PDA

Դիտել ողջ տարբերակը : ՎիվաՍել-ՄՏՍ 4G



0david0
29.12.2011, 19:48
Ինտերնետ էքսպրես (4G)
2011 թվականի դեկտեմբերի 28-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարեց չորրորդ սերնդի 4G/LTE (Long Term Evolution) ցանցի կոմերցիոն մեկնարկի մասին:
Շարժական հեռահաղորդակցության նոր սերնդի` LTE տեխնոլոգիան թույլ է տալիս տվյալների լայնաշերտ փոխանցման միջոցով մատուցել որակապես նոր և ավելի մեծ թողունակություն պահանջող ծառայություններ: Ժամանակի միավորում ավելի մեծ ծավալով և նվազագույն հապաղմամբ տվյալների փոխանցման հնարավորության շնորհիվ, կարելի է օգտվել առցանց ծառայություններից բոլորովին նոր որակով, այդ թվում` դիտել ինտերնետային կայքեր, խաղալ օնլայն ռեժիմում, դիտել և հաղորդել տեսանյութեր` նաև HD ֆորմատի:
Տեսականում ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE ցանցի թողունակությունը ներբեռնման դեպքում կազմում է մինչև 150 Մբիթ/վրկ, իսկ վերբեռնման դեպքում` մինչև 50 Մբիթ/վրկ:
Նախնական փուլում LTE ցանցով ապահովված է Երևանի փոքր կենտրոնը. իսկ հետագայում նախատեսվում է նաև 4G ծածկույթի ընդլայնում ՀՀ այլ հատվածներում:
LTE ցանցի հնարավորություններից կարելի է օգտվել` բաժանորդագրվելով «Ինտերնետ էքսպրես» փաթեթին, որը ներառում է.
LTE տեխնոլոգիան ապահովող USB մոդեմ, Սակագնային պլան` նախատեսված տվյալների գերարագ փոխանցման համար:
Փաթեթի տրամադրման պայմաններ
Միացման վճար - 20000 դրամ (գանձվում է միայն մոդեմը վարձակալելու դեպքում)
Ամսավճար - 15000 դրամ
Երաշխիքային կանխավճար - 15000 դրամ (հաշվանցվում է 4-րդ ամսին)
Առավելագույն արագություն - 6 Մբիթ/վրկ
http://www.mts.am/index.php?menu=4515&lng=1

specialist
29.12.2011, 20:29
Կներեք մի բան ասեմ, յանիմ 3G շատ վայելեցինք, բարով խերով արինք, հիմա էլ եսի... Ես չեմ լսել դեռ որ մեկը հայաստանում LTE ցանցի պադերշկով սարք ունենա... ու մի բանել անլիմիտ ինետ են տալիս՞, թե մբ-ով՞...

0david0
29.12.2011, 20:45
ու մի բանել անլիմիտ ինետ են տալիս՞, թե մբ-ով՞...

«Ինտերնետ էքսպրես» հետվճարային սակագնային պլանը ֆիքսված ամսավճարի դիմաց տրամադրում է անսահմանափակ գերարագ ինտերնետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցում:


Ես չեմ լսել դեռ որ մեկը հայաստանում LTE ցանցի պադերշկով սարք ունենա...

Իսկ «Ինտերնետ էքսպրես» մոդեմը կարելի է ձեռք բերել 80000 դրամով:

http://mts.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=18920

VisTolog
29.12.2011, 21:44
Փախավ է Վիվան իրա 4G-ով:

Hda
29.12.2011, 22:03
Ինտերնետի հետ կապված հարցերի և խնդիրների դեպքում Դուք կարող եք ստանալ սպառիչ և օպերատիվ պատասխան` զանգահարելով 111, գրելով [email protected] հասցեով կամ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն: Կախված խնդրի բնույթից` Ձեզ կպատասխանեն առավելագույնը 15 աշխատանքային օրվա, իսկ հատուկ բարդության խնդիրների դեպքում` մինչև 1 ամսվա ընթացքում` համաձայն ՀՀ օրենսդրության:

օպերատիվ=15 աշխատանքային օր :D

չեզոք
29.12.2011, 22:14
այս ամենը ընդամենը մարկետինգային քայլ է, քանի որ առաջարկվող սակագնային պլանը, որտեղ առավելագույն արագությունը 6-մեգաբիթ/վ է, ցույց է տալիս, որ վիվան տեխնիկապես պատրաստ չէ 4Ջ-ին համապատասան արագություն ապահովել: Այդ մինչև 6 մեգաբիթ/վ արագությունը կարելի է հանգիստ 3Ջ-ով էլ ապահովել, այնպես որ սա առայժմ անիմաստ բան է:

VisTolog
29.12.2011, 22:22
այս ամենը ընդամենը մարկետինգային քայլ է, քանի որ առաջարկվող սակագնային պլանը, որտեղ առավելագույն արագությունը 6-մեգաբիթ/վ է, ցույց է տալիս, որ վիվան տեխնիկապես պատրաստ չէ 4Ջ-ին համապատասան արագություն ապահովել: Այդ մինչև 6 մեգաբիթ/վ արագությունը կարելի է հանգիստ 3Ջ-ով էլ ապահովել, այնպես որ սա առայժմ անիմաստ բան է:
Հաստատ: Ավելի լավա նախ 3G-ի գները իջացնի, ծածկույթ ապահովի, որակ ապահովի, արագություն ապահովի, հետո նոր անցնի 4G-ի ստեղծմանը, ոչ թե կիսատ-պռատ գործեր անի: Էդ 80.000 դրամանոց մոդեմն ու ամիսը 15.000 վարձը ընդհանրապես անիմաստ են: Նախ ոչ մեկ 80.000 չի տա մոդեմին, հետևաբար պիտի մի 10 տարվա պայմանագիր առաջարկի:D` պարտադիր ամեն ամիս 15.000 մուծելու ու ինետից օգտվելու համար, երկրորդ ինչի ամսեկան 15000 մուծել մի ինետի համար, որը կարելիա հանգիստ Օռանժից վերցնել ասենք 11.000ի դիմաց, մեկա Վիվան կասի ան քեզ 3գբ գերարագ ինետ ու 128կբ ինետ 3գբ-ը սպառելուց հետո:

Ֆոտոն
30.12.2011, 00:35
Մի քիչ չեմ հասկանում էս քայլի նպատակը, քանի որ որոշ առումով ծանոթ եմ իրենց ցանցի վիճակին: Իսկապես 3G-ն դեռ ամբողջական չի, ուր մնաց 4G-ն: Կարծում եմ՝ ուզում են փող հավաքել, որ էդ ծածկույթը նախագծելով կարողանան զբաղվել: Եթե էդ պրոյեկտի փող լինի, իսկապես կանեն ու շատ լավ կլինի նաև ծառայության որակը: