Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Arturblog.do.am



aniik
06.01.2012, 23:13
Ձեր կարծիքը....arturblog.do.am-ի մասին

Եվ խնդրում եմ ասեք թերությունները...

yerevanci
06.01.2012, 23:24
առաջին դիտողությունն այնա, որ ամեն նոր էջ մտնելիս հա ռեգիստրացիա լինելու հրամանը գալիսա, որը մի քիչ ներվայնացնողա, մեկ էլ հետևի ֆոնը լավը չի

aniik
06.01.2012, 23:33
Հետեվի ֆոնի համար ինչ կարաջարկեք?

yerevanci
07.01.2012, 00:55
Հետեվի ֆոնի համար ինչ կարաջարկեք?

ավելի հանգիստ ֆոն

Jerry
07.01.2012, 01:08
Ինձ թվումա որ հետևի ֆոնը 1 գույնով ավելի հարմար կլինի.. ու շատ են անկապ ռեկլամները, այդ թվում նաև տակ.ռու-ինը.... Նյութիը կարդալուց շեղում են անիմաստ զիզի պիզի անիմացիոն բաներները...նկարի տակ գրածա կարդալ ավելին, առանց նյութից 2-3 տող գրելու, ու ես չգիտեմ ինչի մասին պիտի կարդամ....
Իսկ ամեն էջը բացելիս տակ.ռու -ի և գրանցվել ստիպելու նամակները ավելորդ են

VisTolog
07.01.2012, 11:30
Ձեր կարծիքը....arturblog.do.am-ի մասին


Վատ:

yerevanci
07.01.2012, 12:56
Վատ:

Հով ջան մեջի նյութերի առումով վատը չի, պարզապես դիզայնի հետ կապված մեծ աշխատանք ունի անելու

Արէա
07.01.2012, 13:07
Տառասխալներն ուղղի:
Ամբողջովին դարձրու կամ հայերեն, կամ ռուսերեն, կամ անգլերեն, ոչ թե էդ բոլորի խառնուրդը:
Կուրսորի մոտի սիրտը եթե չես կարող ուղղել՝ վերացրու, որովհետև էջն իջեցնելիս անհասկանալի է պահում իրեն:
Վերևի վազող տողն ավելորդ է:
Հետևի ֆոնը կամ ձգի ամբողջ էկրանով, կամ աջ եզրը ծածկի սև գրադիենտով որպեսզի անցումը սահուն լինի:
Ինչքան հասկանում եմ կոնտենտը վերևի մենյուի նման պետք է ձգվի էկրանի լայնությամբ, կամ ծայրահեղ դեպքում հավասարված լինի կենտրոնում, ինչը չի լինում (ֆոնի կտրվածությունն ու որոնման դաշտի շեղվածությունն էլ հենց դրանից է գալիս):
Ռեգիստրացիայի ու սոց ցանցերի բլոկները խանգարում են իրար:
Էսքանը դիզայնի մասին: Իսկ բովանդակության մասին ոչինչ ասել չեմ կարող, չեմ կարդացել:

Chelovek84
07.01.2012, 14:15
Մարդու աչք կքոռանա էտ վազող ու թռչող էլեմենտներից։

Vaio
07.01.2012, 14:29
Գովազդային բանեռը, որը ամեն անգամ էջը refresh անելուց բերումա` պետքա հանել (Оплаченная Реклама: • ПАММ счета - инвестируй деньги.....) + պետքա հանել ավտորիզացիայի բանեռը, որը նունպես էջը refresh անելուց ամեն անգամ բերումա:
Այս երկուսը, ինչպես նշվել է վերևում, ներվերի վրա ազդումա ու վանում user-ին:

Այդ բանեռները կարելի է թողել, օրինակ, էջի վերևի աջ անկյունում, այն էլ` ֆիքսված վիճակում (անշարժ):

aniik
07.01.2012, 15:10
Համաձայն եմ բոլորիդ ուղումների և կարծիքների հետ...շատ շնորհակալություն:

Որոշ չափով ուղել եմ

Արէա
07.01.2012, 15:38
Էստեղ (http://www.stripegenerator.com/#Zm9yZT0wMDAwMDA7aD0zMDt3PTY7cD0xO2JhY2sxPTAwMTg1NDtiYWNrMj1mZjAwMDA7Z3Q9MDtkPTA7c2hhZG93PTA7) կարող ես գծավոր ֆոն գեներացնել, գույների և չափսի ճիշտ ընտրության դեպքում ավելի հաճելի կլինի աչքի համար, քան սոլիդ սև գույնը:

aniik
08.01.2012, 00:01
Շրիֆտները սպիտակ գույն են եթե ֆոնը բաց գույն լինի գրածները չի երևա

movsal08
08.01.2012, 00:31
Ուրեմն ասեմ:Կան հետաքրքիր նյութես սակայն անհարմարավետություն ունի կայքը և շատ անհարմար դիզայն է:
Խորհուրդ:Ավելի լավ չի անցնես wordpress-ի

Արէա
08.01.2012, 00:33
Եթե ուզում ես զարգացնել բլոգդ, լինել տարբերվող, ապա շատ աշխատանք ունես անելու: Իսկ եթե ուղղակի բլոգ էիր ուզում ունենալ, արդեն ունես :)

Առաջին տարբերակի դեպքում նախ խորհուրդ կտայի կարդալ սա (http://ruseller.com/lessons.php?rub=28&id=1293), հետո նույն կայքում կգտնես բավականին շատ հետաքրքիր ու մատչելի նյութեր, որոնք կարող են օգտակար լինել: Եվ ամենակարևորը. մի արա սկսնակների "ամենասիրելի" սխալը՝ մի փորձի օգտագործել (ցուցադրել) այն ամենն ինչ գիտես, ինչ կարող ես, ինչ ունես: Հիմա քո բլոգը ճռռում ա CSS3-ի ու Jquery-ի ծանրության տակ: Ազատվի դրանց ավելորդ բեռից:

aniik
08.01.2012, 01:15
Շատ շնորհակալ եմ ուղումների և խորհուրդների համար,,wordpress-ի անցում կկատարեմ մոտակա ժամանակահատվածում