PDA

Դիտել ողջ տարբերակը : 2011թ. կարդացած լավագույն գրքերի եռյակը

StrangeLittleGirl
31.12.2011, 23:31
Կարելի է բաժինն ակտիվացնելու համար էսպիսի մի թեմա բացել: Մի խոսքով, էստեղ գրում ենք, թե 2011թ. մեր կարդացած գրքերից որոնք են լավագույն երեքը: Ձեռի հետ էլ դրանք քննարկում ենք:

Շինարար
31.12.2011, 23:49
Շատ եմ կարդացել էս տարի, բայց ամեն ինչ չի, որ տպավորվել ա շատ, հիացրել: Երրորդը դժվարանում եմ էս պահին առանձնացնեմ, ենթադրում եմ, որ նշում ենք էն գրքերը, որոնք առաջին անգամ ենք կարդացել:
1.Սոնոլլա Իբրահիմ «Հանձնաժողովը»: Ինձ եգիպտացի ժամանակակից դրամատուրգ էր պետք, Իբրահիմի մասին լսել էի, մի երկու հոդված կարդացել, որոնցում շատ էր խոսում թատրոնից, ենթադրել էի, որ դրամատուրգ էլ ա, ահագին քրքրելուց հետո էս վիպակը գտա, որ գրված ա պաշտոնական փաստաթղթերը ծաղրանմանակելու ոճով, մոտավորապես Լյոսայի «Բարի ծառայությունների վաշտի» նման: Որպես ժանր նորություն չէր, բայց որպես եգիպտացի գրող՝ բացահայտում էր: Ափսոս որ պիեսներ չունի:
2.Նարինե Կռոյան «Ճարճատուկի ծաղիկը»: Էս գրողի ու գրքի մասին արդեն խոսացել եմ, որպես ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչ՝ ինձ համար բացահայտում ա:)

StrangeLittleGirl
02.01.2012, 14:38
Ընդհանուր առմամբ, 2011-ին շատ-շատ եմ կարդացել, բայց էդ շատի մեջ որակն էն չի եղել: Դրա համար մեծ դժվարությամբ էս եռյակն եմ առանձնացնում.
1. Էռնեստ Հեմինգուեյ - «Կատուն անձրևի տակ» (պատմվածք, որը մի օր հաստատ թարգմանելու եմ)
2. Միլան Կունդերա - «Էության անտանելի թեթևություն»
3. Յան ՄքԻուան - «Ամստերդամ»

Ռուֆուս
02.01.2012, 15:04
1. Ջորջ Ռ.Ռ. Մարտին - Հրո և սառույցի երգը
2. Ջորջ Օրուել - 1984
3. Նիլ Գեյմեն - Ամերիկյան Աստվածներ/Անանսիի Որդիները

Շինարար
02.01.2012, 15:05
Ընդհանուր առմամբ, 2011-ին շատ-շատ եմ կարդացել, բայց էդ շատի մեջ որակն էն չի եղել: Դրա համար մեծ դժվարությամբ էս եռյակն եմ առանձնացնում.
1. Էռնեստ Հեմինգուեյ - «Կատուն անձրևի տակ» (պատմվածք, որը մի օր հաստատ թարգմանելու եմ)
2. Միլան Կունդերա - «Էության անտանելի թեթևություն»
3. Յան ՄքԻուան - «Ամստերդամ»«Կատուն անձրևի տակը» ես էլ եմ կարդացել քո դրդմամբ, հրաշք էր, ես ուղղակի կենտրոնացել էի էն գրողների վրա, որոնց առաջին անգամ եմ կարդացել, թե չէ Մաթևոսյանի «Տերը» կնշեի, մինչ էդ չէի կարդացել, Լյոսայից մի երկու նոր բան եմ կարդացել՝ Գովք խորթ մորը, Դոն Ռիգոբեռտոյի օրագրերը, բայց էդ հեղինակներով արդեն տպավորված էի, ու էնպես չէր, որ առանձնահատուկ էլ ավելի հիացա, դրա համար չեմ նշել, բայց արժե կարդալ, բոլորին խորհուրդ եմ տալիս:)

StrangeLittleGirl
02.01.2012, 23:17
«Կատուն անձրևի տակը» ես էլ եմ կարդացել քո դրդմամբ, հրաշք էր, ես ուղղակի կենտրոնացել էի էն գրողների վրա, որոնց առաջին անգամ եմ կարդացել, թե չէ Մաթևոսյանի «Տերը» կնշեի, մինչ էդ չէի կարդացել, Լյոսայից մի երկու նոր բան եմ կարդացել՝ Գովք խորթ մորը, Դոն Ռիգոբեռտոյի օրագրերը, բայց էդ հեղինակներով արդեն տպավորված էի, ու էնպես չէր, որ առանձնահատուկ էլ ավելի հիացա, դրա համար չեմ նշել, բայց արժե կարդալ, բոլորին խորհուրդ եմ տալիս:)

Ճիշտն ասած, էդ ցուցակիս մեջ ուզում էի Ամելի Նոթոմբի «Մարդասպանի հիգիենան» էլ մտցնել, բայց հետո մտածեցի` մի րոպե, ախր ի՞նչ պարտադիր ա, որ առաջին անգամ կարդացած հեղինակներին գրեմ: Մյուս երկուսին էսպես թե էնպես 2011-ին առաջին անգամ էի կարդացել, չնայած մարդ ա երկու գործ հասցրել էի: ՄքԻուանի «Արեգակնայինն» էլ էր շատ լավը, Կունդերայի «Ինքնությունն» էլ:

Արևածագ
02.01.2012, 23:38
Ես էլ ահագին մոդայիկ գրքեր կարդացի անցած տարում: Գրում եմ նրանք, որ առաջինը եկան մտքիս:

Դենիել Քիզ .«Ծաղիկներ Էլջերնոնի համար»
Կոելիո. «11րոպե»
Նոթոմբ. «Խողովակների մետաֆիզիկան»:

Շինարար
03.01.2012, 00:35
Եթե էդպես ա, երրորդը նշում եմ Հեմինգուեյի կատվիկի մասին նշածդ հրաշք կտորը, չնայած եթե նշած չլինեիր հիմա, մտքովս էս պահին երևի չանցներ:) Նարինե Կռոյանի ժողովածուից էլ առանձնացնում եմ «Ճամբարը» պատմվածքը, որովհետև «Ճարճատուկի ծաղիկը» պատմվածքը կարդացել եմ անցած տարի՝ դեկտեմբերին, բայց ամբողջ ժողովածուն արդեն այս տարվա կեսերին եմ կարդացել:

StrangeLittleGirl
03.01.2012, 00:44
Ես էլ ահագին մոդայիկ գրքեր կարդացի անցած տարում: Գրում եմ նրանք, որ առաջինը եկան մտքիս:

Դենիել Քիզ .«Ծաղիկներ Էլջերնոնի համար»
Կոելիո. «11րոպե»
Նոթոմբ. «Խողովակների մետաֆիզիկան»:
Ուխ, էլի Նոթոմբ :)

Արևածագ
03.01.2012, 09:25
Ուխ, էլի Նոթոմբ :)
Բա մի տեղ գրել էիր՝ «տատիկս էլ է կարդում»: Մտածեցի, որ գոնե ժամանակիս ամենամոդայիկներից մի երկու բան պիտի կարդալ: «Антихриста»ն էլ կարդացի, բայց ոչ այնքան հաճույքով, ուղղակի հասա մինչև վերջ:
Նոթոմբը շատ ազատ է գրում, մտածածը թղթին հանձնելիս ոչ մի կաշկանդվածություն չկա, կարծես թե ջանքեր էլ չի թափում գլխավորը երկրորդականից առանձնացնելու: Կարծում եմ, որ նա կյանքում էլ երևի ահագին շատախոս անձնավորություն է: :)

Արևածագ
03.01.2012, 09:26

03.01.2012, 17:31

Ըհը, հայրենակիցները ձեռ են առնում, ասում են` տարին մի գիրք է գրում: Անտիխրիստան չեմ կարդացել (ու երևի չեմ էլ կարդա): Ինձ թվում է` Նոթոմբից պետք է մի երկու գործ կարդալ ու վերջ: Հետո արդեն համը հանում է: Հա, տատիկս էլ է կարդում, ու զարմանալին այն է, որ հաճույքով:

