PDA

Դիտել ողջ տարբերակը : Տարօրինակ երաժշտություն

AniwaR
14.12.2011, 06:59
*ավանդական ներողություններ կրկնվող թեմայի դեպքում*

Առաջարկում եմ այստեղ տեղադրել և իհարկե քննարկել մեր հայտնաբերած ամենատարբեր երաժշտական նյութերը, ինֆորմացիան, որում կա ինչ-որ անսովոր բան, որ ամեն քայլափոխի չես հանդիպի. արտասովոր երաժշտական գործիքներ, կատարման տարօրինակ տեխնիկա և այլ նմանատիպ բաների մասին է խոսքը, ոչ թե, ասենք, արտասովոր լավ կիթառահարի մասին, թե չէ թեման կսարքեմ Ռոյ Բյուկենենի մասին :)) (բայց ա՛յ եթե օրինակ ոտքի մատներով է լավ նվագում, կարելի է թեմայի շրջանակներում համարել :))):

Ես էսօր այ էսպիսի մի բան եմ հայտնաբերել. շատ հետաքրքիր երաժշտական գործիք է, թմբուկ չէ, կոչվում է "hang" ու շատ սիրուն է հնչում: :)

http://www.youtube.com/watch?v=Cr73_FTfryE

http://www.youtube.com/watch?v=c0xxnFqdBCE

Skeptic
14.12.2011, 12:19
Սեղան.

http://www.youtube.com/watch?v=hcbg2lVj7Tc

http://www.youtube.com/watch?v=vU7HsOA6q-0

http://www.youtube.com/watch?v=NAkC2R0qmNU

Էստեղ էլ (http://www.karbido.com/?d=stolik&lng=en)՝ մի քիչ ինֆորմացիա (անգլերեն):

Jarre
14.12.2011, 16:24
Ես էսօր այ էսպիսի մի բան եմ հայտնաբերել. շատ հետաքրքիր երաժշտական գործիք է, թմբուկ չէ, կոչվում է "hang" ու շատ սիրուն է հնչում: :)

Իսկ ես 3 տարի առաջ եմ հայտնաբերել ու դու արդեն կռահեցիր, թե ոնց կամ ում շնորհիվ :))
Այսօր փողցում, իսկ մեկ օր հետո առանց փորձերի մեծ բեմում.....

ՀԳ՝ Velvet Bride, մերսի շատ լավ ու հետաքրքիր թեմայի համար ;)

http://www.youtube.com/watch?v=6VMY-u8ap1Q

AniwaR
14.12.2011, 18:55
Սեղան.

Հենց ժամանակ ունենամ, լրիվ կնայեմ, բայց ինչքան նայեցի, էն եմ ջոկում, որ ֆսյո ժե, ինչքան էլ տարօրինակ լինեն գործիքները, բոլորի պրինցիպը նույնն ա. մասերի են բաժանվում, մեկը ռիթմ ա պահում, մյուսը բասս, մյուսն էլ հիմնական մելոդիան ա նվագում, իրար խառնում-խառնշտորում, տենց հեհե... :)

Իսկ ես 3 տարի առաջ եմ հայտնաբերել ու դու արդեն կռահեցիր, թե ոնց կամ ում շնորհիվ :))
Այսօր փողցում, իսկ մեկ օր հետո առանց փորձերի մեծ բեմում.....

ՀԳ՝ Velvet Bride, մերսի շատ լավ ու հետաքրքիր թեմայի համար ;)

Շնորհակալություն հետաքրքիր մեկնաբանության համար: Իմ կարծիքով՝ Ժարը ահագին թաքուն պահած նյութ կունենա էս թեմայի համար: :) Ի դեպ, էսօր ընկերներիցս մեկն ասաց, որ այդ գործիքը համեմատաբար նոր հայտնագործություն է, իտալական ծագում ունի, ու իր ասելով՝ իր ծանոթներից մեկը նվագում էր... Շատ հետաքրքիր բան ա իրոք: :)

Skeptic
14.12.2011, 19:04
Հենց ժամանակ ունենամ, լրիվ կնայեմ, բայց ինչքան նայեցի, էն եմ ջոկում, որ ֆսյո ժե, ինչքան էլ տարօրինակ լինեն գործիքները, բոլորի պրինցիպը նույնն ա. մասերի են բաժանվում, մեկը ռիթմ ա պահում, մյուսը բասս, մյուսն էլ հիմնական մելոդիան ա նվագում, իրար խառնում-խառնշտորում, տենց հեհե... :)

Սկզբում՝ հա, բայց հետո՝ էնքան էլ վստահ չեմ: :unsure

AniwaR
15.12.2011, 01:18
Իսկ ես 3 տարի առաջ եմ հայտնաբերել ու դու արդեն կռահեցիր, թե ոնց կամ ում շնորհիվ :))
Այսօր փողցում, իսկ մեկ օր հետո առանց փորձերի մեծ բեմում.....

ՀԳ՝ Velvet Bride, մերսի շատ լավ ու հետաքրքիր թեմայի համար ;)

http://www.youtube.com/watch?v=6VMY-u8ap1Q

Վայ, էս վիդեոն նոր նայեցի: Իմ կարծիքով, եթե պատմությունն իրոք այնպես է եղել, ինչպես ներկայացվում է, ապա Ժարի կողմից շատ սիրուն ու մարդկային ժեստ էր, որ փողոցային երաժշտին համարձակորեն հրավիրել է իր համերգին նվագելու: :)

Jarre
15.12.2011, 04:52

Վստահելի Աղբյուրից գիտեմ, որ իրականում հենց այդպես էլ եղել է ;) Ժառը մարդու կամ երաժշտի արժեքը չի որոշում անարժեք չափանիշներով կամ «մրցանակներով»։ Լավ, շատ չշեղվեմ :oy

Տեղադրում եմ մի վիդեո, որի 5:40 րոպեից կարող եք դիտել Ժան Միշել Ժառի տարօրինակ գործիքներից մի քանիսը (ինքը շատ տարօրինակ գործիքներ ունի)։ Հատուկ Ձեզ համար հայերեն :)

http://www.youtube.com/watch?v=c-CCRV1pieI

AniwaR
15.12.2011, 13:18
Տեղադրում եմ մի վիդեո, որի 5:40 րոպեից կարող եք դիտել Ժան Միշել Ժառի տարօրինակ գործիքներից մի քանիսը (ինքը շատ տարօրինակ գործիքներ ունի)։ Հատուկ Ձեզ համար հայերեն :)

:)) Վերևում արդեն գրել էի. էդպես էլ կռահում էի :D Շատ հետաքրքիր նյութ էր :)

Ի դեպ, մի հատ շատ սիրուն վիդեո էլ՝ հենգի և ակուստիկ կիթառի դուետ, շատ գեղեցիկ մշակում է.

http://www.youtube.com/watch?v=wAQfPp_rMnw

ars83
15.12.2011, 18:31
Շնորհակալություն իսկապես հետաքրքիր թեմայի համար. հաճույքով լսում եմ կատարումները: :)

AniwaR
16.12.2011, 06:51
Ի դեպ, էսօր ընկերներիցս մեկն ասաց, որ այդ գործիքը համեմատաբար նոր հայտնագործություն է, իտալական ծագում ունի, ու իր ասելով՝ իր ծանոթներից մեկը նվագում էր... Շատ հետաքրքիր բան ա իրոք: :)

Էստեղ ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիայի համար :)), իր ասածը սխալ էի հասկացել պարզապես.

Անի, ակումբում տեսա, որ գրել ես հենգը իտալական ծագում ունի: Նե, ինքը շվեյցարական ա իմ տեղեկություններով: Մի երկու հավելյալ բան էլ. որ գործիքը պատվիրում ես, կարծեմ` մի տարի պիտի սպասես, մինչև ստանաս: Պահանջարկը դեռ քիչ ա, մասսայական արտադրություն չկա, էլի

Շնորհակալություն Գայանեին հետաքրքիր տեղեկությունների համար... Ի դեպ, նախորդ վիդեոն էլ (կիթառի հետ դուետը) ինքը տվեց, որ տեսավ hang-ով եմ հետաքրքրված. հենց իր իտալացի ընկերներն են նվագում: :) Էնքան է դուրս եկել, ամբողջ օրը լսում եմ: )))

Եվս մեկ վիդեո նույն կատարողից. :) :love

http://www.youtube.com/watch?v=3aURdvrAC7A

Jarre
18.12.2011, 00:49
Հուսով եմ կհամաձայնվեք, որ այս թեմային համապատասխան ժամանակակից ամնեհամապատասխան երաժիշտներից մեկը Արտո Թունջբոյաջյանն է։

Կիլիկիայի շիշ ու հայերեն ասած ցելաֆանապատ ալյուրի մաղ։ BBC Radio Word Award մրցանակը ստանալու պաշտոնական արարողության ժամանակ ;)

http://www.youtube.com/watch?v=WFMxReM2t1s&feature=related

Jarre
18.12.2011, 01:14
Պղինձ և ջուր

Արտո Թունջբոյաջյան։ (աուդիտորիային սրտներիդ շատ մոիկ մի ընդունեք)։

http://www.youtube.com/watch?v=1aPeHDv90pw

Jarre
18.12.2011, 01:44
Կարծում եմ, որ այս թեմայի մեջ կարելի է սա էլ մտցնել, չնայած այն փաստին, որ ինքը մեզ ծանոթ տրադիցիոն երաժշտական գործիքների ալտերնատիվ տարբերակն է։
iPad

Ռոք

http://www.youtube.com/watch?v=Mn4mcA-9WCE

Դասական

http://www.youtube.com/watch?v=HvplGbCBaLA

R&B

http://www.youtube.com/watch?v=tALlcGXuTPQ