PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխարհիս ուժեղները



E-la Via
08.01.2012, 22:36
Ի՞նչ է ուժը:Ո՞վ է ուժեղ մարդ համարվում:Ինչո՞ւմ է մարդու ուժը:
Մեկի համար ուժը փողի մեջ է, մյուսի համար` իշխանության, մեկ ուրիշի համար՝ գիտելիքի: Ոմանք իրենց ուժի աղբյուր են համարում ընտանիքը, ոմանք` կարիերան:

Իմ կարծիքով ուժեղ է նա, ով կյանքից դաժան հարվածներ ստանալով, չի ընկճվում, չի հանձնվում, շարունակում է պայքարել ու ակտիվ կյանք վարել` բոլորին ապացուցելով, որ մարդու իրական ուժը հոգու, ամուր կամքի ու անսասան հավատի մեջ է:

Այստեղ ձեզ կներկայացնեմ իսկապես ուժեղ մարդկանց, որոնցով չեմ դադարում հիանալ, որոնցից կարելի է միայն ու միայն սովորել ու որոնք հիանալի օրինակ են:

Հեշտ է լինել ուժեղ, երբ դու ամեն ինչ ունես: Իսկ դու փորձիր պատկերացնել, թե կարող ես ուժեղ լինել, եթե ...

E-la Via
08.01.2012, 22:50
Դաստին Կարտեր


http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/12dea.jpg

Դաստին Կարտերի ոտքերն ու ձեռքերը ամպուտացիայի են ենթարկել հինգ տարեկանում՝ արյան շրջանառության հետ կապված հազվագյուտ հիվանդության պատճառով:

Ութերորդ դասարանում նա որոշում է հաճախել ազատ ոճի ըմբշամարտի դասընթացների: Իհարկե ոչ ոք նրան լուրջ չի ընդունում: Մարզիչը կարծում է, որ եկրու-երեք պարապմունքից հետո Դաստինը կհրաժարվի այդ մտքից ու կդադարի հաճախել պարապմունքների:
Երկար ժամանակ նրա մոտ իրոք ոչինչ չէր ստացվում: Բայց ամենօրյա պարապմունքները, աշխատասիրությունը երկու տարի անց տվեցին իրենց արդյունքը:

Ընդամենը վերջերս Կարտերը Օհայոյի առաջնությունում ներկայացրեց իր Hillsboro դպրոցը: Տասնվեց մասնակիցների մեջ նա արժանացավ առաջին տեղերից մեկին: Նա Ամերիկայի լավագույն ըմբշամարտիկների թվում է: Կռվում է առողջ մարզիկների հետ և հաղթում ազնիվ պայքարում:





http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/0dc3d.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/8d963.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/7e4b6.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/0fe5a.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/83333.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/9ea86.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/c996a.jpg

«Ես կռվում եմ, ինչպես բոլորը, հաճախում եմ դպրոց, ապրում մենակ, կարողանում եմ անել ամեն ինչ, ինչ մյուսները ու ինձ դուր չի գալիս, երբ ինձ խղճում են»,- ասում է Կարտերը:

E-la Via
08.01.2012, 23:05
Ահարոն Ֆոտերինգհեմ(Aaron Fotheringham)


http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/a607a.jpg

Ահարոնը ողնաշարի հիվանդության պատճառով անվասայլակին է գամված ծնված օրից: Ինքն իրեն հրաժարվում է հաշմանդամ համարել: Զբաղվում է էքստրեմալ սպորտով: Իր մանկությունը Ահարոնը անցկացրել է Լաս Վեգասի սկեյտբորդիստների համար նախատեսված զբոսայգում:

«Անվասայլակին նստած՝ ես սովորում էի նույն տեխնիկաներն ու հնարքները, ինչ իմ ընկերները: Ժամանակի ընթացքում ես սիրեցի իմ անվասայլակը, որովհետև դրա հետ կարծես անընդհատ սկեյտբորդի վրա լինեմ",- ասում է նա:

Իր հատուկ անվասայլակի վրա պարզ սալտո կատարեց 2006 թ-ին, իսկ դրանից հետո փորձում էր գերազանցել սեփական ռեկորդը:
«Շատ անգամ էի փորձում, բայց անընդհատ ընկնում էի … Իսկ դա բավական ցավոտ էր: Ես կապտուկներով եմ պատված, դաստակս եմ վնասել, բայց դա ինձ համար նշանակություն չունի»:

Մի քանի ամիս տևող պարապմունքների, մի շարք անհաջող փորձերի, ցավոտ անկումների արդյունքում նա 2010 թ-ին սահմանում է նոր համաշխարհային ռեկորդ: Ահարոն Ֆոտերինգհեմը պատմության մեջ առաջին անվասայլակի վրա նստած մարդն է, ով կատարել է երկակի հետ սալտո:



http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/a450d.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/7ae0b.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/70e58.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/9eb54.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/683f8.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/363c1.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/f82ff.jpg

E-la Via
09.01.2012, 00:17
Էյմի Մալինս


http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/4adb4.jpg

«Պամելա Անդերսենի մարմնում ավելի շատ պրոթեզներ կան, քան իմ, բայց նրան ոչ ոք հաշմանդամ չի համարում»:- Ասում է Էյմի Մալինսը:

Նա երկու ոտքերը կորցրել է վեց ամսականում : Չնայած դրան` հմայիչ այս աղջիկը սպորտսմենի, մոդելի ու դերասանուհու հաջող կարիերա է արել:

Համալսարանի լողի խմբակում նա լավագույն լողորդներից է եղել, մասնակցել է Ատլանտայում անցկացվող Պարօլիմպիական մրցույթին:
Բացի սպորտային հաջողություններից` նա մասկանցել է նաև Ալեքսանդր ՄաքՔուին ցուցադրություններին և համատեղ աշխատել Մետյու Բարնիի` ժամանակակից ամենահայտնի նկարիչներից մեկի հետ:

Համաձայն People ամսագրի` նա մտնում է աշխարհի 50 ամենագեղեցիկ կանանց ցուցակում:

Նաև նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Հիմա աշխատում է Պենտագոնում և շարունակում է զբաղվել մոդելային բիզնեսով:
Նա օգտագործում է տասից ավելի տարբեր պրոթեզներ: Դրանց միջոցով Էյմին կարողանում է փոխել իր բոյը 173 սմ-ից մինչև 185 սմ:



http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/bfb60.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/47cbf.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/9b419.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/85489.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/d2fca.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/59345.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/3a22d.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/913b3.jpg

E-la Via
11.01.2012, 17:00
Էրիկ Վայհենմայեր(Erik Weihenmayer)

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/a6a30.jpg

Վայհենմայերը կորցրել է իր տեսողությունը 13 տարեկանում: Եղել է միջնակարգ դպրոցի ուսուցիչ, մարզիչ, իսկ այնուհետև միջազգային մակարդակի սպորտսմեն:

Վայհենմայերը առաջին կույրն էր, ով 2001 թ-ին նվաճեց Էվերեստտի գագաթը: 2002 թ-ի սեպտեմբերին Էրիկը բարձրացավ Ավստրալիայի ամենաբարձր կետը ` Kosciuszko պիկը: Իսկ անցած տարի ամռանը հաջողությամբ բարձրացավ Էլբրուս լեռան գագաթը:

«Սար բարձրանալիս իմ աչքերը ձեռքերս են դառնում: Նրանք մանրակրկիտ սկան են անում լեռը և երբ ես գտնում եմ այն տեղը, որտեղից կարելի է բռնվել, մյուս ձեռքս սկսում է փնտրել հաջորդ հարմար կեռիկը: Միակ դժվարությունը նրանում է, որ ես չեմ տեսնում ձեռքերիցս այն կողմ»,- ասում է նա:




http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/f4826.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/6b110.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/4773f.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/8d802.jpg

http://www.topnews.ru/upload/photo/ceb40894/fc371.jpg

Tig
11.01.2012, 17:30
Մի հատ գեղարվեստական ֆիլմ էս թեմայով, բայց կենդանու մասին :)


http://www.youtube.com/watch?v=avSOnECkGZA&feature=results_video&playnext=1&list=PL56583D7DC7F9BF77

Lion
11.01.2012, 19:44
Հալալա :) Ափսոս, որ ամեն դեպքում չեմ կարողանում չխղճալ ու մեկ էլ... չափսոսալ:think


Նա Ամերիկայի լավագույն ըմբշամարտիկների թվում է:

Ճիշտն ասած չհավատացի...

Varzor
11.01.2012, 20:42
Ճիշտն ասած չհավատացի...
Իզուր չես հավատում, ուղղակի ԱՄՆ-ում ընմբաշամտիկների կարգն այդքնա էլ բարձր չի:
Համ էլ մենակ այն, որ նա գորգ է դուրս գալիս արդեն իսկ մեծագույն ուժի նշան է:

Lion
11.01.2012, 22:18
Չէ, համաձայն եմ, որ մեծագույն ուժի ու կամքի նշան է, բայց որ նա ԱՄՆ լավագույն ըմբշամարտիկների թվում է...??!!

E-la Via
11.01.2012, 22:31
Մի հատ գեղարվեստական ֆիլմ էս թեմայով, բայց կենդանու մասին :)


Ապրես, Տիգ , թրեյլերն արդեն իսկ հետաքրքրեց, անպայման կնայեմ :


Չէ, համաձայն եմ, որ մեծագույն ուժի ու կամքի նշան է, բայց որ նա ԱՄՆ լավագույն ըմբշամարտիկների թվում է...??!!

Դե, Lion ջան, դա կարելի է ճշտել, ինչն էլ կանեմ մոտակա օրերս, բայց չեմ զարմանա, որ հենց այդպես էլ լինի:

Ի դեպ, ես չեմ խղճում, այլ միայն մի փոքր ցավում եմ, երբ փորձում եմ պատկերացնել նրանց կրած դժվարությունները: Լուրջ, համակած հիացմունքս այնքան մեծ էր, որ խղճալու տեղ անգամ չթողեց: Խղճահարության արժանի շատ ավելի "առողջ -հաշմանդամներ" կան:

Ripsim
12.01.2012, 12:39
Էսթեր Վերգեեր

Էսթեր Վերգեերը Հոլանդացի թենիսիստուհի է` ծնված 1981-ին: Համարվում է պատմության ամենից հայտնի անվասայլաով թենիսիստուհիներից մեկը: Նա գամված է անվասայլակին 9-ը տարեկանից, երբ ողնուղեղի վիրահատությունից հետո նրա ոտքերը դադարեցին գործել: Էսթեր Վերգեերը 7 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, 4 անգամ` օլիմպիական չեմպիոն: 2003-ի հունվարից սկսած ոչ մի պարտություն չի կրել : 2002-ին և 2008-ին դարձել է “Լաուրեուս” սպորտի համաշխարհային ակադեմիայի կողմից շնորհվող “Սահմանափակ հնարավորություններով լավագույն մարզիկ” մրցանակի դափնեկիր:

http://www.image-share.com/upload/1210/241.jpg (http://www.image-share.com/ijpg-1210-241.html)
http://www.image-share.com/upload/1210/242.jpg (http://www.image-share.com/ijpg-1210-242.html)
http://www.image-share.com/upload/1210/243.jpg (http://www.image-share.com/ijpg-1210-243.html)

John
16.01.2012, 16:58
Հնդկաստանի «թաքնված տաղանդ» մրցույթի մասնակիցներից մեկը....


http://www.youtube.com/watch?v=ggDcNymAgC8&feature=related

հովարս
18.01.2012, 21:32
Առանց մեկնաբանության


http://www.youtube.com/watch?v=6V8txH8SLFs

E-la Via
18.01.2012, 22:18
Nick Vujicic (http://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D1%83%D0%B9%D1%87%D0%B8%D1%87,_%D0%9D%D0%B8%D0%BA)

Nick Vujicic-ը քրիստոնյա քարոզիչ է, ծնվել է 1982 թ-ին Ավստրալիայում առանց ոտքերի և ձեռքերի: Ժամանակի ընթացքում կիսվելով իր փորձով ու ձեռքբերումներով` նա դարձել է շատ հայտնի մոտիվացիոն բանախոս: Նրա ելույթներն ուղղված են սահմանափակ հնարավորություններով երեխաներին և պատանիներին: Նիկը դրանցով ցանկանում է նրանց մեջ արթնացնել կյանքի իմաստի որոնման , պայքարի ցանկություն:


«Ի՞նչ է հարկավոր անել, երբ մենք ընկնում ենք: Հարկավոր է փորձել բարձրանալ: Փորձելով ոտքի կանգնել՝ հարյուր անգամ ընկել եմ: Բայց ի՞նչ եք կարծում, եթե ես ընկնեմ ու հանձնվեմ` այդպես կկարողանա՞մ բարձրանալ: Ես կփորձել եմ նորից, նորից ու նորից... Միայն ուզում եմ՝ դուք հասկանաք, որ դա վերջը չէ, բայց դրանից է կախված, թե ինչպես ամեն ինչ կավարտվի: Դուք ցանկանո՞ւմ եք երջանիկ լինել: Ուրեմն կգտնեք այն ուժը, որը կօգնի ձեզ բարձրանալ:



http://www.youtube.com/watch?v=dZSOsBPigaM&feature=player_embedded

Նիկը 2009 թ-ին նկարհանվել է «Թիթեռի Կրկես» ֆիլմում (http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=q6s8iRsqLVs), որը անպայման արժի նայել, շատ լավն է:


Իսկ այժմ պատրաստվում է ամուսնանալ (http://gorodvery.ru/index.php?option=com_content&view=article&id=556:2011-11-03-16-41-59&catid=1:2010-10-09-13-59-44&Itemid=2) :):

Շնորհակալ եմ, հովարս, որ հիշեցրեցիր:


Առանց մեկնաբանության


http://www.youtube.com/watch?v=6V8txH8SLFs

E-la Via
22.02.2012, 20:16
Thomas Quasthoff (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%B2%D0%B0%D1%81%D1%82%D1%85%D0%BE%D1%84%D1%84,_%D0%A2%D0%BE%D0%BC%D0%B0%D1%81)


http://upload.wikimedia.org/wikipedia/commons/7/73/Thomas_Quasthoff_2010.jpg



Thomas Quasthoff-ը գերմանացի օպերային, կամերային և ջազ երգիչ է, ի ծնե հաշմանդամ:

Մոր կողմից հղիության ընթացքում Տալիդոմիդի չարաշահման արդյունքում ծնվել է ծանրագույն պաթոլոգիայով` ձեռքերը գտնվում են ուսերի հիմքում, ոտքերը դեֆորմացվել են: Իսկ հասակի աճը կանգնել է 134 սմ-ի վրա:

1972 թ-ին նա սկսում է վոկալով զբաղվել, նաև պատմության ու երաժշտական տեսության դասեր վերցնել:
Ավարտելով Հաննովերի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` Հյուսիսգերմանական ռադիոյում տնօրեն է սկսում աշախտել:
Որպես երգիչ` առաջին դեբյուտն ունեցել է 1988 թ-ին: Այնուհետև սկսել է ելույթ ունենալ շատ երկրներում: Այժմ դասավանդում է Բեռլինի երաժշտական դպրոցներից մեկում:

Վայելեք նրա կատարումները:


«Standchen »- Franz Schubert


http://www.youtube.com/watch?v=b906XTHUJOI&feature=artist


http://www.youtube.com/watch?v=3gbk2zAaWkg&feature=related


«Moon river»


http://www.youtube.com/watch?v=n8ICOyxlYdI&feature=player_embedded#!

«My Funny Valentine»


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ZMb0g6I80hI#!



