PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինքնահարցազրույց ( երանի էդ հարցն ինձ տային)



Եկվոր
13.12.2011, 17:33
ես ցանկացա, որ օրագիրս այսպիսի վերնագիր ունենա, չնայած չեմ պատրաստվում այստեղ միայն ինտերվյույվել…Պարզապես փոքրուց միշտ էլ երբ հարցազրույց եմ կարդացել կամ պարզապես լսել, միշտ եղել է մի հարց, որ ես մտքումս ասել եմ՝ երանի էդ հարցն ինձ տային: Ու քանի որ Ակումբում ես իմ ստեղծագործությունները տեղադրել եմ ժամանակագրական հերթականությամբ, կփորձեմ այստեղ նույնպես պահել այդ կարգը և կսկսեմ մեր հարևան Վալոդի հարցից՝ որն իմ հիշած ամենահինն է.
-- Աշոտ, բալես, կուզե՞ս էդ կարմիր բատինկեքն առնեմ քեզ համար :(

Եկվոր
22.12.2012, 00:44
Իսկ ընդհանրապես, որպես ամենահին հիշողություն, տպավորվել է մի պատկեր, որտեղ մայրս կուրծքը բացած առաջարկում է ինձ, ես գլուխս թեքում ու ետ եմ շրջվում նրանից, իսկ նա ծիծաղում է: Երբ ես արդեն բավականին մեծ տարիքում մորս հայտնեցի իմ այդ հիշողության մասին, նա շատ զարմացավ, որ ես հիշում եմ դա ու ասաց, որ դա եղել է, երբ ես համարյա 2 տարեկան էի, և որ ինքը մենակ չէր, մեր հարևանուհիներ Աստղիկն ու Արուսյակն են իրեն դրդել այդ անել և ինքը ծիծաղել է նրանց հետ միասին…(սակայն իմ այդ մտապատկերի մեջ Արուսյակ տյոտյան, Աստղիկ տյոտյան ու նրանց ծիծաղը չկան…)
Պարզապես նրանք որոշել էին պարզել՝ ես վերջնականապես կտրվե՞լ եմ կրծքից թե չէ