Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ամանորյա Դեկոր



Firegirl777
23.12.2011, 13:16
Կարծում եմ այժմ շատ ակտուալ թեմա է, ինչպես զարդարել բնակարանը կամ սենյակը ամանորյա տոներին
Ներկայացնում եմ, թե ինչպես ենք զարդարել մենք աշխատավայրում
Հետաքրքիր միտք, կարող եք օգտագործել;)

Firegirl777
23.12.2011, 13:24
5368453683536875368653685

Firegirl777
23.12.2011, 13:27
53689536885369053691

Tirim-tim
23.12.2011, 14:04
Ես այ էս մեկն ուզում եմ փորձեմ սենյակիս պատուհանների վրա :)

https://lh6.googleusercontent.com/--0vVKULw89g/TvRRvfpwb9I/AAAAAAAAAC4/IC2gh5vI9YY/s650/99120651.jpg
Իսկ պատրաստելու ձևը այ էստեղ է
http://ideidetsploshad.info/publ/tematicheskoe_oformlenie/zimnee_i_novogodnee_oformlenie/snezhinki_na_stekle_iz_zubnoj_pasty/46-1-0-703

AoF
24.12.2011, 00:47
Ներկայացնում եմ, թե ինչպես ենք զարդարել մենք աշխատավայրում
Հետաքրքիր միտք, կարող եք օգտագործել;)
Տոնածառը լավ էր ստացվել` պարզ, ճաշակով, համով: Օրիգինալության համար +10

AoF
24.12.2011, 00:52
Այսօր եմ կարդացել մի քանի տեղ, որ խորհուրդ է տրվում բնակարանները, տոնածառերը զարդարել ոսկեգույն և արծաթագույն խաղալիքներով, իսկ Ամանորի գիշերը կրել նույն գույների խաղերով հագուստներ: Քանի որ գալիք տարին ոսկեգույն վիշապի տարի է, խորհուրդ չէր տրվում զարդանախշերի կամ հագուստի մեջ շատ կարմիր օգտագործել, որպեսզի մեր գալիք հյուրին չվախեցնենք:

Firegirl777
26.12.2011, 20:13
Գալիք տարին Սև Ջրային Վիշապի տարին է;)

Chuk
30.12.2011, 16:12
Տոնածառ, շշածառ, գարեջրաշշածառ...
Էս էլ մեր էս տարված գարեջրաշշածառը :)

http://img69.imageshack.us/img69/1451/tonacar.jpg

http://img208.imageshack.us/img208/6674/tonacar2.jpg

VisTolog
30.12.2011, 18:05
Ուղղակի որպես միտք. եթե շշերի բերանի մասում էլ լույսեր դնեիր, շատ սիրուն կստացվեր:

Chuk
30.12.2011, 18:28
Ուղղակի որպես միտք. եթե շշերի բերանի մասում էլ լույսեր դնեիր, շատ սիրուն կստացվեր:
Վիստ ջան, նկարով չի երևում, դրա համար պատմեմ: Շշերի մեջ, վերևի մասում փայլեր են, շշերի հետևները, այսինքն շշածառի մեջտեղի հատվածում էլի լույսեր են, որոք «խաղում» են ու շատ սիրուն լուսային խաղ ա ստացվում: Դրսից շշերի վրա եթե լույսեր դնեի, դրանց կխանգարեր :)

Ուլուանա
07.12.2013, 19:14
Էս թեման էլ է հրատապ, ակտիվացնելը չի խանգարի։
Գրեք, թե ով ինչպես է զարդարում տունը Նոր տարվա առթիվ, ինչ հետաքրքիր, օրիգինալ մտահղացումներ ունեք։ Հնարավորության դեպքում ցանկալի է նկարներ էլ դնել։ Էդպես ավելի հեշտ է ուրիշներին էլ հավեսի գցելը :))։

Արամ
10.12.2013, 04:53
Էս տարի իմ ամանորյա դեկորը օրիգինալ է լինելու ` չեմ թրաշվելու:

Վահե-91
10.12.2013, 11:31
Էս տարի իմ ամանորյա դեկորը օրիգինալ է լինելու ` չեմ թրաշվելու:
Ու մի էլ լողացի :D

Ուլուանա
10.12.2013, 17:57
Էս տարի իմ ամանորյա դեկորը օրիգինալ է լինելու ` չեմ թրաշվելու:
Ինձ թվում ա՝ մի քիչ ուշացել ես. ավելի շուտ էր պետք սկսել, որ խաղալիքներ էլ հնարավոր լիներ կախել :))։

Արամ
10.12.2013, 17:58
Ինձ թվում ա՝ մի քիչ ուշացել ես. ավելի շուտ էր պետք սկսել, որ խաղալիքներ էլ հնարավոր լիներ կախել :))։
Ես լրիվ լուրջ եմ ասում, վերջին 2 ամանորներս սիրուն թրաշված եմ եղել, հիմա պետք է թրաշով լինեմ:

Այբ
10.12.2013, 18:53
Շատ եմ սիրում, երբ տոնածառի լույսերն են շատ լինում: Չեմ սիրում, երբ շղթաները չափից շատ են փաթաթում տոնածառի վրա՝ ծածկելով գեղեցիկ խաղալիքները: Նախընտրում եմ տոնածառը զարդարել միայն լույսերով և շատ խաղալիքներով: Ամեն տարի, երբ զարդարում եմ տոնածառը, անպայման դռանը Նոր տարին խորհրդանշող ինչ-որ բան եմ փակցնում: