարզերում և ուզում են անպայման Երևան գալ, բայց կան շրջանավարտներ, ովքեր հաճույքով կապրեին ու կաշխատեին մարզերում:

Վանաձորի մանկատան շրջանավարտ Գևորգ Գալստյանը մի քանի ամիս առաջ ամիսներով ապրել է մի տան կտուրում։ Ընկերների օգնությամբ այժմ վարձով ապրում է մի բնակարանում և աշխատում է աղբի վերամշակման գործարանում:

«Ես աշխատում էի Ռուսատանում, երբ իմացա, որ մանկատան շրջանավարտներին բնակարան են տալիս վերադարձա, բայց մնացի դրսում: Ւնձ ասացին, որ բնակարան կտան Մարալիկում, հետո ասացին, որ այդ գործը հետաձգել են, հետո ասացին Ստեփանավանում կամ Սպիտակում բնակարան կտան, բայց մինչև այսօր ոչ մի տուն չեմ ստացել»,- պատմում է Գևորգ Գալստյանը:


Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կլոր սեղան էր կազմակերպվել մանկատների շրջանավարտների խնդիրների շուրջ, որին ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատողները և շահագրգիռ այլ մարդիկ:




http://www.hra.am/upload/HRD.JPG



ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի (http://www.hra.am/hy/interview/2011/12/19/zatik) կարծիքով՝ միակ իրատեսական ծրագիրը ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից սոցիալական տներ կառուցելու ծրագիրն է, բայց թե երբ այդ տները պատրաստ կլինեն, ոչ մեկը չի կարող ասել:

«Այս մարդկանց համար կարևոր է, որ խնդիրը լուծվի հենց հիմա»,- բարձրաձայնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը՝հիշեցնելով (http://www.hra.am/hy/point-of-view/2011/11/11/orphanage), որ պետությունը պետական բյուջեով արդեն երկու տարի է գումարներ չի տրամադրում այս գործին, իսկ նախկինում տրամադրված 1մլրդ-ից ավելի գումարն այդպես էլ չի ծառայել իր նպատակին:

Բախշյանն առաջարկեց նաև, որ մանկատան շրջանավարտ տղաներին ընդունեն ռազմական ուսումնական հաստատություններ, որտեղ նրանք կարող են կրթություն ստանալ ու աշխատանքով ապահովվել:

ՀՕՄ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանն առաջարկեց, որ այժմ բոլոր շրջանավարտներին ապահովեն հանրակացարանային սենյակներով, որ մինչև սոցիալական տների կառուցումը հնարավոր լինի բացառել Ծառուկյանի հետ կատարվածը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ անպայման վերահսկելու են այդ գործընթացը ՄԻՊ գրասենյակում ստեղծված հատուկ բաժնի միջոցով, որը զբաղվելու է բացառապես մանկատան շրջանավարտների ու երկկողմանի ծնողազուրկ երեխաների բնակարանով ապահովոլու հարցերով: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 331, և ամեն տարի այդ թիվն ավելանում է 30-40-ով:

Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/02/20/orphanage

Tig
03.04.2012, 17:25
http://www.youtube.com/watch?v=ktJpT_91ln8&feature=related

Arpine
01.06.2012, 02:17
Հունիսի 1-ին ընդառաջ. Վանաձորի մանկատանը դեռ ապրում է 94 լքված երեխա (http://www.lorinews.com/2012/06/1-94.html)


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=GYkWNOWQZO4
Ախր ոնց կարելիա նման պստոներին թողնել...