PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհակալություն ակումբ.ամ-ին



movsal08
14.12.2011, 22:39
Շնորհակալություն ակումբ.ամ-ին հայոց լեզվի անաղարտ պահելու և անտի-տրանսլիտի համար:
Շնորհակալություն նաև մոդերատորներին քրտնաջան աշխատելու,հյուրերին գրանցվելու, և ակումբցիներին հետաքրքիր թեմաներ ստեղծելու համար:
Ակումբ.ամ- առանձնանում է իր կանոնադրությամբ և կարգապահությամբ:
Մաղթում եմ ակումբին բազում հաջողություններ:
:):):):):)

Rammstein
14.12.2011, 22:52
Խնդրեմ/խնդրենք :)): Բայց ակումբում մենակ հայերենի վերաբերյալ չի, որ կանոններ կան: Կանոն կա, օրինակ` սմայլերի չարաշահման մասին: Կանոնադրության մեջ թիվ չի նշված, բայց 3-ից ավելի կողք կողքի սմայլեր շարելը համարվում է չարաշահում: Բացի այդ, կանոն կա, որի համաձայն թեման պիտի բացվի իրեն համապատասխան բաժնում: Էս թեման ես չհասկացա` առաջարկությո՞ւն է, թե՞ դիտողություն:

Chuk
14.12.2011, 23:21
Շնորհակալություն ջերմ խոսքերի համար: