PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերը և տրանսլիտը



Invicble
27.12.2011, 01:25
Հարգելի հայրենակիցներ, գնալով Հայաստանում շատանում են ինտերնետից օգտվողները և նրանց միայն չնչին մասն է սկսում հայերեն գրել: Բոլորը հիմնականում գրում են տրանսլիտով ( հիմնականում անգլերեն տառերով ու հայերեն իմաստով): Կարծում եմ եկել է ժամանակը դրա վերջը տալու:

Առաջարկում եմ բոլորովս ընտրենք մի օր և ամեն ամիս այդ օրը փորձենք գրել ՄԻԱՅՆ անարատ ՀԱՅԵՐԵՆՈՎ: Կարծում եմ այս գործընթացը մեծ չափով կօգնի հայերին:
Սպասում եմ ձեր կարծիքներին: :)

My World My Space
27.12.2011, 03:10
Հարգելիս, ինչպես տեսնում ես, այստեղ ԲՈԼՈՐԸ ՄԻՇՏ գրում են հայատառ... էնպես որ կոչդ էնքան էլ էստեղի համար չէ... ;)

Tig
27.12.2011, 10:15
Ամեն ամիս մի օր՞՞՞... :)) Լավ էլի բա մենք մե՚՞ղք չենք :))

Tirim-tim
27.12.2011, 10:17
Տրանսիլիտի մասին մի հատ ուրախ հոդված Չտեսությունում (http://chtesutyun.arnet.am/index.php/%D5%8F%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AC%D5%AB%D5%BF)
Ու հենց էդտեղից երկու նկար
1. Տրանսլիտով գովազդ Երևանի փողոցներում
53709
2. Տրանսլիտով գրած թուրքերեն :D
53710

Invicble
27.12.2011, 11:17
Հարգելիս, ինչպես տեսնում ես, այստեղ ԲՈԼՈՐԸ ՄԻՇՏ գրում են հայատառ... էնպես որ կոչդ էնքան էլ էստեղի համար չէ... ;)

Ես հենց այստեղ գրեցի, որովհետև գիտեի, որ այստեղ գրում են միայն հայերեն: Ու ասածս էլ այն չէ, որ միայն այստեղ այցելողները գրեն հայերեն: Իմ նպատակն էր հայերեն գրել սովորեցնել գոնե հայերի որոշ չափին ու հույս ունեի, որ գաղափարս ընդունվելու դեպքում այդ լուրը բոլորս միասին տարածենք համացանցում:

Tig
27.12.2011, 11:34
Ես հենց այստեղ գրեցի, որովհետև գիտեի, որ այստեղ գրում են միայն հայերեն: Ու ասածս էլ այն չէ, որ միայն այստեղ այցելողները գրեն հայերեն: Իմ նպատակն էր հայերեն գրել սովորեցնել գոնե հայերի որոշ չափին ու հույս ունեի, որ գաղափարս ընդունվելու դեպքում այդ լուրը բոլորս միասին տարածենք համացանցում:

Invicble ջան, այս ֆորումի անդամները, վաղուց արդեն լծված են այդ գործին :)
Ու պարբերաբար այս գաղափարի տարածման համար ջանքեր են թափում: Առաջարկդ շատ լավն է: Ուղակի առաջարկելուց առաջ տես, արդյո՞ք դա տեղին է, թե՞ ոչ: Ոնցոր ջուր խմող մարդուն ասես, արի քեզ ջուր տամ խմի :)
Էլի կրկնեմ, ոչ ոք տրամադրված չի քո դեմ, այլ ուղակի նշվում է քո առաջարկի կոնկտետ այստեղ արվելու անիմաստության մասին: ;)

armen9494
27.12.2011, 12:29
Առաջարկը տեղին կլիներ, եթե գրված լիներ օդնօկլասսնիկում :))
Ինքս տրանսլիտով երևի թե մենակ ընդեղ եմ գրում, որովհետև ընդեղ համարյա մարդ չկա, ով հայատառ ա գրում: Իսկ ընդհանրապես ինձ ավելի հաճելի է և՛ գրել, և՛ կարդալ հայերեն տառեր:

Tig
27.12.2011, 12:52
Առաջարկը տեղին կլիներ, եթե գրված լիներ օդնօկլասսնիկում :))
Ինքս տրանսլիտով երևի թե մենակ ընդեղ եմ գրում, որովհետև ընդեղ համարյա մարդ չկա, ով հայատառ ա գրում: Իսկ ընդհանրապես ինձ ավելի հաճելի է և՛ գրել, և՛ կարդալ հայերեն տառեր:

Այնտեղ էլ կարող ես հայատառ գրել, թեկուզ և քեզ տրանսլիտով պատասխանեն ;)
Ես ֆեյսբուքում տենց էլ անում եմ :)

Ձայնալար
27.12.2011, 13:40
Ի դեպ, նկատել եմ, որ ՖԲ-ում հայատառ գրելը վարակիչ ա: Մեկի հետ որ չաթ եմ անում, մեկ էլ զգում եմ կեսից անցավ հայատառի: Հավես ա :)

Ռուֆուս
27.12.2011, 15:04
Իսկ ինձ էն ա ներվայնացնում, որ Ակումբում հայատառ գրողները ՖԲ-ում անցնում են տրանսլիտի: Իսկ հիմա իմ համար տրանսլիտ կարդալը գրեթե նույնն ա, ինչ չինարեն կարդալը, երկար գրառումները ընդհանրապես չեմ կարդում:

Տրանսլիտ սովորաբար օգտագործում եմ մեսինջերներով գրելու ժամանակ, որովհետև գործ անելուց ու արագ մի բան գրելու արանքում անհարմար ա լեզուն փոխել: Բայց դե հայերեն էլ եմ չաթ անում:

Chuk
27.12.2011, 16:45
Առաջարկում եմ բոլորովս ընտրենք մի օր և ամեն ամիս այդ օրը փորձենք գրել ՄԻԱՅՆ անարատ ՀԱՅԵՐԵՆՈՎ: Կարծում եմ այս գործընթացը մեծ չափով կօգնի հայերին:
Սպասում եմ ձեր կարծիքներին: :)
Դեմ եմ:

One_Way_Ticket
27.12.2011, 17:03
Իմ շրջապատի մարդկանց մեջ տրանսլիտով գրողներին երկու մասի կարելի է բաժանել: Առաջինները ընդունում են, որ պետք է հայատառ գրել, սակայն դժվարանում են, դանդաղ են գրում, այդուհանդերձ փորձեր կատարում են տրանսլիտից հրաժարվելու: Երկրորդները համարում են, որ տրանսլիտը ոչնչով չի զիջում հայատառին և նույնիսկ գերազանցում է, ավելի պարզ է և հասկանալի: Նման մարդկանց գրառումների նկատմամբ որոշակի անհանդուրժողականություն եմ ցուցաբերում: Տրանսլիտով գրված տեքստին վերևից եմ նայում (խնդրում եմ ճիշտ հասկանալ, ոչ թե հեղինակին, այլ հենց տեքստին): Երբ գրառումը երկակի վերծանում է թույլատրում, հնարավորությունը բաց չեմ թողնում այդ փաստն արձանագրելու, անգամ եթե կոնտեքստից հասկանալի է, թե ինչ էր ասվում: Եթե զրուցակիցս դժգոհում է, որ հայերեն տառերը չի կարողանում կարդալ (տառատեսակը չկա կամ շատ վատն է, հատկապես տարածված է սքայպում), գրում եմ ռուսերեն կամ անգլերեն, բայց ոչ մի դեպքում տրանսլիտով: Էֆեկտը մեծ է, եթե զրուցակիցը այդ լեզվին լավ չի տիրապետում:

Ժամանակի հարց է, ի վերջո բոլորս էլ հայատառ ենք գրելու :)

Chuk
27.12.2011, 17:30
Հիմա մի փոքր ավելի լուրջ:

Invicble, խնդիրը լուրջ է ու ես ողջունում եմ դրա լուծմանն ուղղված ցանկացած քայլ: Անհամեստ չի լինի ասել, որ ես այդ գործի «առաջամարտիկներից» եմ՝ արդեն տարիներ շարունակ: Սակայն իրականում այսօր վիճակն անհամեմատ լավ է, քան տարիներ առաջ: Ու դա նաև դրա համար պայքարողներիս շնորհիվ: Ընդամենը 5-6 տարի առաջ համացանցում հայերեն քննարկումները ընդամենը էկզոտիկա էին, հազվադեպ հանդիպող երևույթ:

Սա չի նշանակում, որ խնդիրն արդեն լուծված է, կարող ենք ձեռքներս ծալենք ու մի կողմ քաշվենք: Բնավ: Դեռ բավական շատ գործ կա անելու:

Բայց առաջարկված տարբերակը ինձ հիշեցնում է այն սփյուռքահայերին, ովքերն ամառները երկու օրով գալիս են Սևանի ափին խորոված ուտելու, Մասիսով հմայվելու, իրենց հայ ինքնությունը հիշելու համար, ու տարվա մնացած ժամանակը իսպառ մոռացած են լինում իրենց հայ լինելու մասին: Սա լուծում չի, լուծման տարբերակ չի: «Ակցիան» պետք է ամենօրյա լինի, ինչպես այս ֆորումի մասնակիցների գերակշիռ մեծամասնության մոտ է, ովքեր հայատառ են գրում ոչ միայն այս ֆորումում, այլև չատերում, սոցիալական ցանցերում, բլոգներում, նամակներում, այլուր: Հայատառ գիրը էկզոտիկ հայրենիք չի, որին պետք է ամսվա կամ տարվա մեջ միայն մեկ օր այցելել: