PDA

Դիտել ողջ տարբերակը : Մենախոսություն



Cindrella Man
26.12.2011, 04:14
Մենախոսություն

_ Բարև: Եկե՞լ ես արդեն: Դե նստիր ուրեմն, նստիր որտեղ ուզում ես. կուզես կողքս, կուզես դիմացս նստիր, միայն թե մի կանգնիր՝ ես ինձ անհարամար եմ զգում, երբ դու վերևից ես ինձ նայում: Ամբողջ կյանքում ինձ թվացել է, թե ես եմ քեզ նայում բարձրից: Քեզ նույնիսկ չտեսնելով ու չճանաչելով որոշել եմ, որ քեզ հետ կարող եմ անել ինչ ուզեմ. թվում էր, թե կուզեմ՝ կդառնաս գազան, կուզեմ՝ կդառնաս հպարտ կամ էլ հակառակը: Ինչ հիմարն էի ես, որքան եմ ես սխալվել քո հաշվով:
_Բարև…
_Ու՞ր էիր: Ամեն տեղ փնտրել եմ, բոլորից հարցրել քո մասին, հետևել բոլոր խորհուրդներին: Քեզ ամենուր ու ամեն ժամ փնտրել եմ. Երբ բարձրացել էի գագաթը, որտեղից կարծես ամեն ինչ պետք է երևա, նայեցի երկա՜ր-երկա՜ր ու չտեսա քեզ, մտացեցի, գուցե մնացել ես ներքևում ու ինձ ցած նետեցի ու ո՛չ անկման մեջ, ո՛չ էլ ընդհատակում քեզ չգտա: Իսկ այնտեղ՝ ներքևում, որտեղ ես ամեն ծակուծուկ գիտեմ, կարող էի նույնիսկ սատանային գտնել ու թաքնվել նրանից, իսկ քեզ չգտա… Ես քեզ էսպիսին չէի պատկերացնում… Ժպտու՞մ ես: Այս ամենից հետո, եկել ես, որ ժպտա՞ս… Ինչո՞ւ հենց հիմա եկար, ինչո՞ւ եկար, երբ էլ չեմ փնտրում քեզ:
_Զարմացած ես…
_Լսել եմ մի անգամ, որ կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ, այլ քեզ գտնելու… Քանի-քանի՜ հատ քեզնից սարքեցի ու նետեցի անդունդն ի վար: Իսկ, վերջին կերտածս ոմանք նույնիսկ կատարյալ համարեցին : Բոլորը, բայց ոչ ես… Երբ արդեն, բոլորը քեզ տեսնում էին, ես քեզնում կրկին հիասթափվեցի ու նետեցի կրկին անդունդն ի վար.. Դու տեսանելի չես, այնպես չէ՞: Էլի ժպտում ես… Երբ հասկացա, որ դու չկաս ոչինչում ինչից կարելի է ինչ-որ բան սարքել, սկսեցի քեզ փնտրել… Փնտրեցի, ու ինչպես արդեն ինքդ հասկացար՝ չգտա…
_Վախենում ես…
_Վախենում եմ… Ես լսել էի քեզ տեսնելու միայն այդ երկու տարբերակի մասին, բայց որ դու ինքդ կգաս ու կնստես իմ դիմաց էսպես… Պատկերացում անգամ չունեի, որ դա էլ հնարավոր է… Չէ՞ որ ես երբեք չեմ սահմանել ոչինչ: Ես միշտ գիտեի, որ չկա մեկ, երկու կամ երեք ճանապարհ քայլելու: Ես միշտ գիտեի, որ ուղիներն անվերջ են ու անհամրելի… Միշտ փնտրել եմ քեզ մինչև վերջերս, գնացել քո հետևից բոլոր ճանապարհներով ու դու եկել ես հիմա էսպես՝ ասես ոչինչ էլ չի եղել, ասես իմ կյանքը ոչ թե փնտրտուք էր այլ փախուստ. եկել ու ժպտում ես ասես ես ոչինչ չե՞մ հասկացել, իզու՞ր եմ պայքարել, իզուր եմ ընկնելուց աստիճան տեսել, ստի մեջ սեր, վերքերիս մեջ թողություն: Այո՛, վախենում եմ, վախենում եմ, որ կասես, թե ամենը սուտ է: Վախենում եմ, բնավ, ոչ նրա համար, որ պետք է ամենը կրկնեմ, ո՜չ ես ուժ կգտնեմ, այլ, որ այդպես էլ չեմ հասկանա, թե սարը մագլցելիս ես բարձրանում եմ վեր, թե մագլցում վար ասես շրջված նկարում: Վախենում եմ կասկածել քո իսկությանը..
_Ամենը նույնն է, ամենը կա… Դու կորցրեցիր ինձ, երբ սկսեցիր փնտրել… Քո առաջին բառով, առաջին վանկով… Հիմա գնանք, հարցերդ պահիր, մի օր պետք կգան…

_Ու՞ր են գնում: Ո՜ւր… Ես կորցնում եմ իմ աշխարհը…
_Գնում ենք միասին փնտրելու…

Ջուզեպե Բալզամո
26.12.2011, 14:34
:hands Ուժեղ ա, լավն ա…

Գտնելու էս… քանզի, ճիշտ ես գնում… վստահ եմ… դու էլ չկասկածես:

Cindrella Man
26.12.2011, 14:59
:) :)