Դիտել ողջ տարբերակը : Ո՞ւմ հարցազրույցն եք ուզում կարդալ
Ո՞ւմ հարցազրույցն եք ուզում կարդալ։ Ո՞ւմ անձն է ձեզ հետաքրքիր։ Ո՞ր անդամի կարծիքը կուզենաք լսել։
Philosopher
23.02.2007, 10:04
Kita-ի ու CactuSoul–ի։
CactuSoul
23.02.2007, 13:40
Ո՞նց թվարկեմ… Այնքան շատերինը կուզենայի… Այդ թվում հենց Artgeo-ինը, միայն թե ոչ ինքն իր հետ:) :
Poet-ի հետ հարցազրույցն էլ մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ կկարդայի:love : Համ էլ հենց ինքն էր ուզում, որ իրենից հարցազրույց վերցնեին. հետաքրքիր է՝ այդ ի՞նչ պիտի ասեր, որ:think …
Philosopher! Ան-պայ-ման: Ակումբի ամենահետաքրքիր, ամենախորը և ինչ-որ առումով նաև ամենախորհրդավոր անդամներից մեկը:
Բայց ում հետ էլ լինի, բոլոր հարցազրույցներն էլ մեծ հաճույքով կկարդամ:nyam : Շնորհակալություն նախաձեռնության համար:) :
Philosopher, Artgeo:hands
Cassiopeia
23.02.2007, 15:50
Մելիքի :)
Ես էլ եմ միանում…;)
Philosopher
23.02.2007, 15:56
Բայց ում հետ էլ լինի, բոլոր հարցազրույցներն էլ մեծ հաճույքով կկարդամ:nyam : Շնորհակալություն նախաձեռնության համար:) : Համաձայն եմ։ Յուրաքանչյուր մարդ Մարդու դրսևորումներից է, ուրեմն՝ և հետաքրքիր ու կարևոր։
Ո՞նց թվարկեմ… Այնքան շատերինը կուզենայի… Այդ թվում հենց Artgeo-ինը, միայն թե ոչ ինքն իր հետ:)
Մարդիկ կան, որոնց մենախոսությունն ավելի արժեքավոր է, քան եթե նրանց հետ հարցազրույց լինի՝ "պրոֆեսիոնալ" հարցադրումներով։ Այնպես որ, երևի պետք է ավելացնել նաև Artgeo–ին։
CactuSoul
23.02.2007, 16:57
Մելիքի :)
Վա՜յ:love … Ես էլ եմ ուզում:) :
Իսկ Philosopher-ի հետ այս անգամ էլ եմ համաձայն:hi :
Philosopher- քննարկումից դուրս է, քանի որ նրա հետ հարցազրույցը միանշանակ պետք է լինի (փիլիսոփա ջան զգու՞մ ես, որ ձայների մեծամասնություն ես հավաքում ;) )
Նաև հետաքրքիր է Guest-ը:
Բա ես ինչ հետաքրքիր ե՜մ :sulel .....:P
Ներսես_AM
23.02.2007, 23:04
Uluana, Cactusoul, Highordy, Guest
Հա մեկել Մելիքի
StrangeLittleGirl
23.02.2007, 23:38
Հիմնականում ինձ հետաքրքրող մարդկանց այնքան մոտիկից եմ ճանաչում, որ հարցազրույցի կարիք չկա. հաստատ ավելին չեմ իմանա:
Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք հետ հարցազրույցը շատ է հետաքրքրում. Բարեկամ, Sergey, Philosopher, emo, Arm_lionne
Philosopher
24.02.2007, 08:43
Kita-ի ու CactuSoul–ի։ Պետք է ավելացնել նաև Մելիքին։
Ուլուանա
24.02.2007, 09:50
Ես էլ ինձ ամենաշատը հետաքրքրող մարդկանց մեծ մասին այնքան լավ եմ ճանաչում, որ հարցազրույցից դժվար թե առանձնապես նոր բան բացահայտեմ ինձ համար, բայց, իհարկե, նոր և/կամ չբացահայտված անդամներ էլ կան, որոնց հետ հարցազրույցը մեծ հաճույքով կկարդայի։ :love Չնայած, ինչպես արդեն ասվեց, ում հետ էլ լինի, ամեն դեպքում, հետաքրքիր կլինի։ :)
Այնուամենայնիվ, մի քանիսին նշեմ. Philosopher, Բարեկամ, Highordy։ Առայժմ էսքանը... Հա, մեկ էլ Koms, բայց դե Koms-ին ճարելը մի քիչ բարդ է... :think
...... Մեսրոպի, Քաղաքացու
քաղաքացի
26.02.2007, 17:21
...... Մեսրոպի, Քաղաքացու
Չէ Բարեկամ ջան, Մեսրոպինը հա, բայց իմը պետք չի: Դե հլը որ այդ հարցազրույցը չկա, բայց հետաքրքիր կլինի իմ հարցազրույցը տեսնել :D
Philosopher, CactuSoul-ի այդքան էլ չե, բայց ուզում եմ էլի...:)
Գոռ Ջան - Հայ
26.02.2007, 18:26
Կիկի, Օտար , Ալիզե Էտօիլիկ:
Ամենաշատը Ուլուանա, Philosopher, Բյուրակն, Մելիք, Arm_Lionne, Artgeo :);)
Գիտեք իմ կարծիքով ոնց հետաքրքիր կլիներ.
1. Եթե այս թեման անցկացվեր հարցման ձեւով
2. Ընդ որում փակ, այսինքն չերեւա ով ում ա քվեարկել
3. Բազան լինի անդամների ամբողջ ցուցակը `
ա/ փնտրման այբբենական մեթոդով /ինչպես հիմա ա, երբ մտնում ես անդամների ցուցակ/
բ/ դա հնարավորություն կտա քվեարկել նոր անդամներին եւս, ինչպես նաեւ կորած հներին էլ, որոնք դրա շնորհիվ կարող ա եւ հայտնվեն
4. Շաբաթվա վերջում որ անդամը հավաքի ամենաշատ ձայնը, նրան հետ անցկացվի հարցազրույց: Եթե այդ անդամը հասանելի չէ, ապա ընտրվում ա հաջորդ ամենաշատ ձայն հավաքածը:
5. Հարցազրույցից հետո այդ անդամի ձայների թիվը զրոյացվում է, բայց անդամը ցուցակից չի հանվում, քանի որ հետագայում կարող ա ցանկացողներ լինեն նոր հարցազրույց լսել, նոր հարցերով, բայց ցանկալի ա, որ անդամի անվան կողքը , փակագծերումհայտնվի նրա հետ անցկացված հարցազրույցների թիվը
6. Հարցազրույցից հետո, մնացած անդամներից փաստորեն առաջատար է դառնում հաջորդ ամենաշատ ձայն հավաքածը
7. ... եւ այդպես շարունակ...
Տեխնիկապես հնարավո՞ր ա կազմակերպել
electrical_storm
27.02.2007, 22:37
ԻՄԸ՛:
A<R<A<K<S
03.03.2007, 16:46
հետաքրքիր կլիներ կարդալ Mane(Fizmat) & Arisol-ի հարցազրուցները :)
Philosopher
13.03.2007, 10:17
Պետք է ավելացնել նաև Մելիքին։... ու ավելացնել նաև Բարեկամին։
Philosopherինը, Բարեկամինը և Ihusikինը
Artgeo-ինը: Քանի որ այդ դեպքում այդքան չեմ վախենա հարցերից, որքան պատասխաններից:
Artgeo-ինը: Քանի որ այդ դեպքում այդքան չեմ վախենա հարցերից, որքան պատասխաններից:
:hands Իրոք արժե կարդալ քո հարցազրույցը:P Նաև Philosopher-ինն ու Մելիքինը:)
Philosopher
21.03.2007, 16:32
... ու ավելացնել նաև Բարեկամին։... ու ավելացնել նաև Alize_etoilik-ին և dvgray-ին:
Ուլուանայինը և Ուրվականինը:) Կցանկանամ ավելի շատ բան իմանալ նրանց մասին:
Արթուր, գործտ հեշտացնե՞մ:
Ակումբի ամենահետաքրքիր անդամները՝
10 - Philosopher
7 - Մելիք
6 - Artgeo
4 - Բարեկամ
3 - CactuSoul, Highordy, Ուլուանա
2 - Guest, Arm_lione, Alize_etoilik, Բյուրակն
ինչպես նաև…
Kita, PoeT, Anul, Cassiopea, emo, Koms, Mesrop, քաղաքացի, Kiki, otar, Mane(Fizmat), Arisol, Ihusik, dvgray և Ուրվական
Ուրվական
22.03.2007, 21:25
Ուլուանայինը և Ուրվականինը:) Կցանկանամ ավելի շատ բան իմանալ նրանց մասին:
Նույնիսկ ի՞մը: Չէի սպասում: Հալալ ա Goga ջան::D ;)
Ամենաշատը Ուլուանա, Philosopher, Բյուրակն, Մելիք, Arm_Lionne, Artgeo :);)
Ավելացնում եմ Alize_etoilik–ի անունը։ :)
Ուրվական
22.03.2007, 21:42
Մի հատ բան հարցնեմ: Հարցազրույցը պետք է անպայման անցկացնի Artgeo՞-ն, թե ով ումից ուզում է, կարող է հարցազրույց վերցնել ու տեղադրել համապատասխան բաժնում:
Philosopher
28.03.2007, 13:18
Պետք է ավելացնել նաև Դիտորդ Վերլուծաբանին...
Կարող եմ Philisopher-ի հետ հարցազրույցը ես անցկացնել:
Իմ կարծիքով ամենահետաքրքիր մարդկանցից մեկն է այստեղ: Հետո էլ խորը եւ հիմնավոր կասկած ունեմ, որ նա իր տարիքի թվերը փոխել է. նա ոչ թե 24 է, այլ 42...կամ դրան մոտ....Դատում եմ գրածներից, չափազանց հասուն մտածողության տեր մարդ է...

Կարող ես, ոչ մեկ վոչ մի սահմանապակում չի դրել:
Բայց Philosopher-ը հաստատ ծնվել է 24 տարի առաջ: ;)
CactuSoul
05.04.2007, 11:38
Կարող եմ Philosopher-ի հետ հարցազրույցը ես անցկացնել:
Սպասում եմ:) :
Հ.Գ.
Հա, մոռացա ասել. անհամբերությամբ;) :
Philosopher
09.04.2007, 07:51
Կարծում եմ` ճիշտ պահն է Մելիքից հարցարզրույց վերցնելու...
Կարծում եմ` ճիշտ պահն է Մելիքից հարցարզրույց վերցնելու...
Ես էլ եմ տենց կարծում
CactuSoul
09.04.2007, 10:09
Կարծում եմ` ճիշտ պահն է Մելիքից հարցարզրույց վերցնելու...
Մի ձայն էլ իմ կողմից:love :
քաղաքացի
09.04.2007, 13:51
Ես էլ եմ Մելիքի հարցազրույցը ուզում, բայց մենակ ուզելով չի, թող մեկն էլ հարցազրույցը վարի։
Կարծում եմ` ճիշտ պահն է Մելիքից հարցարզրույց վերցնելու...
Համամիտ եմ:aha
:good լավ միտք է:
StrangeLittleGirl
09.04.2007, 18:47
Ես վարե՞մ :oy
Ուլուանա
09.04.2007, 20:27
Ես էլ եմ ուզում վարել։ :P Արթուրին էլ ասել էի, որ եթե ինքը չվարի, կարող եմ ես վարել... :oy
Մի հատ առանձին թեմա չբացե՞նք. «Ո՞վ վարի Մելիքի հետ հարցազրույցը»։ :D
Ես էլ եմ Մելիքի հարցազրույցն ուզում կարդալ: ՄԵԼԻՔ Վ ՍՏՈՒՁԻՅՈՒ
Մի հատ առանձին թեմա չբացե՞նք. «Ո՞վ վարի Մելիքի հետ հարցազրույցը»։ :D
Ըստ ամենայնի Մելիքինը մամուլի ասուլիս է լինելու եւ ոչ հարցազրույց:
Ժողովուրդ էս չլնի խելոք բաներ եք սպասում լսել:D
Նախորոք ասեմ՝ չի լինելու:
Աչքիս Մելիքն ինքն իր հետ հարցազրույց պիտի վարի…:D
ո՜նց կուզեի կարդալ:think
Ուզում եմ Բյուրիկ—Մելիք:B
Անահիտ—Մելիք:)
Արտգեո—Մելիք;)
Հայորդի—Մելիք:D :P
բայց Բյուրը առաջինն էր ցանկություն հայտնել;) Այնպես որ…
Ուլուանա
13.04.2007, 10:22
Աչքիս Մելիքն ինքն իր հետ հարցազրույց պիտի վարի…:D
ո՜նց կուզեի կարդալ:think
Ուզում եմ Բյուրիկ—Մելիք:B
Անահիտ—Մելիք:)
Արտգեո—Մելիք;)
Հայորդի—Մելիք:D :P
բայց Բյուրը առաջինն էր ցանկություն հայտնել;) Այնպես որ…
Ոչ, առաջինը ես էի ցանկություն հայտնել ու դրա մասին ասել էի, ուղղակի ոչ ակումբի գրառման տեսքով։ :P
Առաջիկա մի քանի օրերին հարցազրույցը կկարդաք ակումբում։ ;)
Հ. Գ. Չէի ուզում նախօրոք գրել, ուղղակի տեսնում եմ, որ ուրիշ ճար չկա :{ , գրեցի, որ էլ կյանքներս չուտեք։ :D

Մեկ է էլի իմ ուզածով է:P
Կսպասենք…:ok :)
StrangeLittleGirl
13.04.2007, 20:51
Դե լավ, ով ուզում ա թող վարի :(
Շատ կուզեի կարդալ dvgray-ի և Root-ի հարցազրույցները:ok
Philosopher
08.06.2007, 21:45
Կան գիտակցված ցանկություններ, կան չգիտակցված ցանկություններ: Մի այդպիսի` ոչ այնքան գիտակցված, բայց իրականում մեծ ցանկության իրականացմանը սպասեք շուտով...
Չհարցնեք` երբ. դա արդեն լրագրություն չէ, այլ` աստվածաբանություն, և կախված է նրանից, թե մուսաները երբ կիջնեն մեր մեղավոր հողի վրա ու կասեն` մենք եկել ենք, դե խոսեք...
Կուզենայի կարդալ իմ հարցազրույցը… Կարծում եմ՝ բացահայտվելու տեղ ունեմ… 1-ին հերթին ինձ է հետաքրքիր շատ բաներ… Վերջերս հասկացել եմ, որ ինձ լավ չեմ ճանաչում և կուզենայի հարցազրույցի միջոցով գոնե մի քիչ ինքնաբացահայտվել :)
Ժող սաղ ադմիններինը արեցիք բացի Network.am երևի բոլրիս էլ հետաքրքիրա:
Կարծում եմ կարելի է նորեկնրից հարցազրույց վերցնել նրանց ավելի լավ ճանաչելու համար:
Օրինակ առաջակում եմ իմը :)
Ներեցեք անհամեստությանս համար :oy
Philosopher
31.08.2007, 08:27
Հասունանում է ևս մեկ հարցազրույց. պեսիմիզմի ու օպտիմիզմի, կյանքի, նրա գաղտնիության ու բացահայտության, պարզի ու բարդի բեկումը`...........ի հոգում: Սպասում ենք մուսաների հերթական այցելությանը
Կուզեմ կարդալ ևս մեկ հարցազրույց Chuk-ի հետ, որը շաաատ կցանկանայի վարեր Philosopher-ը
Կարող եմ Philisopher-ի հետ հարցազրույցը ես անցկացնել:
Իմ կարծիքով ամենահետաքրքիր մարդկանցից մեկն է այստեղ: Հետո էլ խորը եւ հիմնավոր կասկած ունեմ, որ նա իր տարիքի թվերը փոխել է. նա ոչ թե 24 է, այլ 42...կամ դրան մոտ....Դատում եմ գրածներից, չափազանց հասուն մտածողության տեր մարդ է...
այ էս հարցազրույցն եմ ուզում:
Ավելացվել է 30 վայրկյան անց
1.CS,
2.P.S.,
3.Otar
սրանք էլ:
Ավելացվել է 1 րոպե անց
Կան գիտակցված ցանկություններ, կան չգիտակցված ցանկություններ: Մի այդպիսի` ոչ այնքան գիտակցված, բայց իրականում մեծ ցանկության իրականացմանը սպասեք շուտով...
Չհարցնեք` երբ. դա արդեն լրագրություն չէ, այլ` աստվածաբանություն, և կախված է նրանից, թե մուսաները երբ կիջնեն մեր մեղավոր հողի վրա ու կասեն` մենք եկել ենք, դե խոսեք...
մեկ էլ էս:
CactuSoul
12.09.2007, 13:48

Դավ ջան, էս մեկն արդեն եղել ա;):
Հասունանում է ևս մեկ հարցազրույց. պեսիմիզմի ու օպտիմիզմի, կյանքի, նրա գաղտնիության ու բացահայտության, պարզի ու բարդի բեկումը`...........ի հոգում: Սպասում ենք մուսաների հերթական այցելությանը
վայյ ես էս էի ուզում ասեի, բայց ուրիշն եմ մեջբերել:D
VisTolog
18.10.2007, 20:13
Կուզեմ կարդալ ևս մեկ հարցազրույց Chuk-ի հետ, որը շաաատ կցանկանայի վարեր Philosopher-ըՀետաքրքիր կլինի, համոզված եմ:)
Ուլուանա
18.10.2007, 20:23
Հետաքրքիր կլինի, համոզված եմ:)
Կլինի՞: :o :D Արդեն եղել է: :)) Ավելի ուշադիր եղիր: ;)
http://www.akumb.am/showthread.php?t=13873
VisTolog
27.10.2007, 18:52
Չգիտեմ այս հարցազրույցը եղել է թե ոչ,:D բայց կցանկանայի, որ ինձ հետ մեկը հարցազրույց վարեր, բայց վարողը չլիներ մոդեր կամ ադմին:
Manon
ivy
dvgray
Մարիաննա
Vishapakah
13.12.2007, 18:54
Պանդուխտ
P.S.
Wista
Selene
Arisol
Otar
Mogakan Lapterik
ivy
Optimist REAList
Petros
Սամվել
Ոզնի (են դժվար գրվող նիկով աղջիկը)
Նորմարդ
Ուրվական
Apsara
Հ.Գ.
Այսքանը, հետո որ էլի հիշեմ, կավելացնեմ.
VisTolog
13.12.2007, 19:14
Պանդուխտ
P.S.
Wista
Selene
Arisol
Otar
Mogakan Lapterik
ivy
Optimist REAList
Petros
Սամվել
Ոզնի (են դժվար գրվող նիկով աղջիկը)
Նորմարդ
Ուրվական
Apsara
Հ.Գ.
Այսքանը, հետո որ էլի հիշեմ, կավելացնեմ.
Էլ ով մնաց, որ:D
քաղաքացի
13.12.2007, 19:26
Էլ ով մնաց, որ:D
ես մնացի :P
Ճաշակին ընկեր չկա ;)
Vishapakah
13.12.2007, 19:39
Լավ միտք էր.:)
Առաջարկում եմ Wista-ն անցկացնի Քաղաքացու հարցազրույցը.;)
Կարծում եմ անհրաժեշտ է հարցազրույց վերցնել Selene-ից, ես կցանկանամ որ այդ հարցազրույցը վարի Ուլուանան, նորակոչ մոդերատորին ակումբականները պիտի ավելի լավ ճանաչեն ու իմանան թե ինչ հրաշալի մարդ է նա:love
Apsara-ի , հարցազրույցը վարի Սելենը կամ Կասիոպեյան, համոզված եմ շատերի համար հետաքրքիր կլինի իսկ ոմանց համար ուսուցանող :)
Vive L'Armenie
13.12.2007, 21:20
Selene-ինն եմ ուզում կարդալ :love
Վարդանի (Grieg :love) հարցազրույցն եմ պահանջում :)
VisTolog
13.12.2007, 23:46
Լավ միտք էր.:)
Առաջարկում եմ Wista-ն անցկացնի Քաղաքացու հարցազրույցը.;)Ե՞ս, օ ոչ, միայն ոչ դա::) Դա իմ խելքի բանը չի:
Վարդանի (Grieg :love) հարցազրույցն եմ պահանջում :)
Ինձ էլ է հետաքրքրում Grieg-ի հետ հարցազրույցը :)
Ինձ էլ է հետաքրքրում Grieg-ի հետ հարցազրույցը :)
բա վերցնե՞մ :8
ihusik-ի հարցազրույցը շատ եմ ուզում կարդալ, ու որ այն վարի Ուլուանան:)
Նաև dvgray-ի հարցազրույցը;
VisTolog
18.12.2007, 14:42
Լավ միտք էր.:)
Առաջարկում եմ Wista-ն անցկացնի Քաղաքացու հարցազրույցը.;)չնայած կարելիա:):oy
Vive L'Armenie
18.12.2007, 14:44
չնայած կարելիա:):oy
Կողմ եմ ;)
բա վերցնե՞մ :8
լավ կլիներ, չնայած ահագին գիտեմ Վարդանին, բայց կուզեի կարդալ նրա հարցազրույցը :)
Vishapakah
19.12.2007, 20:52
չնայած կարելիա:):oy
PM գրի Քաղաքացուն իմ կողմից, ասա որ քո թեկնածությունը ես եմ առաջադրում ու մենակ մնում է, որ ինքը համաձայնվի.;)
StrangeLittleGirl
19.12.2007, 21:08
բա վերցնե՞մ
Հե՛ղ, քո վերցրած հարցազրույցները երբևէ չենք կարդացել… Իրոք հետաքրքիր կլինի:
քաղաքացի
19.12.2007, 22:02
PM գրի Քաղաքացուն իմ կողմից, ասա որ քո թեկնածությունը ես եմ առաջադրում ու մենակ մնում է, որ ինքը համաձայնվի.;)
Ո՛չ: Համաձայն չեմ:
Ընդհանրապես ինձ, որ հարցեր են տալիս՝ նեղվում եմ :oy
Vishapakah
19.12.2007, 22:09
Ո՛չ: Համաձայն չեմ:
Ընդհանրապես ինձ, որ հարցեր են տալիս՝ նեղվում եմ :oy
Wista-ն որ տա, չես նեղվի.;)
Գիտես հանուն ընկերության, ինչ կռիվ ա աում.:D
Ինքը լավ տղա ա.:oy
Ես էլ եմ ուզում ihusik-ի հարցազրույցը կարդամ: :oy
VisTolog
28.01.2008, 20:05
Էսքան ասիք, բայց ոչ մեկ չասեց իմ ու Արամի հարցազրույցը ուզու՞մ է տեսնել, թե ոչ:
Կարծում եմ անհրաժեշտ է հարցազրույց վերցնել Selene-ից, ես կցանկանամ որ այդ հարցազրույցը վարի Ուլուանան, նորակոչ մոդերատորին ակումբականները պիտի ավելի լավ ճանաչեն ու իմանան թե ինչ հրաշալի մարդ է նա:love
Selene-ինն եմ ուզում կարդալ :love
Ուլուանա՝ Անահիտ, այս անգամ խնդրանքով եմ դիմում, Selene-ից հարցազրույց վերցրու, բացահայտիր նրան
StrangeLittleGirl
29.01.2008, 21:48
Ա՜, Սելն ինձ մոտ հերթի մեջ է: Ivy-ից հետո նա պետք է լիներ:
Ա՜, Սելն ինձ մոտ հերթի մեջ է: Ivy-ից հետո նա պետք է լիներ:
Այսինքն հերթը հասել է:), ուրաաա՜՜
դե սպասում ենք;)
StrangeLittleGirl
29.01.2008, 21:51
Բայց մեզ մոտ պայմանավորվածություն կա, որ պետք է անպայման ռեալում վերցնեմ հարցազրույցը: Այնպես որ, գնամ-գամ, հետո:
Ուրվական
29.01.2008, 23:03
Ուլուանա՝ Անահիտ, այս անգամ խնդրանքով եմ դիմում, Selene-ից հարցազրույց վերցրու, բացահայտիր նրան
Այո, Անահիտ, կխնդրեի, որ հենց դու անցկացնես այդ հարցազրույցը:
StrangeLittleGirl
29.01.2008, 23:12
Այո, Անահիտ, կխնդրեի, որ հենց դու անցկացնես այդ հարցազրույցը:
Դե լավ, ես պաս
Դե լավ, ես պաս
Չէ, Բյուր, սպասի. մի հատ անհամեստ առաջարկ ունեմ:oy Ռեալ հարցազրույց քեզ հետ, վիրտուալ՝ Անահիտի:)
Ես դեմ չեմ լինի, մնացիք դուք :oy
StrangeLittleGirl
29.01.2008, 23:19
Լավ, համաձայն եմ:
Ուլուանա
29.01.2008, 23:29
Չէ, Բյուր, սպասի. մի հատ անհամեստ առաջարկ ունեմ:oy Ռեալ հարցազրույց քեզ հետ, վիրտուալ՝ Անահիտի:)
Ես դեմ չեմ լինի, մնացիք դուք :oy
Ես էլ եմ համաձայն։ :) Էս երկու օրը կհարմարեցնեմ, կանցկացնենք։ ;)
Համարյա չեմ կարդացել ոչ մեկի հարցազրույցը , բայց հիմա իմ մոտ հետաքրքրություն է առաջացել կարդալ ... Գալատեայի հարցազրույցը...
ախր շատ խորհրդավոր , գրագետ , ու հավեսով աղջիկ է:oy
Հ.Գ.
:aaa պահանջում եմ...
Ուլուանա
14.02.2008, 22:58
Համարյա չեմ կարդացել ոչ մեկի հարցազրույցը , բայց հիմա իմ մոտ հետաքրքրություն է առաջացել կարդալ ... Գալատեայի հարցազրույցը...
ախր շատ խորհրդավոր , գրագետ , ու հավեսով աղջիկ է:oy
Հ.Գ.
:aaa պահանջում եմ...
Ճիշտն ասած՝ Galatea–ի՝ Ակումբում հայտնվելու հենց առաջին օրերից մտածեցի. «Ես անպայման իրենից հարցազրույց եմ վերցնելու :oy»։ :)) Ու միաժամանակ համոզված էի, որ Բյուրի մտքով էլ է նույնն անցնելու։ :D Ուղղակի մտածում էի, որ դեռ նոր է, թող մի քիչ շատ իրեն դրսևորի Ակումբում, ավելի լավ ճանաչեն նրան, որ հարցազրույցով հետաքրքրվողներն ավելի շատ լինեն։ :) Բայց դե Galatea–ն այն անդամներից է, որոնք հենց առաջին մի քանի գրառումով արդեն ահագին մարդկանց ուշադրությունն ու համակրանքը գրավեցին։ :love
Շուտով Selene-ի հետ հարցազրույց պիտի անցկացնեմ, որից հետո... Galatea–ի համաձայնությամբ... :oy
StrangeLittleGirl
14.02.2008, 23:00
Չէ՛, իմ մտքով չի անցել:
Լավ...Սելեն, Գալաթիկ, իսկ հետո P.S. եթե կարելի է...
Եվ անպայման թո՛ղ տղա լինի վերցնողը..ասենք Արտգեոն կամ Չուկը;)
Մեյսի, էրէխեք :oy Շատ հաճելի է, որ ինձ համարում եք հետաքրքիր մարդ :oy
Մեյսի, էրէխեք :oy Շատ հաճելի է, որ ինձ համարում եք հետաքրքիր մարդ :oy
Գալաթ ջան, քո հարցազրույցները միշտ էլ հետաքրքիր են կարդալ.... ;)
Grieg -ի՝ Վարդանի հարցազրույցն եմ ուզումմմմմ
համոզված եմ, շատեի համար հետաքրքիր կլինի :)
Երկնային
01.05.2008, 20:00
Grieg -ի՝ Վարդանի հարցազրույցն եմ ուզումմմմմ
համոզված եմ, շատեի համար հետաքրքիր կլինի :)
:)
ես էլ եմ ուզում …http://funportal.info/smiles/smile283.gif
:)
ես էլ եմ ուզում …http://funportal.info/smiles/smile283.gif
ձեր թույլտվությամբ, ես էդ հարցով գերագույն պատասխանատվությամբ կզբաղվեմ :oy
հարցերը կնախապատրաստեմ ու հետո հարցազրույցը կներկայացնեմ ;)
Բյուրաաակն դու ինձ հարցազրույց էիր խոստացել :)
որից հետո... Galatea–ի համաձայնությամբ... :oy
Ան, ես արդեն վերձրել եմ, մի շտապի:P
Լիլ, տենում եմ, որ կարդում ես պալիտ չանես:D
Ո՞ւմ հարցազրույցն եք ուզում կարդալ
Սերխիոյի
Մտահոգի հետ հետաքրքիր կլինի,հա ու որ Գալաթեան վերցնի;
Ես մի առաջարկ ունեմ:
Ինչպես երևում է՝ շատ մարդիկ են ուզում տեսնել Գալաթեայի հարցազրույցը, ըստ որոշ տվյալների՝ նաև հարցազրույց վարողի մի քանի հավակնորդ կա: Այնպես որ, առաջարկում եմ (եթե իհարկե Գալաթեան դեմ չէ) նրա հետ անցկացնել այլ ֆորմատի հարցազրույց, այն է՝ առանձին թեմայում բոլոր անդամներն ուղղեն նրան իրենց հարցերը, և որոշ ժամանակ անց Գալաթեան տեղադրի իր պատասխանները: Այդպսով, բոլորն էլ հնարավորություն կունենան ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, հարցազրույցն էլ չի լինի միակողմանի:
Էրեխեք, Մելիքն այս քանի օրը զբաղված է ինձ հարցախեղդ անելով: Երևի շուտով այդ հարցազրույցն արդեն պատրաստ կլինի տեղադրելու համար:
Եթե դրանից հետո ակումբցիների մոտ դեռ հետաքրքրող հարցեր մնան, ես մեծ հաճույքով կհամաձայնեմ ivy-ի առաջարկին :)
Ինչ վերաբերում է A.N.D.O - ի առաջարկին` mtahog-ի հարցազրույցը վերցնել...ես նամակով իրեն հարցրի, բայց հարգարժան mtahog-ը հրաժարվեց հարցազրույց տալ, դեռ, պատճառաբանելով մերժումը իր անձի նկատմամբ ավելորդ ուշադրություն չգրավելու ցանկությամբ:
Ափսոս...:)
Ինչ վերաբերում է A.N.D.O - ի առաջարկին` mtahog-ի հարզազրույցը վերցնել...ես նամակով իրեն հարցրի, բայց հարգարժան mtahog-ը հրաժարվեց հարցազրույց տալ, դեռ, պատճառաբանելով մերժումը իր անձի նկատմամբ ավելորդ ուշադրություն չգրավելու ցանկությամբ:
Ափսոս...:)
Բայց լավնա Անդոի առաջարկը, հետաքրքիր կլինի Մտահոգի տված հարցազրույցը, մանավանդ երբ Գալաթեան ա վերցնողը:
Բայց ես Սերխիոյից էլ եմ ուզում, որ մեկը վերցնի:
firewall
10.05.2008, 23:51
Բայց լավնա Անդոի առաջարկը, հետաքրքիր կլինի Մտահոգի տված հարցազրույցը, մանավանդ երբ Գալաթեան ա վերցնողը:.
ինչ հարց լինի, ոտանավորներով կամ շեղելով հարցը դեպի քաղաքականություն ա պատասխանելու :);)
ինչ հարց լինի, ոտանավորներով կամ շեղելով հարցը դեպի քաղաքականություն ա պատասխանելու :);)
Էդ էլ ա շնորհք, ամեն մեկը չի որ կարողանում ա:
Բավականին խելացի ա Մտահոգը, կարծում եմ՝ հետաքրքիր պատասխաններ կտա Գալաթեայի տված հետաքրքիր հարցերին:
Երկնային
15.05.2008, 00:22
Բարեկամի հարցազրույցն եմ ուզում… http://funportal.info/smiles/smile283.gif
Բարեկամի հարցազրույցն եմ ուզում… http://funportal.info/smiles/smile283.gif
Իր հետ հարցազրույց կա.
Բարեկամ - P.S. Artgeo-ի հետ
:)
Երկնային
15.05.2008, 00:31
Իր հետ հարցազրույց կա.
Բարեկամ - P.S. Artgeo-ի հետ
:)
վայ, բա ես էլ հատուկ նայեցի բաժինը… ինձ թվաց թե Բարեկամը Արթուրից է հարցազրույց վերցրել… :D
գնամ կարդամ… http://funportal.info/smiles/smile283.gif
Ուլուանա
15.05.2008, 00:37
Իր հետ հարցազրույց կա.
Բարեկամ - P.S. Artgeo-ի հետ
:)
Հա, բայց մի հարցազրույցի առկայությունը չի խանգարում, որ ևս մեկը տեղի ունենա։ ;)
վայ, բա ես էլ հատուկ նայեցի բաժինը… ինձ թվաց թե Բարեկամը Արթուրից է հարցազրույց վերցրել… :D
գնամ կարդամ… http://funportal.info/smiles/smile283.gif
Համ Արթուրն ա Բարեկամից հարցազրույց վերցրել, համ էլ Բարեկամն Արթուրից։
Երկնային
04.07.2008, 18:05
Մանոնի հետ հարցազրույց չկա՞… :)
ինձ թվում ա, եթե Ծովուկը հարցազրույց վերցնի Մանոնից, շատ լավ կլինի… :oy
Մտահոգի հետ հետաքրքիր կլինի,հա ու որ Գալաթեան վերցնի;
Ո՞ւմ հարցազրույցն եք ուզում կարդալՍերխիոյի
Կազմակերպեք էլի էս պահերը.. Համ էլ` վաղուց հարցազրույցներ չեն եղել:
Հետաքրքիրա...
Ավելացվել է 39 վայրկյան անց
:lol:lol:lol
Հետաքրքիրա...
Ավելացվել է 39 վայրկյան անց
:lol:lol:lol
Տենց համաձակներ չկան որ ինձնից հարցազրույց վեկալեն:oy:)
Կարծում ես ?
Թե՞ աղջիկներին ես «նամիկատ անում»… :lol:lol:lol
Կարծում ես ?
Թե՞ աղջիկներին ես «նամիկատ անում»… :lol:lol:lol
:D:D Կարծում եմ, բայց դե կան էլի մի երկու հոգի
StrangeLittleGirl
16.08.2008, 22:30
Արա՛մ, կարծեմ քեզ խոստացել էի, որ հարցազրույց կվերցնեմ :) Չեմ մոռացել ;) Էս քանի օրը կկազմակերպեմ:
Ուռռռռա Արամն էլ հենց դրան էր սպասում, բայց ինչի էս քանի օրը, հիմա, ես էլ քեզ կօգնեմ,
Դե' սկսիր, հենց հիմա...:):):)
StrangeLittleGirl
16.08.2008, 22:37
Ես ու Արամը շա՜տ վաղուց պայմանավորվածություն ունեինք ;)
Հիմա հարմար չէ: Երբ որ ինձ հարմար լինի, կվերցնեմ:
Բյուր՜՜՜՜, մարդ ետքան բարի չիլինի :love
Մոնկից հարցազրույց վերցրեք, կարդանք էլի:)
համաձայն եմ: հետաքրիր կլինի Մոնկի հետ հարցազրույցը:
Կուզենայի ասենք կամ Ձայնալարը վերցներ կամ էլ Երվանդը
…
նաև հետաքրիքր կլիներ Կուկի հետ հարցազրույցը:
Դա լավ կլիներ վերցներ Արթգեոն
Իսկ ես հաճույքով Դիվի-ի հարցազրույցը կկարդայի, ու եթե Գալ-ը վերցներ :oy
WhiteSmoke{F}
02.12.2008, 05:44
Կոնկրետ ինձ շատ է հետաքրքրում VOTER , քանի որ նա հիմնականում գրառումներ է անում « քաղաքականություն» բաժնում, այնքան էլ բացահայտված չէ նրա վերաբերմունքը այլ երևույթների վերաբերյալ: Իսկ ինքը հաստատ բավականին խորը հոգի կունենա: Հետաքրքիր կլիներ: Ու շատ կցանկանայ, որ CHUK անցկացներ այդ հարցազրույցը
Իսկ հարցազրույցի հարցերն ո՞վ է որոշում: :think
Էս թեման անիմաստ ա դառել վաղուց, գրում-գրում ենք, բայց ոչ ոք չի կազմակերպում:
Էս թեման անիմաստ ա դառել վաղուց, գրում-գրում ենք, բայց ոչ ոք չի կազմակերպում:
Դու վերցրու, Kuk ջան: Թե՞ ամեն մեկը չի կարող հարցազրույց վարել:
Դու վերցրու, Kuk ջան: Թե՞ ամեն մեկը չի կարող հարցազրույց վարել:
Հեշտ բան չի կարծում եմ:) Երևի թե ինձ մոտ լավ չստացվի:) Չեմ ուզում հարցազրույցը բանավեճի վերածել;)
Ուլուանա
05.01.2009, 22:23
Իսկ հարցազրույցի հարցերն ո՞վ է որոշում: :think
Ակումբում մինչև հիմա հարցազրույցները կազմակերպվել են ակումբի անդամների կողմից, այսինքն՝ ցանկացողը հարցազրույց է վարել իր ուզած անդամի հետ՝ միաժամանակ աշխատելով ընտրել այնպիսի մարդկանց, որոնք քիչ թե շատ հայտնի են Ակումբում, և մեծ է հավանականությունը, որ ակումբցիների համար հետաքրքիր կլինի տվյալ ակումբցու հետ վարած հարցազրույցը կարդալը։ Դե, եղել են բացառություններ, բայց 90%–ով այդ հանգամանքը հաշվի առնվել է մինչև հիմա։ Այդ դեպքում, բնականաբար, հարցերը որոշողը հարցազրույց վարողն է։
Ֆորումներում կիրառվում է նաև հարցազրույցի մեկ այլ ֆորմատ. հայտարարվում է հարցազրույց որևէ անդամի հետ՝ կրկին հաշվի առնելով նրա՝ ֆորումում քիչ թե շատ ճանաչված ու հետաքրքիր լինելը, և սահմանված ժամանակահատվածը ընթացքում ֆորումի անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղում տվյալ անդամին, որից հետո վերջինս պատասխանում է բոլոր հարցերին։ Ակումբում այս տարբերակը դեռևս չի կիրառվել, բայց ցանկության դեպքում, իհարկե, կարող է կիրառվել։ ;)
Ֆորումներում կիրառվում է նաև հարցազրույցի մեկ այլ ֆորմատ. հայտարարվում է հարցազրույց որևէ անդամի հետ՝ կրկին հաշվի առնելով նրա՝ ֆորումում քիչ թե շատ ճանաչված ու հետաքրքիր լինելը, և սահմանված ժամանակահատվածը ընթացքում ֆորումի անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղում տվյալ անդամին, որից հետո վերջինս պատասխանում է բոլոր հարցերին։ Ակումբում այս տարբերակը դեռևս չի կիրառվել, բայց ցանկության դեպքում, իհարկե, կարող է կրառվել։ ;)
Այս տարբերակը կիրառվում էր, եթե չեմ սխալվում, viparmenia-ում: Ինձ թվում է՝ այն ավելի հետաքրքիր ֆորմատ է:
Եկեք Kuk-ին այս ֆորմատով տանջալլուկ անենք :P;) Ուլուանա ջան, դու կարո՞ղ ես ստանձնել Ինկվիզիցիայի դերը:
Yellow Raven
05.01.2009, 23:15
Ես Արսի հարցազրույցն եմ ուզում կարդամ:P
Ձայնալար
06.01.2009, 00:01
Ֆորումներում կիրառվում է նաև հարցազրույցի մեկ այլ ֆորմատ. հայտարարվում է հարցազրույց որևէ անդամի հետ՝ կրկին հաշվի առնելով նրա՝ ֆորումում քիչ թե շատ ճանաչված ու հետաքրքիր լինելը, և սահմանված ժամանակահատվածը ընթացքում ֆորումի անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղում տվյալ անդամին, որից հետո վերջինս պատասխանում է բոլոր հարցերին։ Ակումբում այս տարբերակը դեռևս չի կիրառվել, բայց ցանկության դեպքում, իհարկե, կարող է կրառվել։ ;)
Դե նման մի բան Չուկին ու Փիլոին ենք արել :oy
Ուլուանա
06.01.2009, 00:17
Դե նման մի բան Չուկին ու Փիլոին ենք արել :oy
Դե, էն մեկը մի քիչ ուրիշ բնույթի էր. չնայած, ճիշտ է, նշածս երկրորդ ֆորմատի հիման վրա էր։
Յոժիկի հարցազրույցն եմ ուզում կարդալ:)
Յոժիկի հարցազրույցն եմ ուզում կարդալ:)
Եսել եմ ուզում:)
Յոժի հարցազրույցը ես էլ հաճույքով կկարդամ
Երկնային
27.02.2009, 17:41
Ես էլ կուզեմ Յոժինը :)
Morpheus_NS
27.02.2009, 21:22
Բոլորս էլ ուզում ենք Յոժի հարցազրույցը կարդալ::))
Ուլուանա
28.02.2009, 00:14
Յոժիկի հարցազրույցն եմ ուզում կարդալ:)
Եսել եմ ուզում:)
Յոժի հարցազրույցը ես էլ հաճույքով կկարդամ
Ես էլ կուզեմ Յոժինը :)
Բոլորս էլ ուզում ենք Յոժի հարցազրույցը կարդալ::))
Էդ դեպքում առաջարկում եմ ընդհանուր հարցազրույց կազմակերպել։ ;)
Հայտարարվում է հարցազրույցը, նշանակվում է հարցերն ուղղելու ժամկետ, և ցանկացողներն այդ ժամկետի ընթացքում իրենց հետաքրքրող հարցերն են ուղղում Յոժիկին։ Ժամկետը լրանալուց հետո Յոժիկը մեկ–երկու օրվա ընթացքում պատասխանում է բոլոր հարցերին։

Համաձայն, ես հեսա լիքը հարցեր եմ պատրաստելու, Իդ՝ բռնվի:angry:)
Ուլուանա
28.02.2009, 00:16
Մնում է Յոժիկի համաձայնությունը ստանանք, ու առանձին թեմա կբացեմ հայտարարությամբ։
Ուլուանա
28.02.2009, 00:18
Համաձայն, ես հեսա լիքը հարցեր եմ պատրաստելու, Իդ՝ բռնվի:angry:)
Սպասի դեռ։ :D Ո՛չ հիմա ու ո՛չ այստեղ։ :))
*e}|{uka*
28.02.2009, 00:22
:o :oy
Յա պրինիմայու բոոոյ :D
Սպասի դեռ։ :D Ո՛չ հիմա ու ո՛չ այստեղ։ :))
Ան մենակ քո խաթեր:angry, դու ինձ լավ գիտես:B
Morpheus_NS
28.02.2009, 00:23
Մնում է Յոժիկի համաձայնությունը ստանանք, ու առանձին թեմա կբացեմ հայտարարությամբ։
Ի՜նչ համաձայնություն-մամաձայնություն: Որոշված ա ու վերջ:))
Ուրվական
24.03.2009, 23:13
Շատ կուզենայի Էլմոյի հետ հարցազրույց լիներ:):
Հա, մեկ էլ Տաուրուսի, ինչ էր դրա նոր նիկը, դե Էդոն, էլի:
Մեկ էլ մեր նկարչուհու՝ ԿԳԴ-ի:
Լուսաբեր
24.03.2009, 23:16
ԵՍ էլ իմն եմ ուզում :oy :P
ԵՍ էլ իմն եմ ուզում :oy :P
:handsլավ էր... ;)ես էլ ուզում լավ:)
Իմը շուտվանից չեմ կարդացել:
Ես ուզում եմ Դորիանի:oy
ես էլ կուզեմ Դորիանի հետ հարցազրույց կազմակերպվի
Ուլուանա
11.09.2009, 00:51
Ժողովուրդ, կարծում եմ՝ վատ չի լինի, եթե հարցազրույցների ավանդույթը վերականգնենք։ :)
Քանի որ նախորդ առաջարկներն արդեն կարող են ժամանակավրեպ լինել, առաջարկում եմ նորից գրել, թե ում հարցազրույցը կուզենայիք կարդալ։ Մի քանի օր կգրենք, որից հետո կընտրվի ամենաշատ առաջարկված ակումբցին, կշանակվի հարցերն ուղղելու օրը և ժամկետը, ապա տվյալ ակումբցին կպատասխանի ուղղված հարցերին։
Դե, արտահայտվե՛ք։ ;)
OneWayTicket, հետաքրքիր անձնավորություն է :)
Բիձաի հետ
Շատ բազմակողմանի պատրաստված, բազմակողմանի մտածած ու մտածող մարդու տպավորություն եմ ստացել: հետաքրիքր կլինի իր հետ "անկեղծության պահ" ստանալ:
դա կարծում եմ կհաջողվեր Դայանային:
Mephistopheles-ի հետ:
Կարծում եմ Գալաթեան կարող է կազմակերպել:
Morpheus_NS
11.09.2009, 11:32
Հայկօ…
dvgray…
Մարկիզի հետ հարցազրույցն էլ հետաքրիր կլիներ;)
dvgray-ի հետ հարցազրույցը կուզենայի կարդալ;)
Մարկիզի հետ հարցազրույցն էլ հետաքրիր կլիներ;)
Գումարած մեկ:)
One_Way_Ticket
11.09.2009, 16:11
Բիձաի հետ
Շատ բազմակողմանի պատրաստված, բազմակողմանի մտածած ու մտածող մարդու տպավորություն եմ ստացել: հետաքրիքր կլինի իր հետ "անկեղծության պահ" ստանալ:
դա կարծում եմ կհաջողվեր Դայանային:
Ինձ էլ հետաքրքիր կլիներ Բիձայի հետ հարցազրույց կարդալ (չնայած համոզված չեմ, որ նա կհամաձայնվի): Նաև Marduk-ի, Elmo-ի, Հայկօ-ի, Astgh-ի:
Կառաջարկեի Տատից հարցազրույց վերցնել: :) Շատ հետաքրքիր անձնավորություն է:
Կառաջարկեի Տատից հարցազրույց վերցնել: :) Շատ հետաքրքիր անձնավորություն է:
Համաձայն եմ, ընդ որում Տատի հետ ինչքան շատ ես շփվում, էդքան ավելի է հետաքրքրանում :)
Rhayader
12.09.2009, 16:49
One_Way_Ticket, ու հարցազրույցը թող Ռուֆուսը վերցնի:;)
One_Way_Ticket
12.09.2009, 17:12
Ինձ էլ հետաքրքիր կլիներ Բիձայի հետ հարցազրույց կարդալ (չնայած համոզված չեմ, որ նա կհամաձայնվի): Նաև Marduk-ի, Elmo-ի, Հայկօ-ի, Astgh-ի:
Տրիբունին էի մոռացել:
Տրիբունին ու One_Way_Ticket -ին եմ ուզում լսել:
Տրիբունի հարցազրույցը ես էլ կուզեի:roll
Ուլուանա
13.09.2009, 02:45
Ուշադրություն
Երկուշաբթի օրը՝ երեկոյան, կամփոփվեն արդյունքները, կընտրվի ամենաշատ առաջարկված ակումբցին, ու առանձին թեմայով կհայտարարվի նրա հետ հարցազրույցը, որում բոլոր ակումբցիներն իրենց հետաքրքրող հարցերը կուղղեն նրան։
Նաև խնդրում եմ, եթե կան ակումբցիներ, ովքեր մտադիր են մոտ ապագայում անձամբ հարցազրույց վերցնել կոնկրետ ակումբցուց, թող մինչև երկուշաբթի երեկոյան 10–ը գրեն այս թեմայում, թե ում հետ են նախատեսել հարցազրույց անցկացնել, որպեսզի շփոթություններ չառաջանան։
Հուսով եմ՝ գրառումներին հայտնած շնորհակալությունները ևս կհաշվվեն որպես գրառման մեջ նշված անձնավորության տված հարցազրույցը կարդալու ցանկության արտահայտո ւմ:
Ներսես_AM
13.09.2009, 13:57
Չամիչի :roll
Միանում եմ շատերին ` dvgray :love ու կուզեի հարցազրույցը լիներ ոչ թե մի մարդու կողմից կազմակերպված, այլ ընդհանուր, այսինքն բոլորով Դիվիին հարցախեղդ անենք :oy
Ինչ-որ ժամկետ դնելուց ու ինչ-որ մրցույթ հայտարարելուց առաջ նախ պարզեք, թե տվյալ ակումբցին համաձայն ա՞ արդյոք հարցազրույց տալու ;):
Ինչ-որ ժամկետ դնելուց ու ինչ-որ մրցույթ հայտարարելուց առաջ նախ պարզեք, թե տվյալ ակումբցին համաձայն ա՞ արդյոք հարցազրույց տալու ;):
Ինքնաբացարկն ընդունված է :))
Բայց, իհարկե, ճիշտ է ասում պարոն Կլօրը :ok
Հայկօ, Արս83, շնորհակալություն հուշումների ու անհանգստությունների համար, բայց չե՞ք կարծում, որ հարցազրույցների կազմակերպիչներն այդ հարցը վաղուց ի վեր հաշվի առել են: Առաջարկում եմ չշեղվել թեմայից:
Արս, ես Տրիբունին ու Մարկիզին նկատի ունեի, ճիշտն ասած :):
[impression]-ի ու Եկվորի հարցազրույցներն եմ ուզում կարդալ:
VisTolog
13.09.2009, 18:49
Իմ [:)):oy]
Ուլուանա
13.09.2009, 21:01
Ինչ-որ ժամկետ դնելուց ու ինչ-որ մրցույթ հայտարարելուց առաջ նախ պարզեք, թե տվյալ ակումբցին համաձայն ա՞ արդյոք հարցազրույց տալու ;):
Նախ լավ կլիներ, որ սա ոչ ոք չընկալեր որպես մրցույթ, քանի որ իրականում մրցույթ չի, այլ ընդամենը ընտրություն։ Էստեղ սկզբունքորեն «հաղթել–պարտվելու» հարց չկա ու չպիտի լինի։
Իսկ ով չի ցանկանում հարցազրույց տալ, բնականաբար, նրանից ոչ ոք չի էլ կարող իր կամքին հակառակ հարցազրույց վերցնել։ Մինչև հիմա այս ֆորմատով միայն մեկ հարցազրույց ենք անցկացրել, այն էլ նախքան համապատասխան թեման բացելը ստացել ենք տվյալ մարդու համաձայնությունը։ Էնպես որ անհանգստությունդ անտեղի է։ Ի դեպ, լավ կլինի, եթե հրաժարվողները մինչև նշված ժամկետը թեմայում գրեն, որ չեն ցանկանում հարցազրույց տալ, որպեսզի իզուր ժամանակ չկորցնենք։
Ինչ վերաբերում է շնորհակալություններին, ապա, այո, դրանք հաշվի առնվելու են, ընդ որում մեկից ավել անուն պարունակող գրառումներին տրված շնորհակալությունները վերագրվելու են գրառման մեջ նշված բոլոր անուններին։
Jarre-ինն էլ մեծ հաճույքով կկարդայի :)
Իր գրառումները միշտ հետաքրքիր է կարդալ, հատկապես «Անկապ օրագրում»: :ok
Jarre-ինն էլ մեծ հաճույքով կկարդայի :)
Իր գրառումները միշտ հետաքրքիր է կարդալ, հատկապես «Անկապ օրագրում»: :ok
+1
Ու շատ կուզենայի որ Ժառից էնպիսի մարդ հարցազրույց վերցներ, ով իրեն ռեալում չի տեսել (օրինակ Ուլուանան), այսպես ավելի անսպասելի բացահայտումներ կանենք :)
Ուլուանա
14.09.2009, 23:23
Հարցազրույցի համար առաջադրված թեկնածուների «ձայներն» ի մի բերեցի՝ հաշվի առնելով և՛ գրառման տեսքով առաջարկները, և՛ դրանց տրված շնորհակալությունները, ընդ որում, ինչպես ասել էի, տվյալ գրառմանը տրված շնորհակալությունները վերագրել եմ գրառման մեջ նշված բոլոր անուններին։
Պարզվեց՝ Jarre-ի հարցազրույցն է ամենասպասվածը։ :)
Սպասենք Jarre–ի համաձայնությանը։
Ի դեպ, այս ընթացքում նոր առաջարկներ չենք անում։ Կարելի է միայն շնորհակալության միջոցով համաձայնել արդեն արված առաջարկներին (ասածս վերաբերում է միայն իմ այս (http://www.akumb.am/showpost.php?p=1790282&postcount=169) գրառումից հետո արված առաջարկներին), որոնք այս հարցազրույցից հետո կվերանայվեն արդեն հաջորդ հարցազրույցի համար։ Սա արվում է խառնաշփոթից խուսափելու համար։
Պարզվեց՝ Jarre-ի հարցազրույցն է ամենասպասվածը։
Սպասենք Jarre–ի համաձայնությանը։
Անչափ շնորհակալ եմ :), չէի սպասում, անկեղծ ասած :oy
Ես պատրաստ եմ
Ուլուանա
15.09.2009, 18:40
Ուրեմն էսպես... Հիմնվելով Ռուֆուսի առաջարկի վրա, ինչպես նաև Jarre–ի նախընտրությամբ, որոշվեց, որ ես անձամբ իրենց կվերցնեմ հարցազրույցը, որից հետո կտեղադրեմ Ակումբում։ Իսկ մինչ այդ, քանի դեռ հարցազրույցը պատրաստման ընթացքում կլինի, որպեսզի ժամանակ չկորցնենք, թերևս անցնենք հաջորդին, որի հետ հարցազրույցն արդեն կանցկացվի մյուս տարբերակով՝ ակումբցիների՝ համապատասխան թեմայում ուղղված հարցերի միջոցով։
Հաջորդը Տատն է։ :)
Սպասում ենք Տատի համաձայնությանը։ :)

:oy Մի պուճուր ինձ էկրան գցեմ, էլի:
Երկուսն էլ իմ առաջարկած թեկնածուներն են :)
Իսկ իրականում, կարծում եմ շատերին հետաքրքիր կլինի կարդալ այս երկու հետաքրքիր մարդկանց հարցազրույցները: Իսկ ո՞վ է Տատից հարցազրույց վերցնելու, դեռ չի՞ որոշվել (թե՞ դեռ սպասում ենք նրա համաձայնությանը: Եթե չեմուչում անի, գայթակղենք Հայկօ-ով, Norton-ով կամ Չուկով, կամ էլ միրուքավոր մեկով, ասենք՝ Rhayader-ով ;) )
Ուլուանա
15.09.2009, 19:03

Ճիշտն ասած՝ այս նախագիծը թարմացնելիս նախապես որոշել էինք, որ հարցազրույցներն այսուհետև լինելու են մյուս ֆորմատով, այսինքն՝ համապատասխան թեմայում սահմանված որոշակի ժամանակահատվածի ընթացքում հարցերն ուղղում են ակումբցիները, որից հետո տվյալ մարդը մի քանի օրվա ընթացքում պատասխանում է հարցերին։ Այսինքն՝ հատուկ հարցազրույց վերցնող չի լինում էս դեպքում։ Բայց, սրանով հանդերձ, ես նաև նշել էի, որ եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան կոնկրետ մարդկանցից անձամբ հարցազրույց վերցնել, թող թեմայում գրեն, որ իմանանք ու մնացած պլաններն արդեն ըստ այդմ կառուցենք։ Տատի դեպքում, քանի որ առաջարկների մեջ կոնկրետ հարցազրույց վերցնողներ չէին առաջարկվել, ենթադրվում էր, որ հարցազրույցն անցկացվելու է հրապարակային տարբերակով՝ ակումբցիների կողմից ուղղված հարցերի միջոցով։
Ինչևէ, սպասենք նախ Տատի արձագանքին։ :)
կամ էլ միրուքավոր մեկով
Արս83, սրիկա:hands
Որախ եմ, սիրելիներս:
Եկեք իրոք Ուլուանայի ասած տարբերակով՝ բոլորն ով ուզում, ինչ ուզում հարցնում են:
Խոստանում եմ հաճախ ներկա լինել մի քանի օր:)
One_Way_Ticket
15.09.2009, 22:16
Որպեսզի Տատի թեմայում չօֆֆթոփեմ, այստեղ ասեմ:
Հիշեցնեմ, որ հարցերն ուղղելու ընթացքում Տատը դրանց չի պատասխանելու։ Պատասխանների համար առանձին ժամանակ է տրվելու։
Չե՞ք կարծում, որ այնքան էլ հաջող տարբերակ չէ: Հաճախ հարցերը ծնվում են նախորդ հարցերի պատասխաններից:
Ուլուանա
15.09.2009, 22:36
Որպեսզի Տատի թեմայում չօֆֆթոփեմ, այստեղ ասեմ:
Չե՞ք կարծում, որ այնքան էլ հաջող տարբերակ չէ: Հաճախ հարցերը ծնվում են նախորդ հարցերի պատասխաններից:
Կարծում եմ՝ հարցերի ընթացքում միաժամանակ պատասխանելն այնքան էլ հարմար չէ, քանի որ խառնաշփոթն անխուսափելի կլինի։ Հենց պատասխանողի համար անհարմար կլինի մի կողմից պատասխանել, մյուս կողմից նոր հարցեր ստանալ, գրեթե համոզված եմ, որ ընթացքում էլ որոշ հարցեր զուտ չնկատելու պատճառով կանտեսվեն։ Մարդու գլուխը կպտտվի... Մի խոսքով՝ ամեն ինչ կխառնվի իրար... Փորձիր ինքդ պատկերացնել։

Իսկ հարցերը խմբագրվելու՞ են, թե՞ մասնակիցը պարտավոր է պատասխանել ցանկացած հարցի:
Ուլուանա
16.09.2009, 01:00
Իսկ հարցերը խմբագրվելու՞ են, թե՞ մասնակիցը պարտավոր է պատասխանել ցանկացած հարցի:
Ոչ մի հարց չի խմբագրվելու, բայց ոչ մեկն էլ պարտավոր չէ ցանկացած հարցի պատասխանել։ Հո հարցաքննությու՞ն չի։ Բայց դե պարզ է, որ այդ չպատասխանելն էլ պիտի հրապարակավ արվի ու ինչ–որ չափով նաև պատասխան լինի, հակառակ դեպքում կդիտվի որպես հարցի անտեսում՝ դիտավորյալ կամ պատահաբար։ Ամեն դեպքում միջամտություններ չեն լինելու։
Կարծում եմ՝ հարցերի ընթացքում միաժամանակ պատասխանելն այնքան էլ հարմար չէ, քանի որ խառնաշփոթն անխուսափելի կլինի։ Հենց պատասխանողի համար անհարմար կլինի մի կողմից պատասխանել, մյուս կողմից նոր հարցեր ստանալ, գրեթե համոզված եմ, որ ընթացքում էլ որոշ հարցեր զուտ չնկատելու պատճառով կանտեսվեն։ Մարդու գլուխը կպտտվի... Մի խոսքով՝ ամեն ինչ կխառնվի իրար...
:ok
Լավ տարբերակ է, համ էլ թույլ է տալիս անմբողջ օրը համակարգչին չկախվել, այլ մի լաաավ ժամանակ տրամադրել ու հավեսով պատասխանել:
Է, նոր հարգեր կառաջանան՝ պաժաստա:
Լսեք, նոր կարդացի հարցերը, սկսեցի անհանգստանալ՝ հաճելի ձևով: Իրոք ժամանակ է պետք ինձ էլ, մի լավ պատրաստվելու- որ հակիրճ ու պարզ լինի պատասխանը:
Հավես է:
Առաջարկում եմ՝ ակումբեցիների կողմից տրված հարցերով հարցազրույց տվողը վերջում հարցերից մեկը ճանաչի լավագույն հարց: Հետաքրքիր կլինի :)
Առաջարկում եմ՝ ակումբեցիների կողմից տրված հարցերով հարցազրույց տվողը վերջում հարցերից մեկը ճանաչի լավագույն հարց: Հետաքրքիր կլինի :)
Անպայման: Արդեն մի քանի հատ ադամանդ տեսա, անհամբերությունից վառվում եմ՝ անդրադառնալ հարցերին;)
Jarre!?
Ուլուանա, դուք պատրաստ ե՞ք:
Jarre!?
Ուլուանա, դուք պատրաստ ե՞ք:
Տատ ջան, պարզապես քոնը այնքան հետաքրքիր անցավ, որ չարժի հիմա փչացնել այդ լավ տպավորությունները իմ հարցազրույցով :D
Անկեղծորեն եմ ասում. շատ հետաքրքիր ու գեղեցիկ հարցազրույց ստացվեց։ Շատ գեղեցիկ, հումորով, անկաշկանդ պատասխաններ են....
Ես էլ եմ Ժառի հարցազրույցն ուզում :)
Ուլուանա
24.09.2009, 22:34
Jarre!?
Ուլուանա, դուք պատրաստ ե՞ք:
Հա, մենք վաղուց ենք պատրաստ, ուղղակի սպասում էինք՝ քո հարցազրույցը բարով–խերով եզրափակվեր, նոր մենք «եթեր» մտնեինք։ :)) :oy
Շուտով կտեղադրեմ։ :)
Ուլուանա
25.09.2009, 23:28
Շարունակելով հարցազրույցների ավանդույթը՝ անցնենք հաջորդին։ :)
Հաշվի առնելով համապատասխան գրառումների ու դրանց տրված շնորհակալությունների քանակը՝ հաջորդ ամենասպասված հարցազրույցը dvgray–ինն է։ :)
Եթե որևէ մեկն անձամբ արդեն չի պատրաստում նրա հետ հարցազրույց, ապա սպասում ենք, որ dvgray–ն այս թեմայում իր համաձայնությունը կամ անհամաձայնությունը հայտնի՝ ակումբցիների կողմից «հարցաքննվելու» համար :)), ինչպես որ Տատի դեպքում արեցինք։
Ի դեպ, հիշեցնեմ, որ, քանի որ արդեն շատ առաջարկներ արվել են գրառումների տեսքով, այս ընթացքում նոր առաջարկներ չենք անում, այլ միայն իմ այս (http://www.akumb.am/showpost.php?p=1790282&postcount=169) գրառումից հետո արված առաջարկներին շնորհակալություն հայտնելու միջոցով որոշում ենք, թե ով է լինելու հաջորդը։ Մտածում եմ՝ ճիշտ կլինի, որ արված առաջարկներից ընտրել շարունակենք այնքան, մինչև որ բոլոր առնվազն հինգ ակումբցիների կողմից ցանկալի ակումբցիների հետ հարցազրույց անցկացրած լինենք։ Այնուհետև նոր առաջարկներ կանենք։ ;)
Ճիշտն ասած… :think
նայեցի այս թեման ու համարյա մի ժամ լռվեցի այստեղ: հիշեցի, որ որոշ ժամանակ առաջ պատասխանել եմ հարցերի իմ կողմից շատ հարգված ԴՆՖորում-ում: Ու ցանկություն առաջացավ ասել, որ ես ինչ որ կա, կարծես թե արդեն ասել եմ այստեղ
http://www.dnforum.am/showthread.php?t=1897
… սակայն վերընթերցելով այն, միանգամից նկատետցի, որ այժմ գտնվում եմ հոգեպես լրիվ այլ փուլի մեջ քան էի այնտեղ: Եվ իմ մեջ էլ մեծ ցանկություն առաջացավ "բացահայտել" իմ մեջ նստածին / :8 / իմ ակումբակիցների օգնությամբ:
Այնպես որ ես պատրաստ եմ : :)
Լուսաբեր
09.11.2009, 14:35
Մի մարդու հարցազրույցն եմ ուզում կարդալ, դրա համար մի քանի պատճառ ունեմ.
Ամբողջ օրս համարյա ակումբումա անցնում, ամենատարբեր թեմաներ եմ կարդում ու շատ հաճախ նկատում եմ, որ այդ ակումբցու հանդեպ սխալ պատկերացումներ են կազմվել ու այդպես էլ արտահայտվում են.
Ինքս արդեն 9 տարուց ավել ճանաչում եմ տվյալ ակումբցուն, ամեն օր մի նոր բացահայտում եմ անում նրա բնավորության հետ կապված.
Հիմա. ցանկանում եմ, որ հարցազրույցը հենց իրա հետ լինի, որպեսզի համ ակումբցի ընկերները ավելի լավ ճանաչեն նրան, համ ես, որովհետև վերջերս հենց ակումբի միջոցով շատ հակասություններ են առաջանում:
Երևի գուշակեցիք խոսքս ում մասին է.
Ուլուանա ջան, ընդունիր սա որպես խնդրանք ու կազմակերպիր հարցազրույց իմ սիրելի ակումբցու՝ Արիացու հետ :) չգիտեմ այս պահին համաձայնա ինքը, թե չէ, բայց համոզելը ինձ թողեք :))
շատ երկար ստացվեց :8
Ճիշտն ասած… :think
նայեցի այս թեման ու համարյա մի ժամ լռվեցի այստեղ: հիշեցի, որ որոշ ժամանակ առաջ պատասխանել եմ հարցերի իմ կողմից շատ հարգված ԴՆՖորում-ում: Ու ցանկություն առաջացավ ասել, որ ես ինչ որ կա, կարծես թե արդեն ասել եմ այստեղ
http://www.dnforum.am/showthread.php?t=1897
… սակայն վերընթերցելով այն, միանգամից նկատետցի, որ այժմ գտնվում եմ հոգեպես լրիվ այլ փուլի մեջ քան էի այնտեղ: Եվ իմ մեջ էլ մեծ ցանկություն առաջացավ "բացահայտել" իմ մեջ նստածին / :8 / իմ ակումբակիցների օգնությամբ:
Այնպես որ ես պատրաստ եմ : :)
:hands լավ է, մենք էլ կհամեմատենք փոփոխությունները:
Ուլուանա
10.11.2009, 03:40
...Ուլուանա ջան, ընդունիր սա որպես խնդրանք ու կազմակերպիր հարցազրույց իմ սիրելի ակումբցու՝ Արիացու հետ :) չգիտեմ այս պահին համաձայնա ինքը, թե չէ, բայց համոզելը ինձ թողեք :))
Լուսաբեր ջան, հասկանում եմ ցանկությունդ, ուղղակի, ինչպես գիտես, հարցազրույցներն անցկացնում ենք որոշակի կանոնների համաձայն, որոնց մասին գրել էի այս (http://www.akumb.am/showpost.php?p=1792067&postcount=198) գրառման մեջ։ Այսինքն՝ ինչ–որ պահից սկսած՝ որոշակի ժամանակահատվածում առաջարկված մարդկանց հետ է նախատեսվում հարցազրույցներ անցկացնել՝ ըստ ձայների քանակի։ Ճիշտ է, վերջերս մի փոքր դադար եղավ, բայց շարունակելու դեպքում պիտի նախ արդեն առաջարկվածների ցուցակից ընտրենք, հետո՝ այդ ցուցակն ավարտելուց հետո միայն, կարող ենք անցնել նոր առաջարկների, այսինքն՝ Արիացուն և մյուս նոր առաջարկված ակումբցիներին։ Պարզապես անարդար կլինի, եթե արդեն տարբեր մարդկանց կողմից առաջարկվածներին անտեսենք ու Արիացու հետ կազմակերպենք հիմա։ Հուսով եմ՝ հասկանում ես։
Համենայնդեպս, շնորհակալություն, որ թեման թարմացրիր, ընդհատված հարցազրույցների շարքը կվերսկսենք, ու, հուսով եմ, շուտով հերթը Արիացուն էլ կհասնի։ ;)
Հիմա կնայեմ, թե հաջորդն ով է, ու կվերսկսենք։ :)
Ուլուանա
10.11.2009, 03:41
:hands լավ է, մենք էլ կհամեմատենք փոփոխությունները:
Մանոն ջան, բայց էդ հարցազրույցն արդեն եղել է՝ ավելի քան մի ամիս առաջ։ :)) Այստեղ (http://www.akumb.am/showthread.php?t=48056) է։ ;)
Ուլուանա
10.11.2009, 04:17
Հերթական անգամ վերսկսում ենք հարցազրույցների շարքը։ :)
Քիչ առաջ բոլոր առաջարկված թեկնածուների ձայները հաշվեցի, պարզվեց, որ մի քանի ակումբցի ունեն հավասար քանակով ձայներ։ Այն ակումբցիները, որոնց հետ առանձին անհատական հարցազրույց է նախատեսվում, չեն նշվում։
Եվ այսպես, Մարկիզ, One_Way_Ticket և Բիձա։ Սպասում ենք ձեր համաձայնությանը։ Բոլորիդ համաձայնության կամ անհամաձայնության մասին տեղեկանալուց հետո արդեն, ըստ այդմ, կորոշենք, թե առաջինն ում հետ ենք անցկացնելու հարցազրույցը։ :)
Հիշեցնեմ, որ հաշվարկը ներառում է միայն որոշակի ժամանակահատվածում առաջարկված ակումբցիներին, ավելի մանրամասն՝ այստեղ (http://www.akumb.am/showpost.php?p=1792067&postcount=198)։ Նշեմ նաև, որ սեփական անվան առաջարկի համար տրված շնորհակալություններն այս դեպքում չեն հաշվվում։
One_Way_Ticket
10.11.2009, 13:24
Ոչ մի պատճառ չեմ տեսնում չհամաձայնվելու :)
Հուսով եմ՝ ոչ ոք չի նեղանա, եթե ես արանքում, հերթից դուրս, հարցազրույց դնեմ.. :oy
Արդեն վերցրել եմ էլի..
Հուսով եմ՝ ոչ ոք չի նեղանա, եթե ես արանքում, հերթից դուրս, հարցազրույց դնեմ.. :oy
Արդեն վերցրել եմ էլի..
Քանի որ ոչ ոքը չպատասխանես, ես ասեմ՝ չեմ նեղանա ;)
Մարկիզից վերցրեք: Շատ եմ ուզում:clap
Իհարկե համաձայն եմ… Բայց բարդ հարցեր չտաք, կարող ա չկարողանամ պատասխանել…:))
Ուլուանա
11.11.2009, 03:11
Հաշվի առնելով, որ One_Way_Ticket–ն առաջինն է արձագանքել իր համաձայնությամբ, երևի ճիշտ կլինի, եթե առաջին հարցազրույցը հենց նրա հետ անցկացնենք, որից հետո կանցնենք Մարկիզին։ :) Ուղղակի կարծում եմ՝ էս ֆորմատով միաժամանակ երկու հարցազրույցի թեմաներ բացելն էնքան էլ հաջող միտք չի լինի։
Ես ներողություն եմ խնդրում նման կերպ կարծիքս արտահայտելու համար, բայց այս ֆորմատը ես հարցազրույց չեմ համարում: Էս ի՞նչ խառնաշփոթ ա, ով ոնց հասնում մի հատ հարց ա տալիս, լրիվ տարբեր հարցեր, իրար հետ ոչ մի կապ չունեցող: Սա հարցազրո՞ւյց է. հարցը հասկացանք, բա զրո՞ւյցն ուր է: Չկա այստեղ զրույց, հետևաբար, չկա և հարցազրույց, այստեղ կա հարցերի կույտ:
Գալաթեայի դրածը դեռ ամբողջությամբ չեմ կարդացել, բայց առաջին մի քանի տողից արդեն պարզ էր, որ դա հարցազրույց է, իսկ սա ես հարցազրույց չեմ համարում:

Անշուշտ, այս ֆորմատը ավելի շուտ կարելի է կոչել ասուլիս:
Բայց ոչ մի խնդիր չեմ տեսնում պայմանական հարցազրույց անվանելու մեջ:
Իսկ նեղ իմաստով բաժնում կան թե «դասական» հարցազրույցներ, թե՛ այդպիսի, ասուլիսատիպ ֆորմատի «հարցազրույցներ», ուղղակի քննարկումների հետևած անձինք նկատած կլինեն, որ ինչ-որ պահի «քաղաքական» որոշում է ընդունվել բացի «դասական» հարցազրույցներից այդ ֆորմատի «հարցազրույցներ» էլ ունենալ: Ու թեման առաջին հերթին նման «հարցազրույցների» հայտագրման համար է նախատեսված, թե չէ ցանկացած «Պողոս» մշտապես կարող է «Պետրոսից» հարցազրույց վերցնել ու տեղադրել բաժնում:

Ես էլ խնդիր չեմ տեսնում, ուղղակի ավելի հետաքրքիր դարձնելու համար կարելի է այնպես կազմակերպել, որ բոլոր այն ակումբցիները, ովքեր ուզում են հարցեր ուղղել տվյալ մարդուն, ումից որ պետք է հարցազրույց վերցվի, այդ հարցերն ուղղեն մեկին, այդ մեկը հարցազրույցը վերցնի այդ հարցերի հիման վրա, ինչն ավելի հետաքրքիր կլինի ընթերցողի համար, և կլինի հարցազրույց:

Դա կլինի ուրիշ ֆորմատ, կարող ես թեմա բացել, առաջարկել, քննարկենք: Իսկ այս ֆորմատը ընդունված ու բավական հետաքրքիր ֆորմատ է:
Դա կլինի ուրիշ ֆորմատ, կարող ես թեմա բացել, առաջարկել, քննարկենք: Իսկ այս ֆորմատը ընդունված ու բավական հետաքրքիր ֆորմատ է:
Ոչ թե կլինի ուրիշ ֆորմատ, այլ կլինի հենց հարցազրույց, Արտ ջան, ինչպես վերնագրվել է սա, և ինչ վերնագրի ներքո ներկայացվում է այս ֆորմատը:
Ոչ թե կլինի ուրիշ ֆորմատ, այլ կլինի հենց հարցազրույց, Արտ ջան, ինչպես վերնագրվել է սա, և ինչ վերնագրի ներքո ներկայացվում է այս ֆորմատը:
Արթ, կարծում եմ, որ ես բավական հստակ ասեցի ամեն ինչը:
Դիցուք անունը ոչ թե հարցազրույց է, այլ շլորաչիր: Ուրեմն այդ շլորաչիրն ունի հետևյալ ֆորմատը. բացվում է թեմա, «թիրախ» ընտրված ֆորումցուն մյուս ֆորումցիները հարցեր ուղղում X օրերի ընթացքում, որից հետո «թիրախ» ընտրված ակումբցին սկսում է պատասխանել հարցերին:
Դու առաջարկում ես այլ ֆորմատ, անունը կդնենք հարցազրույց թե թթիօրաղ, էական չի: Քո առաջարկած թթիօրաղ ֆորմատում մարդիկ հարցեր կուղարկեն ինչ-որ մեկին, հետո այդ ինչ-որ մեկը տեխնիկական բոլոր խոչընդոտները մի կերպ հաղթահարելով կտա «թիրախ» ֆորումցուն, սա կպատասխանի, ընթացքում հնարավոր է կծնվեն այլ հարցեր, մեծ հավանականությամբ հետաքրքիր բան կստացվի:
Հիմա նորից եմ ասում. հարցազրույց բառի վրա մի խորացի: Տերմինն էական չի այս կոնտեքստում:

Արտ ի՞նչ տերմին, ի՞նչ խորանալ, ես ասում եմ՝ ավելի հետաքրքիր կլինի, էդ հետաքրքրության հետ մեկտեղ նաև կլինի հենց հարցազրույց, ոչ թե կենտրոնի պետրոսին ուղարկված հեռուստադիտողների հարցերի նման մի հարցաբույլ:

Սույն թեմայի համար 229 գրառման մեջ ասել եմ, որ ակումբում ներկայում գործում է ակումբցու հետ հարցուպատասխանի երկու տարբերակ, ֆորմատ, որոնցից մեկն է «դասական» հարցազրույցը, մյուսն այն «հարցազրույց» ասուլիսը, որը այս պահին, մասնավորապես, անցկացվում է One_Way_Ticket–ի հետ, նախկինում անցկացվել է dvgray-ի, Տատի, *e}|{uka*-ի, Philosopher-ի, իմ հետ (ուրիշներին այս պահին չեմ հիշում):
Միաժամանակ այս թեմայի համար 231 գրառման մեջ շատ հստակ ասեցի, որ քո առաջարկած նոր ֆորմատի մասին կարող ես թեմա բացել ու քննարկել, և եթե նպատակահարմար կհամարվի, ապա եղած բազային կավելանա այդ երրորդ տարբերակ, ֆորմատը:
Բացարձակապես չեմ հասկանում այստեղ շարունակելուդ իմաստը:

Արտ, ես էլ հստակ ասում եմ, որ սա հարցազրույց չի, թե դու ինչի ես շարունակում ինձ համոզել, որ ակումբում դրա անունը հարցազրույց եք դրել ու լավ եք արել, այ դա չեմ հասկանում:
Էլ բան չունեմ ասելու, էս թեմայում էս խոսակցությունը չեմ շարունակում, ես ասելիքս շատ հստակ, չէ սենց լավ չի, սպասի՝ շատ հստակ ասեցի:
Արտ, ես էլ հստակ ասում եմ, որ սա հարցազրույց չի
Վերջն ես, Արթ: Հստակ ասեցի, որ հա, ինքը հարցազրույց չի, բայց բոլորովին էական չի դա ստեղ: Մնացածը՝ կարդա նախորդ գրառումներս:
One_Way_Ticket
26.11.2009, 01:20
Ես նոր առաջարկություններ ունեմ: ministr, Lion, davidus
Ձեռի հետ էլ հիշեցնեմ, որ մեզ Մարկիզի հետ հարցազրույց եք խոստացել :)
Լուսաբեր
22.02.2010, 12:56
Վաղուցա հարցազրույց չկա, չկազմակերպե՞նք :think
Վաղուցա հարցազրույց չկա, չկազմակերպե՞նք :think
Մի քանի հոգի կան ում հետ կուզեի անցկացնեին:- Ձայնալար, Մինիստր... մեկ էլ Չուկի:
Բիձայինն եմ ուզում կարդամ.
Ուլուանա
23.02.2010, 04:01
Երևի իրոք ժամանակն է վերսկսելու հարցազրույցները։ :)
Ի դեպ, արդեն եղած ցուցակից Բիձայի հերթն է՝ ըստ ակումբցիների ձայների քանակի։ Հատկապես որ նոր առաջարկ էլ եղավ, կարծում եմ՝ մնում է սպասել Բիձայի համաձայնությանը, որպեսզի հարցազրույցը հայտարարվի։ Քանի որ նախորդ հարցազրույցից հետո դադարը երկար էր, հիշեցնեմ, որ հարցազրույցն անցկացվելու է հետևյալ կերպ. տվյալ ակումբցուց համաձայնություն ստանալուց հետո առանձին թեմայով հայտարարվում է հարցազրույցի մասին, նշվում է կոնկրետ ժամանակահատված, որի ընթացքում այդ թեմայում ակումբցիներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղում տվյալ ակումբցուն, հարցերի համար նախատեսված ժամկետի սպառումից հետո ակումբցին սկսում է պատասխանել հարցերին։
Սպասում ենք Բիձայի պատասխանին։ :)
Ուլուանա
25.02.2010, 22:37
Պարզվեց, որ Բիձան, ցավոք, չի ցանկանում հարցազրույց տալ։
Կարծում եմ՝ հին առաջարկներին անդրադառնալը հիմա արդեն կարող է ժամանակավրեպ լինել, հատկապես որ ցուցակում եղած ներկայումս ակտիվ մի քանի անդամների մեջ բավականաչափ շատ «ձայներ» հավաքածներ այսպես թե այնպես չկան։ Առաջարկում եմ նորից սկսել առաջարկներ անել՝ հինը հաշվի չառնելով։ Յուրաքանչյուր առաջարկի համաձայնելու համար կարող եք շնորհակալություն տալ առաջարկողին կամ առանձին գրառմամբ անել նույն առաջարկը։ Բնականաբար, կարող եք առաջարկել նաև նախկինում արդեն առաջարկված ակումբցու, որի հետ դեռևս հարցազրույց չի անցկացվել կամ վաղուց է անցկացվել։ Մի քանի օրվա ընթացքում, հուսով եմ, քիչ թե շատ պարզ կլինի, թե ում հարցազրույցն է տվյալ պահին ամենասպասվածը, որից հետո արդեն, ըստ առաջարկների քանակի, կանցնենք նաև մյուս ակումբցիներին։ Հիշեցնեմ, որ շնորհակալություն տալով այնպիսի գրառմանը, որում մեկից ավելի ակումբցի է հիշատակված որպես թեկնածու, դուք հավանություն եք տալիս նշված ակումբցիներից բոլորի հետ հարցազրույցի անցկացմանը, և դրանք հաշվվելու են որպես նրանցից յուրաքանչյուրին տրված ձայներ։
Թյուրիմացություններից խուսափելու համար նաև հիշեցնեմ, որ սա ամեն դեպքում մրցույթ չէ, այլ ընդամենը հարցազրույցի համար ակումբցիներ ընտրելու ձև, քանի որ այլ օբյեկտիվ ձև կարծես չկա։ Ու տվյալ դեպքում հաղթելու կամ պարտվելու հարց ընդհանրապես չկա ու չի կարող լինել։
Դե, սպասում ենք առաջարկներին։ :)
*e}|{uka*
25.02.2010, 22:40
Lanterfant :)
Միանում եմ: :)
One_Way_Ticket
25.02.2010, 23:15
ministr, davidus :clap
Juzeppe Balzammo-ի հարցազրույցը հաճույքով կկարդայի:
Ars83:
Ձեդ, ես քո հարցազրույցն էլ հաճույքով կկարդայի, բայց ոչ ընդհանուր թեմայով, այլ առանձին, ասենք Արս83-ի կոմից անց կացված ;)