PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրական զվարճալի խառնաշփոթ



Գեա
19.12.2011, 21:51
Երեխա ժամանակ մի օր մորս հարցրեցի.
-ԻՆչո՞վ էիք զբաղվում երեկոները, երբ փոքր էիք: (Նախօրոք ասեմ, որ խոսքը հիսունականների մասին է, երբ Հայաստանի գյուղերում ոչ բոլոր ընտանիքներն ունեին հեռուստացույց):
Մայրս երանությամբ ձգեց.
_Այնքա՜ն բան կար անելու: Գյուղում առաջիններից մեկը մենք էինք, որ հեռուստացույց գնեցինք, բայց այն այդպես էլ մեր համար գերակա չդարձավ: Շատ էինք կարդում, գրեթե անգիր գիտեինք հայ դասականների գործերը: Երբեմն էլ երեխաներով իրար գլխի էինք հավաքվում, զինվում էինք գրքերով ու տարբեր ստեղծագործություններ իրար հարմարեցնելով, հետաքրքիր ու ծիծաղելի խառնաշփոթ էինք ստեղծում: Երբեմն գիշերներ էինք լուսացնում այդ գործի վրա` ստիպված լինելով մի անգամ էլ վերընթերցել մեծ քանակությամբ բանսատեղծություններ ու պոեմներ:
Իմ մեծերը մինչև հիմա հիշողությամբ կարողանում են ընթերցել մեր գրողների շատ պոեմներ: Գուցե դրա մեջ դեր են ունեցել նաև մանկության տարիներին ճիշտ կազմակերպված խաղերը:
Ձեզ եմ ներկայացնում այդ խառնաշփոթներից մեկը: Տեսեք, թե ի՜նչ "գլուխգործոց" է ստացվել: :))
Փորձեք գուշակել քանի ստեղծագործություն է իրար խառնվել: ;)
Ցանկության դեպքում կարող եք տեղադրել նաև ձեր խառնաշփոթիկները:
Մի առաջարկություն էլ ունեմ, կարելի նման բան ստեղծել միահամուռ ուժերով: :)


Մայր Արաքսի ափերով
Սլանում էին երկու ձիավոր,
Այդ միջոցին մի պառավ կին`
Կռանալով ժեռ քարափին,
Ձեն էր տալիս Մարոյին.
- Հե՜յ, լավ մանրո՜ւք,
Ասե՜ղ, հուլո՜ւնք,
Մատնի՜ք, մարջա՜ն,
Ապարանջա՜ն...
Վա՜յ, Մարո ջա՜ն:
Ու այդ ձայնից ահավոր,
Դղրդացին սարուձոր,
Ծակուծուկերից գազաններ փախան,
Ինչպիսի՜ հերոս ընկերներ մեռան ,
Մեռան , չկորա՜ն...
- Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
- Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
-Հազար հազար մարդ, որ ուղտեր բառնան,
Հազար-հազար մարդ , որ ծառա դառնան...
Ասավ, կանչեց իր քաջերին
Կալմեջ արեց, որ խեղդեին...
Նապաստակը սրանց միջից,
Քաշեց արջի մի ականջից,
Քաշեց մի փուշ
Ու շատ քնքուշ, ասաց.
- Ընկե'ր , համեցեք կեր...
Ու երբ հասան գետին մոտիկ,
Էս գորտերը մեծ ու պստիկ
Խառնիխուռն ընկան ջուրը,
Դավիթ կրկին քաշեց թուրը.
- Ո՞նց թե դու իմ շանը զարկես,
Դե', զարկելը հիմի դու տես.
Ասավ , հասավ գառանը,
Առավ, թռավ անտառը...

(շարունակելի);)

Lion
19.12.2011, 22:59
"Սամվել", "Մարո", "Թագավորն ու չարչին", "Տորք Անգեղ", "Ամբոխները խելագարված", "Թմբկաբերդի առումը", "Չարի վերջը", "Սասունցի Դավիթ", "Մի կաթիլ մեղր", "Գայլն ու գառը" :) Բայց աներ կար, որ տեղը չբերեցի...

My World My Space
19.12.2011, 23:17
Տենց մի բան էլ կիսատ-պռատ ես եմ հիշում :)




Շատ դարեր առաջ
Հին Հայաստանում
Տորք Անգեղ անվամբ
Մի մարդ էր կենում
Նրա բերնից կիսատ-պռատ
Ուրբաթ օրը համեցեք տար:
Ուրբաթ օրը Քեռի Քուչին
Հելավ, հեծավ առյուծ իր ձին
Գնաց Թմկա բերդը պատեց
- Հե՜յ քաջ Թաթուլ,- կանչեց շահը,-
Քանի՞ փոքրի ձագ ունես դու
Երեք հատ ձագ, աղա աղվես
-Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ:
Իսկ սև շորով մի խիզան
Կանգնած ձորի պռնկին
Ձայն էր տալիս Մարոյին
- Հե՜յ, Մարո ջան,
Մատնիք, մարջան, ապարանջան,
Հավ-ձու բերեք, առեք տարեք....

Գեա
19.12.2011, 23:57
"Սամվել", "Մարո", "Թագավորն ու չարչին", "Տորք Անգեղ", "Ամբոխները խելագարված", "Թմբկաբերդի առումը", "Չարի վերջը", "Սասունցի Դավիթ", "Մի կաթիլ մեղր", "Գայլն ու գառը" :) Բայց աներ կար, որ տեղը չբերեցի...
Լիոն ջան "Սամվելից", "Տորք Անգեղից" ու "Ամբոխները խելագարվածից" այստեղ տողեր չկան:

Գեա
20.12.2011, 19:17
Նապաստակներն ամբողջ ցեղով
Անտառի մեջ արին ժողով,
Մասնակցեցին այդ նիստին...
Մի մուկ խոսեց իր հերթին.
-Մոսի ջան, Մոսի՜,
Ինձ մի սպանի,
Ասի, Սարոյին ես էլ չեմ սիրի...
Ուրբաթ օրը քեռի Քուչին
Վար էր անում դաշտի միջին
Դաշտ էին իջել հովիվ պատանիք,
Աղջիկ տեսնելու պարի ու կոխի,
Ու պարից հետո լայն հրապարակ,
-Մանիր-մանիր իմ ճախարա՜կ ,
Գոռում է գոչում Թըմկա տիրուհին
Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
-Ո՞նց են կոչում էդ ցեցին.-
Հարցնում է ակացին
Կուռն ու ոտը երկաթից
Պոչն էլ շինած է փետից
_է՜,որ մեզնից է պոչը ,
Ավելորդ է մեր կոչը...