PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ւմ հարցազրույցն եք ուզում կարդալ

Էջեր : 1 2 [3]

Ժունդիայի
11.09.2011, 22:58
http://www.akumb.am/showthread.php/6229-%D5%88%D5%9E%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6-%D5%A5%D6%84-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AC?p=2069453&viewfull=1#post2069453

Բանա տեղ չդրեցին, ես էլ էսօր ինձինց հարցազրույց վերցրեցի: :D

http://www.akumb.am/showthread.php/54360-%D5%84%D5%AB-%D6%84%D5%AB%D5%B9-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AB%D6%81?p=2286268&viewfull=1#post2286268

ars83
12.09.2011, 00:47
Եթե իմ համաձայնությունը էստեղ ինչ որ դեր ունի, ասեմ` համաձայն եմ... :)
Հա, իհա՛րկե ունի. հո առանց մարդկանց համաձայնությամբ իրենցից հարցազրույց չե՞մ վերցնի: :)

Շնորհակալ եմ համաձայնությունների համար: :hi Եկեք մի առաջարկ անեմ. եթե հարցազրույց վերցնողն ու հարցազրույց տվողն արդեն կան ու երկուսն էլ համաձայն են, թող իրենք պայմանավորվեն, անցկացնեն ու տեղադրեն հարցազրույցը, առանց երկար-բարակ հաստատումների ու քվեարկումների: Ի՞նչ կասեք:

Ameli
12.09.2011, 07:36
Արսի ասածների հետ լրիվ համամիտ եմ, ու քանի որ ես էլ հարցազրույց վերցնողի պաշտոնը "ինձնով արի", առաջարկում եմ՝ ով ուզում է, որ իրենից հարցազրույց վերցնեմ թող էսօր գրի ինձ, ավելորդ համեստություն չանեք:
Ժունդիայայայի, ուֆֆֆֆֆֆֆֆֆ, կներես բայց իրոք չեմ կարողանում մականվանդ սեռական հոլովը ճիշտ կազմել :)) :oy, միշտ մականունդ մի հատ էլ եմ կարդում նոր գրում, բայց սրանից հետո Ռաֆ կասեմ, ի՞նչ էի ասում, քո ինքնատիպ հարցազրույցն էլ տեսա, բայց հետո կկարդամ, իսկ հիմա ես ուղղակի ուշանում եմ, վազեցիիիի...

Chuk
12.09.2011, 13:18
Հա, իհա՛րկե ունի. հո առանց մարդկանց համաձայնությամբ իրենցից հարցազրույց չե՞մ վերցնի: :)

Շնորհակալ եմ համաձայնությունների համար: :hi Եկեք մի առաջարկ անեմ. եթե հարցազրույց վերցնողն ու հարցազրույց տվողն արդեն կան ու երկուսն էլ համաձայն են, թող իրենք պայմանավորվեն, անցկացնեն ու տեղադրեն հարցազրույցը, առանց երկար-բարակ հաստատումների ու քվեարկումների: Ի՞նչ կասեք:
Արս ջան, սկսի :)

ars83
13.09.2011, 03:12
Արս ջան, սկսի :)
Եղավ, Արտ ջան: Այս կամ հաջորդ շաբաթ կտեղադրեմ Էլիզեի հետ հարցազրույցը: :hi

Ameli
13.09.2011, 17:49
3 հարցազրույց էլ ինձնից սպասեք՝ armen9494, Lusinamara /հայրենասիրական բնույթի/, Meme: Եթե հարցեր ունեք նրանց ուղղված մեկական հարց կընդունեմ, կարող եք pm գրել ;)

E-la Via
14.09.2011, 01:07
Դե, սրտի հարց չի, այլ մարդուն քիչ թե շատ ճանաչելու (անձամբ կամ գրառումներով): Առաջարկված անձանցից երեքից կարող եմ հարցազրույց վերցնել՝ Ֆոտոնից, Էլիզեից կամ KarineIonesyan-ից (մականունները դասավորել եմ հարցազրույցին նախապատրաստվելու ժամանակի աճման կարգով):

Դեմ չեմ:oy Կուզեմ ինքս հարցեր չտամ, այլ պատասխանեմ;)

ars83, դե քանի որ դու Էլիզեից ես հարցազրույց վերցնում, ես ել ուզում եմ KarineIonesyan-ից վերցնել :):
Կարինեի հետ արդեն խոսել եմ ու նա համաձայնել է…
Էնպես որ շուտով սպասեք նաև մեր հարցազրույցին ;):

ars83
14.09.2011, 01:56

Հիանալի է, way ջան: :ok Հետաքրքրությամբ կկարդամ ձեր հարցազրույցը: :)

E-la Via
19.09.2011, 19:20
Ժողովուրդ, դե քանի որ հարցազրույցային նոր, շատ հաջող սեզոն է ընթանում, մտածում եմ բա Տիգի հարցազրույցն էլ չկարդա՞նք …
Տիգ, հարցազրույցդ եմ ուզում :):

Tig
20.09.2011, 08:47
Ժողովուրդ, դե քանի որ հարցազրույցային նոր, շատ հաջող սեզոն է ընթանում, մտածում եմ բա Տիգի հարցազրույցն էլ չկարդա՞նք …
Տիգ, հարցազրույցդ եմ ուզում :):

way ջան դե որ տենց ա, ուրեմն դու էլ վերցրու ;)

Jarre
24.09.2011, 08:02
Ուաու (էտ ամերիկացիներն էլ մեր «ուաու»-ն վերցրին «վաու» սարքեցին.... սկի նրբություն չկա դրանց լեզվում :beee ), շատ ուժեղ համադրություն է way - Tig։ Իմ համար ձեր երկուսի ակումբային կերպարն էլ մի շարքում է դասվում՝ նկատի ունեմ, որ իրար բավական նման եք։ Հետաքրքիր է, որ Tig-ի իմ համար երկար սպասված հարցազրույցը վերջիվերջո հենց way-ն է անցկացնելու։
Անհամբեր եմ..... :clap

Claudia Mori
26.09.2011, 16:53
Ժողովուրդ ջան ես 2 առաջարկ ունեմ։

Առաջին առաջարկս Չուկին է ուղղված, եթե նման թեմա իհարկե չկա՝ մտածում եմ կարելի է բացել մի բաժին, որտեղ կարող եմ հարցազրույցներ անել ասենք հասարակական տարբեր գործիչների, ճանաչված մարդկանց հետ։ Դուք կառաջարկեք, մեծամասնության քվերակությամբ կընտրենք, ես կամ մեկ ուրիշը կանցկացնի;)(Անժելային ու նման դեպքերին միանգամից բացառենք:))

Եվ երկրորդ ես եմ ուզում հարցազրույց անցկացնել։ Way, քեզ չեմ առաջարկում, որովհետեւ գիտեմ, որ ապագայում կհանդիպենք ու քո մասին ակնարկ կգրեմ;)

Իսկ Ակումբից կարծում եմ Վելվետ–ի կամ Վահիկի հետ հարցազրույցը հետաքրքիր կլինի, ոնց որ թե չկա չէ՞ իրենց հետ հարցազրույց :think

Chuk
26.09.2011, 17:59
Առաջին առաջարկս Չուկին է ուղղված, եթե նման թեմա իհարկե չկա՝ մտածում եմ կարելի է բացել մի բաժին, որտեղ կարող եմ հարցազրույցներ անել ասենք հասարակական տարբեր գործիչների, ճանաչված մարդկանց հետ։ Դուք կառաջարկեք, մեծամասնության քվերակությամբ կընտրենք, ես կամ մեկ ուրիշը կանցկացնի;)(Անժելային ու նման դեպքերին միանգամից բացառենք:))
Կարինե ջան, մոտավորապես նման մի միտք արդեն ունեցել ենք, ըստ էության էդ հարցով զբաղվող չի եղել:
Ասեմ, մեր ուզածը քո ասածից ինչով էր տարբերվում: Մեր ուզածում ոչ թե ինչ-որ մեկն էր անցկացնում հարցազրույցը (էդպիսի հարցազրույցներ մենք այսպես թե այնպես կարդում ենք բազում լրատվականներում), այլ հայտնի մեկի հետ պայմանավորվում էինք, ակումբում բացում էինք թեմա, ակումբցիները տալիս էին իրենց հուզող հարցերը, հայտնի մարդը նշանակված օրը պատասխանում էր այդ հարցերին:

Ես առաջարկում եմ, որ մոտակայում մի օր մի քանի հոգով հավաքվենք ու քննարկենք երկու տարբերակներն էլ, իրագործման ձևերը, ինչպես նաև դրանց իրականանալի լինել-չլինելը ու նման հարցեր:

Ամեն դեպքում առաջարկը շատ գայթակղիչ ա: Շնորհակալություն :)

Claudia Mori
26.09.2011, 21:00

Շատ լավ, դա էլ է տարբերակ, ես պատրաստ եմ այդ գաղափարն իրականացնել որքան որ կկարողանամ;) մի քանի այլ տարբերակներ էլ կառաջարկեմ:)

AniwaR
30.09.2011, 01:41
Իսկ Ակումբից կարծում եմ Վելվետ–ի կամ Վահիկի հետ հարցազրույցը հետաքրքիր կլինի, ոնց որ թե չկա չէ՞ իրենց հետ հարցազրույց :think

Կարին ջան, կներես, բայց պիտի վերջնական հրաժարվեմ: Մի անգամ էլ շատ շնորհակալ եմ հետաքրքրության ու առաջարկի համար, բայց ուղղակի չեմ ուզում ինչ-որ հարցազրույց տալ, որ հրապարակային կդրվի ակումբում և այլն: Առանց էն ա՝ մի քիչ փոշմանել եմ նրա համար, որ հիմա էստեղի իմ գրառումներում իմ մասին լիքը ավելորդ ինֆորմացիա կարելի ա գտնել: :D Ուստի օգտվելով սահմանադրորեն ամրագրված խոսքի ազատության իմ իրավունքից՝ կլռեմ պարզապես :D :) Էդ իհարկե չի նշանակում, որ միասին թեյ խմելու մեր պլաններն էլ են cancel արվում: :)

Claudia Mori
30.09.2011, 08:31

Ընտրությունը քոնն է Անի ջան;) Մաղթում եմ, որ գտնես ինքդ քեզ ու երբեք չփոշմանես ասածներիդ ու արածներիդ համար;) Թեյի հարցում էլ խնդիր չունես:)

E-la Via
15.10.2011, 15:33
Ժողովուրդ ջան, վերջին հարցազրույցները բարով-խերով արեցինք: Բա էս հիմա ինչի ենք լռում :think???
Էսօր մտածում էի, թե ում հարցազրույցն եմ ուզում կարդալ: Մտածեցի-մտածեցի ու հասկացա...

Մարդ, որը կարճ ժամանակում դարձավ ակումբցի, մարդ, որն իր անձի հանդեպ մեծ հարգանք է ներշնչում կատարած գրառումներով, բայց որն ինձ համար մնում է հանելուկ-մարդ:
Moonwalker, մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ կկարդամ հարցազրույցդ (համոզվացծ եմ՝ ոչ միայն ես ;)): Համաձայնվի էլի :)...

