PDA

Դիտել ողջ տարբերակը : Ակումբի շնորհիվ կարդացած գրքեր և գրողներ



Շինարար
07.01.2012, 04:02
Ինձ թվում ա՝ հետաքրքիր կլինի կիսվել, թե ինչ գրողներ ենք հայտնաբերել ակումբի շնորհիվ և ինչ գրքեր ենք կարդացել: Ես էլ ունեմ ակումբցի սիրած հեղինակներ, բայց էս թեմայում եկեք ակումբցիների անուններ չնշենք, այլ նշենք ակումբից դուրս հեղինակների, որովհետև ակումբցիների մասին թեմաներ շատ կան: Ես սկսում եմ:
1. Խորխե Բորխես, «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» ժողովածուն: Էս հեղինակի մասին լսել էի դեռ ուսանողական տարիներին: Ընկերներիցս մեկը և դասախոսներիցս մեկը հաճախ էին հիշատակում նրան, հետո բանակում մի պատմվածք էի կարդացել, բայց առանձնապես չէի տպավորվել, ավելի ճիշտ երևի սխալ էի հասկացել: Ակումբում երևի Բորխեսի գլխավոր քարոզիչը Հայկօն է: Մի խոսքով, մի օր առիթ եղավ, որ էս ժողովածուն ձեռքս հայտնվի, գիրքը պատկանում է ակումբի Կաթիլին, չնայած ես ուրիշ ակումբցուց եմ վերցրել: Սա լավագույն գիրքն է, որ ես կարդացել եմ ակումբի շնորհիվ:
2. Զահրատ: Էս բանաստեղծի մասին իմացել եմ ակումբի շնորհիվ: Նաիրուհին էր, կարծեմ, թեմա բացել... Չէ, նոր նայեցի, SSS-ն էր, բայց գլխավոր քարոզիչը Նաիրուհին էր: Զահրատն էլ սկզբում առանձնապես չտպավորվեց, ես էլ մի վատ խասյաթ ունեմ, առաջին տպավորությունս շտապում եմ բարձրաձայնել, բայց դրա կողքին էլ լավխասյաթ էլ ունեմ,եթե կարծիքս փոխում եմ, էդ էլ եմ շտապում բարձրաձայնել: Էս վերջերս «Գարունի» հին համարներից մեկը ձեռքս ընկավ, որտեղ Զահրատի բանաստեղծություններն էլ կային, նորից կարդացի ու սիրեցի, շատ սիրեցի:
3. Գաբրիել Գարսիա Մարկես շուտ էի իհարկե կարդացել ու սիրել, բայց «Երկնագույն շան աչքերը» պատմվածքը կարդացել եմ Ռայադերի թարգմանությամբ ակումբում եղած տարբերակը:
4. Պաոլո Կոելյո, «Ալքիմիկոսը»: Դե Կոելյոյին ով չգիտի, բայց միշտ ըմբոստացել եմ կարդալ նրան: Ակումբում էլ Բորխեսին ու Կոելյոյին նվիրված համեմատական վերլուծության թեման ստիպեց, որ ի վերջո չդիմանամ գայթակղությանը և կարդամ: Գիրքը վերցրել եմ Դատարկությունից: Առանձնապես հիացած չեմ, բայց նախնական քամահրանքս էլ չկա: Գիրք է էլի, աղմուկը չարժե ուղղակի:
5. Ամելի Նոթոմբ, «Հատուկ անունների բառարանը»: Էս հեղինակի մասին էլ եմ ակումբի շնորհիվ իմացել, էլի նախնական հաստատակամությունս այն էր, որ չեմ կարդալու, բայց ի վերջո չդիմացա: Արևածագը մի երկու տող էր գրել թեմաներից մեկում էդ հեղինակի ոճի մասին, ինձ թվաց՝ կհավանեմ: Կարդացի, կարող եմ ասել նունը, ինչ ասացի «Ալքիմիկոսի» մասին: Գիրք է էլի, զարմանում եմ, որ ակումբում էս հեղինակն էս աստիճան քննարկվել ա: Ես էլ ակումբում փորձել եմ Լյոսային ժողովրդականացնել, Թոթովենցին, բայց ի վիճակի չեղա էդ հեղինակների համար ապահովել Նոթոմբի ժողովրդականությունը: Տպավորությունս էնպիսին ա, որ Նոթոմբը ակումբում արտասահմանյան գրականության ամենաքննարկված հեղինակն ա, իսկ ընդհանրապես Գրականություն բաժնում զիջում ա միայն Անտաշյանին:

