PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր բոլորիս Նոր տարին. 2012 թ.



Շինարար
31.12.2011, 12:18
Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին:
Երջանիկ տարի եմ մաղթում բոլորիս: Դե, դժվար է քեզ լիակատար երջանիկ զգաս, երբ ամենուր տխուր, էս կյանքի բեռի տակ կքած մարդկանց ես տեսնում, չնայած էս տարի ինձ համար էլ նենց ոչինչ միջակ տարի էր:)), բայց չեմ ուզում իմ կամ մեզնից յուրաքանչյուրի վրա կենտրոնանալ, Մեծարենցի ասած անանձնական երջանկության հնարավորությունն եմ մաղթում բոլորիս: Որ դուրս գանք ու փողոցում երջանիկ դեմքեր տեսնենք, որ մարդիկ աշխատանք ունենան, արժանավայել կյանք վարելու չափով վարձատրվեն, սրանից ավել ինչ մտածում եմ՝ մաղթեմ, զգում եմ, որ սրա լինելուց ա կախված: Ու էդ ժամանակ համոզված եմ, որ էլ էսքան շատ չենք լսի վատ նորություններ: Ուզում եմ, որ եկող տարվա ձեռքբերումներն ամփոփելիս ակումբի մեկ գրառման թույլատրելի ծավալում չտեղավորվենք: Երջանիկ եղեք:ton:





Հիշեցի, որ էս թեմայով մի ոտանավոր ունեմ (բա, ես էլ եմ ոտանավորներ գրել:oy:D), մի քիչ թխած ա հայկական կավեէնի համարներից մեկից, որ Ֆելիչիտայի երաժշտության տակ էին երգում, բայց դե բարեմաղթանքներ են էլի, ես էլ դրանով փող չեմ աշխատում, համ էլ բառացի չի թխած, տենց անգիր չէի հիշում:D Մի խոսքով, ուզում եմ՝ էդ ոտանավորը բարեմաղթել բոլորիդ:


Նամակ Ձմեռ պապին

Ձմեռ պապի, այս Նոր տարում այնպես արա,
Որ աշխարհը գոնե մի քիչ բարիանա,
Ամեն մեկին մի քիչ-մի քիչ մի բան արա,
Որ քեզանից ոչ ոք փոքր-ինչ չնեղանա:

Հարուստներին միայն հեռվից ձեռքով արա,
Աղքատների համար թող ձմեռն ամառնանա,
Իմ գործը չի, ոնց ուզում ես, այնպես արա,
Որ փոքրերի համար էլ առատ ձյուն տեղա:

Դժգոհելու շատ առիթներ՝ դժգոհներին,
Մտքի փոքր-ինչ պայծառացում՝ շատ գոհերին,
Առատ ու խիտ, առողջ մազեր՝ ճաղատներին,
Ամաչեցրու շռայլությամբ՝ ժլատներին:

Ձմեռ պապի, կույրերին բեր տեսողություն,
Խուլերին էլ, լավ կլիներ, լսողություն,
Բոլոր-բոլոր հիվանդներին՝ ապաքինում,
Այդքան էլ ճիշտ, քեզ լավ նայիր, առողջություն:

Թող այս տարի սիրահարներն ամուսնանան,
Նորապսակ զույգերն էլ թող երեքանան,
Մանկան ճիչով, անհոգությամբ թող լիանան,
Մյուսներն էլ՝ չնախանձեն, այլ հիանան:

Զինվորներին՝ ուժ ու կորով, արիություն,
Որ պահպանեն սահմանները հայրենիքի,
Մայրերին էլ, շուտով կգան, համբերություն,
Աշխարհին էլ թող որ լինի խաղաղություն…

Ինձ էլ մի լավ, քնքուշ աղջիկ, որ ինձ սիրի,
Ինձ հասկանա, շատ չխոսա, ինձ սատարի,
Որ քիչ փողից, նեղությունից չբարկանա,
Ու անպայման որ իմ կողքին երջանկանա:

Այս տարվա համար այսքանն արա, եկող տարի
Քեզ կսպասենք նոր ցուցակով մեր իղձերի:

Vaio
31.12.2011, 12:27
Շնորհավորում եմ հայ ժողովրդի նոր տարին:
Թող 2012 թվականը բազում հաջողություններ, խաղաղություն բերի Հայաստանին, հայությանը:

Մինա
31.12.2011, 12:47
Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարին:Ցանկանում եմ ձեզ համար թանկ ու հարազատ մարդկանց համար ունենաք մի փոքր ներողամտություն,դիմացինին հասկանալու,փոխըմբռնելու կարողություն:Թող այս տոնական օրերին մութ անկյուններ չմնան ոչ մեկիս հոգում, և թող չլինեն մոռացված տխուր աչքեր փակ դռների ետևում:Ժամանակին ասված մի հատիկ ջերմ խոսքը մի զլացեք նրանց ,ում համար թանկ են ու մի ստիպեք ձեր հարազատներին պարծենալ ծանոթների մոտ ձեր չգնած նվերներով:Գրկում ու ջերմ համբուրում եմ բոլորիդ հարազատներս:Թող հաջորդ `2012 -ն մեզ բերի այն հաճելի ու սպասված անակնկալները,որ չկարողացավ բերել հին տարին:


http://www.youtube.com/watch?v=u02aPz0qhkQ&feature=player_embedded

Adriano
31.12.2011, 13:03
Շնորհավորում եմ բոլորիս Նոր Տարին: 2012 -ին ցանկանում եմ յուրաքանչյուրիս 3 կարևոր բան`ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ՍԵՐ ԵՎ ՓՈՂ: Իսկ երկրիս`Հայաստանին, պետք է մաղթել ԱԶԱՏ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ: ՄԵր համար իրոք որ կարևոր բան է: ԱԶԱՏ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ոչ թե նրա համար, որ Եվրոպայում տենցա ուրեմն լավա, այլ նրա համար, որ միայն մեր երկրի իրական տերը`այսինքն ժողովուրդը, կարող է ընտրել իր ղեկավարներին, իսկ նման ձևով ընտրված ղեկավարները հաշվետու կլինեն հենց իրենց ժողովրդի համար: Ինչպես ընտանիքում, այնպես էլ պետությունում: Եթե ընտանիքում ամուսնու ու կնոջ միջև սեր չկա, կամ նրանք իրար համար ընտրվել են չես իմանում ինչ ձևերով, այդ ընտանիքում որևէ լավ բան չի կարող լինել:

Nosferatu
31.12.2011, 14:09
Շնորհավոր բոլորիս Նոր 2012 Տարին !

_Հրաչ_
31.12.2011, 15:19
Շնորհավորում եմ բոլորիդ, ժողովուրդ ջան:
Թող 2012-ը միայն ձեռքբերումների, ժպիտների, երջանիկ պահերի ու այլ շատ հաճելի իրադարձությունների տարի լինի:

:bux:

Դեկադա
31.12.2011, 15:52
Հայեր ջան, շնորհավոր ձեր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ ծնունդը: Թող այս տարին բոլորիս միմիայն ուրախություն ու բարիք բերի: Կյանքը խաղալիք չսարքենք մեր ձեռքերում և խաղալիք չդառնանք նրա ձեռքերում: Թող մեզնից յուրաքանչյուրի ընտանիքներում միայն հաճելի անակնկնալներ լինեն ու խաղաղությունը թևածի: Թող բոլորիս օրը ներկված լինի ծիածանի գույներով, իսկ տարին լուսավոր փայլերով: Եվ տա աստված, որ այս տարի մեզնից յուրաքանչյուրը մի քիչ ավելի մարդ մնա, քան անցնողում էր: Լավ մնացեք, ձեզ երջանկություն::)

Ժունդիայի
31.12.2011, 19:36
Շնորհավոր ձեր գալիք Նոր Տարին երեխեք ջան:

http://i.imgur.com/nXLVM.jpg

Arpine
31.12.2011, 21:13
Շնորհավոր ժողովուրդ ջաաաան: Ես ձեզ շատ եմ սիրում, այսինքն, ձեզ ամենալավն եմ ցանկանում: Այն լավը, որը դուք եք ցանկանում: 2011-ը ինձնից շատ թանկ բան վերցրեց, բայց ինձ ակումբը տվեց:love. առաջին Նոր տարին է, որ ակումբում եմ:):
Եվ ամենակարևորը բոլորիդ ցանկանում եմ ներքին հոգեկան ներդաշնակություն:
:bux::bux::bux:

John
31.12.2011, 21:31
Երկար չեմ գրի՝ շնորհավորում եմ բոլորիս... Նոր տարին ինքը տեղով լավատեսության տոն է իմ կարծիքով... բոլորս երազանքներ, հույսեր, նպատակներ ու լիքը կիսատ գործեր ունենք, որ Նոր տարում հույս ունենք հասցնել, հասնել, ավարտել, սկսել, սիրել, սիրվել ու էլի շատ բաներ... թո՛ղ հիասթափությունները քիչ լինեն ու աննշան ու թող Ձեր հաղթանակներով՝ տարբեր բնագավառներում, ուրախություն պատճառեք Ձեզ ու Ձեր սիրելիներին, մտերիմներին... սիրում եմ Ձեզ, համարյա բոլորիդ... լավ եղեք, սիրելի՛ Ակումբցիներ

My World My Space
31.12.2011, 21:32
Մարդիկ խառնված գործ են անում, իսկ ես հանկարծ հիշեցի, որ մի 15 տարի առաջ նոր տարվա մասին ոտանավորիկ էի գրել: Չալարեցի ու մտա արխիվներս.... երկու ժամ ա ժպտում եմ մենակ....

Խնդրեմ, կարդացեք

Ահա եկավ նոր տարին
Նրա հետ բարին
Թոող աշխարհը անդարձ
Ճամփու դնի չարին
Թող վառվեն սենյակում
Լույսերը առատ...
Շնորհավոր, շնորհավո՜ր
Լսվի անընդհատ....

1995 թ.

einnA
31.12.2011, 21:37
Թող էս նոր տարին ոչ մեկի կյանքում ցուրտ չբերի ...
շնորհավոր ժողովուրդ


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=YYfYRy_-zt0

0david0
31.12.2011, 22:32
Շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին :papik:

Chuk
31.12.2011, 23:07
Գնացի ժող ջան... կհանդիպենք հաջորդ տարի:
Էդ էն տարին ա, որը քեզ մենակ երջանկություն ա բերելու: Էդ էն տարին ա, որում դու նոր, քո կյանքը հեշտացնող ու քեզ հետաքրքրող գիտելիքներ ես ձեռք բերելու: Էդ էն տարին ա, որում մեզ ուրախալի իրադարձություններ են սպասվում: Էդ էն տարին ա, որում ոչ միայն անձնական երջանկություն ես զգալու, այլև շատ ավելի համամարդկային: Էդ էն տարին ա, երբ մեր ժողովրդի երազանքների իրականացման հնարավորությունը ու ճանապարհն ավելի տեսանելի են դառնալու: Էդ հաղթանակների տարին ա: Էդ մեր երկար սպասած տարին ա: Էդ աշխարհի կործանման տարին չի, որտև տենց բաներ խոսողները ու լուրեր տարածողները ընդամենը շառլատաններ են: Էդ աշխարհում գեղեցիկն ավելանալու տարին ա: Էդ էն տարին ա, որտեղ ես ու դու նստելու ենք գարեջրի սեղանի շուրջը ու հաճելի գինովնանք: Էդ էն տարին ա, որ ես ու դու նստելու ենք սուրճի սեղանի շուրջն ու քաղցրանանք: Էդ էն տարին, որտեղ մեր չորս կողմում պստոները շատանալու են: Էդ էն տարին ա, որում մեր մեջ եղած անհարթությունները հարթվելու են: Ու էն տարին ա, որում ձեր մեջ եղած անհարթություններն են հարթվելու: Էդ իմ տարին ա: Էդ քո տարին ա: Էդ մեր տարին ա: Էդ ձեր տարին ա: Էդ լավ տարին ա: Հրաշք տարին ա...

Իսկի ինչի՞ ա էդքան լավ տարի... որովհետև ես էդպես եմ ուզում: Ու լինելու ա: Չկասկածե՛ք:

Շնորհավոր բոլորիդ նոր տարին, հարազատներս:
Ժամը տասներկուսին, երբ բարձրացնեմ բաժակը, ես ձեր կենացն էլ եմ խմելու:

Smokie
01.01.2012, 01:22
Շնորհավոոոո~ր::bux:




Սիրելի ակումբցիներ թող այս տարի կատարվեն ձեր երազանքները, հասնեք շատ հաջողությունների: Սերը, երջանկությունը եւ առողջությունը ձեզանից անպակաս լինեն: Թող այս տարի ինչպես եւ մյուս բոլոր տարիներին ձեր կյանքում գերակշռեն ուրախ պահերը եւ հաճելի ձեռքբերումները::)


Շնորհավոր նոր տարի::papik:

Արշակ
01.01.2012, 01:45
Շնորհավոր լինի :)

Մելտա
01.01.2012, 01:52
Շնորհավոոոոոոոոոր բոլորիս նոր տարին...տող այս տարի ինչ նպատակներ ունենք,իրականություն դառնան,բոլորիս մեեեեծ հաջողություններ,երջանկություն,ուրախ ու անհոգ տարի, շնորհավոոոոոոոոոր :)

Rammstein
01.01.2012, 02:02
Ժողովուրդ, բոլորիդ Նոր Տարին շնորհավորում եմ ու մաղթում եմ, որ գնալով ամեն ինչ բոլորիս համար արժանիորեն լավանա, ինչը ենթադրում ա, որ մենք գնալով ավելի ու ավելի լավը դառնանք: Նաեւ բոլոր ակումբցիներին մաղթում եմ, որ ինչքանով իրենք են Ակումբի կարիքը զգում, էդքան էլ Ակումբը իրենց կարիքը զգա:
:drinks

Ambrosine
01.01.2012, 02:34
Ակումբցիներ ջան, սրտանց շնորհավորում եմ Ամանորը :drinks: Միշտ մենք լինենք, որ լինի նաև Ակումբը` մեր հավաքատեղին :)):
Ուրախ տոներ ու այդ տոնական տրամադրության փոխանցում տարվա մնացած օրերին :):

Ameli
01.01.2012, 03:24
Շնորհավո՜ր, ահա և 2012ը, երջանկություն եմ մաղթում, բայց դա չի նշանակում, որ պետք ա ձեռքներդ ծալեք ու նստեք, պայքարե՛ք, երազանքներ, նպատակներ հորինեք ;)

Hayk Avetisyan
01.01.2012, 03:48
Ասում են դրակոնի տարին հարստություն է բերում: Շնորհավորելով ակումբի նոր տարին կցանկանամ որ այդ հարստությունը լինի ջերմ, անկեղծ ու սիրով լի ակումբցիների բազմությամբ, իրականացնողներին՝ նույնը իրենց կյանքում:

sharick
01.01.2012, 10:35
Շնորհավոոոոր ակումբցիներ ջաաաաաան!!!!!! Թող այս Նոր տարն լինի առավելագույնս նպատակների ու երազանքների իրականացման տարի:

Valentina
01.01.2012, 11:41
Շնորհավո՜ր, թող էս տարին լինի Նոր, հաճելի ու երջանիկ :ton:

laro
01.01.2012, 12:40
Սա իմ առաջին Նոր Տարին է Ակումբում, ինչի համար շատ ուրախ եմ ու վստահ, որ հաստատ վերջինը չի լինի :): Շնորհավորում եմ ձեր բոլորի Նոր Տարին և մաղթում, որ այս տարում կատարվեն ձեր երազանքները, ավարտին հասցնեք ձեր անավարտ գործերը, լինեք առողջ և երջանիկ: Իսկ մեր Ակումբին մաղթում եմ երկաաա՜ր տարիների կյանք և թող այս մեծ ընտանիքում միայն ավելացումներ լինեն: Իսկ Ակումբի կյանքը կախված է մեզնից. ուրեմն պահենք-պահպանենք մեր ամենա-ամենա ֆորում « Դար Ակումբ»-ը: Թող այս տարին լինի առատության,հաջողության , երջանկության ու բազում ձեռքբերումների տարի: Սիրում եմ Ակումբն իր անդամներով հանդերձ :love

Inna
01.01.2012, 18:24
Ձեր Նոր Տարին էլ շնորհավոր հարազատնե՛րս, անուններ չեմ թվում... ուզում եմ, որ էս տարի բոլորիդ գրառումները կարդալիս, մի նոր ու ուրախ լուր լսեմ, ցանկանում եմ ձեզ էս նոր 2012-ում ավելի շատ ձեռքբերումներ ու հաջողություններ...Հա ու մեկ էլ ուզում եմ էս տարի ձեր գրառումներում էս սմայլիկը ավելի շատ տեսնեմ ՝ :love Սիրում եմ ձեզ շա՜տ... :kiss




Հ.Գ. Էս տարվա առաջին գրառումս...

Inna
01.01.2012, 18:24
###

boooooooom
02.01.2012, 00:56
Եվս մեկ տարի Ակումբում. լավ բանա, պետքականա... Ակումբցիներ, և ոչ միայն, շնորհավորում եմ ձեզ նոր տարվա կապակցությամբ: Ցանկանում եմ, որ միշտ լինեք...

Lion
02.01.2012, 12:16
Շնորհավոր բոլոր ակումբցիների ու նրանց ընկեր-բարեկամների Նոր տարին: Հաջողություն ձեզ, երջանկություն, թող գալիք տարին նպատակների կատարման տարի լինի :)

Claudia Mori
02.01.2012, 12:47
Շնորհավորու՜մ եմ Ակումբցիներ ջան, թո՛ղ այս տարին իրականացնի բոլորիդ բարի եւ կառուցողական ցանկությունները, թո՛ղ անկումները, որոնց դուք կհանդիպեք ճանապարհին լինեն միայն հետագայում բարի ժպիտով հիշելու համար, թո՛ղ բոլորիդ հարցերը գտնեն պատասխաններ, որովհետեւ բոլորս դեռ շա՜տ հարցերի պետք է պատասխանենք կյանքում, թո՛ղ ակումբի շարքերը համալրվեն նորանոր մարդկանցով ու ասենք ամենաքիչը թիվը հասնի 10000-ի, թո՛ղ լինի խելացիության:B, ուսման:8 ու սիրո :loveտարի;)

http://i.imgur.com/ggKqj.jpg

http://i.imgur.com/5CKQY.jpg

Meme
02.01.2012, 15:31
Ակումբսսսսս շնորհավոոոոոոոոր Նոր Տարին քո:kiss:thumbup::flower......
Երջանկություն մեծ, անսահման մեծ, քեզ ու քո անդամներին, որ ջերմությամբ պարուրեն քեզ, ու թեմաներդ;)...
Սեր բոլորիդ երեխեք ջան, ով չի գտել, էլի այնքա՜ն մեծ, որ բողոքեք, բայց ժպիտով և ուրախ լինեք ձեր սիրո համար...
Մեկ էլ առողջ լինեք էս տարի, որովհետև այն ամենաթանկն է աշխարհում...
Ու շաաաաաաատ գումար ունենաք, ինքներդ վաստակեք, ու հպարտ լինեք դրանով:good....



Լավագույն մաղթանքներով ձեր Մեմե:oy

Կաթիլ
02.01.2012, 16:09
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ :)

Lianik
02.01.2012, 18:48
շնորհավոոոոոոոոոր......................... :ton:
ԵՐՋԱՆԿափաթիլ ձմեռ եմ մաղթում, ԵՐՋԱՆԿածիլ գարուն, ԵՐՋԱՆԿաջերմ ամառ, ԵՐՋԱՆԿագույն աշուն.... հա-հա, հենց նույն բառն եմ գրել...ԵՐՋԱՆԻԿ... քանզի ըստ իս երջանիկ ենք երբ սիրում ենք ու սիրված ենք:love, երբ առողջ ենք :hands, հաջողություն ունենք:victory:, ............ ուստի բոլորիս մաղթում եմ հենց ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, դրանից բխող շաաաաաաատ ժպիտներ ու ՍԵՐ :ton::vaii:

ՆանՍ
02.01.2012, 19:51
Ակումբցիներ ջաաաաաաաաաաաաան, շնորհավորում եմ բոլորիդ, առողջություն ու երջանկություն եմ ցանկանում...Թող 2012-ը լինի առատության, լիության տարի, ով ինչ նպատակ ունի, թող իրականանա այս տարի անպայման, ուր էլ գնաք, թող սերն ու հաջողությունը ընդառաջ գան ձեզ և, աջ ու ձախից թևանցուկ արած, ուղեկցեն ողջ տարին:ok...

Ռուֆուս
04.01.2012, 01:48
Սերժիկի նախատոնական ելույթի փոխարեն ինչի՞ սա չեն դնում :(


http://www.youtube.com/watch?v=aJGDJaykw0s&feature=channel_video_title

Ակումբցիներ ջան, ձեր նոր տարին շնորհավոր :)

Lusina
04.01.2012, 12:53
Սերժիկի նախատոնական ելույթի փոխարեն ինչի՞ սա չեն դնում :(


http://www.youtube.com/watch?v=aJGDJaykw0s&feature=channel_video_title

Ակումբցիներ ջան, ձեր նոր տարին շնորհավոր :)
Չի նայվում, որ փոքր երեխային սովորացնում եմ քաղաքականությունից խոսել, Էդ պահերը հանած՝ շատ պոզիտիվ տեսանյութ էր, երկար մազերով երեխու մասին էլ չասեմ, հրաշք էր:))
Հ.Գ. Շնորհավոր, ժողոուրդ:)

Նարե91
04.01.2012, 22:23
Դու հավատա հրաշքներ լինում են ու Ամանորին դրանք կատարվում են:)... Ժող ջան, ես անհավատ մարդ եմ ու հրաշքների չեմ հավատում, բայց դուք հավատեցեք էլի, մեկ էլ տեսար իրականացավ;) ակումբցիներ ջաաաան, շնորհավոր ձեր Նոր` 2012 տարին:)