Դիտել ողջ տարբերակը : Ուշադրություն, վեբ կայք ԱՆՎՃԱՐ
movsal08
21.12.2011, 21:12
Եթե դուք ցանկանում եք ունենալ ձեր անձնական բլոգը (wordpress ) ,ապա մենք այն անվճար կպատրաստենք:
Պայմաններ՝
Կայքի նյութերը տեղադրելու եք դուք
Կայքը ձեզ կտրամադրվի նյութերը ուղարկելուց հաջորդ 7 օրվա ընթացքում
Կայքի ներքևում տեղադրված է լինելու այս կայքի գովազդը (Այն ջնջելու իրավունք չունեք)
Դուք կստանաք կայքի կառավարման վահանակի կոդը և մուտքանունը որը կարող եք փոփոխել
Կայքում դուք կունենաք 1500 մեգաբայթ ազատ ծավալ
Դուք կստանաք եկրորդ աստիճանի (ձեր կայքը.tk) դոմեն անվճար
Եվ կստանաք փոքրիկ վիդեո ուսոցում կայքի կարավարելու համար
Ցանկացած պայման խախտելու դեպքում դուք կստանաք զգուշացում:Չուղելու դեպքում կայքը կփակվի:
Նյութերը չպետք է վերցրված լինեն այլ կայքերից:
Մանրամասները՝ http://movsal08s.comlu.com/?p=167
Universe
21.12.2011, 23:09
կոպիտ ասած էս գիտե՞ս որ մոմենտնա, որ թուրքի հետևով ուրիշն են լավություն անում :D
Tirim-tim
21.12.2011, 23:21
կոպիտ ասած էս գիտե՞ս որ մոմենտնա, որ թուրքի հետևով ուրիշն են լավություն անում :D
Բայց tk դոմեյնը Նոր Զելանդիայի Tokelau-ինն ա, ոչ թե մեր հարևան թշնամիները :think Բայց դե մեկ ա, ինչների՞ն ա պետք էդ տկ դոմեյնը "զարգացնելը"
movsal08
22.12.2011, 18:58
Բայց tk դոմեյնը Նոր Զելանդիայի Tokelau-ինն ա, ոչ թե մեր հարևան թշնամիները :think Բայց դե մեկ ա, ինչների՞ն ա պետք էդ տկ դոմեյնը "զարգացնելը"
Ամեն դեպքում tk-ի առաջարկը հանվել է
Tirim-tim
22.12.2011, 22:08
Ամեն դեպքում tk-ի առաջարկը հանվել է
Փաստորեն մոդերատորները կարող են թեման փակեն :ok
Պայմանները կարդալիս մի ձևի վախեցա, ճնշող էր: ))
Հ.Գ. Մարկետինգը թույլ էր, իսկ ավելի ճիշտ` բացասական էր:
Ամեն դեպքում tk-ի առաջարկը հանվել է
հետաքրքիր է․․․ Վեբ կայք է ուզում պատրաստի այն մարդը, որի անձնական կայքը գտնվում է երրորդային դոմենի տիրույթում, օգտվում է անվճար հոստինգից․․․
Եթե դուք ցանկանում եք ունենալ ձեր անձնական բլոգը (wordpress ) ,ապա մենք այն անվճար կպատրաստենք:
Պայմաններ՝
Կայքի նյութերը տեղադրելու եք դուք
Կայքը ձեզ կտրամադրվի նյութերը ուղարկելուց հաջորդ 7 օրվա ընթացքում
Կայքի ներքևում տեղադրված է լինելու այս կայքի գովազդը (Այն ջնջելու իրավունք չունեք)
Դուք կստանաք կայքի կառավարման վահանակի կոդը և մուտքանունը որը կարող եք փոփոխել
Կայքում դուք կունենաք 1500 մեգաբայթ ազատ ծավալ
Դուք կստանաք եկրորդ աստիճանի (ձեր կայքը.tk) դոմեն անվճար
Եվ կստանաք փոքրիկ վիդեո ուսոցում կայքի կարավարելու համար
Ցանկացած պայման խախտելու դեպքում դուք կստանաք զգուշացում:Չուղելու դեպքում կայքը կփակվի:
Նյութերը չպետք է վերցրված լինեն այլ կայքերից:
Մանրամասները՝ http://movsal08s.comlu.com/?p=167
Լավ հումոր է, գնահատեցի :aha
movsal08
05.01.2012, 19:30
Գիտեմ հումորանմանա բայց 21 կայք արդեն սարքել եմ:hands
Գիտեմ հումորանմանա բայց 21 կայք արդեն սարքել եմ:hands
Խնդրեմ հղումների ցանկը և թույլտվություն անաչառ քննադատելու ու անկեղծ ներկայացնելու դրանց մասին կարծիքս :)
Այդ թվում կխոսենք այսպես կոչված «անվճար»-ի մասին:
movsal08
05.01.2012, 20:29
http://heghinblog.co.cc/
http://vahagblog.co.cc/
Էլի ?
Tirim-tim
05.01.2012, 20:44
http://heghinblog.co.cc/
http://vahagblog.co.cc/
Էլի ?
http://heghinblog.co.cc ---- Այսօրվանից կայքը արդեն հասանելի է :D
http://vahagblog.co.cc ---- Oops! Google Chrome could not connect to vahagblog.co.cc
Սկզբի համար վատ չի :think
http://heghinblog.co.cc/
http://vahagblog.co.cc/
Էլի ?