Ահա և նրա կայքը (http://www.thomas-quasthoff.com/category/medien/videos):

Lanterfant
23.02.2012, 01:23
Pascal Kleiman-ը Ֆրանսիայից, ելեկտրոնային երաժշտության մեջ հանրահայտ մի DJ է, հատկապես «գոա տրենս» ոճն է նվագում: Հետաքրքիր բանն այն է, որ բազուկներ չունի` նվագում է իր ձայնասկավառակները ոտքի մատներով:


http://www.youtube.com/watch?v=guY9-NzqFEU


http://www.youtube.com/watch?v=zEWgnDlt0Eg

E-la Via
26.02.2012, 00:01
Lisa Fittipaldi
Սրտով նկարողը

http://img11.nnm.ru/1/8/7/9/e/e0d9e6bb30590ed5669fb930f2f_prev.jpg

Այս կենսուրախ նկարները սովորաբար դուր են գալիս դիտորդին, բայց նկարները դիտելուց ստացած հաճույքը վերածվում է զարմանքի, երբ իմանում են, որ այդ նկարների հեղինակը կույր է: Կույր նկարչուհի. դրան դժվար է հավատալ:

1993թ-ին Լիզան կորցնում է տեսողություն : Հաշվապահ ու վինանսական վելուծաբան լինելով` նա կորցնում է նաև աշխատանքը: Մի տարի շարունակ նա խորը դեպրեսիայի մեջ է լինում, քանի դեռ ամուսինը նրան ջրաներկ չի նվիրում: Ի զարմանս բոլորի` Լիզան վրձինը ձեռքն է վերցնում ու սկսում նկարել:

Նա չէր կարող նկարել սովորել` հետևելով ուսուցչի գործողություններին կամ այլ նկարներ դիտելով: Բայց դա նրան չի կանգնեցնում: Դրա փոխարեն նա սկսում է լսել արվեստին նվիրված գրքերի աուդիո տարբերակները:
Կոմպոզիցիայի մեջ կողմնորոշվելու համար` նա սկզբում կտավի վրա հատուկ ցանցեր էր դնում, բայց կարճ ժամանակ անց սովորում է առանց դրանց նկարել:

Քննադատներն ու այլ նկարիչները բազմից Լիզայի ասում էին, որ նա որքան ուզում է կարող է ծաղիկներ ու աբստրակ նկարներ նկարել, բայց նկարիչը նկարիչ չէ, եթե չի կարողանում պատկերել մարդկանց և փողոցային տեսարաններ: Սա նա ընդունում է որպես մարտահրավեր ու 1998 թ-ին նկարում է առաջին փողոցային տեսարանը:

Մինչև այժմ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե Լիզան առանց տեսնելու ինչպես է կարողանում նկարել: Նա վստահեցնում է, որ դա իրեն էլ հասկանալի չէ:


http://img15.nnm.ru/6/d/e/e/d/14deef0264dbf4fffbf7977457a_prev.jpg

http://img11.nnm.ru/7/6/6/5/8/34855f3eeabd6d5e340b3858cb1_prev.jpg

http://img11.nnm.ru/b/6/4/3/8/230920cbaca7a3bb4242e97f065_prev.jpg

http://img11.nnm.ru/6/f/0/7/6/caa9fee560a25b1c3e7097d30f7_prev.jpg

http://img15.nnm.ru/9/5/3/d/c/47d4ef1fca2251235f1ef8ef892_prev.jpg

http://img11.nnm.ru/5/2/2/7/1/a692c93f5de46fcffd4f782055b.jpg

http://img11.nnm.ru/3/f/5/6/4/ea34998ad7ae251b25a0b7b79f1.jpg

http://img11.nnm.ru/7/1/e/8/0/2d438fca868242a878113eae6d4.jpg

http://img15.nnm.ru/f/d/0/6/8/766c1ad32f9b0bc617e927343df.jpg

http://img11.nnm.ru/2/1/2/f/e/fae2fc91f8da87842d4cf6d17cd.jpg

Jarre
26.02.2012, 04:55
Way, շնորհակալ եմ թեմայի համար։ Անկեղծ ասած ես անձամբ կարծում եմ՝ համոզված եմ, որ նման վարվելակերպը գալիս է համապատասխան մտածելակերպից, որը կարող է ունենալ ցանկացած մարդ՝ այս թեման կարդացող յուրաքանչյուր մադ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինչ որ բանով աշխարհիս ուժեղ է, քանի որ կյանքիչ ինչ-ինչ հանգամանքներում հաղթահարում է ֆիզիկական կամ զգացական այնպիսի սահմանափակումներ, ինչպես թեմայում նշված մարդիկ։ Իսկ այսպիսի մարդիկ մյուսների հետ համեմտած ավելի ակնառու են ցույց տալիս, որ ցանկացած իրավիճակ բերում է նոր հնարավորություններ։ Յուրաքանչյուր խնդիր լուծելի է։ Ուզում եմ պատմել մի գիտնականի մասին։


ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳ

Բրիտանացի ակնառու ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը 22 տարեկանից տառապում է ծանր նյարդաբանական հիվանդությամբ, այնուամենայնիվ, նա կարողացել է ապրել ակտիվ կյանքով՝ տրամադրված լինելով պոզիտիվ և անելու բաներ, որ չէր անի, եթե կենտրոնանար իր պրոբլեմների և սահմանափակումների վրա։

1960-ական թվականներից Հոքինգը տառապում է շարժողական նեյրոնների հիվանդությամբ եւ գամված է հաշմանդամի սայլակին: 1985թ. նա ծանր թոքաբորբ տարավ, եւ բժիշկները ստիպված էին շնչափողահատում (տրախեոտոմիա) անել, որի հետեւանքով գիտնականը կորցրեց խոսելու ունակությունը: Չնայած դրան՝ Հոքինգը վերջին տասնամյակում շատ ակտիվ կենսակերպ է վարել: 2007թ. նա հատուկ ինքնաթիռով անկշռության մեջ թռիչք կատարեց: Գիտնականը երեք երեխա ունի: Քեմբրիջի համալսարանում Սթիվեն Հոքինգը Լուկասյան պրոֆեսորի պատվավոր պաշտոնում է, որը մի ժամանակ Իսահակ Նյոտոնն է զբաղեցրել:

Սթիվեն Հոքինգը հայտնի է տիեզերագիտության եւ քվանտային ձգողականության ոլորտում իր ձեռքբերումներով: Նա մանրամասն ուսումնասիրել է սեւ անցքերը եւ եկել այն եզրակացության, որ դրանք գոլորշիանում են մի երեւույթի շնորհիվ, որը «Հոքինգի ճառագայթում» անունն է ստացել: 2004թ. գիտնականը բացատրություն է տվել սեւ անցքերում ինֆորմացիայի կորստի պարադոքսին: Հոքինքը գիտական հանրամատչելի գրականության եւ բազմաթիվ բեսթսելերների հեղինակ է, այդ թվում՝ «Ժամանակի համառոտ պատմության» գրքի, որը իմ ամենասիրելի գրքերից մեկն է։ Բոլոր իր աշխատանքները և բեսթսելերները Հոքինգը կազմել է հենց այս վիճակով։

ԱՂԲՅՈՒՐ՝ տեքստը վերցված է top-news.am (http://top-news.am/index.php?newsid=6223&ng=7&nt=6) կայքից


http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/06hawking16001326042174.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/88356.jpg

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/stephen-hawking-zero-gravity.jpg

E-la Via
26.02.2012, 14:22
Way, շնորհակալ եմ թեմայի համար։ Անկեղծ ասած ես անձամբ կարծում եմ՝ համոզված եմ, որ նման վարվելակերպը գալիս է համապատասխան մտածելակերպից, որը կարող է ունենալ ցանկացած մարդ՝ այս թեման կարդացող յուրաքանչյուր մադ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինչ որ բանով աշխարհիս ուժեղ է, քանի որ կյանքիչ ինչ-ինչ հանգամանքներում հաղթահարում է ֆիզիկական կամ զգացական այնպիսի սահմանափակումներ, ինչպես թեմայում նշված մարդիկ։ Իսկ այսպիսի մարդիկ մյուսների հետ համեմտած ավելի ակնառու են ցույց տալիս, որ ցանկացած իրավիճակ բերում է նոր հնարավորություններ։ Յուրաքանչյուր խնդիր լուծելի է։ Ուզում եմ պատմել մի գիտնականի մասին։


Jarre, շնորհակալ եմ , որ պատմեցիր Հոքինգի մասին: Ես նրա մասին լսել էի, բայց մոռացել էի:

Միանգամայն հետդ համաձայն եմ` մեզանից յուրաքանչյուրն էլ ուժի հսկայական պոտեցիալ ունի, որը կարող է դրսևորվել համապատասխան մտածելակերպի շնորհիվ: Հանդիպելով խնդիրների՝ բոլորս էլ ինչ-որ պահի առնչվում ենք այդ ուժի հետ, բայց փաստն այն է, որ շատ հաճախ հանձնվում ենք, շատ ավելի կենտրոնանում խնդրի վրա, քան խնդրի լուծման վրա, շատ ավելի ցավով ենք ապրում, քան փորձում ապաքինման մասին մտածել: Չենք հավատում մեր ուժին, մեր հնարավորություններին՝ գերադասելով պարտվողի մտածելակերպը: Այնքան ենք ասում «չեմ կարող», «հնարավոր չէ», «իմ ուժերից վեր» է և այլ նմանատիպ արտահայտություններ, որ սկսում ենք հավատալ դրան, իսկ հավատալու դեպքում իսկապես որ էլ ի վիճակի չենք լինում:

Այս թեման բացելու հիմնական նպատակը ընթերցողին մարդու կամքի դրսևորման հետ ծանոթացումն է: Եթե այս ուժեղ կամքի տեր մարդիկ կարողանում են ամեն րոպե պայքարել, ոչ միայն պայքարել, այլ նաև հաղթող դուրս գալ կյանքի ծանրագույն իրավիճակներում, այդ դեպքում մենք ինչի՞ ենք այդքան շուտ հանձնվում, ինչի՞ ենք այդքան բողոքում, դժգոհում:

Այո, մեզանից յուրաքանչյուրն է այդ ուժի պոտենցիալն ունի, այն ամեն րոպե դրսևորելու հնարավորություն ունի, բայց աշխարհիս ուժեղները այդ հնարավորությունից օգտվողներն: Իսկ հնարավորությունից կարող ես օգտվել, եթե մտածելակերպդ մի քիչ փոխես:

Այս մարդկանց միջոցով ես մեզ մեր ուժի մասին եմ հիշեցնում:

Jarre
26.02.2012, 16:02
Այո, մեզանից յուրաքանչյուրն է այդ ուժի պոտենցիալն ունի, այն ամեն րոպե դրսևորելու հնարավորություն ունի, բայց աշխարհիս ուժեղները այդ հնարավորությունից օգտվողներն: Իսկ հնարավորությունից կարող ես օգտվել, եթե մտածելակերպդ մի քիչ փոխես:

Այս մարդկանց միջոցով ես մեզ մեր ուժի մասին եմ հիշեցնում:

Անկեղծ եմ ասում՝ հետդ համաձայն եմ։ Ես էլ եմ լիովին համոզված ասածիդ ճշմարտացիության մեջ։ Ու ականատես եմ եղել նման վարքագծի ու փոփոխությունների՝ թե ինչպիսին է մարդ, երբ չի հավատում ինքն իրեն և ինչպիսին է դառնում, երբ բացի թերություններից նկատում է նաև իր առավելությունները և դրանց հավատալով և վստահելով սկսում է գործել։

Ուղղակի իմ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ աշխարհիս ուժեղները միայն նման ֆիզիկական կարծեցյալ սամհանափակումներ ունեցող մարդիկ են։ Շնորհակալ եմ մեկնաբանությանդ համար, Way :)

Smokie
05.03.2012, 21:00
Ջանգո Ռեյնհարդ
http://sunsongs.ru/files/music/21370/images/Django-Reinhardt_6295.jpghttp://worldelectricguitar.ru/musician/img.musician/Django_Reinhardt/7.jpghttp://si.wsj.net/public/resources/images/ED-AL000_django_G_20100217165528.jpgԺան Բատիստ Ռեյնհարդը գնչուական տարբերակով Ջանգո Ռեյնհարդ ծնվել է Բելգիայում, 1910թ-ինգնչուական ընտանիքում: Իր ընտանիքը եղել է Ֆրանսիայում, Իտալիայում, Ալժիրում, Կորսիկայում և վերջնականապես հաստատվել են Ֆրանսիայում՝ Փարիզի շրջակայքում:Երեխան հիանալի տիրապետում էր ջութակին ևբանջոյին: Նրա տաղանդի մասին լուրեր էին տարածվում գնչուական խմբերում,պատմում են, որ նա մի անգամ կարողացել է հենց առաջին փորձից բանջոյի վրա նվագել 17 մեղեդի, որոնք դրանից առաջ երբեք չէր լսել և որոնք նրա համար նվագեցին ակորդեոնով:18 տարեկանում, հրդեհի ժամանակ տղան կորցրեց ձախ ձեռքի մատները, բացի ցուցամատից .և միջնամատից: Մեկուկես տարի նա գամված էր անկողնին, մինչև կրտսեր եղբայրը՝ Ժյուզեն իրեն գիթար նվիրեց: Ջանգոն նորից սկսեց նվագել՝ զարմացնելով բժիշկներին իր համառությամբ, իր կամքի ուժով: Այժմ նա նվագում էր մոդայի մեջ մտած ջազային երաժշտություն, ուղղակի գնչուական եղանակով:1934թ-ին Ջանգո Ռեյնհարդը ծանոթացավ ջութակահար ևդաշնակահար Ստեֆան Գրապալլիի հետ: Նրանք միասին հիմնեցին «HotClub of France» կվինտետը, որը ընդհամենը մի տարի հետո արժանացավ համաշխարհային ճանաչման: Կվինտետը ձայնագրեց մոտավորապես 200 ստեղծագործություն, որոնց թվում էին և հանրահայտ «Djangology»-ն, «MinorSwing»-ը «Nuages»-ը:.
http://youtu.be/DVa3EDKUSH0
http://youtu.be/VpmOTGungnA
http://youtu.be/DY0FF4iR9CwՀամաշխարհային պատերազմի տարիներին, երբ Ֆրանսիան նվաճվեց, Ջանգոն է՛լ ավելի հաճախ սկսեց հանդես գալ, նացիստները տանել չէին կարողանում ջազը՝ այդ «սև մարդուկների ծամածռությունները»: Ջանգոյի ամեն մի համերգը ուղղված էր զավթիչների դեմ և ոգեշնչում էր ֆրանսիացիներին: Բայց վերջիվերջո խումբը ցրվեց, երաժիշտները փախչում էին, Ռեյնհարդը փորձեց ապաստան գտնել Շվեյցարիայում, բայց նրան չընդունեցին: Ջանգոն ստիպված էր նորից թափառական կյանք վարել, նա շրջում էր Ֆրանսիայով՝ միանալով մեկ երաժիշտներին, մեկ գնչուներին: Վերջիվերջո Ջանգոն վերադարձավ Փարիզ ևայնտեղ բացեց «La Roulotte» («Ձիասայլակ») ակումբը: Փառքի գագաթնակետին Ջանգոն հասավ պատերազմի վերջերին, երբ ջազ երաժշտությունը դարձավ ազատագրման սիմվոլը: Պատերազմի ավարտը նշանավոր դարձավ նոր երաժշտական ժանրով՝ բիբոպով, եկան նոր ժամանակներ: Ռեյնհարդի համար հեշտ չէր հարմարվել նոր ժանրին: 1946թ.ի սկզբներին նա համարյա անգործ է մնում, իր ակումբը փակվում է, առաջարկները գնալով քչանում են: Ջանգոն իր համար նոր մասնագիտություն է գտնում՝ «Այլևս մի խոսեք ինձ հետ երաժշտությունից, հիմա ես զբաղվում եմ գեղարվեստով»:Ջանգո Ռեյնհարդը մահացել է 1953թ.ին սրտի նոպայից: Պատերազմի տարիներին, անվերջ դեգերումներից նրա առողջությունը անվերադարձորեն քայքայվել էր:

Ripsim
01.05.2012, 11:38
Մերի Մեժլումյան

http://www.image-share.com/upload/1452/188.jpg (http://www.image-share.com/ijpg-1452-188.html)

