PDA

Դիտել ողջ տարբերակը : Նիկոլայ Ռերիխ. «Մորիայի ծաղիկները»



Sambitbaba
12.12.2011, 09:37
ՆԻԿՈԼԱՅ ՌԵՐԻԽ. "ՄՈՐԻԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ"

Նիկոլայ Ռերիխը (1874-1947), մեծ ռուս նկարիչ է, գրող, համաշխարհային մշակույթի հռչակավոր գործիչ: Նրա “Մորիայի ծաղիկները” բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել Բեռլինում, 1921 թվին: Սա նկարչի յուրօրինակ պոէտիկ-փլիլսոփայական մանիֆեստն է, որը պնդում է, որ չարիքը երբեք չի հաղթանակվում չարով ու բռնությամբ: Երբեք: Ոչ մի դեպքում:

Նոր միտք չէ, բայց և այնպես, ժամանակակից է և՝ ժամանակին: Դեռ այսօր էլ քիչ չեն մարդիկ, որոնք կարծում են, թե բռնությամբ կարելի է ինչ-որ հարցեր լուծել: Ավաղ…

Բանաստեղծությունները, ինչպես նաև Ռերիխի բոլոր ստեղծագործությունները, արտահայտում են նրա փիլիսոփայական հայացքները, որոնք հայտնի են ամբողջ աշխարհին “Կենդանի Էթիկա” անվան տակ: “Կենդանի Էթիկան” պատկանում է այն փիլիսոփայական ուսմունքների թվին, որոնք իրենց վրա խնդիր են դրել. ոչ թե բացատրել, այլ փոխել աշխարհը: Բայց այդ ձգտումն ուղղված է առաջին հերթին մարդու ներքնաշխարհի վրա:

Արևելքում հնուց ինքնաճանաչման կարևոր ձևերից մեկն է հանդիսանում մեդիտացիան: Ռերիխի բանաստեղծությունները հենց հրավերք են մեդիտացիայի, կենտրոնացված մտորումների՝ մարդկության լինելության կարևորագույն խնդիրների վրա:

Ինչո՞ւ “Մորիայի ծաղիկները”: Մորիա, ավելի ճիշտ՝ Էլ Մորիա, - Նիկիլայ Ռերիխի Ուսուցչի անունն է, որի հետ վերջինս հանդիպել է Լոնդոնում, իսկ հետո, իր տրանսհիմալայական ճամփորդության նախօրեին, Դարջիլինգում: Բայց, ելնելով “Մորիայի ծաղիկների” բանաստեղծություններից, աշակերտի և Ուսուցչի շփումը միմյանց հետ սկսվել է նրանց առերես հանդիպումից շատ ավելի վաղ:

Հետաքրքիրն այն է, որ, երբ Ելենա Բլավատսկայան, Ռերիխից դեռևս մի քանի տասնյակ տարի առաջ, հիշատակում է “Համբարձված Ուսուցիչներին”, որոնց թելադրանքով, ինչպես ինքն է պնդում, գրի է արել իր հանրաճանաչ “Գաղտնի Դոկտրինա” և “Քողազերծված Իսիդա” գրքերը, - մնացածների մեջ տալիս է նաև Էլ Մորիայի անունը:

Բանն ավելի հետաքրքիր բնույթ է ստացել այսօր: Նյու-էյջական գրականության մեջ կա այսպիսի հասկացություն. “Սպիտակ Եղբայրություն”:
Սա՝ այն նույն “Համբարձված Ուսուցիչներն” են, որոնք անսահման մեծ գործունեություն են ծավալել այսօր, ձգտելով արտաքին աշխարհ հանել մինչև այժմ “Գաղտնի Գիտությունները”, որոնք օդի պես անհրաժեշտ են մարդկությանն այսօր, իր էվոլյուցիոն զարգացման հաջորդ փուլն անցնելու համար:

Եվ ինչ խոսք, որ բոլորի հետ միասին, հաղորդատվական (չեննելինգային) մեծ աշխատանք է կատարում նաև նույն Էլ Մորիան:

Լավ: Բավական է Էլ Մորիայի մասին: Ավելի լավ է, անցնենք “Մորիայի Ծաղիկներին”:

Իհարկե, չափազանց բարդ է թարգմանել Ռերիխի պոէտիկ, յուրօրինակ, նույնիսկ կարելի է ասել՝ այդ յուրօրինակության մեջ քիչ հնամենի ռուսերենը: Բայց ես կաշխատեմ հնարավորինս պարբերար տեղադրել այտեղ նոր թարգմանություններս: Նախապես ներող եղեք անխուսափելի թերությունների համար, որոնք անշուշտ կլինեն հայոց լեզվի ոչ բավարար գիտելիքներիս պատճառով: Բայց և այնպես ինձ թվում է անհրաժեշտ՝ այսօր, մարդկության համար շատ կարևոր փոփոխությունների նախօրեին, հայ ընթերցողին ծանոթացնել այնպիսի մի հիասքանչ, ինքնատիպ, եթե կարելի է այսպես ասել՝ համամարդկասեր, - մտածողի պոէզիայի հետ, ինչպիսին է Նիկոլայ Ռերիխը:

Չգիտեմ, թե որքան հաճելի կլինի այս ընթերցումը շատերի համար: Բայց նա, ով կկարողանա գտնել Ռերիխի առաջարկած բանալիներն ու բացել Էլ Մորիայի աշխարհի դռները, մեծ հայտնությունների կգա անկասկած:

Sambitbaba
12.12.2011, 09:51
ՄՈՐԻԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐԸ

ՆԱԽԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Ամեն Ռուսաստաններից վեր, կա մեկը`
անմոռանալի Ռուսաստան:
Ամեն տեսակ սիրոց վեր, կա մեկը`
համամարդկային սեր:
Ամեն գեղեցկություններից էլ վեր, կա մեկը`
տանող դեպի Տիեզերքի ճանաչումը:




1. ՍՈՒՐԲ ՆՇԱՆՆԵՐ


ԽՈՍՔ ՀՄԱՅԱԿԱՆ

I.
Հայրը` կրակ է: Որդին` կրակ է: Ոգին` կրակ է:
Երեքը` հավասար, երեքն` անբաժան:
Բոց և հուր է` սիրտը նրանց:
Կրակ է` աչքերը նրանց:
Մրրիկ ու բոց է` շուրթերը նրանց:
Բոցն Աստվածության` կրակ:
Նենգերին կայրի կրակը:
Բոցը ճարպիկին կվառի:
Հուրը հանդուգնին ետ կդարձնի:
Անվեհերներին` կմաքրի:
Կծռի դևերի նետերը:
Օձի թու՛յնը թող պատի նենգերին:
Ագլամի՛դ, օձի՛ տիրակալ:
Արտա՛ն, Արիո՛ն, լսեք դու՛ք էլ:
Վա՛գր, արծի՛վ, առյու՛ծ ամայի
դաշտերի: Պահպանե՛ք չարերից:
Օձի պես ոլորվի՛ր, կրակի պես վառվի՛ր,
կորսվի՛ր, կորի՛ր,
չարի՛ք:

II.
Հայրը` Խաղաղ է: Որդին` Խաղաղ է: Ոգին` խաղաղ է:
Երեքը` հավասար, երեքն` անբաժան:
Ծով է կապույտ` սիրտը նրանց:
Աստղեր են` աչքերը նրանց:
Գիշերվա լուսածագ է` շուրթերը նրանց:
Աստվածության Խորությունն է` ծովը,
Անցնում են կտրիճները ծովով:
Նրանց չեն տեսնում դևերի նետերը:
Լուսա՛ն, գա՛յլ, բազե՛,
Պահպանե՛ք կտրիճներին:
Ճանապա՛րհ փռեք:
Կիյոս, Կիոյզավի,
ճամփա տվեք
կտրիճներին:

III.
Քարը ճանաչիր: Քարը պահպանիր:
Կրակը թաքցրու: Կրակով վառվիր:
Կարմրով` խիզախ:
Կապույտով` հանգիստ:
Կանաչով` իմաստուն:
Իմացիր միայն դու: Քարը պահպանիր:
Ֆու, Լո, Հո, դու՛ք Քարը կրեք:
Ցույց տվեք խիզախներին:
Հավատարիմներին` տվե՛ք:
Իեննո Գույո Դյա`
ուղի՛ղ գնա:

1911

Sambitbaba
12.12.2011, 09:55
ՍՈՒՐԲ ՆՇԱՆՆԵՐ

Մենք չգիտենք: Բայց նրանք` գիտեն:
Քարերը` գիտեն: Նույնիսկ գիտեն
ծառերը: Եվ հիշում են:
Հիշում են, թե ով է անուն տվել սարերին
և գետերին: Ով է հիմք դրել նախկին
քաղաքներին: Ով է անուն տվել
անհիշելի երկրներին:
Մեզ համար անհայտ բառեր:
Նրանք բոլորը լիքն են իմաստով:
Ամենը լիքն է հերոսությամբ: Ամենուր
հերոսներ են անցել: "Գիտենալ" բառը
քաղցր բառ է: "Հիշել" բառը`
սարսափելի բառ է: Գիտենալ և
հիշել: Հիշել և գիտենալ:
Նշանակում է` հավատալ:
Թռչում էին երկնային նավերը:
Հեղուկ կրակ էր թափվում: Փայլատակում էր
կայծը կյանքի ու մահվան:
Ոգու ուժով են կերտվել
քարե ապառաժները: Կոփվել է
Թուրը հիասքանչ: Իմաստուն
գաղտնիքներ են պահել գրերը:
Եվ նորից ակնհայտ է ամեն ինչ: Ամեն ինչ նոր է:
Կյանք դարձավ հեքիաթ-ասացվածքը:
Եվ մենք ապրում ենք նորից:
Եվ նորից կփոխվենք: Եվ նորից
կտրվենք հողին:
Մեծն "այսօրը" կխամրի
վաղը: Բայց ի հայտ կգան
սուրբ նշանները: Այնժամ,
երբ կարիք լինի: Չեն նկատի նրանց:
Ո՞վ գիտի: Բայց նրանք կկերտեն
Նոր կյանքը: ՈՒրեմն ու՞ր են
սուրբ նշանները:

1915

Sambitbaba
13.12.2011, 10:17
ԿՏԵՍՆԵՆՔ

Մենք գնում ենք փնտրելու սուրբ
նշանները: Գնում ենք
լուռումունջ: Մարդիկ անցնում են, ծիծաղում են,
կանչում են իրենց հետևից: Մյուսները շտապում են
դժգոհ: Ուրիշները մեզ
սպառնում են: Ցանկանում են խլել
մեր ունեցած ամեն ինչ: Չգիտեն
անցորդները, որ մենք դուրս ենք եկել
փնտրելու սուրբ նշանները: Սակայն
սպառնողները կանցնեն: Նրանք
շատ գործեր ունեն: Իսկ մենք
կփնտրենք այն սուրբ
նշանները: Ոչ ոք չգիտի, թե որտեղ է
Տերը թողել Իր նշանները:
Շատ հնարավոր է, որ նրանք՝ ճամփեզրի
սյուների վրա են: Կամ՝ ծաղիկների մեջ:
Կամ՝ գետի ալիքների մեջ:
Կարծում ենք, որ նրանց կարելի է
փնտրել Երկնքի կամարների վրա:
Արևի լույսի ներքո, լուսնի քողի
տակ: Խեժի և խարույկի լույսի
ներքո կփնտրենք մենք
սուրբ նշանները: Մենք քայլում ենք
երկար, նայում ակնապիշ:
Շատ ու շատ մարդիկ անցան-գնացին:
Մենք կասկածում ենք, թե նրանք
գիտեն հրամանը. գտնել
սուրբ նշանները:
Մթնում է: Դժվար է ճանապարհը
տեսնել: Անհասկանալի տեղեր են:
Որտե՞ղ կարող են լինել նրանք՝
սուրբ նշանները: Հավանաբար,
մենք նրանց այսօր արդեն
չգտնենք: Բայց վաղը կլինի
լույս: Ես գիտեմ՝ մենք նշանները
կտեսնենք:

1915.

Sambitbaba
14.12.2011, 08:24
ՎԵՐՋԻՆ ԴԱՐՊԱՍԻ ՎՐԱ

Մեզ ասացին. “չի կարելի”:
Բայց այնուհանդերձ մենք մտանք:
Ամենուր լսում էինք. “չի կարելի”:
Բայց մենք դարպասին մոտեցանք:
Մենք ցանկանում էինք նշանները տեսնել:
Մեզ ասացին. “չի կարելի”:
Լույս ցանկացանք մենք վառել:
Ասացին մեզ. “չի կարելի”:
“Ալեհեր պահապաններ, կյանք տեսած,
իմաստուն: Դուք սխալվում եք:
Տերը թույլատրել է տեսնել:
Միգուցե այդ Նա է ցանկանում, որպեսզի
մենք գիտենանք, որ մենք տեսնենք:
Դարպասից այն կողմ լրաբերն է կանգնած:
Մեզ նա ինչ-որ բան է բերել:
Պահապաններ, ներս թողեք մեզ”:
“Չի կարելի”, ասացին մեզ
և փակեցին դարպասները:
Բայց և այնպես շատ դարպասներ
մենք անցանք: Պահապանները
թողնում էին մեզ: Երբեմն
մեր՝ “կարելի է” խոսքն էր անցնում:
Դարպասի պահապանները պահպանում էին մեզ:
Եվ խնդրում էին: Նաև սպառնում:
Զգուշացնում էին. “Չի կարելի”:
Ամենուր տարածեցինք մենք այդ “չի կարելին”:
Չի կարելի ամեն ինչ:
Չի կարելի ամեն ինչի մասին:
Չի կարելի ամեն ինչի հանդեպ:
Եվ “կարելի է”՝ միայն վերջում:
Բայց վերջին դարպասի վրա գրված կլինի,
գրված կլինի. “կարելի է”:
“Չի կարելին” կմնա հետևում:
Նա կարգադրել է
այդպես պատկերել
վերջին դարպասի վրա:


1916.

Sambitbaba
15.12.2011, 08:58
ԱՂՔԱՏԸ

Կեսգիշերին եկավ մեր Արքան:
Մտավ ննջարան: Նա այդպես ասաց:
Իսկ առավոտյան նա ամբոխ դուրս եկավ:
Մենք չգիտեինք, որ գնաց…
Չհասցրեցինք անգամ մենք տեսնել նրան:
Իսկ նա պետք է տար հրաման:
Բայց ոչինչ, ամբոխի մեջ կմոտենանք Արքային
և կասենք-կհարցնենք անպայման:
Ինչ մե՜ծ է ամբոխը: Փողոցներ կան որքա՜ն:
Որքա՜ն ճամփաներ ու արահետներ:
Ո՞ւր է … Նա կարող էր հեռու հեռանալ:
Եվ արդյո՞ք հետ կգա երբևիցէ:
Ամենուր հետքեր են ավազի վրա:
Ուրեմն, հետքերը կվերծանենք:
Երեխա է անցել: Ահա մի կին՝ բեռնված:
Մի կաղ մարդ երևի՝ կողքի շատ է հենվել:
Մի՞թե այդպես էլ չի հաջողվի պարզել:
Չէ՞ որ միշտ մահակ է ունեցել Արքան:
Փորձենք վերծանել հենվողների հետքերը:
Ահա ռազմական մի նիզակ սրածայր:
Նման չէ՛: Ավելի լայն է մահակն Արքայի,
և հանգիստ է քայլվածքը նրա:
Մահակի հարվածներն էլ դիպուկ կլինեին:
Որտեղի՞ց ոտնահետքեր այսքան:
Կարծես թե բոլորը պայմանավորվել են կտրել
մեր ճամփան: Հարկավոր է շտապել:
Հե՜յ, վեհասքանչ մի հետք եմ տեսնում,
որն ուղեկցվում է խաղաղ, լայն մահակով :
Դա, հավանաբար, նա է՝ մեր Արքան:
Կհասնենք նրան մենք շուտով:
Հրհրեցինք և անցանք շատ մարդկանց:
Շտապեցի՛նք, շտապում էինք մենք շատ:
Բայց մահակով քայլողը աղքատ
մի կույր էր: Ընդամենը մի կույր էր
աղքատ:

1916.

Sambitbaba
15.12.2011, 17:22
ԱՐԱՀԵՏՆԵՐ

Արքայի հետևից կհասնենք անտառում:
Մեզ այնտեղ մարդիկ էլ չեն խանգարի:
Հենց այնտեղ էլ ամեն բան կհարցնենք Արքայից:
Բայց Արքան միշտ մենակ է քայլում,
իսկ անտառը լիքն է արահետներով:
Հայտնի չէ, արահետներով ո՞վ է անցել, ո՞վ…
Գիշերվա բնակիչներն են անցել:
Լուռումունջ անցել են ու գնացել:
Իսկ ցերեկն ամայի է անտառում:
Լուռ են թռչունները և քամին էլ է լռում:
Արքան հեռու է գնացել:
Լռություն են պահպանում ճամփաներն ու
արահետները:

Sambitbaba
16.12.2011, 21:58
ՀԱՎԱՏԱ՞Լ

Վերջապես մենք պարզեցինք,
թե ուր է մեր Արքան գնացել:
Հին հրապարակը երեք աշտարակների:
Այնտեղ որոշել է նա ուսուցանել:
Այնտեղից՝ արձակել հրամաններ:
Կասի մեկ անգամ ընդամենը: Կրկին՝
մեր Արքան երբեք չի կրկնել:
Դեպի հրապարակ է հարկավոր շտապել:
Փոքրիկ փողոցներով ավելի շուտ կհասնենք:
Շտապողների ամբոխները կշրջանցենք:
Հոգևոր Աշտարակի շեմի մոտ
դուրս կգանք: Շատերին է այդ ճամփան
անծանոթ: Սակայն
ամենուր ժողովուրդը հոսում է:
Լիքը լցված են բոլոր ճամփաները:
Պահակային դարպասները խցանված են:
Իսկ այնտեղ նա խոսում է արդեն: Խոսում է:
Հեռու է ու չենք հասնի մենք:
Առաջին հասնողին ոչ ոք չի ճանաչում:
Աշտարակը տեսանելի է, սակայն շատ է հեռվում:
Երբեմն թվում է, թե ինչ-որ խոսքեր են հնչում
արքայական: Բայց ոչ,
անհնար է այս հեռվից լսել Արքայի խոսքերը:
Այդ մարդիկ են խոսքերը մեկմեկու
փոխանցում: Կինը՝ զինվորին:
Զինվորն՝ ազնվականին: Ինձ հաղորդեց
նրանց հարևան կոշկակարը: Արդյո՞ք
նա ճիշտ է լսել այդ խոսքերը
տան շեմին կանգնած վաճառականից :
Կարո՞ղ եմ արդյոք ես նրանց
հավատալ:

Sambitbaba
19.12.2011, 07:55
ՎԱ՞ՂԸ

Ես այնքան օգտակար բաներ գիտեի,
իսկ այժմ ամեն ինչ մոռացել եմ:
Ինչպես թալանված ճամփորդ,
ինչպես իր ունեցվածքը կորցրած մի աղքատ,
իզուր վերհիշում եմ այն հարստության մասին,
ինչին ես տիրում էի վաղուց;
վերհիշում եմ անսպասելի, անգիտակցաբար,
չգիտենալով, թե երբ կառկայծի այդ զոհված
գիտելիքը: Դեռ երեկ գիտեի ես շատ բան,
բայց գիշերվա ընթացքում ամեն միտք մթագնել է:
Ճիշտ է, հսկա էր ցերեկը:
Մութ էր գիշերն ու երկար:
Եկավ բուրավետ առավոտը:
Հիասքանչ օր էր և ցուրտ էր:
Եվ, պայծառացած նոր արևից,
Մոռացա ես ու զրկվեցի նրանից,
ինչ կուտակել էի տարիներ:
Նոր արևի շողերի ներքո
հալվեցին, չքացան գիտելիքներս բոլոր:
Եվ էլ ես չգիտեմ, թե ինչպես տարբերել
ընկերներիս՝ թշնամիներիցս նենգ:
Ես չգիտեմ, թե երբ է սպասում ինձ
վտանգը: Ես չգիտեմ, թե երբ
կգա գիշերը: Եվ դիմավորել
նոր արև՝ ես էլ չեմ կարողանա:
Այս ամենին ես տիրել եմ,
բայց հիմա՝ աղքատ եմ:
Ցավալի է, որ կիմանամ նորից
անհրաժեշտ բանը ոչ շուտ առավոտից,
իսկ օրն այսօրվա դեռ երկար է:
Ե՞րբ կգա նա՝
վաղը:

Sambitbaba
21.12.2011, 22:42
ԺԱՄԸ

Ամբոխի մեջ մեզ դժվար է քայլելը:
Շատ են թշնամական ուժերն ու ցանկությունները:
Մութ արարածներն իջել են
անցորդների դեմքերին և ուսերին:
Դուրս գանք ամբոխից, այնտեղ
բլրի վրա, որտեղ մի սյուն է
կանգնած հինավուրց, կնստենք:
Ամբոխը կանցնի մեր կողքով:
Մթի ծնունդները կնստեն ներքևում,
իսկ մենք կսպասենք:
Եվ եթե լուրը
սուրբ նշանների մասին հայտնվի,
մենք դեպի այն կընթանանք:
Տեղից վեր կկենանք ու հարգալից կխոնարհվենք
լուրերը բերող թափորին:
Զգոն պետք է նայենք:
Սուր պետք է լսենք:
Պետք է կարողանանք և ցանկանանք
և դուրս գանք, երբ կգա
ժամը:

Sambitbaba
22.12.2011, 18:40
ԱՄԲՈԽԻՆ

Պատրաստ է իմ հանդերձը: Հիմա
ես դիմակը կհագնեմ: Մի զարմանա,
իմ ընկեր, եթե դիմակը լինի
սարսափելի: Չէ՞ որ ընդամենը
երեսկալ է այն: Հարկադրված ենք
մենք դուրս գալ տնից: Ո՞ւմ կհանդիպենք
արդյոք: Չգիտենք: Ի՞նչ պատճառով
դուրս կգանք : Իսկ մոլեռանդներից՝
վահանով պաշտպանվիր:
Ինչ է, դիմակս քեզ դուր չի՞ գալիս:
Մի՞թե նման չէ այն ինձ:
Հոնքերի տակ չեն երևում
աչքե՞րը: Շատ կնճիռներ կան ճակատի՞ն:
Բայց շուտով երեսկալները
կհանենք: Եվ կժպտանք
մեկմեկու: Իսկ հիմա եկ խառնվենք
ամբոխին:

1913.

Sambitbaba
23.12.2011, 17:17
ԱՆԻՄԱՍՏ Է

Սուրբ նշանները չեն երևում:
Եկ, աչքերիդ տուր հանգիստ:
Գիտեմ, հոգնել են հեռուն նայելուց:
Նրանք դու փակիր:
Ես քո փոխարեն կնայեմ: Կասեմ
այն, ինչ կտեսնեմ: Լսի՛ր:
Շուրջ բոլորը դեռ նույն հարթավայրն է:
Ալեհեր թփերն են խշխշում:
Պողպատով են փայլում լճերը:
Քարերն են անպատասխան քարացել և լռում:
Փայլում են իրենց սառը
փայլքով: Երկնքում ցուրտ ամպեր են:
Տես՝ կնճռոտվել են: Տես՝ հեռացան
անսահման: Գիտեն, բայց թաքցնում
և լռում են: Չեմ տեսնում մի թռչուն անգամ:
Գազան անգամ չի վազում այս հարթավայրում:
Այդպես էլ ոչ ոգու ես չեմ տեսնում:
Ոչ ոք չի գալիս: Հեռվում՝
ոչ մի կետ: Ոչ մի ճամփորդ էլ չկա, դա փաստ է:
Չգիտեմ: Չեմ տեսնում: Չեմ հասկանում:
Աչքերդ սրելն էլ լրիվ
անիմաստ է:

1918.

Sambitbaba
26.12.2011, 11:17
ՊԱՐԻ ՄԵՋ

Վախեցեք, երբ Հանգիստը կսկսի
շարժվել: Երբ նոր ծլած քամիները
մրրիկներ կդառնան: Երբ մարդկանց ասածները
կանիմաստանան:
Սարսափեք, երբ մարդիկ թաղել կսկսեն
հողի մեջ գանձերը իրենց:
Վախեցեք, երբ մարդիկ ապահով կհամարեն
կրել գանձերն իրենց՝ իրենց
մարմնի վրա միայն: Վախեցեք, երբ ձեր շուրջ
ամբոխներ հավաքվեն: Երբ գիտության մասին
մոռանան: Եվ ուրախությամբ կավերեն նախկինում
իմացածը: Եվ հեշտորեն ի կատար ածեն իրենց
սպառնացածը: Երբ գիտելիքը ձեր գրի առնել
չեք կարողանա: Երբ սուրբ գրքերի էջերը անհիմն
դառնան, իսկ ասված խոսքերն էլ՝ իսկույն
չարանան: Է՜խ, իմ հարևաններ:
Դուք չհարմարվեցիք: Ամեն ինչ
հերքեցիք: Ներկայից հեռու էլ ոչ մի
գաղտնի՛ք: Եվ, դժբախտության տոպրակը
ձեռքներիդ, գնացիք թափառելու և աշխարհը
գրավելու: Ձեր խելագարությունն անհասկանալի՝
ամենատգեղ կնոջն անվանեց ցանկալի՛:
Հե՜յ, դուք, փոքրիկ խորամանկներ,
պարող անվերջ:
Դուք պատրաստ եք այսօր ձեզ խեղդել
պարի մեջ:

1916.

Sambitbaba
02.01.2012, 19:03
ԿԲԱՐՁՐԱՆԱՄ

Նորից կսկսեմ ես կանչել:
Այս ո՞ւր ինձանից հեռացաք:
Ես չեմ կարողանում ձեզ լսել:
Ձեր ձայները դիպան ժայռերին՝
խլացան: Չեմ տարբերում էլ ես
ձեր ձայները
չորացած ճյուղի անկումից, պատահական
մի թռչնի թռիչքից: Իմ կոչերը
նույնպես ձեր համար անէացան:
Կգա՞ք դուք ինձ հետ արդյոք, ես չգիտեմ,
բայց ցանկանում եմ մեկ անգամ էլ
բարձրանալ գագաթը սարի: Քարերը
մերկացել են արդեն: Մամուռները
նոսրացել են, իսկ գիհը՝
չորացել և շատ թույլ է ճյուղին:
Օղաթոկը ձեր ինձ էլ պետք կգար, բայց դե…
ոչինչ, ես մենակ էլ
կբարձրանամ:

1917.

Sambitbaba
03.01.2012, 20:46
ԿՏԵՍՆԵՍ

Ի՞նչն է իմ դեմքը տաքացնում:
Այդ արևն է շողում, ջերմությամբ
մեր այգին է լցնում:
Ի՞նչն է այնտեղ աղմկում:
Ծովն է աղմկում: Եվ սակայան
լեռների հետևից այն չի երևում:
Որտեղի՞ց է գալիս նուշի հոտը:
Տես, բալենին էլ լրիվ բողբոջապատ է:
Սպիտակ ծաղիկներ են բոլոր
ծառերին: Ծաղկել է նույնիսկ
ծեր խնձորենին: Ամենն ամենուր
տարբեր փայլք ունի: Ի՞նչ է առջևում՝
դու բարձր ես կանգնած:
Մեր առջև սքանչելի մի այգի է փռված:
Մարգագետնից այն կողմ՝ ծովախորշն է կապտում:
Այն կողմում բլուրներ են և անտառն է
մթնում: Մթնած են թվում ծառապատ
սարերը: Երկնագույն հեռուն են գնում
ուրվանկարները: Ե՞րբ եմ տեսնելու արդյոք ես
այս ամենը: Վաղը
կտեսնես:

1917.

Sambitbaba
05.01.2012, 21:58
ԴՌՆԱՊԱՆԸ

“Ասա, դռնապան, ինչո՞ւ ես
այս դուռը կողպում: Ի՞նչ ես
անվերջ պահպանում”: - “Պահպանում եմ
ննջարանի գաղտնիքը”: -“Բայց չէ՞ որ դատարկ է
սենյակը: Վստահելի մարդիկ ասացին ինձ.
չկա այնտեղ ոչինչ”: -
“Ես գիտեմ գաղտնիքն անկասկած:
Եվ այն պահպանելու համար եմ դրված”: -
“Բայց դատարկ է քո սենյակը”: -
“Քեզ համար՝ այն դատարկ է”, - ասաց
դռնապանը:

Sambitbaba
07.01.2012, 08:06
ԴԱՐՊԱՍԻ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

Այսօր ես կախարդ կլինեմ
և անհաջողությունը՝ հաջողություն կդարձնեմ:
Լռողները խոսեցին:
Հեռացողները հետ նայեցին:
Ահեղները խոնարհվեցին:
Սպառնողները կախեցին գլուխները:
Աղավնու պես թռած-եկած մտքերը
կազմեցին աշխարհի օրենսգրքերը:
Ամենախաղաղ խոսքերը մրրիկներ
բերեցին: Դու քայլում էիր, ինչպես ստվերը
անողոք գալիքի:
Եվ համաձայն ես անգամ երեխա դառնալ,
որ քեզ ոչ մի ամոթ չխանգարի:
Դու նստել էիր սահմանամերձ դարպասների մոտ,
քեզ հասանելի էր ամեն մի սրիկա:
Հարցնում էիր, ո՞վ է ցանկանում
քեզ խաբել: Ինչո՞ւ ես զարմանում:
Հաջողակ որսորդն ամեն ինչից անկախ
արժանի որս կգտնի: Կգտնի անվախ:
Բայց, ստանալով հաջողությունս,
գնալուց, ես գիտեմ, ձեզանից շատերին
չտեսա: Լավագույն
հանդիպումները մեր անկատար մնացին:
Շատ բարի մարդիկ մեր կողքով անցան-
գնացին, կամ էլ դեռ
չհասան: Իսկ ես նրանց այդպես էլ
չճանաչեցի: Զգեստափոխվեցի և ձեր մեջ
նստեցի: Ու դուք էլ թաքնվել էիք
տարբեր շորերի տակ:
Լուռ պահպանում էիք
արդեն ժանգոտած
բանալիները դարպասի:

1917.

Sambitbaba
09.01.2012, 03:34
ԴԵՊԻ ՆԱ

Վերջապես ես գտա անապատի մենակյացին:
Գիտե՞ք, թե ինչ դժվար է գտնել
այս երկրում մենակյացի:
Հարցրեցի, թե կարո՞ղ է նա արդյոք ցուցադրել
ինձ իմ ճանապարհը և արդյո՞ք կընդունի
նա բարյացկամորեն իմ աշխատությունները:
Երկար նայեց նա ինձ վրա ու հարցրեց,
թե ի՞նչ ունեմ ես ամենից սիրելի:
Ամենից թանկագին: Պատասխանեցի.
“Գեղեցկությունը”: - “Ամենից սիրելին
դու պետք է լքես”: - “Այդ ո՞վ
պատվիրեց դա”, - ես հարցրեցի:
“Աստված”, - պատասխանեց անապատի մենակյացը:
Թող պատժի ինձ Աստված՝
ես չեմ լքի ունեցածս ամենահիասքանչը,
ինչը բերում է մեզ
դեպի Նա:

1920.

Sambitbaba
10.01.2012, 19:24
ՄԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ճամփորդներ, մենք անցնում ենք
գյուղական ճանապարհով: Խուտորները հաջորդվում են
դաշտերով ու թավուտներով: Երեխաները հոգում են
նախիրների մասին: Մեզ մոտենում են
նրանք միասին: Մի տղա մեզ մի կողով
հատապտուղ նվիրեց: Հոտավետ խոտի փունջը
մի աղջիկ մեզ մեկնեց: Մի փոքրիկ հանուն մեզ
բաժանվեց շերտավոր
նախշերով զարդարած մահակից:
Մտածում էր, թե մահակով
մեզ հեշտ կլինի քայլել:
Իսկ մենք անցնում ենք: Անցանք-գնացինք:
Ու չենք հանդիպի երեխաներին այս փոքրիկ
էլ երբեք: Եղբայրներ, խուտորներից
դեռ այնքան էլ չենք հեռացել, իսկ նվերներից
դուք արդեն հոգնեցիք:
Հոտավետ խոտն արդեն ճամփեքին սփռեցիք:
Դու՝ կեչու կեղևից այն կողովը կոտրեցիր:
Իսկ դու՝ առվակը նետեցիր
հենափայտը փոքրիկի: Ինչների՞ս է այն պետք:
Մեր երկար ճամփեքին:
Բայց փոքրիկները էլ ուրիշ ոչինչ չունեին մեզ տալու:
Նրանք տվեցին մեզ լավագույնը
իրենց ունեցածից,
որ քիչ զարդարեն
մեր ճանապարհը:

1917.

Sambitbaba
12.01.2012, 18:25
ՉԵՄ ԲԱՑԻ

Թող քմծիծաղըդ, բարեկամ:
Չէ՞ որ չգիտես դու, թե այստեղ ինձ մոտ
ի՛նչ է թաքցված: Չէ՞ որ առանց քեզ
լցրեցի ես սնդուկը: Առանց քեզ
այն շորով ծածկեցի:
Բանալիով կողպեքը կողպեցի:
Շրջակայքում մեկնումեկին
հարցնել էլ չի հաջողվի:
Իսկ թե ցանկանաս մեկին ասել՝
ուրեմն ստիպված կլինես խաբել:
Հնարիր ինքդ և խաբիր,
բայց սնդուկն արդեն ես
չեմ բացի:

1917.

Sambitbaba
13.01.2012, 07:51
2. ՕՐՀՆՎԱԾԻՆ

ԿԱԹԻԼՆԵՐ

Քո երանությունը լցվում է
ձեռքերիս: Ավելացած՝ թափվում է
մատներիս արանքով: Ամբողջը պահպանելու
ոչ մի հնար չունեմ ես: Հարստության փայլուն ծփանքը
նշմարել չեմ հասցնում:
Քո երանության ալիքը թափվում է
ձեռքիցս հողին: Չեմ տեսնում այդ թանկարժեք
խոնավությունը հավաքողին: Իսկ ո՞ւմ վրա կընկնեն
մանր ցայլքերը: Չեմ հասցնի բացել ես
տանս դռները: Ափերիս մեջ բերնեբերան
լցված երանությունից
ես տուն կհասցնեմ
ընդամենը
կաթիլներ:

1920.

Sambitbaba
15.01.2012, 17:56
ԺԱՄԱՆԱԿՆ Է

Վեր կաց, ընկերս: Լուր ունենք ստացած:
Ավարտվեց հանգստիդ ժամանակը:
Ես հենց նոր իմացա, թե որտեղ է պահված
սուրբ նշաններից մեկը:
Մտածիր, թե որքան երջանիկ կլինենք,
եթե գոնե մեկ նշան քեզ հետ մենք գտնենք:
Մինչև արևածագ մեզ պետք է շարժվել:
Գիշերով ամեն ինչ պետք է պատրաստել:
Այս գիշեր երկինքը, ընկերս, նայիր,
աներևակայելի հիասքանչ տեսք ունի:
Չեմ հիշում, թե երբևէ նման բան տեսել էի:
Դեռ երեկոյան, հիշո՞ւմ ես, Կասսիոպեան
համ տխուր էր, համ էլ ամպամած,
Ալդեբարանն էր կարծես վախվորած:
Դեհ, իսկ Վեներան անգամ չերևաց:
Բայց հիմա նոր կյանք են առնում բոլորը:
Տես, ինչպես են փայլում Օրիոնն ու Արկթուրը:
Իսկ Ալտաիրից ավելի վերև,
տես, նոր աստղային ինչ-որ նշաններ
ցոլում են, նաև համաստեղությունների
միգամածությունն է պարզ ու թափանցիկ:
Մի՞թե դու չես տեսնում
ճամփան դեպի այն, ինչ մենք վաղը կգտնենք:
Աստղային գրերն են արդեն արթնացել:
Հավաքիր ունեցած-չունեցածդ:
Զենք հարկավոր չէ վերցնել:
Բայց հագիր շատ ամուր կոշիկներ:
Պինդ ձգիր գոտիդ:
Ճամփան մեր քարաշատ է:
Բռնկվել է արդեն արևելքը:
Ժամանակն է:

1916.

Sambitbaba
16.01.2012, 08:03
ՏԱՆՈՂ

Հեյ, գիշերային լռության մեջ եկող,
ասում են, թե Դու անտեսանելի ես,
բայց ոչ, ճիշտ չէ դա:
Ու մարդիկ գիտեմ ես հարյուրավոր,
որոնք պնդում են, թե տեսել են Քեզ,
գոնե մեկ անգամ:
Քո միշտ փոփոխվող բազմակերպ դեմքը
չհասցրեցին զննել
մի երկու խեղճ ու մի քանի հիմար:
Դու չես ցանկանում խառնվել մեր
կյանքին: Դու չես ցանկանում մեզ սարսափեցնել
և գալիս ես լուռ, անցնում ես անձայն:
Աչքերդ կարող են կայծակներ նետել,
ձայնդ կարող է բարձր որոտալ:
Եվ ձեռքդ էլ կարող է շատ ծանր լինել
անգամ սև քարի համար:
Բայց Դու կայծակներ երբեք չես նետում,
Դու չես որոտում
և ավերանք էլ երբեք չես անի: Գիտես,
որ ավերումը հանգստի դիմաց՝ աննշան բան է:
Գիտես անկասկած, որ լռության ձայնը
բարձր է ամպրոպից: Դու գիտես,
լռության մեջ եկող և
տանող:

1916.

Sambitbaba
17.01.2012, 18:35
ԱՌԱՎՈՏԻՑ

Չգիտեմ և չեմ կարող:
Երբ ցանկանում եմ, մտածում եմ, -
գուցե ինչ-որ մեկն ավելի շա՞տ է ցանկանում:
Երբ ես իմանամ, -
ինչ-որ մեկն ավելի հաստատ իմանալ չի՞ կարող:
Երբ կարողանամ՝
չի՞ կարող ինչ-որ մեկն ավելի լավ, ավելի խոր:
Եվ ահա, ես չգիտեմ և չեմ կարող:
Դու, լռության մեջ եկող,
կարո՞ղ ես անձայն ինձ ասել.
ես ի՞նչ եմ կյանքում ցանկացել
և ինչի՞ եմ հասել:
Դիր ձեռքդ գլխիս, -
ես նորից կարողանալ և ցանկանալ կսկսեմ,
գիշերվա ցանկացածս կսկսեմ ես հիշել
առավոտից:

1916.

Sambitbaba
19.01.2012, 07:34
ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդունիր նվերս, ընկեր սիրելի:
Գործով և գիտելիքներով ես կուտակեցի
այդ նվերը: Որպեսզի տամ՝ հավաքեցի:
Գիտեի, որ տալու եմ: Այդ նվերի
վրա հավաքիր հոգու
ուրախությունները: Լռություն և հանգիստ:
Հայացքդ նետիր նվերին,
երբ հոգիդ է խռովվում:
Իսկ եթե ցանկանաս կարգադրել սպասավորիդ,
որ նվերը բերի, դու այն անվանիր
երանություն:

1918.

Sambitbaba
20.01.2012, 21:59
ԲԱՑԻՐ

Քո պատերից կախած դարակների վրա
բազում սրվակներ են
դրված: Տարբեր գույների:
Բոլորը՝ զգուշորեն
փակված: Ոմանք էլ խնամքով
փաթաթված, որ լույս չտեսնեն:
Թե ի՞նչ կա նրանց մեջ՝ չգիտեմ:
Բայց շատ խիստ ես նրանք պահպանում:
Մենակ մնալով մութ գիշերներին, կրակ ես վառում,
և նոր բաղադրություն ես արարում:
Գիտես, թե ինչին է օգուտ
ամեն մի բաղադրությունը:
Իսկ ինձ անհրաժեշտ է քո օգնությունը:
Քո բոլոր միջոցներին ես հավատում եմ:
Որը որ օգուտ կտա
ինձ հենց հիմա`
դու այն էլ
բացիր:

1917.

Sambitbaba
27.01.2012, 08:24
ԹՈՂԵԼ ԵՄ

Ես պատրաստվեցի ճանապարհ ընկնել:
Ունեցած-չունեցածս ես տանն եմ թողել:
Վերցրեք, ինձ ոչինչ պետք չէ, ընկերներս:
Այժմ կշրջանցեմ ես մեկ անգամ ևս
իմ տունը: Եվս մեկ անգամ
կտնտղեմ իրերը: Կնայեմ նկարներին
իմ ընկերների ևս մեկ անգամ:
Եվ վերջին անգամ: Գիտեմ ես արդեն,
որ ինձ անհրաժեշտ ոչինչ չեմ թողել:
Իրերը, որ ինձ միշտ էլ նեղել են,
ինքնակամորեն ինքս եմ տալիս: Առանց իրերի
կյանքս ավելի ազատ կլինի: Հիմա դեպի քեզ,
ով ինձ ազատված լինել հորդորեց,
անդրադառնում եմ: Մեկ անգամ ևս
տանը ման կգամ: Մեկ անգամ ևս
կփորձեմ զգալ ամենը, ինչից ես ազատվել եմ:
Ազատ եմ, անկախ և միտումներով էլ
ես անսասան եմ: Պատկերներն ընկերներիս
և տեսքը նախկին իրերիս՝ էլ ինձ
չեն խռովում: Գնում եմ: Շտապում եմ ես:
Բայց գոնե մեկ անգամ, մեկ անգամ ևս,
այս վերջին անգամ, ես կշրջանցեմ այն, ինչ
թողել եմ:

1918.

Sambitbaba
01.02.2012, 09:47
ԼՈՒՅՍԸ

Ինչպե՞ս տեսնենք Քո դեմքը:
Ամենաթափանց Դեմքը,
զգացմունքից ու մտքից էլ խոր:
Անշոշափելի, անտեսանելի,
անլսելի: Ես կանչում եմ ձեզ.
սիրտ, իմաստություն և գործ:
Ո՞վ ճանաչեց այն, ինչը ոչ համ,
ոչ ձայն և ոչ ձև չգիտի
և սկիզբ ու վերջ էլ չունի:
Մթնում, երբ կանգ կառնի
ամեն ինչ, անապատի ծարավն ու աղն
օվկիանոսի: Կսպասեմ ես Քո
փայլքին: Քո դեմքի առջև
չի շողում արևը: Չի փայլում
լուսինը: Ոչ աստղերը, ոչ կրակը,
ոչ կայծակը: Չի փայլում ծիածանը:
Չի խաղում հյուսիսափայլը:
Այնտեղ Քո դեմքն է փայլում:
Ամեն ինչ նրա լույսով է փայլում:
Մթի մեջ կայծկլտում են Քո
փայլքի մասնիկները, և փակ աչքերումս
թրթռում է հրաշալի Քո
լույսը:

1918.

Sambitbaba
19.02.2012, 22:20
ՋԵՐՄ ԺՊԻՏԸ ՔՈ

Նավամատույցի վրա գրակախառնվեցինք և հրաժեշտ տվեցինք:
Ոսկեփայլ ալիքների մեջ թաքնվեց նավակը:
Կղզու վրա ենք մենք: Սա՝ մեր հին տունն է:
Մեր մոտ է տաճարի բանալին: Մեր քարանձավն է:
Մերն են և ժայռերը, և ծառերը, և ճայերը:
Մեր մամուռն է: Մեր աստղերն են՝ վերևում:
Մեր կղզին կշրջանցենք: Եվ գիշերվա կողմ
ճամփա կնկնենք դեպի տուն:
Վաղը, եղբայրներ, մենք վաղ կարթնանանք:
Արևից էլ առաջ:
Նախքան արևելքը վառվել կսկսի իր ջերմ շողերով:
Երբ միայն Երկիրը կլինի արթնացած:
Մարդիկ՝ դեռ քնած:
Մարդկային հոգսերից մեզ կզգանք ազատված:
Կպատկերացնենք, ասես, մարդ էլ չենք:
Եզրին մոտեցած՝ հայացք կնետենք
սահմանից այն կողմ: Լռության մեջ, անխոս:
Եվ կպատասխանի մեզ Լռողն այն կողմից:
Առավոտ, ասա, ի՞նչ էիր արդյոք դու ճանապարհում
գիշերվա ներքո և ի՞նչ է կրկին նա դիմավորում՝
ջերմ ժպիտը քո:

1918.

Sambitbaba
05.03.2012, 23:11
ՉՀԱՍԿԱՑԱԾ

Չգիտեմ, թե երբ է քո խոսքը հզոր:
Երբեմն դառնում ես շատ սովորական:
Եվ լուռ նստում ես տգետների մեջ
ոչինչ չիմացող:
Իսկ պատահում է, ասում ես մի բան
և չես էլ տխրում,
երբ քեզ չեն հասկանում:
Նայում ես երբեմն այնպես քնքշորեն
անգետգի վրա, որ ինքս եմ նախանձում
անգիտությանն այն:
Երբեմն թվում է, թե դու չես ջանում
ցույց տալ դեմքդ իրական:
Եվ երբ լսում ես անցյալում ասված ճառերը,
աչքերդ ես խոնարհում, կարծես թե ընտրում ես
ամենապարզ բառերը:
Որքա՜ն դժվար է գուշակել քո բոլոր
նպատակները: Որքա՜ն դժվար է
քեզ հետևելը: Եվ երեկ էլ, երբ դու
արջերի հետ էիր խոսում, ինձ թվաց, թե
նրանք հեռացան, քեզ
չհասկացած:

1920.

Sambitbaba
07.03.2012, 18:44
ԿՊԱՀՊԱՆԵՄ

Մոտեցիր, մոտեցիր ինձ, լուսավոր,
չեմ վախեցնի ես քեզ ոչնչով:
Դու երեկ մոտենալ էիր ցանկանում,
բայց թափառում էին մտքերս և հայացքս էր
փախչում: Եվ չէի կարող ես
քեզ տեսնել: Երբ հեռացար դու անհետ,
ես քո հոտը զգացի բուրավետ,
բայց ուշ էր արդեն: Իսկ այսօր
կնետեմ ես մի կողմ այն ամենն,
ինչ երեկ խանգարում էր ինձ տեսնել:
Լռության մեջ կսուզեմ ես մտքերս:
Ուրախության մեջ հոգուս՝ կներեմ բոլորին ես,
ով այսօր ինձ խանգարեց:
Ես հանգիստ եմ մնում:
Ինձ ոչ ոք չի խանգարում:
Չեն վախեցնում ինձ անգամ
ձայները կյանքի պատահական:
Սպասում եմ: Ես գիտեմ, որ դու
ինձ չես լքի: Կմոտենաս:
Եվ պատկերը քո ջինջ ես լռության մեջ
կպահպանեմ:

1917.

Sambitbaba
10.03.2012, 21:23
ԵՎ ՍԵՐԸ

Ինչի՜ վերածվեց ընկերությունը,
երբ ինձ թույլ տրվեց այդ հարյուրադուռ
մենաստանը մտնել:
Եթե ընկերդ, երբևիցէ սիրելի քեզ,
քեզ զայրացրել է, մի՜ պատժիր նրան,
խնդրում եմ, Հզո՜ր,
ըստ արժանիքի: Բոլորն ասում են,
քեզնից հեռացրե՞լ ես: Ե՞րբ
մխիթարված սրտով կտեսնեմ ես
նորից հաշտված քեզ: Ընդունիր նորի՜ց:
Իմ ասածների սկզբնաղբյուրը դու շատ լավ գիտես:
Ահա՛ իմ մեղքերն ու իմ հարստությունը:
Ես բերում եմ նրանք քեզ:
Վերցրո՛ւ երկուսն էլ:
Սա՛ էլ՝ գիտելիքներս և անգիտությունս:
Վերցրու երկո՛ւսն էլ:
Թող ինձ մնա իմ նվիրվածությունը՝ քեզ:
Ահա՛ մաքրությունս և ահա՛ գարշությունս:
Ես չեմ ցանկանում ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը:
Ահա թե՛ բարի և թե՛ չար իմ մտքերը:
Նվիրաբերում եմ քեզ մեկն էլ, մյուսն էլ:
Երազներս, որ ինձ դեպի մեղք են տանում,
իմ ճշմարտության երազների հետ մեկտեղ
ես քեզ եմ նվիրում:
Իսկ դու արա՜ այնպես,
որ ինձ մնա միայն
իմ հավատարմությունը՝ քեզ
և սերը:

1917.

Sambitbaba
21.03.2012, 06:55
Ա Ն Հ Ա Տ Ա Կ

Դու՝ Հզոր ես, ամենուր և ամեն ինչում:
Եվ դեպի Լույսն ես դու մեզ արթնացնում:
Դու քնեցնում ես մեզ մութ գիշերվա մեջ:
Մեր ուղեկիցն ես մեր որոնումներում:
Այդ է պատճառը, որ մենք սիրեցինք գնալ ամենուր
անգիտակցորեն: Երեք օր անվերջ մենք խարխափեցինք,
հետներս վերցրած զենք, կրակ, հագուստ…
Եվ ինչ, թռչուններ և գազաններ են մեջ շուրջ,
ամենուր: Մեր գլխի վերև մայրամուտներ են,
արևածագեր, սուր քամի շոգոտ:
Սկզբում անցանք լայն հարթավայրով:
Դաշտերը բոլոր կանաչել էին:
Իսկ հեռուները շատ կապույտ էին:
Հետո անցանք անտառներով ու մամռապատ
ճահճի մոտով: Հավամրգու թփի կողքով:
Ժանգոտ թփուտները շրջանցում էինք:
Մեր ճանապարհը որոշում էինք մենք
ըստ արևի: Ամպամածացավ: Մենք լսում էինք
քամու երգերը: Խոնավ ձեռքերով մենք որսում էինք
անցողիկ քամու տատանումները:
Քամին թուլացավ: Նոսրացան նաև
խիտ անտառները: Անցանք քարաշատ
մի բլրաշարքով: Սպիտակ ոսկրի պես
ամենուր գիհն էր գլուխը ցցել,
նաև լուսավոր երակների պես մեծ-մեծ քարերը
մխրճվել էին արարման այդ հին աշխատանքի մեջ:
Ցած էինք սահում սանդղափուլերով:
Ապառաժների շղթայից այն կողմ բան չէր երևում:
Ու… մթնում էր լուռ:
Հսկայի համար կերտած տաճարի աստիճաններով
մենք ցած կգնանք: Արդեն ամպել է:
Սկսեց մթնել: Հեռու ներքևում
մառախուղներն են փռվել հեզ, խոնարհ:
Աստիճանները հաղթահարելը դժվարանում է.
նեղ հարթակները ուղղաբերձ դարձան:
Ոտքը ներքևում ոչինչ շոշափել չի կարողանում:
Մի կերպ սողացինք մամուռի վրա:
Հենց այստեղ այսօր մենք կգիշերենք:
Մամռոտ հարթակին մենք հանգիստ կառնենք
մինչև առավոտ: Երկար լուռ գիշեր:
Վաղ արթնանալով, լսում ենք միայն
անհասկանալի ինչ-որ թռիչքի բարձր սուլոցը:
Եվ տատանվում է համաչափորեն հեռու ոռնոցը:
Հեռու արևելքը քիչ լուսարձակվեց:
Մառախուղներով հարթավայրը լցվեց:
Երկար նստել էինք աշխարհից այն կողմ:
Մինչև մառախուղը վերջացավ-գնաց:
Մեր վերև հսկա մի պատ էր կանգնած:
Մեր ոտքերի տակ
կապտին էր տալիս անդունդն
անհատակ:


1918.

Sambitbaba
07.04.2012, 17:39
Ս Ե՞ Ր

Այ, թե օր էր, հա՜: Տես,
միանգամից որքա՜ն հյուր եկավ:
Ծանոթներն իրենց հետ բերեցին
անծանոթների: Ես նախապես
նրանց մասին հարցնել չհասցրեցի:
Վատն այն էր, որ բոլորն
ինձ անհասկանալի լեզուներով էին
խոսում: Ես լսում էի նրանց
տարօրինակ խոսքերն ու ժպտում
իմ ներսում: Ոմանց ասածը
լեռնային արծվի ձայնին էր նման:
Այլոց խոսելը՝ օձի ֆշշոց էր:
Ես ճանաչեցի գայլի հաչոց էլ:
Խոսքերը փայլկտում էին մետաղի
փայլքով: Բառերը հնչում էին ահեղ
արձագանքով: Նրանց մեջ դղրդում էին
սարերի քարերը: Նրանց մեջ երկնքից
կարկուտ էր թափվում: Հորդառատ
ջրվեժն էր այնտեղ աղմկում:
Իսկ ես՝ ժպտում էի: Ես անկարող էի
հասկանալ իմաստը նրանց խոսքերի:
Չէ՞ որ կարող էր այնպես պատահել,
որ ամեն մեկը կրկնում էր անվերջ
մայրենի լեզվով,
բոլորիս համար խոսքը հաճելի.
սե՞ր:

1920.

Sambitbaba
14.04.2012, 22:30
ՉԵՍ ԿՏՐՎԵԼ

Սկսածդ գործը Դու ինձ թողեցիր:
Ցանկացար, որ այն ես շարունակեմ:
Երախտապարտ եմ, որ վստահեցիր:
Ուշադիր և լուրջ կվերաբերվեմ:
Չէ՞ որ նրանով Դու ինքդ ես զբաղվել:
Սեղանիդ մոտ կնստեմ:
Քո գրիչը կվերցնեմ:
Իրերդ ինչպես կան, այնպես էլ կթողնեմ:
Թող նրանք ինձ օգնեն:
Երբ գնում էիր, Դու ինձ շատ բաներ
այդպես էլ չասացիր:
Դրսից միշտ լսվում է
գոռգոռոցն առևտրականների:
Ձիերի դոփոցը քարե սալիկներին:
Եվ դղրդոցը մաշված անիվների:
Տանիքների տակ քամու սուլոցը:
Նավամատույցի թոկերի ճռճռոցը:
Եվ խարիսխների ծանր զարկերը:
Նաև ծովափնյա ճայերի աղաղակները:
Բայց չէի կարող ես Քեզ հարցնել.
արդյո՞ք ձայներն այս Քեզ էլ են խանգարել:
Թե՞ ամեն բանում, ինչը որ ապրում է՝
ոգեշնչում ես Դու միայն քաղել:
Որքան ես գիտեմ,
Քո բոլոր որոշումներում
հողից
չես կտրվել:

1919.

Sambitbaba
27.04.2012, 09:26
ԵՍ ՆԿԱՏՈՒՄ ԵՄ

Անծանոթ մեկը բնակություն է հաստատել
մեր այգու մոտ։ Ամեն առավոտ
նա նվագում է տավիղն իր
և իր երգն է երգում։ Մենք մտածում ենք երբեմն,
որ նա կրկնում է նույն երգը, բայց ոչ,
անծանոթը միշտ նոր երգ է երգում։
Եվ միշտ ինչ-որ մարդիկ են այգու շուրջ
հավաքվում։ Այդպես մեծացանք մենք։
Եղբայրս արդեն գնացել է հեռու՝
աշխատանք գտնելու, իսկ քույրս էլ երևի
կգնա մարդու։ Իսկ անծանոթը
դեռ երգում է այնտեղ։ Գնացինք
խնդրելու նրան, որ երգի
քրոջս մոտակա հարսանիքին։
Եվ միաժամանակ նրան հարցրեցինք.
որտեղի՞ց է նա այդքան նոր բառեր գտնում
և ի՞նչն է պատճառը, որ այսքան ժամանակ
երգերը նրա միշտ նոր են մնում։ Նա
շատ զարմացավ մեր այդ հարցերին
և պատասխանեց, ճերմակ իր մորուքը
շոյելով հանգիստ. “Ինձ թվում է, թե երեկ էր,
որ եկա և ձեր կողքին բնակություն հաստատեցի։
Եվ դեռ չեմ հասցրել ձեզ պատմել անգամ
այն ամենի մասին, ինչ որ իմ շուրջը
ես նկատում եմ”։

1919.

Sambitbaba
02.06.2012, 23:55
Մ Ա Ր Գ Ա Ր Ի Տ

Նորից լրաբեր։
Հրամանը Քո նորից։
Եվ նվեր Քեզանից։
Տիրակալ, Դու ուղարկել ես
Քո մարգարիտը և կարգադրել ես,
որ ես Այն մանյակիս
վրա տեղադրեմ։
Բայց, Տիրակալ իմ, չէ՞ որ
գիտես Դու, որ կեղծ են
քարերը բոլոր վզնոցիս։
Եվ այնքան երկար է
մանյակս, որ այդքան
երկար կարող է միայն կեղծ բանը լինել։
Շողացող Քո նվերը
իմ կեղծ քարերի մեջ կարող է խեղդվել։
Բայց Դու հրամայել ես։
Ես՝ կատարում եմ։
- - - - - -
Հե՜յ, զվարճամոլներ դուք փողոցների։
Մանյակիս վրա, կեղծ քարերի մեջ,
կա Տիրոջ անգին նվերն ինձ՝
մարգարիտ։

1920.

Sambitbaba
23.06.2012, 01:13
Մ Ե՞ Զ

Հրաշալիքներ կան մեր կյանքում ոչ քիչ։
Ամեն առավոտ մեր ափի մոտով
լողում-անցնում է անհայտ մի երգիչ։
Ամեն առավոտ մառախուղի միջից
թեթև, նոր երգ է դանդաղ շարժվում։
Երգողն, ինչպես միշտ, անհայտ է մնում,
թաքնված բարձր ժայռի այն կողմում։
Եվ թվում է մեզ. երբեք
չենք իմանա մենք,
թե ո՞վ է երգիչն այդ և ո՞ւր է լողում։
Նոր առավոտվա հետ
կրկին մի նոր երգ
նա ո՞ւմ է ուղղում։
Ի՞նչ հույս է արդյոք
կրում իր սրտում
և ո՞ւմ է երգում։

Իսկ միգուցէ,
մե՞զ։

1920.