ապեր քո DNS-ի մեջ սխալ ա գրած http://vahagblog.co.cc -ի համար IP-ն գրած ա 10.10.10.10, որը հանդիսանում ա պրիվատ IP, միգուցե ուղղես որ մարդիկ կարողանան մտնեն:
movsal08
05.01.2012, 22:34
mobileblog.comlu.com
vahagblog.site90.com
micro08.webatu.com
movsal08.webege.com
vahagblog.site90.com > http://vahagblog.co.cc/
Shah մերսի հենց ժամանակ լինի կուղեմ
http://heghinblog.co.cc/
1. Բովանդակության, պարունակության լիարժեք բացակայություն
2. «Հայկական բլոգ», սակայն WordPress-ի ռուսերեն թարգմանություն, ավելին, ընտրված template-ի պարունակած տողերը անգլերեն են
3. Երրորդ կողմի պատրաստած (Cryout Creations (http://www.cryoutcreations.eu/)) ձևավորում, template (օրինակը կարելի է դիտել այստեղ (http://wp-themes.com/mantra/?TB_iframe=true&width=1313&height=633)), որի մեջ վատ բան չկա, շատերն են օգտվում նման ձևավորումներից, պարզապես ֆիքսում եմ, որ քո կողմից այդտեղ աշխատանք չի արվել, ընդամենը տեղադրվել, տեղակայվել է պատրաստի ձևավորումը: Ձևավորման դրական ու բացասական կողմերին չեմ անդրադառնում, որովհետև միևնույն է այն ձեր հեղինակային աշխատանքը չի: Եթե տվյալ բլոգում արդեն լիներ բովանդակություն, կարելի կլիներ անդրադառնալ ու ասել, թե ինչքանով է համապատասխանում բովանդակությանը:
4. Անվճար հոստինգ, երրորդ կարգի դոմեն (http://www.000webhost.com/features), ինչը մի կողմից նշանակում է, որ դուք կայքի վրա գումար չեք ծախսում, այլ կերպ ասած՝ լավություն չեք անում, մյուս կողմից նշանակում է, որ դուք չեք կարող ձեր կողմից երաշխիք տալ, որ վաղը այդ հոստինգ ու երրորդ կարգի դոմեն տվող կազմակերպոթյունը կայքատիրոջ առաջ նոր պարտավորություններ չեք դնի: Էլ չխոսենք այն մասին, որ եթե wordpress-ի հիման վրա բլոգ է ստեղծվում երրորդ կարգի դոմենով, ոչ առաջնային (http://heghine.comule.com/), է հենա կարելի է հենց wordpress.com-ում դա անել:
http://vahagblog.co.cc/
Այս հղման մասին արդեն նախորդ գրառումներով գրել են, որ չի բացվում, նշելով նաև պատճառը:
Էլի ?
Չէ: Շնորհակալություն:
Հիմա բուն առաջարկի մասին: Քարի դարում չենք ապրում: WordPress համակարգը, իր տարբեր լեզուներով թարգմանություններով ու բազում անվճար ձևավորումներով հասանելի է ամենքին: Երրորդ կարգի դոմեն ու անվճար հոստ ձեռք բերելը խնդիր չէ, եթե դրա անհրաժեշտությունը լինի, իրականում չկա, որովհետև բլոգ ունենալ ուզողը հանգիստ կարող է իր բլոգը բացել հենց այդ բլոգային համակարգերի կայքերում, կլինի wordpress-ը, livejournal, blogspot-ը, թե ուրիշը, էական չի: Քիչ թե շատ ինտերնետից գլուխ հանողը կարող է շատ արագ դա անել: Ավելի վատ գլուխ հանողների համար ինտերնետում թափած են վիդեոդասերն ու այլ ուսումնական նյութերը, էլ ավելի վատ գլուխ հանողին բլոգ պետք չի, եթե ունենա էլ, չի կարողանալու թարմացնել ու նյութեր տեղադրել: Ցրցամ տված բլոգ բացելը, ոչ այնքան լավ նաստրոյկաներով, ու տակը ինչ-որ կայքի հասցե գրելը մեղմ ասած «անվճար» չի:
Այսուհանդերձ հաջողություն եմ ցանկանում: Մեկ էլ տեսար աշխարհում նենց մարդ եղավ, որին ձեր «ծառայությունը» պետք ա :)
ախպերս քեզ մի հատ խնդրանք ետ մի արա ելի,հայկական ինտերնետը մի լցեք անիմաստ անպետք բաներով,որ գօօգլում հայերեն գրեն մի հատ դատարկություն չեթանք ետ բառով ինդեքս արած.
դու բացել ես լավ ես արել,քոնը զարգացր բայց եթե մարդիկ տեղյակ տենց բաներից մի տեղեկացրու ելի

Ոնցեմ քեզ հասկանում, ,,,,, Ping.am-ի մեջի էտ բլոգ կատեգորիան ուզումեմ արդեն ջնջեմ, որը միքանի բլագա ավելանում, ու ամեն ավելացնելուց, որ մտնում ստուգում եմ կոդը դրելեն թե չէ, ոնցվոր նույն բլոգը մտած լինեմ, բոլոր տեղ նույն նյութերն են, լրիվ անիմաստ բլոգներ են:
1 Բլոգ գիտեմ նորմալ, որ մտնում կարդում եմ, ու իր տրաֆիկնել օդնոկլասսնիկ բառով չի բերում, e-armenians.com .
Հիմա բոլորը բլոգեր են, Ֆեյսբուքնել մենակ հայերիս մոտա մենակ գովազդի հարթակ ծառայում, եթե նկատելեք լրատվական կայքերը ուղակի խեղդում են իրենց կոպի փասթե նյութերով:
Աշխարհում լրատվական կայքերի քանակով, առաջին տեղն ենք զբաղեցնում:
Կներեք իհարկե, միքիչ շատ շեղվեցի.
Universe
29.06.2012, 16:27

Միանշանակ ու միապաղաղ ճիշտ ես...