PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր խնդիրներ

Invicble
27.12.2011, 01:32
Առաջին խնդիրը ես կասեմ (ես պատասխանը չգիտեմ, դրա համար էլ գրում եմ)

Մենք գիտենք, որ ամեն օր Երկրի վրա տեղի է ունենում մակընթացություն և տեղատվություն և այն տեղի է ունենում Լուսնի ձգողականության հետևանքով: Բայց

Ինչու՞ է այն տեղի ունենում հենց Լուսնի ձգողականության հետևանքով, եթե Արեգակն տասնյակ անգամ ավելի շատ է ձգում Երկիրը, քան Լուսյինը

armen9494
27.12.2011, 12:22

Երևի պետք ա հաշվի առնենք այն, որ Լուսինը շատ անգամ ավելի մոտ է Երկրին, քան Արեգակը

Invicble
27.12.2011, 14:23
Երևի պետք ա հաշվի առնենք այն, որ Լուսինը շատ անգամ ավելի մոտ է Երկրին, քան Արեգակը
Չէ հարցրել եմ մեր ֆիզիկայի դասատույից, տենց չի: Եթե մոտ է գտնվում, ապա ձգողականությունը ավելի մեծ է, սակայն ասվում է որ Արեգակի ձգողականությունը ավելի ուժեղ է , քան Լուսնինը , հետևաբար մոտիկությունը այստեղ ոչինչ չի որոշում:

MrKaren
27.12.2011, 14:29
Առաջին խնդիրը ես կասեմ (ես պատասխանը չգիտեմ, դրա համար էլ գրում եմ)

Մենք գիտենք, որ ամեն օր Երկրի վրա տեղի է ունենում մակընթացություն և տեղատվություն և այն տեղի է ունենում Լուսնի ձգողականության հետևանքով: Բայց

Ինչու՞ է այն տեղի ունենում հենց Լուսնի ձգողականության հետևանքով, եթե Արեգակն տասնյակ անգամ ավելի շատ է ձգում Երկիրը, քան Լուսյինը

Երևի սա այն հարցերից է, որ մի քանի հարյուրամյակ հետո մարդկությունը կբացահայտի...

Moonwalker
27.12.2011, 14:51
Առաջին խնդիրը ես կասեմ (ես պատասխանը չգիտեմ, դրա համար էլ գրում եմ)

Մենք գիտենք, որ ամեն օր Երկրի վրա տեղի է ունենում մակընթացություն և տեղատվություն և այն տեղի է ունենում Լուսնի ձգողականության հետևանքով: Բայց

Ինչու՞ է այն տեղի ունենում հենց Լուսնի ձգողականության հետևանքով, եթե Արեգակն տասնյակ անգամ ավելի շատ է ձգում Երկիրը, քան Լուսյինը

:))

Չէ նենց չի, որ Արեգակն էլ ընդհանրապես կապ չունի: Էդ պրոցեսները Լուսնի ու Արևի ձգողական ուժերի ու Երկրի պտույտի համատեղ գործունեության հետևանք են: Չնայած Արեգակի ձգողության ուժը մոտ 200 անգամ մեծ է Լուսնի ձգողության ուժից, Լուսնի մակընթաց ուժերը (http://en.wikipedia.org/wiki/Tidal_force) 2 անգամ ավելի մեծ են քան մեր աստղինը: Դրա պատճառն այն է, որ մակընթաց ուժերը կախված են ոչ թե ձգողականության դաշտի մեծությունից, այլ դրա տարասեռությունից (http://en.wikipedia.org/wiki/Gradient): Ուժի աղբյուրից հեռանալուց դաշտի տարասեռությունն ավելի արագ է փոքրանում, քան ինքը դաշտը: Քանի որ Արեգակը Երկրից մոտ 400 անգամ ավելի հեռու է քան Լուսինը => Արեգակի մակնթաց ուժերն ավելի թույլ են: Մանրամասն (http://en.wikipedia.org/wiki/Tide): :google_rulez! :Ճ

Invicble
27.12.2011, 15:25
Շատ շնորհակալություն պատասխանի համար, իրոք որ շատ հետաքրքիր է: