PDA

Դիտել ողջ տարբերակը : Բրայն Դեթթմեր - Brian Dettmer



Lusinamara
18.12.2011, 14:34
Կարծում եմ սխալ չի քանդակագործություն բաժնում զետեղել

Բոլորիս մանկուց դաստիարակել են այն ոգով, որ պետք է գրքերի հետ հնարավորինս զգույշ վարվել, հանկարծ չպատռել էջերը, չգրել վրան, չաղտոտել դիմանկարները ևն, ևն: Եթե հանկարծ մեզ թույլ ենք տվել այդ սխալները, մաման խնամքով գիրքը սոսնձել կամ փոխել է կազմը…

Բրայն Դեթթմերը եկավ ցույց տալու այդ չակերտավոր դարձած «սխալի» գեղարվեստական կողմը: Նրան հաճախ անվանում են գրքային վիրաբույժ: Նրա աշխատանքները ներկայացված են աշխարհի լավագույն թանգարաններում Նյու Յորքում, Փարիզում, Չիկագոյում, Լոնդոնում: Նրան հաճախ անդրադառնում են աշխարհի հանրահայտ ԶԼՄ-ները, քանի որ իսկապես ստեղծում է հրաշալի ու օրիգինալ արձաններ՝ գրքերից:

Բրայնը ապրում է Չիկագոյում, և արվեստի այն ճյուղը, որով նա զբաղվում է, կոչվում է book carving: Սա արվեստի այն ճյուղն է, որի միջոցով հեղինակը գրքերը կտրելով, այլ ձև տալով, վերածում է դրանք արձանների: Այս արձաններին ոչինչ չի ավելացվում, նկարները վերցվում են միայն հենց այդ գրքից:

Օրինակներ:

http://pozitiv-news.ru/wp-content/uploads/2011/08/Brian-Dettmer-03.jpg

http://img1.liveinternet.ru/images/attach/c/4/79/397/79397793_large_1319560158_BrianDettmer10.jpg

http://twistedsifter.sifter.netdna-cdn.com/wp-content/uploads/2011/11/book-art-carving-sculpture-brian-dettmer-28.jpg

http://assets1.lookatme.ru/assets/article_image-image/9d/78/1939923/article_image-image-article.c50d4130-d140-42dc-b0b6-4a91968f0487.jpg

http://twistedsifter.sifter.netdna-cdn.com/wp-content/uploads/2011/11/book-art-carving-sculpture-brian-dettmer-15.jpg

http://twistedsifter.sifter.netdna-cdn.com/wp-content/uploads/2011/11/book-art-carving-sculpture-brian-dettmer-29.jpg

http://www.gran-angular.net/wp-content/img_gran_angular_net2/2011/11/book-art-carving-sculpture-brian-dettmer-21.jpg

http://www.boingboing.net/images/becomeeeeeegag.jpg

http://img-fotki.yandex.ru/get/5808/istem84.19/0_6a847_716f2445_XL

Valentina
18.12.2011, 15:44
Ինձ դուր չեկավ, մարդիկ պարապ ժամանակ ինչով են զբաղվում:
Ավելի լավ կլիներ էտ գրքերը կարդար, քան քանդակեր:

Ռուսա
18.12.2011, 16:51
Ինձ դուր չեկավ, մարդիկ պարապ ժամանակ ինչով են զբաղվում:
Ավելի լավ կլիներ էտ գրքերը կարդար, քան քանդակեր:
Իսկ ի՞նչ գիտես չի կարդացել;)

Շա՜տ հաճելի էր, ես էլ կուզենամ նման շնորհք ունենալ, ատլասներից ավելի սիրուն արձանիկներ կստացվեր:oy

Lusinamara
19.12.2011, 00:38
Ինձ դուր չեկավ, մարդիկ պարապ ժամանակ ինչով են զբաղվում:
Ավելի լավ կլիներ էտ գրքերը կարդար, քան քանդակեր:

Ես օրինակ դեմ չէի լինի, եթե մեր գրադարաններում ու տներում փոշու մեջ կորչող բյուրավոր «Վարդանանք»-ներից մեկն արժանանար էս մարդու «ձեռքի տակով» անցնելուն: Հավատա՝ դա ավելի մեծ պատիվ կբերեր հայոց պատմությանը, քան որ ինքը նստեր կարդար: …ու, երևի էս աշխատանքներն իր պարապ ժամանակվա հետևանքները չեն, այլ սրանցից դուրս ա նրա պարապ ժամանակը…

Valentina
19.12.2011, 01:01
Ես օրինակ դեմ չէի լինի, եթե մեր գրադարաններում ու տներում փոշու մեջ կորչող բյուրավոր «Վարդանանք»-ներից մեկն արժանանար էս մարդու «ձեռքի տակով» անցնելուն: Հավատա՝ դա ավելի մեծ պատիվ կբերեր հայոց պատմությանը, քան որ ինքը նստեր կարդար: …ու, երևի էս աշխատանքներն իր պարապ ժամանակվա հետևանքները չեն, այլ սրանցից դուրս ա նրա պարապ ժամանակը…

Չեմ կարծում որ "Վարդանանք"-ի նման բյուրավոր գրքերը կորում են փոշու մեջ, ես ուղղակի լուրջ չեմ վերաբերվում նմանատիպ աննպատակ գործերին, մանավանդ որ տենց մի գեղեցկություն էլ չկա, որ ասեմ հա գոնե սիրուն են: Իզուր տեղը դրել ա աչքերը ցավացրել սենց մանր գործ անելով, այ էտ իրա ընդունակ ձեռքերով կարա ավելի պիտանի գործեր անի: Սա իմ կարծիքն ա արվեստի էս ճյուղի մասին: Ում որ դուր են գալիս գրքային վիրաբույժի գործերը, ասածներս սրտներիդ շատ մոտ մի ընդունեք ;)