Դիտել ողջ տարբերակը : Չուկի ծննդյան օրն է այսօ՜ր, ասենք շնորհավո՜ր
Արտակ ջան, իմ ավագ ընկեր, իմ մեծ ախպեր, շնորհավորում եմ ծննդյանդ օրվա առիթով, ցանկանում եմ քեզ ու քո հիասքանչ ընտանիքին անսահման երջանկություն, առողջ լինեք կարևորը, գործերը լավ լինեն, մնացածն էլ կլինի ... ;)
Նաիրուհի
30.12.2011, 01:36
Չուկ ջաաան... :redhat Շնորհավո՜ր ծնունդդ։ :hi
Էն ավանդական մաղթանքներին գումարեմ հեռախոսիդ զարթուցիչին՝ մի քիչ բարություն, օրվանդ՝ մի 3-4 ժամ հավելում, մեկ էլ ձեր ընտանիքի թվակազմի մեծացում :)
Ջուլյա ջան, շնորհավո՜ր Արտակիդ ծնունդը...
Շնորհավորում եմ, Չուկ ջան: Ապրեք դուք, որ էդքան լավն եք: Ֆեյսում տեսել էի, որ ծնունդդ ա, սովորաբար ֆեյսում էլ մարդկանց շնորհավորում եմ, բայց քո ծնունդն ուզեցի հենց ակումբում շնորհավորեմ: Ֆոտոնից ավելի շատ ու ավելի անկեղծ սրտով ուզենամ էլ չեմ կարա մաղթեմ, դրա համար միանում եմ իրա մաղթանքին: Մեկ էլ, գուցե ավելի շատ ակւմբցիների համար ա մաղթանք, ուզում եմ, որ 56 տարի հետո էլ հնարավորություն ունենանք ակումբում ծնունդդ շնորհավորելու:) Դիագնոստիկ կերպով էլ չեմ խմում, մթոմ առաջ պրոֆեսիոնալ ալկագոլիկ էի էլի:D, բայց քո շնորհավորանքն առանց էս սմայլի չեմ պատկերացնում:drinks
Ձայնալար
30.12.2011, 01:46
Տոներն են մոտենում, տոներն են մոտենում: Արտ ջան շնորհավոր, էնքան հարազատ ես դառել, որ էլ չգիտեմ էլ ինչ ասեմ, քիչ ա մնում մտքերս wireless ուղարկեմ բռնես:
Կարծում եմ բռնեցիր, բայց ամեն դեպքում՝ մաղթում եմ ուժ, եռանդ, առողջություն, ընտանեկան երջանկություն, աշխատանքում բեղունություն: Ոնց-որ ամեն ինչից էլ ունես. թող բազմապատկվի:
:drinks
Դե որ մի բանն էլ տենաս լավ չի բազմապատկվում, քավորիդ ասում ես բազմապատկցնում ա :))
Արտակ? Էս քո մոտ փաստորեն Նոր տարին 2 օր շուտ ա գալիս? :))
Շնորհավոր ախպեր ջան, ամենալավն ու բարին` սրտիդ չափ շատ, մտքիդ թռիչքի պես շարունակական :)
Անսասան առողջություն ու սեր:
Եվ թող որ քեզ հասկանան:
Մաղթում եմ քեզ, որ այս նոր տարում գիշերները չքնես զավակիդ ձայնից,
ցերեկները չքնես տաղանդիդ եռանդից,
Ու ընդհանպարես "չքնես" :)
:drinks:bux:
Հ.Գ.
Ներող կլինես, որ շնորհավորանքներս հակառակի պես կարճ են, շատ լավ բան ունեմ ասելու ու մաղթելու, բայց տառապաշարս չի հերիքում :))
Շնորհավորում եմ, Չուկ ջան::)
Universe
30.12.2011, 10:29
Անսահմանափակ շնորհավորում եմ եղբայր::)
Սրտանց ուզում եմ /ուզես չուզես, մեկա ես ուզում եմ/ որ քո հումորով շատերն օժտված լինեն, էլ ինչ եմ ուզում... Դե ռուսն ասումա «Զդառով՛յե բուձետ, ա օստալնոյե վսյո կուպիմ», նենց որ առողջ եղի, մնացածն ամեն ինչ կառնես, նամանավանդ, որ կյանքում քո սերն էլ գտել ես...:)
Ու վերջում.
Կարողա՞ գիտես ծնունդտա:))
murmushka
30.12.2011, 10:47
Արտակ ջան, շնորհավորում եմ, քեզ նման մարդկանց շատ դժվար է հանդիպել, հպարտ եմ, որ ճանաչում եմ, կարող եմ ընկեր անվանել
երջանիկ եղեք Ջուլիայի հետ միասին, իրականացրեք Ձեր բոլոր երազանքները, հասեք բոլոր նպատակներին, վայելեք միմյանց ներկայությունը ու թող Ձեր ընտանիքում միշտ սերը թագավորի
Շնորհավորում եմ
Չուկ ջան, սրտանց եմ շնորհավորում, քո արածն իսկականից գործ ա: Թող ամեն մեկը գոնե դրա կեսն անի ու մեր վերջը լավ կլինի :):
Շնորհավորում եմ :) Ցանկանում եմ երջանկություն ևա մենայն բարիք :)
Շնորհավոր, Չուկ ջան :drinks բայց երևի ակումբցիներն իրար պիտի շնորհավորեն, որ դու ծվել ես:))
Արտակ ջան, շնորհավոր ծնունդդ :)
Շնորհավո՜ր ծնունդդ, Չուկ ջան:
Առողջ լինես, մեկ էլ էնքան ժամանակ ու էներգիա ունենաս, որ ամեն ինչ հասցնես: Երջանկություն քեզ ու ջահել ընտանիքիդ: :)
VisTolog
30.12.2011, 11:34
Արտակ? Էս քո մոտ փաստորեն Նոր տարին 2 օր շուտ ա գալիս? :))
Շնորհավոր ախպեր ջան, ամենալավն ու բարին` սրտիդ չափ շատ, մտքիդ թռիչքի պես շարունակական :)
Անսասան առողջություն ու սեր:
Եվ թող որ քեզ հասկանան:
Մաղթում եմ քեզ, որ այս նոր տարում գիշերները չքնես զավակիդ ձայնից,
ցերեկները չքնես տաղանդիդ եռանդից,
Ու ընդհանպարես "չքնես" :)
Հարգանքներով իսկական, Վարզոր Սահակյան::D:))
Շնորհավոր Արտ ջան:
Էս տունն էլ ձեզ եմ նվիրում::)) Ճիշտա 3 սենյակա, բայց մյուս ծնունդիդ 4-ն էլ կտամ::yea
http://thumbs.trulia.com/pictures/thumbs_3/ps.36/6/a/8/1/picture-uh=dacfd9db814e61b7d1c0989945523c-ps=6a817f3b1338cfe17ce4a45bcd9465a2.jpghttp://thumbs.trulia.com/pictures/thumbs_3/ps.36/8/0/e/6/picture-uh=3d5b2e30ba9b1046996234d15f9b154-ps=80e6e4a8feaf3e4b9223a872fdf78b6.jpg (http://www.trulia.com/property/3070646959-40-E-78th-St-11G-New-York-NY-10075)
My World My Space
30.12.2011, 11:39
Ամենակարևորը՝ զեմիս աչքը լույս, մարդ ա ունեցել..... :))
Արտ ջան ս խեպիեմ ծիբե.... թող կատարվեն բոլոր նվիրական երազանքներդ.... :hi
Firegirl777
30.12.2011, 11:52
Շնորհավոր Արտակ ջան, ամենալավն եմ քեզ ցանկանում, Թող որ բոլոր հաջողություններդ կրկնապատկվեն ու եռապատկեն, միշտ հասնես քո նպատակներին ու միշտ մնաս էդպիսին լավը ու անաչառ
Արտակ ջան, ծնունդդ շնորհավո՜ր: :drinks: Թող գարեջուրը քո կյանքում երբեք չպակասի :friends:
Ջուզեպե Բալզամո
30.12.2011, 12:19
Չուկ ջան, ես էլ միանամ… առողջ լինես, բռնածդ գործերը հաջող, շուրջդ շատ սեր…
Շնորհավոր ադմինիստրատոր-ստեղծագործիչ:;)
Չուկ ջան, ցանկանում եմ քեզ լիիքը հաջողություններ ամբողջ կյանքւմ: Միշտ ունենաս այն, ինչ ուզում ես ::scen
Շնորհակալություն Ակումբի համար::)
Moonwalker
30.12.2011, 13:08
Շնորհավո՜ր, Ակումբապապա ջա՛ն::))
Մեր գլխից անպակաս ու երջանիկ եղիր(-եք), պահպանիր ուղղամտությունդ ու սկզբունքայնությունդ: Չկորցնես հավատդ: Դեռ հիշում ես չէ՞՝ «քայլ առ քայլ՝ դարից դար»:
Կենացդ, շե՛ֆ::drinks
Rammstein
30.12.2011, 13:23
Արտ, շնորհավոր ծնունդդ :drinks:
Քեզ անսպառ երջանկություն, անսպառ առողջություն, անսպառ ժամանակ ու անսպառ գարեջուր, Չուկ ջան:
Վայ, անկեղծ, չէի տեսել, որ Ռուֆն էլ ա գարեջրի մասին գրել :)):
Շնորհավոր, ամենալավն ու բարին:)
yerevanci
30.12.2011, 14:10
Շնորհավոր ;)
Չուկ ջան շնորհավոր ծնունդդ :) Քեզ ցանկանում եմ ամենալավը քո նորաստեղծ ընտանիքի հետ միասին: Անկեղծ քեզ շաաա՜տ-շաա՜տ շնորհակալ եմ Ակումբի համար. սա ամենա-ամենա.....ֆորումն է, հաստատ. իսկ քո արած հսկայական աշխատանքը որպես ադմինիստրատոր ոչ միայն ես եմ գնահատում, այլ մի ամբողջ Ակումբ :) Երջանիկ եղիր, առողջ ու հպարտ, որովհետև մենք էլ ենք հպարտ, որ ակումբցի ենք. դե պատկերացրու դու ինչքան հպարտ պիտի լինես..... (կարծում եմ էտպես էլ կա) :)
Միանում եմ շնորհավորանքներին:
Չուկ ջան, շնորհավորում եմ, էս տարի թող պապայության տարի լինի մնացած բոլոր լավ բաների հետ միասին :)
Չուկ ջան շնորհավորում եմ. լավն ես, միշտ այդպիսին մնա:love :Այս տարի ակնաջներս ճստոյի ձենին է , իմացած լինես :)
StrangeLittleGirl
30.12.2011, 17:00
Արտ ջան, շնորհավորանքներս :)
movsal08
30.12.2011, 17:05
Բարև Չուկ ջան: Սրտանց շնորհավորում եմ քո ծննդյան առթիվ, մաղթում միայն լավն ու բարին::)
53722
impression
30.12.2011, 17:26
խայտառակ էղանք.....
Չուկ էսօր ծնունդդ ա, հա?...
բա ես քեզ տեսա, ու չշնորհավորեցի... կներես :*
Շնորհավորում եմ, երջանիկ եղիր, սիրի ու սիրվի, Չուկիկներ շարի :))
հա, դու որ չլինեիր հո լիիիիիիիքը լավ մարդ ու լավ պահեր չէին լինի իմ կյանքում
ապրես, լավն ես, լավն էլ մնա :*
E-la Via
30.12.2011, 17:54
Ծնվեց Չուկը,տարիներ անց նրա գլխում ծնվեց մի հիանալի մտահաղացում, որի արդյունքում էլ՝ սերեր, ընտանիքներ, ընկերություններ, հաճելի ու ուրախ պահեր... Էս ի՜նչ լավ էր, Չուկ ջան, որ դու ծնվեցիր (հայտնագործություն արեցր էլի ;)):
Ծնունդդ շնորհավոր, Չուկ ջան, քեզ ամենայն բարին եմ ցանկանում: Երջանիկ եղիր:
Claudia Mori
30.12.2011, 19:36
Շնորհավորում եմ Չուկ ջան:bux:
Ուրախ եմ, որ այս տարվա ընթացքում ծանոթացա քո նման մարդու հետ ու շնորհակալ եմ քեզ այս կայքի համար;)
Մաղթում եմ, որ կյանքում միշտ քայլես քո կողմից ընտրված ուղիով ու չկորցնես քո հաստատունութունը կյանքում;)
O՜ , շնորհավո՜ր :drinks , երջանիկ եղիր ...
Արտակ ջան... :drinks
Դու մեծ սրտի ու բարության տեր մարդ ես, ու դրա համար առանց վարանելու ցանկանում եմ՝ էս կյանքում ամեն ինչ թող քո ուզածով լինի։
Շնորհավոր ծնունդդ ապեր... :drinks
Դատարկություն
30.12.2011, 20:48
Շնորհավոր, Արտակ ջան: Եթե սկսեմ տրամաբանորեն մտածել, իմ կյանքի մի շրջանի դրական բազմաթիվ փոփոխությունների վերջնական օղակներից մեկը հենց դու ես: Դրա համար, շատ շնորհակալ եմ ու կուզեմ, որ ամեն տեղ էլ էդքան լավ բաներ անես, ոնցոր ակումբի ժողովրդի համար ես արել (ու դրա հետ, որ մարդիկ քո արածի չափով շնորհակալ լինեն): Մեկ էլ կուզեմ, որ մի քիչ ազատ ժամանակդ շատանա, ակումբին ավելի շատ ժամանակ հերիքի, որ ինչպես միշտ եղելա, հիմա էլ միշտ քայլ առ քայլ, դարից դար Ակումբը ու ակումբի ժողովուրդը առաջ շարժվեն))
Շնորհավոր
Lusinamara
30.12.2011, 20:58
Մեր խմբի ավագի անունն Անի ա, Ավագանի ենք ասում :)) այ էդպես ուզում էի գրել Ավագարտակ:)):love ջա՜ն, միանում եմ բոլոր շնորհավորանքներին ու մաղթանքներին :)
armen9494
30.12.2011, 21:03
Շնորհավոր ծնունդդ Արտակ ջան, քեզ շատ լավ բաներ եմ ցանկանում, լիքքքքը: Միշտ երջանիկ ու հավեսով լինես, տրամադրությունդ միլլոն :hands
Շնորհավորում եմ, Արտակ ջան: :)
:bux: Արտ ջան, ծնունդդ շնորհավո՛ր:
Սրտանց շնորհավորում եմ, մաղթում եմ ամենաբարին, նորանոր հետաքրքիր ձեռքբերումներ ու ամենայն հաջողություն բոլոր ձեռնարկումներում:
Կենա՛ցդ (առայժմ վիրտուալ): :drinks
Արտ ջան, սրտանց շնորհավորում եմ:)
......Ծնունդդ շնորհավոր......
.....Նպատակներիդ իրականացում.....
Շնորհավորում եմ ծնունդդ Չուկ ջան, երջանկություն եմ մաղթում, առողջություն, երազանքներիդ իրականացում: :) :bux:
Չուկ:redhat ջան շնորհավոոոոոո՜ր:bux::bux::bux:....
Ամենալավը ունես՝ ընտանիք, սիրելի կին, մնում է բալիկներ:erexa:kiss, որ մենք էլ ակումբով ուրախանաք, ես որ շաատ եմ ուրախանում ամենքիդ երջանկությամբ, կարևորը սրտանց.... մեկ էլ մի ցանկություն էլ ունեմ, ուզում եմ, որ ավելի շատ բարձրունքների հասնես, քանզի սրանց էլ ինքնուրույն, քո գիտելիքով ես հասել:good...
Միանում եմ բոլորի մաղթանքներին, թող բոլորինս՝ միասին մեծ փունջ:flower կազմած, իրականանան շա՜տ շուտ, էս տարվա մեջ:aha...
Հ.Գ. ոնց որ չեմ ուշացել չէ՞:unsure
Արտակ ջան շնորհավորում եմ:
Ծլել ես, արդեն ծաղկում ես, մնում է ծլարձակեք :)) դե ձեզ տենանք ;)
Ուլուանա
31.12.2011, 00:10
Ահագին ուշացել եմ, կներես...
Արտ ջան, շնորհավոր ծնունդդ: Ամենալավ բաները քեզ ու, ինչպես արդեն նշեցին շատերը, ամենակարևորը՝ եկող տարվա մեջ բազմացում :love: Մեկ էլ մի քիչ ավելի շատ օնլայնություն իմ օնլայնության ժամերին :)), թե չէ՝ վերջերս ինչ-որ չի հաջողվում հանդիպել :(: Կարոտել եմ: Չնայած վերջին երկու մաղթանքներս մի քիչ դժվար համատեղելի են թվում, բայց դե դու մի կերպ համատեղի, էլի :)):
:friends:
Շնորհավոոոոոր․․․ ամենալավը ու բարին :B
Չուկիտո ջան, շնորհավոր ծնունդդ։ Երջանիկ եղիր։ Կներես, ուշացել եմ։
Ambrosine
31.12.2011, 00:48
Հազիիիվ եղբորս համակարգչի առաջից հանեցի :))
Արտակ ջան, դու միշտ նեղվում ես, որ մարդկանց հետ ծանոթացնելիս ասում ենք` էս էլ մեր ադմինը :)): Բայց դա պատվով ու հպարտությամբ ընդունի. դու էն մարդն ես, որ ստեղծել է այս միջավայրը, որի շնորհիվ էլ մենք ձեռք ենք բերել բազմաթիվ ընկերներ, ու առիթ ենք ունենում հավաքվելու, մեր ուրախությունը նշելու...
Մի խոսքով` ապրես, որ ծնվել ես :):
Շնորհավոր :drinks:
Միանում եմ մաղթանքներին: Շնորհավոր::)
Շնորհավոր Չուկ ջան :drinks
Արտակ ջան, շնորհավոր ծնունդդ!!!
Ճիշտն ասած չգիտեմ ինչ նվիրեմ հիմա, վաղուց էս կողմերը չեմ երևացել, չգիտեմ ինչ ա պետք ))))
Ամենամեծ նվերը իհարկե կանի Միակդ իսկ ես էլ ցանկանում եմ որ ամեն ինչ լինի ձեր սրտի ուզածով!
Ներսես_AM
31.12.2011, 04:54
Էսօր Ջիթոքով գրեցի, չպատասխանեցիր. Էստեղ շնորհավորեմ:
Շնորհավոր Արտ ջան: Քեզ միայն ժամանակ եմ ցանկանում, կամ ժամանակի ավելի լավ կառավարում: Մնացած ամեն ինչ կհասցնես :friends
Ժունդիայի
31.12.2011, 05:59
Այս ձևի թեմաներում մենք գրեթե միշտ սկսում ենք, այսինչ կամ այնինչ ջան, շնորհավորում եմ, լինես երջանիկ, կենացի ու ֆռիենդսի սմայլիկներ և այլն: Եկ այս անգամ շնորհավորանքս լինի մի քիչ տարբերվող: Նախ սկսեմ այսպես.
Արտ ջան, շատ լավ ա որ դու կաս, որ կա մեր այս փոքրիկ պետությունը՝ Ակումբը, ու որ դու այս պետության կառավարիչն ես: Շնորհակալ ենք, որ վստահում ես մեզ, ու ամենակարևորը՝ որ այնպես ես անում, որ մենք էլ քեզ վստահենք: Շնորհակալ ենք, որ կարողանումես տանել մեր բոլորիս երբեմնի բողոքները, մեր կյանքի անկապագույն դրվագները, խայթոցները, անհումոր կատակները... Ուրախ ենք շատ, որ քո՝ մեր հանդեպ եղած հոգատարությունը մեծ է:
Եթե ասեմ, որ ցանկանում ենք աշխարհի ամենալավ բաներն ու որ միշտ պատրաստ ենք ինչ-որ բանով օգտակար լինելու, կարծում եմ ավելորդ է, չէ՞: Արտ ջան, կյանքումդ տեղի ունեցող բոլոր հաջողությունների ու հաղթանակների համար, իմացի´ր, որ միշտ բալետ անողներ ուեցել ես ու շարունակում ես ունենալ, իսկ մենք էլ միշտ հպարտ ենք, որ այդ հաջողությունների հասնողը մեր Արտակն է:
Ակումբում մենք ազգի նման մի բան ենք: Այստեղ ոմանք քեզ ավելի հարազատ են, ոմանք ավելիք քիչ: Մի նեղ շրջապատ էլ կա, որ նման է գրեթե ընտանիքի: Ու ինչպես ասում են, ընտանիքը դա ինքդ ես ստեղծում, որպեսզի ապրես: Ընտանիքը տեղծում ես ինքդ քեզ համար, ու դրա համար անհրաժեշտ չի, որպեսզի երակներումդ նույն արյունը հոսի, այլ անհրաժեշտ է ավելի շատ ներդաշնակություն:
Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ մենք միայնակ են աշխարհում: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ պետք չի վստահել ոչ մեկին, ընդհուպ հարազատ եղբորը: Իսկ ես պարտավոր եմ դեմ արտահայտվելու նման սպեկուլյատիվ երևույթներին, որովհետև կան մարդիկ,ովքեր աշխարհ են գալիս, որպեսզի մեզ աջակցեն, լինեն մեր կողքին, ու այդ մարդկանց անվանում ենք ընկերներ:
Արտ ջան, մի քիչ ուշացումով....
Վայ, վայ... ասել լոռեցիքի՝ ինչ լավ ա՝ քիչ եմ ուշացել... :D
Չուկ ջան՝ առողջությունից, երջանկությունից, հաջողությունից զատ մաղթում եմ՝ հրաշալի իրադարձություններով լի կյանք... :)
Yellow Raven
31.12.2011, 19:38
Շնորհավորենք Չուկին ու մաղթենք անթիվ-անհամար նոր մտահղացումներ :)
Ակումբցիներ ջան, սիրելիներս, սենց դեպքերում շատ դժվար ա անկեղծ բառերով անկեղծ շնորհակալությունն արտահայտելը: Դժվար ա, որովհետև մտքիդ եկած անկեղծ մտքերն այնպիսին են, այնքան բարձր բառեր պիտի գրեմ, այնքան... որ ընթերցողի մոտ ակամա կարող ա կեղծի տպավորություն թողնել, որովհետև կմտածեն, որ դե դժվար, հա, անկեղծ էսքան բաներ մտածի ու ասի:
Ժողովուրդ ջան, ես սիրում եմ ձեզ, ու ձեր շնորհավորանքները, ձեր բարեմաղթանքներն իմ համար էնքան բան են նշանակում, որ էլ ասելու չի: Բայց ամենից շատ ես շոյվում ու ուրախանում եմ, որ դուք ձեզ ակումբցի եք համարում, էնպես, ինչպես ես: Այսինքն համարում եք, որ ես մեկն եմ ձեզնից: Երեխեք ջան, ես չգիտեմ, նոր մտահղացումներ կունենամ, թե չեմ ունենա, չգիտեմ թե ինչքան ժամանակ կունենամ ակումբով զբաղվելու, ինչքան կկարողանամ նրանում նորամածություններ մտցնել, չգիտեմ թե օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով էս ակումբին 1 ամսվա, թե 1 դարի կյանք է մնացել: Էդ ամեն ինչը ժամանակը ցույց կտա: Բայց ես հուսով եմ, որ էս ակումբի բերած ամենակարևոր բանը, մեր իրար ճանաչելը, մեր մտերմությունը չի կորելու: Ես չեմ խոսում իմ մասին: Այլ խոսում եմ բոլորիս մասին, չեմ ասում, որ բոլորս մտերիմ ենք, բայց ես գիտեմ, որ ակումբում շատերն են իրար գտել, ծանոթացել ու դարձել ընկերներ, ոմանք ամուսնացել են՝ այստեղ գտնելով կյանքի երկրորդ կեսին, ոմանք դեռ այդ ճանապարհին են, գիտեմ, որ այստեղ բազում ընկերախմբեր են ձևավորվել, որոնց մի մասի մեջ ես կամ, մյուս մասի մեջ չկամ, իսկ էն երրորդների մասին իսկի տեղյակ էլ չեմ: Էդ էն մեծագույն արժեքն ա, որ ինձ տվել ա ակումբը, ու դրա մի արտահայտումը այս թեմայում եղած բարեմաղթանքներն էին: Ես երջանիկ կլինեմ, եթե այդ արժեքը չկորի, անկախ ինձնից, անկախ ակումբից: Այդ դեպքում ես իսկապես երջանիկ կլինեմ: Ու խմում եմ ձեր բոլորի կենացը: Ես ձեզ սիրում եմ: Ապրե՛ք, որ կաք: Ձե՛ր կենացը :drinks
Ու նորից շնորհակալություն բոլորիդ :)