«Երբեք չէի համարձակվում ասել` ինչ եմ երազում դառնալ, որովհետև մտածում էի՝ մարդիկ կծիծաղեն ու կասեն՝ դու ձեռքեր չունես, չես կարող հասնել երազանքիդ: Բայց ինչքան մեծանում` ավելի եմ համոզվում, որ մոդել դառնալու իմ երազանքը ինձ հետ մեծանում է»,- ասում է 26-ամյա Մերի Մեժլումյանը:
Մերին երազում է ֆոտոմոդել դառնալ և հարսանեկան զգեստ ցուցադրել. նույնիսկ իր ապագա մասնագիտության անունն է որոշել՝ «այլընտրանքային մոդել»:
«Առանց ձեռքերի հարսնացու չե՞ք տեսել»,- ժպտում է նա:
Կապանի տիկնիկային թատրոնում ներկայացում է. ուշադրության կենտրոնում շիկահեր տիկնիկի շիկահեր տիրուհին է: Երեխաները մոտենում են նրան, խնդրում նկարվել իրենց հետ, տնտեսագետ դերասանուհին լուսանկարվում է, ապա ասում, որ երբ կատարվի իր ամենանվիրական երազանքն, ու ինքը բեմահարթակ բարձրանա, նկարվելու հետ մեկտեղ նաև ինքնագրեր կբաժանի:
Մերի Մեժլումյանը Կապանի տիկնիկային թատրոնում մանկական ներկայացումների դերասանուհի է: Երեխաների միշտ զարմանում են, թե ինչպես է նրան հաջողվում առանց ձեռքերի տիկնիկներին խաղացնել: Սակայն, այս հարցը եւս Մերիի հնարամտության շնորհիվ գտել է իր յուրօրինակ լուծումը:
«Բա ոտքս ինչի՞ համար է,-ասում է երիտասարդ դերասանուհին,-խաղացնում եմ ոտքով, երբեմն ձեռքերիս պրոթեզներն եմ դնում և դրանցով շարժում տիկնիկներին, երբեմն էլ միայն խոսում եմ, մեկ ուրիշն է տիկնիկը շարժում: Կարեւորը մարդու ցանկությունն է, ամեն ինչ էլ հնարավոր է»:
Նա նշում է, որ աշխատանքի առումով իր բախտը բերել է, քանի որ քչերն են մարզային քաղաքում պատրաստ աշխատանքով ապահովել իր նման սահմանափակ հնարավորություններով մարդկանց.
«Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ, սակայն ուր դիմում եմ, նայում են ձեռքերիս… Մարդիկ մտածում են` եթե ձեռքեր չունես, չես կարող աշխատել, բայց եկեք խոհանոց ու տեսեք, թե ես իմ չեղած ձեռքերով ոնց եմ սուրճ եփում, ճաշ պատրաստում»,- պատմում է Մերին:
Խոհանոցում Մերին անցկացնում է օրվա մեծ մասը: Վարժ շարժումներով ոտքով վառում է գազօջախը, կրակին դնում սրճեփը, և սուրճի բույրը տարածվում է խոհանոցում:
«Խոհանոցում մինչև սպասում եմ, թե երբ սուրճը կեփվի, պատուհանից դուրս եմ նայում, պարզ հիշում եմ այն օրը, երբ կորցրի ձեռքերս ու ոտքիս թաթը, և ամեն անգամ մի հարց է ինձ հուզում. Կապանում ինձ հետ նույն օրը վնասված այդ շենքերը վերականգնվել են, սակայն մարդկանց վրա ոչ ոք ուշադրություն չի դարձնում, կարծես այդ շենքերում մարդիկ չեն էլ եղել»,- տխրությամբ ասում է Մերին:
1993-ի հուլիսի 23-ն էր, երբ ադրբեջանական օդուժի ինքնաթիռը ռմբակոծեց Կապանը: Մերին հորեղբոր աղջիկների հետ բակում լվացվելու հերթ էր կանգնել և պատրաստվում էր տուն տանել փողոցի փոքրիկ շանը: Կասետային ռումբը պայթեց ուղիղ Մերիի ջուր խմելու վայրկյանին. աղջկա ձեռքերը հալեցին տեղում.
«Երբ վեր կացա, ձեռքերս չկային, հայրս ինձ գրկած տանում էր հիվանդանոց, իսկ ես անընդհատ հարցնում էի, թե որտե՞ղ է շունիկս, ո՞ւր մնաց»,- հիշում է նա:
Մերին պատմում է, որ նոր կյանքին բարդ էր հարմարվելը, ամեն անգամ խաղալուց մոռանում էր, որ ձեռքեր չունի, փորձում էր տիկնիկին ջուր խմեցնել ու հասկանում էր, որ չի կարող գրկել տիկնիկին.
«Մայրս օգնում էր ինձ սովորել առանց ձեռքերի կյանքին, ասում էր, որ փոխարենը ես կարող եմ ոտքերս լավ զարգացնել: Սակայն արդեն վեց տարի է` մորս խորհուրդները միայն հիշում եմ մտքումս, նա մահացել է քաղցկեղից՝ իր հետևից թողնելով միայն մի տետր խորհուրդներ»,- տխրում է Մերին:
Այսօր արդեն առանց ձեռքերի կյանքին վարժված Մերիի մոտ իր հաշմանդամության հարցում բազմաթիվ հարցականներ մնացին, թե ինչո՞ւ հաշմադամության իր թղթիկի մեջ «մանկուց հաշմանդամ» ձեւակերպումն է իրեն տրված, և ինչո՞ւ պատերազմից տուժած խաղաղ բնակիչների անձնական թղթում չի գրվում, որ հաշմանդամությունը ձեռք են բերել պատերազմի հետևանքով:
«Մեկ-մեկ էնպես են նայում, ոնց որ ուրիշ մոլորակից լինես, երբ նման հարց ես բարձրացնում: Բայց ես սովորել եմ մարդկանց ինձ հարմարեցնել և փորձում եմ դիմել հնարավոր բոլոր մարմիններին, որպեսզի բոլորն իմանան, որ ես պատերազմի հետևանքով եմ կորցրել ձեռքերս ու ոտքիս թաթը, և որ ես այդքանից հետո անգամ չեմ ատում ոչ ոքի, բայց կատեմ, եթե ինձ կայանալու դաշտ չտան միայն նրա համար, որ ես ձեռքեր չունեմ»,- ասում է Մերին:

http://www.image-share.com/upload/1452/189.jpg (http://www.image-share.com/ijpg-1452-189.html)

աղբյուր (http://medialab.am/%D5%84%D5%A1%D6%80%D5%A4%D5%AB%D5%AF/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB.-%D5%88%D5%B9-%D5%B8%D6%84%D5%AB-%D5%B9%D5%A5%D5%B4-%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%B4-%D5%A5%D5%A9%D5%A5-%D5%AB%D5%B6%D5%B1-%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A4%D5%A1%D5%B7%D5%BF-%D5%B9%D5%BF%D5%A1%D5%B6.html)

Հ.Գ. Այսօր հեռուստատեսությամբ տեսա Մերիին: «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հյուրն էր: Ցուցադրեց մի քանի զգեստ :)

Tig
07.12.2012, 15:42
Էս տղուն Մոնթեյի ծննդյան օրվա միջոցառմանն եմ տեսել` միջոցառումը վարելիս ու դաշնամուր նվագելիս::love Չգիտեի, որ էսքան բաներով նույնպես զբաղվումա ու լիարժեք կյանքովա ապրում:

Սիփանի առջև չկա դժվար տարածություն, կա միայն դժվար տարածության հաղթահարում (http://hetq.am/arm/articles/21328/sipani-arjev-chka-dzhvar-taratsutyun-ka-miayn-dzhvar-taratsutyan-haxtaharum.html#.UMHLbQb-6zU.facebook)

հ.գ. http://www.youtube.com/watch?v=7B7O7I2kYO8

Tig
26.05.2013, 23:55
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=-YR0WL-LLAs

E-la Via
22.12.2013, 21:23
Արթնացնեմ թեման:

Այդ գրառմանն ուղեկցող մեկնաբանություն չի լինի, բայց հաջորդ տեսանյութը կտեղադրվի մեկնաբանությամբ:

Երբեք մի՛ հանձնվիր:


https://www.youtube.com/watch?v=j2laIPeiMtE

E-la Via
30.04.2014, 15:55
Sem Berns

Ուզում եմ ձեզ պատմել Սեմ Բերնսի մասին, որը թեկուզ տառապում էր հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ Պրոգերիայով (http://en.wikipedia.org/wiki/Progeria), բայց նաև օժտված էր նույնքան քիչ հանդիպող կենսուրախությամբ: LMNA գենի մուտացման արդյունքում պրոգերիայով հիվանդ երեխաների բոլոր հյուսվածքներն ու օրգանները ծերանում են 5-6 անգամ արագ, քան իրենց հասակակիցներինը: Անչափահաս տարիքում նրանց մահը սովորաբար կապված է այնպիսի հիվանդությունների հետ, որոնք, որպես օրենք, հանդիպում են ծեր հասակում: Համաձայն ստատիստիկ տվյալների՝ պրոգրեիայով հիվանդ երեխաները մահանում են միջինում 13 տարեկանում:

Սեմը բժիշկ մանկաբույժ ծնողների երեխա էր: Հիվանդության ախտորոշումից հետո ծնողները բժկության այս ոլորտում ոչ մի առանձնահատուկ առաջխաղացում չտեսնելով՝ հիմնում են "Պրոգերի գետահետազոտական ֆոնդ": Այս ֆոնդի աշխատանքի ու կլինիկական փորձարկումների արդյունքում ստեղծվում է lonafarnib պատրաստուկը, որն օգնում է վերացնել պրոգրեիայի որոշ նշաններ:

Սեմը լի էր կյանքով ու կյանքի հանդեպ ուներ յուրահատուկ դրական տրամադրվածություն: Նա հետաքրքրվում էր մաթեմատիկայով և բնական գիտություններով, սիրում էր կոմիքսներ, հոկեյ, թմբուկ էր նվագում: Իր վարած ակտիվ կյանքի արդյունքում հայտնվում է մաս մեդիայի ուշադրության կենտրոնում ու նրա մասին նկարահանում են «Life According to Sam» վավերագրական ֆիլմը, որը շատ մեծ տարածում է գտնում: Սեմը համաձայնվում է ֆիլմում նկարահանվել միայն մի պայմանով.
«Ես համաձայն եմ ձեզ իմ դեմքը ցույց տալ, բայց ոչ ինձ խղճալու համար: Պետք չէ ինձ խղճալ, ես միայն ուզում եմ, որ դուք ինձ ու իմ կյանքը մոտիկից ճնաչեք»:

Ֆիլմի թողարկումից հետո Սեմը մեծ ճանաչում է ձեռք բերում և շատերի ուշադրությունը հրավիրում այս խնդրի վրա: Նա սկսում է ելույթներ ունենալ ու մասնակցել մի շարք հարցազրույների:

Ահա և նրա ելույթներից մեկը, որտեղ Սեմը պատմում է ուրախ կյանք ապրելու իր փիլիսոփայության մասին:


http://www.youtube.com/watch?v=36m1o-tM05g

(Տեսահոլովակում ռուսերեն սուբտիտրեր կան):


Ու թեկուզ Սեմը չհասցրեց իրագործել իր բոլոր երազանքները, բայց, համոզված եմ, նա ոչ մի րոպե չդադարեց առաջ շարժվել ու կամքի մեծ ուժի դրսևորման օրինակ լինել:

Այսօր նա ինձ ամաչեցրեց իմ նվնվոցների ու հապաղումների համար:

Tig
13.09.2014, 10:15
http://www.youtube.com/watch?v=svzPm8lT36o