Moonwalker
15.10.2011, 15:54

:oy
Մարդ-հանելո՞ւկ::))
Անկեղծ ասած ինձ էլ միշտ հետաքրքել է ակումբային հարցազրույց կոչվածը (ավելի կոնկրետ՝ դրա ձևավորման պրոցեսը): Եթե մեկը ցանկություն կունենա ինձնից հարցազրույց վերցնել, ես համաձայն եմ::pardon

Հ.Գ. Ո՜ւխխ :}

E-la Via
15.10.2011, 16:05

Ո՜ւխխ. :)..
Ինձ թվում է ամենից լավ քեզանից ars83-ը հարցազրույց կվերցնի:
Արսեն, ի՞նչ կասես…

ars83
21.10.2011, 19:17
Ո՜ւխխ. :)..
Ինձ թվում է ամենից լավ քեզանից ars83-ը հարցազրույց կվերցնի:
Արսեն, ի՞նչ կասես…

Ինչ զարմանալի առաջարկ էր:
:unsure Անկեղծ ասած վստահ չեմ, որ ինձ մոտ լավ կստացվի Մունվոլքերի նման բազմեզր մարդուն ամեն կողմից հետաքրքիր ներկայացնելը:
Մունո, դու ի՞նչ ես կարծում, ես վերցնե՞մ: Միգուցե ուրիշների մոտ ավելի հետաքրքի՞ր կստացվի: Օրինակ՝ Vistolog-ի կամ KarineIonesyan-ի մոտ:
Շնորհակալություն առաջարկի համար, way:

Էլիզե
21.10.2011, 20:30
Համա՜յնք, ուզում եմ Ժունդիայիից հարցազրույց վերցնեմ...:think

Դե՛, ոգևորե՛ք ինձ :D

Claudia Mori
21.10.2011, 22:56
Միգուցե ուրիշների մոտ ավելի հետաքրքի՞ր կստացվի: Օրինակ՝ Vistolog-ի կամ KarineIonesyan-ի մոտ:
Շնորհակալություն առաջարկի համար, way:

Արս ջան մի զարմացած դեմք էլ ես կընդունեմ:) Moonwalker ջան, անկեղծ ասեմ չեմ հետեւել գրառումներիդ, բայց եթե ուզես, հաճույքով կանցկացնեմ՝ ճանաչողական հարցազրույց կստացվի:) Ուղղակի նախապատրաստական աշխատանքս մի քիչ երկար կտեւի;)

Moonwalker
31.10.2011, 11:59
Ինչ զարմանալի առաջարկ էր:
:unsure Անկեղծ ասած վստահ չեմ, որ ինձ մոտ լավ կստացվի Մունվոլքերի նման բազմեզր մարդուն ամեն կողմից հետաքրքիր ներկայացնելը:
Մունո, դու ի՞նչ ես կարծում, ես վերցնե՞մ: Միգուցե ուրիշների մոտ ավելի հետաքրքի՞ր կստացվի: Օրինակ՝ Vistolog-ի կամ KarineIonesyan-ի մոտ:
Շնորհակալություն առաջարկի համար, way:

Արս ջան մի զարմացած դեմք էլ ես կընդունեմ:) Moonwalker ջան, անկեղծ ասեմ չեմ հետեւել գրառումներիդ, բայց եթե ուզես, հաճույքով կանցկացնեմ՝ ճանաչողական հարցազրույց կստացվի:) Ուղղակի նախապատրաստական աշխատանքս մի քիչ երկար կտեւի;)

Ա՞րս, էս ինչ լավ «ցրեցիր»:))
Վիսթը չգիտեմ (չի էլ համաձայնվի երևի:pardon), բայց KarineIonesyan-ի տարբերակը պիտի որ հավես լինի: Քանի որ երկուսս էլ գործնականում իրար չենք ճանաչում, իսկականից ճանաչողական զրույց կստացի: Երևի կհնչեն նենց հարցեր, որոնք պիտի որ առաջանային ինձ չճանաչող մարդկանց (իմա՝ ակումբի մեծամասնության) մոտ:
Կարինե ջան, եսիմ, ես որ կողմ եմ երկու ձեռքով (եթե իհարկե իմ անուշադրության հետևանքով 10 չպատասխանելուց հետո ցանկությունդ չի փախել:oy):

Claudia Mori
31.10.2011, 12:08

Խնդիր չկա;) Բայց ինձ ժամանակ է պետք պատրաստվելու համար, ես քեզ կգրեմ հենց հարցազրույցիս նախապատրաստական փուլը ավարտեմ;)

Magic-Mushroom
18.11.2011, 22:37
KarineIonesyan քո հարցազրույցն եմ ցանկանում:)

E-la Via
18.11.2011, 22:54
KarineIonesyan քո հարցազրույցն եմ ցանկանում:)

Դե որ Մեջիքը ցանկանում է, իսկ ես էլ այսօր շատ բարի եմ, ասեցի ցանկությունն ի կատար ածեմ: Ալե՜ հոպ (http://www.akumb.am/showthread.php/61596-%D4%BC%D6%80%D5%A1%D5%A3%D6%80%D5%B8%D5%B2%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BC%D5%A1%D5%AF-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-%D4%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A5-%D4%BB%D5%B8%D5%B6%D5%A5%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF) ;):

My World My Space
08.03.2012, 13:09
նենց մեծ հաճույքով կհարցազրույցվեի՜... :oy

laro
08.03.2012, 15:12
նենց մեծ հաճույքով կհարցազրույցվեի՜... :oy
Ես էլ :)):oy
Կուզեի կարդալ Ֆրիմենի, Աստղի, Դատարկի հետ հարցազրույցները :)

Freeman
08.03.2012, 23:19
Ես էլ :)):oy
Կուզեի կարդալ Ֆրիմենի, Աստղի, Դատարկի հետ հարցազրույցները :)

Իմը մինչև ապրիլի կեսերը դժվար կլինի կազմակերպել, բայց դատարկի նոր հարցազրույցը ու Աստղինը ես էլ կկարդաի։)

Tapatalk

Katka
09.03.2012, 00:40
hetanos-ի:

einnA
03.10.2012, 00:41
Էս հարցազրույցների թեման եկեք ակտիվացնենք :)

ես հիմա Ամպի հարցազրույցը մեծ հաճույքով կկարդայի, հա մեկ էլ Peace-ի, մեկ էլ Արէայի... :aha

E-la Via
06.12.2013, 17:23
Մի հատ ընենց հավեսով հարցազրույց կկարդայի: Դուք ինչ է չեք ուզում??? Ուզուղներ ջան, հապա մի ձեն հանեք, տեսնենք ում ենք բերման ենթարկում:

Chilly
06.12.2013, 17:55
Մի հատ ընենց հավեսով հարցազրույց կկարդայի: Դուք ինչ է չեք ուզում??? Ուզուղներ ջան, հապա մի ձեն հանեք, տեսնենք ում ենք բերման ենթարկում:

ես ուզում եմ E-la Via-ի հարցազրույցը կարդալ, Իոնեսյանի կատարմամբ: Չեմ ուզում է, պահանջու՛մ եմ:

CactuSoul
06.12.2013, 18:36
E-la Via-ի հարցազրույցին ես էլ եմ սպասում :)

Մեկ էլ Lem-ի հետ հարցազրույց եմ ուզում, էն էլ էդ դեպքում բառի բուն իմաստով պիտի բերման ենթարկենք իրեն, ինչ-որ վաղուց չի երևում․․․

Meme
06.12.2013, 18:55
առաջարկ ունեմ՝ E-la Via -ի ու Արէա-ի հարցազրույցը
հըն...ինչ կարծիքի եք...համ էլ իրանք լեզու են գտնում իրար հետ :aha
համ էլ ես իրանց շատ եմ սիրում :flower ու գիտեմ շատերդ

E-la Via
06.12.2013, 19:39
Գտնվեց բերման ենթարկամն զոհը :):
Իսկապես շնորհակալ եմ ժող ջան ու թող տեղս թանկացնել չլինի, բայց ժամանակին Ժունդայիին խոստացել եմ, որ հարցազրույց չեմ տալու: Հետո՞ ինչ, որ ակումբ գրեթե չի մտնում. սիրելի ակումբցիներից մեկին տված E-la Via խոստումը խոստում ա :

Իսկ ես շատ եմ ցանկանում կարդալ Արէայի, CactuSoul-ի, Նաիրուհու ու Շինարարի հարցազրույցները: Տեսնենք, թե էլ ով ինչ է առաջակում, ձեռքի հետ էլ հարցազրույց վերցնող գտնենք: Ժող, արձագանքեք էլի:

Ուլուանա
06.12.2013, 19:43

Հա՜, ինձ էլ են հետաքրքրում նշածդ մարդկանց հետ հարցազրույցները։ Ձեռքերս քոր եկան նույնիսկ :roll։ Չբռնե՞մ ես վերցնեմ :oy։

Dayana
06.12.2013, 19:48

Բռնի, Ան, դու լավ հարցազրույցներ ես վերցնում, ու հաշվի ռնելով քո անկեղծության «փոշեծծիչ» հատկանիշը, պիտի շատ բաց ու ինֆորմատիվ հարցազրույցներ լինեն։ Չնայած Նաիրուհուն Գալաթեան էլ լավ կքրքրեր :aha

E-la Via
06.12.2013, 19:48
Հա՜, ինձ էլ են հետաքրքրում նշածդ մարդկանց հետ հարցազրույցները։ Ձեռքերս քոր եկան նույնիսկ :roll։ Չբռնե՞մ ես վերցնեմ :oy։

Բռնի ու բաց մի թող :): Ու սկսի Արէայից էլի:

Արէա, իսկ դու կհամաձայնվե՞ս հարցազրույց տալ:

Meme
06.12.2013, 19:55
Բռնի ու բաց մի թող :): Ու սկսի Արէայից էլի:

Արէա, իսկ դու կհամաձայնվե՞ս հարցազրույց տալ:

կլինի ես ասեմ, ես ասեեե՜մ
հա էլի ինքը համաձայնա, մի հարցրեք...:oy

CactuSoul
06.12.2013, 22:56
Իսկ ես շատ եմ ցանկանում կարդալ Արէայի, CactuSoul-ի, Նաիրուհու ու Շինարարի հարցազրույցները: Տեսնենք, թե էլ ով ինչ է առաջակում, ձեռքի հետ էլ հարցազրույց վերցնող գտնենք: Ժող, արձագանքեք էլի:

Սենց մի բան կա, եթե բաց եք թողել. «Հարցազրույց CactuSoul -ի հետ (http://www.akumb.am/showthread.php/57231-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-CactuSoul-%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF)»: :oy

Արամ
06.12.2013, 23:02
Նաիրուհու ու Շինարարի հարցազրույցները ես էլ եմ ուզում: :love

ivy
06.12.2013, 23:05
Կուզենայի ներկայացված անդամներից ամեն մեկի համար թեմա բացվեր, ու բոլոր ցանկացողները մեջը հարցեր ուղղեին տվյալ մարդկանց, ասենք՝ հինգ օրվա ընթացքում, որից հետո ամեն մեկը կպատասխաներ իրեն ուղղված հարցերին:
Էն մյուս տեսակի հարցազրույցները (երկուսով արված), չգիտեմ ուրիշները ոնց, բայց ես հաստատ կարդացողը չեմ:

Արամ
06.12.2013, 23:06

Հա, լավ միտք ա, լայք

Արէա
07.12.2013, 00:00
Չէ ժող ջան, ապրեք, բայց ես ի՞նչ հարցազրույց տամ, ի՞նչ ասեմ, մի քանի տարի առաջ ահագին խելացի բաներ գիտեի, սիրուն սիրուն կփիլիսոփաեի, հիմա ի՞նչ ասեմ։ Անհետաքրքիր բան կստացվի։

Ուլուանա
07.12.2013, 00:05
Կուզենայի ներկայացված անդամներից ամեն մեկի համար թեմա բացվեր, ու բոլոր ցանկացողները մեջը հարցեր ուղղեին տվյալ մարդկանց, ասենք՝ հինգ օրվա ընթացքում, որից հետո ամեն մեկը կպատասխաներ իրեն ուղղված հարցերին:
Էն մյուս տեսակի հարցազրույցները (երկուսով արված), չգիտեմ ուրիշները ոնց, բայց ես հաստատ կարդացողը չեմ:
Էդպիսի հարցազրույցներ էլ ենք ունեցել ահագին, որ ակումբցիները կոնկրետ թեմայում հարցեր են տվել որոշակի ժամանակահատվածում, հետո մարդը պատասխանել է։ Բայց հիշում եմ, որ մարդիկ էլ կային, որ հենց դրանցից էին դժգոհում՝ ասելով, որ էն ավանդական ձևով անցկացվածներն ավելի հետաքրքիր են կարդացվում։

Mephistopheles
07.12.2013, 00:05
Չէ ժող ջան, ապրեք, բայց ես ի՞նչ հարցազրույց տամ, ի՞նչ ասեմ, մի քանի տարի առաջ ահագին խելացի բաներ գիտեի, սիրուն սիրուն կփիլիսոփաեի, հիմա ի՞նչ ասեմ։ Անհետաքրքիր բան կստացվի։

ոնց ա երևում որ պսակված տղա ա, է՞… դու տուր ես կհետաքրքրացնեմ…

Ուլուանա
07.12.2013, 00:06
Չէ ժող ջան, ապրեք, բայց ես ի՞նչ հարցազրույց տամ, ի՞նչ ասեմ, մի քանի տարի առաջ ահագին խելացի բաներ գիտեի, սիրուն սիրուն կփիլիսոփաեի, հիմա ի՞նչ ասեմ։ Անհետաքրքիր բան կստացվի։
Թե ինչ ասես՝ կիմանաս էն ժամանակ, երբ հարցը տան, թե չէ՝ սենց պարզ ա, որ չես իմանա՝ ինչ ասես :))։ Մենախոսություն չի լինելու, որ մտածես՝ ի՞նչ ասեմ։

Mephistopheles
07.12.2013, 00:06
Էդպիսի հարցազրույցներ էլ ենք ունեցել ահագին, որ ակումբցիները կոնկրետ թեմայում հարցեր են տվել որոշակի ժամանակահատվածում, հետո մարդը պատասխանել է։ Բայց հիշում եմ, որ մարդիկ էլ կային, որ հենց դրանցից էին դժգոհում՝ ասելով, որ էն ավանդական ձևով անցկացվածներն ավելի հետաքրքիր են կարդացվում։

երկու ձևն էլ ունեցեք…

Արէա
07.12.2013, 00:16
Թե ինչ ասես՝ կիմանաս էն ժամանակ, երբ հարցը տան, թե չէ՝ սենց պարզ ա, որ չես իմանա՝ ինչ ասես :))։ Մենախոսություն չի լինելու, որ մտածես՝ ի՞նչ ասեմ։

Չէ։ Երբ ասելու բան ունես, հարց տվողին կստիպես քո պատասխանի հարցը տալ, թե բան չունես, հարցը կարևոր չի, մեկ ա լավ եմ, մերսի ա լինելու պատասխանդ։

Ուլուանա
07.12.2013, 00:20
Չէ։ Երբ ասելու բան ունես, հարց տվողին կստիպես քո պատասխանի հարցը տալ, թե բան չունես, հարցը կարևոր չի, մեկ ա լավ եմ, մերսի ա լինելու պատասխանդ։
Լավ, լավ, քեզ զոռով չենք հարցաքննելու :)։

Արամ
07.12.2013, 00:21
Լավ, լավ, քեզ զոռով չենք հարցաքննելու :)։
Շեֆ, այվիի ասածը չե՞ս կազմակերպի:

Ուլուանա
07.12.2013, 00:33
Կազմակերպելու համար նախ պիտի հստակեցվի, թե ում հետ ենք անցկացնում հարցազրույց։ Առաջարկվողներից ոչ մեկը դեռ հստակ համաձայնություն չի տվել կարծես։ Բացի դրանից, հարցազրուցվողի կարծիքն էլ, ինձ թվում ա, պիտի հաշվի առնվի հարցազրույցի ֆորմատը որոշելիս։ Գուցե մարդ կա՝ չի ուզում, որ իրեն ամեն մարդ խելքին փչած հարցը տա։ Էդ մի քիչ նուրբ հարց ա։ Նախկինում, օրինակ, եղել են դեպքեր, երբ մարդը հենց չի ցանկացել հրապարակային ֆորմատով հարցազրույց տալ ու ասել ա, որ միայն առանձին կհամաձայնի։ Էլ չեմ ասում, որ մարդիկ երբեմն համաձայն են միայն կոնկրետ մարդկանց հարցազրույց տալ, ամեն մեկի հետ չեն ուզենա։ Էնպես որ թող առաջարկված թեկնածուները որևէ կերպ՝ գրառման կամ նամակի տեսքով, գրեն նշածս հարցերի վերաբերյալ իրենց կարծիքը, որ իմանանք՝ ինչ ենք անում։

Ներսես_AM
07.12.2013, 00:48
Գտնվեց բերման ենթարկամն զոհը :):
Իսկապես շնորհակալ եմ ժող ջան ու թող տեղս թանկացնել չլինի, բայց ժամանակին Ժունդայիին խոստացել եմ, որ հարցազրույց չեմ տալու: Հետո՞ ինչ, որ ակումբ գրեթե չի մտնում. սիրելի ակումբցիներից մեկին տված E-la Via խոստումը խոստում ա :

Բա՞ էդ եղավ։ Բա՞ տենց բան են անում։ Հիմա ինչ տարիներ առաջ մեր Ժունդայիին պահի տակ խոստում ես տվել ու էսքան մարդու զրկում ես քո հարցազրույցը կարդալու հաճույքից։ :cry2

Եկեք ակումբովի գնանք Ժունդայիին կուշտը խնդրենք անեծքը հանի :))

ivy
07.12.2013, 00:56
Էս ինչ մի լուրջ հարց դարձավ :)
Եթե մարդ ինչ-որ հարցին չի ուզում պատասխանել, թող չպատասխանի, ո՞վ է ստիպում:

Մեկ էլ ձեր անունը լսելիս անտեղի համեստություն մի արեք, ինչ կլինի:

keyboard
07.12.2013, 01:00
Ինձ հարցրեք, ես սաղ ճիշտը կասեմ:ok

Ուլուանա
07.12.2013, 01:04
Էս ինչ մի լուրջ հարց դարձավ :)
Եթե մարդ ինչ-որ հարցին չի ուզում պատասխանել, թող չպատասխանի, ո՞վ է ստիպում:
Որոշ դեպքերում չպատասխանելն ինքն իրենով արդեն որոշակի պատասխան ա։

ivy
07.12.2013, 01:07
keyboard-ի հարցազրույցն եմ ուզում :clap

impression
07.12.2013, 03:10
եթե ինչ-որ մեկն իմ հարցազրույցն ուզի, ասեմ, որ ինձ էլ շատ հետաքրքիր կլիներ :D կներեք, ես ձեր պես համեստ չեմ, համ էլ վաղուց ա չեմ երևացել, հանկարծ որ ինձ չմոռանաք էլի ;)

Sagittarius
07.12.2013, 03:16
ես սկանդալային հարցազրույց եմ ուզում... ուզում եմ Մեֆը keyboard-ից հարցազրույց վերցնի, կամ հակառակը :secret

Արէա
07.12.2013, 10:22
Ժող ջան, Մերի ջան, Way ջան, կներեք եթե անշնորհքություն ստացվեց իմ կողմից, ես սկսել եմ չկողմնորոշվել սենց հարցերում, բայց արձագանքներից տենց ա զգացվում: Ես ի՞նչ հետաքրքիր բան պիտի ասեմ որ:
Բայց Այվիի ասածը հետաքրքիր ա, ոչ թե հարցազրույց կլինի, այլ զրույց:
Հարցազրույցը վախենալու բան ա, հարցազրույց խելացի, նորմալ մարդկանցից են վերցնում, որ հաստատ գիտես մի ճիշտ բան ասելու ա, մի հարցի պատասխան ա տալու, մի բան սովորացնելու ա, ես ի՞նչ հարցազրույց:
Թեմա բացեք, զրուցենք ուղղակի: Հետաքրքիր կլինի երևի:

StrangeLittleGirl
07.12.2013, 11:13
եթե ինչ-որ մեկն իմ հարցազրույցն ուզի, ասեմ, որ ինձ էլ շատ հետաքրքիր կլիներ :D կներեք, ես ձեր պես համեստ չեմ, համ էլ վաղուց ա չեմ երևացել, հանկարծ որ ինձ չմոռանաք էլի ;)

ասել, ասել ես :D մի հատ էլ անհամեստություն իմ կողմից

Alphaone
07.12.2013, 12:00
վերևի անհամեստների հարցազրույցը ես էլ մեծագույն հաճույքով կկարդայի :D

E-la Via
07.12.2013, 13:31
Ինչ լավ ա, որ էսքան ցանկացող հայտնվեց :):

Սենց մի բան կա, եթե բաց եք թողել. «Հարցազրույց CactuSoul -ի հետ (http://www.akumb.am/showthread.php/57231-%D5%80%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-CactuSoul-%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF)»: :oy

Էս հարցազրույցը մտքիցս լրից թռել էր: Հավեսով վերընթերցեցի: Էդ օրվանից ահագին ժամանակ ա անցել, ու ինձ համար իսկապես հետաքրքիր կլիներ քո նոր հարցազրույցը կարդալ:

Ժող ջան, Մերի ջան, Way ջան, կներեք եթե անշնորհքություն ստացվեց իմ կողմից, ես սկսել եմ չկողմնորոշվել սենց հարցերում, բայց արձագանքներից տենց ա զգացվում: Ես ի՞նչ հետաքրքիր բան պիտի ասեմ որ:
Բայց Այվիի ասածը հետաքրքիր ա, ոչ թե հարցազրույց կլինի, այլ զրույց:
Հարցազրույցը վախենալու բան ա, հարցազրույց խելացի, նորմալ մարդկանցից են վերցնում, որ հաստատ գիտես մի ճիշտ բան ասելու ա, մի հարցի պատասխան ա տալու, մի բան սովորացնելու ա, ես ի՞նչ հարցազրույց:
Թեմա բացեք, զրուցենք ուղղակի: Հետաքրքիր կլինի երևի:

Արէա ջան, տեսակետդ միանշանակ հասկանալի ա, ու դա անտեղի համեստության հետ չեմ կապում: Ինքս լավ գիտեմ երբեմն-երբեմն ասելիք չունենալն ինչ է:

Նաիրուհի, դու ո՞ւր ես: Կարծեմ Դայանան մի լավ առաջարկ արեց, որ քեզանից Գալաթեան հարցազրույց վերցնի: Արի գոնե դու համաձայվի :

Freeman
07.12.2013, 14:06
ես սկանդալային հարցազրույց եմ ուզում... ուզում եմ Մեֆը keyboard-ից հարցազրույց վերցնի, կամ հակառակը :secret

Ես էլ Չամիչի ու Բայի: Խնդրում եմ :))

Նաիրուհի
07.12.2013, 19:19
Ի

Նաիրուհի, դու ո՞ւր ես: Կարծեմ Դայանան մի լավ առաջարկ արեց, որ քեզանից Գալաթեան հարցազրույց վերցնի: Արի գոնե դու համաձայվի :

Ինձ մի մեղադրեք կեղծ համեստության մեջ. երեկ խառն էի :(
Ի՞նչ ասեմ, եթե ուզում եք, ես դեմ չեմ, ընդ որում՝ երկու ֆորմատին էլ, բայց հատկապես Լիլի կողմից հաճույքով կհարցաքննվեմ :)

E-la Via
07.12.2013, 23:53
Ինձ մի մեղադրեք կեղծ համեստության մեջ. երեկ խառն էի :(
Ի՞նչ ասեմ, եթե ուզում եք, ես դեմ չեմ, ընդ որում՝ երկու ֆորմատին էլ, բայց հատկապես Լիլի կողմից հաճույքով կհարցաքննվեմ :)

Ապրես դու :)
Իսկ Գալաթեայի համաձայնությունն ինչպե՞ս ենք ստանալու: Ո՞վ է զբաղվելու էս հարցով:

Mephistopheles
08.12.2013, 00:00
կարա՞մ ես հարցաքննեմ… ում ուզեք…

Dayana
08.12.2013, 17:51
Ես էլ Մեֆի ու Շինարարի «կանձիդատուռան» ավելացնեմ :)

Ժունդիայի
09.12.2013, 16:10
Ան ջան, գիտեմ, խոսքիդ տերն ես, բայց եթե զուտ խոստում տալու համար է, որ չես ցանկանում հարցազրույց տալ, ասեմ կարող ես հանգիստ սրտով անես:

Չեմ նեղանա ՃՃՃՃ

Chilly
09.12.2013, 16:19
Ան ջան, գիտեմ, խոսքիդ տերն ես, բայց եթե զուտ խոստում տալու համար է, որ չես ցանկանում հարցազրույց տալ, ասեմ կարող ես հանգիստ սրտով անես:

Չեմ նեղանա ՃՃՃՃ

Ըհը ժողովուրդ, ցանկությունս մնում ա ուժի մեջ :))
Ո՞վ ա պատրաստ E-la Via (http://www.akumb.am/member.php/21101-E-la-Via)-ից հարցազրից վերցնի :)

Ռուֆուս
20.01.2014, 17:34
Եկել եմ ասեմ, ես հարցազրույց տվողը չեմ, իզուր ձեզ չկոտորեք :))

Հ.Գ. էս հարցազրույցներից նորություն բան չկա՞ :)

Գալաթեա
20.01.2014, 17:38
Նաիրուհունն ընթացքի մեջ ա, շուտով կլինի։ Հաջորդ զոհս Տնաշենն ա։

Նաիրուհի
20.01.2014, 17:40
Եկել եմ ասեմ, ես հարցազրույց տվողը չեմ, իզուր ձեզ չկոտորեք :))

Հ.Գ. էս հարցազրույցներից նորություն բան չկա՞ :)

Մեղավոր եմ :sorry

Գալը որ իր դաժան թեմաներով քիչ ճնշեր, հիմա երևի պրծած կլինեինք :noti

Vardik!

Դե լավ,հա,լա՜վ էլ կքննվես: :)

Եկա խոստովանեմ,որ ինչքան հարցազրույց կարդացել եմ,Գալաթեան հատուկա հարցաքննում: Մյուսներն էլ վատը չեն,իհարկե: :ok

Դե շուտ արեք,մի հատ հարցազրույց կազմակերպեք,էլի:

Vardik!
20.01.2014, 17:42
Նաիրուհունն ընթացքի մեջ ա, շուտով կլինի։ Հաջորդ զոհս Տնաշենն ա։

Բա ե՞րբ կկարդանք: Պետքա որ հետաքրքիր լինի:

Գալաթեա
20.01.2014, 17:44
Մեղավոր եմ :sorry

Գալը որ իր դաժան թեմաներով քիչ ճնշեր, հիմա երևի պրծած կլինեինք :noti

Լեզու հանած զմայլիկ քեզ բեեե-ախառը թաշախուստով։

Vardik!
27.04.2014, 11:44
Ստեղ ոնց որ նորություն պտի լիներ: Չի՞ եղել, թե՞ բաց եմ թողել: :8

erexa
25.01.2015, 04:59
Նաիրուհունն ընթացքի մեջ ա, շուտով կլինի։ Հաջորդ զոհս Տնաշենն ա։

Ուղիղ մի տարի անցել ա, դեռ ընթացքի մեջ ա Նաիրուհու հարցազրույցը? :)

Նիկեա
10.07.2015, 13:18
Ուղիղ մի տարի անցել ա, դեռ ընթացքի մեջ ա Նաիրուհու հարցազրույցը? :)

էն հարցազրույցը ի՞նչ էղավ :sulel

ivy
15.10.2016, 18:19
Հարցազրույցներ բաժնի մասին։

Ժող, եկեք էս բաժինը ընդհանրապես ակտիվացնենք։ Լիքը սոցիալական հարցեր կան, որոնք գուցե մեզնից շատերին հետաքրքրում են կամ հուզում. եկեք թեմաներ բարձրացնենք, մարդիկ կանչենք, ովքեր հարցին տեղյակ են, ու հարցազրույցներ անենք։

Sambitbaba
16.10.2016, 12:01
Իսկ ի՞նչ, եթե քիչ այլ կերպ ընթանան հարցազրույցները: Ոչ թե ինչ-որ մեկը հանձն առնի հարցազրույց վարել ինչ-որ մեկի հետ, այլ ընտրվի մեկը և ցանկացած մարդ իր հարցերն ուղղի նրան: Ասենք, պատասխանում է հարցերին Այվին, իսկ հարցերը տալիս են բոլորը: Այդ կերպով հարցազրույցները կարող են անընդհատ ակտիվ մնալ, համ էլ տարիներ պետք չի լինի սպասել որևէ հարցազրույցի...

ivy
16.10.2016, 12:48

Հիմա հենց էդպես էլ անցկացվում է (https://www.akumb.am/showthread.php/67133-Homeschooling-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-%D5%B4%D5%AB-%D5%AE%D5%B6%D5%B8%D5%B2%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF), Սամ: Բոլորն ուղղում են իրենց հարցերը մի հոգու, ու ընթացքում նոր հարցեր են առաջանում:
Էլ ինչ փոխվելու մասին է խոսքը:

Sambitbaba
16.10.2016, 20:16

Նայեցի այդ թեման... Մի քիչ դժվարանում եմ համաձայնվել, որ այն տեղադրված է հարցազրույցների բաժնում: Որովհետև շատ է մասնագիտական՝ հետո՞ ինչ, որ բոլորին հետաքրքրող թեմա է:
Երբ ասացի փոխվելու մասին, նկատի ունեի հարցազրույցներն Ակումբի անդամների հետ, ինչն էլ, կարծում եմ, բաժնի հիմնական նպատակն է: Իսկ այնտեղ լրիվ այլ պատկեր է, նման ավելի շուտ լրագրական կամ ամսագրական, այլ ոչ թե ֆորումային հարցազրույցի. Արևածագը հարցնում է, Կակտուսը պատասխանում; Փիլիսոփան հարցնում է, Ուլուանան պատասխանում; Բյուրը հարցնում է, Իմփրեշնը պատասխանում և այլն: Եվ այդ տարբերակով, տեսեք, բոլոր հարցազրույցներն էլ ավարտվել-գնացել են, իսկ թեման քնած է վաղուց... Հիշում եմ, մի անգամ ես Չուկին մի երկու նոր հարց տվեցի, նա էլ, եթե չեմ սխալվում, հաճույքով պատասխանեց: Բայց, քանի որ նորից դրան ոչ ոք չմիացավ, ինձ թվաց, թե ես եմ ինչ-որ բան սխալ հասկացել, և ինքս էլ որոշեցի քիթս չխոթել հին հարցազրույցների մեջ ու կարծում եմ, շատ իզուր... Հենց այդ փոփոխության մասին էր խոսքս, Այվ ջան...

Վերադառնալով, ասենք, հոմսքուլինգին: Նորից պիտի կրկնեմ, որ շատ է մասնագիտական:
Ու նաև, նման թեման, ըստ իս, ոչ թե հարցազրույցային է, այլ ավելի շուտ, եթե կարելի է այդպես ասել, դեբատային:
Վերջիվերջո, ի՞նչ է հարցազրույցը: Կոնկրետ հարցը տալիս ես ու մի կողմ ես քաշվում, իսկ դիմացինդ պատասխանում է: Այսքանը: Իհարկե, պատասխանը հաճախ կարող է նաև նոր հարցի հիմք ծառայել, բայց դա լրիվ այլ բան է: Այստեղ մենք ավելի շուտ ծանոթանում ենք կոնկրետ մարդու, նրա աշխարհայացքի, ներքնաշխարհի հետ, այլ ոչ թե փորձում ենք վիճաբանել:

Իսկ այնտեղ, որտեղ ի սկզբանե առկա է "կողմն" ու "դեմը", - արդեն ի՞նչ հարցազրույց...

ivy
16.10.2016, 20:27
Ակումբի անդամների հետ հարցազրույցների դարը ոնց որ թե վաղուց անցել է. դա էն ժամանակ էր ակտուալ, երբ մեկս մյուսին չէինք ճանաչում: Բաժինը սահմանափակված չի միայն էդ կարգի հարցազրույցներով:

Իսկ թեմատիկ հարցազրույցները շատ ավելի հետաքրքիր են, իմ կարծիքով, հենց թեկուզ նրա համար, որ մի նոր բան ենք իմանում:

Chuk
16.10.2016, 21:44
Սամ, ի դեպ ժամանակին սենց բաներ ենք ունեցել.

Ակումբի հյուրը. Հայկ Սայադյան (https://www.akumb.am/showthread.php/62536-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A8-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF-%D5%8D%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6)

Ակումբի հյուրը. հարցազրույց Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ (https://www.akumb.am/showthread.php/61924-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-%D5%80%D6%80%D5%A1%D5%B6%D5%BF-%D5%8F%D5%A7%D6%80-%D4%B1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF)

Ու իմ կարծիքով էս ֆորմատը զարգացնելը շատ կայֆոտ միտք ա: Մեզնից հետո նմանատիպ բան սկսեց անել Ազատությունը, բայց էն մի քիչ ուրիշ ֆորմատ ա, ֆեյսբուքցիները հարցեր են տալիս, ուղիղ եթերում հյուրը պատասխանում: Իսկ ստեղ հնարավորություն կա անընդհատ զարգացնելու, շարունակելու, քննարկում դարձնելու:

Sambitbaba
16.10.2016, 22:00
Ակումբի անդամների հետ հարցազրույցների դարը ոնց որ թե վաղուց անցել է. դա էն ժամանակ էր ակտուալ, երբ մեկս մյուսին չէինք ճանաչում: Բաժինը սահմանափակված չի միայն էդ կարգի հարցազրույցներով:

Իսկ թեմատիկ հարցազրույցները շատ ավելի հետաքրքիր են, իմ կարծիքով, հենց թեկուզ նրա համար, որ մի նոր բան ենք իմանում:
Հիմա դու ուզում ես ասել, որ ես պետք է բավարարվեմ 2008 թվականին կայացած քո "Ես ոտքից գլուխ ցնդած եմ" հարցազրույցով ու համարեմ, թե ճանաչում եմ քե՞զ...:o Ուզում ես ասել, որ ութ տարի անց դու ինձ կամ մեկ ուրիշին ասելու էլ բան չունե՞ս...
Ու մենք բոլորս էլ վերցրեցինք ու խմբակային հավատացի՞նք քեզ...:B Հա՜-հա՜-հա՜

Բոլոր թեմաներից ամենահետաքրքիրն ինձ համար մնում է մարդը, Այվ ջան, և ես ամբողջ կյանքումս շատ եմ սիրել լսել մարդկանց և սովորել հենց մարդուց... սովորել ուրիշի փորձի վրա, ինչն էլ նշանակում է հենց՝ ավելորդ անգամ հեծանիվ չհորինել:
Թեմատիկ զրույցներից, ճիշտ ես ասում, նոր բան ես իմանում, այսինքն գիտելիք ես ձեռք բերում, ինչպես երբ գիրք ես կարդում: Իսկ մարդու հետ՝ նրա կենսական, մտավոր, հոգևոր պաշարի մասին զրույցը քեզ փորձ է տալիս:
Գիտելիք ձեռք բերելը շատ լավ բան է. դրանից ոմանք նույնիսկ գիտնականներ են դառնում:
Բայց երբ փորձ ես ձեռք բերում, դրանից դառնում ես իմաստուն...

Չհամոզեցիր, սիրելիս: Լրիվ հակառակը: Հենց հիմա գնում եմ ու մի հարց տամ իմ մեկ այլ սիրելիի... Չէ, երկու հարց:

ivy
16.10.2016, 22:04
Սամ, նկատի ունեմ` մենք հարցազրույցներով չի, որ իրար ճանաչում ենք. կոնկրետ իմ օրինակն էր, իմ օրինակով էլ ասեմ, որ ես լիքը թեմաներում էնքան բան եմ գրել իմ մասին, որ քեզ կամ ուրիշ մեկին հեչ պետք չի էդ հին հարցազրույցը բացել` ինձ ճանաչելու համար։
Բայց եթե մտքովդ անցնում է շարունակել էդ կարգի հարցազրույցները, նախաձեռնիր. գուցե մարդիկ լինեն, ովքեր դրանք հետաքրքրությամբ կարդան։

Sambitbaba
16.10.2016, 22:09
Սամ, ի դեպ ժամանակին սենց բաներ ենք ունեցել.

Ակումբի հյուրը. Հայկ Սայադյան (https://www.akumb.am/showthread.php/62536-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A8-%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF-%D5%8D%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6)

Ակումբի հյուրը. հարցազրույց Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ (https://www.akumb.am/showthread.php/61924-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81-%D5%80%D6%80%D5%A1%D5%B6%D5%BF-%D5%8F%D5%A7%D6%80-%D4%B1%D5%A2%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF)

Ու իմ կարծիքով էս ֆորմատը զարգացնելը շատ կայֆոտ միտք ա: Մեզնից հետո նմանատիպ բան սկսեց անել Ազատությունը, բայց էն մի քիչ ուրիշ ֆորմատ ա, ֆեյսբուքցիները հարցեր են տալիս, ուղիղ եթերում հյուրը պատասխանում: Իսկ ստեղ հնարավորություն կա անընդհատ զարգացնելու, շարունակելու, քննարկում դարձնելու:

Հա, առաջինն ընկավ աչքիս նոր, բայց ժամանակ չկա հիմա կարդալու: Հետաքրքիր է, հետո անպայման կնայեմ: Բայց համոզված եմ, որ դրանք էլ լիովին համապատասխանում են ասածիս, հետո՞ ինչ, որ նրանք Ակումբի անդամներ չեն: Ուղղակի ինձ շատ ավելի հաճելի է կոնկրետ քեզ հետ, Գալի հետ, Ռայի, Նիկեայի, Ռուբիի, բոլորի հետ շփումը, ես ձեզ բոլորից ուզում եմ ինչ-որ բան սովորել: Դուք բոլորդ էլ ինչ-որ բան ունեք մեկմեկու տալու համար, իսկ Ակումբը հենց այն տեղն է, որտեղ կարելի է վերցնել ու տալ:

Լավ, գնամ հարցերս տամ, քանի չեմ մոռացել...

ivy
19.10.2016, 21:36
Էլ ի՞նչ թեմաներով հարցազրույցներ անցկացնենք, ի՞նչ հետաքրքրություններ կան:

GriFFin
19.10.2016, 22:51
Ակումբցիներից եք վերցնելու՞ ։

ivy
19.10.2016, 23:26
Սկսենք նորից ։))
Մենակ մի բան չեմ հասկանում. էս թեման մտնելուց ու հարց տալուց առաջ չարժի՞ գոնե աչքի պոչով նախորդ գրառումները նայել ։))

GriFFin
20.10.2016, 03:27
Սկսենք նորից ։))
Մենակ մի բան չեմ հասկանում. էս թեման մտնելուց ու հարց տալուց առաջ չարժի՞ գոնե աչքի պոչով նախորդ գրառումները նայել ։))
Սկիզբը կարդացի ու ձեր վերջին գրածները, արդյունքում չհասկացա հրավիրված մարդուց ա վերցվելու թե ակումբի անդամից։ Որոշեցի ճշտեմ։ Եթե հարցերին պատասխանելը հարմար չի՝ անտեսեք։

Ուլուանա
20.10.2016, 07:10
Ամեն դեպքում կարծում եմ՝ ակումբցիների հետ հարցազրույցների տարբերակը չարժե էդպես չորով «անցած էտապ» համարել։ Գուցե լինեն մարդիկ, որոնց հետ հարցազրույցը հետաքրքիր լինի շատերի համար։ Նկատի ունեմ՝ եթե լինեն կոնկրետ ակումբցիների հետ հարցազրույցների առաջարկներ, ու մի խումբ մարդիկ հետաքրքրված լինեն, արժե անցկացնել։ Համենայնդեպս, ինչպես պարզվեց, ոչ բոլորի համար են անձնական հարցազրույցները սպառված թեմա։ Թեմատիկներն էլ իրենց հետաքրքրությունն ունեն, ինչ խոսք։ Նկատի ունեմ՝ որի պահանջարկը որ լինի, թող դա էլ կազմակերպվի։ Ուղղակի թեմայի գոյության մասին հիշեցնելու համար երևի արժե պարբերաբար թարմացնել, որ առաջարկներ էլ լինեն, թե չէ՝ մոռանում ենք։

ivy
20.10.2016, 07:52
Սկիզբը կարդացի ու ձեր վերջին գրածները, արդյունքում չհասկացա հրավիրված մարդուց ա վերցվելու թե ակումբի անդամից։ Որոշեցի ճշտեմ։ Եթե հարցերին պատասխանելը հարմար չի՝ անտեսեք։

Էլիզ ջան, ով ումից ուզում է, թող նրանից էլ հարցազրույց վերցնի. անձի հարցում ոչ մի սահմանափակում չկա` ակումբցի, թե ոչ ակումբցի։

Կոնկրետ իմ նախորդ հարցը թեմաներ ընտրելուն ու հյուրեր հրավիրելուն էր վերաբերվում, ու դա պիտի որ նախորդ քննարկումից հասկանալի լիներ, ասածս դա էր։

GriFFin
20.10.2016, 08:14

Ռիփ ջան, իմ համար հասկանալի չէր։ Հարցը կոնկրետ քեզ չէր ուղված, կարող էիր չպատասխանել ։ Վրդովմունքիդ պատճառը չեմ հասկանում։
Ինչևիցե, շարունակեմ միտքս, որի համար էս թեմա մտա։
Ես կուզենայի հարցազրույց կարդալ՝ Quyr Qeri-ի ու Freeman-ի հետ։ Չգիտեմ եղել ա թե չէ, բայց ես էսօրվա դրությամբ կուզենայի։

Moonwalker
15.08.2017, 11:31
Ուզում եմ կարդալ GriFFin (https://www.akumb.am/member.php/29256-GriFFin)-ի հարցազրույցը:

Բարեգութ և ողորմած Ալլահի անունով եմ ասում, հարցազրույցավար, հայտնվի՛ր:

GriFFin
15.08.2017, 11:31
Վաու։ Ես ստեղ գրել եմ ժամանակին։ Էս ինչ ջղայն ծյոծյա եմ եղել։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ես ուզում եմ, որ ինձանից հարցազրույց վերցնեն։ Ու ուզում եմ, որ նենց մարդ լինի ով ինձ չի սիրում ու/կամ չի ճանաչում։
Շնորհակալություն

Sent from my Nexus 5 using Tapatalk

GriFFin
15.08.2017, 11:32
Ռիփ ջան, իմ համար հասկանալի չէր։ Հարցը կոնկրետ քեզ չէր ուղված, կարող էիր չպատասխանել ։ Վրդովմունքիդ պատճառը չեմ հասկանում։
Ինչևիցե, շարունակեմ միտքս, որի համար էս թեմա մտա։
Ես կուզենայի հարցազրույց կարդալ՝ Quyr Qeri-ի ու Freeman-ի հետ։ Չգիտեմ եղել ա թե չէ, բայց ես էսօրվա դրությամբ կուզենայի։Ի դեպ, ես էլ չեմ ուզում հարցազրույց կարդալ իրանց մասին։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Progart
15.08.2017, 11:34
:D Արա, դե էս սաղ ակումբում պարապ ու հավեսով մարդ չկա՞։
GriFFin, աչքիս քեզ սաղ սիրում են ։ՃՃՃ

ivy
15.08.2017, 11:35
Վաու։ Ես ստեղ գրել եմ ժամանակին։ Էս ինչ ջղայն ծյոծյա եմ եղել։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ես ուզում եմ, որ ինձանից հարցազրույց վերցնեն։ Ու ուզում եմ, որ նենց մարդ լինի ով ինձ չի սիրում ու/կամ չի ճանաչում։
Շնորհակալություն

Sent from my Nexus 5 using Tapatalk

Կարող եմ վերցնել` որպես չճանաչող ։)

GriFFin
15.08.2017, 11:43
:D Արա, դե էս սաղ ակումբում պարապ ու հավեսով մարդ չկա՞։
GriFFin, աչքիս քեզ սաղ սիրում են ։ՃՃՃՈնց կարա մարդ լինի ակումբից ու պարապ լինի? *error 404*
Չէ, հավեսս չունեն։
ivy-ն համաձայնեց, յեեեյ ^^

Sent from my Nexus 5 using Tapatalk

GriFFin
15.08.2017, 11:44
Կարող եմ վերցնել` որպես չճանաչող ։)Ես շատ ոգևորված եմ հիմա։ ^--^ Մանեակալ-դեպրեսիվ փսիխոզիս առաջին մասում եմ։

Sent from my Nexus 5 using Tapatalk

CactuSoul
15.08.2017, 11:50
Ուխ :) Սպասելու եմ, շուտ արեք ^_^
(Լավ ա, որ ivy֊ն համաձայնեց։ Նա ինչ գործի կպնում ա, արագ ու բարեհաջող ավարտին ա հասցնում։)

Cassiopeia
15.08.2017, 12:00
Այվի ջան, մի քիչ «պոդլի» հարցեր կտաս, որ մեր՝ Լիզային ճանաչողներիս համար էլ հետաքրքիր լինի :roll

GriFFin
15.08.2017, 12:18
Այվի ջան, մի քիչ «պոդլի» հարցեր կտաս, որ մեր՝ Լիզային ճանաչողներիս համար էլ հետաքրքիր լինի :rollԷլ մի) քեզ ամենձև էլ հետաքրքիր կլինի։

Sent from my Nexus 5 using Tapatalk

Գաղթական
22.08.2017, 00:10
Ո՞ւմ հարցազրույցն եք ուզում կարդալ։

Շինարարի:
Եթե ինքն, իհարկե, դեմ չի:

Alphaone
22.08.2017, 00:29
Վոլտերա...

reminilo
22.08.2017, 00:33
Շինարարի:
Եթե ինքն, իհարկե, դեմ չի:
Ես էլ եմ ուզում :oy

Մուշու
22.08.2017, 00:34
Վոլտերա...

Ես էլ

ivy
27.08.2017, 13:46
Արէայի հարցազրույցն եմ ուզում, ու որ առնվազն էնքան լայնածավալ լինի, ինչքան Շինարարինն էր :)

Արէա
27.08.2017, 15:44
Մի անգամ, իմ շատ սիրելի Way-ը ասեց Արէայի հարցազրույցն եմ ուզում կարդալ, ներողություն խնդրեցի, ասեցի. չգիտեմ ինչ պիտի ասեմ, դժվար ինչ-որ մեկին հետաքրքրի էն ինչ որ ասելու եմ, Այվին ասեց, դե լավ հա, ինչ ես քեզ թանկացնում, հեչ էլ ուզես :))

Այվի ջան, մի քիչ լավ ժամանակներ գան, ես կխնդրեմ ինձանից հարցազրույց վերցնել։ Հիմա ես մեծ հաճույքով մի շաբաթ կքնեի, առանց ինչ-որ բանի մասին մտածելու ու անհանգստանալու։ Հիմա պատրաստ չեմ զրուցելու։ Ներողություն եմ խնդրում։

reminilo
27.08.2017, 18:38
CactuSoul :)

Շինարար
27.08.2017, 18:41
Մի անգամ, իմ շատ սիրելի Way-ը ասեց Արէայի հարցազրույցն եմ ուզում կարդալ, ներողություն խնդրեցի, ասեցի. չգիտեմ ինչ պիտի ասեմ, դժվար ինչ-որ մեկին հետաքրքրի էն ինչ որ ասելու եմ, Այվին ասեց, դե լավ հա, ինչ ես քեզ թանկացնում, հեչ էլ ուզես :))

Այվի ջան, մի քիչ լավ ժամանակներ գան, ես կխնդրեմ ինձանից հարցազրույց վերցնել։ Հիմա ես մեծ հաճույքով մի շաբաթ կքնեի, առանց ինչ-որ բանի մասին մտածելու ու անհանգստանալու։ Հիմա պատրաստ չեմ զրուցելու։ Ներողություն եմ խնդրում։

Կարևորը որ հույս կա, որ շուտով կլինի:

Շինարար
27.08.2017, 18:43
Եթե մարդ կա, որ դեմ չի լինի, որ սեպտեմբերի վերջին ես իրանից հարցազրույց վերցնեմ, թող ասի: Ես սիրով :oy

Alphaone
27.08.2017, 22:30
Եթե մարդ կա, որ դեմ չի լինի, որ սեպտեմբերի վերջին ես իրանից հարցազրույց վերցնեմ, թող ասի: Ես սիրով :oy
ես :)

LisBeth
28.08.2017, 01:43
Ուզում եմ Ռայի (https://www.akumb.am/member.php/1601-Rhayader) հարցազրույցը կարդամ, բայց սեպտեմբերի վերջը ուշ ա։

Գաղթական
28.08.2017, 02:00
Իրականում՝ Ակումբում ահագին շատ են հետաքրքիր մարդիկ:
Բայց հերթով ))

Հնարավո՞րա Ներսես_AM-ի հարցազրույցն էլ կազմակերպել, թե ինքը դեմ չի:

Ծլնգ
04.07.2018, 21:05
Մի անգամ, իմ շատ սիրելի Way-ը ասեց Արէայի հարցազրույցն եմ ուզում կարդալ, ներողություն խնդրեցի, ասեցի. չգիտեմ ինչ պիտի ասեմ, դժվար ինչ-որ մեկին հետաքրքրի էն ինչ որ ասելու եմ, Այվին ասեց, դե լավ հա, ինչ ես քեզ թանկացնում, հեչ էլ ուզես :))

Այվի ջան, մի քիչ լավ ժամանակներ գան, ես կխնդրեմ ինձանից հարցազրույց վերցնել։ Հիմա ես մեծ հաճույքով մի շաբաթ կքնեի, առանց ինչ-որ բանի մասին մտածելու ու անհանգստանալու։ Հիմա պատրաստ չեմ զրուցելու։ Ներողություն եմ խնդրում։

Արէա-յի հարցազրույցն եմ ուզում... :) հուսով եմ՝ հիմա ավելի լավ են ժամանակները, հը՞ն, Արէա։

ivy
07.07.2018, 16:06
Tiger29-ի հարցազրույցն եմ ուզում և հետն էլ ուզում եմ, որ Ծլնգ-ն անցկացնի։

Շատ ֆանտաստիկ ցանկությո՞ւն էր։

Ծլնգ
07.07.2018, 16:56
Tiger29-ի հարցազրույցն եմ ուզում և հետն էլ ուզում եմ, որ Ծլնգ-ն անցկացնի։

Շատ ֆանտաստիկ ցանկությո՞ւն էր։

հենց էդ ա որ ֆանտաստիկ չի, այլ՝ ձանձրալի ու միալար :D դե գոնե Ծլնգի մոմենտով...

ivy
07.07.2018, 17:00
հենց էդ ա որ ֆանտաստիկ չի, այլ՝ ձանձրալի ու միալար :D դե գոնե Ծլնգի մոմենտով...

Մանրանալու ու հարցին ամեն կողմից և հանգամանալից մոտենալու հատկությունը էս հարցում շատ կարևոր է. ինձ թվում է` դու միակ մարդն ես, ով Թայգերին կարող է խոսեցնել, էն էլ էնպես, որ լիքը պատմելու բան ունենա։

Ծլնգ
07.07.2018, 17:17

Այվի ջան, հետ ես ընկել ժամանակներից... ես մարդ չեմ, այլ խոցվող, ձանձրալի, սենսիթիվ ու հիվանդագին հեռախոս :))

Ներող, չեմ կարա...

Mephistopheles
07.07.2018, 17:19
Այվի ջան, հետ ես ընկել ժամանակներից... ես մարդ չեմ, այլ խոցվող, ձանձրալի, սենսիթիվ ու հիվանդագին հեռախոս :))

Ներող, չեմ կարա...

...և կլյաուզնիկ...

Ծլնգ
07.07.2018, 17:21
...և կլյաուզնիկ...

հա, էդ մեկը բաց էի թողել, շնորհակալություն ուղղելու համար... վայթե ստախոս էլ էի... հին հեռախոսիս հիշողությունը արդեն տեղն էլ չի...

Mephistopheles
07.07.2018, 17:24
հա, էդ մեկը բաց էի թողել, շնորհակալություն ուղղելու համար... վայթե ստախոս էլ էի... հին հեռախոսիս հիշողությունը արդեն տեղն էլ չի...

Հին չէ, փչացած հեռախոս...

Ծլնգ
07.07.2018, 17:32
Հին չէ, փչացած հեռախոս...

էդի արդեն նորություն մտցրից... դե լավ, որ ասում ես, թող էդ էլ մնացածներին միանա

Հ.Գ.
Մի հատ փորձարկենք Չուկի նոր կարգ-ու-կանոնը ոնց ա աշխատում (դե համ էլ կլյաուզնիկությանս վեհ հատկանիշ-մեդալի տակից դուրս գամ)

Chuk, Մեֆի վերջին գրառումն ինձ դուր չի գալիս, ինքն ինձ «փչացած» անվանեց, խնդրում եմ ջնջես։

LisBeth
07.07.2018, 19:20
Tiger29-ի հարցազրույցն եմ ուզում և հետն էլ ուզում եմ, որ Ծլնգ-ն անցկացնի։

Շատ ֆանտաստիկ ցանկությո՞ւն էր։

ivy, ինքը էնքան հազվադեպ ա երևում ակումբում, որ ես սկի միանգամից տեղը չբերեցի։ Բայց ինձ մոտ նենց զգացողություն ա, որ ես էլ եմ շատ ուզում էդ հարցազրույցը կարդամ: Տեսնես ինչի՞ որ :think

LisBeth
07.07.2018, 19:27
Այվի ջան, հետ ես ընկել ժամանակներից... ես մարդ չեմ, այլ խոցվող, ձանձրալի, սենսիթիվ ու հիվանդագին հեռախոս :))

Ներող, չեմ կարա...

Հա բայց էդ նորագույն պիտակների ամպը հարցազրույց վերցնելու խոչընդոտ չի, որ դու էլ տենց վռազ ջայլամի պես գլուխդ մեջն ես կոխում։ Ես իհարկե դեմ չեմ դուրս մնացած մասերով զմայլվել, բայց ամենալավ բաներն, ըստ իս, հենց էդ պահած մասին մեջ են:love

Chuk
07.07.2018, 19:56
Mephistopheles
Հաշվի առնելով, որ Ծլնգ ակումբցուն դուր չի գալիս քո՝ իր նկատմամբ կատակները, անկախ դրանց անշառ ոճից, հաշվի առնելով, որ վերջինս կարող է սկսել դրանց հակադարձել այլ ոճով ու իրավիճակն ապակայունանա, քեզնից պահանջում եմ զերծ մնալ տվյալ ակումբցուն ուղղված կատակային ձևակերպքւմներից, պիտակումներից, տվյալ ակումբցու հետ հրապարակային շփումը ունենալ միայն ու միայն ըստ թեմայի, առանց անձնական հարթության որևէ գրառման։

Քո ցանկացած անձնական հարթության նման գրառում, ուղղված Ծլնգին, այսուհետ կդիտեմ որպես սադրանք՝ իրավիճակը լարելու։ Նույնպես կնայեմ, եթե մասնակցի անունն այսուհետ խեղաթյուրած գրես, գրես Ծլնգի փոխարեն Ծնգլ։ Նույնն իհարկե գործում է հակառակ հերթականությամբ, ու եթե Ծնգլը քեզ սադրի, անցնի անձնական հարթության, ապա սադրանքը կհամարեմ ինքն է արել։

Սա, իհարկե, չի նշանակում, որ այլ ակումբցիների, քո մտերիմների, կատակներդ ընդունող ակումբցիներ (այդ թվում՝ իմ) նկատմամբ չես կարող շարունակել անել կատակայիմ գրառումներ, համեմատություններ։

Ծլնգ
07.07.2018, 22:01
Արէա-յի հարցազրույցն եմ ուզում... :) հուսով եմ՝ հիմա ավելի լավ են ժամանակները, հը՞ն, Արէա։

Էս վերջին զարգացումների մեջ սա էլ մի ձև անտեսվեց գնաց... Արէա ջան, ի՞նչ կասես։ Քանի որ ես եմ այս վերջին դրոշակը բարձրացրել, պատրաստ եմ ես էլ հարցազրույցն անել, եթե դեմ չես։

Արէա
07.07.2018, 22:12
Էս վերջին զարգացումների մեջ սա էլ մի ձև անտեսվեց գնաց... @Արէա (https://www.akumb.am/member.php?u=23745) ջան, ի՞նչ կասես։ Քանի որ ես եմ այս վերջին դրոշակը բարձրացրել, պատրաստ եմ ես էլ հարցազրույցն անել, եթե դեմ չես։

Չեմ հասցնում Ծլնգ ջան։
Իրոք, դժվար ա պատկերացնել, բայց ես հիմա առավոտյան 6։30-ից մինչև գիշերը տաս անց կես, տասնմեկը անդադար աշխատում եմ, առանց հանգստյան օրվա։
Զրուցելու ոչ ժամանակ կա, ոչ էլ հավես։
Անգամ մրցույթի տարբերակները դեռ չեմ սկսել կարդալ, չգիտեմ ոնց պիտի կազմակերպեմ, որ բոլորը հասցնեմ։
Բայց, կարծում եմ, 1-1.5 ամսից պիտի որ լավ ժամանակները գան արդեն, շատ ուշացան :)
Թող մնա, էն ժամանակ կզրուցենք, լա՞վ։

ivy
28.08.2018, 14:43
Մոտս ահագին ազատ շրջան է, ու կուզեի մեկից հարցազրույց վերցնել. կա՞ մեկը, ով կուզեր, որ ես իր հետ հարցազրույց անցկացնեի (ինչ-որ կոնկրետ թեմայով կամ առանց կոնկրետ թեմայի): Եթե հա, գրեք էստեղ կամ անձնական նամակով, որոշենք:

Sambitbaba
28.08.2018, 19:08

Եթե ուրիշ ցանկացողներ չկան, ես դեմ չեմ: Եթե, իհարկե, Ակումբին հետաքրքիր է այդ::)

Աթեիստ
28.08.2018, 23:07
Եթե ուրիշ ցանկացողներ չկան, ես դեմ չեմ: Եթե, իհարկե, Ակումբին հետաքրքիր է այդ::)

Ուզեցի ։)

Smokie
07.09.2018, 10:25
Ես՝ անհամեստ անհամեստյանս, եկել եմ հայտնելու, որ հերթագրվում եմ Սամից հետո հարցազրույց տալու: Եթե իհարկե վերցնելու ցանկություն, կամ անհրաժեշտություն լինի::oy

ivy
20.03.2019, 21:29
Չեմ հասցնում Ծլնգ ջան։
Իրոք, դժվար ա պատկերացնել, բայց ես հիմա առավոտյան 6։30-ից մինչև գիշերը տաս անց կես, տասնմեկը անդադար աշխատում եմ, առանց հանգստյան օրվա։
Զրուցելու ոչ ժամանակ կա, ոչ էլ հավես։
Անգամ մրցույթի տարբերակները դեռ չեմ սկսել կարդալ, չգիտեմ ոնց պիտի կազմակերպեմ, որ բոլորը հասցնեմ։
Բայց, կարծում եմ, 1-1.5 ամսից պիտի որ լավ ժամանակները գան արդեն, շատ ուշացան :)
Թող մնա, էն ժամանակ կզրուցենք, լա՞վ։

Արէա ջան, դու ո՞նց ես:

Յոհաննես
20.03.2019, 21:47
Արէա ջան, դու ո՞նց ես:

ես լավ եմ :D ընդունում եմ առաջարկներ,բայց մինչև վերջ պետքա ձգեք :D

Adam
01.04.2019, 19:51
Նենց հարցազրույց վերցնելու տրամ ու ազառտ ա սկսել մոտս: Ո՞վ ա ուզում իրանից հարցազրույց վերցնեմ՝ գրեք նամակով:

ivy
01.10.2019, 16:44
Կուզեի Բարեկամի հարցազրույցը կարդալ՝ հիշողության կորստի ու դրա հետ կապված թեմաներով:
Կուզեի հարցազրույցն էնպիսի մարդ անցկացներ, որն իր հետ մտերիմ չի:
Երրորդ ցանկությունս էլ էն կլիներ, որ դա մոտակա ժամանակներս իրագործվեր:

Մնաց սպասենք ոսկե ձկնիկին:

Յոհաննես
02.10.2019, 00:17
Նենց հարցազրույց վերցնելու տրամ ու ազառտ ա սկսել մոտս: Ո՞վ ա ուզում իրանից հարցազրույց վերցնեմ՝ գրեք նամակով:
Ադամ,բեր դարի հարցազրույցը կրկնենք

Adam
02.10.2019, 00:39
Ադամ,բեր դարի հարցազրույցը կրկնենք

հլը թարմ ա, եղբայր… արի մի քանի ամիս էլ սպասենք, որ չձանձրացնենք … )))

Յոհաննես
16.08.2020, 01:21
Կուզեի One_Way_Ticket ի հարցազրույցը կարդալ, չնայած մենակ ինձ կվստահեմ իրանից հարցազրույց վերցնել

CactuSoul
16.08.2020, 19:34
Կուզեի One_Way_Ticket ի հարցազրույցը կարդալ, չնայած մենակ ինձ կվստահեմ իրանից հարցազրույց վերցնել
Է եթե տենց ա, ինչի՞ միանգամից իրեն չես գրում, կարող ա համաձայնում ա, վերցնում ես հարցազրույցը:
Ինձ թվում ա՝ ստեղ էն դեպքերում ա պետք գրել, եթե ուզում ես կարդալ, բայց չես կարող կամ ինչ-ինչ պատճառներով չես ուզում ինքդ «հարցաքննել», հայտ ես թողնում, որ ուրիշներն անեն:

One_Way_Ticket
16.08.2020, 22:18
Ես դեմ չեմ հարցազրույցին, բայց ինձ իրավունք եմ վերապահում հարցերին չպատասխանել, որոնց չեմ ուզում։ Public հարթակ է, հարցազրույցը մնալու է, եսիմ ով ու երբ կկարդա։ Կեղծավորություն անել էլ չեմ ուզում։ Չգիտեմ Յոհանը ինչ հարցեր է ինձ ուզում տալ, բայց որոնց որ պատասխանեմ, անկեղծ կպատասխանեմ։

Յոհաննես
16.08.2020, 22:22
Է եթե տենց ա, ինչի՞ միանգամից իրեն չես գրում, կարող ա համաձայնում ա, վերցնում ես հարցազրույցը:
Ինձ թվում ա՝ ստեղ էն դեպքերում ա պետք գրել, եթե ուզում ես կարդալ, բայց չես կարող կամ ինչ-ինչ պատճառներով չես ուզում ինքդ «հարցաքննել», հայտ ես թողնում, որ ուրիշներն անեն:

Դեռ ժամանակը չի

Varzor
17.08.2020, 01:00
Դեռ ժամանակը չի

ՄԻգուցե մեկ օր էլ կասես "ժամանակն անցավ" ․․․

Դեղին մուկիկ
26.08.2020, 00:16
Կուզեի Բարեկամի հարցազրույցը կարդալ՝ հիշողության կորստի ու դրա հետ կապված թեմաներով:
Կուզեի հարցազրույցն էնպիսի մարդ անցկացներ, որն իր հետ մտերիմ չի:
Երրորդ ցանկությունս էլ էն կլիներ, որ դա մոտակա ժամանակներս իրագործվեր:

Մնաց սպասենք ոսկե ձկնիկին:
Ես էլ շա՜տ կուզեի ))) ոսկե ձկնիկ, շուտ հայտնվիր :)

Բարեկամ
26.08.2020, 03:27
Ես էլ շա՜տ կուզեի ))) ոսկե ձկնիկ, շուտ հայտնվիր :)

Դեղին Մուկիկ ջան, շատ տրիվիալ ու կանխատեսելի հարցազրույց ա լինելու, մոտավորապես՝
- Երբ առաջին անգամ նկատեցիր, որ հիշողության կորուստներ ես ունենում։
- :think Չեմ հիշում։
- Ինչքա՞ն հաճախ է դա լինում։
- Դժվարանում եմ մտաբերել․․․
- Իսկ ինչն ես հիմնականում մոռանում։
- Քանի որ մոռացել եմ, ի՞նչ իմանամ։

Էս ոճի, էլի :)

Վիշապ
26.08.2020, 06:39
Չգիտեմ, թե Բարեկամը ինչ խնդիր ունի հիշողության հետ, համենայն դեպս իր վերջին հուշերում տեսաձայնազգայական հիշողությունները լավ էլ նախանձելի թավ ու թանձր հիշողություններ են՝ մոլեկուլների ճշգրտությամբ։
Ու ո՞վ ա սենց հարցեր տալիս, ավելի նորմատիվային հարցեր չկա՞ն, ասենք՝
- Ո՞րն է քո կատարյալ օրվա նկարագրությունը
- Ի՞նչ կգնեիր, եթե փողի պակասություն չլիներ
- Կուզենայի՞ր անցյալումդ որևէ բան փոխել, իսկ ներկայու՞մ, իսկ ասենք ըմմմ՝ ապագայու՞մ, իսկ զուգահեռ տիեզերքներից մեկու՞մ, ասենք՝ տասներեքերորդում
- Ի՞նչն էլ քեզ ամենաշատը հուզել, հպարտացրել, երջանկացրել, խենթացրել, արբեցրել, մոլորեցրել, վշտացրել, հոգնեցնել, ձարձրացրել, զզվեցրել, վախեցրել, լուսավորել, հանգստացրել, ջերմացրել, մխիթարել, կշտացրել, և վերջապես՝ հետաքրքրել․․․

Բարեկամ
26.08.2020, 07:25

Շատ լավ հարցեր են, Վիշապ ջան։ Ուղղակի initial requirement-ը էսպիսին էր․

Կուզեի Բարեկամի հարցազրույցը կարդալ՝ հիշողության կորստի ու դրա հետ կապված թեմաներով:

ivy
26.08.2020, 10:29
Կարող ենք ուրիշ ֆորմատի հարցազրույց էլ անցկացնել։
Թեմա ենք բացում՝ «Հարցազրույց Բարեկամի հետ» ու ասենք երեք օր ժամանակ ենք տալիս, որի ընթացքում Բարեկամին ուղղված բոլոր հարցերը գրվում են թեմայում (ով ինչ հարց ունի, կարող է գրել)։ Վերջնաժամկետից հետո Բարեկամը սկսում է պատասխանել հարցերին։ Հետո, եթե պատասխանների հետ կապված նոր հարցեր առաջանան, կարող են դրանք էլ գրվել։ Էդպիսի մի անվերջանալի թեմա՝ քննարկումներ-մննարկումներով :)
Անե՞նք։

Բարեկամ
26.08.2020, 11:11

Եթե դեմ չեք, սկսենք One_Way_Ticket-ից, ինքը և՛ ավելի ակտիվ անդամ է, և՛ ավելի պահանջարկ/հետաքրքրություն կա իմ կարծիքով։

Հ․Գ․ Մի տեսակ անպատրաստ/անսպասելի էր սպոթլայթում էսպես հանկարծ հայտնվելը :)), ու մի քիչ էլ անտեղի, հատկապես որ վերջերս հաճախ չեմ մտնում ակումբ։

One_Way_Ticket
26.08.2020, 13:04
Եթե դեմ չեք, սկսենք One_Way_Ticket-ից
Կարելի է, բայց կամ սենց, կամ նենց։ Երկուսն իրար հետ մի քիչ շատ կլինի։ Քանի որ Յոհանն առաջինն է ցանկություն հայտնել, ապա եթե միտքը չի փոխել, եկեք ivy-ի առաջարկած ֆորմատով մեկ ուրիշին հարցազրուցենք։

Sambitbaba
26.08.2020, 19:08
Կարող ենք ուրիշ ֆորմատի հարցազրույց էլ անցկացնել։
Թեմա ենք բացում՝ «Հարցազրույց Բարեկամի հետ» ու ասենք երեք օր ժամանակ ենք տալիս, որի ընթացքում Բարեկամին ուղղված բոլոր հարցերը գրվում են թեմայում (ով ինչ հարց ունի, կարող է գրել)։ Վերջնաժամկետից հետո Բարեկամը սկսում է պատասխանել հարցերին։ Հետո, եթե պատասխանների հետ կապված նոր հարցեր առաջանան, կարող են դրանք էլ գրվել։ Էդպիսի մի անվերջանալի թեմա՝ քննարկումներ-մննարկումներով :)
Անե՞նք։

Շատ լավ տարբերակ է: Թեման միշտ թարմ կմնա: Ցանկացած ժամանակ ցանկացած մարդ կարող է ինչ-որ բան հարցնել: Ի՞նչ վատ է: Ժամանակին ես էլ հենց սա էի ուզում:

ivy
26.08.2020, 19:25
Թիքեթը սպասում է Յոհանի հետ հարցազրույցին:

Բարեկամ, նորից վերադառնանք քեզ, լավ մտածիր :))

Յոհաննես
26.08.2020, 19:30
Թիքեթը սպասում է Յոհանի հետ հարցազրույցին:

Բարեկամ, նորից վերադառնանք քեզ, լավ մտածիր :))

Էսօր մի քիչ ուշոտ էս մասին կարծիքս կգրեմ, բայց Թիքեթին ձեռք չտաք :D

Դեղին մուկիկ
26.08.2020, 20:12
Ինձ էլ իրականում հետաքրքրում է Բարեկամի հետ հարցազրույց ընդհանուր թեմաներով (հիշողության կորուստը թերևս երրորդական կլինի ինձ համար)։ Ակումբի ամենաառեղծվածային ու միևնույն ժամանակ պարզ, բայց շատ հետաքրքիր անդամներից մեկն է (դե առնվազն իմ կարծիքով)։ Էնպես որ թեկուզ ուշ, բայց սպասված հարցազրույց կլինի)))

ivy
18.09.2020, 13:47
Էսօր մի քիչ ուշոտ էս մասին կարծիքս կգրեմ, բայց Թիքեթին ձեռք չտաք :D

Յոհան, Թիքեթին «ձեռք չտվեցինք», որ հարցազրույցը դու անցկացնես, բա ո՞ւր ա հարցազրույցը :think

Յոհաննես
18.09.2020, 13:48
Յոհան, Թիքեթին «ձեռք չտվեցինք», որ հարցազրույցը դու անցկացնես, բա ո՞ւր ա հարցազրույցը :think

Շուտով, էս դարի հարցազրույցնա, պետքա սպասեք, որ հետո վայելքը զգաք :oy

Յոհաննես
26.03.2021, 00:27
Յոհան, Թիքեթին «ձեռք չտվեցինք», որ հարցազրույցը դու անցկացնես, բա ո՞ւր ա հարցազրույցը :think

Հրավիրել եմ, սպասում եմ պատասխանին

Ներսես_AM
26.03.2021, 02:39
Հրավիրել եմ, սպասում եմ պատասխանին

իսկ ինքը տեղյա՞կ ա :D

One_Way_Ticket
29.03.2021, 20:08
իսկ ինքը տեղյա՞կ ա :D
Ես տեղյակ եմ, իսկ Յոհանը գրեց ու կորավ :think

Ուլուանա
29.03.2021, 21:01
Ես տեղյակ եմ, իսկ Յոհանը գրեց ու կորավ :think
Իսկ կարո՞ղ ա` Յոհանը տեղյակ չի, որ դու տեղյակ ես :D:

One_Way_Ticket
29.03.2021, 21:19
Իսկ կարո՞ղ ա` Յոհանը տեղյակ չի, որ դու տեղյակ ես :D:
Կարող է :) Ամեն դեպքում ես իր անձնական նամակին պատասխանել եմ։

Յոհաննես
07.09.2021, 23:02
Ախպերներ, One Way-ից հարցազրույցը շուտ վերցրել եմ, կներեք որ հլը չեմ տեղադրել։ Մոտ օրերս կտեղադրեմ

One_Way_Ticket
09.09.2021, 16:32
Յոհան ջան, անկեղծ ասած՝ արդեն իմաստ չեմ տեսնում։ Նախ հարցազրույցն ակնհայտորեն կիսատ մնաց։ Հետո ակումբն արդեն բավական անկապ վիճակում է (ավելի հարմար բառ չգտա)։ Պիտի ժամանակ ծախսես, ֆորմատ անես, արդյունքում հատ ու կենտ մարդիկ կարդան։ Եթե ուզում ես, իհարկե տեղադրիր, ես դեմ չեմ։ Ինձ մեկ է։ Եթե follow up հարցեր առաջանան, ինչպես հաճախ լինում էր նախկին հարցազրույցներից հետո, չեմ խոստանում պատասխանել։

Բարեկամ
13.09.2021, 06:04

Հատուկենտի պահով հաստատ չես կարող ասել։ Ինձ թվում ա՝ զգալիորեն ավելի շատ կլինեն կարդացողները։ Արդեն մի տեղ վերջերս խոսել էինք (գրել), որ Ակումբը հավանաբար ավելի շատ մարդ ա այցելում ու կարդում, քան առերևույթ ակտիվությունից, ավելի ճիշտ՝ պասիվությունից կարող ա թվալ։ Դե հա, էդ կարգավիճակը կարելի ա անկապ անվանել, բայց հարցազրույցի ակտուալությունը դա չի նվազեցնում, կարծում եմ։
Մի խոսքով, ես մեծ հետաքրքրությամբ կկարդամ, ու վստահ եմ՝ էլի բավական թվով մարդիկ։ Էնպես որ, Յոհան ջան, խնդրում եմ նեղություն քաշես․․․ :flower

One_Way_Ticket
14.09.2021, 02:32

Հա, մոտավորապես դա էլ նկատի ունեմ, անկապ ասելով։ Ինքս էլ կանոնավոր կերպով մտնում եմ, բայց բան չեմ գրում, վերջերս արդեն կարդալու ցանկություն էլ չի առաջանում։ Ասենք, աշխատանքային էթիկան բավական հետաքրքիր թեմա է, բայց մի տեսակ կարդալս չի գալիս։ Կամ կովիդի մասին լիքը նոր մտքեր ունեմ, բայց գրել չեմ ուզում։ Ու՞մ համար գրեմ, քննարկում չկա։ Գուցե ես ինքս էլ եմ դրանում մեղավոր, չափազանց ագրեսիվ ու անհանդուրժող եմ գտնվել, բայց ունենք այն, ինչ ունենք։

Եթե ուրիշ մեկի հարցազրույցը հրապարակվի, գուցե անկյունագծով կարդամ, գուցե նույնիսկ շնորհակալության կոճակը սեղմեմ, բայց իմա՞ստը։ Գուցե չարժի՞ գրգռել մեր սիրելի, բայց այդուհանդերձ մահամերձ ֆորումը, թողնենք հանգիստ իր մահով մահանա։ Հատկապես որ հարցազրույցը (կամ ավելի ճիշտ, դրա առաջին մասը) կես տարի առաջ էր, չգիտեմ ինչու Յոհանը հիմա հանկարծ այն հիշեց։

Բարեկամ
14.09.2021, 07:01

Ֆորումը հոգեվարքի մեջ չի, մտահայության մեջ ա, ու հարցազրույց կարդալը լավ էլ մտահայության ֆորմատի մեջ ա՝ հանդարտ, համաչափ շնչառությամբ :) Էնպես որ կոնվուլսիվ գրգիռներ հաստատ չեն հարուցվի, մի մտահոգվի :))
Իսկ ով անկյունագծով ա կարդում, ով՝ պարագծով, ով էլ՝ մակերեսով, դա, կարծում եմ, հատուկ չի փոխվել մի պարզ տրամաբանությամբ․ եթե մարդը չի ալարել, մտել ա ակումբ, ուրեմն կարդալու բան ա փնտրում։ Ավելին, ներկայիս դիֆիցիտի պայմաններում, լավ էլ մանրամասն կկարդան․ կարդալու բան լինի։

Overdose
15.09.2021, 10:22
Ֆորումը հոգեվարքի մեջ չի, մտահայության մեջ ա, ու հարցազրույց կարդալը լավ էլ մտահայության ֆորմատի մեջ ա՝ հանդարտ, համաչափ շնչառությամբ :) Էնպես որ կոնվուլսիվ գրգիռներ հաստատ չեն հարուցվի, մի մտահոգվի :))

Ֆորումը հոգեվարքի մեջ չի, ֆորումը մեռել ա արդեն։ Նայենք դինամիկայի մեջ՝ ես 2008թ․-ից էս ֆորումում կամ, հիշում եմ ինչ թեժ քննարկումներ են եղել վախտին, ու հիմա ինչ վիճակ ա։ Մի 10 հոգի հավաքվում, իրար ջան են ասում, ջան լսում, մեկ մեկ էլ՝ քֆրտում իրար։ Դրա անունը ֆորում դնելը մեղք ա։

Բացի էդ, իմ հասկանալով մասնակիցների մի ստվար զանգված ակումբը սրտին մոտիկ էլ չի ընդունում, կլինի՝ հազարից մեկ կմտնի կկարդա, չի լինի՝ էհ, չկա-չկա, գլուխը քարը։ Անձամբ իմ անունից ասեմ, թեեւ ակումբի հնաբնակներից եմ, բայց ակումբին վերաբերվում եմ ոնց որ նիկոլը Հայաստանին, այսինքն՝ ոչ մի կերպ։

Հա, մեկ էլ թեմայի վերնագրի հետ կապված, ասեմ, որ շատ կուզեմ լսեմ Աթեիստի հարցազրույցը։ Կամ էլ եթե արդեն կա, կխնդրեմ լինկը տաք, կարդամ շանթահարվեմ։

Բարեկամ
16.09.2021, 06:16

Ակումբը մեռած լիներ, դու սա չէիր գրի, ես էլ չէի պատասխանի։ Մեռած լիներ, Աթեիստի հարցազրույցը չէիր ուզենա կարդալ։ Ակումբը ապրում ա իր ներկայիս գոյաձևով, որի հիմնական պատճառը ֆեյսբուքն ա, ուր իրենց ակտիվությունը տեղափոխել են ակումբի նախկին ու ներկայիս անդամները։ Բայց ես հուսով եմ, որ ֆեյսբուքի հարթակը մի օր կկորցնի իր ակտուալությունը, և ֆորումային ֆորմատը կվերագնահատվի ու նախկին, գուցեև ավելի, ակտիվությունը կվերականգնվի։

Ինչ վերաբերում ա ակումբը սրտին մոտիկ ընդունելուն, մի քիչ տարօրինակ ա ֆորում ասված բանը սրտին ընդունելը․ ժամանցի հարթակ ա՝ ասում-խոսում ենք, տվայտանքների մեջ ընկնելու կարիք չկա։

Ուլուանա
16.09.2021, 06:27

Ի՞նչ գիտես, կարող ա` Ակումբն իսկապես մեռել ա, ու էս ամեն ինչն արդեն վաղուց հանդերձյալ կյանքում ա տեղի ունենում: Մենք բոլորս էլ ուրվականներ ենք :}:

Ուլուանա
16.09.2021, 06:30
Ախպերներ, One Way-ից հարցազրույցը շուտ վերցրել եմ, կներեք որ հլը չեմ տեղադրել։ Մոտ օրերս կտեղադրեմ
Յոհան ջան, «մոտ օրերն» անցան, էս արդեն «հեռու օրերն» են: Ի՞նչ եղավ հարցազրույցը :think:

Գաղթական
16.09.2021, 06:46
Ո՞ւմ հարցազրույցն եք ուզում կարդալ։

Օվերդոզի ))
ՈՒ, դլյա պօլնըվը շասծյա, հարցեր տվողն էլ Աթեիստը լիներ..

Overdose
16.09.2021, 15:01
...Բայց ես հուսով եմ, որ ֆեյսբուքի հարթակը մի օր կկորցնի իր ակտուալությունը,...

...ֆորումային ֆորմատը կվերագնահատվի...
... ու նախկին, գուցեև ավելի, ակտիվությունը կվերականգնվի...

Ըըըը, դե լավ, ոնց ասեք, բայց իրականությունից էդքան շատ մի կտրվեք, լավ չի

Overdose
16.09.2021, 15:13
Օվերդոզի ))
ՈՒ, դլյա պօլնըվը շասծյա, հարցեր տվողն էլ Աթեիստը լիներ..

Դաժե իմ խնդալն եկավ, այ ախպեր :)) բայց ես դժվար տենց մեծ պատվի արժանանամ

Բայց եթե լուրջ, Աթեիստի հարցազրույցը ուրիշ նպատակով էի ուզում կարդայի։ Ես ճիշտն ասած հոգնել եմ յուրայինների մեջ թշնամի տեսնելուց, ուզում եմ խորքային հասկանամ էդ տիպի մարդկանց, ուզում եմ ջոկեմ իրանց արժեքները, հասկանամ թե մի հողի վրա ծնված-մեծացած մարդիկս ինչի էդքան տարբեր հայացքներ ունենք ընդհանուր հարցերի շուրջ։ Ի՞նչ սկզբնապատճառ ա եղել, որից հետո մեր քաղաքական հայացքները ու արժեհամակարգը սկսել են diverge լինել էն կարգի, որ իմ իմունային համակարգը Աթեիստների մեջ թշնամի սկսի ճանաչել։ Մոտավորապես տենց մի բան

Հայկօ
16.09.2021, 17:15
Մի քիչ օֆֆտոպ: Ֆորումի ֆորմատը չի մեռել, եթե ուզում եք իմանալ: Ուղղակի սոցցանցերի մասնագիտացում ա եղել, ու ամեն կատեգորիայից դուրս ա եկել մեկ-երկու հաղթող: Ֆորումների հաղթողը ոչ թե Ակումբն ա, այլ Reddit-ը ա, որ ավելի պոպուլյար ա հիմա, քան երբևէ: ԱՄՆ-ում, օրինակ, Reddit-ը, որպես սոցցանց, հետ ա միայն YouTube-ից, Facebook-ից, Instagram-ից, Twitter-ից ու LinkedIn-ից: Ամսական ունենում ա մոտ 2 միլիարդ այցելու, օրական՝ 50 միլիոնից ավել, ունի մոտ 3 միլիոն սաբ (թեմա) և այլն: Ավելին, եթե մյուս սոցցանցերի աճը գրեթե դադարել ա, Reddit-ը անցած տարի 18% աճ ա ունեցել:

Յոհաննես
18.09.2021, 03:43
Յոհան ջան, անկեղծ ասած՝ արդեն իմաստ չեմ տեսնում։ Նախ հարցազրույցն ակնհայտորեն կիսատ մնաց։ Հետո ակումբն արդեն բավական անկապ վիճակում է (ավելի հարմար բառ չգտա)։ Պիտի ժամանակ ծախսես, ֆորմատ անես, արդյունքում հատ ու կենտ մարդիկ կարդան։ Եթե ուզում ես, իհարկե տեղադրիր, ես դեմ չեմ։ Ինձ մեկ է։ Եթե follow up հարցեր առաջանան, ինչպես հաճախ լինում էր նախկին հարցազրույցներից հետո, չեմ խոստանում պատասխանել։

Միաբան եմ, շնորհակալ եմ ռացիոնալ մտքի համար։