PDA

Դիտել ողջ տարբերակը : Մարմարյա, վիթխարի շենքը



Թամարա
11.12.2011, 21:55
Ոչ այնքան մարդաշատ փողոցով քայլող բարձրահասակ կինը մի ակնթարթ ետ նայեց,կարծես զգալով,որ իրեն հետևում են:Կրպակի հետևում թաքնված տղամարդը հանգիստ շունչ քաշեց, երբ հասկացավ, որ չի նկատվել: Արդեն որերորդ շաբաթն էր` կնոջ վարքը նրան անհանգստացնում էր:
Տասնհինգ տարի տարբեր երկրներում, տարբեր բժիշկների նկատելի չափերի կարողություն վճարելով, անցյալ տարի մի ծեր գերմանացի բժիշկ հայտնեց, որ նրանք երբեք չեն կարող երեխա ունենալ:Հարազատները խորհուրդ տվեցին երեխա որդեգրել, բայց կնոջը ցանկացած «ակնարկ», որ նա չի կարող մայրանալ, երկարատև հիստերիայի մեջ էր գցում:
Բժիշկի պատասխանից հետո նա նյարդային դարձավ, բռնկվում էր ամեն փոքրիկ պատճառից, գոռում էր, լալիս էր`խախտելով տան տարիների խաղաղությունը: Ամուսնուն արդեն ձանձրացնում էր նրա շարունակ մեղադրանքները չգիտես ինչում և տան լարված մթնոլորտը, հատկապես, որ նրան էլ էր հուսահատեցնում անժառանգ մեռնելու միտքը: Կինը գնալով անտանելի էր դառնում…
Մի քանի շաբաթ առաջ էր. ճաշին տուն եկավ: Զարմանքը անասելի էր, երբ շարունակ մեկուսացած կնոջը տանը չգտավ: Խոհանոցում սուրճ էր պատրաստում. անաղմուկ ներս մտած կինը զգույշ գրկեց թիկունքը ու համբուրեց պարանոցը.
-Թու՛յլ տուր ինքս պատրաստեմ…
Ամուսինը աչքերին չէր հավատում:Դիմացը կանգնած էր ժպտացող կինը, նոր զգեստով, հարդարված մազերով, նուրբ շպարով…
-Որտե՞ղ էիր…
-Զբոսնում էի Սերինեյի հետ, ի՞նչ-որ խնդիր կա…
-Հակառակը, շատ ուրախ եմ,-և ուրախ էր, հանգիստ ու երջանիկ կնոջ վերածննդով, մինչև նկատելը, որ կինը միշտ նույն ժամին է տանից դուրս գալիս: Զարմանալի փոփոխության հետ այս նոր փաստը մտածմունքների մեջ գցեց ամուսնուն: Զբոսանքները չէին կարող այդպես ազդել նրա վրա: Նա առաջվա պես, առաջվանից էլ լավն էր, բայց պատճառը անհայտ էր: Որոշեց հետևել…
Ոչ այնքան մարդաշատ փողոցով քայլում էր կինը դեպի մարմարյա, վիթխարի շենքը: Այն բազմիցս տեսել էր ամուսինը, բայց չգիտեր՝ ինչ շենք է: Ասենք հիմա էլ նրան չհետաքրքրեց դա, քանի որ կնոջ հետ նույն շենք մտան նաև իր մոտ մեծ հարգանք վայելող կնոջ ընկերուհին` Սերինեն, ծեր մոր հետ: Ըստ երևույթին ինչ-որ սրճարան էր կամ պիցցերիա: Ինչևէ, թեթևացած սրտով տուն վերադարձավ:
Առավոտյան լրագրասեղանին Կտակարան գտավ. ժպտաց…Ուրախ էր, որ կինը սկսել էր կարդալ այն: Ձեռքն առավ, երկար թերթեց առանց կարդալու: Էջերից մեկում մի փոքրիկ օրացույց նկատեց վիթխարի, մարմարյա այն շենքի նկարով: Մոտեցավ համակարգչին ու անմիջապես բացեց օրացույցի վրա նշված կայքը…
Ամեն ինչ պարզ էր…
Չնայած նա միշտ հակասական էր վերաբերվում աղանդներին, այնուամենայնիվ շատ հանգիստ ընդունեց կնոջ`ինչ-որ աղանդի մեջ ներգրավվելը. «Կարևորը նա հիմա հոգեկան ներդաշնակության մեջ է»…
Սկսեց կարդալ կայքում զետեղված քարոզներն ու աղոթքները: Կարծես թե ամեն ինչ նույնն էր ինչ որ Աստվածաշնչում, ուրեմն ի՞նչ կա անհանգստանալու:
Երեկոյան թեյ էին խմում:Կինը, որն ամբողջ ժամանակ լուռ էր, ասաց.
-Ես մի շատ կարևոր բան եմ քեզանից թաքցնում,- ու պատմեց…
-Զարմանում եմ, նրանք ինչպես են կարողացել քեզ հաշտեցնել այն մտքի հետ, որ մենք զավակ չենք ունենալու,-ամուսինը կյանքում առաջին անգամ այդ նախադասությունը լրիվ արտասանեց՝ կնոջ նոր արձագանքը տեսնելու ակնկալիքով:
-Նրանք ասում են, որ Աստված մեզ զավակ չի պարգևում, որովհետև նա այնպիսինն էր լինելու, որ մենք զղջալու էինք, որ այսքան հույսով սպասել, կյանք ենք տվել ու մեծացրել ենք նրան…
Երկու տարի անց կրթված, խելացի ու հմայիչ, կենսուրախ կնոջը ընտրեցին աղանդավորական եկեղեցու երիտասարդական թևի առաջնորդ:
Երիտասարդների հետ նոր ուժ ստացած կինը շարունակ արշավների, համերգային ծրագրերի ու տարբեր միջոցառումների էր մասնակցում:Ամուսինը միշտ հավանություն էր տալիս կնոջ՝ այդ երիտասարդների ակտիվ կյանքի մեջ ներգրավելու ու նրանց ժամանցը հետաքրքիր կազմակերպելու փորձերը:
Երեկոները կինը մեծ ոգևորությամբ էր պատմում ամուսնուն որևէ միջոցառման հաջող կազմակերպման և ավարտի մասին:
Ամիսներ անց լուրեր տարածվեցին, որ ամերիկահայ մի շատ հայտնի բժիշկ գալիս է Հայաստան: Ամուսնու սրտում թաքուն հույս արթնացավ, իսկ կինն անտարբեր ընդունեց նորից փորձելու խնդրանքը.
-Սիրելիս, ախր տասնհինգ տարի է բուժվելու բոլոր փորձերն ապարդյուն են, նույնիսկ գումար չի մնացել…
Առավոտից երկուսն էլ լուռ էին…
Բժիշկի այսօրվա պատասխանից կինն ավելի շատ լաց եղավ, քան անցած տասնհինգ տարում: Ամեն օր կանգնում էր հայելու առաջ`տեսնելու մարմնում որևէ փոփոխություն չի՞ նկատվում…Հեռախոսը չէր լռում: Անվերջ շնորհավորանքներ…
Պետերբուրգում ապրող մայրն ու քույրը մյուս շաբաթ գալու են Հայաստան`իր հետ կիսելու անչափելի այս երջանկությունը, իսկ ինքը հինգ ամսից արդեն կարող է գրկել նրան…
Նույն անհամբեր զգացումն էր, ինչ որ առաջին հղիության ժամանակ գումարած տասնհինգ տարիների հույսն ու սպասումը. «Միայն թե այս անգամ ամեն ինչ լավ ավարտվի, այլապես կխելագարվեմ»:
Ամեն մթնող օր մոտեցնում էր նրան իր երջանկությանը:Գնալով ավելի ու ավելի անհամբեր էր դառնում:Արդեն փոքր-ինչ նկատելի դարձած փորիկը շոշափելիս սիրտի բաբախյունն ուժգնանում էր, չգիտես ինչու սկսում էր լաց լինել`արցունքներին ժպիտ խառնելով:
Դուռն էր…
Ամուսինը՝ հսկա ցատկ կատարելով նստած տեղից, վազեց կնոջն ընդառաջ:
-Ու՞ր էիր, անուշիկս, չէի համբերում երբ ես գալու…Նայիր ինչ եմ գնել,մեր հրեշտակի առաջին նվերն է՝ փոքրիկ գոգնոց…Չեմ համբերում, երբ եմ այս գոգնոցը կապելու ու փոքրիկ գդալը ձեռքիս համոզելու նրան, որ ճաշիկը ուտի…
Ամուսնու աչքերը փայլում էին խանդավառությամբ, փայլում էին նաև այտերին անվերջ հոսող կաթիլները…
-Սիրելիս,-շշնջաց կինը և ամուր գրկեց նրան,-հասկացիր, համոզված եմ, որ նրանք ճիշտ էին. մենք հետո շատ էինք զղջալու, եթե ես թույլ տայի, որ այդ երեխան ծնվեր…-ու համբուրեց ապուշ հայացքով իրեն նայող ամուսնու դողացող ձեռքերը…

einnA
11.12.2011, 23:10
նախ շնորհակալ եմ նորից հայտնվելուդ համար :)

սահուն էիր գրել,չեմ վարանում ասել, որ իրական կյանքի պատմություն է:Դաժան է, բայց փաստացի նման դեպքեր ինքս լսել եմ ականատեսներից:

Sambitbaba
12.12.2011, 00:04
Գեղեցիկ պատմություն է, հուզիչ, տխուր, և ցավոք՝ հնարավոր…

Բայց, Թամարա ջան, կներես, ես չհասկացա այդ գեղեցիկ պատմությանդ նման անուն տալու պատճառը, միտումը...

Lion
12.12.2011, 08:37
Լավ պատմություն էր, ապրես: Դժբախտաբար հնարավոր իրավիճակ է, ինչ կարող էս անել, աղանդների. "նվերն" է...: Ի դեպ, զուտ կարծիք, ճաշակի հարց է առումով - վերջը շատ կտրուկ չէր?

Mark Pauler
12.12.2011, 23:15
Լավ էր գրված...
Հետաքրքիր ա, ակումբի անդամների մեջ աղանդավորներ /եհովականներ, հիսունականներ, կամ էլի էտ կարգի..../ կա՞ն ու իրանք ո՞նց կմեկնաբանեն էս պատմավածքը:

Ameli
13.12.2011, 00:11
Լավ պատմություն էր, ապրես: Դժբախտաբար հնարավոր իրավիճակ է, ինչ կարող էս անել, աղանդների. "նվերն" է...: Ի դեպ, զուտ կարծիք, ճաշակի հարց է առումով - վերջը շատ կտրուկ չէր?

Չէ, ընդհակառակը, իսկական նովել էր իմ նման խամ մարդկանց համար, շշմելու, ոնց որ եռման ջուրը գլխի թափեին:

Նախ գրելուդ մասին. լավն էր, սահուն, հետաքրքիր, թեթև, ասվածդ դիպուկ:
Իրոք, փառք եմ տալիս Աստծուն, որ նման մարդիկ չկան իմ շրջապատում, ու թեև առաջին անգամ էի նման պատմություն լսում, բայց արդեն կեսերից կռահեցի ավարտը, ցավալի է...

Թամարա
13.12.2011, 19:15
Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար...

Գեղեցիկ պատմություն է, հուզիչ, տխուր, և ցավոք՝ հնարավոր…

Բայց, Թամարա ջան, կներես, ես չհասկացա այդ գեղեցիկ պատմությանդ նման անուն տալու պատճառը, միտումը... անկեղծ ասած վերնագիրը չգիտեմ ոնց այսպես ստացվեց:8

Ameli
13.12.2011, 19:24
Ես ասե՞մ ինչու այդպիսի վերնագիր ընտրվեց, որովհետև ամեն ինչ՝ ցավ ու տառապանք, «երջանկություն» սկսվեց այդ շենք ոտք դնելով: