PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ւմ հարցազրույցն եք ուզում կարդալ

Էջեր : 1 [2] 3

Norton
26.02.2010, 00:18
Dayana-ինն էլ դեմ չէի լինի

Ռուֆուս
26.02.2010, 10:14
Մի հատ էլ առաջարկ - Monk :)

Katka
26.02.2010, 10:17
Մի հատ էլ առաջարկ - Monk :)

Միանում եմ: :)

Հ.Գ. Ռուֆ, քոնը կա՞:

Katka
26.02.2010, 10:28
Միանում եմ: :)

Հ.Գ. Ռուֆ, քոնը կա՞:

Չկա: :o Մոդերատորների հարցազրույցները պետք առաջին շարքերում լինեն, բա չիմանանք՝ ու՞մ հետ գործ ունենք:
Ռուֆուսի հարցազրույցն եմ ուզում կարդալ;)

*e}|{uka*
26.02.2010, 14:54
միանշանակ *e}|{uka*

Իմը վաղուց ա եղել, Նորթ: ........... (http://www.akumb.am/showthread.php/42763) :P

Ռուֆուսինը, Ars83-ինը, My World My Space-ինը: :aha

Tig
26.02.2010, 15:41
My World My Space-ինը:)

Երկնային
26.02.2010, 18:46
ներկա դրությամբ՝ Lanterfant, Ars83, Monk :)

Ambrosine
26.02.2010, 20:30
Հակոբ Գևորգյան:):

ars83
28.02.2010, 18:00
Հետաքրքրությամբ կկարդայի One_Way_Ticket-ի հետ հարցազրույցը:

*e}|{uka*
28.02.2010, 18:02
Հետաքրքրությամբ կկարդայի One_Way_Ticket-ի հետ հարցազրույցը:

Ունեցել ա հարցազրույց: :))
Արի մեծ հետաքրքրությամբ քոնը կարդանք: :oy

ars83
28.02.2010, 18:07
Ունեցել ա հարցազրույց: :))

Յա, ո՞ւր ա: :o Բա շուտ ասեիք: Հեսա փորփրեմ, գտնեմ: :)

Արի մեծ հետաքրքրությամբ քոնը կարդանք: :oy
Հենա ամեն ինչ գիտեք, էլի, իմ մասին :)) Դե եթե վիճակագրության «զոհ» դառնամ, կարելի ա: :)

*e}|{uka*
28.02.2010, 18:12
Ո՞ւմ հարցազրույցն եք ուզում կարդալ

Հայկօի:

Ուլուանա
03.03.2010, 03:20
Արդեն բավականաչափ առաջարկներ եղան։ Անցնենք հաջորդ փուլին։ :)

Հաշվեցի բոլոր առաջարկներն ու համապատասխան շնորհակալությունները։ Պարզվեց՝ Lanterfant–ի ու Ռուֆուսի հարցազրույցներն են ամենասպասվածը՝ հավասար «ձայներով» (12)։ :)
Առաջարկում եմ սպասել, մինչև նրանցից որևէ մեկն իր համաձայնությունը հայտնի թեմայում, ով առաջինը հայտնի, նրա հետ էլ կանցկացնենք հարցազրույցը, իսկ մյուսինը կլինի անմիջապես հետո։

Jarre
03.03.2010, 09:03
Ռուֆո՞ւս, ձեն հանի այ տղա :angry
Պահանջում եմ Ռուֆուսի հարցազրույցը :aaa :goblin
Հետո էլ Lanterfant-ինը ;)

Ռուֆուս
03.03.2010, 10:42
Ժող, Lanterfant-ը արդեն իսկ համաձայնությունը հայտնել ա (բանավոր կերպով :)))

Իսկ ես, համաձայն եմ :oy

Ուլուանա
03.03.2010, 19:45
Մոռացել էի հիշեցնել, որ այս ընթացքում նոր առաջարկներ չենք անում, այլ միայն ցանկության դեպքում սատարում ենք արդեն արված առաջարկները՝ արված առաջարկներին շնորհակալություն տալու կամ առանձին գրառման միջոցով։

Lanterfant
05.03.2010, 13:44
Արդեն բավականաչափ առաջարկներ եղան։ Անցնենք հաջորդ փուլին։ :)

Հաշվեցի բոլոր առաջարկներն ու համապատասխան շնորհակալությունները։ Պարզվեց՝ Lanterfant–ի ու Ռուֆուսի հարցազրույցներն են ամենասպասվածը՝ հավասար «ձայներով» (12)։ :)
Առաջարկում եմ սպասել, մինչև նրանցից որևէ մեկն իր համաձայնությունը հայտնի թեմայում, ով առաջինը հայտնի, նրա հետ էլ կանցկացնենք հարցազրույցը, իսկ մյուսինը կլինի անմիջապես հետո։

Այո, համաձայն եմ: :))

CactuSoul
18.03.2010, 12:56
Մոռացել էի հիշեցնել, որ այս ընթացքում նոր առաջարկներ չենք անում...
Անուկ, բա ե՞րբ կարելի կլինի ասել, որ Բարեկամի հետ հարցազրույց եմ ուզում:oy…

Ֆրեյա
23.03.2010, 17:09
Հենց նոր մի միտք եկավ... Մեր ֆորումի ամենահակասական, ամենասկանդալային :)) ու էլի ահագին ամենաամենաներից մեկի հարցազրույցը կարծքում եմ ահագին հետաքրքիր կլինի...

Rayader

Պահանջում եմ հարցաքննություն, ոչ թե հարցազրույց :P :))

Dayana
23.03.2010, 17:47
Ժող, բա Ռիկին հարցախեղդ չանե՞նք նոր անցնենք մնացածներին :unsure

Արևածագ
23.03.2010, 18:11
Rayader -ի: Ու ժողովուրդ ջան: Այսօրվանից «կպած» պիտի պատրաստվենք, որ գոնե մի հարցում իրեն կարողանանք «ծալել»: :8Ասենք`«SHDA շարժիչներով կոմպլեկտավորված ավտոմեքենաներում գազաբաշխիչ մեխանիզմի փոկանիվների փոփոխության օպտիմալ ժամկետները» կարգի հարցեր: Որ շշկռվի:P :Թե չէ նրան նայելով՝ մարդ իրեն նվաստացած է զգում:oy:

davidus
23.03.2010, 18:17
թող գեհենի դռները բացվեն,դուրս գան բոլոր չարքերն ու հառնեն մեր առաջ`ի դեմս Rhayader-ի :diablo :diablo :diablo

Ռեդ
23.03.2010, 18:20
Որ շշկռվի:P
Rhayaderին շշկռեցնել փորձողներ շատ են եղել: Բայց ոչ մեկին էլ դա չի հաջողվել: Նենց որ, "փորձը փորձանք չէ" կարգախոսով առաջ մի շարժվեք: Դա միևնույնն է ձեզ չի հաջողվի: :) Չէ՞, Սոֆ ձյա :)):

Ուլուանա
23.03.2010, 18:23
Ուշադրություն

Ուզում եմ տեղեկացնել, որ հարցազրույցները ներկա պահին ոչ թե քնած վիճակում են, ինչպես որ կարող է թվալ կողքից, քանի որ գործնականում տեսանելի բան չի կատարվում, այլ ուղղակի պատրաստման գործընթացում են։ Ներկայումս պատրաստվում է երեք հարցազրույց, որոնք, հուսով եմ, մոտ ապագայում կներկայացվեն ձեր ուշադրությանը։

Բացի դրանից, հարցազրույցների անցկացման ձևը վերանայվել է, որոշ փոփոխություններ կլինեն՝ հաշվի առնելով շատ ակումբցիների կարծիքներն այս հարցի վերաբերյալ։ Մասնավորապես՝ փորձը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ առավել մեծ հետաքրքրությամբ են կարդացվում մի հոգու վարած հարցազրույցները, քան ասուլիսային ֆորմատի հարցազրույցները, երբ տարբեր մարդիկ են հարցերն ուղղում։ Բայց նախատեսվում է ինչ–որ առումով նաև համադրել այս երկու ֆորմատները, որպեսզի հնարավորինս շատերի հետաքրքրությունը բավարարվի։ Եվ այսպես, հարցազրույցներն այսուհետև կկազմակերպվեն հետևյալ կերպ. էլի ակումբցիները հնարավորություն կունենան նշելու այն ակումբցիների անունները, որոնց հետ հարցազրույցները կուզենային կարդալ։ Պարբերաբար կհայտարարվի ամենաշատ ձայներ հավաքած ակումբցին, այնուհետև կտրվի մի քանի օր ժամանակ, որի ընթացքում այն մարդիկ, ովքեր ցանկանում են հարցազրույց վերցնել տվյալ մարդուց, ինձ նամակով կտեղեկացնեն այդ մասին՝ տվյալ ակումբցու հետ համաձայնության գալուց հետո, բնականաբար, ինչպես նաև ցանկալի է, որ նշեն, թե հարցազրույցը մոտավորապես որքան ժամանակից պատրաստ կլինի։ Եթե նշված օրերի ընթացքում տվյալ ակումբցու հետ առանձին հարցազրույց վարող չհայտնվի, հարցազրույցը կանցկացվի ասուլիսի ֆորմատով. տարբեր ակումբցիներ հարցեր կտան որոշակի ժամանակահատվածում, որից հետո տվյալ ակումբցին կպատասխանի հարցերին, ինչպես որ մինչև հիմա եղել է։
Իսկ մի հոգու վարելու դեպքում մի փոքրիկ նորամուծություն կլինի. հարցազրույցի՝ Ակումբում տեղադրվելուց հետո այն ակումբցին, որի հետ անցկացվել է հարցազրույցը, կարող է հարցազրույցի թեմայում հայտարարել, որ ինքը կպատասխանի նաև ակումբցիներին հետաքրքրող հետագա հարցերին, որոնց պատասխանները նրանք հարցազրույցում չեն գտել։ Բայց տվյալ ակումբցին կարող է և չցանկանալ պատասխանել լրացուցիչ հարցերի։ Բնականաբար, դա նրա իրավունքն է, որը չպետք է ոտնահարվի։ Մի խոսքով՝ եթե տվյալ ակումբցին հարցազրույցից հետո հետագա հարցերին պատասխանելու իր պատրաստակամության վերաբերյալ հայտարարություն չի անում, լրացուցիչ հարցեր էլ, բնականաբար, չպիտի տրվեն։

Բայց հնարավոր է, որ լինեն դեպքեր, երբ տվյալ ակումբցու հետ հենց ասուլիսն ավելի տեղին ու ցանկալի համարվի՝ անկախ նրանից՝ որևէ մեկը կցանկանա նրա հետ հարցազրույց վարել, թե ոչ։ Նման դեպքերում, հաշվի առնելով ինչպես ակումբցիների, այնպես էլ տվյալ մարդու ցանկությունը, տեղում կորոշվի, թե ինչ ֆորմատով է կազմակերպվելու հարցազրույցը։

Նաև հիշեցնեմ, որ հարցազրույց վարելու իրավունք ունի յուրաքանչյուր ակումբցի, և այն հանգամանքը, որ մինչև հիմա հիմնականում մի քանի հոգի են հարցազրույց վարել տարբեր ակումբցիների հետ, չի նշանակում, թե մյուսները չեն կարող։

Ուլուանա
23.03.2010, 18:27
Հենց նոր մի միտք եկավ... Մեր ֆորումի ամենահակասական, ամենասկանդալային :)) ու էլի ահագին ամենաամենաներից մեկի հարցազրույցը կարծքում եմ ահագին հետաքրքիր կլինի...

Rayader

Պահանջում եմ հարցաքննություն, ոչ թե հարցազրույց :P :))
Ռայադերի հետ հարցազրույցն արդեն պատրաստվում է։ Շուտով կլինի։ Իսկ հարցազրույցը կարդալուց հետո հարցախեղդ անել–չանելն արդեն կորոշի ինքը։ Եթե ցանկանա, որ իրեն լրացուցիչ հարցեր տան, խնդիր չկա, եթե ոչ՝ իր իրավունքն է։

Ֆրեյա
23.03.2010, 18:30
Հըըըըը՞ :-о

Համաձայն չեմ :(

Երբ տարբեր մարդիկ են հարցեր տալիս, տենց ավելի հետաքրքիր ա...

գոնե թող լինի մեկ հիմնական հարցազրույցավար, երբ ավարտի, ազատ հարցեր ուղղելու հնարավորություն ունենանք

Ուլուանա
23.03.2010, 18:31
Ժող, բա Ռիկին հարցախեղդ չանե՞նք նոր անցնենք մնացածներին :unsure
Ռիկի հարցազրույցն էլ է նշածս երեք պատրաստվող հարցազրույցների մեջ մտնում։ :)

Ուլուանա
23.03.2010, 18:34
Հըըըըը՞ :-о

Համաձայն չեմ :(

Երբ տարբեր մարդիկ են հարցեր տալիս, տենց ավելի հետաքրքիր ա...

գոնե թող լինի մեկ հիմնական հարցազրույցավար, երբ ավարտի, ազատ հարցեր ուղղելու հնարավորություն ունենանք
Վերևում գրել եմ կանոնները, չեմ ուզում նորից կրկնել։ Էնպիսի տպավորություն է, որ գրածս չես կարդացել։
Եթե հարցազրույց տվող մարդը համաձայնի, խնդիր չեմ տեսնում։ Կոնկրետ Ռայադերի դեպքում ինքն է նախընտրել առանձնազրույցի ֆորմատը։ Բայց, իհարկե, չի բացառվում, որ ցանկանա նաև լրացուցիչ հարցերի պատասխանել։

Ռուֆուս
23.03.2010, 18:36
գոնե թող լինի մեկ հիմնական հարցազրույցավար, երբ ավարտի, ազատ հարցեր ուղղելու հնարավորություն ունենանք

Ան, հենց էդ ձևով էլ լինելու է, հարցազրույցից հետո կարող եք ձեր հարցերը տալ :)

Ուլուանա
23.03.2010, 18:44
Ան, հենց էդ ձևով էլ լինելու է, հարցազրույցից հետո կարող եք ձեր հարցերը տալ :)
Հայկ ջան, տենց միանշանակ խոստումներ մի տուր ուրիշների փոխարեն։ :)) Մարդ կա՝ գուցե չի ուզում, որ իրեն հարցախեղդ անեն։ Ամեն մարդու համար էլ կարող են լինել էնպիսի հարցեր, որոնց չի ուզենա պատասխանել, ու դրա պատճառով կարող է և իրավունք ունի հրաժարվել ընդհանրապես որևէ լրացուցիչ հարցի պատասխանելուց։ Իհարկե, չեմ կարծում, թե չցանկացողները շատ լինեն, բայց ամեն դեպքում այդ հնարավորությունը պետք է հաշվի առնվի։ Համենայնդեպս, նման դեպքեր եղել են։ ;)

Rhayader
23.03.2010, 19:02
Ան, հենց էդ ձևով էլ լինելու է, հարցազրույցից հետո կարող եք ձեր հարցերը տալ :)

Ես ինձ արդեն դատապարտված եմ զգում:o:D
Իրականում դեմ չեմ ասուլիսին, եթե քաղաքական հարցեր չշոշափվեն: Ատում եմ քաղաքականությունը:

Adriano
23.03.2010, 20:57
Ես կցանկանայի կարդալ Մանուլի ու Կատկայի հարցազրույցները;)

Նաիրուհի
23.03.2010, 21:16
Հայկօ

Ժունդիայի
23.03.2010, 21:22
Հայկօ
:love

Chuk
24.03.2010, 00:03
Ասուլիսային ֆորմատը հարմար չէ նաև այն պատճառով, որ տվյալ ակումբցին կարող է ասուլիսի ընթացքում արգելափակվել :))
Սա կատակ չեմ անում. ղեկավարության ձեռքերը այդ դեպքում կապվում են, քանի որ ազնիվ չէ ասուլիսի ընթացքում արգելափակել մարդուն, բազում սպասելիքների դեմն առնելով: Նման բան եղել է, չեմ ուզում նշել թե որը:

Հիմա գանք ֆորմատներին:
Եվս մեկ առաջարկ ունեմ:
Այսպես, եթե որոշվել է Պողոսի հետ հարցազրույց անցկացնել, Պետրոսն ուզել է վերցնել ու պայմանավորվածություն է ձեռք բերվել, ապա մինչ հարցազրույց վերցնելը ակումբցիները կարող են Պետրոսին (այսինքն հարցազրույց վերցնողին) ուղարկել այն հարցերը, որոնց պատասխանը Պողոսից կուզեին լսել: Բայց մի յուրահատկություն. վարողն իրավունք ունի իրեն ուղարկված հարցերից ընտրել նրանք, որոնք նպատակահարմար է համարում, սա կարվի հարցազրույցի ընդհանուր տրամաբանությունը չխախտելու համար:

Առաջարկում եմ քննարկել այս տարբերակը, միաժամանկ Ուլուանային առաջարկելով քննարկում հանդիսացող այս, նախորդ ու հաջորդ գրառումները տեղափոխել քննարկումների թեմա (կարծեմ այդպիսին կա):

Ուլուանա
24.03.2010, 00:10
...Առաջարկում եմ քննարկել այս տարբերակը, միաժամանկ Ուլուանային առաջարկելով քննարկում հանդիսացող այս, նախորդ ու հաջորդ գրառումները տեղափոխել քննարկումների թեմա (կարծեմ այդպիսին կա):
Չէ, սխալ ես հիշում, Արտ, չկա էդպիսի թեմա. բոլոր քննարկումները միշտ էս թեմայում են արվել։ :)) Իմ կարծիքով, առանձնացնելու կարիք էլ չկա. էստեղ համ առաջարկներ են արվում, համ առաջարկները քննարկվում։

Ungrateful
24.03.2010, 00:30
Հայկօ

+1 !!!

CactuSoul
24.03.2010, 00:35
էստեղ համ առաջարկներ են արվում, համ առաջարկները քննարկվում։
Որ ըտենց ա, մի առաջարկ էլ ես անեմ:)):

Առաջարկում եմ թույլ տալ ցանկացած պահի առաջարկել «հարցվողի» թեկնածություն, առաջին մի քանիսի համար բացել հարցում, որպեսզի հետո ինչ-որ մեկը չընկնի շնորհակալություններ հաշվելով, այլ միանգամից պարզ լինի՝ ով ումից հետո է: Իսկ երբ «հաղթողն» ընտրված կլինի, հարցումը կթարմացվի ու նրա անունի փոխարեն կգրվի հաջորդինը: Տեխնիկապես հնարավոր է, կարծեմ:8:

Ուլուանա
24.03.2010, 00:42

Չէ, տեխնիկապես հնարավոր չի. ամեն անգամ պիտի նոր հարցում բացենք։ :(
Օֆ, ցնդեցի ես էս հարցազրույցների ձեռը։ :D Էն ժամանակ լավ էր, էլի. մարդիկ խելոք առաջարկում էին (ոչ թե պահանջում :D), իսկ հարցազրույց վարողները ում հետ ուզում, նրա հետ էլ վարում էին, ոչ մի հաշվարկ, ոչ մի քննարկում։ Մի խոսքով՝ հանգիստ ապրում էինք։ :)) Իսկ հիմա գնալով ջանջալանում է էս ամբողջ գործընթացը... :{

Սերխիո
24.03.2010, 00:43
Կուկ...միանշանակ Կուկ

Ungrateful
24.03.2010, 00:46
Կուկ...միանշանակ Կուկ

Ես էի ուզում ասեյի: :)

Հայկօ, Կուկ:

CactuSoul
24.03.2010, 00:48
Չէ, տեխնիկապես հնարավոր չի. ամեն անգամ պիտի նոր հարցում բացենք։ :(
Իսկ նոր հարցում բացելիս հնարավոր չի՞ տարբերակներին նախնական արժեքներ տալ:oy:

yerevanci
24.03.2010, 10:41
Դե եթե նոր, սկսնակ անդամներին մի հատ հարցազրույցի փորձությամբ անցկացնեինք, կարճ ասած տնտղեինք ու նոր բարի գալուստ ասեինք

Dayana
24.03.2010, 10:43
Դե եթե նոր, սկսնակ անդամներին մի հատ հարցազրույցի փորձությամբ անցկացնեինք, կարճ ասած տնտղեինք ու նոր բարի գալուստ ասեինք

Հո դու էլ չասեցիր տնաշեն, անծանոթ մարդուց ի՞նչ հարցազրույց վերցնել :))

Դեկադա
24.03.2010, 10:44
Հո դու էլ չասեցիր տնաշեն, անծանոթ մարդուց ի՞նչ հարցազրույց վերցնել :))

Դայ ինքն էլ ա սկսնակ, կարո՞ղա առաջարկում ա իր թեկնածությունը

Norton
24.03.2010, 10:45
Դե եթե նոր, սկսնակ անդամներին մի հատ հարցազրույցի փորձությամբ անցկացնեինք, կարճ ասած տնտղեինք ու նոր բարի գալուստ ասեինք

նամյոկ պանյատեն:B
Ես առաջարկում եմ ու նաև անհագ ցանկություն ունեմ կարդալու yerevanc-ու հարցազրույցը:))

yerevanci
24.03.2010, 10:46
նամյոկ պանյատեն:B
Ես առաջարկում եմ ու նաև անհագ ցանկություն ունեմ կարդալու yerevanc-ու հարցազրույցը:))

բայց ես ինձ հեչ նկատի չունեի, բացի դա էլ ինձնից հետո շատ նորեկներ կան

Norton
24.03.2010, 10:48
բայց ես ինձ հեչ նկատի չունեի, բացի դա էլ ինձնից հետո շատ նորեկներ կան

Սակայն ինչ տարբերություն, մեկա ես yerevanc-ու հարցազրույցն եմ ուզում:))

yerevanci
24.03.2010, 10:49
Հո դու էլ չասեցիր տնաշեն, անծանոթ մարդուց ի՞նչ հարցազրույց վերցնել :))

բա հենց անծանոթից պիտի վերցնենք, որ քիչ թե շատ իմանանք ովա

Norton
24.03.2010, 10:50
բա հենց անծանոթից պիտի վերցնենք, որ քիչ թե շատ իմանանք ովա

Իսկ ես հակառակը ասեցի՞:think

yerevanci
24.03.2010, 10:50
Սակայն ինչ տարբերություն, մեկա ես yerevanc-ու հարցազրույցն եմ ուզում:))

ես ինձ զոռով գցեցի կրակը

Դեկադա
24.03.2010, 10:52
բա հենց անծանոթից պիտի վերցնենք, որ քիչ թե շատ իմանանք ովա

դե եթե նայեք էն կողմից, որ անծանոթները ավելի շատ բան կասեն՝ համաձայ եմ, քանի որ հները արդեն գիտեն ինչը հրապարակայնացնեն՝ ինչը չէ: Իսկ նորեկները ուզում են իրենց բացահայտեն՝ ի տարբերություն հների... կարաք եւ չհամաձայնվեք.

yerevanci
24.03.2010, 10:54

լավ դուք որոշեք, լավ քցեք բռնեք, ես հելնեմ մի քիչ գործ անեմ

Ուլուանա
24.03.2010, 19:58
Իմ խորին համոզմամբ, նորեկների հետ հարցազրույցն էնքան էլ արդարացված չի, քանի որ մարդուն պիտի մի քիչ գոնե ճանաչես, որ քեզ հետաքրքրի էնքան, որ ուզենաս նրա հարցազրույցը կարդալ։ Ամեն դեպքում չեմ կարծում, թե նորեկների հարցազրույցն ուզողներ շատ գտնվեն, էնպես որ հարցն ամենայն հավանականությամբ ինքնին լուծվող եմ համարում։ Եթե ցանկացողները շատ լինեն, խնդիր չկա, բայց չեմ կարծում։ Մինչև հարցազրույցին հասնելը դեռ պիտի մարդիկ հասցնեն բավականաչափ հետաքրքրություն առաջացնել ակումբցիների մեջ, ինչը կարճ ժամանակում անելը դժվար է։ Բացի դրանից, ինչքան լավ ճանաչես մարդուն, էնքան ավելի ճիշտ հարցեր կտաս հարցազրույցի ժամանակ, հակառակ դեպքում ստիպված կլինենք սահմանափակվել ստանդարտ, թեսթային բնույթի հարցերով, որոնք կարելի է տալ ցանկացած մարդու։

yerevanci
24.03.2010, 20:27

մեկա թեստային բնույթի հարց տվողները թեկուզ ճանաչելու դեպքում էլ հարցը կտան

Rhayader
24.03.2010, 20:31
Հա, բայց չճանաչելու դեպքում ոչ տեստային բնույթի հարցեր տվողները պարզապես չեն կարողանա հարցեր տալ;)
Տնաշեն, ի՞նչ ես կոտրատվում, ուզում ես ինտերվյու տաս՝ էդպես էլ ասա:

yerevanci
24.03.2010, 20:33
Հա, բայց չճանաչելու դեպքում ոչ տեստային բնույթի հարցեր տվողները պարզապես չեն կարողանա հարցեր տալ;)
Տնաշեն, ի՞նչ ես կոտրատվում, ուզում ես ինտերվյու տաս՝ էդպես էլ ասա:

էլի եմ ասել, ու կրկնում եմ, էտ նպատակը չունեմ

VisTolog
24.03.2010, 20:35
Այ մարդ, հարց ունեք՝ նամակով գրեք. . .:))

Norton
24.03.2010, 20:36
ստոպ ես արդեն առաջարկել եմ թեկնածությունը ու արդեն քվեարակողներ կան:)

նամյոկ պանյատեն:B
Ես առաջարկում եմ ու նաև անհագ ցանկություն ունեմ կարդալու yerevanc-ու հարցազրույցը:))

Դեկադա
24.03.2010, 20:38
էլի եմ ասել, ու կրկնում եմ, էտ նպատակը չունեմ

Երեւանցի ջան թեթեւ տար... ասա հա ուզում եմ, մեկա հարց տվող չի լինի, քանի որ մեկը ես օր. չգիտեմ ի՞նչ կարելի ա քեզ հարցնել... բայց դե խաթրիցդ չեղնելու համար մի երկու փիլիսոփայական հարց կտամ ու քեզ կբացահայտեմ...;)

Ուլուանա
24.03.2010, 20:41
Լավ, ինչքան հասկացա, Ակումբը հարցազրույցասովի է մատնվել։ :)) Փորձենք էս հարցը լուծել...
Ուրեմն էսպես... Քանի որ չգիտեմ՝ երբ պատրաստ կլինեն նախատեսվող հարցազրույցները, ակումբցիներին էս առումով պարապ չթողնելու համար անցնենք շատ ձայներ հավաքած հաջորդ թեկնածուին։ Իսկ հաջորդը My World My Space–ն է։ Սպասում ենք նրա համաձայնությանը։

VisTolog
24.03.2010, 20:45
Երեւանցի ջան թեթեւ տար... ասա հա ուզում եմ, մեկա հարց տվող չի լինի, քանի որ մեկը ես օր. չգիտեմ ի՞նչ կարելի ա քեզ հարցնել... բայց դե խաթրիցդ չեղնելու համար մի երկու փիլիսոփայական հարց կտամ ու քեզ կբացահայտեմ...;)

ա՛յ մարդ, զոռովա՞. . :D

Ուլուանա
24.03.2010, 20:47
Առաջարկում եմ դադարեցնել անլուրջ ու անպտուղ քննարկումները։ Վերոնշյալ թեման շարունակող հետագա գրառումներն արդեն կտուգանվեն ու կջնջվեն։

My World My Space
25.03.2010, 23:35
My World My Space-ինը:)

Ուրեմն էսպես... Քանի որ չգիտեմ՝ երբ պատրաստ կլինեն նախատեսվող հարցազրույցները, ակումբցիներին էս առումով պարապ չթողնելու համար անցնենք շատ ձայներ հավաքած հաջորդ թեկնածուին։ Իսկ հաջորդը My World My Space–ն է։ Սպասում ենք նրա համաձայնությանը։

ես համաձայն եմ.....:hi

yerevanci
19.04.2010, 12:51
Ես նորից առաջարկում եմ նորեկներից որևէ մեկի թեկնածությունը ու նախապես ասեմ, որ ինձ նկատի չունեմ

Norton
19.04.2010, 13:01
Ես նորից առաջարկում եմ նորեկներից որևէ մեկի թեկնածությունը ու նախապես ասեմ, որ ինձ նկատի չունեմ

Այո, ձեռքիս բոլոր 5 մատերով համաձայն եմ, ես առաջարկում եմ վերջին գրանցված randan (http://www.akumb.am/member.php/23607-randan)-ի թեկնածությունը::ok
randan ջան, սպասում ենք քո համաձայնությանը::B

ars83
23.06.2010, 14:00
Ես երկու հոգու թեկնածություն եմ ուզւոմ առաջարկել: Մեկինը գրեմ այս գրառման մեջ: Խնդրում եմ որևէ մեկը գրառում կատարի ինձանից հետո, որպեսզի, երբ մյուսի անունը նշեմ, գրառումներն իրար չմիանան, և մարդիկ կարողանան քվեարկել յուրաքանչյուրի թեկնածության օգտին առանձին-առանձին:

Այսպիսով, շատ կուզենայի կարդալ Դատարկություն մասնակցի հետ հարցազրույցը: :)

Գալաթեա
23.06.2010, 14:10
Գրառում :)

Magic-Mushroom
23.06.2010, 14:33
ես էլ սիրով կկարդամ Դատարկության հարցազրույցը

ars83
23.06.2010, 15:25
Ծաղկես դու, Լիլ ջան :)
Մյուսն էլ կառաջարկեի Ungrateful-ի թեկնածությունը: Բայց հատուկ կխնդրեի, որ հարցազրույցը վարեր Kuk-ը: Եթե, իհարկե, համաձայն են:

One_Way_Ticket
23.06.2010, 15:36
Իսկ ես առաջվա պես ուզում եմ ministr-ի ու davidus-ի հարցազրույցները:

Enigmatic
23.06.2010, 15:39
Ծաղկես դու, Լիլ ջան :)
Մյուսն էլ կառաջարկեի Ungrateful-ի թեկնածությունը: Բայց հատուկ կխնդրեի, որ հարցազրույցը վարեր Kuk-ը: Եթե, իհարկե, համաձայն են:

Միանշանակ էս մեկն եմ ուզում:aha շատ հետաքրքիր կլինի:)

*e}|{uka*
23.06.2010, 16:55
Ուզում եմ Ռեդի հարցազրույցը ars83-ի ուղեկցությամբ` անպայման բարբառով: :օըՅ

Ռեդը երազում ա դրա մասին: :))

Հայկօ
23.06.2010, 18:22
impression

Հայկօ
23.06.2010, 18:44
Ariadna

yerevanci
23.06.2010, 20:08
Դայանա, հետաքրքիր կլինի

Norton
23.06.2010, 20:15
Ariadna

Միայն հարցազրույցը Գալաթեայի միջոցով վերցնելու պայմանով:)

*e}|{uka*
23.06.2010, 20:38
Դայանա, հետաքրքիր կլինի

................... (http://www.akumb.am/showthread.php/31541) վայելի:yea, չնայած նորը չէր խանգարի: :օըՅ

yerevanci
24.06.2010, 07:52
................... (http://www.akumb.am/showthread.php/31541) վայելի:yea, չնայած նորը չէր խանգարի: :օըՅ

մերսի, բայց նորն եմ ուզում:)

Norton
24.06.2010, 08:34
helium:)

Ռուֆուս
24.06.2010, 09:07
Տարօրինակ ա, որ մինչև հիմա ոչ ոք չի առաջարկել :)

արեւածագ - եկեք բոլորովս հարցախեղդ անենք արեւածագին :))

Smokie
24.06.2010, 10:09
Առաջարկում եմ Մանուլի հարցազրույցը:):

Adriano
24.06.2010, 10:11
Առաջարկում եմ Մանուլի հարցազրույցը:):

Ես էլ կցանկանայի Մանուլինը, Ագնիինը

Katka
24.06.2010, 10:58
Kita :oy Մի հատ տեսնենք-մեսնենք, հասկանանք::)

SSS
24.06.2010, 11:00
Արևածագ:love

My World My Space
24.06.2010, 11:01
Agni - շատ խորհրդավոր ակումբցի ա, բացահայտել ա պետք....

SSS
24.06.2010, 11:02
Արևածագ:angry

Dayana
24.06.2010, 11:29
Kita :oy Մի հատ տեսնենք-մեսնենք, հասկանանք::)

Հա, Կիտային պետք է գզել :))

Kita
24.06.2010, 11:44
Հա, Կիտային պետք է գզել :))

Էս դուք աչքիս գործարք եք կնքել:D Հույս չունենաք:D :beee
Մեկա ես եմ կրելու:D

Dayana
24.06.2010, 11:53
Էս դուք աչքիս գործարք եք կնքել:D Հույս չունենաք:D :beee
Մեկա ես եմ կրելու:D

Ոչ մի գործարք :angry ես անտաղանդ եմ հարցազրույց վերցնելու հարցում, բայց մեկ ա քեզ հարցաքննելու ենք :goblin

Արևածագ
24.06.2010, 12:11
Տարօրինակ ա, որ մինչև հիմա ոչ ոք չի առաջարկել :)

արեւածագ - եկեք բոլորովս հարցախեղդ անենք արեւածագին :))

Մի պայմանով միայն...;) Հարցազրույց վարողը պիտի ‎ armuk-ը լինի::oy

Kita
24.06.2010, 12:26
Ոչ մի գործարք :angry ես անտաղանդ եմ հարցազրույց վերցնելու հարցում, բայց մեկ ա քեզ հարցաքննելու ենք :goblin

Չէ Դայուշ դու մանրամասները չիդես մեր գրազի:D

Katka
24.06.2010, 12:31
Էս դուք աչքիս գործարք եք կնքել:D Հույս չունենաք:D :beee
Մեկա ես եմ կրելու:D

:8 Ի՞նչ ա եղել: Այ քեզ բան:unsure

Ոչ մի գործարք :angry ես անտաղանդ եմ հարցազրույց վերցնելու հարցում, բայց մեկ ա քեզ հարցաքննելու ենք :goblin

Ես էլ եմ անտաղանդ, բայց պետք ա հասկանալ` ինչի է Kita իրան թաքցնում:think

Չէ Դայուշ դու մանրամասները չիդես մեր գրազի:D

Ու՞մ մեր: Հո ինձ ի նկատի չունես:oy

Հ.Գ. Kita, մի փորձիր ամեն ինչ խառնել ու ժպտալ: Թող հանգիստ ձայներ հավաքեմ:))

Farfalla
24.06.2010, 13:15
Շատ կուզենայի կարդալ CactuSoul-ի հարցազրույցը :)

ars83
24.06.2010, 19:54
Ֆորումի հանրությունը Դատարկությո՛ւն է պահանջում: :goblin
:think Չէ, Դատարկությանն է պահանջում: :friends:

Ժողովուրդ ջան, դե եկեք արդեն հարցնենք Դ-ին՝ համաձա՞յն է, թե՞ ոչ: Եթե այո, որոշենք նաև ձևաչափը:
Թե չէ դադարգյուն եղանք: :))

Դատարկություն
25.06.2010, 10:35
Ժողովուրդ ջան, դե եկեք արդեն հարցնենք Դ-ին՝ համաձա՞յն է, թե՞ ոչ: Եթե այո, որոշենք նաև ձևաչափը:
Թե չէ դադարգյուն եղանք: :))
:oy Ես համաձայն եմ :aha:))

Eliza1
25.06.2010, 10:54
Հինատայի հարցազրույցն եմ ուզում կարդալ…

ars83
25.06.2010, 13:50
:oy Ես համաձայն եմ :aha:))

Այ դու ապրես, լիքը մարդ ուրախացավ :)
Դե մի հատ էլ ասա, թե ո՞ր ձևաչափն ես նախընտրում.
ա) հարցազրույցը վարում է մեկ հոգի, ուրիշները հարցեր չեն տալիս.
բ) հարցազրույցը վարում է մեկ հոգի, ֆորումում տեղադրելուց հետո ուրիշները կարող են լրացուցիչ հարցեր տալ.
գ) բացվում է թեմա, որում բոլորը կարող են հարցեր ուղղել, որոշ ժամանակ անց դու սկսում ես պատասխանել:

Ա կամ բ տարբերակները ընտրելու դեպքում խնդրում եմ գրել այն մարդու (մակ)անունը, որը կնախընտրեիր, որ անցկացներ հարցազրույցը, եթե այդպիսի նախընտրություն ունես, իհարկե:

Շնորհակալություն :ok

Երկնային
25.06.2010, 13:59

մի հատ էլ չմոռանաս ինքնակենսագրական, ռեզյումե ու անձնագրի պատճեն ուզել :P

ars83
25.06.2010, 15:39
մի հատ էլ չմոռանաս ինքնակենսագրական, ռեզյումե ու անձնագրի պատճեն ուզել :P
Դե-դե :beee Հստակությո՛ւն, հստակությո՛ւն (մասնագիտական հիվանդություն ա :D ) Բա չէ, թեման բացենք ու ով ոնց հարմար գտնի սկսի, էդ ձևով հարցեր տա:

Էլիզե
25.06.2010, 15:43
Ո՜ւխ... Դատարկություն … :clap:clap:clap

---------- Ավելացվել է՝ 13:43 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:41 ----------

Դե-դե :beee Հստակությո՛ւն, հստակությո՛ւն (մասնագիտական հիվանդություն ա :D ) Բա չէ, թեման բացենք ու ով ոնց հարմար գտնի սկսի, էդ ձևով հարցեր տա:

դե էտ դեպքում /"Հստակությո՛ւն, հստակությո՛ւն" դեպքում :) / վատ չէր լինի, որ հարցազրույցը Դուք վարեիք... :8

Ձայնալար
25.06.2010, 16:12
Առաջարկում եմ, որ Շինարարը հարցազրի Դատարկին՝ լոռվա լեզվովը:

Ֆոտոն
25.06.2010, 16:17
Եթե իմ կարծիքը հաշվվում է, ես կողմ եմ անհատական զրույցին, ոչ թե հարցերի տարափին, որ իրարից անկախ են լինում, կարդալն էլ մի տեսակ հարմար չի լինում: Դրանից հետո էլ կարելի է թույլատրել մի քանի լրացուցիչ հարց ակումբցիներից: :)

ars83
25.06.2010, 16:23
դե էտ դեպքում /"Հստակությո՛ւն, հստակությո՛ւն" դեպքում :) / վատ չէր լինի, որ հարցազրույցը Դուք վարեիք... :8
Շնորհակալություն առաջարկի համար. ես կարող եմ փորձել, իհարկե (չնայած որևէ փորձ չունեմ այդ բնագավառում), եթե մեր Դ-ն ցանկանա: :)
Բայց այստեղ, հաստատ, շատ ավելի փորձառու և համապատասխան թեկնածուներ կան (օրինակ՝ Ձայնալարի առաջարկած պարոնը ;) ):

Դատարկություն
25.06.2010, 17:45
Այ դու ապրես, լիքը մարդ ուրախացավ :)
Դե մի հատ էլ ասա, թե ո՞ր ձևաչափն ես նախընտրում.
ա) հարցազրույցը վարում է մեկ հոգի, ուրիշները հարցեր չեն տալիս.
բ) հարցազրույցը վարում է մեկ հոգի, ֆորումում տեղադրելուց հետո ուրիշները կարող են լրացուցիչ հարցեր տալ.
գ) բացվում է թեմա, որում բոլորը կարող են հարցեր ուղղել, որոշ ժամանակ անց դու սկսում ես պատասխանել:

Ա կամ բ տարբերակները ընտրելու դեպքում խնդրում եմ գրել այն մարդու (մակ)անունը, որը կնախընտրեիր, որ անցկացներ հարցազրույցը, եթե այդպիսի նախընտրություն ունես, իհարկե:

Շնորհակալություն :ok
Քեզ էլ շնորհակալություն:)
Բ տարբերակը կընտրեմ, իսկ թե ովա հարցազրույցը անցկացնելու, էդ մի հարցում դիմում եմ ակումբի հասարակության օգնությանը:)), ով էլ լինի, ես ուրախ կլինեմ:)

Առաջարկում եմ, որ Շինարարը հարցազրի Դատարկին՝ լոռվա լեզվովը:
Ձայ ջան, ես լոռվա լեզուն գիդըմ չեմ, ավելի ճիշտ լավ չգիտեմ:(

ars83
25.06.2010, 18:00
Բ տարբերակը կընտրեմ, իսկ թե ովա հարցազրույցը անցկացնելու, էդ մի հարցում դիմում եմ ակումբի հասարակության օգնությանը:)), ով էլ լինի, ես ուրախ կլինեմ:)

Հարգելի ժողովուրդ :)
Եկեք հիմա հարցազրույց վարողին ընտրենք: Առաջարկում եմ դա կատարել առանց ձգձգելու, մինչև երկուշաբթի, հունիսի 28-ը:
Ներկա պահին առաջարկվել է երկու թեկնածություն.
ա) Շինարար. (գրառում համար 352)
բ) ars83: (գրառում համար 351)

Նախքան թեկնածություն առաջարկելը, խնդրում եմ, կարդացեք Ձեր գրառմանը նախորդող գրառումները (ընդհուպ մինչև այս գրառումը). եթե Ձեր առաջարկելիք մասնակցի անունն արդեն նշվել է, նախընտրելի է պարզպես շնորհակալություն հայտնել համապատասխան գրառմանը կամ մեջբերել մասնակցի անունը և գրել "+1":
Վերջում, իհարկե, կպահանջվի ամենաշատ ձայներ ստացած մասնակցի՝ հարցազրույց անցկացնելու համաձայնությունը:

Շնորհակալություն :)

Smokie
25.06.2010, 18:03
ars83 +1:

Արևհատիկ
25.06.2010, 18:04
Իսկ կարելի է երկուսի օգտին էլ քվեարկել? :8

ars83
25.06.2010, 18:05
Իսկ կարելի է երկուսի օգտին էլ քվեարկել? :8

Կարելի է, ու կարելի է նաև երրորդին առաջարկել :)

Շինարար
25.06.2010, 18:29
Շնորհակալություն առաջարկի համար. ես կարող եմ փորձել, իհարկե (չնայած որևէ փորձ չունեմ այդ բնագավառում), եթե մեր Դ-ն ցանկանա: :)
Բայց այստեղ, հաստատ, շատ ավելի փորձառու և համապատասխան թեկնածուներ կան (օրինակ՝ Ձայնալարի առաջարկած պարոնը ;) ):
Արս ջան, ես ինքնաբացարկ եմ հայտարարում, ես Դավիթին շատ եմ սիրում, որ կարողանամ նորմալ հարցազրույց իրանից վերցնել՝ առանց րոպեն մեկ հիացական վերաբերմունքս արտահայտելու:oy ավելի օբյեկտիվ, տվյալ հարցում ադեկվատ մարդ ա պետք, դու շատ հարմար ես;)

Ուլուանա
25.06.2010, 18:42
Կներեք, մի բան ասեմ, էլի։

Ա կամ բ տարբերակները ընտրելու դեպքում խնդրում եմ գրել այն մարդու (մակ)անունը, որը կնախընտրեիր, որ անցկացներ հարցազրույցը, եթե այդպիսի նախընտրություն ունես, իհարկե:
Կարծում եմ՝ էս մի առաջարկն էնքան էլ տեղին չէ, որովհետև գուցե մարդն ինչ–որ մեկի անունն է տալիս, որը չի ցանկանում իրենից հարցազրույց վերցնել, բայց անհարմար զգալով՝ ստիպված գնում է այդ քայլին՝ մտքում հայհոյելով առաջարկն անողին :D։ Ինչքանո՞վ է դա կոռեկտ։ Հայտարարությունն արվել է, ու եթե ինչ–որ մեկը ցանկություն ունենա հարցազրույց վարելու, թող ինքն առաջարկի, կամ ներքին կարգով գուցե պայմանավորվեն մարդիկ, բայց ոչ էս ձևով։ Իսկ եթե չգտնվի էնպիսի մարդ, ով էս պահին հանձն կառնի հարցազրույցը վարել, ուրեմն թող առաջին տարբերակով լինի, ի՞նչ արած։ Ամեն դեպքում ոչ մեկին ոչինչ չպետք է թեկուզ անուղղակիորեն պարտադրվի։ Հետևաբար առաջարկում եմ, որ առաջարկներն էլ արվեն անձամբ տվյալ մարդուն, ոչ թե հրապարակավ, որ մարդը ստիպված չլինի հրապարակավ հրաժարվելու պատճառ հորինել չհամաձայնելու դեպքում։ Ասածս, բնականաբար, վերաբերում է բոլորին, ոչ թե հենց Դատարկությանը։

Շինարար
25.06.2010, 18:52
Ձայ ջան, ես լոռվա լեզուն գիդըմ չեմ, ավելի ճիշտ լավ չգիտեմ:(

«գիդըմ չեմ» չի, «գիդեմ ոչ» ա:angry

ars83
25.06.2010, 18:53
Կարծում եմ՝ էս մի առաջարկն էնքան էլ տեղին չէ, որովհետև գուցե մարդն ինչ–որ մեկի անունն է տալիս, որը չի ցանկանում իրենից հարցազրույց վերցնել, բայց անհարմար զգալով՝ ստիպված գնում է այդ քայլին՝ մտքում հայհոյելով առաջարկն անողին :D։
Սա ինձ մանկապարտեզ է հիշեցնում :)) Ի՞նչ է նշանակում «անհարմար զգալով՝ ստիպված գնում է այդ քայլին»: Չի ուզում, ասում է՝ չեմ ուզում: Մի օրինակ արդեն կա՝ Շինարարի թեկնածությանը Դ-ն հայտնեց իր համաձայնությունը շնորհակալության տեսքով, իսկ Շ-ն հրաժարվեց (իզուր, իհարկե)՝ առանց ավելորդ ձևականությունների:

Հետևաբար առաջարկում եմ, որ առաջարկներն էլ արվեն անձամբ տվյալ մարդուն, ոչ թե հրապարակավ, որ մարդն էլ մտածի, թե ինչ պատճառ գտնի հրաժարվելու դեպքում։ Ասածս, բնականաբար, վերաբերում է բոլորին, ոչ թե հենց Դատարկությանը։
Ներողություն, բայց ինչքանո՞վ է կոռեկտ մարդու փոստարկղը լցնել «առաջարկում եմ քո թեկնածությունը» բնույթի նամակներով: :8

Եթե ցանկանում եք, եկեք հայտարարենք, որ բոլորն իրենց առաջարկություններն ուղղեն մեկ մարդու, որն ամփոփի արդյունքները և հարցնի համապատասխան անձի համաձայնությունը: Բնականաբար, բոլորս էլ երախտապարտ կլինենք այդ գործը ստանձնած մարդուն: Որպես նման փորձ ունեցող անձի, խնդրում եմ Ուլուանային ստանձնել այդ գործը: :)

Ուլուանա
25.06.2010, 19:05
Սա ինձ մանկապարտեզ է հիշեցնում :)) Ի՞նչ է նշանակում «անհարմար զգալով՝ ստիպված գնում է այդ քայլին»: Չի ուզում, ասում է՝ չեմ ուզում: Մի օրինակ արդեն կա՝ Շինարարի թեկնածությանը Դ-ն հայտնեց իր համաձայնությունը շնորհակալության տեսքով, իսկ Շ-ն հրաժարվեց (իզուր, իհարկե)՝ առանց ավելորդ ձևականությունների:
Էստեղ մի նրբություն կա, որ հաշվի չես առնում։ Նախ Շինարարը Դատարկության մտերիմն է, ու իր համար, բնականաբար, ավելի հեշտ է հրաժարվելը, քանի որ համոզված է, որ Դատարկությունը դրանից չի վիրավորվի կամ իրեն վատ չի զգա։ Բացի դրանից, ցանկացած դեպքում Շինարարը կարող էր նաև ասել, որ ինքը տվյալ ոլորտում առանձնապես փորձ չունի (դե, համենայնդեպս, Ակումբում կարծեմ ոչ մի անգամ հարցազրույց չի վարել), ու էդ պատճառաբանությամբ հրաժարվել։ Բայց եթե, ասենք, բազմիցս հարցազրույցներ վարած մեկին առաջարկվեր, որն ինչ–ինչ պատճառներով չի ցանկանում հենց տվյալ մարդու հետ հարցազրույց անցկացնել, ի՞նչ պիտի ասեր էդ մարդը, որպեսզի չվիրավորեր կամ թեկուզ մի քիչ տհաճություն չպատճառեր իրեն ընտրողին։ Օրինակ ես, շատերի հետ եմ վարել հարցազրույց, բայց միշտ ինքս եմ ընտրել, թե ում հետ վարեմ, ու շատ մարդիկ կան, որոնց հետ ինձ պատրաստ չեմ զգում հարցազրույց վարելու, որովհետև ոչ բոլորին եմ էնքան ճանաչում ու զգում, որ պատկերացնեմ, թե ինչ հարցեր կարելի է տալ տվյալ մարդուն, որպեսզի հետաքրքիր լինի։ Ու համոզված եմ, որ բոլոր հարցազրույց վարողների դեպքում էլ էդպես է։

Ներողություն, բայց ինչքանո՞վ է կոռեկտ մարդու փոստարկղը լցնել «առաջարկում եմ քո թեկնածությունը» բնույթի նամակներով: :8

Եթե ցանկանում եք, եկեք հայտարարենք, որ բոլորն իրենց առաջարկություններն ուղղեն մեկ մարդու, որն ամփոփի արդյունքները և հարցնի համապատասխան անձի համաձայնությունը: Բնականաբար, բոլորս էլ երախտապարտ կլինենք այդ գործը ստանձնած մարդուն: Որպես նման փորձ ունեցող անձի, խնդրում եմ Ուլուանային ստանձնել այդ գործը: :)
Հա, ես համաձայն եմ, թող իմ փոստարկղը լցնեն «Առաջարկում եմ էսինչի թեկնածությունը» բնույթի նամակներով։ :) Ես էլ առաջարկված մարդկանց հետ կխոսեմ, ու համաձայնության դեպքում կհայտարարեմ թեմայում։ Եթե բոլորը համաձայն են, ես խնդիր չեմ տեսնում։ Կարող եք հենց էս պահից էլ առաջարկներով նամակներն ուղարկել ինձ։ ;) Հիշեցնեմ, որ տվյալ դեպքում խոսքը Դատարկության հետ անցկացվելիք հարցազրույցի մասին է։ :)

ars83
25.06.2010, 19:32
Բայց եթե, ասենք, բազմիցս հարցազրույցներ վարած մեկին առաջարկվեր, որն ինչ–ինչ պատճառներով չի ցանկանում հենց տվյալ մարդու հետ հարցազրույց անցկացնել, ի՞նչ պիտի ասեր էդ մարդը, որպեսզի չվիրավորեր կամ թեկուզ մի քիչ տհաճություն չպատճառեր իրեն ընտրողին։
Անկեղծ ասեր, որ չի ցանկանում: :esim Անկեղծ չլինելուց ավելի տհաճ բա՞ն:

Հա, ես համաձայն եմ, թող իմ փոստարկղը լցնեն «Առաջարկում եմ էսինչի թեկնածությունը» բնույթի նամակներով։ :) Ես էլ առաջարկված մարդկանց հետ կխոսեմ, ու համաձայնության դեպքում կհայտարարեմ թեմայում։ Եթե բոլորը համաձայն են, ես խնդիր չեմ տեսնում։ Կարող եք հենց էս պահից էլ առաջարկներով նամակներն ուղարկել ինձ։ ;) Հիշեցնեմ, որ տվյալ դեպքում խոսքը Դատարկության հետ անցկացվելիք հարցազրույցի մասին է։ :)
Եղավ, շնորհակալություն: :ok

Էլիզե
25.06.2010, 19:50
Առաջարկում եմ, որ Շինարարը հարցազրի Դատարկին՝ լոռվա լեզվովը:
Հաաա... մտահան էի արել... :aha :aha aha :))

Շնորհակալություն առաջարկի համար. ես կարող եմ փորձել, իհարկե (չնայած որևէ փորձ չունեմ այդ բնագավառում), եթե մեր Դ-ն ցանկանա: :)
Բայց այստեղ, հաստատ, շատ ավելի փորձառու և համապատասխան թեկնածուներ կան (օրինակ՝ Ձայնալարի առաջարկած պարոնը ;) ):

Լավ, համոզեցիք :)) ինձ թվում է` այդ տարբերակը առավել հետաքրքիր կլինի :)

E-la Via
25.06.2010, 20:36
Շատ-շատ ուրախ եմ, որ հաջորդ հարցազրույցը Դատարկության հետ է լինելու :hands :):):): Ես էլ եմ կողմ, որ հարցազրույցը ars83-ը վարի: Անհամբեր սպասում եմ :):

Ուլուանա
27.06.2010, 18:40
Եվ այսպես, Դատարկության հետ հարցազրույց վարելու հարցի վերաբերյալ կարծիք հայտնած ակումբցիների զգալի մասը ցանկանում է, որ հարցազրույցը վարի Արս83-ը։ Մի խոսքով՝ էս հարցն էլ լուծվեց, ու հիմա սպասում ենք հարցազրույցի պատրաստ լինելուն։ :)

Հիշեցնեմ նաև, որ մինչև այս հարցազրույցի հրապարակումը հարցազրույցի նոր առաջարկներ չենք անում՝ արդեն արվածները պատմության գիրկը չուղարկելու համար։

SSS
20.07.2010, 13:14
Արևածագ:)

kyahi
20.07.2010, 13:19
Leo Negri -ի, կարծում եմ բավական հետաքրքիր հարցազրույց կլինի:

Ռուֆուս
20.07.2010, 13:22
արեւածագի հարցազրույցն ի՞նչ եղավ :angry

Մի քիչ Արսի պես շուխուր դնեմ, արագացնեք :))

kyahi
20.07.2010, 13:34
Էխ, եթե Արևածագինը շուտա առաջարկվել, գոնե շանս կա՞, որ հաջորդը լինի Leo Negri -ինը:oy

Հ.Գ. Պահանջում եմ:goblin

Norton
20.07.2010, 13:43
Էխ, եթե Արևածագինը շուտա առաջարկվել, գոնե շանս կա՞, որ հաջորդը լինի Leo Negri -ինը:oy

Հ.Գ. Պահանջում եմ:goblin

Հերթականությամբ չի, շնորհակալություն հայտնածների քանակովա:

SSS
20.07.2010, 13:53
Հանրությունը պահանջումա Արևածագ, մնումա ինքը համաձայնվի:))

Արևածագ
20.07.2010, 15:10
Երեխեք ջան, մեր հարևանի աղջկան պիտի գային ուզելու: Ինքը ջանասեր, արող- դրող աղջիկ էր, բայց խելքից մի քիչ թեթև: Կարծեմ դպրոցում էլ մինչև ութերորդ դասարան հազիվ էր հասել , կամ էլ՝ դրան էլ չէ: Բնականաբար, ասպիրանտի կամ գիտությունների թեկնածուի համար չէին ուզելու հարևանուհուս: Գյուղում կարգին համարում ունեցող մի ընտանքից էին գալու նրան ուզեն, բայց իրենց հաշմանդամ որդու համար:
Հիմա դրա նախորդ երեկոյան նստեցրել ենք այդ աղջկան՝ Աննային, ու սովորեցնում ենք՝ ո՞նց պիտի իրեն պահի, երբ խնամախոսները գան: Չերկարացնեմ, քարոզները շատ էին, բայց ամենակարևորն այն էր, որ ասացինք.
- Բերանդ փակ պահի ու ոչինչ չխոսես: Հարսնացուն իրեն շա՜տ համեստ կպահի, որ խնամիներին չխրտնեցնի:
Ինքն էլ կարծես ամեն ինչ հասկացավ:
Հաջորդ օրը եղբայրս թաղի մի երկու իր տարեկիցների հետ նրանց լուսամուտների տակ ծիկրակում էին: Ճիշտն ասած՝ ճամփել էինք, որ նշանդրեքի արարողության մասին լուրեր բերեին: Մեկ էլ որ ներս չընկան ու ծիծաղից խեղդվելով պատմեցին տեղի ունեցածը...:D Փեսացուի հայրը թասը վերցրել էր ու ասել.
- Մենք եկել ենք ձեր օջախը ձեր աղջկան ուզելու մեր տղայի համար...
Էդ րոպեին Աննաս ուրախությունն էլ չէր իմացել զսպել.( որ բարբառով չգրեմ, ողջ համուհոտը կկորի):
-Խա', մեհ հենց շոտվկեն էհ էր տարն ըսպասել...
Մեռել էինք...:D:D
Ճիշտ է, հարևանուհուս նման « շոտվկեն» այս հարցազրույցին չեմ սպասել, բայց համաձայն եմ...:oy

Dayana
20.07.2010, 15:24
Բայց ֆորմատն էլ պիտի որոշեք, ուզու՞մ եք բոլորով մի շաբաթ հարցախեղդ անենք, թե՞ ինչ-որ հացարզույցի «վարպետ» ձեզ առանձին հարցախեղդ անի: :think

Ռուֆուս
20.07.2010, 15:31
-Խա', մեհ հենց շոտվկեն էհ էր տարն ըսպասել...

Էս մի հատ նորմալ հայերենով գրեք էլի, բան չհասկացա :))

Բայց ֆորմատն էլ պիտի որոշեք, ուզու՞մ եք բոլորով մի շաբաթ հարցախեղդ անենք, թե՞ ինչ-որ հացարզույցի «վարպետ» ձեզ առանձին հարցախեղդ անի: :think

Առաջարկում եմ ինչ-որ մեկը անհատական հարցազրույց վերցնի, հետո էլ մի շաբաթ հարցախեղդ անենք :))

Արևածագ
20.07.2010, 16:10
Կներեք, որ միանգամից գրական հայերենով էլ չգրեցի:

-Խա', մեհ հենց շոտվկեն էհ էր տարն ըսպասել...
- Այո', մենք հենց շուտվանից էինք սրան սպասում...
Կարծում եմ ավելի հարմար է մի հոգուն հարցազրույց տալու տարբերակը: Հետո մնացած հարցերին կպատասխանեմ:
Հարցազրույց վերցնողին էլ ինքներդ որոշեք: ;)

Tig
20.07.2010, 16:25
Կներեք, որ միանգամից գրական հայերենով էլ չգրեցի:

- Այո', մենք հենց շուտվանից էինք սրան սպասում...
........

Ռուզաննա ջան, սա համշենի բարբառա՞…:think

Արևածագ
20.07.2010, 16:36
Ռուզաննա ջան, սա համշենի բարբառա՞…:think

Ոչ, սիրելի Տիգրան: Նախադասությունը Խոյի բարբառով էր, որով խոսում են Վայոց Ձորի ու Արարատի մարզերի որոշ բնակավայրերում:

My World My Space
20.07.2010, 16:57
Կարծում եմ ավելի հարմար է մի հոգուն հարցազրույց տալու տարբերակը: Հետո մնացած հարցերին կպատասխանեմ:
Հարցազրույց վերցնողին էլ ինքներդ որոշեք: ;)

Առաջարկում եմ Տիգի թեկնածությունը....

Norton
20.07.2010, 17:03
Հարցազրույց վերցնողին էլ ինքներդ որոշեք: ;)

Ուլուանա, Գալաթեա, Դայանա:

Dayana
20.07.2010, 17:05
Ուլուանա, Գալաթեա, Դայանա:

Շնորհակալ եմ Անդ ջան, բայց ես դեռ շատ փոքր եմ (այս թվում նաև տարիքով) Արևածագից հարցազրույց վերցնելու համար: :)

Tig
20.07.2010, 17:07
Առաջարկում եմ Տիգի թեկնածությունը....

Հով ջան, ես ոչ մի անգամ հարցազրույց չեմ վերցրել, նամանավանդ վիրտուալ: Չեմ կարծում, որ իմ անցկացրածը հետաքրքիր կլինի:) Իզուր փչացնելու եմ…
Այ Գալաթեաի հարցազրույցները շատ եմ հավանել:) Նրա թեկնածությունն եմ առաջադրում:

ars83
20.07.2010, 17:17
Հարցազրույց վերցնողին էլ ինքներդ որոշեք: ;)

Գալաթեա, Ռուֆուս, Շինարար :)

Norton
20.07.2010, 17:19
Շնորհակալ եմ Անդ ջան, բայց ես դեռ շատ փոքր եմ (այս թվում նաև տարիքով) Արևածագից հարցազրույց վերցնելու համար: :)

Դե քո անունը վերջին տեղում էր, Ուլուանայից ու Գալաթեայից հետո:

Ռուֆուս
20.07.2010, 17:20
Գալաթեա, Ռուֆուս, Շինարար :)

Չէ, ես հարցազրույց վերցնել չեմ կարող :(

Արս, ես էլ մտել էի, որ քո անունը գրեի :)

ars83 :goblin կամ էլ Ուլուանա :)

ars83
20.07.2010, 17:30
Չէ, ես հարցազրույց վերցնել չեմ կարող :(
Եթե համարում ես, որ հետաքրքիր հարցազրույց չի ստացվի քո կողմից, ապա չարաչար սխալվում ես: :P
Եթե պարզապես հարմար չես գտնում, շեֆ ջան... գիտես, խոսքդ օրենք ա :pioneer:

ars83 :goblin
Շնորհակալություն առաջարկի համար, բայց չեմ կարող: Արևածագը շատ հետաքրքիր անձնավորություն է, ինչ խոսք, :hi բայց ես բավականաչափ չեմ ուսումնասիրել իր գրառումները ֆորումում, կամ գոնե մի փոքր շփվել, որպեսզի կարողանամ հետաքրքրություն ներկայացնող հարցազրույց վարել: Ժամանակս էլ, ցավոք, չի ների անհրաժեշտ խորությամբ ուսումնասիրություններ կատարելու: :(

Ռուֆուս
20.07.2010, 17:35
Չէ, Արս ջան, էս անգամ ես իսկականից պասս: :)

Արևածագ
20.07.2010, 17:48
Ես էլ, ինչպես մնացած ակումբցիները, իմ թեկնածուներին առաջարկեմ.
Ուլուանա, Jarre, My World My Space:
Ափսոս Ռուֆուսը չի ուզում, բայց բերման չենք ենթարկի...:)

Ռուֆուս
20.07.2010, 17:51
Ես էլ, ինչպես մնացած ակումբցիները, իմ թեկնածուներին առաջարկեմ.
Ուլուանա, Jarre, My World My Space:
Ափսոս Ռուֆուսը չի ուզում, բայց բերման չենք ենթարկի...:)

+3 :))

իսկ եթե երեքն էլ հարցազրույց վերցնե՞ն: Մի քիչ ճոխ կլինի, բայց արեւածագին ամեն ինչ թույլատրելի ա :)

Ուլուանա
20.07.2010, 18:22
Ես էլ, ինչպես մնացած ակումբցիները, իմ թեկնածուներին առաջարկեմ.
Ուլուանա, Jarre, My World My Space:
Ես որ դեմ չեմ։ :) Համ էլ վաղուց հարցազրույց չեմ վարել, նույնիսկ կարոտել եմ էդ գործին։ :))
Մի խոսքով՝ ես իմ համաձայնությունը հայտնեցի, կսպասեմ վերջնական որոշմանը։ ;)

My World My Space
20.07.2010, 19:11
Ես որ դեմ չեմ։ :) Համ էլ վաղուց հարցազրույց չեմ վարել, նույնիսկ կարոտել եմ էդ գործին։ :))
Մի խոսքով՝ ես իմ համաձայնությունը հայտնեցի, կսպասեմ վերջնական որոշմանը։ ;)

Համաձայն եմ Ռուֆուսի ու Արևածագի հետ, բայց ավելի հակված եմ Ուլուանայի թեկնածությանը....

Jarre
20.07.2010, 20:44
Ես էլ, ինչպես մնացած ակումբցիները, իմ թեկնածուներին առաջարկեմ.
Ուլուանա, Jarre, My World My Space:
Ափսոս Ռուֆուսը չի ուզում, բայց բերման չենք ենթարկի...:)
Արևածագ :)
Անչափ շնորհակալ եմ ինձ նման պատիվ ընձեռելու համար :oy Անկեղծ, անչաաաափ զգացված եմ... :oy Այնքան անպսպասելի էր ինձ համար....

Արևածագ հավատացեք, որ ձեր իսկ շահերից ելնելով վստահությամբ կարող եմ ասել, որ ձեր թվարկածներից լավագույն թեկնածուն Ուլուանան է ;)

ՀԳ՝ սա կեղծ համեստություն կամ ձևականություն չէ :)

ՀՀԳ՝ արդեն հիմիկվանից անհամբեր սպասում եմ հարցազրույցին։ Էրեխեք խնդրում եմ շուտ արեք։

Rhayader
20.07.2010, 21:19
Պահանջում եմ, որ այնուամենայնիվ Ռուֆուսը վերցնի: Ու չմոռանա շոշափել սեքսի, թմրադեղերի ու ռոքնռոլի թեման:D

Արևածագ
20.07.2010, 21:58
Ուլուանա՜...:love

Պահանջում եմ, որ այնուամենայնիվ Ռուֆուսը վերցնի: Ու չմոռանա շոշափել սեքսի, թմրադեղերի ու ռոքնռոլի թեման:D
Իսկ նշածդ թեմաները քո ու Ռուֆուսի «ազիզ խաթեր համար» կաշխատենք որևէ ձևով անպայման շոշափել::))

Բարեկամ
21.07.2010, 06:39
-Խա', մեհ հենց շոտվկեն էհ էր տարն ըսպասել...[/B]

Հավես համեմատություն էր, բայց չհասկացա ինչ ա պատասխանել: բառավերջին "հ"-ն երևի "նք"-ն ա, "էր"-ի դերը պարզ չէր, "տարն"-ն էլ մնաց հանելուկ... :8 :'

Էլիզե
08.08.2010, 21:35
ԹաՌմԸ հարցազրույցի ժամանակը չի? :)) "Ում հարցազրւյցն եք ուզում կարդալ?" -
Պատասխանում եմ`

Ministr-ի!!!!!! :goblin :))

ministr
08.08.2010, 22:31
Պահոոոոո.... ում մի կտոր հաց չէի տվել :D

Էլիզե
08.08.2010, 22:35
Ժողովուրդ!!! եղեք ակտիվ... սկսեցինք- կողմ? դեմ? :think
կողմ, չէ??? :))

Լուսաբեր
08.08.2010, 22:35
Պահոոոոո.... ում մի կտոր հաց չէի տվել :D

Ընթացքում կիմանանք :))

Էլիզե
08.08.2010, 22:45
Պահոոոոո.... ում մի կտոր հաց չէի տվել :D

փաստորեն ինձ... :D

Դեկադա
08.08.2010, 23:00
Հայեր, Արևածագի հետ հարցազրույցը ի՞նչ եղավ: Աչքս ջուր կտրեց այ մարդ, վայ...:)

Ուլուանա
08.08.2010, 23:06
Հայեր, Արևածագի հետ հարցազրույցը ի՞նչ եղավ: Աչքս ջուր կտրեց այ մարդ, վայ...:)
Կլինի շուտով :)։

Dayana
09.08.2010, 23:14
ԹաՌմԸ հարցազրույցի ժամանակը չի? :)) "Ում հարցազրւյցն եք ուզում կարդալ?" -
Պատասխանում եմ`

Ministr-ի!!!!!! :goblin :))

Ես դեմ եմ, Մինիստրին ինչ հարց տաս, չի պատասխանի, էդ մենեջերները տենց են :angry :)) :P

*e}|{uka*
09.08.2010, 23:30
Ժունդիայի: :)

yerevanci
10.08.2010, 01:20
Ժունդիայի: :)

հա, լրիվ համաձայն եմ, Ժունդիայի պատրաստվի ;)

Էլիզե
10.08.2010, 21:54
Ես դեմ եմ, Մինիստրին ինչ հարց տաս, չի պատասխանի, էդ մենեջերները տենց են :angry :)) :P

Անհնար է :)) պատին դեմ կտանք :D

ministr
10.08.2010, 22:18
Անհնար է :)) պատին դեմ կտանք :D

Պատին ինչ ուզում եք արեք, յա տուտ նեպրիչյոմ :D

Դեկադա
10.08.2010, 22:27
Անհնար է :)) պատին դեմ կտանք :D

Էս մարդու հա-ն ու չէ-ն դեռ չեք իմացել արդեն պատին ե՞ք դեմ տալիս: Կարողա ինքը լավ էլ համաձայն ա ու առանց կռվի գլուխ կգա::)

հեսա ստեղ ա, թող ինքն էլ պատասխանի;)

Dayana
10.08.2010, 22:28
Էս մարդու հա-ն ու չէ-ն դեռ չեք իմացել արդեն պատին ե՞ք դեմ տալիս: Կարողա ինքը լավ էլ համաձայն ա ու առանց կռվի գլուխ կգա::)

Ոչինչ Դեկադա ջան, էս գլխից «ատամ ենք ցույց տալիս», որ ազնիվ-ազնիվ պատասխանի բոլոր հարցերին :))

ministr
10.08.2010, 22:30
Ռաֆոյի հերթնա իմ համաձայն լինել չլինելն ինչ? :)

Էլիզե
10.08.2010, 22:31
Պարոն Նախարար? հնն? էսօր ա Ձեր հարցազրույցի օրը. թե վաղը? ????

Տեսար Դեկադա ջան, հարցրեցի, թող պատասխանի իմանանք :))

Դեկադա
10.08.2010, 22:31
Ռաֆոյի հերթնա իմ համաձայն լինել չլինելն ինչ? :)

դու համաձայնվի, հիմա էլ հերթով կվերցնեն հարցազրույցը:)

ministr
10.08.2010, 22:33
Պարոն Նախարար? հնն? էսօր ա Ձեր հարցազրույցի օրը. թե վաղը? ????

Տեսար Դեկադա ջան, հարցրեցի, թող պատասխանի իմանանք :))

Հարցազրույցն արդեն սկսելա? ;)

Էլիզե
10.08.2010, 22:34
Հարցազրույցն արդեն սկսելա? ;)

դե որ շատ խնդրես... հա կսկսի.... ոնց որ շատ ես ուզում, որ սկսի???? :))

ministr
10.08.2010, 22:37
Որ ասում էին ժուռնալիստները չամուռ են չէի հավատում.. :D

Դեկադա
10.08.2010, 22:38
Որ ասում էին ժուռնալիստները չամուռ են չէի հավատում.. :D

Չամուռ չլնեն ինֆորմացիա չեն կորզի;)

Էլիզե
10.08.2010, 22:49
Որ ասում էին ժուռնալիստները չամուռ են չէի հավատում.. :D

Ժուռնալիստը դու ես...... թու, ինչ էի ուզում ասել` չամուռը դու ես :D

SSS
11.09.2010, 09:54
Ժունդիայի: :)

+1 :)

Ռուֆուս
11.09.2010, 09:56
+1 :)

+1

Մի հոգու էլ կավելացնեմ - Interdenominational :)

yerevanci
11.09.2010, 12:35
լրիվ համաձայն եմ Ժունդիայիի թեկնածությանը

Հայկօ
11.09.2010, 15:37
Ուրվական

Adriano
11.09.2010, 15:57
Կցանկանամ կարդալ SSS-ինը, Ժունդիայիինը, Կատկայինը, Ագնիինը

Էլիզե
12.09.2010, 19:12
Չքամահրել իմ առաջարկած տարբերակը` :goblin :)) Miniatr-ի հարցազրույցի պահը ոնց եղավ??? .... :think

tikopx
12.09.2010, 19:15
Ժունդիայի

Inna
12.09.2010, 19:17
Բոլորի...;):)

Էլիզե
12.09.2010, 22:05
Չքամահրել իմ առաջարկած տարբերակը` :goblin :)) Miniatr-ի հարցազրույցի պահը ոնց եղավ??? .... :think

Miniatr :)) վատ նիք չի, չէ?:lol

Ministr (http://www.akumb.am/member.php/16705-ministr)-ի հետ եմ էլի

Ungrateful
13.09.2010, 04:59
Ուրվական

+‏‏ ‏‏‏‏ ‏‏

Արևածագ
13.09.2010, 15:24
Եկեք ‎ CactuSoul ի հարցազրույցի մասին չմոռանանք: Տեսեք՝ ինչքան ստորագրություն էր հավաքել :http://www.akumb.am/showthread.php/6229-%D5%88%D5%9E%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6-%D5%A5%D6%84-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AC?p=2039205&viewfull=1#post2039205
Կակտուսիկինն եմ ուզում...:oy

Dayana
13.09.2010, 22:19

Ինձ թվում ա Կակտուսն էնքան փափուկ ա, որ իրան հարցեր տալիս կարող ա ցավացնենք: Ազնիվ խոսք:

Agni
13.09.2010, 22:41
Ինձ թվում ա Կակտուսն էնքան փափուկ ա, որ իրան հարցեր տալիս կարող ա ցավացնենք: Ազնիվ խոսք:

Իսկ չի՞ լինի անցավ հարցեր տանք:) Ես էլ եմ շատ ուզում Կակտուսի հարցազրույցը կարդալ...

yerevanci
13.09.2010, 22:43
Ժունդիայի ու հետո Կակտուս, մի երկու օրվա տարբերությամբ, որ էն մեկից ուշքի գանք

Ժունդիայի
13.09.2010, 23:05
Տեսնես Ժունդիայիից ինչ են ուզում իմանալ: :))

Սովորական մարդ եմ էլի ինձ համար: ;)

Արևածագ
14.09.2010, 08:32
Ուլանան կարծես թե քչացրել է ակումբ մտնելը, բայց այս անարխիան ինչ- որ մեկը պիտի ղեկավարի::))
Կակտուսիկը թեմայում բարձրաձայն չի հրաժարվել հարցազրույցից: Ենթադրում եմ, որ լռությունը համաձայնության նշան է: Հարկավոր է ընտրել հարցազրույցը վարողին: Կարծում եմ իրեն ճանաչողներից մեկը կարող է լինել, որ հենց «փափուկ» հարցերից տա:

Տեսնես Ժունդիայիից ինչ են ուզում իմանալ: :))

Սովորական մարդ եմ էլի ինձ համար: ;)

Был бы человек, статья всегда найдётся.:))
Դու համաձայնի'ր, հարցեր կգտնվեն:;)

Բարեկամ
14.09.2010, 14:54
Տեսնես Ժունդիայիից ինչ են ուզում իմանալ: :))

Սովորական մարդ եմ էլի ինձ համար: ;)

Օրինակ կարելի ա իմանալ Ժունդիային ինչ ա... :' :8 մարդու մատները փաթ են ընկնում հավաքելուց :blin

yerevanci
14.09.2010, 15:23
Օրինակ կարելի ա իմանալ Ժունդիային ինչ ա... :' :8 մարդու մատները փաթ են ընկնում հավաքելուց :blin

Ժունդիային քաղաքա Բրազիլիայում, որտեղ ապրումա Ժունդիային :)

ivy
14.09.2010, 15:29
Օրինակ կարելի ա իմանալ Ժունդիային ինչ ա... :' :8 մարդու մատները փաթ են ընկնում հավաքելուց :blin

Ժունդիային քաղաքա Բրազիլիայում, որտեղ ապրումա Ժունդիային :)

Էս ինչ կարճ հարցազրույց էր: :unsure

CactuSoul
16.09.2010, 14:06
Ուլանան կարծես թե քչացրել է ակումբ մտնելը, բայց այս անարխիան ինչ- որ մեկը պիտի ղեկավարի::))
Կակտուսիկը թեմայում բարձրաձայն չի հրաժարվել հարցազրույցից: Ենթադրում եմ, որ լռությունը համաձայնության նշան է: Հարկավոր է ընտրել հարցազրույցը վարողին: Կարծում եմ իրեն ճանաչողներից մեկը կարող է լինել, որ հենց «փափուկ» հարցերից տա:

Ո՞ր մեղքիս համար… Դե լավ, հարցաքննեք, ի՞նչ ասեմ:oy…

Արևածագ
16.09.2010, 15:32
Ո՞ր մեղքիս համար… Դե լավ, հարցաքննեք, ի՞նչ ասեմ:oy…

Ապրե'ս, որ համաձայնեցիր::ok Իսկ քո կարծիքով ո՞վ կարող է հարցազրույցը վարել: Առաջարկիր թեկնածուներիդ:
Կարծում եմ ‎ Dayana- ն լավ թեկնածու է:

CactuSoul
16.09.2010, 16:42
Իսկ քո կարծիքով ո՞վ կարող է հարցազրույցը վարել: Առաջարկիր թեկնածուներիդ:
Կարծում եմ ‎ Dayana- ն լավ թեկնածու է:
Ինքս թեկնածուներ չունեմ, դժվարանում եմ մտածել այդ ուղղությամբ: Ավելի շուտ կան մարդիկ, ումից կուզեի հարցեր ստանալ ու պատասխանել, զուտ ինձ համար, նրա համար, որ գուցե մի բանի մասին մտորելու առիթ տան, որ մինչ այդ չէի մտածել: Բայց իրենց անունները ես չեմ տա, «սովորական» հարցազրույցից հետո թե ուզեն, միևնույն է, կտան իրենց հարցերը (թեպետ ոմանք վաղուց ակումբ չեն էլ մտնում):
Եկեք՝ դուք առաջարկեք թեկնածություններ, ի վերջո կորոշենք միահամուռ ուժերով:
Dayana-յի թեկնածությանն, օրինակ, դեմ չեմ:

Արևածագ
18.09.2010, 20:36
Օրվա մեջ ամենաքիչը երեք անգամ CactuSoul‎ -ի հարցազրույցի թեման միտս է ընկնում: Հենց հարցազրույցը տա- պրծնի, կասեմ, թե ինչու՞:;) Հարգելի ակումբցիներ, խնդրում եմ ավելի ակտիվ եղեք հարցազրույց վարողին առաջարկելու գործում: Կամ էլ միգուցե միանգամից ովքեր որ ցանկանում են, իրենց հարցերն սկսեն գրե՞լ հարցազրույցի համար բացված թեմայում:
Հարցազրույցը վարելու համար նոր թեկնածուներ ունեմ.
Շինարար, Բարեկամ, Impression :

Բարեկամ
19.09.2010, 11:24

Շնորհակալ եմ, Արևածագ ջան, վստահության համար, բայց անկեղծ ասած` հարցազրույց վարելու մի դառը փորձ արդեն ունեցել եմ ակումբում մի քանի տարի առաջ ու մի համապատասխան որակումից հետո կտրականապես որոշել եմ էլ հարցազրույց երբեք չվերցնել: Իսկ կակտուսիկն արժանի է լավագույն հարցազրույցի :love

Շինարար
19.09.2010, 14:11
Շինարար, Բարեկամ, Impression :

Զգացված եմ, որ ինձ էլ եք նկատել:)) Ծանոթներս ինձ մեղադրում են անտարբերության համար, իրականում ոչ այնքան անտարբեր եմ, որքան բավարարվում եմ շփման մեջ այնքանով, որքան դիմացինս ցանկանում է տալ: Հաճույքով կկարդամ CactuSoul‎-ի հարցազրույցը, բայց եթե նախապես արդեն խոսացված չլիներ այդ հարցազրույցի մասին այս թեմայում, մտքովս երբեք չէր անցնի, թե հետաքրքիր կլինի կարդալ իր կամ ցանկացած մեկի հարզացրույցը:)) Ներեցեք, համենայն դեպս առայժմ հարցեր չունեմ տալու:) Բայց հարցազրույցի ընթերցումն արդեն կանխավայելում եմ:

Արևածագ
19.09.2010, 15:13
Մի գյուղացի իր միակ ձիով գնում է քաղաք: Այնպես է պատահում, որ նրա ձին քաղաքում գողանում են: Էս խեղճ մարդը շատ դես -դեն ընկնելուց հետո, գնում է քաղաքի հրապարակն ու հայտարարում:
- Եթե ձիս չգտնվի, ես էլ ստիպված եմ անել այնպես, ինչպես ժամանակին հայրս էր վարվել:
Գողերն այս մարդու սպառնալիքից վախեցած՝ վերադարձնում են ձին: Բայց մի մարդու էլ ճամփում են, որ հարցնի, թե նրա հայրն այդ ի՞նչ սարսափազդու միջոց է օգտագործել:

Շարունակությունը՝ Կակտուսիկի հարցազրույցից հետո:
Եթե հարցազրույցը մոտ օրերս չկարդամ, պատմածիս գյուղացու հոր նման եմ վարվելու::goblin

Հայկօ
19.09.2010, 15:41

Հաաաաա՜ դե, վախում ենք, վախում ենք, ոտով գն... ըըը, դու՛ վարի էդ հարցազրույցը, էլի :P:D:

Արևածագ
19.09.2010, 16:17
Հաաաաա՜ դե, վախում ենք, վախում ենք, ոտով գն... ըըը, դու՛ վարի էդ հարցազրույցը, էլի :P:D:

Ափսո'ս, որ պիտի հա'մ ճառ ասեմ, հա'մ զանգ կախեմ...:(

Նաիրուհի
19.09.2010, 20:38
Հաաաաա՜ դե, վախում ենք, վախում ենք, ոտով գն... ըըը, դու՛ վարի էդ հարցազրույցը, էլի :P:D:

Բա թա՞մբը, Հայկօ։ ;)

Հ. Գ. Հայկօյի հարցազրույցն եմ ուզո՜ւո՜ւո՜ւմ... :cry

Հայկօ
19.09.2010, 20:51
Հ. Գ. Հայկօյի հարցազրույցն եմ ուզո՜ւո՜ւո՜ւմ... :cry

Ես անհամ կերպար եմ, ուզելու բան չկա :)): Միջին վիճակագրական:

Նաիրուհի
19.09.2010, 20:56
Ես անհամ կերպար եմ, ուզելու բան չկա :)): Միջին վիճակագրական:

Անհամ չես, սուտլիկ ես :angry
Հ. Գ. Մնում եմ նույն կարծիքին

Jarre
19.09.2010, 20:58
Եկեք ‎ CactuSoul ի հարցազրույցի մասին չմոռանանք: Տեսեք՝ ինչքան ստորագրություն էր հավաքել :http://www.akumb.am/showthread.php/6229-%D5%88%D5%9E%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%B6-%D5%A5%D6%84-%D5%B8%D6%82%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AC?p=2039205&viewfull=1#post2039205
Կակտուսիկինն եմ ուզում...:oy

Ոնց հասկացա, Կակտուսիկի հարցազրույցի հերթն ա չէ՞ :)
Արևածագ, ինձ թվում է դու ամենալավը կվերցնես ու ոչ թե թվում է, այլ պահանջում եմ :goblin
Ու մեկ էլ հնարավոր կլինի չէ՞ վերջում մենք էլ մեր հարցերը տանք։

Արևածագ
19.09.2010, 21:18
Քանի որ գյուղացու թամբը ուսին դրած ոտքով տուն վերադառնալը ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, այո', ես կվերցնեմ հարցազրույցը: Եթե CactuSoul ը համաձայնի::oy
Մի առաջարկ. Եկեք պայմանավորվենք, թող յուրաքանչյուր հարցազրույց տվող հաջորդ հարցազրույցն ինքը վերցնի: Թե չէ դուրս է գալիս, որ պատրաստի հարցազրույցը կարդալու ախորժակ շատերն ունեն, բայց դա անցկացնելու համար քչերն են պատրաստակամ:
Ուշի- ուշով նայել եմ հարցազրույցների թեման: Ամենաշատը հարցազրույցներ վերցրել է Ուլուանան: Յուրաքանչյուր անգամ նստել- սպասել, որ Ուլուանան կգա ու այս հարցը կկարգավորի, կարծում եմ սխալ է: Այնպես որ, վերը առաջարկածս մեխանիզմը կարող ենք քննարկել: Կամ էլ ավելի խելամիտ բան առաջարկեք:;)

Dayana
19.09.2010, 21:28

Կակտուսիկին հարցազրույց տալ շատերը կուզեն, էնպես որ էս միտքն ինձ դուր եկավ:
Մի բան էլ ասեմ, քանի որ իմ թեկնածությունը եղել էր, ես ուղղակի գերադասեցի մի որոշ ժամանակ լռել, մինչև ավելի լավ թեկնածու չհայտնվի: Ես հաստատ էնքան խելոք չեմ, որ կարողանամ հարցազրույց վերցնել, այն էլ Կակտուսից, ում համ քիչ եմ ճանաչում, համ էլ շատ եմ վախենում ցավացնել: Էնպես որ Արևածագի թեկնածությանը երկու ձեռքով ու երեք ոտքով կողմ եմ: :)

ministr
19.09.2010, 21:31
Քանի որ գյուղացու թամբը ուսին դրած ոտքով տուն վերադառնալը ոչ մեկի համար էլ գաղտնիք չէր, այո', ես կվերցնեմ հարցազրույցը: Եթե CactuSoul ը համաձայնի::oy
Մի առաջարկ. Եկեք պայմանավորվենք, թող յուրաքանչյուր հարցազրույց տվող հաջորդ հարցազրույցն ինքը վերցնի: Թե չէ դուրս է գալիս, որ պատրաստի հարցազրույցը կարդալու ախորժակ շատերն ունեն, բայց դա անցկացնելու համար քչերն են պատրաստակամ:
Ուշի- ուշով նայել եմ հարցազրույցների թեման: Ամենաշատը հարցազրույցներ վերցրել է Ուլուանան: Յուրաքանչյուր անգամ նստել- սպասել, որ Ուլուանան կգա ու այս հարցը կկարգավորի, կարծում եմ սխալ է: Այնպես որ, վերը առաջարկածս մեխանիզմը կարող ենք քննարկել: Կամ էլ ավելի խելամիտ բան առաջարկեք:;)

Պահո, ընկնելու եմ Էլիզի ձեռը.. :))))

Էլիզե
19.09.2010, 21:34
Պահո, ընկնելու եմ Էլիզի ձեռը.. :))))

հույս տուր քեզ :beee :))

Interdenominational
19.09.2010, 23:07
Նախապես ներողություն խնդրելով, որ խախտում եմ փոխադարձ սիրալիրափոխանակությունների անկանոն ընթացքը, թույլ տվեք տեղեկանալ, իսկ որ ավելի կոնկրետ՝ ճշտել /գոնե ինքս ինձ համար/: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ֆորում ունի իր ակնառու «աստղերը», կենսախինդ «ակտիվները», ինտելեկտուալ «հեղինակությունները», նույնիսկ երկրորդ, երրորդ պլանից այն կողմ գտնող, ոչ ակտիվ, լռելյան ֆորումային կյանք վարող «անտեսանելիները» և այլն…ու նաև այստեղ տվյալ դասակարգումները որոշակիորեն նկատելի են, ու դա զարմանալի չէ, վերջիվերջո Ակումբը նաև մեր հասարակության թեկուզ և ոչ ամբողջական, բայց մոդելն է…

Խոնարհաբար ներողամտություն հայցելով վերջին տասնյակ էջերի գրառումների հեղինակներից, այնուհանդերձ կուզենայի դիտողություն անել՝ «հարցազրույց» կոչվածը ընկերամտերմահումորաթեթևաբանական մթնոլորտ ենթադրող զրույցը չէ: Գիտեք, այստեղ երբեմն բախտ է վիճակվում ընթերցել որևէ անհատի հետ «կազմակեպված հարցազրույցը», ու 10-ից 7-ի դեպքում այնպիսի տպավորություն է, որ երկխոսության մասնակիցները /այլ բան ես դա չէի անվանի/ կրկնում են վատ խաղացված ինչ-որ սցենար, դա նույնիսկ մտերմիկ զրույց չէ, խոսակցության զարգացումը լրջության չտրամադրող ու կանխատեսելի է…

Ես և անշուշտ շատ-շատ «անտեսանելիներ», որոնք ֆորումի «առաջին պլանում» չեն, կուզենային ժամանակ առ ժամանակ անակնկալ ապրել՝ ընթերցելով որևէ մեկի իրոք ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ, ինքներս մեզ համար զարմանալի բացահայտումներ կատարել տվյալ անձի վերաբերյալ, հարցազրույցը «օրվա հերոսին» պիտի այլ հարթություն տեղափոխի - բացված փակագծերից ու ՄԱՐԴՈՒ հոգեկերտվածքի բացահայտմամբ:

Հարգելիներ, ներեցեք ինձ, բայց «վաղեմի ֆորումցի» լինելը «լրագրողի» հոմանիշը չէ… ես հարգում եմ այստեղ շատ-շատերին, նույնիսկ հարզատացել եմ հոգեպես… բայց… մի ընդունեք սա որպես նորեկի չարտոնված ու չընդունվող հանդիմանություն, հարգելիներ, հարցազրույցը ավելին է, քան հումորախառը երկխոսությունը, որի, օրինակ, 10-ից 9-ը րոպեները պատկանում են «հյուրին»… այլ ռակուրսով ու մակարդակով պետք է ներկայացվի «օրվա հյուրը», այլ ոչ թե այնպիսի տպավորություն ստեղծվի, որ զրուցակիցները ամբողջ ժամանակ իրար աչքով են անում… ճիշտ հասկացեք ինձ: Իրոք, այնքան մարդիկ կան, որոնք լուսավոր հոգիներ են Ակումբում, որոնց հետ արդեն անց է կացվել «հարցազրույց», բայց… շատ բան պակասում է: Տարբեր թեմաներում իրոք ուշագրավ մարդիկ են գրառումներ անում, որոնք նույնիսկ ԱՅՍ թմայում գրառում չունեն, ու որոնք այսպես կոչված «որպես հարցազրույցի թեկնածու» երբևէ չեն առաջադրվել: Ազնվություն չէ այդպես վարվել, ըստ իս: Ի դեպ՝ մի՞թե Ակումբում լրագրողներ չկան…
Շնորհակալություն ու ևս մեկ անգամ ներողություն…եթե…

Katka
20.09.2010, 01:10
Վերեւինին՝
Գրածիդ մեջ կան բաներ, որոնց հետ համամիտ եմ: Մյուս կողմից՝ ֆորում է, այն էլ՝ մեծ մասամբ երիտասարդներ են::)

Ընթերցելով որևէ մեկի իրոք ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ, ինքներս մեզ համար զարմանալի բացահայտումներ կատարել տվյալ անձի վերաբերյալ, հարցազրույցը «օրվա հերոսին» պիտի այլ հարթություն տեղափոխի - բացված փակագծերից ու ՄԱՐԴՈՒ հոգեկերտվածքի բացահայտմամբ:
:o Ինձ թվում է` դու ճիշտ ֆորումում չես: Ֆորում չենք մտնում բացահայտելու օրվա հերոսին, այն էլ` հոգեկերտվածք: Կարող է մարդ կատարի խելացի գրառումներ, բայց, ազնիվ խոսք, ինձ կյանքում չի հետաքրքրի իրա հոգեկերտվածքը, զարմանալի բացահայտումներ կատարել. վիրտուալում այլ է:

Պարզապես կարող ես չկարդալ հարցազրույցների բաժինը::) Այս ֆորումի բնակիչներն են հետաքրքրում ինձ այնպիսին, ինչպիսին, որ իրենք կան: ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ լսելու համար կարելի է դիտել «Линия жизни» հաղորդումը:

CactuSoul
21.09.2010, 00:46
Մի առաջարկ. Եկեք պայմանավորվենք, թող յուրաքանչյուր հարցազրույց տվող հաջորդ հարցազրույցն ինքը վերցնի: Թե չէ դուրս է գալիս, որ պատրաստի հարցազրույցը կարդալու ախորժակ շատերն ունեն, բայց դա անցկացնելու համար քչերն են պատրաստակամ:
Կներեք, բայց նման պայմանի դեպքում ստիպված կլինեմ հրաժարվել հարցազրույցից: Հարցազրույց վարելու փորձ չունեմ ու աշխատանքն ու մնացած կարևոր բաները հաշվի առնելով՝ մինչև պատշաճ հարցեր կարողանամ կազմել բավական ժամանակ կանցնի: Իսկ ինչպես ցույց է տալիս փորձը՝ ակումբում սպասել չեն սիրում:oy:

SSS
06.10.2010, 11:06
Կարծես թե հերթը Ժունդիայիննա հա?

Adriano
06.10.2010, 11:10
Կարծես թե հերթը Ժունդիայիննա հա?

Էդ խի քոնը ոնց անցավ որ չնկատեցինք?:)

Նաիրուհի
05.11.2010, 03:52
Էս կողմերում վաղուց ձեն-ձուն չկա :( Ժունդիայիի հարցազրույցն ի՞նչ եղավ, աչքներս ջուր կտրեց...
Հ. Գ. Մեկ է՝ Հայկօյի հարցազրույցն եմ ուզո՜ւմ...

Արևածագ
05.11.2010, 05:52
Էս կողմերում վաղուց ձեն-ձուն չկա :( Ժունդիայիի հարցազրույցն ի՞նչ եղավ, աչքներս ջուր կտրեց...
Հ. Գ. Մեկ է՝ Հայկօյի հարցազրույցն եմ ուզո՜ւմ...

Ես էլ եմ սպասում Ժունդիայի հարցազրույցին, բայց կարծես թե իրեն- իրեն չի լինում, որովհետև բոլորս էլ առոք- փառոք նստած սպասում ենք, թե որևէ մեկը հարցազրույցը կվերցնի, կսարքի, կդնի, մենք էլ հաճույքով կկարդանք, լայաղներիս տվե՞ց՝ շնորհակալության կոճակը կսեղմենք, չտվե՞ց՝ էդ նեղությունն ինչի՞ պիտի քաշենք:
Չնայած ինձ դուր չի գալիս տարբեր ակումբցիների կողմից տրված հարցերի պատասխաններով ձևավորվող հարցազրույցը, բայց երևի այդպես անե՞նք: Իսկ գուցե՞ որևէ մեկը ցանկություն ունի Ժունդիայից հարցազրույց վերցնելու...:think

Ռուֆուս
05.11.2010, 10:57
Ժունդիայից բացի ՍՍՍ-ն էլ ա հերթի մեջ :)

E-la Via
05.11.2010, 12:27
Ես էլ եմ սպասում Ժունդիայի հարցազրույցին, բայց կարծես թե իրեն- իրեն չի լինում, որովհետև բոլորս էլ առոք- փառոք նստած սպասում ենք, թե որևէ մեկը հարցազրույցը կվերցնի, կսարքի, կդնի, մենք էլ հաճույքով կկարդանք, լայաղներիս տվե՞ց՝ շնորհակալության կոճակը կսեղմենք, չտվե՞ց՝ էդ նեղությունն ինչի՞ պիտի քաշենք:
Չնայած ինձ դուր չի գալիս տարբեր ակումբցիների կողմից տրված հարցերի պատասխաններով ձևավորվող հարցազրույցը, բայց երևի այդպես անե՞նք: Իսկ գուցե՞ որևէ մեկը ցանկություն ունի Ժունդիայից հարցազրույց վերցնելու...:think

Չգիտես ինչի, բայց ինձ թվում է Ժունդիայից հարցազրույց լավագույնս կվերցնի Հայկօն, բայց չգիտեմ էլ կհամաձայնի???
Կամ էլ հենց դու Արևածագ ջան… Ինչ կասես???

Արևածագ
05.11.2010, 12:33
Չգիտես ինչի, բայց ինձ թվում է Ժունդիայից հարցազրույց լավագույնս կվերցնի Հայկօն, բայց չգիտեմ էլ կհամաձայնի???
Կամ էլ հենց դու Արևածագ ջան… Ինչ կասես???

Արևածագն էլ կռիվ գնացողը չի՜ի՜ի՜...:)) Ճիշտն ասած՝ իմ մտքով էլ է նման բան անցել: Հարցազրույց- երկխոսություն Հայկօյի ու Ժունդիայի միջև: Երկուսը՝ մեկում: Երկուսն էլ տաղանդավոր են ու իրար արժանի::ok

E-la Via
05.11.2010, 12:44
Արևածագն էլ կռիվ գնացողը չի՜ի՜ի՜...:)) Ճիշտն ասած՝ իմ մտքով էլ է նման բան անցել: Հարցազրույց- երկխոսություն Հայկօյի ու Ժունդիայի միջև: Երկուսը՝ մեկում: Երկուսն էլ տաղանդավոր են ու իրար արժանի::ok

Հետաքրիր միտք էր, շաաատ հետաքրքիր :ok… Շատ լավ կլիներ, որ համաձայնեին :):

Magic-Mushroom
05.11.2010, 14:55
Ես անհամբեր սպասում եմ ՏՏՏ-ի հարցազրույցին,կարծում էմ Էլիզեյի հարցազրույցը նույնպես չէր խանգարի:)

yerevanci
05.11.2010, 15:57
Ժունդիայիի ժամանակնա արդեն, անցած անգամ պլստաց, բայց դե հիմա ոնց երևումա չի կարա :)

E-la Via
23.11.2010, 00:32
Հետաքրքիր է վերջնական ինչ-որ բան որոշվեց??? Որևէ մեկի հարցազրույցը նախապատարաստվում է???

Էլիզե
19.12.2010, 01:16
Բա մեր հալալ-զուլալ Նախարարի //օն ժե ձյաձ Մինիստր :)) // հարցազրույցը երբ կազմակերպենք.... մեռա ասելով... :))

xDavvidx
26.02.2011, 00:15
Ես ել եմ ուզում հարցազրույց տամ

Kuk
26.02.2011, 01:20
Ես ել եմ ուզում հարցազրույց տամ

Ինձ թվում ա ճիշտ կլինի, եթե մի առանձին թեմա բացենք՝ հարցումով, ու քվերակենք, թե ով պետք է քեզնից հարցազրույց վերցնի: Ի՞նչ կարծիքի ես, Դավիթ:

Chuk
10.05.2011, 23:13
Կարծում եմ, երկու բառը բավարար է իմ ուզածին հասնելու համար. Բարև, խնձո՛ր:

Chuk
17.05.2011, 20:37
Ժող, որ ասում էի «Բարև, խնձոր», նկատի ունեի հարցազրույց-մարցազրույց չե՞ք ուզում կարդալ: Առաջարկներ արեք, քննարկեք, վա՛ա՜յ :))

Dayana
17.05.2011, 21:00
Ժող, որ ասում էի «Բարև, խնձոր», նկատի ունեի հարցազրույց-մարցազրույց չե՞ք ուզում կարդալ: Առաջարկներ արեք, քննարկեք, վա՛ա՜յ :))
Արտ, բայց մի քանի հոգու հարցազրուց կա «հերթի մեջ»:

One_Way_Ticket
17.05.2011, 21:28
Կուզենայի, որ Վիշապի հետ հարցազրույց անցկացվեր։

Chuk
17.05.2011, 21:32
Արտ, բայց մի քանի հոգու հարցազրուց կա «հերթի մեջ»:

Կարող են թարմացվել դրանք:
Թեման սառել է, հարցազրույցներ չկան: Կարծում եմ, որ որոշակի հարցազրույցների կարիք ունենք:
Հին հերթի մեջ եղածները կարող է այդքան էլ արդիական չեն (ես չեմ նայել, չգիտեմ որոնք են, տեսականորեն եմ ասում), գուցե հակառակը՝ խիստ արդիական են ու պետք է էդ մասին հիշեցնել ու վերջապես անցկացնել :)

Ես թեև ադմին եմ, բայց երբևէ չեմ զբաղվել հարցազրույցների կազմակերպչական հարցերով: Ես ընդամենը հիշեցնում, թարմացնում եմ հարցազրույցների գաղափարը: Կամ էլ՝ փորձում եմ թարմացնել:

Dayana
17.05.2011, 21:35

Դե լավ, որ տենց, առաջարկում եմ Չուկի հարցազրույցը կազմակերպեմ մի ամսից :P Բայց լուրջ Արթ, կուզեի կարդալ հարցազրույցդ կյանքի որոշակի փուլից հետո:

Chuk
17.05.2011, 21:39
Դե լավ, որ տենց, առաջարկում եմ Չուկի հարցազրույցը կազմակերպեմ մի ամսից :P Բայց լուրջ Արթ, կուզեի կարդալ հարցազրույցդ կյանքի որոշակի փուլից հետո:

Էդ դեպքում ոչ թե մեկ ամիս, այլ ավելի երկար.. դեռ հարմարվել կա, բան կա :))

Ֆոտոն
18.05.2011, 10:51
Էդ դեպքում ոչ թե մեկ ամիս, այլ ավելի երկար.. դեռ հարմարվել կա, բան կա :))

Էդպես որ լինի, ես էլ հիմա պետք ա հարցազրույց տամ, որ հետո էլ տամ: :beee

CactuSoul
18.05.2011, 14:48
Բարեկամ:oy

Arpine
12.08.2011, 00:26
Հետաքրքիր կլիներ կարդալ Հայկօի հարցազրույցը.

armen9494
29.08.2011, 21:31
Կուզեի Lion-ի հետ հարցազրույցը կարդալ: Մի քանի օր է, ինչ շփվում եմ նրա (ավելի շուտ իր Հավերժության դատապարտվածի (http://www.akumb.am/showthread.php/61348-%D5%80%D5%A1%D5%BE%D5%A5%D6%80%D5%AA%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%A8)) հետ, բայց ինձ թվում է, թե շատ հետաքրքիր հարցազրույց է լինելու:

armen9494
29.08.2011, 21:34
Մեկ էլ, անհամեստություն թող չլինի, կուզեի իմ հետ հարցազրույցը կարդալ:oy

Magic-Mushroom
10.09.2011, 13:04
Թող անհամեստություն լինի,բայց իմը:D,իսկ ավելի ճիշտ շատ հետաքրքիր կլիներ Բյուրինը:) թող եւ Մեմինը:love

Freeman
10.09.2011, 13:56
Թող անհամեստություն լինի,բայց իմը:D,իսկ ավելի ճիշտ շատ հետաքրքիր կլիներ Բյուրինը:) թող եւ Մեմինը:love

Ես էլ Բյուրինը կուզեի:)

Կներեք անգրագիտությանս համար, բայց Մեմն ո՞վ ա :oy

Ներսես_AM
10.09.2011, 14:07
KarineIonesyan-ինը :pardon

Chuk
10.09.2011, 16:06
Ինձ թվում ա, որ վաղուց ժամանակն ա ոչ թե հարցազրույց տվող գտնելու, այլ հարցազրույց վերցնող գտնելու :)
Ժող, մարդ չկա՞, որ ցանկություն ունի զբաղվել:

John
10.09.2011, 16:07
Ես էլ Բյուրինը կուզեի:)

Կներեք անգրագիտությանս համար, բայց Մեմն ո՞վ ա :oy
Էդ անգրագիտություն չի, Freeman ախպեր))) Meme-նա Մեմը)))

Freeman
10.09.2011, 18:40
Էդ անգրագիտություն չի, Freeman ախպեր))) Meme-նա Մեմը)))
Հաա՜ վերջի «ե»-ն ա՞ կրճատվել,
Մեմե ջան ես քեզ գիտեմ, ուղղակի մտքովս չէր անցել,որ Մեմը դու ես :)

Հայկօինն էլ եմ ուզում))

ars83
11.09.2011, 09:01
Ինձ թվում ա, որ վաղուց ժամանակն ա ոչ թե հարցազրույց տվող գտնելու, այլ հարցազրույց վերցնող գտնելու :)
Ժող, մարդ չկա՞, որ ցանկություն ունի զբաղվել:
Նայած թե ումից է պետք վերցնել:

armen9494
11.09.2011, 09:46
Նայած թե ումից է պետք վերցնել:

Վերևում շատ տարբերակներ կան. ընտրիր որը որ քո սրտով ա;)

ars83
11.09.2011, 09:58
Վերևում շատ տարբերակներ կան. ընտրիր որը որ քո սրտով ա;)
Դե, սրտի հարց չի, այլ մարդուն քիչ թե շատ ճանաչելու (անձամբ կամ գրառումներով): Առաջարկված անձանցից երեքից կարող եմ հարցազրույց վերցնել՝ Ֆոտոնից, Էլիզեից կամ KarineIonesyan-ից (մականունները դասավորել եմ հարցազրույցին նախապատրաստվելու ժամանակի աճման կարգով):

Նարե91
11.09.2011, 15:23
Ժող եթե որոշեք, որ ուզում եք Մեմեի հարցազրուցը տեսնել, ապա ես պատրաստ եմ մեծ հաճույքով վերցնելու… Ակումբի էն եզակիներից ա, որին քիչ թե շատ ճանաչում եմ:)

armen9494
11.09.2011, 15:27
Ժող եթե որոշեք, որ ուզում եք Մեմեի հարցազրուցը տեսնել, ապա ես պատրաստ եմ մեծ հաճույքով վերցնելու… Ակումբի էն եզակիներից ա, որին քիչ թե շատ ճանաչում եմ:)

ՍՊԱ՜-ՍՈՒ՜Մ ԵՆՔ:clap

Էլիզե
11.09.2011, 15:54
Դե, սրտի հարց չի, այլ մարդուն քիչ թե շատ ճանաչելու (անձամբ կամ գրառումներով): Առաջարկված անձանցից երեքից կարող եմ հարցազրույց վերցնել՝ Ֆոտոնից, Էլիզեից կամ KarineIonesyan-ից (մականունները դասավորել եմ հարցազրույցին նախապատրաստվելու ժամանակի աճման կարգով):

Եթե իմ համաձայնությունը էստեղ ինչ որ դեր ունի, ասեմ` համաձայն եմ... :)

John
11.09.2011, 16:21
Եթե իմ համաձայնությունը էստեղ ինչ որ դեր ունի, ասեմ` համաձայն եմ... :)
Դե ուրեմն թույլ տվեք անհամբերությամբ սպասել Էլիզեի հարցազրույցին... Արսեն ջան, քեզ տեսնենք եղբայր ;)

Claudia Mori
11.09.2011, 21:06
Դե, սրտի հարց չի, այլ մարդուն քիչ թե շատ ճանաչելու (անձամբ կամ գրառումներով): Առաջարկված անձանցից երեքից կարող եմ հարցազրույց վերցնել՝ Ֆոտոնից, Էլիզեից կամ KarineIonesyan-ից (մականունները դասավորել եմ հարցազրույցին նախապատրաստվելու ժամանակի աճման կարգով):

Դեմ չեմ:oy Կուզեմ ինքս հարցեր չտամ, այլ պատասխանեմ;)

Meme
11.09.2011, 21:21
Թող անհամեստություն լինի,բայց իմը:D,իսկ ավելի ճիշտ շատ հետաքրքիր կլիներ Բյուրինը:) թող եւ Մեմինը:love

նույն ձև էլ ես պատասխանեմ,ես էլ եմ համաձայն,բայց էլի ոչ հարց տվողի,այլ պատասխանողի դերում:oy....

Chuk իսկապես հարց տվող է պետք գտնել:think

Ameli
11.09.2011, 21:55
նույն ձև էլ ես պատասխանեմ,ես էլ եմ համաձայն,բայց էլի ոչ հարց տվողի,այլ պատասխանողի դերում:oy....

Chuk իսկապես հարց տվող է պետք գտնել:think

Որ ազատ լինեի մեծ հաճույքով կստանձնեի «լրագրողի պաշտոնը»: Հըըըըմ, կամ էլ պարտադիր չի մի օրում գրեմ-տպեմ :)), մի շաբաթում /ամենաշատը/ կգրեմ, բայց ոչինչ որ լրագրությունից գլուխ չեմ հանում ու չեմ էլ պատկերացնում ինչ հարցեր կարելի է տալ :} , չնայած էս հարցում էլ կօգնեք :) . միասին կորոշեք, թե ում հարցազրույցը ինձ կվստահեք ու դուք էլ ձեզ հետաքրքրող հարցերը ինձ կուղարկեք, բայց դե ես էլ էլի իմ հարցերը կունենամ :)), հարցերի գաղտնիությունը երաշխավորում եմ :)), լուրջ, դե որոշեք ասեք ;) :