Շինարար
03.01.2012, 17:40
Բա մի տեղ գրել էիր՝ «տատիկս էլ է կարդում»: Մտածեցի, որ գոնե ժամանակիս ամենամոդայիկներից մի երկու բան պիտի կարդալ: «Антихриста»ն էլ կարդացի, բայց ոչ այնքան հաճույքով, ուղղակի հասա մինչև վերջ:
Նոթոմբը շատ ազատ է գրում, մտածածը թղթին հանձնելիս ոչ մի կաշկանդվածություն չկա, կարծես թե ջանքեր էլ չի թափում գլխավորը երկրորդականից առանձնացնելու: Կարծում եմ, որ նա կյանքում էլ երևի ահագին շատախոս անձնավորություն է: :)Մինչև հիմա համոզված էի, որ Նոթոմբը ինձ դուր չի գալու, ու չեմ էլ մտածել կարդալու մասին, բայց էս համառոտ վերլուծությունից հետո սկսեցի կասկածել, անկախ բովանդակությունից՝ անմիջական գրավոր խոսքը միշտ ինձ անմիջապես կախարդել ա: Երևի պետք ա ամեն դեպքում կարդամ, որ հասկանամ՝ ինչ ա իրենից ներկայացնում:

Աթեիստ
03.01.2012, 23:18
Թեթև օֆտոպ անեմ։
Անունը տալուց բացի մի քանի բառով գրեք, թե ինչ ոճի գիրք ա, հիմա կարդալու բան եմ փնտրում, հույս ունեի էս թեմայում գտնել։

Ռուֆուս
04.01.2012, 01:55
Թեթև օֆտոպ անեմ։
Անունը տալուց բացի մի քանի բառով գրեք, թե ինչ ոճի գիրք ա, հիմա կարդալու բան եմ փնտրում, հույս ունեի էս թեմայում գտնել։

Խնդրեմ :)

1. Ջորջ Ռ.Ռ. Մարտին - Հրո և սառույցի երգը (http://www.akumb.am/showthread.php/61539-%D5%8B%D5%B8%D6%80%D5%BB-%D5%8C.%D5%8C.-%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D5%B6-%D5%8D%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%AB-%D5%B8%D6%82-%D5%80%D6%80%D5%B8-%D4%B5%D6%80%D5%A3-George-R.R.-Martin-A-Song-of-Ice-and-Fire)
2. Ջորջ Օրուել - 1984 (http://www.akumb.am/showthread.php/1745-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A5%D6%84-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1...?p=2313641&viewfull=1#post2313641)
3. Նիլ Գեյմեն - Ամերիկյան Աստվածներ/Անանսիի Որդիները (http://www.akumb.am/showthread.php/1745-%D4%BB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A5%D6%84-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%AB%D5%B4%D5%A1...?p=2244180&viewfull=1#post2244180)

StrangeLittleGirl
04.01.2012, 02:25
Մինչև հիմա համոզված էի, որ Նոթոմբը ինձ դուր չի գալու, ու չեմ էլ մտածել կարդալու մասին, բայց էս համառոտ վերլուծությունից հետո սկսեցի կասկածել, անկախ բովանդակությունից՝ անմիջական գրավոր խոսքը միշտ ինձ անմիջապես կախարդել ա: Երևի պետք ա ամեն դեպքում կարդամ, որ հասկանամ՝ ինչ ա իրենից ներկայացնում:
Չեմ կարծում, թե դուրդ կգա, որովհետև ինքը սովորաբար տղամարդկանց դուր չի գալիս: Ամեն դեպքում, փորձիր: Հայրս էլ է սիրում Նոթոմբին, բայց դե ինքը տարօրինակ գրական ճաշակ ունի:

Quyr Qery
04.01.2012, 19:31
Դ. Կիզ - Ծաղիկներ Էլջերնոնի համար:
Ռեմարկ - Հաղթական կամարը
Էռնելդ Լու - Наивно. Супер
Սարտր - իրա պիեսները հրաշք են:

Ռուֆուս
06.01.2012, 00:36
Էռնելդ Լու - Наивно. Супер

Բայանդուրի ձեռի գո՞րծն ա :)) Շատ լավն ա :)

Quyr Qery
07.01.2012, 12:56
Բայանդուրի ձեռի գո՞րծն ա :)) Շատ լավն ա :)

Ճիշտ ես , տենց բան մենակ Բայանը կասեր: Hands Up

Monteg
09.01.2012, 10:10
Իմ առաջին գրառումը :)
Ռեյ Բրեդբերի - 451 ըստ Ֆարենհայթի
Ջորջ Օրուել - 1984
Օլդոս Հակսլի - Brave New World