PDA

Դիտել ողջ տարբերակը : Դժվար ապրուստ

Hayazn
21.12.2011, 12:00
Իմ լսած ու չլսած սերյալները քննարկվում են այստեղ , բայց միայն « դժվար ապրուստ »-ը չի քննարկվում :
Խնդրում եմ մի քանի վատ բան էլ սրա մասին գրեք : ՈՒղղակի անուշադրության մի մատնեք , վիրավորական է :
Ի դեպ այս սերիալը ԱՐՄԵՆԻԱ-ի ալիքով է հեռարձակվում :

John
21.12.2011, 15:19
Հայկական ժամանակակի գլամուռնի ու սծիլնի սերիալներից մենակ էս մեկն եմ շաբաթը մեկ-երկու անգամ նայում (ավելին նայելու իմաստ չկա՝ մեկ ա շաբաթական մի անգամով էլ սաղ իմաստը պարզ ա դառնում :) ): Նենց չի որ շատ լավն ա, տենց չէր էլ կարող լինել, բայց դե էնքան էլ վատը չի ոնց որ, չնայած ուրիշ սերիալներ ընդհանրապես չեմ նայում, որ համեմատական կարգով ասեմ որն ա ավելի տանելի` ոչ թե լավը, որտև խոսքը հայ ժամանակակից սերիալային բիզնեսին ա վերաբերում... :) մեկ էլ մի դրական բան էլ կա՝ ընթացքում ոչ մի րոպե ընդհատում չի լինում գովազդի տեսքով՝ մաքսիմում ինչ-որ անոնս, մի 20 վայրկյան տեվողությամբ ;)

Նաիրուհի
21.12.2011, 16:54
Ես էս սերիալի տղուց հլը 6 տարի առաջ էի զզվում :)

Շինարար
21.12.2011, 17:35
Աաաաաաաաաա:D էս սերիալը նենց հատուկ չէ, բայց որ պատահում ա, չգիտեմ՝ խի, ամենայն լրջությամբ նստում նայում եմ:oy Չնայած ամեն ինչից սկսվեց նույն Արմենիայի Երե1-ից, որում սերիալի ծաղր էր արվում, մի օր էլ պատահական նույն Արմենիայով բռնացրի մի սերիալ, որի ծաղրն էլ գնում էր Երե1-ով, ու տենց մեկ-երկու ու սյուժեից տեղյակ եմ:D Էս սերիալի ամենախոխմը թե լացելուն էն ա, որ կինոյի տղեն մոր վրա գոռում ա, արհամարհաբար ա հետը խոսում, սիրած աղջկա հետ իրան բռի ու բռնի ա պահում, քվորն ու կնգան աջ ու ձախ սիլլում ա, վերջը ինքը կինոյի տղեն ա, ուժեղ, ո՞վ կարա իրան բան ասի:D Կինոյի բացասական աղջկերքը՝ էդ տղու կնիկն ու քիրը, իրականում նորմալ աղջկերք են, ուզոում են երջանիկ լինեն, բայց դե կինոյի դրական տղեն կթողա՞:D Մեկ էլ գլխավոր հերոսուհին ա դեմք, Երևանում սովորող, վարձով ապրող աղջիկ ա, կւրսի տղերքի հաշվին, մի անծանոթ ուրիշ տղու հաշվին ապրում ա, բայց ինքը շատ բարոյական ա:D Մի խոսքով, դեմք կինո ա, բայց ես նայելուց սենց ղժժալով չեմ նայում, այլ ամենայն լրջությամբ, թե խի՞, ասի, որ չգիտեմ:oy

Հ. Գ. Հա, որ կինոյի տղեն իրան տենց ա պահում, մնացածները պատկերացրեք, էս կինոյում կանայք աջ ու ձախ ծեծվում են, իսկը «Հետք» թերթի սահմռկեցուցիչ պատմությունը (http://hetq.am/arm/articles/7449/sahmrkecucich-patmutyun-arzhani-hatucumy-bacarvum-e.html):

Freeman
21.12.2011, 17:38

Չգնա՞մ ես էլ նայեմ :))

Շինարար
21.12.2011, 17:40
Չգնա՞մ ես էլ նայեմ :))Դե եթե մարտաֆիլմերի սիրահար ես, անպայման պետք ա նայես:D

Tig
21.12.2011, 17:45
Տիր ջան, որ քո նման մարդիկ, թեկուզ մեկ մեկ նստեն, ու թեկուզ ոչ լուրջ-լուրջ նայեն սրա նման բաներ, բա դրա համար էլ սրա սցենարի հեղինակը այ ՍԵՆՑ (http://ankakh.com/2011/12/167061/) մեծ-մեծ կփրթի ու կասի, որ ռեյտինգա, ինչ նայում են, էն էլ ցույց ենք տալիս, թող չնայեն, մենք էլ հանրամատչելի հաղուրդումներ ցույց կտանք...

Շինարար
21.12.2011, 18:01
Տիր ջան, որ քո նման մարդիկ, թեկուզ մեկ մեկ նստեն, ու թեկուզ ոչ լուրջ-լուրջ նայեն սրա նման բաներ, բա դրա համար էլ սրա սցենարի հեղինակը այ ՍԵՆՑ (http://ankakh.com/2011/12/167061/) մեծ-մեծ կփրթի ու կասի, որ ռեյտինգա, ինչ նայում են, էն էլ ցույց ենք տալիս, թող չնայեն, մենք էլ հանրամատչելի հաղուրդումներ ցույց կտանք...Տիգ ջան, կարող ա և ճիշտ ես ասում, բայց ես իրոք էդքան լուրջ չեմ վերաբերվում, թե ինչ ցույց կտան հեռուստատեսություններով, որքան դու, էս հարցի շուրջ մենք էլի զրուցել ենք: Էսօր Փառք Աստծո, կա ինտերնետ, ու մեկ-երկու տարուց հետո ինտերնետից օգտվողների թիվը կրկրնապատկվի, էդ հեռուստատեսությունները սաղ կանգնելու են ի վերջո կրախի առաջ, առայժմ բարոյական կրախի առաջ են, հետո նաև նյութական կլինի: Ես ճիշտն ասած չէի նախատեսում, որ լուրջ քննարկման մեջ կներքաշվեմ էս գրառումս անելիս:oy թե չէ չէի գրի:))

Tig
21.12.2011, 18:11
Տիգ ջան, կարող ա և ճիշտ ես ասում, բայց ես իրոք էդքան լուրջ չեմ վերաբերվում, թե ինչ ցույց կտան հեռուստատեսություններով, որքան դու, էս հարցի շուրջ մենք էլի զրուցել ենք: Էսօր Փառք Աստծո, կա ինտերնետ, ու մեկ-երկու տարուց հետո ինտերնետից օգտվողների թիվը կրկրնապատկվի, էդ հեռուստատեսությունները սաղ կանգնելու են ի վերջո կրախի առաջ, առայժմ բարոյական կրախի առաջ են, հետո նաև նյութական կլինի: Ես ճիշտն ասած չէի նախատեսում, որ լուրջ քննարկման մեջ կներքաշվեմ էս գրառումս անելիս:oy թե չէ չէի գրի:))

Իսկ ես շատ լուրջ եմ վերաբերվում, քանի որ այն անմիջական ու շատ մեծ ազդեցություն ունի երեխաների աշխարհահայացքի ձևավորման վրա: Ինտերներտը դեռ այն աստիճանի առաջընթաց չի ապրել մեր երկրում, որ բնակչությունը հրաժարվի հեռուստացույցից:

հ.գ. լուրջը լուրջ քննարկում ա, բայց դե թեթև տար: "Ոչ մի անձնական բան Տիր ջան, ուղակի "բիզնես" է..." :))

armen9494
21.12.2011, 18:12
Հավեսով նայում եմ էս սերիալը, իրոք որ շատ լավն ա: Ընենց հաճելի սյուժե ա գրած, մի տեսակ անկանխատեսելի, որ մե՜ծ հաճույքով ա նայվում :love
Հաճելի կլիներ ստեղ քննարկել սերիալի սյուժեն :roll

Հ.Գ. էս սերիալի միակ բացասական կողմը էն էր, որ անցած քննությունս ցածր ստացա :(

Rammstein
21.12.2011, 18:13
Խնդրում եմ մի քանի վատ բան էլ սրա մասին գրեք :

Վատ բա՞ն. հեն ա, սաղ ասեցիր`

Ի դեպ այս սերիալը ԱՐՄԵՆԻԱ-ի ալիքով է հեռարձակվում :

Quyr Qery
21.12.2011, 19:09
Պաշտում եմ Գոռին, իսկ Սևակը իմ երազանքների տղան է, դե Ստյոպիկի մասին էլ չասեմ: Հա մեկ էլ սաղ կյանքս երազել եմ Էլենի նման սիրուն լինեմ ու Սյուզկայի նման մեծ` ըհըմ :oy: Իսկ կյանքս նման լիներ հենց էդ սերիալին` լի ճիշտ տղեքով, լավ աղջիկներով, լավ փողով, դե նառկոտիկը վապշե չէր խանգարի: :love

armen9494
21.12.2011, 19:41

Բերեք փոխենք այս աշխարհը, սարքենք այն այն գույներով, ինչպիսին այս սերիալում է: Հայ տղեք, կոչ եմ անում ձեզ, ընտրեք ձեր համար այս չորս կերպարներից մեկը, այն մեկը, որը ավելի հոգեհարազատ է ձեզ՝
1) Ստյոպիկ
2) Գոռ
3) Սևակ
4) Նոյ

Հայ աղջիկներ, իսկ դուք ունեք այս երեք ընտրության հնարավորությունը՝
1) Սյուզկա
2) Էլեն
3) Գոռի կնիկ (անունը մոռացել եմ) :))

Ես իմ համար արդեն ընտրել եմ՝ Նոյի պապան :D

Quyr Qery
21.12.2011, 19:53

Իսկ ես միանշանակ Էլենի մամա: :love

armen9494
21.12.2011, 20:05
Իսկ ես միանշանակ Էլենի մամա: :love

սերիալի վերջում կպարզվի, որ ես կինոյի սկզբից սկսած խելակորույս սիրել եմ քեզ, բայց դրա մասին ոչ մեկ չի իմացել, նույնիսկ հեռուստադիտողը: Դա սեր էր, սեր վեցերորդ հայացքից :love:oy

Հ.Գ. օֆֆտոպ չենք անում, չէ՞:oy խելոք մեր համար քննարկում ենք սերիալը, քննարկում, այլ ոչ թե քննադատում :angry

Արծիվ
22.12.2011, 04:53
Ես մեծ հաճույքով նայում եմ այս սերիալը ու շատ էլ գոհ եմ, անկախ թերություններից որը ի դեպ բոլոր սերիալներում էլ կան լավ էլ նայվում ու ինձ շատա դզում: Մի քանիստ ստեղ չեք նայում դա դեռ չի նշանակում թե վատ սերիալա, հա ձեզնով լինի պիտի ամեն ինչից բողոքենք ինչպես շատերտ եք անում:

Hayazn
22.12.2011, 13:00
Իմ կարծիքով ամենաստացված կերպարը « Ստյոպիկն » է իսկ ամենաչստացված կերպարը « Չաղոն » :
Պատրաստվում եմ շուտով առաջարկություն անել կերպարներին « Օսկար » մրցանակ շնորհելու մասին և քանի որ մենք Հայ ենք ապա , ոչ թէ « Օսկար » կշնորհենք , այլ « Ասատուր » :
Հետաքրքիր է լսել ֆիլմը դիտողների կարծիքը :

Լուսաբեր
22.12.2011, 14:00
Էս էն կախարդական սերիալը չի՞, որ մարդ ու կնիկ 10 հարկում լիֆտի պարանը պոկվեց ընկան ու ոչ մի բան չեղան, բացի մի քանի քերծվածքից :))

հ.գ. ոնց էլ էտ ալիքը նայում եք :img

Enigmatic
22.12.2011, 17:03
հպարտությամբ ուզում եմ ասեմ, որ Նոյը՝ Դավիթ Սեխպեյանը, քեռուս տղան ա, տաղանդս ա:love Ստանիսլավսկիի դերասան ա, ու կարելի ա ասել մեր հայկական "Վիսոցկին ա"

John
22.12.2011, 17:22
հպարտությամբ ուզում եմ ասեմ, որ Նոյը՝ Դավիթ Սեխպեյանը, քեռուս տղան ա, տաղանդս ա:love Ստանիսլավսկիի դերասան ա, ու կարելի ա ասել մեր հայկական "Վիսոցկին ա"
իսկապես շատ լավ ա խաղում ;) իրա կերպարն էլ ինձ շատ հոգեհարազատ է, երևի դրա համար եմ էլ ավելի շատ հավանում :) ու համ էլ շատ լավ նվագում ու երգում է :)

armen9494
22.12.2011, 17:34
Իմ կարծիքով ամենաստացված կերպարը « Ստյոպիկն » է իսկ ամենաչստացված կերպարը « Չաղոն » :

Չաղո ասելով Ժորիկին ի նկատի ունե՞ք:unsure
Ես էդ Ժորիկին շա՜տ եմ սիրում :love

Էս էն կախարդական սերիալը չի՞, որ մարդ ու կնիկ 10 հարկում լիֆտի պարանը պոկվեց ընկան ու ոչ մի բան չեղան, բացի մի քանի քերծվածքից :))

հաաա՜ հենց դայա :love

հ.գ. ոնց էլ էտ ալիքը նայում եք :img
մեծ հաճույքով :love անհամբերությամբ սպասում եմ հաջորդ սերիաների, տեսնես վերջում Գոռն ու Ստյոպիկը կամուսնանա՞ն :love:oy

armen9494
22.12.2011, 17:37
հպարտությամբ ուզում եմ ասեմ, որ Նոյը՝ Դավիթ Սեխպեյանը, քեռուս տղան ա, տաղանդս ա:love Ստանիսլավսկիի դերասան ա, ու կարելի ա ասել մեր հայկական "Վիսոցկին ա"

Որպես դերասան շա՜տ եմ հավանում, կարա և լավ դերեր խաղա, և էն կեղտոտ դերերից: Սկզբում եթե չեմ սխալվում էդ կարգի դեր էր խաղում, էն "Սուլեյման բռնաբարի" նման :))
Եթե լուրջ ասեմ, շատ դուրս եկավ իրա էդ խաղը, լրիվ իրա դերի մեջ էր: Տատիներից երևի ով նայում էր էդ սերիաները (որ Էլենին փախցրել էր) ասում էր՝ "թաղեմ բոյդ" :sad
Իսկ երգելը մենակ էն առաջին անգամ որ երգեց, էդ դուրս շա՜տ եկավ :love
Էս մնացածների մեջ մի տեսակ անհաջող երգեր են ընտրված, չգիտեմ մյուսների համար ոնց, բայց իմ դուրը չի գալիս:

John
22.12.2011, 17:38
Չաղո ասելով Ժորիկին ի նկատի ունե՞ք
Արմեն ջան, հավանաբար էն մանկատան աղջկան ի նկատի ունի, որ հենց Չաղո էլ ասում են իրան :)

armen9494
22.12.2011, 17:50
Արմեն ջան, հավանաբար էն մանկատան աղջկան ի նկատի ունի, որ հենց Չաղո էլ ասում են իրան :)

հաաա, չէ, ես իրան չեմ սիրում... չաղոների հետ սեր չունեմ :D

Enigmatic
22.12.2011, 17:58
Ապրեք էրեխեք ջան, ինքը հիմնականում Եսենինի բանաստեղծություններն ա վերցնում, երաժշտությունը ինքն ա գրում ու որպես երգ երգում ա:

armen9494
22.12.2011, 18:11
Ապրեք էրեխեք ջան, ինքը հիմնականում Եսենինի բանաստեղծություններն ա վերցնում, երաժշտությունը ինքն ա գրում ու որպես երգ երգում ա:

Շատ կուզեի իր կատարմամբ էն ճանաչված լավ երգերից լսեի

Hayazn
22.12.2011, 18:53
Չաղո ասելով Ժորիկին ի նկատի ունե՞ք:unsure
Ես էդ Ժորիկին շա՜տ եմ սիրում :love :love:oy
Չաղոն Ժորիկը չի :
Չաղոն Մարիցաի ընկերուհին է :

Hayazn
22.12.2011, 18:59
Որպես դերասան շա՜տ եմ հավանում, կարա և լավ դերեր խաղա, և էն կեղտոտ դերերից: Սկզբում եթե չեմ սխալվում էդ կարգի դեր էր խաղում, էն "Սուլեյման բռնաբարի" նման :))
Եթե լուրջ ասեմ, շատ դուրս եկավ իրա էդ խաղը, լրիվ իրա դերի մեջ էր: Տատիներից երևի ով նայում էր էդ սերիաները (որ Էլենին փախցրել էր) ասում էր՝ "թաղեմ բոյդ" :sad
Իսկ երգելը մենակ էն առաջին անգամ որ երգեց, էդ դուրս շա՜տ եկավ :love
Էս մնացածների մեջ մի տեսակ անհաջող երգեր են ընտրված, չգիտեմ մյուսների համար ոնց, բայց իմ դուրը չի գալիս:
Ինձ մոտ հակառակ տպավորությունն է երգերի առումով :
Սկզբի երգերը շատ ավելի պրիմիտիվ էին , իմ կարծիքով , իսկ հետո գնալով ավելի վարպետացավ :
Կարծում եմ , որ շատ եռանդով պարապում է գիթառի դասատուի մոտ , այս դերի համար :

Enigmatic
22.12.2011, 21:11
Ինձ մոտ հակառակ տպավորությունն է երգերի առումով :
Սկզբի երգերը շատ ավելի պրիմիտիվ էին , իմ կարծիքով , իսկ հետո գնալով ավելի վարպետացավ :
Կարծում եմ , որ շատ եռանդով պարապում է գիթառի դասատուի մոտ , այս դերի համար :
:D չէ մի չէ
ինքը փոքրուց էլ լավ նվագում ա: Անգամ 14 տարեկանում ռոք խումբ ա ունեցել: սցենարիստն ա միամիտ իմացել, որ Դավոն նվագում ու երգում ա, օգտագործել ա սցենարի մեջ:

Hayazn
22.12.2011, 22:22
Իմ կարծիքով ամենաբացասական կերպարը այս ֆիլմում Ալբերտն է Գոռի Հայրը , սրա տակ դեռ շատ բաներ կան :

Արծիվ
23.12.2011, 01:48
Էս էն կախարդական սերիալը չի՞, որ մարդ ու կնիկ 10 հարկում լիֆտի պարանը պոկվեց ընկան ու ոչ մի բան չեղան, բացի մի քանի քերծվածքից :))

հ.գ. ոնց էլ էտ ալիքը նայում եք :img
Ի՞նչի դու որ ալիքն ես նայում եթե գաղտնիք չի: Մենակ չասես թե Հ1-ն ես նայում :D

Արծիվ
23.12.2011, 01:53
հպարտությամբ ուզում եմ ասեմ, որ Նոյը՝ Դավիթ Սեխպեյանը, քեռուս տղան ա, տաղանդս ա:love Ստանիսլավսկիի դերասան ա, ու կարելի ա ասել մեր հայկական "Վիսոցկին ա"
Իրոք որ սերիալում ոչ բոլորը բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն և ես համաձայն եմ քեզ հետ որ նա լավ է խաղում իր դերը, ես կասեի ավելի լավ է խաղում քան սերիալում նկարահանված մնացած երիտասարդ դերասանները: Հա չմոռանամ ասել որ երիտասարդներից նաև լավ է խաղում Ֆելոն:

wem
23.12.2011, 09:40
Բերեք փոխենք այս աշխարհը, սարքենք այն այն գույներով, ինչպիսին այս սերիալում է: Հայ տղեք, կոչ եմ անում ձեզ, ընտրեք ձեր համար այս չորս կերպարներից մեկը, այն մեկը, որը ավելի հոգեհարազատ է ձեզ՝
1) Ստյոպիկ
2) Գոռ
3) Սևակ
4) Նոյ

Հայ աղջիկներ, իսկ դուք ունեք այս երեք ընտրության հնարավորությունը՝
1) Սյուզկա
2) Էլեն
3) Գոռի կնիկ (անունը մոռացել եմ) :))

Բոմժին և Սոնաին մոռացաք: :D

armen9494
23.12.2011, 14:03
Բոմժին և Սոնաին մոռացաք: :D

դե իրանց դերը դժվար էլ ընտրող լինի :D

Freeman
23.12.2011, 18:14
Ի՞նչի դու որ ալիքն ես նայում եթե գաղտնիք չի: Մենակ չասես թե Հ1-ն ես նայում :D
Կարծում եմ «Հ1»-ից ու «Արմենիայից» բացի լիքը ալիքներ կան :think

Hayazn
23.12.2011, 19:50
դե իրանց դերը դժվար էլ ընտրող լինի :D
Ճիշտ է ոչ ոք չի ցանկանա նմանվել « Սոնա » -ի կերպարին բայց դրա նման « ՏՈՒՊԱՌԻԼԻ » կանայք լիքը կան :
Այնքան հիմարն է որ Նոյին ու Էլենին հրավիրեց իրենց տուն : Ալբերտը որ իմանա Սոնաի մեծ կտորը ականջը կթողնի :

« վիրավորական արտահայտությունները վերաբերում են կերպարին ոչ թէ անձին »

Hayazn
25.12.2011, 18:12
ՈՒրբաթ օրը ֆիլմը վերջացավ այն տեղում , որ Մերին գնաց Էլենենց տուն :
Ինչ եք կարծում Մերին , Էլենի մազերը կպոկի թե չէ , երկուշաբթի օրը :

ministr
25.12.2011, 19:51
Աաաաաաաաաա:D էս սերիալը նենց հատուկ չէ, բայց որ պատահում ա, չգիտեմ՝ խի, ամենայն լրջությամբ նստում նայում եմ:oy Չնայած ամեն ինչից սկսվեց նույն Արմենիայի Երե1-ից, որում սերիալի ծաղր էր արվում, մի օր էլ պատահական նույն Արմենիայով բռնացրի մի սերիալ, որի ծաղրն էլ գնում էր Երե1-ով, ու տենց մեկ-երկու ու սյուժեից տեղյակ եմ:D Էս սերիալի ամենախոխմը թե լացելուն էն ա, որ կինոյի տղեն մոր վրա գոռում ա, արհամարհաբար ա հետը խոսում, սիրած աղջկա հետ իրան բռի ու բռնի ա պահում, քվորն ու կնգան աջ ու ձախ սիլլում ա, վերջը ինքը կինոյի տղեն ա, ուժեղ, ո՞վ կարա իրան բան ասի:D Կինոյի բացասական աղջկերքը՝ էդ տղու կնիկն ու քիրը, իրականում նորմալ աղջկերք են, ուզոում են երջանիկ լինեն, բայց դե կինոյի դրական տղեն կթողա՞:D Մեկ էլ գլխավոր հերոսուհին ա դեմք, Երևանում սովորող, վարձով ապրող աղջիկ ա, կւրսի տղերքի հաշվին, մի անծանոթ ուրիշ տղու հաշվին ապրում ա, բայց ինքը շատ բարոյական ա:D Մի խոսքով, դեմք կինո ա, բայց ես նայելուց սենց ղժժալով չեմ նայում, այլ ամենայն լրջությամբ, թե խի՞, ասի, որ չգիտեմ:oy

Հ. Գ. Հա, որ կինոյի տղեն իրան տենց ա պահում, մնացածները պատկերացրեք, էս կինոյում կանայք աջ ու ձախ ծեծվում են, իսկը «Հետք» թերթի սահմռկեցուցիչ պատմությունը (http://hetq.am/arm/articles/7449/sahmrkecucich-patmutyun-arzhani-hatucumy-bacarvum-e.html):

Լավ վերլուծություն էր )))) Մի քիչ նայել եմ ու համարյա նույն մտքերն էին գլխումս )))) Սուսիկ-փուսիկ մեկը, յանի դրական կերպար, հրեշտակի թևեր հագած միաժամանակյա խաղի սեանս ա կազմակերպել մի քանի տղաների հետ, աղջիկը, որ ամուսնացած ա ու նվիրվածա ամուսնուն դարձել ա բացասական կերպար, իսկ էն քյառթուն առհասարակ աջ ու ձախ նայող կնգան ոնց ա տուն թողնում առանց վստահության ընդհանրապես պարզ չէ )))))

Աջ ու ձախ սիլլեքի մասին էլ՝ էլ չգրեմ :)))

Մի խոսքով մանկապարտեզ, բայց մի դրական բան կա, բերդ ու բերդի կյանք չտեսա մեջը (միգուցե կա ես չեմ տեսել):

armen9494
29.12.2011, 23:34
Մի խոսքով մանկապարտեզ, բայց մի դրական բան կա, բերդ ու բերդի կյանք չտեսա մեջը (միգուցե կա ես չեմ տեսել):
իիիիի, ո՞նց կարար չլիներ :ok
Կա, բայց փոքր մոքր :))

Hayazn
30.12.2011, 18:54
Նոյին սրանից հետո կարող ենք անվանել « Կաշչեյ բեզսմեռտնի » , երկու անգամ ավտոի տակ ընկավ մի անգամ էլ փետով տվին դեմքին , բայց ոչ մի բան էլ չեղավ իրեն :
Մինչև անգամ նշանդրեքը չհետագեց :

Hayazn
30.12.2011, 18:55
իիիիի, ո՞նց կարար չլիներ :ok
Կա, բայց փոքր մոքր :))
Իսկ ինչ եք կարծում Հայկոն որ բանտից դուրս գա Սյուզկան կվազի իրա մոտ :

Meme
30.12.2011, 20:01
Իսկ ինչ եք կարծում Հայկոն որ բանտից դուրս գա Սյուզկան կվազի իրա մոտ :

Ինձ թվումա էլ ոչ, ուղղակի ուրախ կլինի, որ դուրսա եկել, էդ մի պահը, կամ մի քանի սերիան:}, իսկ հետո Հայկոյի բացասական պատասխանից հետո Սյուզկան վերջապես կվերդառնա նոռմալ ընտանեկան կյանքին:yes..
Ես հիմա ուրախ եմ, որ ինքը նոռմալ իր ընտանիքով, իր ընտանիքի հոգսերով ապրումա, այլ ոչ թե:angry:oy

Meme
30.12.2011, 20:04
Նոյին սրանից հետո կարող ենք անվանել « Կաշչեյ բեզսմեռտնի » , երկու անգամ ավտոի տակ ընկավ մի անգամ էլ փետով տվին դեմքին , բայց ոչ մի բան էլ չեղավ իրեն :
Մինչև անգամ նշանդրեքը չհետագեց :

:handsդե սա էլ մեր հայկական սերիալների վատ կողմը...չնայած արտասահմանյանների մեջ էլ կա, բայց մերի մեջ անհավատալի փաստերը շատ ու շատ են:D

armen9494
30.12.2011, 20:16
Իմ կարծիքով ամենաստացված կերպարը « Ստյոպիկն » է իսկ ամենաչստացված կերպարը « Չաղոն » :

Հենց նոր ընկերոջս հետ նստած էինք ու ինքը ասեց, որ իմ կարծիքով սխալվում եք :))
Չաղոն հլը ինչ-որ տեղ տանելի ա, համով ա ուտում, բայց էն Էվան վաբշե անդուր դեմք ա, ոչ դերն ա նորմալ դեր, ոչ էլ դերասանն ա նորմալ խաղում:(

Hayazn
30.12.2011, 22:39

Եվաի կերպարը մարմնավորում է « խտացրած նագլիություն »-ը և այդ դերը այլ կերպ չի ստացվի խաղալ , ուրիշ ինչպես կարող էս անել , որ մարդիք բոլոր առումներով քեզ ատեն :

armen9494
30.12.2011, 23:20
Եվաի կերպարը մարմնավորում է « խտացրած նագլիություն »-ը և այդ դերը այլ կերպ չի ստացվի խաղալ , ուրիշ ինչպես կարող էս անել , որ մարդիք բոլոր առումներով քեզ ատեն :

Եվայինը չէ, Էվայինը

Hayazn
30.12.2011, 23:43
Եվայինը չէ, Էվայինը
Չգիտեի , որ Էվա անուն կա , եթե իհարկե դա « Էվելինա »-ի կարճացված ձևը չէ :
Այլապես Եվա տարբերակը ճիշտ է :
Բայց շան աղջիկը ինչ էլ էրես ունի չէ :

armuk
31.12.2011, 06:50
Վատ չեր լինի մարդ Էվաի նման ծանոթուհի ունենար:

armen9494
31.12.2011, 10:18
Վատ չեր լինի մարդ Էվաի նման ծանոթուհի ունենար:

Ի՞նչ կանեիք որ :D

armuk
31.12.2011, 15:19
Ի՞նչ կանեիք որ :D

Նկատի ունեի բարեկամուհի :oy
Ուղղակի հետաքրքիր պահեր կլիներ:

armen9494
31.12.2011, 19:24
գոնե ասեիր բարեկամուհի չլիներ, ասեի հա՝ հետաքրքիր պահեր կարող ա լինի :D

չնայած ես իրա հետ հետաքրքիր պահ չեմ էլ կարողանում պատկերացնեմ, շատ անդուր դեմք ա:))

armuk
01.01.2012, 16:14
գոնե ասեիր բարեկամուհի չլիներ, ասեի հա՝ հետաքրքիր պահեր կարող ա լինի :D

չնայած ես իրա հետ հետաքրքիր պահ չեմ էլ կարողանում պատկերացնեմ, շատ անդուր դեմք ա:))
Տուգանվելու ցանկություն չկա:

Lianik
02.01.2012, 19:32
Տիր ջան, որ քո նման մարդիկ, թեկուզ մեկ մեկ նստեն, ու թեկուզ ոչ լուրջ-լուրջ նայեն սրա նման բաներ, բա դրա համար էլ սրա սցենարի հեղինակը այ ՍԵՆՑ (http://ankakh.com/2011/12/167061/) մեծ-մեծ կփրթի ու կասի, որ ռեյտինգա, ինչ նայում են, էն էլ ցույց ենք տալիս, թող չնայեն, մենք էլ հանրամատչելի հաղուրդումներ ցույց կտանք...

ռեյտինգի պահը հլա հեչ, սցենարի հեղինակն աչքիցս ընկավ... դե նենց չի, որ մինչև հիմա ինչ-որ բարձր կամ ցածր էր...:( փաստորեն ծեծ ասածը լրիվ նորմալ երևույթ է հայ ընտանիքում... հարցազրույցը կարդալուց հետո մի պահ սկսեցի կասկածել, որ մեզնից որևէ մեկը նորմալ ընտանիքում է ապրում..
<<Եթե ընտանիքը կարող է սերիալ նայելով ինչ-որ բան վերցնել, այն էլ վատը, ապա դա ընտանիք չէ, որովհետեւ նման բաներ մենք նաեւ մեր շրջապատում ենք տեսնում` բակում, դպրոցում, համալսարանում, ամեն տեղ դու նման բանի ականատես ես լինում: Եթե մարդիկ նմանատիպ բաներ պիտի ընդօրինակեն, նշանակում է, որ այս ազգը հեղհեղուկ ազգ է: Ես չեմ կարծում, որ կայուն դաստիարակված ընտանիքի վրա հեռուստատեսությունը կարող է ազդեցություն ունենալ:>> վատա էլի որ մենք ԼԱՎ ընտանիքներ <<չունենք>>, որ նրանց մասին սցենար գրվի....

հ.գ. սերիալը նայում եմ

Hayazn
03.01.2012, 06:36
ռեյտինգի պահը հլա հեչ, սցենարի հեղինակն աչքիցս ընկավ... դե նենց չի, որ մինչև հիմա ինչ-որ բարձր կամ ցածր էր...:( փաստորեն ծեծ ասածը լրիվ նորմալ երևույթ է հայ ընտանիքում... հարցազրույցը կարդալուց հետո մի պահ սկսեցի կասկածել, որ մեզնից որևէ մեկը նորմալ ընտանիքում է ապրում.
Պարտադիր չէ , որ այն բոլորը ինչ որ գրում է սցենարիստը , համապատասխանի իրականությանը և այդպես էլ կա :
Սցենարիստի գլխավոր նպատակը որքան հնարավոր է շատ հեռուստադիտող ունենալն է ինչ գնով էլ այն լինի :
Ես հետաքրքրության համար համեմատեցի < ARMENIA TV.COM > կայքում « Դժվար ապրուստ » և « Եղբայրներ » սերյալների ինտեռնետով դիտողների քանակը և պարզվում է , որ « դժվար ապրուստ »-ի անցյալ տարվա վերջին էպիզոդը ունեցել է 68000-ից ավելի ունկընդիր , իսկ « եղբայրներ »-ին դիտել են միայն 19000-ից պակաս ունկընդիրներ :
Սա խոսում է այն մասին , որ տղաները ճիշտ ուղու վրա են :

Lianik
04.01.2012, 01:35

համամիտ եմ,
դե սցենաներում էդքան բռնության պատկերման մասին այլ կարծիք էի կազմել... դե բացի իմ ընկալումը, մտածել էի որ այլ նպատակներով է դա ֆիլմ բերվել, փաստորեն էդ մտքերն ուր, ԴԻանան ուր ;)

իսկ ֆիլմ ավելի շատ դիտվում է, համենայն դեպս իմ կողմից, քանի որ մաֆիայի քաոսները քիչ են կամ չեն երևում.....

Hayazn
04.01.2012, 02:34

Իմ կարծիքը ֆիլմի դիտողականության վերաբերյալ այլ է :
Ինձ թվում է , որ սա մի ապացույց է , այն մասին , որ Հայկական սերիալ նկարահանելու դպրոցը կամաց-կամաց ձևավորվում և զարգանում է այդ եզրակացության կարելի է հանգել վերհիշելով նախորդ սերիալները . օրինակ « վերվարածների ընտանիքը » կամ « որոգայթը » որքան ավելի պրիմիտիվ էին իսկ նրանից հետո եկող « կյանքի գինը » ավելի կատարելագործված էր այսինքն սրանով կարող ենք համոզվել , որ Հայկական սերիալ նկարահանելու արվեստը էվոլյուցիաի փուլում է և դեռևս շատ առաջ կգնա իսկ առայժմ « դժվար ապրուստ »-ին հավասարը չկա և սա միայն դերասանների վարպետության հետ չի կապված , այլ ընդհանուր մի համակարգի գործունեության արթյունք է սկսած երաժշտական ձևավորումից ստուդիաի ճիշտ լուսավորությունից տեսախցիկի ճիշտ անկյունից և այլն , որոնք հավելյալ որակ են տալիս ֆիլմին :

armuk
05.01.2012, 08:17
ԽԽԽնդալու բանա որ Դժվար Ապրուստին համարես հաջողված ու ստացված, չեմ ասում մի նայեք, բայց ո՞նց կարելիա ասես հավասարը չկա... անգամներ պատահելա որ տեսախցիկի ու այլ անձանց շվաքը երեվացելա կադրում կամ էլ հուշարարի ձայնը շատ պարզ լսվելա, կամ էլ երաժշտության ձայնը ավելի բարձր է քան դերասանների: Սերիալների որակը ամենաքիչը պետքա հասցվի մեքսիկական սերիալներին, որ համարես ստացված (սցենարի մասին չեմ խnսում):

armen9494
05.01.2012, 11:05
Այ ձեր ցավը տանեմ, թող էդ անտեր որակը մի քիչ ցածր լինի, բայց կարգին սցենար լինի: Ախր ասում եք, համեմատեք ռուսների հետ, ախր սերիալներ են գրում, որ նայում ես ու հաճույք ստանում, ընդեղ նույնիսկ որակի մասին մտածել չես էլ հասցնում (չնայած իմ կարծիքով լավ բարձր ա), ընե՜նց հետաքրքիր սցենարներ են գրում: Եթե ուզում եք, կարող եմ անուններ էլ գրել:

Hayazn
05.01.2012, 12:15

Եթե մեքսիկների անունը չտաիր էս տողերը չէի գրի :
Մեքսիկական սերիալները իրենց նման սահմանափակ աշխարհայացք ունեցող մարդկանց համար է « կարողա սխալվել եմ երևի « մարդկանց » պետք է չգրեի » :
Իսկ եթե դրանք քեզ դուր են եկել , այ հենց ըստեղ կվերջացնեմ նախադասությունը :
ըհը......

Hayazn
05.01.2012, 12:20
Այ ձեր ցավը տանեմ, թող էդ անտեր որակը մի քիչ ցածր լինի, բայց կարգին սցենար լինի: Ախր ասում եք, համեմատեք ռուսների հետ, ախր սերիալներ են գրում, որ նայում ես ու հաճույք ստանում, ընդեղ նույնիսկ որակի մասին մտածել չես էլ հասցնում (չնայած իմ կարծիքով լավ բարձր ա), ընե՜նց հետաքրքիր սցենարներ են գրում: Եթե ուզում եք, կարող եմ անուններ էլ գրել:
Ռուսական և ոչ մի սերիալ չեմ տեսել և եթե անուններ էլ տաս միևնույնն է չէմ նաի և բացի այդ մի բան էլ կա , որ այստեղ Հայկական սերիալ ենք քննարկում , ոչ թէ ռուսական սերիալ ենք գովազդում :
Կներես կտրուկ արտահայտվելու համար , որովհետև վիրավորելու մտադրություն չունեմ :

armuk
06.01.2012, 03:17
Եթե մեքսիկների անունը չտաիր էս տողերը չէի գրի :
Մեքսիկական սերիալները իրենց նման սահմանափակ աշխարհայացք ունեցող մարդկանց համար է « կարողա սխալվել եմ երևի « մարդկանց » պետք է չգրեի » :
Իսկ եթե դրանք քեզ դուր են եկել , այ հենց ըստեղ կվերջացնեմ նախադասությունը :
ըհը......

Ես շատ պարզ ասացի որ ես սցենարի մասին չեմ խոսում, ուշադիր կարդա, ես պատճառները շատ պարզ ասացի: Կարողա դու Արմենիա ՏՎ-ումես աշխատում որ սենց նեռվայնանում ես՞՞՞՞

armen9494
06.01.2012, 12:02
Ռուսական և ոչ մի սերիալ չեմ տեսել և եթե անուններ էլ տաս միևնույնն է չէմ նաի և բացի այդ մի բան էլ կա , որ այստեղ Հայկական սերիալ ենք քննարկում , ոչ թէ ռուսական սերիալ ենք գովազդում :
Կներես կտրուկ արտահայտվելու համար , որովհետև վիրավորելու մտադրություն չունեմ :

Ես մտադրություն չունեմ էլ քեզ համոզելու, որ ռուսական նայես: Ես ռուսականը չեմ գովազդում, կարծում եմ թեմայից էլ չեմ շեղվել, մենք քննարկում ենք հայկական սերիալը, և եթե չեմ սխալվում՝ քննարկելուց կարելի է նաև համեմատություն անել. ես հենց դա էլ անում եմ :)

Zangezur
07.01.2012, 04:22
Ամենանասուն սերլիալը, որի վերբարեյալ էսքան քննարկումա գնացել:( բայց ավելի ճիշտ ոչ թե քննարկում այլ գովազդ ;)

Hayazn
07.01.2012, 05:35
Ամենանասուն սերլիալը, որի վերբարեյալ էսքան քննարկումա գնացել:( բայց ավելի ճիշտ ոչ թե քննարկում այլ գովազդ ;)

Zangezur ջան հիմա ես երկու հատ կայքի հասցե կգրեմ , որտեղ Հայկական բոլոր սերիալները դիտվում են այդ թվում նաև « դժվար ապրուստ »-ը

www.merojax.net
www.hamwvhwtwv.com
Խնդրում եմ համեմատեք սերյալների դտողականության քանակը և եթե որևե սերյալ ավելի շատ դիտողականություն ունի բերեք կոխեք աչքս , այնպես որ այս սերիալը գովազդի կարիք չունի :
Հետաքրքիր է չէ , որ ամենաանասուն սերիալը ամենաշատ դիտողականությունը ունի:
Կարող եք ասել ինչն է պատճառը :

armuk
07.01.2012, 07:37

Որքան որ անասուն, այդքան էլ պոպուլար, աշխարհում ամեն ինչ էլ այդպես է: Եթէ մի շենքում փչացած աղջիկ է լինում, բելերը դրան գիտեն:

հ.գ. Պետք է տուգանվեմ՞՞՞

armuk
07.01.2012, 09:59
Որքան որ անասուն, այդքան էլ պոպուլար, աշխարհում ամեն ինչ էլ այդպես է: Եթէ մի շենքում փչացած աղջիկ է լինում, բելերը դրան գիտեն:

հ.գ. Պետք է տուգանվեմ՞՞՞

բnլnրը :)

wem
08.01.2012, 06:49
«Շանթ»-ի «Ջեմիկը» 1000000000000000000000000000000000 անգամ ավել լավնա «Դժվար Ապրուստ»-ից:

armen9494
08.01.2012, 11:55
«Շանթ»-ի «Ջեմիկը» 1000000000000000000000000000000000 անգամ ավել լավնա «Դժվար Ապրուստ»-ից:

Չեմ ուզում օֆֆտոպ անեմ, բայց մի հարց ունեմ. մենք կին դերասան չունե՞նք, որ էդ դերը խաղա :esim

Հարդ
08.01.2012, 12:47
Չէի ուզում խառնվել էս թեմային, բայց էլ չեմ դիմանում:

Իմ կարծիքը ֆիլմի դիտողականության վերաբերյալ այլ է :
Ինձ թվում է , որ սա մի ապացույց է , այն մասին , որ Հայկական սերիալ նկարահանելու դպրոցը կամաց-կամաց ձևավորվում և զարգանում է այդ եզրակացության կարելի է հանգել վերհիշելով նախորդ սերիալները . օրինակ « վերվարածների ընտանիքը » կամ « որոգայթը » որքան ավելի պրիմիտիվ էին իսկ նրանից հետո եկող « կյանքի գինը » ավելի կատարելագործված էր այսինքն սրանով կարող ենք համոզվել , որ Հայկական սերիալ նկարահանելու արվեստը էվոլյուցիաի փուլում է և դեռևս շատ առաջ կգնա իսկ առայժմ « դժվար ապրուստ »-ին հավասարը չկա և սա միայն դերասանների վարպետության հետ չի կապված , այլ ընդհանուր մի համակարգի գործունեության արթյունք է սկսած երաժշտական ձևավորումից ստուդիաի ճիշտ լուսավորությունից տեսախցիկի ճիշտ անկյունից և այլն , որոնք հավելյալ որակ են տալիս ֆիլմին :

Եթե մեր «շատ սիրելի» Արմենիա TV - ն որևէ մի որակյալ աշխատանքին մոտ նմուշ ա ունեցել, ապա դրան կարող ա հավակնել միայն «Կյանքի գինը»: Թե՛ դերասանական խաղով, թե՛ տեխնիկական տեսանկյունից:
Ես իհարկե ոչ մեկն էլ պարտաճանաչորեն չեմ նայել, բայց ապրելով էս երկրում հնարավոր չի ընդհանուր պատկեր չունենալ, թե որ սերիալում ինչ ա կատարվում:

Իսկ քննարկվող «Դժվար ապրուստը» տեխնիկապես խայտառակ ձևով ա նկարվում: Ոչ մի ռեժիսորական գրավիչ լուծում, անգամ գոնե պրոֆեսիոնալ աշխատանք չեմ տեսել: Ահավոր վատ ու անբնական դերասանական խաղ (1, 2 բացառությամբ): Դե իսկ էդ սերիալից եկող բթացնող էներգիաների մասին լռեմ երևի, քանի որ էդքան քննադատելու հավես էլ չկա:

Ամոթ ա, որ մեր ունեցած կինեմատոգրաֆիայից էս ա մնացել:

Շինարար
08.01.2012, 13:22
Ամոթ ա, որ մեր ունեցած կինեմատոգրաֆիայից էս ա մնացել:Հարդ ջան, ընդհանուր ասածիդ տակ ստրագրում եմ, բայց դե մենք տենց երբեք էլ եսիմինչ կինո չենք ունեցել, մատների վրա հաշված կինոները, Հենրիկ Մալյան ու Ալբերտ Մկրտչյան երկու ռեժիոսորները, կամ գուցե երեք-չորս, շաատ քիչ ա մեր ունեցած կինո գոչելու համար, բայց էսօր էն, ինչ կա, իհարկե ամոթ ա, շաատ ամոթ ա:)

armen9494
08.01.2012, 13:53
Հարդ ջան, ընդհանուր ասածիդ տակ ստրագրում եմ, բայց դե մենք տենց երբեք էլ եսիմինչ կինո չենք ունեցել, մատների վրա հաշված կինոները, Հենրիկ Մալյան ու Ալբերտ Մկրտչյան երկու ռեժիոսորները, կամ գուցե երեք-չորս, շաատ քիչ ա մեր ունեցած կինո գոչելու համար, բայց էսօր էն, ինչ կա, իհարկե ամոթ ա, շաատ ամոթ ա:)

Ո՞նց չենք ունեցել, մեր հին կինոներից որը նայում ես, քեֆդ բերում ա: Չե՞ն կարում էդ առաջվանի նման նկարեն:
Չնայած էս վերջի երկու դուրս եկած ֆիլմերը իմ դուրը շատ եկան

Hayazn
08.01.2012, 20:39
Չէի ուզում խառնվել էս թեմային, բայց էլ չեմ դիմանում:

Եթե մեր «շատ սիրելի» Արմենիա TV - ն որևէ մի որակյալ աշխատանքին մոտ նմուշ ա ունեցել, ապա դրան կարող ա հավակնել միայն «Կյանքի գինը»: Թե՛ դերասանական խաղով, թե՛ տեխնիկական տեսանկյունից:
Ես իհարկե ոչ մեկն էլ պարտաճանաչորեն չեմ նայել, բայց ապրելով էս երկրում հնարավոր չի ընդհանուր պատկեր չունենալ, թե որ սերիալում ինչ ա կատարվում:

Իսկ քննարկվող «Դժվար ապրուստը» տեխնիկապես խայտառակ ձևով ա նկարվում: Ոչ մի ռեժիսորական գրավիչ լուծում, անգամ գոնե պրոֆեսիոնալ աշխատանք չեմ տեսել: Ահավոր վատ ու անբնական դերասանական խաղ (1, 2 բացառությամբ): Դե իսկ էդ սերիալից եկող բթացնող էներգիաների մասին լռեմ երևի, քանի որ էդքան քննադատելու հավես էլ չկա:

Ամոթ ա, որ մեր ունեցած կինեմատոգրաֆիայից էս ա մնացել:
Եթե « դժվար ապրուստը » չսկսեր , մենք մինչև հիմա էլ « կյանքի գինը » նաելիս կլինեինք այդ ֆիլմը դեռ շատ կշարունակվեր , քանի որ , եթե հիշում էք « կյանքի գին 2-ը » նոր էր սկսել երբ « դժվար ապրուստը » սկսեց , բացի դա վերջերում կյանքի գինը խայտառակ անհետաքրքիր էր դարցել :
Բայց երբ « դժվար ապրուստը » սկսեց կյանքի գինը նկարողները ասացին « դե լավ դաթարացրեք , հեռուստացույցով սերիալ են ցուցադրում գնանք նաենք » ու այդպես էլ արին :

armuk
08.01.2012, 21:46
"Աննա" ավելի գրավիչ էր "Դժվար Ապրուստ"-ից:

Ամոթ ա, որ մեր ունեցած կինեմատոգրաֆիայից էս ա մնացել:

Հիմա էլ եթէ լավ ֆիլմեր ուզում են կարողանում են նկարեն, "Սպանված Աղավնին" մեկը:

armen9494
08.01.2012, 22:03
"Աննա" ավելի գրավիչ էր "Դժվար Ապրուստ"-ից:

Հիմա էլ եթէ լավ ֆիլմեր ուզում են կարողանում են նկարեն, "Սպանված Աղավնին" մեկը:

Համաձայն եմ, "Սպանված աղավնին" չեմ տեսել, բայց "Պահանջվում է միլիոնատեր" և "Փեսացուն կրկեսից" ֆիլմերը շատ լավն էին :hands

wem
09.01.2012, 01:52
Գեղեցկությո՜ւն :D
http://armeniatv.com/uploads/programs/slider/hard_life.jpg

armen9494
09.01.2012, 11:47
Գեղեցկությո՜ւն :D
http://armeniatv.com/uploads/programs/slider/hard_life.jpg

:scare Իրոք նայում ես էս նկարին ու էս սմայլիկի վիճակը հասկանում :D

Hayazn
10.01.2012, 11:35
Բայց նոյի վիճակը վիճակ չի :
խեղճ տղա :

Meme
10.01.2012, 19:38
Բայց նոյի վիճակը վիճակ չի :
խեղճ տղա :

մեկ մեկ ջղայինանում եմ Նոյի վրա, որ անընդհատ Ելեն հա Ելեն, բայց դէ հասկանում եմ սիրումա, երևի դրանիցա...
Համ մեղադրում եմ էս վիճակի համար իրեն, համ չէ՞....
Մեղկս մեկ գալիսա, մեկ էլ մտածում եմ.
- Ա՜խր տղա ջան, տեսնում ես չի սիրում, ի՞նչ ես ուզու՜մ,- հլը մեկ մեկ Ելեննելա տենց իրեն պահում, ընկած Նոյի հետևից, ուֆֆֆ, բան չեմ հասկանում...

Հ.գ թե՞ սցենարը ինչի են ամեն օրվա համար գրու՜մ...

armen9494
10.01.2012, 23:30
Ժողովուրդ ախր ձեզ իրոքից էդքան հետաքրքրել ա էս սերիալի սցենարը :esim
Էս սերիալը ձեռի հետ նայում եմ մենակ երկու դերասանի համար՝ Նոյի, մեկ էլ էն Ստյոպիկի տղու՝ Ջորջիկի համար. երկուսն էլ հոյակապ են խաղում :hands

Ընենց կուզեի երկուսին էլ նորմալ ֆիլմում նորմալ դեր կատարելիս տեսնեի:

Hayazn
11.01.2012, 02:02
Այս ֆիլմն էլ պակաս տեղ չի իրեն դրսևորել իմացողի համար , հատկապես , որ բարձր դիտողականություն ունի :
Ամեն ինչ առայժմ շատ լավ է ստացվում , սցենարի առումով , բայց երաժշտական ձևավորողը սկսել է « յուղ վառել » , էտ հնդկական մեջբերած երաժշտությունից , մեղմ ասած սրտխառնոց եմ զգում:

unknown
12.01.2012, 20:00
Երեխեք Ելենը եսօր շատ մեղք էր:(Անոն շատ դաժանա աղջկա հետ իրա համար ուրիշի կարծիքը ավելի մեծ նշանակություն ունի քան իրա աղջիկը:(
Վերջը եսել սկսեցի սերյալներ նայել:)որ ասում եմ տանը նստելը մի բան չի

Hayazn
13.01.2012, 01:12
Կարծում եմ ժամանակն է , որ դիմենք ազգաին ժողովին , թող Հայաստանում բազմակնությունը օրինական դարցնեն , թէ չէ Գոռը էս վիճակից չի կարա առանց զոհերի դուրս գա :

armen9494
13.01.2012, 11:08
Կարծում եմ ժամանակն է , որ դիմենք ազգաին ժողովին , թող Հայաստանում բազմակնությունը օրինական դարցնեն , թէ չէ Գոռը էս վիճակից չի կարա առանց զոհերի դուրս գա :

հենց դրա համար էլ կառավարության շենքի առաջ էին նկարում :D նամյոկ կենեին :yes

Նաիրուհի
13.01.2012, 11:40
Մամա ջա՜ն :scare
սպանեցիք ձեր դիտողականությամբ, մանավանդ որ էս բառը կարծեմ էնքան էլ էն իմաստը չունի, որով էդքան բռնաբարում եք ուղեղներս :angry
Ու դուք սա լուրջ դրած նայո՞ւմ եք։ Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ինչ-որ անմակարդակ ու իրեն «իսկական հայ օջախի կնոջ» տեղ դրած Դիանա Գրիգորյանի հերթական ապուշությունն էսքան մարդկա՞նց է տարել։
Էն Ֆեյսբուքի խումբն արդյունք չտվեց փաստորեն, էն որ փող էին ուզում տալ դրան, որ էլ սերիալ չգրի։
Ազնիվ-ազնիվ պինգվինի խոսք, արդեն պատրաստ եմ աղաչելու, որ «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը» նորից բերեն եթեր՝ դրա ձենը կտրվի, թե չէ ազգիս իր նման մակերեսային ու հարթուղեղ է սարքում... :cry

Lusinamara
13.01.2012, 12:12
Երկար ժամանակ հնարավորություն չէր լինում բացել թեման, էսօր վճռական եկա, որ տեսնեմ էս ո՞ր ընտանիքի կամ գյուղի կամ միայնակ մարդու մասին ա ու ինչո՞վ կարելի է օգնել,, բայց… պարզվեց սերիալի վերնագիր ա ու լաա՜վ էլ քննարկում ա գնում :( Ասենք, հայկական սերիալին ուրիշ ի՞նչ վերնագիր պիտի լիներ :[

Hayazn
13.01.2012, 19:30
Մամա ջա՜ն :scare
սպանեցիք ձեր դիտողականությամբ, մանավանդ որ էս բառը կարծեմ էնքան էլ էն իմաստը չունի, որով էդքան բռնաբարում եք ուղեղներս :angry
Ու դուք սա լուրջ դրած նայո՞ւմ եք։ Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, ինչ-որ անմակարդակ ու իրեն «իսկական հայ օջախի կնոջ» տեղ դրած Դիանա Գրիգորյանի հերթական ապուշությունն էսքան մարդկա՞նց է տարել։
Էն Ֆեյսբուքի խումբն արդյունք չտվեց փաստորեն, էն որ փող էին ուզում տալ դրան, որ էլ սերիալ չգրի։
Ազնիվ-ազնիվ պինգվինի խոսք, արդեն պատրաստ եմ աղաչելու, որ «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը» նորից բերեն եթեր՝ դրա ձենը կտրվի, թե չէ ազգիս իր նման մակերեսային ու հարթուղեղ է սարքում... :cry
Եթե սրանից լավ սերիալի տեղ գիտես ասա մենք էլ նաենք իսկ եթե ոչ ապա արի դու էլ մեր հետ նստի ու նաենք միասին և դու պարտավոր չես այն հավանել դու կարող էս շարունակել այն փնովել ու կերպարներին անուններ կպցնել : Օրինակ Ստյոպիկին այստեղ ասում են « քյառթոււ » իսկ Սոնաին « տուպառիլի կնիկ » :
Հիմա էկրանի վրաի լավագույն սերիալն է դրա համար էլ շարունակում ենք դիտել իսկ եթե վաղը սրանից լավը դուրս գա , սա կթողնենք և նորը կդիտենք , այնպես չի որ էս սերիալի հետ « զագս » ենք ընգել :
Միացեք խրախճանքին :

Նաիրուհի
13.01.2012, 20:54

Ոնց հասկացա՝ սերիալ չնայելու այլընտրանքը չի գործում, հա՞։
Իսկ թույլ կտա՞ք՝ ես ընդհանրապես չնայեմ էկրանի ոչ լավագույն, ոչ վատագույն սերիալները։ Չէի ուզենա, որ «ավանդապահ հայազնը« էսքան մոլեռանդորեն կպած լիներ սերիալ ասվածին։ :(
Հա, սուրբ չեմ, ես էլ եմ սերիալ նայում. բայց մի քիչ ուրիշ բնույթի ու երբ ժամանակ եմ ունենում։ Լիոնի չսիրած սերիալը։ Բայց ես դա գովերգելով ման չեմ գալիս։
Իսկ նշված կերպարներին, բարեբախտաբար, պատիվ չունեմ ճանաչելու ;)
Էսքանն էլ իմ խրախճելու մասով :)

Նարե91
13.01.2012, 21:19
Անընդհատ ասեցի չմտնեմ էս թեմա, բան չգրեմ, բայց դե չեղավ էլի:angry, ասեցի տեսնեմ ինչ են էսքաաաան ծավալվել....
Ես բացարձակապես չեմ մեղադրում այս <<հոյաշշմեցնդեցուցիչ>> օճառապղպջակային օպերան նայողներին /ուզում են նայում են, իրանց գործն ա/, օրինակ իմ տատիկին, որ պարապ ա ու ստիպված պարապութոյւնից նայում ա, ու ինձ էլ ստիպում ա, որ հետը նայեմ:D, բայց ես էդքան առողջություն չունեմ իհարկե... բա ափսոս չի ժամանակս ծախսեմ մի բանի վրա, որից ոչ մի բան չունեմ քաղելու ու սովորելու... Դրա փոխարեն ավելի օգտաբեր բաներ կանեմ.... օրինակ կմտնեմ ակումբ:hands

armen9494
13.01.2012, 22:31
Ժողովուրդ էն գժի դերասանը ինչ կլասս ունի: Էն Սևոյի հորեղբոր մասին ա խոսքը: Իրոք կլասս ա խաղում գժի դերը, իսկականից հավատում ես :hands

armen9494
13.01.2012, 22:33
Եթե սրանից լավ սերիալի տեղ գիտես ասա մենք էլ նաենք իսկ եթե ոչ ապա արի դու էլ մեր հետ նստի ու նաենք միասին և դու պարտավոր չես այն հավանել դու կարող էս շարունակել այն փնովել ու կերպարներին անուններ կպցնել : Օրինակ Ստյոպիկին այստեղ ասում են « քյառթոււ » իսկ Սոնաին « տուպառիլի կնիկ » :
Հիմա էկրանի վրաի լավագույն սերիալն է դրա համար էլ շարունակում ենք դիտել իսկ եթե վաղը սրանից լավը դուրս գա , սա կթողնենք և նորը կդիտենք , այնպես չի որ էս սերիալի հետ « զագս » ենք ընգել :
Միացեք խրախճանքին :

էս սերիալից ավելի լավ ես ռուսականներն եմ առաջարկում :hands

Hayazn
13.01.2012, 23:59
Ոնց հասկացա՝ սերիալ չնայելու այլընտրանքը չի գործում, հա՞։
Իսկ թույլ կտա՞ք՝ ես ընդհանրապես չնայեմ էկրանի ոչ լավագույն, ոչ վատագույն սերիալները։ Չէի ուզենա, որ «ավանդապահ հայազնը« էսքան մոլեռանդորեն կպած լիներ սերիալ ասվածին։ :(
Հա, սուրբ չեմ, ես էլ եմ սերիալ նայում. բայց մի քիչ ուրիշ բնույթի ու երբ ժամանակ եմ ունենում։ Լիոնի չսիրած սերիալը։ Բայց ես դա գովերգելով ման չեմ գալիս։
Իսկ նշված կերպարներին, բարեբախտաբար, պատիվ չունեմ ճանաչելու ;)
Էսքանն էլ իմ խրախճելու մասով :)
Ստորագրությանդ միջի տեսահոլովակը դիտելուց կարելի էր կռահել թէ ինչ արձագանք միտի ունենա իմ հրավերքը :
Համենայն դեպս վերջում կցանկանամ հիշեցնել , որ սա Հայկական ակումբ է :

Hayazn
14.01.2012, 00:01
Անընդհատ ասեցի չմտնեմ էս թեմա, բան չգրեմ, բայց դե չեղավ էլի:angry, ասեցի տեսնեմ ինչ են էսքաաաան ծավալվել....
Ես բացարձակապես չեմ մեղադրում այս <<հոյաշշմեցնդեցուցիչ>> օճառապղպջակային օպերան նայողներին /ուզում են նայում են, իրանց գործն ա/, օրինակ իմ տատիկին, որ պարապ ա ու ստիպված պարապութոյւնից նայում ա, ու ինձ էլ ստիպում ա, որ հետը նայեմ:D, բայց ես էդքան առողջություն չունեմ իհարկե... բա ափսոս չի ժամանակս ծախսեմ մի բանի վրա, որից ոչ մի բան չունեմ քաղելու ու սովորելու... Դրա փոխարեն ավելի օգտաբեր բաներ կանեմ.... օրինակ կմտնեմ ակումբ:hands
Իսկ եթե առանց ֆիլմը դիտելու մտնես ակումբ ինչպես էս պատրաստվում այն քննարկել :
Սկզբից հարկավոր է ֆիլմը դիտել հետո նոր կարծիք հայտնել :

Hayazn
14.01.2012, 00:13
Ժողովուրդ էն գժի դերասանը ինչ կլասս ունի: Էն Սևոյի հորեղբոր մասին ա խոսքը: Իրոք կլասս ա խաղում գժի դերը, իսկականից հավատում ես :hands
Այդ կերպարը գիժ չէ այլ ծանր թմրադեղեր չարաշահած մարդու պահվածք :
Կերպարը շատ լավ է հնարված , գիտեմ , քանի որ նման վիճակում իրական մարդու անձամբ ճանաչում եմ և կասեմ , որ իմ ծանոթը այդ կերպարից շատ չի տարբերվում :

armuk
14.01.2012, 06:30
Սուպեռ ՌՌաբիզ 11:47 :D
http://usarmeniatv.com/post/id/26579/

armen9494
14.01.2012, 10:37
Այդ կերպարը գիժ չէ այլ ծանր թմրադեղեր չարաշահած մարդու պահվածք :
Կերպարը շատ լավ է հնարված , գիտեմ , քանի որ նման վիճակում իրական մարդու անձամբ ճանաչում եմ և կասեմ , որ իմ ծանոթը այդ կերպարից շատ չի տարբերվում :

Ծանր թմրադեղեր օգտագործածն էլ իմ կարծիքով գժից էդքան չի տարբերվում. ասեմ, որ էս դերասանը շատ լավ է կարում էդ դերերը խաղալ ու նաև հոյակապ խաղում է էն "շոպլիկ" դերերը, ուղղակի մաստեր կլասս ա:hands

Արէա
14.01.2012, 11:29
Ինձ մի բան է հետաքրքրում, ժողովուրդ: Հայաստանում շա՞տ կան մարդիկ, ում կյանքը գոնե չնչին չափով նման է մեր սերիալներում նկարագրվածին: Իմ կյանքն ու իմ շրջապատի կյանքը ծայրահեղորեն տարբերվում է էդ ամեն ինչից, մենք չենք դավաճանում իրար, չենք ծեծում, չենք բռնաբարում, չենք ստորացնում, թմրադեղեր չենք օգտագործում, զենք չունենք, էդ բառապաշարով չենք խոսում, ծնողները երեխաների, իսկ երեխաները ծնողների նկատմամբ բավականին հարգալից ու հանդուրժող են, տարբեր մաֆիաների ու հեղինակությունների հետ առընչություն չունենք, հետաքրքրվում ենք արվեստով, հետաքրքիր բանավեճեր ենք ունենում իրար հետ, սովորում ենք, ձգտումներ ունենք, արժեքներ ու գաղափարներ ունենք: Ո՞ւմ մասին են նկարում էդ սերիալները, ո՞րտեղ են ապրում էդ մարդիկ: Լավ, ենթադրենք թե կան էդպիսի մարդիկ, բայց ի՞նչն է ստիպում նորմալ մարդկանց մասին նկարելու փոխարեն, նկարել էդ թափթփուկների կյանքը: Չեմ հասկանում:

Հ.գ. Ու առավել ևս չեմ հասկանում, թե ի՞նչն է ստիպում նայել դրանց կյանքը:

Hayazn
14.01.2012, 11:53
Ո՞ւմ մասին են նկարում էդ սերիալները, ո՞րտեղ են ապրում էդ մարդիկ: Լավ, ենթադրենք թե կան էդպիսի մարդիկ, բայց ի՞նչն է ստիպում նորմալ մարդկանց մասին նկարելու փոխարեն, նկարել էդ թափթփուկների կյանքը: Չեմ հասկանում:

Հ.գ. Ու առավել ևս չեմ հասկանում, թե ի՞նչն է ստիպում նայել դրանց կյանքը:
Ասեմ
Ո՞ւմ մասին են նկարում էդ սերիալները
Սերյալները նկարահանվում են գոյություն չունեցող մարդկանց մասին:
ո՞րտեղ են ապրում էդ մարդիկ:
Այդ մարդիք ապրում են սցենարիստի երևակայությունների մեջ :
ի՞նչն է ստիպում նորմալ մարդկանց մասին նկարելու փոխարեն, նկարել էդ թափթփուկների կյանքը
Վարկանիշը :

Hayazn
14.01.2012, 11:56
Այսօր Գոռի ասած խոսքերից հետո Մերին սևացավ :
Ես արդեն վախենում եմ վաղվա սերիան դիտելուց

Արէա
14.01.2012, 12:59
ի՞նչն է ստիպում նորմալ մարդկանց մասին նկարելու փոխարեն, նկարել էդ թափթփուկների կյանքը
Վարկանիշը :

Hayazn ջան, էդ ե՞րբ նորմալ մարդկանց մասին սերիալ նկարեցին, որ վարկանիշ չունեցավ: Ես ինչ-որ չեմ հիշում նման դեպք:

armen9494
14.01.2012, 13:34
Սուպեռ ՌՌաբիզ 11:47 :D
http://usarmeniatv.com/post/id/26579/

հա բայց սրա ի՞նչն էր սուպեռ ռռաբիզ :pardon

armen9494
14.01.2012, 13:42
Արէա ջան պարտադիր չի որ սովորական կյանքի ու "սովորական", ամենօրյա հանդիպող մարդկանց մասին սերիալ նկարեն. հենա ամերիկացիները "փախուստ բատից" սերիալը որ նկարել էին, հաստատ սովորական մարդկանց մասին չէր, բայց ի՜նչ կլասս ուներ, ի՜նչ սցենար:
Թող նկարեն նորմալ դերասաններով, ու ամենակարևորը նորմալ, հետաքրքիր սցենարով սերիալ. ախր երկու հատ հավեսով չռփոց են դնում, մի երկու տեղ աստիճաններից գլորվել ու ամենակարևորը՝ ամենաքիչը երկու սերիաի մեջ գոնե մի անգամ պիտի լինի հիվանդանոց՝ իր ողբի տեսարանով :[

էս նախավերջին սերիան որ կար (էն որ էն կլոունին ծեծեց), ուրեմն սերիալը սկսվում ա, 3-4 րոպե ցույց են տալիս, թե ինչ ա եղել նախորդ սերիայում: Հետո ցույց են տալիս՝ սաղ ճանապարը Էլենը գնում ա ու հիշում ա նախորդ սերիաները. ու ըտենց մի սերիան պատմում էր նախորդի մասին: Էդ էլ ձեզ ձեր սցենարը:
Հա, բան չունեմ ասելու, կարային էն ձև անեին, որ ինքը քայլում ա ու հիշում ա, հիշում ու գժվում ա, բայց էդքանը կարային անեին 5-6 րոպեյվա մեջ, այլ ոչ թե ամբողջ սերիայի 90%-ում:

Նարե91
14.01.2012, 13:43
Իսկ եթե առանց ֆիլմը դիտելու մտնես ակումբ ինչպես էս պատրաստվում այն քննարկել :
Սկզբից հարկավոր է ֆիլմը դիտել հետո նոր կարծիք հայտնել :
Էնպես չի, որ էդ «բարձրարժեք ֆիլմից» բացարձակապես գաղափար չունեմ, անկախ իմ կամքից պատկերացում ունեմ այդ «ֆիլմի» մասին, մանավանդ էն պարագայում, երբ շրջապատումդ բոլորը դրա մասին են խոսում:

Արէա
14.01.2012, 14:43
Արէա ջան պարտադիր չի որ սովորական կյանքի ու "սովորական", ամենօրյա հանդիպող մարդկանց մասին սերիալ նկարեն. հենա ամերիկացիները "փախուստ բատից" սերիալը որ նկարել էին, հաստատ սովորական մարդկանց մասին չէր, բայց ի՜նչ կլասս ուներ, ի՜նչ սցենար:
Թող նկարեն նորմալ դերասաններով, ու ամենակարևորը նորմալ, հետաքրքիր սցենարով սերիալ. ախր երկու հատ հավեսով չռփոց են դնում, մի երկու տեղ աստիճաններից գլորվել ու ամենակարևորը՝ ամենաքիչը երկու սերիաի մեջ գոնե մի անգամ պիտի լինի հիվանդանոց՝ իր ողբի տեսարանով :[

էս նախավերջին սերիան որ կար (էն որ էն կլոունին ծեծեց), ուրեմն սերիալը սկսվում ա, 3-4 րոպե ցույց են տալիս, թե ինչ ա եղել նախորդ սերիայում: Հետո ցույց են տալիս՝ սաղ ճանապարը Էլենը գնում ա ու հիշում ա նախորդ սերիաները. ու ըտենց մի սերիան պատմում էր նախորդի մասին: Էդ էլ ձեզ ձեր սցենարը:
Հա, բան չունեմ ասելու, կարային էն ձև անեին, որ ինքը քայլում ա ու հիշում ա, հիշում ու գժվում ա, բայց էդքանը կարային անեին 5-6 րոպեյվա մեջ, այլ ոչ թե ամբողջ սերիայի 90%-ում:

Արմեն ջան, ժանրեր կան, որոնցում պարտադիր չի նախատիպ ունենալը. ֆանտաստիկա, մարտաֆիլմ, արկածային, գիտաֆանտաստիկա և այլն, քո նշած օրինակը արկածային ժանրին է պատկանում, ու բավականին դիտարժան դարձնելու համար ուղղակի անհրաժեշտ է հեռանալ նախատիպից:

Բայց մեր մոտ նկարվող խայտառակությունների տիպի սերիալներում պատկերվում է սովորական մարդկանց կյանքը, իրենց սովորական ու անսովոր ուրախություններով, տխրություններով, երազանքներով, ձգտումներով և այլն: Բայց չկա մի հայկական սերիալ, որում գլխավոր հերոս լինի ասենք ջութակահար, կամ նկարիչ, կամ որևէ արվեստագետ: 5-600 սերիայի ընթացքում, կիլոմետրանոց երկխոսություններում բառ անգամ չի ասվում որևէ գրքի, որևէ ստեղծագործության, արվեստի որևէ ճյուղի մասին: Ցածրաճաշակ, լկտի բառապաշարով, անիմաստ խոսակցություններ, հիստերիկ գոռոցներ, բռնություններ, կրիմինալ ու էս ամենը խայտառակ մակարդակի դերասանական, օպերատորական ու ռեժիսորական կատարողականությամբ:

Լավ, ես չեմ հասկանում, չկա՞ մի հետաքրքիր պատմություն, որում մարդիկ իրար չեն բռնաբարում, չեն սպանում, հիստերիկ չեն գոռում ու չեն ողբում:

Էս սերիալի մասին 7 էջ գրածներին եմ ուղղում հարցս.

Եթե մեր պատուհանից բացվում է ոչ թե գեղեցիկ կանաչապատ այգու տեսարան, որտեղ սիրահար զույգեր են զբոսնում, ու երեխաներ են խաղում ավազների մեջ, այլ գարաժներով պարփակված տարածք, որտեղ օրը 24 ժամ իրար են մորթում, հայհոյում, բռնաբարում ու ստորացնում, իմ որ արարքն ավելի խելամիտ ու տրամաբանական կլինի. փակել պատուհանն ու այլևս երբեք չմոտենալ նրան, թե ամբողջ օրը նայել էդ տեսարանը, պատճառաբանելով, որ մեր պատուհանից այլ բան չի երևում, ու որ բոլոր հարևաններն էլ նայում են դա:

John
14.01.2012, 14:51
Ժողովուրդ, իսկականից լավ չի, որ լուրջ, կամ գոնե լուրջ թվացող, մարդիկ տենց էմոցիոնալ քննարկումներ են ծավալում ու որոշ մարդկանց գրառումները կարդալով՝ նաև ապրում են սերիալով ու հերոսների ճակատագրերով... բայց ավելի շատ լավ չի, որ սերիալադեմ մարդիկ բանավեճի մեջ են մտնում էդ սերիալը նայողների, սիրողների, կամ էս սերիալի նկատմամբ ոչ բացասական վերաբերմունք ունեցողների հետ... է՜հ, նայում են թող նայեն... լավ ա գոնե քարե դարը չի՝ կարան ցանկացած երկրի արտադրած սերիալ էլ ճարեն նայեն ինետից, բայց որ էդ մարդկանց էդ ձեռ ա տալիս՝ էլ ի՞նչ իմաստ ունի իրանց հակառակում փորձել համոզել... Եկենք էսքան կարևորություն չտանք էլի սենց ճղճիմ երևույթներին, ինչպիսին հայկական-հերթական-հիմար-անհեթեթ սերիալն է ու գոնե էս թեման սենց ակտիվ չլինի՝ ամեն տեսնելուց տասնյակ մարդիկ չնեղվեն, որ լուրջ թեմաները թողած էս թեման ա քննարկվում, ու տենց էս թեման ռեյտինգ ա հավաքում, ոնց որ համապատասխան սերիալներն են հավաքում, ցավոք...

Hayazn
14.01.2012, 20:12

Բոլոր հարևանները նայում են , որովհետև ցանկանում են մի բան նաել իսկ լավագույն տեսարանը այսօրվա դրությամբ այդ տխուր գառաժների տեսարանն է , էտ էլ որ չնաեն ուրեմն իրենց հեռուստացույցը կարան առանց երկմտանքի տանեն շուկա ու վաճառեն :

Hayazn
14.01.2012, 20:17
Ժողովուրդ, իսկականից լավ չի, որ լուրջ, կամ գոնե լուրջ թվացող, մարդիկ տենց էմոցիոնալ քննարկումներ են ծավալում ու որոշ մարդկանց գրառումները կարդալով՝ նաև ապրում են սերիալով ու հերոսների ճակատագրերով... բայց ավելի շատ լավ չի, որ սերիալադեմ մարդիկ բանավեճի մեջ են մտնում էդ սերիալը նայողների, սիրողների, կամ էս սերիալի նկատմամբ ոչ բացասական վերաբերմունք ունեցողների հետ... է՜հ, նայում են թող նայեն... լավ ա գոնե քարե դարը չի՝ կարան ցանկացած երկրի արտադրած սերիալ էլ ճարեն նայեն ինետից, բայց որ էդ մարդկանց էդ ձեռ ա տալիս՝ էլ ի՞նչ իմաստ ունի իրանց հակառակում փորձել համոզել... Եկենք էսքան կարևորություն չտանք էլի սենց ճղճիմ երևույթներին, ինչպիսին հայկական-հերթական-հիմար-անհեթեթ սերիալն է ու գոնե էս թեման սենց ակտիվ չլինի՝ ամեն տեսնելուց տասնյակ մարդիկ չնեղվեն, որ լուրջ թեմաները թողած էս թեման ա քննարկվում, ու տենց էս թեման ռեյտինգ ա հավաքում, ոնց որ համապատասխան սերիալներն են հավաքում, ցավոք...
Ամեն ինչում համամիտ եմ միայն մի բան եմ ցանկանում հարցնել :
Եթե սերիալը չեք տեսել ապա ինչպես եք այդքան « ճշգրիտ » այն նկարագրում :

John
14.01.2012, 23:53
Ամեն ինչում համամիտ եմ միայն մի բան եմ ցանկանում հարցնել :
Եթե սերիալը չեք տեսել ապա ինչպես եք այդքան « ճշգրիտ » այն նկարագրում :
այ որ ասեք, թե որտե՞ղ եմ գրել, որ չեմ տեսել սերիալը, կպատասխանեմ ձեր հարցին :)

armuk
15.01.2012, 06:35
հա բայց սրա ի՞նչն էր սուպեռ ռռաբիզ :pardon

Սխալա տեղի ունեցել ինչի համար հայցում եմ հայ ազգի ներողամտությունը:
ՍուպեՌ ՌՌաբիզ 11:40 ահա այդ ՌՌաբիզը:

Hayazn
15.01.2012, 12:20
այ որ ասեք, թե որտե՞ղ եմ գրել, որ չեմ տեսել սերիալը, կպատասխանեմ ձեր հարցին :)
Դե որ նաել էս ասա , ինչ էս կարծում Հայկոն որ բանտից դուրս գա Սյուզկան Հայկոի մոտ կվազի թէ չէ :

John
16.01.2012, 11:56
Դե որ նաել էս ասա , ինչ էս կարծում Հայկոն որ բանտից դուրս գա Սյուզկան Հայկոի մոտ կվազի թէ չէ :
Լավն էր :D Չեմ պատրաստվում սերիալի զարգացման մասին ենթադրություններ անել, քանի որ էդ ինձ ավելի քիչ ա հետաքրքրում, քան թե Զիմբաբվեի նախագահական ընտրությունները: Այ որ սերիալների մեջ մեղմ ասած «խորասուզվելու» փոխարեն հայոց լեզվի դասագիրք թերթեիք՝ մի նախադասության մեջ երեք ուղղագրական սխալ չէիք անի, հարցական նշանը կիմանայիք որտեղ դնել ու առանց թույլտվության էլ դու-ի չէիք անցնի ( էս մեկի համար նույնիսկ հայոց լեզվի դասագիրք պետք չի):

Hayazn
16.01.2012, 23:19

ըստեղ նստած տնավարի սերիալ ենք քննարկում պետք չի շատ սրտին մոտիկ ընդաունել :

Hayazn
16.01.2012, 23:22
Ժողովուրդ էս թույնությունը տեսել եք ;
http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=ke012Ny__dU

Hayazn
09.02.2012, 11:31
Հաստատ համոզված եմ , որ արյան քննությունից պետք է պարզվի , որ Էվան Իսակ Խորենիչի հարազատ աղջիկն է և Նոյի հարազատ քույրը :
Հետաքրքիր է չէ :

John
10.02.2012, 13:06
Հաստատ համոզված եմ , որ արյան քննությունից պետք է պարզվի , որ Էվան Իսակ Խորենիչի հարազատ աղջիկն է և Նոյի հարազատ քույրը :
Հետաքրքիր է չէ :
Ես հավանաբար կկախվեմ եթե տենց բան պարզվի :D

VisTolog
10.02.2012, 22:34
Էդ աղջիկ երեխուն, կամ մեծացած փոքրացած պառավին տանել չեմ կարողանում:

armuk
11.02.2012, 04:58
Իսկ ես Գեներալի Աղջկա մասին եմ շատ մտածում: Էտ աղջկա վերջը տեսնես ի՞նչ կլինի: Հետաքրքիր է, չէ՞

Hayazn
11.02.2012, 22:22
Իսկ ես Գեներալի Աղջկա մասին եմ շատ մտածում: Էտ աղջկա վերջը տեսնես ի՞նչ կլինի: Հետաքրքիր է, չէ՞
Գեներալն ով է , ինչ որ տեղը չեմ բերում , բայց ոչ մի էպիզոդ բաց չեմ թողել :

Hayazn
11.02.2012, 22:32
Ես հավանաբար կկախվեմ եթե տենց բան պարզվի :D
Դա այդպես էլ կլինի տրամաբանորեն և պատճառն էլ այն է , որ արխիվի աշխատակցուհին ուղղակի այդ ճանապարհով փող է աշխատում « ձևացնելով թէ կեղծել է փաստաթղթերը » իսկ իրականում երեխաին ճիշտ հասցեով է ուղարկում , որովհետև նա այնքան խելացի է , որ հասկանա ԴՆԹ-ի հնարավորությունների մասին և երբեք սուտ գործարք չի անի : Իսկ Նոյը կգնա բանտ , որովհետև կպարզվի , որ Նոյը ոչ թէ շինծու քրոջն է վնասվացք հասցրել այլ հարազատ քրոջը և դրա համար առժանի է պատժի :

armuk
12.02.2012, 14:54
Գեներալն ով է , ինչ որ տեղը չեմ բերում , բայց ոչ մի էպիզոդ բաց չեմ թողել :

Ես Հ1-ի գլխավոր սերիալի գլխավոր աղջկան նյկատի ունէի:

Hayazn
12.02.2012, 19:19
Ես Հ1-ի գլխավոր սերիալի գլխավոր աղջկան նյկատի ունէի:
Սիրելիս , չես կարծում արթյոք , որ Հ1-ի գլխավոր սերիալի համար առանձին թեմա կա , իսկ եթե չկա , ինքդ կարող էս ստեղծել , իսկ այս թեման « դժվար ապրուստ »-ի մասին է ու եթե մի բան գիտես սրա վերաբերյալ , ասա :

Գալաթեա
12.02.2012, 19:38
Ճիշտ ա Արմուկ, ոնց ես կարողանում այդ երկու իրարից էականորեն ու արմատապես տարբեր, իրար հետ ոչ մի ակնհայտ աղերս չունեցող գեղարվեստական մտքի ու արժեքի արգասիքները մի հարթության վրա դնում: Բա եղա՞վ: Մի քիչ հարգանք ունեցեք մարդկանց չարքաշ աշխատանքի հանդեպ, ի վերջո իրենց ողջ մտավոր ներուժը գործի են դրել, որ ստեղծեն այս դարակազմիկ էպոպեաները:

Իսկ դու վերցնում ես ու համեմատում ես:

armuk
13.02.2012, 02:08

Լաաավ էր :hands

Բայց եթէ համեմատելու բան լիներ, "Գեներալի Աղջիկը" ավելի ուժեղ սցենար ունի, քան այսմեկը: Չեմ ասում լավագունն է բայց համեմատած ավելի ուժեղ է:
Հ.Գ. Չեմ նայում:

Hayazn
13.02.2012, 21:03

իսկ ձեր կարծիքով որն է լավագույնը , կաելի է իմանալ :
եթե գաղտնիք չէ , իհարկե :

Lusinamara
13.02.2012, 22:06
Հարգելի Հայազն, այնքա՜ն ուրախ կլինեմ, եթե նույնքան հմտորեն համապատասխանեք Ձեր ընտրած մականվանը, որքան՝ բացած թեմային :)

Նաև՝ վաղուց է ուզում եմ շնորհավորել Ձեզ: Ես Ձեր փոխարեն հաստատ մի հնար, մի ճարով սցենարիստի հետ բարեկամական, ընկերական կապ կհաստատեի այն աստիճան, որ ինձ վստահի ու պատմի առաջիկայում ինչ է լինելու, ոնց է վերջանալու սերիալը… Ինձ համար անհնար կլիներ օրը քսաներեք ժամ սպասել /չնայած օրվա մեջ երեք-չորս անգամ ցուցադրվող կրկնություններով էլ կարող են «յոլա գնալ» ոմանք/ Բռավո Ձեր սպասման ուժին, բռա՛վո…;):oy

Hayazn
13.02.2012, 23:16

Է , ճարներս ինչ , ուզած չուզած սպասում ենք :

armuk
14.02.2012, 04:36
իսկ ձեր կարծիքով որն է լավագույնը , կաելի է իմանալ :
եթե գաղտնիք չէ , իհարկե :

"Ժառանգներ"-ի առաջին եթերաշրջանը:

Hayazn
15.02.2012, 00:29
"Ժառանգներ"-ի առաջին եթերաշրջանը:
Իսկ կարելի է իմանալ թէ « ժառանգների » առաջին եթերաշրջանին հիմա որ ալիքով կարող ենք հետևել :

Hayazn
15.02.2012, 01:27
Գուշակեք թէ , որ Ամերիկյան կինոաստղին է նման Գոռը :
Աֆս կինոաստղը նաև երգիչ էր :
Այս կինոաստղը կյանքից հեռացել է մոտավորապես 40 տարի առաջ :

53913

Գալաթեա
15.02.2012, 01:33
Հայազն, դու իսկապես 50 տարեկան ե՞ս:

Mephistopheles
15.02.2012, 02:58
… Բայց կարծեմ Գոռը մահանում ա հաջորդ սերիայում…

Գալաթեա
15.02.2012, 03:01
… Բայց կարծեմ Գոռը մահանում ա հաջորդ սերիայում…

Մեֆ, լավ էլի :D

Վայ չէ, ուզում էի ասեի՝ Մեֆ լավ էլի :(

Mephistopheles
15.02.2012, 03:04
Մեֆ, լավ էլի :D

Վայ չէ, ուզում էի ասեի՝ Մեֆ լավ էլի :(

Հաստատ եմ ասում… իրան ախպերն ա սպանում, անունը հիմա չեմ հիշում… մեր մոտ մի սերիա շուտ են ցույց տալիս… բոլոր սերիալները…

Գալաթեա
15.02.2012, 03:06
Հաստատ եմ ասում… իրան ախպերն ա սպանում, անունը հիմա չեմ հիշում… մեր մոտ մի սերիա շուտ են ցույց տալիս… բոլոր սերիալները…

Դու հենց նոր բարձրաձայնեցիր արտագաղթի պատճառներից մեկը:

Mephistopheles
15.02.2012, 03:09
Դու հենց նոր բարձրաձայնեցիր արտագաղթի պատճառներից մեկը:

Գոռի սիրածն ա սպանել…

armuk
15.02.2012, 05:31
Իսկ կարելի է իմանալ թէ « ժառանգների » առաջին եթերաշրջանին հիմա որ ալիքով կարող ենք հետևել :

"Ժառանգները" վաղուց արդեն ավարտվել է: Իսկ դա Շանթով էր:
Իսկ "Ժառանգների" 2-րդ եթերաշրջանը ամբողջությամբ Շանթի կայքում կա, իսկ առաջինը "Բարեվհայեր" ում կարծում եմ լինի:

Hayazn
15.02.2012, 10:57
… Բայց կարծեմ Գոռը մահանում ա հաջորդ սերիայում…
Խոսքը վերաբերում է այն ամերիկյան կինոաստղին , որին Գոռը նման է :
Գուշակեք եթե կարող եք թե Գոռը որ ամերիկյան կինոաստղին է նման :

Հարդ
15.02.2012, 11:16
Խոսքը վերաբերում է այն ամերիկյան կինոաստղին , որին Գոռը նման է :
Գուշակեք եթե կարող եք թե Գոռը որ ամերիկյան կինոաստղին է նման :

Չակ Նորի՞ս
http://1.bp.blogspot.com/_9UxHwUfG2qQ/TGj7AKa2n8I/AAAAAAAAA90/Ss59MtzZSk8/s1600/chuck+norris.jpg

Hayazn
15.02.2012, 19:18
Ես սրան նկատի ունեի :

53914

Նաիրուհի
15.02.2012, 19:33
Ես սրան նկատի ունեի :

53914

Իմ արև, ես կգժվեմ, Էլվիսն էլ շուռ կգա գերեզմանում։

Hayazn
15.02.2012, 23:27
Իմ արև, ես կգժվեմ, Էլվիսն էլ շուռ կգա գերեզմանում։
Եթե նախորոք իմանաի , որ այդպիսի ազդեցություն կթողնի ձեր վրա , չէի առաջարկի այս սերիալը քննքրկել :

Mephistopheles
15.02.2012, 23:30
Խոսքը վերաբերում է այն ամերիկյան կինոաստղին , որին Գոռը նման է :
Գուշակեք եթե կարող եք թե Գոռը որ ամերիկյան կինոաստղին է նման :

Գոռի նման սիրուն կինոաստղ աշխարհում չկա ուր մնաց ամերիայում լիներ… չնայած մի հատ հնդիկ դերասան կար 70-ականներին, Տաշի Կապու՞ր էր անունը թե Ռաշիկ չեմ հիշում, շատ նման ա

Hayazn
16.02.2012, 00:20
Գոռի նման սիրուն կինոաստղ աշխարհում չկա ուր մնաց ամերիայում լիներ… չնայած մի հատ հնդիկ դերասան կար 70-ականներին, Տաշի Կապու՞ր էր անունը թե Ռաշիկ չեմ հիշում, շատ նման ա
Ես նկատի ունեմ Էլվիս-ին #138 գրառման մեջ նկարը կա :

Նաիրուհի
16.02.2012, 02:17
Սաղ հեչ, է, Գոռի անունը քիչ է մնում լրիվ մեծատառերով գրի, Էլվիսին ասում է «սրան»... :scare
Հայազն, ազնիվ խոսք, ինձ թվում է, թե դու ուղղակի հավեսով ղժում ես մեզ վրա։

Գալաթեա
16.02.2012, 02:21
Սաղ հեչ, է, Գոռի անունը քիչ է մնում լրիվ մեծատառերով գրի, Էլվիսին ասում է «սրան»... :scare
Հայազն, ազնիվ խոսք, ինձ թվում է, թե դու ուղղակի հավեսով ղժում ես մեզ վրա։

Չէ, Լիլ, հավաստիացնում եմ, սաղ լուրջ ա:

Hayazn
16.02.2012, 02:29
Սաղ հեչ, է, Գոռի անունը քիչ է մնում լրիվ մեծատառերով գրի, Էլվիսին ասում է «սրան»... :scare
Հայազն, ազնիվ խոսք, ինձ թվում է, թե դու ուղղակի հավեսով ղժում ես մեզ վրա։
Ճաիշտ է Էլվիսը սպիտակ ամերիկացիների կուռքն է , բայց ինձ համար ցանկացած Հայ դերասան ավելի առժեքավոր է :
Սա իմ սեփական կարծիքն է և ես չեմ սպասում , որ դուք համամիտ լինեք իննձ հետ :

Hayazn
16.02.2012, 02:34
Հա մի բան էլ , վերջին էպիզոդի միջի պարուհին բոլորովին էլ արհեստավարժ չեր , բոլորովին չհավանեցի դրա պարը :

Moonwalker
16.02.2012, 11:31
Ճաիշտ է Էլվիսը սպիտակ ամերիկացիների կուռքն է , բայց ինձ համար ցանկացած Հայ դերասան ավելի առժեքավոր է :
Սա իմ սեփական կարծիքն է և ես չեմ սպասում , որ դուք համամիտ լինեք իննձ հետ :

Վաու http://forum.chessglum.com/images/smilies/0hlopaet.gif:
Не смешите мои тапочки. Դերասան... մեղմ ա ասված: Պիտի ասեիր «հայ թատրոնի ու կինոյի մեծերից մեկը, մեր դասական թատերարվեստի ոսկե կոհորտայի վերջին մոհիկանն ու Մելպոմենեի ու Թալիայի սիրելին»: http://forum.chessglum.com/images/smilies/0kolobok1.gif

Հ.Գ. Ու ընդհանրապես, ժող, харэ срацца: Ավելի լավ ա, ասենք, շախմատ խաղացեք: http://forum.chessglum.com/images/smilies/24.gif
Հ.Գ.Գ. http://forum.chessglum.com/images/smilies/22.gif

Hayazn
16.02.2012, 12:06
Գերագույն առկայության կողմից......
Խնդրվում է անվճռականներին , չկամներին , նախանձներին , ինքնահավաններին , ապարդյուն ձգտողներին , փետուր գցողներին և տեսիլքով հմայվածներին ,լքել այս էջը և թույլ տալ ,որ ցանկացողները քաղաքակիրթ ձևով քննարկեն նյութը :
Շնորհակալություն :

Zangezur
16.02.2012, 17:26

Շատ քաղաքակիրթ ձևերով ասում ենք, որ սա շատ հիմար սերիալ է իր հիմար սցենարով և «տաղանդաշատ» սցենարիստով::) Բայց շատ ԱՆԼՎԱ սերիալա էէէ

Թեմայում ինձ թվումա կարելիա է ոչ միայն գովաբանել , այլ նաև քննադատել:

Zangezur
16.02.2012, 17:29
http://www.youtube.com/watch?v=H7zvdHoWwJw

Tig
16.02.2012, 18:05
Գերագույն առկայության կողմից......
Խնդրվում է անվճռականներին , չկամներին , նախանձներին , ինքնահավաններին , ապարդյուն ձգտողներին , փետուր գցողներին և տեսիլքով հմայվածներին ,լքել այս էջը և թույլ տալ ,որ ցանկացողները քաղաքակիրթ ձևով քննարկեն նյութը :
Շնորհակալություն :

Քաղաքակիրթ ձևով խնդրվում է սերիալամոլներին ընդունել մարդու ազատ քննադատելու իրավունքը:
Շնորհակալություն :)

Անձամբ ես զզվում եմ մեզ հրամցվող սերիալներից:[ ու նույնիսկ քննադատելու հավես չունեմ :))
Այս ամենը հանրությանը դեգրադացնելու միտում ունի, եթե ձեզ դուր է գալիս, այլ բան չունեմ ավելացնելու:

Hayazn
17.02.2012, 00:01

Ես էլ եմ զզվում մեզ հրամցվող սերիալներից , բայց միշտ էլ լավագույնը մնում է լավագույն և առժանանում է մեծամասնության ուշադրությանը :
Նույն այդ «ԱՐՄԵՆԻԱ » հեռուստաալիքով հեռարձակվում են ուրիշ սերիալներ , բայց սրանից շատ ավելի վատն են , դրա համար էլ սրա վրա ենք կենտրոնացել , այլ ոչ թե սրան ենք սիրահարվել :

ՀԳ
« Գոռի պես »

Tig
17.02.2012, 10:04

Զզվածներից լավագո՞ւյնը...:hands Լավն էր...:D

Այս միտքը պատրաստ եմ կրկնել ամեն րոպե, մինչև շատերը հասկանան: Դու պահանջո՞ւմ ես, որ քեզ հրամցնեն զզվելի՝ ինկատի ունեմ այս որակի սերիալներ: Եթե ոչ, ապա ինչո՞ւ ես նայում: Շատերը ասում են՝ "էս ինչ ապուշություն է" ու շարունակում են նայել: Հեռուստաալիքների ղեկավարներն էլ ասում են՝ "դե նայում են, ուրեմն պահանջարկ կա, ուրեմն լավն ա": Ու ստացվում ա մի հատ զզվելի փակ շղթա: Մինչև մարդիկ չհասկանան, որ պետք չի իրեն դուր չեկող եթերը նայել, այս հարցը չի լուծվի: Եթե չնայենք, հեռուստատեսությունները ստիպված են լինելու այնպիսի բաներ մատուցել, որոնք իրոք մակարդակով են:

Hayazn
17.02.2012, 12:18

Հայրենակից ձեր առաջարկած տարբերակը , այսինքն « չդիտել հեռուստացույց մինչև մակարդակով նյութեր թողարկելը » այնքան ժամանակ կպահանջի , որ մեր կյանքը մեր աչքին մի րոպե կթվա , հետևաբար ձեր առաջարկած տարբերակը անհնար է :
ԵՎ հետո , վերջապես մարդիք ջանք են թափել և եղածների միջից , համեմատաբար լավ բան են ստեղծել , ինչպես կարելի է առհամարհել և առհամարհել բոլորին անխտիր , դա շատ խիստ և անարդար կլինի :
Ճիշտն այս պարագայում այն է , որ քննադատական ուսուցանող և տեղեկացնող խոսք ասենք մեր արվեստագետներին , որպեսզի կռահեն , թէ որն է ժամանակի պահանջը , ոչ թէ դնենք ու կտրենք , չորով :

Tig
17.02.2012, 12:37

Անհնար չի: Արդեն մեկ տարի է ես ու կինս ընդհանրապես հեռուստացույց չենք նայում: Նենց "կայֆա"... :)
Հիմա կասես, բա ի՞նչ գիտես վատն ա: Ասեմ, որ մեկ մեկ տեղյակ լինելու համար յութուբով նայում ենք ու 2-3 սերիան բավական է ընդհանուր կարծիք կազմելու համար:

ԵՎ հետո , վերջապես մարդիք ջանք են թափել և եղածների միջից , համեմատաբար լավ բան են ստեղծել , ինչպես կարելի է առհամարհել և առհամարհել բոլորին անխտիր , դա շատ խիստ և անարդար կլինի :

Իսկ անարդար չի՞, որ քեզ աղբ են մատուցում:
Եվ ես չասեցի թե բոլորին անխտիր: Լավ բան լինի, առաջին գովաբանողը ես եմ լինելու: Ես սերիալներին դեմ չեմ, ես անորակ ու դեգրադացնող սերիալներին եմ դեմ:

Ճիշտն այս պարագայում այն է , որ քննադատական ուսուցանող և տեղեկացնող խոսք ասենք մեր արվեստագետներին , որպեսզի կռահեն , թէ որն է ժամանակի պահանջը , ոչ թէ դնենք ու կտրենք , չորով :

Ինետում ինչքան ասես քննադատական նյութեր կան, թե օբյեկտիվ թե սուբյեկտիվ, մասնագետների ճիշտ խորհուրդներ... Բայց ո՞վ է լսողը: Էդ մակարդակի սերիալ նկարահանողները քննադատություն չեն ընդունում, նույնիսկ առողջ քննադատություն: Քո կարծիքով այդքան ցածր մակարդակի սերիալ նկարահանողները արվեստագե՞տ են: :)) Լավ էլի: Իրանք իրանց քթից այն կողմ չեն տեսնում, ավելի ճիշտ իրանց գրպանից: Իսկ քո ասած պահանջարկը նաև, ու առաջին հերթին, իրենք են ձևավորում: Դեռ չձևավորված մտածողություն ունեցող մարդուն ինչ հրամցնես, այն էլ կընդունի հալած յուղի տեղ...

Hayazn
18.02.2012, 13:30
Աչքներս լույս :
Այսօր մենք տեսանք Հայաստանի ամենամանկահասակ դերասանին , Սուզկաի աղջկանը , Վիկաին :

murmushka
18.02.2012, 13:47
եթե նույնիսկ 5 տարվա մեջ առաջին անգամ ինձ տուգանեն, բայց չեմ դիմանում
լոււււււււււււււււււււււււււււււրջ
Աչքներս լոււււււււււււււււււււււււււււււււյս
վաղուց սենց աչքալուսանք չէի ստացել

Hayazn
21.02.2012, 03:48
Այսօրվա էպիզոդը դեռ չեմ տեսել :
Ինչ նորություն կա :

Գեա
21.02.2012, 12:16
Այսօրվա էպիզոդը դեռ չեմ տեսել :
Ինչ նորություն կա :
Ասում են ստեղծագործական մրցույթի կանաչ աթոռն ու տատին Դինոյին սաղ-սաղ կերել են, ու էսօրվանից էլ ոչ մի էպիզոդ չի լինելու, մինչև ծննդատան էն կանաչ գոբլինիկ էրեխեն չմեծանա մեր գլխին նոր Դինա չդառնա:)))

Zangezur
21.02.2012, 16:28
Բացի Hayazn-ից էլ ովա նայում էս սերալը՞՞ Մարդը հարցերա տալիս, քննարկումններա անում, բայց ոնց որ ինքն էլ իրա հարցերին պատասխանումա… Եկեք մենակ չթողնեք Hayazn-ին՞՞:(

Hayazn
29.02.2012, 11:43
Բացի Hayazn-ից էլ ովա նայում էս սերալը՞՞ Մարդը հարցերա տալիս, քննարկումններա անում, բայց ոնց որ ինքն էլ իրա հարցերին պատասխանումա… Եկեք մենակ չթողնեք Hayazn-ին՞՞:(
Շնորհակալություն ուշադրության համար :
Բայց պետք է ձեզ հիասթափեցնեմ ասելով , որ դա այդաքան էլ այդպես չէ :
Այ օրինակ այս թեմայում գուցե և մարդիք բացահայտ չեն մասնակցում քննարկումներին , « պատճառների մասին հետո » , բայց կարող եմ վստահորեն ասել , որ կան ակումբակիցներ , ովքեր դրական վարկանիշ են տվել ինձ սույն թեմաի կապակցուփթյամբ : Այդ մասին կարող են վկաել մոդերատորները « եթե հարկ լինի » :
Իսկ հիմա պատճառների մասին , թէ ինչու մարդիք ձեռնպահ են մնում բացահայտորեն քննարկելուց :
Բանն այն է , որ մեր հասարակության մեջ կան տարրեր , որոնք ինքնքհաստատումը գտնում են ուրիշին փնովելու կամ ծաղրելու մեջ և բացասական ալիքներ են թողարկում , մտնոլորտը դարցնելով լարվածությունով լի այն բարեխիղճ մարդկանց համար « հատկապես երիտասարդների շրջանում » , ովքեր ցանկանում են ազատ և անկաշկանդ առօրյա և դրանով դարցնում են նրանց ապագան և կյանքը կաշկանդված և կոմպլեքսավորված :
Ես իհարկե բավականաչափ փորձառու եմ , որպեսզի այդ բացասական ալիքները իմ ոչ մի անտենյով չնդունեմ , բայց իրավիճակը այլ է երիտասարդ և անփորձ մարդկանց շրջանում , ովքեր չըմբռնելով իրավիճակի լրջությունը , ընդունում են այդ բացասական երևույթը , որպես օրինաչափություն :
Իսկ հիմա խոսքս ուղղում եմ այն բարեխիղճ ակումբցիներին , ովքեր մտնում են այս կատեգորիաի մեջ :
Սիրելի ժողովուրդ մի խուսափեք ձեր կարծիքը արտահայտելու , յուրաքանչյուր պահը օգտագործելու հնարավորությունից , Սա է իսկսկան ինքնահաստատումը , և հիշեք « եթե ամեն գազ դուրս եկած տեղը խցան մտցնես , ապա ԱՐԱՐԱՏ կոնյակի գործարանը լուծարքի կենթարկվի խցանների պակասության պատճառով » :
Նման կարծրատիպեր ձեզ ամբողջ կյանքի ընթացքում հանդիպելու են հետևաբար լավագոըյն տարբերակը առհամարհելն է :
Իսկ հիմա առաջարկում եմ դիտել մի տեսահոլովակ որտեղ երգվում է կոմպլեքսավորվածության մասին և հաստատում է իմ ասածը :
« կոմպլեքսավորվածությունը հետք է » այսպես է հնչում այն այս երգում :
Այս տաղանդավոր երգչուհին գուցե « մանկապիղծ մայքլ ջեկսոն »-ի կամ « թմրամոլ վիտնի հյուստոն »-ի պես անվանի չե , բայց նրա ուղարկած տեղեկությունը բազմիցս ավելի դաստիարակչական և օգտակար է :
Դիտենք .

http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=PtgfohHfJK0

Tig
24.07.2012, 17:10
«Դժվար ապրուստի» դեմ բողոքի ակցիա կանցկացնեն (http://tert.am/am/news/2012/07/24/kanayq/)
16:56 • 24.07.12

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը, հետամուտ լինելով կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելմանը, իր դժգոհությունն է հայտնում հայկական հեռուստալիքներով հեռարձակվող հեռուստասերիալների սյուժեի և բովանդակության վերաբերյալ և այդ առիթով հուլիսի 27-ին ժամը 19:30-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, կազմակերպվելու է հանրային միջոցառում:

ՀԿ-ից տեղեկացնում են, որ միջոցառման ընթացքում կհրապարակվեն իրենց կողմից իրականացված «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի ուսումնասիրության ամփոփ արդյունքները, ցուցադրվելու է սոցիալական հոլովակ հեռուստասերիալի մասին, անցկացվելու է ֆլեշմոբ, բաժանվելու են տեղեկատվական բուկլետներ, իրականացվելու է ստորագրահավաք:

Հայտարարությունում նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դժվար ապրուստ» հեռուստասերիալը Հայաստանի 4 և ավելի բարձր հեռուստահաղորդումների ցուցակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և ամենառեյտինգայինն է, «Հասարակություն առանց բռնության» կազմակերպություն որոշել է գենդերային տեսանկյունից անդրադարձ կատարել հենց այդ սերիալի բովանդակությանը:

«Այսօրվա հեռուստասերիալներում կանանց հանդեպ բռնության տարատեսակ դրսևորումները, սեքսուալ արտահայտությունները, կանանց շարունակական լացն ու ընկճվածությունը, ինչպես նաև այն կերպարները, որոնցով կանայք ներկայանում են, մտահոգվելու լուրջ տեղիք են տալիս»,– ասվում է ՀԿ–ի տարածած հայտարարությունում:

Թերթ.am

Ruby Rue
25.07.2012, 20:37
Էս սերիալից խաբար չեմ, բայց համոզված եմ, որ մնացածների նման աղբա:[
Ի դեպ լսել եմ, որ էս սերիալին ասում են «անլվաների» սերիալ:D

Նետ
01.08.2012, 17:51
Էս սերիալից խաբար չեմ, բայց համոզված եմ, որ մնացածների նման աղբա:[
Սրա նման աղբ երբևե չի եղել:Դժբախտաբար, հանգամանքների բերումով երբեմն գտնվում եմ նույն սենյակում, ուր սողում է այս տկարամտությունը: վերջից Առաջին հորիզոնականում լկտի ժարգոնն է: Դրան չի զիջում դերասանական ապիկար խաղն ու տեղում դոփող սյուժեն:

Ruby Rue
01.08.2012, 17:56

Չէի էլ կասկածում Նետ ջան:) Ընդհանրապես ձգտում եմ նյարդերս չքայքայել նման բաներով, բայց դե վստահ եմ, որ ամեն ինչ քո նկարագրածի պես / և դեռ ավելի վատն է/...

Tig
01.08.2012, 18:08
Էս էլ բողոքի ակցիաի ժամանակ ցուցադրված տեսանյութը: Ներվերից թույլ մարդկանց խորհուրդ չեմ տալիս:

https://www.youtube.com/watch?v=jdgvHI-4638&feature=player_embedded

VisTolog
02.08.2012, 13:12
Դիանան հոգեբանական խնդիրներ ունի իմ կարծիքով... տենաս ընտանիքում իրա ընկճվածություննա՞ ուզում ֆիլմում արտահայտի...

Գալաթեա
02.08.2012, 14:36
Ուղղակի պետք ա էդ Դիանա ա ինչ կուռռադա ա, դրան իրա սցենարիկի համաձայն մի հատ քացու տակ գցել:
Մեկ ա ինքն ասում ա, որ կնոջը հասնում ա: Մազերից բռնած երկու կիլոմետր քաշ տալ: Իրա սիրած ձևն ա ոնց որ:

Rammstein
02.08.2012, 17:05
Էս թեման ոնց որ հայկական սերիալ լինի: Ինքը հետաքրքրություն ա առաջացնում նրանով, որ վատ բանի մասին ա: :))

Quyr Qery
02.08.2012, 17:50
Լավն էր, կարգին հայ կին է Դիանան, ես իրան նախանձում եմ, հայ կնոջ էտալոն, հայ, համեստ, հեզ, եզ, մի խոսքով ամեն ՀԱՅ տղամարդու երազանք: ՙՙՄանավանդ հայ տղամարդը չպետք է թույլ տա, որ իրեն կինը հիմարացնի, մի հատ ապտակ ու վերջ, ում տանը չի լինում՚՚: Աչքիս ինքն ու իրա մերը ստաժով դավաճանող ու մի ապտակով մշտական պրծնողներից են: Արի մի ասա գոնե գիտես ընտանիքն ինչ է:

Tig
02.08.2012, 18:08
..... Աչքիս ինքն ու իրա մերը ստաժով դավաճանող ու մի ապտակով մշտական պրծնողներից են: ......

Այ, շատ լավ ասիր.... մեխեցիր:ok
Ափսոս չեմ կարա վարկանիշ տամ

Nimra
02.08.2012, 18:59
իմ կարծիքով էդ խանգարվածն էս ձևով ուզում ա արժանանալ որձերի համակրանքին:[
չեմ զարմանա, եթե ամուսնուն էլ ծեծի:D

Chilly
02.08.2012, 20:04
Դժվար ապրու՜ստ :love ո՞նց էի բաց թողել էս թեման: Ճիշտ ա, ես «Աննա»-ի երկրպագուն էի, բայց էս սերիալի առաջին իսկ կադրերից սիրահարվեցի: Մեր ԳՈՌ-էլվիսն իրոք որ հանճարեղ երաժիշտ/դերասան ա, մնացած աստղերն էլ էլի նրա նման հիանալի են խաղում: Էդ բռնություն - բան սաղ սուտ բան են, բոլորիս ընտանիքներում էլ պապան մամային ծեծում է, կամ եղբայրը քրոջ մազերից քաշելով տնից հանում է, ստանդարտ հայ հասարակություն ա, ի՞նչ եք ուզում մեր Դիանայից, չեմ հասկանում: :angry

Universe
02.08.2012, 20:12
Վայ քու:blin
Թեմայի վերնագիրը կարդացի, մտածեցի մտնեմ մի գլուխ քֆրտոցա լինելու սերիալի հասցեյին, բացեմ տեսնեմ սաղ սիրում են, նայում են, պուպուշա...
Լավ ես գնացի, քանի ինձել չեն քֆրտել:'

Ռուֆուս
02.08.2012, 20:17
Դժվար ապրու՜ստ :love ո՞նց էի բաց թողել էս թեման: Ճիշտ ա, ես «Աննա»-ի երկրպագուն էի, բայց էս սերիալի առաջին իսկ կադրերից սիրահարվեցի: Մեր ԳՈՌ-էլվիսն իրոք որ հանճարեղ երաժիշտ/դերասան ա, մնացած աստղերն էլ էլի նրա նման հիանալի են խաղում: Էդ բռնություն - բան սաղ սուտ բան են, բոլորիս ընտանիքներում էլ պապան մամային ծեծում է, կամ եղբայրը քրոջ մազերից քաշելով տնից հանում է, ստանդարտ հայ հասարակություն ա, ի՞նչ եք ուզում մեր Դիանայից, չեմ հասկանում: :angry

Մուշ, դու հենց մարդու գնաս, hetq.am-ին ուղարկելու եմ ձեր տուն :)) Մարիամախոտին, Թեղուտին, Թռչկանին, Մաշտոցին ու մնացածներին էլ հետը :))

Smokie
02.08.2012, 21:16
Դիանան հոգեբանական խնդիրներ ունի իմ կարծիքով... տենաս ընտանիքում իրա ընկճվածություննա՞ ուզում ֆիլմում արտահայտի...

Եթե էդպես ա, ուրեմն քաշվեց: Հիմարի պես իր իսկ վիճակն ավելի ա բարդացնում:D:D

Nimra
02.08.2012, 22:51
Դժվար ապրու՜ստ :love ո՞նց էի բաց թողել էս թեման: Ճիշտ ա, ես «Աննա»-ի երկրպագուն էի, բայց էս սերիալի առաջին իսկ կադրերից սիրահարվեցի: Մեր ԳՈՌ-էլվիսն իրոք որ հանճարեղ երաժիշտ/դերասան ա, մնացած աստղերն էլ էլի նրա նման հիանալի են խաղում: Էդ բռնություն - բան սաղ սուտ բան են, բոլորիս ընտանիքներում էլ պապան մամային ծեծում է, կամ եղբայրը քրոջ մազերից քաշելով տնից հանում է, ստանդարտ հայ հասարակություն ա, ի՞նչ եք ուզում մեր Դիանայից, չեմ հասկանում: :angry
:oգործդ փոխել է պետք ախպերսսս:d

Ruby Rue
02.08.2012, 23:00
Մի տեսակ էս թեմայում կեղծն ու ճշմարիտը չի տարբերվում: Մարդու «ուղեղը կախում ա», որ նման դրական կարծիքներ էլ հնչում…
Իսկ ինչ վերաբերվում ա Դիանային, ժամանակին ինքը գեղական, չաղ ու բախտավոր հարսնիքներ էր անում, հիմա էլ ցույց ա տալիս թե հարսանիքից հետո ինչ ա լինում:B

Hayazn
22.09.2012, 01:15
Դժվար ապրու՜ստ :love ո՞նց էի բաց թողել էս թեման: Ճիշտ ա, ես «Աննա»-ի երկրպագուն էի, բայց էս սերիալի առաջին իսկ կադրերից սիրահարվեցի: Մեր ԳՈՌ-էլվիսն իրոք որ հանճարեղ երաժիշտ/դերասան ա, մնացած աստղերն էլ էլի նրա նման հիանալի են խաղում: Էդ բռնություն - բան սաղ սուտ բան են, բոլորիս ընտանիքներում էլ պապան մամային ծեծում է, կամ եղբայրը քրոջ մազերից քաշելով տնից հանում է, ստանդարտ հայ հասարակություն ա , ի՞նչ եք ուզում մեր Դիանայից, չեմ հասկանում: :angry

Ստանդարտ Հայ հասարակության ,, նախանձ ,, հատկությունը մոռացել էիր էտ էլ ես ավելացնեմ :

John
22.09.2012, 12:48
Ստանդարտ Հայ հասարակության ,, նախանձ ,, հատկությունը մոռացել էիր էտ էլ ես ավելացնեմ :

նախանձում են, որ Գոռի նման տղեն պարզ ու հասարակ աղջկա է սիրում... ամոթ ա, ամոթ

Ամմէ
22.09.2012, 14:26
սուտ կլինի որ ասեմ թե չեմ նայել երբեք , որովհետև մեկ մեկ նայում եմ , ուղղակի նայելու համար , բայց ախր էսպիսի բան կյանքում լռիվ անհավանական է , ու միքիչ զարմանալի սցենար է : բայց անկեղծ եմ ասում սերիալում չկա մարդ որ լավ խաղա , մենակ Ելենի դերակատարուհին է , որ բանտային պահերը ու լացելու պահերը լավ ա խաղում , մի տեսակ հավատում եմ որ էտպիսի դաժանություն ապրած աղջիկ ա :handsապրի ինքը ;)

keyboard
22.09.2012, 14:33
մենակ Ելենի դերակատարուհին է )
Ելեն չի Էլեն ա, գիտե՞ս հիմա քանի հոգի վիրավորվեց:

Ամմէ
22.09.2012, 14:39
:)գիտեի ազնիվ խոսք , բայց է տառը մեծատառ չեղավ ես էլ ե - ով գրեցի ))))))))):)ներեղությունս եմ հայտնում :)բայց ես ոչ մի վատ բան չեմ ասում ֆիլմի մասին , ուղղակի ուզում եմ ասել որ անհավանական սցենար է , միքիչ շատ է չափազանցված, իսկ դերասաններն էլ անտաղանդներն են ընտրված , միգուցե , եթե լավ խաղային լթիվ այլ կարծիք կունենայի:think

keyboard
22.09.2012, 14:42

Նախորդ գրառմանս մեջ :D սմյալիկը մոռացե էի դնեմ:
Սրտիդ մոտիկ մի ընդունի

Ամմէ
22.09.2012, 14:45
ես էլ մտածեսցի քեզ եմ վիրավորել :D, բայց դե ճաշակին ընկեր չկա , մեկի համար դա միգուցե շատ լավն է , մյուսն էլ այդքան էլ չի հավանում ;)

Hayazn
25.09.2012, 00:50
Ձեր կարծիքով ով է ավելի լավ « գ ի ժ » խաղում Էլենը թէ տիկին Անահիտը :

Նետ
25.09.2012, 12:02
Ձեր կարծիքով ով է ավելի լավ « գ ի ժ » խաղում Էլենը թէ տիկին Անահիտը :Իրենք չեն խաղում:)
Ու ընդհանրապես Դիանա ի նկարած սերիալները իսկական պատուհաս են ժողովրդի գլխին: հերոսների ոչ մի հայկական անուն: Անտրամաբան սցենար, ապիկար «դերասաններ», անդաթար թաղում ու ողբ ու ոռնոց, լկտի բառապաշար: Սրանով են լցնում շատերի գլուխներն ու տները:

Smokie
26.09.2012, 17:07
Դիանա Գրիգորյանը լրիվ աննորմալ ա...

http://blognews.am/arm/news/22172/inchu-en-dzhvar-aprusti-kanayq-anyndhat-tsets-utum-parzabanum-e-seriali-scenarist-diana-grigoryany.html

keyboard
26.09.2012, 20:30
Դիանա Գրիգորյանը լրիվ աննորմալ ա...

http://blognews.am/arm/news/22172/inchu-en-dzhvar-aprusti-kanayq-anyndhat-tsets-utum-parzabanum-e-seriali-scenarist-diana-grigoryany.html
ինքը Դիանա չի ապեր ինքը ձիանայա ու փոքրատառով, էդ էլ գիտես ոնց ա թարգմանվում ապ ձի և она բառերն են դե она ձի էլի, էլ ի՞նչ ես ուզում :D

Ուլուանա
26.09.2012, 22:25
Հարցազրույցը կարդալով՝ կարելի ա ահագին պատկերացում կազմել, թե ինչպիսի ընտանիքում ա մեծացել մեր «հարգարժան» սցենարիստը։ Էնպես որ զարմանալի բան չկա. մարդն ընտանիքի մասին իր ունեցած պատկերացումների հիման վրա էլ գրել ա սցենարը։ Ինքը որ դա ա տեսել, իրեն թվում ա՝ բոլոր ընտանիքներում ա էդպես, ու որ դա նորմալ ա։ Էլ ի՞նչ կարելի ա ասել էդ մարդուն։

Գալաթեա
27.09.2012, 08:31
Ով հայ ժողովուրդ, սարսափիր այն պահից, երբ Դիանան կսկսի "գիտահանրամատչելի հաղորդումներ" գրել:

Տրիբուն
27.09.2012, 13:38
Ով հայ ժողովուրդ, սարսափիր այն պահից, երբ Դիանան կսկսի "գիտահանրամատչելի հաղորդումներ" գրել:

Էս Դիանան ո՞վ ա, որ:

Հ.Գ. Մտքովս չէր անցնում էս թեման մտնել, տեսա գրառում ես արել, ասի բալքիմ մի հետաքրքիր բան կլինի: :oy

Tig
27.09.2012, 14:32
Էս Դիանան ո՞վ ա, որ:

Հ.Գ. Մտքովս չէր անցնում էս թեման մտնել, տեսա գրառում ես արել, ասի բալքիմ մի հետաքրքիր բան կլինի: :oy

Գնել ջան, էդ ձիանան էսօր ավելի շատ ազդեցություն ունի մեր վաղվա սերնդի ով լինելու վրա քան թե որևիցե մեկը ՀՀ-ում: Ու դա անտեսել հաստատ չարժի :)

Տրիբուն
27.09.2012, 22:35
Գնել ջան, էդ ձիանան էսօր ավելի շատ ազդեցություն ունի մեր վաղվա սերնդի ով լինելու վրա քան թե որևիցե մեկը ՀՀ-ում: Ու դա անտեսել հաստատ չարժի :)

դե եկեք բռնենք ...... բռ.... բացատրենք, որ տենց չի կարելի

Տրիբուն
27.09.2012, 22:37
Դիանա Գրիգորյանը լրիվ աննորմալ ա...

http://blognews.am/arm/news/22172/inchu-en-dzhvar-aprusti-kanayq-anyndhat-tsets-utum-parzabanum-e-seriali-scenarist-diana-grigoryany.html

Վայ, թաղեմ ես իմ բոյը: Կարդացի հարցազրույցը: :( Գնամ կախվեմ, խփեմ ինձ գլխից, երակներս փռթեմ, ի՞նչ անեմ .... պռեզիդենտ չունենք, պռեզիդե՛նտ ..

Tig
28.09.2012, 09:52
Վայ, թաղեմ ես իմ բոյը: Կարդացի հարցազրույցը: :( Գնամ կախվեմ, խփեմ ինձ գլխից, երակներս փռթեմ, ի՞նչ անեմ .... պռեզիդենտ չունենք, պռեզիդե՛նտ ..

Նախագահ բնականաբար չունենք :)

Մի փաստ էլ՝ հեռուստատեսություններից շատերի բաժնետերը հենց մեր չունեցած նախագահին փեսան է: Օրինակ Արմենրիա ԹՎ-ի 50%-ը իրեն է:

Hayazn
01.10.2012, 10:02
Ընդառաջելով ազգաբնակչության զգացմունքաին ընդավզումներին և բազմաթիվ դժգոհություններին զանազան Հայկական գաղութներից և հատկապես Կոստա Ռիկաի Հայկական գաղութի ներկայացուցիչներից « մասամբ , որովհետև նրանք Հայերեն չեն հասկանում » ես որոշեցի առաջարկել այս մրցույթ վիկտորինան :
Մասնակիցներին խնդրվում է արտահայտել իրենց զգացմունքները այս անասելի երևույթի նկատմամբ սրտի խորքից բխող բառերով :
Ուրեմն այսպես , առաջարկում եմ գրել վերջնագիր « դժվար ապրուստը և նրա վնասները » վերնագրով , որով գուցե մի օր կներկայանանք միջազգաին հանրության դատին :
Լավագույն աշխատանքները կպարքևատրվեն « ՓԱՅՏԵ ԴԻ » մրցանակով , որի պատկերը տեղադրված է ներքևում :

54631

Սա անգլերեն « Դ » տառն է որը անգլերենում կարդացվում է « ԴԻ »
ՈՒրեմն այսպես , լավագույն աշխատանքները կպարքևատրվեն :
Կլինեն նաև խրախուսական պարքևներ « ՀԱԶԶԶԱՐ ԴԺՎԱՐԱՆՈՑՆԵՐՈՎ » որոնց պատկերը տեղադրված է ներքևում :

54632

Առաջին մրցանակ « ՓԱՅՏԵ ԴԻ ԵՎ երեք հազզզար դժվար »
Երկրորդ մրցանակ « ՓԱՅՏԵ ԴԻ ԵՎ երկու հազզզար դժվար »
Երրորդ մրցանակ « ՓԱՅՏԵ ԴԻ ԵՎ հազզզար դժվար »

Կլինեն նաև խրախուսական պարքևներ նրանց համար , ովքեր որ գրեն չափածո խոսք ,
« ԴԻ ԴԻ ՓԱՅՏԵ ԴԻ »
խորագրով :

ՈՒշադրություն . հազզզար դժվարանոցները տնաին պայմաններում բազմացնելը ՀՀ օրենքով արգելվում է « եթե կա » :
Հունվարի մեկից ձեր խրախուսական պարքևները կարող եք ներդնել « ՉԱՆԵԼԻՔ » դրամատանը …
Բոլոր մրցանակները կստանաք էլփոստով սահմանված ժամկետում :
Վերջին գրառումը կարող եք կատարել հոկտեմբերի երեքին :

Windows 7
02.12.2012, 18:52
Էս էլ բողոքի ակցիաի ժամանակ ցուցադրված տեսանյութը: Ներվերից թույլ մարդկանց խորհուրդ չեմ տալիս:

https://www.youtube.com/watch?v=jdgvHI-4638&feature=player_embedded

:[Կնոջ վրա ձեռք բարձրացնելը ,իմ կարծիքով անտղամարդկություն ա,կամ անբավարարվածության բան,իսկ այդ կինոն ոչ միայն քարոզում է բռնություն ,այլեվ արյունապղծություն;
Մերին ու Գոռը մի հոր զավակ են,ինչպես եվ Նոյը ու Հելենը.
Այլասերվածության գագաթնակետ;:[

John
04.12.2012, 17:01
Մերին ու Գոռը մի հոր զավակ են,ինչպես եվ Նոյը ու Հելենը.
Այլասերվածության գագաթնակետ;:[

Էս արդեն չափազանցություն էր, սաղ սերիալի իմաստը իբր էն ա, որ պարզեն ով ում բարեկամն ա` հլը սերիալը չվերջացած դու արդեն գիտե՞ս

Windows 7
04.12.2012, 17:35
Էս արդեն չափազանցություն էր, սաղ սերիալի իմաստը իբր էն ա, որ պարզեն ով ում բարեկամն ա` հլը սերիալը չվերջացած դու արդեն գիտե՞ս

:(Ենթադրում եմ,այն որ Մերիին Գոռի հերնա մանկատուն տարել:
Մերին 2 անգամ վիժեց Գոռի երեխուն;:[

John
04.12.2012, 17:53
:(Ենթադրում եմ,այն որ Մերիին Գոռի հերնա մանկատուն տարել:
Մերին 2 անգամ վիժեց Գոռի երեխուն;:[

հիմա որ ես էլ ենթադրեմ, որ գլխավոր հերոսուհին պոռնիկ է, ուրեմն պոռնկությո՞ւն է քարոզում էս հոգնած սերիալը... ուղղակի էնքան կպնելու տեղեր կան, որ ենթադրությունների վրա հիմնավորված <<փաստերի>> կարիք հաստատ չկա

Այբ
04.03.2013, 12:49
Վերջապես «հրաշք» տեղի ունեցավ և գարնան առաջին օրը «Դժվար ապրուստը» կնքեց իր «մահկանացուն»: Ես զարմացած եմ:o, փաստորեն «հրաշքներ» լինում են...

John
04.03.2013, 13:24
Հեռախոսով էի խոսում` ձեռի հետ էլ հեռուստացույցի ալիքներն էի «թերթում», մի տեսարան ընկավ աչքիս՝ լրիվ «չաղ հայկական հարսանիք» վիճակ էր՝ սաղ զույգերով կանգնած, բոլորը ժպտում են, երջանկության արցունքներ... ու մեկ էլ գրվեց ՎԵՐՋ…