Sambitbaba
12.08.2012, 08:52
ՈՒՐԱԽԱՑԻ՛Ր

Լուսամուտիցս դուրս նորից շողում է
արևը։ Ծիածան են հագել բոլոր փոքրիկ
հեքիաթները։ Լույսի փայլուն դրոշները
ծածանվում են պատերի վրա։ Ուրախությունից
թրթռում է օդը կենսուրախ։
Այդ ինչի՞ց ես դու՝ հոգիս,
անհանգիստ։ Սարսափել ես նրանից,
ինչ չգիտես։ Քեզ համար արևը մթով է
ծածկվել։ Եվ վհատվել են փոքրիկ
հեքիաթների ուրախ պարերը։
Բայց երեկ, հոգիս,
դու դեռ գիտեիր այնքա՜ն քիչ բաներ։
Ճիշտ նույնքան մեծ է հենց հիմա էլ
քո անգիտությունը։ Բայց տես,
որ այնքան աղքատ էր
ամեն բան մրրիկից հետո,
որ դու ինքդ քեզ հարուստ կարծեցիր։
Իսկ չէ՞ որ այսօր քեզ համար էլ է շողում
արևը։ Եվ քեզ համար են ծածանվում այսօր լույսի
դրոշները։ Հեքիաթներն էլ փոքրիկ՝
ուրախություն բերեցին։
Դու հարուստ ես, հոգիս։
Տես, որ դեպի քեզ գիտելիքն է քայլում։
Լույսի դրոշն է քո գլխին փայլո՛ւմ։
Ուրախացի՛ր։

1918.

Sambitbaba
24.08.2012, 07:26
Հ Ր Ա Մ Ա՞ Ն

Բանբե՛ր, իմ բանբե՛ր։
Կանգնել ու ժպտում ես։
Եվ նույնիսկ չգիտես,
թե ինչ ես ինձ բերել։
Դու ապաքինելու
շնորհ ես ինձ բերել։
Ամեն մի իմ արցունքը
կարող է աշխարհի
տկարությունները դարմանել։
Բայց որտեղի՞ց այդքան արցունք
վերցնեմ ես, Տիրակալ,
և աշխարհի ո՞ր մի տկարությանն
արցունքներիս առաջին շատրվանը ես տամ։
Բանբե՛ր, իմ բանբե՛ր,
դու կանգնել ու ժպտում ես։
Իսկ չունե՞ս դու արդյոք
դժբախտությունը ժպիտով բուժելու
հրաման…

1921.

Sambitbaba
04.11.2012, 13:15
3. Տ Ղ Ա Յ Ի Ն


Հ Ա Վ Ե Ր Ժ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Տղա, դու ասում ես,
որ երեկոյան ճանապարհ կընկնես:
Սիրելի տղաս, էլ մի հապաղիր:
Եկ, առավոտյան դուրս գանք միասին:
Լույսով կհասնենք բուրավետ անտառ,
չխոսկան ծառերի մեջ լավ թրև կգանք:
Եղյամի պաղ փայլքերի մեջ,
ամպի տակով հրաշագեղ
կանցնենք մեր ճամփան քեզ հետ միասին:
Եթե հապաղում ես, նշանակում է,
դու դեռ չգիտես, չգիտես, որ կա
սկիզբ և ուրախություն, նախասկիզբ և
Հավերժություն:


1916.

Sambitbaba
12.11.2012, 05:29
ԼՈՒՅՍԸ

Տղա, թախիծով սրտամոտ
դու ասացիր ինձ, որ կարճացել է օրը,
որ երեկոն դառնում է ավելի մթնոտ:
Այդ նրա համար, որ ամեն առավոտ
նոր ուրախություն նորից ի հայտ գա,
լույսի ծնունդին մարդը խնդանա:
Ուրախությունը գալիք ես գիտեմ:
Մենք համբերատար նրան կսպասենք:
Բայց հիմա, հենց որ օրն է կարճանում,
անհասկանալի թախծով ենք մենք ճամփա դնում
լույսը:


1916.

Sambitbaba
26.02.2013, 11:43
ԳԱՎԱԶԱՆԸ

Ամենն, ինչ լսել եմ պապիցս,
ես քեզ եմ կրկնում, իմ տղա:
Պապիս ասածն իր պապից է
գալիս: Ամեն պապ խոսում է,
իսկ թոռը լսում է նրան:
Տղա՛ սիրելի, քո թոռին
պատմիր ամենն, ինչ հիմա կիմանաս:
Ասում են, յոթերորդ թոռը
պատգամը կկատարի:
Մի՛ տխրիր չափազանց, եթե
ամենն, ինչ ասել եմ, հանկարծ չկատարես:
Հիշիր, որ մենք մարդ ենք դեռևս:
Բայց միտքդ հղկել քեզ կարող եմ օգնել:
Թփակաղնուց մի ճյուղ պոկիր
ու քայլելիս այդ ճյուղին հենվիր:
Հողի տակ տեսնել
քեզ կօգնի իմ տված
գավազանը:


1915.

Sambitbaba
30.04.2013, 06:02
ՈՒՂԱՐԿՎԱԾ ԵՍ

Մի մոտեցիր, տղա:
Այստեղ, այս անկյունում խաղում են մեծերը,
գոռում ու նետում են տարբեր առարկաներ:
Կարող են պատահաբար քեզ սպանել:
Ձեռք մի տուր խաղացող մարդկանց ու գազաններին:
Վայրագ են մեծերի խաղերը,
նման չեն քո խաղերին:
Դա նույն բանը չէ, ինչ փայտից տաշած հովիվը
և վրան բուրդ կպցրած փայտից սարքած խոնարհ ոչխարները:
Քիչ սպասիր, խաղացողները կհոգնեն,
կավարտվեն խաղերը մարդկանց,
և կանցնես դու այնտեղ, ուր
ուղարկված ես:


1916.

Sambitbaba
11.06.2013, 20:19
Զ Ա Ր Դ Ա Ր Ի Ր

Տղա, զգույշ մնա իրերից:
Հաճախ առարկան, ինչին մենք տիրում ենք,
լիքն է չարագործություններով, կեղծիքներով լիքն է,
վտանգավոր է բոլոր խռովություններից:
Եվ տարիներ շարունակ կրում ենք չարագործին,
չգիտենալով, որ հենց նա է մեր թշնամին:
Մեր ունեցվածքի մեջ անգամ փոքրիկ դանակն էլ
մեր հանդեպ թշնամական դիրք ունի:
Թշնամական է լինում երբեմն գավազանն էլ:
Հաճախ ըմբոստանում են լուսամուտները մեր դեմ,
ըմբոստանում են կողպեքները, նստարանները:
Գրքերը հեռանում են անհայտ:
Ապստամբում են նույնիսկ
ամենախաղաղ առարկաները:
Փրկվել անհնար է նրանցից:
Վախեցած մահացու վրեժից,
ապրում եք երկար տարիներ,
և մտածմունքի ու տաղտուկի ժամին
ձեր թշնամուն եք շոյում քնքշորեն:
Մարդկանցից փրկվողը
իրերից չի փրկվել:
Բազում գույներով բոլոր իրերդ փայլում են:
Բարի իրերով կյանքդ
զարդարիր:

1915.

Sambitbaba
23.06.2013, 19:16
Հ Ո Ղ Ի Ն

Տղա, դու հանգիստ մնա:
Պատարագիչը կարդաց
լուռ աղոթք հանգուցյալի վրա,
և այսպես դիմեց նրան.
“Դու զառամյալ ես, չկործանվող,
դու մշտական ես, հավերժ,
դու միշտ` դեպի վեր ձգտող,
ուրախ և բարեփոխված ես”:
Մոտիկներն սկսեցին խնդրել.
“Աղոթքդ բարձր ասա.
մենք ցանկանում ենք լսել,
այն մեզ մխիթարանք կտա”:
“Մի՛ խանգարեք: Վերջացնեմ,
հետո նոր բարձր կասեմ,
կդիմեմ ես մարմնին, որ տրվել է
հողին”:

1915.

Sambitbaba
09.08.2013, 17:26
ՉԵՆՔ ԿԱՐՈՂ

Կարծում ես, ավարտեցի՞ր:
Կարո՞ղ ես երեք հարցի պատասխանել.
ինչպե՞ս կարող եմ իմանալ,
թե քանի տարի է այն ագռավն ապրել:
Մինչև հեռու-հեռավոր այն համաստեղությունը
մեզանից հեռու՞ է արդյոք տարածությունը:
Հիմա, այս պահին, ի՞նչ եմ ցանկանում ես:
Ինչ է, բարեկամս, նորից չգիտե՞ս:
Նորից, ստացվում է, չգիտենք մենք ոչինչ:
Նորից սկսել է պետք ամեն ինչ սկզբից:
Ավարտել մենք ոչինչ
չենք կարող:

1916.

Sambitbaba
26.10.2013, 19:07
ՉՍՊԱՆԵ՞Լ

Տղան մի բզեզ սատկեցրեց:
Ցանկանում էր նրան ճանաչել:
Տղան մի թռչնակ սպանեց,
որպեսզի հետազոտի նրան:
Տղան մի գազան սպանեց
գիտելիք ձեռք բերելու համար:
Տղան հարցրեց. կարո՞ղ է բարու
և գիտության համար
սպանել մի մարդու:
Եթե սպանել ես
բզեզին,
թռչնին,
կենդանուն,
ինչու՞ նաև մարդ
չսպանել:

1916.

Sambitbaba
17.12.2013, 18:57
ՄԻ´ ՀԱՇՎԻՐ

Տղա, նշանակություն մի տուր վեճերին:
Հիշիր, մեծերը՝ տարօրինակ են:
Այսօր մեկմեկու շատ բաներ կասեն,
թշնամիների հետ վաղն ընկերներ են:
Իսկ փրկիչ – ընկերոջը կասեն ամենավատ
խոսքերը: Համոզիր քեզ մտածել, որ խորը չէ մարդկանց
չարությունը: Դու մարդկանց մասին բարի մտածիր,
բայց թշնամիներիդ և ընկերներիդ
մի´ հաշվիր:


1916.

Sambitbaba
31.01.2014, 20:25
ՄԻ ԾԱԾԿԻՐ

Թեքվելով ջրամբարի վրա,
տղան հիացած ասաց.
“Ի՜նչ գեղեցիկ երկինք է:
Ինչպե՜ս է այն արտացոլված…
Այն գեղափայլ է, այն անհատակ է…”
“Սիրելի իմ տղա,
դու արտացոլմամբ ես ընդամենը հիացած:
Տղա իմ սիրելի,
մի´ նայիր դու ցած:
Դեպի վեր ուղղիր աչքերիդ ձիրքը:
Կարողացիր տեսնել Մեծն Երկինքը:
Ինքդ քո ձեռքով քո աչքերը
մի ծածկիր”:


1916.