Էս ակումբի շնորհիվ իմ կարդացած հինգ գրքերն էին, որ էս պահին հիշեցի: Հեղինակներից միայն Մարկեսն էր, որ մինչ էդ նորմալ կարդացել էի, Բորխեսի մեկ-երկու պատմվածքը հաշվի մեջ չէ: Հուսով եմ՝ էս թեմայում էլի կիսվողներ կլինեն: Քանակը պարտադիր պայման չէ, ուղղակի էս պահին ես հինգը հիշեցի:

Sambitbaba
07.01.2012, 07:53
Առանձնապես հիացած չեմ, բայց նախնական քամահրանքս էլ չկա:

Շինարար, իսկ միգուցէ փորձե՞ս Կոելյոի "Մոգի օրագիրը" կարդալ: Նրա առաջին գործն է, և ինձ թվում է, որ ինչ-որ ներքին կապ ունի "Ալքիմիկոսի" հետ: Հնարավոր է, որ այս գիրքն օգնի քեզ ավելի խորանալ Կոելյոի ներքնաշխարհը:
Եթե, իհարկե, արժի այնտեղ խորանալ…

StrangeLittleGirl
07.01.2012, 10:30
Ես մենակ երկու գրող եմ կարդացել Ակումբի շնորհիվ: Մեկը Նոթոմբն ա (բայց հինգ հատ գործ եմ կարդացել), մյուսն էլ Աննա Գավալդան, որից երկու վեպ եմ կարդացել ու մի քանի պատմվածք:

Դատարկություն
07.01.2012, 14:09
Մի երկու հատ էլ ես ասեմ :)) Ես առանձնապես շատ չեմ կարդում, կարդացածս գրքերի մեծ մասն էլ դուրսա գալիս ակումբի ազդեցությամբ եմ կարդացել :))

1. Հեսսե «Դեմիան» - եթե չեմ սխալվում, ինչ-որ թեմայում Ռայադերն էր ակնարկել (էն Գաղտնիքը ֆիլմի ոնցոր), էդպես կարդացի, հետո Վահիկի ազդեցությամբ՝ «Տափաստանային գայլը», Ինգայի ազդեցությամբ էլ «Սիդհարթան» (բայց դե ընդհանուր ազդեցությունը Դեմիանից էր)
2. Ֆաուլզ «Մոգը» - Սկեպտիկն էր ինչ-որ թեմայում թարգմանել էս գրքի մեջի հեքիաթը, հետո Լեո Նեգրին էր ակնարկել, որ ինքը լրիվ ուրիշ արժեքներով գիրքա, կարդացի :))
3. Նոթոմբ «Խողովակների Մետաֆիզիկա» - էդ թեման ա ազդել, Բյուրն ու Իմփրեշնը, լավ գիրք էր, հետո կարդալուց ավելի երկար հետևում էի, ոնց էին էդ թեմայում կռիվ անում, բայց էդպես էլ բան չհասկացա :))
4. Կաֆկա - Կաֆկան, որ կարդացել եմ Շինոյի ազդեցություն էր, հիմա էլ Շինոյի ազդեցությամբ Կամյուի «Սիզիփոսի մասին առասպելն» եմ կարդում (ինքը շատ շուտ ասել էր, մինչև էն թեմայում գրելը, երբ որ Ժանտախտն էի կարդում)
5. Բորխես - տես Շինոյի գրառումը (բացի բանակի պահերը)
6. Կոելյո - Դարքի ազդեցությունն էր, գիրքն էլ էր իրա տվածը))
7. Նիցշե «Եվ այսպես խոսեց զրադաշտը» - էլի ինչ-որ մեկի ազդեցությունն էր, համա չեմ հիշում
8. Շմիդթ «Օսկարը և վարդագույն տիկինը» - Եղոյանի ու Եվայի, եթե չեմ սխալվում
9. Բրեդբերի - «Ֆարենհեյտ 451» - Վահիկ
(էլի շատ կան, բայց չեմ գրի:)))

Sambitbaba
07.01.2012, 18:48
1. Ջոն Ֆաուլզ «Մոգը» - Շնորհակալություն Լեո Նեգրիին՝ գայթակղեց իր վեճերում: Հոյակապ ստեղծագործություն է:

2. Զահրատ...

Diana99
07.04.2013, 20:59
Եթե անկեղծ ես շատ շուտ էի դեռ հետևում մինչև գրանցվելս ,ակումբում գրականության վերաբերյալ արված գրառումներին , և հիմնականում վերջին 5 ամիսներին կարդացածս գրքերը կարդացել եմ ակումբցիների կողմից արված գրառումների հիման վրա , անուններ չեն նշում: "Բոռը","Մայրիկ","Թատրոնը" և շատ ուրիշ ստեղծագործություններ

ivy
19.05.2013, 17:45
Մի քանի օր առաջ «10 լավագույն գրքերն ըստ ակումբցիների» (http://www.akumb.am/showthread.php/30941-10-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%A3%D6%80%D6%84%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A8%D5%BD%D5%BF-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB) թեման էի նայում, ու էնտեղ ցուցակներից մեկում (Rhayader-ի մոտ) մի գիրք հետաքրքեց, որը չէի կարդացել՝ Էռլենդ Լու «Նաիվ. Հիասքանչ է»: Կարդացի, վերջացրեցի նոր:
Լավն էր :) Մեկ-մեկ էնպես եմ ուզում հենց էսպիսի նաիվ ու պարզ բաներ կարդալ, որտեղ մանրուքների մեջ բացվում է կյանքի հիասքանչ լինելը: Բարի, տաքուկ, հանգստացնող ու սիրուն գործ էր:

Ուլուանա
19.05.2013, 21:07
Մի քանի օր առաջ «10 լավագույն գրքերն ըստ ակումբցիների» (http://www.akumb.am/showthread.php/30941-10-%D5%AC%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%A3%D6%80%D6%84%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A8%D5%BD%D5%BF-%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D6%81%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB) թեման էի նայում, ու էնտեղ ցուցակներից մեկում (Rhayader-ի մոտ) մի գիրք հետաքրքեց, որը չէի կարդացել՝ Էռլենդ Լու «Նաիվ. Հիասքանչ է»: Կարդացի, վերջացրեցի նոր:
Լավն էր :) Մեկ-մեկ էնպես եմ ուզում հենց էսպիսի նաիվ ու պարզ բաներ կարդալ, որտեղ մանրուքների մեջ բացվում է կյանքի հիասքանչ լինելը: Բարի, տաքուկ, հանգստացնող ու սիրուն գործ էր:
Ես էլ մի երկու տարի առաջ էի էդ գիրքը Ռայադերի խորհրդով կարդացել։ Կուզենայի, որ էդ տիպի գրքեր ինձ էլի խորհուրդ տային։ Վերջին տարիներին հենց էդպիսի բաներ կարդալու ցանկություն ունեմ։

ivy
19.05.2013, 21:47
Հիմա էլ նույն ցուցակից պատրաստվում եմ կարդալ "To Kill a Mockingbird"-ը, հեղինակ՝ Հարպեր Լի: Հետաքրքիր է, որ Ռայը վերնագիրը ժխտական է թարգմանել՝ «Սարյակ մի՛ սպանիր»: Պիտի կարդամ, տեսնեմ, թե ինչու :)

մարիօ
19.05.2013, 22:03
Ակումբի ու նամանավանդ Հայկօ-ի շնորհիվ Հեմինգուեյի ՛՛Ֆիեստան՛՛ մի հինգ անգամ կարդացի ու տարբեր լեզուներով :oy

StrangeLittleGirl
19.05.2013, 22:10
Ակումբի ու նամանավանդ Հայկօ-ի շնորհիվ Հեմինգուեյի ՛՛Ֆիեստան՛՛ մի հինգ անգամ կարդացի ու տարբեր լեզուներով :oy

ո՞նց էր :)

StrangeLittleGirl
19.05.2013, 22:12
Ես էլ մի երկու տարի առաջ էի էդ գիրքը Ռայադերի խորհրդով կարդացել։ Կուզենայի, որ էդ տիպի գրքեր ինձ էլի խորհուրդ տային։ Վերջին տարիներին հենց էդպիսի բաներ կարդալու ցանկություն ունեմ։

Ան, եթե բարի գիրք ես ուզում, Աննա Գավալդայի Ensemble, c'est tout-ն կարդա (անգլերեն վերնագիրը կարծեմ թարգմանել են Hunting and Gathering): Էդ վերջին տարիներին կարդացածս ամենաբարի գիրքն ա, որ համ էլ պրիմիտիվության չի հասնում:

ivy
19.05.2013, 22:51
Գավալդա ես էլ եմ պատրաստվում կարդալ, լավ հիշեցրիր: Բայց եթե էսպես, թե էնպես թարգմանությունը պիտի կարդամ, ռուսերեն կընթերցեմ. շատ եմ սիրում ռուսերենով կարդալ:

մարիօ
19.05.2013, 22:54
ո՞նց էր :)

Ես ահագին սխալ կարծիք եմ ունեցել. էս քանի օրը անընդհատ վերլուծում էի, լիքը կարդացի գրքի մասին ու հետ եմ վերցնում խոսքերս. Հեմինգուեյ կներես, Հայկօ՜, շնորհակալ եմ ;)