Sambitbaba
18.02.2014, 21:45
ԳԵՏՆԻ ՏԱԿ


Մենք գտանք նոր գանգեր:
Բայց նրանց վրա չկային նշաններ:
Մեկը կացինով էր
ճեղքված: Մյուսը նետով էր
խոցված: Բայց մեզ համար չեն
այս նշանները: Գանգերը խիտ պառկած են,
բոլորն անանուն, և բոլորն իրար մեջ
մեկմեկու շատ նման: Նրանց տակ գտանք
ահագին մետաղադրամ:
Եվ սրանց վրայի նիշերն էլ էին ջնջվել:
Ընկեր սիրելի, սխալ տեղ ես ինձ
ուղեկցել: Սուրբ նշաններ չենք գտնի
գետնի տակ:


1907.

Sambitbaba
04.05.2014, 07:12
ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ


Տղա, սխալվու՛մ ես: Չար` չունի՛ գոյություն:
Մեծագույնը չէր կարող չարն արարել:
Գոյություն ունի միայն անկատարելիություն:
Բայց վտանգավոր է այն էլ նույնքան,
Որքան այն, ինչը չար ես անվանել:
Մթի Իշխան և դևեր էլ չկան:
Բայց ստի, զայրույթի և հիմարության
յուրաքանչյուր նոր արարքով`
սարսափելի` իրենց տեսքով,
արյունարբու և զազրելի
արարածներ ենք մենք ստեղծում:
Եվ ընկնում են նրանք մեր հետևից,
մեր ստեղծածները: Նրանց չափերը
և ձևն ամբողջովին կախված են մեզնից:
Նրանց երամը բազմապատկելուց
շատ զգուշացիր: Քո ստեղծածները կսկսեն քեզանից
սնունդ հայհայթել: Զգուշացիր նրանց ամբոխին դիպչել:
Դժվար է ապրել: Տղաս, հիշիր հրամանը.
չվախենալ ապրել, չվախենալ հավատալ:
Ազատ և հզոր մնալ:
Հետո, թե հաջողվի, ուրեմն սիրել էլ:
Այն մութ անասունները չեն սիրում
Այդ ամենը: Չորանում և ոչնչանում են
այդ ժամանակ:


1916.

Sambitbaba
12.05.2014, 21:55
ԿՕԳՆԻ


Կրկին սխալվեցիր, տղա
Դու ասացիր, որ միայն
զգացմունքներիդ կհավատաս:
Սկզբի համար գովելի է, բայց ինչպե՞ս
վարվել այն զգացմունքների հետ,
որոնք քեզ ծանոթ չեն այսօր,
բայց որոնց մասին ես լավ գիտեմ:
Եվ նույնիսկ առաջին զգացմունքներում,
որոնց, քեզ թվում է, տիրապետել ես, -
հավատա, կատարյալ չես դեռևս:
Մի՞թե լսողությունդ հպատակվում է քեզ:
Աղքատ է տեսողությունդ նաև:
Կոպիտ է ձեռքերիդ զգայունակությունը:
Անհայտ զգացմունքների մասին,
եթե ինձ հավատաս,
ցույց կտամ, թե ինչպես կաթիլը ջրի
առանց ապակու օգնության նկատել:
Օդում բնակվողների մասին էլ
պատմե՞մ: Տես, դու ժպտում ես:
Տես, լռեցիր: Չպատասխանեցիր:
Ավելի լավ է, խնդրիր, որ հոգիդ
քեզ առաջնորդի,
նա քեզ քո կյանքում
կօգնի:


1916.

Sambitbaba
19.05.2014, 20:18
ՏԱ ԱՍՏՎԱԾ


Մոտեցիր ինձ, տղա, մի երկչիր:
Մեծերն են սովորեցնում վախենալ:
Վախեցնել կարող են միայն մարդիկ:
Բայց դու մեծացել ես անվախ:
Հողմն ու մութը, ջուրն ու տարածությունը,
ոչինչ և երբեք քեզ չի վախեցրել:
Պատյանից հանած թուրը քեզ հիացրել է:
Կրակին ես միշտ ձեռքերդ մեկնել:
Իսկ հիմա` վախեցած ես,
քեզ թշնամի է դարձել ամեն ինչ,
բայց ինձանից մի՛ վախեցիր:
Ես ունեմ գաղտնի ընկեր.
նա կվանի վախերդ:
Երբ քնես դու երկչոտ,
կկանչեմ մահճիդ մոտ
նրան, ով տիրում է ուժին:
Նա քեզ մի խոսք կշշնջա:
Կարթնանաս խիզախածացած,
տա Աստված:


1916.

Sambitbaba
29.07.2014, 06:21
ԲՈԼՈՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ


Ցանկանում էիր լացել և չգիտեիր,
կարելի՞ է արդյոք: Լացել վախենում էիր,
քանզի շատերն էին քեզ վրա
նայում: Մարդկանց առջև լալ
կարելի՞ է արդյոք: Բայց աղբյուրը լացիդ
հիասքանչ էր: Դու անմեղ զոհերին էիր
ցանկանում սգալ:
Բարեկեցության համար
զոհված երիտասարդներին:
Ովքեր տվեցին իրենց ուրախությունն
ուրիշի հաղթանակի համար,
ուրիշի վշտի համար:
Դու նրանց մասին լացել ես ուզում:
Ինչպե՞ս անել, որ մարդիկ
արցունքներդ չտեսնեն:
Արի ինձ մոտ, կանգնիր մոտիկ,
թիկնոցովս քեզ կծածկեմ:
Եվ կարող ես հանգիստ լալ,
իսկ ես կաշխատեմ ժպտալ,
կկարծեն բոլորը մեր շուրջ,
որ ծիծաղում ես դու և կատակում:
Կարող է, շշնջացել ես ինձ
խոսքեր ուրախության:
Չէ՞ որ կարելի է ծիծաղել նաև
բոլորի ներկայությամբ:


1919.

Sambitbaba
07.08.2014, 16:56
ԿՐԿՆՈՒՄ ԵՍ


Լռեցի՞ր: Մի վախեցիր պատմել:
Մտածում ես, պատմածդ գիտե՞մ,
որ այն ինձ համար
արդեն շա՞տ ես կրկնել:
Այո: Նախկինում քեզանից
լսել եմ պատմությունն այդ բազմիցս:
Բայց շատ սիրալիր էին խոսքերդ,
նրբորեն կայծկլտում էին աչքերդ:
Պատմությունդ նորից կրկնիր:
Ամեն առավոտ մենք այգի ենք գալիս:
Ամեն առավոտ մենք հրճվում ենք
արևին: Եվ կրկնում է իր
թեթև սյուքը գարնանային քամին:
Արևի մարմնով պարուրիր
քո սիրալիր պատմությունը:
Խոսքով քաղցրաբույր`
ճիշտ քամի գարնանային,
ժպտա՛, երբ պատմում ես:
Եվ նայիր նույնքան լուսավոր,
որքան միշտ, երբ պատմությունդ
կրկնում ես:


1918.

Sambitbaba
14.08.2014, 07:35
ՄԱՆԿԱԿԱՆ ԱՄՐՈՑՆԵՐԸ


Տաճարի հզոր սյանը նստել է
թռչնակը փոքրիկ: Փողոցում երեխաներն
անմատչելի ամրոցներ են
կերտում ցեխից: Որքա՜ն շատ են հոգսերն
այդ խաղի: Գիշերվա մեջ անձրևը
ողողել է ամրությունները
և ձին էլ պատերի միջով է անցել:
Բայց մանուկները թող առայժմ
ամրոցներ սարքեն ցեխից,
և թող փոքրիկ թռչնակը
նստի հզոր սյունին:
Երբ ես տաճար գնամ,
այն սյանը չեմ մոտենա
և կշրջանցեմ հեռվից
մանկական ամրոցները:


1920.

Sambitbaba
17.08.2014, 19:57
ԱՆԿԱՐՈՂ ԵՆ ՍՊԱՆԵԼ


Արեցի այնպես, ինչպես ցանկացա,
լավ է դա, թե վատ` չգիտեմ:
Ալիքից մի՛ փախիր իմ սիրելի տղա:
Կկոտրի քեզ, կտապալի` թե փախչես:
Դարձիր դեպի ալիքը, ալիքին խոնարհվիր
և ընդունիր հոգով հաստատուն:
Գիտեմ, տղա, գիտեմ, իմ պայքարի
ժամն է արագ մոտենում:
Իմ զենքն ամուր է:
Վեր կաց, տղա, կանգնիր թիկունքիս:
Զգուշացրու սողացող թշնամու մասին…
Սարսափելի չէ այն, ինչ առջևում է:
Որքան էլ փորձեն,
պինդ մնա, նրանք քեզ
անկարող են սպանել:


1916.

Sambitbaba
23.08.2014, 18:38
ՏԵՍՆՈՒ՛Մ ԵՄ


Եկ` նիզակը գետինը խրենք:
Ավարտվել է մեր մարտն առաջին:
Ապահով և ամուր էր իմ զենքը:
Կատառ ու հանգիստ` իմ հոգին:
Բայց կռվի մեջ, տղա, նկատեցի,
որ դու տարվել ես ծաղիկների փայլքով:
Եթե մեզ թշնամի հանդիպի,
տղա, դու բռնկվիր մարտով,
հավատա հաղթանակին մոտալուտ:
Աչքով պողպատե, հաստատուն,
զգոն և արթուն միշտ եղիր, -
եթե ճակատամարտ ես ուզում
և հավատում ես հաղթանակին:
Իսկ հիմա` ծաղիկները վայելենք:
Հոգոցները լսենք տատրակի:
Լվացվենք առվակի պաղ ջրում:
Ո՞վ է քարի հետև թաքնվել:
Դեպի մա՛րտ: Թշնամուն
տեսնու՛մ եմ:


1916.